Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 11 из 14   [ Сообщений: 204 ]
На страницу Пред.  1 ... 8, 9, 10, 11, 12, 13, 14  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 10:48 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Что верно?На троне что Сефи,что Каджар сидели тюркоязычные и воины которые были костяком их войск тоже были тюркоязычными?И главное шииты?А курды и иранцы?Как османы воевали с тюркоязычными персами и захватывли Тебриз?Почему в те времена никто не придумывал лозунг один народ два государства?Или в 1829 году не появился этот лозунг против Российской империи?
Вот это надо глубоко изучать историкам.Почему азер Азербайджана не чувствует себя персом шиитом ,как это было в 16-19 веках ,а азер Тебриза чувствует себя потомком шиитской Персии 16-19 веков.
Вопросов много и всё в тумане.Хан-ишХан это производственые тюркской речи или армяно-иранской.
Были ли ханы в сасанидском Иране и ишханы у армян в 2-6 веках ?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 10:54 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Во времена Сефеви почему Средняя Азия не стала шиитским регионом и Северный Кавказ?
И где факты ,что Сефеви были тюркоязычными?Может быть это всё ложь 20 века.
Если принять предположение ,что Персия 16-19 веков и их царские династии и костяк войск это ираноязычные ,тогда логически понятны противостояния тюркоязычных осман сюнитов и ираноязычных персов шиитов.Всё будет логично.
Кто придумал про тюркоязычность шахских династий Персии и их войска?
Эта лажа ломает всё историческую логику событий того времени.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 12:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Сергей, уточните, пожалуйста, Ваши претензии :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 16:08 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Претензия у меня одна.
Я не верю тюркоязычности Персии с 13-20 века н.э.Всё это враньё.Не верю,что иранцы персы стали чмо и дали трон шахиншаха не иранцу-неперсу.
Народ с такой великой историей не мог стать чМО.Что то здесь не так.Не мог перс стать турком.Такое невозможно.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 16:11 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Все шахи Персии с 13-20 век были персами и поэтому армянские летописцы их описывают персами,а не турками.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 16:12 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Да и грузинские летописцы описывают шаха Персии и его воинов персами,а не турками или тем более татарами.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 16:13 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Перс это чел говорящий на персидском языке.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 05 ноя 2018, 16:25 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
А кто такие кавказские татары?Это прямые потомки татаро-монгольской орды и орд Тамерлана.Вырезали местное население и осели на плодородных землях и пастбищах.
Отсюда и называют их татарами.
Тамерлан сука и садист был страшный.Да и нацист был жуткий.Людей убивал тысячами.Этот гандон даже приказывал из голов горы соружать.Короче,был этот Тамерлан извергом и нечеловеком.И этому мерзавцу болваны в Узбекистоне памятник поставили.Зло у них в почёте,а добро наверное в жопе.Ипанутый менталитет.
Надо в Германии пример взять и пидару Гитлеру 50 м памятник поставить.
Зло наверное нынче в почёте и в моде.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 23 июл 2019, 21:02 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Изображение
Линейный мушкетер османской армии, вторая половина XVI века, XVII век (не янычар)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 16 авг 2019, 13:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Изображение
Мушкетер шаха Аббаса I.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 22 фев 2020, 11:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Բարի շաբաթ օր, հայեր :) Տարեգրքումս հիմնականում խոսվում է հայերի և Հայաստանի մասին, սակայն այնտեղ մոտ 0.5 տոկոս են կազմում ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցության։ Հիշենք նման օրինակներից մեկը։

Ոչ այնքան հայտնի, սակայն այնուհանդերձ փաստ է, որ թուրքերն ու պարսիկները իրար չեն սիրում։ Սա գալիս էր դեռ պատմական այն ժամանակներից, երբ թյուրքական տարրը սկսեց լցվել Իրանական լեռնաշխարհ, բայց հետո իրավիճակն ավելի բարդացավ սուննի-շիա հակասությամբ, ինչպես նաև Թուրք-Պարսկական բազմաթիվ պատերազմների արդյունքում, երբ այս երկուսն իրար բավականին շատ... կտրտեցին։ Ստորև եկեք հիշենք այս հակամարտության ամենավառ էջերից մեկը, երբ օսմանյան երկաթյա կատոկը տոպկեց սեփական բացառիկությունից ոգևորված, եռանդով ու ոգեշնչմամբ լի Սեֆյանների գլխավորած պարսկական ռազմական մեքենային։

Եվ այսպես, մինչ, սակայն, Սեֆյանները կարգավորում էին գործերը հյուսիսում վրացիքի հետ, սա առանձին և շատ հետաքրքիր մի պատմություն է, ինչպես նաև մտմտում էին դեպի արևմուտք հետագա առաջխաղացման մասին, սկսեց գործել Սելիմ I Ահեղի (1512-1520) եռանդուն ձեռքով գործի գցված օսմանյան ռազմական մեքենան, ընդ որում այս գործում առաջնային էր հենց քրդերի ու մասնավորապես Շամսադդինյանների դերակատարությունը, որոնք, նեղված պաշտոնական Թավրիզի անդրդվելի վարքագծից, փորձում էին սրանց հենց օսմանների միջոցով մեղմել: Արդյունքում, սկսելով իր և, ընդհանրապես, օսմանյան ռազմական մեքենայի առաջին խոշոր արշավանքը դեպի արևելք, 1514 թ-ի ամռան սկզբին առանց լուրջ դիմադրության հանդիպելու, Սեֆյանների կայազորներից գրավեց Երզնկան, Կարինը ու Բաբերդը, ինչպես նաև պաշարեց Անի-Կեմախ ամրոցը։

Հետաքրքիր է նշել, որ այս ընթացքում կողմերի միջև ընթանում էին ակտիվ դիվանագիտական շփումներ և, մասնավորապես, որոշակիորեն անակնկալի եկած ու նույնիսկ շփոթված պաշտոնական Թավրիզը, որը պաշտոնական Ստամբուլի հետ մինչ այդ ծանրագույն վիրավորանքներ էր փոխանակել, այժմ փորձում էր դեմքը չկորցնել, բայց այնուհանդերձ հասնել դեպի արևելք օսմանյան հարվածի կասեցմանը: Սելիմ I Ահեղը, սակայն, որն իրականացրեց ռազմա-քաղաքական իրավիճակի իրական և հիմնավոր մի գնահատում, որևէ կերպ ուշադրություն չդարձրեց Իսմայիլ I-ի (1499-1524) խրոխտ տեսքի վրա և վճռականորեն շարունակեց առաջխաղացումը նախապես իր ընտրած ուղղությամբ: Այս առումով հարկ է նշել, որ, իրոք, իրեն ամեն կերպ անվախ դիրքում ցուցադրող պաշտոնական Թավրիզն իրականում անչափ վախեցած էր և արդյունքում, հակառակորդին զիջելով Հայկական լեռնաշխարհի հիմնական մասն ու պատրաստվելով վերջինիս դիմադրել միայն Թավրիզի մատույցներում, նույն այս ժամանակ տենդագին կերպով ուժերն էր իրար բերում:

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1514 օգոստոսի 23 – Չալդրանի ճ-մ (Վասպուրական, Գաբիթյան գավառ, Ուրմիա լճի հյուսիս-արևելյան ափին)

Կարին-Բասեն-Բագրևանդ-Մասյացոտն-Արագածոտն-Ոստան Հայոց-Արած-Ուրծաձոր-Նախիջևան-Գողթն-Բաքեան-Գաբիթյան երթուղով արշաված Սելիմ I Ահեղի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (120.000) մոտեցավ Իսմայիլ I-ի գլխավորած Սեֆյանների շահության բանակին (120.000): Կողմերը մարտակարգ ընդունեցին։ Սեֆյանների շահության բանակի կենտրոնում` թևերից բավականի հետ, տեղաբաշխվեց հետևակը` խնդիր ստանալով վարել պաշտպանողական մարտ։ Աջ թևում Իսմայիլ I-ի անձնական ղեկավարությամբ տեղավորվեցին հեծելազորի հիմնական ուժերը և նրա լավագույն մասը, իսկ ձախ թևում դիրքեր գրավեց Սեֆյանների շահության հեծելազորի մնացած մասը։ Օսմանյան սուլթանության բանակի կենտրոնի առաջին շարքում տեղաբաշխվեցին հրետանու և հետևակի հիմնական ուժերը, երկրորդ շարքում կիսաշրջանաձև ու դաշտային ամրություններով ուժեղացված դիրքերում ամուր պաշտպանության անցավ ենիչերիների կորպուսը, իսկ երրորդ շարքում էլ տեղաբաշխվեց հեծելազորը։ Աջ թևում տեղակայվեց սուլթանության Ասիական, ձախ թևում՝ Եվրոպական հեծելազորը, իսկ ողջ մարտակարգից առաջ՝ թեթև հեծելազորը:

I փուլ – 08։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակը թևերում անցավ հարձակման և կարճատև մարտից հետո հաղթեց ու փախուստի մատնեց հակառակորդի թեթև հեծելազորին։
II փուլ – 09։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջ թևը հարձակվեց Եվրոպական ծանր հեծելազորի վրա և մի քանի ժամ տևած արյունահեղ մարտում գլխովին ոչնչացրեց վերջինիս։ Եվրոպական հեծելազորի բոլոր հրամանատարները սպանվեցին, իսկ հեծելազորի մնացորդները դժվարությամբ նահանջեցին դեպի կենտրոն ու պատսպարվեցին ենիչերիների կորպուսի դիրքերում։
III փուլ – Սեֆյանների շահության բանակի աջ թևը վերականգնեց մարտակարգը և 13։00-ի մոտակայքից սկսած մի քանի հզոր հարձակումներ կազմակերպեց հակառակորդի կենտրոնի ուղղությամբ: Հարձակումները, սակայն, վերջացան Սեֆյանների շահության բանակի ծանր կորուստներով, քանի որ վերջինս ընկավ կենտրոնում դիրքավորված Օսմանյան սուլթանության բանակի հրանոթների և արկեբուզակիր ենիչերիների հզոր կրակի տակ։ Իրենց հերթին ձեռնամարտում անզիջում կերպով մարտնչող ենիչերիներին, ինչպես նաև սուլթանական հեծյալներին հաջողվեց կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և հետ շպրտել վերջինիս։ Արդեն 17։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջ թևը ծանր կորուստներով հետ շպրտվեց ելման դիրքեր և ստիպված եղավ հրաժարվել հետագա հարձակումներից։ Միաժամանակ, սկսած 13։00-ի մոտակայքից, Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը մի քանի հզոր հարվածներ հասցրեց հակառակորդի ձախ թևին։ Բռնկվեց համառ և արյունահեղ մարտ։ Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը, մի քանի ժամ տևած մարտից հետո կոտրեց հակառակորդի ձախ թևի համառ դիմադրությունը, ծանր կորուստներ պատճառեց վերջինիս, իսկ մնացորդներին էլ ստիպեց նահանջել կենտրոնի ուղղությամբ:
IV փուլ – 17։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի ձախ թևը ու կենտրոնը ընկան առաջխաղացում իրականացրած հակառակորդի հրետանու և արկեբուզակիր ենիչերիների հզոր կրակի տակ։
V փուլ – 18։00-ի մոտակայքում ծանր կորուստներ կրող Սեֆյանների շահության բանակի ձախ թևը և կենտրոնը հուսահատ գրոհի անցան հակառակորդի հրետանու ու արկեբուզակիր ենիչերիների ուղղությամբ և, օգտվելով այն բանից, որ յուրայինների կրակի տակ չընկնելու համար Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը ժամանակավորապես դադարեցրել է, մարտը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն` գրավելով զգալի թվով հրանոթներ։
VI փուլ – 19։00-ի մոտակայքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը վերսկսեց հարձակումը և, հուժկու հարված հասցնելով կենտրոնում մարտնչող Սեֆյանների շահության բանակի ձախ թևին, ստիպեց վերջինիս նահանջել սեփական աջ թևի ուղղությամբ:
VII փուլ – 20։00-ի մոտակայքում ուժերը կենտրոնացրած և մարտակարգը վերականգնած Օսմանյան սուլթանության բանակը վճռական հարձակման անցավ Սեֆյանների շահության բանակի աջ թևի ուղղությամբ` միաժամանակ հրետանու ու արկեբուզների հուժկու կրակի տակ առնելով վերջինիս մարտակարգը։ Այս ընթացքում արկեբուզի կրակոցից թևից և կրծքից վիրավորվեց նաև Իսմայիլ I-ը, որը տապալվեց ձիուց, հազիվ փրկվեց գերվելուց ու միայն մեծ դժվարությամբ հեռացավ մարտադաշտից։ Այս հանգամանքն էլ վերջնականապես բարոյալքեց հարձակման անցած թշնամուն ձեռնամարտում դիմադրել փորձող Սեֆյանների շահության բանակի ռազմիկներին, որոնք ի վերջո դիմեցին փախուստի։
VIII փուլ – Օսմանյան սուլթանության բանակը մինչև ուշ գիշեր հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս։

Հաղթողները կորցրին մոտ 30.000, պարտվողները` 60.000 զինվոր։ Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակը առանց լուրջ մարտերի գրավեց ողջ Ատրպատականը, սակայն, պարենի խիստ պակասի և ենիչերիների շարքերում բռնկված խռովության պատճառով կանգնելով լուրջ դժվարությունների առջև, Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն-Նախիջևան-Ուրծաձոր-Արած-Ոստան Հայոց-Արագածոտն-Մասյացոտն-Բագրևանդ-Բասեն-Կարին երթուղով հեռացավ գրաված տարածքներից։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 27 фев 2020, 10:11 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ամեն անգամ, Աշտարակի կողմից Եղվարդի խճուղով Երևան մտնելիս, երբ տեսնում եմ Եղվարդի լայնարձակ դաշտը... մտքումս գալիս է այն արժանահիշատակ ջարդը, որը մեզ հիմնականում Թումանյանից հայտնի Նադիր-շահը այստեղ կազմակերպեց օսմանների գլխին 1735 թ-ի ամռան սկզբին։ Տարեգրքումս այդ իրադարձությունը ներկայացված է այսպես.

1735 հունիսի 8 – Եղվարդի ճ-մ

Նադիրի ընդհանուր ղեկավարությամբ գործող Սեֆյանների շահության (65.000, որից 53.000 հեծյալ) և Խամսայի մելիքության (մոտ 10.000) միացյալ բանակը պաշարեց Երևանը Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Տեղեկանալով այդ մասին` Քոփօրլու Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ Կարսում ճամբարած Օսմանյան սուլթանության բանակը (80.000, որից 50.000 հեծյալ, 40 հրանոթ), հյուսիսից շարժվելով Երևանին օգնության, մի քանի օրից սկսեց մոտենալ Եղվարդին: Ի պատասխան սրա Նադիրն իր հերթին, թողնելով Երևանի պաշարումը, շարժվեց հակառակորդի առաջխաղացման ուղղությամբ: Դրանից հետո վերջինս Սեֆյանների շահության բանակի մի մասը և Հայկական բանակը տեղաբաշխեց թևերում տեղակայված դարաններում, իսկ իր բանակի մնացած մասով (21.000) էլ կենտրոնում շարժվեց հակառակորդի բանակին ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին, ընդ որում Օսմանյան սուլթանության բանակի կենտրոնի առաջին շարքում տեղաբաշխվեցին հրետանու և հետևակի հիմնական ուժերը, երկրորդ շարքում կիսաշրջանաձև ու դաշտային ամրություններով ուժեղացված դիրքերում ամուր պաշտպանության անցան հետևակայինները, իսկ երրորդ շարքում էլ տեղաբաշխվեց հեծելազորը։

I փուլ – Սեֆյանների շահության բանակը, աննկատ առաջխաղացում իրականացնելով թևերում, միաժամանակ սահմանափակ ուժերով (3.000) հարձակման անցավ կենտրոնում և, կարճատև մարտից հետո դիմելով կեղծ փախուստի, Օսմանյան սուլթանության բանակին դուրս քաշեց ամուր պաշտպանական դիրքերից:
II փուլ – Մինչ այդ աջ թևից իրականացրած թևանցումով կենտրոնում առաջխաղացում իրականացրած հակառակորդի բանակի թիկունք դուրս եկած Սեֆյանների շահության բանակը թիկունքային հարված հասցրեց հակառակորդի կենտրոնին և շրջապատեց այն: Այս ընթացքում Սեֆյանների շահության բանակի ձախ թևը ներխուժեց հակառակորդի ճամբար և ցրեց այնտեղ գտնվողներին, որից հետո իր հերթին թիկունքից շրջապատեց հակառակորդի կենտրոնին:
III փուլ – Սեֆյանների շահության բանակը վերջնականապես դադարեցրեց նահանջը, շրջապատեց և ծանր պարտության մատնեց Օսմանյան սուլթանության բանակին, որի մնացորդները ցրվեցին։

Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 5.000, թշնամին` 50.000 զինվոր, որոնց թվում զոհվեց նաև Քոփօրլու Աբդուլլահ փաշան, ինչպես նաև ողջ հրետանին:

Հ.Գ. Ի դեպ, սա հենց այն Քոփօրլու Աբդուլլահ փաշան է, որը 1727 թ-ին գրավեց և ավերեց Երևանը, կոտորելով նրա բնակչությանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 28 мар 2020, 12:41 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
1603 նոյեմբերի 16 - 1604 հունիսի 11 – Երևանի գրավումը

Աբբաս I Մեծի ընդհանուր ղեկավարությամբ Նախիջևանից արշավանքը դեպի հյուսիս-արևմուտք շարունակած Սեֆյանների շահության (մոտ 110.000) բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000), ինչպես նաև Խամսայի մելիքության բանակը (մոտ 3.000) նոյեմբերի 16-ին պաշարեցին քաղաքը Օսմանյան սուլթանության բանակից (12.000) ու նրա կազմում գտնվող քաղաքի Հայ ռազմիկներից (6.000):

I փուլ – Նոյեմբերի 17-ին քաղաքի կայազորը արտագրոհ իրականացրեց, սակայն, կրելով ծանր կորուստներ և ընդամենը միայն հասնելով այն բանին, որ հակառակորդի առաջ եկած որոշ ուժեր ընկան ամրության հրետանու հարվածների տակ, նահանջեց ելման դիրքեր:
II փուլ – Նոյեմբերի 18-ին քաղաքի կայազորի մի ջոկատ (200), մեկ այլ ջոկատի (100) տեղադրելով դարանում, հարավային ուղղությամբ կրկին արտագրոհ իրականացրեց, որից հետո, քաշելով հակառակորդին դարանը, վերջինիս որոշակի կորուստներ պատճառեց և վերադարձավ ելման դիրքեր:
III փուլ – Նոյեմբերի 22-ին, մինչ այդ վերջնականապես շրջապատելով քաղաքը և հիմնական ուժերը տեղակայելով քաղաքի հյուսիսային կողմում, Սեֆյանների շահության բանակը անցավ գրոհի: Դրան ի պատասխան քաղաքի կայազոր մասնակի արտելք իրականացրեց և հարվածեց հակառակորդին, որից հետո, խախտելով վերջինիս մարտակարգը, նահանջեց ու թշնամուն քաշեց դարանը` ի վերջո հետ շպրտելով նրան ելման դիրքեր: Հարձակվողները կորցրին 200, պաշտպանվողները` 7 զինվոր:
IV փուլ – Դեկտեմբերի առաջին կեսին քաղաքի կայազորը մի շարք արտագրոհներ իրականացրեց և որոշակի կորուստներ պատճառեց հակառակորդին: Այս ընթացքում Աբբաս I Մեծը իր հերթին հանգեց այն մտքին, որ քաղաքը հնարավոր է գրավել միայն երկարատև պաշարումով այն հյուծելու շնորհիվ, իսկ մինչ այդ որոշվեց ասպատակել Արարատի արևելյան գավառները, ինչն էլ մոտակա ամիսներին կյանքի կոչվեց:
V փուլ – Դեկտեմբերի 19-ին Սեֆյանների շահության բանակի մի ջոկատ (3.300, որից 300 հեծյալ) հարձակում գործեց Երևանի հարավային ամրություններից մեկը կազմող Գյուրջի բերդի վրա, սակայն վերջինիս կայազորը (230) համառ դիմադրություն ցույց տվեց, որից հետո, օգտվելով Երևան քաղաքից արտագրոհ իրականացրած ուժերի աջակցությունից, հակառակորդին շպրտեց ելման դիրքեր:
VI փուլ – Դեկտեմբերի լույս 20-ի գիշերը, հասկանալով նախորդ անհաջողության պատճառը, քաղաքը պաշարողները մի քանի դավաճանած ենիչերիների աջակցությամբ գրավեցին քաղաքի հարավում գտնվող ջրաղացի մոտի որոշ ամրություններ և դրանով իսկ բացառեցին ոչ միայն Գյուրջի բերդի հետագա կապը քաղաքի հետ, այլև` հարավային կողմից քաղաքից արտագրոհ իրականացնելու հնարավորությունը` հաջորդ օրն այդ ուղղությունն ամրացնելով նաև խրամատներով ու խանդակներով:
VII փուլ – Դեկտեմբերի 22-ին քաղաքի կայազորը հարավային ուղղությամբ արտագրոհ իրականացրեց, սակայն, չհասնելով որևէ հաջողության, հետ շպրտվեց ելման դիրքեր: Նույն օրը գիշերն էլ Գյուրջի բերդի կայազորը, ճեղքելով հակառակորդի պաշարման օղակը, ապաստանեց քաղաքում` կորցնելով 13 սպանված և 1 վիրավոր: Հաջորդ օրը քաղաքը պաշարողները մտան Գյուրջի բերդ` այնտեղից վերցնելով, մինչև ամսվա վերջ քաղաքին մոտեցնելով այստեղ եղած հրանոթները և հետագայում ավերելով Գյուրջի բերդը: Դրանից հետո, ստեղծված պայմաններում հաշվի առնելով սաստկացող ցրտերը, Աբբաս I Մեծը իր հիմնական բանակը ձմեռելու համար ցրեց շրջակայքում` ինքը քաղաքի մոտ մնալով միայն անհրաժեշտ նվազագույն ուժերով ու շարունակելով պաշարողական աշխատանքները: Արդյունքում արդեն 1604 թ-ի փետրվարի սկզբին կտրվեցին քաղաք հոսող ջրի աղբյուրները, սակայն վերջինիս կայազորը մի քանի հաջող արտելքներով կարողացավ համալրել ջրի պաշարները` միաժամանակ օգտվելով նաև առկա ջրհորներից:
VIII փուլ – 1604 թ-ի փետրվարի 11-ին քաղաքի կայազորը գիշերային արտագրոհ իրականացրեց և, սպանելով հակառակորդի 10 ու վիրավորելով 20 ռազմիկների, վերադարձավ ելման դիրքեր: Դրանից հետո իրականացվեցին ևս մի քանի նմանատիպ արտագրոհներ:
IX փուլ – Մարտի 1-ին Սեֆյանների շահության բանակը գիշերային գրոհ իրականացրեց, սակայն, չհասնելով որևէ հաջողության, հետ շպրտվեց ելման դիրքեր: Դրանից հետո քաղաքի ամրությունների հրետակոծությունը շարունակվեց նոր թափով: Արդյունքում պարիսպների որոշ հատվածներ փլուզվեցին, սակայն քաղաքի կայազորը առաջացած ճեղքերը փակեց բարիկադներով, ինչպես նաև դրանց դիմաց խանդակներ փորեց:
X փուլ – Մարտի վերջին քաղաքը պաշարողներին միացան Գեորգի XI-ի գլխավորած Քարթլիի (մոտ 10.000) և Ալեքսանդր II-ի գլխավորած Կախեթիի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000), ընդ որում քաղաքի հրետակոծությունն ավելի ուժեղացվեց: Արդյունքում քաղաքի պարիսպները մի քանի վայրում ևս ավերվեցին և այս պայմաններում պաշարյալների միակ հաջողությունը նրանում էր, որ կարողացան հրդեհել Գյուրջի բերդի ավերակներում տեղակայված հակառակորդի դիրքերը ու այնտեղ պայթյուն առաջացնել` որոշակի կորուստներ պատճառելով հակառակորդին:
XI փուլ – Մայիսի 2-ին քաղաքի կայազորը կրկին գիշերային արտագրոհ իրականացրեց և, սպանելով հակառակորդի 21 ռազմիկների ու գերելով ոմանց, վերադարձավ ելման դիրքեր: Դրանից հետո իրականացվեցին ևս մի քանի նմանատիպ արտագրոհներ:
XII փուլ – Մայիսի վերջին քաղաքը պաշարողները անցան գրոհի, որի արդյունքում որոշ ամրություններ գրավվեցին, սակայն քաղաքի կայազորը կարողացավ խրամատների նոր շարք փորելու և հաճախակի հակահարձակումներ գործելու միջոցով առժամանակ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
XIII փուլ – Մայիսի 30-ին քաղաքը պաշարողները անցան վճռական գրոհի, որի արդյունքում պաշտպանվողներից շատերը, միայնակ կամ խմբերով, սկսեցին դադարեցնել դիմադրությունը և անցնել հակառակորդի կողմը: Պաշտպանվողները կորցրին 1.800 ռազմիկ, ընդ որում վարձկան չերքեզները (300), մարտնչելով մինչև վերջ, ողջ կազմով զոհվեցին: Ստեղծված պայմաններում հայերը ցրվեցին կամ անցան հակառակորդի կողմը, իսկ քաղաքի կայազոր մնացորդը, այլևս հնարավորություն չունենալով պաշտպանվել բուն քաղաքում, հաջորդ օրը ամրացավ միջնաբերդում:
XIV փուլ – Հունիսի 1-ից 7-ը Սեֆյանների շահության բանակը մի շարք գրոհներ իրականացրեց քաղաքի միջնաբերդի ուղղությամբ` աստիճանաբար գրավելով այն: Ստեղծված պայմաններում, չտեսնելով դիմադրության այլևս ոչ մի հնարավորություն, քաղաքի կայազորի մնացորդը (500) բանակցություններ սկսեց հակառակորդի հետ և հունիսի 11-ին վերջնականապես դադարեցրեց դիմադրությունը:
XV փուլ – Սեֆյանների շահության բանակը աննկատ հետևեց քաղաքից հեռացող Օսմանյան սուլթանության բանակի մի մասին (5.000) և անակնկալ հարձակումով ոչնչացրեց վերջինիս:

Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցները` մոտ 7.000, պարտվողներից հայերը` մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 11.000 զինվոր: Զոհվեցին նաև 12.000 խաղաղ բնակիչներ:

Ներքևում՝ Երևանի հիմնական բերդի (ոչ՝ քաղաքի) վերակազմումը, Աբբաս I Մեծի բանակի հրաձիգ (թուֆենքչի) և օսմանյան հրաձիգ։

Изображение
Изображение
Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 07 апр 2020, 16:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Чалдран-1514

Видео

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Османы и Сефевиды: Сравнение систем...
СообщениеДобавлено: 03 ноя 2022, 22:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Թուրք-Պարսկական պատերազմներ...

Պատմություն է, բայց նաև... ներկա և հնարավոր է՝ ԱՊԱԳԱ: Շարք եմ սկսում Թուրք-Պարսկական պատերազմների մասին, եկեք հասկանանք, թե ի վերջո ինչը և ոնց եղավ այս երկու ազգերի հակասություններում ու ի՞նչ են նրանք ուզում հիմա իրարից...

Եկեք իրար հետ բացենք Զրուցարանի հերթական էջը, ուրախ կլինեմ ձեր արձագանքի, առավել ևս՝ կարծիքների, համար:

Եվ այսպես, Թուրք-Պարսկական պատերազմներ - Նախաբան...

Видео

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 11 из 14   [ Сообщений: 204 ]
На страницу Пред.  1 ... 8, 9, 10, 11, 12, 13, 14  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 10


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB