2. Հինգի թագավորություն
(ձևականորեն ընդունում էին Արմենիի գերագահությունը)
(
տիտղոս - Արմենի, Միտանի, Կիլիկիա՝ արքա, Հայա՝ քուրմ, Արարատ՝ զորավար)
(
մայրաքաղաք - Արմենի՝ Արմե, Միտանի՝ Վաշշուգանե, Կիլիկիա՝ Ադանա, Հայա՝ Անի, Արարատ՝ Վան)
Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանության փլուզումը կործանարար հետևանքներ ունեցավ գերիշխանության հիմք հանդիսացած պետության` Արատտայի քրմապետության համար, որտեղ խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին հինգ անկախ թագավորություններ` Արմենի, Հայա, Արարատ, Միտանի և Կիլիկիա:
2.1. Արմենիի թագավորություն
Այստեղ շարունակեց իշխել Հայկազունիների գլխավոր ճյուղը և այն հանդիսացավ Հայկազունիների ավանդույթների գլխավոր շարունակողը: Այս թագավորությունը, որի գերագահությունը հաճախ միայն ձևականորեն, այնուհանդերձ ընդունում էին մնացած թագավորությունները, ընդգրկում էր Մինչեփրատյան Ծոփքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը ու Արարատի արևմտյան մասը և իր մեջ տարբեր ժամանակներում ներառում էր բազմաթիվ մանր իշխանություններ: Հետագայում` մ.թ.ա. 765 թ-ին այն միավորվեց Արարատյան թագավորությանը, իսկ ավելի ուշ դարձավ նրա հետնորդը: Արմենիի թագավորության Հայկազունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Արբակ
Պարետի որդի (մ.թ.ա. 1612-1568)
2. Զավան
որդի (մ.թ.ա. 1568-1531)
3. Փառնակ I
որդի (մ.թ.ա. 1531-1478)
4. Սուրեն I
որդի (մ.թ.ա. 1478-1433)
5. Հովնանակ
որդի (մ.թ.ա. 1433-1403)
6. Վաշտակ
որդի (մ.թ.ա. 1403-1381)
7. Հայկակ I
որդի (մ.թ.ա. 1381-1363)
8. Ամբակ I
որդի (մ.թ.ա. 1363-1349)
9. Առնակ
որդի (մ.թ.ա. 1349-1332)
10. Շավարշ I
որդի (մ.թ.ա. 1332-1326)
11. Նորայր
որդի (մ.թ.ա. 1326-1302)
12. Վստամ
որդի (մ.թ.ա. 1302-1289)
13. Կար
որդի (մ.թ.ա. 1289-1285)
14. Հորակ
որդի (մ.թ.ա. 1285-1267, 1267` նաև Միտանիում)
15. Հրանտ I
որդի (մ.թ.ա. 1267-1242)
16. Էնզակ
որդի (մ.թ.ա. 1242-1227)
17. Գլակ
որդի (մ.թ.ա. 1227-1197)
18. Հորո
որդի (մ.թ.ա. 1197-1194)
19. Զարմայր
որդի (մ.թ.ա. 1194-1180)
20. Շավարշ II
որդի (մ.թ.ա. 1180-1137)
21. Պերճ I
որդի (մ.թ.ա. 1137-1102)
22. Արբուն
որդի (մ.թ.ա. 1102-1075)
23. Պերճ II
որդի (մ.թ.ա. 1075-1035)
24. Բազուկ
որդի (մ.թ.ա. 1035-985)
25. Խոյ
որդի (մ.թ.ա. 985-941)
26. Հուսիկ
որդի (մ.թ.ա. 941-910)
27. Ամբակ II
որդի (մ.թ.ա. 910-883)
2.2. Հայայի թագավորություն
Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Անիաների դինաստիան: Այն ընդգրկում էր Եփրատի վերին հոսանքից հյուսիս, արևմտյան հոսանքից արևմուտք, Արաքսի` մինչև Մեծամորի մոտ հարավ թեքվելը, հոսանքից հյուսիս ընկած տարածքը, և իր մեջ ներառում էր նաև 3 խոշոր կիսանկախ իշխանություններ` Կասկան (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտքում, որը բնակեցված էր հայերին մոտիկ ազգակից ցեղերով և ըստ էության հայկական էր), Թորգոմա տունը (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևմուտքում) և Մելիդեն (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևելքում)` Մելիտե կենտրոնով: Մ.թ.ա. մոտ XII դարի վերջին այն միավորվեց Արմենիին: Հայայի թագավորության Անիաների և հետագա գահակալների գահացանկը ունի հետևյալ տեսքը.
1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1450)
2. Մարի-Անի (մ.թ.ա. մոտ 1450-1400)
3. Կար-Անի (մ.թ.ա. մոտ 1400 - ուղ. 1375)
4. Հայկ-Անի (մ.թ.ա. 1375-1345)
5. Անա-Անի (մ.թ.ա. 1345-1316)
6. Անանուն (մ.թ.ա. 1316 - մոտ 1260)
7. Միտաս (մ.թ.ա. մոտ 1260-1210)
8. Անանուն (մ.թ.ա. մոտ 1210-1150)
9. Արսեն (մ.թ.ա. մոտ 1150-1100)
2.3. Արարատյան թագավորություն
Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Արծրունիների դինաստիան: Այն ընդգրկում էր Արարատ նահանգի հիմնական մասը, Պարսկահայքը, Փայտակարանը, Արցախը, Ուտիքը, Սյունիքը, Վասպուրականը, Կորճայքը և իր մեջ ներառում էր նաև Մուսասիրի կիսաանկախ իշխանությունը: Հետագայում այն միավորեց ողջ Հայաստանը: Արարատյան թագավորության Արծրունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1280)
2. Էխլի-Թեշուբ (մ.թ.ա. մոտ 1280-1240)
3. Արուբի I
որդի (մ.թ.ա. մոտ 1240-1200)
4. Կալի-Թեշուբ
որդի (մ.թ.ա. մոտ 1200-1150)
5. Արուբի II (Կիլի-Թեշուբ)
որդի (մ.թ.ա. մոտ 1150-1100)
6. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1100-883)
2.4. Միտանիի թագավորություն
Այստեղ մ.թ.ա. 1561 թ-ից սկսեց իշխել Եգիպտոսից Կիռնակի գլխավորությամբ հեռացած Հայկազուտների դինաստիան: Այն ընդգրկում էր Հայոց Միջագետքը, Անդրեփրատյան Ծոփքն ու Հյուսիսային Ասորիքը և կենտրոնացված պետություն էր: Մ.թ.ա. 1258 թ-ին այն ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանին: Միտանիի թագավորության Հայկազուտների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների ”միջազգային-ընդունված” ձևը).
1. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1561-1555)
2. Շավարշ I (Շուտառնա)
որդի (մ.թ.ա. մոտ 1555-1530)
3. Պարետ (Պարատառնա)
որդի (մ.թ.ա. մոտ 1530-1520)
4. Բաղդասար (Բարսադատար)
որդի (մ.թ.ա. մոտ 1520-1490)
5. Սանասար (Սաուսադատար)
եղբայր (մ.թ.ա. մոտ 1490-1450)
6. Արտակ I (Արտադամա)
որդի (մ.թ.ա. մոտ 1450-1410)
7. Շավարշ II (Շուտառնա)
որդի (մ.թ.ա. մոտ 1410-1360)
8. Արտաշես (Արտաշումարա)
եղբայր (մ.թ.ա. մոտ 1360 - ուղ. 1355)
9. Տուշրատա
եղբայր (մ.թ.ա. 1355-1327)
10. Արտակ II (Արտադամա)
եղբայր (մ.թ.ա. 1327-1326)
11. Շավարշ III (Շուտուառա)
որդի (մ.թ.ա. 1326-1325)
12. Սատոն (Սատիվասա)
Տուշրատայի որդի (մ.թ.ա. 1325-1298)
13. Շավարշ IV (Շուտուառա)
որդի (մ.թ.ա. 1298-1272)
14. Վասակ (Վասաշատա)
որդի (մ.թ.ա. 1272-1268)
15. Հորակ Արմենիի արքա (մ.թ.ա. 1267) 16. Շավարշ V (Շուտառնա)
Վասակի որդի (մ.թ.ա. 1267-1258)
Միտանիի թագավորության վասալներ` Հյուսիսային Ասորիքի Կադեշ և Կարքեմիշ քաղաք-պետությունների` Միտանիի Հայկազուտներին ազգակից դինաստիաների գահացանկերն մ.թ.ա. XIV-XIII դարերում ունեն հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների ”միջազգային-ընդունված” ձևը).
2.4.1) Կադեշ
1. Շավարշ (Շուտատառա) (մ.թ.ա. մոտ 1380 - ուղ. 1345)
2. Հայ-տակամա (մ.թ.ա. 1345 - մոտ 1330)
3. Արի-զորավար (Արի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1330-1310)
2.4.2) Կարքեմիշ
1. Շարա (Շառումա) (մ.թ.ա. մոտ 1330-1310)
2. Սահուռ (Սաուռունուվա) (մ.թ.ա. մոտ 1310-1290)
3. Անի-զորավար (Ինի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1290-1270)
2.5. Կիլիկիայի թագավորություն
Այստեղ մ.թ.ա. մոտ մոտ XVI դարի սկզբից սկսեցին անկախ իշխել տեղի Կիցուադանավանիները: Այն ընդգրկում էր Կիլիկիա նահանգ ը և կազմված էր իրար հետ սերտորեն կապված Ադանավայի իշխանությունից, որն ընդգրկում էր Դաշտային Կիլիկիան, և նրա գերագահության տակ գտնվող Արմադանի իշխանությունից, որն ընդգրկում էր Լեռնային Կիլիկիան: Կիլիկիայի թագավորության Կիցուադանավանիների ու հետագա գահակալների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
1. Պիլիա I (մ.թ.ա. մոտ 1550-1510)
2. Պարիյավատրի (մ.թ.ա. մոտ 1510-1500)
3. Իսպատակսու (մ.թ.ա. մոտ 1500-1480)
4. Սանասար I (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1480-1470)
5. Պիլիա II (մ.թ.ա. մոտ 1470-1430)
6. Բաղդասար (Բադատիսու) (մ.թ.ա. մոտ 1430-1410)
7. Թալզուշ (մ.թ.ա. մոտ 1410-1400)
8. Սանասար II (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1400-1360)
9. Տելեպինու քուրմ Սուպիլուլիումա I-ի որդի (մ.թ.ա. մոտ 1360-1334)10. Պենտիսիլաս քուրմ (մ.թ.ա. մոտ 1334-1260)
11. Մոկացի (Մոկս) (մ.թ.ա. մոտ 1260-1180)
12. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1180-883)