Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 27 май 2018, 14:52

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ 1 сообщение ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Севордик: Из истории армяно-венгерских отношении
СообщениеДобавлено: 07 мар 2012, 13:40 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հովհաննես Դրասխանակերտցին նրանց կոչում է Սև Որդիք, Ասողիկը (Ստեփանոս Տարոնեցի)` Սևաորդիք, Վարդան Արևելցին` Սավորդիք: Հայերեն ճիշտ ձևը` Սևորդիներ կամ Սևորդիք:

Սևորդիների հիշատակում է արաբ պատմիչ Յակուտ ալ-Համավին Սիավարդ, իսկ Բալազորին` ալ-Սավարդիա ձևով: Մասուդին այս տոհմին կոչում է Սիյավուրդիա և համարում. "... հայոց մի ճյուղը", որոնք քաջ և հզոր են ու աչքի են ընկնում միայն իրենց հատուկ տապարների արտադրությամբ` "սիյավուրդներով":

Սևորդիներին գիտի նաև Կոստանդին Ծիրանածինը, որպես Սևորդիք կամ Սև որդիներ:

Սևորդիներին առաջին անգամ հիշատակում է Բալազորին, ըստ որի Արմենիայի ոստիկան Եզիդ իբն Ասիդ աս-Սուլամիի (752-754, 759-769, 775-780) օրոք Սևորդիները աստիճանաբար ուժեղացան և նրա հեռանալուց հետ. "...բռնություններ գործեցին": Պարզ է, որ արաբ հեղինակի համար. "բռնություններ"-ը կարող են յուրօրինակ իմաստ ունենալ և նա կարող է այդպես որակել օրինակ նվաճված ժողովուրդների ապստամբությունները: Այս իրադարձությունների թվականը շատ անորոշ է: Ես հավանական եմ համարում, որ նրանք ուժեղացել են 752 թ-ին, երբ հավանաբար տեղի հայերի աջակցությամբ գրավել են Շամքոր քաղաքը, բայց հատկապես են հզորացել հաջորդ տասնամյակներում: 799 թ-ին, երբ խազարները վերջին անգամ արշավեցին դեպի Անդրկովկաս, Սևորդիք, շատ հավանական է կրկին տեղի հայերի աջակցությամբ, գրավեցին Պարտավը և, անցնելով նստակյացության, աստիճանաբար հայացան: Այդ ժամանակ Սևորդիների իշխանն էր Սևուկը, որը երևի թե հայերի կողմից տրված մականուն էր, որը հետագայում դարձել է հատուկ անուն և փոխանցվել տոհմին: Այս ժամանակներից սկսած Սևորդիները սկսում են տիրել Ուտիք նահանգի զգալի մասին:

Կարելի է կարծել, որ Մասուդիի ասած. "հայացման" գործընթացը ընթացել է VIII դարի երկրորդ կեսին, քանի որ մյուս դարի կեսում աղբյուրները Սևորդիների գիտեն որպես արդեն հայեր` հայ ազնվականներ: Արաբական տիրապետության դեմ 849-855 թվականի ապստամբության (Արմինիայի X ապստամբություն) ժամանակ Սևորդիները հայտնի են որպես ապստամբության ակտիվ մասնակիցներ: Այդ ժամանակ Սևորդիների իշխանն էր Ստեփանոսը` Կոն մականունով, որը գերվում է: Այս ժամանակ հայտնի է նաև Սևորդյաց Կտրիճ իշխանը, որը ևս գերի է ընկնում, երբ արաբները գրավում են Գարդման ամրոցը:

Հայերի ռազմական կյանքում Սևորդիները հաջորդը հիշատակվում են 897 թ-ին, երբ նրանց իշխանն էր Գևորգը: Հայտնի է, որ, երբ արաբների դեսպանախումբը հաջող բանակցություններից հետո հեռանում էր Հայաստանից, այն հարձակվեց իրենց որպես ուղեկցորդներ կարգած Գևորգ Սևորդու գլխավորած ջոկատի վրա, հաղթանակ տարավ և գերեց Գևորգին, որի ճակատագրի մասին այլ տեղեկություններ չկան:

Հաջորդ և բավականին ցավալի հիշատակությունը պատկանում է 910 թ-ի ամռանը տեղի ունեցած Ձկնավաճառի ճակատամարտին, երբ Հայկական բանակի թևերից մեկում գործող Սևորդիները դավաճանեցին, լքեցին մարտադաշտը և արդյունքում հայկական կողմը ծանր պարտություն կրեց, պարտություն, որի հետևանքները հնարավոր եղավ վերացնել միայն մի քանի տարի անց: Այս ժամանակներից սկսած Սևորդիները հզորությունը աստիճանաբար սկսում է անկում ապրել:

988 թ-ի հունվարին տեղի ունեցած Գորիի ճակատամարտի կապակցությամբ հիշատակվում է Հմայակ Սևորդին, որից հետո այլ էական հիշատակություններ արդեն չկան: Կարելի է ենթադրել, որ տոհմը միացել և լուծվել է շրջակայ հայկական նախարարական տոհմերի մեջ` Սյունիներ, Առանշահիկներ և այլն, թեև. "Սևորդիք" անունը, որպես գավառի անուն, հիշատակվում է դեռ մի քանի դար էլ դրանից հետո:

Կոստանդին Ծիրանածինը իր "Կայսրության կառավարման մասին" աշխատության 38-րդ գրքում գրում է, որ թուրքերի (նկատի ունի հունգարացիներին) հին անունը Սաբարտի ասֆալի է` "Սպիտակ սաբարտներ", որից մի շարք մասնագետներ բխեցրել են նրանց ծագումը V դարի կեսերից VI դարի կեսերը Կովկասից հյուսիս ընկած տափաստաններին տիրած սաբիրներից և նույնիսկ հոներից: Նույն պատմիչը հայտնում է, որ պեչենեգների ճնշման տակ հունգարացիների մի մասը. "...բնակվեց Պարսից մի մասում", կարելի է կարծել` հենց հետագայում որպես նրանց տիրույթ հայտնի Ուտիքում:

Հաշվի առնելով պեչենեգների պարագան, կարելի է կարծել հետևյալ հերթականություն.

752 թվական - Արմենիայի III ապստամբության (748-752) ժամանակ Սևորդիները հայերի օգնությամբ գրավում են Շամքորը, բայց չեն ամրանում և հեռանում են Խազարական խաքանություն` քաղաքը թողնելով հայերին, որոնք էլ հետագայում, ապստամբության ավարտից հետո, այն ստիպված վերադարձրեցին արաբներին,

799 թվական - Սևորդիները հայերի օգնությամբ գրավում են Պարտավը և աստիճանաբար սկսում են տեղափոխվել Հայաստան ու հայանալ: Ըստ երևույթին Սևորդիները վերջնականապես հաստատվել են Ուտիքում 820-ական թվականներին, երբ Խազարական խաքանությունում բռնկված հսկայական ապստամբությունը ճնշվեց, իսկ հուգրարներն էլ ստիպված եղան լքել խաքանությունը` հաղթողների կողոմւմ հանդես եկած պեչենեգների ճնշման տակ: Այդ ժամանակ հունգարացիների մեծ մասը շարժվեց դեպի արևմուտք, իսկ Սևորդիներն էլ վերջնականապես հաստատվեցին Հայաստանում և հետագայում, ինչպես արդեն ասվեց, հայացան:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ 1 сообщение ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB