Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 21 окт 2018, 19:57

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 28 ]  На страницу 1, 2  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 09 авг 2013, 22:06 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/08/4_9.html

Նախաքրիստոնեական շրջանում գոյություն ունեցած հայերեն գրի եւ գրականության մասին վկայություններ են պահպանվել անտիկ օտար հեղինակների երկերում: Հռչակավոր հույն փիլիսոփա եւ պատմագիր Մետրոդորոս Սկեփսիացին, ապրելով Պոնտոսում եւ Հայաստանում մինչեւ մ.թ.ա. 70թ., գրել է Տիգրան II-ի պատմությունը եւ «Կենդանիների բանականությունըե փիլիսոփայական երկը: Այս վեր…ջինը, ըստ Փիլոն Եբրայեցու (Ալեքսանդրացու) հաղորդման, որն ապրել է մ.թ.ա. Iդ. վերջին քառորդից մինչեւ մ.թ. Iդ. կեսը, թարգմանված է եղել հայերեն: Փիլոն Եբրայեցու նման քաջատեղյակ եւ բծախնդիր օտար հեղինակի այս համոզիչ հաղորդումը մեր թվարկության դարագլխին գոյություն ունեցած հայալեզու գրականության մասին, որ վկայակոչվում է առաջին անգամ, չի կարող չսասանել նույնիսկ ամենակարծր հակաթեզերը:
Հենց միայն Փիլոնի սույն վկայությունը բավական է ժխտելու այն տարածված կարծիքը, որ եթե նախամաշտոցյան շրջանում գոյություն է ունեցել գրավոր հայ գրականություն, ապա միայն հունարեն, ասորերեն կամ պարսկերեն լեզուներով, իսկ հայոց լեզվով եղել է միայն բանավոր գրականություն, այսինքն՝ բանահյուսություն: Եւ անմիջապես հարց է ծագում՝ ի՞նչ գրով են գրված եղել երեք հայալեզու գրքերը, եթե ոչ հայերեն այբուբենով, որի մասին վկայում է III դարի ժամանակագիր եւ եկեղեցական մեկնիչ Հիպպողիտոսը: Հունարեն բնագրով իր «Ժամանակագրությանե մեջ՝ գրված Ալեքսանդր Սեւերոս կայսեր 13-րդ տարում՝ մ.թ. 234-235թթ., Հաբեթի ցեղի 47 ազգերի շարքում որպես գրագետ (գիր ունեցող), Հիպպողիտոսը հիշատակում է հետեւյալ յոթին՝ իբերներ, լատիններ, որոնց գիրը եւ հոռոմներն են գործածում, իսպանացիք, հույներ, մարեր, հայեր:
Խորենացու վկայությամբ, Բարդածան ասորի պատմագիրը, որ Եդեսիայից էր, մտավ Անի կամ Հանի ամրոցը, կարդաց Ողյումպ քրմի մեհենական պատմությունը, որի մեջ թագավորների գործերի հետ միասին հիշատակված էր Տիգրան վերջին հայոց թագավորի ձեռքով նրա եղբայր Մաժան քրմապետի գերեզմանին կառուցված բագինը Բագրեւանդի Բագավանում: Ի՞նչ լեզվով էր գրված այդ մատյանը - եթե Բարդածանը, ինչպես վկայում է Խորենացին, այդ պատմությունը փոխադրել է ասորերենի եւ ապա հունարենի, նշանակում է՝ մեհենական պատմության բնագիրը պետք է եղած լիներ հայերեն եւ գրված հայերեն գրերով:

Ուսումնասիրողներից ոմանք, ինչպես Ա.Աբրահամյանը, ենթադրում են, թե մատյանը գրված է եղել արամեական գրով, բայց այս կարծիքը հիմնավոր չէ: Ասորիներն իրենք իսկ արամեական գիր են գործածում հատկապես Եդեսիայի շրջանում: Նույնը վերաբերում է Տիր աստծո մեհյանին:Գերմանացի խոշոր հայագետ Յ.Մարկվարտը իր «Հայոց այբուբենի ծագումը եւ Մաշտոցի կենսագրությունըե ուսումնասիրության մեջ ժխտում է հայ մատենագրության գոյությունը մինչեւ V դարը հետեւյալ փաստարկով. «Այս երկրի լեզվով չէր գրվել դեռ ոչ մի տող, որովհետեւ այն ժամանակվա հայտնի այբուբեններից եւ ոչ մեկը ի վիճակի չէր արտահայտելու հայերեն բազմաթիվ ու դժվարին հնչյուններըե: Գերմանացի հայագետի այս ուշագրավ միտքը մեզ բերում է հակադարձ տրամաբանության՝ եթե նախամաշտոցյան շրջանում եղել է հայ մատենագրություն, ապա դա կարող էր լինել միայն հայերեն այբուբենով, եւ ոչ թե արամեատառ կամ հունատառ: Եւ առհասարակ, մի շատ բնական հարց է ծագում. հնարավո՞ր է արդյոք, որ ժողովուրդն ունենա գրի ու դպրության Տիր աստված, այդ Տիր աստծուն նվիրված դպրության մեհյան, բայց սեփական գիր եւ դպրություն չունենա: Օտար դպրության, օտարագիր եւ օտարալեզու մատենագրության համար հայրենի աստվածություն չի ստեղծվում:
XIII դարի հայ պատմիչ Վարդան Արեւելցին (Պատմութիւն տիեզերական, Մոսկվա 1861, էջ 70) վկայում է Լեւոն արքայի օրոք Կիլիկիայում հայտնաբերված դրամի մասին, որի վրա հայերեն լեզվով դրոշմված են եղել հեթանոս հայ թագավորների անուններ, որով եւ պատմիչը հաստատում է Մեսրոպ Մաշտոցից առաջ հայերեն գրերի գոյությունը. «Եւ զի լեալ է հայերէն գիր ի հնոյն- վկայեցաւ ի ժամանակաս Լեւոնի արքայի. զի գտաւ դրամ ի Կիլիկիա հայերէն գրով դրոշմեալ զանուն կռապաշտ թագաւորացն Հայկազանցե: Նման հարցադրումներն արդեն իսկ իր մեջ կրում է նախամաշտոցյան գրի գաղափարը, որն ունի կողմնակիցներ, բայցեւ ավելի մեծ թվով հակառակորդներ, որոնք կարծում են, թե նախամաշտոցյան գիրը կարող է նսեմացնել Մաշտոցի հանճարը: Կատարյալ թյուրիմացություն: Ահավասիկ մեր հին հեղինակներից շատերը եւ առաջին հերթին 5-րդ դարի ներկայացուցիչները՝ սկսած Սահակ Պարթեւից եւ Մեսրոպ Մաշտոցից, նրանց աշակերտներ Կորյունը, Դավիթ Անհաղթ փիլիսոփան եւ Մովսես Խորենացին, ապա եւ Ղազար Փարպեցին եւ այլք, ընդունում են հեթանոսության շրջանում հայոց դպրության գոյությունը. հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում իմ զեկուցման մեջ ես ցույց տվեցի, որ ինքը՝ Մաշտոցը, երկար ժամանակ Եդեսիայում եւ Ասորիքում՝ դպրության հեթանոս ճարտարների մոտ, որոնել է հայոց հին գրի ամբողջական այբուբենը: Վերը իմ հիշատակած Փիլոն Եբրայեցին՝ իր ժամանակի ճանաչված մտածողներից մեկը, որին Էնգելսը քրիստոնեության հայր է անվանում, իր եզակի վկայությամբ գալիս է հաստատելու հայալեզու գրականության իրողությունը դեռեւս մեր թվարկության սկզբին՝ Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ:


ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ ԳՐՔԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՑ 4 ԴԱՐ ԱՌԱՋ
СообщениеДобавлено: 09 авг 2013, 22:07 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Изображение


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ ԳՐՔԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՑ 4 ԴԱՐ ԱՌԱՋ
СообщениеДобавлено: 09 авг 2013, 22:14 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Изображение


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 18 янв 2014, 17:14 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
http://www.youtube.com/watch?v=mA2LJdh5bGY


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 18 янв 2014, 18:16 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
БРАВО!!!


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 20 янв 2014, 15:50 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայոց լեզուն և հայոց նախամաշտոցյան գիր


Ճանաչել զԻմաստութիւն Եւ զԽրատ,
Իմանալ զԲանս Հանճարոյ


ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ հայ մարդը իր արյան գնով ձեռք բերեց անկախ պետություն և ստացավ ազատ խոսքի իրավունք, սկսեց ուսումնասիրել իր պատմությունը, որպես ոչ միայն ոգևորվելու և հպարտանալու կոթող, այլև դասեր քաղելու, որպեսզի իր անկախ պետությունը ճիշտ կառավարի՝ չգործելով իր նախնիների սխալները: Ինչևէ, մենք այսօր ունենք այկախ պետություն և պարտավոր ենք ներկայացնել աշխարին մեր պատմությունը մեր ձեռքերով, այլ ոչ թե այնպես, ինպես որ կատարվում էր ԽՂՀՄ-ի ժամանակ և ավելի վաղ:


Ես այսօր կուզեմ ձեր հետ միասին քննարկել հայոց նախամաշտոցյան գրերի և դպրության գոյության թեման, որը այդպես համառ մեզնից մի քանի դար շարունակ թագցրել են օտարները և ինչ-որ չափով նաև եկեղեցականները:


Օտարերկրյա հեղինակներից հայերի գրի գույության մասին վկայում է՝ Փլավիոս Փիլոստրատոսը, որը եղել է Կարակալլա կայսեր (211-217) ժամանակակից մատենագիրը: Մանյակի վրա եղած հայկական գրերի մասին նա հաղորդում է իր «Վարք Ապոլոնիոս Դիանացու» աշխատության մեջ:

Վարք Ապոլոնիոս Դիանացու

Ինր-որ մեր Տավրոսի մասին ասում են, և որ երկար ժամանակ ոչ ոք չէր հավատում, թե նա Հայաստանի սահմաններից էլ անցնում է, հաստատում եմ այն հովազները, որ ինչպես գիտեմ, բռնում են համեմունքով առատ Մամփյուլիայում, որովհետև այս կենդանիները սիրում են անուշ բուրմունք, ուստի դուրս են գալիս Հայաստանից և դիմում դեպի այն կողմերը, որտեղից քամին բերում է այդ անուշ հոտը: Պատմում են նույնպես, որ մի անգամ Պամփյուլիայում բռնվել է մի հովազ, որի ոսկյա մանյակի վրա գրված էր հայերեն տառերով հետևյալը. Արշակ թագավոր՝ Նյուսիա աստծուն, այսինքն՝ Նյուսիա աստծուն նվեր Արշակ թագավորից: Այս Արշակն այն ժամանակ Հայոց Թագավորն էր և յուր բռնված հովազը, այդ կենդանու մեծության պատճառով, նվիրել էր Դիոնիսոսին...

Իչպես տեսնում ենք Արշակ Ա, որը Արտավանի որդին էր և ապրել էր 34-35թթ., հայկական տառերով (նշանագրերո՞վ) հաղորդություն է թողել հովազի մանյակի վրա: Անհեթեթություն է կարծելը, թե հայերը գրել են արամերեն, իսկ հույները ծանոթ չլինելով ոչ՛ հայերենին ոչ՛ արամերենին համարել են այդ տառերը հայկական, եթե ծանոթ չէին ո՞նց էին կարդում, նույնպես սխալ կլինի այն կարծիքը, թե հույները ուղղակիորեն շփոթել են արամեյերենը հայերենի հետ, որովհետև այդ ժամանակ Հայաստանում արամեյերենը իր դիրքերը զիճել էր հունարենին:

Անցնենենք մյուս օտարերկրյա հեղինակին, որի տեղեկությունը շատ կարևորը, և որը չէր կարող շփոթել հայերի դպրությունը մեկ ուրիշ ազգի դպրության հետ:

Հիպպոլիտոս Հռոմեացին մատենագիր է: Նա ժամանակակից էր Ալեքսանդր Սևերոսին (222-235): Մեզ հետաքրքրող աշխատությունը, որի մեջ հիշատակություն կա հայկական դպրության մասին, գրի է առնվել Սևերոսի գահակալության 13-րդ տարում, այսինքն՝ 234-235թթ.: Հեղինակը իր աշխատության մեջ, առանձին գլխի տակ, թվարկել է այն ժողովուրդներին, որոնք դպրություն ունեն, և ահա նրանց մեջ հիշում է նաև հայերին:

Ժամանակագրություն, էջ 58


Նրանցից նրանք, որոնք դպրություն ունեն, հետևյալն են. եբրայեցիներ, լատինացիներ, որով և հռոմեացիներն են վարում, սպանացիներ, հույներ, մարեր և հայեր:

Հիպոլիտոսի տեղեկությունը նշանակալից է նրանով, որ ինքը իր աշխատություն մեջ հստակ առանձնացնում է ազգերին, որպեսզի մարդկանց չշփոթեցնի, ասելով հետևյալը. «լատինացիներ, որով և հռոմեացիներն են վարում», այսինքն Հիպոլիտոսը չեր շփոթի հայերի դպրությունը մեկ ուրիշ ազգի դպրության հետ, եթե կարիք լիներ առանձնացնելու և հստակեցնելու նա կաներ, ոնց որ արեց հռոմեացիների հետ:


Եզրակացություն Ա

Օտարերկրյա հեղինակները վկայում են հայերի
դպրության գոյության մասին: Հեղինակները չէին
շփոթել հայոց գրերը որևէ ուրիշ ազգի գրերի հետ:


Շարունակելի


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 20 янв 2014, 18:07 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայ հեղինակներից, հայերիս մոտ գիր ու դպրություն ունենալու մասին ուղղիղ վկայություններ են թողել՝ Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը և Գևորգ Ասորին, վերջինս ասորի էր, բայց ապրում էր Հայաստանում:

Սկսենք մեր սիրելի Մովսես Խորենացուց, որը մեր համար աչքի լույս է, իսկ օտարների համար, այսինքն՝ արմենոֆոբների, աչքի փուշ:

Մովսես Խորենացին՝ իր «Պատմություն Հայոց Ա» գրքի ԺԴ գլխում գրում է հետևյալը. «Այլ որ ինչ յար եւ մուտս կոյս ընդ Տիտանեանսն է սորա գործ քաջութեան՝ ասել կայ մեզ առաջի: Աստյար եւ մուտս շարժեալ ի վերայ առաջնոյն չորիւք բիւրովք հետ եւ ակազօրու եւ երկու հազարհեծելովք՝ հասանէ ի կողմանս Կապադովկացւոց, ի տեղի մի, որ այժմ ասի Կեսարիա: Եւ քանզի զար եւ ելեանն եւ զհարաւայինն նուաճեալ, յանձնեալ էր ի ձեռն երկուց զեղիցս այսոցիկ, Սիսակեանցն զարեւ ելս, եւ որք ի Կադմեայ տանէն՝ զԱսորեստանին՝ ոչ ինչ այնուհետ եւ կասկած շփոթից ուստեք ունէր: Վասն որոյ յերկարեալ ժամանակս լինել յար եւ մուտս՝ պատահէ նմա Պայապիս ՔաաղեայնՏիտանեան պատերազմաւ, որ բռնացեալ ունէր զմիջոց երկուց ծովուց մեծամեծաց, զՊոնտուն եւ զՈվկիանու: Որում ի դիմի հարեալ վանէ, փախստական արկանելով ի կղզի ինչ ասիական ծովուն: Եւ իւր թողեալ զոմն Մշակ անուն յազգէ իւմէ եւ բիւր մի ի զօրացն ի վերայ աշխարհին՝ եւ ինքնդառնայ ի Հայս:Բայց հրաման տայ բնակչաց աշխարհին՝ ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական. վասն մինչ եւ ցայսօր ժամանակի անուանեն Յոյնք զկղիմայն զայն Պռոտին Արմենիան, որ թարգմանի ԱռաջինՀայք:», ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ Խորենացին հստակ գրում է. «...ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական...», հիմա ձեր մոտ կծագի հարց. "իչպե՞ս է հնարավոր ուսուցանել խոսքը և՛ լեզուն, բայց չունենալ գիր", այո, հնարավոր չէ ուսուցանել խոսք և լեզու առանց գրի: Արամը գրավելով Կապադովկիան, այսինքն Խեթթական պետության մի մասը, որտեղ բնակիչները խոսում էին խեթթերեն հրամայում է իր ենթականերին, ամենայն հավանականությամբ քրմերին, սովորեցնել բնակչությանը հայոց լեզվին և խոսքին: Սա ամենավաղ գրավոր վկայությունն է այն մասին, որ հայերը վաղ ժամանակներից ունեցել են իրենց գիրը և լեզուն:

Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց Բ» գրքի ԿԶ-ում գլխում նորից վկայում է այն մասին, որ հայերը խոսել են իրենց մայրենի լեզվով: «Եթէ ուստի զայսոսիկ պատմէ:Զրուցէ մեզ զայս Բարդածան, որ յԵդեսիայ: Քանզի նա յաւուրս Անտոնինոսի վերջնոյ եր եւ եցաւ պատմագրող. որ յառաջ աշակերտեալ էր աղանդին Վաղենտինոսի, զոր յետոյ անարգեալ յանդիմանեաց. ոչ գալով ի ճշմարտութիւն, այլ ի նմանէ զատուցեալ՝ այլ հերձո եւ ած յարդարեացյինքենէ: Սակայն զպատմութիւնս ոչ ստեաց, զի էր այր կորովի բանիւք. որ եւ առ Անտոնինոսհամարձակեցաւ գրել թուղթ, եւ բազում ասացուածս արար ընդդէմ աղարդոյն մարկիոնացւոց եւ բաշխից ր կռոց պաշտաման, որ ի մերում աշխարհիս:Վասն զի եկն նա այսր, որպէս զի աշակերտել զոք կարասցէ ի խուժ հեթանոսացա. եւ իբր եւ ոչ ընկալեալ եղ եւ ՝ եմուտ նա յամուրն յԱնի, եւ ընթերցեալ զմեհենական պատմութիւնն, յորում եւ զգործս թագաւորացն, յաւելլով իւր եւ որ ինչ առ իւրեաւն, եւ փոխեաց զամենայն ի լեզու ասորի. որեւ ապա անտի լեղաւ ի յոյն բան: Յորում պատմէ ի մեհենիցն պաշտամանց՝ վերջին Տիգրանայարքայի Հայոց պատուեալ զգերեզման եղբօրն իւրոյ Մաժանայ քրմապետի ի Բագնացն աւանի, որ իԲագր եւ անդ գաւառի, բագին ի վերայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն ամենայն անցաւորք վայելեսցեն, եւ ընդունիցին հիւրք երեկօթիւք: Յորում եւ զկնի Վաղարշ տօն աշխարհախումբկարգեաց ի սկզբան ամին նորոյ, ի մուտն Նաւասարդի: Յայսմ պատմութենէ յարձանն Խոսրովու:» Այս աղանդավոր ասորի Բարդածանը գալիս է Անի, թարգմանում է մեհենական պատմությունը սկզբում ասորերեն ապա հունարեն, եթե կարծենք, որ մեր լեզուն չի եղել, ապա նա չէր չէ՞ թագմանելու հունարենից ասորերեն, հետո ասորերենից հունարեն, այսինքն նա թարգմանել է հայերենից ասորերեն, ապա ասորերենից հունարեն: Հիմարություն է կարծել, որ եթե մենք չենք գտնում Արարտական թագավորության կործանումից հետո քրմական ձեռագրեր, ապա ձեռագրեր չեն եղել, նրանք եղել են, ուղղակի Արարտական թագավորության անկումից հետո չեն օգտագործվել պետական գործերում, որովհետև Երվանդունիները, Արտաշեսյանները և Արշակունիները ներմուծել են արամեյական և հունական այբուբենը, որպես ավելի արդիական և հարմար գիր, բայց քրմերը չեն ընդունել այդ գրերը և կտրականապես հրաժարվել են նրանցից, արդյունքում իրենց ձեռագրերը քրիստոնեությունը ընդունելիս ոչնչացվել են, իսկ պետական ինչ-որ ձեռագրերը մնացել են, որոնց հիման վրա գիտնականները եզրակացություններ են անում, թե իբրև հայերը չեն ունեցել գիր և գրականություն, նույնիսկ ներկայացնում են հայերին որպես սեմիտներ:

Ագաթանգեղոսը իր «Պատմություն Հայոց» գրքում վկայում է Հայաստանում գիտության և ուսման մեհյանի առկայության մասին:

Պատմություն հայոց

778. Ապա (Տրդատ) թագավորն իսկույն տիրաբար հրաման տվեց, ամենքի հավանությամբ գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի: Ապա ինքն իսկ թագավորը, ամբողջ զորքով հանդերձ, Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը, ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը և այն, որ Երացամույն կոչված տեղերում էր գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական դպրության դպիր, Որմիզդի գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու ճարտարության ուսման մեհյանը և ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել:

Ինչպես տեսնում ենք տեքստից Տիր աստվածը համարվել է՝ քրմական դպրության դպիր, երազացույց, երազահան, ճարտարության ուսման աստված, հիմա մտածենք՝ կամ Ագաթանգեղոսն է ստում, այսինքն՝ քրիստոնյա լիներով ինքը բարձրացնում է հեթանոսներին, որոնք միչ այդ վայրենիներ էին, կամ էլ նա լիովին ճիշտ հաղորդություն է թողել: Դուք ընտրեցիք երկրո՞րդ տարբերակը. դուք չսխալվեցիք: Այսպիսի աստծու գոյությունը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ պետությունը ունի դպրություն, եթե դպրություն չունի, ուրեման այսպիսի աստված էլ նրան պետք չէ. ի՞նչիու համար անիմաստ զոհաբերություններ անել մի աստծուն, որից օգուտ չկա, դա նույնն է, ինչ քոչվորը ունենա հողագործության աստված:

Շարունակելի


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 20 янв 2014, 21:42 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ագաթանգեղոսը ներկայանում է որպես մարդ, որը տիրապետում է մի քանի լեզուների և գրերի, այդ թվում նաև՝ նշանագրերի արվեստին: Հասկանալի է, որ խոսքը գնում է հայկական նշանագրերի՝ մեհենագրերի մասին:
Մեկ ուրիշ տեղում, այն դրվագում, երբ Գրիգոր Լուսավորչին չարչարում են և Գրիգորը ինչ-որ բաներ է ասում, այդ ժամանակ Տրդատի քրմերը գրիեն առանում նշանագրերով և իրենց գրի առածը գնում և կարդում են թագավորի մոտ:

Գևորգ Ասորի մատենագիրը մեզ շատ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում, վկայակոչելով մի աշխատություն, որը մեզ չի հասել, այդ աշխատությունը նվիրված է Գրիգոր Պարթևի կյանքին և այնտեղ տեղեկացնում է շատ հետաքրքիր փաստի մասին, ասում է հետևյալը. Գրիգորը իր մանուկ հասակում՝ տղայության ժամանակ, տարվեց Հայաստան և սովորեց նրանց գիրն ու լեզուն:
Գևորգը լինելով ասորի "նրանց" բառով առանձնացնում է ասորիներին հայերից, այսինքն մենք նորից հագնում ենք այն եզրակացությանը, որ հայերը ունեցել են իրենց յուրահատուկ գիրը:

Եզրակացություն Բ


Հայերը վաղ ժամանակներից ունեցել են
գիր և դպրություն, ունեցել են գիտելիքի
աստված, ուսուցանել են իրենց լեզուն: Ներկայացված
հայ մատենագրերի տեղեկությունները գումարելով օտար
հեղինակների տեղեկություններին մենք ունենում ենք
մի շարք տեղեկություններ, որոնք ապացուցում են հայերիս
մոտ նախաքրիստոնեական գրերի գոյության փաստը:


Շարունակելի


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 21 янв 2014, 16:17 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մենք այսքանով չենք սահմանափակվում և անցնում ենք հնագիտական գտածոներին, որոնց թիվը ահռելի է:

Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը բաժանվում է չորս խմբի՝

ա) Հայաստանում ստեղծված և կիրառված գրային համակարգեր

բ) Օտար ծագումով գրային համակարգեր, որոնք կիրառվել են Հայաստանում

գ) Արձանագրություններ՝ թողած օտարների կողմից

դ) Առեղծվածային ծագումով և անհայտ նշանակությամբ գրային հուշարձաններ


Հայաստանում ստեղծված և կիրառված գրային համակարգը բաժանվում է երեք տեսակի՝ Ա) Ժայռապետկերներ; Բ) Գաղափարագիր; Գ) Գծային գիր; Դ) Մեհենագիր; Ե) Մեսրոպ Մաշտոցի գիր:

Ա) Ժայռապետկերներ
Հայաստանի տարածքի ժայռապատկերները թվագրվում են VII-V հազարամյակներով մ.թ.ա., սրանք բաժանվում են երկու տեսակի՝ պարզ պատկերների՝ կենդանիների, բույսերի և այլն, և բարդ՝ սիմվոլների ու տառանման նշանների: Ժայռապատկերները դեռ գիր չեն, սակայն նրանց զարգացումով ստացվել է գիրը: Ժայռապետկերները արտահայտում են նախամարդ հեղինակի զգացմունքներն պատկերների միջոցով, ինչպես երեխան է արտահայտում իր զգացմունքները նկարչության միջոցով: Որպեսզի ավելի պարզ լինի ներկայացնեմ մի քանի նկար գտնված՝ Ուխտասարից, որը գտնվում է սյունիքում, իսկ ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. VII հազարամյակով և ավելի հին ժամանակներով և Սև Սարի աստղադիտարանից (տաճա՞ր), որը VII-VIII հազար տարեկան է, գուցե նաև ավելի շատ:

Ուխտասար՝ պարզ ժայռապատկերներ(ձախից), Ուխտասար՝ բարդ ժայռապատկերներ(աջից)

ИзображениеИзображение

Սանասար և Բաղդասար եղբայրների պատկերները Ուխտասարից

Изображение

Սև Սար՝

Изображение Изображение

Շարունակելի


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 01 ноя 2014, 23:44 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации


Որքան էլ ուսումնասիրվել է Եգիպտոսի հարուստ մշակույթը, այն մնում է խորհրդավոր, մոգական, առեղծվածային, ինչպես եղել է հազարամյակներ առաջ: Այս հետաքրքիր մշակույթում իր կայուն և անփոխարինելի դերն ունի պապիրուսը, որը Հին Եգիպտոսում գրանյութի միակ տեսակն էր: Առաջին անգամ պապիրուսն արտադրվել է մ. թ. ա. 3-րդ հազարամյակում: Այն ստանում էին Cyperus papyrus (լատ.) բույսի միջուկից: Հայտնի են հին եգիպտերեն, հունարեն, հետագայում` նաև ղպտերեն, արաբերեն պապիրուսներ: Բայց քչերը գիտեն, որ գոյություն ունի նաև հայատառ պապիրուս, որի ենթադրյալ գտնվելու վայրը Հին Եգիպտոսի ամենահին քաղաքը համարվող Ֆայյումն է: Հայատառ պապիրուսն այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում, լեզուն հունարեն է, գիրը` հայկական: Քանի որ պապիրուսի ամբողջ մակերեսի վրա գրված է, հնարավոր չէ այն փորձաքննության ենթարկել C14 մեթոդով` ճշգրտելու գրության ժամանակաշրջանը, բայց պապիրուսի ուսումնասիրությամբ զբաղված գիտնականները թվագրում են 5-ից 7-րդ դարերով: Այսինքն` այն ժամանակաշրջանով, երբ մաշտոցյան գիրը նոր էր լույս աշխարհ եկել կամ էլ արդեն առաջին հաստատուն քայլերն էր անում: Հայտնի չէ, թե մինչև 19-րդ դարի վերջը ինչ պայմաններում և կոնկրետ որտեղ է թափառել այս պապիրուսը, բայց պարզ է, որ այն գրել է մեր հայրենակիցը, որը հայերեն տառերով փորձել է հունարեն սովորել:


Изображение

Աշխարհում միակ հայատառ այս պապիրուսի մասին առաջին անգամ հիշատակել է Ղևոնդ Ալիշանը 1892թ.` Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հրատարակվող «Բազմավեպ» ամսագրում: Ալիշանից հետո այլ գիտնականներ ևս զբաղվել են նրանով, եւ շատ բանով նման, բայց միաժամանակ տարբեր կարծիքներ ունեն պապիրուսի ծագման ժամանակաշրջանի և նրա գործառույթի մասին: Հայկական երկաթագիր-բոլորգիր տառատեսակով գրված տեքստում, որը, ըստ Հակոբ Տաշյանի, ոչ պաշտոնական գրություն է, չկա որևէ հայերեն բառ: 1998թ. հայագետ Տիգրան Կույումջյանի առաջարկով Ջեյմս Կլակսոնը հայատառ հունարեն տեքստը թարգմանել է անգլերեն, որից պարզվում է, որ պապիրուսը ընդգրկում է խոսակցական կարճ արտահայտություններ, բայերի խոնարհման աղյուսակներ, բառացանկեր, ասացվածքներ կամ թևավոր խոսքեր, բովանդակալից շատ կարճ պատմություններ կինիկ փիլիսոփա Դիոգենեսի մասին: Դրանցից մեկում հիշատակվում է փիլիսոփա Դիոգենեսի հանրահայտ պատմությունը, որտեղ նա չար մարդուն համեմատում է քացախով լցված սափորի հետ:

Հայատառ պապիրուսի բովանդակությունը հիշեցնում է Հռոմեական կայսրությունում տարածված Հերմենոմատաները, որոնք ձևավորվել են 3-րդ դարի սկզբին:
Նախ մի քանի խոսքով ներկայացնենք, թե ինչ են Հերմենոմատաները, հետո կրկին կվերադառնանք մեր «ծերուկին», որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ դերակատարում է ունեցել այն:


Изображение

Հերմենոմատաները հունարեն և լատիներեն երկլեզու դպրոցական ձեռնարկներ են (Զրուցարան), որոնք ամենայն հավանականությամբ ձևավորվել են Գաղղիայում: Հավանաբար, առաջին լեզուն եղել է հունարենը, որից թարգմանվել են լատիներեն: Դրանք կիրառվում էին կայսրությունում՝ հռոմեացի տղաներին լատիներեն կամ հունարեն սովորեցնելու համար: Ինչպես մեր պապիրուսը, դրանք բաղկացած են մի քանի բաժիններից` առօրյա թեմատիկ բառացանկեր, այբբենական կարգով բառացանկեր, բառապաշարը հարստացնող դյուրին երկխոսութուններ, պատմություններ, պարզեցված առակներ: Եվ, ինչպես կարելի է այս ամենից հասկանալ, մեր պապիրուսը կարող է հերմենոմատայի օրինակ լինել, որովհետեւ դրանով մեր հայրենակիցը փորձել է սովորել հունարեն` իր մայրենի գրերի միջոցով: Որպես հայերեն-հունարեն Հերմենոմատա, այն պահպանված բացառիկ օրինակ է հայագրության մեջ: Այն նաև շատ կարևոր է մեր ձեռագրագիտության համար, քանի որ մինչև հիմա հայտնի հայերեն հնագույն ձեռագիրը` գրված երկաթագիր-բոլորգրով, թվագրվում է 981 թվականով (10-րդ դար): Իսկ մեր պապիրուսը, որը գրված է նույն երկաթագիր-բոլորգիր տառատեսակով, թվագրվում է ամենաուշը 7-րդ դարով: Այսինքն` պապիրուսը վստահորեն հայտ է ներկայացնում` լինելու մեզ հասած հայկական ոչ պաշտոնական գրով գրված ամենահին ձեռագիրը: Նրա ամենակարեւոր գաղտնիքների շարքում, հայատառ եզակի պապիրուս լինելուց բացի, պետք է նկատել ոչ պաշտոնական գրություն լինելու եւ, որ կարող է տարօրինակ թվալ, անվարժ գրված լինելու հանգամանքը: Դա թույլ է տալիս համարձակորեն ենթադրել, որ 5-7-րդ դարերում գիրն այնքան տարածված էր հայոց մեջ և հունահռոմեական քաղաքակրթական համակարգի հետ կապն այնքան սերտ էր, որ մի հայ զինվոր կամ վաճառական այդ քաղաքակրթական ուսուցման մեթոդներից օգտվում էր ամենաբնական ձեւով, որպես մի սովորական բան` ասենք երկարատեւ ճանապարհի ձանձրույթը մեղմելով մայրենիի միջոցով օտար, տվյալ դեպքում` հունարեն, լեզու սովորելով:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Տիգրան Կույումջյանը:

Աշխեն Զախարյան
ԵՊՀ, Եգիպտագիտության հայկական կենտրոն


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 31 янв 2015, 18:21 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
«Я хочу объяснить тебе, что это такое, когда ты говоришь: «Я писец, дающий приказы армии». Тебе поручено выкопать озеро. Ты приходишь ко мне, спрашиваешь о запасах для солдат и говоришь: «Сосчитай мне это». Ты оставляешь свою работу, и на мои плечи сваливается задача — учить тебя, как ее надо выполнить. Я ставлю тебя в тупик, когда приношу тебе повеление от твоего господина, тебе — его царскому писцу... мудрому писцу, поставленному во главе этого войска. Должно сделать насыпь для подъема в 730 локтей длины и 55 локтей ширины; она состоит из 120 отдельных ящиков и покрывается перекладинами и тростником. На верхнем конце она имеет высоту в 60 локтей, а в середине 30 локтей; уклон ее — дваяеды по 15 локтей, а настил— 5-локтей. Спрашивают у военачальников, сколько понадобится кирпичей, и у всех писцов, и ни одий ничего не знает. Все они надеются на тебя и говорят: «Ты искусный писец, мой друг, сосчитай это для нас поскорей. Смотри, имя твое славится. Сколько же надо для этого кирпичей?»[1]


[1] Перевод по Эрману (А. Е г m a n, Die Litteratur der Agypter, стр. 281). Ом. также O.Neugebauer, The exact sciences in antiquity, rinceton, New Jersey, 1952, стр. 79.



Как видно из приведённой цитаты письменность, с чем связано умения счёта, должна была присутствовать у более-менее цивилизованных народов той эпохи(речь о 2 тыс. до н.э.), исходя из этого правильно армяне древности должны были иметь хотя бы примитивную письменность(палочки, кружочки, углы и т.п.) для счёта, а значит и систему счёта, которую могли перенять или создать у себя. Умения счёта имела важное значения для всего, что можно построить, изготовить, посеять, оросить, добыть и т.д., поэтому было крайне неверно утверждать, что у армян не была письменность, хотя бы для счёта, а учитывая, что такое сооружение, как Зорац-Карер, которая имеет чёткую геометрию и выполняет конкретную функцию с большой точностью, что было доказано, на несколько тысячелетий древнее месопотамских зиккуратов и египетских пирамид является свидетельством наличия у армян(племён) развитой математики, с которой связана и астрономия.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 05 мар 2015, 15:40 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации


Վերջին տարիների ուսումնասիրություններն ամենայն որոշակիությամբ ցույց տվեցին, որ Հին Հայաստանում, իրոք, գոյություն են ունեցել մինչմաշտոցյան գրեր, և օրեցօր ավելանում են այն հաստատող ծանրակշիռ ապացույցները:
Հին հայկական այբուբենի մասին միանգամայն որոշակիորեն մատնանշում են IV-V դարերի հայ պատմիչները՝ Կորյունը, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին: Այն ժամանակներում, երբ եկեղեցին աստվածացրել էր Մաշտոցի անձը և օրհնանքներում նշում էր, որ այբուբենի ստեղծմանը մասնակցել են աստվածային ուժերը, այդ համեստ գիտնականները՝ Մաշտոսի աշակերտներն ու զինակիցները, ձգտեցին սերունդներին հասցնել Մաշտոցի սխրանքի իսկական էությունը:
Կորյունը գրում է, որ հին հայկական գրերը պատահաբար հայտանբերել է «ասորւոց» եպիսկոպոս Դանիելը հին ժողովուրդների գրերի ժողովածուում: Կորյունը միանգամայն որոշակիորեն գտած այդ գրերը անվանում է «հայ այբուբենի գրեր»: Մեկ այլ պատմիչ՝ Ղազար Փարպեցին, նույնպես վկայում է, որ «բարեպաշտ այր Դանիել եպիսկոպոսի մոտ եղել հայկական գրեր»:
Մովսես Խորենացին հայտնում է, որ Վռամշապուհ թագավորի պատվիրակ Վահրիճը «ուղևորվեց Դանիելի մոտ և մանրամասնորեն ծանոթացավ հնագույն ժամանակներում հորինված գրերին»:
Ուշագրավ է միջնադարյան պատմիչ Վարդան Մեծի (XII-XIII դարեր) խիստ հետաքրքիր հաղորդումը, որն առաջինը հիմնվեց փաստական նյութի վրա, որպեսզի հերքի Մաշտոցի «ոչնչից» այբուբեն ստեղծելու մասին տարածված առասպելները: Ահա այդ հատվածը Վարդան Մեծի «Տիեզերական Պատմություն»-ից: Հայ գրերի գոյությունը հնագույն ժամանկներում ապացուցվել է Լևոն թագավորի օրոք, երբ Կիլիկիայում գտան մի դրամ, որի վրա հայկական տառերով գրված էր «Հայկազունի հեթանոս թագավորի անունը: Հենց այս այբուբենի թերություններն է լրացրել վերականգնողը և կարգավորողը, այսինքն՝ Մեսրոպ Մաշտոցը»:
Պատահական չէ, որ Վարդան Մեծը Մաշտոցին անվանել է «վերականգնող և կարգավորող», քանի որ նա, իրոք, վերականգնել է հին այբուբենը, այն հիմք է ընդունել, ապա լրացրել ու կարգի բերել:
Բացի այդ, Մովսես Խորենացին հայտնում է, որ Դանիելի մոտից հայտնաբերված այբուբենը չէր կարող արտահայտել հայոց լեզվի կապակցող հնչյունները, այսինքն՝ չունեն ձայնավորներ, որի պատճառով այն միաժամանկ մոռացվեց:
Վարդան Մեծը վկայում է. «Հնագույն ժամանակներից տառերը, որ գտնվել են Դանիելի մոտ, անբավարար լինելով արտահայտելու մեր լեզվի հնչյունները, մոռացության տրվեցին և սկսեցին օգտագործվել հունական, սիրիական և պարսկական տառեր»:
Այսպիսով, Մաշտոցը վերցրեց հին հայկական գրերի թերությունը՝ ձայնավորների բացակայությունը: Բայց այստեղ էլ Մաշտոցը «ոչնչից» չհորինեց ձայնավորներ: Նա սկսեց որոնումները: Աhա թե ինչպես է նկարագրում Մովսես Խորենացին նրա ստեղծագործական պահը. «Եվ տեսնում է (Մաշտոցը) ոչ այն է երազում, ոչ այն է արթմնի իր սրտի խորքում, հոգու աչքերին հայտնվող աջը, որ գրում է քարի վրա Ա, Ե, Ի, Ո, Ու: Քանի որ քարի վրա, ինչպես ձյան վրա, երևում էին տառերի հետքերը»:
Հետաքրքիր է մի մանրամասն, որ հիշատակում է Խորենացին: Տառերը Մաշտոցին երևացել են քարի վրա գրված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հատկապես նշելով Մաշտոցի ստեղծագործական միտքը, Խորենացին գիտակցորեն ուզում է ընթերցողին հասցնել այն գաղափարը, որ այբուբենի ստեղծումը Մաշտոցի գործն է, որը քարի վրա հայտնաբերել է իրեն անհրաժեշտ տառերի ուրվագծերը: Եվ հենց այդ տառերն են՝ միայն ձայնավորները, որ պատմաբանները համարում են հայտնագործություն, այբուբենի ստեղծման պրոբլեմի լուծում:
Հենց այդ թերությունն էլ՝ ձայնավորների բացակայությունը ցույց է տալիս հին այբուբենի կապը հիքսոսյան կամ հին հայկական այբուբենի հետ, որին այնքան բնորոշ է ձայնավորների նկատմամբ անտարբերությունը և որի հիման վրա ստեղծվել են սեմական աշխարհի այբուբենները:
Դժվար է մարդկային պատմության մեջ գտնել առավել եզակի մի երևույթ, քան հիքսոսյան աշխարհը: Ապշեցուցիչ է այն պարգևը, որ մարդկությանը բերել է հիքսոսների ստեղծագործական հանճարը, աշխարհում առաջին այբուբենից մինչև առաջին մարտակառքը, երկաթի ձուլումից մինչև առաջին օրացույցը՝ կայուն տարով, համեմատած նրա կարճատև քաղաքական կյանքի հետ:
Հիքսոսները Եգիպտոսում հայտնվել են մ.թ.ա. մոտ 1710 թվականին Միջին և Նոր թագավորությունների միջև եղած ժամանակաշրջանում, և մնացել են մինչև մ.թ.ա. 1580 թվականը:
Գիտությանը միայն մի պատմիչ է հայտնի, ով նկարագրել է հիքսոսների՝ Հայկական լեռնաշխարհից Եգիպտոս կատարած արշավանքը: Նա առաջինն է, որ հայտնում է օտարերկրացիների անունը: Այդ պատմիչը եգիպտական քուրմ Մանեթոնն է (IV-III դար մ.թ.ա.): Հիքսոսների մասին ամենաստույգ աղբյուրը Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրության» հայերեն թարգմանությունն է: Կեսարացին միակ և վերջին պատմիչն է, որ հիքսոսների պատմությունը շարադրելիս անմիջապես օգտվել է Մանեթոնից: Հիքսոսների մասին մենք այստեղ մանրամասն չենք խոսի: Նշենք միայն, որ հիքսոս բառում աչքի է զարնում հայկական էթնիկական «հայ» տերմինը: Այդ ժամանակ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել Հայասա պետությունը՝ հայերի բնօրրանը, և հիքսոսները արշավել են հենց այդ խոշոր կենտրոնից, որտեղ մ.թ.ա. II հազարամյակի սկզբում հայտնագործվել է երկաթաձուլման պրոցեսը: Հիքսոսների ամենամեծ ծառայությունն այն է, որ նրանք առաջինն են այբուբեն հորինել:
Մեծամորի պեղումներից և այնտեղ գաղափարագրեր հայտնաբերելուց հետո, միանգամայն ակնհայտ է, որ հիքսոսներն իրենց հայրենիքում ունեցել են գաղափարագրեր և կարող էին հասնել այբուբենի գաղափարին ոչ թե Եգիպտոսում, այլ հենց իրենց հայրենիքում՝ Հայաստանում: Այսինքն՝ հայերը հանգել են այբուբենի գաղափարին՝ ելնելով հենց իրենց գաղափարագրերից և կատարել են այդ սխրանքը հենց Հայաստանում:
Այսպիսով, մ.թ.ա. XVIII դարը եղել է առաջին անձայնավոր այբուբենի ստեղծման դար, որը սկիզբ է դրել Ասիայի, Աֆրիկայի և Եգիպտոսի այբուբեններին: Հիքսոսյան այբուբենի, հին հայկական գաղափարագրերի ու Մեծամորում գտնված գաղափարագիր նշանների համեմատությունը ցույց է տալիս դրանց լիակատար նմանությունը, անտարակուսելի ծագումնաբանական կապը: Վերականգնվեց այն վճռորոշ փաստը, որը առաջնակարգ նշանակություն ունի հայկական այբուբենի ուղիների ուսումնասիրման համար:
Հայերի և հիքսոսների բառապաշարի նմանությունները, հիքսոսների Եգիպտոս տարած մարտակառքերը, որոնց նյութը ծնունդ էր առել Արարատ լեռան շրջակայքում, Նեղոսի ափին Ավարիս մայրաքաղաքի հիմնելը, հիքսոսների ծանոթ լինելը երկաթաձուլմանը, որն առաջին անգամ իրագործվել է Հայկական լեռնաշխարհի սահմաններում և, ի վերջո, այսպիսի փաստերի կողքին ամենակարևորը՝ հիքսոսների ու հայերի գաղափարագրային այբուբենի ծագումնաբանական կապը, թվում է՝ հաստատում են մեր կարծիքը:
1967թ. ապացուցվեց, որ հնդկական բրահմի այբուբենը (մ.թ.ա. XV դար) սկիզբ է առել հիքսոսյան այբուբենից և մի շարք նմանություններ ունի Մեծամորի գաղափարագրերի և հին հայկական ձեռագրերում հանդիպող գաղափարագրերի հետ:
Ինչպես հայտնի է, բրահմի այբուբենն իր ազդեցությունն է թողել հին արաբական թվականների ծագման վրա: Հստակորեն նշմարվում է նաև ծագումնաբանական կապը բրահմի այբուբենի թվականների և հիքսոսյան ու հին հայկական գաղփարագրերի միջև:
Հետաքրքիր է վեց ձայնավորների ու կիսաձայնավորների (որոնցով Մաշտոցը լրացրեց հին հայկական այբուբենը) համեմատությունը բաբելոնյան սեպագրերի հինգ ձայնավորների (ա, ե, ի, ու, ո՝ւ) հետ: Մաշտոցի ձայնավորները գրեթե լիովին համընկնում են բաբելական սեպագրերի հետ: Հենց այդ քարի վրա դրոշմված բաբելական ձայնավոր սեպագրերն էին պակասում այբուբենին, որին և Մաշտոցը հնչեղություն տվեց:
Այսպիսով, Մաշտոցի ստեղծած նոր հայկական այբուբենի էությունը հանգում է այդ ձայնավորների հայտնագործմանը, որոնք համանման են բաբելական սեպագրերին, և ձայնավորների պակասը հին հայկական (հիքսոսյան) այբուբենում լրացնելուն: Ինչպես հայտնի է, ի տարբերություն բաբելական սեպագրերի՝ եգիպտական գաղափարագրերը (Ֆր. Շամպոլիոնի «գաղափարագիր այբուբենը») ձայնավորներ չունեն, որը հատուկ է եղել ձայնավորների նկատմամբ ունեցած անտարբերությունը և, Եգիպտական գաղափարագրերի հիման վրա հիքսոսների սետղծած այբուբենում դրանք բնականաբար պետք է բացակայեին:
Փյունիկցիները կամ, թերևս հույները, առաջինը հիքսոսյան այբուբենի սկզբունքը միացրի բաբելոնյան հնչեղության սկզբունքի հետ, մինչդեռ բուն Հայաստանում այդ սկզբունքը ձայնարկության բացակայության պատճառով տեղը զիջեց սեպագրերին, իսկ հետո հունական, ասորական և այլ գրերի, որոնք միայն մի առավելություն ունեին՝ հնչեղություն և բազում թերություններ՝ կապված հայոց լեզվի արտահայտչական յուրահատկությունների հետ:
Այբուբենի սկզբունքը ձայնարկման սկզբունքին միացնելը հայերի մոտ ուշացավ: Հայկական տառերի հնամենի ձևը բացատրվում է այն բանով, որ նրա հիմքում ընկած է աշխարհի հնագույն այբուբենը՝ հիքսոսյան այբուբենի հետագա ձևը:
Հնագույն հայկական այբուբենի մոռացմանը նպաստել է քաղաքական իրադրությունը: Հայտնի է, որ հիքսոսները, նվաճելով Եգիպտոսը, այնտեղ մտցրին օրացույց, ստեղծեցին այբուբեն և, չնայած այն բանին, որ հիքսոսյան օրացույցն ու այբուբենն ակնհայտորեն առաջադիմական էին, եգիպտացիները հիքսոսների վտարումից հետո հրաժարվեցին դրանցից: Եգիպտացիների համար հին գրերին վերադառնալը նշանակում էր մշակութային զարգացման ազգային ձևերի վերականգնում, որպես երկրի ինքնուրույն քաղաքական զարգացման պայմաններից մեկը:
Ահա թե ինչու Մաշտոցի՝ հին հայկական այբուբենի վերադառնալը, այն ձայնավորելը և նոր, միանգամայն ամբողջական այբուբենի երևան գալը այդպիսի հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում:
Այբուբենի հանտնագործությունը սերտորեն կապված է արտադրական ուժերի զարգացման հետ, որը հաջորդեց երկաթաձուլմանը: Այլ կերպ ասած, այբուբենը երևան եկավ երկաթի շնորհիվ, գերեի հսկայական պատկերագաղափարական՝ գաղափարագրային համակարգը պարզեցվեց, հարմարեցվեց գործնական պահանջներին:
Հայաստանում այբուբենն այդպես էլ անվանվեց՝ «երկաթե դարե գիր», երկաթագիր:
Հին հայկական գրերը, սակայն, իսպառ և ամենուրեք չէ, որ մոռացության տրվեցին: Դրանք զարգացան առանձին հայկական հեթանոսական տաճարներում՝ Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում, ուր չէին թափանցել քաղաքական հովերը, որ իշխում էին Հայաստանում:
Նշենք, որ ավելի քան 20 դար է ընկած հիքսոսյան և Մաշտոցյան այբուբենների միջև:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 19 сен 2015, 19:55 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ


Նախամաշտոցյան, ավելի ճիշտ նախաքրիստոնեական հայ մատենագրության հարցը հայագիտության կարևոր հարցերից մեկն է. քրիստոնեությունից աոաջ հայ ժողովուրդն ունեցե՞լ է ինքնուրույն, իր սեփական գիրն ու գրականությունը, թե դիմել է միայն այլալեզու և այլագիր գրություններին: Այս խնդրում հայագետների մեջ կան տարաձայնաթյուններ. ոմանք ընդու­նում են, իսկ ոմանք՝ հերքում: Ճիշտ չէ այն կարծիքը, որ լրջմիտ բանասերների մեծ մասը, իրրև թե ժխտում է նախամաշտոցյան հայկական գրի և դպրության գոյությունը։ Իրականամ ընղդունող գիտնականների մեջ կան այնպիսի ականավոր հայագետներ, ինչպիսիքն են՝ Ղ. Ալիշանը, Ա. Գարագաշյանը, ակադ. Մ. Բրոսեն, ակադ. Հ. Մանանդյանը, պրոֆ. Հ. Հյուբշմանը, պրոֆ. Ք. Պատկանյանր, ակադ. Հ. Օրբելին, պրոֆ. Լեոն և շատ ուրիշներ։ Բերենք այդ գիտնականներից մի քանիսի հայտնած կարծիքները.
Ակադ Ն. Մառն իր «Ани» ռուսերեն աշխատության աոաջաբանում գրել է. «Ողջ Կովկասը, ներառյալ նաև Հայաստանը, կուլտուրական են եղել դեռևս ասուրա-բաբելական քաղաքակրթույան ժամանակաշրջանում։ Հայաստա­նում մայրենի լեզվով գրականություն գոյության ուներ մեր թվականությու­նից դեռևս մի քանի դար աառաջ»:

Հայ Ժողովրդի պատմության լավագիտակ Գարագաշյանն անդրադառնալով նախամեսրոպյան շրջանում Հայկական գրության հար­ցին անվերապահ գտնում Է, թե «...չէ ճշմարիտ այն, որ ընդհանրապես կը կարծուի, թէ Հայք յառաջ քան գՄեսրոպ չունեին նշանագիր, ուստի և էին անմասն դպրութենէ: Նայելով հանգամանաց հայերէն լեզուին յառաջ,շ քան ղՄեսրոպ՝ անհնար էր յեզուին առանց դպրութեան հասնել յայն աստիճան զարգացման՝ յորում կը գտնենք զնա ի հատոկոաորս երգոց վիպսաանաց, սրոց կատարեալ նմանաթիւն է թարգմանչաց լեզուին»:

«Հայոց պատմության» առաջին հատորում խոսելով Հին Հայկական հեթանո­սական մշակույթի մասին, Լեոն եկել է հետնյալ եզրակացության. «Կարելի է, ուրեմն, ավելի մեծ հավանականությամբ ենթադրել, որ Հայկական նշա­նագրեր գոյություն ունեին հին ժամանակներից... որ հայ ժողովուրդը պիտի ունենար իր գրականությունը, այդ թելադրում է ասել և նրա լայն տարածված և ներքնապես զարգացած հեթանոսական պաշտամունքը»։

Նախամաշտոցյան շրջանում հայկական գրի առկայությունը հավանա­կան է համարում նան ակադ. Հ. Մանանդյանը: «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» երկրորդ հատորում նա գրել է՝ «եվ միանգամայն հավանական կարելի է համարել, որ քրիստոնեության սկզբից հենց, ինչպես այդ երևում է աղբյուրների որոշ ակնարկներից, կարող էին փորձ արած լի­նել ստեղծելու հայերեն դպրություն, գլխավորապես, սեմական լեզուների այ­բուբենների օգնությամբ հարավային Հայաստանում»։

Ղ. Ալիշանը պատասխանելով այն հարցին, թե նախամաշտոցյան շրջա­նում արդյոք հայոց գիր և գրականություն եղել է թե ոչ, գրել է. «...հաւանիմբ թէ որ և է կերպով կար գիր մի, բնիկ կամ օտարի, և մանավանդ նշանագիր»։

Արդարությունը պահանջում է ասել, որ այն հարցադրումը, թե Հին Հա­յաստանում եղել է գիր և գրականություն թե ոչ, այնքան էլ ճիշտ չէ, որով­հետև եթե Հայաստանի նախաբնիկները գիր և գրականություն ունեին դեռևս երրորդ-երկրորդ հազարամյակներում մեր թվականությունից առաջ, ապա հիմք չունենք կարծելու, որ հայ ժողովուրդն էթնիկապես կազմավորվելուց հետո հետադիմեց, մոռացության տվեց իր նախնիների երբեմնի ստեղծած գիրն ու գրականությունը»:

Անհիմն չէ չեխ ականավոր գիտնական Հրոզնու աշակերտ Հ. Ա. Մարտիրոսյանը, որը համարվում է գաղափարագրերի և սեպագրերի լավագիտակ մասնագետ, երբ իր «Սեպագրի կիրառումը մեր նախնյաց մոտ Մ. Մեսրոպէն առաջ» հոդվածում գրում է. «Մեր նախնիները (այսինքն հայերը—Ա, Ա.) երկրորդ հազարամեակի երկրորդ կեսին արդեն սեպագիր կը գործածէին»։

Պրոֆ. Հ. Մարտիրոսյանը ժայռագրությանը նվիրված իր ուշագրավ աշ­խատության մեջ մատնացույց է անում մի շարք ժայռագիր հիերոգլիֆներ և հանգում հետնյալ հետնության՝ «Վերև բերված հիերոգլիֆները, տասնյակ վերծանված և չվերծանված այլ նշանագրերի հետ միասին, ցույց են տա­լիս, որ նախնադարյան Հայասաանում, սկսած երրորդ հազարամյակից մեր թվականությունից առաջ, գործ էր ածվում հիերոգլիֆ նշաններ, իսկ հետա֊գայում նաև՝ գրություն»։

Չպետք է մոռանալ, որ Հայաստանը Առաջավոր Արևելքի հզոր և ընդար­ձակածավալ երկրներից մեկն էր, նա մրցում էր աշխարհակալ այնպիսի պետության հետ, ինչպիսին Հռոմն էր: Նման խոշոր պետության համար ան­հրաժեշտ էր կազմակերպել ժողովրդից գանձվող հարկերը, դիվանագիտա­կան բանակցություններ վարել, երկրում ներքին կարգ ու֊կանոն սահմանել, առաջնորդել բանակները և այլն։ Իսկ այդ ամենն անկարելի էր իրագործել առանց այդ երկրի ժողովրդին հասկանալի գրի ու գրչության։

Հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ Արտաշեսյան Հայաս­տանում՝ Տիգրան Մեծի արքունիքում, հովանավորվում էին հույն գիտնականներ և գրողներ (Ամփիկրատես, Մեթրոդորոս և ուրիշներ )։ Հայոց Արտավազդ թագավորը, ըստ Պլուտարքոսի տեղեկության, ճառեր, ողբերգություններ պատմական աշխատություններ է գրել, որոնց մի մասը, ինչպես վկայում է պատմողը, պահպանվելիս են եղել իր ժամանակ։ Իսկ Տիգրան II– ի հիմնած Տիգրանակերտ քաղաքը, ակադ. Հ. Մանանդյանի կարծիքով, հելլենիստական շրջանի այն քաղաքներից մեկն էր, որ «կենտրոն էր դառնալու ոչ միայն միջազգային առևտրի, արհեստների և արդյունագործության, այև հելլենիստական գիտության, արվեստի ու գրականությանն»։

Նախամաշտոցյան մատենագրության մերժողների առաջ քաշած այն պատճառաբանությանը, որ եթե Արտաշեսյան շրջանում հայերեն գիր լիներ, ապա Տիգրանը, Արտավաղդը և Արտաշեսյան մյուս հայ թագավորներն իրենց դրամները չէին կտրի հունարեն, արդարացի չէ, քանի որ դրամները նրանք կտրել են շրջանառության մեջ դնելու ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանից դուրս։ Չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ դրամները հունատաառ են կտրել նաև Փոքր Ասիայում, Եգիպտոսում, Պարսկաստանում և հելլենիստական ոլորտի մեշ գտնվող մյուս բոլոր երերներում։

Հեթանոսական Հայաստանի գրի և գրականության հարցը մեծապես կապված է մեհենական մատենագրության հետ։ Ինչպես բոլոր երկրներում, այնպես և Հայաստանում մեհյանները կրոնական կենտրոններ լինելուց բացի, եղել են նաև մշակութային կենտրոններ։ Հայաստանի քրմական դասը պետք է, որ ունեցած լիներ արարողական բովանդակությամբ գրքեր, տոմարական հաշվումների համար ուղեցույցներ, օրենսգրքեր և այլն։

Բարեբախտաբար, միջնադարյան հայ պատմիչների մոտ պահվել են միջանկյալ տեղեկություններ, որոնք նկատելիորեն փաստում են նախամաշտոցյան շրջանում հայոց գրի և մատենագրության գոյությունը։ Նշենք նրանցից մի քանիսը։

Հեթանոսական հայկական աստվածների պանթեոնում պաշտվել է Տիրը, որը համարվել է դպրության և արվեստի աստված։ Ենթադրելի է, որ այս աստծու, մեհյանը գտնվել է Զվարթնոցի մոտակայքում։ Ագաթանգեղոսը Տիր աստծու մասին հետևյալ ուշագրավ տեղեկությունն է հաղորդում, «Ապա ինքն իսկ թագաւորն (նկատի ունի Տրդատը) խաղայր գնայր ամենայն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, աւերել անդ զբագինսն Անահտական դիցն, և որ յԵրազամոյն տեղիսն անւանեալ կայր։ Նախ դիպեալ ի ճանապարհի երացացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան՝ գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան»։ Տիրը համապատասխանում է եգիպտական Թոթ և հունական Հերմես աստվածներին: Տիր աստծու անունը ժողովրդի հիշողության մեջ մնացել է «Գրող» աստծու անունով «գիր անող» աստծու իմաստով: Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրի աստված, նա անպայման ունեցել Է գիր: Հայտգետներից ոմանց արած այն առարկությունը, թե Ագաթանգեղոսի մոտ Տիր աստվածը հիշված է որպես Որմիզդ աստծու դպիր, իսկ Որմիզդը պարսկական Ահուրամազդան է, հարցի էությունը չի փոխում։

Պատմահայր Խորենացու մոտ տեղեկություն կա այն մասին, որ հին Հայաստանում (Դարանաղյաց Հանի, resp. Անի) գոյություն է ունեցել մեհենա­կան արխիվ, և նա այդ արխիվում պահվող պատմական մի աշխատությունից, որի հեղինակն է եղել Օղյումպ քուրմը, օգտվել Է։ Խոսելով հայոց Արտաշես թա­գավորի վերաբերյալ իր բերած տեղեկությունների մասին, նա գրում է «Եւ զայս մեզ ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմն Հտնւոյ, գրող մեհենանական պատմութեանց, և զայլ բազում գործս ղոր ասել կայ մեզ առաջի, որում և. Պարսից մատեանքն վկայեն և Հայոց երգք վխպասանաց»։

Պրոֆ. Սարգսյանը հանգամանորեն քննելով Արտաշեսի մասին Օղ­յումպ քուրմի մասին պատմահոր այս և համաբնույթ մյուս տեղեկությունները, որոնք պահվել են աղբյուրներում, եկել է հետևյալ եզրակացության. «Խորենացու մոտ հանդես եկող և նրա կողմից Օղյումպ քուրմին վերագրվող՝ Արտաշես թագավորի պատմությունը իրապես Արտաշես Ա-ի պատմությունն է, և այն էլ ունի հավաստի ու ճշմարտացի լինելու բոլոր նշանները։ Այստեղից էլ իր հերթին, բխում է նրա վավերականության, այսինքն իսկապես մի հին ու ճշմարտապատում հեղինակի գրչին պատկանելու, ու քանի որ Խորենացին այդ հեղինակին անվանում է Օղյումպ քուրմ, ուրեմն և հենց Օղյումպ քուր­մի գրչին պատկանելոլ մասին եզրակացությունը»։

Անիի (Հանիի) մեհենական արխիվին պատմահայրն անդրադառնում է մի այլ կապակցությամբ ևս։ Նա պատմում է, որ Բարդածան անունով մի ասորի քրիստոնյա գալիս է Հայաստան քրիստոնեություն քարոզելու, բայց հա­ջողություն չի ունենում։ Այնուհետև նա մտնում է Անիի մեհենական արխիվը, այնտեղ մի աշխատություն թարգմանում ասորերեն, իոկ հետագայում ասո­րերեն բնագիրը թարգմանվում է հունարեն, որից և օգտվել է Խորենացին և նշում է այդ մասին: Անհրաժեշտ ենք համարում բերել Խորենացու իրեն իսկ խոսքերը, «Ջրուցէ մեզ զայս Բարդածան, որ յԵդեսիայ։ Քանզի նա յաւուրս Անտոնինոսի վերջնոյ՝ երևեցաւ պատմագրող եկն նա այսր, որպէս դի աշակերտել զոք կարասցէ ի խուժ հեթանոսացս. և իբրև ոչ ընկալեալ եղև՝ եմուտ նա յամուրն յԱնի, և ընթերցեալ զմեհենական պատմութիւնն, որում և զգործս թագաւորւացն, յաւելլով իւր և որ ինչ առ իւրեաւն, և փոխեաց զամենայն ի լեզու ասորի, որ և ապա անտի յեղավ ի յոյն բան։ Յորում պատմէ ի մեհենիցն պաշտամանց՝ վերջին Տիգրանայ արքայի Հայոց... Յայսրմ պատմութեն է առեաւ մեր երկրորդեցաք քեղ ի թագաւորութենէն Արտաւաղդայ մինչև յարձանն Խոսրովու»։

Չորրորդ դարում օտար լեզուներից Հայաստանում քաղաքացիություն ու­նեին հունարենը և ասորերենը։ Եթե հայ հեթանոսական մեհենական արխիվից Բարդածանի վերցրածը ո՛չ հունարեն էր և ո չ ասորերեն, ապա մնում է ենթադրել, որ նա գրված պետք է լիներ տեղական լեզվով՝ հայերեն։



Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 19 сен 2015, 19:56 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հեթանոսական Հայաստանում գրի և գրականության առկայության ՝օգտին վկայող մյուս փաստը հայերեն զարգացած գրական լեզվի առկայու­թյունն է, որը պատրաստի ձևով ժառանգեց Մաշտոցյան դպրոցը: Անժխտելի է, որ հինգերորդ դարի գրական լեզուն քերականորեն արտակարգ օրինաչափված լեզու է եղել և ունեցել է հարուստ բառապաշար։ Բավական է մատնացույց անել այն փաստը, որ 5-րդ դարում ասորերեն և հունարեն բնագրերից հայերենի է թարգմանվել Աստվածաշունչը։ Ընդ որում, թարգմանությունը կատարվել է այնպիսի ճշտությամբ ու հարուստ լեզվով, որ եվրոպական հայա­գետներն այն կոչել են «թագուհի թարգմանութեանց»։ Լեզվի հարստությու­նը, ոճի շքեղությանը, ճարտասանական բարձր արվեստը հատուկ են հին­գերորդ դարի բոլոր հայկական ինքնուրույն և թարգմանական աշխատություններին։ Եթե հայկական գրական լեզուն սկիզբ առներ հինգերորդ դարից անկարելի էր որ՝

Ա. տարբեր վայրերում ապրող և ստեղծագործող հեղինակների աշխա­տությունները միասնական քերականական մշակված ձևեր ունենային,
Բ թարգմանությունների ժամանակ հարկադրված չլինեին բնագրերի լեզվից մեծ թվով օտարաբանությոլններ փոխ առնել,
Գ. ինքնուրույն աշխատությունների մեշ քննարկեին ճարտասանական և փիլիսոփայական այնպիսի բարդ հարցեր, ինչպիսին հանդիպում ենք Եզնիկ Կողբացու մոտ։

Նախամաշտոցյան հայ գրի և դպրության գոյության մասին ունենք մա­տենագրական մի շարք տեղեկություններ, որոնցից մի քանիսն անհրաժեշտ ենք համարում բերել այստեղ։

Փիլիստրատոս անունով մի հույն հեղինակ, որն ապրել է մեր թվակա­նության երրորդ դարում, իր «Վարք Ապպողոնիոս Տիվանացւոյ» աշխատու­թյան մեջ հաղորդում է, որ Տավրոսի լեռներում մի հովազ են բռնել, որի վզին եղել է ոսկյա մի մանյակ, իսկ մանյակի վրա հայերեն տառանիշներով գրված. «Թագավոր Արշակ Նյուսիա աստուծոյ» Մենք չգիտենք՝ խոսքը ո՞ր Արշակի մասին է, ինչու՞ այդ մանյակը կախված եղել հովազի վզից, բայց որ գրու­թյան մեջ որոշակի ասվում Է, թե մանյակի վրա հայերեն է գրված եղել, կաս­կածելու տեղիք չի տալիս։

Պրոֆ. Հ. Աճառյանը, որի կարծիքով նախամաշտոցյան շրջանում հա­յոց բանավոր գրականությունը հայերեն էր, իսկ գրավոր գրականությունը պարսկերեն, հունարեն կամ ասորերեն, առաջ է քաշում այն հակաթեզը, թե «Արշակ եթե իրոք պատմությունը ճշմարիտ է ավելի պարթև թագավորի մը անունն ըլլալու է այն մակագրությունն ալ ավելի պահլավերեն նշան թե հայերեն»։ Սակայն, եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ հույն հեղինակը իրոք շփոթել է և պահլավերենը հայերեն կարծել, ապա այդ ևս ինքնին հաս­տատում է հայկական գրի առկայությունը՝ պետք է ենթադրել ուրեմն, որ հայկական գրությանը երրորդ դարում այնքան էր տարածված, այնքան էր հանրաճանաչ, որ այլալեզու գրությունը շփոթում և հայերեն էին կարծում։

Հիպողիտես Հռոմեացի նշանավոր մատենագիրը Աղեքսանդր Սևերիոսի թագավորության 3-րդ տարում, այսինքն՝ 234—235 թվականներին գրած աշխատության մեջ, առանձին գլխի տակ թվարկել է այն ժողովուրդներին., որոնք գիր և գրականություն ունեն։ Նրա մոտ ասված է «Սրանցից (այսինքն՝ իր թվարկած հին ժո ղովուրդներից-Ա. Ա), որոնք դպրություն ունեն, հետև­յալներն են. եբրայեցիները, լատինացիները, որով և հռոմայեցիներն են վարում, սպանացիները, հույները, մարերը և հայերը»:

Հիպողիտեսի «ժամանակագրության» վավերականության մասին կաս­կածներ չեն եղել։ (Գտնված է հեղինակի կիսանդրին՝ իր աշխատությունների ցանկով, ուր հիշված Է նաև «Ժամանակագրոլթյուն»–ը)։ Եթե երրորդ դարի հույն հեղինակը այսպիսի տեղեկություն Է հաղորդում հայկական դպրության մասին, ապա, կարծում ենք, այն կասկածի ենթարկելու հիմքեր չունենք։

Նախամաշաոցյան գրի և գրականության մասին են խոսում նաև չորրորդ դարում հայկական մատենագրական երկերի առկայության մասին եղած տե­ղեկությունները։

Ակնարկումներ կան, որ Մաշտոցյան դպրոցի Աստվածաշնչի թարգմա­նությունից առաջ գոյություն Է ունեցել IV դարի հայերեն թարգմանություն, որի թարգմանիչն է համարվել Գրիգոր Լուսավորիչը։ Յոթերորդ դարի մատե­նագիր Թեոդորոս Քոթենավորը Մայրադոմեցոլ դեմ դրած մի ճառում մեղա­դրում է վերջինիս, որ նա և նրան հետևողները թշնամաբար են տրամադրված դեպի ավետարանի առաջին կամ հնագույն թարգմանությունը (մեկնությու­նը) կատարված Լուսավորչի ձեռքով։ Նա գրում Է. «Արդ, կաճառք բանիցն յուզեալ դարձեալ վիճաբանին։ Եռակի ճառագրեալ աւետարանական տառիցն պատմութիւնք անմիաբան ի միմեանց– գտան, յորոց զմինն ընտրեալ գովեսցուք, և ղմինն հերքեալ արտաքսեսցուք ի սրբումն կոչարանէ։ Քանզի բազմերգելին Գրիգոր, առաքելաքարոզ նահատակն Քրիստոսի, զամենայն աւետարանական պիտառութիւնսն ճառագրեաց՝ զոր ինչ յաղագս աստուծոյ բա նի տնօրինական կիրառութիւն պիտառէր»։

Աստվածաշնչի և եկեղեցական կանոնական նման գրականության գոյությունը չորրորդ դարում առավել հավաստի կդառնա, եթե նկատի ունենանք, որ հեթանոսությանը փոխարինելու եկած նոր կրոնի քարոզիչները պետք է որ գրեին, ժողովրդին բացատրեին (քարոզեին), թե ի՞նչ գաղափարներ է առաջադրում նոր կրոնը, ո՞վ է Քրիստոսը, ի՞նչ է ասել նա, ինչ տոներ պետք է առնվեն ե՞րբ և ինչո՞ւ և այլն։

Որ չորրորդ դարում իրապես գոյություն է ունեցել հայկական գիր, այդ մասին որոշակի տեղեկություն է հաղորդում Ղազար Փարպեցին։ Նա, դատապարաելով Մաշտոցի գրեր ստեղծելուց առաջ եկեղեցիներում ասորերեն արարողություն կատատելու փաստը, մատնացույց է անում հայկական նշանագրերի գոյությունը. «...մանաւանդ թէ գոն նշանագիրք հայերէն լեզուոյս, որով հնար է ինքեան ձայնիւ, և. ոչ մուրացածոյ բարբառով, շահեր զոռիս արանց և կանանց առհասարակ յամենայն եկեղեցիս բազմութեանն»։

Հայ մատենագրության գոյությունը IV դարում ապացուցվում է նաև տոմարական մատենագրությամբ։ Այդ մասին հանգամանորեն կխոսվի իր տե֊ղում, բայց այժմ, նախամաշտոցյան մատենագրության կապակցությամբ, հետևյալը կարելի է ասել։ Մինչև 325 թ. քրիստոնյա ժողովուրդները չունեին իրենց տոմարը և առաջնորդվում էին եբրայական տոմարով։ Նիկիայի ժողո­վում որոշում ընդունվեց կազմել «սեփական» տոմար։ Կարճ ժամանակների համար քրիստոնյա տոմարագետները կազմեցին զատկացանկեր՝ մինչև որ 353թ.: Անդրեաս Բյուզանդացին կազմեց իր նշանավոր 200-ամյա զատկացանկը, որով առաջնորդվեցին բոլոր քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում՝ նաև հայերը։

Վերջերս մեզ հաջողվեց հայտնաբերել այդ զատկացանկի որոշ հատվածներ հայկական թարգմանությամբ, որը հին հայկական թարգմանական մա­տենագրության եզական գործերից մեկն է։ Ահա այդ հատվածներից մեկի մեջ տեղեկություն է տրվում գարնանային գիշերահավասարի ժամանակի մասին։ Այնտեղ ասված է, «Արդ՝ սկիզբն հասարակելոյ տուընջեան և գիշերոյ ըստ թուոց եգիպտացլոցն ի ԻԴ (24) և Դ (4) ամսոյն լինի, որ անուանեալ կոչի պեմենովթ, որ դայ կշիռի ըստ թուոյն անդիոքացւոց ի ԻԵ երորդումն դիւստրոս ամսոյն, այսինքն մեհեկանի»: Տոմարական մանրամասնությունների մեջ չմտնելու համար ասենք մի­այն, որ գարնանային գիշերահավասարը եգիպտական անշարժ տոմարով լինում է պեմենուիթ ամսի 24-ին (հռոմեական մարտ ամսի 20-ին), որը, տվյալ դեպքում, համապատասխանության մեջ է դրված հայկական մեհեկանի հետ։ Տոմարական անվիճելի հաշվումներով, մեհեկանը եգիպտական pեմենովթ ամսվա հետ 381 թվականից հետո զուգահեռվել չէր կարող։ (Գիշերահավասարը հայկական շարժական տոմարով 353 թ. եղել է մեհեկա­նի 24-ին, սակայն չորս տարին մեկ օրով նահանջման հետևանքով, մեհե­կան ամսի վերջին օրը եղել է 381 թվականին)։ Հետևապես տոմարական այդ բնագիրը գրվել է 381-ից առաջ։

Թե ինչ տառերով է գրված եղել Անդրեասի մեզ հասած հայկական բնագ­րի հատվածները, դժվարանում ենք ասել, բայց որ այդ բնագիրը հարմարեց­ված է եղել հայկական տոմարի հետ՝ հայ իրականության մեջ օգտագործելու համար, անվիճելի է։

Անդրնաս Բյուզանդացին իր անշարժ տոմարի համար հիմք է ընդունել հուլյան անշարժ տոմարը՝ դարագլուխ վերցնելով Դիոկղետիանոսի թվականը, որի սկիզբն էր 284 թ. օգոստոսի 29-ը։ Հայերը ևս ընդունած են եղել տոմա­րական այդ համակարգը և ամանորը սահմանել օգոստոսի 29-ը, սակայն չորս տարին մեկ օրով առաջ շարժվելով, դուրս են եկել անշարժ տոմարի զուգավորությունից, և 428-431 թվականներին, որ Մաշտոցի դպրոցի ստեղ­ծագործության բեղուն շրշանն էր, հայկական ամանորը հասել էր օգոստոսի 11–ին, մի ամսաթիվ, որը հետագայում ընդունեց և անշարժ ամանոր սահմանեց Հովհաննես Իմաստասերը 1084թ.։

Եվ այսպես, Անդրեաս Բյուղանդացու տոմարական զատկացանկից պարզվում է, որ հայերը չորրորդ դարում ունեցել են հունականից և ասորա­կանից տարբերվող շարժական տոմար, որը մի նոր ապացույց է հայկական մատենագրության առկայության չորրորդ դարում։

Ի վերջո, նախամաշտոցյան շրջանում հայոց դպրության գոյության օգտին է խոսում նաև դպրության հետ կապված տերմինների քննությունը։ Այս­պես, օրինակ, «կարդալ» գրաբարում նշանակում Է ոչ միայն «ընթերցել», այլև «հմայել», «համարել», իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, կապված են վաղընջական ժամանակների պաշտամունքի հետ։ Բարբառներում պահպանվել է երբեմնի նման հասկացողության վերապրուկը։ Կեսարիայում կախարդները հորջորջվում են «կարդացող», իսկ այլոլր գործածական Է «գրբացը», որ նույնպես առնչվում Է «գիր» տերմինին։

Հարց է առաջանում, եթե նախամաշտոցյան դպրություն իրոք եղել է, ինչու՞ ոչ մի նմուշ կամ պատառիկ մեզ չի հասել։ Հարկավ, դրանում առեղծ­վածային շատ բան կա, բայց այդ զարմանալի չէ, քանի որ դարեր են անցել, ժողովուբդներ են անհետացել Հին Արևելքում՝ առանց հետք թողնելու, քաղաք­ներ են կորել, որոնց տեղերն այժմ փնտրում ենք, մի թե չէր կարող անհետ վե­րանալ և վաղ շրջանի հայոց դպրությունը։ Պատմությանը նման իրողություն­ներ հայտնի են. ուր է մեր հարևան աղվան ժողովուդի գրականությունը, որն ստեղծվել է համեմատաբար ավելի ուշշրջանում՝ 5-րդ դարում, ինչո՞ւ նրան­ցից որևէ նմուշ չի հասել, եթե չհաշվենք նորերս հայտնաբերված վիմագիր մփ քանի արձանագրությունները:

Պետք է նկատի ունենալ նաև, որ նախամեսրոպյան, այսինքն՝ հեթանո­սական հայկական դպրությանը կործանարար հարված հասցրեց քրիստոնեությունը: Ըստ պատմիչների վկայության, Տրդատն իր զորքի գլուխ անցած, Լուսավորչի հետ միասին, քանդում, ավերում էր հեթանոսական մեհյանները և դրանց տեղերում քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ կառուցում։ Այսպես, Ագաթանգեղոսը պատմում է. «Ապա յինքն իսկ թագալորն խաղայր գնայր ամեն այն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաք» մեհյաններ քանդելու։ Արտաշատի ճանապարհի վրա նրանք նախ Տիր աստծու տաճարը «քակեալ աւերեալ քանդեցին», Արտաշատում՝ «ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան», Թոդանում՝ «սպիտակափառ» կոչվող Վահագնի տաճարը «կործանէին, և զպաակերն նորին փշրէին», Երիզա ավանի մեհյանում փշրում են Անահտի արձանը և այլն։

Հին հայ պատմագիրները, պիտի կարծել, նախամեսրոպյան դպրության փաստը լռության են տալիս, որովհետև նրանք, որպես քրիստոնյա մա­տենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել բարբարո­սական շրջան։ նրանք հակված են վկայելու, թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր անգիտությունն ու խավարը, ե քրիստոնեությունն էր, որ եկավ լուսավորելու մեր ժողովրդին։



Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Հայոց լեզվով գրքեր Մեսրոպ Մաշտոցից 4 դար առաջ
СообщениеДобавлено: 19 сен 2015, 19:56 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8892
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Վաղ քրիստոնեական եկեղեցին հատուկ օրենքներ էր սահմանելի աղվե­սադրոշմ դնել այն մարդու ճակատին, որը կմեղադրվի աղանդավորության մեջ, կտրել այդպիսիների ձեռքի և ոտքի ջլերը։ Նման դաժանության պայմաններում այլևս անկարելի էր հեթանոսական որևէ բան պահել։

Հարց է առաջանում, եթե իրոք եղել են նախամաշտոցյան գրեր, ապա ի՞նչ տեսակի գրեր են եղել նրանք գաղափարագրեր, սեպագրեր, թե ներկայիս գրի այլ տեսակներ։ Այս հարցին հայագիտության մեջ տարբեր պատասխան է տրվել։

Պրոֆ. Ք. Պաականյանը գտնում է, որ Մեսրոպ Մաշտոցից առաջ գործ են ածվել դանիելյան կոչվող գրերը, որոնք, ինչպես հայտնի է, բերվեցին Վռամշապուհի ցուցմունքով և Մաշտոցի դպրոցում երկու տարի (կամ երկու ամիս) պարապեցին նրանով։ Մովսես Կաղանկաավացու «Պատմության» թարգմանու­թյան ծանոթագրություններից մեկում պրոֆ. Պատկանյանն այս մասին հետևյալն է գրում. «Ճիշտ է այն կարծիքր, որի համեմատ Մաշտոցը ոչ թե գտավ հայկական այբուբենը, այլ արդեն եղածը, բայց ընդհանուրի կողմիը չօգտագործված դանիելյան հայկական այբուբենը կաւոարելագործեց»։ Նույն կար­ծիքն են հայտնել նաև ակադ. Մ, Բրոսեն, պրոֆ, Հ. Հյուբշմանը, Լ, Մելիքսեթ–Բեկը և ուրիշներ։

Կորյունը՝ Մաշտոցի աշակերտը, դանիելյան գրերի ծագման մասին խո­սելիս, հետևյալ տեղեկությունն է տալիս։ Այդ գրերը, ասում է նա, «Յայլոց դպրութեանց թաղեալ և յարուցեալ դիպեցան», այսինքն՝ «ուրիշի դպրություններից թաղված և հարություն առած գտնվեցին»։ Բնագրային ուսումնասիրու­թյունները պարզել են, որ վերև բերված Կորյունի բնագրում գրչական երկու սխալ գոյություն ունի. «թաղեալ» բառն ուղղվում է «քաղեալ» և «յարուցեալ»–ը՝ «յանկուցեալ», որով բոլորովին այլ նշանակություն է ստանում այս նախադասությունը: Նոր իմաստով այն կարելի է թարգմանել՝ դանիելյան գրերը «քաղված էին այլ դպրությունից և հարմարեցված», այլ խոսքով ասած հայկական գրեր չէին։

Ինչ վերաբերում է մաշտոցյան գրերի ծագման հարցին, ապա անվիճելի է, որ նրանք ինքնատիպ գրեր են, ստեղծված մասնավորապես իր ժամանակի ամենից զարգացած հունական գրերի ձևով և սկզբունքով։ Այսպիսով, հին հայկական գրերը դանիելյան գրեր համարելու վարկածը չի հիմնավորվում։

Մկրտիչ էմինն իր «Об армянском алфавите» խորագրով հոդվածում այն կարծիքն հայտնել, որ Մաշտոցից առաջ Հայաստանում գործ է ածվել հիերոգլիֆ գրություն, որի նշանագրերի մի մասը մնացել է քերականական բովան­դակությամբ ձեռագրերու՝ «Նշանագիրք իմաստնոց» ընդհանուր վերնագրի տակ: Հ. էմինը այդ նշաններից 84-ը հրատարակել է նշված հոդվածի հավելվածում։ Այդ նշանագրերը հետագայում հրատարակել են ուրիշները:

Հանգուցյալ պրոֆ. Հ. Աճառյանը հանգամանորեն ուսումնասիրելով հայկական ձեռագրերում ընդօրինակված այդ նշանագրերը, ցույց է տվել, որ նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստեղծված են ուշ դարերում մաշտոցյան գրերի հի­ման վրա: Տարիներ առաջ մենք ևս բաժանել էինք Աճառյանի այս կարծիքը՝, սակայն հետագայում մեզ հայտնի դարձավ «Նշանագիրք իմաստնոց» այն­պիսի մի ցանկ, որի պարունակած նշանագրերի մեջ մեծ թիվ են կազմում գաղափարանշանները և զգալի տարբերվում են «Նշանագիրք իմաստնոցի» մյուս՝ Կիլիկյան ցանկում եղածներից։ Հետագայում մենք վերանայեցինք մեր նախ֊կին տեսակետը և հնարավոր համարեցինք, որ ցանկի որոշ գաղափարանշաններ կարող են լինել հայ մեհենական գրության նշանագրերից։ Այս մասին մանրամասը կխսվի «Նշանագիրք իմաստնոց» գլխում։ Ակադ. Հ. Օրբելին ենթադրում էր, որ հայկական ներկա գրերից առաջ Հա­յաստանում գործ են ածվել արամեական նշանագրերը։ Նրա կարծիքով, Սևանա լճի մոտ գտնված արամեական երկու արձանագրությունները գրված են արամեական գրերով, բայց հայերեն լեզվով։ Գտնված այդ երկու արձանագրություն­ները, գրում է նա, որոնք «գրված են արամեական նշանագրերով, պիտի կարդացվի հայերեն»։ Նշված արձանադրությունների վերծանությունը, սակայն, չհաստատեց մեծանուն ակադեմիկոսի ենթադրությունը, պարզվեց, որ և գիրն է անրամերեն, և լեզուն։

Ենթադրություններ են եղել, որ նախամաշտոցյան կարող է լինել մի քանդակապատկերի պարունակած գրությունը, որ հրատարակել է Գ. Լևոնյանը։ Քանդակապատկերում երևում է պատվանդան վրան դրված եզան գլուխ, որը լիզում է իր կաշին։ Պատվանդանի երկու կողմերում պատկերված է մի թագա­վոր և մի թագուհի, որոնք երկրպագում են եզանը։ Նրանց ձեռքում կան կա­պուկներ, որ նվեր են բերել աստծուն։ Թագավորի և թագուհու կողքերին շար­ված են իրենց վեց երեխաները։ Չորս փոքրիկ կճուճներ դրված են արկղաձև պատվանդանի վրա։ Ահա այս քանդակապատկերի ներքին կողմում բերված է երկու տող դրություն, որի տառերի մեծ մասը հայերեն է։ Պարզ կարելի է տես­նել ուղղագիծ դրված մեծատառ «Ա», «Մ» «Ս» տառերը ու անծանոթ այլ տա­ռեր։ Եզան պաշտամունքը, թագավորի առկայությունը հիմք են աալիս կար­ծելու, որ այդ գրերը կարող են և լինել հայկական հեթանոսական շրջանի։ Սա­կայն հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է. կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն, և այդ էլ մատնում է իրեն։ Ենթադրություններ են եղել նաև մեհենական գրության նմուշ լինի Ցոլակերտի ( Դաշբուռունի) քառաժայռի վրա քանդակված նշանագրերը, որը հրատարակել է պրոֆ. Խ. Սամուելյանը։ Այդ նշանագրերն իրենց ձևերով շատ են նմանվում Սյունքրի ժայռապատկերներին։

Մենք այն կարծիքն ունենք, որ Հայաստանում նախաքրիստոնեական շրջանում գոյություն է ունեցել մեհենական մատենագրություն գաղափարագիր նշանագրերով։ Դարեր շարունակ Հայաստանում գործ է ածվել այդ գիրը և նրա­նով ստեղծվել հին հայկական մատենագրությունը։ Քրիստոնեությունը Հայաս­տանում պաշտոնական ճանաչում գտնելուց հետո վերացվել է մեհենական դպրությունը և ասպարեզ տրվել հունական և ասորական նշանագրությանը։

Նախամեսրոպյան շրջանի Հայաստանում եղել է դպրոց և մատենագրու­թյուն։ Այդ անվիճելի է։ Փավստոսը վկայում է, որ Ներսես Մեծը (353—373 թթ.) դպրոցներ էր բաց անում Հայաստանում, ուր դասավանդում էին հունարեն և. ասորերեն (հավանական է՝ հունարեն և ասորերեն տառանիշերով), «Կարգէր ի տեղիս տեղիս դպրոցս յունարէն և ասորերէն գաւառս Հայոց»։

Մեր ընդդիմախոսներից ոմանք իրենց աշխատությունների մեջ անարդա­րացի քննադատել են մեզ, որ իբրև, թե մենք խոսելով նախամաշտոցյան մատենագրության մասին, ասել ենք, որ այն «շատ զարգացած է եղել»: Իրակա­նում, մեր գնահատականը նախամաշտոցյան մատենագրության մասին եղել է չափավոր։ Ավելորդ չենք համարում բերել տարիներ առաշ մեր տված գնահա­տականը «Նախամեսրոպյան հայկական գրականության հարցը» հոդվածից, որը հաճախակի հղում են մեր քննադատները. «Համարձակ կարելի է պնդել, որ Հայաստանում 5-րդ դարից շատ առաջ գոյություն է ունեցել հայերեն գրակա­նություն։ Այդ գրականությունը մեհյանների տակ թաղվեց: Նա քրիստոնեու­թյուն մեծ զոհերից մեկն է» Այստեղ, ինչպես կարելի է տեսնել, ոչ մի խոսք չկա հեթանոսական մատենագրությանը շատ զարգացած լինելու մասին։

Քննադատելով այն մարդկանց, որոնք հայոց վաղ շրջանի մատենագրու­թյան բացակայությունը բացատրում են հաճախ կրկնվող պատերազմներով և նշանագրերի բացակայությամբ, Խորենացին համարում է այդ անարդարացի, քանի որ «...զտանին և միջոցք լեալ պատերազմացն, և գիր Պարսից և Յունաց, որովք այժմ գիւղից և. գաւառաց, ևս և իւրաքանչիւր տանց աոանձնականութեանց, և հանուրց հակառակաթեանց և դաշանց այժմ առ մեզ գտանին անբաւ զրուցած մատեանք, մանաւանդ որ ի սեպհական ազատութեան պայազատութիւն»։ Խորենացին, ինչպես տեսնում ենք, նշում է ոչ թե որոշ մատյանների, այլ «անթիւ զրուցած մատեանների» մասին։ Դիոդորոս Սիկիլիացին (մ. թ. ա I դար.) հայանում Է, որ Հայաստանի թա­գավոր Երվանդը (Օրոնտեսը) Եվմենին ուղարկած նամակը գրածէ եղել ասորերեն:

Այս տեսակետից ուշագրավ Է հունատառ հայերեն մի գրություն, որ պահպանվել Է Երուսաղեմի պատրիարքարանի մատենադարանի N 1297 ձեռագրում։ Այս բնագրում հայոց լեզվի հնչական արժեքներին համապատասխանող այն­պիսի տառեր են ստեղծվել, ինչպիսիք չկան հունարենում։ Բերում ենք այղ բնագիրր մեր վերծանությամբ։ Այս գրությունը, որի մասին հանգամանորեն խոսելու ենք ներկա աշխա­տության «Ծածկագրությունն գլխում առիթ, Է տալիս մտածելու, թե արղյոք այն նախամաշտոցյան շրջանում հունարեն տառերի գործածության ավանդույթ չէ, որ հանգես է գալիս հետագայում մաշտոցյան գրերի ստեղծումից հետո։ Սեզ հայտնի է նաև Եզր կաթողիկոսի թողած արձանագրության մեջ հայկական տառերի հետ միասին հունարեն տառերի գործածությունը, ինչպես և Սամուել Անեցու ինքնագիր ձեռագրում, որը գտնվում է Զմմառի ձեռագրական հավաքա­ծուում, հունատառ հայերեն գրությունները և այլն։ Ավելորդ չենք համարում այստեղ բերել Երուսաղեմի պատրիարքարանի մի ձեռագրի հունատառ հայերեն հիշատակագրությունը, որը գրված է 1281 թվականին։

Այստեղ ուշագրավ է աչն, որ հայկական «Ղ» տառը հունարեն տրված է գամմայով, «աւ» հայկական «0» նշանակությամբ գործածված տառանիշը արված է ոչ թե օմիկրոնով, այլ օմեգայով։ Եվ, վերջապես, հայերեն «Յ» տառը տրված է հունական զետտա տառի մի տարբերակով։

Սիսիանի Սյունի վանքի 6—7-րդ դարերի հայկական արձանագրություններից մեկի վրա հունատառ հայերեն փորագրված Է հետևյալ արձանագրությունը. Բոլոր տառերն էլ հունարեն են, բացառությամբ «օ» տառից, որը բացա­կայում Է հունարենում։ Եթե հունական ազդեցությունից շատ հեռու Սյունյաց լեռնաշխարհում գտնվում Էին մարդիկ, որոնք իրենց հայերեն խոսքը գրի Էին առնում հունարեն տառերով, ապա այդ ավելի սովորական աետք Է լիներ Հայաստանի այն երկրամասերում, ուր նկատելի էր հունական ազդեցությունը։

Խորենացու տեղեկությունից հայտնի Է, որ Արշակի ձերբակալությունից հետո, երբ պարսից զորքը մտավ Հայաստան, Մերուժանը հրամայեց վառել Հայաստանում եղած հունարեն ձեռագրերը, որոնք, նրա կարծիքով, հայերին կա­պում էին հույների հետ: «Եւ զորս միանգամ գիրս գտանէր՝ այրէր, և. հրաման տայր մի ուսանել զդպրութիւն յունարէն, այլ զպարսիկ, և մի ոք իշխեսցէ յոյն խօսել կամ թարգմանել, այնպիսի ինչ պաաճառաւ, զի ամենևին մի, լիցի Հայոց ընդ Յունաց ծանօթութիւն և հաղորդութիւն»:

Այսպիսով, եթե մենք հանրագումարի բերելու լինենք վերը հիշված փաստերը, ապա կարող ենք ասել, որ 5-րդ դարի հայկական հարուստ մատենագրությունն ամայի անդաստանում չի ստեղծվել, այլ հիմնված է եղել հին հա­յերեն մշակված գրական լեզվի և անցյալի հարուստ մշակութային ժառանգության վրա: Հեթանոսական Հայաստանում գոյություն է ունեցել հայկական մե­հենական գիր և գրականություն. իսկ քրիստոնեությունը Հայաստանում ճա­նաչվելուց հետո մի դար շարունակ գործ են ածել հունարեն և ասորերեն տա­ռանիշերը։

Ա. Գ. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973, էջ13-26:


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 28 ]  На страницу 1, 2  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB