Военно-исторический форум
http://milhistory.listbb.ru/

Проблема численности воинов в античности и в средневековье
http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=33&t=193
Страница 1 из 2

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:15 ]
Заголовок сообщения:  Проблема численности воинов в античности и в средневековье

Հեղինակային ու հարակից իրավունքները ամրագրված են ՀՀ օրենսդրության համաձայն և հաստատված են "Հայհեղինակ" Հ/Կ-ի կողմից 06.06.2011 թ-ին տրված թիվ 08/2217 լիցենզիայով:

Մհեր Հակոբյան
Ռազմիկների թվաքանակի հիմնախնդիրը անտիկ և միջին դարերում


Անտիկ և միջնադարի բանակների ռազմիկների թվաքանակի հիմնախնդիրը (այսուհետև` ՌԹՀ) հանդիսանում է ռազմական պատմության թերևս ամենաբարդ, վիճահարույց ու չուսումնասիրված հարցերից մեկը: Տարբեր դարաշրջաններում մասնագետների կողմից հարցի վերաբերյալ արտահայտվել են ամենատարբեր կարծիքներ և մոտեցումներ: Ընդ որում հակասական այդ կարծիքներն արտահայտվել են ոչ միայն մասնագետների, այլ հենց պատմիչների` տեղեկատվության սկզբնական կրողների, կողմից: Հատկանշական է, որ ամեն մի դարաշրջանում արտահայտված կարծիքը կրել է իր դարաշրջանի կնիքը:

Ստեղծված բարդ ու հակասական պատկերը մեր կարծիքով մեծապես պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

1. Խնդրի գաղտնիության կենսական նշանակությունը: Որևէ պատմական բանակի թվաքանակը, որը ներկայումս ունի տեսա-պատմական բնույթ, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում ունեցել է խիստ կարևոր ու կենսական նշանակություն և, հասկանալի պատճառներով, պահվել է խիստ գաղտնի: Այսպես, եթե սեփական բանակի թիվը քիչ ցույց տալը երբեմն նպատակ է հետապնդել բթացնել հակառակորդի զգոնությունը և անակնկալ կերպով մահացու հարված հասցնել նրան, ապա երբեմն էլ, ընդհակառակը, բանակի թիվը շատ ցույց տալով զորավարները ձգտել են կանխել հակառակորդի հարձակումը: Այսպիսով, կրելով հասկանալի ռազմա-տակտիկական բովանդակություն, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում սույն տեղեկատվությունը եղել է հույժ գաղտնի և հասու է եղել միայն ընտրյալներին: Իսկ “ընտրյալները”` արքան և (կամ) զորավարները (այսուհետև` Զորավար), որպես կանոն չեն եղել պատմաբաններ ու չեն թողել իրենցից հետո իրադարձությունները նկարագրող աշխատություններ: Ավելին, նույնիսկ այն հազվադեպ դեպքերում էլ, երբ մենք տիրապետում ենք կոնկրետ ռազմական մանրամասները արտացոլող փաստաթղթերի, որևէ երաշխիք ունենալ չենք կարող առ այն, որ դրանցում չեն պարունակվում կոնկրետ Զորավարի կողմից սուբյեկտիվ նպատակներ հետապնդող չափազանցեցումներ: Այսպես, Զորավարը, ընդգծելու համար իր հաղթանակի նշանակությունը կամ բացատրելու համար իր անհաջողությունը, բոլոր հիմքերն ունի փոքր ցույց տալու իրականում ավելի մեծ եղած իր ուժերն ու կորուստները և, ընդհակառակը, մեծ ցույց տալու իրականում ավելի փոքր եղած հակառակորդի ուժերն ու կորուստները:

Պատմաբանները վաղուց են նկատել, որ որևէ հավատ պետք չէ ընծայել Լուկոլլոսի ռազմական զեկուցագրերին [1], որոնք հանդիսանում էին. “ճշմարտությունը թաքցնելու լավագույն միջոցը” [2], իսկ նրանց հեղինակը. “անտարակույս, ստեր հորինող է” [3]: Պատահական չեն ասում, որ մարդիկ ամենաշատը ստում են երկու պարագայում` որսից ու պատերազմից հետո:

2. Տեղեկատվությունը փոխանցող պատմիչների քաղաքականացվածությունը, վատ տեղեկացվածությունը և սուբյեկտիվիզմը: Պատմական իրադարձությունների պատկերը շարադրող երկերի մեծագույն մասը ստեղծվել է նկարագրվող իրադարձություններից զգալի ժամանակ անց: Օրինակ, Ալեքսանդր III Մեծի (մ.թ.ա. 336-323) նվաճումների պատմությունը, ինչքան էլ տարօրինակ հնչի, մեզ է հասել հենց նման կերպ: Ընդ որում այդ երկերը գրվել են այն ժամանակ, երբ Հռոմին կենսականորեն անհրաժեշտ էր ոչ միայն հիմնավորել արևելքում իրականացվող իր նվաճողական քաղաքականության “արդարացիություն”-ը, այլև` ժամանակակիցներին ու սերունդներին ոգևորելու համար դրանք ներկայացնել որպես դյուրին մի գործ: Հենց սրանով էլ բացատրվում է մարտնչող բանակների ու նրանց կրած կորուստների այն տարօրինակ հարաբերակցությունը, որը մինչև հիմա էլ զարմացնում է մասնագետներին:

Այսպես, մ.թ.ա. 331 թ-ի հոկտեմբերի 1-ի Գավգամելայի ճակատամարտում, ըստ Արիանոսի, հունա-մակեդոնական բանակը կորցրել է 100 մարդ և 1.000 ձի, այն դեպքում, երբ հակառակորդը կորցրել է 30.000 սպանված և դրանից էլ շատ գերի [4]: Նույն ճակատամարտում, ըստ Դիոդորոս Սիկիլացու, Ալեքսանդրի բանակը կորցրել է 500, իսկ թշնամին` 90.000 զինվոր [5]: Նախորդ հեղինակներից հետ չի մնում նաև Կուրտիոս Ռուֆոսը, որի վարկածի համաձայն կորուստներն ունեին “300 հույն ընդդեմ 40.000 պարսիկի” տեսքը [6]: Նույն իրավիճակն է նաև արևմտյան գրական ավանդույթներով “Միհրդատյան պատերազմներ” կոչվող մարտական գործողությունների նկարագրման հարցում: Մասնավորապես, ըստ հռոմեական “ճշմարտախոս” հեղինակների, մ.թ.ա. 69 թ-ի հոկտեմբերի 6-ի Տիգրանակերտի ճակատամարտում Մեծ Հայքի բանակի հետևազորից սպանվել է 100.000 մարդ, իսկ 55.000-անոց հեծելազորից էլ շատ քչերն են ազատվել, այն դեպքում, երբ հռոմեական բանակը կորցրել է ընդամենը… 5 հոգի [7]: Իր հերթին, եթե մենք ընդունենք “Միհրդատյան պատերազմներում” Պոնտոսի կրած կորուստների մասին հռոմեական հեղինակների տեղեկությունները և դրանք գումարենք իրար, ապա մնում է միայն զարմանալ, որ Պոնտոսում ու նրա իշխանության տակ գտնվող Փոքր Հայքում դեռևս կենդանի տղամարդ ընդհանրապես մնացել էր [8]:

_______________________
[1] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 55-79 և այլ էջեր, Մանանդյան Հ. Հ. Տիգրան երկրորդը և Հռոմը էջ 145-146 և այլ էջեր, Երևան 1940 և այլն:
[2] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 61:
[3] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 61:
[4] Արիանոս Ալեքսանդրի արշավանքը 3.15.6, Երևան 1987:
[5] Դիոդորոս Սիկիլացի Պատմական գրադարան 17.61, Երևան 1985:
[6] Կուրտիոս Ռուֆոս Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը 4.16.26 , Երևան 1987:
[7] Բարոյախոսի համբավ ունեցող այս ճշմարտախոսի բերած տվյալներին ծանոթանալիս քիչ է մնում մեր կողմից էլ ավելացնենք, թե այդ 5 հոգուն էլ ամենևին հայերը չսպանեցին. նրանք, որ ունեին մի քանի հազարամյա ռազմական ավանդույթներ, բազմիցս տարածաշրջանում ընդհարվել էին աշխարհակալ պետությունների հետ ու հետ մղել նրանց ոտնձգությունները, մի քանի անգամ հասել էին գերիշխանության ու հենց նոր էլ ստեղծել էին մի հսկայական կայսրություն, դրանում լրիվ անընդունակ էին, ուղղակի հռոմեական բանակի զինվորներից մեկը ընկավ ձիուց, մյուսը մահացավ սրտի կաթվածից, երրորդին սխալմամբ հենց հռոմեացիները նետահարեցին, չորորդին օձը կծեց, իսկ վերջինին հարվածել էր իր անձնական թշնամին և ընդհանրապես նա միայն ծանր վիրավորված էր: Այս կապակցությամբ դիպուկ են Արտակ Մովսիսյանի խոսքերը, որ. "Հայերի շուրջ 150 հազարի դիմաց հռոմեացիների 5 զոհ տալուն կարելի էր հավատալ, եթե Ք.ա. 1-ին դարում Հռոմն ունենար ինքնաթիռներ և միջուկային զենք…" (Մովսիսյան Ա. Ե. Տիգրան Մեծ, էջ 53 Երևան 2010 թ.):
[8] Խնդիրը մանրամասն քննարկվել է Հակոբյան Մ. Ի. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 7-ում (էջ 38):

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:16 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

Այս պայմաններում երևի ավելորդ էլ է ասել, որ կոնկրետ ճակատամարտի կապակցությամբ սեփական հաղթանակը ուռճացնելու և հակառակորդին նսեմացնելու մտայնությամբ հաճախ ոչ իրական ու աղավաղված են փոխանցվել նաև կողմերի բանակների թվաքանակը արտահայտող տվյալները:

Այսպես, եթե գրեթե բոլոր հեղինակները նշում են, որ Ալեքսանդրի բանակի թվաքանակը տատանվել է առավելագույնը 50.000-ի սահմաններում, չնայած հունա-մակեդոնական տարածաշրջանի ռազմական պոտենցիալը կազմում էր 255.000 ռազմիկ [1] և հունական ողջ աշխարհը ոգևորված էր իրականացվող նվաճումներով, ապա Աքեմենյան բանակի կապակցությամբ արդեն իսկ մատնանշված հասկանալի շարժառիթներով հայտնվում են մեկը մյուսից ուռճացված տվյալներ: Օրինակ, Հուստինոսը նշում է, որ Դարեհ III Կոդոմանոսի (մ.թ.ա. 336-331) բանակը կազմված էր 100.000 հեծյալից ու 400.000 հետևակից [2], Արիանոսը հայտնում է 40.000 հեծյալի և 1.000.000 հետևակի մասին [3], Դիոդորոս Սիկիլացին [4] ու Պլուտարքոսը [5] կրկնում են այս տվյալները և միայն Կուրտիոս Ռուֆոսն է բերում իրականությանը համեմատականորեն մոտ թվեր` 45.000 հեծյալ և 200.000 հետևակ [6]:

Միջնադարյան և անտիկ գրեթե բոլոր իրադարձությունները մեզ են հասել ոչ թե ականատեսների կամ գոնե ժամանակակիցների ջանքերով, այլ մարդկանց ջանքերով, որոնք ապրել են նկարագրվող դեպքերից բավական ժամանակ հետո: Ավելին, նկարագրելով կոնկրետ իրադարձությունը, պատմիչները գրեթե անխուսափելիորեն հենվել են իրենցից առաջ ստեղծագործողների աշխատանքների վրա: Այսպիսով մենք գործ ունենք տեղեկատվության երկրորդական կրիչ հանդիսացող մարդկանց կողմից փոխանցվող տեղեկատվության հետ: Այս պայմաններում մեծ է հավանականությունը, որ տեղեկատվությունը աղավաղվել է այն կրողների պատկերացումների, աշխարհահայացքի, գիտելիքների, քաղաքական նախասիրությունների, կրոնական նախասիրությունների, հետապնդած նպատակների և այլ սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնների ազդեցության տակ:

Եթե քաղաքում ապրող մի հեղինակի համար "մեծաքանակ"-ը կարող է նշանակել 100.000 և ավելի, ապա բուռն երևակայություն ունեցող երկրորդի համար դա կարող է լինել 1.000.000 և ավելին, իսկ սեփական վանքի պատերում պարփակված երրորդի համար էլ դա կարող է չգերազանցել 10.000-ը:

_______________________
[1] Միայն Մակեդոնիայի մշտական բանակը, ըստ Դիոդորոս Սիկիլացու (գիրք 16), կազմում էր 33.000 (ըստ երևույթին այստեղ խոսքը միայն հետևակի մասին է), իսկ ըստ Ֆրոնտինի (գիրք 4)` 40.000 ռազմիկ (ամենայն հավանականությամբ` այստեղ արդեն հետևակը և հեծելազորը միասին): Սակայն, ըստ Հուստինոսի (գիրք 9) դեռևս Ալեքսանդր III Մեծի հայր Ֆիլիպ II-ին (մ.թ.ա. 359-336) տրամադրված էր նաև հունական 215.000-անոց բանակը: Ալեքսանդրը հույների նկատմամբ ձեռք էր բերել ավելի մեծ իրավունքներ, քան իր հայրը, որն էլ ենթադրել է տալիս, որ նրա ձեռքի տակ եղել է առնվազն 215.000-անոց հունական և 40.000-անոց մակեդոնական բանակ` ընդհանուր թվով 255.000 ռազմիկ: Սրանցից 13.500 ռազմիկ թողնելով Հունաստանում` արևելքի այս մեծ նվաճողը սկսեց իր արշավանքը 241.500-անոց բանակով: Այս սխեման անուղղակի կերպով հաստատում է նաև այն հանգամանքը, որ ըստ Արիանոսի Դարեհ III-ի (մ.թ.ա. 336-331) զորավար Մեմնոն Հռոդոսցին դեռևս թշնամու ներխուժման սկզբում էր առաջարկում վերջինիս արշավանքի ուղին ամայացնել և նահանջել` մի մարտավարություն, որին դիմում են միայն ուժերի մեծ տարբերության դեպքում (մանրամասն տես Օհանյան Մ. Մ. Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքը և Հայաստանը, Երևան 2003, էջ 17:
[2] Юстин “История Филиппа” 11.12, Москва 2005:
[3] Արիանոս Ալեքսանդրի արշավանքը 3.15.6, Երևան 1987:
[4] Դիոդորոս Սիկիլացի Պատմական գրադարան 17.53, Երևան 1985:
[5] Պլուտարքոս Երկեր Ալեքսանդր 31, Երևան 1987:
[6] Կուրտիոս Ռուֆոս Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը 4.12.13 , Երևան 1987:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:16 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

Այս կապակցությամբ կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ պատմիչները, որպես կանոն լինելով մտավորական-հոգևորականներ և խորթ ռազմական գործից, չեն մտել ռազմական մանրամասների մեջ ու իրենց աշխատություններում ներկայացրել են մարտի ավելի շատ հոգեբանա-բարոյական կողմը, քաղաքական նշանակությունը և արդյունքը:

Եթե հաշվի չառնենք Սմբատ Սպարապետին ու Հեթում Պատմիչին, ապա միջնադարյան հայկական պատմագրության մեջ կարելի է մատնանշել լավագույն դեպքում միայն 4 պատմիչների, որոնք համեմատականորեն մեծ ուշադրություն են դարձրել ռազմական մանրամասների լուսաբանման և ռազմիկների թվաքանակի հարցին: Այս շարքում ժամանակագրականորեն առաջինը Փավստոս Բյուզանդն է, սակայն նրա երկը, ենթադրաբար հետագա կրկնօրինակողների անտեղի միջամտության արդյունքում, մեծապես եղծվել է: Մյուսը Ղազար Փարպեցին է, որի երկի վրա մեզ հետաքրքրող թեմայի տեսանկյունից մեծապես դրական ազդեցություն է ունեցել Վահան Մամիկոնյանի անմիջական հսկողությամբ ստեղծագործելը: Ուշագրավ են նաև Շապուհ Բագրատունին և Հովհան Մամիկոնյանը, ի դեմս որոնց մենք ամենայն հավանականությամբ գործ ունենք հոգևորականի աստիճան ընդունած նախկին զինվորականների հետ:

3. Օբյեկտիվ դժվարությունները: Տեղեկատվությունը փոխանցող պատմիչների համար բանակի ռազմիկների թվաքանակի կամ կորուստների հարցի պարզումն իսկ, անկախ ամեն ինչից, կապված է եղել մեծ դժվարությունների հետ: Ինչպես արդեն ասվել է, գերակշռող մեծամասնությունում պատմիչները չեն հանդիսացել դեպքերի մասնակիցներ կամ գոնե ականատեսներ, այլ ստեղծագործել են դեպքերից որոշակի ժամանակ անց: Այս պայմաններում պատմիչների համար նաև օբյեկտիվերեն է դժվար եղել փոխանցել տեղեկատվություն բանակի ռազմիկների թվաքանակի վերաբերյալ: Հեշտ չի եղել նաև այն պատմիչների գործը, որոնք եղել են դեպքերին ականատեսներ կամ մասնակիցներ: Այսպես, դժվար է հավատալ, որ 451 թ-ի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտի հենց հաջորդ գիշերը Եղիշեն քայլել է Ավարայրի դաշտով ու հաշվել սպանվածներին և վիրավորներին: Անհավանական է ենթադրել նաև, որ Պարսից թագավորության բանակի կորուստները նա կարող էր ճշտել Մուշկան Նիսալվուրտից [1]: Բացի այդ, ինչպես արդեն ասվել է, այս կարգի պատմիչներին որպես կանոն չեն էլ հետաքրքրել ռազմական մանրամասները: Օրինակ, միջնադարյան մահմեդական, եվրոպական, վրացական, ինչպես նաև հայ պատմիչների ճնշող մեծամասնությունը եղել են հոգևորականներ կամ, առնվազն ոչ զինվորական, չեն հասկացել ռազմական գործը և նույնիսկ խնդիր էլ չեն դրել լուսաբանել ռազմական մանրամասները:

V դարի պատմիչ Եղիշեն, որպես Վարդանանց պատերազմի ականատես ու անմիջական մասնակից, այնքան էլ կարևորություն չի տալիս Ավարայրի ճակատամարտում հայկական բանակի թվաքանակին [2], Պարսից թագավորության բանակի թվաքանակի մասին տվյալը փոխանցում է ծայրաստիճան իմիջայլոց, (կարելի է ասել նույնիսկ` պատահական կերպով) [3], ոչ ճշգրիտ և բացառապես եկեղեցական դիրքերից է փոխանցում կողմերի կորուստները այս ճակատամարտում [4], չի անդրադառնում կողմերի ռազմիկների թվաքանակին 450 թ-ի հոկտեմբերի Խաղխաղի ճակատամարտում և այլն [5]: Նույն թերությունը առկա է նաև Ղազար Փարպեցու մոտ, որը, հանդիսանալով ժամանակակիցը նկարագվող դեպքերին և ստեղծագործելով հայկական կողմից իրադարձությունների գլխավոր մասնակից ու կազմակերպիչ, սպարապետ, իսկ հետագայում էլ մարզպան Վահան Մամիկոնյանի անմիջական հսկողությամբ, այնուհանդերձ չի փոխանցում թվական տվյալներն ու կորուստները մի շարք վճռական ճակատամարտերի վերաբերյալ: Ռազմական մանրամասներին բացարձակապես անուշադիր է նաև Հովհաննես Դրասխանակերտցին, դեպքերի ականատես ու մասնակից Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը ավելորդ չի համարում մեջբերել կրոնական բնույթի երկարատև ու սխոլաստիկ հատվածներ, բայց 894 թ-ի Դողսի ճակատամարտը նկարագրում է կրոնա-գեղարվեստական ոճով, իսկ շրջադարձային հանդիսացած 924 թ-ի Գեղ ամրոցի ճակատամարտին և Գևորգ Մարդպետունու գործունեությանը անդրադանում է անչափ սուղ [6]:

Պատահական չէ, որ հայտնվող տեղեկատվության գերակշիռ մասում պատմիչները գերադասել են կամ ընդհանրապես չանդրադառնալ հակամարտող բանակների ռազմիկների թվաքանակին ու կրած կորուստներին, կամ էլ նկարագրել են դրանք այնպիսի սուբյեկտիվ-գնահատողական խոսքերով, ինչպիսիք են. “մեծ”, “փոքր”, “հսկա”, “մանր” և այլն: Անտիկ և միջնադարյան միայն շատ քիչ ճակատամարտերի կամ ռազմական գործողությունների վերաբերյալ է, որ մեզ են հասել կոնկրետ թվական տվյալներ հակամարտող բանակների վերաբերյալ, իսկ այնպիսինները, որոնց մասին թվական տվյալներ են հայտնում մեկից ավելի պատմիչներ, կազմում են շատ չնչին տոկոս:

_______________________
[1] Խնդիրը մանրամասն քննարկվել է Հակոբյան Մ. Ի. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 14-ում (էջ 38-44), ինչպես նաև Հակոբյան Մ. Ի. Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն (էջ 12-20) , Երևան 2003 աշխատությունում:
Եղիշե (գլուխ 5). “Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000”: Ակնհայտ է, որ հեղինակի համար ավելի կարևոր է բանակի կենտրոնանալու բուն փաստը, այլ ոչ թե նրա թվաքանակը:
[2] Եղիշե (գլուխ 4). “… որ ամեն մեկի (հայ զինվորականի – Մ.Հ.) դեմ երեքին պատրաստեն, չխոսելով էլ մյուսների մասին”: Ակնհայտ է, որ հեղինակի համար առաջնային է թշնամու չարամտությունն ընդգծելը, այլ ոչ թե վերջինիս բանակի թվական կազմի մասին տեղեկատվություն տալը:
[3] Ըստ Եղիշեն (գլուխ 5):
[4] Խնդիրը մանրամասն քննարկվել է Հակոբյան Մ. Ի. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք (էջ 40), Գիրք 14-ում:
[5] Այս հեղինակը չի փոխանցում նույնիսկ Գևորգի տոհմանունը:
[6] Հովհաննես Դրասխանակերտցի Հայոց պատմություն (գլուխ 67), Երևան 1996:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:17 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Որպես Մերձավոր Արևելքում ՌԹՀ-ի քննարկման առաջին օրինակ կարող է հանդիսանալ թերևս հայտնի հաղորդումը Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261) 5.400-անոց զորամասի մասին: Ուշագրավ է նաև “Խեթական լեգենդը Նարամ-Սուենի մասին” արձանագրությունը (նույնպես հայտնի է “Քութայի արքայի լեգենդը” և “Շու-իլիի լեգենդը” անուններով):

Այստեղ պատմվում է այն մասին, որ ընդդեմ Պուրուշխանդայից մինչև Էլամ ձգվող բոլոր իշխանությունների, ինչպես նաև Արատտայի քրմապետության 90.000-անոց միացյալ բանակի Աքքադի արքա Նարամ-Սուենը (մ.թ.ա. 2237-2200) հաջորդաբար ուղարկել է երեք բանակներ, համապատասխանաբար 120.000, 90.000 և 60.700 թվաքանակով, սակայն այս բանակներից. “ոչ-ոք կենդանի չվերադարձավ [1]:

Սրանք հանդիսանում են մարդկության պատմության ընթացքում առաջին հաղորդումները բանակի թվաքանակի վերաբերյալ: Արևելքի վերաբերյալ մեկ այլ և հետաքրքիր հաղորդում էլ մենք հանդիպում ենք արդեն վեդայական աղբյուրներում` կապված Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում կայացած Կուրուկշետրի ճակատամարտի հետ [2]:

Համաձայն վեդայական սկզբնաղբյուրների, այս ճակատամարտին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 բանակ, որոնցում, ըստ տարբեր մեկնաբանությունների, եղել է 109.350 հետևակային, 65.610 հեծյալ, 21.807 փիղ և 21.807 մարտակառք:

Եվրոպական տարածաշրջանում, որպես ՌԹՀ-ի քննարկման առաջին օրինակ, կարելի է մատնանշել Տրոյական պատերազմին վերաբերվող տեղեկությունները, համաձայն որոնց Տրոյան պաշարվել է մի բանակի կողմից, որի կազմում կար 1.186 նավ և, ամեն մի նավին բաժին հանելով առավելագույնը մոտ 50 ռազմիկ, մոտ 55.000 ռազմիկ [3]: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում նաև Հերոդոտի հայտնի հաղորդումները Հունաստան ներխուժած Աքեմենյան բանակի թվաքանակի վերաբերյալ [4]:

_______________________
[1] Մովսիսյան Ա. Ե. Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) էջ 148, Երևան 2005:
[2] Ճակատամարտի թվագրման վերաբերյալ առայժմ միասնական մոտեցում չկա, սակայն առավել հիմնավոր է թվում տեսակետը, որ այն տեղի է ունեցել մ.թ.ա. XV-րդ դարում:
[3] Разин Е. А. История военного искусства (том 1, стр. 28), Москва 1994.
[4] Հերոդոտ Պատմություն 9 գրքից, (Գիրք 7) Երևան 1986:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:17 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

ՌԹՀ-ի վերաբերյալ կարծիք հայտնած մասնագետներին, ըստ արտահայտված կարծիքների բնույթի, պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի.
1. Մեծ թվերի ուղղությամբ չափազանցեցնողներ,
2. Միջին-իրատեսական թվերի կողմնակիցներ,
3. Մանր թվերի կողմնակիցներ:

1-ին խումբը պատմականորեն ամենահինն է և սկիզբ է առնում թերևս Կուրուկշետրի ճակատամարտում փղերի ու մարտակառքերի մասին հայտնած տվյալների հեղինակներից և առավել ցայտուն կերպով դրսևորվում է Աքեմենյան բանակի կապակցությամբ Հերոդոտի հայտնած միլիոնների տեսքով [1]: Ընդ որում այս խումբը ոչ միայն պատմականորեն է ամենահինը, այլ նաև ամենակայունն է: Ընդհուպ մինչև XIX դարի վերջը, երբ մասնագետները պնդում էին միլիոնավոր ռազմիկներ պարունակող արևելյան, քոչվորների ու հատկապես մոնղոլների բանակների մասին, այս մոտեցումը մնում էր գերակայող [2]: Ու թեև արդեն XX դարում այս տեսակետները մեծապես վերանայվեցին, սակայն մինչև հիմա էլ հանդիպում են նման դիրքորոշման մնացորդներ, հատկապես թեմային ոչ այնքան լավ ծանոթ մասնագետների աշխատանքներում [3]:

2-րդ խումբը, որի կողմնակիցները ներկայումս զգալի թիվ են կազմում, կողմ են նախորդից ավելի փոքր, սակայն ոչ մանր թվերի: Այս խումբը հիմնականում ի հայտ եկավ XX դարում և այժմ էլ կայուն կերպով պահում է իր դիրքերը հատկապես Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ տարածքում [4]: Այս խումբը գրեթե երբեք չի արտահայտվում միլիոնը գերազանցող թվի օգտին, մի քանի հարյուր հազարը արդեն իսկ համարում է խոշոր, իսկ անտիկ և միջնադարյան հիմնական ճակատամարտերի մեծագույն մասում հիմնականում արտահայտվում է առավելագույնը. “մի քանի տասնյակ հազար”-ի օգտին:

3-րդ խումբը, որի կազմում են հիմնականում Արևմտյան Եվրոպան և ԱՄՆ-ը ներկայացնող մասնագետներ, ինչպես նաև որոշ միջինասիական “նեոքոչվորական” տեսության կողմնակիցներ [5], գրեթե երբեք չի արտահայտվում հարյուր հազարը գերազանցող թվի օգտին, մի քանի տասնյակ հազարը արդեն իսկ համարում է խոշոր, իսկ անտիկ և միջնադարյան ճակատամարտերի մեծագույն մասում հիմնականում արտահայտվում է. “մի քանի հազար”-ի օգտին:

_______________________
[1] Հերոդոտ Պատմություն 9 գրքից, (Գիրք 7) Երևան 1986:
[2] Օրինակ, Կարամզինը կարծում էր, որ Մոնղոլական բանակի 1237 թ-ի Արևմտյան արշավանքի սկզբում արշավի էր դուրս եկել 500.000 ռազմիկ, իսկ Իվանինը կողմ էր 600.000-ի:
[3] Տես օրինակ Gabriel R. The Ancient World (Soldiers' Lives Through History) page 133), Westport: Greenwood Press 2007.
[4] Այս մոտեցման կողմնակիցներից կարելի է մատնանշել Ա. Ն. Օլենինին, Ի. Բերեզինին, Ս. Մ. Սոլովևին, Ն. Գոլիցինին, Ն. Գ. Ուստրյալովին, Դ. Ի. Իլովսկուն, Դ. Ի. Տրոիցկուն և այլոց, որոնք Կիևյան Ռուսիայի վրա հարձակված Մոնղոլական կայսրության բանակը գնահատում են 300-500.000-ի սահմաններում: Արևմտյան մասնագետներից այս խմբում կարելի է մատնանշել Ֆ. Շտրիլին, Ի. Խամեր-Պուրգշատելին, Տ. Շիմանին, Ա. Բրյուկերին և այլոց:
[5] Այս ուղղության ներկայացուցիչներին (Ժ. Սաբիտով և ուրիշներ) հատուկ է քոչվոր հասարակության ինստիտուտների իդեալականացումը: Իդեալականացնելով նաև քոչվոր հասարակության բանակը` այս ուղղության կողմնակիցները արտահայտվում են ոչ իրական փոքր թվերի օգտին` ձգտելով ընդգծել առանձին քոչվոր ռազմիկի բարձր մարտական հատկանիշները ու անվիճելի առավելությունները նստակյաց հասարակության ռազմիկի նկատմամբ: Այս ուղղության ամենաթարմ արտահայտություններից մեկի վերաբերյալ տես օրինակ Сабитов Ж.М. О численности монгольской армии в Западном походе (1235-1242 гг.), Вопросы Истории и Археологии Западного Казахстана. №1. С. 55-73, Уральск 2010.

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:18 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

ՌԹՀ-ի պարզաբանման տեսանկյունից կարևոր է Եվրասիայում գոյություն ունեցած պետությունների դասակարգումը.

1. ըստ պետության հիմնական բնութագրիչը հանդիսացող հասարակական-քաղաքական ֆորմացիայի, Եվրասիայի պետությունները լայն իմաստով կարելի է պայմանականորեն բաժանել երկու մեծ խմբի` այսպես կոչված “Քոչվոր պետություններ” և “Նստակյաց պետություններ”: Քոչվոր պետությունները հիմնականում գոյություն են ունեցել տափաստաններում, տայգաներում կամ անապատներում: Եթե հաշվի չառնենք այն դեպքերը, երբ Քոչվոր պետություններին հաջողվել է իրենց իշխանությունը տարածել Նստակյաց պետությունների զբաղեցրած տարածքի վրա, այսինքն եթե հաշվի առնենք միայն Քոչվոր պետության նախնական կամ հիմնական տարածքի գործոնը, ապա կարող ենք ամրագրել, որ դրանք գոյություն են ունեցել հիմնականում Միջին Ասիայում, Նախակովկասյան և Մերձսևծովյան տափաստաններում, ինչպես նաև Արաբական թերակղզում և, որոշ չափով, Հյուսիսային Աֆրիկայում: Իրենց հերթին, նստակյաց պետությունները գոյություն են ունեցել Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հայկական և Իրանական լեռնաշխարհներում, Կովկասում, Ասորիքում, Միջագետքում, ինչպես նաև Հիմալայան լեռնաշղթայում:

Որպես Քոչվոր պետության դասական օրինակներ կարելի է մատնանշել Սկյութական թագավորությունը, Հոների կայսրությունը, Պեչենեգների խանությունը և այլն, իսկ որպես Նստակյաց պետության դասական օրինակներ` Մեծ Հայքի, Իբերիայի, Սելևկյանների ու Սասանյանների թագավորությունները:
Հարկ է նշել, որ Միջին և Ուշ միջնադարում, կապված այն բանի հետ, որ Քոչվոր պետությունների տիրապետության տակ հայտնվեցին որոշ Նստակյաց պետությունների զբաղեցրած տարածքներ, առաջացան այսպես կոչված “Հիբրիդ” (Քոչվորա-նստակյաց) պետություններ, որոնց մենք, իհարկե հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, կդիտարկենք Քոչվոր պետությունների հետ միասին: Որպես Հիբրիդ պետությունների օրինակներ կարելի է մատնանշել Սելջուկյան սուլթանությունը, Իլխանությունը, Ղարա ու Աղ-Ղոյունլուների էմիրությունները և այլն:

2. ըստ ժամանակագրական չափանիշի Եվրասիայի պետությունները կարելի է պայմանականորեն դասակարգել երեք մեծ խմբի` Արխայիկ, Անտիկ և Ուշ Միջնադարյան: Սույն դասակարգումը կարևորվում է նրանով, որ ամեն մի հաջորդ խմբի պետությունը իր ռազմական հզորությամբ, այդ թվում նաև բանակային ուժերի թվով, գերազանցել է նախորդ, իր “քաշային կարգի” պետությանը: Այսպես, եթե Արխայիկ պետությունների շարքում մի քանի տասնյակ հազար ռազմիկներ ունեցող Ասորեստանի կամ Խեթական թագավորությունները համարվում էին հզոր, ապա Անտիկ տիպի պետությունների համեմատությամբ, որոնք կարող էին մարտադաշտ հանել հարյուր հազարից էականորեն ավել թվաքանակով ռազմիկներ, նրանք ամենևին էլ հզոր չէին: Ուշ Միջնադարյան պետությունները ևս որպես կանոն իրենց հերթին գերազանցում էին Անտիկ պետություններին: Արխայիկ պետություններ կարող են համարվել մինչև Աքեմենյանների կայսրությունը գոյություն ունեցած բոլոր պետությունները: Անտիկ պետությունների դարաշրջանը վերջացավ Սասանյանների թագավորության անկումով, իսկ Ուշ Միջնադարյան պետությունները, աստիճանաբար տրանսֆորմացվելով Կապիտալիստական տիպի պետությունների, իրենց գոյությունը շարունակեցին մինչև XIX դարի վերջը: Սույն հոդվածի շրջանակներում մենք հիմնականում կքննարկենք առաջին երեք տիպի պետությունները` Կապիտալիստական տիպի պետությունների քննարկումը հետաձգելով ավելի հարմար մի ժամանակի:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:18 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Ինչպես արդեն ասվեց, մարդկության պատմության ընթացքում Եվրասիայում իրար են հաջորդել բազմաթիվ պետական միավորներ, որոնց բանակների ռազմիկների թվաքանակի հարցը մինչ այժմ էլ հանդիսանում է մարդկության պատմության ամենավիճելի, սուր և չուսումնասիրված հարցերից մեկը: Բազում մասնագետների կողմից առաջարկվել են հարցի պարզաբանման բազմաթիվ մեթոդներ, սկսած զուտ մաթեմատիկականից և վերջացրած ընդհանուր-հասարակականով: Մեր կարծիքով, սակայն, առաջարկված գրեթե բոլոր մեթոդներն էլ թողնում են բազում չլուծված խնդիրներ և բավարար կերպով չեն պատասխանում բարձրացվող հարցերին: Ընդ որում կարծում ենք, որ խնդիրը պայմանավորված է ոչ այնքան որևէ մի մեթոդի` սկզբունքային թերություն ունենալով, այլ` հարցի բարդ և բազմակողմանի բնույթով:

Հանդիսանալով բարդ և բազմակողմանի երևույթ` խնդիրը մեր կարծիքով չի կարող բավարար կերպով լուծվել միայն որևէ մեկ (ասենք, զուտ մաթեմատիկական) չափանիշի կիրառմամբ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում, որը կհիմնվի խնդրի մաթեմատիկական, հասարակական, քաղաքական, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ, հոգեբանական, ռազմական և մի շարք այլ բաղադրատարրերի վրա: Խնդիրը պարզաբանելիս ոչ միայն ոչ մի կերպ չի կարելի դիտարկել այն նախորդող և հաջորդող ժամանակատարածային հարություններից ու հասարակական-պատմական երևույթներից կտրված, այլև` իր ժամանակի երևույթներից առանձնացված: Հակառակ դեպքում մենք կունենանք մի իրավիճակ, երբ, հանուն ճշմարտության ապացուցման որևէ մի առանձին վերցված օրինակում, կստեղծենք մի վիճակ, երբ ապացուցվող "ճշմարտություն"-ը անհաղթահարելի հակասություններ կստեղծի այլ և նույնիսկ գիտության կողմից չվիճարկվող փաստերի հետ:

Այսպես, Մանր թվերի կողմնակիցները [1], եռանդուն կերպով պաշտպանելով թեզը այն մասին, որ 1236-1242 թվականների Արևմտյան արշավանքում Մոնղոլական կայսրության բանակը չի գերազանցել մի քանի տասնյակ հազարը (40.000-60.000), կատարում են միանգամից մի քանի համակարգային սխալ: Արդյունքում, քանի որ նրանք դրսևորում են ոչ համակարգային մոտեցում և խնդիրը դիտարկում են այլ հասարակական և պատմական երևույթներից կտրված, չեն կարողանում բավարար պատասխան գտնել մասնավորապես հետևալ հարցերին.

- եթե Մոնղոլական կայսրության տարածքով և ռազմական հզորությամբ էականորեն զիջող նախորդ և հաջորդ քոչվոր կոնֆեդերացիաները (օրինակ` Հեփթաղների թագավորությունը, որը 427 թ-ի Մերվի ճակատամարտում ուներ 250.000 ռազմիկ [2] կամ Խազարական խաքանությունը, որը արաբների դեմ պատերազմում ուներ 300.000 ռազմիկ [3]) ի վիճակի են եղել մարտադաշտ հանել 100.000-ը էականորեն գերազանցող թվաքանակով բանակներ, ապա ի՞նչ հիմնավորմամբ է պնդվում, որ Մոնղոլական կայսրության ամենամեծ և վճռական նշանակություն ունեցող ռազմական օպերացիաներից մեկում` Արևմտյան արշավանքում, կայսրությունը, որևէ դեմոգրաֆիկ աղետի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում, պետք է ներառեր այդքան քիչ ուժեր,

- ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Արևմտյան արշավանքի ելած կայսրության բանակը "չի վերջացել": Այսպես, միայն 1236-1241 թվականներին Կիևյան Ռուսիայում Մոնղոլական կայսրության բանակը գրավել է առնվազն 33 քաղաք և մասնակցել է 4 արյունահեղ ճակատամարտի: Միայն հայտնի Կոզելսկի` "Չար քաղաք"-ի, գրավման ժամանակ Մոնղոլական կայսրության բանակը կորցրեց 4.000 ռազմիկ [4], իսկ Կիևում ոչնչացրեց քաղաքի 5.000-անոց կայազորը և բնաջնջեց նրա 50.000-անոց բնակչությունը [5]: Այս պայմաններում, երբ Մոնղոլական կայսրության բանակը լիովին ոչնչացրել է իրենց ընտանիքների ու հարազատների համար պայքարող, նահանջելու տեղ և կորցնելու այլևս ոչինչ չունեցող ու, սրանից դրդված, ամրությունների հետևում հուսահատորեն համառ դիմադրության հակված մարդկանց և նրանց թվում ոչ քիչ թվով դրուժինաների պրոֆեսիոնալ ռազմիկների, տրամաբանակա՞ն է արդյոք կարծել, որ Մոնղոլական կայսրության (ըստ այս մոտեցման կողմնակիցների) 60.000-անոց բանակը կարող էր ոչ միայն այսքան բան անել ու "չվերջանալ", այլև` բավարար ուժեր պահպանել 3 առանձին շարասյուններով Եվրոպա ներխուժելու, այնտեղ մեկ տասնյակից ավել քաղաքներ գրավելու և մի քանի արյունահեղ ճակատամարտերում հաղթանակ տանելու համար: Չէ՞ որ միայն 5.000-անոց կայազոր ու 50.000-ի հասնող բնակչություն ունեցող Կիևը 17-օրյա բաց հարձակողական քաղաքային մարտում ոչնչացնելու համար Մոնղոլական կայսրության բանակը կկորցներ առնվազն 15.000 ռազմիկ: Անլուծելի այս անհամապատասխանությանը հիշատակված մոտեցման կողմնակիցները սովորաբար փորձում են լուծում տալ Մոնղոլական կայսրության բանակի կորուստները անբնականության աստիճան փոքրացնելով, բայց իրենց այդ իսկ դիրքորոշմամբ հայտնվում են հերթական աբսուրդ իրավիճակում: Մասնավորապես, հանկարծ պարզվում է, որ Կիևի, Ռյազանի, Վլադիմիրի և նման այլ խոշոր քաղաքների գրավման, այսինքն միջինը մոտ 500 զինվոր և 5.000 բնակչություն ունեցող 33 քաղաքներից յուրաքանչյուրը բաց հարձակողական քաղաքային մարտում ոչնչացնելու ժամանակ Մոնղոլական կայսրության բանակը չի կորցրել ավելին, քան 100-200 ռազմիկ: Այսինքն, հանուն սեփական տեսության հիմնավորման, այս մոտեցման կողմնակիցները մեղանչում են տրամաբանական և ռազմագիտական պարզագույն օրենքների դեմ և պնդում են, որ պարիսպների ու ամրությունների հետևում հուսահատորեն համառ դիմադրության հակված մարդկանց (որոնց մեջ քիչ չեն նաև դրուժինաների պրոֆեսիոնալ ռազմիկները) բաց հարձակողական քաղաքային մարտում ոչնչացնելիս հարձակվող կողմը կրել է կրկնակի քիչ կորուստ, քան պաշտպանվողը (??!!): Այս մոտեցման կողմնակիցները, հաշվի չառնելով սկզբնաղբյուրների ուղղակի հաղորդումները [6] Մոնղոլական կայսրությամ բանակի հսկայական թվի և նրանց ցույց տված կատաղի դիմադրության մասին, չեն զլանում նաև կասկածի տակ առնել Կիևյան Ռուսիայում ընդդեմ զավթիչների տրված 4 արյունահեղ ճակատամարտերի իսկությունը, որոնցում, կրկին, համաձայն սկզբնաղբյուրների, Մոնղոլական կայսրության բանակը թեև հաղթանակ է տարել, բայց կրել է ծանր կորուստներ: Սրանից հետո զարմանալի չեն նաև սեփական դիրքորոշումը ամեն գնով հիմնավորելու մոլուցքով արվող այն պնդումները, համաձայն որոնց քաղաքների գրավվումը, իսկ կորուստների հիշատակված անտրամաբանական հարաբերակցությունը բացատրվում է խաշարի մասսայական կիրառման, մոնղոլական հզոր աղեղի և հետախուզության, ինչպես նաև նմանատիպ` խնդրի քննարկման տեսակետից ոչ կարևոր ու երկրորդական հանգամանքներով,,

- տրամաբանակա՞ն է արդյոք կարծել, որ ընդդեմ 80.000-անոց բանակ [7] և մոտ 200.000 մոբիլիզացիոն հնարավորություն ունեցող Կիևյան Ռուսիայի Մոնղոլական կայսրությունը հարձակման կանցներ մի քանի տասնյակ հազարի հասնող բանակով, չէ՞ որ մինչ այդ Կիևյան Ռուսիան լրջորեն ճնշել էր իր ժամանակի "տափաստանային հեգեմոններ" հանդիսացող ղփչախներին,

- ի՞նչ հիմնավորմամբ (մոտիվացիայով) մոնղոլական զորավարները չպետք է կիրառեին իրենց ձեռքի տակ եղած խոշոր ուժերը և Արևմտյան արշավանքը սկսեին համեմատականորեն փոքր ուժերով, չէ՞ որ այդ դեպքում անհաջողության հավանականությունը մեծանում էր,

- ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ տառացիորեն մի քանի տարի անց միայն Իլխանությունը 1258 թ-ին [8] և Ոսկե Հորդան 1266 թ-ին [9] ի վիճակի էին մարտադաշտ հանել 300.000-ականանոց բանակներ, Յուանի կայսրությունը` 250.000-անոց բանակ, իսկ հեռավոր դաշնակցային մի պատերազմի էլ Ոսկե Հորդան կարող էր իրեն թույլ տալ մասնակցել 100.000 հեծյալով [10],

- եթե իր ժամանակի Եվրոպան ի վիճակի էր մարտադաշտ հանել մինչև 200.000 բավականին մարտունակ ռազմիկ [11], իսկ միայն Հունգարական թագավորությունը 1241 թ-ի մայիսի 16-30-ի Շաիո գետի ճակատամարտում ընդդեմ մոնղոլական Հարավային շարասյան հանդես եկավ 60.000-անոց բանակով [12], ապա ինչքա՞ն է հիմնավորված պնդումը այն մասին, որ Եվրոպա մտած Մոնղոլական կայսրության բանակը, 3 շարասյունները միասին, չէր գերազանցում 40.000 ռազմիկը: Մի՞թե ուժերի այս հարաբերակցության պայմաններում, երբ մոնղոլները կորուստներ էին կրել Կիևյան Ռուսիայի տարածքում և այնտեղ թողել էին անհրաժեշտ կայազորային ուժեր, 3 շարասյունների բաժանված 40.000-անոց բանակով նրանք կհարձակվեին Եվրոպայի վրա և կհաջողացնեին անել այնտեղ այն ամենը, ինչ արեցին,

- ինչքանո՞վ են հիմնավորված այս մոտեցման կողմնակիցների պնդումները այն մասին, որ չափազանցեցված են թվերը նաև մոնղոլական բանակի հակառակորդների բանակների թվաքանակների մասին գրեթե բոլոր ու նույնիսկ այլ պատերազմների կամ ճակատամարտերի օրինակներով հիմնավոր համարվող դեպքերում և արդյո՞ք այստեղ տեղի չի ունենում փաստերի ոչ բարեխիղճ խեղաթյուրում` հանուն սեփական տեսակետի հիմնավորման,
- արդյո՞ք արդարացի է, հանուն սեփական տեսակետի հիմնավորման, ժխտել միջնադարյան բանակների թվաքանակների վերաբերյալ հիմնավորված և բազում հանգամանքների հաշվի առնեցմամբ ապացուցված թվերը ու կասկածի տակ դնել միջնադարյան հեղինակների բազմաթիվ հաղորդումները:


_______________________
[1] Դ. Վ. Չերնիշևսկի (Приидоша бесчислены, яко прузи, http://www.xlegio.ru), Վ. Վ. Կարգալով (Каргалов В. В. Внешнеполитические факторы развития феодальной Руси Москва 1967), Լ. Եգորով, Ժ. Սաբիտով և այլն:
[2] Ат-Табари История пророков и царей, http://www.vostlit.info.
[3] Ал-Куфи Книга завоеваний , http://www.vostlit.info.
[4] Разин Е. А. История военного искусства (том 2, стр. 221), Москва 1994 .
[5] Толочко П. Демография древнего Киева, Журнал «Наука и жизнь», №4, 1982. Հետաքրքիր է, որ, համաձայն ակադեմիկ Մ. Ն. Տիխոմիրովի հաշվարկների, միջնադարյան քաղաքի բնակչության և նրա պրոֆեսիոնալ բանակի հարաբերակցությունը կազմում է 1-ը 6-ի: Օրինակ, Նովգորոդը ուներ 20-30.000 բնակչություն և 3-5.000-անոց բանակ (М.Н. Тихомиров Древнерусские города Издание 2-е. М., 1956):
[6] “Միքայել Չեռնիգովցու վարքաբանություն”-ը աշխատության հեղինակը հայտնում է, որ Կիևը պաշարած Մոնղոլական կայսրության բանակը կազմում էր 500.000 ռազմիկ: Նույն թիվն է հայտնում նաև հունգարացի վանական Սիմոնը Եվրոպա ներխուժած մոնղոլական բանակի կապակցությամբ: XIII դարի եվրոպացի վանական Վիլհելմ Ռուբրուկը, որին Լյուդովիկոս IX-ը (1226-1270) իր հերթին որպես դեսպան ուղարկեց Ղարա-Ղորում, իր արժանահավատ “Նոթեր”-ում նշում է թաթարական բանակի չափազանց մեծաթվության մասին: Նույնի մասին է վկայում նաև ոչ անհայտ Մարկո Պոլոն, որը 1271-1275 թվականներին մեկնեց Չինաստան և վերադարձավ: Հետագայում շարադրված իր հուշերում վերջինս պնդում է, որ միայն Մեծ խան Հուբիլայը (1260-1294), նույնիսկ առանց Իլխանության, Ոսկե Հորդայի և Չաղաթայական ուլուսի ուժերի, ուներ ոչ պակաս, քան 250.000 ռազմիկ: Այս տեսակետից հատկապես հետաքրքիր է մոնղոլներին չափազանց լավ ճանաչող, նրանց հետ մարտնչած և որպես պրոֆեսիոնալ զինվորական մյուսներից դրականորեն տարբերվող Հայոց սպարապետ Հեթում Պատմիչի կարծիքը, որը XIII դարի վերջի և XIV դարի սկզբի Մոնղոլական կայսրության բանակի ընդհանուր թվաքանակը գնահատում է 1.300.000-ի սահմաններում` Յուանի կայսրության և Չաղաթայական ուլուսի միացյալ, ինչպես նաև Ոսկե Հորդայի ու Իլխանության բանակի թվաքանակը գնահատելով համապատասխանաբար որպես 400.000, 600.000 և 300.000 (գլուխ 47):
[7] Гумилев Л. Н. Древняя Русь и Великая степь, Москва 2007 (http://gumilevica.kulichki.net/ARGS/args522.htm), Голыженков И. Битва на Калке 31 мая 1223 г.. стр 27-47, Москва 1994.
[8] Համաձայն Ռաշիդ-էդ-Դինի հայտնած տվյալների 1257-1258 թվականներին դեպի Բաղդադ կատարված արշավանքի ժամանակ հենց այսքան էր կազմում Իլխանության բանակը (հատոր 3, մաս 1, գլուխ 2-4):
[9] Рашид-ад-Дин Сборник летописей, (том 3, часть 3, гл. 6) Москва 1952.
[10] Рашид-ад-Дин Сборник летописей (том 2, часть 7, гл. 9), Москва 1952.
[11] Համեմատության համար նշենք, որ 1147-1149 թ-ի II խաչակրաց արշավանքին միայն Արևմտյան և Կենտրանական Եվրապայից մասնակցեց 160.000 ռազմիկ (Ֆրանսիայից` 70.000, Հռոմեական սրբազան կայսրությունից` 90.000):
[12] Այս ճակատամարտի վերաբերյալ կա հսկայական թվով գրականություն, սակայն գրեթե բոլոր հեղինակները հավանական են համարում բերված թիվը: Մանրամասները տես Р. П. Храпачевский Военная держава Чингисхана, Москва 2004.

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:19 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

ՌԹՀ-ն քննարկելիս հիմնական տարաձանությունները սովորաբար առաջանում են մի կողմից Մեծ թվերի ուղղությամբ չափազանցեցնողների և Միջին-իրատեսական թվերի կողմնակիցների, մյուս կողմից էլ` Մանր թվերի կողմնակիցների միջև: Ընդ որում Միջին-իրատեսական թվերի կողմնակիցների դիրքորոշումը, ավելի մոտ լինելով Մեծ թվերի ուղղությամբ չափազանցեցնողների տեսակետին, այնուհանդերձ ոչ միայն չի նույնանում վերջինիս հետ, այլև ունի դիրքորոշման սկզբունքային տարբերություններ:

Որպես իրենց հակառակորդների դիրքորոշումը քննադատող հիմնական հաղթաթուղթ, Մանր թվերի կողմնակիցները պնդում են, որ 100.000 և ավել թվաքանակով բանակը շատ դժվար, գործնականում անհնար է կերակրել երթային ու մարտական պայմաններում, տեղաշարժել և կառավարել:

Կարծում ենք, սակայն, որ նշված գործողությունների հետ կապված դժվարությունները որոշակիորեն գերագնահատված են և անտիկ ու միջին դարերում դրանք չեն խոչընդոտել 100.000 և ավել թվաքանակով ռազմիկներ ունենալուն: Ընդ որում, Եվրասիայի պետությունների ռազմական պատմության վերլուծությունը ինքն է տալիս մեզ հարյուրավոր օրինակներ առ այն, որ նույնիսկ ոչ թե Եվրասիական, այլ տարածաշրջանային մակարդակի գերիշխանության հասած պետությունն է որպես կանոն ունեցել և մարտադաշտ հանել 100.000-ը այս կամ այն չափով գերազանցող բանակ:

Իրավիճակը հստակ պատկերացնելու համար առաջարկվում է մոդելավորել Մանր թվերի կողմնակիցների կողմից ռազմիկների թվաքանակի տեսակետից սկզբունքորեն ժխտվող օրինակներից մեկը` “Խեթական լեգենդը Նարամ-Սուենի մասին” արձանագրությունից (նույնպես հայտնի է “Քութայի արքայի լեգենդը” և “Շու-իլիի լեգենդը” անուններով) [1] հայտնի, Աքքադի արքա Նարամ-Սուենի (մ.թ.ա. 2237-2200) կողմից ընդհանուր առմամբ 270.700 ռազմիկ ունենալու և երեք առանձին բանակներով դրանք մարտի ուղարկելու մասին տեղեկատվությունը:
Իրավիճակը հստակ պատկերացնելու համար առաջարկվում է մոդելավորել պայմանականորեն տեղի ունեցած մի իրավիճակ` Նարամ-Սուենի գլխավորած 120.000-անոց բանակի ենթադրյալ հարձակումը իր ժամանակի համար տիպիկ հանդիսացող մի թիրախի, ասենք Ուրի վրա:

ա) Բանակը հավաքվում է Աքքադի պատերի տակ: Սա ստրատեգիայի պարզագույն օրենքներից մեկն է, քանի որ հարվածը պետք է հասցվի միայն ուժերի բավարար կենտրոնացումից հետ: Բանակի հավաքման համար կարելի է նախատեսել մեկ ամիս ժամանակ և պայմանականորեն ընդունել, որ ամեն օր քաղաքին մոտենում և նրա ներսում կամ դրսում տեղավորվում է միջինը 4.000 հոգանոց մի ջոկատ: Այսինքն, ենթադրենք, թե ապրիլի 1-ին Աքքադում իր 5.400-անոց զորաբանակի հետ գտնվող Նարամ-Սուենը դիմավորում է ռազմիկների առաջին 4.000-անոց խմբին և այսպես շարունակվում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Ակնհայտ է, որ ամսվա վերջին օրը քաղաքում կամ նրա պատերից դուրս արդեն իսկ տեղավորված կլինի 120.000 ռազմիկ (թվի մեջ չի հաշվվում Աքքադի արքայի 5.400 հոգանոց թիկնապահ զորախումբը):

Ինչպե՞ս կերակրել քաղաքի մոտ կենտրոնացած 120.000-անոց բանակը:

Խնդիրն այն է, որ X մարդը օրական օգտագործում է Z քանակությամբ սնունդ, անկախ այն բանից, թե որտեղ է նա գտնվում: Միջին աքքադացի ռազմիկը (այսուհետև` ՄԱՌ) օրական օգտագործում է անփոփոխ քանակությամբ սնունդ` անկախ այն բանից, թե որտեղ է նա գտնվում` Լագաշում, որտեղ նա արհեստավոր է, Արաբական թերակղզու անապատում, որտեղ նա վարում է քոչվոր կյանք, թե Աքքադի պատերի տակ: Այսինքն, պայմանավորված այն բանով, որ. “տղամարդիկ հավաքվում են միասին”, նրանց կողմից օգտագործվող սննդի քանակությունը սկզբունքորեն չի մեծանում: Այսպես, եթե Լագաշում կար 50.000 բնակիչ, որից 5.000-ը (10%-ը) հանդիսանում է պոտենցիալ ՄԱՌ և նույն այդ ՄԱՌ-ը օրական օգտագործում է Z քանակությամբ սնունդ, ապա, այն բանից հետո, երբ 5.000 ՄԱՌ-երը Լագաշից տեղափոխվում են Աքքադ, Լագաշի բնակչությունը սկսում է օգտագործել Z - 5000 պայմանական միավոր սնունդ: Այսպիսով մենք ունենք առաջին և կարևոր հետևությունը` Լագաշում կօգտագործեն ուղիղ այնքան քանակությամբ քիչ սնունդ, ինչքան դրա օգտագործումը կմեծանա Աքքադում կամ նրա շրջակայքում:

_______________________
[1] Մովսիսյան Ա. Ե. Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) էջ 146-149, Երևան 2005:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:22 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Ինչպե՞ս կազմակերպել քաղաքի մոտ կենտրոնացած 120.000-անոց բանակը, որ չառաջանա խառնաշփոթ, ՄԱՌ-երը նորմալ սնունդ ստանան և ունենան կազմակերպված տեսք:

Եվ կրկին ամեն ինչ այդքան էլ բարդ չէ: Նարամ-Սուենը գիտի, որ հաջորդ տարվա ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նա պետք է պատրաստվի ու դուրս գա արշավանքի և հետևաբար գիտակցում է, որ այդ ընթացքում Աքքադի շրջակայքում ու Աքքադ-Ուր ճանապարհին սննդի օգտագործումը կմեծանա ուղիղ այնքան, ինչքան այն կփոքրանա ռազմիկների բնակավայրերում: Դրա համար էլ նախապես, ասենք ձմռան ընթացքում, արքան պահանջում է օրինակ նույն Լագաշի կառավարչից Աքքադ հասցնել քաղաքում ընդհանուր տարվա համար օգտագործվող սննդի 10% X 6 ամիս քանակությամբ ուտելիք: Ամեն ինչ ճիշտ է և արդար` միևնույն է, լագաշցիք կօգտագործենեն 10% X 6 ամիս քանակությամբ քիչ սնունդ այն բանից հետո, երբ նրանցից կբաժանվեն 5.000 ՄԱՌ-երը:

Մնացածը տեխնիկայի հարց է և կարծում ենք, որ 10% X 6 ամիս քանակությամբ սնունդը քաղաքի մոտ, ինչպես նաև բանակի արշավանքի ուղղությամբ և սեփական հսկողության տակ գտնվող տարածքի հուսալի պահեստարաններում տեղավորելը ու ռազմիկներին սահմանված չափաքանակով բաժանելը խնդիրներ չի առաջացնի մի քաղաքակրթության ներկայացուցիչների համար, որոնք կարողանում էին հետևել երկնային մարմինների տեղաշարժմանը տիեզերքում:

բ) Արշավանք դեպի Ուր: Մայիսի 1-ին սկսվում է արշավանքը դեպի Ուր: Եթե ընդունենք, որ 120.000-անոց բանակը միջագետքյան ճանապարհներով շարժվում է 12-ական հոգի կազմող շարքերով, ապա կունենանք 12 հոգուց կազմված 10.000 շարք: Այսինքն, եթե ամեն մի շարքի համար պայմանականորեն ընդունենք 15 մետր լայնություն և 1 մետր հաստություն, ապա արդյունքում կունենանք մի երկարավուն “օձ”, որը կունենա 15 մետր լայնություն և 10 կմ երկարություն:

Հիշատակված “օձ”-ը հատուկ քննարկման կարիք ունի: Ի դեմս վերջինիս, մենք գործ ունենք շատ տարածված մի մոլորության հետ, որը սկզբնավորվել է դեռևս ռազմական պատմության դասական համարվող Հանս Դելբրյուկի թեթև ձեռքով: Այսպես, քննարկելով դեպի Հունաստան արշավող Աքեմենյանների տերության բանակի թվաքանակը, որը ըստ Հերոդոտի կազմել է 5.283.220 ռազմիկ , վերջինս անում է մի սրամիտ և առաջին հայացքից հիմնավոր թվացող դիտողություն: Ըստ հեղինակի, քանի որ XVIII-XIX դարերում գերմանական բանակային կորպուսը (30.000 ռազմիկ) առանց գումակի արշավի ժամանակ ձգվում էր 3 գերմանական մղոն (մոտ 22 կիլոմետր) երկարությամբ, ապա Աքեմենյան տերության բանակը էլ իր հերթին, պարունակելով մոտ 176 հատ գերմանական բանակային կորպուս, պետք է ձգվեր 22 կմ X 176 գերմանական բանակային կորպուս, այսինքն մոտ 3872 կմ երկարությամբ: Շարունակելով իր սրամիտ համեմատությունը` հեղինակը գալիս է տպավորիչ մի հետևության. այն բանից հետո, երբ Աքեմենյան բանակի առաջին ռազմիկները հասած կլինեն Թերմոպիլեին, վերջին ռազմիկները դեռևս գտնվելիս կլինեն Տիգրիս գետից արևելք` Սուզա մայրաքաղաքի շրջակայքում [2]: Աքեմենյանների տերության բանակի պարագայում բերված 5.283.220-ը իրոք անընդունելի է, բայց ոչ թե Դելբրյուկի բերած պատճառաբանությամբ, այլ այն պարզ պատճառով, որ Աքեմենյանների տերությունը ինքը (ինչպես թերևս նաև անտիկ և միջնադարյան ցանկացած այլ պետական միավոր) ուղղակի չուներ և չէր էլ կարող ունենալ այդքան ռազմիկ: Ընդ որում, սկզբունքորեն ճիշտ այս հետևությունն է, որ տպավորություն է ստեղծել, թե Դելբրյուկի բերած համեմատությունը և դրա հիման վրա արված հետևությունը ճիշտ է և հանդիսանում է բանակի թվաքանակի պարզաբանման կոռեկտ ու ամենակիրառելի մեթոդ: Իրականում, սակայն քննարկվող մեթոդն ունի մի լուրջ և սկզբունքային թերություն, որը զրոյի է հավասարեցնում նրա արդյունավետությունը: Չգիտես ինչու Դելբրյուկին և նրան հետևած բոլոր մասնագետներին թվացել է, թե բանակը պետք է շարժվի հսկայական երկարություն ունեցող մի “օձ”-ի տեսքով, չէ՞ որ XVIII-XIX դարերում գերմանական բանակային կորպուսը (30.000 ռազմիկ) շարժվում էր հենց այդպես: Բայց Դելբրյուկը աչքաթող է արել, իսկ նրան հետևած մասնագետներն էլ ըստ երևույթին կարևորություն չեն տվել այն հանգամանքին, որ մի դեպքում խոսքը գնում է 30.000, իսկ մնացած դեպքերում` դրանից մի քանի և նույնիսկ տասնյակ անգամ շատ ռազմիկներ ունեցող բանակային միավորների մասին: Եվ եթե 30.000-անոց բանակային միավորը կարող է թույլ տալ իրեն ձգվել 4.8 կիլոմետրանոց “օձ”-ի տեսքով, ապա մի քանի և նույնիսկ տասնյակ անգամ շատ ռազմիկներ ունեցող բանակային միավորի համար դա ոչ միայն անթույլատրելի, այլև անիմաստ, աննպատակահարմար և անարդյունավետ մի վիճակ է: 300.000 բանակով արշավի դուրս գալու դեպքում անտիկ և միջնադարյան Զորավարը, փոխանակ ձգի իր “օձ”-ը 48 կիլոմետր կազմող անիմաստ երկարությամբ, կարող է հանգիստ կերպով բաժանել այն տաս 30.000-անոց “գերմանական կորպուսի” և դրանք հակառակորդի տարածք ուղարկել տաս տարբեր ճանապարհներով` նախապես պայմանավորվելով դրամց հրամանատարների հետ հանդիպման վերջնական վայրի, ինչպես նաև շարժման ընդհանուր ուղղության և ժամկետների վերաբերյալ: Նույն այդ Զորավարին ոչինչ չի խանգարի նաև սուրհանդակների միջոցով մշտական կապ պահպանել դեպի հակառակորդի տարածք շարժվող “գերմանական կորպուսներ”-ի միջև: Ընդ որում չպետք է աչքաթող անել նաև այն հանգամանքը, որ ստրատեգիական տեսանկյունից ավելի նպատակահարմար է հակառակորդի տարածք ներխուժել տասը 30.000-անոց “գերմանական կորպուսներ”-ով տասը ուղղությունից, այլ ոչ թե նույնն անել մեկ ուղղությամբ, բայց 300.000-անոց բանակով:

Եվ այսպես, ըստ էության ոչինչ չի կարող խանգարել ամենևին էլ հիմար չհանդիսացող Նարամ-Սուենին իր 10 կիլոմետրանոց “օձ”-ը բաժանել ասենք 10 մասի և տարբեր ուղղություններից ուղղել դրանք Ուրի վրա: Այսպիսով, դեպի Ուր կշարժվեն 10 բանակային կորպուսներ, յուրաքանչյուրը 12.000 ռազմիկ քանակությամբ: Իսկ նման “ենթաօձերի” երկարությունը արդեն կկազմի լիովին ընդունելի, ընդամենը մոտ 1 կիլոմետր կամ մի քիչ ավելի երկարություն:

Կարծում եմ, որ նման մարտակարգով շարժվելիս կարելի է առավոտյան դուրս գալ արշավի, օրվա լուսավոր ժամին քայլել 10-15 կիլոմետր և երեկոյան տեղավորվել հանգստի: Ընդ որում առիթի դեպքում ոչինչ չի կարող խանգարել միմյանցից 1-2 կիլոմետր հեռավորության վրա շարժվող “ենթաօձեր”-ին արագորեն միանալ և պատրաստվել ճակատամարտի, կամ էլ օգնության հասնել միմյանց: Իհարկե, տափաստանային տեղանքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան լեռնային-կտրտված տեղանքում, բայց այնուհանդերձ կարծում ենք, որ սկզբունքային և անհաղթահարելի դժվարություններ ոչ մի դեպքում էլ առաջանալ չեն կարող:

գ) Ինչպե՞ս կերակրել արշավի մեջ գտնվող “ենթաօձեր”-ին: Նախորդ խնդիրները լուծելուց հետո կարծում ենք, որ դժվարություն չի կարող ներկայացնել նաև այս խնդիրը: Մինչև հակառակորդի տարածք ներխուժելը կարելի է “ենթաօձեր”-ի շարժման ուղղությամբ, միմյանցից մեկօրյա անցում հեռավորության վրա (10-15 կմ), պատրաստել վերջինիս ռազմիկների մեկօրյա սննդի հաշվով նախատեսված պահեստարաններ, իսկ հենց սահմանի վրա էլ պատրաստել վերջին և ամենամեծ պահեստարանը: Հակառակորդի տարածք ներխուժելուց հետո ամեն մի “ենթաօձ”-ի կհետևեն ուղտերի, ջորիների, էշերի կամ ձիերի բազմաթիվ քարավաններ, որոնք, հերթափոխելով միմյանց, սնունդ կհասցնեն բանակին, կվերադառնան Աքքադի սահմանի մոտ գտնվող պահեստարան և կրկին կշարժվեն իրենց “ենթաօձ”-ի ուղղությամբ: Ընդ որում պետք չէ մոռանալ նաև այն, որ սեփական և հակառակորդի տարածքում սննդի կարևոր աղբյուր կարող է հանդիսանալ մասսայական որսը [3], իսկ հակառակորդի տարածքում` նաև ռազմավարը:

_______________________
[1] Հերոդոտ Պատմություն 9 գրքից, (Գիրք 7,186) Երևան 1986:
[2] Дельбрюк Г. История военного искусства, (том 1) Москва 2001.
[3] Ահա թե ինչպես է նկարագրվում տափաստանային պայմաններում տեղի ունեցած մասսայական որսը, որը իրականացրել է Թամեռլանի (1370-1405) բանակը Ոսկեր Հորդայի դեմ արշավելիս: "Հեծյալների բացազատված երթը թույլ էր տալիս ձիերին գտնել և բավարարվել խոտով, նույնիսկ եթե այն առկա էր շատ քիչ քանակությամբ… Մինչ այդ որսով ու դրա հետագա պատրաստմամբ զբաղված էին միայն հատուկ այդ նպատակով բանակից առաջ ուղարկված հեծյալներ, իսկ այժմ 100.000 մարդ շարվեցին 50 կիլոմետր լայնությամբ շարքով: Այն ժամանակ, երբ շարքի կենտրոնը մնաց անշարժ, թևերը շարունակեցին շարժվել սկզբում դեպի առաջ, իսկ հետո` միմյանց ուղղությամբ` նպատակ ունենալով փակել շրջանը հյուսիսային կողմից: Երբ շրջանը փակվեց, այն սկսեցին սեղմել: Կիսասոված ռազմիկների մոտով աննկատ չէր կարող անցնել և ոչ մի նապաստակ: Զգալով իրենց թակարդում` վայրի գազանները սկսեցին խելագար մի վազքարշավ: Նեղացող շրջանում, փրկվելով որսորդներից, սկսեցին սուրալ վարազներ, գայլեր, արջեր, եղջերուներ և եղնիկներ: Որսի արդյունքում ձեռք բերվեց մեծ քանակությամբ միս և բանակը սննդի որևէ խնդիր այլևս չունեցավ": (Лэмб Г. "Тамерлан, Москва 2008, http://lib.ololo.cc/b/89330/read):

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:23 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Սույն հոդվածում, քննարկելով ՌԹՀ-ն ու այն պարզելու հետ կապված հարցերը և հիմք ընդունելով հեղինակի կողմից խնդրի բազմամյա ուսումնասիրության փորձը, կշարադրվի ու անհրաժեշտ փաստարկներով կհիմնավորվի հարցի պարզաբանման համար առաջարկվող լիովին նոր մի մեթոդ, որը այսուհետ կանվանենք "Համակարգային մեթոդ":

Որևէ մեթոդի էությունը պարզաբանելու և այն ճիշտ ըմբռնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է դիտարկել վերջինս կազմող բաղադրատարրերը: Համակարգային մեթոդի բաղադրատարրերը, այսինք այն բոլոր չափանիշները, հանգամանքները և երևույթները, որոնք պետք է հաշվի առնվեն վերջինիս կիրառության ժամանակ, հետևյալներն են.
1. Պետական միավորի, քոչվոր կոնֆեդերացիայի, ցեղի կամ կայազորի (այսուհետ` Պետություն) տարածքային ընդգրկումը,
2. Պետության հասարակական-քաղաքական ֆորմացիան,
3. Պետության աշխարհագրական դրությունը,
4. Պետության ներքաղաքական վիճակը,
5. Պետության բնակչության թվաքանակը,
6. Պետության տնտեսական դրությունը,
7. Պետության արտաքին-քաղաքական դրությունը,
8. Պետության ռազմա-քաղաքական դրությունը,
9. Պետության ստրատեգիական և տակտիկական նպատակները,
10. Պետության բնակչության բարոյահոգեբանական վիճակը,
11. Պետության բնակչության առողջական վիճակը,
12. Պետության բնակլիմայական դրությունը,
13. Պետության բանակի ռազմական վիճակը,
14. Պետության բանակի կրած, հայտնի կորուստները,
15. Հակառակորդ Պետության բանակի կրած, հայտնի կորուստները,
16. Պետության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում,
17. Հակառակորդ Պետության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում,
18. Հակառակորդ Պետության տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, Պետության բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած, հայտնի կորուստները,
19. Պետության դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած, հայտնի կորուստները,
20. Հակառակորդ Պետության դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած, հայտնի կորուստները,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ Պետությանների բանակի թվաքանակը,
22. Պետությանը սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող Պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը,
23. Պատերազմի ընթացքը,
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը,
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական առանձնահատկությունները,
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը,
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:24 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Համակարգային մեթոդը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ մի համակարգչային ծրագիր, որում, մուտք անելով անհրաժեշտ տվյալները վերևում առաջարկված չափանիշների վերաբերյալ, հնարավոր է պարզել ճակատամարտին կամ պատերազմին մասնակցած բանակի թվաքանակի վերաբերյալ սկզբնաղբյուրի հայտնած տեղեկատվության հավաստիության աստիճանը: Ավելին, կարծում ենք, որ առաջարկվող մեթոդի կիրառմամբ կարելի է նաև բավական ճշգրիտ կանխատեսումներ անել նաև բանակի թվաքանակի վերաբերյալ այն դեպքերում, երբ սկզբնաղբյուրներում դրա վերաբերյալ ուղղակի տվյալներ չկան: Ընդ որում մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ձեռք բերվող եզրակացությունը հիմնված է լինում 3 տասնյակ չափանիշների վրա: Այսինքն, եթե եզրակացությունը կազմելիս անձը սխալվի մեկ կամ նույնիսկ մի քանի չափանիշներով, ապա նույնիսկ այդ դեպքում էլ այնուհանդերձ քիչ հավանական է, որ վերջնական եզրակացությունը կլինի սխալ: Այս դեպքում կգործեն մնացած չափանիշները, որոնք էլ կապահովեն վերջնական եզրակացության հիմնավորվածությունը և ճշմարտությանը առավել մոտ լինելը:
Ասվածը առավել ակնառու ներկայացնելու համար երեք օրինակների վրա ցույց տանք մեթոդը գործողության մեջ:

Օրինակ 1

427 թ-ին Հեփթաղական թագավորության բանակը, որը համաձայն Տաբարիի կազմում էր 250.000 [1] ռազմիկ, հարձակման անցավ Պարսից թագավորության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ: Սակայն նույն թվականին էլ Մերվի ճակատամարտում Պարսից թագավորության բանակը, որի թվաքանակը սկզբնաղբյուրները չեն հայտնում, գիշերային անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնեց հակառակորդին: Դրանից հետո հեփթաղների սպառնալիքը մոտ տաս տարով վերացավ [2]: Սկզբնաղբյուրը ռազմական մանրամասների մասին հայտնում է այսքանը: Այժմ առաջարկում եմ Համակարգային մեթոդի կիրառման միջոցով պարզել, թե ինչ աստիճանի հավաստիություն է պարունակում Հեփթաղական թագավորության բանակի վերաբերյալ հայտնվող թվական տվյալը.

Քայլ 1

1. Հեփթաղական թագավորության տարածքային ընդգրկումը – մոտ 1.500.000 ք/կմ,
2. Հեփթաղական թագավորության հասարակական-քաղաքական ֆորմացիան – քոչվոր-տափաստանային դեմոկրատիա,
3. Հեփթաղական թագավորության աշխարհագրական դրությունը – լեռնատափաստանային, տափաստանային տարրի զգալի գերակշռությամբ,
4. Հեփթաղական թագավորության ներքաղաքական վիճակը – կայուն,
5. Հեփթաղական թագավորության բնակչության թվաքանակը – մոտ 2.000.000 բնակիչ,
6. Հեփթաղական թագավորության տնտեսական դրությունը – կայուն, միջին,
7. Հեփթաղական թագավորության արտաքին-քաղաքական դրությունը – կայուն, խաղաղություն այլ սահմաններում,
8. Հեփթաղական թագավորության ռազմա-քաղաքական դրությունը – կայուն, դրական
9. Հեփթաղական թագավորության ստրատեգիական և տակտիկական նպատակները – պարտության մատնել Պարսից թագավորությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք,
10. Հեփթաղական թագավորության բնակչության բարոյահոգեբանական վիճակը – բարձր մարտական,
11. Հեփթաղական թագավորության բնակչության առողջական վիճակը – բարձր, դրական,
12. Հեփթաղական թագավորության բնակլիմայական դրությունը – սուր տափաստանային,
13. Հեփթաղական թագավորության բանակի ռազմական վիճակը – բարձր, դրական,
14. Հեփթաղական թագավորության բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ, ծանր,
15. Պարսից թագավորության բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ,
16. Հեփթաղական թագավորության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
17. Պարսից թագավորության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – 451 թ-ի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտում` 214.000 [3],
18. Պարսից թագավորության տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը – մոտ 1.000.000 ք/կմ; վաղ ֆեոդալիզմ; լեռնատափաստանային, լեռնային տարրի զգալի գերակշռությամբ; կայուն, բոլոր հնարավորությունները ընձեռող բավարար զորահավաքի համար; մոտ 10.000.000; կայուն, միջին; կայուն, խաղաղություն այլ սահմաններում; կայուն, դրական; պարտության մատնել հեփթաղներին, վերացնել հյուսիս-արևելքից եկող սպառնալիքը; միջին մարտական; միջին, սովորական; մեղմ հասարակածային; դրական, բարձր մարտական [4],
19. Հեփթաղական թագավորության դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
20. Պարսից թագավորության դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում, շատ հավանական է ենթադրել Մեծ Հայքի թագավորության 30.000-անոց հեծելազորի առկայությունը,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ պետությանների բանակի սկզբնաղբյուրներից հայտնի թվաքանակը – Քուշանական թագավորություն` 100-200.000 բանակ, այդ թվում 70.000 հեծյալ [5], Արևմտյան Թյուրքական խաքանություն` 300.000 [6],
22. Պարսից թագավորությանը սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը – Պարսից թագավորությանը տարածքով գրեթե 3 անգամ զիջող, սակայն մնացած չափանիշներով վերջինիս անչափ նման Մեծ Հայքի թագավորությունը իր լավ տարիներին ի վիճակի է եղել մարտադաշտ հանել 124.000-անոց բանակ [7],
23. Պատերազմի ընթացքը – ավարտ, Պարսից թագավորության հաղթանակ [8],
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – հայտնի չեն,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – Պարսից թագավորության բանակի վճռական հաղթանակ [9],
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական վիճակը – ամառ, չափավոր շոգ:
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը – լեռներով չսահմանափակված և մի քանի հարյուր հազարանոց բանակների տեղաբաշխման համար բոլոր հնարավորությունները ընձեռող տափաստան,
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները – Տաբարիի կողմից իր աշխատանքը գրելու ժամանակ առկա են եղել պարսկական պատմությունը նկարագրող շատ սկզբնաղբյուրներ, որոնց զգալի մասը մեզ չի հասել,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները – Տաբարին չեզոք-դրական էր վերաբերվում պարսիկներին ու թյուրքերին,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը – Տաբարին ստեղծագործել է նկարագրվող դեպքերից 300 հարյուր տարի անց:

__________________
[1] Ավելորդ էլ է ասել, որ նման կլոր թվեր գործնականում գրեթե երբեք չեն հանդիպում և նույնիսկ հեփթաղների արքան էլ չգիտեր իր բանակի իրական թիվը մի քանի տասնյակ ռազմիկ ճշտությամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը, բնականաբար, բերված բոլոր կլոր թվերը որոշակիորեն պայմանական են և նախատեսված են ոչ թե արտացոլելու բանակի կոնկրետ թիվը ասենք տասնյակ ռազմիկների ճշգրտությամբ, այլ ավելի շատ կոչված են ցույց տալու, թե ինչ թվի սահմաններում կարող էր տատանվել այն: Կոնկրետ դեպքում, օրինակ, Հեփթաղական թագավորության բանակը կարող էր կազմել 249.567, 248.251, 251.528, 252.956 կամ այլ` 250.000-ին ողջամիտ-մոտիկ թիվ, որը, սակայն, հասկանալի պատճառներով քննարկվող թեմայի տեսանկյունից գործնական նշանակություն չունի:
[2] Ат-Табари “История пророков и царей”, http://www.vostlit.info.
[3] Խնդրի մանրամասն քննարկումը տես Հակոբյան Մ. Ի. “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք”, Գիրք 14-ում:
[4] Дьяконов М. М. “Очерк истории древнего Ирана”, Москва 1961.
[5] Гумилев Л. Н. “Хунну”, Москва 1960.
[6] Ат-Табари “История пророков и царей”, http://www.vostlit.info.
[7] Հովհաննիսյան Պ. Հ. “Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա”, Երևան 1981.
[8] Ат-Табари “История пророков и царей”, http://www.vostlit.info.
[9] Ат-Табари “История пророков и царей”, http://www.vostlit.info.

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:24 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Քայլ 2

Հեփթաղական թագավորություն ընդգրկում էր մոտ 1.500.000 ք/կմ տարածք և քննարկվող ժամանակաշրջանում նրա կազմի մեջ էր գտնվում գործնականում ողջ Միջին Ասիան (Ջունգուրյան դարպասներից մինչև Կասպից ծով, Իրանական լեռնաշխարհից մինչև Արալյան ծովի հյուսիսային ափեր), ինչպես նաև ներկայիս Աֆղանստանը ու Պակիստանի որոշ շրջաններ: Թագավորությունը տափաստանային քոչվոր-դեմոկրատիայի տիպիկ փուլում գտնվող մի պետություն էր, չուներ որևէ ներքաղաքական, արտաքին-քաղաքական, ռազմական և տնտեսական խնդիր: Համաձայն մասնագետների կարծիքի` վճռական ռազմական օպերացիաների ժամանակ այս տիպի հասարակությունը ի վիճակի էր զենքի տակ դնել բնակչության մինչև 25 տոկոսը (մարտունակ տղամարդկանց 90 տոկոսից ոչ պակաս) [1], իսկ հենց իր` բնակչության բարոյահոգեբանական, առողջական և քանակական դրությունը գտնվում էր դրական վիճակում: Փաստորեն պետությունը գտնվում էր մի վիճակում, երբ վերջինս բոլոր հիմքերը ուներ հավակնելու պարտության մատնել Պարսից թագավորությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք: Հայտնի է նաև, որ Հեփթաղական թագավորության հետ գործնականում հավասար տարածքային ընդգրկում ունեցող, մինչ այդ գոյություն ունեցած Քուշանական թագավորությունը և վերջինիցս որաշակիորեն մեծ, հետագայում ստեղծված Արևմտյան Թյուրքական խաքանությունը ի վիճակի են եղել մարտադաշտ դուրս բերել համապատասխանաբար մինչև 200.000 և 300.000 ռազմիկներ:

Գրեթե բոլոր տեսակետից դրական դրության մեջ էր գտնվում նաև Պարսից թագավորությունը: Վերջինս վայելում էր ներքաղաքական, հասարակական, տնտեսական ու արտաքին-քաղաքական կայունություն, իսկ նրա հասարակությունը, պետությունը, բնակչությունը և բանակը գործնականում չունեին որևէ խնդիր: Ավանդական թշնամու` Բյուզանդական կայսրության, հետ ձեռք էր բերվել կայուն խաղաղություն և վերջինս, հաշվի առնելով հոների ահռելի վտանգը, ոչ մի կերպ չէր կարող սպառնալիք հանդիսանալ Պարսից թագավորության համար [2]: Մշտապես անկայուն հյուսիս-արևմտյան սահմանում էլ անչափ թույլ, դե-ֆակտո վասալական վիճակում էին գտնվում Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունները [3]: Կայուն-սովորական էր նաև թագավորության բնակլիմայական վիճակը: Պարսից թագավորության բանակի առավելագույն թվի մասին կոնկրետ թվական տվյալ առայժմ հայտնի չէ, սակայն դրա փոխարեն հայտնի է, որ մ.թ.ա. 547 թ-ին գրեթե նույն տարածքային ընդգրկումն ունեցող Աքեմենյանների կայսրությունը կոնկրետ ճակատամարտում ի վիճակի էր մարտադաշտ հանել 254.000 ռազմիկ [4]: Եթե ենթադրենք, որ այս թիվը կազմում էր վերջինիս բանակի մոտ 80 տոկոսը, քանի որ 100 տոկոսանոց կենտրոնացում գործնականում երբեք չի լինում և անհրաժեշտ է լինում թողնել կայազորային, թիկունքային և սահմանապահ ուժեր երկրի այլ մասերում, ապա կարելի է գալ հետևության, որ Աքեմենյանների կայսրությունն ունեցել է 300.000-անոց բանակ: Հատկանշական է, որ 451 թ-ի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտում Պարսից թագավորությունը մարտադաշտ հանեց 214.000-անոց բանակ:

427 թ-ի Մերվի ճակատամարտը ավարտվեց Պարսից թագավորության վճռական հաղթանակով: Հայտնի է, որ դրանից հետո հեփթաղական վտանգը ավելի քան տաս տարով վերացավ [5]:

__________________
[1] Сапунов Б.В. “Основные ориентиры внешней политики Александра Невского”, www. sir35.narod.ru.
[2] Дашков С. Б. “Императоры Византии”. Москва 1996.
[3] Լեո “Հայ ժողովրդի պատմություն”, երկերի ժողովածու 10 հատորով, Երևան 1960-1989:
[4] Քսենոֆոն “Կյուրոպեդիա”, Երևան 2000:
[5] Լեո “Հայ ժողովրդի պատմություն”, երկերի ժողովածու 10 հատորով, Երևան 1960-1989:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:25 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Քայլ 3

Հաշվի առնելով նախորդ քայլերում արված վերլուծության արդյունքները, ունենք մի իրավիճակ, երբ.
1. Հեփթաղական թագավորությունը ագրեսիա է դրսևորել 300.000-անոց ռազմական պոտենցիալ և գործնականում որևէ խնդիր չունեցող պետության դեմ,
2. Ագրեսիայի զոհ դարձած պետությունը գերադասել է հաղթանակի հասնել անակնկալ-գիշերային հարձակման միջոցով,
3. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Հեփթաղական թագավորության բանակը այս ճակատամարտում կազմել է 250.000 ռազմիկ,
4. Ընդհարումը երկու պետությունների համար էլ ուներ ծայրահեղ վճռական նշանակություն:

Այսպիսով, հաշվի առնելով վերևում բերված քայլերի արդյունքում արված վերլուծությունը, կարելի է գալ հետևության, որ Տաբարիի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Հեփթաղական թագավորության բանակը կազմել է 250.000 ռազմիկ, համապատասխանում է իրականությանը:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:25 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

*

Օրինակ 2

Մ.թ.ա. 1761 թ-ին [1] անչափ սրվել էին միջագետքյան երկու քաղաք-պետությունների` Մարիի ու Բաբելոնի հարաբերությունները: Ընդ որում բոլոր առավելությունները գտնվում էին Բաբելոնի ձեռքում, որը սպառնում էր Մարիի գոյությանը: Համաձայն սեպագիր աղբյուրների Մարիի արքա Զիմրի-լիմը (մ.թ.ա. 1780-1759), ի վիճակի է եղել մարտադաշտ հանեց 30.000-անոց բանակ: Ի վերջո, սակայն, Բաբելոնի արքա Համուրապիի (մ.թ.ա. 1793-1750) գլխավորած Բաբելոնի բանակը պարտության է մատնել Մարիի բանակին և, գրավելով Մարին, վերացրեց վերջինիս անկախությունը: Քաղաքում, որպես Համուրապիի կառավարիչ, շարունակեց իշխել Զիմրի-լիմը, սակայն 1759 թ-ին վերջինս ապստամբեց, պարտություն կրեց և մահապատժի ենթարկվեց: Դրանից հետո Մարիի նույնիսկ ձևական անկախությունը վերացավ: Սկզբնաղբյուրները (սեպագրերը) ռազմական մանրամասների մասին հայտնում են այսքանը: Այժմ եկեք Համակարգային մեթոդի կիրառման միջոցով կրկին փորձենք պարզել, թե ինչ աստիճանի հավաստիություն է պարունակում Մարիի բանակի վերաբերյալ հայտնվող թվական տվյալը.

Քայլ 1

1. Մարիի տարածքային ընդգրկումը – մոտ 60 ք/կմ [2] զբաղեցնում էր բուն քաղաքը, իսկ երկրի մնացած տարածքը կազմում էր մոտ 5.000 ք/կմ,
2. Մարիի հասարակական-քաղաքական ֆորմացիան – օլիգարխիկ միապետություն,
3. Մարիի աշխարհագրական դրությունը – անապատատափաստանային, գետահովտային,
4. Մարիի ներքաղաքական վիճակը – կայուն,
5. Մարիի բնակչության թվաքանակը – մոտ 60.000 [3] բնակիչ կար բուն քաղաքում, իսկ երկրի մնացած մասում ապրում էր ևս մոտ 60.000 մարդ,
6. Մարիի տնտեսական դրությունը – վատ, անկում ապրող առևտուր,
7. Մարիի արտաքին-քաղաքական դրությունը – կայուն, խաղաղություն այլ սահմաններում,
8. Մարիի ռազմա-քաղաքական դրությունը – կայուն,
9. Մարիի ստրատեգիական և տակտիկական նպատակները – պարտության մատնել Բաբելոնի բանակին, հետ մղել Բաբելոնի հարձակումը,
10. Մարիի բնակչության բարոյահոգեբանական վիճակը – բարձր մարտական,
11. Մարիի բնակչության առողջական վիճակը – միջին, բացասական, քաղաքում տիրում էր սով,
12. Մարիի բնակլիմայական դրությունը – ամառ, չափավոր շոգ,
13. Մարիի բանակի ռազմական վիճակը – միջին, գերակշռում էր հետևակ աշխարհազորը,
14. Մարիի բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ, ծանր,
15. Բաբելոնի բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ, միջին ծանրության,
16. Մարիի բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
17. Բաբելոնի բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
18. Բաբելոնի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը – մոտ 90 ք/կմ զբաղեցնում էր բուն քաղաքը, իսկ երկրի մնացած տարածքը կազմում էր մոտ 40.000 ք/կմ; օլիգարխիկ միապետություն; անապատատափաստանային, գետահովտային; կայուն; մոտ 100.000 բնակիչ կար բուն քաղաքում, իսկ երկրի մնացած մասում ապրում էր ևս մոտ 100.000 մարդ; փայլուն, ծաղկող առևտուր; կայուն, խաղաղություն այլ սահմաններում; կայուն; պարտության մատնել Մարիի բանակին, ոչնչացնել Մարիի անկախությունը; բարձր մարտական; միջին, դրական; ամառ, չափավոր շոգ; բարձր, գերակշռում էր վարձկան և պրոֆեսիոնալ հետևակը,
19. Մարիի դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – վարձկաններ Արաբական թերակղզու անապատից, որոնք հաշվվում են հիմնական ուժերի կազմում, Էլամ, որը փաստացի ի վիճակի չեղավ ռազմական օգնություն ցույց տալ,
20. Բաբելոնի դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – վարձկաններ Արաբական թերակղզու անապատից, որոնք հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ պետությանների բանակի սկզբնաղբյուրներից հայտնի թվաքանակը – ուժերի ստրատեգիական կենտրոնացման միջոցով հարձակում ձեռնարկելու պարագայում այս դեպքերից երկու տասնամյակ առաջ Ասսուրը ի վիճակի էր մարտադաշտ դուրս բերել առնվազն 22.000 ռազմիկ (հարձակմանը մասնակցել են նաև դաշնակից Կարքեմիշը, Ուրսուն, Խասուն և Կատնան, որոնց զորամասերի ռազմիկների քանակը հայտնի չէ),
22. Մարիին սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը – Մարին և Էշնունան մ.թ.ա. 1780-ական թվականների վերջին ունեին 6.000-ական հոգանոց մշտական բանակ,
23. Պատերազմի ընթացքը – ավարտ, Բաբելոնի լիակատար հաղթանակ,
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – հայտնի չեն,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – Բաբելոնի բանակի վճռական հաղթանակ,
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական վիճակը – ամառ, չափավոր շոգ,
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը – լեռներով չսահմանափակված և մի քանի տասնյակ հազարանոց բանակների տեղաբաշխման համար բոլոր հնարավորությունները ընձեռող անապատային տափաստան:
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները – անհայտ,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները – անհայտ,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը – անհայտ:

__________________
[1] Այստեղ և հետագայում տեղեկությունները հիմնականում վերցվել են այստեղից И. М. Дьяконов “История Древнего Востока”, Москва 1983.
[2] Համեմատության համար նշենք, որ Միջագետքի մեծագույն քաղաք համարվող Բաբելոնը զբաղեցնում էր 90 ք/կմ տարածք:
[2] Համեմատության համար նշենք, որ, ըստ Չանդլերի, իր “երկրորդ ծաղկումն” ապրող Բաբելոնը մ.թ.ա. 612 թ-ին ուներ 200.000 բնակիչ (Tertius Chandler's & Gerald Fox's "3000 Yers of Urban Growth", Academic Press, 1987): Կարելի է ենթադրել, որ Համուրապիի օրոք “առաջին ծաղկումն” ապրող Բաբելոնը պետք է ունար ոչ պակաս, քան 100.000 բնակիչ: Համաձայն նույն հեղինակի` մ.թ.ա. XXI-րդ դարում Լագաշն ուներ 50.000, իսկ VI դարի Տիզբոնը` 500.000 բնակիչ:

Автор:  Lion [ 13 мар 2012, 11:26 ]
Заголовок сообщения:  Re: Проблема численности воинов в античности и в средневековье

Քայլ 2

Մարի քաղաք-պետությունը ընդգրկում էր մոտ մոտ 5.000 ք/կմ տարածք և քննարկվող ժամանակաշրջանում գործնականում նրա կազմի մեջ էր գտնվում Եփրատի ողջ միջին հովիտը: Պետությունը իրենից ներկայացնում էր օլիգարխիկ միապետություն, չուներ որևէ ներքաղաքական, արտաքին-քաղաքական և ռազմական խնդիր: Միակ խնդիրը բռնկված սովն էր և անկում ապրող առևտուրը: Համաձայն մասնագետների կարծիքի` վճռական ռազմական օպերացիաների ժամանակ այս տիպի հասարակությունը ի վիճակի էր զենքի տակ դնել բնակչության մինչև 10 տոկոսը, իսկ հենց իր` բնակչության բարոյահոգեբանական և քանակական դրությունը գտնվում էր դրական վիճակում: Միակ խնդիրը սովով պայմանավորված առողջական որոշակի բարդություններն էին: Փաստորեն պետության համար կենսականորեն կարևոր էր պարտության մատնել Բաբելոնի բանակին և հետ մղել Բաբելոնի հարձակումը: Սրանով պայմանավորված` բարձր էր նաև բնակչության մարտական ոգին, թեև սովը իր որոշակի ազդեցությունն իհարկե թողնում էր: Հայտնի է նաև, որ Մարիից փոքր Էշնունան ունեցել է 6.000-անոց մշտական բանակ: Նույնաքանակ բանակ ունեցել է նաև Մարին այս դեպքերից 20 տարի առաջ:

Գրեթե բոլոր տեսակետից դրական դրության մեջ էր գտնվում Բաբելոնը: Վերջինս վայելում էր ներքաղաքական, հասարակական, տնտեսական ու արտաքին-քաղաքական կայունություն, իսկ նրա հասարակությունը, պետությունը, բնակչությունը և բանակը գործնականում չունեին որևէ խնդիր: Ավանդական թշնամու` Ասորեստանի հետ ձեռք էր բերվել կայուն խաղաղություն և վերջինս ոչ մի կերպ չէր կարող սպառնալիք հանդիսանալ Բաբելոնի համար: Կայուն-սովորական էր նաև թագավորության բնակլիմայական վիճակը: Բաբելոնի բանակի առավելագույն թվի մասին կոնկրետ թվական տվյալ առայժմ հայտնի չէ, սակայն դրա փոխարեն հայտնի է, որ մ.թ.ա. 1780-ականների վերջին ուժերի ստրատեգիական կենտրոնացման միջոցով հարձակում ձեռնարկելու պարագայում Ասսուրը ի վիճակի էր մարտադաշտ դուրս բերել առնվազն 22.000 ռազմիկ (ընդ որում հարձակմանը մասնակցել են նաև դաշնակից Կարքեմիշը, Ուրսուն, Խասուն և Կատնան, որոնց զորամասերի ռազմիկների քանակը հայտնի չէ):

Բաբելոնը վճռական հաղթանակ տարավ և Մարին, որպես անկախ պետություն, դուրս եկավ պատմության թատերաբեմից:

Страница 1 из 2 Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
http://www.phpbb.com/