Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 21 фев 2018, 20:05

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 35 ]  На страницу 1, 2, 3  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Древнейшая история Армении
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:23 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայկ (մ.թ.ա. 2492-2027, Տոհմապետ 465 տարի)

Հայ ժողովրդի անվանադիր նախնին, որը Բաբելոնից եկավ Արարատի երկիր և իր հովանավորության տակ առավ Հաբեթի ժառանգ ժողովուրդներին, որոնց անվանեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան: Կովկաս լեռնաշղթայի և Պոնտոս (Սև) ու Կասպից ծովերի միջև տարածվող երկիրը Հայկը ժառանգել է հորից, Մասսյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմից: Հայկը, չկարողանալով տանել Բել Նեբրոֆթին, համախմբելով իր եղբայրների, որդիների ու թոռների ուժերը, ապստամբում է և թոթափում բռնակալի գերիշխանությունը: Բելը որդիներից մեկին պատգամավոր է ուղարկում Հայկի մոտ և պահանջվում հնազանդվել, սակայն Հայկը խստությամբ ետ է ուղարկում պատգամախոսներին: Տիտանյան Բելը մեծ զորաբանակով ներխուժում է Հայկի բնակության սահմանները: Արարատյան տերության հարավի՝ Կադմոսի տան տիրակալ Կադմոսը փախչում է Հայկի մոտ՝ իրենից առաջ սուրհանդակներ ուղարկելով Հայկի մոտ՝ ՙԳիտցած եղիր, որ Բելը գալիս է քո վրա անմահ քաջերով և երկնադեզ հասակով կռվող հսկաներով՚ Մ. Խորենացու ՙՊատմություն Հայոց՚ գրքից են): Կադմոսը թոռան միջոցով տեղեկանալով թշնամու ներխուժման մասին Հայկը շտապով հավաքում է իր թոռներին ու որդիներին և Հարք գավառից հասնում է ծովակի ափի, որի ջրերն աղի էին և մանր ձկներ ունեին (Վանա լիճ), հեռվից տեսնելով թշնամու ամբոխը Հայկը ճանաչում է Բելին: ՙՀայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին և երկու եղբայրներով աջ կողմը: Կադմոսն իր ուրիշ որդիներով՝ ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր օգտագործելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում մոտավորապես եռանկյունու ձևով ու դանդաղ առաջ է շարժվում՚ ;
Հայոց մեջ ռազմավարական հանճարը փայլատակել է դեռևս պատմության արշալույսին: Բելի դեմ կռվի ժամանակ 300 հայկյանները, չերկնչելով ստվար թշնամուց, մարտն ընդունել են քաջաբար. ՙԵրբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևերով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով՝ թավալվում, ընկնում էին գետնին, և կռիվն անորոշ էր մնում՝ երկու կողմերն էլ անպարտելի մնալով: Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց և հետ քաշվելով՝ սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետնի մեջ է խրվում. այս կերպով՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետնին և շունչը փչում է: Իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով՝ փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը՚: Հայկ Աղեղնավորը մ.թ.ա. 2492 թվականին Խոշաբ գետի ափին հաղթել է Բելին: Դա է պատերազմի չգրված օրենքը. միշտ էլ հաղթել են այն զորավարները, ովքեր ճշգրտորեն են որոշել, թե երբ և ինչպիսի հնարամտությամբ պիտի հաղթական հարված հասցնեն թշնամուն:
Բելի ուժերը ջախջախելուց հետո Հայկը վերադառնում է Արարատյան երկրի Հարք գավառի իր բնակատեղը, իսկ ՙԲելի դիակը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում, ի տես իր կանանց ու որդիների՚ (էջ 89): Ճակատամարտի տեղում նա կառուցում է Հայկ Դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվեց Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որի վրա նետահարվել էր Բելը, անվանվեց Գերեզմանք:
Բելին սպանելուց հետո Հայկը Հայաստանի հարավային մասերը հանձնում է Կադմոսին, իսկ ինքը գալիս է Հայք գավառը և մահվանից առաջ սկսում զանազան կարգադրություններ անել: Հայ ազգի նահապետությունը նա հանձնում է իր ավագ որդուն՝ Արմենակին,
(մայրաքաղաք -ՀայկաՇեն, մ.թ.ա. մոտ 2493թ);
Հայոց Ձորի ճակատամարտը ավանդորեն համարվել է վիպական, հեքիաթային և այլն, սակայն ուշադիր ուսումնասիրողը այստեղ ոչ մի <> տարր չի գտնի, քանզի մարտական գործողությունները և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում: Սկսենք նրանից, որ հակառակորդի բանակի մասին խոսելիս <> և <> ասելով Մովսես Խորենացին կամ այն աղբյուրը, որից օգտվել է նա, առաջին դեպքում ուղղակի ուզեցել են ընդգծել հակառակորդի բանակի ընտիր կազմը, նրանում հատկապես հաղթանդամ ռազմիկների մեծ քանակությունը, իսկ երկրորդում ըստ երևույթին նկատի է ունեցվում հետագա պարսկական մատյան գնդի նման մի զորաբանակի մասնակցությունը, որի կազմը ինչպես հայտնի է անփոփոխ էր և այն անվանվում էր նաև <>: Ըստ երևույթին այս զորագունդը հանդիսացել է Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261) 5.400-անոց վարձկան-մշտական զորաբանակի նախատիպը, որն էլ հետագայում իր զարգացումը ստացավ Աքեմենյան և Սասանյան բանակներում: Ինչ վերաբերվում է այս ճակատամարտ-ի թվականին, ապա տոմարագիտական հաշվարկներով ապացուցվել է նրա կոնկրետ տարին, ամիսը և օրը: Իր հերթին առաջնորդվելով <>-ով` կարելի է պարզել նաև, թե ով է եղել թշնամիների առաջնորդը` Մովսես Խորենացու հիշատակած <>-ը: Այսպես, ինչպես երևում է միջագետքյան սեպագրերի ուսումնասիրություններից, Միջագետքի քաղաք-պետությունների միջև մոտ 200 տարի տևած հյուծիչ պատերազմները մ.թ.ա. մոտ 2500 թ-ին այնքան թուլացրին դրանք, որ համաձայն <> անունով պահպանված արձանագրության, այդ ժամանակ. <>: Դրանից հետո որոշ ժամանակ Միջագետքում (առնվազն Քիշում, Լագաշում, Ադաբում և Ումմայում) գերիշխեց Էլամը, որի արքան այդ ժամանակ, համաձայն Լագաշում և Ադաբում գտնված մի քանի իրերի վրա արված մակագրությունների, Մեսիլիմն էր, և որը կրում էր նաև Քիշ քաղաքի լուգալի (այդ ժամանակաշրջանում` քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավար) տիտղոսը: Պարզ է դառնում, որ հենց միջագետքյան քաղաքների այս երկարատև և ավերիչ պատերազմների արձագանքներն են, որ պահպանվել են Խորենացու (Գիրք 1, գլուխ 10) մոտ (<>), և դրան հաջորդած պատմության մեջ հայտնի Միջագետքյան քաղաքների քիչ թե շատ կայուն առաջին միավորումն իրականացրած Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմի գործունեությունն է, որ Մովսես Խորենացու կողմից ընկալվել է որպես. <>: Այս սխեմայում լիովին տեղավորվում են նաև Հայկ Նահապետի գործողությունները, որը չհամակերպվեց այս ամենի հետ, և նոր արքայի <> նկրտումները, որը ցանկացավ հնազանդեցնել նաև Հայկին ու նվաճել նրա երկիրը: Ինչ վերաբերվում է հիշատակվող Բաբելոն քաղաքին, որն արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է այս դեպքերից միայն մոտ 200 տարի հետո, այն էլ որպես միայն երկրորդական մի քաղաք, ապա դա ամենայն հավանականությամբ կարելի է բացատրել նրանով, որ նախ այն հիշատակված է Աստվածաշնչում և բացի այդ հետագա հազարամյակներում այն Միջագետքի ամենահայտնի քաղաքն էր և պատմիչների կարծիքով ցանկացած Միջագետքյան տիրակալ բնականաբար հենց այն պետք է ունենար որպես իր մայրաքաղաք: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ <>-ը իրականում Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմն (մ.թ.ա. մոտ 2502 – ուղ. 2492) է, իսկ նրա` ըստ Խորենացու հետևակ (քանի որ այդ ժամանակ ձին դեռևս չէր օգտագործվում մարտական նպատկներով) բանակը` Էլամի և Միջագետքի քաղաք պետությունների միացյալ բանակը, որը հենց այդ պատճառով էլ իր ժամանակի համար աննախադեպ էր իր մեծությամբ:
Շումերական քաղաքակրթության ճգնաժամը բերեց նրան, որ Միջագետքում իշխանության հասան սեմիտական ծագում ունեցող ցեղերը: Արդեն Սարգոն Աքքադացին (մ.թ.ա. 2316-2261) հիմնեց մինչ այդ իր նախադեպը չունեցող մի բռնապետություն, որը իր հզորության գագաթնակետին հասավ նրա թոռ Նարամ-Սուենի (մ.թ.ա. 2237-2200) օրոք: Սակայն վերջինիս արտաքին քաղաքականությունը սպառնալիք էր դարձել իր բոլոր հարևանների համար, իսկ բռնատիրական ներքին քաղաքականությունը երկրում առաջացրել էր խորը դժգոհություն: Իսկ այն բանից հետո, երբ Նարամ-Սուեն, գրավելով Նիպպուրը իրեն աստված հռչակեց, կատարելով չլսված սրբապղծություն, արդեն իսկ անտանելի պայմաններում գտնվող Միջագետքի քաղաքները ապստամբեցին և օգնություն խնդրեցին Արատտայից: Վերջինս քննարկվող ժամանակաշրջանում հանդիսանում էր տարածաշրջանի ամենազարգացած պետություններից մեկը: Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում աքքադական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի առաջին պետության` Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, որն իր բնույթով աստվածապետական պետություն էր: Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը ըստ ավանդության նշանակվում էր ՙՏիեզերքի տիրուհու՚` Մայր աստվածուհու կողմից: Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին` Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով: Բանակը ղեկավարում էր ՙԳլխավոր շտաբ՚-ը, որը շումերական աղբյուրներում կոչվում էր ՙԱրշավանքի տուն՚: Այն զարդարված էր թանկարժեք քարերով զարդարված զենքերով, իսկ նրա ղեկավարը նստում էր ոսկե գահի վրա, ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ: Գոյություն ուներ մշտական և պրոֆեսիոնալ բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր աշխարհազորային ուժերով: Պետք է նշել, որ հենց Արատտայում առաջին անգամ ձին սկսեցին կիրառել մարտական նպատակներով, որը սկսած մ.թ.ա. 2200 թ-ից, որոշ ժամանակ հսկայական ռազմական և հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին: Աշխարհում առաջին անգամ ստեղծվել էր հեծելազոր զորատեսակը:
Աքքադի հզորացումը սպառնալիք էր նաև Արատտայի համար: Դրա համար էլ, ստանալով օգնության խնդրանք, որոշվեց այն չթողնել առանց արձագանք:
Հայկական բանակը (մոտ 50.000, որից մոտ 20.000 հեծյալ)` Էնրիդապիզիրի գլխավորությամբ, չհանդիպելով էական դիմադրության, սրընթաց երթով հասավ Միջագետքի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Նարամ-Սուենը Նիպպուր քաղաքում կենտրոնացրեց իր բանակը (մոտ 120.000) և Հայկական բանակի մոտենալուն պես այն մարտակարգի բերեց: Քանակական առավելությունը պատկանում էր աքքադացիներին, բայց որակական գերակշռությունը գտնվում էր Հայկական բանակի կողմում:
I փուլ – Հայկական հեծելազորը անցավ հարձակման և պարտության մատնեց թշնամուն, որը, շփոթվելով և չդիմանալով, դիմեց փախուստի:
II փուլ – Հայկական հեծելազորը հետապնդեց և գլխովին ջախջախեց թշնամուն:
Հայերը կորցին մոտ 1.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր: Նարամ-Սուենը սպանվեց: Թշնամու բանակի մնացորդները հավաքվեցին Պարսից ծոցի հյուսիս-արևելյան ափին:
Միջագետքը ընկավ Արատտայի գերիշխանության տակ: Ստեղծվեց Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց 91 տարի 40 օր:
Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը ազատագրեց Միջագետքի ժողովուրդներին բռնապետությունից ու վերականգնեց հին կարգերը: Ավելին, որպես ազատարար հայտնված Հայկական պետությունը չդարձավ բռնությամբ տիրող ու թեև Միջագետքը ենթարկվում էր Արատտային և հարկ էր վճարում, սակայն այն ձեռք բերեց տեղական բնակչության կողմից ընտրվող կառավարիչների կողմից իրականացվող լայն ինքնավարություն, կառավարիչներ, որոնք ընտրվում էին և կառավարում հստակ որոշված ժամկետներում: Միջագետքում մնացած Հայկական կայազորները կատարում էին բնակչության անվտագության պահպանման և խաղաղապահ ֆունկցիա: Սակայն արդեն այստեղ սկսվեց այն բացասական տենդեցը, որը հետագայում իր զարգացումը ստացավ և բարձրակետին հասավ արիական արշավանքների ժամանակ, երբ թեկուզ և դրական առաքելություն կատարելու պատճառով Հայաստանը զրկվում էր իր առողջ, ստեղծարար և երիտասարդ ուժից, քանի որ այլ տարածքներում տեղակայված կայազորների զինվորները հիմնականում մերվում էին տեղական բնակչության հետ ու հետագայում թեև շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ կորցնում իրենց ազգային դիմագիծը, որի արդյունքում այդ տարածքի բնակչությունը գենետիկորեն և մշակութային տեսանկյունից ուժեղանում էր, զարգանում, իսկ Հայաստանը մարդկային ստեղծագործական առողջ ռեսուրսի կորստի պատճառով` թուլանում:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:24 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արամանյակ որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 2027—1981 )

Արմենակը Հայք գավառը և նրա սահմանակից երկրները հանձնում է իր Խոռ և Մանավազդ եղբայրներին: Իսկ ինքը գնում է Արարատի աշխարհ: Մոտակա լեռը իր անվամբ կոչում է Արագած, իսկ երկիրը՝ Արագածոտն; արարեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ;

Արամայիս որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1981-1941)

Արմենակից հետո նահապետությունը շարունակում է նրա անդրանիկ որդի Արամայիսը, որը իր հոր նման թողնում է հայրական երկիրը, գնում դեպի հարավ, հիմնում իր անվամբ կոչվող Արմավիր քաղաքը, իսկ գետը՝ Երաստ թոռան անվամբ կոչվում է Երասխ: Նա իր Շաբա որդուն, որն աչքի էր ընկնում շատակերությամբ, տալիս է Ախուրյան գետի մոտակա երկիրը, որն այնուհետև կոչվում է Շիրակ: Մովսես Խորենացին (Գիրք 1, գլուխ 12) հայտնում է, որ Արամայիսը հիմնեց Արմավիրը: Նա չի ճշտում, թե ինչ պատճառով Արամայիսը մայրաքաղաքը Հայկաշենից տեղափոխեց դեպի ավելի հյուսիս գտնվող իր նոր քաղաքը, սակայն համընդհանուր պատմության հետ համադրելիս ակնհայտ է դառնում, որ դրա պատճառը Արաբական թերակղզուց դուրս եկած քոչվոր ամորիացիների մ.թ.ա. մոտ 2010 թ-ից սկսած ավերիչ արշավանքներն էին Միջագետքում` Արատտայի քրմապետության հարավային նահանգների անմիջական հարևանությամբ, որոնք սպառնում էին երկրի մայրաքաղաքին: Այսպիսով Արամայիսի գահակալության տարիների նրա հիմնական գործողությունը լիովին համապատասխանում է այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը նշում է նրա գահակալության տարիները: հետո ապրեց ??? տարի, արարեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ։
(մայրաքաղաք – Արմավիր, մ.թ.ա. մոտ 2010 թ)

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:25 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ամասիա որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1940-1909)

Արամայիսին հաջորդում է նրա Ամասիա որդին, որը Արմավիրը հանձնում է ավագ որդուն՝ Գեղամին, իսկ ինքը՝ Փառող և Ցոլակ զավակների հետ գնում է հարավ արևելք: Մի մեծ լեռան ստորոտում կառուցում է երկու քաղաք՝ Փառոխոտն ու Ցոլակերտ, որոնք միմյանցից մեկ օրվա ճանապարհի հեռավորություն ունեին: Մխիթար Այրիվանցին, խոսելով Արամայիսին հաջորդած նրա որդի Ամասիայի (մ.թ.ա. 1940-1908) մասին (մաս 2), հայտնում է. <>: Հիմք ընդունելով Ամասիայի գահակալության տարիները և դրանք դիտարկելով համընդհանուր պատմության ֆոնի վրա՝ ակնհայտ է դառնում, որ այս հաղորդման մեջ խոսքը կրկին վերաբերվում է ամորիացիներին, իսկ ավելի կոնկրետ, այստեղ արտահայտված են սեպագիր աղբյուրներից հայտնի հետևյալ իրադարձությունները. մ.թ.ա. 2003 թ-ին ամորիացիները կործանեցին Ուրի III դինաստիայի պետությունը և, հիմնավորվելով Միջագետքի քաղաքներում ու Իսինայի I դինաստիայի պետության գլխավորությամբ ստեղծելով ապակենտրոնացված և տարբեր քաղաքներից կազմված մի պետություն, շարունակեցին իրենց հարազատ գործը՝ ռազմարշավները` մ.թ.ա. XX դարում բազմիցս ներխուժելով Արատտայի տարածք: Սակայն Իսինայի I դինաստիայի քաղաք պետությունը, որը մոտ 70 տարի գերիշխանություն ուներ ամորիացիների այլ քաղաք-պետությունների նկատմամբ և գլխավորում էր նրանց, մ.թ.ա. մոտ 1930 թ-ին Լիպիտ-Իշտար (մ.թ.ա. 1934-1924) արքայի օրոք պարտություն կրեց ավելի շատ տեղական տարրի վրա հիմնված և սրընթաց վերելք ապրող Լարսայի քաղաք-պետության արքա Գունգունումից (մ.թ.ա. 1934-1905) և արդյունքում կորցրեց ժառանգաբար Իսինայի արքաների պատկանող <> տիտղոսն ու իշխանությունը ողջ Հարավային Միջագետքի վրա: Ավելին. Լարսայի հաջորդ արքա, նախորդի որդի Աբիսարիխան (մ.թ.ա. 1905-1895) վերջնականապես պարտության մատնեց Իսինայի I դինաստիայի հերթական արքա Ուր-Նիպուրտային (մ.թ.ա. 1924-1895), որի արդյունքում հետագա մի քանի տասնամյակները Իսինան հիմնավորապես մղվեց երկրորդ պլան: Ինչպես տեսնում ենք Մխիթար Այրիվանցու հաղորդումները լիովին հաստատվում են սեպագիր աղբյուրների հաղորդած տվյալներով, քանզի ակնհայտ է, որ Ամասիայի գլխավորած Արարտտան մասնակցել է վերը հիշատակված և ըստ երևույթին Լարսայի կողմից գլխավորվող 11 պետությունների (կամ քաղաք-պետությունների) դաշինքին, որն էլ ծանր հարված է հասցրել Իսինայի կողմից ուղղորդվող և շրջակա երկրների համար պատուհաս դարձած ամորիացիներին: Նշենք նաև, որ Աբիսարիխան ամենայն հավանականությամբ այդ դեպքերի ժամանակ կառավարում էր որպես իր հայր Գունգունումի գահակից և հենց դրանով է բացատրվում վերջինիս ու Ամասիայի ժամանակակիցությունը: Մխիթար Այրիվանցու այս հաղորդումը, որն ավելի համառոտ հաստատում է նաև Վարդան Արևելցին, շատ ուշագրավ է և պետք չէ այն անուշադրության մատնել, զուտ նրանում հիշատակվող <>-ի պատճառով: Ըստ երևույթին սեմիտական ծագում ունեցող ամորիացիները եղել են զարգացման մայրիշխանության փուլում և Մխիթար Այրիվանցին այն տեղեկությունը, որ ամորիացիներին ղեկավարում էին կամ առնվազն նրանց մոտ մեծ հեղինակություն ունեին կանայք, չկարողանալով ընկալել այլ կերպ, նրանց համարել է ամազոնուհիներ: Այսպիսով Ամասիայի գահակալության տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ևս լիովին համապատասխանում են այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը տեղադրել է նրա գահակալության տարիները:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:26 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Գեղամ որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1908-1859)

Գեղամը իր նախորդների նման Արմավիր քաղաքը թողնում է Հարմային և Սիսակ որդու հետ գնում արևելք, ուր մի ծովակի ափին բազմաթիվ բնակավայրերի հետ կառուցում է նաև իր թոռան անվամբ Գառնի քաղաքը՝ Ազատ գետի ափին, Գեղամա լեռներից մեկի վրա: Ծովն ու երկիրը նրա անունով էլ կոչվում են Գեղամա: Հորը հաջորդող Սիսակը իր աշխարհը ընդարձակում է մինչև Կուր և Երասխ գետերը, անցնում Կուր գետը, երկրի տարածքները հասցնում մինչև Կասպից ծով: Գեղամա ծովակից երկրի տարածքները Կուր գետն ընկած տարածքը նա անվանում է Սյունիք կամ Սիսևանք: Իսկ Կուրից մինչև Կասպից ծով՝ իր երկրորդ անվամբ՝ Աղվանք: Ամասիայի որդի Գեղամի (մ.թ.ա. 1908-1858) գործողությունները, որն ամեն կերպ շենացնում էր երկիրը և հատկապես Արարատ նահանգը, ևս ամբողջովին համապատասխանում են համաշխարհային պատմության իր ժամանակվա ոգուն, իսկ նրա գահակալության՝ Չամչյանի բերած տարիները կրկին լիովին հիմնավորված են երևում ժամանակի իրադարձություններ ֆոնի վրա, քանզի ակնհայտ էր, որ պետք էր շենացնել ավերված երկիրը ու նախ և առաջ վերաշինել թշնամու նոր ասպատակություններից առավել զերծ՝ Արատտան համեմատաբար հյուսիս ընկած շրջանները: Նույնը կարելի է ասել նաև նրա որդի և հաջորդ Հարմայի (մ.թ.ա. 1858-1827) մասին, որին հայրը, ի դեպ, պատվիրում է ապրել Արմավիրում` բնականաբար շենացնելով հենց այն տարածքը, որն առավել ապահով էր հարավից սպառնացող թշնամուց:

Հարման որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 1859-1826)

Արմենակից մինչև Հարմա նահապետը երկիրը լցվեց հայերով, բայց նաև շրջապատված էր թշնամիներով, որոնք օգտվելով այն բանից, որ հայերը միաբան չեն, սկսեցին հարձակվել նրանց վրա:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:26 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արամ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1826-1770)

Արամը կարողանում էր իրեն ենթարկել հայ իշխաններին, ստեղծել ամրակուռ պետություն, նա հիսուն հազար զինվորներով հարձակվում է Հայաստանի արևելքը նվաճած Ասորեստանի Նյուքարի վրա, վերջինիս սպանում, իսկ դիակը բերում Արմավիր: Այնուհետև նա արշավում է երկրի հարավային տարածքները զավթած Բարշամ ասորու վրա, որին հաղթում է և շարժվում արևմուտք: Դայապիս իշխանը պարտություն է կրում, Արամը նվաճում է Կապադովկիայից Մանա ընկած երկրները: Արամը կուսակալ է կարգվում Մշակում, որը տեղի հայերին հայերեն խոսել ստիպելու հանձնարարական է ստանում: Մշակը հիմնում է Մշակ քաղաքը, որը բնակիչները, հայերեն լավ չիմանալու պատճառով, Մաժակ են անվանում: Արամի կառավարման վերջին օրերին Հայաստանի վրա է հարձկվում Ասորեստանի Մինոս թագավորը, բայց Արամը հաղթում է նրան և շարունակում կառավարել երկիրը՝ մարգարտե վարսակալ ունենալով, որն այն ժամանակ կրում էին միայն թագավորները: Արամ I Միավորիչի նրա որդի Արա I Գեղեցիկի և վերջինիս որդի Արա II Կարդոսի գործողությունները ևս լիովին համապատասխանում են համաշխարհային պատմությանը և այն ժամանակին, երբ Չամչյանը տեղադրել է նրանց գահակալության տարիները

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:26 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արա I Գեղեցիկ որդի (թագավոր. մ.թ.ա. 1770-1744)

Արամին հաջորդում է նրա որդին՝ Արա Գեղեցիկը, որի մահից հետո Հայաստանը նվաճվում է Ասորեստանի կողմից: Ասորեստանի թագավոր Մինոսի կին Շամիրամը սպանում է ամուսնուն, հաջորդում նրան և տարվելով Արայի գեղեցկությամբ ցանկանում է ամուսնանալ վերջինիս հետ, որն արդեն տասներկու տարի ամուսնացած էր Նվարդի հետ: Տեսնելով, որ գործադրած բոլոր ջանքերն ու խոստումները ապարդյուն են անցնում, նա ցանկանում է կռվով նվաճել նրան: Արարատյան աշխարհում, Երասխ գետից հարավ, հայ և ասորի զորաբանակները հանդիպում են միմյանց, չնայած Շամիրամը հրամայում է Արա Գեղեցիկին գերի վերցնել, բայց կռվի դաշտում հայ արքան հերոսաբար զոհվում է: Շամիրամը ցանկանում է կախարդանքով կենդանացնել նրան, բայց երեք օր անց, երբ դիակը հոտում է, հրամայում է իր զինվորներից մեկին հագցնել Արայի զգեստները և լուր տարածել, թե հայ արքան կենդանացել է: Այնուհետև նա Բզնունյաց ծովի արևելյան ափին կառուցում է Շամիրամակերտ քաղաքը, որպես իր ամառանոց, այս քաղաքը հետագայում Վան թագավորը նորոգում է և իր անվամբ կոչում Վան:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:27 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արա II Արայան որդի (թագավոր. մ.թ.ա. 1744—1726)
Անուշավան որդի (թագավոր. մ.թ.ա. 1726-1663)
Պարետ որդի (թագավոր. մ.թ.ա. 1663-1613)
Արբակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1613—1569)
Զավան որդի (թագավոր. մ.թ.ա. 1613—1532)
Փառնակ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1532—1478)
Սուրեն I որդի (թագավոր. մ.թ.ա. 1478—1433)
Հովանակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1433—1402)
Վաշտակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1402—1380)
Հայկակ I I որդի (թագավոր. մ.թ.ա. 1380—1362)
Ամբակ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1362—1348)
Առնակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1348—1331)
Շավարշ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1331—1325)
Նորայր որդի (թագավոր. մ.թ.ա. 1325-1301)
Վստամ որդի (թագավոր. մ.թ.ա. 1301-1287)
Կարեն I որդի (թագավոր. մ.թ.ա. 1287-1283)
Գոռակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1283-1263)
Հրանտ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1263-1240)
Ընձակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1240-1225)
Գեղակ որդի (թագավոր. մ.թ.ա. 1225-1195)
Հորո որդի (թագավոր. մ.թ.ա. 1195-1192)

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:28 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Զարմար որդի (թագավոր. մ.թ.ա. 1192-1180)

Ամենազարմանալի համընկնումը, սակայն, որ գոյություն ունի Չամչյանի գահացանկի և այսպես կոչված <> կամ դասական պատմության հետ, դա Չամչյանի նշած` Զարմայրի գահակալության տարիներն են, որն ըստ Խորենացու (Գիրք 1, գլուխ 32) մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել այդ ժամանակ: Տրոյական պատերազմը ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում էր մ.թ.ա. XII դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը ավելի կոնկրետացնում ՝ որպես ամենածանրակշիռ հիմնավորում ունենալով այն հանգամանքը, որ Խեթթիի վերջին արքա Սուպիլուլիումա II-ը, որը գահ է բարձրացել մ.թ.ա. 1190 թ-ին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրա կարճատև տիրապետությունից հետո Խեթթին տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից: Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ.թ.ա. 1190 թ-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված <>-ի (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) մասսայական և չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես III-ի (մ.թ.ա. 1184-1153) <>-ի կործանեցին Խեթթին և հավանական է, որ հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան: Այս ամենից պարզ է դառնում, որ Զարմայրը ևս, որը հաշվի առնելով <>-ի արշավանքի աննախադեպ չափերը, իր ուժերով օգնում էր Տրոյային, նպատակ ունենալով արգելակել ներխուժողների հնարավոր հետագա արշավանքը դեպի Հայաստան, զոհվել է հենց ճշգրիտ այն տարում, երբ ընկել է Տրոյան: Հետաքրքիր է նաև, որ կրկին ըստ Մխիթար Այրիվանցու (մաս 2) Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբՊրիամոս թագավորի խնդրանքով Զայրմարն իր գնդով Ասորեստանի զորքի կազմում օգնության է գնում տրոյացիներին և զոհվում:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:28 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Շավարշ II որդի (թագավոր. մ.թ.ա. 1178-1135)
Պերճ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1135-1100)
Արբուն որդի (թագավոր. մ.թ.ա. 1100-1073)
Պերճ-II .որդի.( թագավոր. մ.թ.ա.1073-1033)
Բազուկ որդի (թագավոր. մ.թ.ա. 1033-983)
Խոյ որդի (թագավոր. մ.թ.ա. 983-939)
Հուսակ որդի (թագավոր. մ.թ.ա. 941-910)
Ամբակ II որդի (թագավոր. մ.թ.ա. 908-881) 55. Կայպակ որդի (թագավոր. 881—856) 56. Փառնավազ I որդի (թագավոր. 856—803) 57. Փառնակ II որդի (թագավոր. 803—765) 58. Սկայորդի որդի (թագավոր. 765—749)

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:29 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մեծ Հայքի թագավորություն

Պարույր որդի (թագավոր. մ.թ.ա. 749-709)

Պարույր Նահապետը միացավ Մարդաստանի Կիաքսարի հետ Սարդանաբաղի դեմ, որին հաղթելուց հետո Պարույր Սկայորդին դառնում է հայ թագավոր: Պարույր Սակյորդուն հաջորդում է Հրաչյան: Վերջինս Նաբուգոդոնսոր Մեծի հետ մ.թ.ա. 590թ. գնաց Հրեաստան և այնտեղից գերիներ բերեց Հայաստան;

Հրաչյա Պարույր Հսկայորդու որդի (թագավոր. մ.թ.ա. 701-679)
Փառնվազ II որդի (թագավոր. մ.թ.ա. 679-666)
Պաճույճ որդի (թագավոր. մ.թ.ա. 666-631)
Կոռնակ որդի (թագավոր. մ.թ.ա. 631-623)
Փավոս որդի (թագավոր. մ.թ.ա. 623-603)
Հայկակ II որդի (թագավոր. մ.թ.ա 603-570)

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:30 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
(մայրաքաղաք – Երվանդակերտ )

Երվանդ I Սակավակյաց Հայկակ II ի որդի (թագավոր. մ.թ.ա. 570 – մոտ 566)

Հայոց թագավոր Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդը իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա– Վանը։ Մ.թ.ա. 585-550 Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել: Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Սաբարիսը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության տվել Աժդահակին։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառակներ։

Տիգրան I Աշխարհակալ որդի (թագավոր. մ.թ.ա. 566-521)

Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։ Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:31 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վահագն որդի (թագավոր. մ.թ.ա. 521-494)

Առավան որդի (թագավոր. մ.թ.ա. 494-476)
Ներսեհ որդի (թագավոր. մ.թ.ա. 476-441)
Զարեհ I որդի (թագավոր. մ.թ.ա. 441-395)
Երվանդ Բ որդի (թագավոր. մ.թ.ա. 404-360)

Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Աքեմենյանի զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա.VIդ. խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ։ Ամուսնացել է Աքեմենյան Արտաքսերքսես թագավոր դստեր՝ Հռոդոգունեի հետ։ Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II–ի դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Երվանդը կրկին հպատակել է Արտաքսերքսեսին և ճանաչվել Միսիայի սատրապ։ Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։

Արմոգ որդի (թագավոր. մ.թ.ա. 395-386)
Բագամ որդի (թագավոր. մ.թ.ա. 386-372)
Վահան որդի (թագավոր. մ.թ.ա. 372-352)
Վահե որդի (թագավոր. մ.թ.ա. 352-331)

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:32 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Երվանդ Գ ,Երվանդ Բ–ի թոռը (Տոհմապետ. մ.թ.ա. 331-303),
Հայաստանի սատրապ , ։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայակական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Դարեհ III–ի պարտությունից հետո Երվանդ Գ լքել է նրան, հռչակվել Հայոց թագավոր՝ վերահաստատվելով մ.թ.ա. VIդ. վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայակական անկախ պետականաությունը։ Հայակական թագավորությունն ընդգրկել է հիմնականում սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Մայրաքաղաքն էր Արմավիրը։ Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմեններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։

Զարեհ II որդի (Տոհմապետ. մ.թ.ա. 303-275)
Զարեհ III Երվանդ Գ –ի թոռ (Տոհմապետ. 275-211)
Երվանդ Դ տոհմից (թագավոր. մ.թ.ա. 211-191)

Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. IIIդ. վերջին։
Ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա.IIIդ. սկզբից հայակական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է Հայաստանի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ և Ախուրյան գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եաբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։ Սելևկյան Անտիոքոս III թագավորի խրախուսանքով նրա հայ զորավար Արտաշեսը, օգտվելով Երվանդի դեմ երկրում ծավալված ժողովրդական դժգոհություններից, մ.թ.ա. մոտ 200–ին կռվով տապալել է նրան։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։Դիցավեպը պարզորոշությամբ նշում է, որ նախնիներից (Հաբեթից ու Թորգոմից) ժառանգած՝ Հայկի հայրենի երկիրը, մինչև նրա անունով Հայկ կոչվելը, հայտնի էր ՙԱրարատի երկիր՚ անունով: Արարատյան տերությունը Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական ու հզոր պետությունն էր (մ.թ.ա. IX-VI դդ.), որը աշշուրա-բաբելական սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Ուրարտու, Ուրաշտու, հին եբրայերեն բնագրերում՝ Ուրարատ, Արարատ անուններով:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:33 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արտաշես Ա, Զարեհի III որդի (թագավոր. մ.թ.ա.191-մոտ մ.թ.ա. 161)

(մայրաքաղաք – Արտաշատ, մ.թ.ա. 190 թ)

Հայոց թագավոր մ.թ.ա. 191–ից։ Զարեհ IV ի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին. իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը,որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպեից երկիրը: Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը և Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքակաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն,որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների : Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը : Արևելքում տարածված սովորույթ էր , երբ նոր արքայատոհմը , գահ բարձրանալով ,նոր մայրաքաղաք էր կառուցում: Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185թ. Արարատյան դաշտում Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Քաղաքի անառիկ դիրքը նկադի ունենալով հունհռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն» :Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն: վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:33 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արտավազդ Ա որդի (թագավոր. մ.թ.ա.161 – մոտ մ.թ.ա.123)

Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։ Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 35 ]  На страницу 1, 2, 3  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB