Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 17 окт 2017, 03:01

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 16 ]  На страницу 1, 2  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:16 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
1993-1994Թ. ՊԱՏԵՐԱԶՄԱՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1993թ. փայլուն հաղթանակներն իրականացվում էին, ըստ էության, Սարդարապատի հաղթանակների տրամաբանությամբ և մարտավարական լուծումներով: Հատկապես քննել է հարկավոր 1993-1994թթ. պատերազմաշրջանը:

1993-1994թթ. մարտական գործողությունները, շեշտակիորեն տարբերվում էին նախորդ տարիների մարտական գործողություններից: Ավանդաբար ընդունված է համարել, որ լեռներում մենք միշտ լավ ենք կռվում, հարթավայրերում` ոչ այնքան հաջող: Իհարկե, լեռներում իրականում հեշտ է ինքնապաշտպանական գործողություններ իրականացնել, սակայն` կրկնակի դժվար է նաև հարձակումներ զարգացնելը: Իսկ մենք լեռներում իրականացրել ենք նաև բացառիկ հարձակողական գործողության` Շուշիի ազատագրումը: Ահա հենց այս տեսանկյունից է նաև կարևոր 1993թ. պատերազմաշրջանը, քանի որ այն հիմնականում ընդգրկում է հարթավայրային մարտեր, մեծապես հարձակողական և հատկապես հակառակորդի հզոր բազաների նկատմամբ, որոնք ինչ-որ կերպ անառիկ էին համարվում, քանի որ ունեին նաև ավելի մեծ ուժ, քան հարձակվողները:

Բազմիցս գրվել է այն մասին, որ պատերազմում, հիմնականում իր դիրքի շնորհիվ, ինչ նշանակություն ուներ Ակն (Աղդամ) քաղաքը: Հակառակորդը այդ ռազմավարական դիրքում կուտակել էր հսկայական ուժեր: Դրանք, շնորհիվ կարևորագույն դիրքի (ըստ էության այդ հարթակը գտնվում է Արցախի սրտում - Խոսքը Արցախի իրական տարածքի մասին է և ոչ ԼՂԻՄ-ի), սպառնում էին կենտրոնին ու թևերին` ցանկացած պահի ի վիճակի լինելով կարճ ճանապարհով դուրս գալ Ստեփանակերտի մատույցները: Բավական է ասել, որ Հ.Ալիևը այս քաղաքը անվանում էր “Ղարաբաղի սիրտն ու հոգին, ադրբեջանական բանակի հույսը” (Հ.Խաչատրյան, Գ.Ղազարյան, Ս.Մարգարյան, Հաղթանակներն` ինչպես եղել են, Ազդականչ 44, Երևան 2008թ, էջ 110): Ռազմավարական այս հարթակի ոչնչացումը օրհասական խնդիր էր, սակայն դրա իրականացման համար համապատասխան ուժեր, միջոցներ և նախապատրաստություններ էին հարկավոր, քանի որ դա ողջ պատերազմում հայկական ուժերի համար առաջին մեծածավալ հարթավայրային հարձակողական գործողությունը պիտի լիներ հակառակորդի ամենամեծ քաղաք-ամրոցի նկատմամբ: Այդ ամրոցից էին իրականացվել ամենամեծ հարձակումները հայկական գյուղերի ու քաղաքների նկատմամբ` դեռ 1918 թվականից սկսած (Ե. Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ (1917-1920), Եր.,1999, էջ 228-240): Այդ քաղաքից էին իրականացվում բոլոր տեսակի հարձակումները Արցախի հայության նկատմամբ, իսկ Շուշիի ազատագրումից հետո նաև հիմնականում այստեղից էր հրետանին կրակում Ստեփանակերտի ուղղությամբ:

Հունիսի սկզբին սկսվեց ամառային պատերազմաշրջանը, որը, հիրավի, համաշխարհային ռազմարվեստի մեջ կարող է մտնել որպես աննախադեպ օրինակ: Ակն քաղաքի ազատագրման գործողությունը, որի նախապատրաստությունը սկսվել էր 1993թ. հունիսի 12-ին, ավարտվեց 40 օր անց` փայլուն հաղթանակով: Այս գործողությունը աննախադեպ է համարվում` նկատի առնելով մի քանի բաղադրիչներ. անդրադառնանք դրանց:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:22 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ամենից առաջ հարկ է նշել, որ խնդիրը ուսումնասիրողների զգալի մասը թույլ է տվել մի շատ կարևոր սխալ, երբ Ակն քաղաքի ազատագրումը համարել է հաջողված` միայն չորրորդ “փորձից”: Զուտ ռազմագիտության տեսանկյունից քննելով` վերջինս ոչ մի քննադատության չի դիմանում:

Մասնավորապես այստեղ բաց է թողնված մի շատ կարևոր հանգամանք. Ակնի գործողության իրականացման հետ մեկտեղ իրականացվել է նաև Մարտակերտի ազատագրումը, որը չափազանց բարդ էր և ռազմավարական մտահղացման առումով լրացնում էր Ակնի գործողություններին: Այսինքն, ազատագրելով Մարտակերտը` հայկական ուժերը Ակնը լրիվ աքցանի մեջ էին առնում. ասել է, թե Ակնը հայերը կվերցնեին միայն այն ժամանակ, երբ լիարժեք տիրապետեին քաղաք տանող հիմնական ճանապարհները և շրջակա գերիշխող դիրքերը, այդ թվում նաև Մարտակերտ քաղաքը: Առաջին հայացքից պարզ այս աքսիոմը հասկանալու համար հարկավոր է նախ իմանալ հայի ռազմական տաղանդի, քաջության և միաժամանակ անիմաստ զոհեր չտալու հանճարեղ սահմանումը: Անդրադառնանք նախ այն ամսաթվերին, որոնք որոշ ուսումնասիրողների կողմից օգտագործվում են որպես փորձեր:

Առաջին փորձը համարվում է հենց հունիսի 12-ը, ընդ որում, այն համարելով անհաջող, ադրբեջանցի պատմաբանները նշում են, որ հայերը ամսի 15-ին արդեն կրկնեցին իրենց փորձը և եռօրյա մարտեր վարելով` կրկին հաջողության չհասան (Велимамедов М.: Оборона Агдама. 21.07.2011 http://samella.ru/publ/avtory/mamed_vel ... 61-1-0-724): Այստեղ մի տարրական հարց է առաջանում. ինչպե՞ս կարող էին Արցախյան ինքնապաշտպանական ուժերը այդքան սակավ ուժերով արդեն մեկ անգամ տապալված հարձակումը վերսկսել ընդամենը երեք օրից, երբ միաժամանակ Մարտակերտի ուղղությամբ ևս իրականացվում էր հարձակում: Նման գործողություն իրականացնելու համար հարկավոր էին հսկայական նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք, բնականաբար, հայկական կողմը չուներ: Դա դեռ քիչ է, նրանք, երկրորդ փորձը ևս տապալված համարելով, նշում են, որ հայերը երրորդ փորձը կատարեցին միայն հուլիսի 3-ին: Ժամանակը, ըստ էության, համընկնում է Մարտակերտի ազատագրման ամսաթվի` հունիսի 27-ի հետ: Սա նշանակում է, որ հայկական ուժերը իրականում լիարժեք հնարավորություն չունեին հարձակում իրականացնել միաժամանակ երկու հիմնական ուղղությամբ: Ավելին` ցանկացած խոշոր տապալումից հետո գրեթե ուշքի չէին կարող գալ: Այսպիսով` կարելի է պնդել, որ իրականում այդ, այսպես կոչված, փորձերը ըստ էության իրենցից ներկայացրել են ընդամենը մեկ մեծ գործողության փուլեր ու խուսանավումներ, որոնք նպատակ են հետապնդել մոլորեցնել հակառակորդին: Այսպես են վարվում սակավ ուժերով հաղթողները, որոնք ոչ մի պարտության իրավունք չունեն:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այս ամենի պատասխանը տալիս է դիպուկ մի դիտարկմամբ` նմանատիպ մարտական գործողությունները կոչելով դիրքային բարելավման մարտեր: Կոնկրետ դեպքում նման գործողությունների էությունն այն էր, որ մե՛կ տպավորություն էր ստեղծվում, թե հիմնական հարվածը Ակնի վրա է, և թուլացվում էր Մարտակերտի հատվածի զգոնությունը, մե՛կ` հակառակը: Հայկական ուժերը, որոնք միասին վերցրած կազմում էին ոչ ավելի քան 3000 հոգի, առավելագույնը 50 միավոր զրահատեխնիկայով (տվյալները վերցված են ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի, գեներալներ Ս.Կարապետյանի, Մ.Հակոբյանի և այլոց հետ իրականացրած հարցազրույցներից, ինչպես նաև ՊՆ և ՊԲ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության ընդհանուր համադրությունների արդյունքներից) և մոտ 100-150 միավոր հրետանային միջոցներով (պետք է հատուկ նշել, որ այդ ժամանակ հրետանային միջոցների նման քանակը ապահովվել էր նաև կենտրոնական ենթակայության հիմնական միջոցների` առաջնագծին մոտեցմամբ, ինչը բավականին համարձակ քայլ էր) շեշտակի հարվածներ էին հասցնում ու խուսանավում` հակառակորդին չթողնելով ուշքի գալ: Հակառակորդը այդ արագընթաց հարվածների և ուժերի դիրքային փոփոխության մեջ չէր կարող կողմնորոշվել և խելամիտ պաշտպանություն իրականացնել: Միևնույն ժամանակ այս ամենը ենթադրում էր նաև հետախուզություն մարտով, հակառակորդի պաշտպանության թույլ տեղերի որոնում և մոլորեցում: Հունիսի 27-ին ազատագրելով Մարտակերտը և նոր միայն հիմնական ուժերով կատարելով վերախմբավորում` իրականացվեց Ակնի խորտակման գործողությունը, որն էլ տևեց մոտ մեկ ամիս ու աչքի ընկավ նուրբ ու հաշվարկած հարվածներով, որոնց մասին մենք առանձին կանդրադառնանք:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ահա ռազմարվեստի մեջ փայլուն օրինակի ապացույցները, երբ կանխավ ավելի փոքր ուժերով իրականացվում է համաժամանակյա հարձակում երկու հատվածների վրա և խուսավարման շնորհիվ հակառակորդը չի կարող կողմնորոշվել, թե դրանցից որն է գլխավորը: Համաշխարհային ռազմարվեստին հայտնի է Բրուսիլովյան ճեղքում հասկացությունը, որը ենթադրում է համաժամանակյա ճեղքում մի քանի հատվածներում: Սակայն դա ենթադրում է հսկայական միջոցների կուտակում մի քանի ուղղություններում, և դա իրեն կարող է թույլ տալ, ըստ էության, միայն հսկայական միջոցներ ունեցող կողմը: 1993թ. հայկական մարտավարությունը ավելի գրագետ և նրբանկատ իրականացում պահանջող մարտավարություն է, որի դեպքում, սա հատկապես կարևոր է ընդգծել, պարտությունները անթույլատրելի էին: Այս դեպքում միաժամանակ հարվածի հիմնական ուղղությունը մեկն է, ուղղակի այն շատ արագ կարող է փոփոխվել, և հակառակորդը կարող է չհասցնել հասկանալ դա: Նման սակավաթիվ ուժերի խուսանավումներն և վերախմբավորումները ամենաբարդ գործերն են պատերազմների ժամանակ, որոնք իրականացվում են` հաշվի առնելով զորքերի բարոյահոգեբանական վիճակը, ունեցած միջոցների ընդհանուր քանակը, եղանակային պայմանները, ճանապարհների հնարավորությունները և այլն: Դու կարող ես շատ արագ վերախմբավորում անել, սակայն կունենաս բազում այլ խնդիրներ կապված իրավիճակի փոփոխության, սեփական զորքի տոկունության, ներդաշնակման և այլ հարցերի հետ: Սակայն, եթե վերախմբավորումները ճիշտ ու գրագետ անես հակառակորդը ուղղակի կարող է չհասցնել դրանց դեմն առնել:

Պատմությանը հայտնի են բազում դեպքեր, երբ մեկ ճիշտ վերախմբավորումն ու զորաշարժը ապահովել են հաղթանակը անգամ գերազանցող ուժերի նկատմամբ. Գավգամելլա, Կանն, Աուստերլից և այլն: Կան նաև հակառակ օրինակները` օրինակ 1941թ. հունիս-սեպտեմբեր ամիսների շեշտակի հաջողություններից հետո Հիտլերի սխալ վերախմբավորումների և զորաշարժերի հետևանքով տանկային խմբավորումները հայտնվեցին ոչ ճիշտ տեղերում, և հետևանքը եղավ Մոսկվայի տանուլ տված ճակատամարտը: Ասվածը գիտականորեն հիմնավորելու համար անդրադառնանք համաշխարհային պատմության այլ օրինակների:

Ակնի ազատագրումից մեկ ու կես տարի անց` 1994թ. դեկտեմբերի 31-ին, ՌԴ ավելի քան 38 000-ոց զորախումբը` հզոր զրահատանկային խմբավորմամբ` 250 միավոր, հրետանու և օդուժի հզոր աջակցությամբ փորձեց շեշտակի գրոհով գրավել Գրոզնի քաղաքը: Հիմնական գրոհող ուժերի քանակը գործողության սկզբում կազմում էր ավելի քան 12 000 զինվոր ու սպա (Трошев Г. Моя война. М.:, 2001. стр. 44; Россия и СССР в войнах XX века. — М.: 2001. стр. 584.): Քաղաքը պահող ուժերը գնահատվում էին մինչև 8 000 մարտիկներ: Մինչև մարտի սկիզբը տևած գրոհը հիմնական մասով ռուսական կողմի համար խայտառակ հետևանքներ ունեցավ: Չնայած հզոր հրետանային ավերածություններին, զորքը շատ մեծ դժվարությամբ էր առաջանում: Մինչև օրս, չնայած նրան, որ քաղաքն, ըստ էության, գրավվեց, գրեթե ոչ մի մասնագետ չի կարողանում սա հաղթանակ համարել: Ռուսական ուժերի կորուստները կազմում էին 1500-2000 զինծառայող:

2004թ. Իրաքում գտնվող ամերիկյան ուժերը ապրիլի 4-ին հանդիպեցին Ֆալուջա քաղաքի բնակիչների դիմադրությանը, որը կոտրելու համար ձեռնարկված մեկամսյա սահմանափակ ռազմական գործողությունները ոչ մի հաջողություն չբերեցին: Քաղաքը պաշտպանող մոտ 20 000 մարտիկները կարողացան հետ մղել ամերիկյան մոտ 7000 հոգանոց զորախմբի հարձակումները: Նույն թվականի նոյեմբերի 8-ին սկսվեց 12-օրյա ավելի հզոր հարձակում, որին արդեն մասնակցում էր անգլոամերիկյան և իրաքյան ավելի քան 12 000 հոգանոց զորախումբը և հսկայական ծանր տեխնիկա ու օդուժ (Ricks, Thomas E. (2007). Fiasco: The American Military Adventure in Iraq. United States: Penguin Books. p. 399; "Black Watch ordered to join US cordon for assault on Fallujah". The Independent (London). 22 October 2004. Retrieved 23 May 2010.): Երկրորդ փորձը պսակվեց հաջողությամբ, սակայն շատ դաժան ռմբակոծությունների գնով: Գործողությունները իրականում ավելի երկար տևեցին: Քաղաքի լիարժեք վերահսկողության հաջողվեց հասնել միայն դեկտեմբերի կեսերին (Ricks, Thomas E. (2007). Fiasco: The American Military Adventure in Iraq. United States: Penguin Books. p. 400; "U.S. Won't Let Men Flee Fallujah". Fox News Channel. 13 November 2004. Retrieved 19 May 2011.): Դաշնակիցները կորցրին մոտ 100 զինծառայող: Իրաքյան այս գործողությունը, իհարկե, որոշակիորեն ավելի հաջողված էր, քան ռուսական ուժերի գործողությունները` Գրոզնին գրավելիս, սակայն նշենք, թե ինչու և ինչպես են դրանք համեմատելի մեր գործողությունների հետ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:31 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այսպիսով, հայկական բանակի ունեցած ուժերն ու միջոցները ռազմարվեստի կանոնների համաձայն բավարար չէին կարող լինել ամրացված քաղաք վերցնելու համար: Եթե անգամ կենդանի ուժը մասսայական չի մասնակցում քաղաքների գրավմանը, ինչը գրագետ գործողությունների նախապայման է, ապա գոնե կրակային և հարվածային միջոցների մասով հարկավոր է, որոշակի խտություն ապահովել, ինչը պարտադիր պայման է ռազմարվեստում: Օրինակ` 1942-1943 թթ. Ստալինգրադի քաղաքային մարտերի ժամանակ 50-60 զինվորին բաժին էր ընկնում մեկ հրանոթ, իսկ 400 զինվորին մեկ զրահամեքենա (А. ИСАЕВ, Сталинград. Трудное начало. Журнал "Родина" номер 1/2013, стр.6): Ահա մարդկային զոհերի գնով հաղթելու բանաձևը` մսաղացը, սա ռազմարվեստի վատագույն օրինակներից մեկը: 1967թ. Իսրայելի կողմից Երուսաղեմի գրավման ժամանակ 2-3 զինվորին բաժին էր ընկնում մեկ հրետանային միջոց և մեկ զրահամիջոց (Michael B. Oren. Six days of war: June 1967 and the making of the modern Middle East. — Oxford University Press, 2002. — p. 220-223.): Նման խտությունն ու հագեցվածությունը բավարար է համարվում քաղաքների գրավման ժամանակ: Սա դասական լավագույն օրինակներից մեկն է: Վերը բերված օրինակներից կարող ենք հաշվել, որ Գրոզնիի գրավման ժամանակ 45-50 զինվորին բաժին է ընկել մեկական զրահամեքենա և 8-10 զինվորին մեկական հրետանային միջոց: Ամերիկացիները ունեին ավելի հագեցած միջոցներ` 7-8 հոգուն բաժին էր ընկնում մեկակական հրետանային միջոց: Հայկական բանակը յուրքանչյուր 15-20 զինվորի համար ուներ մեկական հրետանային միջոց, իսկ եթե հաշվենք, որ գերտերությունները հիմնական ստորաբաժանումներին զինում են նաև այլ օժանդակ, հզոր կրակային միջոցներով որոնցից հայկական բանակում չկար, իսկ իրենց հրետանային միջոցները ավելի հզոր էին ու ճկուն, ապա պատկերը կամբողջանա: Ռազմարվեստի կանոնների համաձայն հայկական ուժերը չպետք է դիմեին քաղաքի գրավմանը: Օրինակ` 2008թ. Ցխինվալ քաղաքի ուղղությամբ հարձակվող վրացական ուժերի յուրաքանաչյուր 10 զինվորին բաժին էր ընկնում մեկական հրետանային միջոց (С. Минасян. “Пятидневная война” августа 2008г. Военно-политический анализ. Кавказ-2008, Ежегодник института Кавказа. Ереван, 2010, стр. 119-120.):

Ընդհանուր գնահատականի համար նշենք մի քանի հետաքրքիր փաստ.

• Զուտ քաղաքների բնակչության և չափերի առումով Ակնը ավելի փոքր է, քան Գրոզնին և Ֆալուջան, որոնք բավականին մոտ են չափերով: Սակայն, քանի որ քաղաքից զատ մարտերը նախնական փուլում ընթանում էին նաև շրջակա գյուղերի համար և ըստ էության ազատագրվել է ոչ միայն քաղաքը, այլև շրջանը ընդհանրապես, ապա տարածքների չափերը լրիվ այլ են: Ակնի շրջանի ազատագրված մասը (մոտ 850 կմ2) տարածքով 2 անգամ ավելի մեծ էր Գրոզնիից (մոտ 450 կմ2) և գրեթե նույնքան էլ Ֆալուջաից (մոտ 550 կմ2):
• Գործողությունների տևողությամբ ևս Ակնի ազատագրումը ավելի կարճ է տևել` ընդհանուր դիրքային բարելավման մարտերով` մոտ 40 օր, իսկ երկու մյուս դեպքերում` 60-70 օր և ավելի: Այսինքն` մարտական գործողությունների պլանը ավելի լավ է նախապատրաստվել և իրականացվել:
• Ռուսական կողմը, ըստ էության, գործողություններ էր ծավալում իր երկրի ներսում, լավ պատրաստված որոշակի զինյալների, սակայն ոչ կանոնավոր բանակի դեմ:
• Երկու գերտերություններն էլ այդ պահին շրջապատել էին հակառակորդին և լիարժեք տիրապետում էին թատերաբեմին, ռազմական լեզվով ասած` թիկունքից կամ թևերից հարձակման վտանգ չունեին: Իսկ հայկական բանակը ամեն պահի կարող էր ենթարկվել ապաշրջափակող հարվածի:
• Երկու գերտերություններն էլ հարձակման պահին ընդհանուր ուժերով, հաշվի առնելով նաև օժանդակ տեխնիկան, գերազանցում էին պաշտպանվողների ներուժը և ունեին անսպառ պահեստային միջոցներ և ուժեր: Հայկական ուժերը խիստ սակավ էին:
• Երկու պաշտպանվողներն էլ ավելի քիչ ներուժ և ընդհանրապես հնարավորություններ ունեին, քան ադրբեջանցիները Ակնում 1993թ.:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:37 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հայկական ուժերը և միջոցները, ինչպես վերը նշեցինք, մոտ 2-2.5 անգամ սակավ ուժերով հարձակում էին նախաձեռնում մի հակառակորդի վրա, որի թևերից և թիկունքից ցանկացած պահի կարող է օգնություն գալ և հարված հասցնել հայկական ուժերին: Հարձակումը իրականացվում է հակառակորդի ամրացված քաղաքի վրա, որի գրավումը ենթադրում է մեծաքանակ ուժերի կորուստ նաև: Հարձակման ընթացքում միաժամանակ հարվածներ են հասցվում այլ հատվածներում, որոնք և շեղող են և հիմնական այլ հատվածների համար: Սա չափազանց նրբանկատ և ռիսկային մարտավարություն է և ենթադրում է գործողությունների արագություն, անսխալություն և այլն: Այս գործողությունների մեջ չափազանց մեծ է ռիսկայնությունը:

Հայկական կողմի գործողությունները, հաշվի առնելով վերը բերված համեմատությունները, ուղղակի աննախադեպ էին, և դրանք անհամեմատելի են անգամ աշխարհի հզորագույնների հետ: Հայկական ուժերի հաջողության հիմնական գրավականը զուտ մարտական գործողությունների ավելի գրագետ կազմակերպումն էր, որին մենք դեռ կանդրադառնանք: Անգամ ադրբեջանցի հեղինակները չեն նկատում, թե ինչպես են տողատակում խոստովանում, որ հայկական ուժերը, ըստ էության, հունիսի 12-ին առաջիկա խնդիր ունեին ընդամենը ադրբեջանական ուժերի կիսումը, քաղաքի շրջապատումը և այլ փոքր խնդիրներ, ինչը ենթադրում էր նաև հետախուզություն մարտով և այլն: Հակառակորդի ուժերի կիսումը պատերազմների ժամանակ բարդագույն խնդիրներից մեկն է, այն քչերին է հաջողվել, այն էլ հիմնականում դա անում են մեծ ուժեր ունեցող և արդեն հստակորեն նախաձեռնությանը տիրապետող բանակները: Իսկ հետագայում, խոսելով հաջորդ “փորձերի” մասին, նրանք նորից ակամայից խոստովանում են, որ հայկական ուժերը, ըստ էության, արագ գործողություններով վերադասավորում էին ուժերը և փոքր ուժերով մեծ ու արագ հարվածներ իրականացնում (Араслы Д., Армяно-азербайджанксий конфликт. Военный аспект. Баку-1995, стр. 26.): Նույն Մարտակերտի ազատագրումը, ըստ այս հեղինակների, ստացվեց խոր թևանցման և մխրճում իրականացնելու շնորհիվ (Велимамедов М.: Оборона Агдама. 21.07.2011 http://samella.ru/publ/avtory/mamed_vel ... 1-1-0-724;): Հայկական ուժերի փայլուն զորաշարժային մարտավարության մասին է խոսում նաև այն փաստը, որ լայնածավալ հարձակումների սկսելուն պես հայկական հրետանին Կիչանում այնպես էր տեղակայվել, որ կարողանա միաժամանակ կրակ վարել և՛ Մարտակերտի, և՛ Ակնի ուղղությամբ (Հարությունյան Գ. Մեր հաղթանակները: Եր., 2012թ. էջ. 321:): Այսինքն` վարում էր կրակի ճկուն խուսավարում: Այստեղ մեր հակառակորդը կրկին ակամայից խոստովանում է, որ հայկական ուժերը, չունենալով մեծաքանակ զրահատանկային միջոցներ, սակայն դաշտավայրում, ստիպված լինելով հիմնականում օգտվել նման միջոցներից, գնացել էին փայլուն լուծման` ստեղծել էին, այսպես կոչված, խառը զրահախմբեր և խուսափելով ճակատային գրոհներից` գործել էին շատ գրագետ:

Ինչպես գիտենք, Ակն քաղաքի ազատագրման ժամանակ հայկական ուժերը անգամ քաղաքի շրջակա կարևորագույն բարձունքները վերցնելուց հետո էլ չշտապեցին շուտ քաղաք մտնել և միայն հուլիսի 21-ին, երբ արդեն քաղաքին հասցվել էր համապատասխան ճշգրտությամբ հրետանային հզոր հարված, զգուշորեն քաղաք մտան` չտարվելով փողոցային ծանր մարտերով (ՊԲ արխիվ, “Дело с боевыми приказами и боевыми распоряжениями”, գ.38, թուղթ 19-22): Նույնիսկ պաշտպանական շրջանների, որոնք մասնակցում էին գործողություններին, 800-1000 հոգուց քաղաք մտնելու համար ընտրվել էին լավագույն պատրաստված 100-200 հոգի (Գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանի, գեներալ-մայոր Ս. Կարապետյանի հետ ունեցած զրույցների սղագրությունից:): Սա այն հիանալի օրինակն էր, երբ քաղաք չէին մտցվում տանկեր ու այլ տեխնիկա, մեծաքանակ մարդկային ներուժ, այլ ընտրվում էին լավագույններից լավագույնները, հատկապես այն պայմաններում, երբ քաղաքի պաշտպանների ոգին վերջնական կոտրված չէ: Այսպիսով` հայկական ուժերը չկրկնեցին այդ ավանդական սխալը, որը արել են շատ բանակներ և արեց ռուսական բանակը մեկ տարի անց, վրացական բանակը` 15 տարի անց և այլն: Ամերիկյան բանակը 2003թ. տանկերը մտցրեց քաղաք, սակայն կարողացավ մարտավարական առումով գրագետ իրականացնել դա:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:40 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Այստեղ ամրագրենք, որ հայկական բանակը ոչ մի գործողության ժամանակ նման սխալ թույլ չի տվել: Նման զրահախմբերը քաղաքներ չէին մտնում, մարտավարական լեզվով ասած` ճակատային գրոհների գրեթե չէին դիմում, այլ թևանցում կամ շրջանցում էին կատարում` հակառակորդին գրեթե շրջապատելով` թողնում էին միայն նահանջի ճանապարհ: Իսկ հաջողությունների զգալի մասը, բացի խառը զրահախմբերի հետ արդյունավետ համագործակցությունից, պատկանում է նաև հրետանավորներին, որոնք գործողությունից գործողություն ավելի գրագետ ու կազմակերպված, ավելի հուժկու հարվածներ էին հասցնում: Այսպիսով` ինչու՞մ էր կայանում Ակնի ազատագրման և բերված օրինակների մարտավարական առանձնահատկությունները: Ակնի դեպքում հայկական ուժերը, ձեռնպահ մնալով զրահատեխնիկան քաղաք մտցնելուց, դիմեցին շրջապատման, փոքր գրոհող փորձառու խմբերի հարձակողական մարտավարությանը, որոնց աջակցում էին դիպուկ հրետանային կրակով: 1967թ. Երուսաղեմի գրավման ժամանակ իսրայելական բանակը ևս դիմել էր այս մարտավարությանը` տանկային բրիգադները քաղաքը վերցրել էին աքցանի մեջ ու կրակով աջակցում էին քաղաք մտած մարտիկներին: Սակայն Երուսաղեմի դեպքում իսրայելական բանակը քաղաք մտցրեց հատուկ պատրաստված դեսանտային գնդերի զինվորներին` 28-րդ, 66-րդ և 71-րդ գնդերը (Michael B. Oren. Six days of war: June 1967 and the making of the modern Middle East. — Oxford University Press, 2002. — p. 220-223.) փայլուն կատարեցին իրենց գործը: Իսկ հայոց բանակի դեպքում զինվորները սովորական ջոկատների զինվորներն էին, առանց հատուկ պատրաստության, ուղղակի նրանցից ընտրվել էին բացառիկները կազմելով առանձին մարտական խմբեր: Սրանք հենց այն մարտական խմբերն էին, որոնք` ջոկ, դասակ, վաշտ համակարգից այն կողմ էին: Մարտավարության մեջ առանձին մարտական խմբերի գործողությունները ուսումնասիրության առանձին ու խորքային թեմա է: Մարտական խմբերը 1990-ականներից աշխարհի բոլոր առաջավոր բանակներում դարձան կիրառվող: Այսօր տեսաբանները լուրջ քննարկում են, թե ինչպես ճիշտ օգտագործել դեռ առաջին աշխարհամարտից կիրառվող («Штурмовые бригады Красной Армии в бою», Москва, 2008; В.Чуйков. Тактика штурмовых групп в городском бою. http://www.vrazvedka.ru/main/learning/v ... ykov.shtml) և հատկապես աֆղանական պատերազմում լավ տարածում գտած մարտական խմբերի մարտավարությունը: Դրանք հատկապես տեղային պատերզմներում ավելի կիրառելի են (Հ.Տ. Պետրոսյանց. Տեղային պատերազմների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը մարտավարության զարգացման վրա. Երևան 2002. էջ 2-3.): Այդ մարտավարությունը հետագայում լայնորեն կիրառեցին նաև արևմտյան բանակները 1990-2000-ականների պատերազմներում: 2003թ. ապրիլի 5-12-ը ամերիկյան բանակի խառը մարտական խմբերը, որոնք ունեին նաև տանկեր, հանդուգն գրոհով մտան Բաղդադ և գրավեցին քաղաքի կենտրոնը: Մարտական խմբերը ճիշտ է տանկերով էին մտնում քաղաք, ինչը վտանգավոր էր, մենք այդ մասին արդեն նշել ենք վերը, սակայն քանի որ մարտական խմբերում անձնակազմը բարձրակարգ վարպետացած էին և լավ զինված, ինչպես նաև հակառակորդի հիմնական ուժերին ոչնչացրել էին մինչև քաղաք մտնելը, ապա գործը ավարտվեց հաջողությամբ (К. Богданов. Гром над Багдадом: как американцы взяли свой Грозный. http://ria.ru/analytics/20130404/930954853.):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:43 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
1993թ. դեռ Քարվաճառի ազատագրման ժամանակ հայկական հրետանին իրականացրեց պատերազմի ընթացքում մինչ այդ եղած ամենամեծ հրետանային հարվածը: Իսկ Մարտակերտի ազատագրության ժամանակ հայկական ուժերի գործողությունների մեջ աչքի ընկավ գումարտակային հրետանին և մասնավորապես ականանետները, որոնք հարձակվող ուժերին ուղղակի առաջ էին տանում իրենց կրակի տակ: Հայկական հրետանային միջոցների քանակը չէր անցնում 70-80-ը, որից 100 մմ-ից մեծ միջոցները կազմում էին ոչ ավելի քան 40 միավոր: Հրետանային նախապատրաստական կրակը տևեց մոտ 40 րոպե (Հասրաթյան Ս. ՊԲ զորատեսակները, ծառայությունները և առանձին ստորաբաժանումները Ղարաբաղյան պատերազմի գլխավոր ռազմագործողություններում: Ստեփանակերտ. 2010. Էջ 72), ինչը աննախադեպ էր Արցախյան պատերազմի համար: Արդյունքում արդեն հուլիսի 21-ի որջը ստացավ հրետանու ամենամեծ հարվածը (Ս.Օհանյան, Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը, համառոտ ուրվագիծ: Եր. 2012թ, էջ 138-141:): Հայկական հրետանին իր նշանակությամբ և հիմնական ուժերի հետ համագործակցությամբ օրեցօր ավելի կազմակերպված ու նշանակալի էր դառնում: Հրետանու այդքան գրագետ և արդյունավետ կիրառությունը հատկապես զարմանալի էր այն պատճառով, որ նույնիսկ 1994թ. գարնանը ՊԲ կենտրոնական ենթակայության տակ գնդային հրետանու հետ միասին կար ընդամենը մոտ 200 միավոր հրետանային միջոց, որից հակատանկային` մոտ 30, իսկ 122 մմ և ավելի տրամաչափի միջոց` ուղիղ 83 միավոր (ՊԲ արխիվ, “Дело с боевыми приказами и боевыми распоряжениями”, գ. 4, թ.12, թուղթ 31-32:): Այս թիվն էր հիմնական բնորոշիչը, հիմնական հրետանային միջոցները: Միևնույն ժամանակ հակառակորդը ուներ մի քանի հարյուր միավոր ծանր հրետանային միջոց: Սովորաբար նման հաջող գործողությունների ժամանակ, ինչքան էլ այս կամ այն զորատեսակը ավելի լավ ու արդյունավետ գործի, այն չի կարող փակել բոլոր բացերը, եթե այդպիսիք կան մյուս զորատեսակներում: Հիմնականում ամեն ինչ լավ է ստացվում, երբ բարձր մակարդակի է համագործակցությունը: Ակնի ազատագրման ժամանակ այդ ընդհանուր համագործակցությունը զորատեսակների (հրետանի և ընդհանուր այլ ուժեր, ՊՇ-ների միջև, հարվածային այս կամ այն զրահախմբերի միջև և ընդհանուր) միջև դրվեց նոր մակարդակի վրա: Մենք վերը արդեն նշել էինք, որ Շուշիի ազատագրման ժամանակ այդ համագործակցությունը առաջին անգամ բարձր մակարդակի վրա դրվեց տարանջատ ջոկատների միջև:

Այժմ նշենք 1993թ. ամառային հարձակումների գործողությունների ընդհանուր տրամաբանության շարունակության մասին, որոնք նորանոր հաղթանակներ պարգևեցին ոչ միայն հայոց զենքին, այլ համաշխարհային ռազմարվեստի պատմությանը:

Դեռ Ակնի ազատագրության ժամանակ հայկական ուժերը հարավում իրականացրել էին հետախուզական մարտեր հակառակորդի դիմադրությունը որոշելու և ուշադրությունը շեղելու համար:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:47 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հակառակորդը Վարանդայի (Ֆիզուլի) հատվածում մեծ ուժեր էր կուտակել, քանի որ այդ պահին միակ ուղղությունն էր, որտեղից նրանք կարող էին փորձել լայնածավալ հարձակում իրականացնել: Դա հնարավոր էր եղել իրականացնել Հուլիսի վերջից հաստատված հրադադարի շնորհիվ։ Ադրբեջանական հարձակումն սկսվում է օգոստոսի 4-ին Վարանդաից Հադրութի շրջանի ուղղությամբ։ Հաջորդը օրը` օգոստոսի 5-ին, ադրբեջանցիներն անցնում են լայնածավալ հարձակման Ջրակնի ուղղությունից, ապա նաև Մարտունու ուղղությամբ` Վարանդայից։ Օգոստոսի 5-ի երեկոյան Ադրբեջանի բանակը փորձում է ռազմաճակատի գիծը ճեղքել նաև Ասկերան-Աղդամ հատվածում։ Հրետակոծվում են նաև Գորիսի ու Կապանի շրջանները (Ղարաբաղյան Ազատագրական պատերազմ 1988-1994; հանրագիտարան, Ֆ.Տ.Սարգսյան և այլոք, 2004թ. Երևան, էջ 24-25:)։

Օգոստոսի 7-ին և 8-ին ադրբեջանցիները շարունակում են ռազմաճակատի գիծը տարբեր հատվածներում ճեղքելու փորձերը` օգտագործելով ռազմական տեխնիկայի մեծ տեսականի, գործողության մեջ դնելով նաև միջին հեռահարության երկիր-երկիր դասի հրթիռներ (Որպես այդպիսին նրանք հիմնականում օգտագործում էին ՀՕՊ-ի հին հրթիռներ, մասնավորապես վտանգավոր էին "Ս-200" զենիթահրթիռային համալիրի հրթիռները)։ Ծանր մարտեր են ծավալվում ռազմաճակատի հարավային մասում, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղությամբ։ Ադրբեջանցիների կողմից հրթիռակոծվում են նաև Հադրութի շրջանի էդիլլու, Հին Թաղլար, Խծաբերդ և այլ գյուղերը (Ս.Հասրաթյան, Ղարաբաղյան պատերազմ, Երևան 2001թ. էջ 119-120)։

Օգոստոսի 9-ին թեժ մարտ է սկսվում Մարտունիի շրջանի Ուրյանա լեռան համար։ Չորս ժամ տևած մարտում հայ մարտիկները կարողանում են ետ մղել թշնամու հարձակումը։ Նույն օրը Վարանդայի կողմից հարձակվող ադրբեջանական խմբավորումը կարողանում է գրավել մի քանի գյուղ և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք։ Իրավիճակը շտկելու նպատակով ՊԲ հրամանատարությունը Կենտրոնական ՊՇ-ից ռազմաճակատի այդ հատված է տեղափոխում լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք տեղակայվում են Հադրութի շրջանի Սափնշեն գյուղում։ Այդ ժամանակահատվածում ադրբեջանական բանակը կարողացել էր գրավել Ցոր, Առաքյալ և Բանաձոր գյուղերը և դրանք վեր ածել ռազմական հենակետերի (Ս.Հասրաթյան, Ղարաբաղյան պատերազմ, Երևան 2001թ. էջ 121-123:)։

Օգոստոսի 15-ին ադրբեջանական բանակը Վարանդաից սկսում է Մարտունու հարավային և Հադրութի արևելյան ուղղությամբ հերթական հարձակումը։ Այդ հարձակումն օդից աջակցում էր նաև օդուժը, որը ռմբակոծում է Հադրութ քաղաքը։ Սակայն նույն օրը թշնամու հարձակումը կասեցվում է և պաշտպանության բանակն անցնում է հակահարձակման։

Արդյունքում Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները շրջապատում և ոչնչացնում են շրջան ներխուժած թշնամուն։ Նույն օրը` օգոստոսի 15-ին, Պաշտպանության Բանակի 11-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը հետախուզական գումարտակի հետ համատեղ ազատագրում է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղը։ Իրենց հերթին հարավային ուղղությամբ հարձակման են անցնում Կենտրոնական, առաջին և վեցերորդ ՊՇ-ների ստորաբաժանումները և ազատագրում Ցոր, Առաքյալ և Բանաձոր գյուղերը, իսկ Մարտունու ՊՇ-ի 21-րդ և 22-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները հակահարձակման են անցնում Վերին Յաղլավենդ բնակավայրի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր ադրբեջանական բանակի 831-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը։

Օրվա ընթացքում Մարտունու ՊՇ-ի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները զարգացնում են հարձակողական գործողությունները Վերին Յաղլավենդ, Կարամամեդլի, Կաբու Դիլիղարդու, Ներքին Վեյսալու, Քարավենդ բնակավայրերի և “Նամագչալա” բարձունքի ուղղությամբ, որտեղ հակառակորդը կենտրոնացրել էր Վարանդայի, Կովսականի, Ջրակնի (Ջեբրայիլը) և Սանասարի (Կուբաթլու) զորային խմբավորումները (Մասնակից հրամանատարների հետ ունեցած առանձնազրույցների տվյալներով)։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:55 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ՊԲ ստորաբաժանումները, գործելով համաձայն մշակված օպերատիվ պլանի, անցնում են հակահարձակման։ Ջրակնը ակցանի մեջ առնելուց հետո հայկական ուժերը հարձակումը զարգացրեցին երկու հիմնական ուղղությաբ, ինչը նոր մակարդակի բացառիկ մարտավարական մոտեցում էր մեր իրականության մեջ: Մարտունու ՊՇ-ի գումարտակները գործելով երկու ուղղությամբ (համապատասխանաբար Մովսես Հակոբյանի և Նելսոն Սողոմոնյանի հրամանատարությամբ)` հրետանային գրագետ կրակի աջակցությամբ ճեղքում են հակառակորդի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի (Նկատենք մարտավարական հստակ ձեռագիրը` թևերից հարձակումներ, հիմնականում գումարտակների միավորներով)։ Վարանդայի ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։ Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը ճնշելով թշնամու կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Վարանդա-Ջրակն մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղ և Արաքսի ափ տանող խճուղին։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքսից հեռու էր մոտ 15 կմ։ Վարանդան պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլիի 702-րդ բրիգադի զորամասերը (ընդհանուր ըստ տարբեր տվյալների` 4000-7000 զինծառայող) շրջապատման մեջ չընկնելու համար օգոստոսի 22-ին թողնում են քաղաքը և շրջանը (Հ.Խաչատրյան, Գ.Ղազարյան, Ս.Մարգարյան, Հաղթանակներն` ինչպես եղել են, Ազդականչ 44, Երևան 2008թ, էջ 127:)։ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380 կմ2 ունեցող պատմական Վարանդան (Ֆիզուլին):

Օգոստոսի 23-ին Հադրութի ՊՇ-ի ստորաբաժանումները Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ նախ ազատագրում են Հադրութի մի շարք բռնազավթված բնակավայրեր, ապա դուրս գալիս Վարանդա-Ջրակն մայրուղի։ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ սկսելով իրենց հարձակումը Սարինշենի բարձունքներից` ճեղքում են թշնամու պաշտպանությունը, ազատագրում Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, ապա մտնում Ջրակնի շրջան։

Օգոստոսի 23-ին Կենտրոնական և Հադրութի ՊՇ-ների ստորաբաժանումների համատեղ ջանքերով ազատագրում են Լենքորանի գումարտակի և տեղի աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Ջրակն քաղաքը, իսկ երկու օր հետո նաև համանուն շրջանի մեծ մասը։ Պաշտպանության բանակի հսկողության տակ է անցնում մոտ 1050 կմ2 տարածք ունեցող պատմական Ջրակնի այդ հատվածը (Ջեբրայիլը) (ՊԲ արխիվ, “Дело с приказами ПКСО”, գ. 4, թուղթ 75): Ողջ շրջանը ազատագրվեց օգոստոսի 25-ին: Օգոստոսի 26-ին թշնամուց լիովին մաքրվում է նաև Հադրութի շրջանի ամբողջ տարածքը, որի մի մասը նրանք գրավել էին սկսված լայնածավալ հարձակման ժամանակ։ Հայկական ստորաբաժանումները կանգ են առնում Արաքսից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Սա արդեն պատմական և հոգեբանական մեծ նշանակություն ուներ հայ ռազմիկի համար:

Դրանով արդեն մեծ շրջափակման մեջ էին հայտնվում Սանասար ավանը (Կուբատլի) և Կովսականը (Զանգելան) (Ս.Օհանյան, Հայկական բանակի 20 ամյա տարեգրությունը, համառոտ ուրվագիծ: Եր. 2012թ, էջ, 143): Նրանք սակայն իրենց հերթին սպառնալիք էին հայկական կողմի համար: Փաստորեն Վարանդայի և Ջրակնի ազատագրումից հետո Սանասարի (Կուբատլի) շրջանը մնացել էր սեպի պես խրված պաշտպանության բանակի հարավային ռազմաճակատում։ Այդպիսով, եթե ադրբեջանական բանակը ռազմաճակատի արևելյան հատվածում կարողանար ուշքի գալ պարտություններից հետո, կարող էր լուրջ վտանգ ստեղծել պաշտպանության բանակի համար` հարվածելով թիկունքից, քանի որ այնտեղ տեղակայված էր թշնամու բավականին ուժեղ խմբավորում։ Իր հերթին Սանասարը ինքը բավականին խոցելի իրավիճակում էր, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մնացած տարածքների հետ կապված էր 15 կմ-նոց մերձարաքսյա նեղ շերտով։ Հաշվի առնելով այս հանգամանքները ՊԲ կենտրոնական շտաբը որոշում է ոչնչացնել Սանասարի ռազմական հենակետերը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 11:57 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ՊԲ կենտրոնական շտաբի ցուցումով՝ Սանասարի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացվել 1-ին, 2-րդ, 4-րդ և Կենտրոնական ՊՇ-ների ստորաբաժանումները։ Սանասարի ուղղությամբ հարձակումը ենթադրում էր, որ սկզբում Շուշիի ՊՇ-ի ստորաբաժանումները Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ Քիրս լեռան շրջանից պիտի մտնեին Սանասարի շրջան։ Սա արդեն բավականին բարդ զորաշարժ էր, ըստ էության խորը թևանցում: Իրենց հերթին շրջան պիտի մտնեին նաև Հադրութի ՊՇ-ի Խծաբերդի ու Տումիի վաշտերը։ Սակայն այս առաջին հարձակումն անհաջողություն է կրում և հայակական ուժերը կորուստներ տալով վերադառնում են ելման դիրքեր։ Արագ վերախմբավորվելով կրկին սկսում են հարձակումը։ Այդ ընթացքում Մարտակերտի ՊՇ-ից մեկ գումարտակ է տեղափոխվում Լաչինի շրջան` հարձակմանը մասնակցելու նպատակով, իսկ Մարտունու, Հադրութի և Կենտրոնական պաշտպանական շրջանները ձևավորում են հարձակողական 3 խմբավորումներ։ Նման խմբավորումներում լինում էին տարբեր հատվածներից եկած տարբեր ստորաբաժանումներ, որոնք ներդաշնակման խնդիրներ կարող էին ունենալ, սակայն նման խնդիրները, ըստ էության, հայկական բանակում բացակայում էին (բոլոր ՊՇ-ների հրամանատարների հետ ունեցած առանձնազրույցները հավաստում են, որ նման խնդիր ընդհանրապես չի եղել, շատ քիչ ջոկատներ կային, որոնք ներդաշնակման խնդիրներ էին ունենում:): Նման արագ և գրագետ վերախմբավորումները հայկական ուժերի հիմնական գործելաոճն էին: Հայկական ուժերը սակավ ուժերով շարունակում էին գրագետ հարվածներ հասցնել: Ինչպես տեսնում ենք, հիմնական ստորաբաժանումները գումարտակներն էին, սակավությամբ բրիգադները, որոնք ըստ էության 5-6 գումարտակներ էին, սակայն, միևնույն է, գումարտակների հրամանատարներին տրված էր մեծ ազատություն ռազմագործողության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Բոլոր հարվածները հասցվում էին շեշտակի գրոհներով, արագ գործողություններով, հիմնականում թևային հարվածներ, խորը զորաշարժեր: Ընդամենը 50-60 տանկերը և այլ զրահամիջոցները մոտ 3000 հոգանոց զորախմբով մշտապես արագ խուսանավում էին և առանց մեծ պահեստային ուժերի հակառակորդին հասցնում էին շեշտակի ու անսպասելի հարվածներ: Գումարտակները որպես հիմնական ստորաբաժանումներ դարձրած և արագ խուսավարման մարտավարությամբ հիմնականում գործում են արևմտյան առաջավոր բանակները: Մեր դեպքում դա, իհարկե, իրավիճակային հիմք ուներ, սակայն հրամկազմի ճիշտ որոշումն էր, որը ռազմարվեստում առաջատարները հետագայում պիտի փաստեն:

Սանասարի ուղղությամբ նոր հարձակումը սկսվում է օգոստոսի 29-ին այն բանից հետո, երբ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկում են հայկական պաշտպանական դիրքերը ճեղելքու անհաջող փորձ։ Հարձակողական երեք խմբավորումները անմիջականորեն պաշտպանությունից անցնում են հարձակման, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանղիլի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Սանասարի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը, հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Սանասար քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա (Ս.Հասրաթյան, Ղարաբաղյան պատերազմ, Երևան 2001թ. էջ 125-126)։

Ընդամենը 50 միավոր զրահատեխնիկա ունեցող մեր զորախումբը մինչև իսկ 70-100 կմ-ոց զորաշարժեր էր իրականացնում: Չունենալով հանգստանալու ոչ մի հնարավորություն՝ այն ամիսներ շարունակ հարվածներ էր հասցնում հակառակորդին. ահա այն արդյունքը, որը չտեսնված էր անգամ ռազմարվեստի ուսուցիչների համար: Վարանդայի, Ջրակնի և Սանասարի հաղթանակները կարևոր նշանակություն ունեին Հայաստանի անվտանգության համար։ Այդ հաղթանակների շնորհիվ վերացավ Լաչինի միջանցքի վրա կախված վտանգը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջաների հրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Կովսականի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար։ Բացի այդ հայկական վերահսկողության տակ անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ, որոնք մեծ դեր էին խաղում (Հայոց բանակի հաղթանակները իրենց նշանակությամբ վերաճել էին տարածաշրջանային ռազմավարական նշանակության, որն արդեն առաջացնում էր լուրջ քաղաքական ռեզոնանս)։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 12:02 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Սեպտեմբերին սկսված բանակցությունները որոշակի ժամանակով դադարեցին մարտական գործողությունները: Ռազմական գործողությունները սկսվում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ Հոկտեմբերի 10-ին Ջրակնի իր հսկողության տակ գտնվող հատվածից ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում է սկսում Հադրութի շրջանի ուղղությամբ։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանցիները հարձակում են սկսում նաև ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածում և Ակնի ու Վարանդայի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ։ Մեկ շաբաթ անց` հոկտեմբերի 24-ին, ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը, ընթացքից անցնում հակահարձակման և ազատագրում Կովսականի շրջանի մնացած մասը, Ջրակնի ու Սանասարի շրջանների մինչ այդ չգրավված տարածքները, Վարանդայի շրջանի Հորադիզի ենթաշրջանը։ Գործողությունների նման արագ փոփոխության պայմաններում հայկական ուժերը արագ անցնում էին գործի` պաշտպանությունից հարձակման կամ հակառակը, սա բարձրագույն մասնագիտական կարողությունների և ոգու դրսևորում էր:

Հորադիզ կայարանի գրոհը հոկտեմբերի 23–ին իրականացվել է ընդամենը միավոր տանկերով, ինչը ուղղակի ապշեցուցիչ է՝ հաշվի առնելով հակառակորդի ունեցած միջոցները: Այս հատվածում, չհաշված բազում օժանդակ միջոցները, գործում էր հակառակորդի մեկ գունդ, տանկային մեկ վաշտ և օժանդակ այլ ուժեր: Շատ է խոսվում այն մասին, որ հոկտեմբերի 30–ին Միջնավանի երկաթուղային հանգույցը գրավել են տանկային գումարտակին հավասար ուժեր (Մ. Հակոբյան, Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք, 1991-2009: Եր., 2009, էջ. 27; Араслы Д., Армяно-азербайджанксий конфликт. Военный аспект. Баку-1995, стр. 26.):

Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ ուժերը եղել են ավելի քան 50 միավոր զրահատանկային միջոցներ, սակայն իրականում նման ուժեր հայկական կողմը չուներ, որպեսզի միայն մեկ ուղղությամբ և միայն մեկ կետում հարվածեր այդպես: Հավանական քանակը կազմում է մոտ 20-25 միավոր (Նմանատիպ գնահատականի կարելի է հանդիպել նաև այլ հեղինակների մոտ: Տես մասնավորապես Степанян К. “Хроника карабахской войны”, http://expert.openarmenia.com/archives/268 ):
1993թ. աշնանը ազատագրվեցին Կովսականը, Խուդափերինի կամրջի հարակից հենակետերը: Այդ գործողություններն իրենց բնույթով կրկին հարձակողական էին, որոնց ժամանակ նորից ՊՇ-ների հարվածային խմբերը գործում էին հիմնականում ինքնուրույն, ազատ, շեշտակի ու վճռական: Նրանք արագ խուսավարում էին և հնարավորություն չէին տալիս հակառակորդին ուշքի գալ: Այսպես էլ ավարտվեց 1993թ. փառահեղ պատերազմաշրջանը:

Եթե 1993թ. ընդհանուր պատերազմաշրջանը վերլուծենք ռազմարվեստի բոլոր բաղադրիչներով, ապա այն նախորդ տարիների մարտական գործողություններից տարբերվում էր նախ և առաջ արդեն նշված զրահախմբերի մարտավարական ճիշտ կիրառմամբ: Ինչպես նկատել են նույնիսկ ադրբեջանցի մասնագետները, հայկական ուժերը, միջոցների սակավության պատճառով ստեղծելով խառը զրահախմբեր, լուծել էին զորքերի խուսավարման խնդիրը: Սակայն իրավիճակը լիարժեք պատկերացնելու համար նշենք, որ այդ զրահախմբերը տարբեր զրահատեխնիկայի միավորների միացություն էին՝ տանկեր, հետևակի մարտական տարբեր մեքենաներ, զրահափոխադրիչներ ու հրետանային ինքնագնաց տարբեր միջոցներ: Նման խմբերի կիրառման բարդությունը այն է, որ միջոցները, ունենալով տարբեր տեխնիկական հնարավորություններ, հրամանատարների համար ստեղծում էին բազում խնդիրներ: Հրամանատարները այդ ժամանակ չէին կարող կոնկրետ միանման խնդիրներ դնել բոլորի առջև, քանի որ ամեն մեկը չէր կարող մյուսի առջև դրված խնդիրը լուծել: Ահա այստեղ է, որ հրամանատարի տաղանդին և փորձին լրացնելու են գալիս ենթակա անձնակազմի հնարամտությունը, փորձը, ոգին և այլ մարտական կարևորագույն հատկանիշներ, առանց որոնց այդ ինքնադրսևորումը ավելի շուտ կկործաներ գործի հաջողությունը, քան կարող էր որևէ կերպ դրական ներգործություն ունենալ արդյունքի վրա: Սակայն հայկական ուժերը, փաստորեն, ոչ միայն ոչ ավանդական լուծում էին տվել, այլև այդ լուծումը շատ լավ օգտագործում էին՝ հակառակորդի համար ավելի դժվար դարձնելով իրենց դեմ պայքարը: Խառը զրահախմբերը արարգաշարժ էին, հասցնում էին խորտակիչ հարվածներ և արագ խուսանավում: Նրանք հիմնականում ճակատային հարվածներ չէին հասցնում, գերադասում էին թևանցումները. հակառակորդի թույլ տեղերի շոշափումով նրան շրջապատում էին, ինչը թույլ էր տալիս խուսափել նաև մեծ զոհերից: Մասնավորապես հայկական զորքերի մարտավարության մշտական լուծումներից էր վճռական գրոհներից առաջ ոչ մեծ խմբերով գերիշխող բարձունքների գրավումը. հակառակորդին արագ և շեշտակի հարվածներով ճնշելով՝ թողնում էին նահանջի ճանապարհ միայն, որից հետ նոր դիմում օղակի սեղմմանը: Սակայն միշտ եղել է լուծումների անսպասելի տարբերակը, անակնկալը (անակնկալ և ոչ ստանդարտ լուծումները, որոնք առանձնազրույցների ժամանակ ներկայացնում են ՊՇ-ների հրամանատարները և առանձին ջոկատների հրամանատարները զարմանալի են: Դեպքերից մեկի ժամանակ հակառակորդը տեղակայվել էր գյուղը շրջապատող երկու բարձունքներում և ոչ մի կերպ գյուղին մոտենալ չէր լինում, գրոհները հիմնականում ուղղված էին բարձունքների ուղղությամբ, որը իրենք լավ պահում էին: Մեր զորքերը հասկանալով, որ հակառակորդը կրկին սպասում է բարձունքների գրոհը, դիմել էր խորամանկության` շեշտակի մտել գյուղ ու միանգամից շրջանցելով թիկունքից խփել բարձունքի պաշտպաններին: Այսինքն` կենտրոնից գրոհել սակայն գյուղից արագ անցնել թիկունքային հարվածի): Դեպքերը զարգանում էին շատ արագ, հայկական կողմը իրավիճակին լիովին տիրապետում էր լավ հետախուզության շնորհիվ և հասցնում ճիշտ արձագանքել: Նման դեպքերում լավ տեղեկությունները թույլ են տալիս գործել ավելի ճիշտ, սակայն նման դեպքերում նաև կա հրամանատարի ճիշտ կռահելու գործոնը, տաղանդը, որով նա հասկանում է հակառակորդի գործողությունների տրամանաբանությունը: Նա կարող է ճիշտ որոշել հակառակորդի հիմնական հարվածի ուղղությունը, հիմնական գործողությունների տրամաբանությունը և այլն: Սա նշանակում է հակառակորդից մեկ-երկու քայլ առաջ լինել, և ըստ էության կառավարել հակառակորդի գործողությունները, որն էլ ռազմարվեստում կոչվում է էֆեկտների տեսությունը (Deptula. David A. Effects-Based Operations: Change in the Nature of Warfare. Arlington VA: Aerospace Education Foundation, Defense and Airpower Series. 2001, p. 8-9.): Արևմուտքում այս ամենը քննարկվում էր տեսական մակարդակում շատ վաղուց, սակայն կիրառել հնարավոր են համարում միայն տեղեկատվական դարաշրջանի և ցանցակենտրոն պատերազմների իրագործման դեպքում: Վերջինս համաձայն արդեն հնարավոր է կառավարել հակառակորդի մտադրությունները` ստիպելով նրան նախապես կայացնել իր համար կործանարար որոշումներ (С.Л. Печуров. Англо-саксонская модель управления в военной сфере. М., 2005, стр. 200-232): Հայկական ռազմական միտքը այս ամենի որոշ տարրեր կատարում էր առանց համապատասխան միջոցների տիրապետման:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 12:03 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Զրահախմբերի և այլ ստորաբաժանումների ընդհանուր գործողությունների հաջողությունը ապահովվում էր արդեն օպերատիվ մակարդակում կայացրած ճիշտ լուծումներով: Մասնավորապես խոսքը, այսպես կոչված, պաշտպանական շրջանների (ՊՇ) ստեղծման մասին է:

Ռազմարվեստի ուսուցիչներին հիմնականում անհայտ զորամիավորման այս անունը մի բացառիկ բան էր: ՊՇ-ներն իրենց ուժերով և միջոցներով գտնվում էին դասական գնդերի և բրիգադների մեջտեղում: Դրանք ավելի մեծ էին, քան գնդերը և ավելի փոքր, քան խորհրդային դիվիզիաները, ավելի մոտ էին բրիգադներին: Իրենց կազմում ունենալով մոտավորապես 5-6 գումարտակ և օժանդակ ստորաբաժանումներ՝ մասնավորապես ունենալով սեփական հրետանի և զրահախումբ՝ դրանք առավելագույնս ինքնուրույն և կենսունակ էին, քանի որ նաև վարչատարածքային հարցերում էին ինքնուրույն և ինքնաբավ: Դրանք, լինելով ինքնուրույն բռունցք, ենթարկվում էին ուղիղ գլխավոր հրամանատարությանը (թատերաբեմի հրամանատարության՝ իմա Արցախյան ինքնապաշտպանական ուժերի հրամանատար): Լինելով ինքնուրույն միավոր՝ ենթարկված չէին միջանկյալ այլ օղակի: Պարզ ասած՝ նրանք, լինելով գունդ-բրիգադ օղակի զորամիավորում, իրենց գլխին չունեին մեկ այլը, օրինակ՝ դիվիզիա կամ կորպուս, հետո նոր՝ գլխավոր հրամանատարություն: Այս հանճարեղ օպերատիվ-մարտավարական լուծումը, որը գտել էին հայ զինվորականները մարտի պայմաններում, հետագայում պիտի ամրագրվի աշխարհի ուժեղագույնների կողմից՝ որպես օրինաչափություն: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբներին ամերիկյան և արևմտյան այլ բանակներում լայնորեն սկսվեց մեքենայացված/մոբիլիզացված-արագաշարժ բրիգադների ներդրումը (Written by Victor O'Reilly for Congressman Jim Saxton, D21 Aug 22, 2003. p. 103-108.cochraneinst@adelphia.net; Формирование механизированных бригад “Страйкер” в сухопутных войск США. 20.08.2010. http://www.military-informant.com/index ... clYxfmeMZk):

Իհարկե, դժվար է ասել, թե ամերիկյան բանակում ուսումնասիրել են Արցախյան պատերազմի փորձը, սակայն ենթադրել, որ իրենք ևս իրենց փորձով եկան այդ եզրակացությանը, կարելի է: Դրանք, ըստ էության, արդեն իրենց բազմակի արդարացրած ՊՇ-ների մոդելներն էին, որոնք ուղղակի շարժունակության և ծանր զինատեսակների ավելի մեծ հնարավորություններ ունեին: Դրանց գումարած օդուժի հնարավորություներ և այլն: Դրանք մեր ՊՇ-ների նման ուժեղացված բրիգադներ էին, որոնց վերադասությունից հանվել էին դիվիզիան և կորպուսը: Դա նրանց հաջողվել էր նախ կրակային և շարժունակության հզորացման հաշվին, սակայն ամենամեծ հարցը կառավարելիության աստիճանի բարձրացումն էր, որը լուծվել էր ցանցակենտրոնության շնորհիվ՝ տիեզերական կառավարում, ԱԹՍ-ներ և այլն, իսկ մեզանում՝ փորձի ու հմտության շնորհիվ: Նույն փորձը ռուսական բանակն անցավ 2008թ. պատերազմի ժամանակ և այդ դեպքում ևս խնդիր դրվեց դասական գնդերից անցնել բրիգադների և վերացնել նույն միջանկյալ դիվիզիա-կորպուս օղակը: Այսինքն՝ ռուսական բանակը այդ ամենը ևս իր կաշվի վրա զգաց միայն 15 տարի հետո:

Մենք կյանքի փորձով աշխարհում առաջին անգամ դասական՝ գլխավոր հրամանատարություն-բանակ-դիվիզիա-բրիգադ-գունդ մոդելից անցում էինք կատարել գլխավոր հրամանատարություն-կիրառող ուժեր մոդելին, որը ռազմագիտական լեզվով կարելի է անվանել՝ Կառավարվող ապակենրոնացում: Սա, ըստ էության, հինգերորդ սերնդի պատերազմների հիմնական տարրերից մեկն է, որը հետո կամրագրեն արևմտյան ռազմական տեսաբանները: Նման մոդելը առաջին հերթին շեշտակի բարձրացնում է զորքերի կառավարելիությունը, ինքնուրույնությունը և այլ բաղադրիչներ, որոնք ընդհանուր բերում են զորքերի կիրառման արդյունավետությանը:

Աշխարհի բոլոր հզորագույն բանակները, որոնք մեծ հաղթանակներ են տարել, օժտված են եղել հատկապես հրամանատարների տաղանդով, խիզախությամբ, նվիրվածությամբ, պատրաստությամբ և մասնավորապես անձնակազմի՝ ավանդական հատկանիշներից զատ, նաև՝ գործողությունների ազատության հնարավորությամբ: Հայկական բանակը, ըստ էության, իր ենթականերին տվել էր ազատ գործելու հնարավորություն, ինչը, իհարկե, փորձի և վստահության պաշար է պահանջում, սակայն նախ և առաջ ընդգծում էր հայ տեսակի ինքնուրույն անհատականություն լինելու լավագույն հատկանիշները: Եվ այդ ամենը զարմանալի էր մասնավորապես այն առումով, որ ՊՇ-ներում, զրահախմբերում և մարտական ստորաբաժանումներում ներգրավված էին նվազագույն քանակի մարտիկներ, որոնք, առանց համապատասխան կապի և կառավարման միջոցների, հաջող էին գործում և համագործակցությունը բարձր մակարդակի էր: Այսինքն՝ այն, ինչ աշխարհի հզորները հետո պիտի անեին՝ շնորհիվ նոր մակարդակի կառավարման համակարգերի, հայկական ուժերը արեցին դա ավելի շուտ և առանց այդ կապի համակարգերի:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 12:05 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Բացի ՊՇ-ների հաջող գործողությունների, զրահախմբերի և հրետանու կիրառման առանձնահատկություններից, կարող ենք նշել նաև այլ գործոններ: Ինչպես տեսնում ենք, հայ հրամանատարները գտել էին այնպիսի մարտավարական, օպերատիվ, ռազմավարական, կամզակերպչա-կառուցվածքային լուծումներ, որոնք ռազմարվեստի ամենաառաջավոր լուծումներն էին և դա ապացուցեց համաշխարհային փորձը: Նույն այդ ժամանակ մեծ զարգացում ապրեց հետախուզությունը, առանց որի չէր իրականացվում ոչ մի մարտական գործողություն: Հայ հետախույզները աննախադեպ գործողություններ են իրականացրել: Մարտական գործողությունների ապահովման մեջ առաջնային նշանակություն տրվեցին ռադիոհետախուզությանը, ռադիոպայքարին, քողարկամը և մոլորեցմանը: ՌԷՊ միջոցները արդեն Մարտակերտի ազատագրության ժամանակ կարողացան լուրջ վնասներ պատճառել հակառակորդին, իսկ ռադիոխաղերի միջոցով հակառակորդի հրետանին սխալ կրակ բացեց յուրայինների վրա (Գ. Հարությունյան, Մեր հաղթանակները: Եր., 2012թ., էջ. 318-322):

Իսկ 1993թ. օգոստոսի 22-ից կայանների անձնակազմները Գորիսին ու Կապանին սպառնացող թշնամական հենակետերի ոչնչացման գործողության ընթացքում հաջողությամբ իրականացրին հակառակորդի ռադիոկապերի ռադիոէլեկտրոնային ճնշումը և բազմիցս արժանացան այս ուղղության զորքերի հրամանատարության խրախուսանքներին:

Հակառակորդի ավիացիայի կայուն ղեկավարումը խախտելու և կողային ՌԼԿ-ների հուսալի ճնշումն ապահովելու նպատակով 1994թ. մի ստորաբաժանումը տեղափոխվեց արևելյան ռազմաճակատ և անձնակազմի հմուտ ու գրագետ ղեկավարման շնորհիվ զգալի ավանդ ունեցավ հայրենիքի օդային սահմանների պաշտպանության գործում:

Ռազմական տեսանկյունից կատարվում էին գլուխգործոցներ, որոնք ուսանելի են հատկապես ապագա գործողությունների համար:

Ընդհանուր առմամբ հայոց բանակը այդ նույն մարտական գործողությունների մեջ շարունակում էր կազմավորման իր հստակ գործընթացը:

Բանակաշինության գործը մարտական գործողություններին զուգահեռ ընթանում էր իր փուլերով:

Ստեղծվում էին նորանոր ստորաբաժանումներ, և զորատեսակների աշխատանքը դառնում էր ավելի կազմակերպված ու արդյունավետ: 1993թ. մարտական գործողությունների վարման մարտավարական մոտեցումների տրամաբանության և 1918թ. Սարդարապատ-Ապարան-Ղարաքիլիսա ճակատամարտի վարման մարտավարության մեջ կա հստակ մի ընդհանրություն. երկու դեպքում էլ հայկական ուժերը, լինելով սակավաթիվ, իրենց հիմնական գործողությունների արդյունավետությունը կառուցում էին մոբիլ խմբերի զորաշարժերի վրա, արագ գրոհում ու ճեղքեր բացում, արագ թևանցում ու շրջանցում, խուսափում ճակատային արյունալի մարտերից՝ հակառակորդին կանգնեցնելով փաստի առաջ: Իսկ նման մարտական գործողությունների վարումը պահանջում է զորքերի հստակ ու անսխալ կառավարում, անթերի իրագործում և խիզախություն: Այդ ժամանակ չունեցած կապի միջոցներին փոխարինում էր հրամանատարի տաղանդն ու հմտությունը, զորքերի ընկալումը և փորձը, չունեցած պահեստային ուժերին փոխարինում էին մահապարտները, որոնք երբեք չէին նահանջում, երբեք տեղի չէին տալիս ու հակառակորդին ստիպում էին փախչել: Ահա այսպիսի հատկանիշներն ու այլ գործոններ են օգնում հաղթանակներ տանել այն տեղերում, որտեղ հաղթանակները հաշվարկների դեպքում անհնար են լինում: Արցախյան պատերազմը իր տեսակով դասական տեղային պատերազմ դարձավ հատկապես 1993-1994թթ.: Հայկական բանակի ստորաբաժանումները միջոցների սակավության պատճառով մարտական գործողությունների ժամանակ զուտ մարտավարական խորության վրա 1կմ ճակատով կարողանում էին ապահովել հետևյալ խտությունը`
• 0.2-0.4 գումարտակ
• 1-5 տանկ, բացառիկ պահերին մինչև 7
• 2-5 հրանոթ, բացառիկ պահերին մինչև 10
• 1-2 հակատանկային միջոց, կարճ ժամանակով մինչև 5
• 200-300 հակատանկային և հակահետևակային ական
Նույն ժամանակ հակառակորդը կարողացել է ապահովել`
• 0.5-1 գումարտակ
• 7-10 տանկ
• 7-15 հրանոթ
• 5-10 հակատանկային միջոց
• 300-500 հակատանկային և հակահետևակային ական
• 10-15 մարտական թռիչք օդուժի համար

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 12:08 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Աշխարհում քիչ երկրների է հաջողվել հարթավայրում ձեռնարկել հարձակողական գործողություններ վարել՝ ի սկզբանե ունենալով հակառակորդից 2-3 անգամ ավելի քիչ ուժեր, երբեմն դասական պահանջներից էլ սակավ միջոցներ: Սակայն դրանցից էլ ոչ մեկին չի հաջողվել ընդամենը 100-150 միավոր զրահատեխնիկայով, ընդհանուր ուժերով զիջելով հակառակորդին, մոտ 3000-ոց զորքով, ընդամենը 4-4,5 ամսում ազատագրել մոտ 6000 կմ2 տարածք: Զորաշարժերը իրականացվում էին մեծ արագությամբ, որը մարտի համար հնարավոր չէր համարվում, զրահատեխնիկան միշտ զինված էր նախատեսվածից սակավ մարտապաշարով, սակայն խնդիրները կատարում էին փայլուն: Գործողությունների ժամանակ պլանային ժամանակացույցերը քիչ էին խախտվում, սակայն եթե անգամ այդպիսիք լինում էին, եթե առաջանում էին շեղումներ, ապա հրամանատարների ճիշտ կողմնորոշման, իրավիճակի ճիշտ գնահատման շնորհիվ ամեն ինչ արագ շտկվում էր այնպես, որ հարձակման ընդհանուր մտահղացմանը հավատարիմ լինի:

1993թ. ազատագրական գործողությունների ավարտից հետո, օգտագործելով հրադադարի ռեժիմը և քաղաքական իրավիճակը՝ Ադրբեջանի նոր ղեկավարությունը, կատարելով ուժերի և միջոցների վերախմբավորում և կուտակում: 1993թ. նոյեմբերի սկզբներից մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը հարաբերական անդորր էր տիրում:

Դեկտեմբերի երկրորդ կեսին ադրբեջանցիները լայնածավալ հարձակումով կարողացան հասնել մասնակի հաջողությունների: ԼՂՀ ՊԲ-ի ուժերը անհավասար մարտերում դեկտեմբերի 26-ին ստիպված էին թողնել 13 պահակակետ Փափռավենդի մերձակայքում, մեկ դիրք Մարտունու Աղբուռուն գյուղի մոտ, իսկ դեկտեմբերի 28-ին Թալիշ և Մատաղիս գյուղերը: Դրությունը հատկապես ծանրացավ Փափռավենդ-Քենգերլի տեղամասում: Ադրբեջանցիների ահագնացող ճնշմանը դիմակայելու համար Մահսուդլու-Փափռավենդ-Պուշկի յալ բնագծում պաշտպանական մարտերի մեջ մտցվեցին 4-րդ, 5-րդ և Կենտրոնական ՊՇ-ների և 71-րդ առանձին ՄՀ գումարտակի ուժերը, որոնք հաջողությամբ անդրադարձրեցին մեծաթիվ հակառակորդի գրոհները, իսկ դեկտեմբերի 29-ին կեսօրին հակահարձակումով ոչ միայն վերականգնեցին նախկինում կորցրած դիրքերը, այլև հաջողությունը Բոյահմեդլիի ուղղությամբ զարգացնելով, վերականգնեցին Սաֆուլուի և հարակից բնակավայրերի ադրբեջանական կրակակետերը:

Մինչև տարվա վերջին օրը տևած մարտական գործողությունները, որոնք աննախադեպ էին, բերեցին նրան, որ հակառակորդը չնչին հաջողությունների հասավ, սակայն կորցրեց մոտ 700 զինվոր և հայկական հակադարձման ուժերը հասան մինչև Թարթառի ջրանցքի աջ ափը: Հայկական զորքերը ապացուցեցին, որ իրենց հարձակմանը դիմանալ անհնար է, իսկ պաշտպանվելուց հետո ամենափոքր հնարավորությունն անգամ օգտագործում են կրկին հարձակման նետվելու համար:

Նոր տարվա առաջին իսկ օրերին հակառակորդը, կրկին կուտակելով մեծ ուժեր, փորձեց ճեղքել ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը և, ոչ ավելի, ոչ պակաս, շրջապատել հայկական ընդհանուր ուժերը: Մարտի էին նետված, այսպես կոչված, Բաքվի հատուկ նշանակության ջոկատները, աֆղան մոջահեդներ և այլ վարձկաններ: Վերախմբավորումներ կատարելով՝ ադրբեջանցիները Հորադիզի ուղղությամբ 5 կմ ճակատում խորացան մինչև 15 կմ, այս տեղամասում ՊԲ-ի համար ստեղծվել էր անբարենպաստ իրադրություն և առաջխաղացումն ամեն գնով շարունակող հակառակորդի դեմ մարտերում հայկական կողմը ևս անդառնալի կորուստներ էր ունենում:

Հունվարի 11-ին առավոտյան հուժկու կրակով (ներգրավվեց հրետանի, օդուժ և զրահատեխնիկա) հարավում սկսվեց նոր հարձակում: Երկկողմանի ծանր մարտերում ադրբեջանցիների առաջխաղացումը կանգնեցվեց: Այստեղ արժե ընդգծել պաշտպանության գրագետ կազմակերպումը և պաշտպանվող ուժերի համագործակցությունը հիմնական հարվածները չեզոքացնելու համար:

Այդ օրը Հակոբ-Կամարի մոտ հայկական բանակը գլխովին ջարդեց հատուկ նշանակության 77 հոգանոց խմբին, իսկ մի քանի օր անց ամեն ինչ փոխվեց, ամենուր ջախջախված, գերված ուժեր էին, ոչնչացվում էին ամբողջ վաշտերով ու գումարտակներով:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 12:09 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 21794
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 11

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ադրբեջանցիներին չօգնեց նույնիսկ զրահամեքե¬նաների կորպուսը: Դրա շնորհիվ արդեն հունվարի 12-ին հակահարձակումով ոչնչացվեցին ադրբեջանցիների ռազմական հենակետերը Կորգան, Աշաղի, Աբդուռահմանլու և Յուխարի Սեյիդահմեդլու բնակավայրում: Իսկ հունվարի 26-28-ին հակառակորդը հարթավայրային հարավ-արևելյան հատվածում զրահատանկային մեծ կորուստներ կրեց: Ադրբեջանական հարձակումը լայնածավալ էր, և թշնամին ուղղակիորեն գրոհում էր նաև ՀՀ-ի վրա, ինչը իրենք նույնիսկ չէին թաքցնում: Մի շարք հարձակումներ ձեռնարկվեցին Մարտակերտի հեռուստաաշտարակի ուղղությամբ, որոնք սակայն առավելապես ուշադրությունն Օմարից շեղելու նպատակ էին հետապնդում: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարությունն Օմարի շրջանում կենտրոնացրեց 3-րդ, 4-րդ, 5-րդ և ԿՊ շրջանների 71-րդ և 51-րդ առանձին ՄՀ գումարտակների ուժերը և հունվարի 24-ին կանգնեցրեց հարձակումը: Հաջող էր պաշտպանությունը նաև մյուս տեղամասերում, որտեղ ևս կասեցվեց ադրբեջանցիների առաջխաղացումը:

Փետրվարի սկզբներին ՊԲ-ի ուժերը հաջորդական հարվածներով իրականացրեցին Օմարի վերագրավման օպերացիան, որն ավարտվեց փետրվարի 18-ի առավոտյան՝ լեռնանցքի վրա վերահսկողության հաստատումով:

Սակայն շուտով Քարվաճառում հակառակորդի խմբավորումը սառեց ու լիովին ջախջախվեց:
Թեև ադրբեջանցիները հյուսիսում կատարյալ պարտություն էին կրել, չէին հրաժարվում հարձակողական գործողություններից: Փետրվարի վերջին հիմնական հարվածի ուղղությունն ընտրվեց հարավ-արևելյանը՝ Աշաղի Սեյիդահմեդլու բնակավայիրից մինչև Հորադիզ բնագիծը՝ դեպի Ֆիզուլի ընդհանուր ուղղությամբ: Ադրբեջանցիները չկարողացան արդյունքի հասնել: Ավելին՝ հակահարձակումով ինքնապաշտպանական ուժերը մարտի սկզբին ոչնչացրեցին Հորադիզ գյուղի և 271.8 բարձունքի կրակակետերը:

Ավելի քան մեկ ժամ տևած մարտում ադրբեջանցիները ետ շպրտվեցին Աղդամի ուղղությունից, իսկ Օմարում այդպես էլ ոչինչի հասնել չկարողացան և ստիպված վերադարձան ելման դիրքերը:

Ապրիլի սկզբին ադրբեջանցիները նոր հարձակում ձեռնարկեցին Լևոնարխ ու Մատաղիս գյուղերի շրջանում: Հակահարձակումով (ապրիլի 10-ին) ՊԲ-ի ուժերը Գյուլիստան ու Թալիշ ուղղությամբ մի շարք բարձունքներ գրավեցին, իսկ երկու օր անց մտան Վերին Չայլու և Լևոնարխ:

Ապրիլի 16-ին ճնշվեց Գյուլիջայի կրակակետը (Մարտակերտից հարավ-արևելք), որը լայն հնարավորություններ էր ստեղծում թևերում գործող ուժերին՝ առաջխաղացումը զարգացնելու համար: Ապրիլի 18-ին 5-րդ ՄՀ բրիգադի ստորաբաժանումները, մի շարք բարձունքներ գրավելով, ընդհուպ մոտեցամն Թոփկարակոյունլու գյուղին:

Այս ընթացքում համառ պաշտպանությամբ աչքի ընկան Աշաղը Սեյիդահմեդլուից հարավ բնագծում դեպի Ֆիզուլի ձգտող ադրբեջանցիների դեմ գործող ուժերը:

Ապրիլի վերջին և մայիսի սկզբին ահեղ մարտեր էին մղվում Կարմիրավանի ազատագրման համար: Գյուղը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Այստեղ ադրբեջանցիները մեծաթիվ ուժեր էին կենտրոնացրել, քանի որ Կարմիրավանի կորուստը ՊԲ-ի ուժերի առջև մեծ հնարավորություններ էր բացում Յարմջայի ու հարակից պաշտպանական բնագծերը վերցնելու համար: Ադրբեջանցիների դրությունը բարդանում էր նրանով, որ այս ընթացքում ՊԲ-ի ուժերը իրենց հսկողության տակ էին առել Աղդամ-Բարդա մայրուղին, որը զգալի դժվարություններ էր ստեղծում առաջին գծի մատակարարման և վերախմբավորումներ իրականացնելու գործում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 16 ]  На страницу 1, 2  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB