Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 2   [ Сообщений: 19 ]
На страницу 1, 2  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Սաջյանների էմիրության դեմ 892-929 թվականներին մղած պայքարը քիչ թե շատ հայտնի է: Հետագա տարիներին մղված պայքարը, սակայն, որը շարունակվեց հաճախ ոչ պակաս լարվածությամբ, նախորդի համեմատ ավելի վատ է ուսումնասիրված...

Ստորև ուզում եմ անդրադառնալ անարժանիորեն անհայտ մնացած, սակայն կարևոր մի պայքարի, որի արդյունքում Անիի թագավորությունը, ետ մղելով մահմեդականների հերթական ոտնձգությունը, հնարավորություն ստացավ շարունակել իր խաղաղ զարգացումը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գիլանյան պատերազմ
(936)


Սաջյանների էմիրության անկումից հետո 930-ական թվականների կեսերում Անիի թագավորության հարավ-արևելքում գերիշխող դիրք գրավեց Գիլանի էմիրությունը, որը կարողացավ իր գերիշխանությանը ենթարկել նաև մի շարք ավելի մանր էմիրությունների: Համարելով, որ իր դիրքերը արդեն բավականին ամրապնդված են, Գիլանի էմիրությունը պատերազմ սկսեց Անիի թագավորության դեմ:

936 թ-ին Արտավանյան-Գողթն երթուղով Անիի թագավորության տարածք ներխուժած Գիլանի, Հերի և Գողթնի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 40.000) գրավեց Նախիջևանը Անիի թագավորության կայազորից և շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս: Շուտով թշնամին գրավեց նաև Դվինը:

936 – Խոր-Վիրապ ամրոցի ճ-մ (Արարատ, Ոստան Հայոց գավառ, Արտաշատի մոտ)

Տեղեկանալով թշնամու արշավանքի մասին` արքայից-արքա Աբբաս Քաջը և սպարապետ Գոռ Մարդպետունին, չսպասելով Մարզպանական ու Ոստանիկ բանակի հիմնական ուժերի հավաքվելուն, միայն Ոստանիկ բանակի մի մասով (մոտ 10.000) շարժվեցին Գիլանի, Հերի և Գողթնի էմիրությունների միացյալ բանակի (13.000) դեմ: Սակայն ստացվեց այնպես, որ սրընթաց երթի արդյունքում Ոստանիկ բանակը մասնատվեց` հետևակը հետ մնաց հեծելազորից: Արդյունքում Խոր-Վիրապ ամրոցի դիմացի ընդարձակ հարթավայրում մարտակարգ ընդունած թշնամուն Հայոց արքայի անձնական ղեկավարությամբ մոտեցավ միայն Ոստանիկ բանակի հեծելազորը:
I փուլ – Հայկական հեծելազորը անցավ հարձակման ողջ ճակատով և, ջախջախելով թշնամուն, փախուստի մատնեց նրան:
II փուլ – Հայկական հեծելազորը առանց մարտերի մտավ Դվին:
III փուլ – Հաջորդ օրը թշնամու բանակը Խոր-Վիրապ ամրոցի դիմացի հարթավայրում կրկին մարտակարգ ընդունեց: Ի պատասխան դրա Հայկական հեծելազորը կրկնեց հարձակումը թշնամու վրա: Բռնկվեց համառ մարտ:
IV փուլ – Մարտադաշտ հասավ Գագիկ արքայի գլխավորած Վասպուրականի թագավորության բանակը (մոտ 20.000) և, ընթացքից գետանցելով Արաքսը, ջախջախիչ հարված հասցրեց թշնամու բանակի ձախ թևին ու փախուստի մատնեց նրան:
V փուլ – Հայկական բանակը ճակատային ու թևային համակցված հարված հասցրեց թշնամու կենտրոնին և, ջախջախելով նաև այն, վերջնականապես փախուստի մատնեց թշնամուն:
VI փուլ – Հայկական բանակը հետապնդեց հակառակորդին մինչև Նախիջևան և ծանր կորուստներ պատճառեց նրան:
VII փուլ – Հայկական բանակը մտավ Նախիջևան:
Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` 8.000 զինվոր:

936 – Հադամակերտի ճ-մ (Վասպուրական, Մեծ Աղբակ գավառ)

Նախորդ իրադարձությունների հետ միաժամանակ Լաշքարիի և նրա որդի Լաշքարիստանի գլխավորած Գիլանի էմիրության բանակի մի մասը (մոտ 2.500) Պարսկահայք-Մեծ Աղբակ երթուղով հարավից ներխուժեց Վասպուրական: Ի պատասխան դրա Ատոմ Արծրունու գլխավորած Անձևացիքի իշխանության բանակը (մոտ 1.000) շարժվեց թշնամուն ընդառաջ և Հադամակերտ ամրոցի մոտի մի կիրճում դարան դրեց: Այնուհետև Ատոմը բանակցություններ սկսեց և խոշոր գումարի փոխարեն թշնամուն առաջարկեց հեռանալ: Սակայն Լաշքարին չընդունեց այս առաջարկը և, շարժվելով Հայկական բանակի ուղղությամբ, ճամբարեց նրա անմիջական մոտակայքում:
I փուլ – Հայկական թեթև հեծելազորը ներխուժեց թշնամու բանակատեղի և, որոշակի կորուստներ պատճառելով վերջինիս, կեղծ փախուստի դիմեց դեպի կիրճը:
II փուլ – Լաշքարին իր հեծելազորի մի մասով սկսեց հետապնդել Հայկական թեթև հեծյալներին, մտավ կիրճը և ընկավ Հայկական հիմնական բանակի պատրաստած թակարդը:
III փուլ – Հայկական հիմնական բանակը փակեց կիրճի մուտքը, որից հետո նախապես պատրաստված խոշոր քարեր գլորելու և նետահարության միջոցով գլխովին ոչնչացրեց թշնամուն: Սպանվեց նաև Լաշքարին:
IV փուլ – Լաշքարիստանը, իմանալով տեղի ունեցած մասին, իր բանակի մնացած մասով անցավ հարձակման և կրկին մտավ կիրճը, սակայն դարանակալ Հայկական բանակը թշնամու բանակի այս մասին էլ նույն կերպ ոչնչացրեց ու սպանեց նաև Լաշքարիստանին:
Հայերը կորցրին 50, թշնամին` 2.000 զինվոր: Գիլանյան պատերազմը ավարտվեց: Արդյունքում Անիի թագավորությունը պահպանեց իր լիակատար անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Մալադեց տղերքը :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Սալարյան I պատերազմ
(950-952)


Չնայած նախորդ պատերազմում ձեռք բերված հաջողությանը, Անիի թագավորության համար հարավ-արևելքից սպառնացող վտանգը շարունակում էր ներկայացնել իրական սպառնալիք: Վիճակը հատկապես լրջացավ, երբ Ատրպատականում, խլելով գերիշխանությունը թուլացած Գիլանյան էմիրությունից, գերիշխանության հասավ Սալարյանների էմիրությունը: Անիի թագավորության նկատմամբ դրսևորելով ավելի ու ավելի ագրեսիվ վարքագիծ` այս էմիրությունը X-րդ դարի կեսերին ի վերջո անցավ ուղղակի ռազմական գործողությունների: Սկսվեց Սալարյան I պատերազմը:

950 թ-ին Արտավանյան-Գողթն երթուղով Անիի թագավորության տարածք ներխուժած Սալարյան, Հերի և Գողթնի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 50.000) գրավեց Նախիջևանը Անիի թագավորության կայազորից (մոտ 1.000): Նախիջևանից արշավանքը դեպի հյուսիս-արևմուտք շարունակած թշնամու բանակը շուտով գրավեց նաև Դվինը, որից հետո, կայազորներ թողնելով գրաված քաղաքներում, բանակային հիմնական ուժերով հեռացավ Անիի թագավորության տարածքից:

951 թ-ին քրդական Շադադյան ցեղի գլխավորած քրդերը (մոտ 10.000) և Անիի թագավորության բանակը (մոտ 5.000) հետ գրավեցին Դվինը Սալարյանների էմիրության կայազորից (մոտ 1.000): Ցանկանալով ամրապնդել թագավորության հարավ-արևելյան սահմանը` Հայոց արքայի աջակցությամբ ստեղծվեց Անիի թագավորության գերագահությունը ընդունող քրդական Շադադյանների էմիրությունը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ սա քաղաքական լրջագույն մի բացթողում էր:

Նույն թվականին էլ, ցանկանալով վերականգնել խարխլված դիրքերը, Արտավանյան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր երթուղով Անիի թագավորության տարածք ներխուժած Սալարյան, Հերի և Գողթնի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 70.000) դավաճանության շնորհիվ կրկին գրավեց Դվինը Շադադյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500): Այս անգամ ևս, ուժեղ կայազոր թողնելով Դվինում, թշնամին բանակային հիմնական ուժերով հեռացավ Անիի թագավորության տարածքից:

952 թ-ին Սյունյաց իշխանության (մոտ 10.000, այդ թվում լեզգիներ) և Շադադյանների էմիրության (մոտ 5.000) միացյալ բանակը մոտեցավ Դվինին և փորձեց գրավել քաղաքը, սակայն Դվինի ճ-մ-ում (Ոստան Հայոց գավառ, Մեծամոր գետի ափին) հաղթանակ տարավ Սալարյանների էմիրության բանակը (մոտ 15.000):

Նույն թվականին արշավի դուրս եկավ արդեն Անիի թագավորության բանակը (մոտ 20.000), որը, դաշնակցելով Շադադյանների էմիրության բանակի (մոտ 5.000) հետ, այնուհանդերձ հետ վերցրեց Դվինը Սալարյանների էմիրության կայազորից (մոտ 1.000):

Չբավարարվելով սրանով և զարգացնելով հաջողությունը` Անիի թագավորության բանակը (մոտ 40.000) Սալարյանների էմիրության կայազորից (մոտ 1.000) ազատագրեց նաև Նախիջևանը:

Սալարյան I պատերազմը ավարտվեց: Ու թեև Սալարյանների էմիրության հիմնական ուժերը պարտության չմատնվեցին, սակայն Անիի թագավորությունը պահպանեց իր լիակատար անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Հարկ է ավելացնել, սակայն, որ պատերազմում ձեռք բերված հաջողությունները, որոնք որոշակիորեն պայմանավորված էին Սալարյանների էմիրությունում տիրող ներքաղաքական անկայուն վիճակով, այնուհանդերձ այդպես էլ չամրապնդվեցին քաղաքական դաշտում և Անիի թագավորությանը հարավ-արևելքից սպառնացող վտանգը շարունակեց իր գոյությունը:

Սալարյանների էմիր Մարզուբան I-ը (942-957), որը լուրջ խնդիրներ ուներ սեփական էմիրության արևելքում ինքնիշխան դիրք գրաված իր եղբայր Վասխուդանի (942-966) հետ, ի վիճակի չէր վարել երկարատև ու հատկապես նման ծանր ընթացք ստացած պատերազմ: Փորձելով օգտվել այս իրավիճակից և չեզոքացնել Սալարյանների էմիրության սպառնալից կեցվածքը, 953 թ-ին Վասպուրականի թագավորության բանակը, Անիի թագավորության համաձայնությամբ, մտավ էմիրության տարածք: Աղբյուրներում ուղղակի նշում չկա այս օպերացիային Անիի թագավորության բանակի մասնակցության մասին, սակայն շատ հավանական է ենթադրել, որ Վասպուրականի թագավորության արքա Դերենիկը (942-958) ուներ Անիի կենտրոնական իշխանության համաձայնությունը: Իսկ Անիի թագավորությունը այս օպերացիային ըստ երևույթին պաշտոնապես չի մասնակցել, քանի որ մի կողմից հենց նոր ավարտված պատերազմից հետո դա կդիտվեր որպես խաղաղության պայմանավորվածությունների խախտում, մյուս կողմից էլ` հենց այս ժամանակ մահացել էր Աբբաս Քաջը (929-953) և երկիրը զբաղված էր նոր արքայի` Աշոտ IV Ողորմածի (953-977) թագադրությամբ: Եվ ի վերջո` միայն Վասպուրականի թագավորության մասնակցությունը հնարավորություն էր տալիս Անիի թագավորությանը առիթի դեպքում ցուցաբերել դիվանագիտական ճկունություն. հայոց թագավորությունը կարող էր Սալարյանների էմիրության նկատմամբ դրսևորած գործողությունը առիթի դեպքում ներկայացնել, որպես "անհնազանդ վասալի ինքնագործունեություն":

Ընդ որում վիճակը կարծես թե բարելավեց նաև նրանով, որ Մարզուբան I-ի նկատմամբ "ատամ ուներ" նաև Բաղդատում փաստացի իշխանությանը տիրած Բուվայհյանների հզոր վեզիրը, որը չէր ցանկանում համակերպվել Ատրպատականում դե-ֆակտո անկախության հասած Սալարյանների էմիրության գոյության հետ, մանավանդ որ Մարզուբան I-ը հասել էր նրան, որ բռնել ու ուղղակի Ատրպատականից վտարել էր Ատրպատականի ազգությամբ քուրդ կառավարիչ, Բուվայհյանների ներկայացուցիչ Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդիին, որը ապաստանել էր Վասպուրականում: Այս պարագայում կարծես թե ապահովված էր նաև քրդերի աջակցությունը և շահագրգռվածությունը, ի դեմս հատկապես նորաստեղծ Շադադյանների էմիրության:

Մի խոսքով, կարծես թե ամեն ինչ հաշվարկված էր, բայց... բայց դաշնակից ուժերը երևի թե հաշվի չէին առել միայն նույն այդ քրդերի դավաճանությունը: Ու երբ Սալարյանների էմիրություն մտած Վասպուրականի, Բուվայհյանների և քրդերի միացյալ բանակը առաջ շարժվեց ու մոտեցավ թշնամու բանակին և սկսվեց ճակատամարտը, Շադադյանների դրդումով գործող քրդերը դավաճանեցին ու անցան Մարզուբան I-ի կողմը: Արդյունքում վերջինս հաղթանակ տարավ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Անհաջողությունը տեղի էր ունեցել Հայաստանից դուրս և այն կարծես այնքան էլ մեր վրա ազդեցություն չէր ունենա, եթե նոր գահ բարձրացած Հայոց արքան թույլ չտար նոր քաղաքական բացթողում: Շադադյան քրդերի երկդեմի պահվածքը առիթ հանդիսացավ, որ Սալարյանների էմիրությունը ռազմական գործողություններ սկսի նրանց դեմ: Ընդ որում Մարզուբան I-ը, կատարելով խորամանկ դիվանագիտական մի քայլ, առաջարկեց Դվինի դեմ արշավանքին մասնակցել նաև Անիի թագավորությանը: Հայոց արքան կանգնեց երկընտրանքի առաջ - չաջակցել Մարզուբան I-ին կնշանակեր, որ Շադադյանները գործել են հայերի համաձայնությամբ, իսկ աջակցել էլ` նշանակում էր օժանդակել պոտենցիալ թշնամու դիրքերի ամրապնդմանը: Երևի ամեն դեպքում ճիշտը Սալարյաններին չաջակցելն էր, բայց Աշոտ արքան կատարեց այլ ընտրություն:

954 թ-ին Հայկական բանակի աջակցությամբ դեպի հյուսիս-արևմուտք շարժված Սալարյանների էմիրության բանակը պաշարեց Դվինը և շուտով, օգտվելով դավաճանությունից, գրավեց այն: Ու այս ամենում ամենավատն այն էր, որ գրեթե անմիջապես էլ Շադադյանները ընդունեցին Սալարյանների գերիշխանությունը, որի արդյունքում Հայաստանի սրտում գտնվող Դվինը... հայտնվեց Սալարյանների իշխանության տակ: Ընդ որում քրդերն ու Սալարյանները այնպես ամրացան քաղաքում, որ Անիի թագավորության համար բավականին երկար ժամանակով կորավ հնարավորությունը հետ բերել քաղաքը: Սա կարծես թե հայկական կողմի լուրջ բացթողումներից մեկն էր, որի արդյունքում թշնամին ստանում էր մշտական ու հարմար մի պլացդարմ, որից ուղղակի կարող էր մուտք գործել Անիի թագավորության կենտրոնական շրջաններ:

Այս պայմաններում հայկական կողմին ոչինչ չէր մնում, քան կրկին ապավինել Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդին ու Բուվայհյաններին: 956 թ-ին Վասպուրականի թագավորության բանակը, Բուվայհյանները ու Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդի ուժերը շարժվեցին դեպի արևելք ու գրավեցին Սալմաստը Սալարյանների կայազորից: Բայց քրդերը կարծես իրոք որ լրջորեն ատում էին հայերի, արաբների ու պարսիկների հետ համագործակցող իրենց հայրենակցին, քանի որ այս անգամ ևս, երբ Սալմաստին մոտեցան Սալարյանների ուժերը և սկսվեց ճակատամարտը, նրանք դավաճանեցին վերջինիս ու կոալիցիոն ուժերը կրկին պարտություն կրեցին: Սրանով Դայսամ Իբրահիմ ալ-Քուրդիի "գործը" վերջնականապես մեռավ, իսկ Սալարյանները պահպանեցին իրենց ձեռքբերումները:

Եվ այնուհանդերձ երկարատև ու փոփոխակի հաջողությամբ ընթացած "շախմատային այս դիվանագիտական պարտիան" ավարտվեց ոչ-ոքի. 957 թ-ին, Մարզուբան I-ի մահվանից անմիջապես հետո, երբ Սալարյանների էմիրությունում սկսվեց գահակալական խառնաշփոթ, էմիրության նախկին վասալ Գողթնի էմիրությունը ապստամբեց իր սյուզերենի դեմ և, շարժվելով դեպի հյուսիս, գրավեց Դվինը: Շադադյանների էմիրությունը ոչնչացավ, իսկ Սալարյանների նկատմամբ թշնամական դիրք գրաված Գողթնի էմիրությունը, որը այնուհանդերձ բավարար ուժեր չուներ լրջորեն սպառնալու Անիի թագավորությանը, ստեղծեց մի վիճակ, երբ Անիի թագավորությանը հարավ-արևելքից սպառնացող վտանգը առժամանակ չեզոքացավ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Սալարյան II պատերազմ
(966)


Մարզուբան I-ի մահվանից հետո Սալարյանների էմիրությունում սկսված գահակալական խառնաշփոթը շարունակվեց բավականին երկար: Այնուհանդերձ, արդեն 966 թ-ին Սալարյանների հերթական էմիր Իբրահիմ I-ը (960-983) կարողացավ որոշակիորեն կայունացնել իրավիճակը և նորից իրական սպառնալիքներ ստեղծել Անիի թագավորության համար: Ընդ որում Հայոց թագավորության համար վիճակը որոշակիորեն բարդանում էր նրանով, որ թագավորության հիմնական ուժերը գտնվում էին երկրի հարավ-արևմտյան սահմաններում, որտեղ հենց նոր էին ավարտվել Համդանյանների էմիրության դեմ մղվող պատերազմական գործողությունները: Բացի այդ, ռազմա-քաղաքական վերելքում գտնվող Բյուզանդիան լուրջ առաջխաղացում էր իրականացնում դեպի արևելք և այս պայմաններում Անիի թագավորությունը կրկին ստիպված էր լուրջ ուժեր թողնել արևմուտքում:

Օգտվելով այս իրավիճակից` 966 թ-ին Արտավանյան-Գողթն երթուղով Անիի թագավորության տարածք ներխուժած Սալարյանների և Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 50.000) գրավեց Նախիջևանը Անիի թագավորության կայազորից (մոտ 1.000): Շարունակելով առաջխաղացումը դեպի հյուսիս-արևմուտք` թշնամին Գողթնի էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց նաև Դվինը: Դվինը և Նախիջևանը ընկան վերստեղծված ու Սալարյանների էմիրության գերիշխանությունը ընդունած Շադադյանների էմիրության տիրապետության տակ:

Սալարյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում Անիի թագավորությունը կորցրեց Դվինը և Նախիջևանը, ինչպես նաև Ոստան Դվնա, Նախիջևան, Արած ու Ուրծաձոր գավառները: Թշնամին կրկին ստացավ մշտական ու հարմար մի պլացդարմ, որից կարող էր ուղղակի մուտք գործել Անիի թագավորության կենտրոնական շրջաններ:

Բարեբախտաբար թշնամական պետության ոչ ամուր ներքին կառուցվածքը այս անգամ էլ որոշակիորեն մեղմացրեց Հայոց թագավորության վիճակը: Վերստեղծված Շադադյանների էմիրությունը 970 թ-ին ապստամբեց իր սյուզերենի դեմ և, օգտվելով վերջինիս թուլությունից, գրավեց նաև Գանձակ ու Պարտավը: Արդյունքում, ինչպես Գողթնի էմիրության պարագայում եղավ 957-966 թվականներին, Անիի թագավորության հարավ-արևելքը (Սյունիքի և Արցախի սահմաններով) սկսեց եզրել բուֆերային Շադադյանների էմիրությունը, որը, բավարար ուժեր չունենալով լրջորեն սպառնալու Անիի թագավորությանը, ստեղծեց մի վիճակ, երբ Անիի թագավորությանը հարավ-արևելքից սպառնացող վտանգը լրջորեն թուլացավ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ռավադյան I պատերազմ
(982)


Սալարյան II պատերազմից հետո Անիի թագավորության համար հարավ-արևելքից սպառնացող վտանգը շարունակում էր մնալ իրական: Ճիշտ է, Շադադյանների էմիրությունը որոշակիորեն կատարում էր բուֆերի դեմ, բայց բացառված չէր, որ վերջինս ամեն պահի կարող էր դաշնակցել իր երբեմնի սյուզերենի հետ: Բարեբախտաբար Իբրահիմ I-ի (960-983) իշխանության առաջին կեսում որոշակիորեն կայունցած Սալարյանների էմիրության վիճակը վերջինիս իշխանության երկրորդ կեսում կրկին սկսեց ծանրանալ, ինչը բավականին ժամանակ խաղաղություն ապահովեց Հայոց թագավորության հարավ-արևելքում:

Վիճակը սկսեց բարդանալ, սկսած 980 թվականների սկզբից: Այս ժամանակ Ատրպատականում մեծ ազդեցության էր հասել Ռավադյանների էմիրությունը, որի էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդը (961-1000) հենց այս ժամանակ վերջնականապես խլեց գերիշխանությունը Սալարյաններից: Սալարյանները վերածվեցին երկրորդական մի տոհմի ու, թեև իրենց գոյությունը շարունակեցին ևս գրեթե մեկ դար, բայց նրանց այդպես էլ այլևս վիճակված չէր որևէ էական դեր խաղալ Ատրպատականի քաղաքական կյանքում: Դրան հակառակ` Աբուլ-Հաիջա Մուհամմեդի օրոք Ռավադյանները ոչ միայն հասան մեծ հզորության և կրկին կարողացան իրական սպառնալիք ստեղծել Անիի թագավորության համար, այլև, ի տարբերություն Սալարյանների, կարողացան հիմք դնել ներքնապես ավելի ամուր մի պետության: Ավելացնենք նաև, որ այս Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հայկական աղբյուրներում հանդես է գալիս "Մամլան" անունով:

Վերջնականապես ամրապնդելով իր իշխանությունը Ատրպատականում` Ռավադյանների էմիրությունը պատերազմ սանձազերծեց Անիի թագավորության դեմ: Ընդ որում այս անգամ ևս, ինչպես նախորդ անգամները, Սալարյանների դեմ ընդվզած Շադադյանների էմիրությունը ընդունեց Ատրպատականի հերթական տիրակալի գերիշխանությունը, որի արդյունքում թշնամին հնարավորություն ստացավ միանգամից մուտք գործել Անիի թագավորության կենտրոնական շրջաններ: Սկսվեց Ռավադյան I պատերազմը:

982 թ-ին Ռավադյանների, Հերի և Շադադյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 70.000) Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորությամբ Արտավանյան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Դվին-Արագածոտն-Շիրակ երթուղով հասավ Անի, բայց Սմբատ II Տիեզերակալի (977-989) գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 60.000) Անիի ճ-մ-ում ծանր պարտության մատնեց թշնամուն:

Զարգացնելով հաջողությունը` թշնամու նահանջող մնացորդներին հետապնդող Անիի թագավորության (մոտ 40.000) ու Ռավադյանների էմիրության դեմ ապստամբած Գողթնի էմիրության (մոտ 10.000) միացյալ բանակը գրավեց Դվինը և Նախիջևանը Շադադյանների էմիրության նահանջող բանակից (ընդհանուր` մոտ 1.000):

Ռավադյան I պատերազմը ավարտվեց: Արդյունքում Անիի թագավորությունը պահպանեց իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը ու վերացրեց հարավ-արևելքից կատարվող ներխուժումների համար հարմար պլացդարմ հանդիսացող Շադադյանների էմիրության արևմտյան տիրույթները (Դվին, Նախիջևան և հարակից տարածքներ), սակայն հարավ-արևելքից սպառնացող ու կրկին իրական տեսք ստացած վտանգը չվերացավ և հետագայում ավելի ու ավելի մեծ չափերի հասավ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:52 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ռավադյան II պատերազմ
(987-988)


Ռավադյան I պատերազմը իրենից հետո թողեց ավելի շատ չլուծված, քան թե լուծված հարցեր: Ճիշտ է, հաջողությունը մեծ հաշվով Անիի թագավորության կողմում էր, սակայն ակնհայտ էր, որ հարցը ոչ մի կերպ լուծված համարվել չէր կարող: Ընդ որում վիճակը որոշակիորեն բարդանում էր երկու հանգամանքով: Առաջինը այն էր, որ Ռավադյանները, ի տարբերություն Սալարյանների, ուրիշ դիրքորոշում ունեին Բաղդատում փաստացի իրական իշխանություն հանդիսացող Բուվայհյանների հզոր տոհմի նկատմամբ ու, թեկուզ և մեծապես ձևականորեն ընդունելով նրանց գերիշխանությունը և դրանով իսկ ձևական առումով ապահովելով Արաբական Խալիֆության միասնությունը, վայելում էին վերջիններիս աջակցությունը: Իսկ դա նշանակում էր, որ Ռավադյաններին առիթի դեպքում կարող էր աջակցել իսլամական ողջ աշխարհը և ջիհադի դուրս գալ Հայոց թագավորության դեմ, ինչը խիստ մեծացնում էր այս էմիրության ռազմական հնարավորությունները: Մյուս հանգամանքն այն էր, որ ներկայիս Վրաստանի տարածքում Բագրատ I-ի (975-978, 978-1014` արքա) գլխավորությամբ արդեն իսկ ուրվագծվում էին ապագա հզոր թագավորության ուրվագծերը, թագավորություն, որը առայժմ թույլ էր ու մեծապես զիջում էր Արտանուջի թագավորությանը և վերջինիս սյուզերեն Անիի թագավորությանը, բայց այնուհանդերձ իր ըմբոստ վարքագծով առիթի դեպքում ստիպում էր Անիի թագավորությանը զգալի ուժեր տեղափոխել հյուսիս, ինչի արդյունքում հարավ-արևելքից սպառնացող վտանգին դիմադրող ուժերը քչանում էին:

Ընդ որում երկրորդ հանգամանքը ավելի ու ավելի էր կարևորվում, քանի որ արդեն 987 թ-ի աշնանը, երբ Բյուզանդիայում թափ էր առնում Վարդ Փոկասի ապստամբությունը, իսկ Արտանուջի թագավորության արքա Դավիթ II Մեծը (961-1000) սկսել էր աջակցել ապստամբին ու զգալի ուժեր էր տեղափոխել իր թագավորության արևմուտք կամ էլ կայսրության տարածք, Բյուզանդիան միանգամից էլ արել էր պատասխան քայլը` Արտանուջի թագավորության դեմ հանելով Բագրատի հիմնադրած Քարթլիի թագավորությանը և իր վերջին արքա Թեոդոսիոս III Կույրի (976-978, 987-988) գլխավորությամբ անկախությունը պահպանելու վերջին ճիգերը թափող Աբխազական թագավորությանը: Արդյունքում երկու ճակատով մարտնչել հարկադրված Արտանուջի թագավորության վիճակը որոշակիորեն ծանրացավ, ինչը բնականաբար անդրադարձավ նաև վերջինիս սյուզերեն Անիի թագավորության վիճակի վրա: Ընդ որում այս ամենը անխուսափելիորեն կոնֆլիկտի մեջ էր ներքաշում նաև Անիի թագավորությանը, քանի որ վերջինս ուղղակի չէր կարող անօգնական թողնել իր վասալին: Իսկ սա էլ իր հերթին նշանակում էր, որ Հայոց թագավորությունը թուլացնում էր ուժերը հարավ-արևելքում, ինչից էլ, բնականաբար պետք է օգտվեին մահմեդականները: Ամեն ինչ իրոք որ այդպես էլ եղավ և արդյունքում Ռավադյանների էմիրությունը, քրիստոնյաների միջև տեղի ունեցող գզվռտոցի ամենաթունդ պահին պատերազմական գործողություններ սկսեց Անիի թագավորության դեմ: Սկսվեց Ռավադյան II պատերազմը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
987 թ-ի աշնանը Արտավանյան-Գողթն երթուղով Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորությամբ Անիի թագավորության տարածք ներխուժած Ռավադյանների և Հերի էմիրությունների միացյալ բանակը (100.000) գրավեց Նախիջևանը Անիի թագավորության կայազորից (մոտ 1.000): Զարգացնելով հաջողությունը` Նախիջևանից արշավանքը դեպի հյուսիս-արևմուտք շարունակած թշնամական բանակը Անիի թագավորության բանակից (մոտ 1.000) գրավեց նաև Դվինը: Այս պայմաններում արքայից-արքա Սմբատ II Տիեզերակալը, հաշվի առնելով այն, որ Աբխազիայում Բագրատ I-ի գաղտնի աջակցությամբ իրեն արքա հռչակած ու իշխանությանը վերատիրած Թեոդոսիոս III Կույրը խիստ սպառնալից դիրք է գրավել Անիի թագավորության նկատմամբ և նպատակահարմար չգտնելով միանգամից պատերազմել երկու ճակատով, խոշոր գումար վճարեց Ռավադյանների էմիրությանը, որը, ստանալով այն ու կայազորներ թողնելով գրաված քաղաքներում, կնքեց զինադադար և իր հիմնական բանակային ուժերով հեռացավ Անիի թագավորության տարածքից:

Սակայն խնդիրները ոչ մի կերպ չէր կարելի լուծված համարել և Հայոց արքան ընդամենը հասել էր նրան, որ շահել էր որոշակի ընդմիջում, որը պետք է օգտագործվեր հնարավորինս արդյունավետ. ամենից առաջ անհրաժեշտ էր վերացնել հյուսիսից սպառնացող վտանգը: 987 աշնանը, հենց այն ժամանակ, երբ կնքվել էր զինադադար Ռավադյանների հետ, Քարթլիի թագավորության բանակը (մոտ 3.000) հարձակվեց Արտանուջի թագավորության վրա` հարվածելով վերջինիս վասալ Քարադուռի իշխանությանը: Սակայն Բագրատ I-ի պապ Բագրատ Բագրատունու գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 5.000) Դլվիկի ճ-մ-ում (Գուգարք, Ջավախք գավառ) հաղթեց իր որդի Գուրգեն Բագրատունու գլխավորությամբ գործող թշնամական բանակին: Սակայն այս ճակատամարտը դեռևս խնդիրը չէր հանգուցալուծում: Շուտով մոտեցան Բագրատ I-ի գլխավորած Քարթլիի և Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի թագավորությունների հիմնական ուժերը, որի արդյունքում կնքվեց հաշտություն և պահպանվեց ստատուս քվոն: Դավիթ II Մեծը, որը այդ պահին անվիճելիորեն գերազանցում էր իր ապերախտ ազգականներին, ստիպված էր այնուհանդերձ աջակցել Վարդ Փոկասին, ինչն էլ նրան ստիպեց զիջումների գնալ ու համաձայնել հաշտությանը: Դե իսկ հայր ու որդի Գուրգենն ու Բագրատն էլ, որոնք կարծում էին, որ պարտվել են միայն խաղի սկզբում, որոշեցին խաղի մեջ մտցնել աբխազական հաղթաթուղթը:

Եվ ահա արդեն նույն 987 թ-ի դեկտեմբերին, երբ Արտանուջի թագավորության հիմնական ուժերը կրին թագավորության արևմուտքում էին կամ էլ Բյուզանդական կայսրության տարածքում, Թեոդոսիոս III Կույրի գլխավորած Աբխազական (մոտ 30.000) և Քարթլիի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը ասպատակեց Քարադուռի իշխանության տարածքը: Այս հանգամանքը վերջնականապես փաստացի պատերազմական գործողությունների մեջ ներքաշեց Անիի թագավորությանը, որը չէր կարող համակերպվել իր վասալ Արտանուջի թագավորության և իր վասալի վասալ Քարադուռի իշխանության նկատմամբ իրականացվող թշնամական գործողությունների հետ, մանավանդ, որ Ռավադյանների հիմնական ուժերը արդեն նահանջել էին: Արդյունքը եղավ Գորիի ճակատամարտը, որը շատ հարցեր դրեց իրենց իրական տեղում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
988 հունվար – Գորիի ճ-մ (Վրաստան, Տփղիսից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք)

Արքայից-արքա Սմբատ II Տիեզերակալը պահանջեց Թեոդոսիոս III Կույրից դադարեցնել թշնամական գործողությունները և հեռանալ Անիի թագավորության գերագահության տակ գտնվող տարածքներից: Միաժամանակ Հայոց արքան կենտրոնացրեց Անիի թագավորության բանակը (մոտ 80.000, այդ թվում Ոստանիկ, ինչպես նաև Մարզպանական բանակը, որի կազմում էին մասնավորապես Գոռամ իշխանի գլխավորած Արտանուջի թագավորության հեծելազորը, Գուրգեն արքայի գլխավորած Վասպուրականի թագավորության բանակը (վերջինս իր կազմում ընդգրկում էր նաև Համակար Արծրունու գլխավորած Անձևյաց իշխանության բանակը և Աշոտ Մոկացու գլխավորած Մոկաց իշխանության հեծելազորը, ինչպես նաև Գնունյաց, Քաջբերունյաց, Գաբեղյանց, Գազրիկյանց, Գնդունյանց և Ձյունականյանց գնդերը), Կարսի թագավորության բանակը, Լոռու թագավորության բանակը, Աբուսամբ Սյունու գլխավորած Սյունյաց թագավորության բանակը, Հմայակ Սևորդու, Սմբատ ու Վասակ Առանշահիկների գլխավորած Խաչենի թագավորության բանակը, Գագիկ Բագրատունու գլխավորած Տարոնի իշխանության հեծելազորը, Գրիգորի գլխավորած Սասունի իշխանության բանակը, Կորճայքի հեծելազորը և Ճողբի իշխանության բանակը): Տեղեկանալով իր դեմ արշավել պատրաստվող Անիի թագավորության բանակի կենտրոնանալու մասին` Թեոդոսիոսը իր բանակով նահանջեց դեպի հյուսիսի և ճամբարեց Գորիի շրջակայքում: Դրանից հետո արքայորդի Մուշեղը, ամուսնացած լինելով Թեոդոսիոսի դստեր հետ և զգալով իրեն համեմատաբար ապահով, բանակցությունների նպատակով ժամանեց Թեոդոսիոսի ճամբար, սակայն գերվեց: Ի պատասխան դրա Անիի թագավորության բանակը ուղղություն վերցրեց դեպի Գորի: Սակայն թշնամին, ամուր դիրքեր գրավելով քաղաքի շրջակայքում, միաժամանակ բաց թողեց նաև Կուր գետի ջրերը և, առաջացնելով արհեստական ջրհեղեղ, սեփական դիրքերի դիմաց ստեղծեց համատարած լերկասառույց: Ստեղծված բարդ իրավիճակից ելք առաջարկեց Վասպուրականի Գուրգեն արքան, որը նաև հանձն առավ գերությունից ազատել իր քեռորդի Մուշեղին: Հրամայելով սեփական հեծելազորի ձիերը պայտել հաստ ու ցցային ելուստներ ունեցող պայտերով` Գուրգենը վերջինիս ուղեկցությամբ լերկասառույցի վրայով առերևույթ խաղաղ երթով շարժվեց թշնամու ուղղությամբ: Թեոդոսիոսը, կարծելով, թե հայերը գալիս են բանակցելու, իր թիկնապահ գնդով Մուշեղի ուղեկցությամբ մոտեցավ լերկասառույցի վերջին:
Լիակատար լռություն պահպանող Գուրգենի հեծյալները ընդհուպ մոտեցան թշնամուն և, միանգամից հզոր աղաղակ բարձրացնելով, անակնկալ հարձակվեցին Թեոդոսիոսի թիկնապահ գնդի վրա: Վերջնիս, պատրաստ չլինելով ընդհարմանը, խուճապի մատնվեց ու դիմեց փախուստի: Մուշեղը ազատվեց, իսկ յուրայինների կողմից լքված Թեոդոսիոսը գերվեց:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 1.000 զինվոր: Սակայն Հայոց արքան մեծահոգի գտնվեց և խստորեն չպատժեց իր ձեռքում հայտնված կույր ծերունուն: Քարադուռի իշխանությունը ընկավ Անիի թագավորության ուղղակի տիրապետության տակ, բայց 989 թ-ից նորից անցավ Արտանուջի թագավորությանը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Այսպիսով հյուսիսից սպառնացող վտանգը վերացավ, ինչը Անիի թագավորությանը հնարավորություն տվեց կենտրոնացնել բոլոր ուժերը Ռավադյանների էմիրության դեմ մղվող պատերազմի շարունակության համար: Իսկ պատերազմը իրոք որ շարունակվում էր, մանավանդ որ արդեն 988 թ-ի գարնանը Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հիանալի առիթ ստացավ մարտական գործողությունները վերսկսելու համար:

988 փետրվար – Վասպուրականի ճ-մ

Ապահունիքից Հեր ուղևորվող Հերի էմիրի որդու շքախումբը (մոտ 100) մտավ Վասպուրական: Այստեղ, գյուղերից մեկի մոտ նկատելով վազվզող հայ երեխաներին, էմիրի որդու շքախումբը վերջինիս հրամանով առևանգեց նրանց և շարունակեց իր ուղին դեպի Հեր:
Տեղեկանալով այդ մասին` Սարգիս իշխանի գլխավորած Վասպուրականի թագավորության սահմանապահ ջոկատներից մեկը (մոտ 50) հասավ թշնամուն և գլխովին ոչնչացրեց վերջինիս, իսկ Սարգիսը հեծյալ թրամարտում հաղթեց ու սպանեց էմիրի որդուն: Հայերը կորցրին մոտ 10, թշնամին` մոտ 45 զինվոր: Գերված երեխաները ազատվեցին: "... իսկ ազատներից մեկը` Սարգիս անունով, հեծնում է իր երիվարն ու ընկնում նրանց հետևից: “Ինչո՞ւ, ինչո՞ւ եք անում այդ բանը”,- ասում է Սարգիսը նրանց: Իսկ նրանք ետ դառնալով թշնամաբար դիմում են դեպի նա: Եվ Սարգիսը պողպատե թուրը քաջաբար դուրս քաշելով` նրանց արյունով է հարբեցնում, բոլորին կոտորում...",- այսպես է փոխանցում մեզ այս իրադարձությունների արձագանքները դեպքերի ժամանակակից հոգևորական պատմիչ Ստեփանոս Տարոնացին:

988 փետրվար – Հերի ճ-մ

Տեղեկանալով որդու զոհվելու մասին` Հերի էմիրը համոզեց Ռավադյանների էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդին միացյալ ուժերով ներխուժել Վասպուրական: Այդ նպատակով Հերի մոտ կենտրոնացած Ռավադյանների, Շադադյանների ու Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 30.000) բաժանվեց երեք մասի և Հերի էմիրի գլխավորությամբ երեք շարասյուններով պատրաստվեց ներխուժել Վասպուրականի թագավորության տարածք: Վիճակը բարդանում էր նրանով, որ Վասպուրականի թագավորության հիմնական բանակային ուժերը դեռևս գտնվում էին Անիի թագավորության հյուսիսում և անմիջականորեն թշնամուն դիմադրելու համար առկա էին սակավաթիվ ուժեր:
Այս պայմաններում Հայկական մի ջոկատ (մոտ 100) գիշերը աննկատ թափանցեց թշնամու ճամբար և սպանեց Հերի էմիրին ու նրա օգնականներին: Հարկ է նշել, որ Ստեփանոս Տարոնացին թշնամու ղեկավար կազմի մահը բացատրում է "աստվածային բարեհաճությամբ", սակայն իմ կարծիքով այստեղ պետք է ավելի "երկրային" մի պատճառ փնտրել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման դիվերսիաները Հայկական բանակի համար նորություն չէին և բազմիցս էին կիրառվել հատկապես Տարոնի Հայկական բանակի կողմից: Այնուհանդերձ սա մնում է ենթադրության մակարդակին, քանի որ հոգևորական պատմիչ Տարոնացին բերում է այլ "պատճառ": Այսպես թե այնպես, բայց ստեղծված խառնաշփոթ իրավիճակում թշնամին այլևս չիրականացրեց ներխուժում դեպի Վասպուրական, թեև դրա փոխարեն Ռավադյանների էմիրությյունը սկսեց տենդագին պատրաստվել ավելի խոշոր գործողությունների:

988 գարնանը էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած Ռավադյանների, Հերի և Շադադյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 100.000) Արտավանյան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Դվին-Արագածոտն-Շիրակ երթուղով ներխուժեц Անիի թագավորության տարածք, սակայն Անիի թագավորության բանակը (մոտ 80.000) Անիի ճ-մ-ում գլխովին ջախջախեց թշնամուն: Հայերը կորցրին մոտ 15.000, թշնամին` մոտ 50.000 զինվոր:

Զարգացնելով հաջողությունը` թշնամու նահանջող մնացորդներին հետապնդող Անիի թագավորության բանակը (մոտ 40.000) գրավեց Դվինը և Նախիջևանը Ռավադնների էմիրության նահանջող բանակից (ընդհանուր` մոտ 1.000): Ռավադյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում Դվինը ու Նախիջևանը անցան Անիի թագավորության գերագահությունը ընդունած Գողթնի էմիրությանը, իսկ Անիի թագավորությունը պահպանեց իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 15:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ռավադյան III պատերազմ
(990)


Ռավադյան II պատերազմում կրած անհաջողությունը անչափ կատաղեցրել էր Ռավադյաններին: Ընդ որում Աբուլ-Հաիջա Մուհամմեդին առանձնապես խոցել էին ոչ միայն իր ծրագրերի իրագործման մի քանի ձախողումները ու կրած լուրջ կորուստները, այլև այն, որ այս անհաջողությունները լուրջ հարվածի տակ էին դնում ղազիի` հավատի համար մարտնչողի, իր հեղինակությունը: Ու եթե նախկինում շրջակա գրեթե բոլոր մահմեդական իշխանությունները հավատով ու հույսով էին նայում այս էմիրին ու ընդունում նրան որպես իրենց առաջնորդ, ապա այժմ Ռավադյան էմիրի հեղինակությունը լրջորեն տրորվել էր: Սկսվում էր սասանվել նաև վերջինիս նկատմամբ Բուվայհյանների տածած կարծես թե անսասան թվացող վստահությունը. Վերջիններս մի գեղեցիկ օր կարող էին վերցնել ու հետ ուզել “հավատի” համար մղվող պատերազմի վարման նպատակով Ռավադյաններին հանձնած խալիֆի կանաչ դրոշը, ինչը Ռավադյանների խիստ փառասեր էմիրի համար մահվան պես մի բան էր:

Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Աբուլ-Հաիջա Մուհամմեդին ավելին, քան երբևէ, պետք էր հասնել ռևանշի: Այսպիսով ցանկությունը, հերթական անգամ փորձել Հայոց զենքի ուժը, մահմեդական այս էմիրի մոտ ոչ մի կերպ չէր վերացել: Պակասում էր միայն առիթը, այն էլ շուտով գտնվեց:

990 թ-ի գարնանը Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի (մոտ 10.000) և Վասպուրականի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը ազատագրեց Մանազկերտը Մրվանյանների քրդական էմիրության կայազորից (մոտ 1.000): Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 600 զինվոր: Մանազկերտը և Ապահունիքը միացվեցին Արտանուջի թագավորությանը:

990 գարուն – Խուանք գյուղի ճ-մ (Ապահունիք)

Մանազկերտը կորցրած Մրվանյանները համոզեցին Ռավադյանների էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդին ռազմական գործողություններ սկսել Անիի թագավորության դեմ և վերականգնել մահմեդականների իրավունքները: Այդ նպատակով Հերի մոտ կենտրոնացած Ռավադյանների, Շադադյանների, Մրվանյանների ու Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 140.000) բաժանվեց երեք մասի և երեք զորասյուններով պատրաստվեց ներխուժել Անիի թագավորության տարածք: Ընդ որում այս անգամ թշնամին, ակնհայտորեն հաշվի առնելով ուղիղ Անիի վրա շարժվելու հետ կապված նախկինում ստացած դառը փորձը, նախատեսել էր Հայոց թագավորություն ներխուժել այլ ուղղությունից` հընթացս աջակցելով նաև Մրվանյաններին: Նախատեսված էր, որ ներխուժման պատրաստվող բանակի հյուսիսային (մոտ 60.000) և հարավային (մոտ 60.000) զորասյունները պետք է ուղղություն վերցնեին համապատասխանաբար Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով դեպի Արարատի ու Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Մոկք երթուղով դեպի Վասպուրականի հարավ` խնդիր ունենալով ապահովել Հեր-Թոռնավան-Բերկրի-Արճեշ երթուղով սրընթաց երթով դեպի Մանազկերտ ուղղություն վերցնել պատրաստվող Աբուլ-Հաիջա Մուհամմեդի հիմնական բանակի (20.000) թևերը: Ընդ որում մինչ այս Ռավադյան էմիրը մի “դիվանագիտական կոչ” հղեց Արտանուջի արքա Դավիթ II Մեծին, որտեղ, ըստ Մատթեոս Ուռհայեցու, մասնավորապես ասվում էր. “Մի՛ խաբեսցէ ոք զքեզ, ո՛վ այր դու Դաւիթ, ամենաքարշ եւ ժանդ եւ նեխեալ ալեօքդ, զի ահա՝ թէ ոչ վաղվաղակի առաքեսցես ինձ զհարկս տասն տարւոյ եւ ի պատանդ զորդիս ազատաց քոց եւ գիր ծառայութեան ինձ՝ այժմ հասեալ գամ ի վերայ քո մեծաւ զօրութեամբս իմով եւ ո՞վ իցէ այն, որ փրկեսցէ զքեզ ի ձեռաց իմոց, զի ահա չարաչար եւ դառն նեղութիւն ածից ի վերայ քո, պիղծ եւ դառն ալեւոր”: Հայերը չպատասխանեցին հայհոյախառն այս նամակին, որոշելով հանդուգն էմիրին իրական պատասխան տալ մարտի դաշտում:
Սակայն թշնամին կարողացավ հաջողությամբ իրագործել իր ծրագիրը. հյուսիսային ու հարավային շարասյուների երթի միջոցով նա թևերում կաշկանդեց Անիի թագավորության բանակի հիմնական մասին (մոտ 70.000), ինչը ապահովվեց Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած հիմնական բանակի հաջող երթը մինչև Ապահունիք: Թշնամու հիմնական բանակը հասավ Խուանք գյուղին և ճամբարեց նրա մոտակայքում: Ստեղծված պայմաններում թշնամու ճանապարհը կարողացավ փակել միայն Գաբրիել սպարապետի, Գամրեկելի իշխանի, Վաչեի, Թևդատի և Փերսի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (5.500, որից 3.000 հետևակ նետաձիգներ):
Թշնամուն քանակապես զիջելու պատճառով Հայկական բանակը որոշեց հասցնել գիշերային անակնկալ հարված:
I փուլ – Գամրեկելի իշխանի գլխավորությամբ թշնամու ուղղությամբ շարժվող Հայկական բանակի առաջապահը (700) անակնկալ հանդիպեց հակառակորդի գիշերապահին (1.000): Բայց հայերը չշփոթվեցին և շեշտակի հարվածով պարտության մատնեցին հակառակորդին, որի մնացորդները սկսեցին փախչել իրենց հիմնական բանակի ուղղությամբ:
II փուլ – Հայկական հիմնական բանակը ներխուժեց թշնամու ճամբար և սկսեցին անխնա կոտորել անակնկալի եկած թշնամու ռազմիկներին: Միաժամանակ կազմակերպվեց նաև լեռներից իջնող գյուղացիների հոծ զանգված: Գիշերային խավարում կայծակի ակնթարթային փայլատակումներով լուսավորվող այս տեսարանը ստեղծեց հսկայական բանակի հարձակման տպավորություն և վերջնականապես բարոյալքեց թշնամուն ու կոտրեց նրա դիմադրական ոգին: Թշնամին դիմեց խուճապահար փախուստի:
III փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան, իսկ Գամրեկելին գերեց Մամլանի որդուն և կնոջը:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 16.000 զինվոր, որոնց թվում հատկապես շատ էին գերիները: Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հազիվ փրկվեց գերությունից: Հայերին բաժին հասավ նաև Ռավադյանների էմիրի մարտական ձին, խալիֆի կանաչ դրոշը և հարեմը:

990 գարուն – Բանակի ճ-մ (Վասպուրական, Բուժունիք գավառ, Ոստանի մոտակայքում)

Նախորդ իրադարձությունների հետ միաժամանակ Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Բուժունիք երթուղով Անիի թագավորության տարածքում խորացող թշնամու բանակի հարավային զորասյունը (մոտ 60.000), ենթարկվելով իր դեմ գործող Անիի թագավորության բանակի (մոտ 25.000) պարտիզանական հարվածներին, հասավ Ոստան: Այստեղ Վասպուրականի իշխանաց-իշխան Ապլղարիբ Հավնունին, նեղացած լինելով Անձևացիքի իշխան Դերենիկ Արծրունուց այն բանի համար, որ վերջինս բանակի հրամանատարությունը հանձնել է Սարգիս իշխանին, դավաճանեց իր բանակին և Հայրենիքին: Կապ հաստատելով թշնամու բանակի հրամանատարի հետ` Ապլղարիբը տեղեկացրեց նրան Հայկական հիմնական բանակից առանձին գործող Անձևացիքի իշխանության բանակի (մոտ 4.000) վիճակի մասին և մատնանշեց մի հարմար վայր, որտեղ թշնամին կկարողանա անակնկալ հարձակվել Հայկական բանակի վրա:
Օգտագործելով ստացած տվյալները` Ռավադյանների էմիրության բանակը գիշերային անակնկալ հարձակում կազմակերպեց ճամբարած Հայկական բանակի վրա և պարտության մատնեց նրան: Ընդ որում թշնամու ռազմիկները չհամարձակվեցին մոտենալ միայն Ապլղարիբի ու նրա կողմնակիցների վրաններին, քանի որ վերջիններս զինած էին ու պատրաստ դրմադրության:
Հայերը կորցրին մոտ 3.000 զինվոր, այդ թվում գերվեց Անձևացիքի իշխան Դերենիկ Արծրունին, թշնամին` մոտ 700 զինվոր: Գերված հայերը բանտարկվեցին Բակեար ամրոցում:

990 գարուն – Բակեար ամրոցի ճ-մ

Դավաճան Ապլղարիբ Հավնունին, նպատակ ունենալով որևէ կերպ քավել իր մեղքը, որոշեց ազատել հայ գերիներին: Այդ նպատակով Ապլղարիբ Հավնունու գլխավորած Հայկական բանակը (50) դարան մտավ ամրոցի շրջակայքում` նախատեսելով գերիներին ազատել այն ժամանակ, երբ պահակային ջոկատը (մոտ 200) նրանց կհանի զբոսանքի:
I փուլ – Ապլղարիբի գլխավորած մի քանի հեծյալներ հարձակվեցին գերիների պահակային ջոկատի վրա և դիմեցին կեղծ փախուստի: Այդ ընթացքում, մենամարտելով մի հաղթանդամ հակառակորդի հետ, Ապլղարիբը թրատեց նրան:
II փուլ – Դարանում գտնվող Հայկական բանակի հիմնական ուժերը հարվածեցին կեղծ նահանջը շարունակող հայ հեծյալներին հետապնդող հակառակորդին և գլխովին ջախջախեցին նրան: Դերենիկ Արծրունին ազատվեց:
III փուլ – Թշնամու մնացորդները հետապնդվեցին մինչև Հեր: Ընդ որում որպես անձնական հաղթանակի նշան Ապլղարիբի հզոր ձեռքով Հերի դարպասին մխրճված տապարը երկար տարիներ մնաց այդպես էլ մխրճված:
Հայերը կորցրին մոտ 10, թշնամին` մոտ 150 զինվոր: Թշնամու Հյուսիսային զորասյունը, այդպես էլ չմտնելով մարտական գործողությունների մեջ, նահանջեց:

Ռավադյան III պատերազմը ավարտվեց: Արդյունքում Մանազկերտը և Ապահունիքը անցան Արտանուջի, իսկ նրա միջոցով` Անիի թագավորությանը, սակայն հարավ-արևելքից սպառնացող վտանգը այս անգամ էլ չվերացավ: Հայկական բանակը թեև ջախջախել էր թշնամու գլխավոր զորասյուններից մեկը, սակայն մեկ հաղթանակ էլ բաժին էր հասել Ռավադյաններին: Բացի այդ Ռավադյանների հերթական անհաջողությունը իսկական մի խուճապ առաջացրեց իսլամական ողջ աշխարհում, որը համարեց իրեն խիստ վիրավորված և տենդագին կերպով սկսեց նոր պատերազմի պատրաստություններ տեսնել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 16:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Բոլորս էլ երևի կհիշենք, թե Բեշիրի ճամբարած բանակի վրա գիշերային անակնկալ հարձակում կազմակերպող Գևորգ Մարզպետունին, ըստ Մուրացանի, ինչպես է կազմակերպում լեռներից իջնող գյուղացիների հոծ զանգված, նախատեսելով, որ գիշերային մթության մեջ դա խուճապի կմատնի թշնամուն և կօգնի Մարզպետունու սակավաթիվ ռազմիկների հաղթանակին: Բայց հետաքրքիրն այն է, որ այս դեպքերի մասին պատմող միակ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին նման մարտավարության մասին որևէ տեղեկություն չի տալիս:

Դրան հակառակ՝ Մատթեոս Ուռհայեցին հայտնում է մասնավորապես, որ. "...եւ էր լոյս լուսնին սաստիկ, եւ յայնժամ երեւեցաւ սակաւ ինչ անձրեւ ի վերայ լերանց, եւ ամենայն լերինքն փայլատակէին իբրեւ զբոց հրոյ. եւ տեսին զայն զօրքն այլազգեաց, կարծեցին թէ այն ամենայն բազմութիւն զօրաց քրիստոնէիցն իցեն եւ յայնժամ առ հասարակ ի փախուստ դարձան։". Ու թեև մեր պատմիչը հայտնում է միայն "փայլատակող լեռներ"-ի մասին, սակայն ակնհայտ է, որ այն տպավորության ստեղծմանը, թե. "այն ամենայն բազմութիւն զօրաց քրիստոնէիցն իցեն", կարելի է ենթադրել, որ մենք այստեղ գործ ունենք հենց նման մարտավարության կիրառության հետ…

Կարելիէ կարծել, որ Մուրացանը տեղյակ է եղել Մատթեոս Ուռհայեցու հայտնած այս տեղեկությանը և, առավել դիտարժանության համար, այն ընդգրկել իր վեպում ու նման մարտավարության կիրառում է վերագրել Գևորգ Մարզպետունուն: Իհարկե, բացառված չէ, որ Գևորգը կարող էր իրոք կիրառած լինել նման մի բան, մանավանդ որ նրա գործողությունների մասին հայտնում է հոգևորական պատմիչը, որը հեռու էր ռազմական գործից և իր առջև նույնիսկ խնդիր չէր էլ դրել լուսաբանել ռազմական մանրամասները, բայց համենայն դեպս մի բան փաստ է, որ ամեն դեպքում սկզբնաղբյուրում այդ մասին տեղեկություն չկա...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 16:01 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ռավադյան III պատերազմը (990) ու նրանում կրած անհաջողությունը, ինչպես արդեն ասացինք, բարդ վիճակի մեջ էր դրել Աբուլ-Հաիջա Մուհամմեդին: Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ռավադյանների այս էմիրին, ինչ գնով էլ լինի, անհրաժեշտ էր վճռական հաջողության հասնել Անիի թագավորության նկատմամբ: Դրա համար էլ այս անգամ "հավատի այս ռազմիկը" նոր պատերազմի պատրաստությունը սկսեց տեսնել ամենայն մանրաասնությամբ: Վերջնականապես դրված էր "ով-ում" հարցը և նման պայմաններում Մուհամմեդը չէր ուզում բաց թողնել և ոչ մի մանրուք: Նոր պատերազմի նախապատրաստության վրա Ռավադյանների էմիրը ծախսեց ոչ պակաս, քան 7 տարի: Իսկ այդ 7 տարում տեղի ունեցան նորանոր քաղաքական զարգացումներ, որոնք, զգալիորեն բարդացնելով Հայոց թագավորության վիճակը և թեթևացնելով իր վիճակը. կարծես թե խոստանում էին ամենայն հաջողություն:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 991 թ-ին բռնկվեց Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), որի արդյունքում Արաբական խալիֆությունը և Բուվայհյանների ամենաիշխան վեզիրները հայտնվեցին բավականին ծանր վիճակում: Ու Ռավադյանների էմիրության համար ամենալավը այն էր, որ վիճակը մի կողմից այնքան օրհասական չէր, որ դրվեր Արաբական խալիֆության լինել-չլինելու հարցը, բայց մյուս կողմից էլ այնքան էլ թեթև չէր, որ Բուվայհյաններըի մոտ ցանկություն առաջանար նեղացնել Ռավադյանների հզոր էմիրին: Մի խոսքով, այս պատերազմի արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Աբուլ-Հաիջա Մուհամմեդը Բաղդատի կողմից կարող էր համեմատականորեն հանգիստ լինել:

Բայց կար ևս մեկ կարևոր հանգամանք: Երկարատև ու արյունաքամ անող ներքին ապստամբությունների դարաշրջանը հաղթահարած Բյուզանդական կայսրությունը նորից ուղղել էր մեջքը և սկսել էր սպառնալ ոչ միայն Արաբական խալիֆությանը, այլ նաև հարևան քրիստոնյա իշխանություններին: Ու այս սպառնալիքը ամենից իրական էր հենց Անիի թագավորության` արևելքի քրիստոնյա իշխանությունների գլխավոր սյուզերենի համար: Ընդ որում, եթե Անիի թագավորության արքայից արքա Գագիկ I Մեծի (989-1020) հետ գոնե ձևականորեն կոնֆլիկտի առիթ չկար, ապա Արտանուջի արքա Դավիթ II Մեծի հետ կային հին հաշիվներ, այն էլ ինչպիսի հաշիվներ. Արտանուջի այս արքան ժամանակին օգնել էր Բյուզանդիայի կայսր Վասիլ II Բուլղարասպանի (976-1025) դեմ ապստամբած ու նրան գահընկեց անել փորձող Վարդ Փոկասին, ինչը Բյուզանդիայի այս փառասեր կայսրը ոչ մի կերպ ներել չէր կարող: Սա իհարկե միայն առիթ էր` նման բաներ էին ներել ու նման բաների հետ էին հաշտվել արքաներն ու կայսրերը: Իրականում խնդիրն այն էր, որ Արտանուջի թագավորություն զբաղեցնում էր ստրատեգիական հսկայական կարևորություն ունեցող մի տարածք, որին տիրելով կայսրությունը կարող էր միանգամից գերիշխող դիրք գրավել քրիստոնյա բոլոր իշխանությունների նկատմամբ:

Արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Բյուզանդական կայսրությունը վաղ թե ուշ պետք է ընդհարվեր հայերի հետ, ինչը կարծես թե բարենպաստ պայմաններ էր ստեղծում Ռավադյանների էմիրության համար: Ու այս ամենում միակ լուսավոր կետը, որ մնացել էր հայերի համար, դա այն էր, որ Անիի թագավորությունում այս ժամանակ գահակալում էր արքայից արքա Գագիկ I Մեծը, վճռական բնավորության տեր ու հզոր մի արքա, որն էլ իր մեջ բավարար ուժ գտավ դուրս բերելու իր թագավորությունը քաղաքական այս լուրջ հորձանուտներից:

Ընդ որում հատկանշական է, որ Հայոց արքան որևէ պատրանք չուներ ոչ շրջակա մահմեդական իշխանությունների, ոչ էլ իր քրիստոնյա վասալների "վասալական հավատարմության" վրա: Այսպես, եթե առաջ հայոց արքաները այս կամ այն կերպ ձգտում էին փաղաքշել Գողթնի էմիրությանը, որ վերջինս պատվար հանդիսանա հարավ-արևելքից սպառնացող վտանգի դեմ, ապա այժմ Հայոց արքան փոխեց այդ քաղաքականությունը: Ճիշտ է, Գողթնի էմիրությունը որպես կանոն բարդ հարաբերություններ էր ունենում Ատրպատականի տիրակալերի հետ և երբեմն դաշնակցում էր հայերին, բայց այնուհանդերձ այն առանձնապես շահագրգռված չէր պայքարելու իր հավատակիցների դեմ: Համենայն դեպս Դվինը, այն գինը, որը Հայոց թագավորությունը սովորոբար վճարում էր Գողթնի էմիրության այս վարքագծի համար, հաստատ չարժեր դրան:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 16:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Եվ ահա արդեն.992 արքայից-արքա Գագիկ I Մեծի գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 30.000) գրավեց Դվինը Գողթնի էմիրության կայազորից (մոտ 1.000): Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը, արքայից-արքայյի բանակը շարունակեց առաջխաղացումը և Վայոց ձոր, Ճահուկ գավառները ու Ծղուկ գավառի հյուսիսային մասը առանց լուրջ մարտերի ենթարկեցրեց ուղղակիորեն Անիի թագավորությանը: Սա ուժի մի ցուցադրում էր և Անիի տիրակալը, վստահորեն խլելով հիշատակված տարածքները 987 թ-ին թագավորություն հռչակված Սյունիքի թագավորությունից, դրանով իսկ ցույց տվեց Անիի բոլոր վասալ թագավորություններին և իշխանություններին, թե ով է երկրի իրական տերը: Ընդ որում երկրի միասնությունը և ներքին համախմբվածությունը ապահովելը ամենևին էլ Անիի գահակալի քմհաճույքի արդյունքը չէր, այլ հանդիսանում էր կարևոր մի քայլ այն բանի ֆոնին, որ Բյուզանդիայի հետ բախումը օր-օրի մոտենում էր:

992 թ-ին բյուզանդական բանակը (մոտ 60.000) պաշարեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000), սակայն չկարողացավ գրավել այն: Այնուհանդերձ սա առիթ հանդիսացավ, որ սկսվի Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993): Ընդ որում հարվածն ուղղված էր ոչ միայն հայերի դեմ: Նույն արշավանքի շրջանակներում բյուզանդական բանակը կարճատև դիմադրությունից հետո գրավեց նաև Խլաթը ու Արճեշը Մրվանյանների էմիրության կայազորներից (ընդհանուր` մոտ 2.000) և, ստանալով էմիրության հպատակության երաշխիքներ, նահանջեց: Ու թեև յուրայիններին օգնելու նպատակով նույն թվականին էլ "իսկական խալիֆության" հավակնություններ ունեցող Եգիպտոսի Ֆաթիմյանների էմիրության բանակը պաշարեց Անտիոքը բյուզանդական բանակից, սակայն չկարողացավ գրավել այն ու նահանջեց: Այս պայմաններում կայսրությանը միակ դիմադրող ուժը կրկին մնում էր Անիի թագավորությունը:

Վճռական ընդհարումը տեղի ունեցավ հաջորդ տարի. 993 թ-ին Բասենի ճ-մ-ում Անիի թագավորության բանակը (մոտ 70.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած բյուզանդական բանակին (մոտ 80.000): Դժբախտաբար այս վճռական ճակատամարտի մանրամասները մեզ չեն հասել և հայտնի է միայն նրա արդյունքը: Անիի թագավորության պաշտոնական արխիվը մեզ չի հասել, իսկ հոգևորական պատմիչներն էլ ուղղակի չէին ուզում խորանալ և հայտնել մեզ "Արևելքի քրիստոնյաների հովանավոր"-ի այս թշնամական քայլի ու հատկապես նրա ջախջախիչ հետևանքների մասին: Այս ճակատամարտի մասին իրեն թույլ է տալիս խոսել միայն Մատթեոս Ոռհայեցին, իր ժամանակի հայ պատմիչների մեջ բյուզանդացիներին համեմատականորեն ամենաքիչը սիրողը, այն էլ փոխանցում է իրադարձությունները զուտ հոգևորականներին բնորոշ ոճով: "...Իսկ յետ երկու ամի (993 թ-ին - L) ելանէր մեծ տունն Հոռոմոց (Բյուզանդական կայսրությունը - L) եւ գայր բազում զօրօք ի վերայ աշխարհին Հայոց. եւ սրով եւ գերութեամբ անողորմ յարձակեցան ի վերայ հաւատացելոց Քրիստոսի. եւ գազանաբար սպանմամբ ընթանայր իբրեւ զօձ թունաւոր, որ եւ ելից իսկ զտեղի անհաւատ ազգացն։ Եւ եղեւ ի մտանելն նորա յաշխարհի Հայոց, ժողովեցան ընդ յառաջ նորա զօրքն Հայոց ազատացն (Հայոց բանակը - L), եւ ի դիպելն ընդ միմեանս բախեցին գազանաբար, եւ քաջ ընդ քաջս ելանէին եւ անպարտելի հանդիսանային յերկու կողմանց։ Եւ անդ էր տեսանել զսաստիկ կոտորած յերկուց կողմանցն. եւ յայնժամ ի սաստկանալն մեծի պատերազմի, եղեն պարտեալ զօրքն Հոռոմոց առաջի զօրացն Հայոց եւ դարձան ի փախուստ դիմօք յաշխարհն իւրեանց ամօթ երեսօք մազապուրծ փախմամբ",- ասում է Մատթեոս Ուռհայեցին: Այսպես թե այնպես, բայց Հայ-Բյուզանդական III պատերազմը ավարտվեց, որի արդյունքում որևէ սահմանային փոփոխություն տեղի չունեցավ:

Այսպիսով Հայոց թագավորությունը մեծապես լուծեց արևմուտքից սպառնացող վտանգի հարցը, մանավանդ որ շուտով Ֆաթիմյանների էմիրության դեմ մղվող ռազմական գործողություններում կայսրությունը ևս մեծ անհաջողություն կրեց` պարտվելով 994 թ-ի Բուրզա դաշտի ճ-մ-ում (Հալեպից մոտ 10 կմ հարավ): Արդյունքում կայսրությունը լրջորեն խրվեց "Սիրիական գործեր"-ի մեջ և ստիպված եղավ հրաժարվել Անիի թագավորության դեմ մողվող ռազմական գործողությունների վերսկսումից` առժամանակ լրջորեն սահմանափակելով իր "կայսրապաշտական նկրտումներ"-ը: Դե իսկ շուտով էլ լրջորեն բարդացան նաև "Բուլղարական գործեր"-ը...

Բայց սա ամենևին էլ դեռ չէր նշանակում, որ Անիի թագավորության արևմտյան սահմանները հանգիստ են: Հենց այդ ժամանակներում էր, որ Ռավադյանների էմիրությունը վերջնականապես կարողացավ կազմավորելԱնիի թագավորության սահմաններում կամ նրա շրջակայքում գտնվող էմիրությունների հզոր մի դաշինք, դաշինք, որը թշնամական գործողություններ սկսեց հայերի դեմ և ոչ պաշտոնապես ազդարարեց հերթական պատերազմի սկիզբը:

994 թ-ին Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 20.000) գրավեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000), սակայն նույն տարում էլ Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 40.000) հետ վերցրեց քաղաքը:

996 թ-ին ակտիվացավ Տփղիսի Շուաբյանների էմիրությունը, սակայն Գուգարքի արևելքում տեղի ունեցած ճ-մ-ում Դավիթ I Անհողիի (991-1048) գլխավորած Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած այս էմիրության բանակին (մոտ 5.000): Շուաբյանների էմիրությունը առժամանակ ընդունեց Լոռու թագավորության գերագահությունը, որը, սակայն, երկար չտեվեց:

997 թ-ի գարնանը Շուաբյանների էմիրության բանակը (մոտ 10.000) գրավեց Շամշուլդե ամրոցը և Դմանիսը (Գուգարք, Տաշիր գավառ) Լոռու թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 1.000): Սրա հետ միաժամանակ էլ Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 15.000) կրկին գրավեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000):

Հարաբերությունները սրվում էին, սրվում էին օր-օրի և ամեն ինչ տանում էր պատերազմի, մեծ պատերազմի մահմեդական ողջ արևելքի հետ, պատերազմի, որին վիճակված էր վերջնականապես լուծել հարցերը արաբական աշխարհի ու Անիի թագավորության միջև, պատերազմի, որին վիճակված էր վճռական մի վերջաբան դնել ավելի քան երեք ու կես հարյուրամյակ շարունակվող այս արյունոտ մրցակցությանը...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани и Атрпатакан: Вековое противостояние
СообщениеДобавлено: 01 апр 2012, 16:03 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ռավադյան IV պատերազմ
(997-998)


997 ամռանը Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած Ռավադյանների, Հերի ու Գողթնի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 110.000) Հեր-Ճվաշ-Արտազ երթուղով ներխուժեց Անիի թագավորության տարածք և բանակեց Կոգովիտում: Սակայն, այն բանից հետո, երբ հյուսիսից թշնամու դեմ շարժվեցին Ոստանիկ, ինչպես նաև Կարսի և Արտանուջի թագավորությունների բանակները (մոտ 50.000) ու ճամբարեցին Վաղարշակերտում, Վասպուրականի թագավորության բանակը (մոտ 20.000) սկսեց սպառնալ հարավից, իսկ Սյունիքի թագավորության բանակը (մոտ 20.000)` արևելքից, Ռավադյանների էմիրը գերադասեց հաշտություն կնքել և նահանջել:

Ընդ որում Ռավադյանների էմիրին ստիպեց հաշտություն կնքել և նահանջել ևս մեկ կարևոր ու մինչ այդ չնախատեսված հանգամանք: 997 թ-ին Ղազնևիների սուլթանությունը, ղազիների ու գուլյամների ջանքերով հենց նոր սկզբնավորված այդ պետությունը, որը հիմնադրվել էր ներկայիս Պակիստանի տարածքում և սկսել էր տարածվել դեպի արևմուտք, ի վերջո ոչնչացնելով իր նախկին սյուզերեն Սամանյանների էմիրությունը, հսկայական տարածքների ու հզորության տեր էր դարձել Ռավադյանների էմիրությունից արևելք ընկած տարածքների վրա: Իսկ սա նշանակում էր, որ Ռավադյանների էմիրության արևելյան սահմաններում իրավիճակը միանգամից ու կտրուկ բարդանում էր, քանի որ, եթե առաջ Սամանյանների էմիրությունը որոշակիորեն հակակշռում էր իրենից ավելի արևելք գտնվող Ղազնևիների սուլթանությանը կամ էլ հյուսիս-արևելքում տարածվող Ղարախանյանների էմիրությանը և բուֆերի դեր էր կատարում վերջինիս ու Ռավադյանների միջև, ապա այժմ այդ բուֆերը վերացել էր: Ընդ որում իսկական “կայսերական հավակնություններ” ու ֆանատիկ կրոնական մոլեռանդություն ունեցող Ղազնևիները, դատելով ըստ ամենայնի, ամենևին էլ չէին պատրաստվում դադարեցնել իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք:

Հենց այս հանգամանքն էր, որ 997 թ-ի ամռանը ստիպեց Ռավադյանների էմիրին դադարեցնել այդքան երկար նախապատրաստված հարվածը Անիի թագավորությանը և նահանջել: Սակայն առերևույթ դրական այս զարգացումը շատ արագ փոխեց իր բնույթը - շուտով պարզվեց, որ Անիի թագավորության համար վտանգը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է մեծացել: Հանդիպելով Ղազնևիների սուլթանին իր պետության արևելյան սահմաններում` Աբուլ-Հաիջա Մուհամմեդը ընդունեց վերջինիս գերիշխանությունը և դրանով իսկ ապահովեց իր պետության արևելյան սահմանների ապահովությունը: Ավելին, Ղազնևիների նորընծա սուլթան Իսմայիլը (997-998) ինքը դեռևս լիակատար ապահով չէր համարում իր պետության արևելյան սահմանները և ենթակա էր հնարավոր հարձակման հյուսիս-արևելքում գտնվող Ղարախանյանների էմիրության ու արևելքում գտնվող Ջայպալի հնդկական ռաջայության կողմից: Այսպիսով ստեղծվել էր մի իրավիճակ, երբ սուլթանը փաստորեն ինքն էլ էր շահագրգռված որպես վասալ ունենալ Ռավադյանների էմիրին ու դրանով իսկ ապահովություն ստեղծել իր պետության գոնե արևմտյան սահմաններին, առավել ևս, որ, վասալական կախման մեջ գցելով Ռավադյաններին, Ղազնևիների սուլթանությունը դրանով իսկ միանգամից որպես վասալներ ձեռք էր բերում Աբուլ-Հաիջա Մուհամմեդի բոլոր վասալներին ու փաստորեն մուտք էր գործում Անդրկովկաս, Հայաստան ու Միջագետք:

Այսպես թե այնպես, սակայն երկկողմանիորեն օգտակար դաշինքը կնքված էր, որի արդյունքում Ռավադյանների էմիրը հնարավորություն էր ստանում վերադառնալ ընդհատված ծրագրին ավելի մեծ թափով և արդեն, ըստ Ստեփանոս Տարոնացու, նաև “Խորասանի ամիրայի օգնությամբ” փորձել վերջնականապես ծնկի բերել Անիի թագավորությանը:

Բարեբախտաբար Ռավադյանների հիմնական ուժերի անակնկալ նահանջը, որը ինչպես արդեն ասացինք, պայմանավորված էր էմիրության արևելյան սահմաններում բարդացած իրավիճակով, հնարավորություն տվեց Անիի թագավորությանը գոնե պատերազմի սկզբում ձեռք բերել մի քանի հաջողություններ: Այսպես, արդեն նույն 997 թ-ի ամռանը Դավիթ I Անհողիի գլխավորած Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 15.000) Լոռի ամրոցի ճ-մ-ում (Գուգարք, Տաշիր գավառի հարավ) հաղթեց Աբուլ-Հաիջա Մուհամմեդին օժանդակելու նպատակով Գանձակից Լոռու թագավորության տարածք ներխուժած Շադադյանների էմիրության բանակին (մոտ 20.000): Զարգացնելով հաջողությունը` Դավիթ I Անհողիի գլխավորած Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 10.000) գրավեց Գագ և Շամշուլդե ամրոցները, ինչպես նաև Դմանիսը Քարթլիի թագավորության կողմն անցած Դեմետրե իշխանի վրացական բանակից (ընդհանուր` մոտ 800):

Բանն այն է, որ Բագրատ I-ը, հավատարիմ իր վարած քաղաքականությանը ու իր բնավորությանը, այս անգամ ևս փորձել էր ձուկ որսալ պղտոր ջրում և օգտվել Անիի թագավորության բարդ արտաքին-քաղաքական իրավիճակից: Հենց նրա դրդումով էր Դեմետրե իշխանը ապստամբել Լոռու թագավորության դեմ և անցել Քարթլիի թագավորության կողմը: Սակայն, ինչպես տեսանք, այս անգամ ևս Քարթլիի թագավորության հիմնադիրը, ապերախտ այս Բագրատունին, որի մեջ կարծես թե ընդհանրապես մեռել էր հայերի ու Հայաստանի համար այնքան շատ լավ բան արած իր տոհմի արյունը, անհաջողության մատնվեց. Լոռու թագավորության արքան ոչ միայն վտարեց Դեմետրեին ու ետ վերցրեց իր ամրոցները, այլև գրավեց նաև Տփղիսի Շուաբյանների էմիրության կողմից ժամանակին գրավված, սակայն Քարթլիի թագավորությանը զիջված Շամշուլդեն ու Դմանիսը:

Հաջողությունը հայերի կողմում էր նաև մյուս ճակատում` 997 թ-ի աշնանը Արտանուջի թագավորության բանակը (մոտ 40.000) գրավեց Մանազկերտը Մրվանյանների էմիրության կայազորից (մոտ 1.000):

Այսպիսով չափազանց դժվար ու պատասխանատու այս “շախմատային հակամարտության” առաջին փուլը հայերի օգտին եղավ, սակայն առջևում էին դեռևս նոր ընդհարումներ և ակնհայտ էր, որ սկզբնական այս հաջողությունները դեռևս քիչ էին վերջնական հաղթանակի համար:

Ռազմական գործողությունները պետք է վերսկսվեին հաջորդ տարվա գարնանը...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 2   [ Сообщений: 19 ]
На страницу 1, 2  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB