Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 45   [ Сообщений: 669 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 45  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Мысли вслух от Мгера Акопяна...
СообщениеДобавлено: 01 июн 2013, 22:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այս թեմայում ես կհավաքեմ իմ կողմից հրատարակած նյութերը, որոնք նպատակահարմար չեմ գտնում տեղադրել առանձին թեմաներում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 01 июн 2013, 22:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
ՀԱՅՈՑ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՉԽԱՄՐՈՂ ՓԱՌՔԸ


Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որի մասին հիշատակությունները հանդիպում են արդեն շումերական և աքքադական սեպագրերում: Հայերը մարդկության գիտակցական պատմության սկզբից ևեթ ապրել են Հայկական լեռնաշխարհում: Արդեն մարդկության պատմության արշալույսին շումերական տիրակալները փորձեցին հպատակեցնել Հայկական լեռնաշխարհը և իրենց տիրապետության տակ առնել հայոց առաջին պետական միավորը՝ Արա(ր)տայի քրմապետությունը:

…«Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես քաղաքի (նկատի ունի Արա(ր)տայի մայրաքաղաք Մեծամորը – Մ.Հ.) պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ սուլոցով: Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան»,- տխրությամբ և իրենց կրած անխուսափելի անհաջողության գիտակցմամբ հայտնում էին շումերական տրտմած արձանագրությունները: Ի վերջո արշավանքը նախաձեռնած Ուրուկի կառավարիչ Էնմերքարը ստիպված եղավ նահանջի հրաման տալ…

Հայերը հետագայում ևս բազմիցս հաջողությամբ ետ են մղել տարածաշրջանային գերիշխանության հասած այնպիսի պետությունների ոտնձգությունները, ինչպիսիք էին Աքքադը, Բաբելոնը, Ասորեստանը, Խեթթին, Եգիպտոսը, Մարաստանը, Աքեմենյան Պարսկաստանը, Սելևկյան թագավորությունը, Պոնտական թագավորությունը, Պարթևական թագավորությունը, Հռոմը, Սասանյան Պարսկաստանը և այլն:

Հնագույն ժամանակներում ողջ աշխարհում թնդում էր հայոց մարտակառքերի փառքը: Ի՛նչ արժեն միայն հիշատակությունները դեպի արևելք տեղի ունեցած արիական արշավանքների կամ հզոր Եգիպտոսի ջախջախման մասին, մի ջախջախում, որն իրականացրին հայերը՝ եգիպտական աղբյուրներում հիշատակվող «Հայք»-երը:

Հին և Միջին դարերում մեծ հարգանք էր վայելում Հայոց այրուձին, որն իր կազմում ուներ ծանր և թեթև զինված հեծյալներ: Հայոց ծանր հեծյալների մեջ հանդիպում է ծանր հանդերձանքի և ճկունության այն հիանալի համակցությունը, որը հնարավորություն էր տալիս մի կողմից կիրառել ծանր հեծյալի առավելությունները, մյուս կողմից էլ՝ հնարավորինս զերծ մնալ վերջինիս բնորոշ թերություններից: Մասնավորապես՝ Հայոց ծանր հեծյալները ոչ այնպես անհեթեթորեն ծանր էին հանդերձավորված, ինչպես, ասենք, պարթևները, սակայն դրա փոխարեն նրանք ավելի ճկուն էին, որն էլ հնարավորություն էր տալիս հաջողությամբ կիրառել ք.ա. I դարում նրանց սպառազինության մեջ հայտնված նետն ու աղեղը: Նույնիսկ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներն էին խոստովանում հայոց այս զորատեսակի արտասովոր ռազմական հատկությունները և իրենց զորավարների անհաջողությունները հաճախ բացատրում դրանով:

Նույն ժամանակներում արժանի համբավ էր վայելում նաև Հայոց հետևազորը: Հայոց հետևակը հատկապես լավ էր կռվում լեռնային մարտերում, ինչպես նաև ամրոցների գրոհի կամ դրանց պաշտպանության ժամանակ: Ծանր հետևակը ի վիճակի էր ետ մղելու ծանր հեծելազորի հարվածը, մի բան, որը երբեմն չէր հաջողվում նույնիսկ հունական և հռոմեական հետևակին: Սակայն Հայոց ծանրազեն հետևակին չէր զիջում, իսկ իր ռազմական փառքով հաճախ գերազանցում էր թեթև հետևակը, որն իր սպառազինության մեջ ուներ հայոց փառաբանված լայնալիճ աղեղը:

Թշնամիները հաճախ էին իրենց անհաջողությունները բացատրում նաև հայոց այս զինատեսակի բացառիկ մարտական հատկություններով: Այսպես՝ Քսենոֆոնի գլխավորած հայտնի Բյուրաց նահանջի ժամանակ այդ արհեստավարժ ռազմիկը, որին ռազմական գործում դժվար էր որևէ բանով զարմացնել, անթաքույց զարմանքով իր օրագրում գրում էր. «Թշնամին ուժեղ ճնշում էր գործադրում, և քանի որ մեր ուղին անցնում էր կիրճերով, ապա նա, ընդհուպ մոտենալով, նետահարում էր մեզ աղեղներից…: Հենց այդ ժամանակ էլ ընկավ քաջարի լակոնիացի Լեոնիմը, կողից խոցված նետով, որը միջաթափանց անցել էր վահանի և կաշվե զրահի միջով, ինչպես նաև Բասի-արքադացին, որի գլուխը միջաթափանց ծակվել էր նետով»։ Ավելի ուշ զարմացախառն հիացմունքով նույն հեղինակը ավելացնում է. «Նրանց նետերը ծակում էին վահանները և զրահները, իսկ երբ հելլենները ձեռք էին բերում դրանցից, ապա, ավելացնելով դրանց գոտիներ, օգտագործում էին տեգերի փոխարեն…»:

Ծայրահեղ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներից Ապպիանոսը նույնիսկ ստիպված խոստովանում է հայկական բանակի բարձր մարտական հատկանիշները, իսկ Զոսիման, պատմելով 351 թ. Մուրսայի ճակատամարտին մասնակցած Հայոց օժանդակ բանակի հրամանատարներից մեկի՝ Մանվելի մասին, հայտնում է, որ վերջինս անչափ հմուտ նետաձիգ էր և մեկ ձգումով կարողանում էր թշնամու շարքերն ուղարկել մինչև երեք նետ՝ դրանով իսկ մեծ կորուստ պատճառելով վերջինիս:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 01 июн 2013, 22:45 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
301թ. հայերը, առաջինը աշխարհում, պաշտոնապես ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայոց ռազմական ավանդույթներում սկսեց առաջանալ ռազմիկի նոր՝ «Խաչի դյուցազուն»-ի կերպարը, սկսեց ձևավորվել ռազմիկների մի ամբողջություն, որի նմանը եվրոպական երկրներում պետք է առաջանար միայն հարյուրամյակներ անց` ի դեմս ասպետության:

Փավստոս Բուզանդը, «Խաչի դյուցազունների» իր ժամանակի այդ գովերգիչը, այսպես է փոխանցում վերջիններիս գաղափարախոսությունը և հավատամքը. «Նա հավատարմությամբ ու արդար վաստակով, ջանասիրությամբ ու մշտապես ծառայում էր Հայոց աշխարհի և թագավորության համար: Զօրուգիշեր նա գործի մեջ էր. ջանում ու ճգնում էր պատերազմի ճակատներում և երբեք թույլ չէր տալիս, որ Հայոց աշխարհի սահմաններից մի կորու չափ հող օտարվի: Նա կյանքն էր դրել իր երկրի համար և կմեռներ քաջի անվան համար, իր բնիկ տերերի համար, իր երկրի բնակիչների համար, քրիստոնեական հավատի համար, Աստծուն հավատացյալ և մկրտված ժողովրդի համար, եկեղեցիների համար և նրանց սրբազան սպասների համար, Քրիստոսի վկայարանների համար, Աստծու ուխտի համար, իր քույրերի և եղբայրների համար, իր մերձավոր տոհմակիցների համար, հանուն հավատարիմ և առաքինի այն բարեկամների, որոնք նրա հետ մշտապես եղել են կռվի մեջ և կյանքը զոհաբերել Հայրենիքի համար և մահն արհամարհելով իր կյանքի բոլոր օրերում ծառայում էր իր բնիկ Արշակունի տերերի համար»:

«Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած»,- իր զորականներին խոստովանում էր Շապուհ II-ը (309-379),- «Հայոց գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա: Որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը` Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ: Երբ իրենց ախոյանին գետին էին տապալում, միշտ ասում էին. «Արշակի համար», իսկ նա նրանց մեջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրությունից, որ ունեին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ` ամեն մի ախոյանի, որին սպանում էին, նրան էին նվիրում… Երանի նրան, որ Հայոց գնդի տերն է…»,- շարունակում էր Պարսից բռնակալը…:

Ավելի ուշ ժամանակներում պետականության բացակայության երկարատև չորս ու կես հարյուրամյակները դույզն իսկ չփոխեցին հայ ռազմիկի մարտական հատկանիշները: Վեցերորդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին հայտնում է, որ մինչև 474թ. կայսրերը իրենց թիկնապահներ ընտրելիս «…նկատի էին ունենում մարդկանց արժանիքները և դրա համար էլ հայերին էին տալիս նախապատվությունը»: Մեկ ուրիշ բյուզանդական պատմիչ, խոսելով բյուզանդական բանակում ծառայող Մանվել անունով մի հայ զորականի մասին և փաստացի նույնացնելով «հայ» և «քաջ» հասկացությունները, ուղղակիորեն ասում է. «Մանվելը շատ քաջ մարդ էր և լավ հայտնի իր բոլոր հակառակորդներին, քանի որ նա ազգությամբ հայ էր»:

Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում հայոց ռազմիկների փառքը վաղուց անցել էր Հայաստանի սահմանները, իսկ մինչ այդ անպարտելի համարված արաբական բանակների ջախջախումը, այն էլ քանակապես վերջիններիս վեցապատիկ զիջելու պայմաններում, ավելի էր ամրապնդել այն: Հատկապես X-XI դարերում բյուզանդական բանակի կազմում գտնվող Հայկական հետևակի վարկը այնքան բարձր էր, որ հաճախ նրանցից էին կազմվում թշնամու տարածքում գտնվող բերդերի ամբողջական կայազորները: Բյուզանդական բանակում անփոխարինելի էր նաև հայկական նետաձիգների դերը, որոնք մեկ անգամ չէ, որ մեծ ներդրում էին ունեցել բյուզանդական բանակի հաջող գործողություններում, քանի որ ինքը՝ այդքան փառաբանված կայսերական բանակը, հմուտ նետաձիգների մշտապես մեծ պակաս ուներ: Ավելին՝ V-ից մինչև XI դարի առաջին կեսը մեծ մասամբ հայերից էր կազմված կայսերական թիկնապահների ստորաբաժանումը, որը աչքի ընկավ շատ ճակատամարտերում:

Ընդ որում, եթե Հայկական հեծելազորը որակապես գերազանցելով բյուզանդականին, այնուհանդերձ, որպես զորատեսակ իր համարժեքն ուներ այնտեղ, ապա Հայկական հետևակը և հատկապես նետաձիգները բառիս բուն իմաստով անփոխարինելի էին կայսերական բանակում: «Բյուզանդիան պարտական է Հայաստանին հրաշալի զինվորներով, քանի որ X դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն զորամասերն էին համարվում»,- հայտնում է հայտնի բյուզանդագետ Շարլ Դիլը:

«Բյուզանդիայի ռազմական հզորությունը, ռազմական կազմակերպությունը և ռազմական հանճարը, այն հուսալի և ամուր հիմքը, որի վրա էր խարսխված բովանդակ փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր»,- իր գնահատականներում ետ չի մնում վերջինիցս բյուզանդագիտության մեջ ոչ պակաս հայտնի Ջենկինսը և ավելացնում է. «IX դարի կեսերից մինչև XI դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան` Վասիլ I-ը, Ռոման I-ը, Հովհաննես-Գուրգենը, Նիկեփոր Փոկասը, Հովհաննես Չմշկիկը և Վասիլ II-ը: Քաջ հայտնի է, որ բոլորն էլ հայկական ծագում ունեն»: Ընդհանուր պատկերը ամբողջացնում է հայտնի արևելագետ Գելցերը, որը խոսելով 1071թ. օգոստոսի 18-19-ին տեղի ունեցած Մանազկերտի ճակատամարտի և դրանից հետո Բյուզանդական կայսրության անկման պատճառների մասին, հայտնում է. «Հայաստանը և Կապադովկիան, նահանգներ, որոնցից սերվել էին այնքան հայտնի կայսրեր և ռազմիկներ, և որոնք կազմում էին կայսրության հիմնական ուժը, կորան ընդմիշտ, և թուրքը դրեց քոչվորի իր վրանը հինավուրց հռոմեական փառքի վրա»:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 01 июн 2013, 22:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Բագրատունյաց թագավորության անկումից հետո ստեղծված ծանր պայմաններում հայոց ռազմուժը ոչ միայն չդադարեցրեց իր գոյությունը, այլև չկորցրեց իր երբեմնի մարտական հատկությունները: Հայաստանի արևմտյան տարածքներում ստեղծվեցին Հայկական ռազմական պետությունները, որոնք գլխավորում էին սեփական ռազմական իշխանները, իսկ հայ ռազմիկների մի ստվար մասն էլ ծառայության անցավ Վրացական թագավորության բանակում: XI դարում կազմելով մոտ 15.000 մարդ, իսկ հաջորդ հարյուրամյակում՝ 30.000, վերջիններս մեծապես պայմանավորեցին Վրացական թագավորության վերելքը: Բյուզանդիայի և Սելջուկյան սուլթանության դեմ մղվող մարտերում հայերը բազմիցս առավելության հասնելով՝ ստեղծեցին և երեք հարյուրամյակ պահպանեցին Հայաստանի ծայր արևմուտքում ստեղծված Կիլիկիայի թագավորությունը: Հայոց զորականների ուժը, ռազմական արվեստը և ազնվությունը բազմիցս են արձանագրել բյուզանդական և եվրոպական պատմիչները: Հատկանշական մի օրինակ, երբ 1152թ. գարնանը Թորոս II-ը գլխովին ջախջախեց Մամեստիան պաշարած բյուզանդական բանակը, հայերին բաժին հասան մեծ թվով բարձրաստիճան գերիներ, որոնց ազատության համար ստացված փրկագինը հայոց իշխանը լիովին բաժանեց իր հասարակ ռազմիկներին, դրանով իսկ ամրագրելով, որ իր հաղթանակով ինքը պարտական է հենց նրանց:

Կիլիկիայի անկումից հետո ստեղծված բացառիկ ծանր պայմաններում հայ ռազմիկները չհուսալքվեցին: Ավելի քան մեկ ու կես դար Կիլիկիայի լեռներում բերդատեր իշխանները պահպանեցին իրենց իշխանության տակ զգալի ռազմական ուժեր և շարունակեցին իրենց կիսաանկախ գոյությունը: Հավաքելով իրենց շուրջը թագավորության անկումից հետո մնացած զինված ուժերի բեկորները` իրենց լեռնային ամրոցներին ապավինած հայ իշխանները նույնիսկ ստեղծված ծանր պայմաններում էլ կառչած մնացին պետականության` հայի տեսակի համար այնքան սիրելի գաղափարին:

Հատկանշական մի փաստ. երբ 1466թ. քոչվոր թուրքմենների հորդան հարձակվեց Զեյթունի վրա և ծանր մարտերով գրավեց հայկական պաշտպանության առաջին գիծը, նույն այդ պահին պաշտպանության երկրորդ գծից լսվեց քաջարի զեյթունցիների մարտական երգը, որը շփոթության մատնեց թշնամուն, և վերսկսված մարտերում վերջինս ստիպված նահանջեց: Նույն այս ժամանակ Հայաստանի մյուս ծայրում, որպես հին էպոսների մի դյուզացուն, գրեթե կես տարի քոչվոր թուրքմենների գերակշիռ ուժերի դեմ մարտնչում էր Ցոր բերդում պաշարված Արցախի իշխան Վելիջան Առանշահիկը, որը զոհվեց՝ մարտնչելով մինչև վերջ և ապահովելով իր ռազմիկների հիմնական մասի բարեհաջող նահանջը բերդից:

Հայոց ռազմուժը չդադարեցրեց իր գոյությունը նաև հետագա դարերում: Կառչած լեռներին, որպես մի անառիկ ամրության, հայոց պետականության վերջին բեկորները հադիսացող մելիքները՝ Արցախում և Սյունիքում, Մամիկոնյանների հետնորդները՝ Սասունում, Սավուրում, Շատախում և Մոկքում, Կիլիկիայի ռազմական ավանդույթների կրողները՝ Զեյթունում և Ուլնիայի լեռներում, համշենցիներն էլ Խաղկտիքում, շարունակեցին մաքառել թշնամու դեմ: Արցախի և Սյունիքի մելիքները XVI-XVIII դարերում կարողացան համեմատաբար տանելի պայմաններ ապահովել իրենց նահանգների բնակչության համար՝ 1722-1735 թվականներին հասնելով փաստացի անկախության։ Իսկ Սասունում, Զեյթունում և Համշենում, ընդհուպ մինչև 1915թ., Օսմանյան կայսրությունը այդպես էլ չկարողացավ հասնել իրական իշխանության:

…XX դարավերջում իր նորանկախ պետականությունը վերակերտած հայ ժողովրդի նման ձեռքբերումն ամենևին էլ պատահական չէր: Այն արդյունքն էր դարավոր անդուլ պայքարի, որը մեր ժողովուրդը մղեց հանուն իր արժանապատիվ գոյատևման, որն էլ վերջնական ամրագրումը ստացավ Արցախյան հերոսամարտում: Մեր և ձեր խնդիրն է՝ պահել և պահպանել մեր պետականությունը, քանզի միայն դրա միջոցով է հնարավոր ապահովել հայ ժողովրդի ապահով գոյությունը և նրա հետագա հաջող ընթացքը պատմության քառուղիներում:


_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 01 мар 2014, 18:13 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Հարգելի Lion, եթե դժվար չէ, ապա խնդրում եմ նշեք այս տողերի սկզբնաղբյուրը. «Ծանր հետևակը ի վիճակի էր ետ մղելու ծանր հեծելազորի հարվածը, մի բան, որը երբեմն չէր հաջողվում նույնիսկ հունական և հռոմեական հետևակին: Սակայն Հայոց ծանրազեն հետևակին չէր զիջում, իսկ իր ռազմական փառքով հաճախ գերազանցում էր թեթև հետևակը, որն իր սպառազինության մեջ ուներ հայոց փառաբանված լայնալիճ աղեղը:»

Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար: :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 01 мар 2014, 19:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հայկական ծանր հետևակը բազում հաղթանակներ ունի պարսկական բանակի նկատմամբ, որը ուներ հիանալի ծանր հեծելազոր :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 01 мар 2014, 19:30 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
:) :!: Спасибо.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 06 мар 2014, 19:58 
Аватара пользователя

Зарегистрирован: 19 апр 2013, 00:59
Сообщений: 11245
Изображение
Мне понравилось! Ну не только это конечно! :)

_________________
Я не сумасшедший, просто ум у меня не такой, как у вас
Диоген Синопский
Всё тайное рано или поздно становится явным
Сократ
Христианство терпимо по отношению к другим религиям, но оно должно быть бескомпромиссно христианским (арийским)
Д.Коннер


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 06 мар 2014, 20:36 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Красиво.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 08 май 2014, 16:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հարգելի բարեկամներ, ես մասնակցել եմ armnews հեռուստալալիքի "Երևանն է խոսում" թոք-շոուին, որի թեման էր "Ավարայրի խորհուրդը". Հաղորդումը բնականաբար եթեր կհեռարձակվի 2014 թ-ի մայիսի 26-ին, ժամը 18:00-ի մոտակայքում: Կարող եք դիտել :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 19 май 2014, 09:52 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Հարգելի բարեկամներ, ես մասնակցել եմ Հ1 հեռուստաալիքով նկարահանվող մի հաղորդման, որը նվիրված է 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերին, որը կոչվում է "Հաղթազանգ": Նկարահանումներն իրականացրել ենք Սարդարապատի հուշահամալիրում:

Հաղորդումը բնականաբար եթեր կհեռարձակվի 2014 թ-ի մայիսի 28-ին, ժամը 19:00-ից 20:00-ի մոտակայքում: Կարող եք դիտել :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 19 май 2014, 09:56 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Անպայման կդիտեմ: :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 19 май 2014, 09:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
:)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 27 май 2014, 00:34 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Lion писал(а):
Հարգելի բարեկամներ, ես մասնակցել եմ armnews հեռուստալալիքի "Երևանն է խոսում" թոք-շոուին, որի թեման էր "Ավարայրի խորհուրդը". Հաղորդումը բնականաբար եթեր կհեռարձակվի 2014 թ-ի մայիսի 26-ին, ժամը 18:00-ի մոտակայքում: Կարող եք դիտել :)


Ссылку на просмотр можете дать? :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Работы Мгера Акопяна
СообщениеДобавлено: 27 май 2014, 09:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Скоро выложу...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 45   [ Сообщений: 669 ]
На страницу 1, 2, 3, 4, 5 ... 45  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB