Изменить размер шрифта


Форум закрытНаписать комментарии Страница 7 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:19 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Իր ցանկացած լավագույն ձևով կարգավորելով գործերը Մեծ Հայքում ու նրա հարակից երկրներում՝ Շապուհ I-ը ի վերջո ձեռնամուխ եղավ Հռոմեական կայսրությանը երկար սպասված պատասխան հարված հասցնելուն, սակայն այս ուշագրավ իրդարձություններին, հավատարիմ սույն աշխատանքը գրելիս իմ որդեգրած սկզբունքներին, ես չեմ անդրադառնա՝ այդ հարցի լուսաբանումը հետաձգելով մեկ ուրիշ անգամվա և ստորև խոսելով հռոմեա-պարսկական այս հետաքրքիր հակամարտության դրվագներից միայն մեկի մասին: Խոսքը վերաբերում է Հռոմի Տակիտոս կայսեր (275-276) մահվան հանգամանքներին:

273 թ-ի ամենասկզբում Պարսից թագավորության արքա Շապուհ I-ը մահացավ, որից հետո Սասանյանների տերության նոր արքա հռչակվեց նրա որդին՝ Մեծ Հայքի թագավորության նախկին արքա Որմիզդը՝ Որմիզդ I-ը (273)՝ իր հերթին Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով որդուն՝ Որմզդակին (273-276)։ 273 թ-ի ամենավերջում, սակայն, Որմիզդը կիսեց իր հոր ճակատագիրը, որից հետո գահն անցավ ամենայն հավանականությամբ սեփական եղբոր մահը կազմակերպած Վահրամ I-ին (273-276)։ Իր հերթին արդեն 274 թ-ին, տեղեկանալով ահեղ Շապուհի մահվան մասին և որոշելով սրան հաջորդած որդիների օրոք ի վերջո հաշիվ տեսնել Սասանյանների տերության հետ՝ Հռոմի կայսր Ավրելիանոսը (270-275), որին մի պահ հաջողվել էր կայունացնել կայսրության ներքաղաքական դրությունը, բոլոր կողմերից Փոքր Ասիայում հավաքելով բանակային խոշոր ուժեր, ինքը ևս իր շքախմբով աստիճանաբար շարժվեց արևելյան ուղղությամբ, սակայն աշնան հենց ամենասկզբում զոհ գնաց իր իսկ մտերիմների հղացած դավադրությանը։ Ռազմունակ կայսեր սպանվելը Հռոմեական կայսրությունում կրկին գահակալական ճգնաժամ առաջացրեց, ինչի պայմաններում պարսիկների դեմ նոր պատերազմի մասին խոսք գնալ որևէ կերպ չէր կարող։

Ի տարբերություն առաջին երկու Սասանյանների ամուր կառավարման, սակայն, քննարկվող ժամանակաշրջանում ամուր չէին նաև Սասանյանների գահին հայտնված չորրորդ գահակալի՝ Վահրամ I-ի դիրքերը, որին կարծես թե հետևում էր մահացած եղբոր ստվերը։ Քննարկվող ժամանակահատվածում, ինչպես ասվեց, խաղաղ չէր, սակայն, նաև հռոմեացիների մոտ։ Տաղանդավոր Ավրելիանոսը, ցանկանալով Սասանյանների տերությանը հարված հասցնել այդ թվում նաև Օսթգոթական թագավորության միջոցով և նախատեսելով, որ Կովկասյան լեռներից հարավ թափանցած գերմանական ռազմատենչ այդ ցեղերն ու նրանց դաշնակիցները, մինչ ինքը ուղղակի կհարձակվի Տիզբոնի վրա, առնվազն գոնե կկաշկանդեն Մեծ Հայքի, Իբերիայի և Աղվանքի թագավորություններին, մեծ խոստումներով ոտքի էր հանել այս թագավորությանը, սակայն այժմ, այն բանից հետո, երբ Ավրելիանոսը սպանվեց, իսկ արևելյան արշավանքն էլ չեղյալ համարվեց, հռոմեացիների չկայացած այդ դաշնակիցները իրենց մեծապես համարեցին խաբված ու թշնամական դիրք գրավեցին հաջորդ կայսր Տակիտոսի նկատմամբ։ Հռոմի նորահռչակ հերթական այս կայսրը, սեփական պետության առաջ ծառացած բոլոր խնդիրների շարքում ամենակարևորը համարելով այնուհանդերձ արևելյան սահմանի անվտանգությունը, իր եղբայր Ֆլորիանոսի հետ միասին 275 թ-ի ամենավերջում ժամանեց արևելք՝ թերևս ցանկանալով այդ թվում նաև և 276 թ-ի սկզբին օգտվել Սասանյանների տոհմում առաջացած վեճերից, և սաստել հյուսիսային վայրենիներին։ Սասանյանները, սակայն, իրենց գործերը առանց բացահայտ ռազմական բախման կարգավորեցին, ընդ որում նրանք ոչ միայն Տակիտոսին գործելու հնարավորություն չտվեցին, այլև չխանգարեցին նաև Օսթգոթական թագավորության բանակին հարված հասցնել Փոքրի Ասիային։

276 թ-ի հունիսին Տակիտոսը, չիմանալով թշնամիների հարվածի ուղղությունն և իր եղբայր Ֆլորիանոսին խոշոր ուժերով համենայն դեպս թողնելով Կիլիկիայում, ինքը Խոսրով I Քաջի երիտասարդ, սակայն արդեն մարտերում իր հսկայական ուժով ու մեծ խիզախությամբ աչքի ընկնող որդի Տրդատի հետ միասին գտնվում էր Տրապիզոնի մոտակայքում։ Հենց այդ ժամանակ էր, ահա, որ նա լուր ստացավ իրենից դեպի ավելի արևմուտք՝ ամենայն հավանականությամբ Սինոպի մոտակայքում, օսթգոթերի հասցրած ծովային հզոր հարվածի մասին, սակայն, մինչ կշարժվեր սրանց դեմ, մի նոր վտանգ ծագեց։ Միհրան III Մեծն ու Մեծ Հայքի թագավորության հերթական արքա, վերջօինիս հորեղբայր Ներսեսը (276-287, 287-293՝ մի մասում), կարգի գցած իրենց գործերը, շարժվեցին Տրապիզոնի ուղղությամբ և արդյունքում Պարսից, Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը Խաղկտիքի լեռներում ծանր պարտության մատնեց[1] Տակիտոս կայսեր և Տրդատ արքայազնի գլխավորած հռոմեական բանակին ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին, ընդ որում սպանվողների թվում էր նաև հռոմեական դժբախտ կայսրը։ Փաստորեն տեղի է ունեցել մի խոշոր ընդհարում, որի վրա, սակայն, որևէ ուշադրություն չի դարձվել՝ կրկին Մովսես Խորենացուն թերագնահատելու պատճառով, ինչը սխալ է։

Այս կապակցությամբ ամենից առաջ նշենք, որ, ըստ Պատմահոր, այս ճակատամարտում սպանվել է կայսր Տակիտոսը, այսինքն կասկածից վեր է վերջինիս թվականը, իսկ այդ դեպքում այլևս որևէ հիմք չի մնում թերhավատորեն մոտենալ Խորենացու հաղորդմանը։ Բացի այդ հետաքրքիր է, որ հռոմեական աղբյուրները խիստ հակասական տեղեկություններ են տալիս Տակիտոսի մահվան հանգամանքների մասին։ Ըստ Ֆլավիոս Վոպիսկոսի կայսրը կյանքից հեռացել է ծովափն ասպատակող գոթերի դեմ արշավանքի ժամանակ, ընդ որում ըստ հեղինակի նրան կամ լեգեոներներն են սպանել, կամ նա մահացել է հիվանդությունից։ Զոսիման ուղղակիորեն նշում է, որ Տակիտոսը սպանվեց լեգեոներների կողմից, այն դեպքում, երբ, ըստ Ավրելիանոս Վիկտորի և Եվտրոպիոսի, վերջինս մահացել է տենդից Տիանայում կամ Տարսոնում այն բանից հետո, երբ արշավի էր ելել Փոքր Ասիան ասպատակող գոթերի դեմ։ Այս ամենի ֆոնի վրա բավականին տրամաբանական է թվում Մովսես Խորենացու հաղորդումը, որը լրացնում է հռոմեական աղբյուրներին և որի լույսի տակ կարծես թե պարզ է դառնում, որ Տակիտոսը սպանվել է Պարսից թագավորության համար հաղթական հանդիսացած ճակատամարտի վերջում, ընդ որում սեփական լեգեոներների կողմից։ Կարելի է ենթադրել, որ հենց դրանից հետո է հաջողությունը զարգացրած Պարսից թագավորության բանակը գրավել Անդրեփրատյան Ծոփքը, որի գրավումը 276 թ-ին արդեն անկասկած ընդունվում է սովետահայ պատմագիտության կողմից[2]։

_________________________________
[1] Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Տակիտոս», մաս 13; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 36; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 63; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 16; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 5; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8:
[2] Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1984, էջ 61։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Պետք է անդրադառնալ նաև մեկ այլ հարցի: Սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված այս ճակատամարտին մասնակցած հռոմեական բանակի թվաքանակը, որը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում։

Եղած տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է, որ այս ճակատամարտին մասնակցել են Հռոմի միայն այն լեգեոնները, որոնք այդ ժամանակ տեղաբաշխված էին Փոքր Հայքում և Անդրեփրատյան Ծոփքում, իսկ 275 թ-ին այստեղ էին գտնվում հետևյալ լեգեոնները.

1. I Armeniaca[1],
2. II Armeniaca[2],
3. IV Flavia[3],
4. XII Fulminata[4],
5. XV Apollinaris[5],
6. XVI Flavia-ն[6]։

Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում Ասորիքում Հռոմն ուներ 6 լեգեոն, որոնցից 4-ի կազմում (<Օգոստոսյան լեգեոն>-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էր 27.304 լեգեոներ, իսկ 2-ի կազմում (հաստիքային 3.000 թվաքանակի պայմաններում)` 6.000 լեգեոներ։ Այսպիսով կարելի է պնդել, որ այս ճակատամարտում հռոմեական բանակը կազմում էր 33.000 լեգեոներ, որից 6.000-ը Հռոմի հպատակ, դաշնակից հայեր:

_________________________________
[1] 275 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում:
[2] 275 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում:
[3] 275 թ-ին տեղաբաշխված էր Կապադովկիայում:
[4] 275 թ-ին տեղաբաշխված էր Մելիտեում:
[5] 275 թ-ին տեղաբաշխված էր Սատաղում:
[6] 275 թ-ին տեղաբաշխված էր Սամոսատում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հաջորդ հարցը, որ, մեծ հաշվով կապված այս դարաշրջանի հետ, անհրաժեշտ է քննարկել, վերաբերում է Մամիկոնյանների ծագման խնդրին և կայանում է հետևյալում՝ ի վերջո Չինաստանից եկած գաղթականնե՞ր էին նրանք, որոնք Մեծ Հայքի թագավորությունում հայտնվում են միայն III դարի վերջում, թե՞ այնուհանդերձ ունեին հայկական ծագում:
Այս առումով կարծում եմ, որ սխալ է, սկսած Խորենացու առաջին կրկնակողներից և նրա աշխատությունից առաջինն օգտված պատմիչներից մինչ այսօր գրականության մեջ տարածված այն տեսակետը, թե Մամիկոնյան տոհմի հայրենիքը Չինաստանն է և, որ նրանք եկել են Հայաստան III դարի կեսերին:

Ինչպես ցույց է տալիս Մովսես Խորենացու բերած տվյալների[1] ուշադիր վերլուծությունը, նրանք ոչ թե «եկել են Հայաստան», այլ ընդամենը տեղաշարժվել են Հայաստանի մի գավառից մյուսը: Իրոք, ըստ Պատմահոր Մամիկոնյանները տեղաշարժվել են. «…արևելյան հյուսիսային քաջատոհմիկ ու գլխավոր Աշխարհից` Ճենաստանից, որ ես (Մովսես Խորենացին – Մ.Հ.) բոլոր հյուսիսային ազգերի մեջ առաջինն եմ համարում»:

Ինչպես տեսնում ենք Խորենացին նկատի ունի մի տարածք, որը գտնվում է Հայաստանից հյուսիս-արևելք, ընդ որում V դարում ապրած Խորենացու իր ժամանակին բնորոշ «Հայաստան»-ի հյուսիսային սահմանի մի մասը Պարխարյան լեռներն էին: Այսպիսով ոչ մի ակնարկ չկա Հայաստանից արևելք գտնվող Չինաստանի մասին, իսկ «Ճենաստանը» իրականում Փոքր Հայքի Խաղկտիք գավառն է, որն իրոք «հյուսիսային գլխավոր աշխարհն էր», այնտեղ բավականին զգալի թիվ կազմող ճաների անունով հայտնի էր որպես ճաների երկիր կամ Ճանիք և աշխարհագրորեն իրոք գտնվում է «Խորենացու Հայաստանի» հյուսիսում ու հյուսիս-արևելքում: Իր հերթին հայտնի է, որ Մամիկոնյանների տոհմական կալվածքները, մինչև Տարոնին տիրելն և այն իրենց կալվածքների կենտրոն դարձնելը, գտնվում էին Տայքում` Խաղկտիքի սահմանում, կենտրոն ունենալով Էրախանի ամրոցն և իրենց որոշ մասով ընդգրկելով նաև Պարխարյան լեռները: Այսինքն Պատմահայրն իրականում նկատի ունի Տայքի հյուսիսը` Պարխարյան լեռները, որոնք երկար ժամանակ այնտեղ բնակված ճաների անունով խոսակցականում կոչվում էին «Ճենաստան»:

Լրիվ տրամաբանական այս սխեմայից զատ կարելի է բերել նաև մի քանի այլ ուղղակի և անուղղակի ապացույցներ.

1. Ապպիանոսը[2] Լուկոլլոսի արշավանքի ժամանակ, որպես Տիգրանակերտի կայազորի հրամանատար, հիշատակում են Մանկայոսին, որն ըստ Ն. Ադոնցի հիմնավոր դիտարկման, «Մամիկոնյան» անվանման կրճատ ձևն է[3],
2. Մ.թ.ա. 51 թ-ին Հայկական բանակն առաջնորդել է Վասակ իշխանը[4], իսկ 62 թ-ի գարնան Հռանդեայի ճակատամարտին ու դրան նախորդած իրադարձություններին էլ մասնակցել է ևս մեկ Վասակ իշխան[5]` մի անուն, որը բնորոշ էր Մամիկոնյաններին,
3. 114 թ-ի աշնանը, կապված Տրայանոսի արևելյան արշավանքի դրվագներից մեկի հետ, Հայաստանի հարավում հիշատակվում է մի իշխան, որի անունը փոխանցվում է «Մանիսար» ձևով[6], ընդ որում, եղած տեղեկատվության խիստ սակավության պայմաններում վերջինս երբեմն համարվում է Կորճայքի իշխան, իսկ երբեմն էլ` Պարթևական թագավորության գահի թեկնածու: «Մանիսար»-ի` Կորճայքի իշխան լինելու հանգամանքն ենթադրելու համար հիմք է ընդունվել, սակայն, միայն այն հանգամանքը, որ նա հիշատակվում է բացառապես միայն Կորճայքում մղված մարտերում: Իր հերթին վերջինիս` պարթևական գահի թեկնածու լինելու տարբերակի դեպքում էլ բավարար բացատրություն չի գտնում այն հանգամանքը, թե ի՞նչ էր անում գահի այս թեկնածուն Կորճայքում` Մեծ Հայքի թագավորության տարածքում: Այս առումով ինձ առավել ընդունելի է թվում այն տեսակետը, որ իրականում «Մանիսար»-ի անվան տակ, ինչպես «Մանկայոս»-ի պարագայում, հանդես է գալիս Մամիկոնյան տոհմի հերթական ղեկավարն և Մեծ Հայքի սպարապետը: Այս տեսանկյունից խնդիրը մեկնաբանելիս կարելի է ենթադրել, որ «Մանիսար» անունն իրականում առաջացել հայկական «Մամիկոնյան սպարապետ» բառերի աղավաղված տեսքով միացումից,
4. Վաղ միջնադարում և հատկապես V դարում մեր պատմիչները հստակ պատկերացում չունեին Չինաստանի մասին և ըստ նրանց արևելքում «աշխարհը վերջանում էր» Հնդկաստանով, առավել ևս, որ այդ ժամանակաշրջանում Չինաստանը հաճախ չուներ ներկայիս Չինաստանի սահմաններն և սահմանափակվում էր միայն ներկայիս Չինաստանի հարավ-արևելքով` Հուանհե և Յանցզի գետերի հովիտներով,
5. Քիչ հավանական է, որ եկվոր փախստականներին Տրդատ II Մեծը հանձներ այնպիսի մի կարևորագույն պաշտոն, ինչպիսին սպարապետությունն է, թեկուզև Սլկունիների տոհմին հաղթելուց ու նրանց ամրոցը գրավելուց հետո, այսինքն ողջ բանակը, իր և իր երկրի ապագան դներ եկվոր, օտար ու ըստ էության չստուգված և առանձնակի հեղինակության չհասած և միայն իրենց խորամանկությամբ աչքի ընկած անձանց տիրապետության տակ, քանի որ Ողականն եկվորները գրավեցին ու Սլկունիներին ոչնչացրին ըստ էությամբ խորամանկությամբ,
6. Օտար տոհմը չէր կարող միանգամից այնքան սիրել, նվիրվել իր նոր հայրենիքին, նրանում մի քանի տարում ուղղակի չէր հասցնի ձևավորվել այն տոհմական հայասիրական-հայրենասիրական մթնոլորտը` տարոնականությունը, որով դաստիարակվել և որը մարտի դաշտում միանգամից դրսևորում են Մամիկոնյան հենց առաջին ժառանգական սպարապետները` Վաչեն, Վասակը, Մուշեղն և այլն

_________________________________
[1] Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 81:
[2] Ապպիանոս «Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ», գլուխ 84:
[3] Ադոնց Ն. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Երևան 1987, էջ 461; Toumanoff C. "Studies in Christian Caucasian History" (Georgetown University Press, 1963), pp. 209; 211-212, n. 238; Toumanoff C. "The Mamikonids and the Liparitids", Armeniaca (Venice, 1969), pp. 125-137.
[4] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 40, գլուխ 29; Վելլեյուս Պատերկուլոս «Հռոմեական պատմություն», գիրք 2, գլուխ 46; Ֆրոնտին «Ստրատեգամներ», գիրք 2, գլուխ 5, մաս 35; Ցիցերոն «Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16»; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 6, գլուխ 13:
[5] Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 14:
[6] Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 68, գլուխ 22:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Խնդիրը պարզաբանել մեզ կարող է օգնել նաև տեղեկատվությունն Օրբելյանների ծագման մասին: Մասնագիտական գրականության մեջ հավանական է համարվում կարծիքը, որ Օրբելյանները սերել են Մամիկոնյաններից[1]: Իրոք, զարմանալի կերպով, այն բանից հետո, երբ հենց այդ տոհմանունով Մամիկոնյանների մասին հիշատակումերը վերանում են, խոսքը վերաբերում է IX դարի վերջին, անմիջապես էլ սկսվում են հիշատակություններն Օրբելյանների մասին[2]: Այս առումով հավանական է կարծել, որ Մամիկոնյանները սկսել են հանդես գալ նոր տոհմանունով ըստ էության այն բանի ազդեցության տակ, որ մի կողմից խուսափեն հակաարաբական ապստամբություններում բավականին հայտնի դարձած ու արաբների կողմից բացասական ընկալվող իրենց տոհմանունից և դրա առաջացրած հնարավոր ոչ բարենպաստ հետևանքներից, իսկ մյուս կողմից էլ՝ խուսափեն հենց այդ ժամանակ նորահռչակ Անիի թագավորության ղեկին հայտնված Բագրատունիների կասկածներից, քանզի Մամիկոնյաններն իրենց հերթին Բագրատունիների ավանդական մրցակիցներն էին:

Այս առումով, մի քիչ էլ առաջ անցնելով, ամրագրենք, որ Քարթլիի թագավորության կենտրոնական իշխանության դեմ Օրբելյանների 1176-1177 թվականների անհաջող ապստամբությունից հետո Հյուսիսային Հայաստանում կրկին ի հայտ են գալիս Մամիկոնյաններ, որոնք իրենց գոյությունը շարունակեցին մինչև նոր ժամանակները: Արդյունքում հավանական է համարել, որ, ինչպես մի ժամանակ Մամիկոնյանները որոշակի նպատակներ հետապնդելով փոխեցին տոհմանունն և դարձան Օրբելյաններ, այնպես էլ դրանից երեք հարյուրամյակ անց, երբ Օրբելյաններն անընկալելի դարձան արդեն Քարթլիի գահակալների համար, նրանք կրկին փոխեցին տոհմանունն ու, հատկանշական փաստ, վերադարձան հենց <Մամիկոնյան> տոհմանվանը: Այսպիսով կան բոլոր հիմքերն ենթադրելու, որ Օրբելյանները հանդիսանում են Մամիկոնյանների ճյուղերից մեկի հետնորդները, իսկ այս պարագան էլ իր հերթին մեզ համար կարևորվում է Մամիկոնյանների ծագումը պարզաբանելու հարցում լրացուցիչ տեղեկատվություն շրջանառության մեջ դնելու առումով:

Բանը կայանում է նրանում, որ Ստեփանոս Օրբելյանը, խոսելով Օրբելյանների ծագման մասին, մեզ է փոխանցում վիպականացված և լեգենդար քողով պատված մի պատմություն, որը շատ նման է նույն այն պատմությանը, որը փոխանցվում է Մովսես Խորենացու կողմից Մամիկոնյանների պարագայում[3]: Միաժամանակ, սակայն, Օրբելյանն անում է մի շարք ուշագրավ դիտարկումներ, որոնք հիմքեր են տալիս ասելու, որ Մամիկոնյանները հայտնվում են պատմական թատերաբեմում ոչ թե III դարի վերջում, այլ՝ մ.թ.ա. IV դարի վերջում, ընդ որում այս պարագայում իր բացատրությունն է գտնում նաև այն հաղորդումների ամբողջությունը, որոնք այնուհանդերձ կան Մամիկոնյանների վերաբերյալ և նախորդում են III դարին:

Ստեփանոս Օրբելյանը հայտնում է, որ դեռևս <Քարթլոսի ժամանակներից> Գուգարք նահանգի Տաշիր գավառի հյուսիսում՝ պատմական Հայաստանի ծայր հյուսիսային կետերից մեկում և Շամշուլդե ամրոցից մոտ 19 կմ հյուսիս գտնվող Օրբեթ ամրոցի մոտակայքում, հիշատակվում են Օրբելյանները, որոնք հատկապես առաջընթաց են ապրում Իբերիայի թագավորության հիմնադիր արքա Փառնավազի օրոք, ընդ որում, այս մասին վերևում որոշակիորեն խոսվեց, հավանական է համարել, որ Օրբելյանները վերելք են ապրել այն բանի ֆոնին, որ Մեծ Հայքի թագավորությունն ամեն կերպ աջակցում էր ոտքի կանգնող նորահռչակ Իբերիայի թագավորությանն և Օրբելյաններն եղել են Հայոց արքայի հենց այս քաղաքականության առաջամարտիկները:

Ողջ վերոգրյալի ընդհանրացմամբ, վերադառնալով Մամիկոնյանների ծագման խնդրին, հավանական եմ համարում սխեման.

1. Ի սկզբանե տոհմը կոչվել է <Օրբելյան>,
2. Սլկունիների նկատմամբ հաղթանակ տանելուց և աչքի ընկնելուց հետո Օրբելյաններից մեկը համարվող Մամգոնը Հայաստանի հյուսիսից տեղափոխվում է հարավ և հաստատվում է Տարոնում, ինչից հետո առաջին դիրքերում է հայտնվում արդեն Մամիկոնյան կոչվող հենց այս ճյուղը, իսկ նույն տոհմի հյուսիսային ճյուղն առժամանակ մղվում է հետին պլան:
3. IX դարի վերջին, երբ Մամիկոնյանների հարավային և հիմնականը համարվող ճյուղն իր հերթին թուլանում է, տոհմական առաջնությունը կրկին իր ձեռքն է վերցնում Հյուսիսային Հայաստանում գտնվող նույն տոհմի նախնական կամ հիմնական ճյուղը՝ վերևում մատնանշված պատճառներով շեշտադրելով իր հիմնական տոհմանունը՝ <Օրբելյաններ>:
4. 1177 թ-ից հետո, երբ Օրբելյանները ծանր հարված ստացան և դրանից հետո սկսեցին անկում ապրել, Քարթլիի գահակալների բացասական վերաբերմունքից խուսափելու միտումով դրդված կրկին առաջ եկավ <Մամիկոնյան> տոհմանունը, ընդ որում, եթե վերջին Օրբելյաններն այդ տոհմանունով հիշատակվում են ընդհուպ մինչև XV դարի վերջը, ապա նրանցից վերընձյուղված Մամիկոնյանները հայտնի են մինչև օրս:
Խնդիրը վերջնականապես պարզաբանելու համար ավելացնենք, որ, եթե կրկին <Մամիկոնյան> տոհմանվանը վերադարձած, իսկ հետագայում էլ Թումանյան անվանումը ստացած տոհմի ճյուղերից մեկը պահպանեց իր հայականությունը, ապա արդեն XV դարի վերջին որպես Բարաթաշվիլի հայտնի դարձած և նույն Օրբեթ ամրոցին տիրող Օրբելյանների մյուս ճյուղն աստիճանաբար վրացականացավ ու կտրվեց հայկական միջավայրից, ընդ որում նույնիսկ այն հանգամանքն էլ, որ XVII դարի սկզբից Բարաթաշվիլիների տոհմից կրկին առանձնացավ Օրբելիներ կոչվող տոհմը, մեծ հաշվով չբերեց նրան, որ Բարաթաշվիլիներն ու Օրբելիները հայականանան:

Այսպիսով, ընդհանրացնելով ողջ վերոգրյալը, թույլ տանք մեզ գալ հետևության, որ Մամիկոնյանների տոհմը տոհմիկ հայկական է և նրանց «եկվորության» մասին որևէ տվյալ ուղղակի չկա, այլ այդ թեզն առաջ է եկել զուտ «ճեն» բառը որպես «չին» սխալ մեկնաբանելու արդյունքում:

_________________________________
[1] Toumanoff C. "The Mamikonids and the Liparitids", Armeniaca (Venice, 1969), pp. 125-137.
[2] «Այդ ժամանակ Լիպարիտը տիրեց Թռեղքի երկրին, կառուցեց Կլդեկարի ամրոցն և ընդունեց Բագրատի որդի Դավթի ենթակայությունը» («Քարթլիս-Ցխովրեբա», «Քարթլիի մատյանը»): Այս հաղորդման մեջ հիշատակվում են Հյուսիսային Բագրատունիների երկրորդ սերնդի հիմնադիր Աշոտը (786-826), նրա որդի Բագրատը (826-876) և վերջինիս որդի Դավիթը (876-881), այսինքն Օրբելյանների տոհմի հիմնադիրը համարվող Լիպարիտը հիշատակվում է 876-881 թվականներին:
[3] Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Аршакуни: Вторая книга Хоренаци и великий царский род...
СообщениеДобавлено: 29 дек 2017, 20:27 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Վերջաբանի փոխարեն


Մովսես Խորենացու <Հայոց պատմություն>-ը հանդիսանում է հայ ժողովրդի արժեհամակարգի բաղկացուցիչ կարևորագույն տարրերից մեկը: Այս առումով միանշանակ է այն, որ այս երկն իր հիմնարար նշանակությամբ սկզբունքորեն ավելին է, քան պատմական շարքային մի աշխատանք: Միաժամանակ Պատմահայրը, իրենից անկախ և բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, շատ է քննադատվել: Քննադատությունները երբեմն եղել են տեղին, բայց անհամեմատ ավելի շատ են դեպքերը, երբ քննադատներն ուղղակի ճիշտ չեն հասկացել մեր Պատմահորը, իսկ հաճախ էլ նույնիսկ տարրական ցանկություն չեն դրսևորել հասկանալ վերջինիս: Այս առումով առանձնահատուկ քամհարանքի են արժանի նրանք, որոնք, իրականացնելով որոշակի քաղաքական պատվեր ու հիանալի գիտակցելով իրավիճակը, իրենց չհասկացողի տեղ են դնում և փորձում են նսեմացնել Խորենացուն:

2012 թ-ին, հանգուցյալ հորս մահվանից ուղղակի մի քանի օր առաջ, լույս ընծայեցի <Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ)> աշխատանքը, որը, թեև գրքի վրա չգրվեց, քանի որ տպագրության պահին հայրս դեռևս կենդանի էր, նրա մահից հետո ես մտովի և ընդմիշտ նվիրեցի հորս: Ստեղծելով <Հայկազունիներ>-ս, ես փորձ կատարեցի վերականգնել, պատմականորեն հստակ ու ժամանակագրականորեն կոռեկտ տեսքով բացատրել Մովսես Խորենացու 1-ին գրքում նկարագրված իրադարձությունները, մի բան, որը, կարծում եմ, արվեց բավականին հաջող: Այժմ, 5 տարի անց ի մի բերելով մտքերս արդեն Պատմահոր երկի 2-րդ գրքի վերաբերյալ, ես հերթական անգամ փորձեցի իմ համեստ ուժերը ներդնել Պատմահոր աշխատանքի արդեն այս մասի պատշաճ վերլուծության համար:

Հաջողեցի՞ ես, ցույց կտա ժամանակ, բայց ես գրեցի այնպես, ինչպես կարողացա, այնպես, ինչպես մտածում եմ և այնպես, ինչպես իրոք համոզված եմ: Հույս ունենալով, որ սույն աշխատանքը խթան կհանդիսանա նորանոր ուսումնասիրությունների համար՝ ես գրում եմ գրքիս վերջին տողերն և ամենայն հաջողություն եմ մաղթում հետագա ուսումնասիրողներին՝ գաղտնի մի հույսով, որ թափածս ջանքերի արդյունքը օգտակար կլինի նաև իրենց: Ամենայն բարիք Ձեզ և հաջողություն, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ծանոթանալու հեղինակածս այս աշխատությանը:

Մհեր Հակոբյան
Երևան
01.12.2017թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Форум закрытНаписать комментарии Страница 7 из 7   [ Сообщений: 95 ]
На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB