Վիեննայի ճակատամարտ - Տեղի է ունեցել 1683 թվականի սեպտեմբերի 11-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի երկամսյա պաշարումից հետո, մի կողմից Օսմանյան սուլթանության, իսկ մյուս կողմից Հռոմեական "սրբազան" կայսրության, Լեհական թագավորության և նրա դաշնակիցների միջև: Այս ճակատամարտում քրիստոնյաների հաղթանակը վերջնականապես վերջակետ դրեց Օսմանյան կայսրության՝ դեպի Եվրոպա արշավանքներին, իսկ Ավստրիան առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում դարձավ Կենտրոնական Եվրոպայի ամենահզոր տերությունը: Քրիստոնյաների բանակը կազմում էր մոտ 90.000, թուրքերին՝ 200.000 ռազմիկ:
Իսկ այժմ ԶԱՐՄԱՑԵՔ, քանզի արդյունքում պարզվում է, որ Եվրոպական և, ընդհանրապես քրիստոնեական ողջ քաղաքակրթության համար վճռական նշանակություն ունեցած այդ ճակատամարտում ամեն 18-րդ զինվորը հայ էր՝ հայերը ճակատամարտին մասնակցել են Լեհական թագավորության բանակի կազմում գործող 5.000 հոգանոց առանձին հետևակ գնդով և, դատելով ճակատամարտի ընթացքից, զգալի դեր են ունեցել դրանում:
Ցավն ինչումն է՝ մեդիատարածքը լցված առօրեական, կենցաղային և ոչինչ չնշանակող ինֆորմացիայի ֆոնին այս մասին գործնականում ոչ-ոք ուղղակի չգիտի, իսկ մեր մեդիա-արքաներն էլ ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որ խոսվի սրա ու սրա նման բազմաթիվ այլ փաստերի մասին...
Այս ճակատամարտին հայերի մասնակցության մասին հայտնում է Սադոկ Բարոնչը (Barącz S. "Rys dziejów ormiańskich" - Tarnopol, 1869 (Բարոնչ Ս. «Հայոց պատմության ուրվագծեր» (լեհերեն), Տեռնոպոլ 1869), որը, խոսելով այս ճակատամարտին մասին, հայտնում է, որ (էջ 68). «Այդ գործին միացան 5.000 ալեբարդակիր հայեր և ըստ երևույթին դա վերջին անգամ էր, որ նրանք հավաքվում էին այդքան մեծ քանակությամբ»` այս խոսքերը հաստատելով «79-րդ» հղումով: Հիշատակված հղումի տողատակում համապատասխանող տեղում էլ կարդում ենք, որ այս տեղեկությունը նա վերցրել է Կրակովի գրական հավաքածուի 4-րդ հատորի 94-րդ էջում (Zbieracz literacki Kraków 1838 T. IV. str. 94) բերված մի անանուն հեղինակի նամակից, ուղղված ինչ որ մեկին Սիլեզիայում և թվագրված 1683 թ-ի օգոստոսի 27-ով: Այդ նամակում ասվում է. «Այնտեղ էին նաև 5.000 հայեր, որոնք առանձնանում էին: Նրանք երկար, կարմիր գլխարկներ և թևնոցներ, ինչպես նաև երկար տաբատներ ունեին, կարծես վոլխովներ լինեին, իսկ զենքերից էլ նրանք կրում էին մուշկետներ և կացիններ: Նրանք նաև վրան խաչն ու իրենց զինանշանը պատկերող դրոշներ ունեին»:
_________________ Приходите в мой дом...
|