Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 22 сен 2018, 18:17

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 60 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Проблема управление войсками на поле боя: Как это было?
СообщениеДобавлено: 06 янв 2015, 15:08 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Вот и косвенное упоминание про защитных стен в Армении:

Когда же установился мир между греческим царем и персидским царем, тогда персидский царь Шапух организовал свои войска и пошел войною на армянского царя Аршака. Пограничная стража армянского царя, стоявшая в Атрпатаканском Гандзаке, заблаговременно об этом известила царя Аршака, еще до прихода (Шапуха) в пределы Атрпатакана.

Заметьте, что армянская стража узнала об этом ещё до прихода Шапуха в Атрпатакан. Кстати, граница Армении простиралась до Атрпатаканского Гандзака и даже южнее.

Вот более крупная добыча. :)

Сперва бдэшх Алдзника и бдэшх Ноширакана, и Махкер-туна, и Нихоракана, и Дасна, и все Алдзникское нахарарство, их войска и алдзникский род восстали против армянского царя Аршака, поехали и предстали перед персидским царем Шапухом, а сами построили стену с той стороны Армении, которая называется Дзора, поставили ворота и свою страну отделили от Армении.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема управление войсками на поле боя: Как это было?
СообщениеДобавлено: 06 янв 2015, 20:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24190
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Косвенное, да, возможно, но не прямое...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема управление войсками на поле боя: Как это было?
СообщениеДобавлено: 06 янв 2015, 23:28 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Но Вы обратите внимание на построенную ахдзникцами стену, разве это не означает, что армяне тоже строили стены для охраны границ? ;)


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Проблема управление войсками на поле боя: Как это было?
СообщениеДобавлено: 07 янв 2015, 18:23 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24190
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Воин джан, это в общем известный факт :) Известные "капан"-ы, которые разбросаны по всей Армении, именно об этом и свидетельствуют...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 09 янв 2015, 14:22 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Возможно.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 09 янв 2015, 15:23 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24190
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
По другому не могло быть :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 06 сен 2015, 14:31 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
ՄԵԾ ՀԱՅՔԻ ՌԱԶՄԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ



Բերդաշինությունը Հայաստանում սկզբնավորվել է հնագույն ժամանակներից սկսած: Դեռևս մեգալիթյան շրջանին վերաբերող աշտարակավոր կոթողներում (բոլորակ աշտարակներ) նկատվում են պաշտպանական նպատակներով կիրառված ամրակուռ պատեր, որոնց միակ բացվածք հանդիսացող մուտքը տեղադրված է գետնից 3մ. բարձրության վրա [1]: Որպես հնագույն պատսպարաններ, օգտագործվել են բնական քարանձավներն ու այրերը, որոնք հաճախ տարածվել են գետահովիտների երկայնքով ուղղահայաց ժայռապատերին` անհրաժեշտության դեպքում քողարկվելով քարաշեն պատերով [2]: Հայաստանը լեռնոտ երկիր է և որպես այդպիսին շատ հարուստ քարայրներով: Ինքնին պարզ է, որ այդպիսի մի երկրում նախնադարյալ մարդկանց համար հին քարի դարում ամենից ավելի համար պատսպարան կարող էին լինել և իրոք եղել են քարայրները [3]: Քաղաքաշինական իմաստով պաշտպանական միջոցառումների կազմավորումն ու զարգացումը ի հայտ են եկել նախաուրարտական առաջին բերդշեներում [4]: Խոշոր քաղաքները, որպես կանոն, հիմնադրվել են բլուրների շուրջ, որոնց գագաթներին կառուցվել են հաստատուն պարսպապատերով շրջապատված անառիկ միջնաբերդեր: Պաշտպանական այդ սկզբունքով են կառուցվել Նազրանին (Աշտարակի շրջան), Շամիրամի (Թալինի շրջան), Լճաշեն (Սևանի շրջան), Սարուխան, Լանջաղբյուր (Կամոյի շրջան), Ուզ (Սիսիանի շրջան) բերդաշենները, որոնց հատակագծային լուծումները ռազմավարական առումով արվել են տեղանքի առանձնահատկություններից ելենլով: Որպես պաշտպանական միջոց, օգտագործվել են քարակերտ, հաստավուն որմնահեցերով պատեր և բնական ժայռակերպ խոչընդոտներ, որոնց համատեղ օգտագործումն ստեղծել է միասնական հատակագծային հորինվածք: Երբ միջնաբերդի շուրջ տարածվող բնակեցված տարածքն ընդարձակվել է, կառուցվել են լրացուցիչ պարսպապատեր, որոնք թշնամու անակնկալ հարձակումներից անվտանգ էին դարձնում շահաստանները: Այս շրջանի տարբեր բնակավայրերի ուսումնասիրությունը բացահայտորեն վկայում է, որ քաղաքաշինության բնագավառում գոյություն է ունեցել պաշտպանական նկատառումներից բխած օրինաչափ սկզբունքներ, որոնք իրենց ստույգ դրսևորումն են գտել քաղաքների տեղընտրման, դիրքորոշման և կառուցապատման մեջ: Նախաուրարտական և ուրարտական շրջանում սկզբնավորված ռազմապաշտպանական շատ սկզբունքներ [5] հետագայում փոխանցվել են հայ թագավորներին ու իշխաններին, որոնք սոցիալ-տնտեսական, քաղաքական, վարչական և ռազմավարական պահանջներից ելնելով, շարունակել և զարգացրել են պաշտպանական կառույցների ճարտարապետությունը: Պաշտպանական շինությունների կառուցման համար կարևոր գործոն է երկրի բնաաշխարհագրական ամբողջ կառուցվածքը, քանի որ յուրաքանչյուր բերդ կամ ամրոց իր դիրքային ու հատակագծային վերջնական լուծումն ստանում էր ռազմական պահանջներից և ընտրված տեղանքի բնական առանձնահատկություններից ելնելով: Այս առումով բերդաշինության զարգացման համար հայկական լեռնաշխարհը շատ հարմար էր: Հայկական թագավորության տարածքը սահմանազատված էր լեռնաշղթաներով, որոնցում պարփակված 300000 քառ. կմ. լեռնային տարածքը ծովի մակերևույթից ավելի բարձր է, քան Անդրկովկասի ու Միջագետքի դաշտավայրերը, Իրանական և Անատոլիական բարձրավանդակները: Դիրքորոշման կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ, գտնվելով Արևելքի և Արևմուտքի ջրբաժանի վրա, հաղորդակցական կարևոր ուղիներից շատերը անցել են Հայկական լեռնաշխարհով: Այդ տեղանքի լեռնային գոգավորությունների` տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաշղթաները իրար հատվելով կազմել են ներփակ, միջլեռնային շրջաններ: Մեծ Հայքի թագավորության 15 նահանգների` աշխարհների, սահմանազատումը հիմնականում կատարվել է աշխարհագրական այս պայմանների առանձնահատկություններից ելնելով: Շրջակա լեռնաշղթաներից դեպի միջնաշխարհ կարելի էր թափանցել բնական լեռնանցքներով, որոնք փաստորեն ծառայել են որպես սահմանային դարպասներ: Դրանցում մաքս գանձելու և սահմանային ճանապարհահատվածը հսկելու նպատակով շատ հաճախ լեռնագագաթներին կառուցվել են բերդամրոցներ, որոնց երկկողմանի ժայռալանջ բերդակերպ պատնեշները անհնարին էին դարձնում վերջինների շրջանցումը: Քարավանները պատվիրակությունների և դեսպանների պահակախմբերը, ստիպված էին բանակցություններ վարելուց հետո միայն, շարունակելով ճանապարհը, մուտք գործել միջնաշխարհ: Այդպիսի ամրոցներից են եղել` Տոմիսա (Տումեիշկի [6], Թմնիս, Թոմիս) Ծոփքում, Փոսադուռն (Փոսատոն, Գերմանոսի Փոսատոն) [7] Բարձր Հայքում, Զինթան Մարաց նահանգի և Ատրպատականի սահմանում (վերջինիս տարածքի վրա), Անգղը (Ակլ, Արկաթիանկերտ) Ծոփքում, Դաստարկը (Դաստեյրա) Փոքր Հայքում: Մեծ նշանակություն է ունեցել սահմանային շրջաններում անցնող ճանապարհների հսկողությունը, որոնք հիմնականում անցել են բնական լեռնանցքներով: Շատ պատմիչների տեղեկություններից, մեզ հայտնի են հետևյալ սահմանամերձ, ռազմական նշանակություն ունեցող լեռնանցքները. Դարիալի` <<Դուռն Ալանաց>>, <<Դուռն Աղվանից, Զորասպ, (Կելիշին), Զինթա, Ճորա պահակ >>, (Հոնաց պահակ), Կրերեաց (ՙԿիրուրի՚), Հուդայի դուռ (Գուգլակ), Կլդե-Կարնի Վիմադուրք >>, <<Զորաց լեռնանցք>>, Զորայ պահակ (Բաղեշի) <<Վահուկի լեռնանցք>>, <<Տավրոյ բերան>>, Փոստադուռն, կամ` <<Պահ դուռ>>, <<Ասորվոյ դուռ>>, <<Դուռն Կապան Կիլիկիոյ>>, <<Դրունք Հայո>>: Սահմանամերձ նահանգների լեռնանցքների հսկողությունը թագավորության ռազմավարական առաջնային խնդիրն էր: Դա է վկայում այն հանգամանքը, որ Արշակունիներին էին ենթարկվում Աղձնիքը, Կորճայքը, Նոր-Շիրականը (Մեծ Հայքի հարավային սահմանային շրջան) և Գուգարքը (հյուսիսային սահմանային շրջան): Աղձնիք նահանգում խոցելի կողմը փակում էր բնականից գոյություն ունեցող <<Տավրոյ բերան>> լեռնանցքը, ուր գտնվում էր Ձորապահակ դուռը: Կորճայք նահանգում գտնվող Կրերեաց լեռնանցքը (Ուրարտական շրջանում <<Կիրրուրի>>) հսկում էր Ալկի (Ալկեքար) պահակային ամրոցը, Նոր-Շիրական նահանգի հարավային սահմանային շրջանում, Արաքս գետի ակունքներում գտնվում էր Ձորասպ լեռնանցքը, որից հարավ կառուցված էր Զինթա ամրոցը, որը նույնպես տեղադրված է լեռնանցքի բարձրադիր գագաթին: Գուգարք նահանգի արևելյան սահմանային մասում կառուցվել է Հունարակերտ ամրոցը (Խունան), որի մոտով անցնում էր Կապաղակ-Տփղիս ճանապարհը, իսկ նահանգը եզերող Թռեղքի լեռներում գտնվում էր Կլդե-Կարնի (ՙՎիմադուրք՚) լեռնանցքը, որն ուներ կարևոր ռազմական նշանակություն: Այս ռազմահենակետերը կոչված էին պաշտպանելու Միջնաշխարհը ասորական Ադիաբենեի, Ատրպատականի (հարավային շրջան) և հյուսիսային Կովկասի ցեղերի (հյուսիսային շրջան) ներխուժումներից: Ռազմավարական իմաստով բերդերն ու ամրոցները կոչված էին պաշտպանելու թագավորության սահմանները, քարավանային կարևոր ճանապարհները, սահմանամերձ լեռնանցքները, վարչատնտեսական խոշոր կենտրոնները, կրոնական հաստատությունները: Դրանցից յուրաքանչյուրի անվտանգությունն իրականացվել է պաշտպանական տարբեր համակարգերի միջոցով, որոնք բաղկացած էին ամրոցներից, բերդերից, ռազմական կայաններից` դիրքերից [8], զորակայաններից, պահակակետերից, ամրացված հենակետերից, լիմեսներից [9], կաստելներից [10], ձմեռանոցներից [11], ամառանոցներից, դղյակներից և այլն: Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի բերդաշինությունը բնորոշվում է պաշտպանական զանազան կառույցների արագ տարածմամբ ու զարգացմամբ: Դա բացատրվում է նրանով, որ Մեծ Հայքի թագավորությունը բաղկացած էր բազմաթիվ բդեշխություններից, նախարարություններից [12], հոգևոր իշխանություններից, որոնք ամրացման կարիք ունեին: Միևնույն ժամանակ Հռոմեական և Սասանյան Պարսկաստանի հարձակումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ էր ամրացնել թագավորության սահմանները: Վերը նշված քաղաքական առանձին միավորումների պաշտպանության անհրաժեշտությունը բխում էր նաև այն հանգամանքից, որ թագավորության ներսում քաղաքական, տնտեսական, տիրույթային կամ ժառանգական պատրվակներով հաճախակի բռնկվում էին ռազմական ընդհարումներ: Արշակունիների թագավորության շրջանից սկսած (66-429թթ.)` որպես առաջնային խնդիր, ամրացվում էին թագավորության սահմանամերձ շրջանները, առևտրական ճանապարհները և խոշոր քաղաքները: Մինչև Մեծ Հայքի թագավորության տարածքի բաժանումը Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև (387թ.), Մեծ Հայքի սահմանային գոտին ամրացվել է հետևյալ ռազմական հենակետերով. հյուսիս-արևելքում` Գարդման (Գարդման), Հունարակերտ (Հունան), Կողբաքար, Ծոբ, Կաքավաքար Քուեշի (Գուգարք), հյուսիսում` Շատբերդ, Թուխարս, Կլդե-Կարնի (Գուգարք), հյուսիս-արևմուտքում` Էրախանի, Բերդագրակ, Փարանգիոն (Տայք), Սմբատավան, Փոսադուռն (Բարձր Հայք), արևմուտքում` Անի-Աղյուն կամ Անալիբնա, Դաստարակ (Դաստեյրա) (Բարձր Հայք), Քովիկ, Սոկ, Կռնի, Թմնիս (Չորրորդ Հայք), հարավ-արևմուտքում` Թիլ-Անձիտ, Հորեբերդ, Էլեգիա, Բնաբեղ Անգղ (Ծափքում), հարավում` Ալկի, Ջլմար, Սմբատաբերդ և հարավ-արևելքում` Մահակերտ Զինթա (Մարաց նահանգ): Հռոմեական կայսրության և Մեծ Հայքի սահմանային գոտում, հռոմեական կողմում, կառուցվել են հետևյալ ամրոցները. (արևմուտքից ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ), Կեռճանիս, Դաստարակ, Դասկուսա, Կիակկա, Համարա, Կոռնե, Կղավիդիաս, Մետիտա, Հուլիոպոլիս, Սուրթա, Մայակարիր, Կովռնդոն, Տուռ-Աբդին, Մավրորում ամրոցները: Այս բերդերը գոյություն են ունեցել Դ դարում: Թագավորության սահմանամերձ պաշտպանական խնդիրները չեն սահմանափակվել միայն այս համակարգով, սահմանային գոտուց ներս, լեռնաշղթաների բարձրունքներում, գետահովիտներում և ճանապարհների երկայնքով կառուցվել են ռազմական մի շարք կայաններ, որոնց նպատակը նույնպես սահմանային շրջանների ամրապնդումն է եղել: Բարձր Հայքի և Ծոփքի սահմանային շրջաններում և հատկապես Եփրատ գետի Հայկական ու Հռոմեական սահմանային պաշտպանական կառույցները, չնայած նույն նպատակով և միասնական մտահաղացմամբ են կառուցվել [13], սակայն պաշտպանական համակարգի մաս կազմող յուրաքանչյուր տարր, իրենից ներկայացնում է տարբեր հորինվածք ունեցող ռազմաճարտարապետական տիպ: Այստեղ կան և խոշոր ամրություններ` բերդեր, ամրոցներ և ռազմականացված խոշոր վարչատնտեսական կենտրոններ, և փոքր` հռեոմեական տիպի ուղղանկյուն զորակայաններ և առևտրական նշանակության միջանկյալ հենակետեր, և վերջապես, պաշտպանական խոշոր միավորների միջև տեղադրված դիտաշտարակներ [14], հսկիչ պահակակետեր և կայազորներ: Այսպիսով, ընդարձակ, գծային պաշտպանական համակարգը, որի ռազմավարական նշանակությունը չափազանց կարևոր էր, բաղկացած է եղել տարբեր նշանակության ու ճարտարապետական տարբեր հորինվածքով ստեղծված ռազմականացված հենակետերից: Մեծ Հայքի թագավորության հարավային շրջանը, հատկապես Կորճայքի նահանգը, թագավորության միջին շրջանների` Վասպուրականի և Տուրուբերանի` Ասորեստանից սահմանազատող գոտին է եղել, ուստի և պետք է այն առանձնահատուկ ամրացվեր: Այս շրջանը համարվել է Հայաստանի հարավային պաշտպանական լեռնային գոտին, Եղիշեի խոսքերով` <<Տմորիքի ամուրներ>> [15]:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 06 сен 2015, 14:32 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Կորճայքի նշանավոր բերդերից են` Տմորիսը, Ալկեն, Սրինգը [16], Ագարակը, Ջլմարը, Սմբատաբերդը [17]: Միջագետքից դեպի կենտրոնական Հայաստան տանող և Կորճայքով անցնող ճանապարհահատվածի [18] երկայնքով տեղադրված են եղել Տմորիս, Սմբատաբերդ, Ջլմար, Ագարակ, Սրինգ բերդերը, բոլորն էլ քարաշեն և տեղադրված անառիկ, ժայռալանջ բարձրունքների վրա: Պաշտպանական հենակետերի նման գծային դիրքորոշումը հնարավորություն է տվել հսկողության տակ պահել երկրի հարավային շրջանները` կենտրոնական նահանգների հետ կապող միակ մատչելի ուղղությունը: Հայաստանի մյուս կարևոր մատույցը (արևմտյան սահմանամերձ շրջան) սահմանակից էր Ծոփքին և Բարձր Հայքին: Այս շրջանի ռազմականացման գործը թագավորության ուշադրության կենտրոնում էր, քանի որ, ինչպես պատմիչներն են վկայում, սահմանային այս շրջանից է, հռոմեացի և հետագայում բյուզանդացի կայսրերը սկսեցին ձեռնարկել իրենց զավթողական արշավանքները: Սահմանային այս շրջանը հարավ-արևմուտքից մինչև արևմուտք եզերված էր Եփրատ գետի հովտով, ուր գետի աջ մասում տեղադրված էին Մետիտա, Կղավդիաս, Կոռնե, Համարա, Կիակկա, Դասկուսա, Դաստարակ, Կեռաճան, իսկ ձախում` Էլեգիա, Թիլանգիտ, Ձորեբերդ, Տոմիսա, Կռնի, Մոկ, Քովիկ և Անի-Աղվյուն, Դարադուռն, Բարաբերդ բերդերը: Եփրատին զուգահեռ Հռոմեական կայսրության տարածքով անցել է Մելիտենե-Սև ծով և Մելիտենե-Ամիդ առևտրական ճանապարհը, ուստի վերը նշված բոլոր բերդերը, բացի սահմանային լինելուց, նաև առևտրական ճանապարհի պաշտպանական համակարգի մասն են կազմել [19]: Հայաստանի հարավ-արևմուտքով անցնող Մելիտենե-Արշամաշատ առևտրական ճանապարհի երկայնքով տեղադրված են եղել Թմնիս, Հորեբերդ (Ձիաթա), Թիլ Անձիտ և Խարբերդ բերդերը, իսկ հյուսիս-արևմուտքով անցնող Սատաղ-Կարին-Վաղարշավան-Երվանդաշատ ճանապարհի երկայնքով` Բռնակապան (Սինորա), Խաղտոյառիճ, Էլեգիա, Կարին, Դորայք, Մաժանակերտ, Կապույտ, Առծակ ամրոցները: Հայաստանի արևմտյան սահմանամերձ գոտին և այս շրջանից դեպի կարևոր վարչական կենտրոնները` Արշամաշատ, Կարին, Տիգրանակերտ գնացող ճանապարհներն ապահովված են եղել ռազմավարական տարբեր համակարգերով: Սահմանային շրջանների պաշտպանության կարևորության մասին է խոսում նաև այն վկայուն փաստը, որ երբ 387թ. Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև տեղի ունեցավ Հայաստանի առաջին բաժանումը, սահմանամերձ նոր շրջանում, որն անցնում էր Մծբին-Կարին գծով ինչպես հռոմեական, այնպես էլ պարսկական կողմերում կառուցվում են մի շարք ամրացված հենակետեր, պահակակետեր, լիմեսներ, զորակայաններ: Հռոմեական մասում, հարավից-հյուսիս տեղադրված են եղել Դարա, (Անաստասուպոլիս) Մարդաբերդ, Լուռնե, Բեն-Աբել (Բնաբեղ), Կովռնդոն, Տիգրանակերտ (բերդաքաղաք), Ափում, Աթախ, Փիս, Կիթառիճ, Ավձաբերդ, Արտալես, Կողոբերդ (Կեղի) և Կարին (բերդաքաղաք) ամրացված հենակետերը, իսկ նույն սահմանային գծին զուգահեռ պարսկական մասում` Մծբին (բերդաքաղաք), Տուռ-Աբղին, Արզն (Արզան), Քղիմար (Խլոմար, երկուսն էլ քաղաքներ), Ագբաս, Սանասուն, Եղեգերդ, Թարձեանք, Ողնուտ, իսկ նույն գծով Կարինից դեպի հյուսիս` Բողբերդ (Բող, Բողաբերդ), Ոքաղե, Փարանագիոն, Բերդագրակ, Էրխանի, Թուխարք, Շատբերդ ամրոցները: Չնայած Հայաստանը բաժանվեց Արևելյան և Արևմտյան մասերի, սակայն փոքր միավորները` գյուղերը, ավանները, բերդերը և վանքերը զերծ մնացին հռոմեական և հետագայում բյուզանդական և պարսկական ազդեցություններից, որը հայ քաղաքաշինության յուրահատուկ նվաճումն էր: Փոքր միավորների, այդ թվում` բերդերի պատվիրատուները այլազգի էին, իսկ կառուցողներն ու ճարտարապետները` հայեր [20]: Սահմանամերձ շրջանների ռազմավարական համակարգեր ստեղծելուց բացի, երկրի համապետական ռազմավարական քաղաքականությունը պահանջում էր պաշտպանական համակարգերի ցանցի միջոցով ամրացնել խոշոր վարչատնտեսական կենտրոնները և հաղորդակցման ուղիները: Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանով անցնող մայրուղիները կապում էին Արևելքը Արևմուտքի հետ և նպաստում առևտրի ու մշակութային կապերի զարգացմանը: Սակայն, միևնույն ժամանակ, դրանք հանդիսացել են այն կարևոր ուղղությունները, որոնցով թշնամին ներխուժել է երկրի խորքը: Այդ իսկ պատճառով, առևտրական բոլոր ճանապարհները անցել են նաև ռազմական նշանակություն և պաշտպանվել են բերդերի ու ամրոցների համակարգերով: Չինաստանից, Հնդկաստանից դեպի արևմուտք և հյուսիս գնացող առևտրական հնագույն մայրուղին, որն անցնում էր Թավրիզ-Ջուղա-Նախճավան-Արտաշատ-Վաղարշապատ-Կումայրի-Քաջատուն-Արքեոպոլիս-Սեբաստուպոլիս քաղաքներով, պաշտպանվել է ամբողջ ճանապարհի երկայնքով, որոշակի հեռավորության կառուցված պաշտպանական հենակետերի միջոցով, որոնք հսկել են լեռնանցքները, խոշոր քաղաքների մատույցները, ինչպես նաև հարակից վանական հաստատությունները: Ռազմական տեսակետից կարևոր էր Տիգրանակերտ-Մանազկերտ-Զարիշատ-Զարեհավան-Արտաշատ ճանապարհը, որի երկայնքով տեղադրված էին (արևմուտքից-արևելք) Ակբաս, Սանասուն, Եղեգերդ, Աստղաբերդ [21], Մուշ (բերդաքաղաք), Ոջական, Ձեռնակ, Մանավազակերտ, Ծումբ, Անգղ, Արծափ, Գայատու (Վոլանդում), Ցոլակերտ, Փառախոտ ռազմական կայանները: Վարչատնտեսական կարևոր կենտրոնների մայրուղիների պաշտպանությունը իրենից ներկայացնում էր մայրաքաղաք մտնող կարևոր հաղորդակցական ուղիների երկայնքով, որոշակի հեռավորությամբ տեղադրված պաշտպանական միավորների համակարգ, որը կարող էր զարգանալ ուղղագիծ, շրջանաձև, աղեղնաձև, ճառագայթաձև` կապված տեղանքի առանձնահատկությունների հետ: Պաշտպանական այսպիսի համակարգի միջոցով էր ապահովված, օրինակ, Տիգրանակերտ մայրաքաղաքը, այն բաղկացած էր դեպի քաղաք մտնող ճանապարհների մատույցներում տեղադրված Քղիմար, Ափում, Ակբաս (արևելքից) և Աթախ, Փում (հյուսիս-արևմուտքից) ամրոցներից: Մինչև Դվինի հիմնադրումը, Հայաստանի վարչատնտեսական կենտրոնը Արտաշեսյանների կողմից հիմնադրված Արտաշատ քաղաքն էր, որը, հիրավի, կոչվել է Այրարատյան աշխարհով անցնող ճանապարհների սիրտը [22]: Արտաշատով անցնող և ռազմավարական կարևոր նշանակություն ունեին Արտաշատ-Սատաղ, Արտաշատ-Տիգրանակերտ, Արտաշատ-Թավրիզ ճանապարհները, պաշտպանված ն եղել գծային պաշտպանական համակարգերով: Դ դարի 30-ական թվականներին հիմնադրվեց Դվին մայրաքաղաքը և ռազմավարական առաջնահերթ խնդիրը դարձավ պաշտպանական հուսալի համակարգի միջոցով ամրացնել բուն քաղաքը և նրա մատույցները: Այս նպատակով դեպի Դվին տանող բոլոր ճանապարհներին կառուցվեցին ռազմական կայաններ, ամրոցներ, բերդեր: Դվինով անցնող առևտրական և ռազմական կարևոր ճանապարհներ էին` (արևմտյան) Դվին-Կարին-Սատաղ-Կողոնիա-Ամասիա-Բյուզանդիա [23], (հարավ-արևմտյան) Դվին-Խլաթ-Քղիմար-Ոիռհա-Դամասկոս, (արևելյան) Դվին-Հրազդան գետ-Կոթ ավան-Զոդի լեռնանցք, Պարտավ, (հարավ-արևելյան) Դվին-Նախճավան-Թավրիզ, (հյուսիսային) Դվին-Հրազդան գետ-Տփխիս: Բոլոր այս ճանապարհների երկայնքով տեղադրված են եղել պաշտպանական հենակետեր: Ըստ Կ.Գյոտերբոկի ուսումնասիրության, 387թ. պայմանագրի համաձայն Դվինը Հայաստանի, Մծբինը` Պարսկաստանի, Կալլինկոն Բյուզանդիայի համար հանդիսացել են առևտրական փոխանակությունների մաքսավայրեր [24]: Կարևորագույն ճանապարհներին կառուցվող բերդերը ունեցել են նաև առևտրական նշանակություն [25], ինչպես օրինակ Արփա (Արփենալ) բերդը, որը գտնվում էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում, Արփա գետի ձորահովիտի վերջին կետում, դեպի Շարուրի դաշտ մտնող կիրճի բարձրադիր ափին: Հայաստանի խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Վանը, Նախճավանը պաշտպանված են եղել ռազմավարական ընդարձակ, համապետական նշանակության պաշտպանական համակարգերով, որոնք իրագործվել են մինչև Հայկական թագավորության վերացումը (428թ., Արտաշես թագավորի գահընկեցություն): Արտաշատ քաղաքը պաշտպանված է եղել նրա շուրջ տեղադրված Ցոլակերտ, Փառախոտ ամրոցներով, Վաղարշապատը` Ավշական, Կուաշ, Ամբերդ ամրոցներով, Երվանդաշատը` Կապույտ Բագարան, Արտագերս ամրոցներով, Զարեհավանը` Սաղամաս, Դարոյնք, Անգղ, Արծափ ամրոցներով, Վանը` Կավաշ, Ոստանի, Հայք, Սևան, Ամվիկ ամրոցներով, Նախճավանը` Խրամ, Ճահուկ, Երնջակ ամրոցներով, Տիգրանակերտը` Քղիմար, Ակրաս, Արզան, Փիս, Ափում, Աթազ ամրոցներով: Կորցնելով թագավորության շրջանում ունեցած նշանակությունը, խոշոր քաղաքները դառնում են համապետական պաշտպանական-վարչական կենտրոններ և ավելի է մեծանում բերդերի ու ամրոցների ռազմաքաղաքական դերը: Արտոնյալ դրության մեջ գտնվող հունահայկական բերդը, վարչական կենտրոն դիտվելու դեպքում, ստանում էր անկախ իրավունքներ` համարվելով տվյալ երկրաբաժնի կայսերական օրենսդրությունը իրագործող կենտրոնավայր: Հուստինյանոսի ժամանակաշրջանի (536թ.) օրենքի համաձայն, երկրի ռազմական վերակազմավորման շրջանում վարչական կենտրոնները հաստատվում էին բերդերում, որոնք այնուհետև կոչվել են բերդաքաղաքներ, իսկ բանակաթեմերում հաստատվելու դեպքում` Թեմաբերդ [26]:


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 06 сен 2015, 14:32 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Նման ամրացված կենտրոն է եղել Կիթառիճը [27] Ծոփքի Հաշտյանք գավառում, որը մինչև Հուստինյանոս կայսրը եղել է անշուք գյուղատեղի: Այստեղ կառուցվում է ամուր բերդ, ջրամբար: Ամրոցը շրջապատվում է խրամատներով, որից հետո բերդը դառնում է Հաշտյանք գավառամասի պաշտպանական կարևոր հենակետը: Պրոկոպիոսը ամրոցի կառուցման առթիվ ունի հետևյալ վկայությունը. <<Կթառիզոն ամրոցում, որը գտնվում է Ասթիանենե կոչված երկրում, բարձրադիր տեղում, հսկայական, միանգամայն անառիկ և բոլորովին նոր ամուր կառույց>> [28]: Նման կենտրոն էր Արտալեսը Խորձյան գավառում: Հարկ է նշել, որ Կիթառիճի տեղը նպատակային է ընտրված այն իմաստով, որ 387թ. Հայաստանի առաջին բաժանման ժամանակ, այն գտնվել է Մծբին-Կարին սահմանային գոտու հռոմեական մասում [29]: Ամրապատ քաղաքների հետ մեկտեղ այս շրջանում դրվեց սահմանամերձ շրջաններում գտնվող բնակատեղերի պաշտպանության հարցը: Սահմանամերձ դիրքորոշում ունեին Դարա և Կարին բնակավայրերը: 421թ. Թեոդոս Բ-ի կարգադրությամբ, ամրապատվում է Կարին [30] քաղաքը, որի մասին հիշատակություն ունի Պրոկոպիոս Կեսարացին [31]: Ի տարբերություն աղյուսաշեն գոտիներով ամրացված բյուզանդական պատերի, այստեղ կառուցվում են քարաշեն պարիսպներ և <<Խոսորվային>> տիպի բուգեր: Կարին քաղաքի պարսպապատման մասին Հակոբ Կարնեցին գրում է. <<Եւ միւս կողմն արարին գետնափոր փակաց մեծամեծ վիմօք մինչեւ ի լեառն որ կոչի Այծու պտկունք>> [32]: Կարին քաղաքի ամրոցապատման հայերի գործ լինելը, վկայում են պատերի վրա թողնված արձանագրությունները, որոնք պահպանվել են Վրաց դռան նախապարիսպների արտաքին մասերի վրա [33]: Այսպիսի ամրապատ քաղաքը ստանում էր տվյալ երկրաբաժնի վարչական կենտրոնի, հետևաբար և ռազմական հրամանատարության նշանակություն: Համապետական պաշտպանական ընդարձակ ծրագրի մասն են կազմել ոչ միայն վարչատնտեսական խոշոր կենտրոնները, այլ նաև փոքր գյուղավաններն ու բնակատեղիները: Միջնադարյան յուրաքանչյուր գյուղ ունեցել է պաշտպանական հենակետեր, որոնք գտնվել են բնակավայրի մոտ հնարավորին չափ անառիկ տեղանքի վրա դիրքորոշված և թշնամու անակնկալ հարձակումների ժամանակ ծառայել են որպես թաքստոց ու ապաստարան բնակիչների համար: Հայաստանի այս տիպի ամրոսաշինական կառույցներից են Աստղաբերդը, Տուրուբերանում, Բերդկոնքը, Կուաշը Այրարատում, Խողցը Վասպուրականում և այլն: Ուշ միջնադարում այս տիպի ամրոցները կոչվել են <<տիրք>> կամ <<դիրք>> [34]: Եթե բնակավայրը մեծ էր կառուցվում էին մի քանի նմանատիպ թաքստավայրեր: Այս ամենի հետ անհրաժեշտ է նշել, որ թագավորության վերացումից հետո ռազմաշինական գործունեությունը նոր ուժով սկսեց ծավալվել այնպիսի փոքր քաղաքաշինական միավորներում, ինչպիսիք էին նախարարությունները` <<աշխարհները>> և կաթողիկոսական աթոռները` իրենց գյուղերով, ավաններով ու ամրոցներով: Ռազմաշինության հետագա վերելքը կապված էր այս փոքր միավորների պաշտպանության հետ և, ի տարբերություն համապետական ռազմապաշտպանական մեծածավալ ծրագրի, այս պարագային ավելի ինտենսիվ են դառնում փոքր զորակայանները, արքունի ձմեռանոցները, պահակակետերը, դղյակները և ամրապատ պալատները: Ամրոցների տեղաբաշխումը կապված է եղել ռազմավարական և տակտիկական պահանջներից, իսկ դրանց ստույգ դիրքորոշումն ու տեղընտրությունն իրականացրել են փորձառու ռազմագետները [35]: Եթե անհրաժեշտ էր ստեղծել սահմանային պաշտպանական համակարգ, ապա ամրոցների ու բերդերի դիրքորոշման համար ընտրվել են բնականից անառիկ և տարածքի վրա գերիշխող դիրք ունեցող ժայռալանջ բարձրունքներ` գետահովիտների կամ լեռնաշղթաների երկայնքով: Ժայռակերպ հրվանդանի վրա կառուցված ամրոցների պարսպապատերը տարածվել են հրվանդանի այն մասում, որը զուրկ է եղել գահավեժ, բնական ժայռածերպերից: Պարսպապատերի ամենահզոր գոտին կառուցվել է հրվանդանի ամենանեղ հատվածում, այսինքն` հուսալիորեն քողարկվել է մոտենալու մատչելի միակ ուղին: Բերդ-ամրոցի վերջնական հատակագիծը, որը համատեղվում էր տեղանքին, գծագրվում էր ուղղագիծ պատերի բեկյալների միջոցով, որոնց հանգույցներում տեղադրվում էին հաստավուն բուրգերը: Այս շրջանում բուրգերը հիմնականում եղել են հոծ և կատարել որմնահեցերի դեր: Տվյալ սկզբունքով կառուցված ամրոցն ստանում էր եռանկյունաձև հատակագիծ: Սրագագաթ բլուրների վրա տեղադրված ամրոցներն ունեցել են կանոնավոր, ուղղանկյան մոտ հատակագիծ, որի չորս անկյուններում տեղադրվել են որմնահեց-բուրգերը: Լեռնանցքներում տեղադրվող և առևտրական ճանապարհները հսկող ամրոցները, բացի բուն պաշտպանական կառույցներից, ունեցել են դեպի կիրճը կամ ձորն իջնող երկայնական պատեր, որոնք փակել են բանուկ հատվածը և կարգավորել այդ հատվածով անցնող ճանապարհը: Ամրոցների պարսպապատերը տվյալ հատվածի աշխարհագրական առանձնահատկություններից և ռազմական արվեստի պահանջներից ելնելով կառուցապատվել են նաև բազմաշերտ: Վաղ միջնադարում կառուցված ամրոցները բնորոշվում են ներփակ պարսպապատեր ունեցող հատակագծերով: Այս սկզբունքով կառուցված ամրոցների ներքին տարածությունները նույնպես կառուցապատվել են ռազմական պահանջներին ծառայող բազմաբնույթ շինություններով` զինանոցներ, պահեստներ, մթերանոցներ, ջրամբարներ, առանձին կանգնած դիտաշտարակներ, նկուղային տարբեր կառույցներ: Այս շինությունների գերակշռող մասը տեղադրվում էր ներսի կողմից պարսպապատերին հպված, որոնց ծածկերը հաճախ օգտագործվել են որպես մարտահարթակներ: Բերդերն ունեցել են նաև ջրամատակարարման հուսալի համակարգ, ապահովված են եղել գաղտնուղիներով, որոնք երկարատև պաշարումների ժամանակ հանդիսացել են կապի միակ միջոցը: Ամրոցների գլխավոր մուտքերը տեղադրվել են մատչելի կողմերում, այդ պատճառով էլ ունեցել են շեղված առանցքներով կրկնակի դարպասներ, գաղտնուղիներ: Մուտքերի բացվածքները եղել են կամարակապ, երկու կողմերից ներփակված հաստավուն բուրգերով: Նման հորինվածքը բխել է մարտ վարելու ռազմական պահանջներից, քանի որ երկկողմանի բուրգերի առկայության դեպքում, թշնամին մոտենալով ամրոցի գլխավոր մուտքին, ընկնում էր երկկողմանի, խաչաձև հարվածի տակ: Այս շրջանում հնագույն ավանդույթներով կազմավորված ու զարգացում գտած ռազմաշինական շատ սկզբունքներ, հետագայում դառնում են այն կարևոր նախադրյալները, որոնց հիման վրա զարգացավ ու կատարելագործվեց պաշտպանական կառույցների ճարտարապետությունը միջին դարերում:

Արա Զարյան, ճարտարապետության դոկտոր (Իտալիա)

Հոդվածը տպագրված է <<Ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանման խնդրիներն ու զարգացման հեռանկարները>> միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներում


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 06 сен 2015, 14:33 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ծանոթագրություններ

1. Այսպիսի կառույցներից է Էջմիածնի շրջանի Աղավնատան մոտ գտնվող Օյուղ կոչված աշտարակը: Ակնարկներ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964, էջ 26: Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետությունը, Երևան, 1942, էջ 10-11:

2. Հնագույն բնակարաններից են կայան-բնակավայրերը, օրինակ. Արտին լեռան և Արզնիի քարայրային կայանները, (Ս.Հ.Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967, էջ 88):

3. Թ.Գ.Ջահուկյան, Սովետական Հայաստանի պատմական հուշարձանները, Երևան, 1961, էջ 19:

4. <<Բերդ-շեները կառուցվում էին այսպես. բլրի կամ բարձունքի գագաթին շինվում է տոհմապետի բնակարանը, որը ամրացվում էր և դառնում մի տեսակ միջնաբերդ: Այնուհետև բարձունքը կամ բլուրը երբեմն նաև նրա մոտակա բլրակները շրջապատվում էին բերդապատերով, որոնց ներսում ընկած տարածության վրա պարսպապատվում էին տոհմակիցների բնակարանները: Թե բերդապատերը, թե բնակարանները կառուցվում էին մեծազանգված հսկայական քարերով>>: Նույն տեղում, էջ 24: Ս.Բարխուդարյան, Խորհրդային Հայաստանի նյութական կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1935, էջ 19-22:

5. Ն. Ադոնցի մեկնաբանություններից պարզվում է, որ ուրարտացիները երկիրը կազմակերպում էին բնակավայր-բերդ համակարգումների հասկացությամբ: Այս մասին ավելի հանգամանալից տես` Արմեն Զարյան, Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության. Երևան, 1986, էջ 8:

6. Այս ձևով հիշատակվում է ուրարտական արձանագրություններում (Միքայէլ Յովհաննէսեան, Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 124):

7. Ս.Տ.Երեմյանի ենթադրությամբ Գերմանոսի Ֆոսատոնը նույնանում է VII դարի ՙԱշխարհացոյց՚-ի Փոսադուռն վայրի հետ (Ս.Տ.Երեմյան, Հայաստանն ըստ Աշխարհացոյցի, Երևան, 1963, էջ 88):

8. Յուրաքանչյուր միջնադարյան բնակավայր ունեցել է պաշտպանական հենակետեր, <<դիրքեր>>, որոնք գտնվել են գյուղերի մոտ, հնարավորին չափ անառիկ տեղանքում և ծառայել են որպես թաքստոց և թշնամու անակնկալ հարձակումների ժամանակ բնակիչների ապաստարան:

9. Մեծ Հայքի և Հռոմի սահմանամերձ շրջաններում հռոմեացիների կողմից կառուցված պահակակետերի, ամրոցներ, ճամբարների, ամրացված քաղաքների, առևտրական հենակետերի ամբողջական համակարգ (Limites – լատիներեն նշանակում է սահման): Ըստ Ջիորջիո Ռավենյանիի կարելի է տարբերել մի քանի տիպի (Limes). ա) գծային տեղադրությամբ և տարբեր պաշտպանական կառույցներից բաղկացած լիմես, օրինակ` Դոբրուջիայինը, բ) լեռնային լիմես, որը պաշտպանական կառույցների միջոցով փակում էր ձորերի և կիրճերի մատույցները: Վերջինս բնորոշ է Հայաստանի համար, գ) գետահովիտները, տափաստանները կամ բարձրավանդակները հսկող լիմեսներ, որոնք բնորոշ են Սիրիային: Ընդհանուր առմամբ լիմեսները եղել են Limes interior – ներքին լիմես և Limes exterior – արտաքին լիմես: Giorgio Ravegniani, Castelli e citta` fortificate nel VI sec. Edizioni del girasole, Ravenna, 1983.

10. Սահմանային շրջանում հռոմեացիների և բյուզանդացիների կողմից և հաճախակի հայերի մասնակցությամբ կառուցված ամրությունները կոչվել են կաստելներ: (Castrum – լատիներեն նշ. դղյակ, ամրոց): Ջիորջիո Ռավենյանին տարբերում է երկու տիպի կաստել. Castello tumultuana – ժամանակավոր պաշտպանակ կառույցներ և Castello murata – մշտական գործող փոքր ամրություններ: Առաջինն ունի զուտ ռազմական նշանակություն, երկրորդը` քաղաքաստեղծ: Giorgio Ravegniani, նշվ. աշխ., էջ 11:

11. Եղիշեն հիշատակում է արքունի ձմեռանոցներ, որոնք զորքի կայաններ էին: Այսպիսի պաշտանական կառույցների թվում պատմիչը հիշատակում է Դրասխանակերտը, Փառախոտը, Արդյանքը, Ցոլակերտը, Կուաշավանը, Աշնակը և այլն: Եղիշէ, Վարդանանց Պատմութիւն, Գահիրէ, 1950, էջ 158-159:

12. Բերդը, գյուղը կամ ավանը նախարարների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը պահպանող հենարաններն էին: Դրանցից առավել կարևորների, հատկապես` բերդերի շինարարությունը գտնվում էր իշխող դասի իրավասության տակ: Ն.Ռ.Թովմասյան, Հայ սոցիալ-տնտեսական միտքը վաղ միջնադարում, Երևան, 1973, էջ 149:

13. Դեռևս մ.թ.ա. I դարից սկսած, հայ-հռոմեական սահմանը հռոմեացիների կողմից վեր էր ածվել լիմեսի, իսկ II դարից սկսած` հռոմեացիները ձեռնարկեցին հռոմա-պարսկական լիմեսի իրականացումը: Այս մասին տես Հ.Պ.Հակոբյան, Մեծ և Փոքր Հայքերի սահմանագլխի հռոմեական ամրությունների համակարգը, Պատմա-բանասիրական հանդես, հ. 4, Երևան, 1986, էջ 139:

14. Դիտաշտարակները դիտարկվում էին իրարից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի ապահովվեր լուսային ազդանշանների ընդունումն ու հաղորդումը:

15. Եղիշէ, նշվ. աշխ., էջ 246-248:

16. Սրինգ բերդը իր հերթին տեղադրված է եղել Ճահուկ (Կորճայք գավառ) և Մորթողանք գավառների սահմանագծի վրա:

17. Սմբատաբերդ անունով ամրոց կա նաև Բարձր Հայքում և Սյունիքում: Կորճայքի ամրոցների մասին տես` Մեծ Հայքի թագավորությունը IV դարում, քարտեզի հեղինակ Ս.Տ.Երեմյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1979:

18. Այս ճանապարհը Կրերեաց լեռնանցքով մտնում էր Վասպուրական և հասնում մինչև Վան, որտեղ բաժանվել է հյուսիսային, հարավային և արևելյան ճյուղերի: Վասպուրականով անցնող ճանապարհահատվածի երկայնքով տեղադրված են եղել ևս երկու ամրոց` Կանգավառ և Հայք (Հայկաբերդ):

19. Մելիտենե-Սև ծով ճանապարհի շարունակությունը կազմող հարավային հատվածը, որը հասնում էր Շամուշատ (Սամոսատ) և ընթանում Եփրատին զուգահեռ, նույնպես հսկողության տակ էր գտնվում Հուլիսպոլիս, Բարսալա, Խոլմադարա հռոմեական բերդերով:

20. Բյուզանդը հաղորդում է, որ Շապուհ Բ-ի (310-379թթ.) կարգադրությամբ <<Հայաստանում ամուր տեղերում բերդեր շինվեցին>>: Հ.Բյուզանդ, Հայոց պատմություն, Գահիրէ 1954, Դ, ՃԸ: Հայերի կողմից ամրոցները կառուցելու վարպետության մասին է վկայում նաև այն, որ նույնիսկ Հայաստանի տարածքից դուրս` օտար պատվիրատուները հայ ճարտարապետների և ռազմագետների միջոցով կառուցել են Կալատալ-Արմենի, Սիկիլիայում, Արմենոկաստրոն` Բիթինիայում և Արմենոկաստելլի` Ռեթիմնեյում դղյակները, այս մասին տես` Արմեն Զարյան, նշվ. աշխ., էջ 88:

21. Եղեգերդ և Աստղաբերդ ամրոցները, տեղադրված լինելով այս ճանապարհի վրա, պաշտպանում էին նաև դրանց միջև տեղադրված Ս.Աթանգինե վանքը, որը IV դարում կառուցել է Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը: Այն գտնվում էր Մոճկոնք գյուղի մոտ: Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1986, հ. 1, էջ 51:

22. Թ.Խ.Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968, էջ 127:

23. Այս ճանապարհի պաշտպանական համակարգի մասին վերը արդեն խոսվել է:

243. Կ.Գյոտերբոկ, Բյուզանդիոն և Պարսկաստան, Հանդես ամսօրեայ, 1910, Ա, էջ 14-17:

25. Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1976, հ. 3, էջ 210:

26. Արմեն Զարյան, նշվ. աշխ. էջ 78:

27. Այս բերդը հիշատակվում է Կթառիճ, Կթռիճ, Կիթառիլ, Կիթառիզոն, լատ. Citharizo, տաճկերեն Քոթարուս անուններով: Այժմ այն գոյություն չունի:

28. Պրոկոպիոս, Կառուցումների մասին, (հայերեն թարգմանություն), Գիրք Գ, գլ. 3, էջ 193: Կիթառիճը Գևորգ Կիպրացին անվանում է <<Հաշտենից բերդ, ուր Չորրորդ Հայքի դուքսն իր աթոռը հաստատած է>>:

29. Այս սահմանը պահպանվել է մինչև 591թ., այսինքն մինչև Հայաստանի երկրորդ բաժանումը:

30. Կարինը կոչվել է նաև Թեոդոսուպոլիս կամ Թոդուպոլիս: Տղեկություններ կան այն մասին, որ Կարին քաղաքը կառուցել է Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին և Դավիթ Անհաղթը: Այս մասին տես Ա.Ն.Տեր-Ղևոնդյան, Կարին-Թեոդուպոլիսը ավանդության և պատմության մեջ, ՙԼրաբեր՚, 3, 1971, էջ 63-69 և Հնոց ու Նորոց Պատմութիւն վասն Դաւթի և Մովսէսի Խորենացւոյ, Կ.Պոլիս, 1874, էջ 46-49:

31. Պրոկոպիոս Կեսարացի, նշվ. աշխ., էջ 196:

32. Ա.Վ.Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, Երևան, 1970, էջ 548-549:

33. Մ.Յովհաննեսյան, նշվ. աշխ., 1970,


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 06 сен 2015, 14:34 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Интересная статья, но могли сделать и получше.


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 06 сен 2015, 19:01 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24190
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Да, хорошо, хотя и несколько сумбурно написана...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 08 сен 2015, 01:03 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
В смысле? Оформление не понравилось или что-то другое?


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 08 сен 2015, 09:29 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24190
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Сумбурно написана, все свалено в одну кучу...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Укрепление города и крепости: В осаде...
СообщениеДобавлено: 09 сен 2015, 01:34 
Не в сети
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 8856
Очков репутации: 2

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Лучше не нашёл.


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 60 ]  На страницу Пред.  1, 2, 3, 4

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB