Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 15 авг 2018, 20:30

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 77 ]  На страницу 1, 2, 3, 4, 5, 6  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:24 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ահա հղումը հետաքրքիր բանավեճի թեմայով և ահա էլի, այն մասին, ինչ չհասցրի ասել նախորդ հաղորդման ընթացքում, իսկ սա էլ "Անծանոթ Հայաստան" հաղորդաշարի հերթական սերիան իմ փոքրիկ "օն-լայն" մասնակցությամբ, ընդ որում, սակայն, մտահաղացումը, սցենարը և ռեկոնստրուկցիայի մտահաղացումները գործնականում լրիվ իմն են, հաղորդումը ստեղծողների կողմից արվել են միայն մի քանի կոսմետիկ փոփոխություններ:

Մհեր Հակոբյան. "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք", հատոր 14, էջ. 11-14, Երևան 2008

451 մայիսի 26 – Ավարայրի ճ-մ (Վասպուրական, Արտազ գավառ, Տղմուտ գետի ափին)

"ՙՄենավոր դամբարանը ծածկում է իր տակ ամփոփված մի հոգու հավերժական հանգիստը: Ասում են Վարդանն է այդտեղ: Ճշմարի՞տ է դա - դժվար է ասել: Բայց դաշտավայրի վճիտ լռության մեջ երբեմն կլսես կոկորդային մեղեդու մեղմաձայն մի գեղգեղանք...: Այդ մեղեդին երգվում է այն պահին, երբ ոտ են դնում Ավարայրի դաշտավայր: Վարդանանց նվիրված դարերի հին երգն է դա: Եվ այդ հավերժական երգի մեջ արդեն ճշմարտորեն ամփոփված են Վարդանը և Վարդանանք՚"
Դերենիկ Դեմիրճյան

Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ ուժերի կենտրոնացումը ավարտած Պարսից թագավորության բանակը (մոտ 214.000, այդ թվում ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ) Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարների և նրանց գնդերի (ընդհանուր` 6.000 հեծյալ) ուղեկցությամբ շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս: Անցնելով Ճվաշ-Արտազ երթուղով` մայիսի 23-ին թշնամու բանակը ճամբարեց Տղմուտ գետի հարավային ափին: Այս ընթացքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ու կաթողիկոս Հովսեփ I Վայոց ձորցու հոգևոր առաջնորդությամբ Արտաշատում կենտրոնացած Հայկական բանակը (100.000 , որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ, 34.000 աշխարհազորային) իր հերթին շարժվեց թշնամուն ընդառաջ և, հասնելով վերջինիս մայիսի 25-ին, բանակեց Տղմուտ գետի հյուսիսային ափին: Անմիջապես էլ հրավիրված խորհրդակցությունում ձևակերպվեց Հայկական բանակի մարտական խնդիրը. հնարավորինս արյունաքամ անել թշնամուն առաջիկա մարտում, որից հետո մասնատել ուժերը և մանր ջոկատներով ծավալել հզոր պարտիզանական պայքար: Հաջորդ օրը վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին:
Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում` հեծելազորը: Ընդ որում երկրորդ շարքի աջում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էին վայրենի ցեղերի և դավաճանների գնդերը: Աջի և կենտրոնի հետևում գտնվող երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որը ուժեղացված էր 45.000 հետևակայինով, իսկ չորրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխված էր Մատյան գունդը:

Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում` հեծելազորը, չորրորդում` պահեստազորը, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Ներսեհ Քաջբերունու ու Փափագ Առավեղյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հեծյալ ջոկատներ: Հայկական բանակի աջը գլխավորում էր Խորեն Խորխոռունին, որպես օգնական ունենալով Արսեն Ընծայեցուն, ձախը` Թաթուլ Վանանդեցին, որպես օգնական ունենալով Տաճատ Գնթունուն, կենտրոնը` Ներշապուհ Արծրունին, որպես օգնականներ ունենալով Վահան Արծրունուն, Արտակ Մոկացուն և Միհրշապուհ Մարդպետունուն, իսկ պահեստազորը` Արշավիր Կամսարականը, որպես օգնական ունենալով Համազասպ Մամիկոնյանին: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր վրա վերցրեց բանակի ընդհանուր ղեկավարումը:

I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին` հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց զինվորական պարտքը: Այնուհետև Հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա: Սրան ի պատասխան Պարսից թագավորության բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին ու սկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը տևեց բավականին երկար:

II փուլ – 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:

III փուլ – Զգալով պահի վճռական նշանակությունը` Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Ընդ որում միաժամանակ Հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը ու հզոր հարված հասցրին Պարսից թագավորության բանակին, դրանով իսկ առժամանակ կաշկանդելով վերջիններիս գործողությունները և որոշ ժամանակով ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը:

IV փուլ – Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը` սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև ՙանմահ՚ կոչվածներին:

V փուլ – Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:

VI փուլ – 15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:

VII փուլ – 18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին` երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:

VIII փուլ – 23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:

Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից: Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից: Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց հաշտություն և վերականգնվեց 428 թ-ին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:28 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Իրոք, տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց Նվարսակի պայմանագիրը և վերականգնվեց 428 թվականին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:

Ավարայրի ճ-մ-ում մենք միանշանակ հաղթանակ ենք տարել...

Ըստ Եղիշեի. «Ոչ մի կողմը հաղթեց, ոչ մյուս, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտվեցին: Բայց քանի որ սպարապետը ընկել էր կռվի դաշտում… ուստի հայոց զորքը ցրվեց»: Այս զգացմունքային և անորոշ բնորոշումը մեր պատմագետներին հիմք է տալիս ասելու, որ Ավարայրի դաշտում հայերը պարտություն կրեցին: Հետագայում, կարծես արդարանալով, առաջ քաշվեց բարոյական հաղթանակ-ռազմական պարտություն բանաձևը:

Ճակատամարտը, իրոք, խոշոր բարոյական հաղթանակ էր: Այն Հայկյան ոգու ցասումն էր, որը հայոց պետականության կորստից հետո ապացուցեց, որ հայը երբեք ստրուկ չի լինի, իսկ հայ ռազմիկը և հայոց զենքը ունեն այնպիսի հատկություններ, որոնց հետ հաշվի չնստելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ցանկացած թշնամու համար: Այն դրեց մի գաղափարախոսության, մի ոգու հիմք, որը պահեց և պահպանեց մեր ազգը հետագա ծանր փորձություններում` ընդհուպ մինչև մերօրյա Արցախյան հերոսամարտը, որի մարտիկները մեկ անգամ ևս փայլուն կերպով ապացուցեցին, որ Վարդանանց ոգին անմար է: Բայց արդյո՞ք այն ռազմական պարտություն էր: Մեր կարծիքով՝ միանշանակ ոչ:

Հարցը լուսաբանելու համար պարզենք, թե ըստ ռազմական պատմաբանների հին աշխարհում և միջնադարում որն է համարվել բանակի պարտություն: Դա այն վիճակն է, երբ կողմերից մեկը մյուսի համեմատ կրում է 1,5-ից ավել անգամ կորուստ և (կամ) թողնում է մարտադաշտը, դիմելով փախուստի, որից հետո դադարում է բանակի և (կամ) երկրի դիմադրությունը: Օր.՝ Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյանների, Խառանի ճակատամարտում հռոմեացիների, Ոսխայի ճակատամարտում Սասանյանների կրած պարտությունները դրա դասական օրինակներ են: Իսկ ի՞նչ եղավ Ավարայրում: Ըստ Եղիշեի մթնելուց հետո կողմերը վերադարձան ելման դիրքեր: Պարտության մասին խոսք չկա և այստեղ պետք չէ Եղիշեին սխալ հասկանալ: Հայոց զորքը չէր պարտվել և անտեր չէր: Պահեստազորը, իսկ Վարդանի մահից հետո նաև ողջ զորքը, ղեկավարող Համազասպ Մամիկոնյանն ու Արշավիր Կամսարականը հրավիրեցին ողջ մնացած նախարարների խորհրդակցություն: Արդյունքում որոշվեց, որ հայերը հասել են սպարապետի դրած նպատակին, այսինքն թշնամին խիստ արյունաքամ էր եղել:

Այլևս իմաստ չուներ շարունակել ճակատամարտը հաջորդ օր, մանավանդ, որ հայերի վիճակն էլ թեթև չէր: Սակայն այստեղ միանշանակ սխալ կլիներ խոսել հայերի պարտության մասին: Հայերը լիակատար մարտակարգով նահանջեցին գետի մյուս ափը և պարսիկներ չկարողացան հասնել իրենց նպատակին՝ ջախջախել հայերին: Ավելին. հայերն էին հասել իրենց նպատակին՝ արյունաքամ անելով թշնամու բանակին: Այլևս ճակատամարտը հայերի կողմից շարունակելն իմաստ չուներ: Այս իմաստով է Եղիշեն նշում, որ հայերը ցրվեցին: Այսինքն ոչ թե պարտվեցին, ջախջախվեցին և ցրվեցին, այլ պլանավորված, գիտակցաբար, մարտավարական խնդիրներից ելնելով, քանի որ կատարել էին իրենց մարտական առաջադրանքը, մասնատեցին ուժերը: Իրոք, սպասվող պարտիզանական լեռնային պայքարում իմաստ չուներ պահել մեծ և կենտրոնացած բանակ: Պետք էր ստեղծել փոքրաթիվ, բայց արագաշարժ և ճկուն 500-600 հոգանոց ջոկատներ՝ պայքարը շարունակելու համար, որն էլ կատարվեց: Հատկանշական է, որ պարսկական բանակը այն աստիճան էր թուլացել, որ նույնիսկ փորձ չարեց խանգարել հայերի նահանջը կամ հետապնդել նրանց: Ի դեպ ստրատեգիական տեսանկյունից մեծ է Ավարայրի ճակատամարտի նմանությունը Բորոդինոյի ճակատամարտի հետ, երբ ռուսները, արյունաքամ անելով թշնամուն, թողեցին Մոսկվան՝ խնայելով բանակը և շարունակելով պայքարը: Ոչ մի պատմաբան այժմ չի համարձակվի Բորոդինոյի ճակատամարտը համարել ռուսների պարտություն:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:29 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպիսով կարելի է տալ Ավարայրի ճակատամարտի արդյունքի հետևյալ բնորոշումը. այն տակտիկական առումով անորոշ, բայց ավելի շատ հօգուտ հայկական ուժերի տեղի ունեցած ճակատամարտ էր (պարսիկները երեք անգամ ավել կորուստ տվեցին), իսկ ստրատեգիական առումով հայերը շահեցին այն և դրա, ինչպես նաև երկրում ծագած կատաղի պարտիզանական պայքարի հետևանքով, հաղթեցին պատերազմում, քանի որ շուտով պարսկական բանակը հեռացավ երկրից և վերականգվեց նախկին վիճակը, որն այն պայմաններում հավասարազոր էր հաղթանակի: Ի դեպ զուտ ռազմա-ստրատեգիական առումով մեծ է Վարդանանց պատերազմի նմանությունը Չեչենական առաջին պատերազմի հետ: Ոչ ոք այժմ չի կարող ասել, որ ռուսները հաղթեցին այդ պատերազմում: Սակայն կրկին եմ ցանկանում ընդգծել, որ նմանությունը վերջանում է սրանով: Իրոք. եթե հայերը պայքարում էին ազգի գոյության, ասիմիլյացիային դիմադրելու և ինքնապահպանման համար, ապա չեչենները զոհ գնացին միջազգային ինտրիգներին և ազգային սնափառությանը՝ դուրս գալով հզոր պետության դեմ: Դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ դրված է ազգի լինել-չլինելու հարցը: ԵՎ եթե այդ դեպքում ազգը անպայման կհաղթի, ապա այլ պարագայում ջախջախումն անխուսափելի է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:31 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հետաքրքիր է կողմերի թվաքանակի և կորուստներ հարցը: Մի քանի դիտարկումներ: Հայերի թվի մասին շրջանառության մեջ է 66.000 թիվ:

Այս մասին հայտնում է Եղիշեն (գլուխ 5), ըստ որի. «Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000»:

Այս հաղորդման հիման վրա հետագա ուսումնասիրողները, առանց խորանալու հարցի էության մեջ, բերվածը ընկալել են որպես Ավարայրի ճակատամարտին մասնակցած ողջ Հայկական բանակի թիվը արտացոլող տեղեկություն: Սակայն հեշտ է նկատել, որ Եղիշեն իրականում խոսում է միայն նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի մասին:

Եվ իրոք, Եղիշեն կարող էր ճշտորեն իմանալ միայն նախարարական զորագնդերի թիվը, իսկ քաղաքների, ավանների, (Դվին, Արտաշատ, Զարեհավան, Վաղարշապատ և այլն), եկեղեցու ընդարձակ կալվածքների ժողովրդական աշխարհազորի, ինչպես նաև այն ռամիկների թիվը, որոնք հանդես էին գալիս իրենց նախարարական գնդերի հետ կամ առանձին գնդերով, Եղիշեն ոչ միայն չի նշել, այլև նա չէր էլ կարող ճշտորեն իմանալ վերջիններիս ճշգրիտ քանակը:

Այս ռազմիկների թիը կարելի է մոտավորապես տալ 34.000-ի շրջանակներում, քանի որ այդ ժամանակաշրջանում Մարզպանական Հայաստանում կար առնվազն 2.500.000 բնակչություն: Այսպիսով կարելի է պնդել, որ իրականում Ավարայրի ճակատամարտում Հայկական բանակը կազմել է մոտ 100.000 ռազմիկ, սակայն, և սա կարևոր է ընդգծել, Եղիշեի այն տվյալը, թե պարսիկները հայերին գերազանցում էին 3 անգամ, վերաբերվում է միայն նախարարական զորքին` 66.000-ին:

Կարևոր է ընդգծել, որ պարսկական բանակի հետ ստեղծված ուժերի այս հարաբերակցությունը ևս բավականին լուրջ էր, քանի որ նախ թշնամին ընդհանուր թվաքանակով ավելի քան կրկնակի գերազանցում էր հայերին և բացի այդ, թեև հայկական բանակը կազմում էր 100.000 ռազմիկ, սակայն պրոֆեսիոնալ զինվորականների թիվը հազիվ մոտ 40.000 էր. մնացած մասը կազմում էր ռազմական գործին անսովոր աշխարհազորը: Այսինքն պրոֆեսիոնալ զինվորականների ընդհանուր հարաբերակցության տեսանկյունից պարսկական բանակը Հայկականին գերազանցում էր ավելի քան 5,5 անգամ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:32 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այն, որ պարսից բանակում եղել են հայկական ուժեր Վասակ Սյունու մասին խոսելիս ուղղակիորեն վկայում է Եղիշեն: Բացի այդ վերջինս տալիս է նաև մի շատ ուշագրավ տեղեկություն, որը կարևոր է ոչ միայն թշնամու կողմում կռված հայերի առկայությունը պարզելու, այլ նաև մեկ այլ հանգամանք հստակեցնելու համար: Ըստ Եղիշեի. «Իսկ ուրացողների կողմից այն օրն ընկան 3.544» ռազմիկ (գլուխ 5), այն դեպքում, երբ «քաջ նահատակներ»-ը կորցրեցին 1.036 ռազմիկ:

Արտահայտությունը այս տեսքն ունի Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակությունում, որտեղ աշխարհաբարին զուգահեռ տրվող գրաբար կրկնօրինակում հիշատակված բառերը համապատասխանաբար հնչում են. «իսկ ի կողմանե ուրացելոցն…» ձևով, 1980 թ-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ում, ինչպես նաև մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում:

Հետաքրքիր է սակայն, որ մի քիչ այլ տեսք ունի Եղիշեի գրվածքի այդ մասը մեկ միակ հրատարակության մեջ` նույն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» 1946 թ-ի հրատարակությունում: Այստեղ արտահայտությունն ունի. «Իսկ ուրացողների և հեթհանոսների կողմից…» տեսքը:

Այն թեզին կողմ, որ Եղիշեի երկում խոսքը գնում է միայն «ուրացողներ»-ի մասին և դրա տակ պետք չէ հասկանալ պարսիկներին, խոսում են հետևյալ փաստարկները.

1. Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակության աշխարհաբար տարբերակում ուղղակիորեն նշված է միայն «ուրացողներ»-ի մասին,
2. նույն հրատարակության գրաբար տարբերակում կրկին խոսքը ուղղակիորեն գնում է միայն «ուրացողներ»-ի մասին,
3. 1980 թ-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ն, մեջբերելով Եղիշեի երկի համապատասխան հատվածը, կրկին պահպանում է. «Իսկ ուրացողների կողմից…» ձևը,
4. մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում խոսքը միայն «ուրացողների» մասին է,
5. Եղիշեն, լինելով կրոնական պատմիչ, առաջին հերթին պետք է նշեր 3.544 ուրացողի և 1.036 նահատակի մասին՝ հակադրելով առաջինների սրբապղծությունը և վերջինների սրբակրոնությունը միմյանց,
6. 214.000 և 100.000-անոց բանակները մոտ տասնչորս ժամ ընդհարվելով այնպիսի կատաղի ճակատամարտում, ինչպիսին Ավարայրը եղավ, չէին կարող ընդհանուր հաշվով տալ 4.580 զոհ: (սրա մասին մանրամասն` ստորև):

Նույն թեզին դեմ կարելի է բերել.

1. Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակությունը,
2. Ղազար Փարպեցու տեղեկությունը, որտեղ «3.544»-ը վերագրված է պարսիկներին:

Իմ կարծիքով վերը բերված փաստարկների համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ.

1. Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակության մեջ տեղի է ունեցել այս կամ այն կերպ բացատրելի թյուրիմացություն, քանի որ վերջինիս համապատասխան տողի նույն տեղում խոսվում է նախ «ուրացողներ»-ի և միայն դրանից հետո` «հեթհանոսներ»-ի մասին: Այս կապակցությամբ պետք է նշել, որ Եղիշեի երկի 1946 թ-ի հրատարակությունը հիմք է ընդունել Եղիշեի բնօրինակի այսպես կոչված «Անձևյաց օրինակ»-ը` հանդիսանալով ըստ էության ընդամենը կողմնակի մի տարբերակի աշխարհաբար թարգմանություն: Իսկ հիշատակված «Անձևյաց օրինակ»-ում արտահայտության նման տեսք ունենալը կարող է բացատրվել ամենատարբեր կերպ, սկսած հենց Եղիշեի երկը կրկնակողների անփութությունից:

2. Ղազար Փարպեցու տեղեկությունը հակադրվում է Եղիշեի տեղեկությանը: Երկուսն էլ պատմիչներ են, սակայն Եղիշեն հանդիսացել է ականատես և այժմ անկասկած ընդունվում է, որ Փարպեցին մեծապես օգտվել է Եղիշեից: Այս պայմաններում, երբ մի պատմիչի խոսքը հակադրվում է մյուսին, ես, հաշվի առնելով վերևում բերված և ներքևում բերվելիք փաստարկների ամբողջությունը, միանշանակ հակված եմ ընդունելու Եղիշեի տեղեկության ճշմարտացիությունը:

Այսպիսով բոլոր կողմ և դեմ փաստարկները վերլուծելուց և ի մի բերելուց հետո գալիս ենք միանշանակ հետևության. այն է` «ուրացող» բառով Եղիշեն կարող էր կոչել միայն և միայն պարսիկների կողմում կռվող հայերին ու այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:35 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այնուհանդերձ բնական հարց է ծագում. եթե վերը բերված թվերը վերաբերվում են միայն պարսկական կողմում գտնվող ուրացողներին և հայկական կողմում գտնվող նախարարական տոհմերին, ապա այնուհանդերձ ինչքա՞ն կորուստ տվեցին հակամարտող բանակները:

Սա հասարակ հարց չէ և սխալվել են մեր այն ուսումնասիրողները, որոնք մեխանիկորեն վերցնելով «3.544» և «1.036» թվերը որպես համապատասխանաբար պարսկական և Հայկական բանակի կորուստները արտացոլող տվյալներ, հարցը համարել են լուծված: Նախ արդեն հիմնավորվեց, որ այս թվերը վերաբերվում են ընդամենը հակամարտող բանակների մի մասին: Բացի այդ, և թող ներվի մեզ այս խոսքերը, հարցը ուսումնասիրող մեր հարգարժան պատմաբանների բացարձակ մեծամասնությունը, լինելով փայլուն պատմաբաններ, գրաբարագետներ, գրականագետներ, բանասերներ, փիլիսոփաներ և այլն, միաժամանակ գրեթե ոչ մի գիտելիք չուներ ռազմական պատմությունից:

Ասվածի ապացույցը մենք տեսնում ենք հենց այս օրինակի վրա, երբ ավելի քան երկու հարյուրամյակի ընթացքում ոչ ոքի, և նույնիսկ ոլորտի այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են Լեոն, Մանանդյանը, Ադոնցը, Մելիք-Բաշխյանը, Հրանդ Արմենը, Բագրատ Ուլուբաբյանը և այլն, հարց չի առաջացել, թե ինչպես է հնարավոր 14 ժամ այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդամենը 4.580 զոհ:

Իսկ իրականում բացատրությունը ակնհայտ է. բոլոր մասնագետները ուսումնասիրել են Եղիշեի երկը լեզվաբանական, բանասիրական, գեղագիտական, քաղաքական, կրոնական, բարոյական, փիլիսոփայական և բազում այլ տեսակետներից, սակայն երբեք այն չեն քննել ռազմական պատմության դիրքերից: Չունենալով բավարար գիտելիքներ այս ոլորտում` ուսումնասիրողները ուղղակի չեն պատկերացրել ճակատամարտի իրական էությունը և պարզապես չեն կարողացել մոդելավորել ձեռնամարտի ու աղեղնամարտի պայմաններում տեղի ունեցած միջնադարյան ճակատամարտը:

Պատկերացրու Ավարայրի դաշտը, ընթերցող` մի լայնարձակ տարածություն, որը Տղմուտ գետի երկու ափերով, սկսվելով Արաքս գետի աջ ափից, տարածվում է արևելքից արևմուտք և, վերջանալով Մակվի բարձրավանդակի մոտ, ամենակոպիտ հաշվարկով ունի ոչ պակաս քան 45 կմ լայնություն: Սակայն բնականաբար մարտը տեղի չի ունեցել ողջ այդ տարածության երկայնքով, այլ եղել է դրա ընդամենը մի հատվածում: Այս հարցի վերաբերյալ ոչ Եղիշեն և ոչ էլ Փարպեցին որոշակիորեն ոչինչ չեն ասում` մեզ թողնելով մոդելավորման մեթոդի միջոցով հարցը պարզելու գործը:

Изображение
Изображение


Արբանյակային այս քարտեզի վրա կարելի է տեսնել հենց այն Ավարայրի դաշտը՝ Карех-Зия-Од-Дин բնակավայր կենտրոնով...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:36 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մինչև հրազենի ի հայտ գալը հարթ և թևերից չսահմանափակված դաշտում շարված մարտակարգերը, 100.000 և ավել ռազմիկ հաշվվելու դեպքում, ունենում էին ոչ ավել, քան 12 կմ ճակատային լայնություն: Սա կարելի է ասել առավելագույնն էր, քանի որ սրանից ավել կազմելու դեպքում գրեթե անհնար էր դառնում արդեն իսկ այս պայմաններում խիստ բարդացող բանակի կառավարման գործը: Բացի այդ ճակատի երկարացումը սկսում էր իր հերթին լրջորեն սպառնալ նաև մարտակարգի խորությանը: Մարտնչող ուժերի հարաբերակցության տեսակետից Ավարայրի ճակատամարտին առավել մոտ և միաժամանակ ռազմական պատմության ամենահայտնի ճակատամարտերից մեկում` մ.թ.ա. 547 թ-ի Սարդեսի ճակատամարտում լիդիական 360.000-անոց բանակը, որը, ի հաշիվ ճակատի լայնության, դասավորված էր մեծ խորությամբ, ճակատից կազմում էր մոտ 7,4 կմ (Քսենոփոն «Կյուրոպեդիա», Երևան 2000), այն դեպքում, երբ վերջինիս հակառակորդ, 254.000-անոց միացյալ պարսկական, մարական և Հայկական բանակի մարտակարգի լայնությունը ճակատից կազմում էր մոտ ավելի քիչ տարածություն: Մեկ այլ օրինակ` 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճ-մ-ում իրար դեմ կանգնած պարսկական 82.000-անոց և թյուրքուտական 300.000-անոց բանակները լայնքով զբաղեցրել էին Հերաթի ողջ հովիտը, որն ունի 12 կմ լայնություն:

Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ենթադրել, որ մեր կողմից ուսումնասիրվող դեպքում պարսկական 214.000-անոց բանակը ձգվել է ամենակոպիտ հաշվարկով ոչ պակաս, քան 10 կմ: Իր հերթին Հայկական բանակն էլ թևերից չշրջանցվելու համար բնականաբար պետք է իր կողմից անպայման ապահովեր ճակատի նույն երկարությունը:

Այսպիսով, ընթերցող, պատկերացրու. Տղմուտ գետի հյուսիսային և հարավային ափերին, սկսած մոտավորապես Արաքս գետի մոտ գտնվող ճահճուտներից, իրար դեմ հանդիման 10 կմ երկարությամբ ձգվող և իրարից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող զուգահեռ շարքերով կանգնած են փոխադարձաբար միմյանց ոչնչացնել ձգտող երկու բանակներ` 214.000 և 100.000-անոց կազմով: 10 կմ, ընթերցող, ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա: Եվ այդ 10 կմ տարածքի վրա ողջ ճակատի երկարությամբ իրար դեմ կանգնած 214.000 և 100.000 ռազմիկներ, որոնք անսահմանորեն ատում են իրար, պատկանում են տարբեր ազգերի, մինչ այդ բազմիցս ընդհարվել են մեկ մեկու հետ ու լրջորեն չեն սիրում իրար, մեկը մյուսին հեթհանոս, հետևաբար նաև այն ժամանակվա պատկերացումներով «ոչ մարդ» են համարում, 14 ժամ շարունակ ամենայն անկեղծությամբ ձգտում են սպանել և ոչնչացնել իրար: Եվ այս պայմաններում զոհվում է ընդամենը… 4.580 մա՞րդ: Բայց չէ որ եթե որպես ճշմարտություն ենք ընդունում այս թիվը, ապա ստացվում է, որ 14 ժամ տևած մարտի ամեն մի ժամում սպանվել է միջինը ընդամենը 327 ռազմիկ, այսինք 1 րոպեում զոհվել է մոտ 6 մարդ:

Իսկ այժմ պատկերացրու, ընթերցող, որ 10 կմ, այսինքն 10.000 մետր երկարություն ունեցող ողջ ճակատով իրար դեմ, հաշվի առնելով միջշարքային տարածությունները ջոկատների միջև և ամեն ռազմիկի համար միջինը ընդունելով առավելագույնը 1 մետր տարածք, միաժամանակ իրար դեմ կարող են մարտնչել յուրաքանչյուր կողմից ամենակոպիտ հաշվարկներով 10.000-ական ռազմիկ: Այսինքն մարտը սկսվելուն պես ամեն մի կողմից ճակատի ողջ լայնությամբ իրար են մոտենում փոխադարձաբար իրար անկեղծորեն ոչնչացնել փորձող 10.000-ական մարդ և սկսում են սպանել իրար: Եվ այս պայմաններում մեկ րոպեում սպանվում է 6 մարդ, իսկ մեկ ամբողջ ժամ մարտնչելուց հետո` միայն 327-ը: Համաձայնիր, ընթերցող, որ դա իրական չէ: Այս տողերը կարդացող յուրաքանչյուր ոք, ով երբևէ մասնակցել է խմբակային տուրուդմփոցի, կհաստատի, որ իրականում նման դեպքերում իրադարձությունները զարգանում են չափազանց դինամիկ, իսկ փոխադարձ հարվածները հասցվում են մեծ հաճախականությամբ, ատելությամբ ու հարվածային ուժով: Ու թեև հիշատակված տուրուդմփոցների ժամանակ կողմերը որպես կանոն չեն ունենում թրեր, նիզակներ, դաշույններ, տապարներ, աղեղներ կամ գուրզեր և ըստ էության չեն էլ ձգտում լուրջ մարմնական վնասվածք հասցնել հակառակորդ կողմին, սակայն նույնիսկ այդ դեպքում ընդհարման առաջին իսկ վայրկյաններից ի հայտ են գալիս ուղեղի ցնցում ստացած, ինչպես նաև ջարդված գլխով, քթով և վերջույթներով մարդիկ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:38 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վերջնականապես ասածը հաստատելու համար բերենք Ավարայրի ճակարատամարտին իրենց հիմնական չափանիշներով մոտ մի քանի այլ ճակատամարտեր, որտեղ կողմերից գոնե մեկի կրած կորուստների թիվը հաստատապես հայտնի է.

ա) 451 թ-ի Կատալաունյան դաշտի ճ-մ: Ընդհարվեցին Աթիլլայի գլխավորած հոների ու նրանց դաշնակիցների 500.000-անոց և Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների համարյա նույնաթիվ բանակները: Մոտ 14 ժամ տևած կատաղի ճակատամարտի արդյունքում կողմերը կորցրին 180.000-ական զինվոր,
բ) մ.թ.ա. 218 թ-ի դեկտեմբերի Տրեբիա գետի ճ-մ: Իրար հանդիպեցին 40.000-անոց կարթագենյան և 32.000-անոց հռոմեական բանակները: Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 22.000 զինվոր,
գ) մ.թ.ա. 216 թ-ի օգոստոսի 2-ի Կաննի ճ-մ: Ընդհարվեցին 50.000-անոց կարթագենյան և 86.000-անոց հռոմեական բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 48.000 զինվոր,
դ) մ.թ.ա. 190 թ-ի դեկտեմբերի 22-ի Մագնեսիայի ճ-մ: Մարտի դաշտում հանդիպեցին 70.000-անոց հռոմեական և 75.000-անոց Սելևկյան բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում ի վերջո պարտություն կրած Սելևկյան բանակը կորցրեց 50.000 զինվոր:
ե) 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճ-մ: Ողջ օրը տևած համառ մարտի արդյունքում պարտություն կրած 300.000-անոց թյուրքուտական բանակը կորցրեց 200.000 զինվոր:

Կարելի է բերել նաև այլ օրինակներ:

Իսկ երբ կրկին վերադառնում ենք Եղիշեի գրվածքին և այն ուսումնասիրում արդեն այս ամենի լույսի տակ, ի հայտ ենք բերում նոր հանգամանքներ, որոնք մնացել են ստվերում: Պարզվում է, որ Մուշկան Նիսալվուրտը, «ստացել էր սաստիկ հարվածներ» (Եղիշե, գլուխ 5) և «նրա ուժն ու զորությունը կոտրվել էր ու սիրտը չէր հանգստանում» (Եղիշե, գլուխ 5), իսկ. «նրա (Հազկերտի – Մ.Հ.) ուժն ու զորությունը շատ կոտրվեց» (Եղիշե, գլուխ 5):

Պատկերացնո՞ւմ ես, ընթերցող, 3544, այն էլ օտարազգի, զոհը 214.000-անոց բանակով զորավարի և առավել ևս մոտ 300.000-անոց բանակ ունեցող արքայի համար համարվում է ծանր, սիրտը չհանգստացնող և զորությունը կոտրող հարված: Բայց չէ՞ որ դա ընդամենը մի շարքային ճակատամարտում կրած կորստի չափ կորուստ է: Դրա կեսից ավելի, և այն էլ յուրայինների կորուստ, պարսկական բանակը կրեց միայն Ավարայրի ճակատամարտից մի քանի օր առաջ տեղի ունեցած Զարավանդ գավառի 2 ճակատամարտերում, սակայն պարսից զորավարն ու արքան կարծես նույնիսկ չնկատեցին էլ դա…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:38 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Պետք է անել ևս մի կարևոր դիտողություն:

Պարսից թագավորությունը, սկսած արդեն Վահրամ V-ի (421-439) գահակալումից և Հազկերտ II-ի (439-457) գահակալման հիմնական մասում լուրջ վերելք էր ապրում: Սակայն արդեն 451 թ-ից հետո վերելքի այս փուլը ընդհատվում է և վերջինս թևակոխում է լուրջ դժվարությունների ու ներքին ցնցումների մի դարաշրջան: 451-480 թվականներին Պարսից թագավորությունը դժվարությամբ էր պահպանում իր ներքին կայունությունը (Պերոզ I-ի (459-484) պայքարը Որմիզդ III-ի (457-459) դեմ) և իր արևելյան ու հյուսիսային սահմանների պաշտպանությունը (հոների ներխուժումը Ատրպատական և անհաջող նվաճողական պատերազմը Հեփթաղական թագավորության դեմ): Վիճակն ավելի բարդացավ 480-500 թվականներին, երբ սկսվեցին ավելի լուրջ արտաքին պարտությունները (լիակատար ջախջախմամբ ավարտված արշավանքը հեփթաղների դեմ), ներքին գահակալական պատերազմները (Վաղարշը (484-488) ընդդեմ Զարեհի (485), Ջամասպը (496-498) ընդեմ Կավատ I-ի (488-496, 498-531)), քաղաքացիական ընդհարումները (Մազդակյան շարժում) և ապստամբությունները (Մարզպանական Հայաստանի II, III, IV ապստամբություններ և այլն): Այս կապակցությամբ կարելի է գալ համարձակ հետևության, որ հենց Ավարայրի ճակատամարտում տված հսկայական զոհերն ու Տղմուտի արյունոտ ափերին ընկած պարսկական բանակի ընտրանու լուրջ կորուստն էր, որ ընդհատեց Պարսից թագավորության վերելքի դարաշրջանը և սկզիբ դրեց ճգնաժամի երկար տարիներին: Այս անուղղակի դիտարկումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պարսկական բանակը Ավարայրի ճակատամարտում աննախադեպ հսկայական կորուստներ է կրել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:40 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպիսով, ընթերցող, մոռանալով «3.544» և «1.036» թվերի, որպես կողմերի կորուստներն արտահայտող բացարձակ ցուցանիշների մասին, փորձենք ի վերջո պարզել կողմերի իրական կորուստները:

Դա կարող ենք անել հետևյալ կերպ.

1. 6.000 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 զոհ, այսինք կորցրեցին իրենց կազմի մոտ 59 %-ը,
2. Ուրացողների կորուստների տոկոսային հարաբերությունը, համեմատած իրենց ընդհանուր թվի հետ, կարելի է տարածել ողջ պարսկական բանակի վրա, քանի որ, ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից (երբ պարսիկների համար «էժան արյուն» հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին` մի կողմից ի խնայումն պարսկական բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել հենց ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար) ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին:
3. ուրացողները տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան նահատակները, հետևաբար ողջ պարսկական բանակը տվեց 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:

Ընդհանրացնելով վերը շարադրվածը` կարելի է գալ կողմերի իրական կորուստը արտացոլող թվերի և ամրագրել, որ պարսկական 214.000-անոց բանակը ու նրա կազում գտնվող ուրացողները կորցրեցին իրենց կազմի 59 %-ը, այսինքն 130.000 ռազմիկ (այդ թվում 3.544 ռազմիկ ուրացողներից), իսկ Հայկական բանակը` 130.000-ից մոտ 3,4 անգամ պակաս, այսինքն 38.000 ռազմիկ (այդ թվում 1.036 ռազմիկ նախարարական տոհմերից):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:41 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մի քանի խոսք նաև Վասակի դիրքորոշման վերաբերյալ:

Վասակը, այն ժամանակ, երբ սպարապետը իր բանակով գտնվում էր Աղվանքում, կեղծ զորաշարժով ցույց տվեց, թե իբր պատրաստվում է շարժվել Վարդանին օգնության, բայց իրականում գրավեց և ավերեց այն բերդերը, որոնք չէր կարող պահել իր ձեռքում:

Բացի այդ

ա) ոչ մի ջանք չխնայեց հայ-բյուզանդական հնարավոր և հայ-վիրա-աղվանյան կայացած դաշինքը վիժեցնելու ուղղությամբ (Ավարայրի ճակատամարտից մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց Վիրք, Աղվանք և Բյուզանդիա, թե իբր պարսիկները հրաժարվել են իրենց նպատակներից և այլևս կարիք չկա օգնության հասնել հայերին) և ի վերջո հասավ իր նպատակին (սակայն Գուգարքը, որը մինչ այդ միացվել էր Վրաստանին, մասնակցեց ապստամբությանը, քանի որ Տաշիրը և Աշոցքը, ըստ սկզբնաղբյուրների, ներկա էին):
բ) նույն ձևով խոչնդոտեց նաև Խաղկտիքից, Տմորիքից, Աղձնիքից, Կորդույքից եկող հնարավոր օգնությանը (Աղձնիքը Արշակունյաց Հայաստանի ամենահզոր բդեշխություններից էր և նրա զինական ուժը շատ կօգներ Ավարայրում, իսկ Կորդույքը հզոր նախարարություն էր (1.000 հեծյալ) և հատկապես փառաբանված իր նետաձիգներով): Վասակը փորձեց խոչնդոտել նաև Արցախից եկող օգնությանը, սակայն քանի որ Արցախը ավելի սերտ կապերի մեջ էր Վարդանանց հետ, Վասակի քայլը չհաջողվեց և, ըստ Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության, Արցախի Առանշահիկների և նրանց հետ էլ, նաև ՈՒտիքի ու Գարդմանքի հեծելագնդերը և ժողովրդական աշխարհազորերը, որպես Առանշահիկների կրտսեր և քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող նախարարներ, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին:
գ) Սյունյաց գնդի մի մասով Ավարայրի ճակատամարտի ժամանակ հանդես եկավ հայերի դեմ՝ գտնվելով Պարսից բանակի աջ թևում:
դ) Ավարայրի ճակատամարտից անմիջապես առաջ մի քանի անգամ ներկայացավ Փայտակարանում գտնվող Միհրներսեհին և տեղեկություններ հայտնեց հայոց բանակի քանակի, զորքի տեսակի և զինվածության մասին:
ե) Վարդանի Աղվանք գնալուց հետո գերեց որոշ առաջատար նախարարների երեխաների՝ Պարսկաստան ուղարկելու համար:
զ) հավաքագրեց լեռնային և դաշտային որոշ վայրենի ցեղեր (օր.՝ Լփնաց, Ճղբաց, և այլն՝ թվով 11 ) , որոնք հետագայում հանդես եկան հայեր դեմ:
է) պարսկական զորամասերով փակեց հյուսիսից Աղվանք մտնող կիրճերը և արգելեց հոների մուտքը Պարսկաստան, որը բավականին կհեշտացներ հայերի վիճակը Ավարայրում՝ շեղելով պարսից բանակի մի մասը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:43 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այս արարքները ևս այլ կերպ, քան հայրենիքի դավաճանություն չես անվանի` և քրեաիրավական և բարոյական տեսանկյունից: Եթե նա համաձայն չէր ապստամբության հետ, կարող էր գոնե չեզոք դիրք բռնել, այլ ոչ թե ամեն կերպ ակտիվորեն վնասեր իր ժողովրդին (այդպես, ի դեպ, որոշ չափով վարվեցին Բագրատունիները, ինչը հեշտ է նկատել, քանի որ Եղիշեն Տիրոց Բագրատունու նկատմամբ ատելություն համարյա չի դրսևսորում): Մեր կարծիքով այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա:

Նա ով պատերազմող երկրում ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԻՐ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ, Նա ով պատերազմող երկրում ԱՄԵՆ ԿԵՐՊ ՎՆԱՍՈՒՄ Է ԿԵՆԱՑ ՈՒ ՄԱՀՈՒ ՄԱՐՏԻ ԵԼԱԾ ԻՐ ԱԶԳԻՆ,

ԴԱՎԱՃԱՆ Է - պարզ, հստակ ու կոնկրետ.

Վասակ Սյունին վարվեց հենց այսպես, հետևաբար նա... Դավաճան է: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես է կարելի արդարացնել նման մարդու: Տեսեք - սովորաբար ՎՍ-ին արդարացնողները բավարարվում են ընդհանուր դատողություններով "ճկուն դիվանագիտության" մասին, բայց հենց կենկրետ գործողություններն ես մատնանշում - ասելու բան չեն ունենում... Հիմա էլ այդպես կլինի, կտեսնեք:

Կրկնում եմ, պատերազմող բանակի և ժողովրդի թիկունքում այնպիսի քայլեր անելը, ինչպիսին արեց Վասակ Սյունին, միանշանակ մեզ բերում է մի հետևության -

ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆԻՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԴԱՎԱՃԱՆ Է

Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում պարսկական բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց հաշտություն և վերականգնվեց 428 թ-ին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:44 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ի դեպ ասած, Վարդանանց, հետագա դատավարություն ժամանակ, մեղադրում են նրանում, որ իբր նրանք ձգտում էին գլուխ խոնարհել, մեղքը բարդել Վասակի վրա և այլն: Բայց իմ կարծիքով դա ճիշտ չէ: Ի՞նչ գլուխ խոնարհելու մասին է խոսքը, երբ երկրում եռում էր կատաղի պայքարը և նախարարները փաստորեն Տիզբոն էին գնացել հաշտության բանակցությոններ վարելու: Իսկ Վասակի վրա մեղքը գցելը հետապնդում էր երեք նպատակ:

1) դրանով նրանք վրեժ էին լուծում դավաճանից, վրեժ որն այդ պայմաններում այլ կերպ հնարավոր չէր,
2) այդ միջոցով ուղի հարթվեց հաշտություն կնքելու համար
3) փրկվեցին իրենք՝ նախարարները, որոնք վերադարձան Հայաստան:
Եվ ի վերջո պարսիկներն էլ միամիտ չէին: Նրանք առիթ էին որոնում առանց արքայից-արքայի և իրենց զորավարների հեղինակությանը վնաս հասցնելու վերականգնել նախկին վիճակը, և փաստորեն բոլորի համար խիստ պետք էր Վասակին մեղադրել: Սա էլ հենց ցույց տվեց Վասակի քաղաքական գծի լրիվ սնանկությունը (որը չուներ սոցիալական հենարան) և նա զրկվեց կյանքից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:45 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
...նորից ետ դառնանք 5-րդ դարին: Վարդանը, մեծ հաշվով, միայն աշակերտ էր, ծրագրի իրագործող: Բուն ծրագիրը կարելի է մարմնավորված համարել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» կոչված մասշտաբային քննադատական գործի մեջ: Քննադատություն, որը գրեթե վոլտերյան իրոնիայի է հասնում, երբ Եզնիկը քննադատում ու ծաղրում է զրադաշտականությունը: Սա էր «Ավարայրի» գաղափարական հիմքը: Երբ Վարդանանք կազմում էին իրենց պատասխանը Հազկերտին, նրանք այս քննադատությունն էին օգտագործում: 5-րդ դարի համատեքստում` սա մարդու իրավունքների իսկական մի հռչակագիր էր, ապստամբություն Հին Արեւելքի ողջ ավանդույթի դեմ: Հին Արեւելքի ամենազոր արքան, ասում էր այդ հռչակագիրը, իրավունք չունի իր հպատակներին հրամայել, պարտադրել իրենց համոզմունքները: Նա իշխանություն ունի մարմնի, բայց ոչ` ոգու` խղճի վրա: Կարող եք չափազանցություն համարել, բայց այստեղից մեկ քայլ է մինչեւ ֆրանսիական հեղափոխության գաղափարախոսություն: 5-րդ դարի մարդուց ավելին պահանջել, երբ շուրջբոլորդ հզոր կայսրություններ են, ուր ինքնակալներն են որոշում հպատակների ներքին աշխարհի «պարունակությունը», շատ դժվար է: Եւ այս պատմական ապստամբությունը մենք փորձում ենք տեղադրել զուտ ազգային-ազատագրական պայքարի նեղլիկ շրջանակներում, մեկնաբանել ու հասկանալ զուտ անմիջական ռազմաքաղաքական արդյունքներով ու հետո զարմանում ենք, որ գլուխ չենք հանում այս ամենից: Երբ Ավարայրի գործը տեղադրում ենք իր ճիշտ համատեքստում, ամեն բան տեղն է ընկնում, եւ ... ճակատամարտը դառնում է մեծագույն քաղաքակրթական հաղթանակ, որի պտուղները մինչեւ այսօր ենք ճաշակում, իսկ ռազմական հետեւանքները անցել-գնացել են, ինչպես որ անցել-գնացել է Սասանյանների, Տիգրան Մեծի եւ բոլոր մյուս կայսրությունների փառքն ու հմայքը: Սրանից ավելի մեծ քաղաքականություն չկա, քան իշխել գալիք դարերին, ձեւավորել հազարամյակների ապագան...

Անկախ պետականության կորստից հետո հայոց մեջ ձևավորված ազգային թերարժեքության բարդույթից չկարողացան խուսափել նաև գիտնականները։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական ցեղասպանությունը եկավ հայոց հոգեկանում առավել ևս ամրապնդելու այդ բարդույթի գրաված խորը դիրքերը։ Ցեղասպանությանն ականատես հայագետների համար այլևս շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանն անցյալում դարեր շարունակ հզորագույն պետություն է եղել։ Մենք սկսեցինք ամբողջ չորսհազարամյա հայոց պատմությունը դիտել ցեղասպանության կիզակետի միջով։ Այս ոչ–գիտական, հուզական մտայնությունը, թերևս, լավագույնս արտահայտված է Լեոյի՝ 1927 թ. օգոստոսի 3-ին Թիֆլիսում գրառած հետևյալ տողերում.

...հայոց պատմությունը շարունակ կրկնվում էր, բերում միշտ միևնույնը.... մեր ժողովրդի պատմությունը ամբողջովին, ծայրից ծայր դժբախտություն է։ Մի՛ մոռանաք, մեր պատմությունը ամենից առաջ և ամենից շատ մի հսկայական մարտիրոսագրություն է...":

http://www.hayq.org/book/armenian-history/ch2-2.html

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 06 авг 2013, 22:45 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24057
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ԱՆԿԱԽ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒ՞Ն

Կուզենայի նաև անդրադառնալ մի հարցի , որի մասին մի թեթև ակնարկ եղավ վերևում: Երբեմն հարցը ներկայացվում է այսպես. երկու ֆեոդալական խմբեր, մեկը Վարդանի, մյուսը Վասակի գլխավորությամբ, պայքարում էին երկրում իրենց առաջնորդներին թագավոր դարձնելու համար: Միանգամից նշենք, որ սա այն պայմաններում դատապարտելի չէր, քանի որ թագավորը խոսում է պետականության առկայության մասին, որն էլ ապագա անկախության հիմքը կլիներ: Սակայն հարցը երբեմն այնպես է ներկայացվում, որ կարծես պարսիկները մնում են հեռու, ինչ որ տեղ դրսում, իսկ երկրում ուղղակի գնում էր միջֆեոդալական գզվռտոց: Հարցին պետք է լայն նայել: Վարդանը հաստատ, իսկ Վասակը միգուցե (քանի որ պետք չէ մոռանալ, որ Վասակի երեխաները գտնվում էին Տիզբոնում և ինչ-որ խորը պատճառ փնտրելու փոխարեն նրա մոտ կարող էին պարզապես գերակշռել հայրական զգացմունքերը. ի դեպ Փարպեցին հաճախ է մատնանշում այս հանգամանքը), պայքարում էին երկրի անկախության համար: Այստեղ Վասակի նպատակը գովելի է: Իսկ անկախ երկիրը կարող էր լինել միայն թագավորության տեսքով, այլ կառավարման ձև այն ժամանակ հնարավոր չէր: Այստեղ է, որ ծագում է թագավորի հարցը: Սակայն միանշանակ սխալ կլիներ ասել, որ Վարդանը պայքար էր սկսել իրեն թագավոր դարձնելու համար: Իհարկե, հաջողության դեպքում նա չէր հրաժարվի դրանից: Բայց նրա նպատակները ավելի լայն էին և նա, ի տարբերություն Վասակի, ամեն միջոցով չէր դիմում այդ վերջին հաշվով գովելի նպատակին: Եթե Վասակը հասներ հաջողության (որը խիստ կասկածելի է, քանի որ պարսիկները թույլ չէին տա: Նրանք կօգտագործեին Վասակին և հետո հրաժեշտ կտային, ինչպես էլ ի վերջո եղավ: Սա պարզորեն բխում է նաև Հազկերտի այն արտահայտությունից, թե. «Եթե այն անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմացնեմ մահվան դառն բաժակը» ) և հավատափոխության ճանապարհով ստեղծեր թեկուզև կախյալ թագավորություն, հայերը կձուլվեին և կկորչեին, որի մասին մանրամասն խոսվեց վերևում: Ահա թե որն է Վասակ և Վարդան թագավորների տարբերությունը: Վարդանը հասկանում էր, որ ինքնությունը կորցնելու ճանապարհով թագավորություն ձեռք բերելը ի վերջո կկործանի և ազգը և թագավորությունը: Բացի այդ, եթե Վարդանը ձգտեր ամեն գնով դառնալ թագավոր, ապա Ավարայրում կամավոր մահվան չէր գնա, քանի որ հույս կունենար հաղթանակի դեպքում դառնալ թագավոր:

Իսկ Վասակը, ընդհակառակը, եթե չպառակատեր հայոց միաբանությունը, չդավաճաներ պայքարող մարտիկներին, չխոչնդոտեր բյուզանդական, վրացական և աղվանական օգնությանը, ապա, հաշվի առնելով Պարսկաստանի այն ժամանակվա խառը և անկայուն վիճակը, լիովին հնարավոր էր հասնել վերջնական հաղթանակի, թոթափել պարսկական լուծը և վերականգնել հայոց թագավորությունը` գուցե և հենց իր` Վասակի, գլխավորությամբ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 77 ]  На страницу 1, 2, 3, 4, 5, 6  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB