Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 22 окт 2018, 23:16

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 5 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: 12.000-летный храмовый комплекс: Тайны Армянского нагорья
СообщениеДобавлено: 01 июн 2012, 23:21 
В сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24397
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
12,000-ամյա տաճարային համալիրի հայտնաբերումը կարող է փոխել մարդկության զարգացման տեսությունը


«Յուրեժիանեթ.օրգ», 4 ապրիլի, 2008թ.
Աղբյուրը` (Eurasianet.org)
Նիկոլաս Բիրչ (Nicholas Birch)

Հայագիտական բացատրությունը` պատմագիտության դոկտոր-պրոֆ. Էդուարդ Լ. Դանիելյանի

Դեռևս մանուկ հասակից Կլաուս Շմիդտը սիրում էր ուսումնասիրել քարանձավներն իր հայրենի Գերմանիայում` հույս ունենալով հայտնաբերել նախապատմական պատկերներ: Երեսուն տարի անց, հանդես գալով որպես Գերմանիայի Հնագիտական Ինստիտուտի ներկայացուցիչ, նա հայտնաբերեց անչափ ավելի կարևոր մի բան` տաճարային մի համալիր, որը մոլորակի վրա եղած ցանկացած նմանատիպ կոթողից գրեթե երկու անգամ ավելի հին է:

«Այս վայրը ցնցող մի բացահայտում է», – ասում է Շմիդտը` կանգնած լինելով մի մենակյաց ծառի տակ` քամահար մի բլրի գագաթին, որը գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանից 35 մղոն դեպի հյուսիս: «Այն պահին, երբ առաջին անգամ տեսա այս վայրը, հասկացա, որ ունեմ երկու ընտրություն` հեռանալ և չասել այդ մասին ոչ ոքի, կամ էլ անցկացնել կյանքիս մնացած ողջ մասն այստեղ աշխատելով»:

Նրա ետևում գտնվում են Անատոլիական սարահարթի [1] առաջին ծալքերը: Առջևում փռված է Միջագետքի հարթավայրը, որն, ասես փոշագույն մի ծով, ձգվում է հարյուրավոր մղոններ դեպի հարավ` հասնելով և անցնելով Բաղդադը: Պորտասարի (Ն. Բիրչն օգտագործում է թուրքերեն Գյոբեքլի թեփե տեղանունը, որը բառացիորեն թարգմանվում է Պորտասար՝ «Արարատ» ՌԿ-ի խմբ.) քարե շրջանակները հենց նրա դիմացն են գտնվում` թաքնված բլրի ելուստի տակ:

Համեմատած Սթոունհենջի` Բրիտանիայի ամենանշանավոր նախապատմական վայրի հետ, նրանք համեստ տեսք ունեն: Պեղած շրջանակներից և ո՛չ մեկի տրամագիծը 30 մետրից չի անցնում (դրանք թվով չորսն են, մինչդեռ հաշվարկներով նրանց թիվը հասնում է քսանի): Հայտնագործությունն աչքի է ընկնում վարազների, աղվեսների, առյուծների, թռչունների, օձերի և կարիճների փորագրություններով, ինչպես նաև դրանց տարիքով: Ժամանակագրված մոտ մ.թ.ա. 9,500 թվականով` այս քարերը 5,500 տարով ավելի հին են քան Միջագետքի առաջին քաղաքները և մոտ 7,000 տարով էլ հին են Սթոունհենջից:

Չհաշված այս շրջանաձև օրինակները և քարերի վրա արված փորագրությունները` այն մարդիկ, ովքեր վեր են խոյացրել այս կոթողը չէին տիրապետում անգամ կավագործությանը կամ ցորեն ստանալու մշակույթին: Նրանք ապրում էին գյուղերում, բայց ոչ թե հողագործներ էին, այլ որսորդներ:

«Ընդունված է համարել, որ միայն հիերարխիկ քաղաքակրթությունները կարող են ստեղծել այսպիսի մոնումենտալ շինություններ, և որ վերջիններս ի հայտ են եկել միայն հողագործության սկզբնավորման հետ մեկտեղ», – ասում է Յան Հոդերը` Ստենֆորդի Համալսարանի մարդաբանության պրոֆեսորը, ով 1993-ից ի վեր ղեկավարել է պեղումները Չատալհոյուկում` Թուրքիայի ամենահայտնի նեոլիթյան վայրում: «Պորտասարն ամեն ինչ փոխում է: Այն իրենից ներկայացնում է մշակված համալիր և նախահողագործական հնավայր: Միայն այս փաստը Պորտասարը դարձնում է հնագիտական ամենակարևոր հայտնագործություններից մեկը բավականին երկար ժամանակահատվածում»:

Այժմ, երբ մի տասնամյակ տևած պեղումներից հետո դուրս է բերվել հնավայրի մի մասը միայն, դժվար է ասել, թե Պորտասարն ինչ նշանակություն է ունեցել այն մարդկանց համար, ովքեր այն կառուցել են: Ոմանք կարծում են, որ այն եղել է պտղաբերության ծեսի վայր` յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում տեղադրված երկու բարձր քարերով, որոնք խորհրդանշում են տղամարդու և կնոջ:

Սա մի տեսություն է, որը խանդավառորեն տարածում է հարևան Ուրֆա քաղաքի զբոսաշրջության կենտրոնը. «Այցելե՛ք եդեմական պարտեզը, – ազդարարում են նրանք, – տեսե՛ք Ադամին և Եվային»:

Շմիդտը թերահավատորեն է վերաբերվում պտղաբերության տեսությանը: Նա համաձայնում է, որ Պորտասարը հավանաբար կիսա-քոչվորական աշխարհի վերջին բարգավաճումն է, որը շատ շուտով պետք է ոչնչացվեր երկրագործության գալուստով և նշում է, որ եթե այսօր այն գրեթե անթերի վիճակում է գտնվում, ապա դա այն բանի շնորհիվ է, որ կառուցողները շինարարության ավարտից անմիջապես հետո այն թաղել են տոննաներով հողի շերտի տակ, կարծես նրա` վայրի կենդանիներով հարուստ աշխարհը կորցրել էր իր ողջ իմաստը:

Այս հնագիտական վայրը, սակայն, զերծ է պտղաբերության խորհրդանշաններից, որոնք հայտնաբերվել են Նոր քարի դարի այլ հնավայրերում, իսկ T-աձև սյուները, որոնք ակնհայտորեն կիսով չափ մարդկային կերպարանք են հիշեցնում, չունեն սեռային պատկանելություն:

«Ես կարծում եմ` այստեղ մեր առջև են աստվածների ամենավաղ պատկերները, – ասում է Շմիդտը մատնանշելով ամենամեծ քարերից մեկը, – նրանք չունեն ո՛չ աչք, ո՛չ բերան և ոչ էլ դեմք: Բայց նրանք ունեն ձեռքեր և դաստակներ: Նրանք կերտողներ են: Իմ կարծիքով մարդիկ, որոնք քանդակել են դրանք, իրենք իրենց տվել են մեծագույն հարցերը, – շարունակում է Շմիդտը – Ի՞նչ է այս տիեզերքը: Ի՞նչու ենք մենք այստեղ»:

Քանի որ այս կոթողների մոտակայքում չկան ո՛չ տների, և ո՛չ էլ գերեզմանների հետքեր, Շմիդտը կարծում է, որ բլրի գագաթը ուխտատեղի է եղել շրջակա համայնքների համար` հարյուրավոր մղոն շառավղով: Նա նշում է, որ ամենաբարձր քարերը բոլորը դեմքով նայում են դեպի հարավ-արևելք` կարծես ուշադրությամբ զննելով հարթավայրերը, որոնց մեջ պարփակված են շատ առումներով Պորտասարից ոչ պակաս արժեքավոր հնագիտական վայրեր:

Դրա օրինակն է այն, որ անցած տարի Հյուսիսային Սիրիայի Ջադ ալ-Մուղարայում աշխատող Ֆրանսիացի հնագետները պեղել էին երբևէ բացահայտված ամենահին որմնանկարը: «Երկու քառակուսի մետր երկրաչափական պատկերներ` կարմիր, սև և սպիտակ գույներով, որոնք փոքր-ինչ հիշեցնում են Պոլ Կլեի [2] կտավները», – մեկնաբանում է Էրիկ Կոքեգնիոտը` Լիոնի համալսարանի հնագետը, որը ղեկավարում է պեղումները:

Կոքեգնիոտը գտնում է, որ Շմիդտի վարկածը, ըստ որի Պորտասարը ծիսակատարությունների, տոնախմբությունների և մտքերի փոխանակման հավաքատեղի էր, բավականին հրապուրիչ է` հաշվի առնելով տեղանքի տպավորիչ դիրքը: Բայց նա նշում է նաև, որ այդ շրջանի հետազոտությունները դեռ շատ նախնական փուլում են գտնվում: «Վաղը մեկը կարող է ինչ-որ մի տեղ հայտնաբերել ավելի նշանակալից մի բան»:

Վեչիհի Օսկայան` Կորպիկտեպեում (որը գտնվում է Տիգրիս գետի վրա, մոտ 120 մղոն Ուրֆայից դեպի արևելք) անցկացվող պեղումների ղեկավարը, կասկածում է, որ այն հազարավոր քարե անոթներ, որ նա հայտնաբերել է 2001 թվականից ի վեր հարյուրավոր 11,500-ամյա գերեզմաններում իսկապես այդ արժեքն ունեն: Բայց նրա ոգևորությունն լցնում է Դիարբեքիրում գտնվող Դիկլ Համալսարանի նրա խիստ գրասենյակը:

«Ապա նայե՛ք այստեղ, – ասում է նա` ցույց տալով նրբորեն փորագրած մի քանդակի լուսանկար, որը պատկերում է կիսամարդ-կիսառյուծ մի կենդանու, – սա սֆինքս է` հազարավոր տարիներ Եգիպտոսից առաջ: Հարավարևելյան Թուրքիա, հյուսիսային Սիրիա… Այս տարածաշրջանը մեր քաղաքակրթության սաղմնավորման ականատեսն է եղել»:

__________________

[1] Այս վայրը գտնվում է ոչ թե Անատոլիական սարահարթում (որը Փոքր Ասիայում է), այլ Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցներում (տե՜ս պատ. գիտ. դոկտոր Է. Դանիելյանի մեկնաբանությունը)։
[2] Պոլ Կլե (1879-1940) գերմանական ծագման շվեդ նկարիչ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: 12.000-летный храмовый комплекс: Тайны Армянского нагорья
СообщениеДобавлено: 02 июн 2012, 19:02 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 07 апр 2012, 14:43
Сообщений: 531
Откуда: Eрeвaн
Очков репутации: 0

Добавить очки репутацииУменьшить очки репутации
:shock:12,000-ամյա տաճարային համալիր :shock: ? ? ? ?

_________________
=+=


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: 12.000-летный храмовый комплекс: Тайны Армянского нагорья
СообщениеДобавлено: 02 июн 2012, 21:20 
В сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24397
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ես էլ եմ զարմացած...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: 12.000-летный храмовый комплекс: Тайны Армянского нагорья
СообщениеДобавлено: 18 ноя 2012, 14:45 
В сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24397
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
«Արարատ» ՌԿ-ի խնդրանքով, Պորտասարի մասին այս նյութը մեկնաբանում է պատմագիտության դոկտոր-պրոֆ. Էդուարդ Լ. Դանիելյանը

Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցներում` Հայոց Միջագետքի հարավում` Ուրհա-Եդեսիայից 15 կմ հյուսիս-արևելք գտնվում է Պորտասարի հնավայրը` Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռնանցքներով վանակատի (օբսիդիան) արտահանման ուղիների վրա [*]: Հնավայրը պաշտամունքային նշանակության հետ մեկտեղ վանակատի նետասլաքների արտադրության կենտրոն է եղել և թվագրվում է մ.թ.ա. 10-րդ հազարամյակով (Klaus Schmidt, Sie bauten die ersten Tempel, Mьnchen, 2006): Հնավայրի կառույցների սյուները կենդանակերպ քանդակազարդեր ունեն` օձերի, խոյի, ցուլի, վարազի, շան, աղվեսի, կռունկի, առյուծների պատկերներով: Մարդակերպ կերպարները խորհրդանշում են առնականություն և մայրություն: Բնակիչների զբաղմունքը հիմնականում որսը և հավաքչությունն էր. նրանք նաև ունեին ընտանի ոչխար և այծ: Հարակից հնավայրերով Պորտասարը համարվում է կարևոր օղակ միջին քարի դարից նոր քարի դարին անցման փուլում: Համադրությունը Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների, քարե աստղադիտարանների և հնագիտական հուշարձանների հետ վկայում է, որ Պորտասարը Հայոց Միջագետքի հարևան հնավայրերով մտնում է Հայոց վաղագույն քաղաքակրթական զարգացումների ազդեցության ոլորտի մեջ:

———————-

[*]Հայկական լեռնաշխարհը վանակատի արտահանման հնագույն գլխավոր կենտրոնն էր Առաջավոր Ասիայում: Առևտրական ճանապարհներով Հայաստանից վանակատը հասել է Միջերկրական ծովի արևելյան ավազանի և Միջագետքի շրջանները (J. Dixon, J. Cann and C. Renfrew, „Obsidian and the Origins of Trade,” – Scientific America, 1968, N 218, p. 46):
http://artmamul.ararat-center.org/?p=16

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Индоевропейская прародина: С чего все началось...
СообщениеДобавлено: 16 апр 2015, 11:40 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8897
Очков репутации: 3

Добавить очки репутацииУменьшить очки репутации


Հայկական լեռնաշխարհը վանակատի (օբսիդիանի) հայրենիքն է. Արտենիում հայտնաբերվել է մոտ 1.4 մլն տարվա վաղեմության վանակատ: Գրում է National Geographic-ը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝

Ձմեռվա ամպամած երկնքի տակ՝ Արտենի լեռան արևելյան լանջին, միօրինակ դատարկություն է: Նրանից 13.419 ոտնաչափի վրա Արագած լեռն է, Հայաստանի ամենաբարձր կետը:


Հետո ամպերը հանկարծակի անհետանում են, և Արտենին ցրվում է արևային հայելիների շլացնող խճանկարի մեջ: Հողի ամեն մի ոտնաչափ, աչքով տեսանելի է, ծածկված է վանակատի հարթ գորգով, նրանցից շատերը սրածայր գործիքներ ու զենքեր են:
«Մենք ուսումնասիրում ենք հսկայական բացօթյա գործարանի մնացորդները»,- ասում է հնագետ, Հայստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Միլիոնավոր շեղբեր, կացիններ, սայրեր, կտրիչներ, նետասլաքներ, նետերի ծայրակալներ, որոնք արտադրվել են այս լեռնային գործարանում և տարածվել հսկայական ցանցով դեպի Եվրոպա, արձանագրված պաշտոնական առևտրային հարաբերություններից ամենահինն է:
Նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է բացահայտել վանակատից պատրաստված գործիքների ծագումը. դրա համար բավական է ընդամենը մեկ լավային հոսք: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ Արտենին է եղել հեռավոր պալեոլիթի՝ հին քարի դարի շրջանի զինագործության կենտրոնը: Այստեղի արտադրանքը տարածվել է Հյուսիսյաին Կովկասում՝ այժմ Ուկրաինա, հասել մինչև Էգեյանի շրջանները, գրեթե 1600 մղոն հեռավորության վրա:
Արտենիի արտադրանքի չափերը ապշեցուցիչ են: Ակտիվ արդյունաբերության շրջանը հասնում է մինչև վաղ երկաթե դար: Դրանից հետո մինչև մ.թ.ա. 1000 թ.-ին կիրառվել են նույն նյութերը: Գասպարյանը, իր հայ գործընկերները, ամերիկացի, ճապոնացի և եվրոպացի կոլեգաները Արտենիից և այլ տեղանքներից բացահայտել են պալեոլիթյան շրջանի միլիոնավոր զենքեր:
Գիտնականն ասում է. «Վանակատից գործիքներն այստեղ տարբեր շրջանների են պատկանում՝ սկսած պալեոլիթից մինչև երկաթե դար. անհնար է հաշվել: Այն միլիոնավոր տարիների է հասնում»:
Գիտնականները ընդունում են Կովկասի՝ մասնավորապես Հայկական լեռնաշխարհի կարևորությունը մարդկության պատմության հիմքում:
2011թ.-ից Էլլերի Ֆրահմը, Մինեսոտայի Համալսարանից, նշում է, որ իր և իր միջազգային խմբի համար տարօրինակ չէր Հայաստանից մեկ օրում հավաքել վանակատից պատրաստված 500 գտածո. թվեր, որոնք արագորեն գերազանցում են ավանդական տվյալները:
Ֆրահմը վանակատի ծագման երկու մեթոդ է դիտարկում: Առաջինը, որ այն կարող էր հրաբխից գոյանալ. միկրոէլեմենտը հեշտորեն կարող է քիմիապես համապատասխանել հրաբխի հետ, որտեղ այն արտադրվել է: Այսինքն՝ այն քիմիական հետք է կրում իր վրա:
Գիտնականի խոսքով՝ սովորական փորձաքննությունը շատ թանկարժեք է և ժամանակատար, կախված այն հանգամանքից, որ լաբորատորիաները շատ հեռու են հնավայրերից, և պահանջվում է, որ փորձաքննության համար նախատեսված նմուշները լինեն փոշիացած վիճակում: Նրա լուծումը եղավ դյուրակիր x-ray լուսարձակ սարքը, որը կարող էր քննել գտածոյի քիմիական կառուցվածքը 10 վայրկյանի ընթացքում, առանց փոշիացման: Իրականում սարքը լաբորատոր հետազոտությունների համար էր, բայց Ֆրահմն այն օգտագործեց հնավայրում և սարքի կիրառումից ի վեր հետազոտվել են այնքան շատ վանակատից գտածոներ, որքան որ չեն հետազոտվել այս ողջ ընթացքում Հայաստանում:
Այս հետազոտություններն ավելի մեծ լույս սփռեցին զինագործների աշխատանքային սովորույթների վրա: Բայց գիտնականների համար դեռ որոշ անհայտ հարցեր են մնացել: Արդյո՞ք հին քարի դարի մարդիկ նախընտրած վանակատի հանք ունեին, թե նրանք տեղաշարժվել են մի լավային հոսքից մյուսին, մեզ համար անհայտ պատճառներով:
Նշենք, որ վանակատը հրաբխային ապակի է, միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով, որն ունի շատ սուր եզրեր, ինչի շնորհիվ էլ իդեալական հումք է եղել Երկաթե դարում զենքերի արտադրության համար: Այսօր էլ այն կիրառվում է հիմնականում վիրաբուժական սարքավորումների պատրաստման մեջ: Բայց այն հազվադեպ է հանդիպում Եվրոպայում կամ Արևմտյան Ասիայում, բացառությամբ Հայաստանի: Այս փոքրիկ երկրում կան հազարավոր հրաբխեր, որոնք ունեն վանակատի մեծ պահուստներ:
Հաշվի առնելով, որ Կովկասը՝ մասնավորապես Հայկական լեռնաշխարհն է եղել մարդկային միգրացիաների կենտրոնը, որ հենց այստեղից են մարդիկ միգրացվել դեպի Եվրոպա և այլ մայրացամաքներ, վանակատից պատրաստված զենքերի տարածումը Հայաստանից նշանակալի է:
«Հին քարեդարյան վանակատի Եվրասիական առևտրային ուղիները նշանակալիորեն նման են հելլենիստական կամ միջնադարյան առևտրային կայսրությունների ուղիերին նույնիսկ 3000 դար անց, ներառյալ Մետքասի ճանապարհը»,- ասում է Գասպարյանը:
Արտենիի որոշ վանակատի գործիքներ արդեն ունեն 1.4 մլն տարվա վաղեմություն: «Ես փոքր կասկած ունեմ, որ մարդ արարածը օգտագործել է հայկական վանակատը այնքան երկար, որքան որ երկուսն էլ գոյություն ունեն»,- ասում է Ֆրահմը:

Պատրաստեց՝ Լիլիթ Մխիթարյանը


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 5 ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB