Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 26 фев 2018, 06:19

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 75 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
6. Առաջին պատերազմափուլի պարագայում, մեծապես հիմնավորված կերպով ներկայացնելով թշնամական 16 կայազորների ոչնչացման էպիզոդները և հիմնավորելով, որ հարատև պաշարողական գործողությունների մեջ ներքաշվելը հայերի համար կարող էր կործանարար հետևանքներ ունենալ (էջեր 59-60), Հեղինակը զարմանալի կերպով իր հիմնավորումներին չի ավելացնում ևս մեկը, որ դիմացը ձմեռ էր, իսկ ձմռանը մղվող պաշարողական գործողությունները միշտ էլ կապված են եղել մեծ դժվարությունների հետ և դրանցից բոլոր ժամանակներում ամեն կերպ ձգտում էին խուսափել:

7. Հեղինակը, 61-րդ էջում վերլուծելով <դարձյալ հարձակվելու> խնդիրը, կապված Անգղի դեպքերից հետո պարսից 16 կայազորների վրա հարձակվելու էպիզոդի հետ, անում է տրամաբանական հետևություն, որ <դարձյալ> հարձակում լինել չէր կարող, քանի որ մինչ այդ թշնամական որևէ կայազորի վրա հարձակում չէր եղել: Կարծում եմ, սակայն, որ իրականում <դարձյալ հարձակվել> արտահայտությունը կարող է կիրառված լինել այն իմաստով, որ, մեկ անգամ հարձակվելով Անգղում տեղակայված հակառակորդի վրա և հաջողությամբ ավարտելով գործը, հայերը դարձյալ անցան հարձակողական գործողությունների՝ արդեն պարսից 16 կայազորների ուղղությամբ: Այս հանգամանքը, սակայն, մեծապես համարում եմ ոչ էական, որովհետև ակնհայտ է, որ պարսից 16 կայազորների ոչնչացումը գործնականում տեղի է ունեցել Անգղի ճակատամարտից շատ կարճ ժամանակ անց:

8. Գրքի մի շարք հատվածներում (օրինակ՝ էջեր 65, 336 և այլն), կապված այն բանի հետ, որ Ավարայրի ճակատամարտից և հոների կողմից Ատրպատականի ասպատակումից հետո ողջ մնացած հայ նախարարները բանակցություններ են սկսում պաշտոնական Տիզբոնի հետ, Հեղինակը այս կամ այն կերպ կիրառում է <հանձնվել> տերմինը, ինչը, սակայն, կարծում եմ մեծապես տեղին չէ, քանի որ, ինչպես ցույց են տալիս սկզբնաղբյուրները և Հեղինակի իսկ վերլուծությունը, այստեղ խոսքը կարող է վերաբերվել միայն հաշտության հնարավոր պայմանները քննարկելու նպատակով հայ նախարարների Տիզբոն մեկնելուն, ընդ որում լրիվ այլ հարց է, որ այդ ընթացքում նրանք նենգաբար գերվել են[29]:

9. Հեղինակը, հիանալի կերպով նկարագրելով Արտաշատի ճակատամարտը և ընդունելով հանդերձ, որ խոսքը կարող է գնալ նաև Դվինի մասին, փաստն այնուհանդերձ կապում է հենց Արտաշատի հետ, թեև, հաշվի առնելով, որ հետագայում գերիներին հենց Դվին են բերել, հավանական կարելի է համարել հենց վերջին տարբերակը[30]: Այնուհանդերձ այս հանգամանքը մեծապես կարող է համարվել ոչ էական, քանի որ Արտաշատն ու Դվինը գտնվում էին իրար շատ մոտ և քիչ չեն օրինակները, երբ նույն ճակատամարտը անվանվել է իր մոտ գտնվող երկու բնակավայրերի անուններով միաժամանակ[31]:

10. 77-րդ էջում, խոսելով Բյուզանդիային Աթիլայից բխող սպառնալիքի մասին, Հեղինակը հայտնում է <արևմտյան ճակատ>-ի մասին, այն դեպքում, երբ Աթիլլայի հոները կայսրությանը սպառնում էին ամենից առաջ Դանուբ գետի երկայնքով, երբ հարվածի տակ էր հայտնվում Բալկանյան թերակղզին, իսկ այդ պարագայում, հաշվի առնելով Կոնստանդնուպոլսի տեղադրությունը, ավելի շուտ կարելի է խոսել <հյուսիսային ճակատ>-ի, առավելագույնը՝ <հյուսիս-արևմտյան ճակատ>-ի մասին:

11. 97-րդ և մասնավորապես նաև 104-րդ էջերում Հեղինակը առաջիններից մեկը մեր պատմագրության մեջ լիովին հիմնավորված առաջ է քաշում այն թեզը, որ <Հայաստան>-ը դա միայն Մեծ Հայքը չէ և հայ ժողովուրդը միայն Մեծ Հայքում չէր, որ բնակվում էր, այլ այդ հասկցությունների մեջ պետք է հաշվի առնել նաև Փոքր Հայքի, ինչպես նաև, ըստ Հեղինակի տերմինաբանության, Ադիաբենեի և Հյուսիսային Միջագետքի հայ բնակչությանը (Հայոց Միջագետքը)[32]: Անելով այս հիմնավոր հետևությունը, սակայն, Հեղինակը զարմանալիորեն կանգ է առնում կես ճանապարհին և որպես պատմական Հայաստանի մաս չի ընդունում Կիլիկիան, չնայած այն հիշատակվում է որպես <արիմների> հայրենիք, ի սկզբանե եղել եղել է այսպես կոչված <խուռիական քաղաքակրթության> սահմաններում և որևէ հիմք չկա տանաջատել այն պատմական Հայաստանի այլ մասերից:

12. 101-րդ էջում Հեղինակը, զարմանալիորեն նահանջելով մինչ այդ ամրությունների կայազորի թվաքանակը պարզաբանելուն ուղղված իր հստակ վերլուծությունից և հիմք ընդունելով Փավստոս Բյուզանդի տեղեկությունները, գրում է, որ Արտագերս ամրոցում եղել է <11.000 հոգանոց զորք>, որը ողջ կազմով զոհվել: Արտագերս ամրոցի ավերակները, սակայն, ներկայումս լավ հայտնի են և ակնհայտ է, որ ոչ միայն զորք, այլև 11.000-անոց բնակչություն իսկ չի կարող այնտեղ տեղավորվել ամենից առաջ զուտ ֆիզիկապես, դեռ չասած էլ այն մասին, որ, ինչպես վերևում նշվեց, նույնիսկ մարզային խոշոր քաղաքների կայազորները հազիվ կազմում էին մինչև 5.000 հոգի, իսկ Կոնստանդնուպոլսի կայազորը պարիսպների բավարար պաշտպանությունն ապահովելու համար նույն այդ ժամանակ պետք է կազմված լիներ առնվազն 15.000 ռազմիկից, ի՞նչ է, Արտագերսը իր մակերեսով միայն մի քի՞չ էր զիջում միջնադարի ամենախոշոր քաղաքներից մեկին: Այսպիսով ակնհայտ է, որ <Արտագերսի 11.000-ը> ուղղակի ոչ հավաստի տեղեկատվություն է[33]:

13. 106-րդ էջում, թեև այս հանգամանքը համարում եմ ոչ էական, Հեղինակը խոսում է Տարոնի` արմատներով հնդիկ (կիրառվում է <индами> տերմինը) բնակչության մասին, սակայն կարծում եմ, որ այս պարագայում Զենոբ Գլակի տեղեկությունները արժանահավատ չեն, մանավանդ որ դասական իմաստով հնդիկներ քննարկվող ժամանակաշրջանում չեն էլ եղել ու խոսքը տարաբնույթ ցեղերի և նույնիսկ ժողովուրդների մասին է, որոնք հիմա էլ բնակվում են Հնդկաստանի տարածքում ու ամենևին էլ իրենց հնդիկ չեն համարում, իսկ <հնդիկ> էթնոսն էլ դեռևս մեծապես ձևավորման փուլում է: Այս առումով հասկանալի, որ հեղինակը նկատի չունի <հնդիկներին> ժամանակակից իմաստով, սակայն մյուս կողմից էլ հատվածը կարծում եմ խմբագրման կարիք ունի:

14. 114, 166-167 և մի քանի այլ էջերում Հեղինակը պնդում է, որ Խաղխաղի ճակատամարտում Հայկական բանակը կազմված է եղել բացառապես միայն հեծելազորից, թեև մեկ այլ տեղ այնուհանդերձ ընդունում է, որ կարող էին առկա լինել որոշակի ուժեր, որոնք կարող էին նախատեսված լինել Աղվանքի տարածքում պաշարողական գործողություններ իրականացնելու համար (էջ 119-ի տողատակում): Կարծում եմ, սակայն, որ այս պնդումը կարելի է որոշակիորեն կասկածի տակ դնել, քանզի Ղազար Փարպեցին ինքը[34] հայտնում է, որ Խաղխաղի ճակատամարտի ավարտական փուլում հայ նետաձիգները աղեղների հարվածի տակ են առել <մեծ գետը> լցված թշնամու ռազմիկներին: Իհարկե, այս պարագայում խոսքը կարող է նաև հեծյալ նետաձիգների մասին լինել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպի Աղվանք արշավելիս Հայկական բանակը պետք է լուծեր կոմբինացված խնդիրներ, կապված ոչ միայն դաշտային ճակատամարտերի կամ ասպատակությունների, այլ նաև լեռնային մարտերի ու ամրությունների գրավման հետ, ինչպես նաև այն, որ ծանր հեծելազորը (ինչպես, ի դեպ, նաև ներկայումս զրահատանկային ուժերը) խորհուրդ չի տրվում կիրառել առանց հետևազորի աջակցության, Խաղխաղի ճակատամարտում Հայկական բանակը միայն հեծելազորից կազմված լինելու թեզ համենայն դեպս գոնե ինձ համար չեմ կարող համարել ընդունելի[35]:

_________________________
[29] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Վարդանանց…>, էջ 27:
[30] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 8:
[31] Օրինակ, Գավգամելայի մ.թ.ա. 331 թ-ի ճակամատարտը հայտնի է նաև որպես <Արբելայի ճակատամարտ>, Գրյունվալդի 1410 թ-ի ճակատամարտը՝ որպես <Տաննենբերգի ճակատամարտ>, Բորոդինոյի 1812 թ-ի ճակատամարտը՝ որպես <Մոսկվայի ճակատամարտ> և այլն:
[32] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 3-4; Մհեր Հակոբյան <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>, գիրք 1, Երևան 2007, ISBN 978-99930-4-720-9, էջ 9-10, որտեղ մասնավորապես նշվում է, որ. <<Հայաստան> հասկացությունը երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Ուրմիա լճի արևելյան ափին գտնվող Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել ուսումնասիրության>:
[33] Տես՝ Մհեր Հակոբյան <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>, գիրք 13, Երևան 2008, ISBN 978-99930-4-720-9, էջ 37:
[34] Տես՝ Ղազար Փարպեցի (գիրք 2, գլուխ 35):
[35] Տես նաև՝ Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 9-10:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
15. 114-րդ էջում, մինչ այդ լիովին հիմնավորված վերլուծելով Հայկական երեք բանակների առկայության և գործողությունների հնարավոր պատկերի հարցը, Հեղինակը, 3-րդ՝ Վասակ Սյունուն հանձնված, բանակի թվաքանակը սահմանելով որպես 25.000, ըստ իս որոշակիորեն սխալվում է իր գնահատականում և այն իրականում ավելի փոքր՝ մոտ 15.000, է կազմել: Որպես հիմնավորում ասածի կարող եմ մատնանշել այն տրամաբանությունը, որ, ինչպես ի դեպ նշում է նաև Հեղինակը, Խաղխաղի ճակատամարտում Աղվանքի մարզպանության պարսկական բանակի ջախջախման պարագայում այլևս չէին մնա էական ուժեր, որոնք դիմադրություն կկազմակերպեին 3-րդ բանակի հարձակման ուղղությամբ, իսկ այս տրամաբանությունը հաշվի առնելիս արդեն ոչ մի հիմք չի մնում, այն էլ ուժերի առկա սղության պայմաններում, 3-րդ բանակում թողնել <ավելորդ 10.000>-ը և չփոխանցել այն հենց նույն 2-րդ բանակին, որը խնդիր ուներ Աղվանքում ընդհարվել այդ պահին հայերի դեմ գործող պարսկական հիմնական բանակի հետ: Այս կապակցությամբ կարծում եմ, որ հիմնավոր չէ նաև Սյունիների զորաբանակի թվին՝ 19.400-ին, անքննադատաբար մոտենալը, քանզի, նույնիսկ եթե դրա կազմում հաշվենք նաև Արցախի զինված ուժերը, անհամապատասխանությունը այլ առաջատար տոհմերի զորագնդերի հետ ևս մնում է էական, իսկ Սյունիները, նույնիսկ Առանշահիկների հետ միասին հավասարապես ապահովելով այդ թիվը, հաստատ 9-10 անգամ հզոր չէին նույն Մամիկոնյաններից, որոնք, ըստ Զորանամակի, ունեին միայն 1.000 ռազմիկ[36]:

16. 121-րդ էջի տողատակում Հեղինակը միջնորդավորված կերպով կարծես թե հանգում է <Մամիկոնյանների՝ չինական գաղթականներ> լինելու տեսությանը, սակայն, քանի որ այն մեծ հաշվով չի պնդվում, այստեղ սույն կետի վրա շատ չենք ծանրանա, այլ միայն կավելացնենք, որ, հաշվի առնելով առկա տեղեկատվությունը, կարելի է գալ միանշանակ հետևության, որ Մամիկոնյանների տոհմը տոհմիկ հայկական է և նրանց <եկվորության> մասին որևէ տվյալ ուղղակի չկա, այլ այդ թեզը իրոք առաջ է եկել զուտ <ճեն> բառը որպես <չին> սխալ մեկնաբանելուց:

17. Կարծում եմ, որ 124-րդ էջում Հեղինակը որոշակիորեն սխալվել է, երբ, մեջբերելով Ամմիանոսի հայտնի տեղեկությունը, հետևության է գալիս ձախլիկ նետաձիգների մասայական առկայության կամ, այսպես ասենք, նրանցից կազմված որոշ զորաջոկատների մասին: Այսպես, ըստ Ամմիանոսի, որը նկարագրում է նետահարման գործողությունը և որի խոսքերը մեջբերում է Հեղինակը, պարսից վարպետ նետաձիգները պիրկ աղեղնալարերը ձգում էին մինչև սեփական աջ պտուկը՝ այդ ընթացքում ձախ ձեռքում սեղմված պահելով նետը: Իրականում, սակայն, եթե խոսքը գնում է ձախ ձեռքով աղեղնալարը ձգելու մասին (ինչը կարծես թե բխում է նետը <ձախ ձեռքում սեղմված պահելու> հանգամանքից, որն իր հերթին կարծես թե հիմք է տալիս խոսելու ձախլիկության մասին), ապա այդ պարագայում աղեղնալարերը պետք է ձգվի մինչև նետաձիգի ձախ, այլ ոչ թե աջ պտուկը: Իրոք, պարզագույն մոդելավորումը կարող է ցույց տալ, որ հակառակը պնդելը աբսուրդ է, քանզի ձախ ձեռքով աղեղնալարը դեպի աջ պտուկը քաշելն ուղղակի իմաստ չունի և խիստ կբարդացնի նետահարման գործընթացը՝ գցելով վերջինիս արդյունավետությունը: Այս պարագայում կարծում եմ, որ իրոք աղեղնալարը ձգվել է աջ ձեռքով դեպի աջ պտուկը, ինչը չի հակասում միաժամանակ նաև ձախ ձեռքում նետը սեղմած ունենալու պարագային, քանի որ այդ դեպքում նետաձիգի ձախ ձեռքը սեղմած պահած է լինում աղեղնափայտը՝ թաթի մակարդակում ունենալով նետի համապատասխան (միջին) մասը կամ նույնիսկ ծայրակալը, երբ ձախ ձեռքը կամ, ավելի ճիշտը՝ թաթը և մատները, նետի համար հանդիսանում են հենարան:

18. Ըստ իս, ելնելով երկրորդ պատերազմաշրջանը լուսաբանող 6 և 7-րդ գլուխների ներքին տրամաբանությունից, 6-րդ գլուխը պետք է վերնագրված լիներ <Решающий этап Халхалского сражения: Халхалское сражение по Егишэ>, քանի որ, իրոք, այն նվիրված է ճակատամարտի և նրա վճռական հատվածի վերլուծությանը բացառապես միայն Եղիշեի տվյալների հիման վրա: Այս առումով հատկանշական է, որ հաջորդ գլուխը, վերնագրված լինելով <Халхалское сражение по Лазарю Парпеци>, լիովին համապատասխանում է իր ներքին բովանդակությանը:

19. Նկարագրելով Խաղխաղի ճակատամարտի ավարտական փուլը՝ հեղինակը գալիս է հետևության, որ փախուստի ճանապարհին Պարսից թագավորության բանակի ռազմիկները լցվել են Աղստև, այլ ոչ թե Կուր գետ (էջ 149), սակայն այս պնդման հետ թերևս դժվար է համաձայնել, քանի որ ըստ Ղազար Փարպեցու. <…պարսից ավագներից ոմանք, նավեր նստած, շտապում էին փախչել մեծ գետի այն կողմը: Հայոց երանելի զորավար Վարդանն Արշարունյաց իշխան Արշավիր Կամսարականին ստիպեց շտապով նետեր արձակել նավով փախչողների հետևից, որովհետև վստահ էր նրա դիպուկ ու անվրեպ նետաձգության վրա, իսկ Արշավիր Կամսարականը, ինչպես որ միշտ էր սուրբ զորավարի խոսքն ու կամքը հլու կատարող, շտապ իրագործելով նրա հրամանը, նավավարների ու փախստականների հետևից նետեր արձակելով և խոցոտելով նավավարներին ու շատ ուրիշների, որոնք նավերի մեջ էին, սաստիկ վերքեր հասցրեց նրանց: Վիրավորների տապալվելուց նավերն էլ կործանվում էին, և նավավարներից ու պարսիկ գլխավորներից շատ շատերը գետասույզ լինելով կորան>[37]: Այսպիսով ակնհայտ է, որ մի կողմից թշնամու ռազմիկները իրոք փախան հենց <մեծ գետի> կողմը, ինչը դժվար թե վերաբերվի Աղստևին և իրոք ավելի բնորոշ է Կուրին, մյուս կողմից էլ Աղստև գետը չափսերը հաշվի առնելով դժվար թե այն հարկ լիներ անցնել նավակներով, եթե գետն ընդհանրապես այդ հատվածում նավարկելի էլ է:

_________________________
[36] Տես՝ Մհեր Հակոբյան <Վարդանանց…>, էջ 9; Մհեր Հակոբյան <Տարեգիրք…>, էջ 39: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ, իրոք, Սյունիները, որքան էլ հզոր լինեին, չէին կարող այդքան գերակշռել նույն Մամիկոնյաններին, մանավանդ, որ առկա են նաև այլ տեղեկություններ: Այսպես, դեռ Ավարայրից 82 տարի առաջ` 369 թ-ի դեկտեմբերին, Անդովկ Սյունու կողմից Տիզբոնն ասպատակելու ժամանակ նրա հեծյալների թիվը 1.700 էր: Եթե ընդունենք, որ Սյունյաց գնդի մոտ 300 ռազմիկ էլ այս կամ այն պատճառով չի մասնակցել այս գործողությանը, ապա վերջինիս թիվը կկազմի 2.000 ռազմիկ, իսկ դա արդեն նորմալ և լիովին ընդունելի մի թիվ է, քանի որ օրինակ Սյունիներին շատ քիչ զիջող Բագրատունիները և Մամիկոնյանները նույն ժամանակաշրջանում ունեին համապատասխանաբար 1.500 ու 1.000 ռազմիկ: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև իր մարզպանության տարիներին Վասակի ձեռք բերած մեծ ուժը, հարստությունը և ազդեցությունը, կարելի է ենթադրել, որ Սյունյաց գունդը քննարկվող իրադարձությունների ժամանակ իր կազմում առավելագույնը ունեցել է մոտ 4.000 ռազմիկ, որից մոտ 3.000-ը հետևել է իր նախարարին մինչև վերջ:
[37] Տես՝ Ղազար Փարպեցի (գիրք 2, գլուխ 35):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:19 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
20. Խաղխաղի և Ավարայրի ճակատամարտերը վերլուծելիս Հեղինակի շատ մտահանգումներում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Հայկական բանակում ծանր հեծելազորը թեթև հեծելազորի հետ թվաքանակի առումով հարաբերվել է մեկը երեքի (1/3) հարաբերակցությամբ, այն դեպքում, երբ Պարսից թագավորության բանակում այս հարաբերակցությունը կազմել է մեկը տասի (1/10) հարաբերակցություն, ընդ որում որպես հաշվարկի հիմք ըստ էության վերցվել է ծանր և թեթև հեծելազորի հարաբերակցությունը Հայկական բանակում մ.թ.ա. I դարում: Իր հերթին, հավանական է համարել, որ Պարսից թագավորության բանակի պարագայում 1/10 հարաբերակցությունը Հեղինակը վերցրել է Կրասոսին ջախջախած պարթևական Սուրեն զորավարի գնդի կազմի վերլուծությունից, որում, այլ ուժերի թվում, կային 1.000 ծանր հեծյալներ, իսկ բոլոր հեծյալների թիվն էլ կազմում էր 10.000[38], ընդ որում երկու դեպքում էլ հաշվի են առնեցվում Վ. Պ. Նիկանորովի հետևությունները[39]: Այս կապակցությամբ կարծում եմ, սակայն, որ մ.թ.ա. I դարի իրականությունը հաշվի առնելով հետևության գալը V դարի Հայկական, ինչպես նաև Պարսից թագավորության բանակի վերաբերյալ երկու պարագայում էլ առնվազն այնքան էլ չի կարող կոռեկտ համարվել: Այսպես, Հայկական բանակը V դարում իրենից ներկայացնում էր վաղ ֆեոդալական տիպի հասարակարգին բնորոշ մի բանակ, ինչը մեծապես այդպես չէր կարող լինել մ.թ.ա. I դարի պարագայում: Իրավիճակը ավելի արմատական տարբերություններով է լի, սակայն, պարթևական ու պարսկական հասարակարգերի, հետևաբար նաև հեծելազորների համեմատության պարագայում, քանզի, եթե մեծապես քոչվոր տարրի վրա շեշտը դնող Պարթևական թագավորության բանակում միայն ռազմական ավագանու բարձր շերտից հավաքագրվող ծանր հեծյալները, բնականաբար լինելով ոչ այնքան մեծաքանակ, իրոք կարող էին ընդհանուր հեծելազորի թվում հանդես գալ 1/10 հարաբերակցությամբ[40], ապա նույնը չի կարելի ասել արդեն իրենից վաղ ֆեոդալական տիպի միապետություն ներկայացնող Պարսից թագավորության մասին, ընդ որում սա դեռ այն պարագայում, որ ոչ IV դարում, ոչ V դարում և ոչ էլ հետագայում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը և հասարակարգը էապես չէր տարբերվում Պարսից թագավորության սոցիալ-տնտեսական վիճակից ու հասարակարգից: Այս պարագայում համենայն դեպս առնվազն գոնե ինձ համար անընդունելի է բերված ոչ միայն ողջ սխեման <1/3 և 1/10>-ի վերաբերյալ, այլև՝ դրանից բխող մնացած հետևությունները, որոնք հեղինակը շարադրում է Ավարայրի ճակատամարտի պարագայում, ընդ որում ես ընդունում եմ, որ երկու բանակներում էլ ծանր և թեթև հեծելազորները հարաբերակցվել են 1/3 հարաբերությամբ: Համեմատության համար վերջում ավելացնենք, որ VI դարի կեսերին Խոսրով I Անուշիրվանի (531-579) կողմից կազմվեցին ծանր հեծելազորի (սավարան) 12 բյուրեր, որոնց հիմնական առանձնահատկությունը հենց ծանր զինվածությունն էր:

21. Մյուս դիտարկումները, որոնք պայմանականորեն հավաքել եմ մեկ խմբում, վերաբերվում են Ավարայրի ճակատամարտի որոշ տարրերին: Այսպես, ցանկալի կլիներ, որ Հեղինակը այնուհանդերձ գոնե մոտավորապես նշեր Ավարայրի ճակատամարտի հիմնական փուլերի սկզբի ու ավարտի ժամերը, քանզի այն հիմնավոր վերլուծությունը, որն իրականացվել է, կարծես թե դրա կարիքն իրոք պահանջում է: Այս կապակցությամբ հարկ է ավելացնել, որ, ըստ իս, ընդունելի չէ Հեղինակի այն պնդումը, որ ճակատամարտը սկսվել է <где-то к полудню> (էջ 308), այն դեպքում, երբ, ըստ Ղազար Փարպեցու, այն սկսվեց երբ. <…մոտեցել էր արդեն արևագալի ժամը>[41], երբ էլ հենց հակառակորդ բանակները պատրաստվեցին ճակատամարտի: Ըստ իս համեմատաբար ընդունելի է հեղինակի մատնանշած ճակատամարտի վերջի ժամը՝ <приблизительно в шесть-семь часов вечера>, թեև նման մոտեցումն էլ է մեծապես անհասկանալի, քանի որ, ըստ Եղիշեի. <…դաժան գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը>[42], իսկ վերջին երկու պարագաներում էլ ակնհայտ է, որ երկրագնդի մեր հատվածում մայիսի 26-ին խոսքը կարող է վերաբերվել համապատասխանաբար մոտավորապես 07:00-ին և 21:00-ին: Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ ճակատամարտի նկարագրման ողջ ընթացքում հեղինակը բավականին դրական է արտահայտվում Մուշկան Նիսալվուրտի զորավարական հատկանիշների մասին, որը գուցե իրոք այդպես էր, սակայն հարկ է նաև հաշվի առնել քանակական գործոնը՝ Պարսից բանակի քանակական առավելությունը, որը հնարավորություն էր ստեղծում հաջող գործել պահեստազորային ուժերով, այն դեպքում, երբ քանակապես թշնամուն զիջող հայերի ուժերը ի վերջո պետք է սպառվեին: Այսինքն, կոպիտ ասած, հակառակորդին պահեստազորային ուժերի հաշվին գերազանցող զորավարը <միշտ էլ կարող է լավը լինել> հենց միայն այն բանի հաշվին, որ ժամանակին ու հետևողականորեն մարտի մեջ մտցնի պահեստազորային ուժերը: Կողմերի թվաքանակներին մասին, սակայն, մանրամասն կխոսվի ստորև:
_________________________
[37] Տես՝ Ղազար Փարպեցի (գիրք 2, գլուխ 35):
[38] Տես՝ Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ, Կրասոս>, գլուխ 21:
[39] Տես՝ Никоноров В. П. К вопросу о парфянском наслдии в сасанидском Иране, СпБ 2005.
[40] Այս առումով հատկանշական է, որ նույն մ.թ.ա. 53 թ-ի Խառանի ճակատամարտի պարագայում Պլուտարքոսի տվյալներն իրենք են հիմք տալիս գալ հետևության, որ առկա թեթև հեծելազորայինները որոշակիորեն խորթ էին պարթևական քաղաքակրթությանն ու նրա վերնախավին (տես՝ Պլուտարքոս <Համեմատական կենսագրություններ, Կրասոս>, գլուխ 24):
[41] Տես՝ Ղազար Փարպեցի (գիրք 2, գլուխ 37):
[42] Տես՝ Եղիշե (գլուխ 5):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
22. Հեղինակը, արդարացիորեն նշելով, որ ցանկացած ռազմական գործողությանը բնույթը ճիշտ ընկալելու համար պետք է պարզել հակամարտող կողմերի բանակների թվաքանակների հարցը, Եղիշեի տեղեկությունների հիման վրա Հայկական բանակը գնահատում է ավանդական 66.000-ի շրջանակներում, ընդ որում պնդելով, որ ողջ բանակը, որն այդ պահին առկա է եղել Վարդան Մամիկոնյանի տրամադրության տակ այդ թվում նաև ոչ անմիջականորեն Ավարայրի դաշտում, կազմում էր 75-80.000 ռազմիկ (էջ 284): Իր հերթին Հեղինակը Ավարայրի դաշտում գործող Պարսից թագավորության բանակը գնահատում է 120.000 հոգու կազմով, որոնցից 20.000-ին, սակայն, որակում է որպես <ոչ շարայիններ> (էջ 244): Ինչ վերաբերվում է կողմերի կորուստներին, ապա Հեղինակը, չնահանջելով ավանդական տեսակետից, կրկնում է հին ու հայտնի թվերը՝ 1.036-ը որպես Հայկական ողջ բանակի և 3.544-ը որպես Պարսից թագավորության բանակի կորուստներն արտահայտող թվեր (էջ 200, 310):

Այս առումով ամենից առաջ անհասկանալի է, թե ինչու Ավարայրի ճակատամարտում կենաց ու մահու պայքարի պատրաստվող Վարդան Մամիկոնյանը պետք է հանկարծ 10-15.000-անոց ուժերը, որոնք իրոք զգալի թիվ էին կազմում <ամեն մի զինվորը հաշվող> Հայկական բանակի համար, հանկարծ թողներ թիկունքում, թող ներվի մեզ այս խոսքերը` <ինչ-որ մի> կայազորային ծառայության համար: Այս պարագայում ակնհայտ էր, որ բոլոր ամրացված կետերում էլ կարելի էր թողնել մեկ-երկու տղամարդ, որոնք ուղղակի կհսկեին ամրությունները, իսկ ամրության մինիմալ կարիքների սպասարկման համար անհրաժեշտ մնացած հաստիքներն էլ առժամանակ լրացնել շրջակա բնակավայրերի կանանց, ծերերի կամ պատանիների հաշվին[43] :

Հայկական բանակի ավանդական <66.000-ի մասին>, ինչպես արդարացիորեն նշում է Հեղինակը, հայտնում է Եղիշեն, ըստ որի. <Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000>[44]: Այս հաղորդման հիման վրա հետագա ուսումնասիրողները, առանց խորանալու հարցի էության մեջ, բերվածը ընկալել են որպես Ավարայրի ճակատամարտին մասնակցած ողջ Հայկական բանակի թիվն արտացոլող տեղեկություն: Չընկնելով այս թվի <հմայքի> տակ և անելով սեփական վերլուծություն` վերջնական արդյունքում, սակայն, ըստ էության, նույն մտքին է հանգել նաև Հեղինակը: Այսպիսով կարծում եմ, որ այս հարցում խնդիրը միանշանակ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի[45]:

Ամենից առաջ հեշտ է նկատել, որ Եղիշեն իրականում խոսում է միայն նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի մասին: Եվ իրոք, Եղիշեն կարող էր ճշտորեն իմանալ միայն նախարարական զորագնդերի ռազմիկների ընդհանուր թիվը, իսկ քաղաքների, ավանների և եկեղեցու ընդարձակ կալվածքների ժողովրդական աշխարհազորի, ինչպես նաև այն ռամիկների ազատ գյուղական համայքներից հավաքված այն ռազմիկների թիվը, որոնք հանդես էին գալիս իրենց նախարարական գնդերի հետ միասին կամ առանձին ջոկատերով, Եղիշեն ոչ միայն չի նշել, այլ նաև գուցե չէր էլ կարող ճշտորեն իմանալ վերջիններիս ճշգրիտ թվաքանակը: Այս ռազմիկների թիվը կարելի է մոտավորապես տալ 34.000-ի շրջանակներում, քանի որ այդ ժամանակաշրջանում Մարզպանական Հայաստանում կար առնվազն 2.000.000 բնակչություն, ընդ որում այս պարագայում ուժերի ծայրահեղ լարման պայմաններում գործի մեջ դնել բնակչության ընդհանուր թվի 5 տոկոսից էլ քիչը հաստատ հնարավոր էր: Այսպիսով կարելի է պնդել, որ իրականում Ավարայրի ճակատամարտում Հայկական բանակը կազմել է մոտ 100.000 ռազմիկ, սակայն, և սա կարևոր է ընդգծել, Եղիշեի այն տվյալը, թե թշնամին հայերին գերազանցում էր 3 անգամ, վերաբերվում է միայն նախարարական (հաստիքային) զորքին` 66.000-ին:

Պետք անդրադառնալ նաև Պարսից թագավորության բանակի թվաքանակին: Այսպես, դեռևս Փայտարականում կայացած զորահավաքի ժամանակ պարսից բանակի բարձրագույն հրամանատարությունը, համաձայն Հեղինակի կողմից իսկ մատնանշված պարսից ռազմական դոկտրինայի հիմնարար դրույթներից մեկի, նախատեսում էր հայերի ամեն ռազմիկի դեմ հանել երեք ռազմիկ [46] ու հետագայում ոչինչ չխանգարեց և չէր էլ կարող խանգարել ինքնասեր ու խիստ բռնկուն Հազկերտ II-ին (439-457) ապահովել ուժերի նման հարաբերակցությունը, այն էլ այն պարագայում, որ Պարսից թագավորության բանակի ընդհանուր թիվը V դարում գնահատվում է 300.000 ռազմիկի շրջանակում[47]: Այսպիսով Հայկական նախարարական կամ հաստիքային զորքի թիվը, ըստ Եղիշեի, 66.000 էր, այսինքն Պարսից թագավորության բանակը կազմել է առնվազն 198.000 ռազմիկ:

Մինչև առաջ անցնելը նշենք, որ մեր որոշ ուսումնասիրողներ Պարսից թագավորության բանակի թիվը իջեցնում են մինչև 90.000 և նույնիսկ 80.000, ելնելով այն հանգամանքից, որ իբր Եղիշեն, հետևելով հունա-հռոմեական պատմագիտության ավանդույթներին, չափազանցրել է Պարսից թագավորության բանակի թիվը` նպատակ ունենալով ընդգծել հայերի քաջությունը և հերոսությունը: Սակայն այս տեսակետը իր հիմքում ըստ էության չունի որևէ հիմնավորում և հիմնված է ընդամենը միայն հայ հեղինակների հայտնած տեղեկությունների ու Հայկական բանակի թերգնահատման վրա, մի մոտեցում, որը անընդունելի է:

_________________________
[43] Հարկ է նշել, որ սա մի ինչ-որ բացառիկ առաջարկ չէ, այլ` ռազմական պատմության մեջ ուժերի անհավասարության իրավիճակում բավականին տարածված վարքագիծ: Այսպես, Ռամլայի 27.08.1105 թվականի վճռական ճակատամարտին պատրաստվելիս Երուսաղեմի թագավորության արքա Բալդուին I Բուլոնացին (1100-1118), որը գործում էր կենդանի ուժի ծայրահեղ պակասի պայմաններում, ունենալով ողջ թագավորությունով մեկ ցրված միայն 4.000 ռազմիկ (Եդեսիայի կոմսության, Անտիոքի դքսության և մասնակիորեն նաև նոր ձևավորվող Տրիպոլսի կոմսության ուժերը հաշվի չեն առնեցվում, քանի որ այդ պահին նրանք իրենք սեփական ուժերի ծայրահեղ լարուման հաշվին հազիվ իրենց խնդիրներն էին լուծում) և խնդիր ունենալով որևէ կերպ հավասարակշռել Ֆաթիմյանների խալիֆության հարձակման անցած 15.000-անոց բանակին, ըստ ականատես և դեպքերի մասնակից, Բալդուին արքայի անձնական կապելան Ֆուլխեր Շարտրացու խոսքերի. <…իր մարդկանց հավաքեց Հոպիայում և պատրաստվեց պատերազմին, ընդ որում, քանզի ստեղծված ծանր դրությունն էր այդ պահանջում, արքան քաղաքներից և ոչ մեկում չթողեց գեթ մեկ մարդ, որը կարող էր զենք կրել, երբ, բացառությամբ պարիսպների վրա պահակային ծառայություն իրականացնելու համար նախատեսված նվազագույն ուժերից, մնացած բոլորին հավաքեց իր մոտ: Մենք իրոք սարսափած էինք, քանզի անհավատները կարող էին հարձակվել կայազորներից զրկված մեր բոլոր քաղաքների վրա և հեշտությամբ տիրել դրանց, եթե իհարկե մինչ այդ ոչնչացնեին արքայի զորքը, որն ըստ էության կազմված էր նույն այդ ուժերից> (Ֆուլխեր Շարտրացի <Երուսաղեմի պատմությունը>, գլուխ 32):>:
[44] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[45] Ստորև իրականացված վերլուծությունը շարադրված է Մհեր Հակոբյան <Տարեգիրք…> աշխատության 39-44 էջերում:
[46] Տես՝ Եղիշե (գլուխ 4):
[47] Տես՝ Howard-Johnston, J. “The Լate Sasanian Army”, էջ 110, ընդ որում այս թիվը կարծես թե չի վիճարկում նաև Հեղինակը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:32 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Իրականում Պարսից թագավորության բանակը ոչ միայն ավելի մեծաքանակ է եղել, քան կարծում են վերը նշված տեսակետի կողմնակիցները, այլև նրա թիվը որոշակիորեն գերազանցել է նույնիսկ Եղիշեի բերածը: Այս պնդումը հենվում է հետևյալ փաստարկների վրա.

ա) եթե ընդունենք, որ Պարսից թագավորության բանակը եղել են 90.000 կամ 80.000, ապա դա ամենևին էլ չի կազմի այն գերակշիռ առավելությունը, որ Վարդանին կստիպեր դիմել իր յուրահատուկ և պատմության մեջ նախադեպը չունեցող մարտավարությանը: Հակառակորդի մոտ 20.000-ի առավելությունը թեև լուրջ է, սակայն Հայկական բանակի համար այն երբեք էլ ճգնաժամ չի եղել: Եվ հինգերորդ դարում, և դրանից առաջ ու հետո Հայկական բանակը բազմիցս հաղթել է նմանաչափ, իսկ հաճախ նաև ավելի գերակշիռ թշնամուն,

բ) պետք չէ մոռանալ, որ Հայոց Մարզպանությունը Պարսից թագավորությունում առաջնային տեղ, իսկ Հայոց այրուձին էլ մեծ հեղինակություն ունեին, ուստի հաղթելու համար պարսից արքան պետք է ուղարկեր ոչ միայն լավագույն, այլև գերակշիռ ուժեր,

գ) պետք է հաշվի առնել, որ Հազկերտ II-ը Բյուզանդիայի հետ հաշտություն էր կնքել, հարաբերական խաղաղություն էր հաստատել հեփթաղական սահմանում և կայունացրել էր իր երկրի վիճակը: Այս պայմաններում վերջինս անկասկած ի վիճակի էր տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո Պարսից թագավորության մոտ 300.000-անոց բանակի մեծագույն մասը կենտրոնացնել Հայաստանի ուղղությամբ և չի կարելի նշել որևէ պատճառ, որը կդրդեր այս բռնկուն, ատելությամբ լցված և խիստ ինքնասեր արքային այդ կերպ չվարվել:

դ) Եղիշեն, խոսելով պարսկական մարտական փղերի մասին, հայտնում է, որ Մուշկան Նիսալվուրտը. <…գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ 3.000 սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից... և այսպես Մատյան գունդը ամրացրեց…>[48]: Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարսից ողջ զորքին, ինչպես սխալմամբ կարծում են որոշ ուսումնասիրողներ[49] այլ միայն վերջինիս պահեստազորին: Պարսից թագավորության բանակը Ավարայրում պահեստազորում ունեցել է, ըստ Հեղինակի իսկ հաշվարկների, 16 մարտական փիղ: Այս հաշվարկով առաջնորդվելու դեպքում Պարսից թագավորության բանակի պահեստազորը կազմում է 48.000 զինվոր, իսկ այս դեպքում 120.000, 90.000, և առավել ևս, 80.000-անոց բանակը մարտադաշտում հաստատ 48.000-անոց միայն պահեստազոր չէր պահի:

ե) ամենայն հավանականությամբ Պարսից թագավորության բանակի կազմում չեն նշվում վայրենի ցեղերի այն ռազմիկները, որոնք հանդես էին գալիս Պարսից թագավորության բանակի <ոչ հաստիքային> կազմում և որոնց ընդհանուր թիվը (յուրաքանչյուր ցեղի համար միջինը հաշվելով 1.000 ռազմիկ[50]) կարելի է տալ մոտ 20.000-ի շրջանակում:

զ) Հեղինակը, իրավացիորեն մատնանշելով Պարսից թագավորության ռազմա-տեսական դոկտրինալ այն դրույթը (էջ 120), որ, մարտից խուսափելու հնարավորության պարագայում չպետք է մարտի մեջ մտնել հակառակորդի դեմ, եթե առկա չէ վերջինիս նկատմամբ երեքից չորս անգամ ավել քանակական գերակշռություն, տարօրինակ կերպով դրանից հետո այնուհանդերձ չի անում նաև հաջորդ քայլը, քանզի այս պարագայում անտրամաբանական է դառնում, թե ինչո՞ւ սեփական դոկտրինալ դրույթին անկասկած հիանալի ծանոթ Մուշկան Նիսալվուրտը, որը բոլոր հնարավորություններն ուներ ձգձգել մարտի սկիզբը և ստանալ նորանոր համալրումներ, ըստ Հեղինակի իսկ տվյալների չունենալով Հայկական բանակի նկատմամբ թվական նույնիսկ կրկնակի առավելություն (120.000-ը ընդդեմ 66.000-ի), այնուհանդերձ որոշեց ճակատամարտի մեջ մտնել հակառակորդի դեմ և հենց ինքը սկիզբ դրեց ակտիվ ռազմական գործողություններին:

Այսպիսով, հաշվի առնելով նաև վայրենի ցեղերի ռազմիկներին, գալիս ենք հետևության, որ Պարսից թագավորության բանակը կարող էր կազմել առնվազն 218.000 ռազմիկ, սակայն սա էլ դեռ ամենը չէր, քանզի այս թվին պետք է գումարել նաև մոտ 6.500 հոգանոց ուրացողներին` քաղաքական յուրահատուկ, իսկ ավելի ճիշտ` դավաճանական, դիրքորոշում արտահայտած հայկական ռազմա-ֆեոդալական ավագանու այն ներկայացուցիչներին, որոնցից յուրաքանչյուրն ինքնին մի ռազմիկ էր: Արդյունքում Մարզպանական Հայաստանի վրա հարձակման անցած բանակի կազմում կարելի է հաշվել մոտ 225.000 ռազմիկ: Այս առումով կարևոր է ընդգծել, որ Պարսից թագավորության բանակի հետ ստեղծված ուժերի այս հարաբերակցությունը բավականին լուրջ էր, քանի որ, նախ թշնամին ընդհանուր թվաքանակով ավելի քան կրկնակի գերազանցում էր հայերին և, բացի այդ, թեև Հայկական բանակը կազմում էր մոտ 100.000 ռազմիկ, սակայն պրոֆեսիոնալ զինվորականների թիվը հազիվ կազմում էր մոտ 40.000 հոգի, իսկ մնացած մասը կազմում էր ռազմական գործին անսովոր աշխարհազորը: Այսինքն պրոֆեսիոնալ զինվորականների ընդհանուր հարաբերակցության տեսանկյունից Պարսից թագավորության բանակը Հայկականին գերազանցում էր ավելի քան 5,5 անգամ: Այսպիսով, հաշվի առնելով նաև Առանձար Ամատունու ջոկատի գործողությունները, վերջնականապես կարելի է սահմանել, որ բուն Ավարայրի ճակատամարտին մասնակցել են Պարսից թագավորության բանակը ներկայացնող 220.000 ռազմիկներ:

_________________________
[48] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[49] Տես օրինակ՝ Սարգսյան Ս. Վ. <Հայ ռազմական արվեստի պատմություն> Երևան 1969, էջ 188-189:
[50] Այս թիվն ընդունում է օրինակ Վ. Խաչատրյանը լփինների պարագայում (տես՝ Хачатурян, В. Н. ՞Вопросы военного искусства в книге Егише ,О Вардане и войне армянской՞, էջ ԼՀԲ 192, N 1, էջ 132 ):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:35 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ավարայրի <թվային գաղտնիքը>, սակայն, միայն սրանով չի սահմանափակվում և պետք է անդրադառնալ նաև այլ հարցերի: Այն, որ Պարսից թագավորության բանակում եղել են հայկական ուժեր Վասակ Սյունու մասին խոսելիս ուղղակիորեն վկայում է Եղիշեն: Բացի այդ վերջինս տալիս է նաև մի շատ ուշագրավ տեղեկություն, որը կարևոր է ոչ միայն թշնամու կողմում կռված հայերի առկայությունը պարզելու, այլ նաև մեկ այլ հանգամանք ևս հստակեցնելու համար: Եվ այսպես, ըստ Եղիշեի. <Իսկ ուրացողների կողմից այն օրն ընկան 3.544> ռազմիկ, այն դեպքում, երբ <քաջ նահատակներ>-ը կորցրին 1.036 ռազմիկ[51]:

Արտահայտությունը այս տեսքն ունի Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <Վարդանի և Հայոց պատերազմի մասին> Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակությունում (որից ի դեպ, մեծապես օգտվել է նաև Հեղինակը), որտեղ աշխարհաբարին զուգահեռ տրվող գրաբար կրկնօրինակում հիշատակված բառերը համապատասխանաբար հնչում են. <իսկ ի կողմանե ուրացելոցն…> ձևով: Վիճակը նույնն է նաև 1980 թ-ին հրատարակված <Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>-ում, ինչպես նաև մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում:

Հետաքրքիր է, սակայն, որ մի քիչ այլ տեսք ունի Եղիշեի գրվածքի այդ մասը մեկ միակ հրատարակության մեջ` նույն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <Վարդանի և Հայոց պատերազմի մասին> 1946 թ-ի հրատարակությունում և այս մասին հայտնում է նաև Հեղինակը (էջ 312, տողատակի ծանոթագրությունը): Այստեղ արտահայտությունն ունի. <Իսկ ուրացողների և հեթանոսների կողմից…> տեսքը: Այս առումով խիստ զարմանալի է, որ այլ պարագայում իրոք մեծարժեք ջանքեր ներդնելով իրականացնելով պրպտումներ և համեմատելով տարբեր հրատարակություններ ու ձեռագրեր, սույն կարևոր հարցում հեղինակն ընդամենը բավարարվում է զուտ միայն փաստը ֆիքսելով: Այսպիսով կարծում եմ, որ այս դեպքում խնդիրը միանշանակ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, ընդ որում ընթացքում հնարավորություն կառաջանա պարզաբանել նաև այլ հարցեր:

Այն թեզին կողմ, որ Եղիշեի երկում խոսքը գնում է միայն <ուրացողներ>-ի մասին և դրա տակ պետք չէ հասկանալ Պարսից թագավորության բանակին, խոսում են հետևյալ փաստարկները.

ա) Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակության աշխարհաբար տարբերակում ուղղակիորեն նշված է միայն <ուրացողներ>-ի մասին,

բ) նույն հրատարակության գրաբար տարբերակում կրկին խոսքը ուղղակիորեն գնում է միայն <ուրացողներ>-ի մասին,

գ) 1980 թ-ին հրատարակված <Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>-ն, մեջբերելով Եղիշեի երկի համապատասխան հատվածը, կրկին պահպանում է. <Իսկ ուրացողների կողմից…> ձևը,

դ) մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում խոսքը միայն <ուրացողների> մասին է,

ե) Եղիշեն, լինելով կրոնական պատմիչ, առաջին հերթին պետք է նշեր 3.544 ուրացողի և 1.036 նահատակի մասին՝ բնականաբար հակադրելով առաջինների սրբապղծությունը և վերջինների սրբակրոնությունը միմյանց,

զ) 220.000 և 100.000-անոց բանակները մոտ տասնչորս ժամ ընդհարվելով այնպիսի կատաղի ճակատամարտում, ինչպիսին Ավարայրը եղավ, չէին կարող ընդհանուր հաշվով տալ 4.580 զոհ (սրա մասին մանրամասն` ստորև):

Նույն թեզին դեմ կարելի է բերել.

ա) Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակությունը,

բ) Ղազար Փարպեցու տեղեկությունը, որտեղ <3.544>-ը վերագրված է Պարսից թագավորության բանակին:

Իմ կարծիքով վերը բերված փաստարկների համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ.

ա) Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակության մեջ տեղի է ունեցել այս կամ այն կերպ բացատրելի թյուրիմացություն, քանի որ վերջինիս համապատասխան տողի նույն տեղում խոսվում է նախ <ուրացողներ>-ի և միայն դրանից հետո` <հեթհանոսներ>-ի մասին: Այս կապակցությամբ պետք է նշել, որ Եղիշեի երկի 1946 թ-ի հրատարակությունը հիմք է ընդունել Եղիշեի բնօրինակի այսպես կոչված <Անձևյաց օրինակ>-ը` հանդիսանալով ըստ էության ընդամենը Եղիշեի ձեռագրի տարբերակներից մեկի աշխարհաբար թարգմանություն և այնտեղ արտահայտության նման տեսք ունենալը կարող է բացատրվել ամենատարբեր կերպ, սկսած հենց Եղիշեի երկը կրկնակողների անփութությունից:

բ) Ղազար Փարպեցու տեղեկությունը հակադրվում է Եղիշեի տեղեկությանը: Երկուսն էլ պատմիչներ են, սակայն Եղիշեն հանդիսացել է ականատես և այժմ անկասկած ընդունվում է, որ Փարպեցին մեծապես օգտվել է Եղիշեից: Այս միտքը կարմիր թելի նման անցնում է նաև ողջ Գրքով: Այս պայմաններում, երբ մի պատմիչի խոսքը հակադրվում է մյուսին, ես, հաշվի առնելով վերևում բերված և ներքևում դեռևս բերվելիք փաստարկների ամբողջությունը, միանշանակ հակված եմ ընդունելու Եղիշեի տեղեկության ճշմարտացիությունը, սակայն ոչ այն տեսքով, որ առկա է <Անձևյաց օրինակ>-ում:

Այսպիսով բոլոր կողմ և դեմ փաստարկները վերլուծելուց և ի մի բերելուց հետո գալիս ենք միանշանակ հետևության, այն է` <ուրացող> բառով Եղիշեն կարող էր կոչել միայն և միայն Պարսից թագավորության բանակի կողմում կռվող հայերին և այստեղ երկու կարծիք լինել ուղղակի չի կարող:

Վերը նշվածի ֆոնի վրա նոր տեսք են ստանում նաև Ավարայրի ճակատամարտում կողմերի կորուստների վերաբերյալ ավանդականորեն ընդունվող թվերը: Արդեն հիմնավորվեց, որ ավանդականորեն ընդունվող <3.544>-ը իրականում վերաբերվում է միայն թշնամու կողմում գտնվող ուրացողներին: Սակայն ավելի զարմանալի արդյունք է ստացվում, երբ սկսում ենք ուսումնասիրել <1.036>-ը:

Ուշադիր ուսումնասիրողը հեշտությամբ կարող է նկատել, որ Եղիշեն Ավարայրի ճակատամարտի նկարագրման վերջում նշում է միայն նախարարական տոհմերը և տալիս է միայն նրանց, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի տված զոհերի թվերը (օրինակ` Մամիկոնյան ցեղից` 133 ռազմիկ): Այսպիսով Եղիշեն փաստորեն խոսում է միայն նախարարական տոհմերի տված զոհերի մասին, այն դեպքում, երբ հասարակ ռազմիկների և աշխարհազորի տված կորուստները նա չի նշել, ընդ որում, հաշվի առնելով ճակատամարտին հաջորդած բուռն իրադարձությունները, նա կարող էր նաև չիմանալ էլ դրանց նույնիսկ մոտավոր թվերը: Իրոք, եթե նախարարական տոհմերի կորուստները թեկուզ և ճակատամարտից զգալի ժամանակ անց պարզելը հեշտ էր, քանի որ զոհվածները հայտնի անձիք էին հայտնի տոհմերից, իսկ շատ ռազմիկներ էլ գրանցված էին կոնկրետ զորագնդերում, ապա նույն ձևով համարյա անհնար էր պարզել հասարակ ռազմիկների և աշխարհազորի կորուստները: Եղիշեն հաստատ չէր քայլի ճակատամարտի գիշերը և հաջորդ օրը մարտի դաշտում ու հատ-հատ հաշվի սպանվածներին: Իր հերթին բացառված էլ է, որ Պարսից թագավորության բանակի կորուստը նա կճշտեր Նիսալվուրտից: Բացի այդ, և սա հատկապես կարևոր է արձանագրել, այնպիսի նպատակ, ինչպիսին ռազմական մանրամասների լուսաբանումն է, Եղիշեն իր աշխատանքում սկզբունքորեն չի էլ դրել: Այսպիսով կարելի է գալ ևս մեկ խիստ կարևոր հետևության՝ Եղիշեն չի խոսում ոչ միայն Պարսից թագավորության բանակի, այլև Հայկական բանակի հասարակ ռազմիկների կորստի մասին:

Այնուհանդերձ բնական հարց է ծագում, թե, եթե վերը բերված թվերը վերաբերվում են միայն պարսկական կողմում գտնվող ուրացողներին և հայկական կողմում գտնվող նախարարական տոհմերին, ապա այնուհանդերձ ինչքա՞ն կորուստ տվեցին հակամարտող բանակները:

Սա հասարակ հարց չէ և սխալվել են մեր բոլոր այն ուսումնասիրողները, որոնք, մեխանիկորեն վերցնելով <3.544> և <1.036> թվերը որպես համապատասխանաբար Պարսից թագավորության և Հայկական բանակի կորուստներն արտացոլող տվյալներ, հարցը համարել են լուծված: Նախ արդեն հիմնավորվեց, որ այս թվերը վերաբերվում են ընդամենը հակամարտող բանակների միայն մի մասին՝ Պարսից թագավորության բանակի կազմում հանդես եկող ուրացողներին, ինչպես նաև Հայկական բանակի ազնվականական հատվածին: Բացի այդ, և թող ներվի մեզ այս խոսքերը, հարցը ուսումնասիրող մեր հարգարժան պատմաբանների բացարձակ մեծամասնությունը (այս խոսքերը բնականաբար Հեղինակին չեն վերաբերվում), լինելով փայլուն պատմաբաններ, գրաբարագետներ, գրականագետներ, բանասերներ, փիլիսոփաներ և այլն, միաժամանակ գրեթե ոչ մի գիտելիք չուներ ռազմական պատմությունից:

Ասվածի ապացույցը մենք տեսնում ենք հենց այս օրինակի վրա, երբ ավելի քան երկու հարյուրամյակի ընթացքում ոչ ոքի, և նույնիսկ ոլորտի այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են Լեոն, Մանանդյանը, Ադոնցը և այլն, հարց չի առաջացել, թե ինչպե՞ս է հնարավոր 14 ժամում այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդամենը միայն… 4.580 զոհ: Իսկ իրականում բացատրությունը ակնհայտ է, քանզի բոլոր մասնագետները ուսումնասիրել են Եղիշեի երկը լեզվաբանական, բանասիրական, գեղագիտական, քաղաքական, կրոնական, բարոյական, փիլիսոփայական և բազում այլ տեսակետներից, սակայն երբեք այն չեն քննել զուտ ռազմական պատմության դիրքերից: Չունենալով բավարար գիտելիքներ այս ոլորտում` ուսումնասիրողները ուղղակի չեն պատկերացրել ճակատամարտի իրական էությունը և պարզապես չեն կարողացել մոդելավորել մերձամարտի ու հեռամարտի պայմաններում տեղի ունեցած միջնադարյան ճակատամարտը: Հարցը վերջնականապես պարզաբանելու համար փորձենք միասին անել դա:
_________________________
[51] Տես՝ Եղիշե (գլուխ 5):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:52 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Եվ այսպես պատկերացրեք Արտազ գավառում ձգվող մի լայնարձակ և համեմատականորեն հարթ տարածության, որը ամենակոպիտ հաշվարկով ունի ոչ պակաս, քան 10 կմ լայնություն: Խնդիրը հստակեցնել օգնում է լանդշաֆտային քարտեզը, որի օգնությամբ ակնհայտ է դառնում, որ Տղմուտ գետի ափերին տարածվող ու մի քիչ աջ թեքված մոտավորապես հորիզոնական օվալի կոպիտ ձև ունեցող Ավարայրի դաշտը արևելքից արևմուտք ունի առավելագույնը մոտ 10, իսկ հյուսիսից հարավ` միջինը մոտ 4 կմ լայնություն:

Մինչև հրազենի ի հայտ գալը հարթ և թևերից չսահմանափակված դաշտում շարված մարտակարգերը 100.000 և ավել ռազմիկ հաշվվելու դեպքում ունենում էին ոչ ավել, քան 10 կմ ճակատային լայնություն: Այս հանգամանքը, ի դեպ, համոզիչ օրինակներով հաստատում է նաև Հեղինակը (էջեր 222, 223): Իրոք, 10 կմ-ը կարելի է ասել առավելագույնն էր, քանի որ սրանից ավել կազմելու դեպքում գրեթե անհնար էր դառնում արդեն իսկ այս պայմաններում խիստ բարդացող բանակի կառավարման գործը: Բացի այդ ճակատի երկարացումը սկսում էր իր հերթին լրջորեն սպառնալ նաև մարտակարգի խորությանը: Մարտնչող ուժերի հարաբերակցության տեսակետից Ավարայրի ճակատամարտին առավել մոտ և միաժամանակ ռազմական պատմության ամենահայտնի ճակատամարտերից մեկում` մ.թ.ա. 547 թ-ի Սարդեսի ճակատամարտում, Լյուդիական թագավորության 360.000-անոց բանակը, որը, ի հաշիվ ճակատի լայնության, դասավորված էր մեծ խորությամբ, ճակատից կազմում էր մոտ 7,4 կմ լայնություն[52], այն դեպքում, երբ վերջինիս հակառակորդ, Աքեմենյանների տերության 254.000-անոց բանակի մարտակարգի լայնությունը ճակատից կազմում էր մոտ 9 կմ: Մեկ այլ օրինակ` 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճակատամարտում իրար դեմ կանգնած Պարսից թագավորության 82.000-անոց և Արևմտյան Թյուրքական խաքանության 300.000-անոց բանակները լայնքով զբաղեցրել էին Հերաթի ողջ հովիտը, որն ունի 12 կմ լայնություն: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ենթադրել, որ մեր կողմից ուսումնասիրվող դեպքում պարսկական 220.000-անոց բանակը ձգվել է ամենակոպիտ հաշվարկով ոչ ավել, քան 10 կմ: Իր հերթին Հայկական բանակ ևս, թևերից չշրջանցվելու համար, բնականաբար, նույնիսկ ի հաշիվ մարտակարգի խտության նոսրացման, պետք է իր կողմից անպայման ապահովեր ճակատի մոտավորապես նույն երկարությունը: Այս հարցում Հեղինակի հետ ևս տարակարծություն չկա:

Այսպիսով պատկերացրեք՝ Տղմուտ գետի հյուսիսային և հարավային ափերին իրար դեմ հանդիման 10 կմ երկարությամբ ձգվող և իրարից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող զուգահեռ շարքերով կանգնած են փոխադարձաբար միմյանց ոչնչացնել ձգտող 220.000 և 100.000-անոց կազմով երկու բանակներ: 10 կմ, ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա, և այդ 10 կմ տարածքի վրա ողջ ճակատի երկարությամբ յուրաքանչյուր կողմից իրար դեմ կանգնած 220.000 ու 100.000 ռազմիկներ` մարտիկներ, որոնք անսահմանորեն ատում են միմյանց, պատկանում են տարբեր ազգերի, մինչ այդ բազմիցս ընդհարվել են մեկ մեկու հետ և, մեղմ ասած, լրջորեն չեն սիրում իրար, մեկը մյուսին հեթանոս, հետևաբար նաև այն ժամանակվա պատկերացումներով <ոչ մարդ> են համարում ու 14 ժամ շարունակ ամենայն անկեղծությամբ ձգտում են սպանել իրար, սակայն արդյունքում հանկարծ զոհվում է ընդամենը միայն… 4.580 մարդ, բայց չէ՞ որ, եթե որպես ճշմարտություն ենք ընդունում այս թիվը, ապա ստացվում է, որ 14 ժամ տևած մարտի ամեն մի ժամում սպանվել է միջինը ընդամենը 327 ռազմիկ, այսինք 1 րոպեում զոհվել է միջինը մոտ 6 մարդ:

Իսկ այժմ նաև պատկերացրեք, որ 10 կմ, այսինքն 10.000 մետր, երկարություն ունեցող ողջ ճակատով իրար դեմ, հաշվի առնելով միջշարքային տարածությանները ջոկատների միջև և ամեն ռազմիկի համար միջինը ընդունելով առավելագույնը 1 մետր տարածք, միաժամանակ կարող են մարտնչել յուրաքանչյուր կողմից ամենակոպիտ հաշվարկներով մոտ 7.000-ական ռազմիկ: Այսինքն մարտը սկսվելուն պես ամեն մի կողմից ճակատի ողջ լայնությամբ իրար են մոտենում փոխադարձաբար իրար անկեղծորեն ոչնչացնել փորձող մոտ 7.000-ական մարդ ու սկսում են սպանել իրար, սակայն այս պայմաններում մեկ րոպեում սպանվում է ընդամենը միայն 6 մարդ, իսկ մեկ ամբողջ ժամ մարտնչելուց հետո` միայն 327՞-ը: Համաձայնեք, որ դա իրական չէ, քանի որ յուրաքանչյուր կողմից 7.000-ական մարդու կատաղի ընդհարումում, երբ մեկ րոպեի ընթացքում սպանելու դիտավորությամբ կհասցվեր առնվազն 20.000 հարված, 6 զոհը ուղղակի ծիծաղելիության աստիճան քիչ է[53]:

Վերջնականապես ասածը հաստատելու համար բերենք Ավարայրի ճակարատամարտին իրենց հիմնական չափանիշներով մոտ մի քանի այլ ճակատամարտեր, որտեղ կողմերից գոնե մեկի կրած կորուստների թիվը հաստատապես հայտնի է կամ, այսպես ասենք, մասնագիտական գրականության մեջ էական վեճերի տեղիք չի տվել.

ա) 451 թ-ի հուլիսի կեսի Կատալաունյան դաշտի ճ-մ: Ընդհարվեցին Աթիլլայի գլխավորած հոների ու նրանց դաշնակիցների 500.000-անոց և Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների համարյա նույնաթիվ բանակները: Մոտ 10 ժամ տևած կատաղի ճակատամարտի արդյունքում կողմերը կորցրին 165.000-ական զինվոր,

բ) մ.թ.ա. 218 թ-ի դեկտեմբերի Տրեբիա գետի ճ-մ: Իրար հանդիպեցին 40.000-անոց կարթագենյան և 32.000-անոց հռոմեական բանակները: Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 22.000 զինվոր,

գ) մ.թ.ա. 216 թ-ի օգոստոսի 2-ի Կաննի ճ-մ: Ընդհարվեցին 50.000-անոց կարթագենյան և 86.000-անոց հռոմեական բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 48.000 զինվոր,

դ) մ.թ.ա. 190 թ-ի դեկտեմբերի 22-ի Մագնեսիայի ճ-մ: Մարտի դաշտում հանդիպեցին 70.000-անոց հռոմեական և 75.000-անոց Սելևկյան բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում ի վերջո պարտություն կրած Սելևկյան բանակը կորցրեց 50.000 զինվոր:

ե) 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճ-մ: Կատաղի բախումում իրար եկան Արևմտյան Թյուրքական խաքանության 300.000-անոց և Հերաթի հովտում վերջինիս վարպետորեն շրջափակած ու կիրճի ելքի մոտ մարտակարգ ընդունած 82.000-անոց պարսկական բանակները: Ողջ օրը տևած համառ մարտի արդյունքում պարտություն կրած Արևմտյան Թյուրքական խաքանության բանակը կորցրեց 200.000 զինվոր:

զ) կարելի է բերել նաև այլ օրինակներ:

_________________________
[52] Տես՝ Քսենոփոն <Կյուրոպեդիա>, գիրք 6, գլուխ 3:
[53] Ի դեպ ասած, այս տողերը կարդացող յուրաքանչյուր ոք, ով երբևէ մասնակցել է խմբակային տուրուդմփոցի, կհաստատի, որ իրականում նման դեպքերում իրադարձությունները զարգանում են չափազանց դինամիկ, իսկ փոխադարձ հարվածները հասցվում են մեծ հաճախականությամբ, ատելությամբ ու հարվածային ուժով: Ու թեև հիշատակված տուրուդմփոցների ժամանակ կողմերը որպես կանոն չեն ունենում թրեր, նիզակներ, դաշույններ, տապարներ, աղեղներ կամ գուրզեր և ըստ էության չեն էլ ձգտում լուրջ մարմնական վնասվածք հասցնել հակառակորդ կողմին, սակայն նույնիսկ այդ դեպքում ընդհարման առաջին իսկ վայրկյաններից ի հայտ են գալիս ուղեղի ցնցում ստացած, ինչպես նաև ջարդված գլխով, քթով և վերջույթներով մարդիկ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:57 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Իսկ այժմ, երբ կրկին վերադառնում ենք Եղիշեի գրվածքին և այն ուսումնասիրում արդեն այս ամենի լույսի տակ, ի հայտ ենք բերում նաև նոր հանգամանքներ, որոնք մնացել են ստվերում: Այսպես, <հանկարծ> պարզվում է, որ Մուշկան Նիսալվուրտը, <ստացել էր սաստիկ հարվածներ>[54] և <նրա ուժն ու զորությունը կոտրվել էր ու սիրտը չէր հանգստանում>[55], իսկ Հազկերտի. <…ուժն ու զորությունը ևս շատ կոտրվեց>[56]:

Պատկերացնո՞ւմ եք, 3.544, այն էլ օտարազգի, զոհը 220.000-անոց բանակով զորավարի ու առավել ևս մոտ 300.000-անոց բանակ ունեցող արքայի համար համարվում է <ծանր, սիրտը չհանգստացնող և զորությունը կոտրող հարված>, բայց չէ՞ որ դա ընդամենը մի շարքային ճակատամարտում կրած կորստի չափ կորուստ է, որն, ի դեպ ասած <սաստիկ հարված> չի կարող համարվել նույնիսկ 120.000-անոց զորքով զորավարի համար և ոչ մի կերպ չի կարող կոտրել վերջինիս <ուժն ու զորությունը>[57]:

Պետք է անել ևս մեկ կարևոր դիտարկում: Պարսից թագավորությունը, սկսած Վահրամ V-ի (421-439) գահակալումից և Հազկերտ II-ի գահակալման հիմնական մասում, լուրջ վերելք էր ապրում, սակայն արդեն 451 թ-ից հետո վերելքի այս փուլը ընդհատվում է և վերջինս թևակոխում է լուրջ դժվարությունների ու ներքին ցնցումների մի դարաշրջան: 451-480-ական թվականներին Պարսից թագավորությունը դժվարությամբ էր պահպանում ոչ միայն իր ներքին կայունությունը (Պերոզ I-ի (459-484) պայքարը Որմիզդ III-ի (457-459) դեմ), այլև` արևելյան ու հյուսիսային սահմանների պաշտպանությունը (հոների ներխուժումը Ատրպատական և անհաջող նվաճողական պատերազմը Հեփթաղական թագավորության դեմ): Վիճակն ավելի բարդարձավ 480-500-ական թվականներին, երբ սկսվեցին ավելի լուրջ արտաքին պարտությունները (լիակատար ջախջախմամբ ավարտված արշավանքը հեփթաղների դեմ), ներքին գահակալական պատերազմները (Վաղարշը (484-488) ընդդեմ Զարեհի, Ջամասպը (496-498) ընդեմ Կավատ I-ի (488-496, 498-531), քաղաքացիական ընդհարումները (Մազդակյան շարժում) և ապստամբությունները (Մարզպանական Հայաստանի II (459-460), III (481-485), IV (491-499) ապստամբություններ և այլն): Այս կապակցությամբ կարելի է գալ համարձակ հետևության, որ այլ նախապայմանների թվում գուցե նաև հենց Ավարայրի ճակատամարտում տված հսկայական զոհերն ու Տղմուտի արյունոտ ափերին ընկած Պարսից թագավորության բանակի ընտրանու լուրջ կորուստն էր, որ ընդհատեց այս թագավորության վերելքի դարաշրջանը և սկիզբ դրեց ճգնաժամի երկար տարիներին, իսկ այս անուղղակի դիտարկումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Պարսից թագավորության բանակը Ավարայրի ճակատամարտում աննախադեպորեն ծանր կորուստներ է կրել:

Այսպիսով, ընդհանրացնելով վերը շարադրվածը և մոռանալով <3.544> և <1.036>-ի` որպես կողմերի կորուստներն արտահայտող բացարձակ ցուցանիշների, մասին, փորձենք ի վերջո պարզել կողմերի իրական կորուստները` դա անելով հետևյալ կերպ.

ա) ճակատամարտին նախորդող իրադարձություններում որոշակի կորուստներ կրած և արդյունքում մոտ 6.000 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 հոգու կորուստ, այսինք կորցրեցին իրենց կազմի մոտ 59 %-ը,

բ) ուրացողների կորուստների տոկոսային հարաբերությունը, համեմատած իրենց ընդհանուր թվի հետ, թերևս կարելի է տարածել ողջ Պարսից թագավորության բանակի վրա, քանի որ, ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից[58], ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին, այսինքն նրանց միջին մարտական ծանրաբեռնվածությունը այլ ռազմիկների հետ համեմատած ավելի բարձր է եղել` միաժամանակ մարտական ավելի բարձր ծանրաբեռնվածության հաշվին, կոպիտ հաշվարկներով, հակակշռելով այն հանգամանքին, որ նրանք մարտի մասնակցել են միայն մեկ հատվածում:

գ) ուրացողները, այլ խոսքերով ասած` պարսից կողմում ներկայացված V դարի հայ հասարակության բարձր և միջին խավի այդ ներկայացուցիչները, տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան հայկական կողմի իշխող դասի հավասարաստիճան ներկայացուցիչները, իսկ բարձր և միջին հրամկազմի կրած կորուստները կարող են տոկոսային առումով արտահայտել նաև հասարակ ռազմիկների կորուստները, այսինքն Պարսից թագավորության ողջ բանակը, կոպիտ հաշվարկներով, տվել է 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:

Վերջնականապես ընդհանրացնելով վերը շարադրվածը` կարելի է գալ կողմերի իրական կորուստը արտացոլող թվերի և ամրագրել, որ 220.000 ռազմիկ կազմող Պարսից թագավորության բանակը ու նրա կազում գտնվող ուրացողները կորցրին իրենց կազմի 59 %-ը, այսինքն մոտ 130.000 ռազմիկ (այդ թվում` 3.544 ռազմիկ ուրացողներից), իսկ 100.000 ռազմիկ կազմող Հայկական բանակի կորուստները նախորդից 3,4 անգամ պակաս էին և կազմում էին մոտ 38.000 ռազմիկ (այդ թվում` 1.036 ռազմիկ նախարարական տոհմերից)[59]: Ահա հենց նման կորուստներն էին, որ իրոք կարող էին ստիպել Հայկական բանակին հրաժարվել հաջորդ օրը ճակատամարտը շարունակելու, իսկ Պարսից թագավորության բանակին էլ` անմիջականորեն հայերին հետապնդելու մտադրությունից: Իրոք, Պարսից թագավորության բանակը նույնիսկ 120.000 ընդունելու պարագայում էլ 3.544, այն էլ օտարազգի, ռազմիկի կորուստը ոչ մի կերպ չէր կարող այն աստիճան կաթվածահար անել այս բանակի մարտունակությունը, որ վերջինս հրաժարվեր անմիջական ռազմական ակտիվությունից, իսկ, նույնիսկ 66.000 հաշվվելու պարագայում էլ, 1.036 ազնվականների կորուստը իր հերթին ոչ մի կերպ չէր կարող ազդել Հայկական բանակի վճռականության և հատկապես ռազմական հնարավորությունների վրա շարունակել նույնամասշտաբ ճակատամարտը մյուս օրը: Սրան հակառակ, 130.000 ռազմիկի այս կամ այն կերպ շարքից դուրս գալը անչափ ծանր վիճակի մեջ կարող է դնել նույնիսկ 220.000-անոց բանակին, իսկ 38.000 ռազմիկի շարքից դուրս գալն էլ իր հերթին կարող է ստեղծել բոլոր պայմանները, որ 100.000-անոց բանակը հրաժարվի հետագա նույնամասշտաբ գործողությունները շարունակելուց:

_________________________
[54] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[55] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[56] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[57] Ի դեպ ասած, մոտավորապես դրա չափ, այն էլ յուրայինների, կորուստ Պարսից թագավորության բանակը կրեց միայն Ավարայրի ճակատամարտից մի քանի օր առաջ տեղի ունեցած ճակատամարտ(եր)ում Առանձար Ամատունու ջոկատի փայլուն գործողություննեի արդյունքում, սակայն պարսից զորավարն ու արքան կարծես նույնիսկ չնկատեցին էլ դա:
[58] Պարզ է, որ Պարսից թագավորության բանակի համար <էժան արյուն> հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին` մի կողմից ի խնայումն Պարսից թագավորության բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել հենց ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար:
[59] Այստեղ կարևոր է անել մեկ էական ընդգծում՝ <կորցրին> տերմինի տակ տողերիս հեղինակը նկատի ունի ոչ միայն սպանվածներին, այլև մարտունակությունը զգալի ժամանակահատվածով կորցրած ծանր վիրավորներին, դրա, ինչպես նաև այլ վերքերի արդյունքում հետագայում մահացածներին կամ զգալի ժամանակով շարքից դուրս եկածներին, գերիներին, դասալիքներին, ինչպես նաև բուն ճակատամարտի իրադարձությունների հետ կապված որևէ այլ պատճառով (հոգեկան տրավմա, խելագարություն, անձնական մոտիվներ և այլն) զգալի ժամանակահատվածով շարքից դուրս եկածներին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:59 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
*

Ահա այսպիսին էին այն դիտարկումները, որոնք վեր հառնեցին Արմեն Այվազյանի արժեքավոր մենագրությունն ուսումնասիրելիս, ընդ որում եթե մի կողմից տողերիս հեղինակը ոչ մի կերպ չի հավակնում բացարձակ ճշմարտության, ապա մյուս կողմից էլ դիտարկումներն արվել են թեմայի առավել զարգացման, ինչպես նաև օբյեկտիվ իրականությանն ավելի մոտ պատկեր ստանալու մտայնությամբ:

Վերջում մնում է ամենայն հաջողություն ցանկանալ հարգելի պարոն Այվազյանին՝ հույսով, որ նրա պրպտուն մտքի քննարկման առարկան կդառնան առայժմ դեռևս դժբախտաբար բավարար ուսումնասիրության չարժանացած հայ ժողովրդի ռազմական պատմության նաև այլ դրվագներ:

Մհեր Հակոբյան 03.02.2016 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 24 май 2016, 03:59 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 фев 2014, 03:47
Сообщений: 4641
Очков репутации: 9

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Битва Аварайра похожа на "Четырехдневную Войну", в исполнение христианизированного армянского официоза....

Просрали. И не хотят возращать, ибо религия не та...

_________________
Мы все - Великая Армения!


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 24 май 2016, 09:30 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
И опять необоснованные заявления :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 13 июл 2016, 12:38 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսօր երեկոյան, 22:30-22:50-ից սկսած՝ պատմության դասերը - Ավարայր:

Ես Մերուժան Տեր-Գուլանյանը, Աշոտ Ներսիսյանն ու հայր սուրբ Կոմիտասը քննարկում ենք Ավարայրի դասերը...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 14 июл 2016, 01:23 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ժողովուրդ, մի քանի դիտարկում հենց նոր նայածս հաղորդման վերաբերյալ: Իհարկե, հենց Շանթը յութուբում այս նյութը դրեց, այստեղ ևս կդնեմ, բայց այժմ մի քիչ առաջ անցնելով ասեմ հետևյալը:

Հայտնի հրահանգ-նամակի մասին, որտեղ հարգարժան դոկտոր-պրոֆեսորն ու պ-ն Տեր-Գուլանյանը Կոմիտաս վարդապետին մեղադրեցին իբր կեղծարարության մեջ, իբր այն հատվածը, որ հայրը պետք է ամուսնանա աղջկա հետ, մայրը՝ որդու և այլն, նամակում չկա: Խնդրեմ, տեսեք, ահա Եղիշեից համապատասխան հատվածը -

Դարձեալ եւ կանայք նախարարացն կալցին զուսումն վարդապետութեան մոգացն ։ 305 Ուստերք եւ դստերք ազատաց եւ շինականաց կրթեսցին ի հրահանգս նոցուն մոգաց ։ 306 Կարճեսցին եւ արգելցին աւրէնք սուրբ ամուսնութեան , զոր ունէին ի նախնեաց ըստ կարգի քրիստոնէութեանն . այլ * փոխանակ ընդ կնոջ միոյ՝ բազում կանայս * արասցեն. զի աճեցեալ բազմասցին ազգք Հայոց։ 307 Դստերք հարանց լինիցին , եւ քորք ՝ եղբարց. մարք մի՛ ելցեն յորդւոց , այլ եւ թոռունք ելցեն յանկողինս հաւուց

Ահա նույն տեքստի աշխարհաբար տարբերակը

Изображение


իսկ ահա ռուսերեն տարբերակը -

Далее, и жены нахараров да постигнут учение могов. Сыновья и дочери азатов и шинаканов да поучаются в наставлениях тех же могов. Да будут расторгнуты и воспрещены обряды святого [225] брака, которые они имели от предков по христианскому чину, а вместо одной жены пусть заведут много жен, чтобы, плодясь, размножался народ армянский. Дочери да принадлежат отцам и сестры братьям, матери пусть не устраняются от сыновей, да и внучки пусть восходят на ложа дедов!

Սա ուղղակի ներկայացնում եմ որպես փաստ, որպեսզի էկրանից, որտեղ գրքեր չկան ձեռքի տակ և ժամանակ էլ չկա որևէ բան ստուգելու, պատասխանատու, բայց նաև սխալ հայտարարություններ չարվեն: Պ-ն Ներսիսյանը սխալ էր, իսկ վարդապետ Կոմիտասի մեջբերումը լիովին ճիշտ էր, արտացոլում էր Եղիշեի տեքստը և արտահայտում էր նաև իմ այն միտքը, որ ես վաղուց եմ ասել - կրոնափոխությամբ ոտնահարվում էին հայերի կյանքի բոլոր ասպեկտները՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, բայց այդ թվում նաև որ ոչ պակաս կարևոր էր, ընտանեկան ոլորտները, ինչը, պարզ է, ցանկացած նորմալ հայի համար եղել ու մնում է անընդունելի:

Ու մեկ դիտարկում ևս - հաղորդումում ասվեց, թե իբր Խորենացին ինչ որ տեղ գրել է, թե խոստացել է իր պատումը հասցնել մինչև Զենոն կայսեր ժամանակները: Ես չգտա նման բան, եթե որևէ մեկը գիտի, թող հուշի, իմանամ: Իսկ ողջ աբսուրդը հանգում էր նրան, որ, չունենալով այլևս ասելու որևէ բան, արհեստականորեն փորձում են Մովսես Խորենացու ավարտուն, կուռ ու հստակ կառուցվածք ունեցող երկը համարել անավարտ, ելնում են ենթադրությունից, թե իբր Խորենացին գրել է Ավարայրի մասին ու, շարունակելով ենթադրել, հանգում են այն անհիմն հետևությանը, թե իբր Խորենացին Ավարայրի մասին բաներ է ասել, ըստ իրենց՝ իրենց տեսակետի օգտին, որը չար տերտերների մեղքով մեզ չի հասել - աբսուրդ, դուք միայն նայեք, թե ուր են հասնում իրենց աբսուրդում մեր որոշ մտավորականներ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 20 июл 2016, 10:47 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Խփելով Ավարայրին, մեր ազգի ԹՇՆԱՄԻՆԵՐԸ խփում են հայի արժեքային համակարգին: Հին, ծեծված ճշմարտություն է - ուզում ես հաղթել որևէ ազգի, խփիր նրա արժեքային համակարգին, դավաճանին հերոս ասա, հերոսին՝ դավաճան, ստեղծիր խառնաշփոթ: Մեր ազգի թշնամիները այդ հարվածն են դրել Ավարայրին խփելու մեջ, ցարիզմը, ԽՍՀՄ--ը և այլոք՝ ես վճռականորեն դեմ եմ դուրս գալիս հենց այդ մոտեցմանը, այս հաղորդումն էլ այդ ուղղությամբ իմ հերթական քայլերից մեկն էր:
Մի խոսքով, պատմության դասերը - 2

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 11 авг 2016, 00:33 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23213
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Распятый росчерком пера

Հոդված-հարցազրույցին ծանոթացեք հղումով, իսկ ահա իմ կարծիքը:

Ծանոթ եմ այս հոդվածին և այնտեղ, բարձրագոչ վերնագրից ու առաջին տողերից բացի ոչինչ չկա: Այսպես, ասվում է, թե Վասակին հետո մեղադրեցին այն բանում, որ մոգերի ջարդին ինքն էլ էր ձեռք զարկել ու դրանից արվում են հետևություններ: Կրկնակի աբսուրդ, քանզի, նախ իրոք, Զարևանդի իրադարձությունների ժամանակ Վասակը դեռևս չէր դավաճանել և մոգերի ջարդում իրոք իր մասն ուներ և հետո՝ այդ կերպ հայերը վրեժ էին լուծում դավաճանից՝ պարսիկների ձեռքով:


Խոսվում է Վարդանի ու Վասակի գաղտնի համագործակցության մասին: Ավելորդ էլ է ասել, որ այդ մասին ոչ միայն որևէ պատմական փաստ չկա, այլև դա նաև քիչ հավանական է: Էս դարձավ Մերուժան Տեր-Գուլանյանի հայտնի հորինվածքը մեր վերջին հաղորդման ժամանակ: Խոսքը զուտ պ-ն Տեր-Գուլանյանին բնորոշ. <Ես նույնիսկ վստահ եմ, նրանք հանդիպել են Ավարայրի ճակատամարտից առաջ և նույնիսկ… ողջագուրվելել են>-ի մասին է - լավ էլի, նման հիպոթեզների վրա պատմություն կառուցել չի կարելի:


Հեղինակն ասում է՝ 30 նախադասություններ կորել են և այդ 30 նախադասություններում, ենթադրում է, Վասակին արդարացնող տողեր կարող էին լինել: Կրկին աբսուրդ՝ Եղիշեի ողջ երկը ներծծված է հակավասակյան, հակաուրացյալ շեշտադրումներով, այդ ինչպես կարող էին հիշատակված 30 նախադասությունները բացառություն կազմել? ՔԻչ հետո ևս՝ կորել են 146 նախադասություններ և… դրա հիման վրա՝ Վասակը դառնում է պ-ն Բանուչյանի համար միանշանակ հերոս: Կրկին հարց՝ իսկ հիմքերը?


<Васак Сюни — герой> - կտրուկ ասում է հեղինակը, իսկ… հիմնավորումները, կրկին հարցնում եմ ես? Պ-ն Բանուչյան, իր ազգին ու Հայրենիքին դավաճանելը և ասենք պատերազմող երկրում թիկունքում դիվերսիա անելը կամ ռազմական բնույթի տեղեկությունները հակառակորդին հանձնողը... Ձեզ համար հերոս է? Է էլ ինչ եք հապաղում, ձեռք բերեք և Ադրբեջանին հանձնեք ՀՀ ռազմական բնույթի տեղեկություններ կամ, օրինակ, պայթեցրեք պաշտպանական շրջաններից մեկի զինապահեստներից մեկը: Վասակը սկզբունքորեն նույնն արեց ու... Ձեզ համար հերոս է, է հերոսացեք նաև ինքներդ!


Կորյունի պահով՝ ծիծաղելի մի փաստարկ որ անվերջ կրկնվում է: Հաղորդման մեջ էլ ասվեց ու ես պատասխանեցի՝ հարգելիներս, Կորյունի գրելու ժամանակ Վասակը ԴԵՌԵՎՍ չէր արել իր դավաճանական քայլերը: Դա նույնն է, որ, ասենք, վերցնենք հայտնի գեներալ Վլասովին տրված մինչպատերազմական բնութագրերը և, մի կողմ թողնելով այն, որ սա Հայրենականի տարիներին ամենահայտնի ռուս դավաճանն էր, ասենք, Վլասովը… հերոս էր: Կրկնում եմ, Կորյունը գրել է ՄԻՆՉԵՎ ապստամբությունը և ՄԻՆՉԵՎ Վասակի դավաճանական քայլերը:


Ադոնցի երկի մասին ասվեց՝ քաղաքական պատվերի ցավալի կատարում հայտնի գիտնականի կողմից: 1904 թվական, Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավվման վտանգի տակ է, ցարիզմը նպատակ ունի հարվածել Հայ առաքելական եկեղեցուն այդ թվում նաև գաղափարապես: Իսկ այդ պարագայում վարվում են այնպես, ինչպես դժբախտաբար վարվեց Ադոնցը՝ խփում են կառույցի գաղափարական հիմքերին: Հրանդ Արմենի աշխատանքներին մանրամասն ծանոթ եմ և ասեմ, որ, գուցե արևմտյան չափանիշներով նա <մեծ> գիտնական է, բայց հայաստանյան և նույնիսկ սովետահայ չափանիշներով՝ սովորականից էլ ցածր մի մասնագետ – համենայն դեպս նրա աշխատանքները մակերեսային են և Տիգրան Մեծին նվիված նրա աշխատանքի և օրինակ Մանադյանի <Տիգրան Մեծ>-ի մեջ սարերի ու ձորերի տարբերություն է Մանանդյանի օգտին:

Ու վերջում անհիմն ընդհանրացում՝ պ-ն Բանուչյանին անհագստացնում է այն, որ այլախոհությունը հայերը, դե սովորություն է, էլի, մշտապես ներկայացնում են որպես դավաճանություն: Այ քեզ աբսուրդ??? Վասակը արեց կոնկրետ դավաճանական քայլեր, որոնց մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ և ոչ միայն ես, սակայն նրան… այլախոհ են ներկայացնում: Կասեի մի երկու բան ավել, բայց չեմ ուզում դուրս գալ գիտական դիսկուրսի շրջանակներից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 75 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4, 5

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB