Воин301 писал(а):
Դե եկենք բերենք օրինակներ երբ եկեղեցին գործելա հայ ազգի շահերից, զուտ հայ ազգի շահից: Ես այդ հարցում մեծ գիտելիքներ չունեմ, բայց կարող եմ ասել, որ այդպիսի դեպքեր հազվադեպ են եղել, նույնիսկ չեմ կողմնորոշվում սարդարապատը, որ հաղթեցին մեր պապերը մեր կաթողիկոսի կամքը կատարելու համար, արդյոք այդ կաթողիկոսը ավելի շատ չե՞ր մտածում իր եկեղեցու շահերի մասին:
Եթե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցի է, նրա շահերն ու Հայ ժողովրդի շահերը մեծապես համընկնում են և տարօրինակ կլիներ սպասել, որ այն կգործի "զուտ իր" շահերից: Ի դեպ, Խրիմյան Հայրիկի և Վազգեն I-ի ու Գևորգ V-ի օրինակներն ինձ թվում է լավն են:
Цитата:
Ես չեմ ուզում ձեր մոտ ՝՝Հակա-՛՛-ի կողմնորոշումով մարդու տպավորություն թողնեմ, ես ավելի շատ գերադասում եմ բարեփոխումը, քանց թե ոչնչացումը: Այո մեր եկեղեցին ունի բազու՜մ սխալներ, բայց ի՞նչի հետ ենք փոխում նրան: Եկեղեցուն պետկա փոխել վերևից, այսինքն կաթողիկոս ենք նշանակում մի մարդու, որը մտածում է զուտ հայ ազգի շահերից ելնելով և գործում է այդ շահերի համար, հետո փոխում ենք նրա շուրջ գտնվող բարձրաստիճան հոգևորականներին, հետո փոխում ենք ցածրաստիճան հոգևորականներին, բայց, քանի որ սրանք շատ են մենակ անձեր փոխելուվ բանի չենք հասնի, վերջում այդ կառույցը կդատարկվի, դրա համար այն փթախներին դուռս ենք շպռտում պետությունից, իսկ մյուսներին փոխում ենք արդեն համակարգի փոփոխությամբ: Համակարգը փոխելու համար պետկեն գիտելիքներ և ջանքեր: Ենթադրենք, որ գիտելիքները ունենք, ո՞նց լուծենք մյուս խնդիրը, մյուս խնդիրը արդեն լուզված է, որովհետև վերեվից փոխվել է կողմնորոշումը դեպի ազգաին: Հիմա եկենք միքիչ, ճիշտ կամ սխալ մտորենք գիտելիքների շուրջ: Եթե կառույցը դառձեր է ազգաին, ուրեմն նրա գաղափարները ազգաին են և նա հեթանոս կամ աթեիստ տեղնելու ժամանակ նրանց բուգը չի կտրելու, ինչպես շուտ էր անում:
Ինքս կողմնակից եմ նրան, որ մեր եկեղեցին ռեֆորմների կարիք ունի:
Цитата:
Հայտնի է, որ 700 տարի առաջ հայաստանում գտնվել է մի գյուղ որտեղ մարդիք եղել են հեթանոս, առաքելականները գնացել են նրանց մոտ և նրանց սպանել են, հարց է ծաքում՝ ի՞նչու, պատասխանը երևի ունի 2 բեվեռ, մեկը դա Աստվածաշնչից է ելնում, իսկ մյուսը եկեղեցու նպատակներից ու շահերից: 1- Գրված է, որ եթե քո քույրը, հայրը կամ մեկ ուրիշը չի ընդունում քու աստծուն /ինկատի ունի հրեաների աստծուն, իսկ գաղափարը հրեական է/ քարը վրցրու և այնքան խփի, որ նա մահամա, հիմա դուք հայ, եղնելով ձեր կարծիքով սա ճի՞շտ է, իմ կարծիքով սա մարդասպանություն է, որի համար տրվում է պատիժ, քանզի հայերիս գիտակցության մեջ բացակայել և բացակայում է եղբորը սպանելը, ինչ-որ բանից ելնելով, մեր մոտ գերադասվում է եղբորը բացատրելը, եթե չի հասկանում, բայց դու լավ էս հասկացնում պատժելը, բայց ոչ սպանության ձևով:
Գյուղի օրինակը պատմական է? Ի դեպ, չեմ լսել ինչ-որ, որ մեր եկեղեցին մասսայական հալածանքներով զբաղված լինի, դե իսկ քրիստոնեությունն էլ արգելում է սպանությունը:
Цитата:
2- Գրիգոր լուսամարիչը հենց ամենա սկզբում դիտումնավոր, շրագրավորված, ամեն ինչ մտածված ոչնչացնում էր մի չքնաղ երկիր, նրա գլխավոր թշնամին քրմերն էին ու հեթանոսները, այդ պայքարը շարունակվել է շատ եկրար և եկեղեցին չի մոռացել իր իսկական թշնամու անունը ու գործելավոճը, նա լավ գիդեր, որ այդ թշնամին ունակ է ամբողճ հայ ազգը ոտքի կանգնացնել, իսկ եկեղեցու համար ամենա սարսափելի թշնամին է հեթանոս, գիտելիքներով լի, ազգաին կողմնորոշում ոունեցող հայը:
Հիմա ամեն ինչ մի քիչ ավելի սև գույներով է ներկայացվում, քան եղել է, թեև անկասկած է, որ 301 թ-ին մենք մշակութային մեծ կորուստներ ունեցանք: Բայց եկեք չմոռանանք, որ ապագա եկեղեցականների մեծ մասը հենց նախկին քրմեր էին, դե իսկ ոչնչացումներն էլ... իհարկե, տաճարներ քանդվել են, բայց շատ կառույցներ էլ քանդվել են ժամանակի ընթացքում, կամ վերաձեվվել են - եկեք ի վերջո չմոռանանք, որ 301 թ-ի մնացած գրեթե ոչ մի կանգու բերդ կամ ամրոց հիմա չի մնացել:
Цитата:
Մեր եկեղեցում բյուզանդական կայսրը, որը կործանեց հայ պետականությունը սրբացվել է, ու մինչև հիմա սուրբ է, արդյոք դուք կհա՞մարեիք ձեր և ձեզ շրջապատող լավը ուզող ծանոթի սպանողին սուրբ, եթե ոչ, ապա ի՞նչու է այտ անձը սրբացվել և ի՞չու մինջև հիմա չի զրկվել իր պատվավոր կոչումից, պատասխանը հետեվյալն է. սրբացվել է, որովհետև հային դեմ է գնացել և հաղթել է հային, իսկ այդպիսիները մեր եկեղեցու համար սուրբ են, իհարկե եթե նրանք քրիստոնյա են; մինջև հիմա սուրբ է, որովհետև մենք չենք պայքարել նրան այդ կոչումից զրկելու համար և ինքներս էլ հասցրել ենք օտարանալ:
ՈՐ կայսեր մասին է խոսքը? Կասկախում եմ, որ մենք այստեղ "սև լեգենդի" հետ գործ ունենք:
Цитата:
Այսպիսի օրինակներ կարելի է բերել շատ-շատ, նրանցից ամենա վառ գործիչներից են եղել՝ Գրիգոր ավերիչը, Ներսես անշնորհակալը, Հյուսիկը, Վրթանեսը, Մաշտոցը՝՝որը մնում է ստվերի տակ՛՛ և այլն:
Մեկի համար "ավերիչ", մյուսի համար` Լուսավորիչ, մեկի համար "անշնորհակալ", մեկի համար Մեծ...
Цитата:
Անդրադառնամ Մաշտոցին: Մի տեղ կարթացել եմ նրա մասին, որ ուզեք հզումն էլ կարող եմ տալ դուք էլ կարդաք: Մաշտոցը եղել է եկեղեցու ամենա փայլու գործիչներից մեկը, որին հաջողվել է խաբեբաությամ սրի քաշել Բարբարիումներին, նաև նրան հաջողվել է սպանել շատ հայ հեթանոսներին և նրանց քրմերին, նրան նաև հաջողվել է գողանալ հայկական տառերը, հիմնովի խառնել նրանց դասավորությունը, քրտաջան թարկմանել Աստվածաշունչը, որպեսի հայերին ավելի արագ հեռացնի իրենց էությունից:
Քենեդուն էլ սպանած կլինի
Цитата:
Մենակ մեկ լավ բան է արել, էտել էլի հայ ազգի շահերից դրդված չի, որ արել է, նրան հաջողվել է քրմերից գողանալ հայկական տառերը և հիմնովին խաղտել նրանց դասավորությունը, իսկ գողացել է նա հետևյալ սկզբունքից ելնելվ. տեղնելով, որ քրմերը ունենալով հայկական տառերը օգտագործում են եկեղեցու դեմ և, որ այտ զենքը շատ հզոր է և շատ վտանգավոր, Մաշտոցը որոշեց գողանալ, իսկ հետո օգտագործել եկեղեցու շահերը բավարարելու համար, հիմա եկեք ասենք նրան շնորհակալություն, որ փրգեցիր մեր տառերը եկեղեցու կրակից
.
Էդ հաստատ մեր նեոհեթհանոսների մոտ կարդացած կլինես...
Цитата:
Սկսեցինք սրբերի շարքը վերանորոգելուց, անցնենք նրանց շարքը շատացնելուն: Առաջին հերթին սրբերի շարք են մտնելու՝ Գարեգին Նժդեհը և նրա գաղափարները, Կոմիտասը և նրա երգերն ու բանաստեղծությունները, Հայկ Ասատրյանը և նրա գաղափարները, Անդրանիկը և նրա քաջությունը, Անդրանիկի հետ միասին սրբացվելու են Դրոն, Արամ Մանուկյանը և այլ հերոսներ, Սրբացվելու է նաև Հայկ Նահապետը որպես օրինակ, Տիգրան Մեծը, Արշակ 2, Պապ թագավորը, Վասակ Սյոնին, Մերուժան Արծրունին /իմ կարծիքով, իսկ եթե չեն սրբացվելու, ապա ապացույցների ճնշումից ելնելով փոխվելու է նրանց կարգավիճակը, ազգի դավաճանից դեպի ազգի հերոս, և ընդհակառակը եղնելու է Գրիգոր լուսավորչի ու նրա նմանների հետ/, սրբացվելու են նաև ուրիշ՝ արքաներ, իշխաներ, կաթողիկոսներ, քրմեր, զորավարներ, մտավորականներ և այլ անձիք, որոնց գործունեությունը բխում է ազգի էությունից և շահերից:
Ես ընդհանրապես դեմ եմ "սրբացնելուն": Ի դեպ ասեմ, առաջարկում եմ Ֆիլիպպ Սյունուն, Գդիհո Սյունուն, Վեստ Սարգիսին ևս սրբացնել, կամ, ոնց դու ասացիր, իսկ եթե չեն սրբացվելու, ապա ապացույցների ճնշումից ելնելով փոխվելու է նրանց կարգավիճակը, ազգի դավաճանից դեպի ազգի հերոս