Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 13 дек 2017, 04:47

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 16 ]  На страницу Пред.  1, 2
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Военное искусство армян в Арцахской войне
СообщениеДобавлено: 28 мар 2014, 12:10 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 22387
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մարտակերտում գրեթե միայն 5-րդ կամավորական բրիգադի կողմից իրականացված հակահարձակմանը չէին դիմանում ադրբեջանական երկու՝ 702 և 707-րդ բրիգադները, ՆԳՆ գունդը և այլ օժանդակ ուժեր, որոնց թիկունքում էլ կանգնած էին արգելափակիչ ստորաբաժանումները:

Կարճ հրադադարից և հերթական բանակցություններից հետո Բաքուն մարտի 3-ին կրկին վերսկսեց հարձակումները: Ձմեռային-գարնանային ընդհանուր ավանտյուրան Ադրբեջանի վրա նստեց մեծ նյութական կորուստներ, մոտ 8000 ոչնչացված զորախումբ, 100 միավոր զրահատեխնիկա և այլն: Հայկական կողմը չգիտեր՝ որտեղ թաղի այդքան դիակ: Ապրիլի կեսերին հայկական ուժերը շատ արդյունավետ հարձակումներ իրականացրին Մարտակերտի ուղղությամբ՝ մեկը մեկի հետևից ազատագրելով մի քանի բնակավայրեր՝ ընդհուպ մոտենալով Գյուլիստանին:

5-րդ բրիգադի, Տիգրան Մեծ ջոկատի և Մարտակերտի հատվածի ինքնապաշտպանական ուժերի այս գործողությունները նոր տեսակի գլուխգործոց էին այն իմաստով, որ հարձակում էին զարգացնում դժվարամատչելի, լեռնաանտառային տեղանքում, խոշոր ձորերի ու բնական այլ արգելքների պայմաներում, որտեղ հակառակորդի ուժերը առնվազն երեք անգամ գերազանցում էին: Այստեղ հայկական ուժերը փայլուն կիրառում էին պարտիզանական մարտավարությանը բնորոշ փոքր խմբերով շրջանցումները, թիկունքային հարվածները, շեղող և այլ գործողություններ: Եվ այս ամենը այն դեպքում, երբ Թարթառի ընդհանուր պաշտպանական բնագիծը ադրբեջանցիները փորձել էին վերածել անառիկ բնագծի (հաճախ այստեղ էր այցելում Հեյդար Ալիևը), ձեռնարկվել էին բացառիկ միջոցառումներ: Դեռ 1993թ. ադրբեջանական բանակը, չսահմանափակվելով դաշտային դատարաններով, ըստ էության, Հայրենական Մեծ պատերազմից հետո երկրորդ անգամ ստեղծել էր պատժիչ, արգելափակիչ խմբեր: Այսինքն՝ ադրբեջանական պատժիչ խմբերը, թիկունքում կանգնած, գնդակահարում էին մարտից փախչող սեփական զորքին (Ս.Օհանյան, Հայկական Բանակի 20-ամյա տարեգրությունը, համառոտ ուրվագիծ: Եր., 2012, էջ. 143): Եվ նման պայմաններում հայկական սակավաթիվ ուժերը, համառ դիմադրությունը կոտրելով, հաղթահարել էին Թարթառի աննախադեպ պաշտպանական բնագիծը և սպառնում էին ազատագրել Թարթառն ու Բարդան: Ահա, թե ինչ պայմաններում էր Ալիևը Մոսկվայից հրադադար խնդրում (Ադրբեջանն ինքն է խնդրել 94-ի հրադադարի մաիսն. Կազիմիրով, 15 նոյեմբերի 2010. http://www.haynews.am/hy/archive-16197):

Հայոց փառավոր հաղթանակների հիմնական հաջողությունը որոշ հեղինակներ կապում են առաջին հերթին ադրբեջանական քաղաքական անկայունության հետ, սակայն շտապենք հիշեցնել նրանց, որ 1993թ. ավարտին սկսված ադրբեջանական ամենալայնածավալ հարձակման ժամանակ Ադրբեջանում անկայունություն չկար: Այդպիսին չէր իրավիճակը նաև 1994թ. գարնանը, երբ ադրբեջանական հարձակումները շատ ավելի մեծամասշտաբ էին ու կազմակերպված: Ահա այսպես ավարտվեցին մարտական գործողությունները, ահա այսպիսի զարգացումների արդյունքում էին ադրեբեջանցիները խնդրագրեր ուղարկում, հրադադարի համար:

Արծրուն Հովհաննիսյան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 16 ]  На страницу Пред.  1, 2

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB