Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 27 май 2018, 14:47

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 6 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Царство Айоц Миджагетк: Забытая владыка Едесии...
СообщениеДобавлено: 09 мар 2012, 19:37 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Отрывок из книги "Военная Летопись армянского народа, Книга 8"

Պատմագիտության մեջ տարօրինակ է դասավորվել Հայոց Միջագետքի թագավորության ճակատագիրը: Շատ հաճախ Հայոց Միջագետք նահանգն ընդգրկող այս թագավորությունը չի համարվել և չի համարվում հայկական, իսկ այս ժամանակաշրջանի նրա ամենատաղանդավոր արքա Աբգար V Մեծը (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) սովետահայ պատմագիտության կողմից հայ չհամարված, անարդարացիորեն մոռացված, չընդունված, ժխտված և հայոց պատմության մեջ լիովին անհիմ իր արժանի տեղից զրկված արքաներից մեկն է: Ընդ որում այս ժխտողական մոտեցումը իրականացվել է հիմնականում հասկանալի կրոնա-քաղաքական մոտիվներով, այն ենթատեքստով, որ, ժխտելով նրա գոյությունը կամ վերջինիս մասին եղած բոլոր հիմնական տեղեկությունները հայտարարելով «հնարովի ու վիպական», ժխտվի նաև այդ կապակցությամբ հիշատակվող Հիսուս Քրիստոսի մասին հիշատակությունը և վերջինիս հետ կայացած Աբգար V Մեծի ունեցած նամակագրության փաստը: Վերջին փաստը գուցե և իրոք չի եղել, սակայն ոչ մի հիմք չկա միայն այդ հանգամանքը հիմք ընդունելով ժխտել մնացած փաստերը:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ իր անաչառության մեջ երբեմն ծայրահեղությունների հասնող Մովսես Խորենացին (Գիրք 2, գլուխ 24) այս դեպքում լիովին վստահ, առանց կասկածի որևէ ստվերի և մեծ սիրով է պատմում Աբգար V Մեծի, որպես հայոց արքայի մասին` նույնիսկ չնչին ակնարկ իսկ չանելով վերջինիս հայ չլինելու վերաբերյալ: Իր հերթին.
1. Հայոց Միջագետքի թագավորությունը գտնվում էր Հայաստանի հիմնական նահանգներից մեկում` Հայոց Միջագետքում,
2. վերջինիս բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին,
3. Աբգար IV Սևը (մ.թ.ա. 26-23) Տիգրան II Մեծի թոռ Արտաշես II-ի (մ.թ.ա. 31-20) որդին էր (այս մասին մանրամասն` ստորև),
4. Աբգար V Մեծի (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) մասին հիմնական տեղեկություններում վերջինս հանդես է գալիս ոչ միայն որպես տիպիկ հայ, այլև` որպես Հայոց Միջագետքի և Մեծ Հայքի արքա,
5. թագավորության արքաների և արքայազնների մեծամասնությունը կրում է զուտ հայերին բնորոշ անուններ ու մականուններ, իսկ մնացած մասը` պարթևներից հայերին անցած անուններ (Սանատրուկ, Պակուրի, Բակուր, Պարթանասպատ և այլն): Այսպես, զուտ հայկական են հետևյալ անուններն ու մականունները.
ա) Աբգար. տիպիկ հայկական անուն, որը բառացիորեն նշանակում է «ավագ այր» (Մովսես Խորենացի, գիրք 2, գլուխ 26): Տեղական արքաների ամենատարածված անունն էր, որը երբեմն հանդես էր գալիս որպես հիմնական, իսկ երբեմն էլ` որպես միայն արքայատոհմին բնորոշ անուն, որը հերթական արքան կրում էր իր հիմնական անվան հետ միաժամանակ (ինչպես օրինակ «Արշակ» անունը Պարթևական թագավորության արքաների պարագայում):
բ) Արա. տիպիկ հայկական անուն, որը կրել է թագավորության հիմնադիր Արան (մ.թ.ա. 160 - մոտ 127): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է «Օրհոյ» կամ «Օրա» տեսքով, ինչը ճիշտ չէ:
գ) Արման. տիպիկ հայկական անուն, որը կրել են իշխող արքայատոհմի բազում ներկայացուցիչներ: Այն ուղղակիորեն նշանակում է «հայ մարդ»` կազմված լինելով հայերին և հայերենին անչափ բնորոշ «Ար» (հայ) և արիական ժամանակաշրջանի հայերենին բնորոշ ու այդ ժամանակներից էլ հայերենում պահպանված «մեն» (մարդ) բառերից (վերջինս անաղարտ տեսքով պահպանվել է հայերենի հետ ընդհանուր արիական արմատներ ունեցող անգլերենում «man/men» տեսքով): Ըստ Խորենացու, սակայն, տեղական բարբառով անունը վերափոխվել է և սկսել է հնչել պարզապես «Ման» տեսքով (գիրք 2, գլուխ 24):
դ) Բաղդասար. տիպիկ հայկական անուն, որը կրել է Բաղդասարը (մ.թ.ա. մոտ 120-115): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է «Բարադասար» տեսքով, ինչը ճիշտ չէ:
ե) Վահե. տիպիկ հայկական անուն, որը կրել է Վահեն (162-164): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է «Վահի» տեսքով, ինչը կրկին ճիշտ չէ:
զ) Արիարմեն. տիպիկ հայկական մականուն, որը բառացիորեն նշանակում է «քաջ հայ»: Այս մականունը կրել է Աբգար II-ը (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53) և նա արժանի է եղել դրան, քանզի նրա, որպես բացառիկ հատկանիշներով օժտված մարդու մասին, մեծ գովեստով է խոսում նույնիսկ խիստ բացասաբար տրամադրված Պլուտարքոսը («Կրասոս», մաս 21, 22):
է) Հայզուտ. տիպիկ հայկական մականուն, որը կազմված է «Հայ» և «զուտ» (վերջինս ունի նվազեցնող, փոքրությունը ընդգծող իմաստ) բառերից: Այս մականունը կրել են Աբգար VII-ը (110-116) և Արման VII-ը (121-138):
ը) Երվանդ. տիպիկ հայկական անուն, որը կրել է Աբգար VII Հայզուտի որդին` արքայազն Երվանդը:
Հետաքրքիր է, որ օտարազգի մասնագետներն ավելի ակտիվ և որոշակիորեն են խոսում այս թագավորության հայկական էության մասին, թեև բնականաբար արտահայտվում են ոչ լրիվ, քանի որ մի կողմից լիովին ծանոթ չեն հայկական աղբյուրներին, իսկ մյուս կողմից էլ` գտնվում են հռոմեական աղբյուրների հայտնած տեղեկությունների ազդեցության տակ: Այսպես. ըստ եգիպտացի պատմաբան Ֆաուդ Հասան Հաֆիզի «Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» աշխատության (ըստ Ն. Հովհաննիսյան «Արաբական երկրների պատմությունը», Երևան 2003, էջ 72-73). «Մ.թ.ա. 136 - մ.թ. 216 թվականներին գոյություն է ունեցել Ուրֆայի (Եդեսիայի – Մ.Հ.) հայ-արաբական էմիրությունը»:
Այսպիսով, հաշվի առնելով բերված փաստերի ամբողջությունը և դրանց վերլուծությունը, ակնհայտ է, որ մենք գործ ունենք Հայաստանի տարածքում գտնվող, հայ հպատակներ ունեցող և հայ արքաների կողմից կառավառվող մի թագավորության հետ և ուղղակի ոչ մի հիմք չկա վերջինիս «ոչ հայականության» մասին խոսելու համար:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Айоц Миджагетк: Забитая владыка Едесии...
СообщениеДобавлено: 09 мар 2012, 19:42 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Խոսելով Աբգար II-ի մասին` Պլուտարքոսը («Կրասոս», մաս 21, 22) նրան համարում է արաբ: Իր հերթին հետագա իրադարձություններում վերջինս, խոսելով Կրասոսի մոտ Սուրենից ժամանած դեսպանների մասին («Կրասոս», մաս 28, 29), վերջիններիս կրկին համարում է արաբ: Ի վերջո հռոմեական այս հեղինակը նշում է նաև, որ Կրասոսի բանակի վերջնական ջախջախումից հետո իրականացված հետապնդմանը մասնակցել են նաև արաբներ («Կրասոս», մաս 30):
Ահա այս երեք խումբ տեղեկություններն են, որ չարաբաստիկ «եվրոպակենտրոնությամբ» տառապող և երբեմն զարմանալի մակերեսայնություն դրսևորող արևմտյան պատմաբաններին հիմք են տալիս ասելու, որ մենք գործ ունենք արաբական թագավորության հետ` անտեսելով այն, որ Հայոց Միջագետքի թագավորությունը գտնվում էր Հայաստանի հիմնական նահանգներից մեկում, որ վերջինիս բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, որ Աբգար IV Սևը Տիգրան II Մեծի թոռ Արտաշես II-ի որդին էր (այս մասին մանրամասն` ստորև), իսկ Աբգար V Մեծի մասին հիմնական տեղեկություններում վերջինս հանդես է գալիս ոչ միայն որպես տիպիկ հայ, այլև որպես Հայոց Միջագետքի և Մեծ Հայքի արքա և, որ թագավորության արքաների ու արքայազնների մեծամասնությունը կրում է զուտ հայերին բնորոշ անուններ ու մականուններ, իսկ մնացած մասը` պարթևներից հայերին անցած անուններ:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է մանրամասն քննարկել Պլուտարքոսի այս երեք խումբ հաղորդումները և բացահայտել դրանց ներքին էությունը.
1. Պլուտարքոսը, առանց որևէ հիմք նշելու և ուշադրություն չդարձնելով հիշատակվող անձնավորության անվան և մականվան վրա, Աբգար II-ի Արիարմենին (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53) համարում է արաբ: Սակայն այս հաղորդման դեմ է խոսում ոչ միայն վերևում բերված փաստարկների ամբողջությունը, այլև քաղաքական դեպքերի զարգացման տրամաբանությունը, երբ գրեթե կնքված հայ-պարթևական դաշինքի պայմաններում Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունները մի և Պարթևական թագավորությունը մյուս կողմից, բնականաբար պետք է իրար ռազմական օգնություն ցույց տային:
2. Սուրենից ժամանած դեսպանների մասին հաղորդումը ևս հիմք չի կարող հանդիսանալ հետևությունների համար, քանի որ ակնհայտորեն վերջիններս արաբ են համարվել նախորդ հաղորդման ազդեցության տակ, այն ենթատեքստով, որ, եթե ակտիվ դերակատարություն ունեցող Աբգար II Արիարմենը արաբ է եղել, ապա բնականաբար դեպքերին մասնակցող դեսպանախումբն էլ պիտի արաբներից կազմված լիներ:
3. Կրասոսի ջախջախված բանակի հետապնդման պարագայում բացառված չէ արաբների մասնակցությունը, սակայն դա ևս ոչ մի կերպ չի կարող վկայել այն բանի օգտին, որ Հայոց Միջագետքի թագավորությունը արաբական էր: Բանն այն է, որ դեռևս Տիգրան II Մեծն էր արաբական վաչկատուն ցեղերից մեկին հաստատել Հայոց Միջագետքում` հանձնարարելով նրան տարանցիկ առևտրական ուղիների վերահսկողությունն ու պաշտպանությունը: Նույն այս արաբներն էին, որ, փորձելով միանալ Տիգրանակերտի ճակատամարտին պատրաստվող Մեծ Հայքի թագավորության բանակին, մ.թ.ա. 69 թ-ի ապրիլի վերջին Հայոց Միջագետքի ճակատամարտում անակնկալ հարձակման ենթարկվեցին հռոմեական բանակի կողմից ու պարտություն կրեցին: Կարելի է ենթադրել, որ սրանից հետո էլ են այս արաբները մնացել Հայոց Միջագետքի թագավորության տարածքում` շարունակելով իրականացնել տարանցիկ առևտրական ուղիների վերահսկողությունն ու պաշտպանությունը, իսկ պատերազմի դեպքում վարձկան ծառայություն իրականացնելով թագավորության Հայկական բանակում: Հենց վերջին հանգամանքն էլ բացատրում է ամեն ինչ, քանի որ ակնհայտ է, որ ճակատամարտի վերջին փուլում թշնամու բանակի ցրված մնացորդներին առավել արդյունավետ կարող էին հետապնդել և ոչնչացնել հենց տեղանքին լավ ծանոթ արաբները: Բացի այդ, հիշատակված իրադարձությանը միայն արաբների մասնակցության մասին Պլուտարքոսի նշումը դեռևս ամենևին էլ չի ենթադրում, որ միացյալ Պարթևական, ինչպես նաև Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորության Հայկական բանակը դրան իր մասնակցությունը չի բերել:
Հետաքրքիր է, որ ըստ վերը հիշատակված Ֆաուդ Հասան Հաֆիզի («Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը», (ըստ Ն. Հովհաննիսյան «Արաբական երկրների պատմությունը», Երևան 2003, էջ 72-73)), Եդեսիայի (Հայոց Միջագետքի) թագավորության արքաներից հատկապես առանձնանում էր. «Հայ թագավոր Աբգար V-ը»:
Այսպիսով ըստ էության Պլուտարքոսի հաղորդումների ներքին էության սխալ մեկնաբանումն ու դրանց վերաբերյալ դրսևորված մակերեսային մոտեցումն է, որ հիմք է տվել խոսելու Հայոց Միջագետքի թագավորության արաբական էության մասին:

Պետք է նշել նաև, որ Աբգար V Մեծը ծավալել է քաղաքական և մշակութային հսկայական ու բեղուն գործունեություն, լայն դիվանագիտական կապեր է ունեցել հարևան պետությունների հետ և հաճախ միջամտել է նրանց ներքին գործերին: Նա այնքան հզորություն և ազդեցություն է ունեցել, որ ի վիճակի է եղել կարգավորել Պարթևական թագավորության արքայազնների միջգահակալական վեճերը (Մովսես Խորենացի, գիրք 2, գլուխ 28): Սակայն այս հայրենանվեր արքայի գործունեության իրոք զարդը հանդիսացել է այն, որ որ մ.թ I դարի այն ժամանակահատվածներում, երբ Մեծ Հայքի թագավորության գահի վրա բռնությամբ բազմել է օտար արքա, փաստացի հենց վերջինիս գլխավորած Հայոց Միջագետքի թագավորությունն էր, որ դառնում էր Հռոմի դեմ մղվող ազատագրական պայքարի կենտրոն և Մեծ Հայքի թագավորությանը նեցուկ: Այդ ժամանակահատվածներում Աբգար V Մեծը դառնում էր նաև Մեծ Հայքի փաստացի արքա` կենտրոնացնելով և ուղղություն տալով Հայրենիքի ազատության համար պայքարող ուժերին:

Սակայն Մովսես Խորենացու տեղեկությունները (գիրք 2, գլուխ 24), ըստ որի Աբգար V Մեծը Տիգրան II Մեծի եղբայր Արտաշեսի որդի, Հայոց Միջագետքի թագավորության հերթական արքա Աբգար IV Սևի (մ.թ.ա. 26-23) որդին էր, կարծես թե կարիք ունեն ճշգրտման: Ըստ երևույթին ավելի ճիշտ կլինի, եթե Աբգար V Մեծին համարենք Տիգրան II Մեծի թոռ և Մեծ Հայքի թագավորության հայրենանվեր արքա Արտաշես II-ի (մ.թ.ա. 31-20) որդի Աբգար IV Սևի որդի, քանզի և ժամանակագրական սահմանները, և քաղաքական դեպքերի զարգացման տրամաբանությունը, և Աբգար IV-ի ու Աբգար V-ի գահ բարձրանալու ժամանակաշրջանը, և Աբգար V-ի վարած քաղաքականությունն ու ունեցած հսկայական հեղինակությունը ավելի շատ խոսում են հենց սրա օգտին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Айоц Миджагетк: Забитая владыка Едесии...
СообщениеДобавлено: 09 мар 2012, 19:42 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ըստ եկեղեցական ավանդության Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծը (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) քրիստոնեություն է ընդունել: Այս տեսակետը որոշակի տարածում ստացավ ու ակտիվացավ նաև վերջերս: Իրականում, սակայն, մենք գործ ունենք գեղեցիկ մի լեգենդի հետ:

Սկսենք նրանից, որ մասնագետների մեծ մասը հակված չէ լուրջ ընդունելու այն: Նրանց բերած լուրջ փաստարկներին ես կավելացնեմ նաև այն, որ, եթե դա ճիշտ լիներ, ապա Նոր Կտակարանում այդ մասին գոնե ակնարկ կլիներ. ինքներդ պատկերացրեք, հզոր ու հեղինակավոր մի արքա ընդունում է քրրիստոնեությունը - ինչպիսի թեմա... Բայց նման ակնարկ իհարկե չկա :) Դրա փոխարեն այս մասին առաջին անգամ «հիշում է» միայն եկեղեցական Պատմահայր Եվսեբիոս Կեսարացին՝ IV դարի սկզբներին: Ընդ որում Հռոմի պապ Գելասիոս I-ը (493-496) այս ամենը հռչակել է հերետիկոսություն...

Մասնագետները գտնում են, որ այս ամենը կարող է վերաբերվել Աբգար VIII-ին (177-212) կամ էլ Աբգար IX-ին (212-216): Բայց այստեղ էլ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ես նույնիսկ կասեի - անընդունելիության աստիճան կասկածելի

Աբգար VIII-ի օգտին վկայող կա ընդամենը մեկ, այն էլ անուղղակի ապացույց - ըստ ասորական մի ժամանակագրության, Եդեսիայում 201 թ-ին տեղի ունեցած ջրհեղեղը... կործանել է նաև եկեղեցի: Ու սրա հիման վրա ենթադրում են, որ այս արքան եղել է քրիստոնյա: Բայց եկեղեցին կարող էր կառուցված լինել որպես այս արքայի կրոնական հանդուրժողականության արդյունք տեղի քրիստոնյա համայնքի կողմից, այն կարող էր լինել կառուցված առանց իշխանության համաձայնության և գործել գաղտնի, դեռ չասած էլ - որ ինքը, հաղորդումը, կարող է հավաստի չլինել և հանդիսանալ քրիստոնեական մոլեռանդության արդյունք…

Աբգար IX-ի օգտին վկայող կան հետևյալ հաղորդումները. ըստ վաղքրիստոնեական հույն գրող Հուլիս Աֆրիկացու (մոտ 160-240) այս արքան. «բարեպաշտ մարդ էր»: Իր հերթին, ըստ վաղքրիստոնեական ասորի գրող Վարդեսան Բար-Դարցանի (154-225) , այս արքան. «սուրբ և շատ կրթված մի մարդ էր»: Իմ կարծիքով, սակայն, սրանք ևս հիմք չեն տալիս այս արքային համարել քրիստոնյա - արքան կարող էր «բարեպաշտ» լինել, մնալով հեթհանոս, ինչպես նաև լիներ «սուրբ» - ըստ զգայուն վաղքրիստոնյաների հենց միայն նրա համար, որ, եթե այլ վայրերում քրիստոնյաների հետ վարվում էին շատ դաժան, ապա Հայոց Միջագետքի թագավորությունում այս արքան թույլ էր տալիս քրստոնյաներին վայելել մեծ ազատություններ: Հատկանշական է, որ Աբգար IX-ի որդի Արման IX-ը (214-216` գահակից), որը հոր թագավորության վերջին տարիներին գործնականում ինքն էր կառավարում, հենց հոր կենդանության օրոք դաժան հալածանքներ կիրառեց քրիստոնյաների նկատմամբ...

Սա է իրականությունը - ինքներդ ձևավորեք Ձեր վերաբերմունքը այս ամենի նկատմամբ :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Айоц Миджагетк: Забитая владыка Едесии...
СообщениеДобавлено: 02 апр 2012, 17:57 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Սակայն Մովսես Խորենացու տեղեկությունները (գիրք 2, գլուխ 24), ըստ որի Աբգար V Մեծը Տիգրան II Մեծի եղբայր Արտաշեսի որդի, Հայոց Միջագետքի թագավորության հերթական արքա Աբգար IV Սևի (մ.թ.ա. 26-23) որդին էր, կարծես թե կարիք ունեն ճշգրտման: Ըստ երևույթին ավելի ճիշտ կլինի, եթե Աբգար V Մեծին համարենք Տիգրան II Մեծի թոռ և Մեծ Հայքի թագավորության հայրենանվեր արքա Արտաշես II-ի (մ.թ.ա. 31-20) որդի Աբգար IV Սևի որդի, քանզի և ժամանակագրական սահմանները, և քաղաքական դեպքերի զարգացման տրամաբանությունը, և Աբգար IV-ի ու Աբգար V-ի գահ բարձրանալու ժամանակաշրջանը, և Աբգար V-ի վարած քաղաքականությունն ու ունեցած հսկայական հեղինակությունը ավելի շատ խոսում են հենց սրա օգտին:


Շատ հետաքրքիր պահ է, տեսեք:

24
О царствовании Аршама и первом частичном обложении
данью Армении Римом; освобождение Гиркана
и постигшие из-за этого род Багратуни беды


В двадцатом году Аршеза, когда истекали дни его царствования, собралось армянское воинство и по его указанию провозгласило царем над собой Арджама, то есть Аршама, сына Арташеса, брата Тиграна, отца Абгара.

Այս հաղորդման մեջ "Արշամ"-ը Աբգար IV Սևն է (մ.թ.ա. 26-23), որին Խորենացին լրիվ հիմնավորված կերպով ներկայացնում է, որպես. "Արտաշեսի որդի": Սակայն արդեն այս Արտաշեսի պահով Պատմահայրը կարծես մի փոքրիկ սխալ է թույլ տալիս, համարելով նրան. "Տիգրանի եղբայր": "Արտաշես" անունով Տիգրանի եղբոր մասին մենք տեղեկություններ չունենք, դրա փոխարեն գիտենք հզոր ու իր պապին արժանի Արտաշես II-ի (մ.թ.ա. 31-20) մասին: Իր հերթին, ժամանակագրական սահմանների համապատասխանությունն էլ է խոսում այս բանի օգտին: Սրա օգտինէ վկայում նաև քաղաքական վերլուծությունը` Աբգար IV Սևից հետո կարծես թե իրոք գենետիկ գիծը փոխվում է, քանի որ Հայոց Միջագետքի արքաները ու հատկապես Աբգար V Մեծը լիիրավ կերպով իրենց համարում էին նաև Մեծ Հայքի գահի ժառանգորդներ ու "համահայկական խաղ" էին տանում այն ժամանակ, երբ Մեծ Հայքի գահատոհմը սպառվեց: Համաձայնեք, որ նման հավակնություններ կարող էր ունենալ ոչ թե ինչ-որ մի մեծ հաշվով պրովինցիալ գահատոհմ, այլ` գահատոհմ, որը ուղղակի սերում էր Մեծ Հայքի արքա Արտաշեսից և բոլոր հիմքերն ուներ հավակնելու նրա ժառանգությանը հիմնական գծի սպառվելուց հետո:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Айоц Миджагетк: Забитая владыка Едесии...
СообщениеДобавлено: 03 апр 2012, 15:59 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23718
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Varzor джан, про указанные моменты предлагаю продолжить тут :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Айоц Миджагетк: Забитая владыка Едесии...
СообщениеДобавлено: 04 апр 2012, 15:27 
Не в сети

Зарегистрирован: 27 фев 2012, 15:02
Сообщений: 507
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Varzor джан, про указанные моменты предлагаю продолжить тут :)

Согласен :)


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 6 ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB