Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 20 окт 2018, 01:03

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 35 ]  На страницу Пред.  1, 2, 3  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:34 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տիգրան , եղբայր (թագավոր. մ.թ.ա.123 – մ.թ.ա.95)

Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 123–ից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։ Տիրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիրան Ա գահակալել է համեմատաբար խաղախ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Տիրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:35 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տիգրան Բ որդի (թագավոր. մ.թ.ա.95 – մ.թ.ա. 55)

(մայրաքաղաք – Տիգրանակերտ)

Արքայից Արքա Մեծն Տիգրան ;


Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (ծնվ. մ.թ.ա. 140 – մահ. մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83 – մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:

Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113 – 112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության [1], պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո` մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը [2]:
Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից [2]: Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:35 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Դաշինքը Պոնտոսի հետ

Մ.թ.ա. II դարի վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը: Միհրդատն իր տիրությանը միացրեց Փոքր Հայքը, Կողքիսը, Բոսփորը և Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող հունական գաղութ-քաղաքները: Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Պոնտոսը վերածվեց բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռումի տարածման դեմ Փոքր Ասիայում:
Մ.թ.ա. 94-91թթ.-ին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ [3]: Մ.թ.ա. 93-91թթ.-ին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից: Մ.թ.ա. 93թ.-ին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա: Տեղական արքա, Հռոմի դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ [4]: Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին: Ի պատասխան Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային: Մ.թ.ա. 92թ.-ին նրա լեգեոնները ջախջախում են հայկական զորքերը և Կապադովկիայի գահին վերականգնում Արիոբարզանին [5]: Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:36 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արշավանքներ պարթևների և սելևկյանների դեմ

Տիգրան Մեծի կայսրությունը


Մ.թ.ա. 88թ. Պարթևաստանի արքա Միհրդատ Բ-ի մահից հետո պարթևական տերությունը նկատելիորեն թուլանում է, որից էլ չի հապաղում օգտվել Տիգրան Մեծը: Ենթադրվում է, որ պարթևների դեմ պատերազմից առաջ Տիգրանը նախ ապահովում է իր թիկունքը՝ հպատակեցնելով Վիրքը և Աղվանքը:մ.թ.ա. 87-85թթ Պարթևաստանի դեմ մղված պատերազմում Տիգրան Մեծը գրավում է ոչ միայն յոթանասուն հովիտները, այլև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Հայկական զորքերը մոտենում են Մարաստանի մայրաքաղաք Եկբատանին (ժամանակակից Համադան), որն հանդիսանում էր պարթև թագավորների ամառային նստավայրը, և հրի մատնում դրա մերձակա ամրությունների մի մասը: Պարթևները ստիպված են լինում հաշտություն խնդրել և ճանաչել Հայաստանի գերիշխանությունը գրավված թագավորությունների նկատմամբ: Բացի այդ նրանք Տիգրանին են զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը կրում էր Միհրդատ Բ-ն: Տիգրան Մեծը Մեծ Հայքին է միացնում Հյուսիսային Միջագետքի մի զգալի մասը՝ Մծբին կենտրոնով, որտեղ կառավարիչ է նշանակում իր եղբայր Գուրասին: Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները դառնում են Հայաստանի վասալներ, որոնք հարկ էին վճարում և պարտավոր էին զորքով օգնել Տիգրանին պատերազմի դեպքում: Տիգրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում իր վասալներից ամենահզորի՝ Ատրպատականի Միհրդատ թագավորի հետ բարեկամական կապերի հաստատման՝ կնության տալով վերջինիս իր աղջկան:
Հռոմի տիրապետությունն Արևելյան Միջերկրյայքում կանխելու նպատակով Տիգրան Մեծը սերտ կապեր է հաստատել Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավի հետ, որը մ.թ.ա. 83թ.-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան: Արքայի մտերիմներից Բագարատը դառնում է Անտիոքի կառավարիչ:[6] Միաժամանակ հայկական զորքերը տիրում են Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային՝ փաստորեն վերջ տալով Սելևկյան տերությանը (թեև հարավային Ասորիքի մի քանի քաղաքներոմ դեռ իշխում էր սելևկյանների մանկահասակ արքա Սելևկոս Է Փիլոմետորը): Հելլենիստական քաղաքներն ու դրանց բնակչությունը դարձել էր Տիգրան Մեծի անմիջական քաղաքական հենարանն Անտիոքում: Մ.թ.ա. 80-70-ական թթ.-ին Տիգրանը վարել է Պարթևաստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրյայքում Հռոմի ազդեցության վերացման ակտիվ քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ (մ.թ.ա. 81թ.), գրավել վերջինիս դաշնակից Կապադովկիան (մ.թ.ա. 78թ.):

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:36 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տիգրան Մեծի տերությունն իր հզորության գագաթնակետին

Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Արտաշատ և Անտիոք մայրաքաղաքները գտնվում էին այդ լայանածավալ տերության ծայրամասերում, այդ իսկ պատճառով (մ.թ.ա. 80-70թթ.) իր պետության կենտրոնական մասում՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Տիգրանը կառուցում է նոր մայրաքաղաք , որն իր անունով կոչում է Տիգրանակերտ: Քաղաքը նա շրջապատում է 25 մետր բարձրությամբ լայն պարիսպներով, իսկ պարիսպներից դուրս կառուցում իր պալատը՝ շրջապատված հոյակապ այգիներով և պաշտպանված հզոր միջնաբերդով [7]: Տիգրանը քաղաքում է բնակեցնում Կապադովկիայի և Դաշտային Կիլիկիայի հելլենական քաղաքներից տեղահանված բազմաթիվ ռազմագերիների, ինչպես նաև Մեծ Հայքի այլ շրջանների բնակիչների. ենթադրվում է, որ Տիգրանակերտի բնակչություն կարող էր հասնել երեք հարյուր հազարի: Տիգրանին Մեծին է վերագրվում նաև հայկական մատենագրության մեջ հիշատակվող Տիգրանակերտ Ուտիք նահանգում, Տիգրանակերտ Արցախ նահանգում և Տիգրանակերտ Գողթն գավառում քաղաքների կառուցումը:
• Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ: Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ: Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում Կելեսարիաում՝ Նաբաթեական թագավորության դեմ: Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսարիան՝ Դամասկոս մայրաքաղաքով: Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69թ. գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն [8], որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում[9]: Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը[8]:
Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում: Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը: Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում[10]: Ապա մ.թ.ա 71թ. հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը: Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը[11]:
Մ.թ.ա 73 թվին սկսվում է երրորդ Միհրդատյան պատերազմը Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև: Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում է Միհրդատին. նա հաղթում է հռոմեացիներին մի շարք ճակատամարտերում և գրավում Բյութանիան: Սակայն նրա կողմից պաշարված ծովափնյա Կիզիկոս քաղաքի պատերի տակ Միհրդատը ծանր պարտություն է կրում սենատի կողմից արևելք ուղարկված հայտնի զորավար Լուկոլլոսից և ստիպված լինում նահանջել Պոնտոս: Այստեղ նա փորձում է դիմադրություն կազմակերպել իրեն հետապնդող հռոմեական զորքերի դեմ, սակայն մ.թ.ա. 71թ. Կաբիրայի ճակատամարտում վերջնականապես պարտություն է կրում և ստիպված է լինում փոքրաթիվ զորքով փախչել Հայաստան: Տիգրանը, զբաղված լինելով հարավային Ասորիքում և Փյունիկիայում ընթացող մարտական գործողություններով, չի կարողանում օգնել իր դաշնակցին:Տիգրանը թեև ապաստան է տալիս Միհրդատին, սակայն, ըստ երևույթին, հռոմեացիների դեմ չեզոքություն պահպանելու հույսով չի հրավիրում նրան իր արքունիք, այլ թույլ է տալիս ապրել իր տերության ծայրամասային շրջաններից մեկում: Մյուս կողմից Տիգրանը մերժում է Լուկոլլոսի՝ իր մոտ ուղարկված դեսպանությանը, որը պահանջում էր հանձնել Միհրդատին հռոմեացիներին, բացատրելով մերժումն իր մոտիկ ազգակցական կապերով վերջինիս հետ:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:37 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Լուկոլլոսի արշավանքը

Մ.թ.ա. 69 թվականի գարնանը Լուկոլլոսի բանակը, անցնելով Եփրատը, Կապադովկիայի կողմից ներխուժեց Հայաստան: Դրանով իսկ սկսվեց հայ-հռոմեական պատերազմը, որը մանրամասն նկարագրված է հունա-հռոմեական պատմիչների՝ Ապիանոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլոց երկերում:
Հռոմեական բանակը, արագորեն անցնելով Ծոփքի տարածքով, անցնում է Տիգրիսը և մտնում բուն Հայաստանի տարածք [12]: Այստեղ Տիգրանի զորավարներից Միթրոբարզանեսը մոտ երեք հազարանոց հեծելազորով փորձում է կասեցնել հռոմեացիաների առաջխաղացումը, սակայն ջախջախվում է և զոհվում ճակատամարտում: Արագորեն շարժվելով դեպի արևելք՝ Լուկոլլոսը պաշարում է մայրաքաղաք Տիգրանակերտը, որի պաշտպանությունը երկար ժամանակ չի կարողանում հաղթահարել:
Լուկոլլոսի ներխուժման պահին Տիգրանն, ըստ երևույթին, գտնվում էր Ասորիքում՝ իր հերթին պատրաստվելով արշավանքի դեպի Փոքր Ասիա Կիլիկիայի վրայով: Ստանալով հարձակման մասին լուրը՝ Տիգրանը շտապում է դեպի հյուսիս և Տավրոսի լեռներում սկսում հավաքել մեծ բանակ հայերից և իր վասսալներից: Միևնույն ժամանակ նա Տիգրանակերտ է ուղարկում ծանր հեծելազորի վեց հազարանոց ջոկատ, որը հաջողությամբ ճեղքում է հռոմեացիների պաշարողական շղթան և դուրս բերում քաղաքից Տիգրանի կանանոցը և թագավորական գանձերը [13]: Լուկոլլոսն իր հերթին իր լեգատներից Մուրենային ուղարկում է Տավրոսի լեռները՝ դարանակալելու Տիգրանին օգնության շտապող զորքերին. Մուրենան կարողանում է ջախջախել արաբների մի զորախումբ և տիրանալ Տիգրանի գումակի մի մասին [14]:
Հավաքելով բոլոր դաշնակիցների և վասսալների զորքերը՝ Տիգրանը և Միհրդատը մեծ զորաբանակով անցնում են Տավրոսը և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ըստ Պլուտարքոսի, մոտենալով քաղաքին և տեսնելով հռոմեական համեմատաբար սակավաթիվ զորքը, Տիգրանն ասում է. «Եթե սրանք եկել են որպես դեսպաններ, ապա չափից դուրս շատ են, իսկ եթե որպես զինվորներ՝ քիչ են» [15]: Հայկական և հռոմեական զորքերի միջև ճակատամարտը, որը պատմության մեջ հայտնի է որպես Տիգրանակերտի ճակատամարտ, տեղի է ունենում մ.թ.ա.69 թ. հոկտեմբերի 6-ին: Չնայած ունեցած զգալի թվային գերակշռությանը (ժամանակակից պատմաբանների կողմից արժանահավատ են համարվում այն տեղեկությունները, ըստ որոնց Լուկոլլոսի բանակն ուներ մոտ քառասուն հազար, իսկ Տիգրանինը՝ ութսուն հազար զինվոր [16])՝ Տիգրանի զորքը ճակատամարտում ծանր պարտություն է կրում. Լուկոլլոսը հմուտ զորաշարժով կարողանում է իր լեգիոններով գրավել հայկական բանակի թիկունքում գտնվող բլուրներից մեկը և այնտեղից անսպասելի հարվածով խուճապ ստեղծել Տիգրանի բանակում, որի արդյունքում վերջինիս ահռելի զորքը ցրվում է:
Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Միհրդատը և Տիգրանը զորքի մնացորդների հետ նահանջում եմ Արտաշատի ուղղությամբ, իսկ Լուկոլլոսը չի հետապնդում նրանց և շարունակում է Տիգրանակերտի պաշարումը: Կարճ ժամանակ անց քաղաքի հույն բնակչությունը ապստամբում է և, գրավելով պարիսպների մի մասը, ներս թողնում հռոմեացիներին, որոնք գրավում և թալանում են քաղաքը:
Այս պարտությունները ճակատագրական նշանակություն են ունենում Տիգրանի տիրության համար: Ծոփքի, Կորդուքի, Կոմմագենեի և Օսրոենեի ավագանիները դեսպաններ են ուղարկում Լուկոլլոսի մոտ և ընդունում Հռոմի գերիշխանությունը, Ասորիքում գահ է բարձրանում Հռոմի դաշնակից Անտիոքոս ԺԳ-ն: Փաստորեն, մ.թ.ա 69թ. վերջից Տիգրան Մեծի մեծ տերությունը դադարում է գոյություն ունենալ:
Սակայն Տիգրանը և Միհրդատը չեն դադարեցնում պայքարը: Նրանք հավաքում են նոր բանակ, որի մարզումը հանձնարարվում է Միհրդատի զորավարներին: Բացի այդ նրանք սկսում են ամրացնել Արտաշատը՝ պատրաստվելով Լուկոլլոսի նոր հարձակմանը: Լուկոլլոսը ձմեռը և գարունը անցկացնում է իր նոր դաշնակից Կորդուքի տարածքում: Ամռանը նա որոշում է ավարտին հասցնել սկսված գործը և շարժվում Արտաշատի ուղղությամբ: Հռոմեական լեգիոնները կտրում են Տավրոսը, իջնում Մշո դաշտ և Արածանու հովտով շարժվում դեպի Արարատյան դաշտ: Տիգրանը շարժվում է հակառակորդին ընդառաջ. մ.թ.ա. 68թ. սեպտեմբերին Արածանի գետի ափին տեղի է ունենում երկրորդ խոշոր ճակատամարտը հայկական և հռոմեական զորքերի միջև: Ըստ Պլուտարքոսի, Լուկոլլոսը այս ճակատամարտում ևս ջախջախիչ հաղթանակ է տանում [17], սակայն իրականում հայկական զորքերը ծանր կորոստներ են պատճառում հռոմեացիներին [18] և արդյունքում ստիպում թշնամուն նահանջել:
Լուկոլլոսը նահանջում է դեպի Հյուսիսային Միջագետք և շրջապատում լավ պաշտպանված Մծբին քաղաքը, որի կայազորը գլխավորում էր Տիգրանի եղբայր Գուրասը: Լուկոլլոսը կարողանում է գրավել քաղաքը երկարատև պաշարումից հետո. ձմեռային մի գիշեր, օգտվելով տեղատարափ անձրև և փոթորկոտ եղանակից, հռոմեացիները հանկարծակի գրոհով գրավում են պարիսպների մի մասը և մտնում քաղաք: Գուրասը ապաստանում է քաղաքի միջնաբերդում, սակայն որոշ ժամանակ անց հանձնվում է և գերվում Լուկոլլոսի կողմից [19]: Լուկոլլոսի թուլացած զորքը ձմեռում է Հյուսիսային Միջագետքում և հաջորդ գարնանը նահանջում Փոքր Ասիա:
Միհրդատը և Տիգրանը չեն հետապնդում Լուկոլլոսին դեպի Հյուսիսային Միջագետք նահանջելիս, քանի որ Մծբինը համարվում էր անառիկ բերդաքաղաք [20]: Տիգրանը ձեռնամուխ է լինում Հայաստանի գրավված տարածքների ազատագրմանը, իսկ Միհրդատը հայկական և պոնտական զորքերով Փոքր Հայքի վրայով մտնում է իր թագավորության տարածքը: Մ.թ.ա. 67թ. գարնանը Զելայի մոտ ճակատամարտում հայ-պոնտական զորքերը ջախջախում են Լուկոլլոսի լեգատներից Տրիարիուսի գլխավորությամբ հռոմեական զորքերին [21]: Միևնույն ժամանակ Տիգրանի և դաշնակից Ատրպատականի թագավոր Միհրդատի զորքերը ներխուժում են Կապադովկիա՝ դուրս քշելով այնտեղից հռոմեացիներին [22]: Այս իրադարձություններից հետո Լուկոլլոսը հետ է կանչվում հռոմեական սենատի կողմից [23]:
Այսպիսով անփառունակ կերպով ավարտվում է Լուկոլլոսի արշավանքը: Տիգրանը և Միհրդատը ոչ միայն ազատագրում են հռոմեացիների կողմից գրավված տարածքները, այլև հերթական անգամ ասպատակում Կապադովկիան: Իհարկե, արշավանքի արդյունքում խիստ թուլանում են նաև Տիգրանի դիրքերը, որից չեն հապաղում օգտվել ներքին և արտաքին թշնամիները:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:38 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պոմպեոսի արշավանքը և Արտաշատի պայմանագիրը

Մ.թ.ա. 67թ. աշնանը հռոմեական սենատը Լուկոլլոսի փոխարեն արտակարգ լիազորություններով արևելք է ուղարկում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսին: Պոմպեոսը մ.թ.ա. 66թ. գարնանը մեծ բանակով ափ է իջնում Կիլիկիայում: Նա անմիջապես բանակցություններ է սկսում պարթևական թագավոր Հրահատ Գ-ի հետ և համաձայնության գալիս վերջինիս հետ՝ համոզելով հարձակվել Հայաստանի վրա [24]: Ինքը Պոմպեոսը մեծ ուժերով հարձակվում է Պոնտոսի վրա և պարտության մատնում Միհրդատ Եվպատորին: Վերջինս փոքր ուժերով փախչում է Կողքիս և ապա Բոսփոր, որտեղ էլ ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին: Պոնտոսը և Փոքր Հայքը նվաճվում են և դառնում հռոմեական պրովինցիաներ:
Ըստ երևույթին մ.թ.ա. 67թ. աշնանը Տիգրանի Մեծի դեմ հայկական ավագանու մի մասի հետ ապստամբում է նրա որդին՝ գահաժառանգ Տիգրան Կրտսերը: Տիգրան Մեծը կարողանում է ճնշել այս ապստամբությունը, բայց Տիգրան Կրտսերը փախչում է Պարթևաստան՝ Հրահատ Գ-ի մոտ: Տիգրանը մեծադրում է Միհրդատ Եվպատորին իր որդու (և Միհրդատի թոռանը) ապստամբության հրահրելու մեջ և խզում հարաբերությունները նրա հետ: Տիգրանը, մասնավորապես, չի թույլ տալիս Միհրդատին պատսպարվել Հայաստանում, ինչպես արել էր Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. Միհրդատի դեսպանները բանտ են նետվում և հետագայում հանձնվում հռոմեացիներին [25]:
Ըստ Պոմպեոսի հետ պայմանավորվածության, Հրահատ Գ-ն պարթևական մեծ զորքով Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ արշավում է դեպի Հայաստան՝ ըստ երևույթին մինչ այդ հպատակեցնելով Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Պարթևական զորքերը պաշարում են Արտաշատը: Քաղաքի պաշտպանությունը վստահելով կայազորին՝ Տիգրանը հեռանում է Հայաստանի լեռնային շրջաններ: Տեսնելով, որ Արտաշատի պաշարումը երկարում է, Հրահատը պարթևական զորքի մի մասով հեռանում է իր երկիրը: Դրանից անմիջապես հետո Տիգրան Մեծը իր հավաքած զորքերով ջախջախում է Տիգրանի Կրտսերի գլխավորած պարթևական զորքը. վերջինս ստիպված է լինում փախչել Պոմպեոսի մոտ [25]:
Միհրդատին վերջնական պարտության մատնելուց հետո մ.թ.ա. 66թ. աշնանը Պոմպեոսը հարձակվում է Հայաստանի վրա և շարժվում դեպի Արտաշատ: Տիգրան Մեծը, հայտնվելով ծանրագույն իրավիճակում, հասկանում է, որ չի կարող միայնակ կռվել միաժամանամ Հռոմի և Պարթևաստանի դեմ և որոշում է հաշտություն խնդրել Պոմպեոսից: Ըստ Պլուտարքոսի, երբ հռոմեական բանակը մոտենում է Արտաշատին, Տիգրանը միայնակ մտնում է հռոմեական ճամբար և իր թագը դնում Պոմպեոսի ոտքերի տակ [26]: Վերջինս սակայն արքայավայել է ընդունում Տիգրանին, և կարճ բանակցություններից հետո կողմերը գալիս են համաձայնության, որը հայ պատմագիտության մեջ ընդունված է կոչել Արտաշատի պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում էր հետևյալը.
* Տիգրան Մեծը հրաժարվում էր Սիրիայից, Փյունիկիայից և Կիլիկիայից:
* Տիգրան Կրտսերը պետք է դառնար Ծոփքի թագավոր՝ մնալով Տիգրան Մեծի գահաժառանգը: Տիգրան Մեծի մահվանից հետո նա պետք է դառնար երկու երկրների միասնական թագավոր:
* Տիգրանը պետք է վճարեր 12000 տաղանդ ռազմատուգանք անձամբ Պոմպեոսին և նրա զինվորներին: Այս տուգանքը պետք է վճարվեր Ծոփքում գտնվող գանձարաններից:
Տիգրան Կրտսերը սակայն դժգոհ է մնում պայմանագրից, և Պոմպեոսը ի վերջո ստիպված է լինում շղթայել նրան և տանել իր հետ Հռոմ: Ծոփքը մնում է Տիգրան Մեծի թագավորության կազմում:
Արտաշատի հաշտության կնքումից հետո մ.թ.ա. 65թ. շարունակվում են պատերազմական գործողությունները հայերի և պարթևների միջև Կորդուքում և Հյուսիսային Միջագետքում: Պոմպեոսի հրամանով հռոմեական զորքերը դուրս են մղում այս շրջաններից պարթևներին և հանձնում տարածքները Տիգրանին:
[խմբագրել] Կառավարման վերջին տասնամյակըՏիգրան Մեծի կառավարման վերջին տասնամյակն անցել է համեմատաբար խաղաղ պայմաններում՝ առանց նկատելի իրադարձությունների: Ենթադրվում է, որ նրա որդի և նրան հաջորդած թագավոր Արտավազդ Բ-ն վերջին տարիներին եղել է գահակից-թագաժառանգ:

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:38 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Արտավազդ Բ որդի (թագավոր. մ.թ.ա.55 – մ.թ.ա.34)

Հայոց թագավոր մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկըէ գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։ Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ.թ.ա. 53-ին, Քառայի –ակատամարտում հռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։ Մ.թ.ա. 37-ին Արտավազդի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV–ի հակահայկական դաշինքից հետո, հայ–պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Երբ մ.թ.ա. 36–ին հռոմեական նոր եռապետ և զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Արտավազդը խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավորության պատճառով Ատրպատականում հռոմեական բանակի պետությունից հետո Արտավազդը գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Արտավազդի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խորդախորեն ձերբակալել Արտավազդին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ.թ.ա. 34-ին, երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան և շարժվել Արտաշատի վրա, Արտավազդը հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Արտավազդին և տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։ Արտավազդի հանդեպ Անտոնիասի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Արտավազդի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդը գլխավորել է Անտոնիոսի և Կլեոպատրայի հրամանով։ Արտավազդը ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասելմեզ։

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:39 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տիգրան Գ եղբայր (թագավոր. մ.թ.ա.20 – մ.թ.ա.8)

Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31–ի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20–ին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ իսկ մ.թ.ա. 10–ին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն ր դուստրը՝ Էրատոն։

Տիգրան Դ որդի (թագավոր. մ.թ.ա.8 – մ.թ.1)
Արտավազդ Գ եղբայր (թագավոր. մ.թ.ա.5 – մ.թ..2 )

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:40 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
:? Айкиды: HEЗабитый царский род армянской истории ;)

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:48 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ален Кантаров писал(а):
Արամ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1826-1770)



Արարատի թագավորություն

(մայրաքաղաք – Վան)

:shock: Արամ (թագավոր. մ.թ.ա. 883-840) :shock:

hazar tarva sxal?
Nuyn Aramna?

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 02 июн 2012, 21:16 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24361
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սխալ չկա, կա սխալ նույնացում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 04 июн 2012, 19:04 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Սխալ չկա, կա սխալ նույնացում:



значит это разние короли??

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 04 июн 2012, 19:15 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24361
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այո, դրանք տարբեր արքաներ են որոնք ապրել են միմյանցից համարյա հազար տարի տարբերվող ժամանակներում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Айкиды: Забитый царский род армянской истории
СообщениеДобавлено: 10 июн 2012, 07:56 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ален Кантаров писал(а):


армянe

http://www.youtube.com/watch?feature=pl ... fCpZ8HWkjE

http://www.youtube.com/watch?feature=pl ... w-KHUjq5QU

http://www.youtube.com/watch?feature=pl ... -cA-k-eBBk

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 35 ]  На страницу Пред.  1, 2, 3  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB