Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 22 фев 2018, 19:52

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 12 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 13 мар 2012, 10:56 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայերը մարդկության գիտակցական պատմության սկզբից ապրել են Հայկական լեռնաշխարհում: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է, որի մասին հիշատակությունները հանդիպում են արդեն առաջին շումերական, աքքադական և էբլայական սեպագրերում: Արդեն մարդկության պատմության արշալուսին շումերական տիրակալները փորձեցին հպատակեցնել Հայկական լեռնաշխարհը և իրենց տիրապետության տակ գցել հայոց առաջին պետական միավորը՝ Արատտայի քրմապետությունը:

… “Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես քաղաքի (նկատի է ունեցվում Արատտայի մայրաքաղաք Մեծամորը – Մ.Հ.) պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ սուլոցով: Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան”,- տխրությամբ և իրենց կրած անխուսափելի անհաջողության գիտակցմամբ հայտնում էին շումերական տրտմած արձանագրությունները: Ի վերջո արշավանքը նախաձեռնած Ուրուկի կառավարիչ Էնմերքարը ստիպված եղավ նահանջի հրաման տալ…

Հայերը, հետագայում էլ բազմիցս հաջողությամբ ետ են մղել տարածաշրջանային գերիշխանության հասած այնպիսի պետությունների ոտնձգությունները, ինչպիսիք էին Աքքադը, Բաբելոնը, Ասորեստանը, Խեթթին, Եգիպտոսը, Մարաստանը, Աքեմենյան Պարսկաստանը, Սելևկյան թագավորությունը, Պոնտական թագավորությունը, Պարթևական թագավորությունը, Հռոմը, Սասանյան Պարսկաստանը և այլն: Ընդ որում հաճախ, ետ մղելով գիշատիչ հարևանների ոտնձգությունները, հայերն իրենք են անցել հարձակման՝ այդ ընթացքում բազում անգամ իրենք հասնելով տարածաշրջանային գերիշխանության:

Գրեթե հնարավոր չէ գտնել նվաճումների ուղին բռնած եվրասիական որևէ մի ազգ, որը փորձած չլինի այս կամ այն ուժգնությամբ հարձակվել Հայաստանի վրա: Հայոց ռազմիկների քաջությանը, արքաների խիզախությանը և ժողովրդի քաջասրտությանը բախվելով հաճախ են փոշիացել այնպիսի հզոր քոչվորնրի հորդաներ, ինչպիսիք են ամորիացիները, կիմերները, սկյութները, սարմատները, (մասագետները), մազքութները, հոները, խազարները և այլն: Տարբեր ժամանակաշրջաններում Հայոց կանոնավոր բանակի թվաքանակը սովորաբար տատանվել է 100-120.000-ի շրջանակներում, սակայն հայրենական պատերազմների ժամանակ, իսկ հայ ժողովուրդը սովորաբար հենց այդպիսի պատերազմներ էր մղում, այն համալրվում էր ժողովրդական աշխարհազորով:

Հնագույն ժամանակներում ողջ աշխարհում թնդում էր հայոց մարտակառքերի փառքը: Ինչ արժեն միայն հիշատակությունները “Կարդու”-ների, Բաբելոնի հզոր թագավորությունը տապալած ու տեղական աղբյուրներում որպես “Կասու” անվանված հայերի, դեպի արևելք տեղի ունեցած արիական արշավանքների կամ հզոր Եգիպտոսի ջախջախման մասին, մի ջախջախում, որն իրականացրեցին հայերը՝ եգիպտական աղբյուրներում հիշատակվող “Հայք”-երը: “…Այս ժամանակներում աստված չգիտես ինչու զայրացավ և արևելքի երկրներից մեր երկրի վրա անակնկալ հարձակվեցին անհայտ ծագումով, սակայն մեծ քաջության տեր մարդիկ”,- հայտնում է հինեգիպտական պատմիչ Մանեթոնը և ավելացնում է, որ հզոր զինվածություն ու մարտավարական բարձր հատկանիշներ ունեցող այս մարդիկ տիրեցին Եգիպտոսին բավականին երկար ժամանակ:

Հին և Միջին դարերում մեծ հարգանք էր վայելում Հայոց այրուձին, որն իր կազմում ուներ ծանր և թեթև զինված հեծյալներ: Հայոց ծանր հեծյալների մոտ հանդիպում է ծանր հանդերձանքի և ճկունության այն հիանալի համակցությունը, որը հնարավորություն էր տալիս մի կողմից կիրառել ծանր հեծյալի առավելությունները, մյուս կողմից էլ ՝ հնարավորինս զերծ մնալ վերջինիս բնորոշ թերություններից: Մասնավորապես Հայոց ծանր հեծյալերը ոչ այնպես անհեթեթորեն ծանր էին հանդերձավորված, ինչպես ասենք պարթևները, սակայն դրա փոխարեն նրանք ավելի ճկուն էին, որն էլ հնարավորություն էր տալիս հաջողությամբ կիրառել մ.թ.ա. I դարում նրանց սպառազինության մեջ հայտնված նետն ու աղեղը: Նույնիսկ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներն էին խոստովանում հայոց այս զորատեսակի արտասովոր ռազմական հատկությունները և իրենց զորավարների անհաջողությունները հաճախ բացատրում դրանով: Այսպես, ոչ անհայտ Կրասոսի և Անտոնիոսի արևելյան արշավանքների ձախողումը այս հեղինակները մեծապես պայմանավորում էին հենց նրանով, որ վերջիններս զրկված էին հայոց այրուձիու մարտական աջակցությունից:

Նույն ժամանակներում արժանի հարգանք էր վայելում նաև հայոց հետևազորը: Հայոց հետևակը հատկապես լավ էր կռվում լեռնային մարտերում, ինչպես նաև ամրոցների գրոհի կամ դրանց պաշտպանության ժամանակ: Ծանր հետևակը ի վիճակի էր ետ մղել ծանր հեծելազորի հարվածը, մի բան, որը երբեմն չէր հաջողվում նույնիսկ հունական և հռոմեական հետևակին: Սակայն Հայոց ծանրազեն հետևակին չէր զիջում, իսկ իր ռազմական փառքով հաճախ գերազանցում էր թեթև հետևակը, որը իր սպառազինության մեջ ուներ Հայոց փառաբանված լայնալիճ աղեղը:

Թշնամիները հաճախ էին իրենց անհաջողությունները բացատրում նաև հայոց այս զինատեսակի բացառիկ մարտական հատկություններով: Այսպես, Քսենոֆոնի գլխավորած հայտնի Բյուրաց նահանջի ժամանակ այդ պրոֆեսիոնալ ռազմիկը, որին ռազմական գործում դժվար էր որևէ բանով զարմացնել, այնուհանդերձ չթաքցվող զարմանքով իր օրագրում գրում է. “Թշնամին ուժեղ ճնշում էր գործադրում, իսկ քանի որ մեր ուղին անցնում էր կիրճերով, ապա նա, ընդհուպ մոտենալով, նետահարում էր մեզ աղեղներից...: Հենց այդ ժամանակ էլ ընկավ քաջարի լակոնիացի Լեոնիմոսը, կողից խոցված նետով, որը միջաթափանց անցել էր վահանի և կաշվե զրահի միջով, ինչպես նաև Բասիոս-արքադացին, որի գլուխը միջաթափանց ծակվել էր նետով”,- իսկ ավելի ուշ էլ զարմացախառն հիացմունքով ավելացնում. “Նրանց նետերը ծակում էին վահանները և զրահները, իսկ երբ հելլենները ձեռք էին բերում դրանցից, ապա, ավելացնելով դրանց գոտիներ, օգտագործում էին տեգերի փոխարեն”: “Եվ այսուհանդերձ թշնամիները որևէ վնաս չկրեցին”,- պատմելով մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 15-ին Արածանիի ճակատամարտում Հայկական հեծելազորի կողմից Լուկոլլոսի բանակի ջախջախման մասին, վշտացած հայտնում է արդեն Դիոն Կասիոսը, ճշմարտախոսի համբավ վայելող հռոմեական ոչ անհայտ այդ հեղինակը, ,- “այլ նրանք ետ դառնալով և հետապնդողներին նետահարելով, շատերին իսկույն սպանեցին, իսկ շատ շատերին էլ վիրավորեցին: Ու վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը օգտագործում էին երկծայր նետեր, և ծայրերը այնպես էին իրար ագուցված, որ նետերը թե մարմնի որևէ մասում մնալու և թե դուրս քաշվելու դեպքում, արագորեն սպանում էին, որովհետև երկաթյա ծայրերից մեկը, որը չէր ամրացված, մնում էր վերքի մեջ”: Հատկանշական է, որ ծայրահեղ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներից նույնիսկ Ապպիանոսն է ստիպված լինում խոստովանել Հայկական բանակի բարձր մարտական հատկանիշները...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 02 апр 2012, 12:06 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ռազմական համազգեստի` "Մունդիր"-ի խնդիրը հետաքրքիր է և ուշագրավ, բայց հայերի պարագայում` գործնականում չուսումնասիրված: Ընդ որում հատկապես կարևոր է նշել, որ "մունդիր" հասկացությունը Հայաստանում մինչև նորագույն ժամանակները գործնականում գոյություն չի ունեցել: Տես, մինչև հրազենի լայնորեն կիրառելը, "մունդիր"-ը ժամանակակից իմաստով ուղղակի չի եղել, քանի որ այն ժամանակ մարդիկ ու ձիերը (երբեմն էլ` փղերը) ուղղակի զրահավորվել են և "շոր"-ով աչքի ընկնելու կամ տարբերակվելու ոչ խնդիր եղել, ոչ էլ անհրաժեշտություն: Այն ժամանակվա "մունդիր"-ը զրահնն էր, որով ամեն մի ազգ կամ պետություն էլ մեծ հաշվով տարբերվում էր մյուսներից:

Հետո, երբ արդեն XVII դարի կեսերից աստիճանաբար սկսեց ի հայտ գալ "մունդիր" հասկացությունը ժամանակակից իմաստով ու ամենից առաջ Եվրոպայում, Հայաստանում կանոնավոր բանակ արդեն գործնականում չկար և "մունդիր"-ի անհրաժեշտություն կրկին չկար: Սասունի, Զեյթունի, Արցախի, Սյունիքի և մի քանի այլ վայրերի լեռնականներն էին, որ զինված ուժեր ունեին, բայց դրանք կանոնավոր բնույթ չունեին և, պարզ է, "մունդիրի" խնդիր ուղղակի չկար:

Առաջին անգամ խնդիրը սկսում է ժամանակակից տեսք ստանալ XIX դարի կեսերից սկսած` կապված ռուսական բանակում գործող հայ կամավորների հետ - այդ ժամանակ ռուսները փորձում էին կամավորների հագուստում պահպանել ազգային տարրերը: Դասական իմաստով "մունդիր"-ը կիրառվեց արդեն միայն Հայաստանի I Հանրապետությունում, բայց, հասկանալի պատճառներով, դա ընդամենը I Աշխարհամարտի վերջին շրջանի ցարական բանակի "մունդիր"-ն էր: Հետո` ԽՍՀՄ "մունդիր"-ն էր, իսկ ՀՀ III-ի բանակի համազգեստն էլ արդեն գիտենք:

Ի դեպ, առանձին ու երկու հետաքրքիր տեղեկություններ - կան տվյալներ, որ Կարսի թագավորության բանակը ունեցել է կարմիր համազգեստ (կարելի է կարծել` խոսքը զրահների վրայից կրվող կարմիր թիկնոցների մասին է): Բացի այդ` գոյություն են ունեցել առնվազն 2 հայկական ռազմա-վանական օրդեններ ("Սուրբ Վլասի օրդեն", հիմնադիրը Թորոս Ռուբինյան 1118 թ-ին, տվյալները անչափ սուղ են, պահպանվել է միայն գերբի նկարագրությունը, "Սուրբ Մարիամի ասպետներ", Տևտոնյան օրդենի նմանությամբ, գործել է Արևելյան և մասսամբ էլ Կենտրոնական Եվրոպայում, վերջին հիշատակությունը պատկանում է 1376 թ-ին), որոնք ամենայն հավանականությամբ ունեցել են համազգեստի, թիկնոցների որոշակի տեսակ: Բայց թե ինչպիսին է այն եղել, չգիտեմ: "Վլասովականներ"-ը ամենայն հավանականությամբ կրել եմ իրենց գերբը թիկնոցի վրա, իսկ "Մարիամականները"` կրել են խաչ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 01 фев 2014, 13:53 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976

Հայկական բանակը Բագրատունիների օրոք բաղկացած էր հեծելազորից և հետևակազորից, նրա զինվորների թիվը մոտավորապես հարյուր հազար էր։ Աղձնիքի տեր Ահմադ Շայբանու դեմ պատերազմի գնալիս, Սմբատ Ա թագավորի ձեռքի տակ կար հարյուր հազարանոց զորք։ Անիում կատարված տոնահանդեսների ժամանակ, ըստ Մատթեոս Ուռհայեցու, հայոց թագավորի մոտ հավաքվել էր հարյուր հազար ընտիր զորք, որի մասին նա մեծ գովեստով է խոսում՝ «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։
Սակայն միշտ չէր, որ պահպանվում էր այս քանակը. լինում էին դեպքեր, երբ ավելի քիչ թվով էր հավաքվում հայկական զորքը: Հովհան Չմշկիկ կայսեր առաջխաղացումը դիմագրավելու համար Աշոտ Գ թագավորը 80 հազարանոց զորքով բանակ դրեց Հարք գավառում։

Հետևակազորը բաղկացած էր լինում ռամիկ ժողովրդից, մեծ մասամբ շինականներից, որոնք թեթևազեն էին և միշտ կարիք ունեին հեծելազորի պաշտպանության։ Սմբատ Ա թագավորի վերոհիշյալ պատերազմի ժամանակ, երբ հեծելազորը նահանջում է, թշնամին հարձակվում է հատկապես հետևակազորի վրա և մեծ վնասներ հասցնում։

Հայոց զորքն ուներ նիզակավորների, աղեղնավորների, սուսերավորների և այլ զորատեսակներ։ Սմբատ Ա-ի օրոք Արծրունիների միջև տեղի ունեցած մի կռվի առթիվ Հովհաննես Դրասխանակերտցին այսպիսի դասակարգում է տալիս կռվող բանակին. «Աղեղնւսսորս, շերտաւորս, սուսերաւորս, վահանավառս կորովիս», մի այլ առիթով նա հիշում է՝ «աղեղնաւորք կորովեաց, և տիգաւորք նիզակաց»։

Հայկական զորքը բաղկացած էր մարզպետական և արքունական գնդերից։ Առաջինը կազմվում էր ամբողջ Հայաստանից հավաքված գնդերից և ենթակա էր մարզպետ կամ մարզպան կոչված զորավարին։ Սմբատ Ա թագավորի ժամանակ մարզպանն էր Գուրգեն Արծրունին, իսկ Գագիկ Ա-ի օրոք հիշվում է Աշոտ մարզպանը։ Անիում կատարված տոնախմբության մասին պատմելիս պատմիչը վկայում է, որ «ժողով արար զօրապետն Հայոց զմարզպետական գունդն քառասուն և հինգ հազար արանց քաջաց, զատ ի յարքունական գնդէն»։

Հայոց զորքի հիմքն էր այրուձին՝ հեծելազորը, որն աչքի էր ընկնում իր զինավառությամբ։ Արիստակես Լաստիվերտցու մոտ այն անվանված է «սեպուհ գունդն ազատաց», որը ճոխությամբ էր օժտված։ Հեծելազորն իր թվով հետևակազորի կեսն էր կազմում, այսինքն ամբողջ զորքի մեկ երրորդը: Այսպես, օրինակ, Հովհաննես-Սմբատ թագավորի ժամանակ, երբ նրա եղբայր Աշոտը դուրս եկավ հայոց թագավորի դեմ, վերջինս ուներ 40 հազար հետևակ և 20 հազար ձիավոր, որր շատ բնորոշ համեմատություն է այդ ժամանակաշրջանի համար։

Արիստակես Լաստիվերտցին, ողբալով երկրի վիճակը՝ Բագրատունյաց թագավորության անկումից հետո, հայկական բազմամարդ այրուձին իր անցյալ փառքի օրերին նմանեցնում է խտացյալ ամպի, իսկ ռազմիկների հանդերձանքը՝ գարնանային ծաղիկների գունագեղության՝ «ո՜ւր զօրացն բազմութիւն որ իբրև զամպս խտացեալ… զօրէն գարնանաբոյս ծաղկանց գունակ-գունակ հանդերձիւքն փայլէին»։

Բագրատունի թագավորների հենարանն էր արքունական գունդը, որը թագավորական տիրույթներից հավաքված ռազմիկներից էր բաղկացած և պահվում էր մեծ մասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոցներում։

Առաջին Բագրատունիների օրոք հայկական զորքը միաձույլ էր, սակայն մասնատվածության շրջանում որոշ ինքնուրույնություն ունեցան տեղական գնդերը։ Ամեն մի իշխան կամ տեղական թագավոր ընդհանրապես ուներ իր գունդը (կամ գնդերը), հատուկ դրոշով և զինանշանով։ Վասպուրականի Արծրունյաց և այլ մանր թագավորությունների գնդերը նույնիսկ առանձին մարզպան ունեին։

X դարի վերջին Սմբատ Բագրատունի թագավորի ժամանակ հիշվում է Վասպուրականի Տիգրան մարզպանը, ինչպես նաև Վարաժնունյաց տեր Սահակ Մարզպանը։ Տաշիր֊Զորագետում հիշվում է մարզպան Դեմետրը։

Սյունյաց Սմբատ իշխանը, կամենալով ապստամբել Սմբատ Ա թագավորի դեմ, տաս հազար զորք հավաքեց։ Տաշիր-Զորագետի Դավիթ Անհողինը, Գանձակի Շադդադյանների դեմ գնալիս, հավաքել էր տաս հազար զորք, որին միացան նաև օգնական գնդեր։ Կարսի (Վանանդի) Աբասն ուներ իր «Կարմրազգեստ գունդը», որը մասնակցում էր Հայոց թագավորի մղած պատերազմներին։

Հայկական զորքի պատմության մեջ Բագրատունյաց ժամանակաշրջանում վարձկան ռազմիկների օգտագործումը նոր երևույթ էր։ Աշոտ Բ թագավորի ժամանակ, երբ Սյունյաց իշխանը հարձակվեց Գողթնի ամիրայության վրա, իր զորքի մեջ ուներ վարձկան գաբավոնացիք, որոնք դավաճանեցին և պարտության պատճառ դարձան։

Բագրատունի թագավորներից առաջինը Աշոտ Գ-ն է, որի մասին վկայություն կա, թե վարձկան զորք Է ունեցել։ Նոր իշխանական տներ ստեղծելու քաղաքականությանը զուգընթաց, նա օգտագործեց նաև վարձկան զորքը, համարելով այն ավելի հավատարիմ, քան տոհմիկ սեպուհները, որոնք կենտրոնախույս ձգտումներով էին վարակված։ 953թ. Դվին քաղաքի վրա կատարած հւսրձակման ժամանակ Աշոտ ողորմածը իր 30 հազարանոց զորքի մեջ ուներ հայեր, լեզգիներ և այլ «անհավատներ»։ Նույն կազմն ուներ նաև Վայոց ձորի Տեր Մոզա (արաբ Դիր Մուսա) իշխանի զորքը։ Ինչպես երևում Է, հայոց թագավորները այս օտար ռազմիկներին կամ նրանց զորապետերին հողեր շէին պարգևում, ուստի նրանք չէին կարող այս միջոցով Հայաստանում հաստատվել:

Հայոց թագավորության թուլացման և անկման շրջանում հայկական զորքի թիվը փոքրացել էր։ Անիի պաշտպանության ժամանակ բյուզանդական հարձակվող զորքի դեմ հայոց սպարապետն ուներ «արք երեսուն հազար հետևակք և ձիաւորք», թեև գա միայն Անիում հավաքված զորքի թիվն էր։

Հայոց զորքը մեծ մասամբ տեղավորված էր ամրոցներում և պարսպապատ քաղաքների միջնաբերդերում։ Ամբողջ Հայկական լեռնաշխարհն ուներ բերդերի մի ընդհանուր պաշտպանական համակարգ՝ Սյունյաց, Արցախի բերդերը՝ արևելքից ու հարավ-արևելքից եկող հարձակումների դեմ, Վասպուրականի, Մոկաց ու Սասունի բերդերը՝ արևելքից ու հարավից եկող սպառնալիքի դեմ, իսկ Բարձր Հայքի ու Ծոփքի բերդերը՝ արևմտյան վտանգը չեզոքացնելու համար։ Սակայն ամենակարևոր պաշտպանական համակարգը Անին շրջապատող բերդերն էին, որոնք Հայոց թագավորության սիրտն էին պաշտպանում։ Անին արևմուտքից պաշտպանում էին Կարս բերդաքաղաքը, Կապույտ բերդը (Արտագերս) և այլ ամրոցներ։ Անիի մատույցները պաշտպանում էին հարավից Մաղասբերդը, իսկ հյուսիսից՝ Տիգնիսը։ Ատրպատականի կողմից պաշտպանական գիծը ավելի խիտ էր, և հարձակումները հաճախ նույնիսկ չէին հասնում Անի։ Նախճավանը հարավում առաջին պաշտպանության կետն էր, որից հետո գալիս էին Դվինը, Սուրմարին, Երևանի բերդը, ապա Գառնին, Բջնին ու անառիկ Ամբերդը։ Այս վերջին բերդերը, իրենց թիկունքում ունենալով Արագածը և այլ լեռներ, շատ հաճախ էին կանգնեցնում թշնամու հարձակումները։

Հայկական ամբողջ զորքի հրամանատար՝ սպարապետի հեղինակությունը շատ մեծ էր. նա թագավորից հետո երկրորդ անձնավորությունն էր պետության մեջ։ Սմբատ Ա-ի օրոք սպարապետ Շապուհ Բագրատունին 903թ. վիմագիր արձանագրության մեջ այսպես է բնորոշում իր պաշտոնը. «Ես Շապուհ Բագրատունի Հայոց սպարապետ տերանց տէր…»։ Ըստ էության սպարապետության պաշտոնը (որպես թագավորից հետո երկրորդը) զուտ հայկական երևույթ էր և չկար ոչ Արաբական խալիֆայության մեջ, որտեղ պետության երկրորդ անձը վեզիրն էր, ոչ էլ Բյուզանդական կայսրությունում։

Առաջին Բագրատունիների օրոք բոլոր սպարապետները թագավորական ընտանիքից էին։ Աշոտ Ա-ի սպարապետն էր նրա եղբայրը՝ Աբասը, Սմբատ Ա֊ի սպարապետն էր նախ նրա եղբայր Շապուհը, ապա եղբորորդին՝ Աշոտը։ Այս սովորությունը վերանում է մասնատվածության շրջանում, և սպարապետներ են հանդես գալիս տարբեր իշխանական տներից, ինչպես օրինակ, Գոռ Մարզպետունին՝ Աշոտ Գ֊ի օրոք։ Վերջապես, հենց Աշոտ Գ-ի ժամանակից հանդես եկած Պահլավունիները (Ապուղամրենք) այս ասպարեզում ևս տալիս են նշանավոր դեմքեր, ինչպես Վահրամ Պահլավունին՝ Հովհաննես֊Սմբատի և Գագիկ Բ֊ի օրերին։

Սպարապետի պաշտոնի հետ սերտ առնչություն ուներ «Հայոց զօրավարութիւնը»։ Սա մի ժամանակավոր պաշտոն էր, որը Սմբատ Ա թագավորը սիրաշահելու նպատակով տվեց Գագիկ Արծրունուն։ Նրա առջևից խաչադրոշ էր տարվում։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 22 ноя 2014, 13:49 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

ԼՂՀ ՊԲ. Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին:

Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են:


Արժրուն Հովհաննիսյան


Ապրեն տեղրքը, բայց սրա ձենը մենք դեռ... էլի կլսենք: Ընկածների հոգին լուսավորի, տղերքի, որ հերթական օղակը եղան այն վեհ քաջերի շարանում, որոնք մեր ազգին հարատևություն ապահովեցին, իսկ այս վերջին գործողության հերոսներին էլ` փառք, կեցցեք, տղերք!

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 22 ноя 2014, 16:11 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց:

Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ: Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը, թշնամու քանակը, նրանց տեղաբաշխվածությունը, առկա զենքի որակը... ամեն, ինչ մի խոսքով. նույն ժամանակահատվածում ուղղաթիռի խոցման վայրում և դրա հարակից տարածքներում թշնամու առնվազն հինգ հատուկջոկատային է ոչնչացրել և վերջապես էսօր փառքով ավարտել են իրենց գործը:

Իսկական հերոսներն այդպիսինն են լինում, հալալ ա մեր զինվորներին և բանակի հրամանատարությանը: Վստահ եմ, որ հայ օդաչուների մարմինների տարհանման այս գործողությունը դասագրքային նյութ է դառնալու մեր, իսկ միգուցե նաև աշխարհի շատ այլ երկրների, ապագա հետախույզների և հատուկ ջոկատայինների համար»։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջից

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 02 сен 2015, 11:57 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արձագանքում եմ Ֆեյսբուքյան այս գրառմանը -

Շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համար :) Մի քանի դիտարկում.

Նախ Եսայի իշխանի “խաչանման” մարտավարության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ – եթե խաչը պատկերացնենք գետնին ու նայենք վերևից, ապա կտեսնենք, դեպի հակառակորդն ուղղված մի մաս, հետո դասական “կենտրոն ու թևեր”մասը և ի վերջո պահեստազոր: Իմ Տարեգրքում ես հետևողականորեն այն միտքն եմ զարգացրել, որ այս մարտակարգը կոչված էր մարտի ժամանակ ապահովել վճռական հարվածը թշնամուն` երբ բոլոր ուժերը մարտի մեջ կլինեն, որի զարգացում ու հստակ կիրառումն ի դեպ տեսնում ենք X դարում արդեն բյուզանդական բանակում ի դեմս “բյուզանդական խաչեր”-ի - ի դեպ ասած, բյուզանդական գնդերը արաբական աղբյուրները հենց այդպես էլ կոչում են, “Խաչեր”:

Երկրորդ, դժվար է Ձեզ հետ համաձայնել այն հարցում, որ XI դարի սկզբում հայերը “չգիտեին նետաձիգ քոչվորների դեմ կռվելու ձևը”: Այո, Հայոց ծանրազեն հեծելազորը իր զինանոցում այդ ժամանակ չուներ նետ ու աղեղ զինատեսակը, բայց փոխարենը Հայկական բանակն ուներ նետաձիգների հիանալի ստորաբաժանումներ, որոնք լրացնում էին այդ բացը: Վասպուրականի 1016 թ-ի էպիզոդը, որի վրա դուք հիմնվում եք, ընդամենը ցույց է տալիս այն, որ հայկական բանակը կոնկրետ այդ ճակատամարտի մեջ էր մտել առանց հետևակ նետաձիգների աջակցության, ինչ լուրջ մարտավարական վրիպում է:

Երրորդ, Դուք մոտենում եք, սակայն այդպես էլ մինչև վերջ չեք արտահայտվում Դողսի և Ծումբի ճակատամարտերում Հայկական բանակի մարտավարության մասին: Այս մասին մի քիչ մանրամասն -

Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու աշխարհաբար թարգմանության, որը լուրջ թերություններ ունի. <Այնտեղ մերկ սուսերներով քաջ տղամարդիկ և լայնտլիճ աղեղնավորները շատ մեծ վախ ու կոտորած են հասցնում իսմայելյան գնդին> (գլուխ 32): Միանգամից նշենք, որ այս հատվածը գրաբարից թարգմանվել է լիովին աղավաղված: Այսպես, բնագրում գրված <ի քաջ արանց սուսերամերկաց>-ը չգիտես ինչու թարգմանվել է որպես <սուսերաձիգներ> և բաց է թողնվել <արանց> (<տղամարդկանց>), բառը, որի հետևանքով աղավաղվել է ողջ նախադասության իմաստը:

Իսկ իրականում <սուսերաձիգներ> զորատեսակ Հայկական և ընդհանրապես որևէ այլ բանակում գոյություն չի ունեցել, քանի որ եթե նկատի է ունեցվում <սուսերը> կամ <սուրը>, ապա այն ձեռնամարտի, այլ ոչ թե նետողական զենք է և, եթե բացառիկ դեպքերում նետվելել է, ապա միայն ձեռնամարտում` շատ մոտիկ տարածության վրա, ու ոչ մի կերպ չի կարող օգտագործվել դիրքային պաշտպանությունում, երբ թշնամին բավականին հեռու է: Օրինակ` փորձենք պատկերացնել մոտ 100-150 մետրի վրա նետահարող նետաձիգի կողքին կանգնած <սուսերաձիգին>, որ իր, այն էլ որպես կանոն միակ, սուրը նետում է հակառակորդի վրա և կհասկանանք, թե ինչ անհեթեթություն կստացվի:

Ըստ երևույթին այս տողերը գրաբարից թարգմանողերը գտնվել են այն բանի ազդեցության ներքո, որ դիրքային պաշտպանության մեջ գտնվող Հայկական բանակը, որի նետաձիգները և թեթև հետևակայինները բնականաբար ակտիվորեն գործում էին, պետք է իրոք հեռվից հարվածեր թշնամուն, իսկ քանի որ այս սխեմայում չէին տեղավորվում <մերկ սուսերներով քաջ տղամարդիկ> (որոնք թվում է թե անգործության մեջ են), ապա նրանք մեխանիկորեն դարձել են <սուսերաձիգներ>, ամենևին հաշվի չառնելով պաշտպանությունում գտնվող Հայկական բանակի զորատեսակների համատեղ գործողությունների առանձնահատկությունը, որի վրա էլ ես հենց ուշադրություն եմ հրավիրում:

Բացի այդ այն, որ հեծյալները այս դեպքում անգործ մնալու փոխարեն հանդես են եկել որպես հետևակայիններ և ուժեղացրել պաշտպանությունը, բխում է հենց մարտի տրամաբանությունից, քանի որ, եթե հետևակը պաշտպանություն է վարում ուժերի ողջ լարումով, ապա անհնար է պատկերացնել, որ հեծյալները իրենց հերթին չեն միանա մարտին, իսկ դա վերջիններս կարող էին արդյունավետ իրականացնել հետևակ նետաձիգների և թեթև հետևակայինների մոտ գտնվելու ու ձեռնամարտում նրանց պաշտպանելու միջոցով:

Հայկական բանակի կողմից դիրքային պաշտպանությունում կիրառված զորատեսակների համագործակցության այս տակտիկան, որն ըստ մեզ հասած տվյալների առաջին անգամ դիտարկվում է մ.թ.ա. 857 թ-ի Սիփան լեռան ճակատամարտում և որի փայլուն օրինակ է նաև 998 թ-ի օգոստոսի սկզբի Ծումբ ամրոցի ճակատամարտը, հետագայում (գուցե լիովին անկախ, իսկ գուցե և Կիլիկիայում գտնված խաչակիր-անգլիացիների կողմից փոխառնված) Հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների կողմից կիրառվեց ֆրանսիացիների դեմ 1346 թ-ի օգոստոսի 26-ի Կրեսսիի, 1356 թ-ի սեպտեմբերի 19-ի Պուատիեի, ինչպես նաև 1415 թ-ի հոկտեմբերի 25-ի Ազենկուրի ճակատամարտերում, որտեղ դարձյալ հիանալի արդյունք ապահովեց:

Այս օրինակը, ի դեպ, ցույց է տալիս մեր պատմիչներին գրեթե համատարած բնորոշ այն թերությունը, որ նրանք, լինելով հոգևորականներ և խորթ ռազմական գործից, չէին մտնում ռազմական մանրամասնությունների մեջ ու իրենց աշխատություններում ներկայացնում էին ավելի շատ մարտի հոգեբանա-բարոյական կողմը և արդյունքը: Ռազմական մանրամասները պարզելու տեսակետից արդեն իսկ դժվարընկալելի այս տեղեկատվությունը հետագա մասնագետների թեթև ձեռքով, որոնք իրենք էլ լինելով փայլուն բանասերներ կամ լեզվաբաններ, այնուամենայնիվ չունեին ռազմական պատմության ոլորտի բավարար գիտելիքներ, ավելի է աղավաղվել:

Իսկ ընդհանուր առմամբ, կրկնեմ, Ձեր վերլուծությունն արժեքավոր աշխատանք է Անիի թագավորության բանակի ուսումնասիրության համար:

Շնորհակալություն :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 02 сен 2015, 22:50 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8820
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Цитата:
Երկրորդ, դժվար է Ձեզ հետ համաձայնել այն հարցում, որ XI դարի սկզբում հայերը “չգիտեին նետաձիգ քոչվորների դեմ կռվելու ձևը”:

Ճիշտ եք, ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ, որ հայերը վաղ ժամանակներից ի վեր մարտնչել են նետաձիգ քոչվորների դեմ և շատ հաճախ գրանցել են փայլուն հաղթանակներ, այդ իսկ պատճառով սխալ է ասել, որ հայերը “չգիտեին նետաձիգ քոչվորների դեմ կռվելու ձևը”:

Цитата:
նրանք, լինելով հոգևորականներ և խորթ ռազմական գործից

Համենայն դեպս մինչև 6-7 դարերը հայ հոգևորականները ոչ միայն ծանոթ էին ռազմարվեստի հիմունքներին, այլ նաև "ծառայած տղեք էին": :)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 03 сен 2015, 09:29 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Воин301 писал(а):
Ճիշտ եք, ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ, որ հայերը վաղ ժամանակներից ի վեր մարտնչել են նետաձիգ քոչվորների դեմ և շատ հաճախ գրանցել են փայլուն հաղթանակներ, այդ իսկ պատճառով սխալ է ասել, որ հայերը “չգիտեին նետաձիգ քոչվորների դեմ կռվելու ձևը”:


Իհարկե, դեռ սկսած կիմմերներից ու սկյութներից:

Цитата:
Համենայն դեպս մինչև 6-7 դարերը հայ հոգևորականները ոչ միայն ծանոթ էին ռազմարվեստի հիմունքներին, այլ նաև "ծառայած տղեք էին": :)


Դե չէ, ոչ բոլորը - ասենք Խորենացին հաստատ "ծառայած չի եղել", ոչ էլ Սեբեոսը: Մի քիչ լավ է վիճակը Փարպեցու ու Բյուզանդի, գուցե Ագաթանգեղոսի պահով:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 03 сен 2015, 15:45 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8820
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Цитата:
Դե չէ, ոչ բոլորը - ասենք Խորենացին հաստատ "ծառայած չի եղել", ոչ էլ Սեբեոսը:

Ո՞րտեղից այդ համոզվածությունը:
Цитата:
գուցե Ագաթանգեղոսի պահով:

Իսկ ի՞նչ գիտենք մենք Ագաթանգեղոսի մասին: :) ;)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 03 сен 2015, 16:25 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Դե սրանց հենց միայն ստիլից, արտահայտվելու ոճից զգացվում է, որ "ծառայած չեն":

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 03 сен 2015, 16:29 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8820
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Դա հիմնավորում չի: ;)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянская армия: Они сражались за Родину...
СообщениеДобавлено: 03 сен 2015, 16:51 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23192
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Էդա... ;)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 12 ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB