Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 16 авг 2018, 19:28

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 35 ]  На страницу Пред.  1, 2, 3
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Древнейшая история Армении
СообщениеДобавлено: 25 ноя 2012, 23:11 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24061
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐԱՏՏԱ ԵՐԿԻՐԸ


Արարատ երկրանունն Աստվածանչում հիշատակվում է հինգ անգամ: Նախ այն հանդես է գալիս Ծննդոց գրքում (Ը, 4)՝ կապված համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Թագավորաց Դ (ԺԹ, 37), Տովբիթի (Ա, 24) գրքերում և Եսայու մարգարեությունում (ԼԷ, 38) Արարատ երկիրը հիշվում է որպես Ասորեստանի Սենեքերիմ (Սինախերիբ) արքայի հայրասպան որդիների ապաստանատեղի, իսկ Երեմիայի մարգարեությունում (ԾԱ, 27) նշվում անիրավ Բաբելոնի դեմ պատերազմի կոչվող թագավորությունների շարքում: Աստվածաշնչի թարգմանություններում ու վաղ շրջանի մեկնություններում այն հաճախ փոխարինվում է «Արմենիայով» և «Հայքով», ուստի անկասկած է Արարատ - Հայաստան նույնությունը:

Ջրհեղեղի պատմությունից առաջ Ծննդոց գիրքը (Բ, 8-15) Հայկական լեռնաշխարհում է հիշատակում Եդեմ --Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին եբրայեցիների աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրև սրբազան վայր, որում արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որում կնքվել է Աստծո ու մարդկության հավիտենական ուխտը:

Դեռևս անցյալ դարում սկզբնավորված սեպագիր աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հին Կտակարանի բազմաթիվ (այդ թվում՝ դրախտի, ջրհեղեղի և այլ) սյուժեները ծագում են հինառաջավորասիական սկզբնաղբյուրներից, ուստի և անսպասելի չէ Արարատ երկրանվան կամ նրա որևէ համարժեքի հիշատակությունը հնագույն սեպագիր արձանագրություններում:

Շումերական սեպագիր աղբյուրներում տեղեկություն- ներ են պահպանվել Ք.ա. III հազարամյակում գոյություն ունեցած Արատտա երկրի մասին: Առաջին իսկ հայացքից գայթակղիչ է նմանությունը Արատտա և Արարատ անունների, մանավանդ, որ Արատտան շումերական աղբյուրներում հայտնի է «սուրբ օրինաց երկիր» պատվանուն-մակդիրով, ինչը համադրելի է հինեբրայական պատկերացումներում Արարատ-Հայաստանի կերպարին: Սակայն անունների նմանությունը որքան էլ գայթակղիչ, կարող է պատահական լինել, ուստի հնարավոր վրիպումներից խուսափելու համար նախ քննության առնենք Արատտա երկրի տեղորոշմանը վերաբերող տվյալները:

«Էնմերքարը և Էնսուխքեշդաննան» վիպերգի համաձայն՝ Արատտայից Շումեր ռազմական արշավանք է իրականացվել «Ուրուկի գետով», որը, բնականաբար, պետք է լիներ Եփրատը: Սկզբնաղբյուրներից հայտնի է Արատտայի բարձր լեռնային երկիր լինելը, իսկ Ուրուկից մինչև Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռները ձգվող տարածքում ամենաբարձր կետը չի անցնում 1000 մետրից: Հետևաբար Արատտան պետք է փնտրել նշված լեռների և ավելի հյուսիս ընկած լեռնային տարածքում, Եփրատի վերին հոսանքի շրջանում:

Շումերական «Լուգալբանդան լեռների խավարում» և «Լուգալբանդա» վիպերգերում Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է Զամուա երկիրը, ինչը ենթադրում է Արատտայի՝ Շումեր - Զամուա գծի շարունակության վրա գտնված լինելը: Զամուա երկիրը գտնվել է Զագրոսի հյուսիսային շրջանում, Ուրմիո լճից հարավ: Այսինքն՝ Արատտան պետք է փնտրել Ուրմիո լճի ավազանում և / կամ հարակից շրջաններում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Древнейшая история Армении
СообщениеДобавлено: 25 ноя 2012, 23:11 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24061
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է մի վայր ևս՝ hur-ru-um-kur-ra, որը սկզբնապես վերծանվում էր որպես Խուռում (իմա՝ խուռիների) երկիր, իսկ Ք. Վիլքեն առաջարկեց այն ընթերցել որպես հասարակ անուն՝ «լեռան քարայր» իմաստով: Առաջին մեկնաբանության դեպքում, ելնելով այն հանագամանքից, որ Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին խուռիները պետք է բնակվեին Միջագետքի հյուսիսում և դրանից արևելք ընկած շրջաններում, հավանական է Արատտայի տեղադրությունը Միջագետքից հյուսիս տարածվող լեռնային շրջանում: Բայց քանի որ հնարավոր է hur-ru-um-kur-ra -ի այլ մեկնաբանություն, այս փաստը չենք օգտագործի խնդրի լուծման նպատակով:

Շումերական դյուցազնավեպի «Գիլգամեշն ու անմահության երկիրը» վիպերգում (որը դարձել է «Գիլգամեշ» էպոսի գաղափարասյուժետային սկզբնաղբյուրը) անմահության գաղտնիքին հասնելու համար Արև (շումեր. Ութու) աստվածը Գիլգամեշին շնորհում է «դեպի Արատտա ճանապարհն իմացող» յոթ մոգական էակներ: «Գիլգամեշ» էպոսի խեթական տարբերակում անմահության հասնելու համար Գիլգամեշն իր ընկեր Էնկիդուի հետ գնում է Եփրատի հոսանքն ի վեր, իսկ աքադական (բաբելոնյան) տարբերակում հաղթահարում է Մաշու լեռները, որոնք վաղուց նույնացվել են Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռների հետ: Ուշագրավ է, որ ինչպես «Գիլգամեշ» էպոսի «անմահության ծաղիկն» է համադրվում Ծննդոց գրքի «կենաց ծառին», այնպես էլ երկու սկզբնաղբյուրներում նույնանում է դրանց գտնվելու վայրը՝ Հայկական լեռնաշխարհ:

Արատտայի հյուսիսային տեղորոշման օգտին է խոսում նաև երկրանվան գրությունը Շ/Սուբուր (Շ/Սուբարտու, Շուբրիա) երկիրը ցույց տվող գաղափարանշանով, որից կարելի է եզրահանգել Արատտա-Սուբուր նույնությանն՝ գոնե տարածքային ընդգրկման առումով, կրկին գալով Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհի առնվազն հարավում գտնված լինելու տեսակետին: Նշված փաստարկներից զատ կա անուշադրության մատնված չափազանց կարևոր մի տեղեկություն, որը գալիս է վերջնականապես հաստատելու թե՛ Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհում գտնվելը, թե՛ Արատտա-Արարատ նույնականությունը՝ կապվելով համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Դեռևս 19-րդ դարում վերծանված ջրհեղեղի մասին աքադական բնագիրը («Գիլգամեշ» էպոսի 11-րդ պնակիտ) իր բոլոր մանրամասներով զուգադրվում է Ծննդոց գրքի տեղեկություններին: Ջրհեղեղից փրկված նավը, աքադական ավանդության համաձայն, կանգ է առել Նիմուշ (հին ընթերցմամբ՝ Նիսիր) լեռան վրա, որը գտնվել է Հայաստանի հարավում (ըստ Ծննդոց գրքի,
տապանն իջել է Արարատի լեռներին):

Մեր դարասկզբին գտնվեց նաև վերջինիս սկզբնաղբյուրնախօրինակը հանդիսացող շումերական ջրհեղեղի պատմությունը, որում, թերևս վնասվելու պատճառով, չկար տապանի հանգրավանի անունը: Ջրհեղեղի մասին գրի առնված հնագույն բնագրի այդ բացը լրացնելու է գալիս «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրված հետևյալ բնորոշումը. «Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ, այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»...
Այս հատվածը լրացնում է ջրհեղեղի մասին շումերական պատմության մեզ չհասած մասը և ամբողջացնում Արատտա երկրի վերաբերյալ մեր պատկերացումը:

Ի մի բերելով տեղեկությունների ամբողջությունը, տեսնում ենք, որ շումերական աղբյուրներում հիշատակված Ք. ա. երրորդ հազարամյակի Արատտան և Աստվածաշնչի Արարատը միևնույն երկրի՝ Հայաստանի հնագույն անվանումներն են շումերական և հին եբրայական աղբյուրներում: Այդ նույնությունը հաստատվում է նաև համաշխարհային ջրհեղեղի մասին միևնույն սկզբնաղբյուրից ծագող շումերական և հին եբրայական ավանդություններում որպես ջրհեղեղից փրկվելու վայր, համապատասխանաբար, Արատտայի և Արարատի հանդես գալը:
Ավելորդ չենք համարում նշելը, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան վաղ պատկերացումներում: Երկու տեղում էլ Հայաստանը սրբազան, աստվածաընտրյալ տարածք է, դրախտ, ուր արարվում են մարդկության առաջնեկները, երկուսում էլ աշխարհակործան ջրհեղեղից հետո Հայաստանը դառնում է մարդկության վերածննդի երկիրը, որտեղ կնքվում է Աստծո ու մարդկանց հավիտենական ուխտը, երկուսում էլ Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ի դեպ, երկուսում էլ մարդկությունը կորցնում է անմահ լինելու հնարավորությունը օձի միջամտության հետևանքով:

Հետաքրքրական է նաև, որ հնագույն միջագետքյան պատկերացումները անմահության մասին՝ կապված Գիլգամեշի հետ, պահպանվել են Առաջավոր Ասիայում երկար ժամանակ. անմահության որոնման սյուժեում Գիլգամեշին փոխարինում է Ալեքսանդր Մակեդոնացին: Գիլգամեշին «անմահության երկիր» հասնելու համար տրվում են «դեպի Արատտա ճանապարհը ցույց տվող» ուղեցույցներ և նա Եփրատի հոսանքն ի վեր բարձրանալով՝ անցնում է Մաշու լեռներն ու հասնում «անմահության երկիր»: Նույն նպատակին հասնելու համար Ալեքսանդր Մակեդոնացին, ըստ հունական վեպի (գրի առնված Ք. ա. 240թ.), բռնում է «ճանապարհը դեպի Հայոց երկիր», ուր «ակունքներն են Եփրատի ու Տիգրիսի»: Իսկ Ալեքսանդրի մասին սիրիական վեպում նրա ճանապարհին հիշվում է Մասիս անունով լեռնաշղթան: Փաստորեն, հին արևելյան և հելլենիստական վիպական ավանդույթներում Գիլգամեշի ու Ալեքսանդր Մակեդոնացու անմահության որոնումներում «դեպի Արատտա ճանապարհը» փոխարինվում է «դեպի Հայոց երկիր ճանապարհով», Մաշու լեռները՝ Մասիս լեռնաշղթայով, երկու դեպքում էլ հերոսները գնում են դեպի Եփրատի ակունքները: Փաստերն այնքան պերճախոս են, որ մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:

Վերջում նշենք, որ Արատտա-Արարատ-Հայաստան նույնության ապացույցները այսքանով չեն սպառվում, սակայն ասվածն էլ բավարար է այն հիմանավորելու համար: Այլ փաստերի կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
Աստվածաշնչի տեղեկությունները Հայաստանի մասին բաժանելի են երկու խմբի՝ նախապատմական (դրախտ, ջրհեղեղ) և պատմական: Այս խմբերին միավորում են Արատտա-Արարատի մասին տեղեկությունները, որոնք կամրջում են Ք. ա. երրորդ հազարամյակի և 6-րդ դարի պատմական իրադարձությունները:

Արտակ Մովսիսյան Artak Movsisyan
ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Древнейшая история Армении
СообщениеДобавлено: 25 ноя 2012, 23:12 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24061
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Տեսեք ինչ հետաքրքիր ինֆորմացիա եմ գտել:) "Նիպպուրյան արքայացանկ"-ում կա այսպիսի հատված արդեն իսկ հայտնի Դումուզիի մասին. "Դումուզին՝ ձկնորսը, որի քաղաքն էր (աստվածը - L) Հայան":

Մեջբերածս հատվածում վերջին բառը փոխանցվում է HA.A տեսքով: Մասնագիտական գրականության մեջ առաջարկվել են հնչյունագրի ընթերցման այլ տարբերակներ` Subari, Ha, K( C )ua (ra/i); Հարկ է նշել, սակայն, որ հիշատակված 3 այլ տարբերակներն էլ ուղղակի կապված են հայերին հետ` 1-ինը հայտնի Արմենիա-Սուբրիան է, մյուսը կապված է հիմնական տարբերակի հետ, իսկ երրորդը առաջին տարբերակի տարընթերցումն է, որովհետև լատնիատառ "S"-ն երբեմն փոխանցվում է որպես "C", ինչն էլ հետագայում սկսվում է ընթերցվել որպես "Կ" և ի վերջո ստանում է "K" տեսքը: Այս ամենը մանրամասն քննարկել է ամերիկացի հայտնի շումերագետ Գելբը և հիմնավոր կերպով ապացուցել է HA.A-Subur նույնությունը (Gelb I.J. "Hurrians and Subarians", Chikago 1944, page 94-98) :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Древнейшая история Армении
СообщениеДобавлено: 25 ноя 2012, 23:12 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24061
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ԱՐԱ եւ ԱՏՏԱ բառարմատներից կամ մասնիկներից է կազմված ԱՐԱՏՏԱ երկրանվանումը, միավորման ժամանակ մեկ «Ա» տառը դուրս մղվելով ստացել է ԱՐԱՏՏԱ տեսքը: Մինչ այժմ հայաստանում ամենուրեք ԱՐԱ բառը օգտագործվում է որպես դիմելաձեվ, իսկ ԱՏՏԱ դիմելաձեվը բացառապես պահպանվել է՝ միմիայն Իրանի Սպահան նահանգի Փերիա գավառի բազմաթիվ հայաբնակ գյուղերում, որի բնակիչները կազմավորվել են 4 դար առաջ հայտնի շահ աբասյան բռնի գաղթից հետո, ցավոք վերջին ժամանակներում այդ գյուղերը հայաթափվելով, նրանցից այժմ հայաբնակ են մնացել մի քանի գյուղեր, որի հետեվանքով ԱՏՏԱ դիմելաձեվը շատ դանդաղ դուրս է մղված կենցաղից:

Վերոհիշյալ իրողությունը նույնպես խոսում է ԱՐԱՏՏԱ երկրի հայկական լինելու փաստի մասին: փաստորեն հայկական լեռնաշխարհում հայ մարդիք որպես դիմելաձեւ օգտագործել են իրենց աստվածների անվանումները: Ներկայիս մեր հայրենիքի տարբեր շրջաններում նաեւ պահպանված է ԱՏՏԱ բառի ձեվափոխված՝ ԱԴԱ դիմելաձեվը: ԱՐ եւ ԱՏ մասնիկներից է կազմված նաեւ ԱՐԱՐԱՏ, ՈՒՐԱՐԱՏ բառերը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Древнейшая история Армении
СообщениеДобавлено: 25 ноя 2012, 23:26 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24061
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
"Արատտա» երկնանունը գաղափարանշանային գրության պարագայում գրվում է Սուբուր երկրի գաղափարագրով: Այսինքն` որոշակիորեն փաստվում է Արատտա-Սուբուր (Սուբարտու) նույնությունը...

Շումերա-աքադական մի շարք երկլեզու բնագրերում շումերերենի «Հայա» (HA.A) տեղանվանը աքադերենում փոխարինում է Սուբուր երկրանունը, ինչը ցույց է տալիս դրանց՝ միևնույն երկրին վերաμերելը:

«Հայ(ա)» հիմքով ցեղանուն և տեղանուններ են հիշատակվում նաև Էբլայի, Աշուրի, Խեթական տերության Ք.ա. III-II հազարամյակներով թվագրվող բազմաթիվ բնագրերում, որոնք ակնառու են դարձնում Հայ(ա)-Հայասայի (և Սուբուր-Սուբարտուի) կապը Հայք-Հայաստանի հետ: Մասնավորապես, «հայ(ա)» ցեղանուն և տեղանուն են բազմիցս հիշվում Էբլայի բնագրերում (Ք.ա. XXIII դ.), ընդ որում, առնչված Արմի ու Ազի քաղաքների հետ: «Հայա» ցեղանունը հիշվում է Ք.ա. III-II հազ. սահմանագծով թվագրվող Աշուրից գտնված մի μնագրում: Իսկ խեթական արձանագրություններում Ք.ա. XVXIII դդ. հիշատակվում է Հայասա երկրանունը, որի -(ա)սա վերջավորությունը խեթական տեղանվանակերտ մասնիկ է:

Համակարգի մեջ դիտելիս՝ ակնհայտ է Հայկական լեռնաշխարհի հետ կապվող Հայա աստծո անվան, շումերա-աքադական, էբլայական, հին աշուրական և խեթական աղμյուրների «հայ(ա)» ցեղանվան, նրանով կազմված տեղանունների և հայ ժողովրդի ինքնանվան ծագումնաμանական ընդհանրությունը:

Արտակ Մովսիսյան
"Մեր հաղթանակները"

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 35 ]  На страницу Пред.  1, 2, 3

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: Google [Bot] и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB