Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 22 авг 2018, 05:20

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 21 ]  На страницу Пред.  1, 2
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Проблема численности воинов в античности и в средневековье
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:26 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24120
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Քայլ 3

Հաշվի առնելով նախորդ քայլերում արված վերլուծության արդյունքները, ունենք մի իրավիճակ, երբ.
1. Դրված էր Մարիի լինել-չլինելու հարցը և վերջինս կենտրոնացրել էր իր բոլոր ուժերը: Այս պայմաններում տրամաբանական է կարծել, որ ոչ միայն զենք էին վերցրել զենք կրելու ունակ բոլոր տղամարդիկ (բնակչության 10 տոկոսը, այսինքն` մոտ 12.000 մարդ), այլև գործի էին դրվել պետության ու անհատների նյութական բոլոր միջոցները և դրա հաշվին ձեռք էին բերվել վարձկաններ Արաբական անապատից:
2. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Մարին ունեցել է 30.000 ռազմիկ:
3. Ընդհարումը երկու պետությունների համար էլ ուներ վճռական նշանակություն:

Այսպիսով, հաշվի առնելով վերևում բերված քայլերի արդյունքում արված վերլուծությունը, կարելի է գալ հետևության, որ հիշատակված իրադարձություններում Մարիի բանակը կարող էր կազմել մոտ 30.000 ռազմիկ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема численности воинов в античности и в средневековье
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24120
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
*

Օրինակ 3

1141 թ-ին Կարա-Կիդանների կայսրության բանակը, որը համաձայն Իբն-ալ-Ասիրի կազմում էր 300.000 ռազմիկ [1], հարձակման անցավ Սելջուկյան սուլթանության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ: Նույն թվականի սեպտեմբերի 9-ին էլ Կատավանյան դաշտի բաց ճակատամարտում վերջինս, համառ ու խիստ արյունահեղ մարտից հետո թևանցելով ու փախուստի մատնելով հակառակորդի բանակի թևերին, գլխովին ջախջախեց Սելջուկյան սուլթանության բանակը, որը, կրկին ըստ Իբն-ալ-Ասիրի, կազմում էր ավելի քան 100.000 հեծյալ և անհայտ քանակությամբ հետևակ [2]: Համաձայն նույն հեղինակի, որը փոխանցում է ճակատամարտի երկու տարբերակներ. “…քանի որ հետագայում տարեգրքերը այդ մասին պատմում էին տարբեր կերպ” [3], նշված ճակատամարտում Սելջուկյան սուլթանության բանակը կորցրել է կամ 100.000 ռազմիկ, որոնց մեջ. “12.000 չալմա կրողներ և 4.000 կին” [4], կամ էլ 10.000 սպանված և վիրավոր: Ընդ որում, համաձայն Իբն-ալ-Ասիրի, միայն Դարգամի կիրճում զոհվել է 10.000 սելջուկ ռազմիկ:

Հետաքրքիր է, որ սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ նույն ճակատամարտի մասին թվական տվյալներ են հայտնում մի քանի պատմիչներ: Աբու-լ-Ֆարաջը (Բար- Հեբրոս) կրկնում է Իբն-ալ-Ասիրի թվական տվյալները բանակների վերաբերյալ և ավելացնում է, որ սուլթանության բանակից փրկվել են ընդամենը 7 հոգի` մյուսները զոհվել են կամ գերվել: Իր հերթին, համաձայն Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնիի, Կարա-Կիդանների կայսրության բանակը կազմում էր 700.000, իսկ Սելջուկյան սուլթանության բանակը` 70.000 հեծյալ և անհայտ թվով հետևակ [5]: Սելջուկյան սուլթանության բանակի կորուստների վերաբերյալ այս հեղինակը կոնկրետ թիվ չի հայտնում, բայց ասում է, որ Սելջուկյան սուլթան Սանջարի (1118-1153) մոտ մնացին քիչ թվով ռազմիկներ: Կարա-Կիդանների կայսրության բանակի կորուստների մասին բոլոր հեղինակներն էլ այս կամ այն պատճառով լռում են:

Սկզբնաղբյուրները ռազմական մանրամասների մասին հայտնում են այսքանը: Այժմ առաջարկում եմ Համակարգային մեթոդի կիրառման միջոցով պարզել, թե ինչ աստիճանի հավաստիություն է պարունակում Կարա-Կիդանների կայսրության բանակի վերաբերյալ հայտնվող թվական տվյալները.

Քայլ 1

1. Կարա-Կիդանների կայսրության տարածքային ընդգրկումը – մոտ 2.000.000 ք/կմ
2. Կարա-Կիդանների կայսրության հասարակական-քաղաքական ֆորմացիան – քոչվոր-տափաստանային դեմոկրատիա,
3. Կարա-Կիդանների կայսրության աշխարհագրական դրությունը – տափաստանային,
4. Կարա-Կիդանների կայսրության ներքաղաքական վիճակը – կայուն,
5. Կարա-Կիդանների կայսրության բնակչության թվաքանակը – մոտ 2.000.000,
6. Կարա-Կիդանների կայսրության տնտեսական դրությունը – կայուն, միջին,
7. Կարա-Կիդանների կայսրության արտաքին-քաղաքական դրությունը – կայուն, խաղաղություն այլ սահմաններում,
8. Կարա-Կիդանների կայսրության ռազմա-քաղաքական դրությունը – կայուն, դրական,
9. Կարա-Կիդանների կայսրության ստրատեգիական և տակտիկական նպատակները –պարտության մատնել Սելջուկյան սուլթանությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք,
10. Կարա-Կիդանների կայսրության բնակչության բարոյահոգեբանական վիճակը – բարձր մարտական,
11. Կարա-Կիդանների կայսրության բնակչության առողջական վիճակը – բարձր, դրական,
12. Կարա-Կիդանների կայսրության բնակլիմայական դրությունը – սուր տափաստանային,
13. Կարա-Կիդանների կայսրության բանակի ռազմական վիճակը – բարձր, դրական,
14. Կարա-Կիդանների կայսրության բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ,
15. Սելջուկյան սուլթանության բանակի կրած, հայտնի կորուստները – 100.000 ռազմիկ կամ 10.000 սպանված և վիրավոր,
16. Կարա-Կիդանների կայսրության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
17. Սելջուկյան սուլթանության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – 1098 թ-ի հունիսի 28-ի Անտիոքի ճակատամարտ` 300.000, 1097 թ-ի մայիսի 21-ի Նիկայի ճակատամարտ` 150.000, 1097 թ-ի հուլիսի 1-ի Դորիլեոնի ճակատամարտ` 150.000, 1120 թ-ի Արշարունիքի ճակատամարտ` 150.000, 1121 թ-ի օգոստոսի 22-ի Դիդգորի ճակատամարտ` 150.000 [6], 1120 թ-ի հակախաչակրաց արշավանք` 130.000, 1110 թ-ի հակախաչակրաց արշավանք` 100.000, 1174 թ-ի արշավանք Քարթլիի թագավորության վրա` 100.000, 1161 թ-ի օգոստոսի 4-ի Անիի ճակատամարտ` 80.000 [7],
18. Սելջուկյան սուլթանության տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը – մոտ 1.000.000 ք/կմ; զարգացած ֆեոդալիզմ; տափաստանային; դե-ֆակտո բաժանված էր երեք մասի, կոնկրետ ճակատամարտում հանդես էր գալիս արևելյան, ամենամեծ մասը որ, սակայն վայելում էր կայունություն, բոլոր հնարավորությունները ընձեռող բավարար զորահավաքի համար; մոտ 10.000.000; կայուն, միջին; կայուն, խաղաղություն այլ սահմաններում; կայուն, դրական; պարտության մատնել Կարա-Կիդանների կայսրությանը, վերացնել հյուսիս-արևելքից եկող սպառնալիքը; մարտական; միջին, սովորական; մեղմ հասարակածային; դրական,
19. Կարա-Կիդանների կայսրության դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
20. Սելջուկյան սուլթանության դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ պետությանների բանակի սկզբնաղբյուրներից հայտնի թվաքանակը – Իլխանություն` 300.000-անոց բանակ [8], Արաբական Խալիֆություն` առնվազն 200.000-անոց բանակ [9],
22. Կարա-Կիդանների կայսրությանը սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը – Խորեզեմի սուլթանությունը 1217 թ-ին ուներ 300.000-անոց բանակ [10],
23. Պատերազմի ընթացքը – ավարտ, Կարա-Կիդանների կայսրության հաղթանակ,
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – հայտնի չեն,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – Կարա-Կիդանների կայսրության բանակի վճռական հաղթանակ,
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական վիճակը – աշնան սկիզբ, չափավոր շոգ,
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը – լեռներով չսահմանափակված և մի քանի հարյուր հազարանոց բանակների տեղաբաշխման համար բոլոր հնարավորությունները ընձեռող տափաստան,
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները – Իբն-ալ-Ասիրը ձեռքի տակ ունեցել է սուլթանության արխիվային փաստաթղթերը, Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնին ևս շատ մեծ հավանականությամբ ձեռքի տակ ունեցել է արխիվային փաստաթղթեր,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները – Իբն-ալ-Ասիրը ունի ընդգծված հակամոնղոլական և որոշակի հակակիդանական ուղղվածություն, Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնիի մասին քիչ բան է հայտնի, բայց անկասկած է, որ նրան սելջուկները ավելի մոտ էին, քան կարա-կիդանները, նույն վիճակում է գտնվում նաև Աբու-լ-Ֆառաջը,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը – Իբն-ալ-Ասիրը ստեղծագործել է նկարագրվող դեպքերից հազիվ մեկ դար անց, Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնին` մի քանի տասնամյակ անց, իսկ Աբու-լ-Ֆարաջը` մեկ ու կես դար անց:

__________________
[1] Грум-Гржимайло Г. Е. “Западная Монголия и Урянхайский край”. Москва 1926.
[2] Ибн ал-Асир "Полный Свод Истории", Ташкент 2006.
[3] Ибн ал-Асир "Полный Свод Истории", Ташкент 2006.
[4] Ибн ал-Асир “Полный Свод Истории”, Ташкент 2006.
[5] Садр ад-Дин ал-Хусайни Полный Свод Истории. Ташкент 2006.
[6] Մատթեոս Ուռհայեցի “Ժամանակագրություն”, Երևան 1973.
[7] Հիշատակվող ճակատամարտերում Սելջուկյան սուլթանության բանակի թվաքանակի վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ կան, որոնք դիտարկում են այն խաչակրաց I արշավանքի իրադարձությունների հետ կապված: Քարթլիի թագավորության կապակցությամբ հիմնական տեղեկությունները պարունակվում են վրացական և հայկական աղբյուրներում:
[8] 1252 թ-ին սկսված և 1258 թ-ին Բաղդատի գրավումով ավարտված իրադարձություններում Իլխանության միայն ոչ քրիստոնյա ռազմիկները կազմում էին մոտ 150.000 մարդ: Այս թվին պետք է գումարել նաև 30.000-ականանոց բանակները Զաքարյանների իշխանությունից և Քարթլիի թագավորությունից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված մոնղոլական 30.000-անոց բանակը: Իրադարձություններին մասնակցում էր նաև Կիլիկիայի թագավորության 52.000-անոց բանակը, սակայն, թեև վերջինս հանդիսանում էր Իլխանության դաշնակիցը:
[9] Թովմա Արծրունի և Անանուն “Պատմություն Արծրունյաց տան”, Երևան 1999:
[10] Ан-Насиви “Жизнеописание султана Джалал ад-Дина Манкбурны”, Москва 1996.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема численности воинов в античности и в средневековье
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:28 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24120
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Քայլ 2

Կարա-Կիդանների կայսրությունն ընդգրկում էր մոտ 2.000.000 ք/կմ տարածք և քննարկվող ժամանակաշրջանում նրա կազմի մեջ էին գտնվում Միջին Ասիայի կենտրոնական և արևելյան շրջանները, ինչպես նաև այսպես կոչված “Արևմտյան կողմը”` Արևմտյան Թուրքեստանը: Կայսրությունը տափաստանային քոչվոր-դեմոկրատիայի տիպիկ փուլում գտնվող մի պետություն էր, չուներ որևէ ներքաղաքական, արտաքին-քաղաքական, ռազմա-քաղաքական, ռազմական և տնտեսական խնդիր: Համաձայն մասնագետների կարծիքի` վճռական ռազմական օպերացիաների ժամանակ այս տիպի հասարակությունը ի վիճակի էր զենքի տակ դնել բնակչության մինչև 25 տոկոսը (մարտունակ տղամարդկանց 90 տոկոսից ոչ պակաս) [1], իսկ հենց իր` բնակչության բարոյահոգեբանական, առողջական և քանակական դրությունը գտնվում էր դրական վիճակում: Փաստորեն պետությունը գտնվում էր մի վիճակում, երբ վերջինս բոլոր հիմքերը ուներ հավակնելու պարտության մատնել Սելջուկյան սուլթանությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք: Հայտնի է նաև, որ Կարա-Կիդանների կայսրությունից որոշակիորեն փոքր, մինչ այդ գոյություն ունեցած Քուշանական և Հեփթաղական թագավորությունները ի վիճակի են եղել մարտադաշտ դուրս բերել համապատասխանաբար մինչև 200.000, 250.000 ռազմիկներ, իսկ վերջինիս տարածքային ընդգրկումով հավասար Արևմտյան Թյուրքական խաքանությունը` 300.000 ռազմիկ:

Դրական դրության մեջ էր գտնվում նաև Սելջուկյան սուլթանությունը: Վերջինս վայելում էր ներքաղաքական, հասարակական, տնտեսական ու արտաքին-քաղաքական կայունություն, իսկ նրա հասարակությունը, պետությունը, բնակչությունը և բանակը գործնականում չունեին որևէ խնդիր: Ավանդական թշնամու` խաչակիրների, դեմ չէր մղվում որևէ լուրջ մարտական գործողություն, քանի որ վերջիններիս ծայրահեղ թույլ էին և չէին կարող որևէ սպառնալիք ներկայացնել սուլթանությանը: Խաղաղություն էր տիրում նաև Քարթլիի թագավորության հետ հարաբերություններում: Կայուն-սովորական էր նաև թագավորության բնակլիմայական վիճակը: Սելջուկյան սուլթանության բանակի առավելագույն թվի մասին կոնկրետ թվական տվյալները բոլոր հիմքերը տալիս են ասելու, որ ծայրահեղ վտանգի դեպքում նա բոլոր հնարավորություններ ուներ զենքի տակ դնել 100.000 հեծյալ և լուրջ քանակությամբ հետևակ: Նույնն են վկայում նաև Իլխանության, Խորեզեմի սուլթանության և Արաբական խալիֆության հետ համեմատությունները:

1141 թ-ի Կատավանյան դաշտի ճակատամարտը ավարտվեց Կարա-Կիդանների կայսրության բանակի վճռական հաղթանակով: Հայտնի է, որ դրանից հետո Սելջուկյան սուլթանությունը բռնեց թուլացման և անկման ուղին:

__________________
[1] Сапунов Б. В. “Основные ориентиры внешней политики Александра Невского”, www. sir35.narod.ru.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема численности воинов в античности и в средневековье
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:28 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24120
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Քայլ 3

Հաշվի առնելով նախորդ քայլերում արված վերլուծության արդյունքները, ունենք մի իրավիճակ, երբ.
1. Կարա-Կիդանների կայսրությունը ագրեսիա է դրսևորել մինչև 300.000 ռազմական պոտենցիալ ու գործնականում որևէ խնդիր չունեցող պետության դեմ,
2. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Կարա-Կիդանների կայսրության բանակը այս ճակատամարտում կազմել է 300.000 ռազմիկ, կամ 700.000 հեծյալ,
3. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Սելջուկյան սուլթանության բանակը այս ճակատամարտում կազմել է 70.000 հեծյալ կամ 100.000 հեծյալ և անհայտ թվով հետևակ,
4. Ընդհարումը երկու պետությունների համար էլ ուներ ծայրահեղ վճռական նշանակություն:

Այսպիսով, հաշվի առնելով վերևում բերված քայլերի արդյունքում արված վերլուծությունը, կարելի է գալ հետևության, որ համապատասխանում է իրականությանը Իբն-ալ-Ասիրի հայտնած տեղեկությունը այն մասին, որ Կարա-Կիդանների կայսրության բանակը կազմել է 300.000 ռազմիկ, Սելջուկյան սուլթանության բանակը` 100.000 հեծյալ և անհայտ թվով հետևակ, իսկ Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնիի կողմից փոխանցվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և ավելի քան կրկնակի չափով չափազանցեցված է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема численности воинов в античности и в средневековье
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:29 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24120
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
*

Համակարգային մեթոդը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ մի համակարգչային ծրագիր, որում, մուտք անելով անհրաժեշտ տվյալները վերևում առաջարկված չափանիշների վերաբերյալ, հնարավոր է պարզել ճակատամարտին կամ պատերազմին մասնակցած բանակի թվաքանակի վերաբերյալ սկզբնաղբյուրի հայտնած տեղեկատվության հավաստիության աստիճանը: Ավելին, կարծում ենք, որ առաջարկվող մեթոդի կիրառմամբ կարելի է նաև բավական ճշգրիտ կանխատեսումներ անել նաև բանակի թվաքանակի վերաբերյալ այն դեպքերում, երբ սկզբնաղբյուրներում դրա վերաբերյալ ուղղակի տվյալներ չկան: Ընդ որում մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ձեռք բերվող եզրակացությունը հիմնված է լինում 3 տասնյակ չափանիշների վրա: Այսինքն, եթե եզրակացությունը կազմելիս անձը սխալվի մեկ կամ նույնիսկ մի քանի չափանիշներով, ապա նույնիսկ այդ դեպքում էլ այնուհանդերձ քիչ հավանական է, որ վերջնական եզրակացությունը կլինի սխալ: Այս դեպքում կգործեն մնացած չափանիշները, որոնք էլ կապահովեն վերջնական եզրակացության հիմնավորվածությունը և ճշմարտությանը առավել մոտ լինելը:

Համակարգային մեթոդը հիմնականում կիրառելի է բաց ճակատամարտերին մասնակցած բանակի թվաքանակի վերաբերյալ սկզբնաղբյուրի հայտնած տեղեկատվության հավաստիության աստիճանը պարզելու համար: Սակայն այն ունի նաև երկրորդական կիրառություն` կապված քաղաքում, ամրոցում, բերդում, դղյակում կամ աշտարակում (այսուհետև` Ամրոց) պաշտպանվող կայազորի վերաբերյալ հայտնվող տեղեկատվության հավաստիությունը պարզելու հարցի հետ: Մեթոդը այս առումով կիրառելիս ևս պետք է հաշվի առնել վերևում մանրամասն նկարագրված 30 չափանիշների ամբողջական կիրառման արդյունքում ստացված վերլուծությունը: Սակայն քննարկվող պարագայում կարելի է առաջարկել նաև 31-րդ չափանիշը` Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը:

Հին և միջնադարյան աղբյուրները, ի տարբերություն բաց ճակատամարտերի, շատ հազվադեպ են տեղեկություններ հայտնում Ամրոցի կայազորի թվաքանակի վերաբերյալ, իսկ հայտնվող տվյալներն էլ հաճախ հեռու են լինում իրականությունից: Հազվադեպ չեն դեպքերը, երբ, որպես Ամրոցի կայազոր, հաշվվում են նաև Ամրոցի շրջակայքում գործող, բայց անմիջականորեն Ամրոցում չգտնվող ուժերը:

Այսպես, ըստ Փավստոս Բյուզանդի, 368 թ-ի դեկտեմբերին Արտագերս ամրոցում պաշտպանվում էր 11.000-անոց հայկական կայազոր: Սակայն այդ քանակությամբ ռազմիկներ Արտագերսում գործնականում ուղղակի չէր կարող տեղավորվել [1]: Իր հերթին, համաձայն Ռաշիդ-էդ-Դինի 1220 թ-ի Սամարղանդը ուներ 110.000-անոց կայազոր [2]: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե քաղաքում գտնվող (գործնականում` քաղաքի պարիսպների վրա մարտնչելու համար նախատեսված) ռազմիկներին, այլ բանակին, որը տեղակայված է քաղաքի շրջակայքում` բաց ճակատամարտում վերջինիս պաշտպանությունն իրականացնելու համար:

Այստեղ կարիք կա թերևս քննարկել և պարզաբանել միայն 31-րդ բաղադրատարրը:
Ինչպես ցույց է տալիս հին և միջնադարյան Ամրոցի շուրջ ծավալվող մարտական գործողությունների տասնյակ օրինակների վերլուծությունը` Ամրոցի պաշտպանության խնդիրը բավարար լուծելու համար անհրաժեշտ է ամեն մետր պարսպի համար ունենալ 1 ռազմիկ:
Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս հարաբերակցությունը, որը հիմնավորվում է բազմաթիվ օրինակներով, բացատրվում է նրանով, որ ռազմիկն ու պարիսպը պաշտպանում է տարածքի միայն “արտաքին շրջանը”:

Այսպես, միջնադարյան Կոստանդնուպոլիսը զբաղեցրել է մոտ 1.600 հեկտար տարածք: Այսինքն, եթե այս քաղաքը պայմանականորեն դիտարկենք շախմատի տախտակի տեսքով, ապա այն կընդունի 40 “փոքր քառակուսի” (1 հեկտար կամ շախմատային մեկ դաշտ) երկարությամբ և նույնքան էլ լայնությամբ մեծ քառակուսու տեսք: Իր հերթին, մեծ քառակուսու (“շախմատային տախտակի”) ամեն մի կողմը կկազմի 4.000 մետր (100 X 40), որի արդյունքում քաղաքի պարիսպների շրջանակը կունենա 16.000 մետր կամ 16 կիլոմետր երկարություն: Մաթեմատիկական կոպիտ այս հաշվարկը իր հաստատումն է գտնում պատմական կոնկրետ փաստով, քանի որ Կոստանդնուպոլսի պարիսպների շրջանակը իրոք որ իրականում կազմել է 16 կիլոմետր: Կոստանդնոպոլսի 1453 թ-ի պաշտպանության համար մեծ դժվարությամբ հավաքվեց 7.000 ռազմիկ, որը, համաձայն մասնագետների միանշանակ կարծիքի, քիչ էր 16 կիլոմետրանոց պարսպի շրջանակի բավարար պաշտպանությունն ապահովելու համար:

Այսպիսով Ամրոցի կայազորի ռազմիկների թվաքանակի մասին հայտնվող տեղեկության հավաստիությունը կարելի է հեշտությամբ պարզել, եթե հայտնի է Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը: Եթե այս հանգամանքը հայտնի չէ, ապա հարցը կարելի է պարզաբանել` հաշվի առնելով Ամրոցի մակերեսը` դրա միջոցով պարզելով Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը: Իսկ եթե հայտնի չէ ոչ Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը և ոչ էլ նրա մակերեսը, ապա միակ անուղղակի եղանակը, որով կարելի է գալ հետևության` Ամրոցի բնակչության քանակն է: Վերջին դեպքում, հաշվի առնելով բնակչության քանակը, կարելի է համեմատել այն մեկ այլ` բնակչության թվով առաջին Ամրոցին նման այլ Ամրոցի հետ, որի մակերեսը կամ պարիսպների շրջանակի երկարությունը հայտնի են: Օրինակ, հայտնի է, որ միջնադարյան Երուսաղեմն ուներ 160 հեկտար տարածք, 1.6 կիլոմետր պարիսպների շրջանակի երկարություն և 50.000 բնակիչ: Իր հերթին հայտնի չէ միջնադարյան Կիևի պարիսպների շրջանակի երկարությունը, սակայն հայտնի է, որ այն ևս ունեցել է 50.000 բնակչություն: Ակնհայտ է, որ ինչպես Երուսաղեմի բավարար պաշտպանության համար անհրաժեշտ է եղել առնվազն 1.600 ռազմիկ, այնպես էլ Կիևի համար:

Շարունակելի
_______________________
[1] Փավստոս Բյուզանդ Հայոց պատմություն, (գլուխ 55) Երևան 1987:
[2] Рашид-ад-Дин Сборник летописей (том 1, книга 2, часть 6, гл. 9), Москва 1952.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема численности воинов в античности и в средневековье
СообщениеДобавлено: 13 мар 2012, 11:31 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24120
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
*

Սույն հոդվածում շարադրվեց ՌԹՀ-ի ուսումնասիրման առանձնհատկությունները և քննարկվեցին այդ ընթացքում առաջացող օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունները: Քննարկվեց նաև խնդրի ուսումնասիրման պատմական ընթացքը և շարադրվեց վերջինիս կապակցությամբ արտահայտվող մասնագետների կարծիքների դասակարգումը: Այս ամենի հիման վրա փորձ արվեց նկարագրել, հիմնավորել և անհրաժեշտ օրինակների վրա պարզաբանել ՌԹՀ-ի պարզաբանման համար առաջարկվող նոր մեթոդ` Համակարգային մեթոդը: Կարծում ենք, որ աշխատանքը, համենայն դեպս հայ իրականության մեջ լինելով ՌԹՀ-ի պարզաբանման առաջին փորձերից մեկը, օգտակար կլինի խնդրով հետաքրքրվողների համար և սկիզբ կդառնա հարցի վերաբերյալ նորանոր ուսումնասիրությունների:
Հարկ ենք համարում նշել նաև, որ հեղինակը իր հետևություններում, մանավանդ այնպիսի ոչ միանշանակ մոդելավորման հարցում, ինչպիսին ՌԹՀ-ն է, ամենևին էլ չի հավակնում վերջնական ճշմարտություն արտահայտելու պատվին և ուրախությամբ կընդունի հոդվածի կապակցությամբ արվող բոլոր բարեմիտ ու օգտակար դիտողությունները:

Գրականության ցանկ [1]

1. Աբու-լ-Ֆարաջ (Բար-Հեբրեոս) “Համընդհանուր պատմություն”, Բաքու 1960
2. Ադոնց Ն. “Տիգրան Մեծ”, Երևան, 2010
3. Արիանոս “Ալեքսանդրի արշավանքը”, Երևան 1987
4. Դիոդորոս Սիկիլացի “Պատմական գրադարան”, Երևան 1985
5. Եղիշե “Վարդանի և Հայոց պատերազմի մասին”, Երևան 1989
6. Թովմա Արծրունի և Անանուն “Պատմություն Արծրունյաց տան”, Երևան 1999
7. Լեո “Հայ ժողովրդի պատմություն”, երկերի ժողովածու 10 հատորով, Երևան 1960-1989
8. Կուրտիոս Ռուֆոս “Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը”, Երևան 1987
9. Հուստինոս “Ֆիլիպի պատմությունը” (ռուսերեն), Մոսկվա 2005
10. Հակոբյան Մ. Ի. “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք”, Երևան 2007-2009
11. Հակոբյան Մ. Ի. “Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն”, Երևան 2003
12. Հեթում Պատմիչ “Պատմություն թաթարաց”, http://www.rbedrosian.com/hetumint.htm
13. Հերոդոտ “Պատմություն 9 գրքից”, Երևան 1986
14. Հովհաննես Դրասխանակերտցի “Հայոց պատմություն”, Երևան 1996
15. Հովհան Մամիկոնյան “Տարոնի պատմություն”, Երևան 1989
16. Հովհաննիսյան Պ. Հ. “Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա”, Երևան 1981
17. Ղազար Փարպեցի “Հայոց պատմություն”, Երևան 1982
18. Մանանդյան Հ. Հ. “Տիգրան երկրորդը և Հռոմը”, Երևան 1940
19. Մատթեոս Ուռհայեցի “Ժամանակագրություն”, Երևան 1973
20. Մովսիսյան Ա. Ե. “Բարեպաշտ արքաների աշխարհակալություն: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ”, Երևան 1997
21. Մովսիսյան Ա. Ե. “Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)”, Երևան 2005
22. Մովսիսյան Ա. Ե. “Տիգրան Մեծ”, Երևան 2010
23. Շապուհ Բագրատունի “Պատմություն Անանուն պատմիչի” (ռուսերեն), Երևան 1971
24. Պլուտարքոս “Երկեր”, Երևան 1987
25. Փավստոս Բյուզանդ “Հայոց պատմություն”, Երևան 1987
26. Սմբատ Սպարապետ “Ժամանակագրություն” (ռուսերեն), Երևան 1974
27. Քսենոֆոն “Կյուրոպեդիա”, Երևան 2000
28. Օհանյան Մ. Ս.”Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքը և Հայաստանը”, Երևան 2003
29. Օհանյան Մ. Ս. “Հայաստանը հին աշխարհի երկրների գահակարգում”, ՊԲՀ N 2, Երևան 2003
30. Аббас-кули-Ага-Бакиханов “Гюлистан-и Иран”, Баку 1991.
31. Ал-Куфи “ Книга завоеваний “, http://www.vostlit.info.
32. Ан-Насиви “Жизнеописание султана Джалал ад-Дина Манкбурны”, Москва 1996
33. Ат-Табари “История пророков и царей”, http://www.vostlit.info.
34. Большаков О. Г. “История Халифата”, Москва 2005
35. Грум-Гржимайло Г. Е. “Западная Монголия и Урянхайский край”, Москва 1926
36. Гумилев Л. Н. “Древняя Русь и Великая степь”, Москва 2007
37. Гумилев Л. Н. “Хунну”, Москва 1960
38. Гордлевский В. Д. “Государство Селджукидов Малой Азии”, Москва-Ленинград 1941
39. Дашков С. Б. “Императоры Византии”. Москва 1996
40. Девриз К. “Великие сражения Средных веков. 1000-1500”, Москва 2007
41. Дельбрюк Г. “История военного искусства”, Москва 2001
42. Денисон Д. Т. “История конницы”, Москва 2001
43. Дьяконов И. М. “История Древнего Востока”, Москва 1983
44. Дьяконов М. М. “Очерк истории древнего Ирана”, Москва 1961
45. Заборов М. А. “Крестаносцы на Востоке”, Москва 1980
46. Ибн ал-Асир "Полный Свод Истории", Ташкент 2006.
47. Каргалов В. В. “Внешнеполитические факторы развития феодальной Руси” Москва 1967
48. Лэмб Г. "Тамерлан”, Москва 2008
49. Мишо Ж. “История крестовых походов”, Москва 2001
50. Разин Е. А. “История военного искусства”, Москва 1994
51. Рансимен С. “Падение Константинаполя в 1453 году”, Москва 1983
52. Рашид-ад-Дин “Сборник летописей”, Москва 1952
53. Сабитов Ж. М. “О численности монгольской армии в Западном походе (1235-1242 гг.)”, Вопросы Истории и Археологии Западного Казахстана. №1. С. 55-73, Уральск 2010
54. Садр ад-Дин ал-Хусайни “Полный Свод Истории”, Ташкент 2006
55. Сапунов Б.В. “Основные ориентиры внешней политики Александра Невского”, www. sir35.narod.ru
56. Тихомиров М.Н. “Древнерусские города”, Москва 1956:
57. Толочко П. “Демография древнего Киева”, Журнал "Наука и жизнь", №4, 1982
58. Успенский Ф. И. “История крестовых походов”, Москва 2005
59. Чернишевский Д. В. “Приидоша бесчислены, яко прузи”, http://www.xlegio.ru,
60. Храпачевский Р.П “Военная держава Чингисхана”, Москва 2004
61. Chandler's & Gerald Fox's "3000 Yers of Urban Growth", Academic Press, 1987
62. Gabriel R. “The Ancient World (Soldiers' Lives Through History)”, Westport: Greenwood Press 2007.

__________________
[1] Ստորև տրվող ցանկում շարադրված են միայն այն աշխատանքները, որոնք անմիջակորեն են օգտագործվել հոդվածը գրելու ժամանակ: Իրականում հոդվածում շարադրված հետևություններն ես եկել եմ ավելի քան տաս տարվա ընթացքում` “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք” աշխատանքի ստեղծման ընթացքում ուսումնասիրելով ռազմապատմական բովանդակությամբ մի քանի հարյուր անուն գրականություն: Չնայած դրան, սույն ցանկում ես հարմար գտա շարադրել միայն այն գրականության ցանկը, որը անմիջականորեն օգտագործվել է հոդվածի ստեղծման ժամանակ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 21 ]  На страницу Пред.  1, 2

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB