Администратор |
|
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57 Сообщений: 46682 Откуда: Армения, Ереван
|
Բարի շաբաթ օր, հայեր Տարեգրքումս հիմնականում խոսվում է հայերի և Հայաստանի մասին, սակայն այնտեղ մոտ 0.5 տոկոս են կազմում ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցության։ Հիշենք նման օրինակներից մեկը։
Ոչ այնքան հայտնի, սակայն այնուհանդերձ փաստ է, որ թուրքերն ու պարսիկները իրար չեն սիրում։ Սա գալիս էր դեռ պատմական այն ժամանակներից, երբ թյուրքական տարրը սկսեց լցվել Իրանական լեռնաշխարհ, բայց հետո իրավիճակն ավելի բարդացավ սուննի-շիա հակասությամբ, ինչպես նաև Թուրք-Պարսկական բազմաթիվ պատերազմների արդյունքում, երբ այս երկուսն իրար բավականին շատ... կտրտեցին։ Ստորև եկեք հիշենք այս հակամարտության ամենավառ էջերից մեկը, երբ օսմանյան երկաթյա կատոկը տոպկեց սեփական բացառիկությունից ոգևորված, եռանդով ու ոգեշնչմամբ լի Սեֆյանների գլխավորած պարսկական ռազմական մեքենային։
Եվ այսպես, մինչ, սակայն, Սեֆյանները կարգավորում էին գործերը հյուսիսում վրացիքի հետ, սա առանձին և շատ հետաքրքիր մի պատմություն է, ինչպես նաև մտմտում էին դեպի արևմուտք հետագա առաջխաղացման մասին, սկսեց գործել Սելիմ I Ահեղի (1512-1520) եռանդուն ձեռքով գործի գցված օսմանյան ռազմական մեքենան, ընդ որում այս գործում առաջնային էր հենց քրդերի ու մասնավորապես Շամսադդինյանների դերակատարությունը, որոնք, նեղված պաշտոնական Թավրիզի անդրդվելի վարքագծից, փորձում էին սրանց հենց օսմանների միջոցով մեղմել: Արդյունքում, սկսելով իր և, ընդհանրապես, օսմանյան ռազմական մեքենայի առաջին խոշոր արշավանքը դեպի արևելք, 1514 թ-ի ամռան սկզբին առանց լուրջ դիմադրության հանդիպելու, Սեֆյանների կայազորներից գրավեց Երզնկան, Կարինը ու Բաբերդը, ինչպես նաև պաշարեց Անի-Կեմախ ամրոցը։
Հետաքրքիր է նշել, որ այս ընթացքում կողմերի միջև ընթանում էին ակտիվ դիվանագիտական շփումներ և, մասնավորապես, որոշակիորեն անակնկալի եկած ու նույնիսկ շփոթված պաշտոնական Թավրիզը, որը պաշտոնական Ստամբուլի հետ մինչ այդ ծանրագույն վիրավորանքներ էր փոխանակել, այժմ փորձում էր դեմքը չկորցնել, բայց այնուհանդերձ հասնել դեպի արևելք օսմանյան հարվածի կասեցմանը: Սելիմ I Ահեղը, սակայն, որն իրականացրեց ռազմա-քաղաքական իրավիճակի իրական և հիմնավոր մի գնահատում, որևէ կերպ ուշադրություն չդարձրեց Իսմայիլ I-ի (1499-1524) խրոխտ տեսքի վրա և վճռականորեն շարունակեց առաջխաղացումը նախապես իր ընտրած ուղղությամբ: Այս առումով հարկ է նշել, որ, իրոք, իրեն ամեն կերպ անվախ դիրքում ցուցադրող պաշտոնական Թավրիզն իրականում անչափ վախեցած էր և արդյունքում, հակառակորդին զիջելով Հայկական լեռնաշխարհի հիմնական մասն ու պատրաստվելով վերջինիս դիմադրել միայն Թավրիզի մատույցներում, նույն այս ժամանակ տենդագին կերպով ուժերն էր իրար բերում:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1514 օգոստոսի 23 – Չալդրանի ճ-մ (Վասպուրական, Գաբիթյան գավառ, Ուրմիա լճի հյուսիս-արևելյան ափին)
Կարին-Բասեն-Բագրևանդ-Մասյացոտն-Արագածոտն-Ոստան Հայոց-Արած-Ուրծաձոր-Նախիջևան-Գողթն-Բաքեան-Գաբիթյան երթուղով արշաված Սելիմ I Ահեղի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (120.000) մոտեցավ Իսմայիլ I-ի գլխավորած Սեֆյանների շահության բանակին (120.000): Կողմերը մարտակարգ ընդունեցին։ Սեֆյանների շահության բանակի կենտրոնում` թևերից բավականի հետ, տեղաբաշխվեց հետևակը` խնդիր ստանալով վարել պաշտպանողական մարտ։ Աջ թևում Իսմայիլ I-ի անձնական ղեկավարությամբ տեղավորվեցին հեծելազորի հիմնական ուժերը և նրա լավագույն մասը, իսկ ձախ թևում դիրքեր գրավեց Սեֆյանների շահության հեծելազորի մնացած մասը։ Օսմանյան սուլթանության բանակի կենտրոնի առաջին շարքում տեղաբաշխվեցին հրետանու և հետևակի հիմնական ուժերը, երկրորդ շարքում կիսաշրջանաձև ու դաշտային ամրություններով ուժեղացված դիրքերում ամուր պաշտպանության անցավ ենիչերիների կորպուսը, իսկ երրորդ շարքում էլ տեղաբաշխվեց հեծելազորը։ Աջ թևում տեղակայվեց սուլթանության Ասիական, ձախ թևում՝ Եվրոպական հեծելազորը, իսկ ողջ մարտակարգից առաջ՝ թեթև հեծելազորը:
I փուլ – 08։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակը թևերում անցավ հարձակման և կարճատև մարտից հետո հաղթեց ու փախուստի մատնեց հակառակորդի թեթև հեծելազորին։ II փուլ – 09։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջ թևը հարձակվեց Եվրոպական ծանր հեծելազորի վրա և մի քանի ժամ տևած արյունահեղ մարտում գլխովին ոչնչացրեց վերջինիս։ Եվրոպական հեծելազորի բոլոր հրամանատարները սպանվեցին, իսկ հեծելազորի մնացորդները դժվարությամբ նահանջեցին դեպի կենտրոն ու պատսպարվեցին ենիչերիների կորպուսի դիրքերում։ III փուլ – Սեֆյանների շահության բանակի աջ թևը վերականգնեց մարտակարգը և 13։00-ի մոտակայքից սկսած մի քանի հզոր հարձակումներ կազմակերպեց հակառակորդի կենտրոնի ուղղությամբ: Հարձակումները, սակայն, վերջացան Սեֆյանների շահության բանակի ծանր կորուստներով, քանի որ վերջինս ընկավ կենտրոնում դիրքավորված Օսմանյան սուլթանության բանակի հրանոթների և արկեբուզակիր ենիչերիների հզոր կրակի տակ։ Իրենց հերթին ձեռնամարտում անզիջում կերպով մարտնչող ենիչերիներին, ինչպես նաև սուլթանական հեծյալներին հաջողվեց կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և հետ շպրտել վերջինիս։ Արդեն 17։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջ թևը ծանր կորուստներով հետ շպրտվեց ելման դիրքեր և ստիպված եղավ հրաժարվել հետագա հարձակումներից։ Միաժամանակ, սկսած 13։00-ի մոտակայքից, Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը մի քանի հզոր հարվածներ հասցրեց հակառակորդի ձախ թևին։ Բռնկվեց համառ և արյունահեղ մարտ։ Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը, մի քանի ժամ տևած մարտից հետո կոտրեց հակառակորդի ձախ թևի համառ դիմադրությունը, ծանր կորուստներ պատճառեց վերջինիս, իսկ մնացորդներին էլ ստիպեց նահանջել կենտրոնի ուղղությամբ: IV փուլ – 17։00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի ձախ թևը ու կենտրոնը ընկան առաջխաղացում իրականացրած հակառակորդի հրետանու և արկեբուզակիր ենիչերիների հզոր կրակի տակ։ V փուլ – 18։00-ի մոտակայքում ծանր կորուստներ կրող Սեֆյանների շահության բանակի ձախ թևը և կենտրոնը հուսահատ գրոհի անցան հակառակորդի հրետանու ու արկեբուզակիր ենիչերիների ուղղությամբ և, օգտվելով այն բանից, որ յուրայինների կրակի տակ չընկնելու համար Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը ժամանակավորապես դադարեցրել է, մարտը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն` գրավելով զգալի թվով հրանոթներ։ VI փուլ – 19։00-ի մոտակայքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը վերսկսեց հարձակումը և, հուժկու հարված հասցնելով կենտրոնում մարտնչող Սեֆյանների շահության բանակի ձախ թևին, ստիպեց վերջինիս նահանջել սեփական աջ թևի ուղղությամբ: VII փուլ – 20։00-ի մոտակայքում ուժերը կենտրոնացրած և մարտակարգը վերականգնած Օսմանյան սուլթանության բանակը վճռական հարձակման անցավ Սեֆյանների շահության բանակի աջ թևի ուղղությամբ` միաժամանակ հրետանու ու արկեբուզների հուժկու կրակի տակ առնելով վերջինիս մարտակարգը։ Այս ընթացքում արկեբուզի կրակոցից թևից և կրծքից վիրավորվեց նաև Իսմայիլ I-ը, որը տապալվեց ձիուց, հազիվ փրկվեց գերվելուց ու միայն մեծ դժվարությամբ հեռացավ մարտադաշտից։ Այս հանգամանքն էլ վերջնականապես բարոյալքեց հարձակման անցած թշնամուն ձեռնամարտում դիմադրել փորձող Սեֆյանների շահության բանակի ռազմիկներին, որոնք ի վերջո դիմեցին փախուստի։ VIII փուլ – Օսմանյան սուլթանության բանակը մինչև ուշ գիշեր հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս։
Հաղթողները կորցրին մոտ 30.000, պարտվողները` 60.000 զինվոր։ Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակը առանց լուրջ մարտերի գրավեց ողջ Ատրպատականը, սակայն, պարենի խիստ պակասի և ենիչերիների շարքերում բռնկված խռովության պատճառով կանգնելով լուրջ դժվարությունների առջև, Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն-Նախիջևան-Ուրծաձոր-Արած-Ոստան Հայոց-Արագածոտն-Մասյացոտն-Բագրևանդ-Բասեն-Կարին երթուղով հեռացավ գրաված տարածքներից։
_________________ Приходите в мой дом...
|
|