Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 26 фев 2018, 06:21

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 6 ] 
Автор Сообщение
 Заголовок сообщения: Фильм о Гарегине Нждэ: "Я Гарегин Нждэ"!
СообщениеДобавлено: 25 янв 2013, 11:16 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Շուտով էկրաններին կհայտնվի "Գարեգին Նժդեհ" ֆիլմը: Հետաքրքիր կլինի իմանալ մարդկանց կարծիքը այդ ֆիլմի մասին: Իսկ առայժմ եկեք քննարկենք ֆիլմին անակնկալ կերպով "ընկերացած" մեկ այլ երևույթ.

Գարեգին Նժդեհի անունը տեղի-անտեղի օգտագործելը չի արդարացնում հասարակության նման դրսևորումը. ռեժիսոր


tert.am

Չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ Գարեգին Նժդեհին հերոս չի համարում, բայց եթե մի կուսակցություն շահարկում է Նժդեհի անունը՝ տեղի-անտեղի օգտագործելով, դա չի արդարացնում հասարակության նման դրսևորումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը, նկատի ունենալով «Գարեգին Նժդեհ» ֆիլմի շուրջ սոցիալական ցանցերում և, մասնավորապես, «Ֆեյսբուքում» ֆիլմի ակտիվ քննարկումներն ու «Я Гарегин Нжде» տեսանյութերը:

«Նման տեսանյութերում ոչ թե ձեռ է առնվում կոնկրետ ֆիլմը, այլ դրսում նայում են և օտար լեզվով այդ բառերից երևում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է»,- ասաց նա և ավելացրեց, որ դա ևս ազգային հերոսներին նսեմացնելու միտում է:

«Բոլորն իրենց ազգային արժեքները նսեմացնելու իրավունք են վերապահում: Անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել»,- նշեց նա:

Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կայքերն էլ արդեն ակտիվորեն տարածում են այդ տեսանյութերը:

«Տեսանյութերից մեկում ադրբեջանցի «դավայ դասվիդանիայի» հերոսը հայտարարում է՝ «Я Гарегин Нжде»: Հավանաբար թուրքերի գլխում նման միտք չէր կարող ծագել, ինչ մեր որոշ հայրենակիցները արեցին: Ստեղծողները հայեր են, կապնվեցի համապատասխան օրգանների հետ, հաստատեցին, որ հայեր են»,- ասաց նա:

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը անարդարացի է համարում ֆիլմը քննադատել կամ գովել, քանի դեռ այն չի ցուցադրվել: «Հասկանում եմ, որ ոչ թե Նժդեհն է, այլ ֆիլմն է, դա Քեշիշյանի հետ է կապված, ես ինքս՝ որպես կինոգործիչ, կարծում եմ, որ ցանկացած մարդու գործ քննադատել պետք է նայելուց հետո: Բայց ժողովրդի մեջ մի կարծիք կա, որ բոլոր ֆիլմերը տրվում են Քեշիշյանին»,- ասաց նա ու հավելեց, որ սխալ է այն մոտեցումը, որ Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը իրավունք չուներ այդ դերը ստանձնելու, քանի որ, սերիալներում բացասական դերեր է խաղացել։


Սենց բաներ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Фильм о Гарегине Нждэ: "Я Гарегин Нждэ"!
СообщениеДобавлено: 25 янв 2013, 11:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Թեև դժվարությամբ, բայց փորձեմ ձևավորել մոտեցումս խնդրի վերաբերյալ: Նախ այն մասին, թե ինչու "դժվար"...

Երբեմն կյանքում կան երևույթներ, որոնց նկատմամբ այն աստիճան ես սովոր մեկ, միատեսակ վերաբերմունք դրսևորել, որ ուղղակի չես պատկերացնում, որ այլ կերպ կարող է լինել: Տվյալ դեպքում էական չէ, թե այդ մեկ, միատեսակ վերաբերմունքը ճիշտ է, օբյեկտիվ ու հիմնավորված է, թե ոչ: Բայց Նժդեհի պարագայում գործնականում վստահ եմ, որ հիմնավորված է:

Եվ այսպես, կա մի կերպար` Նժդեհ, կա մի արած գործ` Նժդեհի արած գործը, պարզ ու հասարակ մի գործ, որի արդյունքում պատմական Սյունիքի մի զգալի մասը, այսինքն Զանգեզուրը ոչ միայն հայաթափ չեղավ, այլև կազմեց այն ժամանակվա Հայաստանի ու կազմում է ներկայիս Հայաստանի մի մասը: Ավելորդ էլ է ասել, գործը մեղմ ասած կարևոր է, սրա մասին էլ երևի չարժե խորանալ:

Եվ այսպես, ահա կա մի մարդ` ես, որ սովոր եմ մարդկանց մասին դատել ըստ իրենց գործերի: Կամ ես, կա Նժդեհը, կա իր գործը ու դա հերիք է, որ Նժդեհին ես, մեղմ ասած, անչափ հարգեմ ու նրան անչափ մեծ տեղ տամ մեր պատմության մեջ: Հիմա մոտենում եմ այն հարցին, թե ինչու է "դժվար"...

Ահա, ուրեմն, երբ սովոր ես երևույթին միանշանակ մոտեցում ցուցաբերել և հանկարծ դեմ ես առնում դրա, այդ երևույթի կոպիտ ոտնահարման ու դրա ծաղրին... իրոք դժվար է միանգամից հասկանալ քեզ փոթորկող զգացումները: Պետք է փորփրես մեջդ որ հասկանաս քեզ փոթորկող բազմաշերտ զգացումների ողջ համաբույլը:

Եվ այսպես (գրելով մտածում եմ) - առաջինը, որ մտքովդ անցնում է, փոթորկում է քեզ, դա զայրույթն է: Զայրանում ես երևի նրա համար, որ ոտնահարել են քեզ համար անչափ թանկ եղող մի երևույթ: Հետո փորձում ես հասկանալ նման բան "կրակած" անհատներին, իսկ սա արդեն մի քիչ ավելի դժվար է...

Ովքեր են այն մարդիկ, որ իրենց թույլ են տվել նման կերպ ծաղրել մեր ազգի համար Զանգեզուրը պահած մարդուն? Արել են արդյոք այդ մարդիկ մեր ազգի համար Նժդեհի արածի գոնե 1.000-րդ մասը, որ իրավունք ունենան նման բան անելու: Անդրանիկը, նույնիսկ Անդրանիկի չափ էլ մեր ազգի համար արած մարդու մասշտաբի մարդը իրավունք չէր ունենա իրեն նման բան թույլ տար, թեև վստահ եմ, որ Անդրանիկի մտքի ծայրով էլ դա չէր անցնի:

Ինչ ասեմ, երևի այս "գործի" հեղինակները նպատակ են դրել հարվածել Քեշիշյանին, գուցե սլաքն ուղղել են նաև ՀՀԿ-ի վրա, բայց չէր որ... ախր չէ որ սրանով ամենից առաջ նսեմացվում է հենց մեր ազգի հիմնարար արժեքներից մեկը, սրանով մենք արժեզրկում ենք հենց մեր ազգի համար հող պահած մարդուն - Քեշիշյանները կգան ու կգնան, իսկ նման հարձակումների հետքերը կարող են երկար մնալ...

Չեմ ուզում մտածել, որ սա ինչ-որ մի մտածված գաղափարական դիվերսիա է: Ավելի շուտ սենց - քեշիշյանահհկական հարված նախատեսած մարդիկ իրենցից անկախ անհամեմատ ավելի մեծ արժեքների կպան: Չեմ ուզում ոչ-ոքի վիրավորել, չեմ ուզում ավել բաներ ասել, ուղղակի մի բան անելուց առաջ մտածել է պետք..., կուզենայի, որ այս մարդիկ մյուս անգամ ուղղակի մտածեն այսքան բան, առայժմ... այսքանը :geek:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Фильм о Гарегине Нждэ: "Я Гарегин Нждэ"!
СообщениеДобавлено: 25 янв 2013, 11:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
...Հուլիվուդյան ֆիլմերից հատվածները, տարբեր նկարներն ու ծաղրանքով արտահայտությունները ընկալվում են ոչ թե ֆիլմի հանդեպ վատ վերաբերմունք, այլ անարգանք հայ ժողովրդի ու նրա հերոսների հանդեպ: Ընդունում եմ՝ գովազդն ամեն օր ամեն 5 րոպեն մեկ եթեր է գնում, ֆիլմի թրեյլերը այնքան էլ հաջող ընտրված կադրերից չի կազմվել, մասնավորապես ինձ համար դերասանական կազմից կան անձինք, որ, մեղմ ասած, իրենց խաղը, կարծում եմ, չի համապատասխանում այն կերպարին, որը պետք է կերտեին, բայց նորից եմ կրկնում՝ սա միայն ֆիլմը, իսկ որպես պատմական կերպար Գարեգին Նժդեհն ինձ համար այն բացառիկ հայերից է, ում պետք է մեծարել, նշել նրա անունը խորը հարգանքով, այլ ոչ թե տեղի-անտեղի անվանարկել... Եթե այդքան խելացի եք ու կարծում եք, կարող եք էլ ավելի լավ ֆիլմ նկարահանել, ուրեմն մի հապաղեք, սկսեք նկարահանել: Սպասում ենք...

Ասածս էն ա, որ էդ «յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը ոչ թե ֆիլմն ա «գնահատում», այլ անվանազրկում ա մեծանուն ՀԱՅ-ին....


http://blognews.am/arm/news/35424/ya-garegin-nzhdeh-artahaytutyan-tsaxrmamb-och-te-gnahatum-eq-filmy-ayl-anvanazrkum-metsanun-hayin.html

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Фильм о Гарегине Нждэ: "Я Гарегин Нждэ"!
СообщениеДобавлено: 25 янв 2013, 11:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
«Ես մի բան կարող եմ ասել՝ թուրք ազերիներն իրենց մարդասպանին դարձնում են հերոս, իսկ մերոնք իրենց հերոսին, իրենց մարգարեին դարձնում են ծաղրի առարկա: Թուրքից վերան ազգ ենք մենք»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է դերասանը...

«Ես մեծ հաճույքով կլսեմ, թե այդ ասողներն ի´նչ են նկարում: Թող նկարեն, գործն անեն, գան խոսենք»,- ավելացրեց դերասանը:

«Էսօր, երբ ֆիլմ է նկարվել, թափթփուկներն ուզում են քարկոծել Գարեգին Նժդեհին: Թեկուզ աշխարհի ամենավատ ֆիլմը լինի, դու, հա´յ մարդ, դու պարտավոր ես քո մարգարեին, դու պարտավոր ես քո արվեստը, մշակույթը բարձր պահել: Մարդասպանին հերոսի կոչում են տալիս, իսկ դուք էսօրվա օրով, այն դեպքում, որ տարիներ շարունակ չի թույլատրվել Նժդեհի մասին խոսել կամ նկարել, վերցնում եք ու սրբապղծությամբ եք զբաղվում»,- վրդովված նշեց դերասանը:


http://medialab.am/Hasarakutjun/Turqits-veran-azg-enq-menq.-minch-Garegin-Nzhdeh-filmi-glkhavvor-derakatar-vrdvovvum-e-masnagetner-nshum-en-humvorn-anarit-che.html

Մի քիչ կտրուկ է ասված, բայց սկզբունքորեն ճիշտ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Фильм о Гарегине Нждэ: "Я Гарегин Нждэ"!
СообщениеДобавлено: 25 янв 2013, 16:08 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մոտեցումներս չեմ փոխել, բայց դե կրկնել էլ ամեն ինչ երևի իմաստ չունի: Ամեն մարդ թող ինքը որոշի, ոնց կվերաբերվի իր ազգի արժեքներին: Tig-ը վերջին պոստում շատ տեղին արտահայտվեց ու, ի հեճուկս ամեն ինչ "բարձր գաղափարական/տրամաբանական" տեսակետից կարծես թե ճիշտ ասող մարդկանց, ցույց տվեց իրական վտանգները:

Մի բան էլ ավելացնեմ - մեր ազգի մեծերին ծաղրելը մի տեսակ սովորություն է դարձել: Էդ երևի նրանից է, որ մենք հիմա հեշտ վիճակում չենք ու այս տեսակետից կարծես տրամաբանական դիրքորոշում է` եթե դուք այս ազգի մեծն եք ու ազգն այս վիճակում է... դուք էլ ինչ մեծ? Չգիտեմ ուրիշ ազգերի մոտ ոնց է: Կասկածում եմ, որ իրենց մոտ էլ է սենց, բայց թող ամեն ազգ իր խնդիրները լուծի, ես ուղղակի կուզենայի, որ մեր ազգի մեծերին ոտնատակ չտան, լինի դա Տիգրան Մեծը "էդի ինչ կայսրություն ուներ որ", Անդրանիկը` "ինքը Սարդարապատի օրերին Դսեղում էր", Վարդան Մամիկոնյանը` "ինքը պարզամիտ զինվոր էր" և նման տիպի այլ թեմաներով...

Մեծերին ծաղրելը, ոչ քննադատելը, մի տեսակ "առաջադիմական", իբր "լայնախոհ երևալու" իմիջի պես մի բան է դարձել - յանըմ տեսեք-տեսեք, էլի, մենք վեր ենք կանգնած այդ ամենից, մենք ընենց պարզամիտը չենք, որ էդ կտերը դրա մեծ լինելու կամ հերոսության մասին կուլ տանք, ինքը էն չի, ինչ ասում են... համ էլ ինքը զուգարան էր գնում ;)

Թող ամեն մարդ իր արժեքը ստեղծի, ինքի անի-դնի այս ազգի համար, ոչ թե ուրիշներին նսեմացնելու միջոցով փորձի վեր բարձրանալ: Դժբախտաբար առաջինը դժվար է ու ոչ գայթակղիչ, իսկ երկրորդը` շատ գայթակղիչ է ու հեշտ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Фильм о Гарегине Нждэ: "Я Гарегин Нждэ"!
СообщениеДобавлено: 28 янв 2013, 00:46 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Չգիտեմ` ով ինչ ա մտածում, ու հատկապես` ինչ են մտածել էդ արտահայտությունը ծաղրողները ու դերասանի անձի հետ կապողները, բայց ինձ վրա շատ տգեղ տպավորություն է թողել այս ամենը: Մի կողմ թողնենք ազատամտությունը, խոսքի ազատությունը, քննադատական միտքը: Սա ուրիշ կոնտեքստի հարց է. էդ մարդը մեր ժողովրդի ներսում հերոսական կերպար է, իր ժամանակի համար մեր կարևորագույն գործիչներից, ով մենակ չէր խոսում, այլև` գործում էր: Դա հայկական իրականության մեջ եզակի դեպք էր և է: Ու անհեռատես հումորի հետևից ընկնելով մենք ստացանք այն, ինչին արժանի էինք: Իսկ այսօր Արմնյուզի տաղավարի բանավեճի ընթացքում մեկը այդ ամբողջ ծաղրանկարների ստեղծվելը համեմատեց մատնաքաշի վերաբերյալ ստեղծվածների հետ: Փաստորեն, Նժդեհն ու մատնաքաշը միևնույն հարթության մեջ կարող են դիտարկվել :

Ես ցավ եմ ապրում մեր ժողովրդի համար, ով չունի իր դիմագիծը պայմանավորող մարդկանց հանդեպ տարրական պատկառանք, ով չի գիտակցում, որ պարտադիր չի ինչ-որ օրենք ընդունել, որով կարգելվի կոնկրետ մարդկանց ծաղրի առարկա դարձնել, ուղղակի պետք է սեփական ինտելեկտի շրջանակներում նման քայլերից զերծ մնալ: Կռիվ ունեն ՀՀԿ-ի դեմ, թող գնան նրանց գրասենյակի առջև վրան խփեն, թող պահանջեն, որ ՀՀԿ-ն հրաժարվի ցեղակրոնությունը իր գաղափարախոսություն հռչակելուց, կռիվ ունեն Քեշիշյանի դեմ, թող ստորագրահավաք սկսեն ու պահանջեն Հանրայինից նրան հեռացնել, բայց ոչ թե այդ կռիվը միջնորդավորված տանեն, այն էլ` Նժդեհի միջոցով:

Մենք ունենք արժեքներ, որոնք, սակայն, դեռ որպես արժեք չեն ընկալվում: Ցավալի է շատ:



_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 6 ] 

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB