Թեև դժվարությամբ, բայց փորձեմ ձևավորել մոտեցումս խնդրի վերաբերյալ: Նախ այն մասին, թե ինչու "
դժվար"...
Երբեմն կյանքում կան երևույթներ, որոնց նկատմամբ այն աստիճան ես սովոր մեկ, միատեսակ վերաբերմունք դրսևորել, որ ուղղակի չես պատկերացնում, որ այլ կերպ կարող է լինել: Տվյալ դեպքում էական չէ, թե այդ մեկ, միատեսակ վերաբերմունքը ճիշտ է, օբյեկտիվ ու հիմնավորված է, թե ոչ: Բայց Նժդեհի պարագայում գործնականում վստահ եմ, որ հիմնավորված է:
Եվ այսպես, կա մի կերպար` Նժդեհ, կա մի արած գործ`
Նժդեհի արած գործը, պարզ ու հասարակ մի գործ, որի արդյունքում պատմական Սյունիքի մի զգալի մասը, այսինքն Զանգեզուրը ոչ միայն հայաթափ չեղավ, այլև կազմեց այն ժամանակվա Հայաստանի ու կազմում է ներկայիս Հայաստանի մի մասը: Ավելորդ էլ է ասել, գործը մեղմ ասած
կարևոր է, սրա մասին էլ երևի չարժե խորանալ:
Եվ այսպես, ահա կա մի մարդ` ես, որ սովոր եմ մարդկանց մասին դատել ըստ իրենց գործերի: Կամ ես, կա Նժդեհը, կա իր գործը ու դա հերիք է, որ Նժդեհին ես, մեղմ ասած,
անչափ հարգեմ ու նրան անչափ մեծ տեղ տամ մեր պատմության մեջ: Հիմա մոտենում եմ այն հարցին, թե ինչու է "դժվար"...
Ահա, ուրեմն, երբ սովոր ես երևույթին միանշանակ մոտեցում ցուցաբերել և հանկարծ դեմ ես առնում դրա, այդ երևույթի կոպիտ ոտնահարման ու դրա ծաղրին... իրոք դժվար է միանգամից հասկանալ քեզ փոթորկող զգացումները: Պետք է փորփրես մեջդ որ հասկանաս քեզ փոթորկող բազմաշերտ զգացումների ողջ համաբույլը:
Եվ այսպես (գրելով մտածում եմ) - առաջինը, որ մտքովդ անցնում է, փոթորկում է քեզ, դա
զայրույթն է: Զայրանում ես երևի նրա համար, որ ոտնահարել են քեզ համար անչափ թանկ եղող մի երևույթ: Հետո փորձում ես հասկանալ նման բան "կրակած" անհատներին, իսկ սա արդեն մի քիչ ավելի դժվար է...
Ովքեր են այն մարդիկ, որ իրենց թույլ են տվել նման կերպ
ծաղրել մեր ազգի համար Զանգեզուրը պահած մարդուն? Արել են արդյոք այդ մարդիկ մեր ազգի համար Նժդեհի արածի գոնե 1.000-րդ մասը, որ իրավունք ունենան նման բան անելու: Անդրանիկը, նույնիսկ Անդրանիկի չափ էլ մեր ազգի համար արած մարդու մասշտաբի մարդը իրավունք չէր ունենա իրեն նման բան թույլ տար, թեև վստահ եմ, որ Անդրանիկի մտքի ծայրով էլ դա չէր անցնի:
Ինչ ասեմ, երևի այս "գործի" հեղինակները նպատակ են դրել
հարվածել Քեշիշյանին, գուցե սլաքն ուղղել են նաև ՀՀԿ-ի վրա, բայց չէր որ... ախր չէ որ սրանով ամենից առաջ նսեմացվում է հենց մեր ազգի հիմնարար արժեքներից մեկը, սրանով մենք արժեզրկում ենք հենց մեր ազգի համար
հող պահած մարդուն - Քեշիշյանները կգան ու կգնան, իսկ նման հարձակումների հետքերը կարող են երկար մնալ...
Չեմ ուզում մտածել, որ սա ինչ-որ մի մտածված գաղափարական դիվերսիա է: Ավելի շուտ սենց - քեշիշյանահհկական հարված նախատեսած մարդիկ իրենցից անկախ անհամեմատ ավելի մեծ արժեքների կպան: Չեմ ուզում ոչ-ոքի վիրավորել, չեմ ուզում ավել բաներ ասել, ուղղակի մի բան անելուց առաջ
մտածել է պետք..., կուզենայի, որ այս մարդիկ մյուս անգամ ուղղակի
մտածեն այսքան բան, առայժմ... այսքանը