Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 6   [ Сообщений: 89 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 16 июн 2018, 22:19 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
451 թ-ին Տիզբոնի կողմից իբր հավատուրացության պահանջից հրաժարվելու մասին...

Իսկ դուք ի՞նչ վստահություն կարող էիք ունենալ, որ մերոնց չէին խաբի, զորքի ու ժողովրդի ցրվելուց հետո Հազկերտը իր բանակը չէր շարժի ապստամբների դեմ: Նույն ներկայիս Ղարաբաղի վիճակն է, Ալիևը շատ բան է առաջարկում, հավատա՞նք: Ընդհանրապես թշնամուն դժվար է հավատալ, բայ ցյնուհանդերձ հավատալու համար նույն այդ թշնամին պետք է գոնե քայլեր անի, որ վերստեղծի վստահության մթնոլորտը: Ալիևը հիմա ու Հազկերտն այն ժամանակ այդ քայլերը չարեցին: Այդ կեղծ հրաժարումն իրականում ընդամենը ծուղակ էր և մեջտեղ բերվեց 451 թ-ի փետրվարին: Հիմա պարզ տրամաբանություն - ենթադրենք հայերը առժամանակ չեն հավատում և շարունակում են ապստամբությունը, ի՞նչ պետք է անի իրոք հայերին հանգիստ թողնել պատրաստվող կողմը: Ճիշտ է, հանգիստ սպասի, որ կրքերը հանդարտվեն: Իսկ ի՞նչ արեց պարսկական կողմը, ճիշտ է, բանակը շարժեց հայերի դեմ, ինչը լրացուցիչ անգամ վկայում է, որ դա կեղծ հրաժարում էր: Իրականում հրաժարումը եղավ հունիսին և մենք դրա կոնկրետ քայլերը տեսանք: Հետո, հարգում են միայն ուժեղներին և նույն պարսիկները հարգեցին մեզ միայն զենքը ձեռքներիս պահելու պարագայում: Եվ վերջապես, տարածաշրջանում գնում էր Պարսից թագավորության կողմից տեղական թագավորությունները կլանելու համընդհանուր քաղաքականություն՝ 428 թ-ին ընկավ Մեծ Հայքը, 451 թ-ին՝ Մասքութական թագավորությունը, 510 թ-ին՝ Արցախ-Ուտիքի թագավորությունը, 580 թ-ին՝ Իբերիայի թագավորությունը:

Այս պայմաններում, երբ պաշտոնական Տիզբոնը հստակ վարում էր տեղական թագավորությունները վերացնելու քաղաքականություն, ինչպե՞ս կարող էր իրատես քաղաքական գործիչը հավատալ, որ, ահա այսպե,ս հակառակ սեփական շահերի, կբռնեին ու կվերականգնեին Սասանյաններին այդքան գլխացավանք պատճառած Հայոց թագավորությունը: Եկեք ի վերջո այդքան մեծամիտ չլինենք և, թեկուզ ժամանակի բարձրությունից, այդքան չթերագնահատենք, էլի, իր ժամանակի քաղաքական գործիչներին ու հատկապես Պարսից թագավորությանը հիանալի ծանոթ Վարդան Մամիկոնյանին:

Իրականում, Վարդանանց պատերազմը, որպես մեր ազգային արժեհամակարգի մի բաղկացուցիչ տարր, որը կարևոր տեղ ունի նաև ՀԱԵ արժեքային համակարգում, հետևողական հարձակման ու նսեմացման է ենթարկվել մեր ազգի թշնամիների կողմից: Հաշվարկը պարզ էր, դավաճանին սուրբ ասելով և հակառակը, շփոթեցնել հայերին, զրկել նրանց հոգեբանական ու ռազմական կարևորագույն մի ուղենիշից: Դժբախտաբար իր ժամանակին, դեռևս ցարական Ռուսաստանից սկսած, այս գործընթացին իրենց մասնակցությունը բերեցին նաև լիբերալ ու հակաեկեղեցական հովերով տարված որոշ հայ մտավորականներ, խորհրդային ժամանակներում, դե պարզ է հակաեկեղեցական մոտեցումը, դե իսկ ներկայումս էլ, հատկապես մեր կաթողիկոսի վատ պահվածքի և հեթանոսական տարաբնույթ ուղղությունների ի հայտ գալու պարագայում, մարդիկ ուղղակի տուրք են տալիս հակաեկեղեցական պոռթքումին:

Սա վատ է, մեր ազգի նույնիսկ ռազմավարական անվտանգությունը վտանգի տակ դնող գործընթաց է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 17 июн 2018, 10:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Շատ ճակատամարտեր հայտնի են միայն մեկ աղբյուրից: Օրինակ, Տիգրանակերտի մ.թ.ա. 69 թ-ի ճակատամարտի մասին ոչինչ չկա Հայոց պատմագրության մեջ ու այդ մասին հայտնում են հունա-հռոմեական աղբյուրները, հիմա ի՞նչ, միայն այդ հիմքով այդ դնենք կասկածի տա՞կ: Էլ չասած, որ պաշտոնական Տիզբոնի համար անհաջողությամբ ավարտված ճակատամարտն ու պատերազմը հենց միայն քարոզչական նպատակներով կարող էր դիտավորյալ մոռացության տրվել:

Եթե տեղյակ չեք ասեմ, որ, օրինակ, Սասանյան պատմագրությունը ուղղակի մոռացության մատնեց իրենց ոխերիմ հակառակորդների, Պարթևական թագավորության պատմությունը և, եթե նայենք միայն Սասանյան աղբյուրներով, ապա կպարզվի, որ Աքեմենյաններից հետո միանգամից եղել են Սասանյանները և դա այն դեպքում, երբ պարթևական դարաշրջանը կազմում է գրեթե 500 տարի:

Կներեք, բայց ձեր մոտեցումն ուղղակի հակապատմական է, դա չափանիշ չէ, որ եթե պարսկական կողմը չի հիշատակում այս ճակատամարտը, ուրեմն կարելի է որոշակի հետևություններ անել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 24 мар 2019, 11:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван


Ավարայրի ճակատամարտը մեզանում ընդամենը որպես «բարոյական հաղթանակ» է գնահատվում, ու մտահոգիչ է այն, որ այդ «բարոյական հաղթանակի» մեջ այսօր անգամ հեգնանք է դրվում:

Արդյոք, Ավարայրի ճակատամարտը հայերիս համար միայն բարոյական հաղթանակ է. հարցին անդրադարձել է ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

Պատմաբանը, նախ նկատում է, եթե նախկինում Ավարայրի ճակատամարտը ընդամենը «բարոյական հաղթանակ» գնահատելը դրական իմաստ է ունեցել՝ ընդգծել է այդ մեծ ճակատամարտի բարերար ազդեցությունը հայոց հետագա ամբողջ պատմության վրա, ապա վերջերս «բարոյական հաղթանակ» բնորոշումը ձեռք է բերել առավելապես բացասական, նույնիսկ հեգնական երանգավորում, ըստ որի՝ Ավարայրում հայերն, իբր թե, միմիայն բարոյապես են հաղթել, իսկ ռազմական առումով՝ պարտություն են կրել։

"Սա պատմական փաստերին ու ռազմական գիտությանը հակասող տեսակետ է",- ասում է Այվազյանը ներկայացնելով ռազմական տեսության գերմանացի դասականի՝ Կարլ ֆոն Կլաուզեվիցի՝ հաղթանակի համապարփակ հասկացության սահմանումը, որն իր մեջ ներառում է երեք հիմնական տարրեր.

1) հակառակորդի ֆիզիկական ուժերի մեծ կորուստները,

2) նրա բարոյական ուժերի նույնպիսի կորուստները,

3) այդ մասին պարտվածի բացահայտ խոստովանությունը, որով նա հրաժարվում է իր պատերազմում ունեցած նախնական մտադրությունից։


"Ավարայրում այս նպատակներից և ոչ մեկին պարսիկները չհասան։ Ընդհակառակը՝ ճակատամարտում նրանք հայերից թիվը երեք անգամ ավել սպանված տվեցին (այդ թվում՝ իննը բարձրաստիճան զորահրամանատար)։ Փոխարենը՝ իհարկե, ռազմի դաշտում զոհվեց հայոց գլխավոր հրամանատարը (ինչպես նաև 10 հայ բարձրաստիճան զորահրամանատար)։ Բայց ամենակարևորն այն էր, որ Մուշկան Նիսալավուրտը չկարողացավ ջախջախել Հայոց բանակը, որը բաժանվելով չորս մասի, խույս տվեց հետապնդումից և կազմակերպեց դիմադրության հաջորդ փուլը։

Պատերազմը շարունակվեց ևս կես տարի՝ ավարտվելով ոչ միայն Մարզպանական Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հայերին ձուլելու իրենց նախնական մտադրություններից պարսիկների հրաժարումով, այլև հայերին արված ևս մեկ չափազանց նշանակալից մի զիջումով, որը մեր պատմագիտության մեջ իսպառ աչքաթող է արվել։ Բանն այն է, որ 449 թվականին, երբ սկսվեց հայոց ապստամբությունը, Մարզպանական Հայաստանի 16 կարևոր ամրոցներում տեղակայված էին պարսկական կայազորներ, որոնք Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները հատ-հատ ոչնչացրեցին հենց ամենասկզբում՝ անթերի ու միաժամանակ իրականացնելով 16 կայծակնային հատուկ գործողություն։ Իսկ ահա 482 թվականին, երբ սկսվեց Սասանյանների դեմ հաջորդ ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի զարմիկ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Մարզպանական Հայաստանում գեթ մեկ պարսկական կայազոր գոյություն չուներ։

Սա նշանակում է, որ 451 թվականի վերջին Վարադանանց ուխտին հավատարիմ մնացած հայ նախարարները՝ ինքնակամ ներկայանալով ու հանձնվելով պարսից իշխանությանը, դիմել էին այդ քայլին միայն այն բանից հետո, երբ ամուր երաշխիքներ էին ստացել առ այն, որ հայոց հողի վրա պարսկական զորքեր չեն տեղակայվելու


Այս ամենով հանդերձ՝ պատմաբան Այվազյանը եզրահանգում է. "Ավարայրում և առհասարակ 449-451 թթ. հայ-պարսկական պատերազում հայոց պարտության մասին դատողությունները սխալ են ու բացարձակապես ավելորդ",- համեմատության համար բերում՝ նման ոչ-ոքիներով ավարտված մեկ այլ ճակատամարտի օրինակ՝ ռուսների և ֆրանսիացիների միջև 1812 թվականին տեղի ունեցած Բորոդինոյի ճակատամարտը: "Այն նույնպես կարճ ժամանակահատվածում վերածվեց ռուսական կողմի ռազմավարական հաղթանակի։ Ընդ որում, ճակատամարտից անմիջապես հետո ռուս հրամանատարության մեջ ոմանք Բորոդինոն պարտություն էին համարում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ռուսական բանակը նահանջեց ու Նապոլեոնին հանձնեց մայրաքաղաք Մոսկվան։ Մինչդեռ գլխավոր հրամանատար Միխայիլ Կուտուզովն ամենասկզբից էլ համոզված հայտարարում էր, որ Բորոդինոն հաղթանակ է, քանի որ ռուսական բանակը ոչ միայն չէր ջախջախվել, այլև ֆրանսիացիներին մեծ կորուստներ պատճառելուց հետո կանոնավոր կերպով նահանջել էր ու անցել դիմադրության հաջորդ փուլին",-ասում է պատմաբանը։

Արմեն Այվազյանը նկատում է՝ հայ պատմիչ Եղիշեն Ավարայրի ճակատամարտին տվել է հստակ ու ճշգրիտ գնահատական՝ այն է. "Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին

Պատմաբանը շեշտում է հետևյալը. "Եղիշեի այս ամփոփումը նմանվում է Նապոլեոնի՝ Բորոդինոյի ճակատամարտին հետագայում տված գնահատականին. «Իմ բոլոր ճակատամարտերից ամենաահավորն այն էր, որ ես տվել եմ Մոսկվայի մատույցներում: Ֆրանսիացիներն իրենց արժանի ցույց տվեցին՝ հաղթանակ տանելու, իսկ ռուսները նվաճեցին անպարտելի լինելու իրավունքը»։ Եղիշեի և Նապոլեոնի այս հատու բանաձևումներում, իրականում, արտացոլված են այդ բախտորոշ ճակատամարտերի ռազմաքաղաքական ընդհանուր արդյունքները":

Այսպիսով Ավարայրը մեզ համար ոչ միայն բարոյական, այլև ռազմավարական հաղթանակ էր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 24 мар 2019, 18:32 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 303
Ինձ մեկ բան է հետաքրքիր - մինչև հիմա պեղումներ կատարվե՞լ են, թե ոչ: Եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ, իսկ եթե կատարվել են, ապա ի՞նչ են գտել:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 24 мар 2019, 22:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Պեղումներ չեն կատարվել և չեն էլ նապատեսվում: Մի կողմից պեղումներ անող չկա, մյուս կողմից էլ քրդերով լցված իրանական սահմանային գոտի է: Եվ վերջապես, անցել է 1600 տարի, իսկ նույն այդ տարածքներում էլ շատ այլ պատերազմներ են եղել, այնպես որ, եթե նույնիսկ պեղումներ էլ լինեն, դրանց արդյունքը չնչին ու կասկածելի կլինի:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 25 мар 2019, 21:37 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 303
Байц кия зорк см эхел,hамара 400000. Иных твума вор пехумнер катарви кия бан чи гтнви. Кнерек hайерен тарер чунем


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 25 мар 2019, 23:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Առայժմ չի նախատեսվում...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2019, 10:51 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
"Քրիստոսի ծննդից հետո 451 թվականին Հայոց ռազմիկները, քանակապես զիջելով թշնամուն և առանց որևէ օժանդակության, մարտի դաշտ ելան հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ...:

Նրանք մարտնչում էին քաջերից լավագույնների պես, նրանք ճակատում էին հանուն իրենց Հայրենիքի և հավատքի, նրանք մարտ էին տալին հանուն հայ լինելու ու հայ մնալու իրավունքի, նրանք կռիվ էին տալիս հին էպոսների հերոսների պես... և նրանք նվաճեցին իրենց ազատությունը":

1568 տարի առաջ այս օրն ու արդեն այս ժամերին մեր նախնիները կռիվ էին տալիս Ավարայրի արյունոտ դաշտում: Ես հպարտ եմ, որ իմ ազգի անցյալում Ավարայր է եղել, փառք մեր հզոր պապերին :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2019, 22:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Վարդանին մեղադրում են նրանում, որ նա իր տոհմը վերցրած ապստամբության սկզբում պատրաստվում էր հեռանալ Բյուզանդիա։ Սակայն իմ կարծիքով ամենայն հավանականությամբ դա չի համապատասխանում ճշմարտությանը և Փարպեցին այդ դրվագը ավելացրել է Վարդանի կրոնական ջերմեռանդությունը ընդգծելու համար։

Իրոք, դա չի համապատասխանում ոչ Մամիկոնյան տան, ոչ էլ հենց իր՝ Վարդանի, ապրած կյանքին, ստացած դաստիրակությանը և դավանած սկզբունքներին (կռվել և մեռնել հայրենիքի համար), որոնք ձևավորվում են տոհմական դաստիրակության ողջ ընթացքում և առավել կատարելության են հասնում սպարապետի պաշտոնը ստանձնելիս և վարելիս։ Իրոք. երկրի սպարապետը, (առավել ևս Մամիկոնյան տոհմից, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց քաջությամբ և հայրենասիրությամբ) չէր կարող լքել իր հայրենակիցներին այդպիսի օրհասական պահի և հեռանալ Բյուզանդիա, այն էլ աղոթքներով զբաղվելու։

Իսկ Վարդանին վախկոտության և փոքրհոգության մեջ մեղադրելը առավել ևս սրբապղծություն է, այն դեպքում, երբ նա իր քաջությունը ապացուցեց Ավարայրի ճակատամարտում։ Հօգուտ մեր բերած փաստարկների խոսում նաև այն հանգամանքը, որ Եղիշեն, որպես ականատես, այս միջադեպը չի հիշատակում։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 28 май 2019, 23:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Էլ ո՞նց ասեմ, էս Եղիշեի 1994 թ-ի հրատարակությունից, կարող եք մյուսներում ես նայել, նույն բանն է:

Изображение

Լավ, ինչքա՞ն կարելի է նույն բանը կրկնել ու կրկնել, մեկ չէ, երկու չէ, ախր մի ամբողջ հարյուրամյակ ՍԱՂ էս սխալը կրկնում են...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 29 май 2019, 00:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Издание 1958 года, та же картина.

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 29 май 2019, 00:42 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Եղիշեի 1958 թ-ի հրատարակությունից, նույն բանն է:

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 29 май 2019, 20:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
Ժողովուրդ, սենց մի բան ասեմ: Ուրեմն, մինչև XX դարի սկիզբը դասական այն մոտեցումն էր, որ Վասակը դավաճան է, Վարդանը՝ հերոս: Հետո... գիտե՞ք հետո ինչ եղավ - ասեմ: Հետո մեր ազգի "մեծ եղբայրներ"-ը հասկացան, թե ինչ տեղ ունի Ավարայրը մեր ազգի արժեքային համակարգում, իսկ քանի որ ոչ մի "մեծ եղբայր" երբեք չի ուզել իրեն ենթակա "փոքր եղբոր" հզորանալը, որոշվեց հարված հասցնել՝ մեծ ազգը, կոնկրետ դեպքում՝ Ռուսական կայսրությունը, որոշեց հարված հասցնել հայերի արժեքային համակարգին: Նպատակը՝ ճնշել հայերի ազատագրական ձգտումները, այնպես անել, որ արժեզրկվեն նրանց հպարտությունները, այնպես անել, որ հերոսին դավաճան համարեն, դավաճանին հերոս: Վերջին պահով, պարզ է, չէ՞, քեզ տիրողին հենց պետք է, որ քեզ մոտ իշխեն դավաճանները, որոնց... դու հերոս կհամարես: Էսքանը պարզ էր, չէ՞:

Ու ի՞նչ արեցին, գիտե՞ք: Գիտե՞ք երբ արեցին: Ասեմ՝ 1904 թ-ին: Ծանոթ թիվ է, չէ՞: Ում ծանոթ չէ, ասեմ, սա այն թիվն է, երբ ցարական իշխանությունները որոշեցին բռնագրավել հայ եկեղեցու ունեցվածքը: Ու հիմա ասեք, պատահական է՞ր, որ հենց 1904 թ-ին... սենց պաաաատահական, էլի Սանկտ-Պետերբուրգում սովորող երիտասարդ ուսանող Նիկողայոս Ադոնցը լրիիիիվվվվվ... պաաատահական տպագրեց իր հայտնի "Марзбан Васак пред судом истории". Спб. 1904. Բա, հարգելիներ, եթե չգիտեք, ասեմ՝ ամեն ինչ հենց սրանից սկսվեց: Իսկ հետո, ոնց ասում են՝ գնաաաա գալիս եմ: Նեոլիբերալները որոշեցին հարվածել եկեղեցուն ու միանգամից կերան ցարական կուտը, հետո եկան կոմունիստները, որոնք ևս եկեղեցուն չէին սիրում, և... այո, ճիշտ եք, մեծ եղբոր կանոնով չէին ուզում, որ հայերը՝ փոքր եղբայրը, ուժեղանա: Ի՞նչ արեցին՝ կրկին ճիշտ եք, շարունակեցին ոտնահարել մեր ազգային արժեքները և գլխավորը դրանց մեջ՝ պատմությունն իր Ավարայրով:

Եվ... հիմա, ցավոք, որոշ իրոք արժանի մտավորականներ, ուղղակի չհասկանալով այս ամենը, ուղղակի չգիտակցելով իրենց դիրքորոշման պատմական սնանկությունը և չմտածելով, որ դեռևս, թեկուզ իրենց կամքից անկախ, բայց... մեծ եղբոր պատվերն են կատարում, շարունակում են վնաս տալ մեր ազգին՝ դավաճանին սրբադասելով և հերոսին քարկոծելով: Ու ես ստիպված, իմ ուժն ու ժամանակը ներդնելով, իմ սահմանափակ ռեսուրսներով դեմ եմ գնում էդ ալիքին, որպեսզի... ազգիս լավ լինի, որպեսզի ազգս ազատվի իր պատմությունը պղծած այդ սև լեգենդից, բայց դիմադրում են, դիմադրոոոոււււմ են՝ իներցիայից, հեղինակություններից կուրացած, գուցե նաև՝ չկամությունից, որ չընդունեն հանկարծ, թե, յաաաա, էդ ո՞նց եղավ, իրավաբան Մհերը պատմության հարցում նկատեց մի բան, որ... մենք չէինք նկատել: Այ սենց տխուր բաներ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 31 май 2019, 17:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25755
Откуда: Армения, Ереван
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է


Պատմությունը գիտություն է։ Բայց մեզանում ո՛վ ասես, որ չի զբաղվում Հայոց պատմությամբ ու, մասնավորապես, Վարդանանց պատերազմով՝ է՛լ ժուռնալիստ ու բժիշկ, է՛լ ֆիզիկոս ու քիմիկոս, է՛լ ռեժիսոր ու մուլտիպլիկատոր...

Ո՛չ սկզբնաղբյուրներն են բնագրով կարդացել, ո՛չ գրաբար գիտեն, ո՛չ տարբեր ժամանակակից լեզուներով առկա թարգմանություն-վերծանումներին են ծանոթ, ո՛չ գիտական գրականությանն ու պատմագիտական մեթոդաբանությանն են տիրապետում։ Այս ամենն իրենց համար անհայտ տարածք է՝ TERRA INCOGNITA... Բայց արի ու տես, որ իրենց չիմացածն իմացած են ներկայացնում, մերկապարանոց պնդումներ անում՝ վայրագորեն կեղծելով ու աղճատելով սկզբնաղբյուրները, պատմական եղելությունն ու ժամանակագրությունը։

Տարածում գտած այդպիսի պնդումներից մեկն էլ այն է, թե մարզպետ Վասակ Սյունին իբր դավաճան չէր, այլ... մեծ հայրենասեր։ Բայց պատմական փաստերը համառ բան են։

ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆԻՆ ԴԱՎԱՃԱՆ Է։ Նա դավաճանել է Հայոց բանակին և հայ ազատագրական ուխտին ոչ թե միայն 451 թ. մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում անձամբ կռվելով Պարսից բանակի շարքերում, այլև դրանից առաջ ու դրանից հետո՝ բազմիցս ու շարունակաբար։ Մեզանում դավաճաններին հերոսացնելու, իսկ հերոսներին սևացնելու երևույթին ու դրա քաղաքական բաղադրիչին մի օր առանձին կանդրադառնամ։

Իսկ առայժմ պարզապես մեջբերում եմ Վասակի հիմնական դավաճանական գործողությունների ամփոփիչ ցանկն՝ ըստ ժամանակագրության, այնպես, ինչպես դրանք կետ առ կետ բացահայտված են իմ հետևյալ ակադեմիական մենագրության ողջ ընթացքում՝ առկա բոլոր սկզբնաղբյուրների վերլուծության հիման վրա (տե՛ս Армен Айвазян. Армяно-персидская война 449–451 гг. Кампании и сражения.– Ереван: Воскан Ереванци, 2016; СПб.: Алетейя, 2017. С. 472-473)։

— (весной—летом 450 г.) Васак парализовал находившуюся под его командованием 3-ю армянскую армию и не нанес удара по персидским силам в Албании из Сюника и Арцаха, тем самым нарушив военный план армянского командования, разработанный и утвержденный при его же участии;

— (в 450—451 гг.) Васак выдал персам целый ряд военных тайн: о превентивном наступлении 2-й армии Вардана Мамиконеана против персидских оккупационных сил в Албании; о численности, организационной структуре, командном составе и вооружении Армянской Армии; о ее вероятных тактических ходах в предстоящем генеральном сражении и т. п.;

— (в сентябре 450 г.) Васак открыто перешел на сторону персов, захватил центральную провинцию Айрарат, разграбил стоянки армянских войск и находившиеся в них стратегические запасы продовольствия, провианта и фуража. И это в то самое время, когда Вардан Мамиконеан во главе 2-й армянской армии выполнял труднейшую миссию по освобождению Албании и Чора-Пахака от сасанидской оккупации и установлению военного союза с гуннами, а Нершапух Арцруни с 1-й армянской армией прикрывал границу с Персией, базируясь в южных приграничных областях Гер-и-Зареванд;

— своими предательскими действиями Васак вызвал раскол в Армянской Армии и кратковременную гражданскую войну (октябрь—начало декабря 450 г.);

— (в декабре 450 г.) Васак вышел из Армении и присоединился к персидским войскам, став военным советником при сасанидском главнокомандующем, а также одним из его военачальников;

— (в начале 451 г.) Васак в руководящей роли участвовал в персидском наступлении и реоккупации соседней с Арменией Албании, а также взятии стратегически важных укреплений Чора-Пахака;

— (весной 451 г.) Васак сколотил и возглавил армянский коллаборационистский контингент в составе сасанидской армии;

— (в апреле—ноябре/декабре 451 г.) Васак принимал самое деятельное участие в персидской интервенции против Армении, в том числе в осадах крепостей и карательных действиях. 26 мая 451 г. сражался против Армянской Армии в генеральном сражении под Аварайром, где лично участвовал в уничтожении арьергардного отряда спарапета Вардана Мамиконеана.

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՊԱՐԶ Է ՈՒ ՀՍՏԱԿ։

ՀՈԳԵՊԵՍ ԱՄՈՒՐ ՀԱՅԸ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՀԱՍԿԱՑՈՂ ՄԱՐԴԸ ԿՀԱՍԿԱՆԱ։

ՄՈԼՈՐՎԱԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԴԵԳԵՐԵԼ ԽՈՏՈՐ ՃԱՄՓԵՔՈՎ։

Արմեն Այվազյան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 6   [ Сообщений: 89 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB