Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 29 из 68   [ Сообщений: 1010 ]
На страницу Пред.  1 ... 26, 27, 28, 29, 30, 31, 32 ... 68  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 03 май 2019, 22:07 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
– Դուք արդեն, կարելի է ասել, պատասխանեցիք այն հարցին, որն ուզում էի տալ։ Ձեր խոսքում Դուք ակնարկեցիք, որ ինչպես պատմության դասերն են ցույց տալիս՝ ուշ թե շուտ, ինչ-որ մի պահի Ռուսաստանը կարող է հեռանալ այս տարածաշրջանից, և մենք կմնանք մեն-մենակ թուրքական վտանգի դեմ։

– Այս միտքս հետևյալ կերպ եմ ուզում վերջացնել՝ ցանկացած ազգ պետք է իր անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ և այլ պահեստային տարբերակներն ունենա։ Այսինքն՝ չի կարելի բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ և ասել՝ Ռուսաստան կա, և վերջ։

Մեր ազգն այս պահին այնպիսի պայթյունավտանգ իրավիճակում է ապրում, որ նոր 1915 թվականը կարող է կործանարար լինել հինգհազարամյա հայ ժողովրդի համար։ Կարող ես այնպիսի մահացու հարված ստանալ, որից զուտ ֆիզիկապես այլևս ուշքի չես գա։ Դրա համար, ինչպես Իսրայել Պետությունն է անում, մենք պետք է երկրորդ, երրորդ, չորրորդ և այլ պաշտպանական գոտիներ ստեղծենք՝ ոչ թե ֆիզիկապես, այլ ծրագրային մակարդակում։ Այսինքն՝ Իսրայելն ի՞նչ է ասում. ասում է՝ Ամերիկան կա, ինձ չեն թողնի՝ նեղացնեն։ Բայց եթե Ամերիկան չեղավ՝ ես ունեմ հզոր օդուժ, հզոր զրահատանկային զորքեր։ Եթե դրանց էլ հաղթեցին՝ ես ունեմ ատոմային զենք, կպայթեցնեմ ամբողջ Մերձավոր Արևելքը։

Իսրայելը առնվազն երեք պաշտպանական գոտի ունի։ Ընդ որում՝ երրորդին նույնիսկ տեսականորեն չես կարող հաղթել։ Իհարկե, Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը հարուստ պետություններ են, կարող են մի օր Իսրայելին գերազանցող օդուժ ունենալ։

Տեսականորեն հնարավոր է։ Բայց ի՞նչ կարող են անել ատոմային զենքի դեմ։ Դրանից զգուշանալով՝ իրենք կխուսափեն Իսրայելի հետ բախումից։ Էլ չեմ ասում, որ դեռ հարց է՝ առաջին ու երկրորդ գոտիները կհաղթահարե՞ն, թե՞ ոչ։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 16 июн 2019, 12:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван


«Ռուսները զգուշացրին Ադրբեջանին ու Թուրքիային՝ «մենք կանք, հետևում ենք, շատ չառիթավորվեք այս ռեգիոնում»։ Ինչ-որ տեղ սա Ռուսաստանի նյարդերի վրա էլ է ազդում, որովհետև ռուսական կողմը կարծում է, որ առիթի դեպքում թուրք-ադրբեջանական դաշինքը կարող է ուղղվել նաև իր դեմ»։

Հունիսի 7-ին Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունները, որոնք կրում էին «Անխախտ (կամ անսասան) եղբայրություն 2019» (թուրք.՝ «Sarsılmaz kardeşlik-2019») խորագիրը, ավարտվել են։

Մարտավարական այս վարժանքներին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մասնակցել են ադրբեջանական Առանձին համազորային բանակի ստորաբաժանումները, Նախիջևանի ինքնավար հանրապետության տարբեր ուժային կառույցները և Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավված է եղել շուրջ 5000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 180 միավոր՝ տարբեր տրամաչափերի հրթիռահրետանային կայանքներ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ զինատեսակներ։

Изображение


Նախկինում, իհարկե, շատ ենք գրել թե՛ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի խորացման և թե՛ այս համատեքստում նախիջևանյան հանգույցի դերի ու նշանակության մասին։ Ժամանակին Հայաստանի Հանրապետության տարածքի մաս կազմած Նախիջևանի շրջանը, ինչպես հիշում ենք, բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի համաձայնությամբ, ինքնավար հանրապետության կարգավիճակով միացվել է խորհրդային Ադրբեջանին` պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ պետության: Ուստի, հաշվի առնելով Նախիջևանի ոչ միայն աշխարհագրական դիրքը, այլև պատմաքաղաքական նշանակությունը՝ Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն իրականացնող Թուրքիայի և Ադրբեջանի որևէ ակտիվություն այս տարածքում, այդ թվում՝ ռազմական համագործակցության ամրապնդումը կրկնակի ուշադրության է արժանի։ Նույն գործոնները հաշվի առնելով՝ հայ շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ բազմիցս փորձել են ռուսաստանցի գործընկերների, Մոսկվայի ուշադրությունը հրավիրել Նախիջևանում Թուրքիայի քաղաքական, տնտեսական, ռազմական ներկայության ամրապնդման վրա։ Բավական երկար ժամանակ պաշտոնական Մոսկվան որևէ կերպ չէր արձագանքում։ Բայց այս վերջին զորավարժությունների կապակցությամբ ռուս դիվանագետներն, այնուամենայնիվ, որոշել են խոսել։ Հայաստանում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշչուկը այս շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ իրենք, նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան հետևում են Նախիջևանի զորավարժություններին, բայց նաև ավելացրել է, որ դրանք տվյալ պահին որևէ սպառնալիք չեն ներկայացնում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 16 июн 2019, 12:29 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
– Պարոն Հակոբյան, նախորդ անգամ մենք խոսեցինք մայիսի սկզբին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունների մասին։ Այս անգամ ադրբեջանական և թուրքական ստորաբաժանումները ռազմաուսումնական վարժանքներ են իրականացրել Հայաստանին սահմանակից Նախիջևանում։ Սրանք զուտ պլանային զորավարժություննե՞ր եք համարում, թե՞ նաև ռազմաքաղաքական ինչ-որ ենթատեքստեր եք տեսնում։

– Քանի որ չունեմ սպառիչ տեղեկատվություն իրենց ներքին շտաբային ուսումնական ծրագրերի մասին, բնականաբար, չեմ կարող ասել՝ այս զորավարժությունները ընթացիկ են, թե ընթացքից դուրս։ Հավանաբար ընթացիկ են։ Թեև ես դա էական չեմ համարում, որովհետև տարեկան մարզումների ծրագիրը կարող էին նույն հաջողությամբ հաստատել 2018 թվականի վերջում ու հիմա ինտենսիվորեն անցկացնել։ Ես դա էական չեմ համարում։ Էական եմ համարում այն, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը բավական կայուն և, այո, ինչ-որ տեղ Հայաստանի համար վտանգավոր տեսք է ստանում, որովհետև եթե բանակներն այսպիսի ինտենսիվությամբ են մարզվում՝ դա չի կարող ի վերջո որակ չտալ։ Մեր համապատասխան մարմիններն, իհարկե, սրա մասին լրջորեն մտածելու տեղիք ունեն, թեև մյուս կողմից էլ չեմ կիսում հասարակության մեջ խուճապային տրամադրությունների տարածումը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ունենք թշնամական տարածաշրջան և երկու թշնամի երկիր, որոնց դաշնակցությունը բնական է հենց մեր դեմ թշնամության հիմքով։ Առավել ևս բնական է, որովհետև նույն՝ թուրքական արմատներ ունեցող ժողովուրդներ են, Թուրքիայի ու Ադրբեջանի դաշինքից ավելի բնական բան երևի թե չկա։ Այլ հարց է, որ դա մեզ համար վտանգավոր է, հետևաբար, մեր պետության համապատասխան մարմինները, այդ մարտահրավերները հաշվի առնելով, պետք է կառուցեն իրենց արտաքին, ներքին և ռազմական քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ ինչ-որ տեղ սա Ռուսաստանի նյարդերի վրա էլ է ազդում, որովհետև ամեն դեպքում ռուսական կողմը կարծում է, որ առիթի դեպքում այդ դաշինքը կարող է ուղղվել նաև իր դեմ, թեև դա տեսական վտանգ է, գործնականում այս պահին դա շատ քիչ հավանական է։ Ամեն դեպքում, Ռուսաստանի ներկայացուցիչներն այդ հայտարարությունն անում են, որպեսզի հիշեցնեն տարածաշրջանում իրենց մասին։

– ՌԴ դեսպանատան ռազմական կցորդն ասել է, որ «տվյալ պահին այս զորավարժությունները որևէ սպառնալիք իրենցից չեն ներկայացնում, բայց մենք հետևում ենք»։

– Բնական է, բնական գործընթաց է։ Իրեն հարգող յուրաքանչյուր երկիր, ռազմական ուժ, անկասկած, հետևում է նման զարգացումներին։ Իհարկե, պետք է հետևեն։ 1941 թ. հունիսի 22 տեսած երկիրը չպիտի՞ հետևի սրան։ Իհարկե, հետևում են։

Հետախուզական վարչությունների գործն էլ հենց դա է։ Հետևում են, հետևություններ են անում, վտանգն են գնահատում, ներքին մարտավարական հետևություններ են անում այն առումով, որ գնահատում են թուրքական բանակի հարձակողական և պաշտպանական ներուժը։ Սա բնական պրոցես է։ Թեև գլոբալ առումով Ռուսաստանը անհանգստանալու խնդիր չունի, որովհետև քանի ինքն այստեղ է՝ չեն հարձակվի, իսկ եթե այստեղ չեղավ՝ առավել ևս անհանգստանալու խնդիր չունի։ Մե՛նք պիտի հանգստանանք, ուստի հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները քայլեր անում են։ Մենք պետք է ռազմականապես ուժեղ, ժամանակակից տնտեսություն ու բանակ ունեցող ուժեղ ժողովրդավարական երկիր ունենանք։ Դրա համար հաճախ եմ քննադատում մեր ներքին թռուցիկ, այսրոպեական քննարկումները, դիսկուրսները։ Հանրությունը հիմնականում կենտրոնացած է ֆեյսբուքյան օրական թեմաների վրա, իսկ ավելի կարևոր՝ ռազմավարական բնույթի խնդիրների շուրջ քննարկումներ գրեթե չեն լինում։ Օրինակ՝ շուրջ մեկ օր մեր ողջ հանրությունը նստեց ու երթուղայինի վարորդի պահվածքը քննարկեց։ Դա կեղծ օրակարգ է երկրի համար, ու ցավալին այն է, որ մեր իշխանությունները իրական օրակարգ չեն առաջարկում երկրին, հանրությանը։

Ռազմավարական զարգացում մենք չունենք, դրա մասին չի խոսվում։ Մեր հասարակությունն ապրում է այնպիսի րոպեական խնդիրներով, որոնք հաջորդ իսկ օրը կորցնում են իրենց արդիականությունը։ Այսօր արդեն երթուղայինի վարորդի էպիզոդը մոռացվել է։ Դրա համար ես շատ եմ ցավում, որ մենք չունենք իրական ռազմավարական զարգացման օրակարգ, որ մեր ժողովուրդը,- չեմ ասում՝ քնի, արթնանա ու միայն դրա մասին խոսի,- բայց դրանով ապրի։ Չունենք։ Ամեն մի կառույց իր գործով է զբաղված։ Այսինքն՝ թուրք-ադրբեջանական վտանգը պետք է նաև այս համատեքստում գնահատել ու քննարկել։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 16 июн 2019, 12:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
– Ռուս ռազմական կցորդի վերոնշյալ մեկնաբանությունն ինչ-որ ուղերձ պարունակո՞ւմ է։ Դիվանագիտական լեզվից այն ինչպե՞ս կթարգմանեք։

– Դրանում ընդամենը հեռավո՜ր ակնարկ կարելի է տեսնել առ այն, որ իրենք Ադրբեջանին ու Թուրքիային զգուշացնում են, որ «մենք կանք, հետևում ենք»։ Ուղերձը սա է։ Կոպիտ ասած՝ «մենք կանք, հետևում ենք, նկատի ունեցեք դա, շատ չառիթավորվեք այս ռեգիոնում»։ Բայց քանի որ այս պահին ռուս-թուրքական համագործակցությունն, ըստ էության, հակաամերիկյան բնույթ ունի, այդ պատճառով ռուսներն առայժմ սահմանափակվում են նման հայտարարություններով։ Իսկ Ադրբեջանն էլ մեզ համար անկանխատեսելի և ինչ-որ տեղ նաև կանխատեսելի թշնամի է։ Անկանխատեսելի է՝ որովհետև կարող է ամեն պահի հարձակվել, և կանխատեսելի է կրկին նրանով, որ գիտենք՝ ամեն պահի կարող է հարձակվել։ Այս ամենը մեծ հաշվով նորություն չէ մեզ համար։ Բայց նորից եմ ասում՝ քանի որ չունենք հետախուզական տվյալներ՝ բացառված չէ, որ ադրբեջանա-թուրքական այս զորավարժություններն ավելի շքեղ են ներկայացվում, քան իրենք իրականում կան։ Այսինքն՝ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել մեր հասարակության վրա։

– Դուք ասում եք՝ թուրք-ադրբեջանական դաշինք, վտանգ Հայաստանի համար և այլն, բայց մեր փորձագիտական հանրության մեջ, քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մենք գերագնահատում ենք Թուրքիայի հնարավոր սպառնալիքը Հայաստանի անվտանգությանը, այն զուտ հիպոթետիկ է, բայց փաստական ապացույցներ մինչ օրս չենք տեսել առ այն, որ Թուրքիան մտադիր է ինչ-որ ագրեսիվ գործողություն իրականացնել Հայաստանի հանդեպ։ Այսկերպ մտածող մարդիկ ասում են, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունների խորացում իրականում չկա։ Գուցե իրո՞ք նման բան չկա, ու նման գնահատականները զուտ մեր հակաթուրքական ընկալումների հետևա՞նք են։

– Ոչ, տեսեք, պետք չէ հարաբերությունները գնահատել մոտավորապես այսպես՝ որ իրենք նույն պետությունն են՝ միասնական շահերով։ Այս երկու երկրների շահերի 80 տոկոսը միասնական է, բայց ինչ-որ մի 20 տոկոս կա, որտեղ իրենք հակասություններ ունեն։ Ես նախորդ հարցազրույցում ասացի, որ, օրինակ, Ալիևներին այնքան էլ դուր չի գալիս Թուրքիայի ազդեցության ընդլայնումը Նախիջևանում, այս հողի վրա որոշակի խանդ կա։ Երկրորդը, ամեն դեպքում Ադրբեջանի իսլամադավան բնակչության հիմնական մասը շիա է, իսկ Թուրքիայի բնակչության մեծ մասը՝ սուննի։ Կրոնական գործոնն էլ է որոշակի դեր խաղում։ Իր հերթին, Թուրքիան իրեն համարում է կայսերական անցյալ ունեցող հպարտ երկիր, իսկ Ադրբեջանին՝ պատահական ասիական անցորդ։ Նման խնդիրները կան, բայց կա նաև հակահայկական խոր շահը։ Պայմանականորեն ասած՝ այնպես չէ, որ մենք երկու կողմից միասնական պետությամբ ենք շրջապատված. մենք մի կողմից շրջապատված ենք Թուրքիայով, մյուս կողմից՝ Ադրբեջանով։ Այլ հարց է, որ իրենց շահերի մեծ մասը այս պահին մեր դեմ է, հատկապես Ադրբեջանինը։ Թուրքիայում մեր դեմ թշնամությունն այդքան արդիական չէ, որքան Ադրբեջանում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ռազմական հզորության գերագնահատմանը՝ չեմ ուզում նորից կրկնվել։ Նախորդ անգամ շատ մանրամասն ասացի, որ պետք է շատ լրջորեն զգուշանալ Թուրքիայից, որովհետև երբ Թուրքիան վստահ եղավ իր ռազմական ու քաղաքական հաշվարկներով, որ կկարողանա մեզ հարված հասցնել ու մնալ անպատիժ՝ ինքն այդ հարվածը կհասցնի, նույնիսկ եթե նպատակ չունենա վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, այլ ցանկանա թեկուզ միայն ծանր կորուստներ պատճառել մեզ։ Չգիտես ինչու, մենք միշտ մտածում ենք՝ եթե հանկարծ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ սկսի՝ ամբողջ ժողովրդով կհավաքվենք ու կկանգնենք Արաքսի ափին։ Ո՛չ, մենք դա չենք կարող անել, որովհետև այդ ժամանակ մեր զինուժի մեծագույն մասը լինելու է ադրբեջանական ճակատում։ Այսինքն՝ ստիպված ենք լինելու կիսել մեր՝ առանց այդ էլ քիչ ուժերը։ Սա շա՜տ մեծ վտանգ ու խնդիր է մեզ համար։ Ավելին, եթե նույնիսկ մենք Ադրբեջանին ինչ-որ հրաշքով հաշվից հանենք,- ենթադրենք, պայմանականորեն ասած, Ադրբեջանը դառնա «Սիրիա»՝ կիսվի մի քանի հակամարտող ուժերի միջև, որոնցից ոչ մեկը չի կարողանա մեզ լուրջ վտանգ սպառնալ արցախյան սահմանին,- և մենք մեր ողջ բանակային ուժերը բերենք արևմուտք՝ նույնիսկ այդ դեպքում ամենածանր և ծայրահեղ ջանքերով հազիվհազ միայն կկարողանանք մեր դիրքերը պահել։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 16 июн 2019, 12:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
– Բայց գուցե Թուրքիայի հնարավորությունները գերագնահատվո՞ւմ են։

– Այո, Թուրքիայի հնարավորությունները գերագնահատվում են, բայց իմ ասածը գերագնահատում և չափազանցություն չէ։ Իմ ասածից ավելին է գերագնահատում։ Օրինակ՝ մարդիկ կան, որ ասում են՝ Թուրքիան վրա տվեց՝ երկու օրում կգրավի ողջ Հայաստանը։ Չէ, երկու օրում չի գրավի։ Բայց իմ ասածն, ըստ իս, իրական է։ Այո, նա չի կարող երկու օրում Հայաստանը գրավել, բայց ներեցեք, Թուրքիայի ռազմաօդային ուժերին նայեք։ Նա ունի մոտ 200 հատ F-16 կործանիչներ, որոնց միջոցով կարող է օդային հստակ գերակայություն ապահովել Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ ենք անելու դրանց դեմ։ Եթե F-16-ները սկսեցին օդում գերակայել՝ մենք չենք կարող մեր զրահատանկային ու հրետանային զորքերը բացազատել։ Այդ դեպքում զրահատանկային զորքերը միանգամից արժեզրկվում են, որովհետև թշնամին տանկերով և հետևակով ուղղակի չի գալու մեզ վրա, այլ ինքնաթիռներով այնքան է ռմբակոծելու, հյուծելու մեր ուժերը, որ արյունաքամ լինենք, և այդ վիճակում նոր միայն հարձակվի մեզ վրա ցամաքային ուժերով։ Սա այն դեպքում, եթե նա ճիշտ կռվեց։ Այսինքն՝ մեր բանակների միջև, ցավոք, տեխնոլոգիական ու քանակական մեծ տարբերություն կա։ Եթե թշնամին ճիշտ կռվեց՝ մեզ համար շատ դժվար կլինի, սակայն եթե վերջինս սխալ կռվեց կամ ինչ-ինչ քաղաքական պատճառներով ստիպված եղավ շտապել,- օրինակ՝ միջազգային այնպիսի վիճակ է ստեղծվել, որ նա ստիպված է հենց հիմա կռիվը սկսել և 5 օրից ավարտել,- այդ շտապելը որոշակիորեն մեր օգտին կլինի։ Սրան հակառակ, եթե Թուրքիան հնարավորություն ունեցավ դանդաղ մեզ կլանել՝ մեզ համար շատ դժվար կլինի։ Համեմատության համար ասեմ՝ եթե Թուրքիայի բանակը խնդիր դրեց այս պահին գրավել, օրինակ, Թավրիզը, ապա նույնիսկ իրանական բանակը շատ լուրջ խնդիր կունենա՝ կապված դիրքերը պահելու հետ։ Այլ հարց է, որ գուցե հետո Թուրքիան չկարողանա Թավրիզը պահել, բայց առաջին հարվածով կարող է Թավրիզը վերցնել, որովհետև Իրանի տիպի բանակը, ըստ իմ գնահատականի, լրջորեն զիջում է Թուրքիայի օդուժին։ Ես չեմ ուզում մարդկանց վախեցնել, բայց դա, ցավոք, շատ իրական վտանգ է։ Այսինքն՝ այսքանով ես փակում եմ, օրինակ «Սասնա ծռերի» տարաբնույթ այն համակիրների բերանը, որ ասում են՝ ռուսական զորքերը հանենք Հայաստանից։

Հեղափոխության օրերին նույնիսկ մեկ այլ մտածողություն կար՝ ներքին զորքեր մեզ այլևս պետք չեն, իշխանությունը ժողովրդինն է, ներքին զորքերի 15 հազար ծառայողներին վերածենք ՊՆ ենթակա զինծառայողների, տանենք Արաքսի ափ, ռուսական ռազմաբազան էլ հանենք։ Սա ծիծաղելի մտածողություն է։ Հանցավոր անգրագիտություն է նման բան քարոզելը։ Հանցավոր է, եթե դիտավորյալ է արվում, և անգրագիտություն է, եթե չհասկանալով է նման բան քարոզվում։ Մեր ժողովրդի մեծամասնության մտապատկերում Թուրքիան մի վայրենի երկիր է, սակայն իրականում սա վերջին 50 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի չափանիշներով անցած բանակ ունեցող երկիր է։ Սա շատ լուրջ է։ Այլ հարց է, որ Էրդողանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը վերջին 10-15 տարվա ընթացքում մի քիչ երես են թեքել Արևմուտքից, և դա լավ է մեզ համար, որովհետև թուրքական ռազմական մեքենան որոշակիորեն դուրս է գալիս Արևմուտքի դրական տենդենցներից։ Օրինակ՝ ես շա՜տ եմ ուրախանում, որ թուրքերը F-35 չեն ստանալու։ Թող առնեն Ս-400-ը Ռուսաստանից։ Իսկ F-35-ը ահարկու զենք է, եթե օդում այն մեր գլխի վրա ունեցանք։ Հնարավոր է՝ նույնիսկ մեր Սու-30 կործանիչները չկարողանան F-35-ների հետ կռվել։ Հասկանո՞ւմ եք։

– Դուք շատ ճիշտ ուղղությամբ տարաք զրույցը։ Մենք հիմա խոսում ենք այսօրվա Թուրքիայի, Էրդողանի քաղաքականության մասին։ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հարցը շոշափեցիք։ Եկեք իրատեսորեն գնահատենք։ Եթե հանենք ռուսական գործոնը Հայաստանից՝ այսօրվա Թուրքիայից պե՞տք է սպասել ագրեսիվ գործողություններ, թե՞ ոչ։

– Միանշանակ այո՛։ Նույնիսկ 1 տոկոս չեմ կասկածում, որ եթե ռուսական զորքերը չեղան Արաքսի ափին, լուրջ խնդիրներ են առաջանալու Հայաստանի արևմտյան սահմաններում՝ սկսած առանձին կրակոցներից, վերջացրած առանձին խմբերի ներթափանցումների փորձերով և միջին ու խոշոր մակարդակի ռազմական բախումներով։ Էրդողանը առիթը կգտնի, հանգիստ եղեք։ Մի վայրկյան իսկ չեմ կասկածում՝ եթե ռուսական զորքը դուրս բերվեց Հայաստանից՝ նա կփորձի մեզ ճնշել։

– Հիմա Ձեզ մեղադրելու են, ասելու են, որ Դուք թուրքական սպառնալիքով եք վախեցնում, որ արդարացնեք ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում։

Թող մեղադրեն։ Ես իմ ազգն ու պետությունը սիրող մարդ եմ։ Ես ինձ թույլ չեմ տա հանուն ինչ-որ մեղադրանքի մի միտք առաջ տանեմ, որն իմ ազգին ու պետությանը կտանի վտանգավոր մի տեղ՝ ինչպես անում են, օրինակ, «Սասնա ծռերն» ու իրենց համակիրները, կամ անում են որոշ սփյուռքահայեր, որոնք, լոսանջելեսներում ապահով նստած, փրփուրը բերաններին նույն Ֆեյսբուքում գրում են, որ ռուսական զորքերը հանվեն Հայաստանից։ Սա իմ ազգի և պետության ապահովության, անվտանգության խնդիրն է։ Առաջինը ես եմ պայքարում Հայաստանի ինքնիշխանության ու անկախության համար։ Ինձնից շատ թող ոչ ոք անկախական չլինի, բայց այստեղ մի մեծ «բայց» կա՝ կարող ես միանգամից խեղդվել։ Նախ պիտի ուժեղանանք, դառնանք «Իսրայել», օդում ունենանք 300 միավոր Սու-30 կամ 100 միավոր F-35, այդ ժամանակ առաջինը ես կասեմ՝ հանեք 102-րդ ռազմաբազան կամ վերանայեք Հայաստանում նրա գտնվելու պայմանները։ Այդ ժամանակ ես առաջինը կասեմ՝ հարձակվենք Կարսի վրա։ Բայց այս պահի դրությամբ, երբ մեր ուժերի մեծ մասը Ադրբեջանի հետ սահմանին է, և մենք ամեն րոպե հարձակում ենք սպասում Ադրբեջանի կողմից, շատ դժվար կլինի միայնակ պաշտպանել երկրի արևմտյան սահմանը։ Եթե մի կողմից կռվենք Ադրբեջանի հետ, մյուս կողմից թուրքական բանակը հարձակվի, և զորակոչ հայտարարվի՝ լավագույն դեպքում Թուրքիայի սահմանին հավաքելու ենք 30-40 հազար հոգի, որոնց վրա գալու է 300-400 հազարանոց բանակախումբ, այսինքն՝ 1/10-ի հարաբերակցությամբ, ընդ որում, թուրքական բանակը զինված է լինելու ավելի լավ զենքով, քան մենք։ Սա ոչ թե ռազմական գաղտնիքի բացահայտում է, այլ գնահատական։ Նա օդուժ է ունենալու, F-16-ներն են մեր գլխավերևում թռչելու։ Մեր Մի-24 ուղղաթիռներով ի՞նչ ենք անելու դրանց դեմ։ Այս ամենը պետք է նկատի ունենալ։ Այնպես չէ, որ ռուսները մեր աչքի լույսն են, բայց պետք է սառը դատողությամբ գնահատենք իրավիճակն ու կարողանանք ռազմական պարզ հաշվարկ անել, գնահատել ռիսկերը։ Շատ պարզ մի բան ասեմ։ Հիշեք՝ վերջին տարիներին հակառուսական տրամադրվածությամբ բոլոր այն գործիչները, ովքեր եկել են իշխանության, հենց իշխանական լծակներն իրենց ձեռքն են վերցրել, պատասխանատվություն են ստանձնել, անմիջապես փոխել են իրենց դիրքորոշումը։ Նիկոլը «Սասնա ծռերից» վա՞տ տղա էր, որ մինչև իշխանության գալը ասում էր՝ 102-րդ ռազմաբազան հանեք։ Հիշում եք, չէ՞։ Բա հիմա ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացնում. որովհետև զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը գնացել, ներկայացրել են իրավիճակը, ասել են՝ սա է հաշվարկը, եթե ռազմաբազան հանենք՝ ազգն ու պետությունը վտանգվում է։ Դրանից հետո ո՞ր նորմալ հայը կհանի։ Այս պահին ռուսական ռազմաբազան հանելը համարում եմ հանցագործություն հայ ժողովրդի դեմ, բայց մոտիվը այն չէ, որ ես կարոտ եմ «ռուսի սապոգի» կամ ռուսասեր եմ։ Ես անկախամետ մարդ եմ, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն ինձ համար մեծագույն արժեք է, բայց ես այս պահին այլընտրանք չեմ տեսնում։ Մենք դեռ չունենք կայացած ուժ Թուրքիայի դեմ։ Սա է խնդիրը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 30 июн 2019, 01:06 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Սպառազինության նոր ձեռքբերումներ: Կարծիքներ և մտքեր...

Обсуждаем последние военные закупки...

Видео

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 02 июл 2019, 12:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Քննարկում ենք 2019 թ-ին սպասվող սպառազինության նոր ձեռքբերումները...

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 18 июл 2019, 21:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
АРМЕНИЯ НА ПУТИ К ПРЕВЕНТИВНОМУ УДАРУВ КОНФЛИКТЕ С АЗЕРБАЙДЖАНОМ

Анализ последствий гонки вооружений между Арменией и Азербайджаном
Л. А. НЕРСИСЯН, военный аналитик, шеф-редактор журнала«Новый оборонный заказ. Стратегии»


В последние годы гонка вооружений между Арменией и Азербайджаном достигла беспрецедентного уровня. При этом Баку, обладая большими финансовыми возможностями, вбольшинстве случаев задает направление в этой гонке, а Ереван в меру своих возможностей отвечает на эти закупки, при этом полагаясь не на количество, а на некую асимметричность, так как даже с учетом льготных условий поставок из России финансовые средства все равно недостаточны.Если посмотреть на динамику закупок вооружения, можно отметить как количественное, так и качественное превосходство Азербайджана по большинству категорий вооружения – приобреталось в основном самое современное оружие, такое как танки Т-90С, реактивные системы залпового огня (РСЗО) «Смерч», боевые машины пехоты БМП-3, тяжелые огнеметные системы ТОС-1А, израильские БПЛА всех классов и многое другое.

Армения до 2016 года в основном полагалась на поставки с хранения ВС России, и речь шла, как правило, о технике советского производства – достаточно серьезно была усилена ПВО страны за счет поставок не менее 5 дивизионов зенитных ракетных комплексов (ЗРК) С-300ПС/ПТ-1, приобреталась и бронетехника, такая как танки Т-72 и боевые машины пехоты БМП-2.Надо отметить, что ВС Армении сделали серьезную ставку на развитие своих ракетных подразделений – еще в середине 1990-хбыли получены 8 пусковых установок (ПУ) Р-17 «Эльбрус», позже было приобретено некоторое количество оперативно-тактических ракетных комплексов (ОТРК) «Точка». В 2016 году впервые были продемонстрированы действительно современные вооружения –ОТРК «Искандер», РСЗО «Смерч». Позже появилась информация о закупке противотанковых ракетных комплексов (ПТРК) «Корнет», а также переносных зенитных ракетных комплексов (ПЗРК) «Игла-С» и«Верба». Ожидаются поставки войсковых ЗРК малого радиуса действия «Тор-М2».

Азербайджанская сторона также сделала акцент на развитие дальнобойного и высокоточного вооружения. За последние годы Азербайджан заполучил ОТРК «Точка-У» (максимальная дальность пуска до 70 км) и LORA (максимальная дальность пуска до 250−300км), тяжелые РСЗО «Полонез» (максимальная дальность пуска до 200км), «Смерч» (максимальная дальность пуска до 90 км) и T-300Kasirga (максимальная дальность пуска не менее 100 км, возможно,есть ракеты с повышенной до 180 км дальностью полета). В дополнение к этим системам Азербайджан получил либо получить крылатые ракеты SOM-1B, которые из-за своей низкой высоты полета являются очень непростой целью для системы противовоздушной обороны (ПВО). Учитывая большее количество тяжелых РСЗО в распоряжении у Баку и в целом тенденцию к наращиванию количества дальнобойного оружия, происходит серьезное расшатывание устоявшегося баланса – мы приходим к тому, что та сторона, которая первой нанесет неожиданный массированный ракетно-артиллерийский удар по ключевым военным объектам противника, получит очень серьезное преимущество, ведь в мирное время большая часть военной техники находится на базах с известными координатами. Такие статичные цели становятся в современных условиях очень уязвимыми.

У армянской стороны не было и нет мотивов развязывать новую войну в Нагорном Карабахе, однако именно эти тенденции могут привести к тому, что у Еревана не будет иного выбора, как наносить превентивный удар по азербайджанским военным базам и аэродромам. В ином случае, удар со стороны Баку, который может случиться в любое время, очень сильно ухудшит прогнозы для армянской армии. В связи с этим армянской стороне необходимо пересмотреть свою доктрину, которая ранее всегда была сугубо оборонительной.

Необходимо иметь четкий план активных наступательных действий, иметь подготовленную для этого инфраструктуру, а также регулярно проводить учения и в этом ключе. Подобный подход требует от Еревана и соответствующего направления в закупках военной техники –должен быть создан достаточный запас ракет для ОТРК «Точка» и«Искандер», необходимо приобретать больше самоходных артиллерийских установок и тяжелых РСЗО «Смерч». Для повышения точности и эффективности ударов на большие расстояния следует обратить внимание и на беспилотники класса MALE (средневысотный полет большой продолжительности), способные вести разведку на всей территории противника. Именно за этой категорией оружия,возможно, стоит попробовать обратиться к Израилю – в России MALE беспилотники пока только разрабатываются, китайские имеют сомнительное качество, а американские сторонам азербайджано-карабахского конфликта не поставляются. Возможна попытка самостоятельной разработки подобного беспилотника.

Другим важным шагом должно стать создание собственной истребительной авиации. Имеющиеся на вооружении ВВС Армении штурмовики Су-25 в своей нынешней конфигурации не могут реально влиять на ход войны, тогда как приобретение эскадрильи многоцелевых истребителей Су-30СМ, способных эффективно выполнять как ударные задачи, так и задачи ПВО, позволит армянской стороне быть более гибкой и диктовать свои собственные условия на поле боя. Надо отметить, что Су-30СМ способен нести как крылатые ракеты Х-59МК2 с максимальной дальностью до 285 км, так и противорадиолокационные ракеты Х-58У, способные бороться с радарами противника с дистанции до 200 км. Что касается штурмовиков, то они нуждаются в глубокой модернизации до уровня Су-25СМ3, после чего они также будут способны нести современное высокоточное вооружение.

С целью же повышения устойчивости собственных вооруженных сил, в том случае, если все-таки Азербайджан первым нанесет массированный удар, следует перевести наиболее важные типы военной техники в режим постоянного патрулирования, чтобы они не были уничтожены на базах. Конечно, это связано с серьезными финансовыми затратами, но необходимо сохранять потенциал для ответного массированного удара. Для практической реализации концепции превентивного удара можно создать шкалу, подобную американской DEFense readinessCONdition (DEFCON). При уровне готовности, соответствующей DEFCON 1 (война неизбежна), следует незамедлительно наносить превентивный удар по противнику и начинать наступательную операцию.

Что касается преимуществ наступательной доктрины и элементов превентивного удара, то к ним можно отнести:

• возможность переноса боевых действий на территорию противника;
• возможность большего контроля над уровнем эскалации;
• возможность не допустить затягивания боевых действий;
• меньшая привязанность к статичной оборонительной инфраструктуре.Однако есть и недостатки:• потери наступающей стороны могут быть заметно больше;
• большие затраты при закупках вооружения и военной техники;
• политические риски.

Как итог, можно выделить несколько основных приоритетных направлений развития ВС Армении:

• повышение уровня мобильности подразделений ВС РА и АО Арцаха;
• приобретение многоцелевой авиации в сочетании с высокоточным оружием «воздух-поверхность»;
• расширение возможностей сухопутных огневых средств за счет использования управляемых боеприпасов (152-мм снаряды «Краснополь-Д» и т.п.);
• работа над элементами АСУ, включающей в себя все рода войск;
• повышение возможностей ведения боевых действий ночью;
• работа над концепцией легких мобильных тактических групп.

Отдельно стоит отметить, что необходимо вести работу по информированию мировых центров силы. Подобный, на первый взгляд, более агрессивный подход армянской стороны не должен стать новостью или неожиданностью ни для кого. И, судя по всему, в Ереване теперь действительно начали осознавать, что, уйдя в глухую
оборону, добиться чего-то положительного будет очень сложно. Об этом говорят ряд жестких заявлений министра обороны Армении Давида Тонояна и министра обороны Нагорно-Карабахской Республики Левона Мнацаканяна. Их поддержал и премьер-министр Армении Никол Пашинян.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 19 июл 2019, 01:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Թուրքիայի կողմից Ֆ-35-ները կորցնելու գնով Ս-400 գնելը... շաաաատ լավ է, ես սրան վաղուց, անհամբեր սպասում էի: Առաջին իսկ օրից, երբ խոսք գնաց Ս-400 գնելու մասին

Ինչո՞ւ: Ասեմ՝ Կոնցեպտուալ պահով՝ ես գերադասում եմ, որ Թուրքիան Ֆ-35-ներ չունենա, այլ ունենա Ս-400-ներ:

Ֆ-35-ը հարվածային, բազմաֆունկցիոնալ զենք է, օդային գերակայություն ձեռք բերելու համար այս պահին գործնականում իդեալական, ագրեսիվ, հարվածային մի միջոց: Ս-400-ը, ընդհակառակը, պաշտպանողական զենք է, ընդ որում դրա հնարավորությունները կարծես թե որոշակիորեն ուռճացված են, համենայն դեպս Ս-300-ները Սիրիայում դեռևս որևէ կերպ չեն փայլել, իսկ մասնագետներն ասում են, որ Ս-400-ը շատ չի տարբերվում Ս-300-ից:

Այս պահին Թուրքիայի հետ հնարավոր պատերազմում մեր պարագայում ամենամեծ սպառնալիքը իրենց մոտ 200 հատ Ֆ-16-ներն են, որոնց մենք հակադարձելու գրեթե բան չունենք: Այսինքն՝ իրենք ճիշտ մարտում մեզ հետ կմղեն և մեզ կմնա միայն ժամանակի գործոնը, որ մենք դիմանանք, իսկ աշխարհն աղմկի, դաշնակիցները օգնության գան, ինչպես նաև՝ համառ մարտում թշնամու արյուն խմելը, բայց դա մեզ էլ էժան չի նստի: Այս առումով ես մի ուրիշ տիպի չէի ուզենա գլխիս վրա առաջնակարգ Ֆ-35-ներ տեսնել, բայց փոխարենը, որպես չարյաց փոքրագույն, տեղը վատ չէր լինի ինչ որ տեղ Անկարայի մոտակայքում ունենալ Ս-400-ներ, որոնք, ցանկացած դեպքում, այդ պարագայում մեր երկնքում խփելու բան չեն ունենա, քանի որ իրենց Ֆ-16-ները վաղուց արդեն գրաված կլինեն մեր երկինքը:

Այսինքն՝ մեզ համար ինքը ոչինչ է:

Միակ անհանգստացնող պահը, որ մեր Սու-30-նները գան ու դրանք թիրախավորվեն սրանց կողմից, բայց դե այդ պարագայում կարծում եմ, որ, հաշվի առնելով նույն արտադրողին, իրենք չեն կարողանա Սու-երի դեմ արդյունավետ աշխատել, չնայած կրկին, այդ պարագայում իրենց մոտ 200 Ֆ-16-ները, թեկուզ և մի քանի տասնյակ կորստի գնով, բայց ցանկացած դեպքում կհաղթեն մեր 12 Սու-30-ններին ու երկինքը կրկին իրենց կմնա...

Թուրքիայի դեմ մեր դիմանալու միակ շանսը ուժեղ կործանիչ ավիացիա ունենալն է, իդեալում՝ իրենցինից ուժեղ, այսինք իրենց մոտ 200 Ֆ-16-ների դեմ մեր գոնե 150 Սու-30-նները, իսկ ավելի լավ կլինի՝ թեկուզ մի քանի տասնյակ Ֆ-35-ներ, ինչքան շատ, այնքան լավ սկզբունքով: Օդը եթե մեզ վերցրինք, իրենք մեկ քայլ իսկ չեն կարողանա անել Արաքսից այս կողմ և, ընդհակառակը, դեռ հնարավոր է մենք հակահարվածներ հասցնենք, բայց... օդը վերցնելը հեշտ բան չէ և թանկ, շաաատ թանկ հաճույք է:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 19 июл 2019, 03:00 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Մի քանի տասնյակ ֆ35 ինչ արժե? Մոտակա տասնամյակում մենք ֆինանսապես ուղղակի հնարավորություն չենք կարող գնենք


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 20 июл 2019, 12:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ապեր, թիվա, դաժան թիվա - բայց հլը մյուս կողմից նայիր, բայ մեր ազգի անվտանգությունը դրան չարժի՞: Ասենք, որ մեր մեծահարուսներից 1-2-ը գժվեն, էդ թիվը կհանեն: Իսկ հիմա պատկերացրա, մյուս կողմը՝ Թուրքիան հարձակվում, մեզ խեղդում է, ավարտին է մոտեցնում Հայկական հարցի լուծումը - զգացի՞ր կշեռքի տարբեր նժարների վրա ինչեր են դրված...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 20 июл 2019, 20:54 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Մեծահարուստներից գժվեն? Չկա տենց բան։միակ միջոցը "Հայաստան" համահայկականի նման մի բան կազմակերպեն ու մի քանի տարվա ընթացքում էսկադրոն հավաքվի


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 21 июл 2019, 19:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Վատ չէր լինի նաև տնտեսությունը զարգացնել...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 25 июл 2019, 16:28 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван


Մեր զրուցակիցն է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը

Պարոն Հակոբյան, նախօրեին պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սպառազինության գնումների գործընթացին և ասել, որ ռազմական անակնկալներ են լինելու։ Ի՞նչ անակնկալների մասին է խոսքը։

Նախ նշեմ, որ չեմ տիրապետում ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, և եթե մի հրաշքով տիրապետեի, բնականաբար, չէի ասի։ Կարող ենք ենթադրություններ անել՝ հաշվի առնելով ՊՆ-ի ղեկավար կազմում եղած անձանց ռազմատեսական մոտեցումները։ Իսկ այդ մոտեցումները մեզ բերում են այն հետևության, որ խոսքը վերաբերելու է հրթիռահրետանային զենքի նոր և արդիական տեսակների, էլեկտրոնային պայքարի և հակապայքարի միջոցների, գուցե նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին։ Կոնկրետ ցանկը հիմա շատ արդիական է և կարծում եմ՝ ՊՆ-ն ինքը շատ կմտածի նախքան հրապարակելը։ Իսկ հրապարակելուց էլ այնպես կանի, որ կոնկրետ շատ տեղեկատվություն չտա, որովհետև դա անակնկալ է հակառակորդի համար, որը մենք պետք է իրեն մարտի դաշտում ցույց տանք։ Այս պահին իմաստ չունի այդ անակնկալը բացահայտել և հակառակորդին հակամիջոցներ ձեռնարկելու հնարավորություններ տալ։

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև ռուսական կործանիչներին, որոնք պետք է բազավորվեն Շիրակ օդանավակայանում։ Նախարարը նշել է, որ ըստ պարտավորությունների մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին։ Ինչպե՞ս եք գնահատում ռազմական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը։

Նախ ես կարծում եմ, որ կործանիչների մատակարարման հարցը միս ու արյուն կստանա, որովհետև իմ դիտարկումներով, ՊՆ-ում այդ խնդրին մոտենում են որպես արդեն լուծված հարցի, որի վերջնական տեսքի գալը ժամանակի խնդիր է։ Ես այստեղ այլ կարևոր խնդիր եմ տեսնում, որ հայ-ռուսական համագործակցությամբ Կրեմլը փորձում է որոշակիորեն սահմանափակել Էրդողանի հետագա մանևրի հնարավորությունը տարածաշրջանում Ռուսաստանի շահերի դեմ։ Եկեք չմոռանանք, որ որքան էլ այսօր Թուրքիան ու Ռուսաստանը հավերժական սիրո երդումներ են տալիս, ընդամենը մի քանի տարի առաջ էր, որ թուրքական օդուժը ոչնչացրեց ռուսական օդանավը, սպանեց օդաչուին, և ճգնաժամ առաջացավ ռուս-թուրքական հարաբերություններում։ Այս պահին ես ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի արհեստականության տարր եմ տեսնում, և դա բերում է այն մտքին, որ սա ավելի շատ մարտավարական, քան ռազմավարական դաշինք է։

Էրդողանը, հավակնելով իսլամական աշխարհի առաջնորդի դերին, ԱՄՆ-ի հետ մտնում է հակամարտության մեջ, իսկ այդպիսի երկիրը, բնականաբար, որպես դաշնակից նետվում է Ռուսաստանի գիրկը։ Սրանից նաև իր ժամանակավոր շահերն ունի Ռուսաստանը։ Մի կողմից այս երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը ամեն դեպքում հակասում են, որովհետև Թուրքիան խնդիր ունի դուրս մղել Ռուսաստանին Կովկասից և հնարավորին ծավալվել այդ տարածքներում։ Մյուս կողմից, Ռուսաստանը խնդիր ունի ամրանալ Կովկասում և Սիրիայում։ Այսինքն՝ այս երկու երկրների գլոբալ շահերն իրար հակասում են, ուղղակի այս պահին նրանք մի կողմ են դրել այդ խորը հակասությունները, փորձում են փոխադարձ մարտավարական օգուտներ շահել մեկը մյուսից։ Ամեն դեպքում, քանի որ ռազմավարական առումով իրենք հակառակորդներ են, և վաղը կարող են իրական հակառակարոնդեր դառնալ, իրենք փորձում են իրենց կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկել։ Հենց այս լույսի ներքո եմ ես տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ուժեղացումը և մասնավորապես ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի հզորացումը։

Կարելի է արձանագրել, որ ՀՀ նոր իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում, մեծ հաշվով, շարունակում են նույն գիծը։ Լինելով ժողովրդի կողմից ընտրված և վայելելով ընտրողների մեծամասնության քվեն՝ նոր իշխանություններն ավելի լայն դաշտ ունեն երկրի ինքնիշխանությանն ավելի լայն սպեկտրով պաշտպանելու համար։ Ես հայ-ռուսական հարաբերությունները դրական կգնահատեի, իսկ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ուժեղացումը միանշանակ որպես դրական երևույթ Հայաստանի համար։ Վերջին հաշվով, այդ զենք-զինամթերքը Հայաստանի տարածքում է հայտնվում, իսկ 1990-ականների փորձը ցույց տվեց, որ եթե սպառազինությունը քո երկրում է գտնվում, հետո մեծ է հավանականությունը դա ինչ-որ պայմաններում քեզնով անելու։

ԱՄՆ-ը 100 մլն դոլար է հատկացնում Ադրբեջանին ռազմական սպառազինության համար, մինչդեռ Հայաստանին հատկացնում է 7 մլն։ Ինչո՞վ է այս դիսբալանսը պայմանավորված, հնարավո՞ր է, որ պատճառը հայ-ռուսական սերտ համագործակցությունն է նաև ռազմական ոլորտում։

Ես կարծում եմ, որ գլխավորն այստեղ հակաիրանական ճակատում Ադրբեջանին որպես դաշնակից ունենալու ձգտումն է։ Իհարկե, ցավալի է մեզ համար, որ Ադրբեջանը նման քանակի նյութական օգնություն է ստանում, հատկապես որ մենք քիչ ենք ստանում։ Բայց եկեք չմոռանանք, որ աշխարհը բազմավեկտոր է և միայն մեր, Ադրբեջանի ու Արցախի հակամարտության շուրջ չի պտտվում։ Այս պահին ակնհայտ լարվածություն կա Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, իսկ Ադրբեջանը, ունենալով Իրանի հետ որոշակի լարված հարաբերություններ և սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների հետ, որոշակի պլացդարմ է հանդիսանում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին որոշակի գործողություններ իրականացնելու համար։ Սա այն գինն էր, որ Ադրբեջանն ստացավ Իրանի հետ իր լարված հարաբերությունների համար։

Մենք Իրանի հետ անհամեմատ ավելի դրական հարաբերություններ ունենք և ԱՄՆ-ն, լավ իմանալով, որ մենք զուտ ճանապարհների առումով կախված ենք Իրանից, և ոչ մի պայմանով չենք վատացնի մեր հարաբերությունները Իրանի հետ, ըստ էության, համակերպվել է դրա հետ և հանգիստ է թողել Հայաստանին այդ առումով։ Արդյունքում մենք չստացանք այն դրամական միջոցները, ինչը ստացավ Ադրբեջանը։ Սա, իհարկե, ցավալի է, որովհետև մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այդ 100 մլն դոլարը կկիրառվի Իրանի դեմ, Ռուսաստանի դեմ, թե Հայաստանի դեմ։ Սա այն գինն է, որ Հայաստանը վճարում է Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армия обороны: Гарант безопасности армян
СообщениеДобавлено: 03 окт 2019, 15:04 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ռազմավարական զորավարժություններ և բանակ: Խոսում ենք բանակային վերջին զարգացումների մասին...

Видео

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 29 из 68   [ Сообщений: 1010 ]
На страницу Пред.  1 ... 26, 27, 28, 29, 30, 31, 32 ... 68  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB