Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 5   [ Сообщений: 67 ]
На страницу 1, 2, 3, 4, 5  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 16:33 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
«Արդարության Օրենսգիրք»
(Մաս առաջին)


Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների գործունեության առավել խորը ուսումնասիրութ­յունները ցույց են տալիս, որ նրանք բոլորն էլ առաջնորդվել են մեզ համար առայժմ անիմանալի ինչ որ սկզբունքներով։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն Մեծ Ծռերին՝ Աստվածային Սանասարին, Առյուծաձև Մեծ Մհերին, Վիշապաքաղ Դավթին ու Հավերժական Փոքր Մհերին, այլ Հովանին, Թորոսին, և նույնիսկ` հայոց հրեղեն կանանց։ Ակնհայտ է, որ գոյություն է ունեցել ինչ-որ, մեզ համար դեռևս անծանոթ, մի Սրբազան Գիրք, որը կարդալով, հայոց առասպելական հերոսները կարողացել են հասկանալ իրենց շուրջը կատարվող Տիեզերական երևույթների իմաստը, ապա նաև այդ Գրքի տրամաբանությամբ առաջնորդ­վելով, կատարել են իրենց քայլերը։ Այն, որ այդպիսի Գիրք, իսկապես, գոյություն է ունեցել, ուղղակիորեն նշվում է հենց «Սասնա Ծռեր» էպոսում։
Էպոսի պատումներից մեկում, որը հրատարակվել է 1951 թվականին՝ Երևանում, կարդում ենք հետևյալ զարմանալի տողերը. Սանասարը մահացել է, նրա մինուճար որդին, որի անունը այս տարբերակում Ջոջ Մելքոն է, դեռ պատրաստ չէ Սասնա Տունը կառավարելու համար։ Երկրի կառավարումը իր ձեռքն է վերցնում Սանասարի կին Խանդութ Խանումը։ Եվ ահա, մեկ անգամ, երբ Խանդութը Սանասարի ձին հեծած և Սանասարի զենք ու զրահը հագած շրջում է երկրի սահմաններով, հասնում է մեկ աղբյուրի։ Հոգնած տիկինը, իջնելով ձիուց, նախ ինքն է խմում այդ աղբյուրից, հետո էլ ձիուն է խմեցնում աղբյուրի ջրից։ Այնուհետև Խանդութը քնում է աղբյուրի մոտ և արթնանալով տեսնում է, որ և՛ ինքն է հզորացել, և՛ իր ձին։ Գալով տուն՝ նա այդ հրաշքի մասին պատմում է ամուսնու մորը՝ Մեծ Տիկին Սանդուխին։ Եվ ահա, թե ինչ է պատասխանում իր հարսին Սանդուխը։

« Շատ մի զարմանա,- ասաց Սանդուխ,
- Մի գիրք ըմ կա. Ինոր մեջ գրուկ ի զաթի,
Թե վով վոր են ախպրի ջրից խմի՝
Շնորք ու զորություն կառնի.
Ինոր խամար ի, վոր թե՛ տու,
Թե՛ քո ձին ըսկնա փոխվաք բիրդան»։



Իմաստուն Գրքին հանդիպում ենք նաև մեր էպոսի երրորդ` «Սասունցի Դավիթ» ճյուղում, Դավթի և Խանդութ Խանումի ամուսնության ժամանակ: Ցավալիորեն, Դավթի դեմ դուրս է գալիս իր իսկ հորեղբոր որդի Պարոն Աստղիկը, որը, ի տարբերություն Դավթի, չգիտեր, որ գործ ունի իր եղբոր հետ: Դավիթը խուսափում է մենամարտից: Խանդութ Խանումին զարմացնում է իր ընտրյալի նման պահվածքը: Նրան առավել զարմացնում է կռվի ժամանակ Դավթի պահվածքը, որը ոչ մի հարված չի հասցնում իր թշնամուն, այլ միայն պաշտպանվում է, այն էլ բավականին անհաջող: Չկարողանալով գտնել հարցի պատասխանը, Խանդութը դիմում է Սրբազան Գրքի օգնությանը:

«Խանդութ Խանում իմաստուն, կարդացվոր էր.
Գիրք էդիր էնտեղ, գիրք կարդաց,
Տեսավ Դավթի հրողբոր տղան էր.
Ինչ թուր կը շարժեր էնոր գլխուն,
Կրակ կը թափեր վեր Դավթին, կ՚էրթար անդունդք:
Դավիթ էնոր բան չէր անի»:


Ակնհայտ է, որ Գրքում Սասնա Տան դյուցազունների լուսանկարները փակցված չեն եղել: Կարծում ենք, որ այնտեղ նկարագրված է եղել Հրեղեն համակարգը ներկայացնող հայոց դյուցազունների զենքերը, ձիերն ու հանդերձանքը, ինչպես նաև մենամարտելու արվեստը: Սակայն ոչ միայն դա:
Իսկ ինչպես հայտնի է, միայն հայոց դյուցազուններն էին հրեղեն, իրենց թրերը` հրեղեն, ձիերն էլ՝ հրեղեն: Ասել է թե հայերը Տիեզերական Հուր-Հոգևոր տարերքի ներկայացուցիչներն են Երկիր մոլորակի վրա:
Կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ Սրբազան Գիրքը հասու էր միայն հայ կանանց: Իրականում, վիճակը մի փոքր այլ է: Հայոց տղամարդիկ ոչ միայն կարդալով էին առաջնորդվում Սրբազան Գրքով, այլև կարողանում էին կարդալ կամ էլ հասկանալ Տիեզերքի խորհուրդն առանց Գրքի: Նրանք, որպես կանոն, Մեծ Աստղագետներ ու Աստղագուշակներ էին: Պատումներից մեկում վերոհիշյալ Աստղիկը, որի անունը Աստղիկ Թագավոր էր, հասկանում էր աստղերի շարժից, և, հետևելով նրանց դասավորությանը, կարողանում էր հասկանալ, թե երկրից դուրս գտնվող Սասնա Ծռերը ինչ ծանր իրավիճակում են հայտնվել: Մեծ Աստղագուշակ էր նաև Ձենով Հովանը: Վերոհիշյալ պատումի մեջ Աստղիկ Թագավորն ու Ձենով Հովանը եղբայրներ են՝ Ջոջ Մելքոնի որդիները, այն ջոջ Մելքոնի, որի տատ Սանդուխը տեղյակ էր Սրբազան Գրքին: Հիմա տեսնենք, թե ինչ է պատմում էպոսը այս եղբայրների մասին:

«…Ովան որեոր կը ճոճաներ, ըսկուն վոր յեփ վոտն իթալ մեչ իրեք տարվան, դու կ՚ասիր` յոթ-ութ տարեկան տղա յեր. Էն տեսակ պետ-բերթակ էր: Երկու իրեք տարուց վերջ Ովան դրին վարժատուն: Ըսկուն իմաստուն եր, վոր քիչ ժամանակի մեչ շատ առաջացավ. ուր ծեն ել են տեսակ պանցր ու քաղցր եր, վոր թե պոռալու ելներ` ծեն կը խասներ չուր քառասուն որվան ճանպախ մեկ…»:


Իհարկե, պետք է հասկանալ, որ խոսքը զուտ գոռալու մասին չէ: Ձենով Հովանը տիրապետել է մեզ համար անհայտ մի գիտելիքի, որի միջոցով էլ կարողացել էր իր խոսքը հասցնել տարածության մեջ՝ իր համար կարևոր կետին: Հիշենք նաև, որ Հովանը կարողանում էր խոսել իր ձիերի հետ: Այժմ անդրադառնանք Աստղիկ Թագավորին:

«…Աստղիկ Թակավոր վոր ճոճացեր եր` վարժատուն կ՚երթեր, շատ առաջացեր եր, հըմեն երկնուց, աստղերուց կը խասկներ, ինչ վոր ընցներ դառներ:

Են որ եսա Աստղիկ Թագավոր աստղունքից խասկացավ, թե ուր խեր Մելքոն շատ նեղութնի մեջ ի. չունքի տեսավ, վոր ինոր աստղ են որ նղժորուկ եր…»:


Ինչպես տեսնում ենք, Սասնա տան երեխաները պետք է պարտադիր հաճախեին «Վարժատուն»: Եվ այս միտքը Կարմիր թելի նման անցնում է էպոսի բոլոր պատումներում: Ուրեմն, ինչո՞ւ էր պետք գրագետ լինելը: Ինչո՞ւ այսօր էլ հայերը աշխարհիս միակ ազգն են, որի ծնողների համար երեխային կրթության տալը համարվում է պատվի ու արժանա­պատվության հարց: Ի՞նչ պիտի կարդային «Ծուռ» սասունցիները: Ակնհայտ է նաև այն, որ էպոսի ամեն մի հերոսն ու հերոսուհին ունեցել են իրենց աստղը: Այս ամենը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Սակայն այս ամենի մասին դեռ կխոսենք իրենց տեղում, իսկ հիմա վերադառնանք մեր Սրբազան Արդարության Օրենսգրքին:

Հասկանալի է, որ այս Գիրքը ամբողջովին նվիրված չի եղել Անմահական Աղբյուրներին ու Հրեղեն հերոսներին։ Մեզ իրավունք ենք տալիս ենթադրելու, որ հայոց հնագույն Սրբազան Գրքում գրված են եղել երկրի կառավարման ու դյուցազնական կարևորագույն Օրենքները։ Օրենքներ, որոնց ճիշտ կատարումն էլ ապահովել է Սասնա Տան հզորացումն ու նրա տիրակալների, հիրավի, առասպելական սխրագործությունները։
Ասվածը հաստատելու համար քննարկենք այսպիսի մի քանի օրինակներ։

Առաջին օրինակը, որի մասին կցանկանայինք խոսել, վերաբերում է հենց Սասնա Տան, ասել է թե՝ Հայաստան Աշխարհի կառավարմանը։ Բոլորս լավ հիշում ենք, որ Սասունցի Դավթի հորեղբայր Ձենով Հովանը, տեղի տալով պատանի Դավթի համառությանը, մի գեղեցիկ օր նրան տանում է Ծովասար և ցույց տալիս նրա հոր՝ Մեծ Մհերի որսատեղը։ Ամբողջ օրը որս անելուց հետո սասունցիները, որոնք եկել էին Դավթի, Հովանի ու Վերգոյի հետ, վերադառնում են Սասուն։ Սակայն պատանի Դավիթն իր հորեղբայրների հետ մնում է Ծովասարում։ Նրանք որոշում են բաց երկնքի տակ գիշերելուց հետո, առավոտյան վերադառ­նալ Սասուն։ Հենց այդ գիշերվա ընթացքում է, որ Դավիթը տեսնում է երկնքից իջնող Լույսը, որի օգնությամբ գտնում է հոր գերեզմանն ու այդ գերեզմանի վրա վերակառուցում հոր տաճարը:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 16:42 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Մեզ համար անհասկանալի էր մնացել միայն այն հանգամանքը, թե ինչո՞ւ Դավիթը, Հովանն ու Վերգոն սասունցիների հետ չվերադարձան Սասուն և որոշեցին գիշերել բաց երկնքի տակ։ Եթե նրանք որսով տարված ետ էին մնացել սասունցիներից, ապա դա էլ հոգս չէր։ Չէ՞ որ Հովանն ու Վերգոն, Մեծ Մհերի մահվանից հետո, այդ ժամանակ Սասնա Տան տերերն էին, և նրանց համար ոչ մի խնդիր չկար իրենց ցանկացած ժամին մտնել Սասուն։ Ցավոք սրտի, էպոսի համահավաք տարբերակը, որը մշակվել է Խորհրդային գիտնական­­­­­­ների կողմից, այս հարցի պատասխանը չի տալիս։ Վստահ լինելով, որ գիշերով դրսում մնալու մեջ ինչ որ պատճառ պետք է լիներ, սկսեցինք ուսումնասիրել բանահավաք բոլոր պատումների հենց այս հատվածը։ Եվ պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։
1979 թվականին Երևանում հրատարակված «Սասնա Ծռեր» գրքի տարբերակներից մեկում, որը պատմել է ապարանցի Գևորգ Պետրոսյանը, գտնում ենք մեզ հուզող հարցի պատասխանը։ Եվ այսպես, Դավիթը իր հորեղբայրներ Հովանի ու Վերգոյի հետ որսից վերադառնում է Սասուն։

«Գիկան մեգ ժամանագ ճամպեն,
Կըտեսնան, օր մութ տվեր ա, կըսա.
-Դավի՛թ ջան, արի, գիշեր մնանք էստեղ,
Յառավոդ նոր. յելնինք էրտանք քաղաք։
Կըսա.—Յընչի՞։
Թե.—Քաղաքի դարգյահներ զարգաձ ան,
Դռներ փագաձ ան, չըն բանա մեր դեմ»։


Եվ սա ասում է Սասունի տիրակալ Ձենով Հովանը Աստվածային Սանասարի թոռանը՝ Առյուծաձև Մհերի որդուն։ Առաջին հայացքից արդարացի է թվում պատանի Դավթի զարմանքն ու ցասումը։ Բայց դա միայն առաջին հայացքից։

«Կըսա.—Յընչի՞ ես չըկյեռնա՞մ բանամ,—
Կըսա,—կըզըրգիմ, բանամ։
—Ա՛խր,—կըսա,—չէ՞ օր մեր կարկադրութենն ա,
Քաղաքի տեր մենք ինք,
Մենք օր մեր կարգ խանգարինք,
Բոլորն էլ կըխանգարին։—
Կըսա.—Մեգ գիշեր ա, կըմնանք էստեղ,
Յառավոդ գելնինք էրտանք»։


Հիրավի, իմաստուն թագավորի իմաստուն խոսքեր։ Այսպես են մեր նախնիները վարվել և այսպես են դաստիարակել ապագա գահակալներին։ Միայն սեփական օրինակով կարող է երկրի տերը կարգ ու կանոն հաստատել իր երկրում։ Սեփական օրենքները խախտող տիրակալը ուժային ոչ մի միջոցներով չի կարող Օրենքի Իշխանություն հաստատել երկրի ներսում։ Եվ համաձայնվեք, որ Ձենով Հովանն այս մասին պիտի որ կարդացած լիներ հայոց հնագույն Սրբազան Գրքում։ Հենց Ձենով Հովանը, որը կարողանում էր աստղերին նայելով հասկանալ, թե ինչ իրավիճակում է հայտնվել Դավիթը, իսկ հետագա­­­­­­­­­յում նաև Փոքր Մհերը։ Ուրախալին այն է, որ ապագա գահակալ Դավիթն անմի­ջապես հասկանում է հորեղբոր խոսքերի իմաստն ու նշանակությունը։

«-Դե՛, օր էդպես ա, մնա՛նք, հորոխպե՛ր»։


Հաջորդ օրինակը, որը կցանկանայինք ներկայացնել, պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես են Սասնա Տան տերերը ոչ միայն հարգել իրենց իսկ կողմից հաստատված Օրենքները, այլ նաև, թե ինչպես են հոգ տարել իրենց երկրի հասարակ քաղաքացիների նկատմամբ։ Սանասարն ու Բաղդասարը, փախչելով Մըսր՝ Եգիպտոսից, մեկ զորավոր գետակի ակունքին փորձում են իրենց համար բերդը կառուցել։ Սակայն երկուսով չեն կարողանում գործն ավարտին հասցնել։ Պատանիները ստիպված ծառայության են մտնում Թևաթորոս թագավորի պալատում։ Որոշ ժամանակ բարեխղճորեն իրենց պարտա­­­­կանու­թյունները կատարելուց հետո, նրանք խնդրում են, որ թագավորը թույլ տա, որպեսզի իրենք հեռանան նրա մոտից և ավարտեն իրենց բերդի կառուցումը։ Թագավորը համաձայնվում է և իր կողմից եղբայրներին տալիս է նաև քառասուն ընտանիք՝ բերդը բնակեցնելու և քաղաք կառուցելու համար։

«Թագավորի սիրտ կռչաց վեր էնոնց.
Էտու էնոնց քառասուն տուն.-
Հե՛յ գիտի տուն...
Ամեն մեկուն մեկ էշ ու մեկ ճախարակ»։


Հասնելով իրենց կիսակառույց բերդին՝ Սանասարը մի զարմանալի հարց է տալիս Բաղդասարին։

«Սանասար ասաց Բաղդասարին.
-Առաջ զմեր բե՞րդ շինենք,
Թե չէ՝ զէդա աղքատ-ուղքատի տներ»։


Հարցը զարմանալի է նրանով, որ Սանասարը, լինելով ավագ եղբայր, կարող էր նույնիսկ չհարցնել Բաղդասարին։ Սակայն Աստվածային Սանասարին անհրաժեշտ էր, որ եղբայրն ի սրտե լծվեր գործին։ Բաղդասարը տալիս է Սանասարի համար ցանկալի պատասխան։

«Բաղդասար պատասխանեց.
-Առաջ շինենք զէդոնց տներ.
Ու նոր շինենք զմեր բերդ.
Էդ խեղճ ու կրակ մարդեր չեն կարնա
Արևուն առջև կենա։
Ու սկսեցին զտներ»:


Բավականին հետաքրքիր է շինարարության ժամանակ աղքատ ընտանիքների պահվածքը: Նրանք իրենց վրա են վերցնում եղբայրներին կերակրելու խնդիրը:

«Տղեկներ որ զտներ կը շինեին,
Օրեն մեկի տուն հաց կ՚ուտեին,
Վիր տուն որ հաց կ՚ուտեին,
Էնոր տաշտ ու մաղ կը կախին:
Երբ որ քոչեր իրենց տներ նստան,
Տղեկներ կրկին ըսկսեցին ըզբերդ շինել»։


«Տաշտն ու մաղը» անմիջականորեն կապված են հացթուխության հետ, և այստեղ հացի առատության խորհուրդն ունեն:

Այսպես են հայոց Մեծ Ծռերը պետություն կառուցել, այսպես են հոգ տարել իրենց քաղաքացիների նկատմամբ և այսպես են հարգել իրենց իսկ կողմից սահմանված Օրենքները։ Եվ այս ամենը չէր կարող պատահականորեն կամ էլ տարերայնորեն տեղի ունենալ։







Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 16:51 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
«Արդարության Օրենսգիրք»
(Մաս երկրորդ)


Եվ այսպես, զույգ եղբայրները կառուցեցին իրենց քաղաքն ու բերդը, և մի իմաստուն ծերունի այն անվանեց Սասնա-Բերդ։ Սակայն, ինչպես գիտենք, բնակչությունն աղքատ էր՝ սարսափելի աղքատ։ Իսկ Սանասարն ու Բաղդասարը չէին կարող կերակրել քառասուն ընտանիքի։ Եվ ոչ միայն չէին կարող, այլ նույնիսկ պարտավոր էլ չէին։ Մարդկային քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ ոչ թե թագավորներն են պարտավոր կերակրել ժողովրդին, այլ ժողովուրդն է պարտավոր կերակրել իր թագավորին։ Քննարկվող օրինակում տեսնում ենք, որ ո՛չ Սասնա-Բերդի տերերը կարող էին հոգալ իրենց հպատակների կարիքները, և ո՛չ էլ վերջիններս կարող էին զորացնել իրենց նորաստեղծ պետությունը։ Ապա ո՞րն է ելքը։ Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Սասուն-Բերդի կառուցումը բնավ էլ ինքնանպատակ չէր։ Սանասարը հետապնդում էր հեռու գնացող նպատակներ։ Իսկ այդ նպատակներին հասնելու և համաշխարհային թատերաբեմում իր հաստատուն տեղն ապահովելու համար, Սանասարին անհրաժեշտ էր հաղթական պատերազմ, ընդ որում, աշխարհիս հզորների նկատմամբ։ Իսկ այդ ժամանակ, ինչպես նկարագրում է հայոց «Սասնա Ծռեր» էպոսը, գերիշխողը Բաղդադի Խալիֆան էր, զույգ եղբայրների խորթ հայրը՝ նրանց մայր Ծովինարի ամուսինը։ Հենց վերջինիս մոտից փախչելով էր, որ եղբայրները կառուցեցին Սասնա-Բերդ քաղաքը։ Եվ ահա, իրենց գերագույն նպատակին հասնելու ճանապարհին, զույգ եղբայրներն իրենց քաղաքի շինարարությունն ավարտելուց հետո, կատարում են հաջորդ ուժեղ քայլը։ Նրանք վերադառնում են Բաղդադ, սպանում Բաղդադի Խալիֆային և արդեն իրենց մոր հետ վերադառնում են Հայաստան։ Ընդ որում, սպանելով Խալիֆային, նրանք հրաժարվում են նրա գահից և հնարավորություն են տալիս Խալիֆայի հպատակներին ինքնուրույն ընտրել իրենց երկրի ղեկավարներին։ Արդյոք այս քայլը չէ՞ր բխում հին հայերի՝ Արդարության նկատմամբ ունեցած պատկերացումներից։ Արդյո՞ք նման քայլերը չեն գնահատվում բռնակալներից ազատագրված ժողովուրդների կողմից։
Վերադառնալով Հայաստան, Սանասարն ու Բաղդասարը իրենց մայր Ծովինարի հետ գնում են ոչ թե Սասնա-Բերդ, այլ իրենց պապ, հայոց Գագիկ թագավորի մոտ՝ նրա մայրաքաղաք Բերդ- Կապոտին։ Ահա այստեղ եղբայրների և պապի միջև տեղի է ունենում մի խոսակցություն, որը հաստատում է մեր այն ենթադրությունը, որ Սանասարը ուներ լուրջ, շատ լուրջ քաղաքական ծրագրեր։ Նա խնդրում է, որ պապն իրեն թույլ տա հեռանալ մայրաքաղաքից և հաստատվել իր Սասնա-Բերդ քաղաքում, ընդ որում խնդրում է մի փոքր մեծացնել իր տերության սահմանները։ Առաջ քաշված հարցը առավել քան անսպասելի էր հայոց Գագիկ թագավորի համար։

«Ո՛րդի, ես տղա չունիմ,
Ես կը մեռնիմ, իմ թագավորություն
Ձեզ կը մնա, կելնի ձեր տուն։
Ասին.-Չէ՛, թագավոր ապրած կենաս,
Էկանք, ձեզի տեսանք,
Գոհություն Աստծու, ողջ - առողջ եք,
Իրարուց կարոտ առանք, կէրթանք մեր տուն»։


Եթե Սանասարը չուներ ապագա գործողությունների հստակ ծրագիր, ինչո՞ւ պիտի հրաժարվեր օրինական գահից, և ինչո՞ւ Քեռի Թորոսն էլ, որը հայոց Գագիկ թագավորի սպարապետն էր, պիտի միանար նրան ու հաստատվեր Սասնա-Բերդ քաղաքում։ Վերադառնալով Սասնա-Բերդ, որի տարածքները մի փոքր ավելացել էին Գագիկ թագավորի նվիրատվության արդյունքում, Սանասարը ձեռնամուխ է լինում իր տերության սահմանների ընդլայնմանը։ Արշավանք արշավանքի ետևից Սասնա-Բերդ քաղաքի տերերը մեծացնում են իրենց իշխանության սահմանները։

«Սանասար շատ զորընդեղ մարդ էր,
Օրերուց օր մէլ զարկեց, գնաց չուրի Մըսըր,
Չուրի Բաթմանա կամուրջ, չուրի Անգղա ձոր»։


Ինչպես Բաղդադի Խալիֆայի բռնապետության տապալումը, այնպես էլ Սանասարի հաջող արշավանք­­ները չէին կարող աննկատ մնալ ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար։ Եվ ահա սկսում է իրականանալ Սանասարի նպատակներից թերևս ամենագլխավորը, այն է՝ հարուստ և ուժեղ հարևանների մեջ առաջնային գերտերության ստեղծում։ Իսկ Գագիկ թագավորի հնացած մայրաքաղաքով, ասել է, թե հնացած գաղափարներով, նման խնդիրներ լուծելն ուղղակի անհնար կլիներ։ Առավել ևս Գագիկ թագավորի կենդանության օրոք։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։

«Էնպես փահլևան էղավ Սանասար,
Որ էնոր ձեն աշխարք բռնեց։
Շատ մարդեր որ լսեցին, ասին,
«Ա՛ղբեր, մենք նստեր ենք էստեղ, ի՞նչ,
Գող մարդեր ամեն ժամանակիկ՝
Կը գան, մեր ապրանք զարնեն, կը տանեն։
Ըհը՛, էն աստված, մենք կէրթանք էդա Սասուն»։


Տարօրինակն այն է, որ այս նույն արշավանքների ժամանակ, Սանասարը երկրի ներսում վարել է ճշմարիտ հարկային քաղաքականություն, որն ավելի է ոգևորում Հայաստանում բնակվել ու գործունեություն ծավալել ցանկացողներին։

«Որ էդ տեղի մարդուց ոչ հարկ կառնեն, ոչ տուրք,
Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»։
Հա քիչ քիչ, հա քիչ քիչ գնացին էնոնց մոտ,
Շատացա՜վ, մե՜ծ քաղաք էղավ Սասուն։


Վերջ, այլևս Հայաստանը գերտերություն է, իսկ Սանասարը Երկիր մոլորակի վրա Արարիչ-Աստծո Արդարության Օրենքների պահապան։ Ահա թե ինչ պետք է անի ճշմարիտ Արքան։ Նա ընդամենը պետք է իր երկրի ներսում պահպանի Արդարության Օրենքները։ Իսկ ժողովուրդը, տեսնելով իր առաջնորդի պահվածքն ու ապրելաձևը, ինքը ստեղծագործելով ու արարելով, կշենացնի իր երկիրը։ Այսպիսի երկրում ապրել ու գործունեություն ծավալել ցանկացողների պակաս երբեք չի զգացվի։ Արդյո՞ք այս ամենը Սանասարն արեց ինքնուրույն, իր խելքով, թե՞ իր ամեն մի քայլ կատարելիս առաջնորդվել է հայոց հնագույն Արդարության Օրենսգրքի դրույթներով։ Իսկ այդ դրույթները արդյո՞ք Քեռի Թորոսը չէր, որ պարզաբանում էր Սանասարի համար։ Միգուցե նաև այս պատճառով էր Քեռի Թորոսը միացել երիտասարդ Սանասարին: Կարծում ենք, որ այո։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ Սանասարն ու Բաղդասարը ծնվել ու մեծացել էին Բաղդադում, որտեղ ոչ մի կերպ չէին կարող ծանոթ լինել հայոց հնագույն Արդարության Օրենսգրքի հետ, իսկ Սասնա-Բերդում, նույնիսկ կարդալով, չէին կարող խորապես հասկանալ օրենքների դերն ու նշանակությունը։ Իսկ Քեռի Թորոսը, լինելով հայոց զորքերի սպարապետ, ոչ միայն ծանոթ էր Գրքին, այլ բազմիցս տեսել և ինքն էլ իրականացրել էր Օրենսգրքի բազում դրույթներ։ Մեր տեսակետը հաստատելու համար քննարկենք մի դրվագ, երբ դեռ Սանասարն ու Բաղդասարը փոքր երեխաներ էին և իրենց մոր հետ ապրում էին Բաղդադում։ Խալիֆան, խախտելով հայոց Գագիկ թագավորի հետ ունեցած իր խաղաղության պայմանը, մեծ զորք հավաքելով, հարձակվում է Հայաստանի վրա։ Թագավորը փակվում է իր Բերդ-Կապոտին մայրաքաղաքում։ Սկսվում է երկարատև ու դաժան մի պաշարում։ Որոշ ժամանակ անց, պաշարված մայրաքաղաքում զգացվում է պարենի պակաս։ Սկսվում է ամենասարսափելին՝ սովը։ Իհարկե, նման պայմաններում առաջանում են հուսահատական տրամադրություններ։ Գլուխ են բարձրացնում անհավատ ու փոքրոգի մարդիկ, որոնք փորձում են խուճապ տարածել՝ հույս ունենալով հանձնվել թշնամու ողորմածությանը, իրենց թշվառ գոյությունը մի փոքր էլ երկարացնելու հույսով։ Սրանց նմանների կողքին, բարեբախտաբար, լինում են նաև մեծ սիրտ ունեցող ու բարի մարդիկ։ Եվ ահա մի անգամ վեճ է սկսվում պաշարվածների մեջ։ Մի բարի մարդ հուսահատվածներին համոզում է, որ շուտով ամեն ինչ կարգավորվելու է, և հացը գին չի ունենա։

«Էնոնց մեջ մեկ անհավատ մարդ կար,
Կրո անունով, էլավ ասաց.
—Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր,
Տանեմ, տամ՝ իմ էրեխեքն ուտեն։
Ախար ա՛յ մարդ, ո՞ւստ կը տաս։
Ես իմ աչքով հաց տեսնեմ,
Ես իմ բերնով հաց ուտեմ,
Ես չեմ հա՛վտենա, ես չեմ հավտենա։
Էն բարի մարդն էդոր անիծեց.
-Կրո՛, հուս ունիմ աստըծու,
Որ լուսուն հաց կըլնի փալասանք,
Որ չես ա՛վատա իմ ասելուն,
Աչքով քո տեսնես, բերնով քո չուտես»։


Գագիկ թագավորը, հավաքելով իր վերջին ուժերը, գիշերով հարձակվում է քաղաքը պաշարած Խալիֆայի բանակի վրա։

«Քեռի Թորոս, ջահել տղե՛ք
Սրով, թրով իջան Խալիֆայի զորքի մեջ,
Ու ջարդեցին, ու սպանեցին, ու կոտորեցին»։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 16:52 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Ինչպես տեսնում ենք, Քեռի Թորոսը ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ծավալված իրադարձություններում։ Բաղդադի Խալիֆան, թողնելով կոտորվող զորքը, փախչում է Բաղդադ։ Ոչնչացված բանակի ողջ պարենը անցնում է հայերին, և կատարվում է մի զարմանալի բան։

«Էն անհավատ բերին, դրին չափրար,
Որ էնտեղի մնացած հացն ու կերակուր
Մարդուն մարդագլուխ տա, որ տանեն, ուտեն։
Մեկ մարդու բաժնից պակաս էտու.
Իր ձեռի չափ վերցին, զարկին գլխուն,-
Էն անհավատ չափրար մեռավ…
Ուղորդ որ, աչքով տեսավ ու չկերավ»։


Ահա՛, ահա Արդարության Օրենսգրքի կարևորագույն դրույթներից մեկը։ Նյութական արժեքների վերաբախշման ժամանակ՝ «Մարդուն մարդագլուխ»։ Իսկ այս դրույթի խախտողը ենթարկվել է մահապատժի։ Եվ այս ամենը տեղի է ունեցել Քեռի Թորոսի ներկայությամբ, և միգուցե՝ հենց նրա հրամանով։ Իսկ այն փաստը, որ մեր դյուցազուն նախնիներն ունեցել են պետական հարկային համակարգի սեփական պատկերացումներ, պարզորոշ երևում է «Տորք Անգեղ» առասպելում: Հայոց երիտասարդ արքան իր մոտ է հրավիրում հայոց չորս բդեշխներին:

«Կուզեմ իմանամ, ասաց, մեր երկրում
Ինչպե՞ս ցեղեր կան, ինչպե՞ս են ապրում:
Արդյոք մեր երկրում վաղվա պես չըկա՞ն
Խոշոր հսկաներ մեր Տորքի նման»:


Ավելորդ չենք համարում նշել, որ Տորք Անգեղը հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոս Քեռի Թորոսի առասպելական նախատիպն է:

«Ամենից առաջ խոսեց Առանը`
Բաղաց աշխարհի հզոր իշխանը.
-Ողջ լեր, թագավոր, մեր երկրում դեռ կան
Հաղթանդամ մարդիկ` ճիշտ Տորքի նման.
Նրանք կենում են լեռնախորշերում,
Մթին ձորերում և քարայրերում.
Պնդոց են քաշվում, որ ազատ մընան,
Քյոխվի ու գզրի ոչինչ հարկ չըտան.
Տներ են շինում և գետնի տակին
Անքար ու անփայտ, սարերի միջին:
Մի դուռ ես գտնում, մտնում, և ահա
Քսան, երեսուն մարդիկ աժդահա,
Մի քանի գերան կրակին դրած,
Նստած են շուրջը մըռութնին կախած.
Իսկ նրանց մայրը` պառավ աժդահան,
Դրել է կրակին քառականթ կաթսան,
Երեք-չորս վարազ ողջ-ողջ մեջն ածած»:


Այս «Քառականթ կաթսային» դեռ կանդրադառնանք, երբ կուսումնասիրենք, թե պատանի Դավիթը ինչպես է մեկ այլ «Պառավից» խլում նմանատիպ մի կաթսա, որտեղ եփվում էր մի ամբողջ գյուղի հարիսան: Այս կաթսան և նրա կանթերի քանակն ու պառավը այլաբանական խորհուրդ ունեն, որի մասին դեռ կխոսենք իր տեղում, իսկ այժմ վերադառնանք մեր «Տորք Անգեղ» առասպելին:

«Ուղիղ է ասածն Առան իշխանի,
Ասաց բդեշխը Գուգարաց երկրի.-
Մեր հսկաներն էլ ձորերը մըտան,
Որ գզիրներին ոչինչ հարկ չըտան.
«Ով որ, ասում են, որ գզրի ձայն լըսի,
Նա տեղնուտեղը ձյան պես կըհալչի.
Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել,
Ու մեջքներից թեքվել, կըռացել,
Որ հարկ են տալիս գզրին ու քյոխվին,
Այն էլ դրամով, որ բնավ չունին:
Մենք չունինք գզիր, քյոխվա, քյաթոխուդա,
Էնդուր ենք մնացել այսպես աժդահա»:


Փաստորեն, մեր նախնիների պատկերացումներով հարկերը ոչնչացնում են անհատի ինքնությունը, նրա եսը, նրա մարտական ոգին: Ահա թե ինչու ենք մենք այսպես մանրացել: Եվ խոսքը զուտ ֆիզիկական տվյալների մասին չէ: Այս պարագայում խիստ տրամաբանական է հայոց արքայի հարցը:

«Բայց մեզ ի՞նչ օգուտ այդ հսկաներից,
Երբ որ փախչում են հարկահաններից»:


«-Հարկից խորշում են, բայց ոչ կռվելուց.
Ոչ հայրենիքի պաշտպան լինելուց.
Ունին ահագին աղեղ, պարսատիկ,
Կռիվ են գնում — ինչպես հարսանիք.
Քարեր ու նետեր կարկըտի նման
Թափում են են կռվող թշնամու վրան.
Իսկ երբ քար ու նետ չունին ձեռներին,
Դիմում են իրանց ուժեղ կռներին.
Մեկը հարյուրին, տասը` հազարին,
Ջարդում են, ինչպես գայլը` ոչխարին»:


Միայն հզոր անհատներին բնորոշ ռազմավարություն: Ցանկացած արքա կարող է միայն երազել նման հպատակներ ունենալ, և այդ պատճառով էլ խիստ կարևոր է հայոց արքայի վերջնական որոշումը:

«Եթե այդպես է, ազատ թողեցեք,
Այդ հսկաներից էլ հարկ մի առնեք»:


Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու Սանասարն իր երկրի քաղաքացիներին ազատեց հարկային բեռից: Զարմանալին այն է, որ այսօր էլ, նույնիսկ պետական կառույցների կողմից, հաճախ լսում ենք հենց «Հարկային Բեռ» բառակապակցությունը: Եվ բոլորն էլ խոսում են «Հարկային Բեռը» թեթևացնելու մասին: Լավագույն դեպքում` թեթևացնելու, այլ ոչ իսպառ վերացնելու մասին: Սակայն դրանք դատարկ խոսքեր են, որոնք երբեք չեն կարող իրականանալ: Մանր մարդու հոգեբանությամբ դաստիարակվածները երբեք էլ ինքնակամ ազատություն չեն տա երկրի քաղաքացիներին, քանի որ այդպիսի ծրագիր իրենց ո՛չ հոգում, և ո՛չ էլ սրտում գոյություն չունի:
Կարելի է կարծել, որ մեր դյուցազուն նախնիները առաջնորդվել են լոկ իրենց հզոր մարմնով: Սակայն նույն առասպելը ցույց է տալիս, որ նրանք չափից ավելի իմաստուն են եղել: Նրանք հաղորդակից են եղել Տիեզերական Գիտելիքներին:

«…Վիրաբուժության գիտեն դեղ, ճարակ…
…Մոլություններից հեռու են կենում…
…Ոչ մեկը չկա հիվանդոտ տկար…»


Մոլորության մեջ տառապող իշխանական համակարգը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աստիճանաբար մոլությունների մեջ ներքաշի ողջ ազգաբնակչությանը, սեփական գոյությունը հիմնավորելու, արդարացնելու համար: Իսկ մեր հզոր նախնիները այլ կերպ են պատկերացրել ազգի միասնության սկզբունքները:

«…Բոլոր անդամներն ամբողջ համայնքի
Զավակ են կարծվում մի ընտանիքի.
Մեկմեկու համար գլուխ ետ դրած,
Շատ հյուրասեր են և մեծահոգի.
Խիստ ավանդապահ և առաքինի…»


Ահա այսպես են ապրել մեր նախնիները։ Այսպես են պահպանել Արդարության Օրենքները և այսպես են պատժել այդ Օրենքները խախտողներին։



Վարդան Սեդրակյան: «Դե Ֆակտո», դեկտեմբեր, 2006 թ. Երևան, 14.11.2006 թ.


Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 16:58 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
«Արդարության Օրենսգիրք»
(Մաս երրորդ)


Ազգի և պետության նյութական արժեքների արդար վերաբաշխման փայլուն օրինակների ենք հանդիպում հայոց «Սասնա Ծռեր» էպոսի երրորդ` «Սասունցի Դավիթ» ճյուղում: Եվ տարօրինակն այն է, որ արդար վերաբաշխումն իրականանում է տակավին պատանի Դավթի պահանջով ու անմիջական հսկողությամբ: Քննարկենք մի քանի այդպիսի դեպքեր:
Դավիթը, հեռանալով հորեղբոր տնից, քնում է բաց դաշտում: Առավոտյան նրան գտնում է քեռի Թորոսն ու տանում իր տուն: Որոշ ժամանակ անց Թորոսը նրան կարգում է նախրչի: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Դավիթը հորեղբայր Հովանի մոտ նախ հովիվ-գառնարած էր, իսկ հետո` հորթարած: Ակնհայտ է աճը: Արդեն նրան հոտի փոխարեն նախիր են վստահում: Պետք է հասկանալ, որ գործ ունենք այլաբանության հետ, և հովիվներն ու հոտերը պետք չէ բառացի հասկանալ: Կրոնա-փիլիսոփայական տեսանկյունից դիտարկելիս, նկատում ենք, որ Քրիստոսը հովիվ-գառնարած էր, իսկ Կրիշնան` հորթարած: Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մոտ՝ Գերմանացիներ, սերբեր ու խորվաթներ, կելտեր և այլք զարգացած էր խոզաբուծությունը, առաջնորդը պատանեկության տարիներին խոզապահ էր: Արաբների մոտ ջորեպաններ ու ուղտապաններ: Փաստորեն, գործ ունենք կրոնական, փիլիսոփայական կամ էլ ռազմական մի դպրոցի աստիճանակարգի հետ, որն էլ իր հերթին ենթադրում է` որքան բարձր, այնքան ավելի մեծ իրավունքներ ու լիազորություններ, և իհարկե՝ նաև պատասխանատվություն: Սակայն այս մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա վերադառնանք մեր Դավթին, որին վստահել են Սասուն-Հայաստանի նախիրը: Սակայն Քեռի Թորոսը բավականին վատ ժամանակ էր ընտրել նման պատասխանատու գործի համար: Իսկ միգուցե մտածվա՞ծ էր նման քայլի գնացել՝ Դավթին ստուգելու համար:

«Գարուն էր, խալխի մալ զաբուն էր…
Անձրև էր, թացություն էր, տիլ էր…
Մալեր կը չոքվեին տիլ, կը պաղեին,
Օրական յոթ-ութ հատ տըլի մեջ կը մնային»:


Ակնհայտ է, որ Թորոսը հրաշալի ծանոթ էր այս դժվարություններին, սակայն նրա համար կարևոր էր, թե Դավիթը ինչպե՞ս կպահի իրեն ստեղծված իրավիճակում: Վերջին հաշվով, պետք չէ մոռանալ, որ Դավիթը հասարակ տղա չէր: Նա Մեծ Մհերի որդին էր՝ հայոց գահի գահաժառանգը: Նրա պահվածքից էլ պիտի որոշեին, կարելի՞ է արդյոք նրան վստահել հայրական գահը: Դավիթը փայլուն է լուծում իր առջև դրված խնդիրը:

«Դավիթ կը քաշեր դուրս, տըլից կը հաներ,
Իր փետ էնոնց ոտներ կը կապեր,
Փետ մ՚էլ կը մտուցեր մալերու ոտներ.
Կը դներ ուսին, ու կը բերեր գեղ.
Կը բերեր տիրու տուն, կարձակեր,
Ու կընկտոց կ՚ասեր.-Նանե, ձեր կովեր նիհար են
Եղանակ ցուրտ է, կը պաղեն, կը տլվեն,
Չեն կարնա էլնի, կը փետնան, մեղք են»:


Ահա ճշմարիտ առաջնորդի ճշմարիտ պահվածք: Եվ կարևոր չէ, թե կրոնական, քաղաքական կամ էլ ռազմական առաջնորդի մասին է խոսքը: Այսպես պետք է հոգ տանել քեզ վստահված յուրաքանչյուր կենդանի արարածի մարմնի ու հոգու փրկության համար: Իսկ նման բաներն աննկատ չեն անցնում:

«Էդ վախտ կընկտիք կ՚օրհնեին Դավթին, կ՚ասեին.
-Շատ դատիս, շատ ուտիս.
Քիչ դատիս, շատ ուտիս.
Աստված քո արև պահի.
Որ դու չէղնեիր էս տարի`
Մեր կովեր ամեն կը փետնին»:


Հազար երանի այն առաջնորդին, որն իր կենդանության օրոք արժանանում է իր ժողովրդի Օրհնությանը: Իսկ այս ընթացքում Դավիթը շատ արագ ընկերանում է ուրիշ վայրերից եկած նախրչիների հետ: Պայմանը հետևյալն է. նրա ընկերները պահում են նաև Դավթի նախիրը, իհարկե, Դավիթն այդ ընթացքում հանգիստ քնում է, իսկ որևէ վտանգի դեպքում, Դավիթը պաշտպանում է բոլորին: Եվ շուտով առաջանում է հենց այդպիսի իրավիճակ: Մոտակա գյուղերից մեկում հարիսա են եփում: Դավիթը, թողնելով ընկերներին, գնում է հարիսայի ետևից, որովհետև ընկերներից ոչ մեկն էլ չի համարձակվում մտնել օտար գյուղ և հարիսա վերցնել: Դավիթը մոտենում է հարիսան եփող կանանց ղեկավար մի պառավի: Քանի որ գործ ունենք նյութապաշտական համակարգի հետ, բնական է, որ համակարգը պիտի ղեկավարեր կինը, այն էլ ծեր կինը, որն առավել քան վտանգավոր է: Սակայն Դավիթը գիտի Տիեզերականորեն ճշմարիտ մոտեցումը:

«Դավիթ ասաց.-Նանե, նանե,
Ինձի քիչ մի հարիսա տուր,
Յոթ գեղի նախրորդ ժողովեր ենք մեկտեղ,-
Դեհ, գեղի աղքատ որ կա,
Գեղի նախրորդն է, հոտաղն է,-
Քո հոր խերին` մեզի հարիսա տուր-
Տանենք, ուտենք»:


Խնդրանքն այնպես է ձևակերպված, որ թվում է, թե պառավը չի կարող մերժել, սակայն նա հենց այդպես էլ վարվում է: Դավիթը կրկնում է խնդրանքը, նորից մերժվում: Երրորդ խնդրանքից հետո պառավը թույլ է տալիս կոպիտ սխալ:

«Էդ կընիկ ասաց.-Չեմ իտա.
Չուրի տերտեր չը գա, հարիսեն չօրհնի, չեմ իտա»:


Առաջին հայացքից թվում է, թե կնոջ ասածի մեջ ոչ մի վատ բան չկա: Նույնիսկ կարելի է ենթադրել, թե նրա մտադրությունը բարի է, ցանկանում է տղային օրհնած հարիսա տալ, սակայն նրա հաջորդ խոսքերը ցույց են տալիս, որ նա ուղղակի ցանկություն չունի հարիսա տալու անծանոթ նախրչիներին:

«Թող ժամավորն էլ գա, ուտի,
Մնացորդը կը տամ` տարեք, կերեք»:


Բոլորս էլ հասկանում ենք, որ հարիսայից մնացորդ չի մնում: Ընդհակառակը, հարիսայի մնացորդները ոսկորներն են, որը դուրս են թափում պատրաստելու ընթացքում: Դավթի պատասխանը ծանր ապտակի է նման:

«Դավիթ ասաց. - Նանե, մնացորդ շան կիտան:
Որ ասաց` նանեն քրվեց»:


Բարի, շատ բարի կին էր պառավը: Սակայն այս բանը «նանեն» ոչ մի դեպքում չպիտի աներ: Ոչ մի դեպքում չէր կարելի հայհոյել Դավթին, հատկապես այն եզակի դեպքերից մեկում, երբ նա դիմացինին խնդրանքով է դիմում: Ուղղակի նա չգիտեր, թե ում հետ գործ ունի: Լավ չէր պատկերացնում, թե ինչ ասել է Սասուն - Հայաստան, և ինչ ասել է Սասունա Ծուռ:

«Դավթի հերս էլավ.
Իր ձեռ թալեց, պղինձ թոնդրեն առավ,
Դրեց թոնդրան պռունկ,
Իր փետ անցուց պղնձի ունկ,
Վերցուց պղինձ շալկեց,
Վերցուց տաշտ մ՚էլ դրեց գլխուն,
Եղի փարխաջ առավ իր ձեռ,
Ինչքան, որ հաց թխած էին, վերցուց,
Զարկեց տակ իր իր թևին:
Յոթ շերեփ էլ վերցուց, ասաց.
-Էդա էլ մեզի գդալ:
Աստված թող ձեր մատաղ ընդունելի անի»:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 17:05 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Պառավի կանչին վրա հասած գյուղացիները որոշում են հետապնդել Դավթին, իրենց հարիսան, ասել է թե պատիվը, ետ բերելու հույսով, սակայն նրանց մեջ լինում են այնպիսիները, որոնք, ի տաբերություն պառավի, հասկանում էին, թե ում հետ գործ ունեն:
Քահանան էլ ասաց.

«Մ’էրթաք, էրկու պղինձ հարիսա կա դեռ կրակին.
Էն Սասունա Ծուռ է, մ՚էրթաք,
Ձեզ տի զարկի, ձեզ տի խեղի,
Մեզ էլ բենամուս տ՚անի»:


Առավել համոզիչ է մի ծերունու խոսքը, որն ուղղակի ուժի համեմատության հարցով է կանգնեցնում տաքացած գյուղացիներին:

«Ծերունի մարդ մ՚էլ էնտեղ ասաց.
-Էն Մհերի զարմից է, մ՚էրթաք:
Թե որ կարցաք` էն չորս ունկանի պղինձ
Չորսով տեղից վերուք` գնացեք,
Թե չէ, մ՚էրթաք, չէ՞ դուք խեղճ եք…»


Այստեղ պետք է հիշենք «Տորք Անգեղ» առասպելի, իսկապես, բարի հսկաներին և նրանց մորը, որը նույնպես «Քառականթ» պղնձով կերակուր էր պատրաստում իր ընտանիքի համար:
Գյուղացիները հրաշալի հասկանում են, որ նույնիսկ չորս հոգով չեն կարող տեղից շարժել այդ մեծ պղինձը: Գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք միշտ էլ հարկերի բեռի տակ են ապրել, և ուրեմն մանրացել, մի բուռ մարդ են դարձել: Միայն մարմին առանց Ոգու: Իսկ Դավիթը մենակ վերցրեց պղինձը, և ոչ միայն պղինձը: Հասնելով ընկերներին՝ Դավիթը հյուրասիրում է բոլորին: Այդպես է պահանջում «Արդարության Օրենսգիրքը»:

«Հարիսեն լիք լցրեց,
Եղ էն շերեփով լիք լցրեց`
Բոռաց ընկեր նախրորդներուն.
-Արեք, տղեկներ, հարիսա կերեք»:


Սակայն ընկերների աչքին այլևս ոչ մի հարիսա էլ չէր երևում: Դավթի բացակայության ժամանակ Դևերը հարձակվել և տարել էին ողջ նախիրը: Միշտ էլ այսպիսի ճակատագիր է սպասում այն «Նախիրին», որի առաջնորդը բացակայում է: Դավիթը հանգստացնում է ընկերներին և գնում Դևերի ետևից: Շուտով նա գտնում է նրանց քարանձավը: Դևերը մորթել էին անասուններին և կրակի վրա դրած, իրենց համար ուտելիք էին պատրաստում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կովերի թիվը քառասուն էր, իսկ պղինձը, որն օգտագործում էին, քառասուն ունկանի էր: Հիշեցնենք, որ գյուղացիներն իրենց հարիսան եփում էին չորս ունկանի պղնձի մեջ: Դավիթը մտնում է քարանձավ և տեսնում հանգստացող Դևերին: Այստեղ Դավիթը կատարում է մի այնպիսի քայլ, որը հոգեբանորեն ոչնչացնում է Դևերին:

«Դավիթ դարձավ ու էլավ դուրս,
Մեկ մեծ քար մի առավ, գրկեց,
Էկավ մտավ մեջ քարայրին,
Էդ քար դրեց քարայրի դուռ,
Որ էդոնք չ՚էլնեն, չը փախչեն:
Դավիթ էդտեղ մեկ որ բոռաց,
Սարսափ թափավ հարամի դևերու վերան»:


Բայց չէ՞ որ Դևերը քառասունն էին, իսկ նման քայլով Դավիթը փակում էր նաև իր նահանջի ճանապարհը: Սա դյուցազնական, ասպետական մոտեցում է: Կռիվը լինելու էր կենաց ու մահու: Միայն հաղթողը կարող էր դուրս գալ քարայրից: Նման քայլերը անհետևանք չեն մնում: Թշնամին շատ արագ է գնահատում դիմացինի հնարավորությունները: Կարևոր է նաև գոռալու պահը, որը նույնպես ցույց է տալիս ներս մտնողի հզորությունը:

«Դևերու մեծ էնոր ձեն լսեց, ասաց.
-Էլեք, ծառայություն արեք, որ չըսպանի մեզի:
Էնի Դավիթն է, էլեք վեր»:


Սակայն արդեն ուշ էր: Դավիթը սպանում է բոլոր քառասուն դևերին, նրանց մարմինները քարայրից թափում է դուրս և նոր միայն նկատում, թե ինչեր կան քարայրի խորքում:

«Դավիթ դարձավ տեսավ` քարայր էնպես է լիք-
Խազինա է էնոնց քարայր:
Մարդու ինչ բան որ պետք կը գա` լիքն էր էդտեղ:
Տեսավ` էդտեղ ոսկի էրկանանք…
Տեսավ կուտակ ոսկի է, մեկէլ` արծաթ:
Ողջ Սասունա ապրանք, հարստություն`
Քանի Դավթի հեր մեռեր էր`
Էդոնք ավերություն արած,
Բերած են էդա տեղ»:


Փաստորեն, Քեռի Թորոսը պատահականորեն չէր Դավթին իր նախիրի հետ ուղարկել հենց այս ուղղությամբ: Հիշեցնենք, որ Դավիթը նախիրը տարել էր Սասուն-Հայաստանից դուրս՝ Դաշտու Պադրիալ՝ Սպիտակ Քարի մոտ: Այս անուններն իրենք իրենցով շատ բան են ասում, սակայն կարևորն այն է, որ օտար տնտեսական համակարգերը միշտ էլ կարողանում են երկրի ներսից տանել նյութական արժեքները, երբ երկրի կառավարումը անցնում է Հովանին, Վերգոյին ու Թորոսին: Ծիծաղելի կլիներ մտածել, թե Քեռի Թորոսը չգիտեր Դևերի ու նրանց արած ավերածությունների ու թալանի մասին: Չէ՞ որ հենց էպոսն է ասում, որ Դևերը ավերում էին Սասունն ու տանում Սասունա ոսկին: Ուրեմն, ամեն ինչ հաշվի էր առնված: Պետք էր Դավթին հանել Դևերի դեմ: Եվ դա միայն այն բանից հետո, երբ նա կանցնի գառնարածի ու հորթարածի աստիճաններով: Կարելի է հիշել, որ Կրիշնան էլ, հորթեր պահելու ժամանակ, հաջորդաբար սպանում էր ասուրներին, որոնք պարբերաբար հարձակվում էին իր հայրենիքի վրա: Դավիթը, իր հետ վերցնելով մի փոքր ոսկի, վերադառնում է Քեռի Թորոսի մոտ: Ահա այստեղ է երևում հայերի մոտեցումը, նյութական արժեքների վերաբաշխման ժամանակ:

«Մտավ, բարև էտու, հարցուց.-Քեռի,
Մեր տուն քանի՞ մարդ ենք:
Ասաց.-Լաո, քեզանով քառասուն մարդ ենք:
Ասաց.-Քեռի, օղորմի քո պապուն,
Մեր տուն քանի՞ տղամարդ ենք:
Ասաց.-Տղա, լաո, չէ՞ որ ասի,
Քեզանով քառասուն կը թամամենք:
-Էդ լավ,-ասաց.-Բա մենք քանի՞ ջվալ ունենք:
-Քո ջվալով քառասուն ջվալ ունենք, ի՞նչ կուզես:
Դավիթ ասաց,-Քեռի ջան, դու մի նեղանա.
Էլիր, մարդոց խաբար արա,
Ջվալ առնեն` էրթանք ոսկի բերենք»:


Կարո՞ղ էր արդյոք Դավիթը յուրացնել ոսկին: Իհարկե կարող էր: Չէ՞ որ հենց այդպես վարվեց սկանդինավների Սիգուրդը՝ Ֆանֆիր հրեշին սպանելուց հետո: Այսպես վարվեց նաև գերմանացիների Զիգֆրիդը՝ Նիբելունգներին սպանելուց հետո: Թե ինչո՞ւ նրանք գանձերը չվերադարձրին ժողովրդին, հասկանալի է: Սիգուրդը, որը նույն Զիգֆրիդն է, Հայկական Լեռնաշխարհից եկած հերոս էր, և այդ գանձերը բնավ էլ վիկինգներինը կամ էլ գերմանացիներինը չէին, և ոչ էլ նիբելունգներինը: Նրանց մոտ այն հայտնվել էր թալանի արդյունքում: Սիգուրդ-Զիգֆրիդը կարողացավ ոսկին տեղափոխել Հայաստան՝ ստեղծելով գաղտնարանի պատրանք: Հենց այս գաղտնարանն է, որ առ այսօր անգլոսաքսոններն ու գերմանները որոնում են ողջ Եվրոպայով մեկ: Չգտնելով ոչինչ, նույնիսկ վերջինիս գերեզմանը, մեր եղբայրները հայտարարեցին, որ սա լոկ առասպել է: Ավելի լավ, թող այդպես էլ կարծեն: Մի փոքր այլ է անգլո-սաքսոնական մեկ այլ հերոսի` Բեովուլֆի մոտեցումը: Նա նույնպես դրսից եկած հերոս է, որը սպանելով Հրենդել հրեշին, ազատություն է պարգևում դանեմարքերին: Վերադառնալով հայրենիք, նա բազմում է երկրի գահին և, հիսուն տարի կառավարելուց հետո, կանգնում է ծանր խնդրի առաջ: Պարզվում է, որ իրենից առաջ երկրի ողջ հարստությունը թաքցված է եղել քարանձավում, որը պահպանել են դյուցազնական մի ինչ որ ցեղի ռազմիկներ: Սրանցից վերջինի ծերանալուց ու մեռնելուց հետո գանձերը հսկում է մի Դև-Հրեշ, որին էլ սպանելուց հետո, մենամարտի վերքերից մահանում է Բեովուլֆը: Սակայն մահանալուց առաջ, նա ասում է ամենակարևոր խոսքերը:

"Владыке Вселенной хвала! - я вижу
эти сокровища и славлю Господа,
Небоправителя, в день мой последний
мне ниспославшего победу в битве,
а эту добычу - народу нашему!
В обмен на богатства жизнь положил я -
теперь державу сами храните! -
мой срок истекает!"


Սակայն վերադառնանքմեր հերոսներին: Սասունցիները՝ Քեռի Թորոսի առաջնորդությամբ, ոսկին վերադարձնում են Սասուն: Եվ ամեն մեկն իր համար վերցնում է մեկ ջվալ: Իսկ մնացա՞ծը: Չէ՞ որ ոսկինշատ-շատ էր:

«Էդ ամեն լցրին Սասնու ամբարներ:
Սասուն էնպես էղավ, որ կը ճըճեր»:


Հուսանք, որ Աստծոկամոք, մենք էլ մեր աչքերով կտեսնենք մեր այն առաջնորդին,որն առաջնորդվելով հայոց «Սասնա Ծռեր» էպոսի «Արդարության Օրենսգրքի» դրույթներով,կկարողանա Հայաստան ետ վերադարձել մեզնից խլվածնյութական արժեքները` տարածք, ոսկի և այլն: Իսկ ի՞նչ կմնա նման առաջնորդին այդ գանձերից,կմնա այն, ինչ որ մնաց Դավթին:

«Դավիթ իր համար մենակ ձի մի առավ քարայրեն»:






Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 17:13 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
«Արդարության Օրենսգիրք»
(Մաս չորրորդ)



Եվ այսպես, պատանի Դավիթը սպանեց Հարամի Դևերին և Սասունից թալանված ոսկին վերադարձրեց Սասուն: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Որո՞նք էին Դավթի հետագա քայլերը: Կամ էլ այդ քայլերի մեջ կա՞ր որևէ տրամաբանություն:Ցավոք սրտի, այսօր էլ հայերիս մեջ գերիշխող է Խորհրդային էպոսագետների կողմից առաջքաշված այն տեսությունը, ըստ որի, իբրև թե հայոց «Սասնա Ծռեր» էպոսի գլխավոր հերոսներըպարզ, միամիտ, անգրագետ, բարի տղաներ էին, որոնց խնդիրը թշնամու դեմ պայքարելն էր:Օրհասական պահին նրանք ներկայանում էին որպես ժողովրդի հավաքական կերպար և ազատումէին հայրենիքը օտար բռնակալներից: Այս ամենը սարսափելիորեն հեռու է իրականությունից:Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի Մեծ Ծռեր Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթն ու Փոքր Մհերը հրաշալիծանոթ էին Տիեզերական Տեղեկատվական համակարգին: Լինելով Տիեզերական Հուր-Արական համակարգիառաջնորդներ, նրանք իրենց ամեն մի քայլը կատարելիս առաջնորդվում էին հենց այդ ՏիեզերականԳրքի դրույթներով: Իսկ պատանի հասակում նրանց ուսուցանում էին Ձենով Հովանն ու ՔեռիԹորոսը: Ոչ մի պատահական քայլ, ոչ մի զգացական մոտեցում: Եվ ահա Դավթի հաջորդ քայլնէլ հրաշալիորեն տեղավորվում է Տիեզերական Տեղեկատվական համակարգի տրամաբանության մեջ:Դավթի մանկությունն անցել է Մըսըրում, ՏիեզերականՆյութապաշտական-Կին համակարգում, որի առաջնորդն էլ հենց կին էր` Իսմիլ Խաթունը: Տիրապետելովայդ համակարգին և իրապես նեղելով այդ համակարգի ժառանգորդ Մըսրա Մելիքին, նա վերադառնումէ հայրենի Սասուն` Տիեզերական Հոգևոր-Արական համակարգ: Այստեղ նա սկսում է ամենացածր`«Գառնարած» աստիճանակարգից և հասունանալով, ի վերջո սպանում է Սասունը թալանող Նյութապաշտական-Կինհամակարգի զինվոր Հարամի Դևերին: Հոգևոր-Արական համակարգի Նյութական արժեքները վերադարձվումեն Հայաստան: Սակայն Դավիթը, ինչպես ժամանակին իր պապ Աստվածային Սանասարը, ուներ հեռուն գնացող ծրագրեր: Իսկ այդ ծրագրերը կարող էին իրականանալ միայնմի դեպքում, եթե Սասուն-Հայաստանին վերադարձվեին նաև նրա Հոգևոր արժեքները, առաջինհերթին՝ հավատն առ Աստված ու հավատ սեփական ուժերինկատմամբ: Իսկ մինչ այդ, Դավիթը Տիեզերական-Հոգևոր-Արական համակարգում բարձրանում էևս մեկ աստիճանով: Նա այլևս «նախրչի» չէ: Դավիթը դառնում է Սասնա Տան հզոր որսորդ:Եվ սա Հարամի Դևերին սպանելուց հետո: Տղան արդեն պատրաստ է ավելի լուրջ համակարգայինխնդիրներ լուծելու:

«Դավիթ Դևերուն որ կոտորեց,
Էդ վախտ էղավ տան ազիզ.
Գտավ աղեկ բազե մի,
Ընկավ արտեր, որս կ՚աներ.-
Ճնճղուկ կը սպաներ, կաքավ կը սպաներ»:


Արտատեր Պառավիխորհրդով, նա նախ հորեղբոր տնից վերցնում է իր հոր նետն ու աղեղը: Հորեղբոր կին Սառյեն,որի մասին հենց Ձենով Հովանն է ասում, որ օտար զարմից է, ասել է թե հայուհի չէ, իհարկե,պետք է ամեն ինչ անի, որպեսզի Մեծ Մհերի նետ ու աղեղը, որը Հայկ Նահապետի Եռաթև նետնու Լայնալիճ աղեղն է, նորից դուրս չգա հրապարակ: Դավիթն, ի վերջո, Արտատեր Պառավի խորհրդով,ուժով ստիպում է Սառյեին ցույց տալ հոր Նետ ու աղեղը:

«Հրողբոր կնիկ, էնա ի՞նչ է:
Ասաց.-Չեմ գիտի, հրողեր գիտի:
Դավիթ ըռկավ, ասաց.-Հրողբոր կնիկ,
Ասա, էն ի՞նչ կոռուկ փետ է:
Սառյեն ասաց.-Էլիր,
Թե էնա թել գցեցիր էնա չախմախ, կ՚ասեմ,
Թե չէ` չեմ ասի:
Դավիթ ինչ ձեռ տվավ էդա փետին`
Թել թալեց վեր չախմախին:
Սառյեն շատ շշկլավ, ասաց.
-Մհեր սհաթ մի կը բաներ, նոր կը գցեր էդ թել,
Էսի մեկ դիր որ ձեռ էտու, գցեց չախմախ:-
Դարձավ, ասաց.-Ես չեմ գիտի` էդ ինչ է, թող»:


Սառյեն օտար Նյութապաշտականհամակարգի ներկայացուցիչն է, բնական է` կնոջ տեսքով, որը ներմուծված է դրսից և որինպատակն է հայերին հանգիստ, առանց աղմուկի, հեռացնել իրենց նախնիների Տիեզերական Զենքերից,ու Տիեզերական Գիտելիքներից՝ նրանց դարձնելով կառավարելի Նյութապաշտ նախիր: Հայոց Տիեզերական Հրեղեն Որսորդներիգոյությունը ոչ մի կերպ չի մտնում Նյութապաշտական համակարգի ծրագրերի մեջ: Իսկ հետոկգան իրենց հովիվներն ու մարգարեները: Սակայն այս մասին ավելի մանրամասն կխոսենք մեկուրիշ անգամ, երբ կքննարկենք հայոց Արտատեր Պառավի կերպարը: Հիմա միայն նշենք, որ այսհամակարգը խոնարհվում է միայն ուժեղի առջև, երբ զգում է, որ վտանգված է իր գոյությունը:Այն բանից հետո, երբ Դավիթը Հրեղեն Քարե Աղանձ է լցնում Սառյեի բռի մեջ ու ամուր սեղմումէ այն, Սառյեն տեղի է տալիս:

«Էդ վախտ Սառյեն ասաց.-Դավիթ,
Էդա քո հոր նետ-աղեղն է,
Էնով Մհեր որսի կ՚էրթար:
Դավիթ էր` խնդացավ,
Զնետ-աղեղ առավ,
Բերեց մաքրեց, լվաց,
Ժանգեր-մանգեր քերեց,
Զնետ-աղեղ իր թև էթալ
Ու ամենօր որսի կ’էրթար»:


Իսկ հետո էլ,նույն Արտատեր Պառավի խորհրդով, Դավիթը ստիպում է, որ արդեն հորեղբայրն իրեն տանի իրհոր որսասարը ավելի մեծ գազաններ որսալու համար: Հորեղբայրն էլ իր կնոջ նման, բավականիներկար ժամանակ խաբում է Դավթին, խուսափում է ցույցտալ Մհերի որսասարը, սակայն Սառյեի պես խոնարհվում է ուժի առաջ:

«Դավիթ նորեն ըռկավ, ասաց.-Հրողբեր,
Ծովասարի տեղ թե հիմիկ կ՚ասես, ասա,
Չասես` հացն ու գինին, տեր կենդանին,
Սիլա մի կտամ նքո էրես, քո վիզ ծռի:
Որ էդպես ասաց, հրողբեր վախեցավ,
Տեսավ, որ Դավթի ծռությունըն բռներ է:
Ասաց,-Տղա, լավ, մի հերսոտի,
Արի, տանեմ, քեզ նշանց տամ»:


Հատկանշականնայն է, որ Սասնա Տան բոլոր Մեծ Ծռերն էլ որոշակի տարիքում անցել են Տիեզերական-Որսորդհամակարգի դասընթացները: Գիշերը Դավիթն իր հորեղբայրների հետ մնում է Ծովասար-Որսասարում,թե ինչո՞ւ, այդ մասին արդեն խոսել ենք: Եվ ահա գիշերվա մի ժամի,երբ հորեղբայրները քնած էին.

«Մընաց. էղավ գիշերվա կես:
Դավիթ զարթնավ քնից.
Էլավ, նստեց, իրիշկեց-ի՞նչ տեսավ.
Սարի գլուխ ճրագ մի կը վառվի:
Տեսավ` լուս կամար կանգներ է.
Դավիթ իրիշկեց էն կրակ, էլավ գնաց վեր:
Գնաց, տեսավ կո, գերեզման մի կա էնտեղ,
Կանաչ-կարմիր բոցն էդ գերեզմանեն կ՚ելնի:
Լուս կամար գերեզմանի վերան կանգնե:
Դավիթ գնաց մոտ, ձեռ էտու բոցին - ձեռ չ՚էրեց:
Հող թալեց վերան - չը հանգավ:
Նոր մեջ իր խելքին մտածեց.
«Էն, ինչ Մարութա բարձր Աստվածածին կ՚ասեն`
Սա է»: Զնետ-աղեղ էզար էնտեղ նշան»:


Եվ ուրեմն, որտե՞ղ էր լսել պատանիԴավիթը Մարութա բարձր Աստվածածնի մասին: Սակայն գնանք առաջ: Դավիթն արթնացնում է քնածհորեղբայրներին և նրանցից իմանում, որ դա իր հոր գերեզմանն է: Այդտեղ իր հայրը` մեծՄհերը, կառուցել էր հայոց հավատի Տաճարը, որն էլ նրա մահից հետո ավերել էր Մըսրա Մելիքը:Հետաքրքիրն այն է, որ Մըսրա Մելիքը, լինելով Մեծ Մհերի ավագ, սակայն ապօրինի որդին, նույն Դավթի եղբայրը, և, ինչպես արդեն ասացինք, հանդիսանալովՏիեզերական Նյութապաշտական-Իգական համակարգի ապագա ժառանգորդը, հրաշալի հասկանում էր,թե ինչ է ավերում, և ինչ նպատակով: Դավիթը որոշում է վերաշինել հոր կառուցած Տաճարը,ասել է թե՝ ազգին վերադարձնել նրա Հոգևոր հարստությունը:Տարօրինակ է Ձենով Հովանի պահվածքը, որը, մինչայդ, միշտ էլ քամահրանքով էր վերաբերվում Դավթին և ծառայում էր օտար Սառյեհամակարգին:

«Ձենով Հովան ասաց.
-Ես էս լաճու խորհուրդ տի կատարեմ»:


Ինչո՞ւ: Որովհետև Դավիթն առաջին անգամ հորեղբոր առաջ դրեց ոչ թե Նյութական, այլՀոգևոր խնդիր: Սակայն հետևենք Դավթի քայլերին:

«Իր նետ - աղեղով էդա մարմար քարի բոլոր
Գիծ մի քաշեց, նշան արավ,
Լուսու ձևով խորաններրի կամար քաշեց,
Սեղանատեղ քաշեց, հիման տեղ էլ քաշեց
Ասաց.-Էսա էսպես տի շինվի»:


Մի՞թե միամիտ, անգրագետ, ինչ որ տեղ նաև պարզամիտ, թեկուզև բարի պատանին կարողէր տիրապետել Տաճարաշինության նրբություններին: Իհարկե ոչ: Էպոսից մեջբերված տողերը ապացուցում են, որ Դավիթը ծանոթ էր հայոցհնագույն Սրբազան Արդարության Օրենսգրքին, որի բաժիններից մեկն էլ հարկավ ՏիեզերականՃարտարապետությունն էր, որին, ի միջի այլոց, այսօր էլ ծանոթ են միայն հայերը: Մեր կրտսերարիացի եղբայրները յուրացրեցին այդ Տիեզերական Գիտելիքի միայն մակերեսային` նյութականմասը, սակայն այս մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ: Իսկ Դավթի գիտելիքները սրանով չենավարտվում: Նա նույնիսկ գիտի, որ նման գործ կարող է գլուխ բերել ողջ ազգը, և այդ պատճառովնա հորեղբոր առաջ դնում է նոր խնդիր:

«Հրողբեր, մեռնեմ քեզ, հրողբեր, ես քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-քար կտրող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-քար տաշող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-խիճ բերող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-ջրող կրող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-պատ շարող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-սվաղ անող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-փայտ փորող, քենե կ՚ուզեմ»:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 17:13 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Փաստորեն, տեսնումենք, որ Դավիթը մտածված կերպով գործի է դնում ազգի ողջ Արարչագործչական համակարգը:Համազգային գործին լծվում են ազգի ողջ կարող ուժերը՝ իրենց գործի վարպետները: Հարցը, բացահայտորեն, ՁենովՀովանի սրտովն է: Նա նույնիսկ գիտի վարպետներին բերելու ճիշտ եղանակը:

«Ես Ձենով Հովանն եմ, ի՞նչ կը վախենաս,
Քառասուն ավուր ճամփա իմ ձեն կ՚էրթա:
Իմ ձեն յոթ քաղաքի ուստա մարդիկ,
Հազար-հազար բանող մարդիկ տի լսեն, տի գան:
Վեր, յոթ հատ վիրու եզ զարկի,
Առնեմ, էրթամ քաղաք, պատիվ տամ քաղքըցոց.
Էն ժամանակ ուստեք ու բանողներ
Ամեն կը ժողովվեն,
Դուն էլ սրտիդ մուրազ կը կատարես-վանք կը շինվի»:


Եվ մինչ ՀովանըՍասունում հավաքում է վարպետներին, Դավիթը, ձեռքերը ծալած, նստած չի սպասում նրանցգալուն:

«Դավիթ էդ վախտ ի՞նչ է արե.
Գնացե, էնտեղ, ուր նետ-աղեղով
Էնա մարմար քարի բոլոր գիծ էր քաշե.
Գընացե` հիմ էր թալե, հիման քարեր բոլոր դրե,
Պատ էլ մեկ մեջք բարձրցուցե»:


Մի՞թե հնարավորէ առանց Գիտելիքներ ունենալու, միայնակ, նման գործ սկսել: Իհարկե ոչ: Հովանի հետ տեղհասած բանվորներն ու վարպետները, տեսնելով Դավթի բերած քարերը, մի պահ երկմտում են:

«Ուստեք կը տեսնան, կը զարմանան էնտեղ.
Էնպես ջոջ քարեր բերեր, դրեր է մեջ հիման.
Որ ամեն բանողներ ճողվեն մեկտեղ`
Չեն կարնա էն քարեր բերեն»:


Սակայն Դավիթըշատ արագ գտնում է ծագած խնդրի լուծումը՝ գործի ողջ ծանրությունը վերցնելով իր վրա:

«Ուստեք կը կանգնեն պատի վերա,
Դավիթ էն ջոջ քարեր ձեռ կը տա,
Կը վերցու, կը բերի, կը դնի իր տեղ:
Ոչ բանողներ կարնան էն քարեր բերեն,
Ոչ ուստեք կարնան վերցուն, դնեն տեղ:
Բանողներ էլ էնա պստիկ քարեր կը բերեն,
Ուստեք էդ պստիկ քարեր կը տան ջոջ քարերու բոլոր,
Բանողներ տիլ կը շինեն, կը տան ուստեքին,
Ուստեք տիլ կը զարկեն էդ քարերու բոլոր:
Չուր մութ կը տա գետին,
Էդ վանք կը գլխեն, կը լմնցուցեն,
Օրե` Մարութա բարձր Աստվածածին կը շինեն»:


Ճշմարիտ առաջնորդիճշմարիտ պահվածք: Առաջին հայացքից թվում էր, թե վարպետները պետք է կառուցեն Տաճարը,սակայն տեսնում ենք, որ աշխատանքի ողջ ծանրությունը ընկնում է հենց Դավթի ուսերին:Վարպետները, ըստ էության, միայն օգնող-օժանդակող խնդիրներ են լուծում: Այսպես էլ պետքէ լինի: Միայն գաղափարի հեղինակը կարող է իրականություն դարձնել իր երազանքը: Սակայն,որքան էլ տարօրինակ հնչի, Դավիթը առաջինը չէր, որ հենց այս եղանակով շինարարությունիրականացրեց: Սասունցի Դավթի պապը՝ Աստվածային Սանասարը, ճիշտ և ճիշտ նույն եղանակով է կառուցում իր Սասնա Բերդը:Շինարարությունն սկսելուց անմիջապես հետո զույգ եղբայրները գնում են քաղաք՝ վարպետներ բերելու: Վարպետները, տեսնելով Սանասարի ու Բաղդասարիբերած քարերը, հրաժարվում են աշխատելուց: Եղբայրները երկրորդ անգամ են վարպետներ բերում:

«Էս վարպետ էլ որ տեսավ էն ջոջ քարեր,
Ասաց.-Սանասար, էս ի՞նչպես տի շարենք.
Ես չեմ կարնա էս քարափներ իրար տալ:
Էն ժամանակ Սանասար վերուց, ասաց.
-Դե դու, վարպետ, լարեր կապի, տեղեր շտկի
Ինձի ասա, ես քար դնեմ իր տեղ:
Էսպես իրենց բերդ շինեցին:
Ջոջ ջոջ քարեր կը բերեին հրեշալի,
Վարպետների հետ էլ մեկտեղ կը բանեին»:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 17:14 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Տեքստերի համեմատությունըմեզ հուշում է, որ ոչ մի կերպ չէին կարող պապ ու թոռ, որոնք երբեք էլ իրար չեն տեսել,բառացիորեն կրկնել մեկը մյուսի կատարած քայլերը: Տրամաբանությունը հուշում է, որ գոյությունէ ունեցել Հոգևոր-Արական համակարգի առաջնորդի դասագիրք, որտեղ հստակ գրված է եղել,թե ինչ պետք է կառուցի առաջնորդը, ինչի համար, և ամենակարևորը` ինչպե՞ս պետք է կառուցի: Փաստորեն, իրական առաջնորդն իր գործով պետք է օրինակ ծառայիև իր ետևից տանի բոլոր նրանց, ովքեր կհավաքվեն իր կանչով: Սակայն Դավթի դեպքում, որըՀոգևոր Տաճար էր կառուցում, ինչ որ բան մնացել էր թերի: Գիշերը Տաճարը փլվեց: Սակայնմեղքը Դավթինը չէր: Տիեզերական Տեղեկատվական համակարգում կան քայլեր, որոնք ոչ մի դեպքում,ոչ մի գրքում էլ չեն գրվում: Տիեզերքը կառավարող ուժերը որոշ գաղտնիքներ բացում ենկոնկրետ առաջնորդին, և այն էլ միայն այն դեպքում, երբ տեսնում են, որ վերջինս՝ ձեռքերը ծալած, նստած, իր օրվան չի սպասում: Գաղտնիքները բացվում են միայն այն անհատներին,ովքեր փորձում են երկրի վրա վերահաստատել ՏիեզերականԱրդարության համակարգը: Եվ ահա, հենց այն ժամանակ, երբ Տաճարը քանդվում էր, Դավիթըխոր քնի մեջ տեսնում էր հետևյալ երազը:

«Մարութա բարձր Աստվածածին կը գա էրազ, կ՚ասի.
«Քո թուր քո մեջքեն քաշի,
Իմ հիմ քո թրի վերա ձգի,
Օրե մի կը շինես, կը թամամցես,
Պատարագ մեջ վանքիս կը մատուցես,
Որ ես վեր հիման կանգնեմ»:
Էլավ Դավիթ, Հովանին ձեն տվավ,
Քեռի Թորոսին ձեն տվավ…»


Փաստորեն, հայոց«Սասնա Ծռեր» էպոսը մեզ սովորեցնում է, որ եթե նույնիսկնպատակը Աստվածային է, իրականացումը` Տիեզերական, խնդիրը` Համազգային, միևնույն է,ցանկացած նման Տաճար կամ էլ նախաձեռնություն դատապարտված է փլուզման, եթե գործի հիմքումչկա Առաջնորդական Զորություն: Թույլ առաջնորդների, որոնք իրականումառաջնորդներ չեն, քանի որ առաջնորդը չի կարող թույլ լինել, ցանկացած նախաձեռնություն էլ արդյունք չի ունենալու, քանզի հիմքում չունի Զորություն: ԴավիթըՔեռի Թորոսի, Ձենով Հովանի ու վարպետների հետ միասին երկրորդ անգամ է կառուցում Մարութաբարձր Աստվածածինը՝ այս անգամ իր թուրը դնելով Տաճարի հիմքում:Այս անգամ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում: Սակայն շինարարության ավարտից հետո Դավիթըմի այնպիսի քայլ է կատարում, որը ցույց է տալիս, որ տղան հրաշալի տիրապետում է ԱրդարությանՕրենսգրքի այն դրույթներին, որտեղ ներկայացվում են նյութական արժեքների Արդար բախշմանհիմունքները:

«Մինչ մութ կըտա գետին, կը շինեն, կ՚ավարտեն:
Իրիկուն Դավիթ կ՚ասի.-Հերահոտ հրողբեր,
Էդա վարպետներու վարձ տուր,
Էդա բանողների վարձն էլ տուր…
Առանց վարձ մի թող:
Հովան կը գնա կը բերի էրկու-իրեք բեռ ոսկի,
Կը բերի, Մարութա բարձր Աստվածածնա դուռ,
Էդտեղ ամեն մարդու մեկ ոսկի կը տա,
Մարդիկ կ՚էրթան իրենց տուն»:


Ինչո՞ւ է Դավիթը բարձրացնում վճարման հարցը: Ի՞նչ պետք է անեին խեղճ վարպետներըԴավթին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց աչքով էին տեսել Դավթիահռելի ուժը: Ոչինչ: Ոչինչ էլ չէին կարող անել: Եվ ո՞ւմ պիտի բողոքեին: Իհարկե՝ Սասնա կառավարիչներին: Իսկ ովքե՞ր էինկառավարում Սասունը: Սասունը կառավարում էին այն նույն Հովանն ու Վերգոն, որոնք Դավթիհորեղբայրներն էին ու Թորոսը, որը Դավթի քեռին էր: Այս երեքն էլ մասնակցել էին շինարարությանը,և իհարկե, իրենք ավելի շուտ իրենց ձեռքով կոչնչացնեին բողոքող վարպետներին, քան կցանկանայինպատժել Մարութա բարձր Աստվածածին վերակառուցող Դավթին: Վարպետները նման հիմար քայլչէին կատարի, նրանք ավելի ուժեղ ու դաժան քայլի կգնային: Ուղղակի, հաջորդ նմանատիպդեպքում շտապ կհեռանային Սասունից և չէին արձագանքի Ձենով Հովանի կանչին: Իսկ այն երկիրը,որտեղից հեռանում են բանիմաց վարպետներն ու բանվորները, դատապարտված է ոչնչացման: Եվթող որևէ մեկը պնդի, թե Դավիթն անգրագետ, բարի ու զգացական մի տղա է, որ օրհասականպահին դուրս է գալիս Մըսրա Մելիքի դեմ: Դավթի մտածված ու հաշվարկած այս քայլերն են,որ հետագայում ապահովեցին նրա հաղթանակը Նյութապաշտական-Կին համակարգի ժառանգորդ Մըսրա Մելիքի նկատմամբ: Հակառակ դեպքում,տիրապետելով ահռելի ուժի, նա ինքը կդառնար մի յուրօրինակ Նյութապաշտ Մըսրա Մելիք, սակայնարդեն Սասուն քաղաքում: Եվ երկու Նյութապաշտ եղբայրների միջև տեղի կունենար պայքար՝ մյուսի Նյութական արժեքներին տիրելու և ավելի մեծ կայսրությունստեղծելու համար: Հիշենք, որ Դավիթը, սպանելով Մըսրա Մելիքին, հրաժարվում է նրա գահից,և Մըսըրը չի միացնում Սասունին, ինչը որ հուշում է և՛ տրամաբանությունը, և՛ Իսմիլ Խաթունը:Դավթի պայքարը պայքար էր հանուն Արդարության: Ահա թե ինչու էր Դավթին պետք, որ իր վարպետներնու բանվորները, իր բոլոր Սասունցի արյունակիցները իր մեջ տեսնեն Արդարության պահապանին:Այնպես որ, տղան այնքան էլ պարզամիտ չէր, որքան որ կարող է թվալ առաջին հայացքից: Ուշադրությանէ արժանի նաև «ամեն մարդու մեկ ոսկի» արտահայտությունը: Հիշենք, թե Գագիկ թագավորիԲերդ Կապոտինի բնակիչները, դեռևս պատանի Քեռի Թորոսի անմիջական հսկողությամբ, երբ դեռԴավթի պապ Սանասարն էլ նորածին մի մանուկ էր, ինչպես էին բաժանում Բաղդադի Խալիֆայիջախջախված բանակի ցորենի պաշարները իրար մեջ՝ որպես բաժանարար կարգելով իրենց մեջ եղած ամենաանհավատին:

«Էն անհավատ բերին, դրին չափրար,
Որ էնտեղի մնացած հացն ու կերակուր
Մարդուն մարդագլուխ տա, որ տանեն ուտեն»:


Իսկ հիմա տեսնենք,թե ինչպես Սասունցիները բաժանեցին Դևերի թաքցրած ոսկին: Այն ոսկին, որը Դևերը ժամանակիընթացքում թալանել էին հենց սասունցիներից:

«Էլան, առան ջորիք, էլան էրեսունինն էլ կանգնան,
Առան էրեսունինը ջվալ,
Ձենով Հովան ու Վերգոն էլ
Առան ամեն մեկ - մեկ ջվալ,
Ընկան Դավթի հետև, գնացին…»


Ընդգծված տողերըցույց են տալիս, որ հայերի մոտ նյութական արժեքների բախշման համակարգն անփոփոխ է, անկախայն բանից, թե էպոսի որ հերոսներն են, կամ էլ որ համակարգերն են տվյալ պահին կառավարումՍասուն-Հայաստանը:
Նյութական արժեքներիբաժանման միակ ու անփոփոխ սկզբունքը` ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ է, անկախ այն բանից, դա ՍասնաՄեծ Ծո՞ւռ է, թե՞ Մեծ Ծռերի հորեղբայրն ու քեռին: Նույնիսկ հասարակ սասունցին ստանում էր Սանասարին, Մեծ Մհերին, Դավթին, Փոքր Մհերին, Քեռի Թորոսին, Ձենով Հովանին ու Ցռան Վերգոյին հավասար, որովհետև Նյութական արժեքները պատկանում էին ողջ ժողովրդին: Համենայն դեպս, այդպես է սովորեցնում հայոց «Սասնա Ծռեր» էպոսը:
Ավարտելով մեր այսօրվա խոսքը, կցանկանայինք մի պահ կանգ առնել այն հանգամանքի վրա, որ Դավթին չափազանց դուր եկավ Տիեզերական Շինարարությունը: Եվ Տաճարն օծելուց անմիջապես հետո, երբ բոլորը միասին Ծովասարից վերադառնում էին Սասուն, Դավիթը, հենց «ոտքի վրա», մի նոր կարևոր շինարարություն է իրականացնում:

«Մեջ Սասունա, մեջ Մարութա սարի գետ մի կանցնի.
Դավիթ ասաց.-Պետք է էսա գետին կամուրջ շինվի:
Թե չէ` մարդիկ տի գան, տի ընկնեն գետ:
Բերին` կամուրջի հիմ թալեն`
Ամա թալած քարեր ջուր կը տաներ`
Հիմ չէր բռնի: Էն ժամանակ էլավ Դավիթ`
Սարից էն տեսակ ջոջ քարեր գլորեց տակ,
Որ ամեն քար քանց ջոջ տուն մի:
Էդ ջոջ քարեր կամրջի չորս հիմներ թալին,
Քիչ ետ` կամուրջ կապին, պրծան»:


Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Դավթի կառուցած կամուրջն ունի չորս հիմք: Հայոց «Սասնա Ծռեր» էպոսն էլ ունի չորս ճյուղ: Եթե մի պահ պատկերացնենք, որ գետը՝ դա Տիեզերական Ժամանակի գետն է, որը մեզ բաժանում է մեր անցյալից, իսկ կամուրջն էլ հայոց էպոսն է, ապա մեզ մնում միայն մի փոքր համարձակություն ձեռք բերել և այդ կամրջով կապվել հայոց Մեծ Էպոսի՝ Մեծ Ծռերի հետ:

Վարդան Սեդրակյան, Երևան, 29.01.2007թ.



Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 17:29 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
«Արդարության Օրենսգիրք»
(Մաս հինգերորդ)



Այն, որ հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոսները տեղյակ էին Տիեզերական «Արդարության Օրենսգրքին», հրաշալի երևում է նաև էպոսի Մեծ Ծռերի ամուսնության ժամանակ: Որպես կանոն, մեր հերոսները հարսնացու են բերում դրսից` Սասուն-Հայաստանի հարևան երկրներից: Սակայն զարմանալին այն է, որ այդ օրիորդները հայուհիներ են: Այս մասին առավել պարզ խոսվում է հայոց հնագույն «Տորք Անգեղ» առասպելում, որն, ըստ էության մեր էպոսի կորած պատումներից մեկի, մեզ հասած մի փոքրիկ պատառիկ է, որտեղ պատմվում է հայոց Անգեղ Տան ծռերի մասին: Մեր կարծիքով, Հայաստանի ամեն մի նահանգ ունեցել է իր էպոսն ու իր էպոսի Մեծ Ծռերը: Ցավոք, մեզ հասել է միայն Սասնա Տան էպոսը, սակայն վստահ ենք, որ եղել է և՛ Սյունյաց Տան էպոս, և՛ Անգեղ Տան էպոս, և՛ Վանա Տան էպոս և այլն: Հատկապես Վանա Տան էպոսի գոյությունը հաստատում է այն փաստը, որ «Սասնա Ծռեր» էպոսի մեծ Ծուռ Սանասարն իր տիեզերական հրեղեն ձին ու հրեղեն Թուր Կեծակին ստանում է Վանա ծովի հատակից, և ինչպես Քրիստոսը իր գործունեությունը սկսելուց առաջ մկրտվում է Հորդանան գետում, այնպես էլ Սանասարն է իր առաջին մկրտությունը ստանում Վանա ծովում: Եվ Փոքր Մհերն էլ տվյալ ժամանակաշրջանում, ավարտելով իր գործունեությունը, փակվում է, Վանա լճի ափին գտնվող ժայռի մեջ, որը և՛ գիտնականներին, և՛ ժողովրդին հայտնի է Մհերի Դուռ անունով: Սակայն հավաքված բազում պատումներում ներկայացվում են բոլորովին այլ ժայռեր, լճեր և աղբյուրներ: Փաստորեն, մենք գործ ունենք տարբեր նահանգների էպոսների խառնուրդի հետ: Այս շփոթը առաջացել է 1915 թվականի ջարդերի պատճառով: Դատարկված երկրից ողջ մնացածները պատմել են ամեն մեկն իր երկրի էպոսը, սակայն, ցավոք սրտի, ոչ մեկի պատումն էլ ամբողջական չի եղել, քանզի խաթարված հոգեբանության պատճառով, մեր գաղթական պապերը շատ մանրամասներ մոռացել են: Սակայն վերադառնանք Տորք Անգեղին: Ինչպես իրեն հարգող ցանկացած դյուցազուն, նա իր ապագա կնոջը տեսնում է երազում: Նույնն է վիճակը նաև «Սասնա Ծռեր» էպոսում: Մեծ Ծռերը իրենց ապագա կանանց կամ տեսնում են երազում, կամ էլ գեղեցկուհիները նրանց մոտ ուղարկում են իրենց գուսաններին, որոնք գովում են իրենց տիրուհուն, կամ էլ իրենց չնաշխարհիկ գեղեցկության մասին նամակ են ուղարկում դյուցազունին: Գեղեցկուհու ետևից գնալուց առաջ, ահա թե ինչ է ասում Տորք Անգեղը` հայոց արքային:

«Ո՞ւմ պետք է ընտրեմ հարմար իմ սրտին,
Ես դեռ չեմ գտել ինձ համար մի կին,
Հեռու աշխարհում մեր սերնդից կան,
Բայց ես չգիտեմ այն երկրի ճամփան»:


Իր սրտի տիրուհու ետևից գնալով, Տորքը հասնում է, նախ, Լոք լեռանը, որի գագաթից էլ նրա առաջ բացվում են Կովկասյան լեռները:

«Նրա ոտքի տակ մեծամեծ լեռներ
Փռված են ինչպես աննշան թումբեր.
Հսկայն լեռների, Կովկասի շղթան,
Ինչպես ցամաքի մի լևիաթան,
Գլուխը թաղել է Եվքսինյան ծովում,
Պոչը Վրկանա ծովումն է շարժում»:


Հիշեցնենք, որ Եվքսինյան ծովը Սև ծովն է, իսկ Վրկանա ծովը` Կասպից ծովը: Ահա այստեղ Տորքը հանդիպում է մի հովվի, որին, ըստ պատմիչի, Աստված որպես Արեգակի հրեշտակ ուղարկել էր մեր Տորքի մոտ: Ահա այս հովիվն է, որ Տորքին մանրամասն պատմում է նրա երազի գեղեցկուհու մասին: Պատմելով տեղի քաղաքների մասին, հովիվը հասնում է Տորքին հուզող հարցին:

«Իսկ այս էլ ահա ամրոցն է Ուփրեթ,
Որ պատկանում է մի շատ աննման
Եվ շատ գեղեցիկ մի որբ աղջկան:
-Այդ ի՞նչ աղջիկ է, ի՞նչ է նրա անուն:
-Նրա անունն է Հայկանուշ-Սիրուն»:


Անունը պարզ ցույց է տալիս աղջկա ծագումը: Մեր դյուցազունը ներկայանում է գեղեցկուհուն և խնդրում նրա ձեռքը:

«Աղջիկ առնելը չի լինի այդպես.
Դու շատ ուժով ես, այդ ես լավ գիտեմ,
Բայց ինչ էլ լինես, ես պետք է կռվեմ:
Քո եղունգներդ, այո, շատ են սուր,
Բայց ես էլ ունիմ վահալանի թուր,
Որին չի դիմնալ և ոչ մի հսկա
Թեկուզ նա լինի քեզ պես աժդահա»:


Այ քեզ հայոց հրեղեն գեղեցկուհի: Հայոց օրիորդի արժանապատիվ կեցվածք: Եվ քիչ էր մնում Տորք Անգեղը վախից փախչեր Հայաստան:
Տորքը ընկերանում է տեղացի հսկաների հետ, սակայն առաջանում է մի նոր խնդիր: Պարզվում է, որ վերջիններս էլ են ցանկանում ամուսնանալ տասնութամյա գեղեցկուհու հետ: Հայկանուշ-Սիրունը պահաջում է, որ Տորքը ոչնչացնի այդ հսկաներին, որից հետո ինքը կամուսնանա Տորքի հետ: Մեր սիրահարված դյուցազունը, մի հսկա գերան ուսին դրած, հիշենք Բարդու ծառով կռվող Սասնա Ծռերին, մտնում է Ձորոփորցիների քարանձավը: Սակայն վերջիններս, իրենց օրենքի համաձայն, նախ հյուրասիրում են Տորքին:

«Բարով ես եկել, մեր աչքի լույսն ես»:


Չորս օր վայելելով տանտերերի հյուրասիրությունը՝ Տորքը հասկանում է, որ այլևս չի կարող կռվել այս բարի հսկաների դեմ: Ահա այստեղ է, որ Տորքը անդրադառնում է Սրբազան Աղ ու Հացի խնդրին:

«Երբ վայելեցի այսքան աղ ու հաց,-
Մեր Տորքն ինքն իրան այնպես մտմտաց,
-Էլ ինչպես կարամ սրանց հետ կռվել,
Մեկի կամ մյուսի մի մազին դիպչել.»


Ցավոք սրտի, հայերիս պատմությունը ցույց է տալիս, որ մեր կրտսեր եղբայր արիացի ազգերը` պարսիկներ, հույներ, հռոմեացիներ, մեկ անգամ չէ, որ ոտնձգություն են կատարել նշված Տիեզերական Օրենքի նկատմամբ: Նրանք ոչ միայն կարողացել են մոռանալ միասին կերած Տիեզերական Աղ ու Հացը, այլ նույնիսկ հենց Երկրային Աղ ու Հացի սեղանի մոտ թափել են հայոց նախարարների, սպարապետների ու թագավորների արյունը: Մի բան, որ ոչ մի կերպ չի կարող տեղավորվել հայերիս Աշխարհայացքի ու Տիեզերահայացքի սահմաններում: Սակայն, Աստված իրենց հետ: Կգա ժամանակը, և նրանք մինչև վերջ կհատուցեն Տիեզերական Օրենքներն արհամարհելու համար: Իսկ Տո՞րքը: Տորքը հանուն այդ Աղ ու Հացի, կարող է հրաժարվել նույնիսկ իր սրտի տիրուհուն տված խոստումից:

«Թող Հայկանուշը այլ բան պահանջե,
Եվ ոչ իմ եղբարց արյունը ուզե.
Ինչ որ կարող է մարդ անել սիրով,
Նույնն անել կարող չէ նա իր ուժով»:


Կարծում ենք, որ միայն Տիեզերական Գիտելիքին ծանոթ անհատը կարող է Տիեզերական Եղբայրությունը ավելի բարձր դասել իր անձնական սիրուց: Տորք Անգեղը, ստիպված, տանտերերին պատմում է իր գալու բուն նպատակի մասին: Ձորոփորի հսկաները, իրենց իմաստուն ծերունի առաջնորդի խորհրդով, որոշում են օգնել հայոց դյուցազունին, քանզի գտնում են, որ հենց Տորքին է վայել անուսնանալ Հայկանուշ-Սիրունի հետ: Եվ բնական է, որ հենց իմաստուն ծերունին կարող էր ճիշտ գնահատել Տիեզերական Գիտելիքների խորհուրդը: Այլ է խնդիրը Ծոբոփորի հսկաների մոտ, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հեշտությամբ հրաժարվել գեղեցկուհուց: Ծոբոփորցի քսան հսկաներ առավոտյան մտնում են գեղեցկուհու ամրոց, որտեղ Տորքը պատրաստվում էր ամուսնանալ Հայկանուշ-Սիրունի հետ: Սակայն մեր Տորքն էլ մենակ չէր, նրա հետ էին Ձորոփորի երեսուն հսկաներ: Ահա այստեղ ժամանած հսկաների հետ հանդիպումը ցույց է տալիս, որ հայոց դյուցազունը, ի տարբերություն Ծոբոփորցի հսկաների, ծանոթ էր Տիեզերական Գիտելիքի հետ:

«Ծոբոփորեցոց Տորքը բարևեց,
Ոչ ոք բարևին չըպատասխանեց.
«Բարև ձեզ, եղբայրք, կրկնում է Տորքը,
Որ տեսնի նրանց մարդկության շնորհքը.
Դարձյալ լռություն, ոչինչ ձայն, ծպտուն.
Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն»:


Այս բարև տալն ու բարևին պատասխանելը Տիեզերական նշանակություն ունի, որի իմաստը հասու է եղել միայն հայերին: Շուտով, երբ քննարկենք Սանասարի ամուսնության դրվագը, կտեսնենք, թե դա ինչ որոշիչ նշանակություն կարող է ունենալ: Չստանալով հսկաների բարևը, Տորքի ձեռքերն արդեն ազատ են: Նա կարող է հանգիստ ոչնչացնել նրանց:

«Ես ազգականն եմ այս Հայկանուշի»:


Տորքը հսկաներին առաջարկում է մենամարտել, պայմանով, որ հաղթողն էլ հենց կամուսնանա Հայկանուշի հետ: Քսան Ծոբոփորձի և երեսուն Ձորոփորցի սկսում են մենամարտի շարքը: Ի վերջո, հաղթում է Ծոփոբորձի Ավագը, որին մնում էր հաղթել միայն Տորք Անգեղին: Տորքը Ավագին հանգստանալու հնարավորություն է տալիս, իսկ պարտվածների համար մարտական խաղեր է կազմակերպում, որին հենց ինքն էլ սկսում է մասնակցել: Հենց այս խաղերը դիտելիս է, որ Ավագը հասկանում է, թե հանձինս Տորքի, ինչ հակառակորդի հետ պետք է շուտով մենամարտի :

«Ես արժանի չեմ,-ասաց Ավագը,-
Քանի որ մեր մեջ կա հզոր Տորքը.
Նա բարձր է կանգնած ամեն նախանձից,
Այդ երևաց հիմիկվան խաղից.
Սա մարմնեղեն չէ, այլ ժայռից կազմված,
Կամ թե` ո՞վ գիտե` մա՞րդ է, թե` ա՞ստված.
Մենք պաշտել միայն կարող ենք սըրան,
Եվ ոչ թե դառնալ ախոյան մրցման»:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 17:31 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Այս ամենն ավարտվում է Տորք Անգեղի ու Հայկանուշ-Սիրունի հարսանիքով, իսկ բոլոր դյուցազունները եղբայրանում են: Ընդ որում, Տորքը Ավագ անունով հսկային և իր բոլոր ընկերներին ամուսնացնում է Հայկանուշ-Սիրունի պալատական օրիորդների հետ: Այս քայլը, եղբայրներին ամուսնացնելն ու նոր վերադառնալը խիստ կարևոր, նույնիսկ պարտադիր մի քայլ է, որը հետևողականորեն կատարել են նաև «Սասնա Ծռեր» էպոսի դյուցազունները: Վերջում գալիս է արքայի հրամանը, որով Տորք Անգեղը նշանակվում է հայոց արևմտյան մասի կուսակալ: Այսպիսով, մենք տեսանք, թե ինչպես հայոց դյուցազունը կարողացավ ամուսնանալ հեռվում ապրող հայոց հրեղեն գեղեցկուհու հետ և նրան բերել Հայաստան: Քանի որ էպոսներում կինը համարվում է Նյութական համակարգի կրողը, ապա պարզ է դառնում, որ հայ կինը, հայոց Հուր-Հոգևոր-Արական համակարգի կին ներկայացուցիչն է, որն ինչ-ինչ պատճառներով օտարված է հայրենիքից: Ահա այս պատճառով էլ Հայաստանից դուրս, Նյութապաշտական-Իգական-Կին համակարգի արական ներկայացուցիչները չէին կարողանալու հաղթել միայնակ գեղեցկուհուն: Նրան կարող էր միայն հաղթել, ինչու չէ, նաև սիրով, իր հայրենի Արական-Հոգևոր համակարգի տղամարդ ներկայացուցիչը: Կարող ենք ասել, որ գործ ունենք հայկական նյութական արժեքները վերադարձնելու գործընթացի հետ: Սա նույնն է, ինչ Դավթի կողմից Հարամի Դևերին սպանելուց հետո Սասնա Տան ոսկին Սասուն տեղափոխելը: Եվ քանի որ, ինչպես ասացինք, Տորք Անգեղի մասին պատմությունը մեզ հասել է առասպելի տեսքով, խիստ վնասված, հիմա տեսնենք, թե նույն խնդրի լուծումը ինչպես է տրված հայոց «Սասնա Ծռեր» էպոսում:
Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի առաջին Մեծ Ծուռ Սանասարն իր ապագա կնոջից ստանում է նամակ, որը երկու եղբայրների մեջ վեճի պատճառ է դառնում: Սակայն նախ անդրադառնանք գեղեցկուհու նամակի բովանդակությանը: Նամակ, որը նա գրում է այն բանից հետո, երբ Սանասարը սպանում է Բաղդադի Խալիֆային, կառուցում իր Սասնա Բերդը և սկսում մեծացնել իր տերության սահմանները: Լսելով Սանասարի մասին, շատ երկրներից մարդիկ վերաբնակվում են Սասունում: Այս ամենի մասին մենք արդեն խոսել ենք: Սակայն հայուհի գեղեցկուհին չի կարող իր ոտքով գալ Սասուն: Պատվի ու արժանապատվության խնդիր կա:

«Քաջաց թագավորի աղջիկ Դեղձուն-Ծամից`
Շատ բարև Սանասարին.
Շատ բարև Բաղդասարին, Սանասարին:
Սանասար տղա,
Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ:
Իմ սիրտ` քանց էսա դատարկ կուժ սար-սուրբ է.
Իմ գլուխ,` քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.
Աստըծու շնորհքով լցուկ եմ:
Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.
Քառասուն տեղե քառասուն մարդ է էկած,
Սանասար տղա,
Արի, ինձ տար քեզ համար»:


Հետաքրքիր է նաև նամակը տեղ հասցնելու եղանակը: Դեղձուն-Ծամը նամակը, նամակի հետ նաև իր «պատկերը», հանձնում է իրեն ծառայող երկու քույրերի, որոնք էլ, ընդունելով աղավնու կերպարանք, նամակը հասցնում են Սասուն: Այստեղ գործ ունենք Նամակ-Տեղեկատվությունը ժամանակի ու տարածության մեջ փոխանցելու, դեռևս մեզ անհայտ ինչ որ Տիեզերական եղանակի մասին, որին ազատ տիրապետել են մեր նախնիները: Ցավոք սրտի, աղջիկները սխալվում են, և նամակը ընկնում է Բաղդասարի ձեռքը: Միշտ էլ այսպես է լինում, երբ պատասխանատու գործը վստահում են կանանց, թեկուզև կախարդ կանանց: Խև Բաղդասարը կռիվ է սկսում եղբոր դեմ լոկ այն պատճառով, որ գեղեցկուհին Սանասարին երկու ողջույն է ուղարկել, իսկ իրեն՝ ընդամենը մեկ: Նա վստահ է, որ Սանասարը իրենից գաղտնի գործ է բռնել: Սանասարի բոլոր բացատրությունները անիմաստ են: Խևիկ Բաղդասարը ոչինչ չի ցանկանում լսել: Ճարահատյալ, Սանասարը հրաժարվում է Դեղձուն-Ծամից:

«Սանասար ասաց.-Աղբեր,
Էս պա՞տկեր, էս թու՞ղթ ապով է որ ըռըկեր ես,
Հետ ինձի զրուց չես իտա.
Ես մեռնիմ քո աչք-էրեսին,
Ինձ պետք չէ, գնա բեր քեզ համար»:


Սանասարի պահվածքը չափից ավելի նման է Տորք Անգեղի պահվածքին: Երկուսն էլ պատրաստ են Եղբայրությունը վեր դասել անձնականից: Եղբայրներն, ի վերջո, հաշտվում են, այստեղ էլ համընկնում են Բաղդասարի ու Ավագ հսկայի խոսքերը:

«Աղբեր, ես չգիտեի,
Որ դու քանց իս էդքան ուժով էիր;
Ես քո պստիկ աղբեր, դու իմ ջոջ աղբեր.
Էլի, գնա, էն աղջիկ առ, բեր քեզ համար»:


Սակայն Սանասարը չի ցանկանում գնալ, քանզի հասկանում է, որ եղբոր սրտում կարող է ինչ որ շատ կարևոր բան փշրվել: Միայն այն բանից հետո, երբ Բաղդասարը երեք անգամ պնդում է, որ եղբայրը պետք է գնա աղջկա հետևից, Սանասարը համաձայնվում է: Ընդ որում, Բաղդասարը հարցը ներկայացնում է այնպես, որ Սանասարը այլևս չկարողանա հրաժարվել:

«Էն լսեր է` մենք ջոջ մարդ ենք.
Էն մեր ձեն լսեր է, մեզ թուղթ ուղարկեր է:
Որ դու չէրթաս, էն աղջիկ բերես,
Մենք էլ կ՚ըլնինք պստիկ.
Տ՚ասեն` էնոնց ձեռեն չէ՚կավ,
Էրթային, աղջիկ մի իրենց համար բերեն»:


Սանասարը ճանապարհ է ընկնում և քառասուն օրվա ճանապարհը անցնում է մեկ օրում: Երբ արդեն մոտենում է Քաջաց թագավորի երկրին, հանդիպում է մի բարի ծերունու, որն էլ Աստվածային մի խորհուրդ է տալիս Սանասարին:

«Էն էլ ասաց.-Որդի, որ կ՚էրթաս,
Ինչ որ քեզ ռաստ կը գա,
Թե քար, թե թուփ, թե անասուն, թե գազան,
Ամենուն էլ բարև տաս,
Առանց բարև տալու չանցնես:
Թե որ առանց բարևի անցար,
Էն Քաջանց էրկիր հմայքի էրկիր է,
Մեզ շատ վնաս կը տա»:


Աստվածային խորհուրդ և Աստվածային Իմաստություն: Մի՞թե կարող էր դյուցազուն Տորք Անգեղը, առանց անցնելու համապատասխան առաջնորդական դպրոց, իմանալ այն, ինչը գիտեր իմաստուն ծերունին: Իհարկե, ոչ: Հասնելով գեղեցկուհու պալատին, Սանասարը տեսնում է քառասուն ալեհեր ծերունիների: Սակայն դրանք հզոր դյուցազուններ էին, որոնց իր հմայքներով ծերացրել, ասել է թե, անզորացրել է չքնաղ գեղեցկուհին: Սանասարը կատարում է բոլոր սխրագործությունները և տիրում է Դեղձուն-Ծամին: Ամենածանր պահերին նրան միշտ էլ օգնության է հասնում Բաղդասարը: Իսկ այն պահին, երբ եղբայրները Դեղձուն-Ծամի հետ փորձում են հեռանալ Քաջաց թագավորի երկրից, Սանասարը մոռանում է ծերունու խորհուրդը: Նա հեռանալիս բարևում է բոլոր առարկաներին ու կենդանիներին, սակայն երկրի սահմանի մոտ.

«Էնտեղ մեկ մուրտառ գազան մի ռաստ էկավ,
Էնոր բարև չէտուր:
Էն գազան էլ հետ էրկնուց.
Բարձր ձենով կանչեց.
-Հա, տարավ, տարավ.
Սանասար Քառսուն-Ճուղ-Ծամ աղջիկ տարավ»:


Այս անգամ թագավորության ողջ բնակչությունն է ոտքի կանգնում և հալածում եղբայրներին: Միայն միասին, այն էլ ծանր ճակատամարտի գնով, եղբայրները կարողանում են մի կերպ հաղթել Քաջաց թագավորի բանակին ու աշխարհազորին, կատաղությունից գործը հասցնելով այն աստիճան բնաջնջման, որ նույնիսկ համառ թագավորն է տեղի տալիս:

«Աստծու սիրուն, Սասնա Ծռեր,
Բավ է զիմ մարդիկ սպանեք.
Ինչ որ կ՚ուզեք, ես կը տամ.
Աղջիկ կ՚ուզեք, ես կը տամ,
Թագավորություն էլ ուզեք, ես կը տամ:
Ասին.-Աղջիկ կ՚ուզենք, կո կը տանենք»:


Ահա այսպես, պարզ ու հասարակ: Այն, ինչ որ կուզենք, արդեն վաղուց վերցրել ենք: Դեռ լավ է որ Դեղձուն-Ծամը եղբայրների հետ էր և կարողացավ իր հմայքներով օգնել նրանց, հակառակ դեպքում, Աստվածային պատգամը մոռացած Սանասարի համար շատ ավելի դժվար պիտի լիներ: Փաստորեն, հենց նրանց սերն էր, որ հաղթեց բոլոր թշնամիներին: Եղբայրները հարսնացու են նվաճում նաև Բաղդասարի համար: Տուն վերադառնալուց առաջ Սանասարը ևս մեկ անգամ հիշեցնում է իրենց միջև ծագած վեճի մասին:

«Սանասար ասաց.-Աղբեր,
Էս Դեղձուն աղջիկ դու առ»:


Սանասարի համար շատ կարևոր է, որ հարցը լուծվի այնպես, ինչպես կցանկանա իր կրտսեր եղբայրը: Դա է Տիեզերական Եղբայրության կարևոր պահանջը: Փոքրը, որը նաև թույլ է, չպետք է վիրավորված մնա և ոչ մի հարցում: Սակայն Բաղդասարն էլ իր հերթին ցույց է տալիս, որ ինքն էլ հեռու չէ Ասպետական Օրենքներից:

«Բաղդասար ասաց.-Չէ, ես զէն չեմ առնի.
Էնի էրկու դիր քեզ բարև գրե,
Կռիվն էլ դու արիր, դու տ՚առնես:
Ո՞վ է լսե, ո՞վ է տեսե,-ասաց,
Աղբեր զաղբոր նշանածն առնի:
Ես կ՚առնեմ իմ նշանած,
Զեն աղջիկ, որ վիշապից ազատեցինք»:


Սակայն, տուն վերադառնալուց առաջ, Սանասարը կատարում է ևս մեկ կարևոր քայլ: Նա պահանջում է, որ Դեղձուն-Ծամը իր հմայքներից ազատի ծերացած քառասուն դյուցազուններին, որոնք միանգամից դառնում են ժիր ու երիտասարդ ասպետներ: Դրանից հետո Սանասարը հարցնում է նաև վերջիններիս կամքը:


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 17:31 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
«Սանասար ասաց.-Այ կարիբ աղբերներ,
Դուք հոժար կ՚ըլնի՞ք` ես աղջիկ տանեմ,
Էդոր հետ կյանք վայելեմ»:


Առաջին հայացքից թվում է թե Սանասարի ինչի՞ն է պետք քառասուն դյուցազունների կարծիքը: Ինքն արդեն ապացուցել է, որ մենակ գերազանցում է բոլորին միասին վերցրած: Սակայն Սանասարին պետք էր ինչպես Բաղդասարի, այնպես էլ իր մյուս քառասուն եղբայրների օրհնությունը: Դա շատ կարևոր հանգամանք է: Ո՞վ գիտի, հաջորդ անգամ ինչպիսի՞ պայմաններում ինքը, կամ իր սերունդները կհանդիպեն քառասուն կտրիճներին, կամ էլ նրանց հետնորդներին: Անհրաժեշտ է, որ Սասուն աշխարհը շրջապատող և ոչ մի երկրի և ոչ մի դյուցազուն հոգու խորքում վիրավորված չմնա Սասնա Տան կտրիճներից: Սա Աստվածային Բարև տալուն հավասար մի բան է: Բավական է մի «մունդառ» գազանի չբարևես, և նա մի այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ ողջ Տիեզերական գործընթացը կարող է տապալվել:

«Էնոնք դարձան, ասին.
-Տար, բարի տեսնես մոտեն,
Շնորհավոր ըլնի, բարով վայելես:
Էն քառասուն մարդեր կաց-բարով արին.
Էլան, գնացին իրենց էրկրներ,
Դարձան ամեն մեկ իր տուն»:


Այստեղ էլ տեսնում ենք, որ համընկնում են քառասուն կտրիճների ու Տորք Անգեղին եղբայրացած հիսուն հսկաների խոսքերը: Այստեղ պետք է նկատենք, որ Տորք Անգեղի մասին առասպելը, որից մենք մեջբերումներ կատարեցինք, Ղազարոս Աղայանի կողմից մշակվել և հրատարակվել է 1884 թվականին, իսկ էպոսի առանձին պատումները գրի են առնվել 1874 թվականին: Ընդ որում, Սանասարի մասին պատումները գրի են առնվել Աղայանի մահվանից շատ ավելի ուշ, և նա ոչ մի կերպ չէր կարող ծանոթ լինել այս պատումի հետ: Նշանակում է, որ և՛ առասպելում, և՛ էպոսում ներկայացված է ճշգրիտ Տիեզերական համակարգ: Անուններն այլևս կարևոր չեն: Կարևորը հենց համակարգի աշխատանքը հասկանալն է: Հակառակ դեպքում, չէին կարող բոլորովին տարբեր հերոսներ, տարբեր վայրերում բառացիորեն նույնությամբ կրկնել մեկը մյուսի քայլերն ու խոսքերը:
Նույնն է վիճակը նաև Սասունցի Դավթի պարագայում: Նրա հարսնացու Խանդութ Խանումը իր գոյության մասին Դավթին հայտնում է գուսանների միջոցով: Դավիթը, հասնելով Խանդութ Խանումի դղյակին, եղբայրանում է դարպասների պահապան Գորգիզի հետ: Այս եղբայրությունը շատ նման է Տորք Անգեղի ու հսկա հովվի եղբայրությանը: Ասենք, որ Գորգիզն էլ հասարակ մի մարդ չէր, նա մի հզոր-ահռելի դյուցազուն էր, որին հեռվից տեսնելով, Դավիթը մտածում է.

«Ինչ մորե մեկներ եմ, մարդու բարև չեմ տվե.
Էսօր Գորգիզն եմ տեսե`
Ահու բարև եմ տվե,
Լգո, ահու բարև եմ տվե»:


Սա հազվագյուտ մի դեպք է, երբ հայոց դյուցազունը թշնամու միայն տեսքից արդեն վախվորում է: Եվ նորից ճանապարհը բացում է Աստվածային Բարևը, որի մասին արդեն խոսել ենք: Դավթի տեսքից էլ պակաս վախվորած չէր նաև Գորգիզը, որի համար էլ Աստվածային Բարևը փրկության Լույսի մի շող էր:

«Քառասուն տարի դռնապանություն եմ արե`
Մարդու բարև չեմ առե.
Էսօր Դավիթն եմ տեսե`
Ահու բարևն եմ առե,
Լգո,ահու բարև եմ առե»:


Եվ սա տրամաբանական է: Մարմնով, սրտով և ուղեղով «Ջոջ» մարդիկ միայն կարող են եղբայրանալ: Նրանք կարողանում են ճիշտ գնահատել մյուսի արժանիքները: Պարզվում է, որ այստեղ էլ կան քառասուն փահլևաններ, որոնք եկել են Խանդութ Խանումի ետևից: Սակայն այստեղ կա մի գեղեցիկ նրբություն: Քառասուն փահլևանները հրաժարվում են մենամարտել Դավթի հետ և ճանաչում են նրա գերիշխանությունն այն բանից հետո, երբ Խանդութ Խանումի պալատի ախոռապանը, Քուռկիկ Ջալալուն, իհարկե Դավթի ուղեկցությամբ, տանում է ախոռ, որտեղ արդեն կանգնած էին քառասուն փահլևանների ձիերը: Այստեղ Դավիթը խոսում է իր ձիու հետ:

«Թե դու էդ ձիեր հաղթեցիր,
Ես էլ էնոնց տերվանք տի հաղթեմ»:


Ձին էպոսում ներկայացնում է գաղափարախոսությունը: Այն ավելի հզոր է ձիավորից: Սասնա Մեծ Ծռերը սերնդեսերունդ փոխվում են, իսկ Քուռկիկ Ջալալին անփոփոխ է: Հայերի ձին, ի տարբերություն մեր արիացի կրտսեր եղբայրների ձիերի, հրեղեն է: Ասել է թե, հայերը Տիեզերական բարձրագույն Հուր-Հոգևոր գաղափարախոսության ներկայացուցիչներ են: Արիացի ազգերի ձիերը, ճիշտ է, կարողանում են թռչել, սակայն հրեղեն չեն: Եվ ուրեմն, նրանք Տիեզերական Օդ տարերքի ներկայացուցիչներ են, որոնք մասամբ Հոգևոր, մասամբ էլ Նյութական համակարգն են ներկայացնում: Նյութապաշտական ազգերի մոտ ձիուն փոխարինում է ուղտը, ինչպես Բաղդադու Խալիֆայի դեպքում, կամ էլ ցուլը, եզը կամ գոմեշը, ինչպես ասենք՝ Սպիտակ Դևի դեպքում, որը փախցրել էր Մեծ Մհերի ապագա կնոջը՝ գեղեցկուհի Արմաղանին: Բայց այս մասին իր տեղում:
Գաղափարախոսության հաղթանակը կարող է ապահովել նաև այն կրողի հաղթանակը: Քուռկիկ Ջալալին հրաշալի է լուծում իր առջև դրված խնդիրը:

«Քուռկիկ Ջալալին խրխնջաց,
Էն քառասուն ձիու կեր մոտերուց առավ,
Էտու իրեն դոշի առջև, ճղթեց, կպցուց պատ,
Էնոնց ամենի դարման կերավ:
Ծառաներ խաբար տարան Խանդութին, ասին.
-Ձին իր հունար ծախսեց, մնաց տեր»:


Քառասուն փահլևանները, որոնք որոշել էին սպանել Դավթին, տեսնելով Քուռկիկ Ջալալու արածը, հրաժարվում են իրենց մտադրությունից: Դավիթը զինաթափում է քառասուն փահլևաններին և նրանց թրերը տալով Գորգիզին, ասում է.

«Էսոնք խորոտ կանգրհան կ՚էլնեն,
Գարուն աղջիկներ տանեն, բանջար հանեն»:


Այս դիպվածից հետո քառասուն փահլևանները մղվում են հետին պլան: Կատարելով բոլոր սխրագործությունները և տիրանալով Խանդութ Խանումին, Դավիթը վերադառնում է Սասուն: Այստեղ պետք է նշել, որ մենամարտ է տեղի ունենում Դավթի ու Խանդութի միջև: Բանն այն է, որ Խանդութի ետևից եկած այլ թագավորների դեմ տևած մարտը բավականին երկարում է: Խանդութը, հագնելով իր զրահները, որոշում է օգնության հասնել Դավթին: Արդեն աղջամուղջին, դիակներով լցված մարտադաշտում Խանդութը տեսնում է իրեն մոտեցող մի արյունոտ դյուցազունի: Նա ենթադրում է, որ հենց սա կարող էր սպանած լինել Դավթին: Մենամարտի վերջում, երբ Դավիթն արդեն պատրաստվում է գլխատել Խանդութին, վերջինս հասցնում է հանել իր սաղավարտը: Միայն դրանից հետո սիրահարները ճանաչում են միմյանց: Ահա թե ի՜նչ առասպելական ուժի են տիրապետել հայոց հրեղեն դիցուհիները: Եվ սա բնական է: Չէ՞ որ նրանք Տիեզերական Հուր-Արական համակարգի նյութական ներկայացուցիչներն էին, և նրանք էին, որ Լույս Աշխարհ էին բերում Հուր համակարգի հերթական ներկայացուցչին: Թե որքան էին նրանք գերազանցում Տիեզերական Նյութական-Կին համակարգի արական ներկայացուցիչներին, պատմում է հենց Խանդութ Խանումը:

«Դավիթ, բան մի պատմեմ քեզի.
Էրկու-իրեք տարի կ՚ըլնի`
Ինձի տարան մեկ թագավորի տղի,
Դրին մեկ սենեկի մեջ.
Մարդս էլ էկավ, մտավ էնտեղ.
Հետ իրարու հանաք արինք.
Ձեռս թալի որ թև բռնեմ, տեղեն պրծավ,
Թագավորի տղա է, ասի.
Չ՚էրթա վար-ցանք ինձի համար.
Անթև էլ ինձ բավական է:
Ձեռս թալի էն մեկէլ թև,
Համ մեջք կոտրավ, համ թև պրծավ,
Շունչ փչեց, ընկավ մեռավ:
Ես նոր իմացա իմ ուժի չափ»:


Եվ սա «հանաք» անելիս: Իսկ եթե հանկարծ մենամարտի դուրս գա՞ր: Ահա թե ինչպիսին են հայոց հրեղեն կանայք: Մեր կանանց մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա վերադառնանք Սասուն: Որոշ ժամանակ Սասունը կառավարելուց հետո, Դավիթը հիշում է քառասուն փահլևանների մասին:

«Ավուր մեկ Դավիթ ասաց.-Խանդութ,
Էն, ինչ ես քեզ բերի`
Էն քառասուն փահլևանի մեղաց տակ ընկա.
Իմ խիղճ չի տանի` քեզի էնոնց ձեռքեն խլեցի:
Կ՚էրթամ, գըտնեմ էն քառասուն փահլևաններ,
Քառասուն ազապ աղջիկ պսակեմ վեր էդոնց,
Որ աղջիկ իրենց քեֆ կ՚ուզի,
Նոր դառնամ, գամ Սասուն»:


Իմաստուն էր Դավիթը, շատ իմաստուն: Նա իր ապագա սերունդների խաղաղ գոյության խնդիր էր լուծում: Դավիթն ինչպես որոշում, այնպես էլ անում է:

«Քառասուն փահլևանին աղջիկ գտավ:
Փահլևաններ առան իրենց աղջիկներ,
Գլուխ տվին, ասին.
-Շնորհակալ ենք քենե, Դավիթ,
Որ հասուցիր մեր մուրազին:
Կաց-բարև արին, գնացին»:


Միայն Տիեզերական Արդարության Օրենսգրքի դրույթներին ծանոթ անհատը կարող էր նման Տիեզերականորեն Ճշմարիտ լուծումներ գտնել: Համակարգային տեսանկյունից վիճակը նույնն է նաև Մեծ Մհերի ու Փոքր Մհերի ամուսնության դեպքում: Սակայն այս բոլոր ամուսնություններն ավելի մանրամասն կքննարկենք մեկ ուրիշ անգամ: Նախ՝ Մեծ Մհերի ու Սանասարի ամուսնությունների ժամանակ պայքարը տեղի է ունենում հայոց դյուցազունների ու Դևերի և Վիշապների միջև: Այս հերոսները ժամանակագրորեն ավելի հին են և նրանց պայքարը մենք պայմանականորեն անվանում ենք «Դիվամարտ» կամ էլ «Վիշապամարտ»: Մեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք Դևերն ու Վիշապներն էլ են ծանոթ եղել Տիեզերական Արդարության Օրենսգրքի հետ: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս են պահպանել այդ Օրենքները: Իսկ Դավթի ու Մեծ Մհերի ամուսնությունները լեցուն են հայկական Հոգևոր-Արական համակարգի Օրենքների ոտնահարմամբ, այն էլ՝ հայերի կողմից, որի արդյունքում, եղբայրը դուրս է եկել եղբոր դեմ: Իսկ սա մի առանձին քննարկելու թեմա է: Պետք է հրաշալի հասկանալ, թե ի՞նչ պատիժ է սպասում Վերգոյին, Հովանին ու Քեռի Թորոսին, երբ նրանք մտածված խախտում են այդ Օրենքները: Ավելացնենք նաև, որ պատժվում են նույնիսկ Մեծ Ծռերը, քանզի արդեն ասացինք, որ գաղափարախոսությունն ավելի հզոր է, քան այն կրող ժառանգորդները: Առանձին խոսելու թեմա է նաև հայոց կանանց պահվածքը, որոնք հաճախ իրենք են ապագա գահաժառանգին սովորեցնում Տիեզերական Արդարության Օրենսգիրքը:



Վարդան Սեդրակյան, Երևան, 31.01.2007թ.



Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 07 мар 2014, 22:57 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Թաքնագիտություն՝ հինավուրց իմաստություն
(Թորգոմ Սարայդարյան)


«Թաքնագիտութիւնը իրականութեան մէջ յառաջխաղացքի, կեանքի խորհուրդի մէջ թափանցելու գիտութիւն է և այդ գիտութիւնը ամբողջ մարդկութեան բարիքին համար գործելու արուեստն է: Թաքնագիտութեան արժէքաւոր մագաղաթները գոյութիւն ունէին Հայաստանում, որոնք բնաջնջուեցան մոլեռանդներու պատրաստած խարույկներու մեջ, և Հայոց մշակոյթի գանձարանը հրոյ ճարակ եղաւ:

Հայկական դիցաբանութիւնը թաքնագիտութեան մեկ ճիւղն է: Եւ այդ ճիւղը եկած է Արևէն, Արևորդիներու մոջոցով՝ մեր ցեղին: Արևորդիները նախնական, հոգևոր կատարյալ էակներ էին: Արարադ երկիրը հնագոյն թաքնագիտութեան կեդրոնն է եղած:

Բոլոր կրօններու հիմքը թաքնագիտութիւնն է: Կրօնը հիմնաուած է գիտութեան վրայ: Անոնք, որոնք կրօն տուին մարդկութեան՝ գիտուններ և ճանաչողներ էին, Աստուածային ներշնչեալներ էին, որոնք գիտէին տիեզերական օրէնքների խորհուրդը և տիեզերական սկզբունքների ակնաղբիւրը:

Կրօնը թաքնագիտութեան ժողովրդականացումն է: Անոնք, որ կուզեն կրօնը հասկանալ, պէտք է թաքնագիտութեան աղբիւրներին դիմեն:

Աստուածաբանութիւնը բոլոր կրօնների մէջ պէպի թաքնագիտութեան ձգտող քայլ է: Առանց թաքնագիտութեան կրօնը կվերածուի նախապաշարումների և կորյ մղումների, հակադարձութիւնների, պայքարի և կվերջանայ տգիտութեան խավարում: Կրօնը բաժանում կը ստեղծէ, թաքնագիտութիւնը՝ համադրում: Ըստ թաքնագիտութեան՝ բոլոր կրօնները լոյսի և գիտութեան աղբիւրէն ծնունդ առնող հոսանքներ են, պղտորուած իրենց վազքի մէջ և յաճախ կորստուած ճահածախուտներում»:

«Մեր եկեղեցիների մէջ երգուղ Առաւոտ Լուսոն հեթանոսական գոհարներէն մէկն է, յարմարցուած նոր կրօնի գաղափարախոսութեան: Անոնք, որ թաքնագիտական զգայարանք ունեն, կրնան տեսնել, թէ մեր Հեթանոսական տօները նոր կրօնի զգեստներով ներկայացան ժողովրըդին: Մեր հեթանոսական գոհարները գործածուեցան մեր շարականների մէջ: Բարեբախտաբար անոնք չկորցրեցին իրենց հեթանոս արժէքը:

Առայժմ, մարդկային բարեշրջումի եօթը խաւերը տիեզերական եօթը խաւերէն ամէնէն վարի խաւն է, որ եօթը ենթաբաժանումներ ունի: Այս խաւերը կո կոչուին՝
1. Առաջին տիեզերական եթեր կամ աստուածային խաւ. Սանսկրիտ լեզուի մէջ այս խաւը կը կոչուի Ատի խաւ
2. Երկրորդ տիեզերական եթերային խաւ կամ Մօնադական խաւ և կամ Աքաշիկ խաւ
3. Երրորդ տիեզերական եթերային խաւ կամ Աթիմիկ խաւ
4. Չորրորդ տիեզերական եթերային խաւ կամ Յայտնատեասական խաւ, կամ Բուդդիկ խաւ
5. Հինգը՝ Մտախաւ
6. Վեցըէ Յուզախաւ
7. Յոթը՝ Ֆիզիքական խաւ

Այս Ֆիզիքական խաւի մէջ կը գտնուի մարդու մարմինը, որ ինքն իր մէջ բաժանուած է եօթը ենթախաւերի»:


«Մարդու ոգին ճառագայթ է, որ բխում կառնէ տիեզերական ոգիէն և 49 խաւերէն անցնելով, մարմին կառնէ իբրև հիուլէ, իբրև աթոմ: Բարեշրջումի ճանապարհին վրայ, այս աթոմը կամ հիլուէն, ներքնապէս կապուած լինելով գերագոյն ոգիին, հետզհետէ կառաջանայ դէպի այդ տիեզերական ոգին, բացուելով և զարգանալով ամէն մէկ խաւի վրայ և երևան բերելով բնութեան թագաւորութիւնները:

Այսպէս գոյութեան կուգայ բուսային թագաւորութիւնը, յետոյ կենդանական, մարդկային թագաւորութիւնները, յետոյ գերմարդկային թագաւորութիւնները, երբ այդ աստուածային կայծը յառաջանայ մարդկային թագաւորութիւնէն անդին»:

«Այդպես Ճառագայթները Շուչի կը նմանին. Մեծ Գիտակցութիւնը կը շնչէ և կարտաշնչէ, կշռոյաթային կենսունակութիւն մը ապահովելով արարչագործութեան դաշտին մէջ յառաջ տարուող բարեշրջումի աշխատանքին»:

«Թաքնագիտությունը կուսուցանէ, թե այս ճառագայթները կը հոսին Մեծ Արջ համաստեղութեան եօթը աստղերէն: Անոնց Աղբիւրը Անհունին մէջն է

Անհունէն ծագում կառնէ ահաւոր ոյժի ճառագայթ մը, և բախում ունենալով Մեծ Արջ Համաստեղութեան Եօթը աստեղերուն հետ, կը բեկանուի եօթը ճառագայթներու: Այս եօթը ճառագայթներու հոսանքը ուղղուելով Ծիր Կաթին համաստեղութեան՝ կը միաձուլուի Ծիր Կաթինի եօթը իգական ուժերուն հետ և կը սաղմնաւորէ մեր արևային դրութեան գոյութեան նախատիպարը, որմէ կառոյց կառնե դարելու տևողութեան մեր արևային դրութիւնը»...

«Ուրեմն մեր Արևային դրութիւնը, ըստ թաքնագիտութեան, կազմուած է եօթը ուժականութեան արական հոսանքներէ և եօթը ոյժի իգական հոսանքներէ:

Այս պատճառավ մեր Արևային դրութեան և մոլորակին մէջ գոյութիւն ունեցող ամէն ինչ երկութիւն մըն է:

Մեր մոլորակի ճառագայթները, թե արական և թե իգական են: Անոնց ստեղծած աշխատանքի դաշտերն ալ այս երկու բևեռացումները ունին:

Այսպես նաև մեր մոլորակում ունինք բնութեան եօթը թագաւորությունները, առաւել՝ իւրաքանչիւր թագաւորութեան արական և իգական բևեռացումները և այս բևեռացումներու յարաբերութիւնէն ծնունդ առնող առարկաները, դէպքերը, երևույթները և կազմակերպութիւնները:

Այս ճառագայթներուն արտայայտութիւններն են նաև Տիեզերական եօթը տարածքները, իրենց եօթնական ստորաբաժանումներով: Այս տարածքները կրնանք նաև կոչել խաւեր:

Մարդուն եօթը մարմինները ցոլացումներն են դարձեալ այս եօթը սկզբունքներուն, որոնց ցոլացումներն մարդուն եօթը ներծոր գեղձերը, եօթը եթերային կեդրոնները և եօթը զգայարանները:

Այս ճառագայթները յաճախ նմանցուած են դաշնակի ստեղնաշարերուն, զորս Մեծ Գիտակցութիւնը կը գործածէ յօրինելու համար իր արարչագործ Երգը:

Ճառագայթները, ուրեմն, ուժականութեան հոսանքներ են, որոնք մասնաւոր կշռոյթով գործոն կը դառնան, իրենց ազդեցութիւնը կը բերեն և յետոյ գործոն ըլլալէ կը դադրին և վերստին ասպարեզ կուգան նոր ազդեցութիւններով:

Ամէն մէկ ճառագայթ իր արտայայտութեան շրջանը ունի ամէն մէկ խաւի վրայ:

Գործոն շրջանները արտայայտութեան շրջաններ են, ոչ գործոն շրձանները այն ժամանակամիջոցներն են, երբ ճառագայթը կը քաշուի որևէ դաշտէ և կարտայայտուի ուրիշ՝ աւելի բարձր դաշտի մը վրայ»:


«Այսպէս վերադարձի ճամբուն՝ մօնադը ստեղծած է՝ տարրերու թագաւորութիւնը, տարրերէն անցած է բուսային թագաւորութեանը, Կենդանական թագաւորութենէն Մարդկային թագավորութեան: Մարդկային թագաւորութիւնը վերջնական կայան չէ. Մօնադի ճամբան անվերջ է»:



Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 08 мар 2014, 16:47 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Հնագույն քաղաքականութայն պատառիկները



«Հույն պատմիչ Հերոդոտոսին եգիպտական քրմերը պատմում էին, որ իրենք պահում են ժամանակագրությունը՝ անհիշելի ժամանակներից, և այդ «ընթացքում» արևը երկու անգամ դուրս է եկել այնտեղից, որտեղից հիմա (Հերոդոտոսի ժամանակ) մայր է մտնում և հակառակը: Ւսկ եգիպտական քրմի ասած ժամանակաշրջանը մոտ 38700 տարի է անում»:[1]



Հայկը՝ Արատտայի թագավոր-քրմապետ



«Նույն հաշվարկով կարելի է ետ հաշվել և իմանալ, թե ինչպե՞ս, ինչո՞ւ ի նշան Բելի դեմ հաղթության (մ.թ.ա. 2492 թվական) Հայկ նահապետը փոխեց հայկական տոմարը, որ ընդունվեց որպես հայոց բուն թվական (հայոց երկրորդ թվագրություն), բայց այն անվանեց իր դուստր Նավասարդի անունով: Ո՞րն է եղել աստեղային փոփոխություններով «հիմնավորված» պատճառը: Հյուսիսային բևեռում մինչ այդ՝ 5 հազար տարի առաջ, «իշխում» էր Ալֆա Դրակոնիսը (բևեռային աստղը՝ Թուբան), որն աղերսվել է Բելի հետ: Կարապ-Անգղ համաստեղության «հաղթանակով», որն աղերսվում է Հայկի հետ (Haik>Հաւք, այսօրվա Cygnus-ի համաստեղությունը), Հայկն իր առաջին տունը՝ հյուսիսային բևեռը կենտրոնական «տունը», բնակության է տալիս իր թոռ Կադմոսին, որ Արամանյակի որդին էր (Փոքր Արջի կամ Սայլի համաստեղություն): Արա+մանյակը՝ արևի մանյակ, ի նկատի ունի 12 կենդանակերպ համաստեղությունների «արահետը», որտեղով արևն անցնում է տարվա ընթացքում: Նավասարդի՝ հայկական նոր տոմարով, նոր տարվա սկիզբը, սկսվում էր օգոստոսի 6-11-ին և վերջանում սեպտեմբերի 9-ին (Sky Glob 3.5): Մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին արևը «մտնում» է Կույսի համաստեղություն և «դուրս» է գալիս սեպտեմբերի 9-ին: Ըստ Ա.Շիրակացու հայտնած հեթանոսական ավանդության, Նավասարդը Հայկի դուստրն է եղել, և նավասարտը, - նոր տարի, նոր փուլ է»:[2]



Դուալիզմ և Ծիր Կաթին



«Ութերորդ՝ վերջին, Բրահմա Լոգոսի արտահայտությունը երկու շրջանագծել են միասնությամբ սիմվոլն է՝ (00), որ այսօր անսահմանության սիմվոլ է մաթեմատիկայի մեջ: Այս երկու շղթա-շրջանագծերն իրենց փոխհարաբերություններում և միասնական և հակասական՝ «թշնամական» են: Բայց սա միևնույն Լոգոսի ստեղծած «հակասությունն» է՝ հակառակ լիցքերի միասնությունն է, որը ստեղծում է բարեշրջման (էվոլուցիոն) շրջապտույտ, ընթացքը: Եգիպտական համակարգում, բացասական աստվածություն Սեթն ուներ իր տաճարը և ընդունվում էր որպես Օզիրիսին հակառակորդ՝ դուալիզմի անհրաժեշտության նախապայմանով: Հայկ-Հարի (Բրահմա-Լոգոսը) տեղական, մեր տիրույթում (Ծիր Կաթնում) թե՛ Օրիոնն է (Հայկ), թե՛ Սեթն է (Հայկ): Ասինքն, թե՛ «կեսահուր» ուղարկողն է, թե՛ «կեսահուրը»«սպանողն» է՝ նյութականացնողն է»:[3]



[1] [2]Արթուր Արմին՝ «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր Էպոս» (էջ 78)
[3]Արթուր Արմին՝ «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր Էպոս» (էջ 133)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Мифология и религия, проводим параллели...
СообщениеДобавлено: 08 мар 2014, 23:52 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9575
Изображение

На этой картинке изображены боги: Хаяа(Эа, Энки), Инанну(Иштар) и Уту(Шамаш). Хаяа стоит на козе(корова), с обоих сторон вытекают две реки - Тигр и Евфрат. Исток двух рек находится в Армянском Нагорье, исток Евфрата находится в Высоком Айке, а исток Тигра в Туруберане. Реку Тигр создал Энки(Хаяа), а его сын - Мардук, убив Тиамата и разделив её на две части - создав небо и землю, а из глаз Тиамата вытекали реки Тигр и Евфрат.
В армянском эпосе Теваторос(тевавор Торос - крылатый Торос, Тешуб, Торк, Таварос, Энки) был братом Цовинара и сыном Гагика(Какик). Этимологии жрецы придумывали по закону - "Как вверху(космос), так и внизу(на Земле)", каждый регион(гавар) имел свою копию в космосе, так жрецы давали название территориям, так они связали звёзды и создали созвездия, придумали знаки зодиак и дали им названия. Тайлер Олькотт и Эдвард Маундер доказали, что «родина» 12 зодиак находится на территории 36-42 меридиан восточной долготы. Горы Армянского Таврос(Туруберан) имеют вида бака(тауар) из-за чего они стали зодиаком Быка, Тигр и Евфрат стали зодиаком Водолея и Рыбы и т.д и т.п.[1] Учитывая всё это мы можем смело объявить, что домом бога Энки(Торос) была Армения, а вернее гавар Туруберан, в позднее его дом был переведён в город Эриду, как была переселена богиня Инанна.
Лингвистическое сходство слов Таврос(Таурос/Туруберан) и Торос(Теваторос, Тешуб, Торк) очевидны. В армянском языке слово «Тавар» означает корова, это слово распространившись обрело и другие смысловые значения, так, например, в русском языке слово «Товар» имеет значение "продукт деятельности", торговали люди коровами(таварами/товарами).
В шумерском(Энки/Хаяа), хурритском(Тешуб), урартском(Тейшуба), древнегерманском(Тор), кельтском(Таранис), карело-финском(Таар), древнегреческом(Зевс) изображался стоя на быке, с молотком или грозой в руке. В армянских мифах встречается под названием Торк или Торос, Торос является хранителем вселенского оружия Тур Кецаки(Меч-Молния), которую вытащил из озера Ван Санасар(аналогично Артуру) и которая наследственно передавалась от отца к сыну. Кроме мифического это имеет ещё и космическое, реальное основание, считая, что миф - это религия, а в религии есть доля правды, то мы должны обратится к науке. Есть концепция, по которой жизнь зародилась из воды, в мифах всё так же описывается, что в начале была вода, потом образовались тучи из-за чего возникли молнии, которые ударяя по воде создали простейший организм, по другому кто-то из богов, например в персидском - Митра, убивает быка, в других мифах дракона/грифона, и создаёт жизнь, так поступает Мардук, который убив Тиамата создаёт небо и землю, а из глаз Тиамата вытекают реки Тигр и Евфрат. В армянском эпосе Цовина рождает близнецов(созвездие близнеца) - Санасара и Багдасара, Санасар находит из озера Ван Тур Кецаки и братья создают жизнь.

Изображение

Изображение


_______________________________________________________________________________

[1]Արթուր Արմին՝ «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր Էպոս» (էջ 115)


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 1 из 5   [ Сообщений: 67 ]
На страницу 1, 2, 3, 4, 5  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB