Lion писал(а):
Многое осталось на словах...
Հիշու՞մ ես Մհեր ջան, որ խոստանում էր կադրային ջարդ չանել։ Հիմա նայում ես՝ կադր չկա։ Հերթով սաղին ջուրը մաղեց։ Խի՞։ Թիմ ու՞ներ, թե՞ չէ։
Կարա՞մ ես կիսվեմ իմ խիստ կասկածելի վերլուծությամբ։
1) 2015թ․ Ս․Ս․ ընդունում է նոր սահմանադրություն, որով ՀՀ֊ն վերածվելրու է խորհրդական հանր․, և
խոստանում, որ 3 անգամ չի առաջադրվելում երկրի ղեկավարի պաշտոնին։
Ո՞ւմ էր նա խոստանում։ Ժողովրդի՞ն։ Չէ, ես լավ հիշում եմ, թե ոնց անցավ սահմանադրության քվյարկությունը՝ խայտառակություն, ինչքան ուզեց՝ ընքան խփեց։ Բայց ինչի էր խոստանում, երբ ինչ ուզեր՝ կաներ։ Միանշանակ ինքը դա արդեն խոստացել էր նայև փակ դռների ետևում՝ ազդեցիկ մարդկան։ Հետևություն, որպեսզի խոստումը վերջնականապես ամրապնդվի՝ նա պետք է խոստանա նաև ժողովրդին, և միայն այդ դեպքում հնարավոր կեղնի նրան իսկապես արագ հեռացնել։ Եթե կհիշեք 2018թ․ հիմնական շեշտը դրված էր հենց նրա վրա, որ ինքը իրեն 3 անգամ առաջադրեց։ Չենք մոռանում, որ Վատիկանի մեծն զորությունը այս հարցերում ամբողջովին աջակցում էր Ս․Ս․֊ին, սա կարևոր հանգամանք է։
2) 2016թ․ հայ֊ադրբեջանական պատերազմ։ Պատճառները․ Ս․Ս֊ն գցել էլ ԱՄՆ֊ի պետական էլիտային, այսինքն՝ ՏՄ էր մտնել, և սրանք էլ իրանց հավատով վրեժխնդիր փորձեցին եղնեն՝ կանչեցին Ս․Ս֊ին ու Ալիեվին ԱՄՆ, պատերզմ հրահրին, բայց իրանց համար լռիվ շոկային եղավ ազգային դիմադրությունը մեկել, որ
ռուսական զենքը չէր կրակում հնենց, որնց֊որ սովորաբար կկրակեր։ Պարզ դարձավ, որ պատերազմը պատրված է Ադրբեջանի կողմից, և հիմա միայն կարելի է մեղադրել Ս․Ս֊ին "տանուլ տված պատերազմում"։ Կազմակերպեց Սասնա֊Ծռեր անվամբ, ազգասերների անվնան տակ հիմարություն։ Այ էտեղ էլ պարզ դարձվ, որ սրանք որոշել են Ս․Ս֊ին ուրիշ ձև հանեն, Ս․Ս֊ն էլ ըդքանը հասկանալով ստիպված ընդունեց մեծ շուքով բերված Կ․Կ֊ին։ Վերջին ելույթներից էլ պարզ դարձավ, որ Ս․Ս֊ն և Կ․Կ․ իրար հետ հեչ էլ լավ չեն էղել ու հենց սրա ինադու էլ ինքը նորից վարչապետ է նստել։ Սա սենց գեղավարի ասած։
Եկեք մի փոքր ամփոփենք ասվածը՝ մենք գտնվում ենք 2016թ․, "պարտված պատերազմ", նոր հեղափոխական ուժեր, կուսակցությունում կա ներքին թշնամանք, իշխանության հասունացող կռիվ, մի կողմից Կ․Կ՝ Ռուսաստանի դրածո, մյուս կողմից՝ Ս․Ս՝ Վատիկանի մտերիմ անձնավորություն։
3) Էս 2016թ․ շատ նշանակալից տարի էր հա՜։ Միանգամից խնդրեմ՝ տարանջատել ԵՄ֊ն ԱՄՆ֊ից, եթե ԱՄՆ֊ն փորձել է ՀՀ֊ին օգտագործել որպես դբա ՌԴ էքսպանսյաի օղակ, ապա ԵՄ֊ն փորձել է ՀՀ֊ին օգտագործել որպես կոնստրուկտիվ ուժ։ Եվ 2016թ․ Հայաստան եկավ Հռոմի Պապը, որը իր հետ բերեց Ս․Ս֊ին նոր պատվիրաններ։ Նույնիսկ խնդրեց, որ Գարեգինը օրհնի նրան։ Դա նշանակում էր, որ քրիստոնյաների վրա առաջնորդությունը փոխանցվում է ՀԱԵ։ Շատ լավ էին սկսել ու դա կարար իրականություն դառնար․․․
Իրականում արմատները այս մտերմության գալիս են այն ժամանակվանից, երբ ԵՄ քննարկում էր Հայաստանին իր ինչ֊որ մասը կազմելու պայմանները։ ԵՄ համաձայն չեր Ս․Ս֊ի և՛֊և՛֊ին, բայց երբ֊որ դբա Ռուսաստանը դարձավ փաստ՝ ԵՄ համաձայն էր հիմա նաև այդ և՛֊և՛֊ին, բայց արդեն ուշ էր, որովհետև Ռուսաստանը պինդ էր բռնե։ Չնայած այս ամենին ԵՄ շարունակում էր մեծ օգնություններ ցուցաբերել Հայաստանին, որովհետեվ կար ծրագիր, կար նպատակ ՀՀ֊ի հետ, որը վերևում նշվեց։ Շատ չխորանամ, միայն կարճ ասեմ, որ Վատիկանին ՀԱԵ պետք է օդի և ջրի պես, որովհետև կրոնի դերը նորից ակտուալ է և Վատիկանը սպառել է իր ուժը, դրա համար, եթե ուշադիր եք եղել՝ ապա նկատած կլինեք, որ ինչ֊որ վերջին ժամանակներս ՀԱԵ շատ են տեղ տալիս, նույնիսկ ԱՄՆ֊ի կոնգրեսում հայ սրբազաններն են աղոթում։ Սա սենց, կարճ, իգիտություն։ Շատ կարճ ստացվեց։
4) 2018թ․ ՀՀ ժամանում Ա․Ս․ և դառուն նախագահ։ Հայաստանում էլ մարդ չկար, չէ՞։ Չէ, չկար։ Ս․Ս֊ն կարար եղներ, բայց դե, եթե ինքը նստեր նախագահ՝ Կ․Կ֊ն ղեկավարելու էր դբա Ռուսաստան կուրսը Ս․Ս֊ն էլ բան չեր անելու /շատ պետքնա բան անի/։ Դրա համար էլ տեղի ունեցավ մի հատ լավ շախմատային պարտյա՝ Ա․Ս֊ին նախագահ կնքին, սա ՄԲԹ թագուհու․․․ կարճ ասած՝ Ս․Ս֊ից վստահված մարդա, Ս․Ս֊ի տվյալ ժամանակվա հաշվարկներով՝ եկրում իրա դեմ կարար մի բան աներ մենակ Կ,Կ֊ն, դրա համար խոստացածին հակառակ՝ ըտրվեց վարչապետ։ Որ խորը մտածում ես՝ հասկանում ես, որ ինքը կամ պետքա վարչապետ նստեր ու պայքարեր, կամ պետքա հեռանար երկրի ղեկավարումից, որովհետև նախագահի տեղը զբաղված էր և իրան էլ նախագահ չէին էլ տա, իսկ որպես վարչապետ ինքը կարար ղեկավարեր, եթե Նիկոլը չեղներ։ Բայց Նիկոլին 2015 թվից արդն կոնկրետ ծրագրով պատրաստում էին հեղափոխության համար։ Կա նաև մի տարբերակ՝ մնալ կոսակցության նախագահ և երկիրը այդպես ղեկավարել, բայց դե ինքնել ունեցավ իրա հաշվարկները, որոնք թերի էին։
5) 2018թ․ Ս․Ս֊ն իրան լռիվ սպառել էր որպես քաղաքական գործիչ։ Դրա համար էլ մինչ բուն հեղափոխությունը կազմակերպվեցին մի֊երկու ստուգիչ֊պատրաստական շարժումներ, որոնք հասան հաջողություն։ Այնուհետև կազմակերպվեց հեղափոխությունը։ Իսկականից փայլուն հեղափոխություն էր։ Ս․Ս֊ն ծանոթ չէր իրավիճակին այնպես, ինչպես 2016թ․ ոչ ոք չեր պատկերացնում, թե ոնց կարող է Դոնալդ Թրամփը օգտագործելով միայն թվիթթեր՝ դառնա երկրի նախագահ։ Իրականում սա մի հետաքրքիր գիտահետազոտական ընկերության ձեռքբերում էր, որը զբաղվում էր սոցցացերով։ Ընկերությունը հիմնադրվել է Լոնդոնում և միգուցե՞ սրա հետ է կապված նաև Ա․Ս֊ին ՄԲ֊ից բերելու հանգամանքը։
Ինչորիսա, մինչևը Ս․Ս֊ն հասկացավ պայքարի եղանակը՝ արդեն ուշ էր։
6) 2018թ․ այսկողմ մեր առանց այդ էլ թույլ ու կազմալուծված պետությունը շարունակվում է թուլանալ և կազմալուծվել վերջնականապես որպես պետություն։ Կան մարդիկ, ի դեմս Դ․ Տոնոյանին, որոնք ատամներով պահում են էս մի թիքեն, բայց ես չգիտեմ, թե ինչքա՞ն իրանք կարան երկարեն։
Եվ վերջին նորություններից, Ս․Ս֊ն դիմել է ԵՄ֊ին, ԵՄ֊ն օգնելով Ս․Ս֊ին քննադատել է ներկայիս իշխանություններին։
Ծառուկյանին բռնելու անվան տակ Քոչարյանին ազատ արձակին։
Վերջը մի հատ էլ հասցրին ՀԱԵ կաղմը քար գցեն, էնել հնենց բումեռանգով հետ եկավ, որ իրանք էլ մնացին ապշած։
Սրանց վերաբերյալ չեմ կարմ ընդհանրական վերլուծություն կազմեմ, մենակ մտածում եմ, որ պատրաստվում են նոր իշխանափոխությանը։
Եթե էտ չեղավ, ուրեմն վերջը լինելու է հնենց, ոնց֊որ սկիզբը՝ Արցախի հարցով սաղ տանուլ տալուց կեղնի՝ տեղը կգա այնպիսի մարդ, ով որ կկարողանա համ էտ հարցը մեր աջակցությամբ լուծի, համ էլ երկիրը ղեկավարի, թե չէ իրա հետ էլ էլի կկրկնվի նույնը։