Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
«Արդարության Օրենսգիրք» (Մաս չորրորդ)
Եվ այսպես, պատանի Դավիթը սպանեց Հարամի Դևերին և Սասունից թալանված ոսկին վերադարձրեց Սասուն: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Որո՞նք էին Դավթի հետագա քայլերը: Կամ էլ այդ քայլերի մեջ կա՞ր որևէ տրամաբանություն:Ցավոք սրտի, այսօր էլ հայերիս մեջ գերիշխող է Խորհրդային էպոսագետների կողմից առաջքաշված այն տեսությունը, ըստ որի, իբրև թե հայոց «Սասնա Ծռեր» էպոսի գլխավոր հերոսներըպարզ, միամիտ, անգրագետ, բարի տղաներ էին, որոնց խնդիրը թշնամու դեմ պայքարելն էր:Օրհասական պահին նրանք ներկայանում էին որպես ժողովրդի հավաքական կերպար և ազատումէին հայրենիքը օտար բռնակալներից: Այս ամենը սարսափելիորեն հեռու է իրականությունից:Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի Մեծ Ծռեր Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթն ու Փոքր Մհերը հրաշալիծանոթ էին Տիեզերական Տեղեկատվական համակարգին: Լինելով Տիեզերական Հուր-Արական համակարգիառաջնորդներ, նրանք իրենց ամեն մի քայլը կատարելիս առաջնորդվում էին հենց այդ ՏիեզերականԳրքի դրույթներով: Իսկ պատանի հասակում նրանց ուսուցանում էին Ձենով Հովանն ու ՔեռիԹորոսը: Ոչ մի պատահական քայլ, ոչ մի զգացական մոտեցում: Եվ ահա Դավթի հաջորդ քայլնէլ հրաշալիորեն տեղավորվում է Տիեզերական Տեղեկատվական համակարգի տրամաբանության մեջ:Դավթի մանկությունն անցել է Մըսըրում, ՏիեզերականՆյութապաշտական-Կին համակարգում, որի առաջնորդն էլ հենց կին էր` Իսմիլ Խաթունը: Տիրապետելովայդ համակարգին և իրապես նեղելով այդ համակարգի ժառանգորդ Մըսրա Մելիքին, նա վերադառնումէ հայրենի Սասուն` Տիեզերական Հոգևոր-Արական համակարգ: Այստեղ նա սկսում է ամենացածր`«Գառնարած» աստիճանակարգից և հասունանալով, ի վերջո սպանում է Սասունը թալանող Նյութապաշտական-Կինհամակարգի զինվոր Հարամի Դևերին: Հոգևոր-Արական համակարգի Նյութական արժեքները վերադարձվումեն Հայաստան: Սակայն Դավիթը, ինչպես ժամանակին իր պապ Աստվածային Սանասարը, ուներ հեռուն գնացող ծրագրեր: Իսկ այդ ծրագրերը կարող էին իրականանալ միայնմի դեպքում, եթե Սասուն-Հայաստանին վերադարձվեին նաև նրա Հոգևոր արժեքները, առաջինհերթին՝ հավատն առ Աստված ու հավատ սեփական ուժերինկատմամբ: Իսկ մինչ այդ, Դավիթը Տիեզերական-Հոգևոր-Արական համակարգում բարձրանում էևս մեկ աստիճանով: Նա այլևս «նախրչի» չէ: Դավիթը դառնում է Սասնա Տան հզոր որսորդ:Եվ սա Հարամի Դևերին սպանելուց հետո: Տղան արդեն պատրաստ է ավելի լուրջ համակարգայինխնդիրներ լուծելու:
«Դավիթ Դևերուն որ կոտորեց, Էդ վախտ էղավ տան ազիզ. Գտավ աղեկ բազե մի, Ընկավ արտեր, որս կ՚աներ.- Ճնճղուկ կը սպաներ, կաքավ կը սպաներ»:
Արտատեր Պառավիխորհրդով, նա նախ հորեղբոր տնից վերցնում է իր հոր նետն ու աղեղը: Հորեղբոր կին Սառյեն,որի մասին հենց Ձենով Հովանն է ասում, որ օտար զարմից է, ասել է թե հայուհի չէ, իհարկե,պետք է ամեն ինչ անի, որպեսզի Մեծ Մհերի նետ ու աղեղը, որը Հայկ Նահապետի Եռաթև նետնու Լայնալիճ աղեղն է, նորից դուրս չգա հրապարակ: Դավիթն, ի վերջո, Արտատեր Պառավի խորհրդով,ուժով ստիպում է Սառյեին ցույց տալ հոր Նետ ու աղեղը:
«Հրողբոր կնիկ, էնա ի՞նչ է: Ասաց.-Չեմ գիտի, հրողեր գիտի: Դավիթ ըռկավ, ասաց.-Հրողբոր կնիկ, Ասա, էն ի՞նչ կոռուկ փետ է: Սառյեն ասաց.-Էլիր, Թե էնա թել գցեցիր էնա չախմախ, կ՚ասեմ, Թե չէ` չեմ ասի: Դավիթ ինչ ձեռ տվավ էդա փետին` Թել թալեց վեր չախմախին: Սառյեն շատ շշկլավ, ասաց. -Մհեր սհաթ մի կը բաներ, նոր կը գցեր էդ թել, Էսի մեկ դիր որ ձեռ էտու, գցեց չախմախ:- Դարձավ, ասաց.-Ես չեմ գիտի` էդ ինչ է, թող»:
Սառյեն օտար Նյութապաշտականհամակարգի ներկայացուցիչն է, բնական է` կնոջ տեսքով, որը ներմուծված է դրսից և որինպատակն է հայերին հանգիստ, առանց աղմուկի, հեռացնել իրենց նախնիների Տիեզերական Զենքերից,ու Տիեզերական Գիտելիքներից՝ նրանց դարձնելով կառավարելի Նյութապաշտ նախիր: Հայոց Տիեզերական Հրեղեն Որսորդներիգոյությունը ոչ մի կերպ չի մտնում Նյութապաշտական համակարգի ծրագրերի մեջ: Իսկ հետոկգան իրենց հովիվներն ու մարգարեները: Սակայն այս մասին ավելի մանրամասն կխոսենք մեկուրիշ անգամ, երբ կքննարկենք հայոց Արտատեր Պառավի կերպարը: Հիմա միայն նշենք, որ այսհամակարգը խոնարհվում է միայն ուժեղի առջև, երբ զգում է, որ վտանգված է իր գոյությունը:Այն բանից հետո, երբ Դավիթը Հրեղեն Քարե Աղանձ է լցնում Սառյեի բռի մեջ ու ամուր սեղմումէ այն, Սառյեն տեղի է տալիս:
«Էդ վախտ Սառյեն ասաց.-Դավիթ, Էդա քո հոր նետ-աղեղն է, Էնով Մհեր որսի կ՚էրթար: Դավիթ էր` խնդացավ, Զնետ-աղեղ առավ, Բերեց մաքրեց, լվաց, Ժանգեր-մանգեր քերեց, Զնետ-աղեղ իր թև էթալ Ու ամենօր որսի կ’էրթար»:
Իսկ հետո էլ,նույն Արտատեր Պառավի խորհրդով, Դավիթը ստիպում է, որ արդեն հորեղբայրն իրեն տանի իրհոր որսասարը ավելի մեծ գազաններ որսալու համար: Հորեղբայրն էլ իր կնոջ նման, բավականիներկար ժամանակ խաբում է Դավթին, խուսափում է ցույցտալ Մհերի որսասարը, սակայն Սառյեի պես խոնարհվում է ուժի առաջ: «Դավիթ նորեն ըռկավ, ասաց.-Հրողբեր, Ծովասարի տեղ թե հիմիկ կ՚ասես, ասա, Չասես` հացն ու գինին, տեր կենդանին, Սիլա մի կտամ նքո էրես, քո վիզ ծռի: Որ էդպես ասաց, հրողբեր վախեցավ, Տեսավ, որ Դավթի ծռությունըն բռներ է: Ասաց,-Տղա, լավ, մի հերսոտի, Արի, տանեմ, քեզ նշանց տամ»:
Հատկանշականնայն է, որ Սասնա Տան բոլոր Մեծ Ծռերն էլ որոշակի տարիքում անցել են Տիեզերական-Որսորդհամակարգի դասընթացները: Գիշերը Դավիթն իր հորեղբայրների հետ մնում է Ծովասար-Որսասարում,թե ինչո՞ւ, այդ մասին արդեն խոսել ենք: Եվ ահա գիշերվա մի ժամի,երբ հորեղբայրները քնած էին.
«Մընաց. էղավ գիշերվա կես: Դավիթ զարթնավ քնից. Էլավ, նստեց, իրիշկեց-ի՞նչ տեսավ. Սարի գլուխ ճրագ մի կը վառվի: Տեսավ` լուս կամար կանգներ է. Դավիթ իրիշկեց էն կրակ, էլավ գնաց վեր: Գնաց, տեսավ կո, գերեզման մի կա էնտեղ, Կանաչ-կարմիր բոցն էդ գերեզմանեն կ՚ելնի: Լուս կամար գերեզմանի վերան կանգնե: Դավիթ գնաց մոտ, ձեռ էտու բոցին - ձեռ չ՚էրեց: Հող թալեց վերան - չը հանգավ: Նոր մեջ իր խելքին մտածեց. «Էն, ինչ Մարութա բարձր Աստվածածին կ՚ասեն` Սա է»: Զնետ-աղեղ էզար էնտեղ նշան»:
Եվ ուրեմն, որտե՞ղ էր լսել պատանիԴավիթը Մարութա բարձր Աստվածածնի մասին: Սակայն գնանք առաջ: Դավիթն արթնացնում է քնածհորեղբայրներին և նրանցից իմանում, որ դա իր հոր գերեզմանն է: Այդտեղ իր հայրը` մեծՄհերը, կառուցել էր հայոց հավատի Տաճարը, որն էլ նրա մահից հետո ավերել էր Մըսրա Մելիքը:Հետաքրքիրն այն է, որ Մըսրա Մելիքը, լինելով Մեծ Մհերի ավագ, սակայն ապօրինի որդին, նույն Դավթի եղբայրը, և, ինչպես արդեն ասացինք, հանդիսանալովՏիեզերական Նյութապաշտական-Իգական համակարգի ապագա ժառանգորդը, հրաշալի հասկանում էր,թե ինչ է ավերում, և ինչ նպատակով: Դավիթը որոշում է վերաշինել հոր կառուցած Տաճարը,ասել է թե՝ ազգին վերադարձնել նրա Հոգևոր հարստությունը:Տարօրինակ է Ձենով Հովանի պահվածքը, որը, մինչայդ, միշտ էլ քամահրանքով էր վերաբերվում Դավթին և ծառայում էր օտար Սառյեհամակարգին:
«Ձենով Հովան ասաց. -Ես էս լաճու խորհուրդ տի կատարեմ»:
Ինչո՞ւ: Որովհետև Դավիթն առաջին անգամ հորեղբոր առաջ դրեց ոչ թե Նյութական, այլՀոգևոր խնդիր: Սակայն հետևենք Դավթի քայլերին:
«Իր նետ - աղեղով էդա մարմար քարի բոլոր Գիծ մի քաշեց, նշան արավ, Լուսու ձևով խորաններրի կամար քաշեց, Սեղանատեղ քաշեց, հիման տեղ էլ քաշեց Ասաց.-Էսա էսպես տի շինվի»:
Մի՞թե միամիտ, անգրագետ, ինչ որ տեղ նաև պարզամիտ, թեկուզև բարի պատանին կարողէր տիրապետել Տաճարաշինության նրբություններին: Իհարկե ոչ: Էպոսից մեջբերված տողերը ապացուցում են, որ Դավիթը ծանոթ էր հայոցհնագույն Սրբազան Արդարության Օրենսգրքին, որի բաժիններից մեկն էլ հարկավ ՏիեզերականՃարտարապետությունն էր, որին, ի միջի այլոց, այսօր էլ ծանոթ են միայն հայերը: Մեր կրտսերարիացի եղբայրները յուրացրեցին այդ Տիեզերական Գիտելիքի միայն մակերեսային` նյութականմասը, սակայն այս մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ: Իսկ Դավթի գիտելիքները սրանով չենավարտվում: Նա նույնիսկ գիտի, որ նման գործ կարող է գլուխ բերել ողջ ազգը, և այդ պատճառովնա հորեղբոր առաջ դնում է նոր խնդիր: «Հրողբեր, մեռնեմ քեզ, հրողբեր, ես քենե կ՚ուզեմ. Հինգ հարիր-համար հազար-քար կտրող, քենե կ՚ուզեմ. Հինգ հարիր-համար հազար-քար տաշող, քենե կ՚ուզեմ. Հինգ հարիր-համար հազար-խիճ բերող, քենե կ՚ուզեմ. Հինգ հարիր-համար հազար-ջրող կրող, քենե կ՚ուզեմ. Հինգ հարիր-համար հազար-պատ շարող, քենե կ՚ուզեմ. Հինգ հարիր-համար հազար-սվաղ անող, քենե կ՚ուզեմ. Հինգ հարիր-համար հազար-փայտ փորող, քենե կ՚ուզեմ»:
|
|