Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 23 май 2018, 10:13

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 14 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Артануджское царство
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:03 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վիդեո թեմայի վերաբերյալ :)

Հյուսիսային Բագրատունիները Անիի թագավորության
պետական համակարգում

Մհեր Հակոբյան


Աշխատանքը նվիրվում է հազար ու մեկ եկեղեցիների քաղաքի,
մեր փառապանծ Անի մայրաքաղաքի 1050 ամյակին:


975 թ-ին, ի պատասխան Կախեթիի իշխանության բանակի արշավանքի դեպի Քարթլի, այսինքն դեպի Վրաստանի կենտրոնական շրջաններ, Արտանուջի թագավորության բանակը Դավիթ II Մեծ արքայի (961-1000) գլխավորությամբ արշավի դուրս եկավ և ստիպեց կախեթցիներին նահանջել: Հենց այստեղ էլ տեղի ունեցավ ժամանակակիցներից շատերի կողմից աննկատ մնացած մի դրվագ, որը, սակայն, խորը հետք էր թողնելու տարածաշրջանի պետական բոլոր միավորների հետագա ճակատագրում և ազդելու էր տարածաշրջանի առանց բացառության բոլոր ազգերի ճակատագրի վրա` փոքրահասակ Բագրատ Բագրատունին, ապագա արքա Բագրատ I-ը (III), Քարթլիի կառավարիչ Բագրատ Փոքրի (958-975) թոռը, ինչպես նաև Գուրգեն Բագրատունու և Աբխազական թագավորության արքա Գեորգի II-ի (916-955) քույր Գուրունդուխտի տղան, ճանաչվեց Քարթլիի կառավարիչ:

Տարածաշրջանի պատմության մեջ այս դրվագը հեղափոխական հետևանքներ ունեցավ, ինչին էլ հենց նվիրված է լինելու մեր փոքրիկ ուսումնասիրությունը:


Հյուսիսային Բագրատունիներ
(իրականություն և լեգենդներ)


975 թ-ին փոքրահասակ Բագրատ Բագրատունին, ապագա արքա Բագրատ I-ը (III) [1], Քարթլիի կառավարիչ Բագրատ Փոքրի (958-975) թոռը, ինչպես նաև Գուրգեն Բագրատունու և Աբխազական թագավորության արքա Գեորգի II-ի (916-955) քույր Գուրունդուխտի տղան, ճանաչվեց Քարթլիի կառավարիչ:

“Հայոց թագավորություն” և “Վրաց թագավորություն”, “հայ ու վրաց ժողովուրդների միասնական պայքար արտաքին նվաճողների դեմ X-XI դարերում”, “Հայ Բագրատունիներ” և “Վրաց Բագրատունիներ”, այս ու նման հարցերով վերջին հարյուրամյակում տասնյակ ուսումասիրություններ են լույս տեսել և դրանց հասարակ թվարկումն իսկ առանձին ուսումնասիրության թեմա է, սակայն, ինչքան էլ զարմանալի է, դրանցում գրեթե բոլորում էլ առկա է նույն սկզբունքային սխալը: Հիանալի կերպով վերլուծելով ժամանակի քաղաքական և Բագրատունիների տոհմի պատմությունը, միաժամանակ, սակայն, գրեթե բոլոր այդ ուսումնասիրությունները համառ հետևողականությամբ տուրք էին տալիս միևնույն սխալին և կրկնում էին այն` բարդ երևույթը ձգտելով լուսաբանել պարզեցված ձևով և, աչքաթող անելով հայականության հատկանիշների առկայությունը այս գահատոհմի առաջին տիրակալների մոտ, ներկայացնելով այս տոհմի ներկայացուցիչներին որպես ազգությամբ վրացիների:

Խնդիրը հատկապես տենդենցիոզ բնույթ ստացավ ԽՍՀՄ տարիներին, երբ ամեն կերպ ընդգծվում էր վրաց ազգի տիտղոսային բնույթը Վրաստանում և փորձ էր անում որպես վրացի ժողովրդի պատմության բաղկացուցիչ մաս ներկայացնել հարևան ազգերի պատմությունը: Ներկայումս աբխազ գիտնականները լուրջ քայլեր են անում սեփական պատմությունը վերադարձնելու ուղղությամբ [2], սակայն, ըստ էության բռնած լինելով ճիշտ ուղղություն և որպես հիմնական ուսումնասիրության առարկա ունենալով Աբխազիայի պատմության վերականգնումը ու ազատումը վերջինիս որպես վրացական պատմություն ներկայացնելու միտումից, միաժամանակ, սակայն, աչքաթող են անում հայոց պատմության հետ կապված մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, արդարացի կերպով նշելով, որ Բագրատ I-ը (III) ըստ էության ամենից առաջ եղել է աբխազների, հետո նոր միայն վրացիների արքա, այս գիտնականները Բագրատի տոհմը, այսինքն Բագրատունիներին, առանց հարցի մեջ առանձնապես խորանալու հաճախ համարում են վրացական: Այս առումով ուրախալի է նշել, որ մի շարք աբխազ գիտնականներ այնուհանդերձ զերծ են մնում նման սխալից և ընդգծում են Բագրատունիների հայականությունը [3]: Սույն փոքրիկ ուսումնասիրությունը նվիրված է լինելու հետաքրքիր և մեր պատմության մեջ դժբախտաբար այդպես էլ վերլուծության չենթարկված հարցին` Բագրատունիների հյուսիսային ճյուղի ազգային պատկանելությանը և դրա տրանսֆորմացիաներին: Հաշվի առնելով խնդրի բարդ ու բազմաստիճան բնույթը, ավելորդ չի լինի, եթե մեր ուսումնասիրությունը սկսենք մի փոքր հեռվից, այն արժանահիշատակ պահից, երբ Մարզպանական Հայաստանի առաջատար տոհմերից մեկը հանդիսացող Բագրատունիները առաջին անգամ ըստ էության բաժանվեցին երկու ճյուղի, որոնցից գլխավորին մենք այսուհետ կկոչենք ուղղակի “Բագրատունիներ”, իսկ Հայաստանի հյուսիսայի տարածքներում և Վրաստանում մեծ ազդեցության հասած մյուս ճյուղին էլ` “Հյուսիսային Բագրատունիներ”:
_______________________
[1] Քարթլիի թագավորության նույն անունը կրող արքաներին տարբերակող հերթական համարների հարցը գրականության մեջ դեռևս միանշանակ լուծում չի ստացել: Տարբեր մասնագետներ առաջարկում են տարբեր համակարգեր: Ընդ որում յուրաքանչյուր համակարգ, հիմք ընդունելով Քարթլիի թագավորության սկզբնավորման իր ժամանակը, սեփական ցուցակի մեջ մտցնում կամ հանում է որևէ մի արքայի: Այսպես.
1. ըստ ամենատարածված համակարգի Քարթլիի թագավորության սկզբնավորող է համարվում Արտանուջի իշխան Աշոտ Բագրատունին (782-786` համիշխան, 786-826): Առաջնորդվելով այս սկզբունքով` Քարթլիի թագավորության արքաների “համարակալման” մեջ են ընդգրկվում օրինակ Արտանուջի իշխան Բագրատ Բագրատունին (826-876), Դավիթ Բագրատունին (876-881) կամ Արտանուջի թագավորության կողմից Քարթլիի կառավարիչ նշանակված Բագրատ Փոքր Բագրատունին (958-975), որպես համապատասխանաբար “Բագրատ I”, “Դավիթ I” և “Բագրատ II”: Սակայն այս համակարգը պարունակում է երկու լուրջ սխալ.
ա) Արտանուջի իշխանությունը իր բնույթով հայկական պետական միավոր էր և նրա տիրակալները չեն կարող համարվել վրացական թագավորության արքաներ ու ընդգրկվել Քարթլիի թագավորության արքաների շարքի մեջ,
բ) Արտանուջի իշխանությունը մինչև 888 թվականը թագավորություն չէր, այնպես որ միայն հենց այս պատճառով արդեն նույն Բագրատ Բագրատունին (826-876) կամ Դավիթ Բագրատունին (876-881) չեն կարող համարվել արքաներ և ընդգրկվել Քարթլիի թագավորության արքայացանկում,
2. ըստ շրջանառության մեջ գտնվող ևս մեկ համակարգի Քարթլիի թագավորության սկզբնավորող է համարվում Ատրներսեհ I-ը (881-888, 888-923` արքա): Այս սկզբունքով առաջնորդվելով Քարթլիի թագավորության արքաներից ցանկի մեջ են ընդգրկվում օրինակ Արտանուջի թագավորության արքաներ Դավիթ I-ը (923-937) և Դավիթ II Մեծը (961-1000): Սակայն այս համակարգը ևս պարունակում է վերը նշված սխալը, քանի որ հայոց պետականության արտահայտությունը հանդիսացող Արտանուջի թագավորության արքաներին ընդգրկում է Քարթլիի թագավորության արքայացանկի մեջ:
3. գոյություն ունի ևս մի համակարգ, որը Քարթլիի թագավորության արքաների “համարակալում”-ը ուղղակիորեն բխեցնում է Իբերիայի թագավորությունից: Սկզբունքորեն կոռեկտ, սակայն այժմ գրեթե չկիրառվող այս համակարգի լուրջ սխալն էլ, սակայն, այն է, որ վերջինս “Վրաց արքաներ”-ի շարքում հաշվում է Վրաստանի էրիսմտավարներին և նույնիսկ իշխաններին, ինչը անընդունելի է: Այսպես, ամրագրվում է օրինակ Գուրգեն III-ի, Ատրներսեհ I-ի և Ատրներսեհ II-ի գոյությունը, իրականում նկատի ունենալով Վրաստանի էրիսմտավարներ Գուրգեն-Գուարամ (568-595) և Ատրներսեհ (650-685), ինչպես նաև Կախեթիի իշխան, Գուրգեն-Գուարամի թոռ և Ստեփանոսի որդի Ատրներսեհ (627-639) Բագրատունիներին: Ընդ որում նույնիսկ չի էլ ճշտվում, թե ի վերջո որ պետության արքաներն էին վերջիններս, քանի որ Իբերիայի թագավորությունը արդեն չկար, իսկ Քարթլիի թագավորությունը դեռևս չէր ստեղծվել:
Ես առաջարկում եմ այլ համակարգը, որում, հիմք ընդունելով 978 թ-ին “Աբխազաց արքա” հռչակված Բագրատ Բագրատունու` Բագրատ I-ի կողմից 980 թ-ին նաև “Վրաց արքա” հռչակվելու փաստը, որպես Քարթլիի թագավորության ստեղծման թվական է ընդունվում 980-ը: Առաջնորդվելով հետագայում մանրամասն հիմնավորում ստացած այս տեսությամբ` ես 980-1800 թվականներին գոյություն ունեցած Քարթլիի թագավորության արքաների “հերթական համարակալում”-ը սկսում եմ հենց Բագրատից, ընդունելով վերջինիս հենց որպես Բագրատ I:
[2] Տես օրինակ Տ. Շամբայի աշխատանքները:
[3] Տես օրինա Шамба Т.М. “Правовые основы государственности и суверенитета”, www abkhazia.narod.ru Հիմնավորված կերպով համարելով Բագրատունիների Տայքում և Կղարջքում հաստատված ճյուղին հայ, միաժամանակ, սակայն, այս հեղինակը դժբախտաբար բուն Բագրատունիների տոհմի վերագրում է պարսկական ծագում: Ու թեև հասկանալի է, որ աբխազ գիտնականի համար այս հարցը երկրորդական է եղել և նա չի խորացել Բագրատունիների ծագումնաբանության մեջ, այնուհանդերձ պետք է նշել, որ նման մոտեցում շատ տիպիկ է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:04 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
523 թ-ին Իբերիայում բռնկվեց հերթական ապստամբությունը Պարսից թագավորության դեմ, որի պարտությունից հետո Իբերիայի արքա Դաչին (491-523) գահընկեց արվեց, իսկ Իբերիայի թագավորությունը կտրուկ թուլացավ: Արդեն Դաչիի որդի Բակուր IV-ը (523 - մոտ 540), վերջինիս որդի Փարսման V-ը (մոտ 540-558), սրա եղբոր տղա Փարսման VI-ը (մոտ 558-565) և վերջինիս որդի Բակուր V-ը (մոտ 565-570) տեղի կենտրոնախույս ֆեոդալական ուժերի հզորացման ու Պարսից թագավորության ահագնացող ճնշման պայմաններում ըստ էության զրկված էին որևէ իրական իշխանությունից:

Միաժամանակ, արդեն սկսած Բակուր IV-ի կառավարման սկզբից, Պարսից թագավորությունը սկսեց ավելի ու ավելի մեծ տեղ հատկացնել Տայք և Գուգարք նահանգներում հսկայական կալվածքների տեր Բագրատունիներին, ձգտելով ի դեմս նրանց ոչ միայն ուղղորդել Իբերիայի վերջին արքաների դեմ հանդես եկող կենտրոնախույս ուժերին, այլև Բագրատունիների միջոցով վերջիններիս դեմ ստեղծել հզոր մի հակակշիռ: Այս պայմաններում VI դարի սկզբերից սկսած Բագրատունիները աստիճանաբար հասնում են մեծ հզորության` իրենց փաստացի ազդեցությունը տարածելով նաև Տայքից ու Գուգարքից հյուսիս ընկած վրացական տարածքների վրա, որտեղ սեփական արքաներից դժգոհ վրաց իշխանները ավելի շատ հակված էին ենթարկվել ոչ թե իրենցից բարձր դիրք ունեցող միապետին, այլ` թեև իրենցից հզոր, սակայն այնուհանդերձ ըստ էության իրենցից յուրաքանչյուրին հավասար կարգավիճակ ունեցող Բագրատունիներին:

Զարգացած ֆեոդալական հասարակական հարաբերություններով պայմանավորված տեղայնական ուժերի հզորացման և կենտրոնական իշխանության թուլացման անխուսափելի այս գործընթացը իր տրամաբանական վախճանին հասավ 570 թ-ին, երբ Պարսից արքա Խոսրով I-ը (531-579) գահընկեց արեց Իբերիայի վերջին արքա Բակուր V-ին, սակայն միաժամանակ էլ, ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում չզգալով իրեն բավարար ամուր, Վրաստանի տարածքի կառավարումը թողեց տեղական իշխաններին: Առաջացած իշխանության վակումի այս պայմաններում Վրաստանի էրիսմտավար (իշխանաց-իշխան) հռչակվեց Վախթանգ I Գորգասալի (446-491) աղջկա և Սմբատ Բագրատունու (482 - մոտ 505) որդու` Գուրգեն-Գուարմ Բագրատունու (527-532), որդի Բագրատի (532-568) տղան` Գուրգեն-Գուարամ Բագրատունին (568-595), որը դրա հետ միաժամանակ էլ Հուստինոս II-ից (565-578) ստացավ կյուրողապատի կոչում [1]:

Սրանով.
ա) դե-յուրե ամրագրվեց արդեն կես դարից ավել դե-ֆակտո գոյություն ունեցող վիճակը` Բագրատունիների առաջնայնության հաստատումը Վրաստանում:
բ) Բագրատունիների կրտսեր ճյուղը` Հյուսիսային Բագրատունիները, ձեռք բերեցին իրենց գլխավոր ճյուղին քիչ զիջող հզորություն:
Այսպիսով արդեն VI դարի վերջերից ստեղծվեց մի վիճակ, երբ Բագրատունիները իրենց հզորությամբ առաջնայինը դարձան ոչ միայն Մարզպանական Հայաստանում, այլև ողջ Անդրկովկասում: Այս վիճակը պահպանվեց մինչև արաբական իշխանության դեմ 736-737 թվականներին բռնկված ապստամբությունը, որի ավարտից հետո Հյուսիսային Բագրատունիները կտրուկ թուլացան [2]: Հյուսիսային Բագրատունիները իրենց դիրքերը կարողացան վերականգնել միայն մի քանի տասնամյակ անց, ի դեմս Հյուսիսային Բագրատունիների նորացված ճյուղի [3]: Հենց Հյուսիսայի Բագրատունիների նորացված այս ճյուղն էր, որ հետագայում հիմք էր դնելու այսպես կոչված. “Վրաց թագավորության”-ը: Հաշվի առնելով, որ այս թագավորության քաղաքական կենտրոնը հանդիսանում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կղարջք գավառում գտնվող Արտանուջ քաղաքը, գտնում ենք, որ այսուհետ միանգամայն հիմնավորված կլինի, որ այս թագավորությունը կոչենք. “Արտանուջի թագավորություն”:

Արտանուջի թագավորությունը, Հյուսիսային Բագրատունիների հայկական այս թագավորությունը, որը հիմք ուներ դեռևս 782 թվականին Աշոտ Ատրներսեհի Բագրատունու (782-786` համիշխան, 786-826) ստեղծած իշխանությունը [4] և որում կառավարում էր Հյուսիսային Բագրատունիների նորացված ճյուղը, տարբեր ժամանակներում և տարբեր չափով ընդգրկել է Մեծ Հայքի Տայք նահանգը, Բարձր Հայքի հյուսիսային գավառները, Գուգարք նահանգի կենտրոնական ու արևմտյան, Փոքր Հայք նահանգի արևելյան գավառները, ինչպես նաև նախկին Իբերիայի թագավորության տարածքի զգալի մասը:

Մեր պատմագիտության կողմից այս թագավորությունը առանց բացառության և ավանդականորեն համարվել է վրացական ու ընկալվել ամենից առաջ որպես վրացական պետականության արտահայտություններից մեկը: Ավելին, այս թագավորության պատմությունը, որպես վրացական թագավորության պատմություն, հայ պատմագիտության կողմից համառորեն չի ուսումնասիրվել: Այն երբեք չի դիտարկվել որպես հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մաս, իսկ նրա մասին բացառիկ հիշատակումներ արվել են միայն ընդգծելու համար վերջինիս “վրացականություն”-ը և դա այն դեպքում, երբ նրանում “վրացական” կարող է համարվել լավագույն դեպքում միայն այն, որ նրա բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայերի մի մասը եղել է վրացադավան:

Ավելին, “ժողովուրդների բարեկամության” տեսականորեն հիասքանչ, սակայն գործնականում անիրագործելի գաղափարը ամեն կերպ ընդգծել և փառաբանել ձգտող սովետահայ պատմագիտությունը կառուցել է հսկայական, սակայն լիովին սնանկ ու հակագիտական մի տեսություն, որը նպատակ ունի ցույց տալ այս ժամանակաշրջանում “Հայոց և Վրաց թագավորությունների համագործակցություն”-ը: Սակայն այս տեսությունը սեփական պատմական հիմնավորվածության տեսանկյունից ուղղակի ծիծաղելի է, քանի որ իրականում… համագործակցում էին երկու Հայկական թագավորություններ, ի դեմս Անիի թագավորության և նրա վասալ Արտանուջի թագավորության, և այստեղ որևէ “վրացական” երևույթ ուղղակի բացակայում է:

_______________________
[1] “Քարթլիս-Ցխովրեբա” Ջիվանշիր Ջիվանշիրյան, մաս 2, Վախուշտի Բագրատիոնի, “Սամցխե-Կլառջետիի պատմություն”: Վրացական աղբյուրը Վախթանգ I Գորգասալի (446-491) աղջկա հետ ամուսնացած Գուրգեն-Գուարամին սերած է համարում Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավթից (մ.թ.ա. մոտ 1012-972), սակայն, ինչպես կտեսնենք առջևում, դա ընդամենը անհիմ և քաղաքական ենթատեքստ ունեցող մի պնդում է, իսկ Գուրգեն-Գուարամի մեծ հեղինակություն ունենալն էլ անուղղակիորեն հուշում է, որ նա չի կարող լինել այլ ոք, քան Սմբատ Բագրատունու (482 - մոտ 505) որդին և Սահակ Բագրատունու (մոտ 475 - ուղ. 482) թոռը:
[2] “Քարթլիս-Ցխովրեբա” Ջիվանշիր Ջիվանշիրյան, մաս 2:
[3] Վարդան Արևելցի “Տիեզերական պատմություն”, Երևան 2001, մաս 1, “Քարթլիս-Ցխովրեբա” Սմբատ Դավիթսիձե և այլ հեղինակներ:
[4] Վարդան Արևելցի “Տիեզերական պատմություն”, Երևան 2001, մաս 1, “Քարթլիս-Ցխովրեբա” Սմբատ Դավիթսիձե և այլ հեղինակներ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:04 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ընդհանրապես պետության և մասնավորապես միջնադարյան պետության էությունը բնորոշող կարևորագույն հատկանիշներից է.
ա) այն տարածքը, որի վրա գտնվում է այդ պետությունը,
բ) այն ժողովուրդը, որը բնակվում է այդ պետության մեջ,
գ) այն կառավարական տոհմը, որը իշխում է այդ պետությունում,
դ) այն պաշտոնական խորհրդանիշները, որոնք ընդունված են այդ պետության մեջ:

ա) Արտանուջի թագավորությունը գտնվում էր Հայաստանում: Սա այնքան ակնհայտ փաստ է, որ միայն ամեն կերպ “ժողովուրդների բարեկամության” կյանքից կտրված գաղափարը իդեալականացնող ու դրա կեղծ փայլից կուրացած պատմաբանները, ինչպես նաև վրացական ազգայնամոլությունը քարոզող և ողջ Հյուսիսային Հայաստանը (Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքի և Արարատի հյուսիս-արևելյան գավառները) “վրացական տարածք” հռչակած վրաց ազգայնամոլները կարող են հակառակը պնդել: Լիակատար պարզության համար նշենք, որ այս թագավորությունը հիմնականում ընդգրկում էր Հայաստանի Գուգարք և Տայք նահանգները, ինչպես նաև Բարձ Հայքի մի մասը: Այլ հարց է, որ հզոր այս թագավորությունը անառարկելի ազդեցություն ուներ ողջ Վրաստանում և X դարում վիճարկում էր առաջնությունը վրացական տարածքների վրա Աբխազական թագավորության հետ, բայց նույնիսկ այս դեպքում էլ Անիի թագավորության վասալ այս թագավորությունը ընդամենը հանդիսանում էր իր սյուզերենի կամքի իրագործողը հյուսիսային տարածքներում,

բ) Արտանուջի թագավորության բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Սա ևս ակնհայտ փաստ է, քանի որ այդ մասին են վկայում նույնիսկ այժմ թուրքական վայրագությունները, ինչպես նաև վրացական պաշտոնական ու ոչ պաշտոնական վերաձևումները վերապրած և մատնանշված ողջ այդ տարածքում ցրված խաչքարները, վանքերը ու ամրոցները` իրենց ողջ ճարտարապետական և տոպոնոմիական առանձնահատկություններով: Բացի այդ Գուգարքի հյուսիսի, որպես Հայաստանի հյուսիսային սահմանի մասին են վկայում այնպիսի սկզբնաղբյուրներ, ինչպիսիք են Ստրաբոնը, Մովսես Խորենացին, Փավստոս Բյուզանդը, Ղազար Փարպեցին, Անանիա Շիրակացին և այլոք [1],

գ) Արտանուջի թագավորությունում իշխում էր իր ողջ գործունեությամբ տիպիկ հայ հանդիսացած, ինչպես նաև Հայաստանի ու հայերի շահերի պաշտպանության համար հոգևոր, աշխարհիկ և ռազմական ոլորտում հսկայական ավանդ ներդրած Բագրատունիների տոհմը:

Այս ակնհայտ փաստը ևս անտեսվել է [2]:

Ավելին, վրաց ազգայնամոլները, ծիծաղելիորեն վերափոխելով պատմությունը, անտեսելով հայկական սկզբնաղբյուրների ուղղակի վկայությունները և դրա փոխարեն հիմք ընդունելով սեփական պատմականության տեսանկյունից լիովին անհիմ երկու լեգենդ, ճգնում են ապացուցել, որ Արտանուջի թագավորությունում իշխած Բագրատունիները ուղղակիորեն սերում են իրենց հրեա նախնիներից, որևէ կապ չունեն իրենց հիմնական ճյուղի հետ և նրանցում որևէ հայականություն ուղղակի բացակայում է: Այսպես.

- ըստ առաջին լեգենդի, որը մեզ է փոխանցում Կոստանդին Ծիրանածինը, Արտանուջի թագավորության Բագրատունիները սերել են Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավթից (մ.թ.ա. մոտ 1012-972) և Իբերիա են գաղթել V դարի վերջում կամ VI դարի սկզբում: Սակայն ողջ այս լեգենդի ծիծաղելիությունը կայանում է նրանում, որ դրանում դեմքի լիովին լուրջ արտահայտությամբ ապացուցվում է, որ 500 տարում (V դարի վերջից կամ VI դարի սկզբից մինչև Կոստանդին Ծիրանածինի ապրած ժամանակաշրջանը` X դարի կես) Իբերիայում գոյություն է ունեցել Բագրատունիների ընդամենը... երեք սերունդ:
- ըստ երկրորդ լեգենդի, որը փոխանցում է “Քարթլիս Ցխովրեբա”-ն [3], Բագրատունիների նախահայրը Սողոմոն անունով մի հրեայի որդի էր, որը ազգակցական կապ է ունեցել սուրբ Հովսեփի եղբայր Կլեոպասի հետ: Կլեոպասից 27 սերունդ հետո` VI դարի կեսերին Սողոմոնի յոթ որդիները գալիս են Եկեղյաց գավառում իշխող Ռաքել թագուհու մոտ և մկրտվում: Դրանից հետո այս յոթ եղբայրներից երեքը խնամիական կապեր են հաստատում հայ թագավորական տան հետ, իսկ մնացած չորսը հաստատվում են Հայաստանի հյուսիսային նահանգներում: Առաջին հայացքից ավելի կոռեկտ տեսք ունեցող այս լեգենդը ևս իրականում պատմականորեն լիովին սնանկ է, քանի որ Բագրատունիները, և դա ժխտելը ուղղակի հակագիտական է, Հայաստանում գոյություն են ունեցել VI դարից շատ ու շատ առաջ: Իր հերթին Եկեղյաց գավառում VI դարում իշխած որևէ Ռաքել թագուհու մասին որևէ փաստ հայտնի չէ և այստեղ ակնհայտորեն տեղի է ունեցել գիտակցված կամ պատահական խեղաթյուրում:

Իսկ այժմ ծանոթանանք Հյուսիսային Բագրատունիների տոհմաբանության հայկական տարբերակին:

Այս տարբերակը առավել ամբողջական տեսքով պահպանվել է Վարդան Արևելցու մոտ, ըստ որի. “Այդ ժամանակ (VIII դարի երկրորդ կես – Մ.Հ.) իսմայելացիների մոտ (Արաբական խալիֆությունում – Մ.Հ) առաջացավ մեծ խառնաշփոթ: Հայաստանը մի քիչ հանգստացավ և հայ նախարարները սկսեցին ուժեղանալ իրենց կալվածքներում: Իսմայելացիների առաջնորդը (խալիֆը – Մ.Հ.) Աշոտ Պատրիկի (Աշոտ Կուրացյալ Բագրատունու (726-748) – Մ.Հ.) որդի Վասակի (Վասակ Բագրատունու – Մ.Հ.) տղա Ատրներսեհի (Ատրներսեհ Բագրատունու (782-786` համիշխան) – Մ.Հ.) որդի Աշոտին (Աշոտ Բագրատունուն (782-786` համիշխան, 786-826) – Մ.Հ.) տվեց վրաց երկիրը: Վերջինս, ժամանելով Վրաստան, հնազանդեցրեց այն և, օգնության համար դիմելով Լևոնին (Լևոն IV-ին (775-780) – Մ.Հ.), նրանից ստացավ կյուրողապատի կոչում”: Մեկ այլ տեղում իր սթափ հայացքներով աչքի ընկնող Վարդանը կրկին անդրադառնում է քննարկվող հարցին. “Մի քանի խոսք էլ ասենք Բագրատունիներից սերող հայոց և վրաց արքաների ծագման մասին: Ինչպես ասվեց վերևում` քաջ Վարդանից (Վարդան Քաջ Մամիկոնյանից (416-451) – Մ.Հ.) հետո մինչև Սմբատ Բագրատունին (Սմբատ Բագրատունի (693-726) – Մ.Հ.) հայոց իշխանները իրենց նշանակումը ստանում էին պատահական կերպով: Վերջինիս հաջորդեց Վասակի որդի Աշոտը (Աշոտ Կուրացյալ Բագրատունին (726-748) – Մ.Հ.), որը կուրացվեց Մամիկոնյան իշխանների կողմից: Աշոտը ուներ երկու որդի` Սմբատը (Սմբատ Բագրատունին (761-775) – Մ.Հ)` հայոց, և Վասակը (Վասակ Բագրատունին – Մ.Հ.)` վրաց արքաների նախնին: Վասակը ուներ Ատրներսեհ անունով մի որդի (Ատրներսեհ Բագրատունի (782-786` համիշխան) – Մ.Հ.): Հենց սրանից ծնվեց Աշոտը (Աշոտ Բագրատունին (782-786` համիշխան, 786-826) – Մ.Հ.), որից` Բագրատը (Բագրատ Բագրատունին (826-876) – Մ.Հ.), որը սպանվեց իր զարմիկի կողմից, նրան էլ հաջորդեց որդին` Դավիթը (Դավիթ Բագրատունին (876-881) – Մ.Հ.)...: Ահա այսպիսին է վրաց արքաների հաջորդականությունը” [4]:

Ահա Հյուսիսային Բագրատունիների տոհմաբանության երկու տարբերակները: Որ՞ն է առավել ճշմարտանմանը. թող յուրաքանչյուր ոք ինքը ձևավորի իր կարծիքը...

Իսկ իմ կարծիքով այս տարբերակների համեմատական վելուծությունը, ինչպես նաև առկա փաստերի և տեղեկատվության համակարգված վերլուծությունը բերում է միանշանակ հետևության. Հյուսիսային Բագրատունիները սերել են Հայոց իշխան Աշոտ Կուրացյալ Բագրատունուց (726-748), այսինքն ճշմարտությունը լիովին արտացոլված է ծագումնաբանության հայկական տարբերակում [5]:

Իրավիճակը լիակատար պատկերացնելու համար ավելացնենք, որ արդեն VI դարի սկզբներից մինչ այդ էլ Հայաստանի հյուսիսային նահանգներում հսկայական ազդեցություն ունեցող Բագրատունիները առավել ուժեղացրին իրենց դիրքերը, իսկ 570 թ-ից հետո, Իբերիայի թագավորության վերացումից հետո, ժառանգականորեն վարելով Վրաստանի էրիսմտավարի պաշտոնը, մինչև VIII դարի կեսերը փաստացի դարձան Վրաստանի լիիրավ տերեր: Սակայն 737 թ-ից Հյուսիսային Բագրատունիները կորցրին գերիշխանությունը Վրաստանի տարածքում, իսկ նրանց տիրույթները սկսեցին սահմանափակվել Գուգարքի որոշ գավառներով: Եվ միայն 782 թ-ին, երբ Հայաստանի հյուսիսային գավառներում հաստատվում է Աշոտ Կուրացյալ Բագրատունու որդի Վասակ Բագրատունու սերունդը, Հյուսիսային Բագրատունիների նորացված ճյուղը կրկին ձեռք է բերում 737 թ-ից հետո կորցրած իր դիրքերը,

_______________________
[1] Տես օրինակ Ստրաբոն “Աշխարհագրություն” գիրք 11` գլուխ 2, գիրք 11` գլուխ 3, գիրք 11` գլուխ 4, գիրք 11` գլուխ 14, գիրք 12` գլուխ 3 և այլն: Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի մոտ, ի դեմս Գուգարքի, Տայքի և Ուտիքի հյուսիսային շրջանների մասին հաղորդումների, տեղեկությունները ցրված են ողջ աշխատությունով մեկ, Ղազար Փարպեցին, ի դեմս հայ-վրացական սահմանին գտնվող Մթին լեռների մասին արժեքավոր տեղեկություններ է փոխանցում քննարկվող հարցի վերաբերյալ V դարի վերջի կապակցությամբ, իսկ Անանիա Շիրակացու աշխատանքներն, մանրամասն թվարկելով Մեծ Հայքի հյուսիսային նահանգների կառուցվածքը և սահմանները, քննարկվող հարցում ուղղակի վերջակետ են դնում:
[2] Փաստն այնքան ակնհայտ է, որ հղումներ բերելն էլ ըստ էության նույնիսկ ավելորդ է: Բագրատունիները անընդհատ հիշատակվում են Հայաստանում մ.թ.ա. VIII դարի վերջից սկսած:
[3] “Քարթլիս-Ցխովրեբա” Ջիվանշիր Ջիվանշիրյան, մաս 2, Վախուշտի Բագրատիոնի, “Սամցխե-Կլառջետիի պատմություն”:
[4] Վարդան Արևելցի “Տիեզերական պատմություն”, Երևան 2001, մաս 1:
[5] Բագրատունիների հրեական ծագումը միանգամայն մերժվում է նաև Ն. Ադոնցի կողմից (“Բագրատունյաց փառքը”, Փարիզ 1948, էջ 109):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
դ) Արտանուջի թագավորության արքաները 888-1000 թվականներին կրում էին “թագավոր Վրաց և Հայոց” տիտղոսը: Խիստ ուշագրավ այս փաստը ևս անտեսվել է և դրա փոխարեն առաջին պլան է մղվել միայն տիտղոսի մի մասը` “թագավոր Վրաց”-ը: Սակայն իրականում, ինչպես արդեն նշեցինք, Արտանուջի արքաների տիտղոսում առկա է նաև երկրորդ տեղում հիշատակվող “թագավոր Հայոց” բանաձևը, քանի որ մի կողմից թագավորությունում իշխում էր Բագրատունիների տոհմը, որի անքակտելի սեփականությունն էր “թագավոր Հայոց” տիտղոսը, մյուս կողմից էլ` Արտանուջի թագավորությունը գտնվում էր Անիի թագավորության պետական համակարգում: Սակայն ի՞նչը կարող էր ստիպել Հայաստանի տարածքում իշխող, որպես հպատակներ հիմնականում հայեր ունեցող և իրենց հայ համարող Հյուսիսային Բագրատունիներին ոչ միայն հռչակվել նաև “թագավոր Վրաց”, այլև տիտղոսային բանաձևում “թագավոր Հայոց”-ի նկատմամբ վերջինիս հատկացնել առաջնային տեղ և “թագավոր Հայոց” տիտղոսի մասին էլ առժամանակ “մոռանալ”, այսպես ասած “սառեցնել” վերջինիս գործողությունը [1]:

Սա ևս ունի շատ ուշագրավ բացատրություն.
- բանն այն է, որ Արտանուջի արքաները իրենց թագավորությունը հռչակեցին 888 թ-ին: Իսկ մինչ այդ իրենց գլխավոր ճյուղը` Անիի Բագրատունիները, արդեն կրում էին “թագավոր Հայոց” տիտղոսը, իսկ հետագայում էլ սկսեցին կրել. “թագավոր Հայոց և Վրաց, շահնշահ” տիտղոսը: Այս պայմաններում բնական է, որ համահայկական գերիշխանության ձգտող Բագրատունիները չէին կարող ունենալ երկու “թագավոր Հայոց”-ներ, մանավանդ որ Հյուսիսային ճյուղը քաղաքականապես ավելի թույլ էր և կախված էր իր գլխավոր ճյուղից` Անիի Բագրատունիներից,
- տիտղոսային այս բանաձևով Հյուսիսային Բագրատունիները, որոնք եռանդուն կերպով պայքարում էին Վրաստանի ողջ տարածքում գերիշխանություն ձեռք բերելու համար, ստեղծում էին “իրավաբանական հիմք” հավակնելու ողջ Վրաստանի տարածքին [2],
- նման ձևակերպմամբ Հյուսիսային Բագրատունիները, անմիջական կոնֆլիկտի մեջ չմտնելով իրենց գլխավոր ճյուղի հետ, համենայն դեպս ապահովում էին իրենց պահանջները նաև Հայոց գահի նկատմամբ: Ինչպես ցույց տվեց կյանքը, սա այնքան էլ տեսական դրույթ չէր, քանի որ 1044 թ-ից սկսած մինչև 18-րդ դարի վերջը Քարթլիի թագավորությունում իշխող արքայատոհմը հարմար առիթի դեպքում անմիջապես անդրադառնում էր համահայկական գահի նկատմամբ իր հավակնություններին և ձգտում տիրել Անիի Բագրատունիների ժառանգությանը [3]:

Այսպիսով ըստ էության որևէ փաստարկ չի մնում Արտանուջի թագավորությունը համարելու վրացական և, դուրս մղելով նրա պատմությունը հայ ժողովրդի պատմության համատեքստից, մեխանիկորեն հրաժարվել նաև այս թագավորության տարածքը Հայաստանի բաղկացուցիչ մաս համարելուց:

Սակայն այս թեզը զարգացնելիս պետք չէ հետևել վրաց ազգայնամոլների օրինակին, ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և Հայկական հռչակել Արտանուջի թագավորության քաղաքական հետնորդը հանդիսացած հետագայի Քարթլիի թագավորությունը:

Պատմությունը լի է սահուն շրջադարձներով և հաճախ դժվար է ասել, թե երբ սկիզբ առավ այս կամ այն երևույթը, որը հետագայում բերեց հսկայական նշանակություն ունեցող փոփոխությունների: Օրինակ, ե՞րբ Հռոմեական կայսրությունը վերածվեց Բյուզանդիայի, իսկ հռոմեական պետությունը իր բնույթով դարձավ հունական: Պատմաբանները մինչ այժմ էլ վիճում են` առաջարկելով 330 (Կոստանդնուպոլսի հիմնումը), 395 (Հռոմեական կայսրության բաժանումը Թեոդոսիոս I Մեծի (379-394) որդիների միջև) և 476 (Հռոմի վերջին կայսեր Ռոմուլոս Ավգուստուլոսի (475-476) գահազրկումը) թվականները: Սակայն պետությունները, որպես էթնոմշակութային երևույթներ, չեն առաջանում մի քաղաքի հիմնադրումով, որևէ այլ պետության արհեստական բաժանմամբ կամ էլ ըստ էության որևէ իրական իշխանություն չունեցող ինչ-որ մի կայսեր գահազրկմամբ:

Իմ խորին համոզմամբ այսպես առաջանում է վարչա-քաղաքական միավորը, իսկ պետությունը, որպես էթնոմշակութային երևույթ, ստեղծվում է տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում: Այս տեսանկյունից դիտարկելիս Բյուզանդիան սկսել է առաջանալ 476 թ-ին, երբ մինչ այդ գոյություն ունեցող Հռոմեական կայսրությունը վերջնականապես կորցրեց Իտալիան, ու վերջնականապես ձևավորվել է VI դարի վերջին, երբ Մորրիկը (582-602) լատիներենի փոխարեն պետական լեզու հռչակեց հուներենը: Հենց 476 թվականից սկսած էլ Բյուզանդիայում հունական տարրը սկսեց գերիշխել հռոմեականի նկատմամբ` հետագա հարյուրամյակներում հռոմեացիների կայսրությունը աստիճանաբար վերածելով հույների կայսրության, որում արդեն հռոմեական էին թերևս միայն անցյալի խամրող հուշերը և մեկ էլ իր ուժից վեր հավակնություններ ունենալը: Այս ամենի մասին կարելի է երկար վիճել, սակայն իմ նպատակը այժմ այս հարցում վերջնական ճշմարտությանը հասնելը չէ: Ես ընդամենը ցանկացա այս օրինակի վրա ցույց տալ, որ պետությունները, որպես էթնոմշակութային երևույթներ, չեն առաջանում միանգամից:

_______________________

[1] Հատկանշական է, որ Անիի թագավորության առաջին շրջանի պաշտոնական պատմագրության տեսակետը արտահայտող Հովհաննես Դրասխանակերտցու մոտ Ատրներսեհ I-ը (881-888, 888-923` արքա) կոչվում է “Վրաց իշխան”, իսկ ավելի հազվադեպ միայն. “ թագավոր Վրաց” (Հովհաննես Դրասխանակերտցի “Հայոց պատմություն”, Երևան 1996): Այսպիսով ակնհայտ է, որ մի կողմից Անիի գահակալները իրենցից զատ չէին կարող հանդուրժել որևէ “Հայոց արքա”-ի առկայությունը, մյուս կողմից էլ հենց իրենք` Արտանուջի թագավորության գահակալները, որպես Բագրատունի պահպանելով հանդերձ այդ տիտղոսը, որևէ կերպ չէին “ակտիվացնում” այն:
[2] Նմանատիպ մի իրավիճակ էլ մենք ունենք “թագավոր Աղվանից” հռչակված Արցախ-Ուտիքի` հայոց Արևելյան կողմից թագավորության, պարագայում, ինչը մանրամասն լուսաբանված է երջանկահիշատակ Բագրատ Ուլուբաբյանի աշխատություններում (Ուլուբաբյան Բ. Ա. “Խաչենի իշխանությունը X-XVI դարերում”, Երևան 1975, Ուլուբաբյան Բ. Ա. “Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը”, Երևան 1994, Ուլուբաբյան Բ. Ա. “Դրվագներ Հայոց արևելից կողմաց պատմությունից (V-VII դարեր)”, Երևան 1981, Ուլուբաբյան Բ. Ա. “Զրուցարան”, Երևան 1991 և այլն):
[3] Ամենաառաջին նման դրվագը տեղի ունեցավ Անիի թագավորության արքա Գագիկ II-ի (1041-1044) գերվելուց անմիջապես հետո, երբ Քարթլիի արքա, “թագավոր Աբխազաց, Վրաց և Հայոց” Բագրատ II-ը (1027-1072) միանգամից սկսեց հավակնել Անիին (“Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի տարեգիրք, Արիստակես Լաստիվրեցի, գլուխ 10):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ո՞ր պահից սկսած Արտանուջի հայկական թագավորությունը վերաճեց վրացականի, ո՞րն էր այն վճռական պահը, երբ հայոց այս թագավորությունը անդառնալի կերպով կանգնեց այն ուղու վրա, որը իրեն դարձրեց վրացական թագավորություն: Կարծում եմ, որ սա հայոց պատմության համար նույնքան կարևոր հարց է, ինչքան հունականի համար այն, թե որ պահից հռոմեացիների կամ իտալացիների պետությունը դարձավ հույների պետություն:

Իմ կարծիքով, որքան էլ զարմանալի է, սակայն Արտանուջի թագավորության հայականության կործանումը սկսվեց նրա ռազմա-քաղաքական ամենամեծ ձեռքբերումներից մեկից` այն պահից, երբ վերջինիս հաջողվեց իր կազմում ընդգրկել Աբխազական և Կամբեճան-Հերեթիի թագավորությունները, ինչպես նաև իրեն ենթարկեցնել Կախեթիի իշխանությունը: Արժանահիշատակ այս իրադարձությունը տեղի ունեցավ 978-980 թվականներին:

Ոչ միանգամից (ավելի շուտ տասնամյակների ընթացքում), բայց ի վերջո պարզվեց, որ միավորված այս պետությունում արդեն հայերը, որոնք հիմնականում Տայքի և Գուգարքի բնակիչներն էին, ոչ մի կերպ բացարձակ մեծամասնություն չէին կազմում: Ու եթե առանձին վերցրած ու հատկապես հաշվի առնելով քաղաքական գերիշխող դիրք ունենալը, վերջիններս իրենց թվաքանակով դեռևս կարող էին համեմատվել վրացիների, աբխազների կամ ծանարների հետ, ապա սրանց միասնական դիտարկման դեպքում հայերը անխուսափելիորեն մնում էին փոքրամասնություն դերում: Իսկ միջնադարում վրացիներին, աբխազներին ու ծանարներին կարելի էր որոշակի վերապահումներով դիտարկել որպես մեկ կրոնա-քաղաքական ամբողջություն, քանի որ այս երեք ազգերն էլ, կենցաղով և մշակութապես լինելով իրար շատ մոտ, դավանում էին նույն կրոնը` ուղղափառությունը:

Ընդ որում մեկ պետության մեջ միավորումից զարմանալիորեն շահեցին միայն վրացիները, իսկ հայերը, աբխազները և ծանարները հսկայական կորուստներ կրեցին: Փոփոխությունները կործանարար եղան հատկապես աբխազների ու ծանարների համար, քանի որ սրանք, վրացիների հետ լինելով նույն կրոնի և կենցաղով ու բարքով նրանց ավելի մոտ, տառացիորեն մի քանի տասնամյակում գրեթե անմնացորդ լուծվեցին ավելի բարձր մշակութային մակարդակ ունեցող վրացական էթնոսի մեջ` իրենց ծայրահեղ թուլացման հաշվին գենետիկորեն ուժեղացնելով վերջինիս:

Ուշագրավ ժողովրդագրական այս գործընթացի մասին աղոտ կերպով գլխի են ընկել նաև ժամանակակիցները: Այսպես, 1021 թ-ի Անիի ճակատամարտին մասնակցած Քարթլիի արքա Գեորգի I-ի (1014-1027) դեսպանին Մատթեոս Ուռհայեցին սկզբում կոչում է “վրաց իշխան”, մի քիչ հետո` “աբխազաց իշխան”, տառացիորեն մի քանի տող ներքև` կրկին “վրաց իշխան”, իսկ Քարթլիի թագավորություն էլ նա գրեթե միշտ անվանում է “Աբխազաց թագավորություն” [1]: Նույն կերպ Հովհաննես Սիկլիցեսը Գեորգի I-ին կոչում է “Աբխազիայի արխոնտ”, իսկ Քարթլիի թագավորությունը` “Աբխազիա” [2]:

Այս տեսանկյունից Տայքի, Գուգարքի և Բարձր Հայքի հայերը ավելի ամուր գտնվեցին, ինչը բացատրվում է նրանով որ նրանց սկզբում հարևան էր ուժեղ Անիի թագավորությունը, իսկ հետագայում` վերջինիս հոծ հայաբնակ շրջանները: Բացի այդ հայերը կրոնական տեսանկյունից տարբերվում էին վրացիներից և հետևաբար դժվար էին ձուլվում: Այնուհանդերձ ուղղափառությունը որոշակի տարածում գտավ նաև հայկական այս տարածքներում, որի հետևանքով շատ հայեր, հարյուրամյակների ընթացքում աստիճանաբար կորցնելով իրենց ազգային դիմագիծը, դառնալով վրացադավան և արդյունքում` վրացի, կրկին գենետիկորեն ուժեղացրին վրաց էթնոսը [3]:

Երևույթը ունի զուտ տեսական-պատմական բովանդակություն ունեցող մեկ այլ կողմ ևս. գրականության մեջ բազում զտարյուն հայեր կոչված են “վրացի”: Այսպես, Քարադուռի իշխան, արմատներով Մամիկոնյաններից սերող Լիպարիտ Քաջ Օրբելյանին (1021-1058) Մատթեոս Ուռհայեցին անվանում է “վրացի” [4]: Նույն կերպ է նա բնորոշում նաև Գրիգոր Բակուրյանին, որին Աննան ուղղակիորեն անվանում է “հայ” [5] և որը, ի դեպ, ստորագրում էր հայերեն տառերով: Հետաքրքիր այս երևույթի վրա ուշադրություն է դարձրել դեռևս Նիկողայոս Մառը [6], իսկ ակադեմիկոս Հ. Բարթիկյանը, քննարկելով մատնանշված երևույթը և իրավացի կերպով բացատրելով այն, նշում է. “Միջնադարում ազգության մասին դատում էին` ելնելով տվյալ անձնավորության դավանանքից: Նույն Ուռհայեցին բազմաթիվ զտարյուն հայերի անվանում է “հոռոմ”, իհարկե նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանք հունադավաններ էին” [7]:

_______________________
[1] Մատթեոս Ուռհայեցի “Ժամանակագրություն”, Երևան 1973, մաս 1:
[2] Հովհաննես Սիկլիցես “Համառոտություն պատմության”, Երևան 1979, “Ռոման Արգիրոս”, մաս 3, “Միքայել Պափլագոնցի, մաս 6” և այլն:
[3] Այս տեսակետից խիստ ուշագրավ են վաստակաշատ Հ. Բարթիկյանի աշխատությունները:
[4] Մատթեոս Ուռհայեցի “Ժամանակագրություն”, Երևան 1973, մաս 2:
[5] Աննա Կոմենոս “Ալեքսիական” (ռուսերեն), Մոսկվա 1965, գիրք 2, մաս 4:
[6] Марр Н.Я. “Аркаун”, Византийский ветсник 1905, том XIII.
[7] Մատթեոս Ուռհայեցի “Ժամանակագրություն”, Երևան 1973, ծանոթագրություն 192, էջ 322:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:06 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վերադառնալով հիմնական թեմային` փորձենք ամփոփել այն և մատնանշենք ժամանակակիցների համար լիովին աննկատ մնացած քաղաքական տրանսֆորմացիայի այս երևույթի հիմնական փուլերը.

1) 978 թ. – Արտանուջի թագավորության անզավակ արքա Դավիթ II Մեծի (961-1000) հոր հորեղբոր թոռան որդի և որդեգիր, Դավիթ II Մեծի պապ Բագրատի (937-945) եղբայր, Քարթլիի կառավարիչ Սմբատի (954-958) թոռ Գուրգենի (975-978` համիշխան) տղա, Աբխազական թագավորության վերջին և անզավակ արքա Թեոդոսիոս III Կույրի (976-978, 987-988) քրոջ որդի, Քարթլիի կառավարիչ [1] պատանի Բագրատը, Դավիթ II Մեծի, ինչպես նաև վրաց իշխանների մի մասի և աբխազ իշխանների գործուն աջակցությամբ 978 թ-ին հռչակվում է Աբխազական թագավորության արքա` սկսելով կրել Աբխազական թագավորության արքայի “թագավոր Աբխազաց” տիտղոսը և ստատիկ վիճակում ունենալով նաև “թագավոր Հայոց”-ը [2]:

2) 980 թ. – “թագավոր Աբխազաց” Բագրատը Դավիթ II Մեծի, ինչպես նաև վրաց և աբխազ իշխանների գործուն աջակցությամբ ստեղծում է Քարթլիի թագավորությունը: Ստեղծվում է նախկին Իբերիայի թագավորության արևմտյան մասը (Մծխեթ-Ալանաց Դուռ ամրոց ուղիղ գծից արևմուտք) և Աբխազիան ընդգրկող Քարթլիի թագավորությունը [3], իսկ նրա արքան, ստատիկ վիճակում ունենալով նաև “թագավոր Հայոց” տիտղոսը, իրավունք է ստանում լիովին ակտիվ կերպով օգտվել արդեն նաև Արտանուջի թագավորության արքայական տիտղոսի մի մասից` “թագավոր Վրաց”-ից` հռչակվելով արդեն “թագավոր Աբխազաց և Վրաց”:

Սրանով, ինչպես 395 թ-ին Հռոմեական կայսրության պարագայում եղավ, Արտանուջի թագավորությունը փաստացի կիսվեց երկու մասի: Արդյունքում առաջացան իր բոլոր հատկանիշներով հայկական Արտանուջի և իր շատ հատկանիշներով վրացական Քարթլիի թագավորությունները: Ընդ որում վերջինս ընդգրկում էր նաև Աբխազական թագավորության տարածքը: Սակայն Վարդ Սկլերոսի ապստամբության ճնշումից հետո արդեն նաև միջազգային մեծ հեղինակության հասած Դավիթ II Մեծի կենդանության օրոք սա բացարձակապես որևէ նշանակություն չուներ, քանի որ “թագավոր Աբխազաց և Վրաց” Բագրատը Արտանուջի արքայի որդեգիրն էր, իսկ քաղաքականապես դեռևս թույլ Քարթլիի թագավորությունը լիովին գտնվում էր Դավիթ II Մեծի ազդեցության ոլորտում, որի փաստացի տիրապետության տակ էր հայտնվել նաև նախկին Աբխազական թագավորության տարածքը:

3) 987 թ. – Շավշեթի ճակատամարտ: Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը հաղթեց Քարթլիի թագավորության առաջխաղացած բանակին:

Արտանուջի արքայի օգնությամբ ոտքի կանգնած և Քարթլիի արքա հռչակված Բագրատը փորձ կատարեց գրավել Արտանուջի թագավորության տարածքի մի մասը կամ էլ ողջ թագավորությունը: Կարելի է կարծել, որ այստեղ դեր է խաղացել բյուզանդական գործունը, քանի որ կայսրությանը պետք չէր Արտանուջի թագավորության այդչափ հզորանալը:

987 թ-ի աշնանը Բյուզանդիայում բռնկվեց և միանգամից էլ ահեղ տեսք ստացավ Վարդ Փոկասի ապստամբությունը, որին զգալի ուժերով շուտով միացավ նաև Բյուզանդիա վերադարձած Վարդ Սկլերոսը: Եվ եթե նախկինում Արտանուջի թագավորությունը պաշտպանել էր Վասիլ II-ին ընդդեմ Վարդ Սկլերոսի, ապա այժմ վերջինս սկսեց պաշտպանել Վարդ Փոկասին, ընդդեմ նույն Վասիլ II-ի: Կարելի է կարծել, որ մի կողմից Դավիթ II Մեծը տեղյակ է եղել այն մասին, որ Բագրատը գործում է Վասիլ II-ի դրդումնով, մյուս կողմից էլ` Բյուզանդիայի հզորանալը լրջոեն արդեն սպառնում էր Արտանուջի թագավորության անվտանգությանը: Այս անգամ, սակայն, Դավիթ II Մեծը չկարողացավ ակտիվ կերպով օգնել ապստամբներին, քանի որ Բագրատի և նրա հայր Գուրգենի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը արևելքից մտավ Արտանուջի թագավորության տարածք [4]: 987 թ-ի աշնանը Բագրատի պապ և Գուրգենի հայր Բագրատ Փոքրի գլխավորած Արտանուջի թագավորության բանակին այնուհանդերձ հաջողվեց Դլվիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել Գուրգենի գլխավորած Քարթլիի թագավորության բանակի մի մասին [5], սակայն դա վճռական նշանակություն այնքան էլ չունեցավ, քանի որ շուտով խոշոր ուժերով Գուրգենին մոտեցավ նրա որդի Բագրատը, իսկ Բագրատ Փոքրին` Դավիթ II Մեծը [6]: Արդյունքում Քարթլիի թագավորության բանակը այնուհանդերձ նահանջեց, բայց դա իրավիճակը չլիցքաթափեց ու, թեև Քարթլիի արքան անհաջողության մատնվեց, սակայն այդ պահից սկսած և հավետ, Դավիթ II Մեծի ու նրա որդեգիր Բագրատի հարաբերությունները անդառնալիորեն փչացան, իսկ Արտանուջի և Քարթլիի թագավորությունները, այնուհանդերձ գտնվելով Անիի թագավորության կառուցվածքային համակարգում, սկսեցին հանդես գալ որպես առանձին սուբյեկտներ: Վերջ, “ջինը դուրս էր թողնված շշից” և Բագրատը սկսեց Արտանուջի թագավորության նկատմամբ անկախ քաղաքականություն վարել:

Նոր էր Արտանուջի թագավորության արքան փորձ կատարելու այնուհանդերձ շարժվել Վարդ Փոկասին օգնության, երբ բյուզանդական կողմը հերթական քայլը կատարեց: Աբխազիայում կրկին արքա հռչակվեց Թեոդոսիոս III Կույրը և մի վերջին անգամ որպես անկախ թագավորություն ներկայացած Աբխազիայի թագավորությունը Քարթլիի թագավորության հետ 987 թ-ի դեկտեմբերին կրկին հարձակման անցան Արտանուջի թագավորության ուղղությամբ: Վերջիններիս հաջողվեց գրավել Դավիթ II Մեծի վասալ Օրբելյաններին պատկանող Քարադուռի իշխանության տարածքը և կրկին ու ավելի մեծ սպառնալիքներ առաջացնել Արտանուջի թագավորության համար [7]:

Արտանուջի թագավորության ծանրացած վիճակը ստիպեց գործին խառնվել արդեն գերագույն սյուզերենին` Անիի թագավորությանը: Անիի արքա Սմբատ II Տիեզերակալը (977-989) պահանջեց ազատել Քարադուռի իշխանության տարածքը, բայց Բագրատը, Գուրգենը և Թեոդոսիոս III Կույրը չկատարեցին այդ պահանջը: Ավելին, նրանք ուխտադրուժ կերպով գերեցին բանակցությունների մեկնած արքայորդի Մուշեղին [8], որը, ամուսնացած լինելով Թեոդոսիոսի դստեր հետ և զգալով իրեն համեմատաբար ապահով, բանակցությունների նպատակով ժամանել էր աբխազական ճամբար: Այս ամենի արդյունքը եղավ 988 թ-ի հունվարին կայացած Գորիի ճակատամարտը, որտեղ Թեոդոսիոս III Կույրը ծանր պարտություն կրեց Անիի թագավորության բանակից ու գերվեց, իսկ Բագրատը և Գուրգենը հապճեպորեն նահանջեցին և հետագայում դադարեցրեցին ագրեսիվ գործողությունները Արտանուջի թագավորության նկատմամբ [9]:

Արդյունքում, թեև Արտանուջի թագավորության արևելյան սահմաններին առժամանակ խաղաղություն հաստատվեց, սակայն Բագրատի դիրքերը ամենևին էլ չթուլացան, քանի որ նախ վերջինս կրկին տիրեց Աբխազիային ու այն վերջնականապես կցեց իր թագավորությանը, իսկ հետո, և որը գուցե ավելի կարևոր էր, սկսեց վայելել անվերջ կերպով Արտանուջի թագավորությանը սպառնացող Բյուզանդիայի աջակցությունը: Միաժամանակ, սակայն, Բագրատը սկսեց իրեն չափազանց զգույշ պահել, քանի որ Բյուզանդիան այնուհանդերձ հեռու էր, իսկ Անիի թագավորության արքա էր հենց այդ ժամանակներում հռչակվել անչափ վճռականորեն տրամադրված Գագիկ I Մեծը (989-1020): Մեր կողմից ուսումնասիրվող թեմայի տեսակետից հետագա 10 տարվա միակ լուրջ դեպքը “Դեմետրեի գործ”-ն էր, երբ Բագրատի կողմն անցած Դեմետրե իշխանը վերջինիս հանձնեց Գագ և Շամշուլդե ամրոցները, ինչպես նաև Դմանիսը ու մի քանի այլ ամրացված կետեր: Այս դեպքում, սակայն, բավարար եղան նույնիսկ միայն Լոռու ու Խաչենի թագավորությունների ջանքերը և նույն 997 թ-ի ամռանը Դավիթ I Անհողիի (991-1048) գլխավորած Լոռու ու Խաչենի թագավորությունների միացյալ բանակը հետ գրավեց դրանք [10]:

_______________________
[1] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն:
[2] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն:
[3] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն:
[4] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն, Ստեփանոս Տարոնացի “Տիեզերական պատմություն”, Երևան 2000, գլուխ 19, Շապուհ Բագրատունի “Պատմություն Անանուն պատմիչի”, Երևան 1971, մաս 2:
[5] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն:
[6] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն, Ստեփանոս Տարոնացի “Տիեզերական պատմություն”, Երևան 2000, գլուխ 28, Շապուհ Բագրատունի “Պատմություն Անանուն պատմիչի”, Երևան 1971, մաս 2:
[7] Շապուհ Բագրատունի “Պատմություն Անանուն պատմիչի”, (ռուսերեն) Երևան 1971, մաս 2:
[8] Շապուհ Բագրատունի “Պատմություն Անանուն պատմիչի”, (ռուսերեն) Երևան 1971, մաս 2:
[9] Շապուհ Բագրատունի “Պատմություն Անանուն պատմիչի”, (ռուսերեն) Երևան 1971, մաս 2:
[10] Ստեփանոս Տարոնացի “Տիեզերական պատմություն”, Երևան 2000, գլուխ 30:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:06 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
4) 1000 թ. – Դավիթ II Մեծը մահանում է, նրա թագավորության տարածքը ընկնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, իսկ “թագավոր Աբխազաց և Վրաց” տիտղոսի միակ տերն է մնում Բագրատը, որը դրանից հետո սկսում է միանձնյա կրել “թագավոր Աբխազաց, Վրաց” տիտղոսը` ստատիկ վիճակում ունենալով նաւ “թագավոր Հայոց” տիտղոսը:

Սրանով Արտանուջի թագավորությունը, ի դեմս արքայական տիտղոսի նոր կրողի, դե-յուրե միացավ Քարթլիի թագավորությանը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ Բյուզանդիային: Նույն կերպ 476 թ-ից հետո Արևմտյան Հռոմեական կայսրությունը դե-յուրե միացավ Բյուզանդիային, քանի որ Հռոմեական կայսեր տիտղոսի միակ կրողը մնաց Բյուզանդիայի կայսրը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ գերմանական վարձկանների առաջնորդ Օդոակրի (476-490) ստեղծած պետությանը, իսկ 490 թ-ից` Օստգոթերի թագավորությանը:

Հատկանշական է, որ Քութայիսիի եկեղեցու պատին պահպանված մի վիմագրության մեջ, որը թվագրվում է 1002 թվականով, մինչ այդ միայն “թագավոր Աբխազաց” տիտղոսով բավարարվող Բագրատը հենց այդ տարում է առաջին անգամ բացահայտ կերպով իրեն կոչում. “թագավոր Աբխազաց և Վրաց”: Ընդ որում կրկին հատկանշական է, որ, ինչպես նշվեց վերևում, Անիի ուժեղ թագավորության առկայության պայմաններում տիտղոսի. “թագավոր Հայոց” մասը այնուհանդերձ առայժմ դեռևս մնում է ստվերում: Եվ այս տեսակետից ամենևին էլ պատահական չէ, որ ստատիկ վիճակում գտնվող. “թագավոր Հայոց” տիտղոսը ակտիվանում է միայն 1020 թվականից հետո, երբ Անիի թագավորությունը ըստ էության արդեն բաժանվել էր երկու մասի և կորցրել էր իր հզորության զգալի մասը: Այսպես, Քարթլիի թագուհի Մարիամը` Գուրգեն I-ի (1014-1027) կինը և Բագրատ II-ի (1027-1072) մայրը, 1030-ական թվականներով թվագրվող Մարմաշենի եկեղեցու վիմագիր արձանագրության մեջ արդեն անվանված է. “թագուհի Աբխազաց և Հայոց” [1]:

Բայց կար նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Կորցնելով իր բնօրրանը հանդիսացած տարածքների մի մասը` արդեն լավագույն դեպքում միայն դե-յուրե գոյություն ունեցող Արտանուջի թագավորությունը միայն էթնիկ տեսանկյունից չէ, որ սկսեց ձեռք բերել վրացական նկարագիր: Ի տարբերություն նախկինի, երբ վերջինիս տարածքի մեծ մասը կազմում էին հայկական հողերը և միայն փոքր մասը` վրացականը, այժմ նաև տարածքային ընդգրկման տեսանկյունից այս թագավորությունում վրացական, աբխազական ու ծանարական տարածքները սկսեցին գերակշռել, իսկ հայկական հողերը կազմեցին թագավորության տարածքի շատ փոքր մասը: Իր հերթին, կորցնելով հոծ հայաբնակ նահանգները` Բարձր Հայքի հյուսիսը, Տայքը և Գուգարքի արևմտյան գավառները, “թագավոր Վրաց, Աբխազաց և Հայոց” Բագրատ I-ը և նրա հետնորդները փաստորեն սկսեցին տիրել մի թագավորությունում, որի բնակչության մեծամասնությունը կազմում էր վրաց, ինչպես նաև արդեն գրեթե լրիվ վրացականացած աբխազա-ծանարական էթնոամբողջությունը: Նույն կերպ դե-յուրե Հռոմեական կայսրությունը, սակայն դե-ֆակտո միայն Բյուզանդիան, այն բանից հետո, երբ 476 թ-ին կորցրեց Ապենինյան թերակղզին, իր կազմում սկսեց ընդգրկել հիմնականում հունաբնակ տարածքները, որի արդյունքում հունական տարրը հռոմեականի նկատմամբ վերջնականապես ձեռք բերեց գերակշռություն` էթնոմշակութային տեսանկյունից վերջնականապես ստեղծելով հունական մի պետություն, որը ժամանակակիցների կողմից այնուհանդերձ շարունակվում էր ընկալվել որպես “Հռոմեական կայսրություն”:

Այսպիսով այս փուլում Քարթլիի թագավորության արքաները, որոնց նախորդներ Արտանուջի թագավորության արքաները միայն ձևականորեն էին “թագավոր Վրաց” և այդ կոչումը կրում էին միայն Վրաստանի տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները հիմնավորելու նպատակով, աստիճանաբար վրացականացան ու դարձան վրացիների թագավորներ, քանի որ սկսեցին իշխել մի պետությունում, որի մեծ մասը կազմված էր վրացական տարածքից, և իրենց տիրապետության տակ ունենալ հպատակների մի ամբողջություն, որի մեծ մասը վրացներ էր:

Այս տեսակետից հատկապես ուշագրավ է Օրբելյանների վարքագիծը, որոնք մի կողմից ավանդական կերպով հանդիսանում էին Քարթլիի արքաների հակառակորդները դեռևս 987-988 թվականներից, մյուս կողմից էլ չէին ենթարկվել Քարթլիի գահատոհմի “վրացականացման” գործընթացին և այս պետությունը դեռևս ավանդականորեն ընկալում էին որպես ամենից առաջ հայերի պետություն: Այս առումով արժանահիշատակ է դե-յուրե Քարթլիի թագավորության կազմում գտնվող Քարադուռի իշխանության ապստամբությունը և վերջինիս դե-ֆակտո անկախ կարգավիճակը այս թագավորության կազմում 1039-1058 թվականներին:

1039-1058 թվականների Քարթլիի թագավորությունում բռնկված Օրբելյանների ապստամբությունը երբեք չի դիտարկվել որպես հայերի լայն մասնակցությամբ իրականացված ապստամբություն և երբևիցե չի ընկալվել որպես հայոց պատմության բաղկացուցիչ մաս, թեև ապստամբների հիմնական մասը հայեր էին ու այն ծավալվում էր հոծ հայկական բնակչություն ունեցող բնիկ հայկական տարածքում` Գուգարքի հյուսիսային շրջաններն ընդգրկող Քարադուռի Օրբելյանների իշխանությունում: Քարթլիի թագավորությունում հայերի և վրացիների միջև սրված հարաբերությունները, որոնք ի վերջո հանգեցրեցին հայկական տարածքներում բռնկված ապստամբության, ունեին խորը արմատներ և հարցը չի կարող իր բավարար բացատրությունը ստանալ լոկ Քարթլիի թագավորության ֆեոդալական բնույթի կամ Լիպարիտ Քաջ Օրբելյանի (1021-1058) փառասիրական նկրտումների մասին ընդհանուր դատողություններով:

Իրականում ապստամբության համար հիմք հանդիսացավ վերևում արդեն իսկ քննարկված գործընթաց` Արտանուջի թագավորության վերաճումը Քարթլիի թագավորության և վրացիների, աբխազների ու ծանարների միաձուլումը, որի արդյունքում նախկինում առաջնային տեղ և դեր ունեցող հայ ազնվականները մղվեցին հետին պլան: Այս գործընթացը սկսվեց դեռևս Բագրատ I-ի թագավորության կեսերից, որը ոչ միայն աստիճանաբար իր հենարանը դարձրեց աբխազներին ու վրացիներին, այլև սկսեց բռնություններ գործադրել նաև հենց իր տոհմակիցների նկատմամբ (օրինակ` Արտանուջի դքսության անեքսիան և նրա տիրակալների ձերբակալումն ու սպանությունը): Նկարագրված գործընթացը իր զարգացումը ստացավ հատկապես Բագրատ II-ի (1027-1072) երկարատև իշխանության ընթացքում, այն դեպքում, երբ ժամանակակիցների հոգեբանության մեջ Բագրատ II-ի թագավորությունը դեռևս ընկալվում էր որպես մի թագավորություն, որտեղ առաջնային դերը պետք է պատկաներ հայերին: Եվ հենց այդ տրամադրությունների կրողը հանդիսացավ Քարադուռի իշխանությունը, որի իշխան Լիպարիտը, ուղղորդելով հայերին, անջատվեց Քարթլիի թագավորությունից:

Ավելին, ինչպես նշում է ակադեմիկ Հ. Մանանդյանը. “Մորական կողմից լինելով Բագրատունի` Օրբելյանները բնականաբար կարող էին համարել նաև իրենց սեփականությունը ոչ միայն Լոռին ու Ձորագետը, այլ նաև Անի քաղաքն ու Շիրակը” [2]: Կարծում ենք, սակայն, որ արմատներով Մամիկոնյաններից սերող [3] Օբլեյանները կարող էին. “իրենց սեփականությունը համարել” ոչ միայն նշված տարածքները, այլ ունենալ նաև ավելի հեռուն գնացող ծրագրեր, ի դեմս արքայական տիտղոս ձեռք բերելուն:

Այս պայմաններում, երբ Քարթլիի թագավորության Բագրատունիների արքայատոհմը Բագրատ II-ի օրոք վերջնականապես կորցրեց իր հայականությունը, իսկ հայերն էլ սկսել էին ըստ էության սպառնալ Քարթլիի թագավորության ամբողջականությանը, Քարթլիի արքան վերջնականապես սկսեց հենվել իրենց ընդհանուր թվով թագավորությունում հայերին գերազանցող վրացիների, աբխազների և ծանարների վրա: Արդյունքում XI դարի երրորդ քառորդում Քարթլիի թագավորությունուն հայերի ունեցած դերն ու նշանակությունը զգալիորեն ընկավ:

_______________________
[1] Կոստանյանց Կ. “Վիմական տարեգիր”, Ս. Պետերբուրգ 1913, էջ 18, Ղ. Ալիշան “Շիրակ”, Վենետիկ 1881, էջ 149:
[2] Մանանդյան Հ. Հ. “Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության”, հ. 3, Երևան 1945-1957, էջ 115:
[3] Toumanoff C. “The Mamikonids”, Venise 1969, p 125-138:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:06 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
5) 1044 թ. – Գագիկ II-ի (1041-1044) գերվելուց հետո “թագավոր Հայոց” տիտղոսը արդեն համահավասար հիմքով սկսում է պատկանել ինչպես Կարսի և Լոռու թագավորությունների արքաներ Գագիկին (1029-1065) և Դավիթ I Անհողիին [1], այլև արժանահիշատակ Բագրատի թոռ Բագրատ II-ին (1027-1072):

Այսպիսով, եթե նախկինում Քարթլիի արքաների տիտղոսների շարքում. “թագավոր Հայոց”-ն ուներ ոչ միայն ստատիկ, այլև երկրորդական բնույթ, քանի որ կային տիտղոսի իրական կրողները ի դեմս Անիի թագավորության գահակալների, որոնք բարձր էին կանգնած Քարթլիի արքաներից նաև ֆեոդալական գահակարգում, ապա այժմ նույն այդ Քարթլիի թագավորության արքաները դառնում են տիտղոսի համահավասար կրող Կարսի և Լոռու թագավորությունների արքաների հետ միասին: Ավելին, Կարսի և Լոռու թագավորությունները թույլ էին Քարթլիի թագավորությունից առանձին առանձին վերցրած, ինչը բոլոր հիմքերը տալիս էր Բագրատ II-ին հենց իրեն համարել տիտղոսի փաստացի և առաջնային կրող: Ճիշտ է, հեռավոր Կեսարիայում Գագիկ II-ը կամ արդեն ուղղակի Գագիկը (1044-1079) դեռևս կարող էր հավակնել այս տիտղոսին, սակայն դե-յուրե և դե-ֆակտո նա զրկվել էր դրանից 1044 թ-ին և այդ ամենն արդեն ոչ մի գործնական նշանակություն չուներ:

6) 1065 թ. – Կարսի թագավորության անկումից հետո “թագավոր Հայոց” տիտղոսը կրկին համահավասար հիմքով սկսում է պատկանել արդեն միայն Լոռու թագավորության արքա Գուրգեն II-ին (1048-1089) [2] և Բագրատ II-ին:

Այսպիսով, Քարթլիի արքան ավելի ու ավելի շատ է սկսում ինչպես դե-յուրե, այնպես էլ դե ֆակտո կրել նաև. “թագավոր Հայոց” տիտղոսը, միանգամայն հիմնավորված կերպով ներկայանալով որպես. “թագավոր Աբխազաց, Վրաց և Հայոց”:

7) 1079 թ. – Մահանում է տիտղոսի հնարավոր հավակնորդ Գագիկը, իսկ նույնիսկ արդեն Կեսարիայի գահից էլ զրկված նրա որդիները զոհվում են մի քանի տարի անց:

8) 1089 թ. – Սելջուկա-Վրացական I պատերազմի ավարտ: Քարթլիի թագավորությունը վերջնականապես ընդունեց Սելջուկյան սուլթանության գերիշխանությունը` վերջինիս զիջելով Քարադուռի իշխանության տարածքը [3]:

Վերևում նկարագրված քայլով Գեորգի II-ը (1072-1089) միանգամից երկու նպատակի հասավ: Մի կողմից հաշտություն կնքվեց Սելջուկյան սուլթանության հետ մի տարածքի հաշվին, որտեղ իր ազդեցությունը այսպես թե այնպես անչափ թույլ էր, մյուս կողմից էլ դրա արդյունքում Օրբելյանները լքեցին հայրենի կալվածքները, տեղափոխվեցին Քարթլի և հայկական ըմբոստ տարրի դերը թագավորությունում ավելի թուլացավ:

9) 1118 թ. – Քարթլիի արքա Դավիթ I Շինարարը (1089-1125) հետ է գրավում Լոռու թագավորության տարածքի զգալի մասը Սելջուկյան սուլթանությունից, այլ արդյունքների թվում նաև հասնելով նրան, որ Լոռու թագավորության համիշխան արքաներ, եղբայրներ Աբբաս I-ը (1089-1113, 1113-1145` համիշխան) և Դավիթ II-ը (1113-1145` համիշխան) վերջնականապես զրկվում են նաև թեկուզ արդեն վաղուց նոմինալ կարգով, բայց այնուհանդերձ իրենց պատկանող. “թագավոր Հայոց” տիտղոսից:

Այսպիսով, Քարթլիի արքան վերջնականապես դառնում է. “թագավոր Հայոց” տիտղոսի միակ կրողը, ի դեմս Դավիթ I Շինարարին ու նրա հաջորդներին պատկանող “թագավոր Աբխազաց, Վրաց, Առանաց, Կախաց ու Հայոց, Շիրվանշահ և Շահնշահ” տիտղոսի: Ընդ որում այս արքան ամուսնացած էր Լոռու թագավորության արքա Գուրգեն II-ի աղջկա հետ և հենց այդ ամուսնությունից ծնված արքաներին էր հետագայում վիճակված բազմել Քարթլիի գահին, այնպես որ տիտղոսի ձևակերպումը Հայաստանի մասով կրկնակի հիմնավորված էր: Իսկ Քարթլիի թագավորության տիտղոսում “Հայոց”-ի մասի կարծես թե հետ մղումը այս պարագայում բացատրվում է նրանով, որ քննարկվող ժամանակահատվածում “Վրաց” բաղադրիչը կարծես թե սկսել էր մեկնաբանվել և, Դավիթ I Շինարարի նվաճողական ձգտումների ֆոնի վրա տիտղոսում ընդգծելով նաև “Առան”-ի, ի դեմս Կամբեճան-Հերեթիի թագավորության ու “Կախաց”, ի դեմս Կախեթիի իշխանության առկայությունը, ցույց էր տալիս դրանց նկատմամբ Քարթլիի գահակալների իրավունքները:

Սկսած այս ժամանակից և գրեթե մեկ հարյուրամյակ Քարթլիի թագավորությունում 1089 թվականից հետո թուլացած հայերի դերը կտրուկ և ավելի մեծ չափով սկսում է մեծանալ ու պետությունը ըստ էության դառնում է նաև հայերի պետական միավորը ինչպես դե-յուրե, այնպես էլ դե-ֆակտո: Իրենց տիրույթներին կրկին տեր են դառնում նաև Օրբելյանները և Քարադուռի իշխանությունը, թեև չի հասնում նախկին հզորությանը, բայց այնուհանդերձ բավականին ազդեցիկ դիրք է գրավում:

10) 1177 թ. – Քարթլիի արքա Գեորգի III-ի (1156-1184) դեմ բռնկված Քարադուռի իշխանության Օրբելյանների հերթական ապստամբությունը ճնշվում է և իշխանությունը կրկին լիկվիդացվում է:

Արդյունքում, թեև ապստամբության ճնշման գործում զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև սկզբում ապստամբությանը մասնակցած, բայց հետո Քարթլիի արքայի կողմը անցած մանր ու միջին հայ ազնվականները, սակայն Գեորգի III-ը հետևողական պայքար սկսեց հայերի ազդեցության սահմանափակման ուղղությամբ: Հանդիսանալով արական գծով Հյուսիսային Բագրատունիների տոհմի վերջին ներկայացուցիչը` Գեորգի III-ը սկսեց շատացնել ղփչախական ուժերը Քարթլիի թագավորության բանակում և մի քանի տասնյակ հազարի հասնող այս ռազմիկները վերջնականապես ամրապնդեցին արքայական իշխանությունը Քարթլիի թագավորությունում: Միաժամանակ կարևոր է փաստել, որ Հյուսիսային Բագրատունիների ավանդույթների շարունակման տեսանկյունից հենց այս ժամանակ էլ դադարեց այս տոհմի գոյությունը Քարթլիի թագավորությունում, քանի որ, ինչպես արդեն ասվեց, առանց այդ էլ հայերին խիստ սառը վերաբերվող Գեորգի III-ը արական գծով ժառանգ չուներ:

11) 1184 թ. – Թամարա (1184-1213) թագուհու օրոք, ի տարբերություն նախորդ շրջանի, հայկական տարրի դերը Քարթլիի թագավորությունում կրկին զգալիորեն մեծացավ, թեև իր տեսակարար կշռով նախկինին այն այդպես էլ չգերազանցեց:

1213 թ-ով կարելի է ամրագրել հայկական տարրի վերջին այս վերելքի գագաթնակետը, այն էլ ի հաշիվ Քարթլիի թագավորության կազմում հոծ հայաբնակ շրջանների ընդգրկման, որից հետո կրկին սկսվելու էր անկումը: Զաքարե Մեծ Զաքարյանի մահից հետո վրացադավանությունն ընդունած վերջինիս եղբայր Իվանե Զաքարյանը դադարեց հենվել հայերի վրա, իսկ հաջորդ տասնամյակներում էլ գահը զբաղեցրած ալան հորից սերված Գեորգի IV Լաշան (1213-1222), ինչպես նաև թագուհի Ռուսուդանը (1222-1245) ոչ միայն մեծ հաշվով անճարակ տիրակալներ էին, այլ նաև արդեն ըստ էության ոչ մի կապ չունեին Հյուսիսային Բագրատունիների ավանդույթների հետ ոչ հոգևոր ու ոչ էլ նույնիսկ գենետիկ իմաստով: Մի կողմից այս հանգամանքը, իսկ մյուս կողմից էլ Հայաստանի ու Վրաստանի նվաճումը մոնղոլների կողմից և Քարթլիի թագավորության թուլացումն ու հոծ հայաբնակ շրջաններից վերջինիս կրկին զրկվելը ստեղծեցին մի վիճակը, երբ Քարթլիի արքաները վերջնականապես դարձան վրացի, իսկ Քարթլիի թագավորությունն էլ հիմնականում արդեն վերածվեց վրացիների պետության: Այս պայմաններում ոչինչ չէր կարող փոխել արդեն նույնիսկ Դավիթ III Վահրամուլի (1247-1270) գահակալումը, թեև այն տեղի ունեցավ հայերի ակտիվ աջակցությամբ [4]:

Սրանով Քարթլիի թագավորության գահին Հյուսիսային Բագրատունիների պատմությունը կարելի է համարել ավարտված, թեև հարկ է նշել, որ ինչպես այս դեպքերին անմիջականորեն հաջորդած ժամանակաշրջանում, այնպես էլ հետագա հարյուրամյակներում հայերը շարունակեցին խիստ կարևոր դեր խաղալ վրաց պետական միավորների կյանքում:

Ընդհանրացնելով շարադրանքը կարող ենք ամրագրել, որ XIII դարի կեսերին Քարթլիի թագավորության արքաները, որոնց նախորդները ի դեմս Արտանուջի թագավորության արքաների միայն ձևականորեն էին “թագավոր Վրաց” և այդ կոչումը կրում էին միայն Վրաստանի տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները հիմնավորելու նպատակով, աստիճանաբար վրացականացան ու վերջնականապես դարձան վրացիների թագավորներ, քանի որ սկսեցին իշխել մի պետությունում, որի մեծ մասը կազմված էր վրացական տարածքից, և իրենց տիրապետության տակ սկսեցին ունենալ հպատակների մի ամբողջություն, որի մեծ մասը վրացի էր:

Հենց այս ժամանակից էլ արդեն լիարժեք կերպով կարելի է խոսել Քարթլիի թագավորության գահին Վրաց Բագրատունիների առկայության մասին, ինչն արդեն մեր կողմից ուսումնասիրվող թեմայի շրջանակներից դուրս է:

_______________________
[1] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն:
[2] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն:
[3] “Քարթլիս-Ցխովրեբա” Քարթլիի ժամանակագրություն:
[4] Մաղաքիա աբեղա “Նետողաց ազգի պատմությունը” (ռուսերեն), Մոսկվա 1871, մաս 10:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:07 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Օգտագործված հիմնական գրականություն


1. Ալիշան Ղ. “Շիրակ”, Վենետիկ 1881
2. Բաբայան Լ. Հ. “Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության”, Երևան 1981
3. Բոռնազյան Ս. Վ. “Հայաստանը և սելջուկները XI-XII դդ.”, Երևան 1980
4. Գրիգորյան Գ. Մ. “Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դարեր)”, Երևան 1981
5. Երեմյան Ս. Տ. “Հայաստանն ըստ “Աշխարհացույցի”“, Երևան 1963
6. Լեո “Հայ ժողովրդի պատմություն”, երկերի ժողովածու 10 հատորով, Երևան 1960-1989
7. Կոստանյանց Կ. “Վիմական տարեգիր”, Ս. Պետերբուրգ 1913, էջ 18,
8. Հակոբյան Մ. Ի. “Հայ ժողովրդի ռազական տարեգիրք”, Երևան 2007-2009
9. Հարությունյան Բ. Հ. “Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ”, 2 հատոր, Երևան 1958-1964
10. Հարությունյան Հ. Ա. “Հայաստանը IX-XI դդ.”, Երևան 1959
11. Ճանաշյան Հ. Մ. “Դավիթ Կյուրողապատ”, Վենետիկ 1972
12. Մաթևոսյան Ռ. Ի. “Տաշիր-Ձորագետ”, Երևան 1982
13. Մանանդյան Հ. Հ. “Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության”, հ. 1-5, Երևան 1945-1957
14. Մարգարյան Հ. Գ. “Հյուսիսային Հայաստանի և Վրաստանի XII դարի պատմության մի քանի հարցեր”, Երևան 1980
15. Մելիք-Բախշյան Ս. Տ. “Հայաստանը VII-IX դարերում”, Երևան 1968
16. Մելիք-Բախշյան Ս. Տ. “Հայ ժողովրդի պատմություն”, Երևան 1963
17. Շահնազարյան Ա. Ի. “Վահրամյանների իշխանությունը”, Երևան 1990
18. Սվազյան Հ. Ս. “Աղվանից աշխարհի պատմություն”, Երևան 2006
19. Տաբաղուա Ի. Մ. “Վրաստանը Եվրոպայի արխիվներում և գրապահոցներում XIII-XVI դդ”, Թբիլիսի 1984
20. Տեր-Ղևոնդյան Ա. Ն. “Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում”, Երևան 1965
21. Տեր-Ղևոնդյան Ա. Ն. “Հայաստանը VI-VIII դդ”, Երևան 1996
22. Վարդանյան Վ. Մ. “Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը”, Երևան 1969
23. Ուլուբաբյան Բ. Ա. “Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը”, Երևան 1994
24. Ուլուբաբյան Բ. Ա. “Դրվագներ Հայոց արևելից կողմաց պատմությունից (V-VII դարեր)”, Երևան 1981
25. Ուլուբաբյան Բ. Ա. “Զրուցարան”, Երևան 1991
26. Ուլուբաբյան Բ. Ա. “Խաչենի իշխանությունը X-XVI դարերում”, Երևան 1975
27. Анчабадзе Э. В. “Дружба извечная, нерушимая”, Сухуми 1972
28. Анчабадзе Э. В. “Из истории средневекавой Абхазии”, Сухуми 1959
29. Анчабадзе Э. В. “Очерк этнической истории абхазского народа”, Сухуми 1972
30. Бердзишвили Н. А. “История Грузии”, Тбилисси 1962
31. Василев А. А. “История Византийской Империи”, Санкт-Петербург 1998
32. Гордлевский В. Д. “Государство Селджукидов Малой Азии”, Москва-Ленинград 1941
33. Дашков С. Б. “Императоры Византии”. Москва 1996
34. Кулаковский Ю. А. “История Византии”, Москва 1996
35. Марр Н.Я. “Аркаун”, Византийский ветсник 1905, том XIII.
36. Меликашвили Г. “Очерк истории Грузии”, Тбилисси 1989
37. Юзбашян К.Н. “Армянские государства эпохы Багратидов и Византия IX-XI вв.”, Москва 1988
38. Раийс Т. Т. “Византия”, Москва 2006
39. Раийс Т. Т. “Селджуки”, Москва 2004
40. Шамба Т.М. “Правовые основы государственности и суверенитета”, www abkhazia.narod.ru
41. Tapsell R. Monarchs, Rulers, Dinasties and Kingdoms of the world. London, 1983.
42. The International Who's Who. London, 1960 - 97.
43. The International Year Book and Statesmen's Who's Who. London, 1961 - 96.
44. Toumanoff C. “The Mamikonids”, Venise 1969,
45. Who's Who. London-New York. 1962 - 97.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:07 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Օգտագործված սկզբնաղբյուրներ


1. Անանիա Շիրակացի “Մատենագրություն”, Երևան 1979
2. Աննա Կոմենոս “Ալեքսիական” (ռուսերեն), Մոսկվա 1965
3. Հովհաննես Դրասխանակերտցի “Հայոց պատմություն”, Երևան 1996
4. Հովհաննես Սիկլիցես “Համառոտություն պատմության”, Երևան 1979
5. Ղազար Փարպեցի “Հայոց պատմություն”, Երևան 1982
6. Մատթեոս Ուռհայեցի “Ժամանակագրություն”, Երևան 1973
7. Մովսես Խորենացի “Հայոց պատմություն”, Երևան 1997
8. Ստեփանոս Տարոնացի “Տիեզերական պատմություն”, Երևան 2000
9. Մաղաքիա աբեղա “Նետողաց ազգի պատմությունը” (ռուսերեն), Մոսկվա 1871
10. Շապուհ Բագրատունի “Պատմություն Անանուն պատմիչի” (ռուսերեն), Երևան 1971
11. Ստրաբոն “Աշխարհագրություն”, Երևան 1940
12. Վարդան Արևելցի “Տիեզերական պատմություն”, Երևան 2001
13. Փավստոս Բյուզանդ “Հայոց պատմություն”, Երևան 1987
14. “Քարթլիս-Ցխովրեբա”, Երևան 1934-1936

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 17 мар 2012, 17:32 
Не в сети

Зарегистрирован: 26 фев 2012, 13:49
Сообщений: 3
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Շատ հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցիր.... :)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 17 мар 2012, 18:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մերսի :) Խոստացել են գիտաժողովի նյութերը տպագրել, տեսնենք...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 29 окт 2012, 13:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գիտաժողովի նյութերը տպագրման փուլում են, տեսնենք երբ լույս կտեսնեն...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Научная конференция про Ани
СообщениеДобавлено: 19 янв 2015, 15:40 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23705
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Հատկանշական է, որ Քութայիսիի եկեղեցու պատին պահպանված մի վիմագրության մեջ, որը թվագրվում է 1002 թվականով, մինչ այդ միայն “թագավոր Աբխազաց” տիտղոսով բավարարվող Բագրատը հենց այդ տարում է առաջին անգամ բացահայտ կերպով իրեն կոչում. “թագավոր Աբխազաց և Վրաց”: Ընդ որում կրկին հատկանշական է, որ, ինչպես նշվեց վերևում, Անիի ուժեղ թագավորության առկայության պայմաններում տիտղոսի. “թագավոր Հայոց” մասը այնուհանդերձ առայժմ դեռևս մնում է ստվերում: Եվ այս տեսակետից ամենևին էլ պատահական չէ, որ ստատիկ վիճակում գտնվող. “թագավոր Հայոց” տիտղոսը ակտիվանում է միայն 1020 թվականից հետո, երբ Անիի թագավորությունը ըստ էության արդեն բաժանվել էր երկու մասի և կորցրել էր իր հզորության զգալի մասը: Այսպես, Քարթլիի թագուհի Մարիամը` Գուրգեն I-ի (1014-1027) կինը և Բագրատ II-ի (1027-1072) մայրը, 1030-ական թվականներով թվագրվող Մարմաշենի եկեղեցու վիմագիր արձանագրության մեջ արդեն անվանված է. “թագուհի Աբխազաց և Հայոց” [1]:


Այս Բագրատը (Բագրատ II-ը (1027-1072) - L) տիրեց Տայքին` իր հայրենիքին, ինքնակալությամբ գրավեց ամբոջ Կովկասը Ջիքեթից սկսած մինչև Վրկան, իսկ Ատրպատականն ու Շիրվանը հարկատու դարձրեց իրեն` իբրև Հայոց թագավորի... ("Քարթլիս-Ցխովրեբա", Սմբատ Դավթորդի "Բագրատունյաց պատմություն"):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 14 ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB