Администратор |
|
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57 Сообщений: 46679 Откуда: Армения, Ереван
|
9. <Ստորեւ ներկայացվում են առանձին դեպքերի նկարագրությունը 2016 թ-ի ապրիլի պատերազմական գործողությունների ընթացքում զինծառայողների մոտ զենք- զինամթերքի ոչ բավարար քանակի, ինչպես նաեւ աջակցող ուժերի բացակայության կամ ուշանալու վերաբերյալ>
Այս կապակցությամբ որոշ դիտարկումներ, սկզբում տրվում են դիտողության ընդհանուր բնութագրերը.
• Զինամթերքը քիչ է եղել, տեխնիկան վառելիք չի ունեցել, եղել է անսարք - Տվյալները ակնհայտորեն վերցված են տարածվող ստահոդ լուրերի մակարդակով: Ինքս եմ այդ օրերին եղել Երևանում ու գիտեմ, թե ինչ սև լեգենդներ էին տարածվում հասարակության մեջ, այդ թվում նաև ենթադրաբար թշնամու կողմից: Իշխանության նկատմամբ որոշակի անվստահության առկայության պարագայում այդ լուրերն իրենց պարարտ հողն էին գտնում հասարակության մեջ, թե. <Դե եթե այլ ոլորտներում թալանել են, պարզ է, զինամթերքի ոլորտում էլ կթալանեն, տանկերն էլ վառելիք չեն ունենա, մեքենաներն էլ՝ մարտկոցներ> սկզբունքով: Որևէ լուրջ փաստ չի բերվում, որ կհաստատի ասվածը: Սրան հակառակ, հիմնվելով արդեն իմ ներքին աղբյուրների վրա, կարող եմ ասել, որ զրահատեխնիկայի համար վառելիքի որևէ խնդիր չի եղել, տեխնիկայի առանձին տեսակների անսարքության տոկոսը ընդունելի է եղել նման թվերի պարագայում, իսկ զինամթերքն էլ ոչ թե սպառվել է, որովհետև <զինվորները փամփուշտի պակաս են զգում>, այլ որովհետև որոշ դեպքերում այդպես է եղել, կապված մարտավարական զարգացումների հետ (օրինակ՝ հակառակորդը կրակային շրջափակման մեջ է վերցրել մեր դիրքերը), • Հետախուզության ոլորտում բացթողումներ – Սա առանձին քննարկման թեմա է, թեև իրոք հնարավոր է, որ առկա են եղել որոշ թերություններ: Այս առումով պետք է նշել, սակայն, որ, ինչպես ցույց է տալիս ռազմական պատմության ուսումնասիրությունը, իդեալական հետախուզություն չկա և միշտ էլ, մանավանդ մեր տիպի դեպքերում, երբ առկա է մշտական լարվածություն և կեղծ հարձակումների ու դրանց իմիտացիայի մեծ քանակություն, հետախուզության գործն ավելի է դժվարանում: Կարծում եմ, որ մի կողմից բանակային կառույցներն իրենց անհրաժեշտ հետևություններն արդեն արած կլինեն, մյուս կողմից էլ հասկանալի պատճառներով դրանք հրապարակման ենթակա չեն ու այս հարցով պահանջել տալ բացատրություններ կամ անել հրապարակումներ, կոռեկտ մոտեցում չէ, • <Գնդացիրը փչացել է, մարտի են բռնվել 1970 թ-ի տանկով> - Եթե գնդացիրը հնարավոր էր նորոգել ու փաստն էլ հենց այն է, որ նորոգվել է, ապա իրոք ճիշտ է վարվել այն երկրորդ գնդացրորդը, որ չի տվել իր զենքը ծառայակցին, ինչն իրոք արվում է միայն բացառիկ դեպքերում: Մյուս կողմից՝ <1970 թ-ի տանկը> իրականում հանրահայտ Տ-72-ն է, որը գտնվում է մեր, ինչպես նաև աշխարհի տասնյակ երկրների բանակների սպառազինության մեջ, ի դեպ ասած, կազմելով նաև ներկայիս Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև նույն Ադրբեջանի տանկային պարկի հիմքը: Ի դեպ, այս պարագայում պետք չէ անալոգիա տանել ավտոմեքենաների հետ, որոնք որպես կանոն շահագործվում են: Տանկը, արտադրված ասենք 1975 թ-ին, կարող է մինիմալ տեխնիկական սպասարկում ստացած լինելով 25 տարի կանգնած լինել անգարում, ֆիզիկապես մնալով լիովին թարմ և հնանալով միայն բարոյապես: Այսինքն, եթե տանկը <1970 թ-ի է>, դա դեռ չի նշանակում, որ այն անպայման հին է կամ վատ ֆիզիկական վիճակում, ինչը մեծապես ճիշտ է ավտոմեքենաների պարագայում, • Եվ այլն – Արվում են ընդհանուր բնույթի դիտողություններ, հաճախ, դժբախտաբար, խոսակցական, զգայական, չճշտված լուրերի, սև լեգենդների մակարդակով: Օրինակ, ասվում է, թե զրահատեխնիկայի վրա մարտկոցներ չեն եղել կամ եղել են անսարք վիճակում, սակայն զուտ այս խոսակցական մակարդակի լուրից բացի… որևէ այլ ապացույց չի բերվում: Իր հերթին, մեջբերվում են ՀՀ որոշ ռազմական գործիչների խոսքեր, սակայն երբեմն անհիմն, վիճելի տեսակետներ, որոնք ներկայացվում են որպես բացարձակ ճշմարտություն: Օրինակ, վաստակաշատ Մանվել Եղիազարյանի խոսքերը, թե. <խրամատները հիշեցնում են <Հայրենական մեծ պատերազմի ժամանակները>>: Իսկ կներեք, երկրագնդի վրայի հողն է փոխվել այս 60 տարում, որ խրամատն ուրիշ տեսք ունենար, թե խոցման միջոցներն են այնպիսի սկզբունքային փոփոխություններ կրել, որ կարիք լիներ սկզբունքորեն նոր մի լուծում տալ: Ի դեպ ասած, նույն <Հայրենականի խրամատները> իրենց տեսակով ամենատարբեր էին, սկսած առանձին մարտիկի համար նախատեսված խրամաբջջից և վերջացրած ամենաամրացված երկթաբետոնե բունկերների: Իհարկե, համապատասխան ֆինանսատնտեսական հնարավորությունների առկայության դեպքում ցանկալի կլիներ, ասենք, ունենալ համատարած բետոնապատ կառույցներ, բայց միթե դա բանակի խնդիրն է, չէ որ դա ընդհանուր տնտեսական խնդիր է, այն դեպքում, երբ թերությունը վերագրվում է բացառապես բանակին: Եվ վերջապես կան լուծումներ, որոնք, ինչքան էլ տարօրինակ հնչի ոլորտից հեռու մարդկանց համար, <Հայրենականից ի վեր> չեն փոխվել (օրինակ՝ օգտագործված, դատարկ պահածոյատուփերը, որոնք ամրացվում են փշալարերի վրա և հիանալի կերպով ծառայում են որպես <բնական> ահազանգի միջոց):
10. <ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ >
Պետք է նշել, որ բանակը, որպես հասարակության հայելի, արտացոլում է նույն այն վիճակը, որը կա երկրում ու սա ինչ որ առանձին, բանակին բնորոշ թերություն չէ:
11. <ԶՈՀՎԱԾ ԵՎ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՈՉՎԵԼՈՒ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ>
Այս կապակցությամբ՝ ամեն դեպք ունի առանձին քննության կարիք և, եթե զեկույցում մի որևէ փաստ է բերվում, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հենց այդպես է եղել: Դրան հակառակ, զեկույցը այս փաստերը ներկայացնում է որպես վերջնական ճշմարտություն, ինչն անընդունելի է:
Սրանք էին հիմնական դիտողությունները: Վերջում ընդամենը ավելացնեմ, որ զեկույցն, ընդհանուր առմամբ, մեծապես գրված էր լուրերի, եթե չասենք բամբասանքների ընդհարացման հիման վրա, հաճախ մեջբերվում էին հուզական ծանր վիճակում գտնվող, մասնագիտական մակարդակ չունեցող և իրենց վշտի տակ կքած մարդկանց խոսքեր, որոնք, բնականաբար, միշտ էլ հակված են երևույթներն ավելի ծանր լույսի տակ դիտարկել, քան կա իրականում, և հավատալ սև լեգենդներին: Ի վերջո դեռևս Գեբելսի խոսքերից է, թե. <Եթե ուզում ես ստիդ հավատան, նրան հնարավորինս մեծ ու հրեշավոր տեսք տուր>:
Մհեր Հակոբյան 19.11.2016
_________________ Приходите в мой дом...
|
|