Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 26 фев 2018, 06:24

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 128 ]  На страницу Пред.  1 ... 5, 6, 7, 8, 9
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 30 июл 2015, 10:12 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Թուրքերի կողմից մեր պատմությունը կեղծելը նոր չէ - սրանք Անիի հայականությունն են ժխտում, իսկ դու Ալայաից եք խոսում...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 30 июл 2015, 13:55 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 19 апр 2013, 00:59
Сообщений: 10047
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ես խոսում եմ որ իմանաք ու չի մոռանաք!

_________________
Я не сумасшедший, просто ум у меня не такой, как у вас
Диоген Синопский
Всё тайное рано или поздно становится явным
Сократ
Христианство терпимо по отношению к другим религиям, но оно должно быть бескомпромиссно христианским (арийским)
Д.Коннер


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 30 июл 2015, 15:19 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մենք չենք մոռանում, եղբայր, աշխատիր դու էլ չմոռանաս...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 30 июл 2015, 22:45 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 19 апр 2013, 00:59
Сообщений: 10047
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մի վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև Ես քո Աստվածն եմ.

_________________
Я не сумасшедший, просто ум у меня не такой, как у вас
Диоген Синопский
Всё тайное рано или поздно становится явным
Сократ
Христианство терпимо по отношению к другим религиям, но оно должно быть бескомпромиссно христианским (арийским)
Д.Коннер


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 31 июл 2015, 10:34 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ըհը, շնորհակալություն, Աստծո խոսքն էլ լսեցի...

Լավ, վերադառնանք թեմային :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 31 июл 2015, 14:52 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 19 апр 2013, 00:59
Сообщений: 10047
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Цитата:
Լավ, վերադառնանք թեմային

:!:

_________________
Я не сумасшедший, просто ум у меня не такой, как у вас
Диоген Синопский
Всё тайное рано или поздно становится явным
Сократ
Христианство терпимо по отношению к другим религиям, но оно должно быть бескомпромиссно христианским (арийским)
Д.Коннер


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 03 авг 2015, 10:16 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Модераторское - Про Киликию на русском давайте продолжим здесь.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Киликия и мамлюки: Эпоха неравного противостояния...
СообщениеДобавлено: 25 сен 2015, 11:42 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
1367 թվականի աշնանը արդեն վաղուց թշնամու հենակետի վերածված Տարսոնից մամլուքները նոր արշավանք սկսեցին Հայոց մայրաքաղաքի ուղղությամբ: Սակայն Սիսի ճ-մ-ում Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) հաղթեց մայրաքաղաքի շրջակայքն ասպատակող Մամլուքյան սուլթանության բանակին (12.000): Ծանր կորուստներ կրած թշնամին շպրտվեց ելման դիրքեր:

Մոտ մեկ տարի ծախսելով նախապատրաստությունների վրա, 1369 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանությունը ձեռնարկեց իր ամենախոշոր հարձակումներից մեկը Սիսի ուղղությամբ:

1369 մայիսի 20 - 21– Սիսի ճ-մ

Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) սկսեց մոտենալ Հայոց թագավորության մայրաքաղաքին: Տեղեկանալով այդ մասին` Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Սիս գետի մոտ` մարտակարգի կենտրոնում ունենալով գետի վրայով ձգվող կամուրջը:
I փուլ – Մայիսի 20-ի առավոտյան թշնամին անցավ գրոհի, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ:
II փուլ – Կեսօրին աննկատ կերպով թշնամու թիկունք անցած Հայկական բանակի խոշոր ուժերը թիկունքից, իսկ հիմնական բանակը` ճակատից, համակցված հարված հասցրեցին թշնամուն և, ծանր կորուստներ պատճառելով վերջինիս, ետ շպրտեցին ելման դիրքեր:
III փուլ – Մայիսի 21-ի առավոտյան թշնամին կրկին անցավ հարձակման, որի արդյունքում համառ մարտը վերսկսվեց: Ցանկանալով բեկում մտցնել մարտի մեջ` Լիպարիտ սպարապետը, հիմնական բանակի ղեկավարությունը և կենտրոնում գտնվող կամրջի պահպանությունը թողնելով Հայոց արքային, հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատով կենտրոնում անցավ վճռական գրոհի, ճեղքեց հակառակորդի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը և ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն:
IV փուլ – Օգտվելով թվական գերակշռությունից` Մամլուքյան սուլթանության բանակը վերականգնեց մարտակարգը և, հիմնական ուժերով շրջապատելով Լիպարիտի ջոկատին, միաժամանակ հզոր հարձակում սկսեց նաև կամրջի ուղղությամբ: Հայոց սպարապետի գլխավորած ջոկատը, ետ մղելով թշնամու հարվածները, սկսեց մարտերով նահանջել կամրջի ուղղությամբ: Այդ ընթացքում, սակայն, կամրջի մոտ մարտնչող Հայկական բանակը չդիմացավ թշնամու հարվածներին և, լքելով դիրքերը, Կոստանդին IV-ի գլխավորությամբ ապաստանեց Սիսում:
V փուլ – Թշնամին շրջապատեց սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորությամբ անզիջում կերպով մարտնչող Հայկական ջոկատին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում թեև Հայ ռազմիկների զգալի մասին հաջողվեց դուրս գալ շրջապատումից և հեռանալ, սակայն, Հայոց սպարապետն ու 204 ռազմիկներ շրջապատվեցին և, կռվելով մինչև վերջ, զոհվեցին:
Հայերը կորցրին մոտ 4.000, թշնամին` մոտ 12.000 զինվոր: Մայիսի 22-ին Սիսում ամրացած Հայկական բանակը սկսեց աստիճանաբար համալրումներ ստանալ: Տեղեկանալով այդ մասին` ծանր կորուստներ կրած Մամլուքյան սուլթանության բանակը, խուսափելով նոր ճակատամարտից, նահանջեց...


Աստծո անունն օրհնյալ է, որն անսկիզբ է ու անվախճան, ու թող նա ուժ տա Լիպարիտին ու զորացնի իր սուրբ ծառային, որը քաջ էր, ինչպես սուրբ Սարգիսը, սուրբ Թորոսն ու սուրբ Վարդանը, ավելի հաղթական քան Մուշեղը և Հայոց արքա Տրդատը: Երբ նա հեծնում էր իր վազան ձին ու ձեռքը վերցնում ճոճվող նիզակը, այդ ժամանակ սասանվում էր եգիպտական ազգը, դողում էր ողջ Տաջկաստանը ու պատերազմը վերանում էին: Եվ այսպես նա տաս ու քսան տարի հաղթում ու հալածում էր, արյունով էր լցնում Ջեյհան գետը: Եվ ահա այն անհավան այլազգիները, լինելով կարծես չար քացախով լցված տիկ, ժողով արեցին ու եկան Սիս: Նրանց գլխավորը Մանչակ անունով ամիրան էր: Նրանք հասան քաղաքի մոտ` 60.000 միաբան, զրահ հագած ու ձի հեծած մարդիկ, որոնց ձեռքներին ճոճվող նիզակ կար ու որոնք թուր ու ասպար ունեին: Ահա այսպես, 60.000 հոգի ելան, ձայն տվեցին, կատաղեցին ու սկսեցին պատերազմի փողեր փչել` պզուկ, նաֆիր ու գավհարկան, բոլոր այդ չար կենդանիները, այդ այլանմանները: Լիպարիտի ահից, սակայն, նրանք դողում ու առաջ չէին գալիս:

Այնժամ սուրբ թագավորն ասաց. "Քաջ Լիպարիտ, մեծ զորական, այս հեծյալները քեզ համար են եկել ու այստեղ կանգնել, քանզի այն ժամանակ դու 60.000 մարդ կոտորեցին, Մանչակի գովված տղային գերեցիր, սուլթանի ոտքը բերեցիր ու մեծ ջարդ արեցիր": Այդ ժամանակ Լիպարիտը քաղցր պատասխան տվեց, թե. "Այն ժամանակ չար քաղաքից փախավ, սակայն այժմ ես ավել չեմ խոսի, թեև իմ մահվան օրը հասավ":

Եվ ահա նա թամբեց իր վազան ձին, հագավ զրահը, վրայից կապեց կրծքապանակը, վերցրեց հաղթող վահանը ու ձեռքն առավ ճոճվող նիզակը: Նա երկրպագեց սուրբ աթոռին, ծնկի իջավ խորանի առաջ, փառավորեց Երրորդությունը, գովեց միաբանված իշխաններին, հառաչեց, որդուն համբուրեց ու ձի հեծնելիս մարդկանց լաց առաջացրեց: Այդ ժամանակ նա ասաց. "Որդյակ իմ Հովհաննես, իմ սիրական եղբայր Վասիլ, Մանանա` փառավոր տիկին և աննման իշխանուհի իմ, մանկուց է սահմանված, որ պետք է հողի տապանը մտնեմ": Դրանից հետո նա ասաց արքային. "Ազնվական հայոց թագավոր, հաստատ ու ամուր պահիր կամուրջը, որ ես մտնեմ թշնամիների մեջ ու հետ գամ":

Այնուհետև Լիպարիտը ահեղաձայն հիշեց Քրիստոսին, առյուծանման կտրեց ու առաջ անցավ: Նա փախստական արեց թշնամու հեծյալներին և, դիզելով նրանց լաշերը, սկսեց հետ դառնալ, այնպես որ ողջ գետը արյունով լցվեց: Այդ ժամանակ, սակայն, թագավորը չարացավ, վերցրեց մյուս հեծյալներին ու հետ դարձավ: Այդ տեսնելով` թուրքական հեծյալներն առաջ եկան, կամուրջը գրավեցին ու կանգնեցին: Եվ ահա, երբ Լիպարիտը հետ դարձավ, այս չար հեծյալները նրա դեմ ելան ու ամեն կողմից շրջապատեցին: Այդ ժամանակ հայերը անողորմ կերպով աջ ու ձախ շատ խոցեցին, սակայն ոչ-ոքի չգտան իրենց օգնական: Եվ ահա գազանադեմ անօրենները, որ սրբի արյանն էին ծարավ, նրա սուրբ մարմինը հենց այնտեղ էլ թողեցին, իսկ գլուխը վերցրեցին ու հետ գնացին: Դրանից հետո սսեցիները դուրս եկան, վերցրեցին ընկածներին ու հետ եկան քաղաք…:

Լույս ճառագեց վերևից, որ սուրբ մարմինները հանգստանան` քաջ Լիպարիտի ու սիր Հովհանի, որոնք Քրիստոսի համար մեռան: Այժմ էլ, երբ ժողովուրդն ու իշխանները հացի սեղան են նստում, սուրբ քահանաների հետ հիշում ու ողորմի են տալիս նրանց: Ահա այսպես և ես` խև Հովհաննես Թլկուրանցիս, իմ հերթին կարճ ողորմի ասացի, դուք էլ հիշեք նրանց ու պատմեք նրանց մասին:


Հովհան Թլկուրանցի "Տաղ Լիպարիտ Քաջի մասին"


Այ սենց... մոռացված հերոսներ... :|

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 128 ]  На страницу Пред.  1 ... 5, 6, 7, 8, 9

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB