1605 թ-ի հուլիսի 26-ից 27-ը Վանի ճ-մ-ում Սեֆյանների շահության բանակը (30.000) հաղթեց Ջղալզադե Յուսուֆ Սինան փաշայի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 30.000, 150 հրանոթ): Սրա կապակցությամբ սիրում եմ այս էպիզոդը և միշտ այն եմ հիշում, երբ մեջտեղ են բերում ճապնական սամուրայներին ու կատանաները և սկսում են պնդել, թե Մերձավոր Արևելքի զենքերն այն չէ:
«Օսմանցիներին հալածելիս` երկու պարսիկներ, հետապնդելով նրանց և քշելով, հասցրին մինչև բերդի դուռը: Եվ ահա, երբ օսմանցիները մտան պարսպի մեջ, այնտեղ երկու պարիսպների միջև մտան նաև պարսիկները, որոնց կոչում են Սիրհաճ: Երկուսից մեկին օսմանցիք բռնեցին և տարան, իսկ մյուս պարսիկը այնտեղ մի օսմանցու սպանեց և իրեն վերցրեց օսմանցու գլուխը: Ապա` նույն պարսիկը վերցրեց իր թաշկինակը, ձգեց դեպի երկինքը և ներքևի կողմից քաշեց իր սուսերը, որից հետո, օսմանցիների ու Ջղալօղլու առջև կտրելով, ԵՐԿՈՒՍԻ ԲԱԺԱՆԵՑ ԹԱՇԿԻՆԱԿԸ: Այս բանը Ջղալօղլին իր աչքով տեսավ, քանի որ նստած էր պարսպի վրա այդ տեղին մոտիկ: Եվ, երբ Ջղալօղլին այս տեսավ, սեփական թաշկինակը դրեց աչքերին ու արտասվելով լաց եղավ, քանզի իր հոգում իմացավ սեփական ազգի պարտությունը և պարսիկների հաջողությունը, իսկ այն պարսիկը, որ իր թրով զարկեց և կտրեց սեփական թաշկինակը, դուրս եկավ պարսպից ու գնաց և խառնվեց իր գնդին՝ պարսից զորքերում...» (Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 6):
_________________ Приходите в мой дом...
|