Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 6   [ Сообщений: 77 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 03 мар 2015, 23:36 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8908
Սրան ո՞նց են Մատենադարան թողնում:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 04 мар 2015, 09:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Մի կերպ ;) Հավեսի դեմագոգա, բայց գլխավորը` սերը առ իր ազգ, որն անհրաժեշտ է լավ նախագահի համար, նա չունի: Մեծ կարծիք ունի իր մասին, այն դեպքում, երբ չի հասկանում, որ իր կյանքի գլխավոր գործը, այն պատմական միսիան որ ուներ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐ ԴԱՌՆԱԼԸ, անդառնալիորեն փչացրեց...

Լավ, վերադառնանք թեմային...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 04 мар 2015, 19:09 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8908
Համաձայն եմ:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 11:16 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Բարի լույս Ավարայրի կապակցությամբ: Շնորհավորում եմ մեր ժողովրդին այն հաղթանակի կապակցությամբ, որը շահեցինք 1564 տարի առաջ ու որի շնորհիվ մենք այժմ... կանք :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 13:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Ըստ Ագաթանգեղոսի 301 թվականին, երբ քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն, Մեծ Հայքի թագավորության տարածքում կար 3 միլիոն բնակչություն: Պարզ է, 451 թ-ի Մարզպանական Հայաստանն ավելի փոքր էր, քան Մեծ Հայքի թագավորությունը, բայց մյուս կողմից էլ Ավարայրի պարագայում, հաշվի առնելով պայքարի համաժողովրդական բնույթը, մոբիլիզացիոն մակարդակը ակնհայտորեն եղել է միջինից բարձր, բոլոր էլ երևի հիշում ենք` տղամարդիկ, կանայք, պատանիներ, ծերունիներ և այլն: Պետք է նաև հաշվի առնել, ս հաստատվում է շատ օրինակներով, որ սովորաբար նման տիպի հասարակություններում, որն առկա էր 451 թ-ին Մարզպանական Հայաստանում, զենքի տակ կարող էին դրվել բնակչության մինչև մոտ 10 տոկոսը:

Եվ այսպես, կոպիտ գնահատականով, Մարզպանական Հայաստանը, մի քիչ փոքր լինելով Մեծ Հայքի թագավորությունից, ուներ մոտ 2-2.5 միլիոն բնակչություն, որի 10 տոկոսը կազմում է 250.000, սակայն, հաշվի առնելով, պարզ է, որ հիմնական "հաստիքային տղամարդիկ" արդեն իսկ ներկայացված են բանակում` 66.000-ի կազմում, ինչպես նաև պայքարի համազգային բնույթն ու մոբ. բարձր մակարդակը, մոտ 10.000 էլ կարելի է գումարել և արդյունքում ստանալ 34.000 թիվը:

Իհարկե, սրանք ընդամենը իմ, որպես ռազմական պատմաբանի գնահատականներն են, դուք կարող եք դրանց հետ համաձայն չլինել, սակայն այդ պարագայում հետաքրիր կլիներ լսել ձեր փաստարկները:

Իրականում, ասեմ, որ հարցը անտիկ և միջնադարի բանակների ռազմիկների թվաքանակի հիմնախնդիրը հանդիսանում է ռազմական պատմության թերևս ամենաբարդ, վիճահարույց ու չուսումնասիրված հարցերից մեկը:

Ավելորդ էլ է ասել, որ նման կլոր թվեր գործնականում գրեթե երբեք չեն հանդիպում և նույնիսկ Վարդան Մամիկոնյանը կամ Մուշկան Նիսալվուրտը իրենք էլ չգիտեին իրենց բանակների ճշգրիտ թվաքանակը` բանակների իրական թիվը, մի քանի տասնյակ կամ նույնիսկ մի քանի հարյուր ռազմիկի ճշտությամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը, բնականաբար, բերված բոլոր կլոր թվերը որոշակիորեն պայմանական են և նախատեսված են ոչ թե արտացոլելու բանակի կոնկրետ թիվը ասենք տասնյակ կամ հարյուր ռազմիկների ճշգրտությամբ, այլ ավելի շատ կոչված են ցույց տալու, թե ինչ թվի սահմաններում կարող էր տատանվել այն: Կոնկրետ դեպքում, օրինակ, Հայկական բանակը կարող էր կազմել 98.567, 102.251, 99.528, 102.956 կամ այլ` 100.000-ին ողջամիտ-մոտիկ թիվ, որը, սակայն, հասկանալի պատճառներով քննարկվող թեմայի տեսանկյունից գործնական կարևոր նշանակություն չունի:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 13:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Цитата:
Ինչ վերաբերվում է այս ապստամբության ''համաժողովրդային'' բնույթին, ապա իմ կարծիքով, դա չափազանցություն է:


Ես այդպես չեմ կարծում :)

Цитата:
3 մլն. մարդկանց մասին խոսելիս Ագաթանգեղոսը ի նկատի չո՞ւնի քրիստոնյաներին:


Կրոնն ընդունածներին:

Цитата:
Դուք նաև հաշվի առաք, որ Շապուհը, մեծամասամբ արևելյան Հայաստանից, Պարսկաստան քշեց 131 հազար տուն: Ինքնին սա ահռելի թիվ է:


Հա, բայց դե կա նաև բնական աճի խնդիրը...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 13:59 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8908
Цитата:
Ապրես որ նկատեցիր, փրկեցիր :) Նկատի ունեի, իհարկե, 1 տոկոս` 1 տոկոսը, հաշվի առնելով, իհարկե, որ հիմնական "հաստիքային տղամարդիկ" արդեն իսկ ներկայացված են բանակում` 66.000-ի կազմում:

Պարզա: :)
Цитата:
Ես այդպես չեմ կարծում :)

Լավ: :)
Цитата:
Կրոնն ընդունածներին:

Իսկ կային նաև չընդունածներ, ասենք տեղի եվրեյները, որոնք չփոխեցին իրենց կրոնը, կամ հայերը, որոնք մնացին հեթանոս կամ էլ դարձան զրադաշտ, սրանց էլ պետք է հաշվի առնել:
Цитата:
Հա, բայց դե կա նաև բնական աճի խնդիրը...

Ուրիշ խնդիրներ էլ կան:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 14:00 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Ապեր, չեմ կարծում, որ այն պայմաններում չընդունածները էական թիվ են կազմել: Մնացածը - դե ես գնահատական եմ տալիս, թող ուրիշն էլ իր գնահատականը տա...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 14:04 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8908
Սարերում ապրողները, հեռավոր գյուղերում ապռողները, քարանձավներում ապռողները, պարսիկներին սահմանակիցները և ուրիշները, որոնց մոտ քրիստոնեությունը կամաց հասավ, կկազմեին էական թիվ:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 15:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Համաձայն եմ, բայց դե հո Ագաթանգեղոսն էլ էն ոճով չի գրել, որ, ահա, այդ 3 "լիմոն"-ը հավաքվել են մի տեղ ու ինքը տեսել է: Պարզ է, որ նրա, որպես Տրդատի քարտուղարի, ձեռքի տակ եղել են իր ժամանակ վիճ. տվյալների պես մի բան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2015, 18:27 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8908
Համաձայն եմ: :)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 10:28 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Որոշ դիտարկումներ Արմեն Այվազյանի
<449-451 թթ. Հայ-պարսկական պատերազմը, պատերազմափուլեր և ճակատամարտեր> գրքի[1] վերաբերյալ


Հայ ժողովրդի ռազմական պատմության բնագավառում 2016 թվականը միանգամից ուրախացրեց մի խոշոր ձեռքբերմամբ, երբ տարվա հենց առաջին իսկ օրերին լույս տեսավ հայ ժողովրդի ռազմական պատմության արդի լավագույն մասնագետներից մեկի, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի (այսուհետ նաև՝ Հեղինակ) <449-451 թթ. Հայ-պարսկական պատերազմը, պատերազմափուլեր և ճակատամարտեր> (այսուհետ նաև՝ Գիրք) մենագրությունը: Այս առումով ուրախալի է նշել, որ Գիրքը լույս տեսավ Հայաստանի Հանրապետության ազգային բանակի տոնի հենց նախօրեին, ինչը, կարծում եմ, ավելի քան խորհրդանշական է, երբ հեղինակը յուրովի, բայց նաև փայլուն կերպով շնորհավորեց հայ ժողովրդին արդի ժամանակաշրջանում իր ամենամեծ ձեռքբերումներից մեկի համար: Գիրք իրենից ըստ էության ներկայացնում է Հեղինակի ընդհանրացնող, հիմնարար և ամփոփ վերլուծությունը, որը վերաբերվում է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության կարևորագույն տարրերից և հայ ժողովրդի պատմության ամենավճռական դրվագներից մեկը հանդիսացող Վարդանանց պատերազմին:

*

Հարգարժան կոլեգայի կողմից դրված խնդրի արդիկանությունը և գիտական արժեքը ոչ մի կասկած չի հարուցում և, անկասկած, ամենայն աջակցության կարիք ունի: Այն, որ Հեղինակը հանդիսանում է հայ ժողովրդի ռազմական պատմության արդի խոշորագույն մասնագետներից մեկը, հազիվ թե որևէ մեկը կարողանա վիճարկել: Աներկբա է նաև պարոն Այվազյանի հեղինակությունը քաղաքագիտության ոլորտում, երբ հերիք է միայն հիշել Հեղինակի մի քանի այլ կոթողային աշխատությունները[2]: Իր հերթին առանց որևէ չափազանցության կարելի է ասել, որ Հեղինակի այս վերջին Գիրքը ևս հերթական մի ապացույցն է այն բանի, որ մենք գործ ունենք հայ ժողովրդի ռազմական պատմության արդի ժամանակաշրջանի լավագույն մասնագետներից մեկի հետ, որը տիրապետում է ոչ միայն պատմական սկզբնաղբյուրների խորն իմացությանը, այլև դրանք համադրում է ռազմական պատմության և քաղաքագիտության ոլորտի զինանոցի խորը իմացությունը:

Այս ամենով հանդերձ, սակայն, Գրքի կապակցությամբ կարող են առաջ գալ որոշ դիտարկումներ, որոնք էլ պարտադիր եմ համարում անպայման կիսել ընթերցողիս հետ: Այսուհետ ստորև սկզբում կքննարկվեն այն դիտարկումները, որոնց հետ տողերիս հեղինակը համաձայն է և կիսում է դրանք, քանի որ կարծում եմ, որ ամեն ինչից զատ իրոք կարիք կա շեշտել Գրքի աներկբա արժանիքները, իսկ հետո արդեն կանդրադառնամ որոշ քննադատական դիտողությունների կամ կետերի, որոնք իմ կարծիքով արժանի են վեր հանման: Պարզության համար դիտարկումները ի մի են բերված ըստ խմբերի:

Սեղանիս դրված Գիրքը, ինչպես արդեն ասացի, նույնիսկ Վարդանանց պատերազմին վերաբերվող ամենևին էլ մեղմ ասած ոչ աղքատ գրականակազմի առկայության պարագայում անկասկած աչքի է ընկնում մի շարք դրական ձեռքբերումներով և նորարարություններով, որոնցից կարելի է մատնանշել հետևյալները.

1. Գրքում Վարդանանց պատերազմի գիտական ուսումնասիրության գրեթե երկուհարյուրամյա պատմության մեջ ըստ էության առաջին անգամ տրվում է այս պատերազմի ռազմական ամփոփ վերլուծությունը, մատնանշվում են հիմնական իրադարձությունները, փորձ է արվում վեր հանել առանձին պատերազմափուլերի և ճակատամարտերի մանրամասներն ու առանձնահատկությունները, հայ ռազմարվեստի ձեքբերումները և այլն, մի խոսքով, անկասկած է, որ Գիրքն իրենից իրոք ներկայացնում է Վարդանանց պատերազմի ամփոփ մի վերլուծություն, որն իրականացվել է ռազմական պատմության ու քաղաքագիտության ոլորտում խորը գիտելիքներ ունեցող անձի կողմից՝ գիտական ողջ զինանոցի կիրառմամբ:

2. Գրքում խորը և համապարփակ վերլուծության է ենթարկվել Վարդանանց պատերազմի հիմնական երկու սկզբնաղբյուրները ներկայացնող հեղինակներից մեկի՝ Եղիշեի կյանքը (էջեր 20-24), երբ առկա ողջ տեղեկատվության ուշադիր և խորաթափանց վերլուծության արդյունքում հիմնավոր կերպով առաջ է քաշվել այն թեզը, որ, ի դեմս Եղիշեի, մենք գործ ունենք հոգևոր ոլորտն ընտրած նախկին մի զինվորականի հետ: Այս առումով խիստ դրվատելի է Հեղինակի կողմից իրականացված Եղիշեի աշխատանքի ուշադիր վերլուծությունը, որը թույլ է տվել հայ միջնադարյան գրականությանը բնորոշ կեղևի տակ նկատել Եղիշեին, որպես նախկին զինվորականի, բնորոշ լեզվաբանական և ոճական առանձնահատկությունները:

3. Վերլուծելով Վարդանանց պատերազմի հիմնական երկու սկզբնաղբյուրները ներկայացնող հեղինակներից երկրորդի՝ Ղազար Փարպեցու աշխատանքը, Հեղինակը (էջեր 24-35) իմ կարծիքով կրկին հիմնավորված առաջ է քաշում այն տեսակետը, որ Փարպեցին, ինքնին հանդիսանալով փայլուն մի սկզբնաղբյուր Վահանանց պատերազմի վերաբերյալ, Վարդանանց պատերազմի պարագայում ըստ էության ընդամենը միայն սեղմ, աղավաղումներով և որոշակիորեն անգույն կրկնել է Եղիշեին: Զարգացնելով այս տեսակետը՝ Հեղինակը միանգամայն արդարացիորեն պնդում է, որ պետք չէ Վարդանանց պատերազմի պարագայում փորձ կատարել, որպես հավասարապես արժանահավատ հեղինակներ, հավասարության նշան դնել Եղիշեի և Ղազար Փարպեցու միջև կամ վերջինիս նույնիսկ որոշակի առավելություն տալ: Այս առումով կարծում եմ, որ մեթոդապես միանգամայն հիմնավոր է Հեղինակի այն մոտեցումը, որ առաջնությունը միանշանակորեն պատկանում է իրադարձությունների ակտիվ մասնակից ու ականատես Եղիշեին, իսկ մի քանի տասնամյակ ավելի ուշ ապրած և համենայն դեպս գոնե 449-451 թվականներին միայն մանկական տարիքում գտնված Ղազար Փարպեցու տեղեկություններն էլ պետք է դիտարկել խստորեն միայն Եղիշեի հայտնած տեղեկությունների լույսի ներքո՝ դրանց անդրադառնալով հիմնականում միայն այն պարագայում, երբ չկա հակասություն Եղիշեի հայտնած տեղեկությունների հետ կամ Եղիշեն ուղղակի լռում է (էջ 35):

4. Նախորդ կետի հետ օրգանական կախվածության մեջ է գտնվում նաև հերթական այն դիտարկումը, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մասին հայտնում է միայն Ղազար Փարպեցին, Հեղինակը միանգամայն արդարացիորեն կտրուկ կերպով մերժում է ապստամբության սկզբում Վարդան Մամիկոնյանի՝ Բյուզանդիա հեռանալու հետ կապված էպիզոդը, որի մասին հայտնում է Ղազար Փարպեցին, սակայն ոչինչ չգիտի Եղիշեն (էջեր 27-28): Հեղինակի արդարացի հիմնավորումներին ծանոթանալը թողնելով ընթերցողին՝ միայն ավելացնենք, որ ավելի սեղմ կերպով նման հետևության հանգել է տողերիս հեղինակը դեռևս 2003 թվականին <Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծու¬թյուն>, Երևան 2003 գրքում[3]:

_________________________
[1] Գրքի լրիվ անվանումը՝ Айвазян Армен “Армяно-персидская война 449-451 гг Кампании и сражения”, Ереван 2016:
[2] Տես օրինակ՝ Այվազյան Ա. Ա. <Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ>, Երևան 1998; Այվազյան Ա. Ա. <Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5 դարեր)>, Երևան 2000; Այվազյան Ա. Ա. <Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը>, Երևան 2006; Այվազյան Ա. Ա. <Ռազմավարության և անվտանգության հարցեր>, Երևան 2007 և այլն:
[3] Տես՝ Մհեր Հակոբյան <Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծու¬թյուն>, Երևան 2003, ISBN 99930-909-4-8, էջ 25: Հաշվի առնելով, որ հիշատակված աշխատանքին առջևում ևս հղումներ են լինելու, իսկ աշխատանքն ինքնին այնքան էլ լայնորեն հայտնի չէ, հարկ եմ համարում մի քանի խոսքով գոնե սեղմ կերպով ներկայացնել այն: Եվ այսպես <Վարդանանց…>-ը, որն իմ գիտական-գրական գործունեության տպագրված արդյունքներից առաջինն է, իրենից ներկայացնում է ծավալով սահմանափակ (28 էջ) մի աշխատանքը, որը զուտ ֆինանսա-տեխնիկական պատճառներով լինելով փոքր, լույս է ընծայվել միայն 100 օրինակով, չնայած որին, սակայն, այն առկա է ՀՀ գրապալատում, Հայաստանի ազգային գրադարանում և մի շարք այլ վայրերում, այդ թվում բնականաբար նաև ինձ մոտ: <Վարդանանց…>-ն իրենից ներկայացնում է իմ մի քանի տարվա մտորումների արդյունքը, որտեղ ընտրողաբար վերլուծության են ենթարկվում Վարդանանց պատերազմի որոշ դրվագներ՝ կապված ամենից առաջ <Վարդան և Վասակ> բանավեճի, <Վարդանայանների> ու <Վասակյանների> կազմի և նրանց զինուժի թվաքանակի, Ավարայրի ճակատամարտի, անկախ թագավորության, Եղիշեի, որպես հեղինակի և մի քանի այլ հարցերի հետ: Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ ինչպես իմ գիտական գործունեության սկզբում, այնպես էլ այժմ խիստ բարձր գնահատելով Արմեն Այվազյանի գիտական գործունեությունը, <Վարդանանց…>-ը իմ կողմից անձամբ նվիրվել է պարոն Այվազյանին դեռևս 2006 թվականի ամռանը (Տես՝ viewtopic.php?p=1179#p1179 (հղումը ստուգվել է 01.02.2016 թ-ին)):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 10:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
5. Գրքում հեղինակը, ամենևին էլ չմտնելով որոշակի զգացմունքային և նույնիսկ քաղաքական աստառ ստացած <Վարդան-Վասակ> առարկայազուրկ, արտաքին ուժերի կողմից մեր ազգի վզին փաթաթված և հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության հիմքերին հարվածելուն ուղղված վեճի մեջ, Հավելված 3-ում (էջեր 30, 471-478) իրեն բնորոշ սեղմ, բայց միաժամանակ նաև ամբողջական ոճով ներկայացնում է այն հիմնական կետերը, որոնք միանշանակորեն հիմք են տալիս մեզ ասելու, որ Վասակը իրականացրել է մի շարք քայլեր, որոնք այլ կերպ, քան հայրենիքի դավաճանությունն չես անվանի` և քրեաիրավական և բարոյական տեսանկյունից[4]: Այս առումով իրոք արժեքավոր է, որ Հեղինակը ևս մեկ անգամ ամբողջացնում է Վասակ Սյունու <մեղադրական եզրակացություն>-ը՝ հիմնավորված կերպով վեճը զգացմունքային-քաղաքական հարթությունից տեղափոխելով քրեաիրավական ոլորտ: Հատկանշական է նշել, որ Վասակի կողմից երկրի առաջատար նախարարական տոհմերի պայազատներին գերելու ու նրանց որպես քաղաքական պատանդներ հետագայում օգտագործելու էպիզոդը Հեղինակը չի մատնանշում, ինչը որոշակի իմաստով կամ կարելի է համարել բացթողում, կամ էլ այն բանի արտահայտություն, որ Հեղինակը Փարպեցու այդ տեղեկությունն արժանահավատ չի համարել:

6. Եղիշեի երկը, առանց որևէ չափազանցության, հանդիսանում է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության կարևորագույն տարրերից մեկը և այս առումով հերթական անգամ ուրախալի է Գրքում տարբեր առիթներով Հեղինակի արտահայտված դիրքորոշումը մեր ազգային ինքնությանը հարվածելուն ուղղված <գերքննադատական> մոտեցման ու նրա հեղինակների դեմ: Այս առումով պարզ է, որ Հեղինակը զարգացրել է իր կոթողային աշխատությունում արտացոլված գաղափարները[5]:

7. Անչափ ուշագրավ է հեղինակի կողմից Անգղի ճակատամարտի վերլուծությունը (էջեր 49-59), որն իրականացվել իր ժամանակ ռազմական տեսության կոնկրետ դրույթների կիրառմամբ, ընդ որում Հեղինակը, լիովին հիմնավորված մատնանշելով մասնավորապես այն հանգամանքը, որ թշնամու բանակի շրջապատումն իրականացվել է արևելքից, արևմուտքից և հյուսիսից[6], միաժամանակ մատնանշում է նաև, որ ռազմական տեսության դրույթներին լիովին համապատասխան լիակատար շրջափակում չի իրականացվել, որպեսզի հակառակորդը զերծ մնա հուսահատորեն համառ դիմադրությունից, որը Հայկական բանակի համար կարող էր լրացուցիչ դժվարություններ առաջացնել:

8. Գրքում Հեղինակը վերլուծության է ենթարկում նաև քաղաքներում, ամրոցներում և բերդերում Վարդանանց պատերազմի ժամանակ գոյություն ունեցած կայազորների թվաքանակի հարցը` հիմնավորված կերպով գալով հետևության (էջ 62), որ, կոնկրետ տեղեկատվության գործնական բացակայության պայմաններում, Վարդանանց ապստամբության ամենասկզբում Մարզպանական Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված 16 պարսից կայազորներից յուրաքանչյուրում կարող էր առկա լինել 700-1.000 ռազմիկ: Հարկ եմ համարում նշել, որ, բացառությամբ կայազորների թվաքանակի վերաբերյալ որոշ էպիզոդիկ և ոչ քննադատական անդրադարձների, սա հանդիսանում է մեր պատմության մեջ ամրացված կետերի կայազորների ռազմիկների թվաքանակի հարցի լուսաբանման առաջին և հիմնավորված փորձերից մեկը[8]: Այս առումով խիստ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, ելնելով Եղիշեի որոշ ակնարկներից, հեղինակը ուշադրություն է գրավում այն հանգամանքի վրա, որ պարսից ամրացված կետերից ոմանց գրավումը նախապատրաստված է եղել նախօրոք, երբ, ըստ Հեղինակի, հայերը նախօրոք դրանց պարիսպների որոշ հատվածների տակ թունելներ են փորել և, աննկատ կիրառման մեջ դնելով ամրացված կետերի գրավման այդ հայտնի եղանակը, պետք եղած պահին փլուզել են որոշակի պարսպահատվածներ (էջ 64): Հետաքրքիր է նաև ավելացնել, որ, ըստ Հեղինակի ուշագրավ դիտարկման, որոշ ամրացված կետեր էլ գրավվել են անակնկալ գրոհով և ամեն դեպքում հարատև պաշարում կամ շրջափակում այսպես թե այնպես չի եղել:

9. Գրքում Հեղինակը, ըստ էության առաջիններից մեկը թեմային նվիրված հսկայածավալ գրականության մեջ, ուշադրություն է բևեռել Ատրպատականի ուղղությամբ իրականացված խորը մարտարշավի վրա, որը, ըստ Հեղինակի, Հայկական բանակն իրականացրեց 449 թ-ի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին[9]: Այս առումով խիստ ուշագրավ են Հեղինակի դիտարկումները, երբ, իրականացնելով Եղիշեի տեքստի ամփոփ վերլուծություն, նա հանգում է խիստ արժեքավոր այն հետևությանը, որը, որպես այս հարձակման սկզբնակետ, Հայկական բանակն ունեցել է պատմական Արցախ նահանգը (էջեր 67-72):
_________________________
[4] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Վարդանանց…>, էջ 7:
[5] Տես՝ Այվազյան Ա. Ա. <Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ>, Երևան 1998:
[6] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>, գիրք 14, Երևան 2008, ISBN 978-99930-4-720-9 (այսուհետ նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>), էջ 7-8: Հաշվի առնելով, որ հիշատակված աշխատանքին առջևում ևս հղումներ են լինելու, հարկ եմ համարում մի քանի խոսքով սեղմ կերպով ներկայացնել այն: Եվ այսպես, Տարեգրքում առաջին անգամ ի մի են հավաքված Հայկական բանակի և Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը ու պատերազմները, ինչպես նաև ճակատամարտերը և պատերազմները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի 18 նահանգներում առանց հայերի մասնակցության: Նման երկրորդ աշխատություն ներկայումս գոյություն չունի: Ուսումնասիրված են բացառիկ թեմաներ, որոնք համակարգված տեսքով բացակայում են այլ աշխատությունների մեջ, օգտագործվել են վերջին գիտական նվաճումները հայոց ու ռազմական պատմության բնագավառներում և, որ գուցե ամենակարևորն է, գիրքը զերծ է սովետական ժամակաշրջանում հայոց պատմությանը վարակած ու մեր ազգային ինքնագիտակցությանը հարվածելուն ուղղված դրույթներից, թեև հեղինակը բնականաբար նաև տուրք չի տվել անհիմն <ուռա-հայրենասիրությանը>: Տարեգիրքը, զուտ ֆինանսա-տեխնիկական պատճառներով բաժանված լինելով 70 գրքերի (հատորների), առանձին տպագրություններով լույս է տեսել 27.02.2007-22.01.2009 ժամանակահատվածում: Ներկայումս ավարտվում են աշխատանքները Տարեգրքի նոր հրատարակության վրա, որտեղ, ըստ վերջին տվյալների, առկա է ամփոփ տեղեկատվություն Հայկական բանակի և Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած, ինչպես նաև Հայաստանի 18 նահանգներում առանց հայերի մասնակցության տեղի ունեցած 7.579 ռազմական օպերացիայի մասին:
[7] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 8: Հարկ եմ համարում նշել, որ տողերիս հեղինակը, Տարեգրքի առանձնահատկությունները հաշվի առնելով զերծ մնալով ընթերցողի հետ իր հիմնավորումներով կիսվելուց, սակայն բնականաբար իրականացնելով կոնկրետ վերլուծություն <արտագրքային> մակարդակում, առաջնորդվել է այն սկզբունքով, որ բերդերում և ամրոցներում այլ հավասար պայմանների դեպքում միջինը կարող էր առկա լինել մոտ 1.000 ռազմիկ, իսկ քաղաքներում, համահավասար դրանց մեծության, ավելի շատ, ընդ որում իր ժամանակի այնպիսի խոշոր մեգապոլիսի կայազորը, ինչպիսին օրինակ Կոնստանդնուպոլիսն էր, պարիսպների բավարար պահպանությունն ապահովելու նպատակով պետք է ունենար առնվազն 15.000-անոց կայազոր, իսկ ինչ վերաբերվում է <մարզային կենտրոններին>, ապա սրանց կայազորների քանակը, այլ հավասար պայմանների դեպքում, խնդիր ունենալով ապահովել պարիսպների բավարար պահպանությունը, կարող էր կազմել մինչև 5.000 ռազմիկ:
[8] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 8: Հարկ եմ համարում նշել, որ, կոնկրետ ժամանակագրական տեղեկատվության բացակայության պայմաններում ես, հետևելով դեպքերի զարգացման այդ պահին ինձ համար հիմնավոր թվացող տրամաբանությանը, այս իրադարձությունը թվագրել եմ 450 թ-ի օգոստոսով, սակայն, ծանոթանալով պարոն Այվազյանի փաստարկներին, հարկ եմ համարում ճշգրտում մտցնել իմ դիրքորոշման մեջ և համաձայնել Հեղինակի առաջարկած ժամանակահատվածի հետ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 10:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
10. Արժեքավոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ, նպատակ ունենալով պարզել Մարզպանական Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը V դարում և այդ կերպ իր հերթին պարզաբանել Վարդանանց պատերազմում Հայկական բանակի թվաքանակի հետ կապված հարցերը, Հեղինակն իրականացրել է IV-V դարերի Հայաստանի դեմոգրաֆիական վիճակի մեծապես հիմնավորված վերլուծություն (էջեր 91-107)՝ արդյունքում գալով հետևության, որ քննարկվող ժամանակահատվածում Մարզպանական Հայաստանի բնակչությունը կազմել է քիչ ավել, քան 2.000.000 մարդ (էջ104): Հարկ եմ համարում ավելացնել, որ, փորձելով պարզել Ավարայրի ճակատամարտում Հայկական բանակի թվաքանակի հարցը, նման հետևության իր ժամանակին հանգել է նաև տողերիս հեղինակը[9]:

11. Ներկայացված աշխատանքում Հեղինակը փայլուն վերլուծության է ենթարկում Վարդանանց պատերազմի կարևորագույն դրվագներից մեկը հանդիսացած Խաղխաղի ճակատամարտը, ընդ որում արվում են հետևություններ, որոնցից գերակշիռ մեծամասնության հետ տողերիս հեղինակը սկզբունքորեն համաձայն է, իսկ առկա որոշ դիտողություներ էլ կլինեն ստորև: Այս տեսակետից խիստ կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ, առաջին անգամ մեր պատմագրության մեջ, նշվել ու հիմնավորվել է, որ Տրդատ II Մեծի թագավորության շրջանում Մեծ Հայքի թագավորության ռազմունակ տղամարդկանց ընդհանուր թիվը կազմել է 150.000 հոգի: Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ ըստ իս միանգամայն հիմնավոր է ճակատամարտի դաշտի հնարավոր վայրերի վերլուծության արդյունքում (էջեր 131-132) վերջինիս առավել հիմնավորված վայրի առաջարկումը, ինչն ի դեպ, նկատի եմ ունեցել նաև ես հիշատակված ճակատամարտը շարադրելիս[10]: Այս առումով կարծում եմ, որ, սկզբնաղբյուրների լռության պարագայում մեծապես հիմնավոր է նաև Խաղխաղի ճակատամարտում Հայկական բանակի թվի գնահատականը 20.000 ռազմիկի սահմաններում, մի թիվ, որը կարելի է վիճարկել[11], սակայն այդ մասին առջևում: Այս կապակցությամբ իրոք զարմանալի է, որ Հեղինակը մատնանշում է (էջ 115, տողատակի ծանոթագրությունը), թե Ս. Վ. Սարգսյանը միակ հեղինակն է, որ մինչ այս փորձել է պարզել Խաղխաղի ճակատամարտում Հայկական բանակի թվաքանակի հարցը:

12. Գրքում Հեղինակը ըստ էության սպառիչ վերլուծության է ենթարկել նաև Ավարայրի ճակատամարտը` անելով մի շարք հիմնավոր և խիստ ուշագրավ դիտողություններ: Մասնավորապես, ինչպես և Խաղխաղի ճակատամարտի պարագայում, Հեղինակը վերլուծության է ենթարկել ճակատամարտի դաշտը, կողմերի գործողությունները ճակատամարտից առաջ, դրա ընթացքում և հետագայում, կողմերի թվաքանակի հարցը, ինչպես նաև հարակից մի շարք այլ հարցեր՝ ըստ էության ներկայացնելով Ավարայրի ճակատամարտի սպառիչ մի վերլուծություն: Այս տեսակետից արժեքավոր եմ համարում և հատկապես ցանկանում եմ նշել այն, որ, իրականացնելով հիմնավորված վերլուծություն, Հեղինակը Ավարայրի ճակատամարտում ուրացողների թիվը գնահատում է 5.000 ռազմիկի սահմաններում, ընդ որում, հաշվի առնելով Հեղինակի վերլուծությանը սկզբունքորեն մոտ իմ վերլուծությունը, սակայն դրան գումարելով նաև Զորանամակի տվյալներն ու հիմք ընդունելով այն ենթադրությունը, որ երեք ռազմիկից միայն մեկն է հետևել իր ուրացող նախարարին, տողերիս հեղինակը իր հերթին հանգել է մոտավորապես նույն թվին, երբ ուրացողների թիվը սահմանվել է մոտ 6.500 ռազմիկի սահմաններում[12]: Վերջին հանգամանքը շատ է կարևորվում այն համատեքստում, որ, չանելով որևէ էական վերլուծություն, ուրացողների թիվը Ավարայրի ճակատամարտում հաճախ հասցվում, իսկ երբեմն էլ անցկացվում է 20.000-ից: Այստեղ, բնականաբար, իմաստ չտեսնելով կրկնել Հեղինակին և թողնելով ընթերցողին իրեն ծանոթանալ այս ամենին, միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ, Ավարայրի ճակատամարտի պարագայում, համենայն դեպս գոնե իմ կողմից, կարող են առաջ քաշվել մի քանի դիտողություններ կամ տեսակետներ, որոնք ենթակա են քննարկման, սակայն այդ մասին ստորև:

13. Արժեքավոր եմ համարում նաև Հեղինակի այն տեսակետը, որը, դեմ ելնելով Ավարայրի ճակատամարտին հաջորդող իրադարձությունները նկարագրելիս կիրառվող ավանդական <պարտիզանական> տերմինին, պարոն Այվազյանը հիմնավոր բացատրություններով ցույց է տալիս, որ իրականում այստեղ որևէ <պարտիզանական> երևույթ, համենայն դեպս այն իմաստով, ինչ իմաստով որ այս տերմինը կիրառվում է ժամանակակից ռազմա-տեսական գրականության մեջ, առկա չէ: Միաժամանակ այս պատերազմափուլի հետ կապված խիստ արժեքավոր են նաև այն դիտարկումները, երբ, իրականացնելով Եղիշեի տեքստի ամփոփ վերլուծություն, Հեղինակը առաջին անգամ հանգում է խիստ արժեքավոր այն հետևությանը, որ Ավարայրի ճակատամարտին հաջորդած հոների հարձակման ժամանակ վերջիններիս բանակի կազմում այդ հարձակմանը մասնակցել է նաև Հայկական բանակը (էջեր 333-335):

Գիրքը բնականաբար ունի նաև այլ արժանիքներ ևս, որոնք սույն համառոտ ակնարկում իհարկե որևէ կերպ հնարավոր չէ սպառիչ թվարկել, բայց համենայն դեպս ինձ համար հատուկ առանձնացման ենթակա էին վերև թվարկված կետերը:

_________________________
[9] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 9-10:
[10] Տես՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 9, որտեղ առաջարկված է 30.000 թիվը:
[11] Տես՝ Մհեր Հակոբյան <Վարդանանց…>, էջ 8-13; Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 39:
[12] Տես՝ Մհեր Հակոբյան <Վարդանանց…>, էջ 8-13; Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 39:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 10:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24415
Откуда: Армения, Ереван
Այն, որ Հեղինակը, ինչպես արդեն ասվեց, հանդիսանում է հայ ժողովրդի ռազմական պատմության արդի խոշոր գիտակներից մեկը, որևէ կասկածի ենթակա չէ, սակայն դրանով հանդերձ հարկ եմ համարում նշել, որ Գրքում առկա են նաև մի քանի մոտեցումներ (այս պարագայում հազիվ թե ճիշտ է կիրառել <թերություն> տերմինը), որոնք տարակուսանք են առաջացնում կամ էլ գոնե, այսպես ասենք, արժանի են լրացուցիչ քննարկման: Ստորև փորձ կարվի անդրադառնալ դրանցից մի քանիսին հիմնականում ըստ այն հերթականության, ըստ որի դրանք հանդիպում են Գրքում:

1. Ամենից առաջ աչք է զարնում և, հաշվի առնելով Հեղինակի որոշակիորեն բծախնդիր լինելը նման հարցերում, առնվազն տարօրինակ է տերմինների այն բազմազանությունը, որ կիրառվում է աշխատանքում 440-450-ական թվականներին Պարսից թագավորության արևելյան հարևանին բնորոշելիս: Այսպես, հենց սկզբում, ակնհայտորեն որպես իրար համարժեքներ, գործի է դրվում <гунны (кушаны)> (<հոներ (քուշաններ)>) տերմինը (էջ 9), հետագայում (օրինակ՝ էջ 19, 256 և այլն) կիրառվում է միայն <քուշաններ>, իսկ որոշ տեղերում էլ (օրինակ՝ էջ 256, 336)՝ միայն <հոներ> տերմինները: Այս առումով հարկ է նշել, որ, այո, թեև Պարսից թագավորության արևելյան հարևանների հարցը IV-V դարերում դեռևս մեծապես ուսումնասիրության է կարոտ, սակայն որոշ փաստեր այնուհանդերձ հայտնի են: Այսպես, հայտնի է, որ, կապված Սասանյանների տոհմի բարձրացման և պարթևական Արշակունիների անկման հետ, անկում է ապրում նաև Պարսից (մինչ այդ՝ Պարթևական) թագավորության արևելքում և հյուսիս-արևելքում մի քանի հարյուրամյակ գոյություն ունեցած Քուշանական թագավորությունը[13]: Ըստ արժանահավատ կարծիքների, III դարի կեսերին Քուշանական թագավորության այս անկումից հետո, սակայն, <քուշանական աշխարհը> շարունակել է գոյություն ունենալ արդեն մեծապես միայն <քաղաքակրթական մակարդակում>՝ ի դեմս շրջապատի հետ աստիճանաբար տարալուծվող քուշանների, որոնք կենտրոնացած էին մի քանի կիսաանկախ իշխանություններում: Այս իշխանությունները վերջնականապես ենթարկվեցին Պարսից թագավորությանը 370-ական թվականների երկրորդ կեսին, որից հետո քուշանները սկսեցին անկում ապրել արդեն նաև <քաղաքակրթական մակարդակում>, ինչը մի քանի տասնամյակ հարաբերական անդորր ապահովեց Պարսից թագավորության արևելյան սահմաններում: Սրան հակառակ, սակայն, արդեն առնվազն V դարի 20-ական թվականների սկզբից Պարսից թագավորության արևելքում հիշատակվում է հզոր Հեփթաղական թագավորությունը, որի հետ հենց այդ ժամանակից սկսված էլ սկիզբ առավ հարատև մի պայքար, պայքար, որն, ի դեպ ասած, հետագայում Պարսից թագավորությանն արժենանալու էր մի քանի ծանր և նվաստացուցիչ պարտություններ: Եվ այսպես, չնայած անկասկած է, որ <քուշանական քաղաքակրթության> փլատակների վրա վեր հառնած Հեփթաղական թագավորության բնակչության և բանակի կազմում եղել է քուշանական որոշակի էլեմենտ (քուշանները հիշատակվում են ընդհուպ մինչև VII դարի սկիզբը), սակայն ակնհայտ է, որ քննարկվող դեպքում մենք գործ ունենք արդեն լրիվ նոր մեկ այլ թագավորության հետ: Հեփթաղների էթնիկ պատկանելիության հարցը մեծապես վիճելի է, թեև հայտնի է նաև, որ սրանց ժամանակակիցները կոչել են նաև <սպիտակ հոներ>` ըստ երևույթին ցանկանալով որևէ կերպ տարբերակել Եվրոպային լավ հայտնի Աթիլլայի (434-453) հոներից: Այսպես թե այնպես, սակայն ներկայումս տարածված է այն տեսակետը, որ V դարի 20-ական թվականներից սկսած Պարսից թագավորության հարևանը արևելքում ոչ թե <քուշաններ>-ի կամ <սպիտակ հոներ>-ի թագավորությունն էր, այլ՝ Հեփթաղական թագավորությունը:

Այս առումով գտնում եմ, որ հիմնավոր չէ Պարսից թագավորության արևելքում գործող ուժին կոչել <քուշաններ> և (կամ) <հոներ>, այլ միանգամայն տեղին է կիրառության մեջ դնել <Հեփթաղական թագավորություն> արտահայտությունը, մանավանդ որ այդ պարագայում ընթերցողը վերջիններիս հստակորեն կտարբերակի նաև նույն այն հոներից, որոնց հետ հայերը Վարդանանց պատերազմի ժամանակ դաշինք ունեին և որոնք ներխուժեցին Ատրպատական Ավարայրի ճակատամարտից հետո կարճ ժամանակ անց[14]:

2. Հեղինակը, արդարացիորեն ցանկանալով առանձնացնել որպես Պարսկահայաստան հայտնի Մարզպանական Հայաստանը Մեծ Հայքի Պարսկահայք նահանգից, առաջարկում է (էջ 19) վերջինս ռուսերեն տարբերակում կոչել <Парскармения>. Այս առումով անհասկանալի է, թե ինչու է հեղինակը հրաժարվում թվում է թե առավել ընդունելի, պատմական առումով հիմնավորված և բարեհունչ <Парскахайк> կամ <Парскаайк> ձևից,

3. Հեղինակ, եթե հաշվի չառնենք մինչ այս տեղի ունեցած էպիզոդիկ հիշատակությունները, առաջիններից մեկն է մեր իրականության մեջ, որ, որպես Վարդանանց պատերազմի և հատկապես Ավարայրի ճակատամարտի սկզբնաղբյուր Եղիշեից և Ղազար Փարպեցուց բացի հիշատակում է նաև այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը[15]: Հետևելով արդարացի ու լիովին հիմնավորված այս մոտեցմանը, սակայն, անհասկանալի է, թե ինչու է հեղինակը զերծ մնացել այս կամ այն կերպ Վարդանանց պատերազմին և Ավարայրի ճակատամարտը հիշատակող այնպիսի հեղինակներին հիշատակելուց, ինչպիսիք են Սեբեոսը (կամ՝ Անանուն)[16], Մովսես Կաղանկատվացին[17], Սամվել Անեցին[18], Կիրակոս Գանձակեցին[19] (հիշատակվում է մեկ այլ առիթով), Ստեփանոս Գեակվանեցին[20], Մխիթար Այրիվանեցին[21], Դավիթ Բաղիշեցին[22], Հովհաննես Ավագերեցը[23] և Սիմեոն Երևանցին[24], ընդ որում բացառիկ այս ճակատամարտին օտարազգի հեղինակներից անդրադարձել են նաև Միքայել Ասորին[25], Դավիթ Բագրատիոնին[26] և Մյուենջիմ Բաշին[27]: Իհարկե, հասկանալի է, որ հիմնական տեղեկության աղբյուրները ցանկացած դեպքում Եղիշեն և Ղազար Փարպեցին են, սակայն, եթե խնդիր է դրվել այս ճակատամարտի վերաբերյալ վեր հանել բոլոր սկզբնաղբյուրները, ապա իմ կարծիքով պետք է գոնե նշվեր այս հեղինակների անունները, մանավանդ որ նրանցից երեքը օտարազգիներ են և ըստ էության արտահայտում են ասորիների ու վրացիների, ինչպես նաև իսլամական աշխարհի միջնադարյան մտավորականության վերաբերմունքը Ավարայրի ճակատամարտի նկատմամբ:

4. 43-րդ էջում Հեղինակը Եղիշեի կիրառած <անթիւ բազմութիւն> տերմինը ռուսերենում թարգմանել է որպես <несметной армией>: Իհարկե, հասկանալի է, որ խոսքը մեծ հաշվով բանակի մասին է, սակայն կարծում եմ, որ թարգմանություն իրականացնելիս այնուհանդերձ չպետք է նման խմբագրման ենթարկել հեղինակի խոսքը, մանավանդ որ այդ երևույթի դեմ Հեղինակն ինքը, ընդ որում մեծապես հիմնավորված, հանդես է գալիս իր աշխատանքի գրեթե ողջ ընթացքում:

5. Քննարկելով Անգղի տեղադրության հարցը (էջեր 44-45)՝ Հեղինակը հանգում է հետևության, որ 449 թ-ի հայտնի իրադարձությունը տեղի է ունեցել ոչ թե Արարատ նահանգի, Ծաղկոտն գավառում՝ Արածանի գետի ափին, գտնվող Անգղի մոտ, ինչը ավանդականորեն ընդունվում է մինչ այժմ այդ թվում նաև տողերիս հեղինակի կողմից[28], այլ այս առումով Հեղինակը առաջ է քաշում այն տեսակետը, որ իրադարձությունը տեղի է ունեցել Դվինի կամ Արտաշատի մոտ գտնվող <մի Անգղի> մոտ: Հավանական համարելով այս տեղադրությունը, միաժամանակ նշենք, որ ամենայն հավանականությամբ այս տեսակետն ևս կարող է ենթակա լինել վերանայման, սակայն ոչ Հեղինակի արտահայտած տարբերակի օգտին, քանի որ, ինչպես հետագա դատավարության ժամանակ Վասակ Սյունուն մեղադրեցին (զարմանալի կերպով այս հատվածը նաև Հեղինակն է բերում (էջ 65-ի տողատակում), սակայն հետո դրան կարծես թե ուշադրություն չի դարձնում), մոգերի ջարդը տեղի է ունեցել Զարեհավանում: Այսպիսով, լրացուցիչ փաստերի ի հայտ գալու պարագայում գուցե հնարավոր լինի պնդել, որ գոյություն է ունեցել ևս մեկ Անգղ, որը գտնվելիս է եղել Պարսկահայք նահանգի Զարեհավան գավառում և մոգերի հետ կապված էպիզոդը գուցե եղել է հենց այնտեղ:

_________________________
[13] Այս առումով խիստ արժեքավոր են Խորենացու տեղեկությունները (գիրք 2, գլուխ 73):
[14] Խնդրի վերաբերյալ տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 6-7:
[15] Առանց այդ մասին հատուկ նշում անելու վերջիններիս տվյալները Ավարայրի ճակատամարտի պատկերը վերականգնելիս օգտագործվել են նաև իմ կողմից (Տես՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 11-14):
[16] Տես՝ Սեբեոս <Պատմություն>, գլուխ 7:
[17] Տես՝ Մովսես Կաղանկատվացի <Պատմություն Աղվանից աշխարհի>, գիրք 2, գլուխ 1:
[18] Տես՝ Սամվել Անեցի <Ժամանակագրություն>:
[19] Տես՝ Կիրակոս Գանձակեցի <Հայոց պատմություն>, գլուխ 1:
[20] Տես՝ Ստեփանոս Գեակավանքեցի <Հիշատակարան 1232 թվականի>:
[21] Տես՝ Մխիթար Այրիվանցի <Հայոց պատմություն>, մաս 3:
[22] Տես՝ Դավիթ Բաղիշեցի <Ժամանակագրություն>:
[23] Տես՝ Հովհաննես Ավագերեց <Ժամանակագրություն>:
[24] Տես՝ Սիմեոն Երևանցի <Ջամբռ>, գլուխ 2:
[25] Տես՝ Միքայել Ասորի <Ժամանակագրություն>, Հավելված 5:
[26] Տես՝ Դավիթ Բագրատունի <Վրաստանի պատմությունը>, գլուխ 70:
[27] Տես՝ Մյուենջջիմ-Բաշի <Պատմություն>:
[28] Տես՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 7:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 4 из 6   [ Сообщений: 77 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB