Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9 ... 29  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Ես վերադարձա Կորճայք: Այստեղ արդեն պատրաստի վիճակում էին գտնվում իմ աշխարհազորայինները, որոնք Հատուկ գնդի կազմից ընտրված ղեկավարների հսկողության տակ օր ու գիշեր ռազմական վարժություններով էին զբաղված: Աշխարհազորը հավաքված էր Հատուկ գնդի մոտակայքի մի ընդարձակ դաշտում, ուր էլ ես միանգամից ուղղություն վերցրի` միայն մի պահ երևալով Ալկիքարում:

Աշխարհազորի ստուգայցից ես հիմնականում գոհ մնացի: Թեև աշխարհազորի ռազմիկները կոնկրետ ռազմական գործին անսովոր էին, սակայն լեռներում և անտառներում բնակվող իմ հպատակները, որոնք մշտական շփումի մեջ էին վայրի բնության հետ, հիմնականում լավ, կարելի է ասել գերազանց վիճակի մեջ էին: Աշխարհազորայիններս հիմնականում զինված էին մարդաբոյ աղեղներով և ունեին երկար ու հաստ նետեր: Մերձամարտի համար արդեն զինված էին տարբեր կերպ: Մի մասը ուներ երկար կոթերով տապարներ, գրեթե բոլորն ունեին կարճ սրեր կամ դաշույններ, սակայն քչերի մոտ միայն կային երկար թրեր: Մի քանի տոհմապետեր էլ, և դա էլ ինձ ուրախացրեց, առաջնորդում էին վահաններով և երկաթե մեծ ծայրակալներ ունեցող երկար նիզակներով զինված հաղթանդամ ռազմիկների, որոնք գոտիկներում խրած կամ ուսերից կախած ունեին խոշոր գլուխներին երկաթե ծայրակալներ խրած մեծ ու ծանր գուրզեր, իսկ մի քանիս էլ` երկկողմանի ծանր տապարներ:

- Սրանց տոհմերը, տեր իշխան,- ներկայացրեց ինձ Սևակը, երբ մենք դիտում էինք աշխարհազորը,- մշտապես զբաղվում են արջերի որսով և իրենց ընտանիքները պահում են մեր լեռների հսկայական արջերի կողերը փշրելով,- շարունակեց Սևակը,- կարելի է ասել, որ այդ գործի վրա ամեն մեկը մի իսկական արջ է դարձել: Սրանց համար սովորական բան է միայնակ արջի դեմ գնալ, սակայն ավելի հաճախ բոլորով ու միանգամից են վրա տալիս…
- Սևակ ջան, սրանց կվերցնես որպես օժանդակություն քո նիզակակիրներին: Կդնես երկրորդ շարքում, քանի որ ամեն դեպքում լավ զրահավորված չեն, ու թող երկրորդ շարքից իրենց երկար նիզակներով օժանդակեն քո նիզակակիրներին, իսկ առիթի դեպքում նաև վերացնեն շարքերիդ ճեղքվածքները:
- Կկատարվի, տեր իշխան, ես էլ էի այդ կարծիքին,- պատասխանեց Սևակը,- սրանք արդեն մի քանի օր է` իմ նիզակակիրների հետ միասին են վարժվում և սովորում են շարքով գործելուն ու հրամաններին ենթարկվելուն:
- Իսկ այժմ,- երբ մենք վերջացրեցինք զբոսնել աշխարհազորի բանակատեղիում,-Հազարապետ Սևակ,- նայեցի ես հաղթանդամ հսկային,- անմիջապես Հատուկ գունդն ու աշխարհազորը այս դաշտում պատրաստիր հանդեսի: Ես գնում եմ մի կտոր բան ուտելու և երբ դուրս գամ, տեսնեմ Կորճայքի բանակը շարված այս դաշտում` ըստ զորամասերի և տոհմերի…

Ես մտա Հատուկ գնդի Հազարապետի խրճիթը, որտեղ արդեն սեղան էր բացված, իսկ երբ դուրս եկա, մի մեծ եռակողմ ուղղանկյան ձևով շարված տեսա Կորճայքի բանակը: Ուղղանկյան մի թևը զբաղեցրել էր Հատուկ գնդի նետաձիգների հազարյակը, մյուսը` Հատուկ գնդի նիզակակիրների հազարյակը, իսկ երկար կողմում հավաքվել էին ըստ տոհմերի կանգնած աշխարհազորայինները: Ես մոտեցա ուղղանկյան առջև կանգնած Սևակին և մենք բարձրացանք ուղղանկյան կենտրոնում` դեմքով դեպի աշխարհազորայիննների շարքերը, պատրաստված բարձր պատվանդանի վրա:

- Փա՜ռք իշխա՜ն Հայկի՜ն,- որոտաց բանակս:
Ես ձեռքով արեցի և բարձր ձայնով հրամայեցի:
- Հարյուրապետները և տոհմապետները` ինձ մոտ:

Անմիջապես իրենց շարքերից առանձնացան և արագորեն պատվանդանի դիմաց շարվեցին քսան հարյուրապետ և մոտ ութանասուն տոհմապետ: Ես առաջ եկա.
- Ողջույն Հատուկ գնդի իմ քաջարի հարյուրապետերին և Կորճայքի հզոր տոհմապետերին: Այսուհետ ձեզ բոլորիդ քաջ ծանոթ Սևակը` Հազարապետ Վարագի որդին, նշանակվում է Հատուկ գնդի Հազարապետ, ինչպես նաև Կորճայքի ողջ բանակի հրամանատար: Բացի այդ ես, որպես Կորճայքի իշխան, նրա շնորհում եմ արիայի կոչում և պարգևատրում եմ հովազի մորթով:

Նշան արեցի և ծառաները արագորեն բերեցին նախապես պատրաստված հովազի մորթին: Ես այն վերցրեցի և գցեցի պատվանդանի վրա մի ծնկի վրա ծնկի եկած եկած Սևակի ուսին:
- Հավատարմորեն ծառայեք Հազարապետ Սևակին և ճշտորեն կատարեք նրա հրամանները: Դրանով դուք կծառայեք ինձ, կծառայեք Կորճայքին և ողջ Արարտային:

Ես ձայնս բարձրացրի և դարձա արդեն ողջ բանակին:
- Իմ քաջարի ռազմիկներ: Մենք հենց հիմա մարտարշավի ենք դուրս գալիս և շարժվում ենք մեր երկիր արշավող թշնամու դեմ: Նա գալիս է իր հետ բերելով մահ, ավերածություն և կոտորած: Նա գալիս է գերելու մեր ընտանիքները, կոտորելու մեր ծնողներին և գերի քշելու մեր երեխաներին: Ռազմիկներ, արիների ռազմական առաջնորդ, սպարապետ Վահեն որոշել է մարտ տալ թշնամուն ու ջախջախել նրան: Կորճայքի քաջարի զավակները ևս իրենց մասը ներ կդնեն այդ մեծ հաղթանակի գործում: Մեր գործն արդար է, մենք կռվում ենք մեր ընտանիքների, բարեկամների և մտերիմների կյանքի ու ազատության համար: Մեծ Աղեղնավորը նայում է մեզ երկնքից և հաջողություն է ցանկանում արիական հայերին: Արժանի լինենք նրան: Ցույց տանք, որ այսքան ժամանակ անց էլ մենք Հայկի արժանի հետնորդներն ենք, իսկ մեր թրերը, նետերն ու նիզակները չեն կորցրել իրենց կոտորելու ունակությունը: Մահ թշնամուն, հաղթանակը մերն է լինելու…

- Փա՜ռք Մե՜ծ Աղեղնավորի՜ն,- ի պատասխան մի քանի անգամ որոտաց բանակս...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Բանակը անմիջապես հանեցի արշավանքի և երկու օրից մենք արդեն Կորճայքի ծայր արևմուտքում էինք: Ես բանակիս առաջապահ զորամասերը թողեցի Սապփա և Բզաբդե ամորցների մոտակայքում խփված ճամբարներում, իսկ ինքս բանակի հիմնական մասով բանակեցի Փյունիկ քաղաքում: Այստեղից ես սուրհանդակներ ուղարկեցի սպարապետի մոտ, որից հետո մոտս կանչեցի սպարապետ Վահեի մոտից հենց նոր վերադարձած Հրաչին.
- Տեր իշխան,- թշնամին արդեն արշավանքի է ելել ու շարժվում է դեպի հյուսիս: Առայժմ ընդհանուր ուղղությունը դեպի հյուսիս է և կարծես մեր կողմը թեքվելու նպատակ չունի: Բանակը գլխավորում է անձամբ Շարուքենը, որի հետ է իր Հատուկ գունդը: Բերում է նաև Մեծ Անապատի զավակներին: Տեր իշխան,- անհանգստացած շարունակեց Հրաչը,- սրանց ծայրը չի երևում: Արդեն անցել են տասնյոթ բյուր, սակայն դեռ գալիս են ու գալիս: Կարծես ողջ աշխարհն է մեր դեմ գալիս…
- Իսկ ի՞նչ վիճակում է թշնամու բանակը,- հարցրի ես
- Ինչպես միշտ Անապատի զավակները այնքան էլ լավ չեն զինված ու, թեև անցած տարիների համեմատ նրանց զինվածությունը ընդհանուր առմամբ բարելավվել է, սակայն էլի այն չի: Փոխարենը բոլորն էլ առողջ, հաղթանդամ ու ջլոտ մարդիկ են: Այ ինչ վերաբերվում է Հատուկ գնդին, ապա սա զինված է ըստ պահանջի: Բոլոր ռազմիկները, առանց բացառության, զրահավորված են երկաթե զրահներով, ունեն երկաթե սաղավարտներ ու վահաններ: Նրանք զինված են աղեղներով և կողքերից կապած ունեն երկու կապարճ նետեր: Մերձամարտի համար ունեն կեռ ու երկար թրեր, դաշույններ և կարճ սրեր: Սրանց հետ պետք է զգույշ լինել: Բոլորն էլ հատուկ ընտրված, կատաղի, մարզված ու իրենց տիրակալին անսահմանորեն նվիրված ռազմիկներ են:
- Մերո՞նք ինչ են անում:
- Սպարապետ Վահեն արդեն բանակը տեղաշարժել է դեպի հարավ ու այն այժմ արդեն գտնվում է Աղձնիքի արևմուտքում` Անգեղ տուն գավառում: Մի քանի օրից, երբ մենք վերջնականապես տեղեկանանք, թե թշնամին վերջնականապես որ ուղղությունն է բռնել, այն հավանաբար կշարժվի ավելի հարավ: Դե իսկ նահանգների բնակչությունը ամբողջովին քաշվել է հյուսիս: Ասեմ նաև, որ մերոնք թշնամուն մի փշուր իսկ չեն թողել և շուտով Արարտա մտած Շարուքենի հսկայական բանակը պարենի պակաս կզգա…
- Ուրի՞շ:
- Մերոնք մի լավ խաղ էլ են խաղացել,- աչքերը փայլեցնելով շարունակեց Հրաչը,- Հայկազունի Պարետի մարդիկ հետևել են մեր տարածքով գաղտնորեն անցնել փորձող Շարուքենի սուրհանդակին, պանդոկներից մեկում լավ խմեցրել են, որից հետո Նուր-Դագանին [1] ուղղված բարեկամության և դաշինքի կոչ անող Շարուքենի սալիկը փոխարինել են վիրավորական տոնով հնազանդություն պահանջող սալիկով: Ստանալով դա` Նուր-Դագանը խիստ կատաղել է, տեղն ու տեղը ցցահանել է սուրհանդակին, որից հետո մեզ է ուղարկել մեծ քանակությամբ երկաթ, փայտ և ցորեն, իսկ Շարուքենն էլ,- ծիծաղեց Հրաչը,- զարմանքից ու կատաղությունից մի անհասկանալի հրաման է արձակել, որը մինչ այժմ էլ նրա ենթակաները չեն հասկանում, սակայն չեն էլ ցանկանում կրկին հարցնել: Շարուքենը մի կողմից հրամայել է ջնջել Պուրուշխանդան երկրի երեսից, մի կողմից էլ այդ նույն հրամանում խոսում է Նուր-Դագանի հետ դաշինքի մասին…
- Այ ապրի Պարետը,- ծիծաղեցի ես,- տեսնո՞ւմ ես, Հրաչ, քո գործի տեր մարդիկ երբեմն մի քանի հազարյակ արժեն: Մի փոքրիկ շարժում և Նուր-Դագանը թշնամուց վերածվեց բարեկամի: Հենց նման խաղից խուսափելու համար էլ ես տասը, այլ ոչ թե մեկ սուրհանդակ ուղարկեցի Էլամ: Ի՞նչ նորություն այդ կողմից:
- Առայժմ ոչ մի, տեր իշխան, ես ամեն օր նոր սուրհանդակ եմ ուղարկում, այնպես որ…
- Լա՜վ, դե դեռ շուտ էլ է նորություն ունենալը: Ըստ իմ հաշվարկների սուրհանդակները ամենաարագ երթի դեպքում իսկ գնալ-գալու վրա կծախսեն մոտ կես ամիս: Ամեն դեպքում ուշադիր եղիր այդ կարևոր ուղղությանը…

_____________________
[1] Նուր-Դագան (մ.թ.ա. մոտ 2310-2280): Խաթթիի (չշփոթել ավելի ուշ ժամանակների Խեթթիի հետ) արքաներից մեկը, որի պետությունը, կենտրոն ունենալով Տատտա լճի հարավում գտնվող Պուրուշխանդա քաղաքը, լայն առևտրական գործունեություն էր ծավալել:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Изображение


http://www.bvahan.com/ArmenianWay/Great_Armenia/Provinces_Arm/Korchayk.htm

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Երկու օրից ինձ հասավ սպարապետ Վահեի քրտնմխած սուրհանդակը` խիստ կարևոր լուրերով և հրամաններով.
- Տեր իշխան, արդեն հայտնի է, թե ինչ ուղղությամբ է շարժվում թշնամին: Սպարապետ Վահեն հրամայեց հայտնեմ քեզ, որ դու գործես ըստ ձեր պայմանավորված ամենահավանական տարբերակի: Այժմ,- շարունակեց սուրհանդակը,- Արարտայի բանակը կենտրոնացել է Բեմադա լեռան հարավային լանջերին, իսկ Շարուքենի բանակը արագորեն մոտենում է: Դժբախտաբար, տեր իշխան, թշնամին շարժվում է ավելի արագ, քան մենք էինք ենթադրում…: Դրա համար էլ ինչքան հնարավոր է արագ շարժվիր սպարապետի մոտ: Գուցե արդեն չհասցնես էլ…

Ես տեղն ու տեղը ոտքի հանեցի իմ բանակը և շուտով այն արդեն ճանապարհին էր: Մի քիչ հարավ տեղավորված առաջապահս պետք է ընթացքում հասներ մեզ: Մենք երկար ուղի ունեինք անցնելու` մոտ չորսհարյուր բյուր քայլ: Դժվարությունն այն էր, որ բանակս մի կողմից պետք է շարժվեր հնարավորինս արագ, մյուս կողմից էլ ես պետք չափից դուրս չհոգնեցնեի ռազմիկներիս: Ասեմ նաև, որ այստեղ էլ հենց պետք եկավ սպարապետի զորակայանում գլխումս տպած Աղձնիքի հողապատկերը: Ես մտածեցի, որ իմ ռազմիկները ամենարագ երթի դեպքում էլ չեն կարողանա օրական անցնել ավելի, քան հիսուն բյուր քայլ: Այս ձևով առաջ շարժվելու դեպքում ես հույս ունեի յոթից-ութ օրում հասնել Արարտայի հիմնական բանակին:

Արդեն վեցերորդ օրն էր, որ Կորճայքի բանակը բոլոր ուժերը լարած առաջ էր ընթանում: Քիչ թվով ռազմիկներ չդիմացան մեր երթին և հետ մնացին: Ես փորձառու բուժակների հրամանատարությամբ նրանց թողեցի հետևում, հրամայելով հնարավորինս արագ հետևել մեզ: Սակայն բանակի հիմնական մասը կարողացավ դիմանալ երթին և ընդհանուր առմամբ վատ չէր տանում այն:

Երթի ընթացքում ես արագավազ էշերի վրա տեղավորված սուրհանդակներով անընդհատ կապ էի պահպանում սպարապետի հետ: Շուտով պարզ դարձավ, որ իմ բանակը ուշանում է: Հրաչը զեկուցեց, որ Շարուքենի բանակն արդեն մոտեցել է Բեմադա լեռան հարավային լանջերին` չափազանց ձգված վիճակում: Իր հերթին Արարտայի բանակն էլ ամուր պաշտպանական դիրք է գրավել և պատրաստվում է դիմադրության: Ընդ որում սպարապետը հնարավորինս հեռու է պահում իր բանակը թշնամուց` հույս ունենալով, որ Կորճայքի բանակը ամեն դեպքում կհասնի: Արդեն ուժերը խնայելու տեղը չէր և ես ավելի արագացրի բանակիս ընթացքը:

Սակայն ընթացքում վիճակն ավելի բարդացավ: Երթի պահին Հրաչը զեկուցեց, որ թշնամու հիմնական բանակն արդեն կանգ է առել Արարտայի բանակի անմիջական հարևանությամբ և ձգված ուժերն է հավաքում:

- Ակնհայտ է, տեր իշխան, որ Շարուքենը ուղղակի սպասում է իր բանակի կենտրոնանալուն, որից հետո, հավաքելով հետ մնացած ուժերը մի հզոր բռունցքի մեջ, անմիջապես կհարվածի: Ասեմ նաև, որ նրա բանակը պարենի խիստ կարք է զգում: Արդեն կերել են իրենց էշերի մի մասը, դրա համար էլ Շարուքենը չի հապաղի մարտի մեջ մտնել: Դա տեղի կունենա ամենայն հավանականությամբ վաղը:
- Ուշանում ենք, տղերք,- նայեցի ես դիմացս արձանացած Հրաչին ու Սևակին,- մենք վաղը երեկոյան հազիվ տեղ հասնենք:
- Սա դեռ բոլորը չի, տեր իշխան,- անհանգստացած վրաս նայեց Հրաչը,- Շարուքենի լրտեսները տեղեկացրել են նրան մեր բանակի արշավի մասին և այժմ նա իր Հատուկ գնդի երկու հազարյակ ու մեկ բյուր էլ Անապատի զավակ առանձնացրել է և շարժում է մեր դեմ` ցանկանալով համ մեզ կտրել հիմնական բանակից ու ջարդել, համ էլ դրանից հետո մեր հիմնական բանակին հարվածել թևից: Այս զորասյունը արագորեն շարժվում է մեր ուղղությամբ և վաղն առավոտյան արդեն մեր ուղին փակած կլինի:

Վիճակը դառնում էր օրհասական…
Ես չոքեցի հողի վրա և դաշույնովս արագորեն նկարելով գլխումս տպված Աղձնիքի հողապատկերը` դարձա Սևակին ու Հրաչին.

- Նայեք, մենք հիմա գտնվում ենք այստեղ,- ցույց տվեցի ես,- ու արևելքից մոտենում ենք Արարտայի բանակին, որի ուղիղ դիմաց կանգնած է Շարուքենի հիմնական բանակը: Մեր դեմ ուղարկած թշնամու բանակը նպատակ ունի այս կողմից սեպվել մեր ու Արարտայի հիմնական բանակի արանքը և, խանգարելով մեզ միանալ մեր բանակին, միաժամանակ էլ մեր փոխարեն ինքը թևային հարված հասցնել: Սևակ, մենք պետք է արագացնենք մեր երթը և, արագորեն սուրալով նրանց առջևից ու անցնելով հենց քթների տակով, միանանք մեր բանակին ու այս կողմից ուժեղացնենք նրա պաշտպանությունը, կամ գոնե առնվազն, եթե չհասցնենք էլ միանալ մեր բանակին, գոնե հարմար դիրքեր գրավենք և ձախ կողմից ապահովենք Արարտայի բանակին: Պա՞րզ է: Այժմ մեր մոտակա, սակայն խիստ կարևոր խնդիրն է` արագ երթով դեպի արևմուտք, եթե մենք ուշանանք, ամեն ինչ կիմաստազրկվի…

Այդ պահին մեզ զեկուցեցին, որ արագավազ էշերի վրա նստած ինչ-որ մարդիկ իրենց կոտորելով արշավում են մեր հետևից:
- Տեր իշխան,- մի քանի րոպեից ինձ մոտեցավ Հրաչը` ամբողջովին քրտինքի ու փոշու մեջ կորած, նիհարած ու խիստ արևահարված սուրհանդակներիս ավագի ուղեկցությամբ,- Էլամը հավատարիմ է մնացել մեր դաշինքին և արդեն հավաքել է իր բանակը: Օրերս Շարուքենը ծանր հարված կստանա…
- Ոտքի, տեղերք, ոտքի,- հրամայեցի ես,- արագ… դեպի արևմուտք:

Մի պահ հանգստի տեղավորված ողջ բանակս մի մարդու պես ճամփա ելավ: Ես դարձա Հրաչին.
- Շարունակիր սուրհանդակային կապդ մեր դեմ շարժվող թշնամու զորասյան լրտեսներիդ հետ: Մենք պետք է տեղյակ լինենք նրանց ամեն մի քայլի մասին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Բանակս խիստ արագացված երթով շարունակեց ընթացքը դեպի արևմուտք: Ընթացքում ես արագավազ էշերով սուրհանդակներ ուղարկեցի սպարապետ Վահեին, պատվիրելով հայտնել, որ ուշադիր լինի իր թևը դուրս եկող թշնամու զորաբանակից, ինչպես նաև տեղեկացնելով, որ իմ բանակը վաղը օրվա երկրորդ կեսին տեղ կհասնի: Մենք շարունակեցինք երթը և արդեն հաջորդ օրը կեսօրին, երբ ես մեկ ժամանոց հանգստի է տեղավորել բանակս, Հրաչը հայտնեց, որ մենք գիշերը հաջողությամբ անցել ենք մեր դեմ ուղարկված թշնամու զորասյան ուղիղ քթի տակով, և հիմա այն, ցանկանալով հասնել մեր հետևից, արագացված երթով հետևում է մեզ: Այդ ժամանակ ինձ ներկայացավ մահու չափ հոգնած մի սուրհանդակ և հայտնեց, որ Շարուքենի բանակն արդեն սկսել է մարտը.

- Տեր իշխան,- շնչասպառ լինելով մի կերպ խոսեց Հրաչի ուղեկցությամբ մոտեցած սուրհանդակը,- էշս սատկեց դեռ քեզ մի հազար քայլ չհասած…: Սպարապետ Վահեն պատվիրեց քեզ շտապել: Շտապիր, տեր իշխան,- մի կերպ ոտքի վրա կանգնելով ու դժվարությամբ ծնկներին հենվելով հևաց սուրհանդակը,- շտապիր հանուն Մեծ Աղեղնավորի, մերոնք դեռևս դիմանում են, սակայն ճնշումը հսկայական է: Գալիս են ու գալիս անիծյալները, ասես ծովի ալիքներ լինեն, որոնց վերջ չկա: Թշնամին գրկել է մեր թևերը և միաժամանակ սեղմում է կենտրոնում: Հանուն աստվածների, տեր իշխան, շտա…խ՜խ՜ը՜…

Սուրհանդակը չկարողացավ կանգնած մնալ, ընկավ գետին և սկսեց խռխռացնել: Հրաչը և նրա օգնականները սուրհանդակին մի կողմ տարան:
Ես կանչեցի Սևակին.

- Սևակ ջան, մենք արդեն մոտենում ենք մեր հիմնական բանակին և կարելի է ասել, որ կատարեցինք մեր խնդիրը, սակայն դա քիչ փոխեց իրավիճակը: Թշնամու զորախումբը գալիս է մեր հետքերով` մի քանի ժամվա տարբերությամբ, իսկ առջևում արդեն եռում է մարտը: Եթե հիմա մենք շարժվենք դեպի արևմուտք, մեր հետևից եկող թշնամուն կտանենք ուղիղ մարտի վայր: Սևակ,- նայեցի ես Հազարապետիս,- ես միայն և միայն քեզ կարող եմ դիմել: Ուրիշ ոչ-ոքի: Եղբայր, վերցրու Հատուկ գնդի կեսը, "Դաշույն"-ը և շեղիր դրանց ուղին կամ կանգնեցրու դրանց: Պահիր թշնամուն, եղբայր, հնարավորություն տուր մեզ հարվածել Շարուքենին` մեր հետևում չունենալով նրա զորաբանակը…,- ես չկարողացա շարունակել, քանզի կոկորդս բռնվեց: Ախր ես իմ քաջարի Հազարապետին ու նրա ջոկատին ուղիղ դեպի մահն էի ուղարկում, սակայն այլ ելք չկար, մարտադաշտում պետք է հայտնվեր միայն և միայն Կորճայքի բանակը…
- Տեր իշխան,- զգաստացավ Սևակը,- հրամանդ ի կատար: Թշնամու ոչ մի ռազմիկ չի անցնի…
- Սևակ,- գրկեցի քաջարի Հազարապետիս ու բառերն ասես կոկորդիս դեմ առան,- խնայիր քեզ, եղբայր, մենք դեռ էլի մարտեր ունենք վարելու…
- Տեր իշխան,- ինքն էլ ինձ գրկեց, քանզի փորձված ռազմիկը իհարկե գիտեր, թե ուր է գնում և իր ջոկատի հետ ինչ ուժերի դեմ է կանգնելու,- ընտանիքս ու մեր կռիվը քեզ ավանդ, թշնամին չի անցնի…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
… Շուտով Կորճայքի բանակը և Հատուկ գնդի կեսն արդեն ճանապարհ էին ելել, իսկ մյուս կեսը և "Դաշույն"-ը Սևակի հրամանատարությամբ շեղվեցին ճանապարհից...

Այդ օրը երկինքը ամպոտ էր, իսկ երբեմն էլ թեթևակի անձրև էր գալիս: Երկու ժամվա երթից հետո արդեն հեռվից սկսեց լսվել ընթացող մարտի աղմուկը: Հրաչը արդեն քանիերորդ անգամ ինձ զեկուցել էր մարտի ընթացքի մասին և Կորճայքի բանակը արագընթաց երթով մոտենում պայքարող բանակներին կողային շփման կետին: Ես իմ հերթին մի քանի սուրհանդակ էի ուղարկել կենտրոնում առյուծի պես մարտնչող սպարապետին և տեղեկացրել, որ ես մոտենում եմ ու շուտով կողքից կհարվածեմ` առաջարկելով պատրաստ լինել և այդ դեպքում էլ իր ողջ ուժերով միաժամանակ հարվածել…

Շուտով երևաց ամբողջովին արյունոտված մի հայ ռազմիկ և մի կերպ ոտքի վրա մնալով զեկուցեց.
- Տեր իշխան, թշնամին սրբեց ամեն ինչ, մենք արդեն չենք կարողանում պահել դիրքերը: Թևերը նահանջում են, կենտրոնը կանգնած է, բայց շարքերում մարդ չի մնացել…: Վերջն է Հայոց աշխարհի՜…,- ոտքերիս տակ թավալվեց ողբացող սուրհանդակը:
- Լռի՜ր, ռազմի՜կ,- չկարողանալով կատաղությունս զսպել հատկապես վերջին բառերի վրա` չդիմացա ես ու մի լավ քացահարեցի ոտքերիս տակ թավալվող և արդեն ռազմիկի տեսքը կորցրած տձև մսակույտին,- Հայոց աշխարհը մի՜շտ կապրի՜… մենք պարտվեցինք օրվա առաջին կեսում, սակայն օրը դեռ չի՜ վերջացել… Շա՜րվե՜լ,- գոռացի ես:

Հարյուրապետերս ու տոհմապետերս միանգամից մարտական կարգով շարեցին բանակը: Առաջին շարքի կենտրոնում` իմ հետևում կանգնեցին նիզակակիրները, իսկ նրանցից աջ ու ձախ` մերձամարտի զենքով զինված աշխարհազորայիները: Երկրորդ շարքում` նույն կերպ շարվեցին նետողական զենքով զինված ռազմիկներս: Հրաչն արդեն զեկուցել էր, որ հենց մեր դիմաց բարձրացող փոքրիկ լեռնաշղթայի հետևում բացվում է լեռնային մի տափարակ, որտեղ եռում է մարտը…

Ես թուրս մերկացրի, վահանս վերցրի ձեռքս և կանգնեցի բանակիս առջևում: Այդպես մի երկար շարք կազմած մենք բարձրացանք փոքրիկ լեռնաշղթան: Արդեն նրա գագաթին էինք մոտենում և պարզորեն լսվում էր ընթացող ճակատամարտի աղմուկը` մարդկանց գոռոցները, երկաթեղենի հզոր շաչյունը, մեռնողների և վիրավորների ձայները: Շուտով մեր առջև ներքևում բացվեց հսկայական տափարակը, որտեղ ընթանում էր հայերի համար խիստ ծանր մարտը: Հատկապես կատաղի մարտը եռում էր մեզնից ահագին հեռու ու կարծես մշուշի մեջ գտնվող կենտրոնում: Դրան հակառակ` մեզ մոտ գտնվող թշնամու թևում մարտը կարծես արդեն հանդարտվել էր և թշնամու ռազմիկները ոգևորված կերպով զբաղված էին ավար հավաքելով:

Ես հրամայեցի կանգ առնել և հավասարեցնել շարքերը, որից հետո դարձա ռազմիկներիս.
- Արիական հայեր, այստեղ որոշվում է մեր ընտանիքների ապագան, այստեղ է մեր հայրենիքի բախտը: Սրա՜նց,- կատաղած կերպով թրովս ցույց տալով ներքևում իրենց համար հանգիստ ավար հավաքելով զբաղված Անապատի զավակներին` գոռացի ես,- իմ հետև՜ից…, զա՜րկ…, ողջ ուժո՜վ…, մինչև վե՜րջ…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:24 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Եվ իջավ Կորճայքի բանակը բարձրունքից, սկզբում քայլելով, իսկ հետո աստիճանաբար արագացնելով ընթացքը` կարծես լեռներից գլորվող մի քար: Ես ընթանում էի բանակիս առջևից և, երբ արդեն մոտենում էինք թշնամու շարքերին, լրիվ վազքի էինք անցել: Սակայն մինչ ընդհարումը սկսվելը գլխավերևումս լսեցի նետերի սվսվոցը: Այդ իմ երկրորդ շարքն էր կանգ առել և մեր գլխավերևից նետերի հեղեղով ծածկել մարտադաշտը: Սա կրկնվեց մի քանի անգամ, որին լրիվ անպատրաստ Անապատի որդիները, որոնք վաղուց դեն էին նետել իրենց զենքերը, կորցրել էին իրենց տոհմերին և ուրախացած ավար էին հավաքում, գազանային խուճապի մեջ ընկան: Իմ գլխավորությամբ մարտնչող առաջին շարքս մի սարսափելի կոտորած սկսեց: Կարելի է ասել, որ մեզ նույնիսկ կազմակերպված դիմադրող էլ չեղավ: Մեր առջևից խույս էր տալիս կիսամերկ, ինչով ասես զինված ու վախից խելագարված մարդկային մի ամբոխ, որին իմ բանակը անխնա կերպով կոտորում էր:

Մի քանի գլուխ էլ ես թռցրի, որից հետո վահանովս հարվածեցի ևս մեկին ու թրովս նրան մեխեցի գետնին: Դրանից հետո սկսեցի աջ ու ձախ բաժանել կտրող, ծակող ու կիսող հարվածներ: Մարտի ընդմիջման պահին աչքս ընկավ իմ երկրորդ գծին, որը փորձառու հարյուրապետերիս ու տոհմապետերիս գլխավորությամբ նետերի հեղեղը արդեն տեղափոխել էր թշնամու շարքերի ավելի խորքերը: Կարծես սկսվեց մի մրցություն` ձեռնամարտի պատրաստված առաջին շարքի իմ ռազմիկները կոտորելով առաջանում էին, իսկ երկրորդ շարքս սրանց հետևելով, անընդհատ նետերի հեղեղը տեղափոխում էր դեպի խորքերը…: Ես զգացի, որ այսպես շարունակվելու դեպքում շուտով Շարուքենի բանակի աջ թևից բան չի մնա: Ես մի հարմար պահ որսացի և բարձրացա այն բլրակը, որից հենց նոր իջել էի: Չգիտես որտեղից կողքիս հայտնվեց հավատարիմ Հրաչը, որ ողջ մարտի բովում ինձ տեսադաշտից չէր կորցրել: Ես հապշտապ նայեցի դեպի մշուշի մեջ կորած կենտրոն: Այստեղ ընթացող մարտը կարծես ավելի էր թեժացել…

- Տեր իշխան,- ականջիս գոռաց այդ պայմաններում էլ իր հիմնական գործը չմոռացած Հրաչը, որը իր "Աղվես"-ը մարտի մեջ չէր մտցրել և որոնց ռազմիկները ամեն ինչի պատրաստ ու իրենց էշերի վրա նստած շարված էին բլրի վրա,- ես արդեն տեղեկացրել եմ սպարապետին ու հենց նոր նրանից էլ սուրհանդակ ստացա: Սպարապետը պատվիրում է քեզ ուտել Շարուքենի թևը, կրծել մինչև ոսկորը,- նրա բառերն ինձ փոխանցեց Հրաչը:

Այդ պահին էշերի վրա նստած արագորեն ժամանեցին ևս երկու սուրհանդակներ ու ինչ որ բան ասացին Հրաչին.
- Տեր իշխան,- ուրախությունից կարծես շողաց Հրաչը,- հենց նոր սուրհանդակներս ինձ զեկուցեցին, որ Շարուքենը իր թևը փրկելու համար կենտրոնից մեր ուղղությամբ խոշոր ուժեր է տեղափոխել, որից էլ օգտվելով սպարապետը մարտի մեջ է մտցրել պահեստազորը, նրանով հարվածել է կենտրոնում ու թավագլոր հետ է շպրտել Շարուքենին:

Այդ պահին հայտնվեց ևս մեկ սուրհանդակ` այս անգամ սպարապետի կողմից.
- Տեր իշխան, սպարապետը հրամայեց, չթուլացնել հարվածը: Շուտով ինքը կենտրոնի կողմից կերևա:
Ես դարձա Հրաչին.
- Սևակից ի՞նչ նորություն:
- Տեր իշխան, մի քանի հազար քայլ այդ ուղղությամբ սուրհանդակներս հսկում են ճանապարհը: Առայժմ թշնամու ոչ մի ռազմիկ չի հայտնվել…
- Ասա սպարապետին` հրամանդ ի կատար,- դարձա ես սպարապետի սուրհանդակին,- մեկնիր:
- Հրաչ, ես մարտի եմ իջնում, իսկ դու մնա այստեղ և սուրհանդակներիս հետ մշտական կապ պահպանիր: Մարտի մեջ չմտնես,- ես վերցրեցի գետնին խրված ու զինանշանս վրան ծածանվող լազուրե դրոշը և տվեցի այն Հրաչին, որը կրկին այն գետնի մեջ խրեց,- ես աչքս այս կողմը կպահեմ և որևէ ծայրահեղ լուր լինելու դեպքում դու ինձ կտեղեկացնես սրա թափահարումով…

Ես արագորեն իջա բլրի վրայից և միացա իմ բանակին, որը շարունակում էր խժռել Շարուքենի բանակի աջ թևը: Այն կարծես թե արդեն չկար: Անապատի որդիների կորուստներն այս թևում հսկայական էին, իսկ նրանց մի ստվար մասն էլ փախել էր: Ես կանգնեցի երկրորդ շարքիս առաջ, հրամայեցի պահել նետերը, որոնք արդեն չէին կիրառվում, քանի որ եռացող ձեռնամարտի պայմաններում արդեն դժվար էր առանց մերոնց վնասելու նետերի հեղեղ թափել, և հրամայեցի պատրաստվել ձեռնամարտի: Այդ ընթացքում տեղ հասան կենտրոնից ուղարկված Շարուքենի ուժերը և հենց ընթացքից հարվածեցին իմ բանակի առաջին շարքին: Միանգամից սկսվեց մի դաժան ձեռնամարտ, քանզի ի տարբերություն նախկինի, երբ մենք կոտորում էին խառը մսագունդ դարձած մարդկային մի զանգվածի, այս անգամ մեզ վրա հարձակվեց արդեն հաղթանակի շունչը զգացած մի բանակ:

Երեսները ներկած և իրենց կատաղի տեսքով սարսափ ազդող Անապատի տոհմապետերը հսկայական կացինները կամ դագանակները գլխավերևներում ճոճելով մարտի էին տանում ոչ պակաս կատաղության մեջ գտնվող իրենց ցեղակիցներին: Բարեբախտաբար մարտի բովից տաքացած սրանք միանգամից հարձակվեցին, այլ ոչ թե իրենց սովորության համաձայն նետերի ու քարերի հեղեղ թափեցին: Իմ բանակի առաջին շարքը դիմացավ հարվածին և սկսեց հուսահատորեն պայքարել գերակշռող թշնամու դեմ:

Ես կանգնեցի իմ բանակի երկրորդ շարքի առաջ ու թրով ցույց տալով եռացող մարտը, հրամայեցի.
- Իմ հետևի՜ց…, սրա՜նց…, զա՜րկ… մինչև վե՜րջ…

Ես արդեն կորցրել էի վահանս, սակայն հիմա արդեն հոգսս դա չէր: Թուրս երկու ձեռքով բռնած և առջևից վազելով` ես իմ երկրորդ շարքը տարա հարձակման և մենք թափով ընկանք Անապատի զավակների վրա: Ու կրկին սկսվեց մի կատաղի ձեռնամարտ: Նիզակակիրներս ու նետաձիգներս կռվում էին իրենց գործն իմացող ռազմիկների ոգևորությամբ և ձևով: Նրանց ոչ մի հարվածն իզուր չէր անցնում ու թեև ես էլ էի կորուստներ կրում, սակայն Կորճայքի ամեն մի ընկած ռազմիկի համար թշնամին վճարում էր մի քանիսին: Սակայն ի՜նչ արեց աշխարհազորս…: Դա վեր էր ամեն մի սպասելքից: Սրանք հարվածում էին իրենց ողջ ուժով ու թեև իրենք էլ էին կորուստներ կրում, բայց իրենց սև ու երկար մազ-մորուքի մեջ կորած կատաղի կորճայքցիք ի վերջո ստիպեցին Շարուքենի արյան ծարավ ոհմակին սարսափել:

Ահա իրենց տոհմապետերի առաջնորդությամբ սարսափազդու նիզակներով և մահաբեր գուրզերով մարտի նետվեցին արջորսներս և նույնիսկ ես մի պահ քարացա, քանզի միանգամից օդը լցվեց արյան ցայտերով ու թշնամու ռազմիկների ցրիվ տրված գանգերի մնացորդներով, իսկ նիզակներին հագցրած գլուխների հեղեղի մեջ արջորսներս շարունակեցին ջարդելով առաջանալ: Ես էլ ձեռնամարտում տապալեցի մի քանիսին, որից հետո ձախով մերկացրի դաշույնս, քանզի վաղուց էի վարժված երկու ձեռքվ մարտնչելու:

Անապատի որդիներից մեկը փորձեց դագանակով հարված կշռել գլխիս, սակայն ես պպզեցի և թրատեցի նրան փորից և հենց նույն պահին էլ կողքիցս մոտեցած մեկի կոկորդը խրեցի դաշույնս, իսկ ակնթարթ չանցած թուրս արդեն կիսել էր մյուսի գլուխի: Ես ինքս էլ էի հարվածներ ստանում, սակայն հիանալի զրահս ու սաղավարտս դեռևս փրկում էին ինձ: Թռցրի ևս մեկի գլուխը, հետ թռա երկրորդի կեռ թրի հարվածից և կրկին հարվածել փորձող թշնամու քաշեցի թրիս վրա: Նույն պահին էլ խույս տվեցի մի ամրակազմ ռազմիկի նիզակի ձախից եկող ուղիղ հարվածից և դաշույնս խրեցի նրա աչքը: Մինչ թուրս կազատեի, երկու հոգի փորձեցին բռնել ինձ, սակայն ես դաշույնով թռցրի ձախիցս մոտեցողի վիզը, իսկ մյուսին հարվածեցի թրիս կոթը թողած աջով, որից կարծես նրա գանգը ցրիվ եկավ: Ոտքից գլուխ արյան մեջ կորած` ես ոտքս հենելով արդեն տապալված հակառակորդիս մարմնին, դուրս քաշեցի թուրս և կրկին մի հայացք գցեցի մարտադաշտին: Բանակս կարծես արդեն առաջ չէր ընթանում, քանի որ թշնամու թվական գերակշռությունն ամեն դեպքում իրենն ասում էր: Սակայն հենց այդ պահին թշնամու շարքերի խորքից բարձրացավ զիլ զրնգացող զուռ-դհոլների ձայնը: Եվ հենց նույն պահին էլ արիական ձայները ցնցեցին թշնամու շարքերը.

- Փա՜ռք Աղեղնավորի՜ն… առավե՜լ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:24 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Արդեն մթնում էր, սակայն ես հասցրեցի նկատել, որ դա, թավագլոր փախչող թշնամու շարքերը կոտորելով ու ոչնչացնելով, կենտրոնից մեզ հասած սպարապետի պահեստազորը և Արարտայի բանակի կենտրոնն էր: Այս ամենը խուճապահար արեց թշնամուն, որը մի անասնական սարսափից բռնված սկսեց փախչել: Մերոնք սկսեցին հետևել Անապատի որդիներին և անխնա ոչնչացնել: Շուտով մարտնչողների շարքերի մեջ ես նկատեցի ու ճանաչեցի սպարապետ Վահեին, իսկ երբ մարտը համեմատաբար հանդարտվեց և հիմնական բանակը սկսեց հետապնդել փախչող թշնամուն, սպարապետը մոտեցավ ինձ.

- Տեր սպարապետ,- արյունից լրիվ կարմրած ու դիակներով պատած գետնին չոքեցի ես,- կարծես թե հաղթեցինք…

Մենք գրկախառնվեցինք, որից հետո սպարապետը գլուխն օրորեց.

- Հաղթեցինք, բայց ոչ վերջնականապես: Շարուքենը մեր աջին լավ նեղած իր ձախը մի քանի ժամ առաջ հետ քաշեց և այժմ, տեսնո՞ւմ ես հեռավոր բլրի վրա վառվող այն կրակը, նա ամրացել է այնտեղ և իր ջախջախված ռազմիկներին է հավաքում: Ինչ կոտորեցինք սրանց հետապնդելով, մեր օգուտն է, բայց ափսոս արդեն մութն ընկնում է և ես չեմ ուզում այս մթնում բանակը կորցնել ձեռքիցս: Դրա համար հենց հիմա կհրամայեմ դադարեցնել հետապնդումը:

Սպարապետը մոտ կանչեց իր զորականներին և նույն պահին էլ ողջ բանակի վրա տարածվեց զուռնաների ուժեղ ձայնը` կոչ անելով ռազմիկների վերադառնալ դրանց ուղղությամբ: Այդ ընթացքում ես հասցրեցի տեսնվել Հրաչի հետ: Պարզվեց, որ Սևակից դեռ ոչ մի լուր: Ես անմիջապես հավաքեցի Կորճայքի բանակը դրոշիս մոտ վառած մեծ խարույկի շուրջ: Բանակիս կազմում դեռ կար մոտ վեց հազար ռազմիկ: Դրանից հետո կրկին գնացի սպարապետի մոտ, որը հապշտապ խփված վրանում հավաքել էր իր զորականներին:

- Թշնամին կորցրել է մոտ վեց բյուր շարքից դուրս եկած ռազմիկ` սպանված, գերի և վիրավոր: Մենք կորցրել ենք մոտ երկու բյուր, զոհվել է գլխավոր Նիզակակիր Հայկազունի Արբակը, ծանր վիրավորված է գլխավոր Աղեղնավորը…,- զեկուցում էր սպարապետի զորականներից մեկը,- հենց նոր ժամանած սուրհանդակները հայտնում են, որ Էլամի բանակը արդեն սարսափելի ավերածությունների է ենթարկում Միջագետքի հարավը և հսկայական վնաս է հասցրել թշնամուն…
Այդ պահին խոսող զորականը մի պահ ընդհատեց իր խոսքը, լսեց վազելով մոտեցած սուրհանդակին և շարունակեց.
- Իսկ հենց նոր էլ հայտնեցին, որ Շարուքենի կողմից պատվիրակություն է եկել Մեծ քրմի մոտ…
- Ապրես, իշխան Հայկ, այս հաղթանակը մենք մեծապես պարտական ենք քեզ…,- ինձ տեսնելով ու մի պահ շեղվելով` ուսիս թփթփացրեց սպարապետ:

Խոսող զորականը արդեն լռել էր: Սպարապետի զորականները ոտքի կանգնեցին և շնորհավորանքի խոսքեր ասացին:
- Տեր սպարապետ,- խոնհարվելով ասացի ես,- այս հաղթանակը մենք մեծապես պարտական ենք Կորճայքի քաջարի ռազմիկներից մեկին, որը գուցե հենց այս պահին կենաց ու մահու մարտ է տալիս: Նա էր, որ իր վրա շեղեց մեզ հետապնդող թշնամու զորասյունը և հենց նրա շնորհիվ եղավ, որ Կորճայքի բանակն այժմ մարտադաշտում է, իսկ մեզ հետապնդող զորասյունը չկա,- ես արցունքներն աչքերիս ծնկի իջա,- տեր սպարապետ, թույլ տուր ես մեկնեմ մերոնց օգնության…
- Գնա, իշխան Հայկ, սակայն կապի մեջ եղիր մեզ հետ,- ինձ ազատ արձկեց սպարապետը:

Ես վերադարձա Կորճայքի բանակի դիրքերը և հարյուրապետերիս ու տոհմապետերիս գլխիս հավաքելով բացատրեցի իրավիճակը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:26 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Հենց նույն գիշեր հոգնածությունից հազիվ ոտքի վրա կանգնող ռազմիկներիս ես այնուհանդերձ ոտքի հանեցի և շարժվեցի դեպի արևելք: Ի պատիվ մերոնց կարող եմ ասել, որ բոլորն էլ տեղյակ էին, թե ինչի համար ենք գնում, դրա համար էլ շարժվում էին անտրտունջ և հնարավորինս արագ: Միայն լուսադեմին էր, որ ես երկու ժամանոց հանգիստ տվեցի բանակիս, քանի որ ռազմիկներս արդեն քայլելիս քնում էին…: Բացի այդ պետք էր նաև կոնկրետ տեղեկանալ, թե Սևակը որտեղ է: Ես Հրաչին կանչեցի մոտս.
- Հրաչ, որտե՞ղ փնտրենք Սևակին, եթե ճակատամարտ եղած լիներ, մենք պետք է որ դրա հետքերը տեսած լինեինք:
- Տեր իշխան, ես մեր շարժվելուց անմիջապես առաջ արագավազ էշերով սուրհանդակներ ուղարկեցի Սևակին գտնելու, սակայն նրանք դեռ չեն վերադարձել,- գլուխն օրորեց Հրաչը…

…Արթնացա արևածագից անմիջապես հետո, այն բանից, որ մեկը մոտենում է ինձ: Հրաչն էր.
- Տեր իշխան, հենց նոր Սևակից սուրհանդակ եկավ: Սևակին հաջողվել է նմանակել մեր բանակին և թշնամուն ցույց տալով, թե իբր նա հետևում է մեզ, այլ ուղղությամբ տանել նրան, սակայն…
- Ի՞նչ է եղել,- անհանգստացած ոտքի թռա ես,- ի՞նչ է եղել…
- Սուրհանդակը հենց նոր եկավ և այդ ամենը հայտնելուց հետո մահացավ: Վրան չորս նետ կար ու թրի մի քանի հարված…: Տեր իշխան, թշնամին շրջապատել է Սևակի ջոկատը…

Պարզվեց, որ Սևակի ջոկատը գտնվում է մեզ բավականին մոտ: Ես միանգամից ոտքի հանեցի բանակս ու շարժվեցի սուրհանդակի հայտնած ուղղությամբ: Մի նեղ վայրում ես տեսա աջ ու ձախ սփռված Անապատի որդիների հարյուրավոր դիակներ, որոնց արանքում ընկած էին “Դաշույն”-ի ռազմիկների դիակները: Տղերքը փառավոր մարտ էին տվել` դարանը գցելով թշնամուն և իրենց ամեն մի ընկածի հետ տանելով Անապատի մի քանի զավակի…

Մենք շարունակեցինք արագ երթը և արդեն դրա ընթացքում սկսեցին իրար հետևից վերադառնալ Հրաչի սուրհանդակները ու հայտնել, որ սկսվել է մարտ և տասնապատիկ գերակշռող թշնամին սեղմել է Սևակի ջոկատին:
Մեկ ժամից մենք մոտեցանք մի բարձրունքի, որից այն կողմ լսվում էր ընթացող մարտի աղմուկը, զենքերի շաչյունը և մարդկանց գոչյունները…
- Շարվե՜լ,- հրամայեցի ես:
Մարտական վիճակի բերված բանակս արագորեն բարձրացավ բլրի վրա, որի ներքևում Անապատի զավակների հեղեղով շրջապատված մարտնչում էր Սևակի ջոկատ մնացորդը:

Կորճայքի բանակը մարտաշարք ընդունեց և թիկունքից հարվածեց թշնամուն: Շրջապատված ռազմիկներս նկատեցին դա և վերջին ուժերը հավաքելով և ասես ոգի առնելով, սկսեցին հարվածել արդեն սեղմող թշնամուն: Թշնամու հետևի շարքերը նկատեցին մեզ, սակայն մինչև շուռ կգային կամ մարտակարգ կընդունեին, իմ բանակը թափով հարվածեց և մի լավ կոտորած արեց: Անապատի զավակների բյուրը հիմնականում կոտորվեց և նրա միայն չնչին մասը կարողացավ ճողոպրել: Սակայն Շարուքենի Հատուկ գնդի մարզված երկհազարյակը, շարունակելով մի կողմից մարտնչել մեր, իսկ մյուս կողմից էլ` Սևակի ջոկատի դեմ, բավականին դիմացավ և նույնիսկ մի պահ հետ մղեց մեր հարվածը:

Ես մոտս կանչեցի նիզակակիրներիս հարյուրապետերին ու արջորսների տոհմապետերին և, հզոր հարվածի համար շարելով նրանց զորքն ու ողջ բանակս և ինքս էլ կանգնելով բոլորի առջևում, կրկին հզոր հարձակման գնացի` հույս ունենալով այս կերպ ճեղքել վահանների հետևում աչքերը պսպղացնող Շարուքենի Հատուկ գնդի ռազմիկների շարքերը: Բռնկվեց մի համառ մարտ: Թրի հարվածներով սկսեցի ճեղքել հակառակորդներիս վահանները, իսկ մի քանիսի գլուխն էլ սաղավարտների հետ միասին մի կողմ թռավ: Ես անընդհատ աչքս պահում էի Սևակի ջոկատի վրա, որտեղ կարծես բոլորն արդեն ընկել էին և մարտը դադարում էր: Միայն մեկ վայրում` սաղարթախիտ կաղնու տակ էր, որ մարտը շարունակվում էր: Այստեղ իր կողմից դիզված դիակների հսկայական կույտի վրա աշտարակի պես կանգնած էր հովազի մորթին վրան գցած աժդահա Սևակը և մի ձեռքում թուրը, իսկ մյուսում` դաշույնը, հետ էր մղում կարկտի պես թափվող հարվածները:

Եվս մի քանի հարված ու թշնամու Հատուկ գնդի շարքերը երերացին և իմ Հատուկ գունդն ու աշխարհազորը ուղղակի ջնջեցին թշնամու վերջին ռազմիկներին: Այդ պահին ես նետվեցի դեպի Սևակը, որը մարտնչում էր վերջին չորս ռազմիկի հետ: Աչքիս ընկավ, որ Սևակի կրծքին և մեջքին արդեն խրված է նետերի մի անբողջ խուրձ: Մինչ ես տեղ կհասնեի, Սևակը թուլացող ձեռքով տապալեց հակառակորդներից ևս մեկին, սակայն մյուսը հասցրեց թրով կտրող հարվածով հարվածել նրան: Սևակն էլ իր հերթին դաշույնի կտրուկ հարվածով խոցեց վերջինիս և սա հետ ընկավ: Սևակն էլ ընկավ, ավելի շուտ` դանդաղ նստեց գետնին, մեջքը հենած հազարամյա կաղնուն: Ես Սևակին հարվածողի վրա նետեցի դաշույնս և վերջնականապես սպանեցի նրան: Կարծես ինձ չնկատելով` թշնամու ռազմիկներից մեկը լարեց աղեղը և պատրաստվեց մոտ տարածությունից նետահարել ուղիղ իրեն նայող և մեջքը կաղնուն հենած Սևակին: Սակայն ես արդեն մոտիկ էի: Թրի հարվածով գլխատեցի թշնամիներիցս ևս մեկին ու մի թռիչքով վերջին պահին հասցրեցի տապալել նետահարել փորձող ռազմիկին: Արդեն գետնին հակառակորդս դադարեց թփրտալ` քանի որ ես ջարդեցի նրա վիզը…

Թողնելով սպանված հակառակորդիս` ես արագորեն մոտեցա և չոքեցի մեջքը ծառին դեմ տված ու կարծես հոգնատանջ աշխատանքից հետո ծանր շնչող և հանգստի նստած, նետերի խուրձը վրան, սակայն այդ վիճակում էլ թուրը ձեռքից բաց չթողած Հազարապետիս: Սևակը բարձրացրեց հայացքը, նայեց ինձ և մի աննկարագրելիորեն լուսավոր ժպիտ երևաց դեմքին.
- Հա՜յկ, դու մեզ չլքեցի՜ր…, դու հասա՜ր…

Ես արցունքներն աչքերիս գրկեցի Հազարապետիս գլուխը:
- Մենք հաղթեցինք, Սևակ, լսո՞ւմ ես, արիները հաղթեցին: Թշնամին հետ է շպրտված…
- Մենք հաղթեցի՜նք,- շշնջացին Հազարապետիս շուրթերը և թեթևակի ժպիտը կրկին լուսավորեց քաջարի հայացքը,- ընտանիքս քեզ ավանդ, Հայկ, ընտանիքս… ու մեր հաղթանակը…,- մի վերջին անգամ վրաս նայեց արիներից ամենահզորը և ընդմիշտ փակեց աչքերը…

Ես չկարողացա զսպել ինձ և Սևակի գլուխը գրկած մի երկար ոռնոցով բողոքս հղեցի առ աշխարհ: Շուրջս հավաքված ռազմիկները, այլ կերպ չկարողանալով արտահայտել իրենց վիշտը, սկսեցին թրերով ու նիզակներով հարվածել վահաններին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:28 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Իսկ հետո, ի՞նչ եղավ հետո: Հետո եղավ այն, որ Սևակի հետ ընկած հայ ռազմիկների մարմինները կրակին հանձնելու հետո ես մի առանձին խարույկում այրել տվեցի նաև Անապատի որդիների դիակները, որից հետո իմ բանակով վերադարձա Արարտայի հիմնական բանակ: Այստեղ ինձ, սակայն, հսկայական մի հիասթափություն էր սպասում:

Պարզվեց, որ տեղի ունեցած ճակատամարտից սարսափահար Մեծ քուրմը, հաշվի չառնելով սպարապետի և նրա զորականների թախանձանքները, ողջ բանակի կամքը և թշնամու հսկայական կորուստները, հաշվի չառնելով Էլամի բանակի ներխուժումը թշնամու թիկունք և այնտեղ արդեն իսկ իրականացված հսկայական ավերածությունները, համաձայնվել է Շարուքենի առաջարկած ստորացուցիչ պայմաններին և Հայկ Նահապետից ժառանգություն մնացած երկրի մի լայն հատված` ողջ Հայոց Միջագետքն ու Կոմագենեն, զիջել է նրան, որից հետո էլ հրամայել է Արարտայի բանակին նահանջել դեպի Ծոփք: Սրան ի պատասխան Շարուքենը ընդամենը խոստացել էր չշարունակել արշավանքը դեպի հյուսիս: Ես նման բան կյանքում երբեք չէի զգացել: Կարծես Անապատի որդիներից մեկը դագանակի մի հզոր հարված էր հասցրել գլխիս և ես…

- Գողացան մեր հաղթանակը, Հա՜յկ,- իր վրանում վշտահար կերպով գլուխը ցնցելով ձեռքն ընկածն էր փշրում ծերունազարդ սպարապետը, որը կարծես չէր կարողանում ուշքի գալ,- ինչպիսի՜ հաղթանակ գողացան: Պատկերացնո՞ւմ ես, այդ ստոր շունը, որի Հատուկ գնդի կեսից ավելին ոչնչացված է, իսկ բանակի մի մեծ մասը` սպանված կամ վիրավոր, այդ անիծյալ ավազակը, որի թիկունքն արդեն ավերում է մեր դաշնակցի բանակը, այդ իժի ծնունդը, որի քիթը ոնց որ պետք է տրորվել էր և որն արդեն միայն այն մասին էր մտածում, թե ոնց փասափուսան հավաքի ու ռադ լինի, ընդամենը…, չէ դու պատկերացրու, Հայկ, ընդամենը խոստացել է չշարունակել արշավանքը: Պատկերացնո՞ւմ ես, Հայկ,- կրծքիս հենված իրեն չէր գտնում սպիտակամորուս սպարապետը և արցունքները հոսում էին հին ռազմիկի այտերն ի վար,- այդ շան որդին ստացել է Նահապետի թողած ու այդքա՜ն հայերի արյան գնով պահված մեր երկրի մի մասը և խոստացել է ընդամենը, լսո՞ւմ ես,- գոռալով օձիքս էր թափ տալիս սպարապետը,- չշարունակել արշավանքը…: Դավաճանեցի՜ն մեզ, Հայկ, դավաճանեցին ընկածներին ու գողացան մեր հաղթանակը…, ինչպիսի՜ հաղթանակ գողացան,- չէր հանգստանում արիների հզոր առաջնորդը…

Նման կերպ ինձ երբեք չէին դավաճանել: Չէի կարողանում ուշքս գլուխս հավաքել: Ուրեմն իզուր էր այս ամենը, իզուր ընկան այսքան հայեր, իզուր զոհվեց իմ փառահեղ Սևակը…

Այդ օրը միայն Մեծ քրմի երբեմնի ունեցած հեղինակությունն էր, որ փրկեց նրան, մեկ էլ սպարապետ Վահեի զորականի պարզ ազնվությունը, որը չցանկացավ պատերազմ մղող երկրում տիրադավ լինել: Սակայն այդ օրվանից էլ սկսած այլևս երբեք Սլկունի Մեծ քրմերը Արարտայում հեղինակություն չունեցան և արիական հայերը նրանց արդեն երբեք այդպես էլ չսիրեցին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:28 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Ես վերադարձա Կորճայք և մենք հավուր պատշաճի ու բավականի երկար սգացինք ընկածների հիշատակը: Իսկ հետո կյանքն աստիճանաբար սկսեց հունի մեջ մտնել ու ես Նունեիս քնքուշ հոգատարության և փոքրիկներիս թոթովանքի մեջ կարծես թե սկսեցի գտնել իմ սփոփումը: Կրկին սկսեցի լուրեր ստանալ Միջագետքից, հույս ունենալով, որ օր չէ մի օր ի վերջո մեր հաշիվը կմաքրենք Շարուքենի հետ: Սակայն լուրերը ցավալի էին ու ոչ միխիթարական, քանի որ հայտնում էին, որ հեռանալով Արարտայից, Շարուքենը իր բանակը շարժել է ուղիղ դեպի Էլամ և որոշակի դիմադրությունից հետո այնուհանդերձ մտել է Ավան: Լիխիշշան հնազանդություն է հայտնել և պարտավորվել է հարկ վճարել: Սա խայտառակություն էր Արարտայի համար և արատավորում էր Հայկ Նահապետի երկրի պատիվը…

Իսկ օրերից մի օր էլ մոտս եկավ Մենեսը: Վաղեմի և իմաստուն ընկերոջս տեսնելը կարծես մի պահ ուրախացրեց ինձ, սակայն միաժամանկ էլ հիշեցրեց հին վերքերս:
Եվ երբ մի օր ես ու Մենեսը նստած էինք ամրոցի աշտարակի ամպհովանու տակ դրված սեղանի առջև ու ես, տրամադրությունս գցած դժվարությամբ զրույց էի վարում նրա հետ, Մենեսը ոտքի կանգնեց, մոտեցավ աշտարակի ծայրին ու ես լսեցի իմաստուն բարեկամիս ջերմությամբ լի և հանդարտ ձայնը.
- "… և տվեց նրան Վերին երկիրը, Մարին, Յարմուտին ու Էբլան` մինչև Մայրիների և Արծաթի լեռներ" [1] ,- կարդաց Մենեսը մի սալիկի վրա և նետեց այն սեղանին,- սակայն ոչինչ հավերժ չէ այս աշխարհի վրա, եղբայր Հայկ, ու դու հավատա, կգա՜…, դեռ կգա՜ այն ժամանակը, երբ ըստ ամենաիմաստուն խոսքերից մեկի "… ամեն ինչ կվերադառնա շրջանը յուր",- Մենեսը ինձ նայեց,- մենք դեռ մեր հաշիվը կպահանջենք Շարուքենից ամեն ինչի համար, եղբայր,- բարեկամս հանդարտ ժպտաց ու շարունակեց,- և ամեն ինչ, Հայկ, ի կատարումն այդ իմաստուն օրենքի, կվերադառնա ի շրջանս յուր …

___________________
[1] Հատված Սարգոն Աքքադացու շումերերեն և աքքադերեն տարբերակներով թողած արձանագրությունից, որը մեզ է հասել Նիպպուրից գտնված հինբաբելոնյան ժամանակաշրջանի երկու պատճեներով` Ա. Ե. Մովսիսյանի "Հայաստանը Քիրստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)" (Երևան 2005) գրքի փոխանցմամբ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Այդ տարի գարնանը սովորականից շատ անձրև եկավ: Երկինքը կարծես բռնվել էր ամպերի ծանր ու սև խմբերով և ոչ մի կերպ չէր ցանկանում թողնել արեգակին դեպի երկիր: Ես արդեն վաղուց էի վարժվել ծերունու իմ կերպարին և հաճախ ժամերով դուրս չէի գալիս ամրոցի իմ սենյակից` հայացքս հառած դեպի անձրևոտ հեռուները: Մի քանի տարի առաջ Նունես հեռացավ ինձնից և ես մինչ այժմ սգում էի նրա մահը: Հավատարիմ ընկերուհուս կորուստը կարծես մի անամոք վերքի պես ծանրացել էր սրտիս ու ես չէի կարողանում սփոփանք գտնել: Երևի ճիշտ էր Մենեսը, որ իրեն հեռու էր պահում ընտանիքից, քանզի ես այժմ վճարում էին այն երջանկության համար, որն ինձ պարգև հասավ Նունեիս և երեխաներիս միջոցով: Անահիտիս մոտ քսանհինգ տարի առաջ ամուսնացրեցի Տայքի [1] իշխանի հետ և այժմ նրան տեսնում եմ հազվադեպ` թեև այն քիչ պահերին էլ, որ տեսնվում ենք, կարծես նրա միջոցով վերակենդանանում է Նունեն ու ես զգում եմ կնոջս վաղեմի հոգատարությունն ու սերը: Այժմ ինձ հետ է միայն որդիս` Վահագնը, որին ես մշտական մարզումներով դարձրել եմ առաջնակարգ ռազմիկ ու Հայաստանին նվիրված մի մարդ: Երբ էր արդեն, չեմ էլ հիշում, երբ ես Վահագնիս հետ անկեղծորեն խոսեցի և բացատրեցի իմ վիճակը: Որդիս, որ այդ ժամանակ արդեն քառասուն տարեկան էր, կարծես միանգամից ընբռնեց ասածս: Դե ես հակառակ չէի էլ սպասում նրանից, քանզի արդեն շատ վաղուց էր, որ մենք շփվում էինք որպես տարեկից ընկերներ, իսկ հաճախ էլ ես զգում էի նրա զարմացական հայացքները իր հոր մշտական ջահելության և ուժի վերաբերյալ:

Մենք պայմանավորվեցինք, որ ես աստիճանաբար ծերացող մարդու կերպարի մեջ կմտնեմ, կթողնեմ երկար մորուք, որը կներկեմ սպիտակ ներկով, մի քիչ էլ կտնքտնքամ` միաժամանակ աշխատելով արդեն հնարավորինս քիչ երևալ հպատակներիս աչքին և նահանգի ողջ կառավարումը աստիճանաբար փոխանցելով որդուս: Բարեբախտաբար Վահագնս նահանգի կառավարման գործում ինձնից հետ չմնաց և այդ տեսանկյունից ես կարող էի լիովին հանգիստ լինել:

Ինչպես և առաջ անխափան էր գործում Հրաչի հետախուզական կառույցը` իր ծերացած, սակայն եռանդուն, սրատես ու արդեն չափազանց փորձառու ղեկավարի` Հրաչի գլխավորությամբ: Հրաչը ևս որդի ուներ, որին տվել էր զոհված Սևակի անունը և այժմ Հրաչի որդի Սևակը պրպտուն կերպով գործում էր հոր հսկողության ներքո և ես վստահ էի, որ ժամանակին հաջողությամբ կփոխարինի նրան:

Առանձնահատուկ հպարտությունս էր կազմում իմ սեփական ստեղծագործությունը` Ջլմայր ամրոցի մոտի ռազմակայանում դաստիարակվող որբերի զորակայանը, որը ամեն տարի անխափան կերպով համալրվում էր ողջ Արարտայից հավաքվող որբերով: Այս տարիների ընթացքում երեխաների առաջին խմբերն արդեն մեծացել էին: Երեխաներից մի քանիսն ընտրել էին կյանքի այլ ուղի, սակայն նրանց հիմնական մասը ցանկացել էր շարունակել ծառայությունը հենց Կորճայքի բանակում: Քսանհինգ տարի առաջ ես արդեն քսանմյա պատանիների դարձած առաջին երեքհարյուր որբերիցս ստեղծեցի առանձին մի զորաբանակ, որը տեղաբաշխվեց հենց Ջլմայր ամրոցի մոտակայքում: Հետագայում ես աստիճանաբար Հատուկ գնդիս մարտիկներին փոխարինեցի որբերովս ու ստեղծեցի երկաթյա կարգապահության և մշտական մարտական բարձր պատրաստության վիճակում գտնվող մի բանակ, որը ղեկավարում էր Սևակի որդի Հազարապետ Հայկը, հորից ոչ պակաս թիկնեղ, հզոր ու Վահագնիս տարիքին մի երիտասարդ: Հոր պես քաջ, նվիրված ու ազնվասիրտ` Սևակի որդուն ես սիրեցի իմ որդու պես ու հոգ տարա նրա նկատմամբ այնպես, որ նա հոր պակասը չզգա, և այժմ հաճույքով էի նկատում, որ նա ու Վահագնս կապված էին իրար հետ եղբայրների պես:

Պետք է ասել նաև, որ ես երկար էի խորհել, թե ինչ անունով կոչեմ այս բանակը և դեռևս վերջնական լուծման չէի հանգել, երբ հարցի լուծումը եկավ միանգամայն անսպասելի:

________________
[1] Նահանգ Հայաստանի հյուսիսում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մի օր ականջիս հասավ, որ որբերս իրենք իրենց կոչում են Կուտիներ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրենք չունեն ծնողներ և հավի ճտերի նման կուտ ուտելով են մեծացել [1]: Բացի այդ նրանք Ջլմայր ամրոցի անունը իրենց ձևով վերաձևելով այժմ դարձրել էին Ճժմայր [2] և այն ընդունում էին որպես իրենց ընդհանուր մայր: Ես սկզբում ծիծաղեցի, սակայն երբ հետագայում պարզեցի, թե ինչ աստիճանի առանձնահատուկ հպարտությամբ ու իրենց գործի գիտակցությամբ են որբերս իրենց կոչում Կուտիներ ու ինչպես են պաշտում իրենց ձևով վերափոխած Ջլմայր-Ճժմայր ամրոցը, միանգամայն նպատակահարմար գտա նրանց կոչել Կուտիներ, իսկ նրանց զորամիավորումը` Կուտիների գունդ, որը խաղաղ ժամանակ մշտական տեղաբաշխման վայր ստացավ իրենց հարազատ Ջլմայր-Ճժմայր ամրոցի մոտակայքում:

Եվ ահա արդեն քանի տարի է, որ իմ Կուտիների գունդը անխափան մեծանում է` տարեցտարի իր մեջ ընդգրկելով մոտավորապես երեքհարյուր քսանմայա պատանի: Ես արդեն ունեի Հայաստանին անառարկելի հավատարմությամբ ու նրա համար կյանքը անվարան զոհելու պատրաստակամության ոգով դաստիարակված, խիստ արհեստավարժ, մարզված ու ինձ հավատարիմ քսանից քառասունհինգ տարեկան վեց հազար ռազմիկ, որոնք ըստ տարիքի տեղաբաշխված էին հարյուրյակներում:

Անուշադրության չմատնեցի նաև որբ աղջիկներին, որոնցից համալրեցի Կուտիների գնդի վիրաբուժական և խոհարարական հարյուրյակը, ինչպես նաև աղեղնավորների “Աստղիկ” հազարյակը: Ասեմ նաև, որ շատ Կուտիներ սկսեցին աղջիկ ընտրել հենց իրենց նման որբերից և այժմ իմ Կուտիների գնդում կային արդեն ընտանիքներ, որոնցում մեծացող երեխաները մեծ ցանկություն ունեին գնալ իրենց ծնողների հետքերով: Ես նախատեսել էի Կուտիների գնդի կազմը հասցնել մինչև մեկ բյուրի, որից հետո արդեն տարիքն առած ռազմիկներին ուղարկել արժանավայել հանգստի: Նման ձևով շարունակվելու դեպքում ևս մոտավորապես քսան տարի հետո վաթսունի հասած ռազմիկները ըստ իրենց ցանկության կամ կստանան ինձնից հողակտոր և կանցնեն խաղաղ կյանքի, կամ էլ կշարունակեն ծառայությունը “Ալեհերներ” հազարյակում:

Այս տարիներին Կորճայքում և ողջ Արարտայում կյանքը կարծես թե կանգ էր առել: Ես հեռվից-հեռու շարունակում էի լուրեր ստանալ ու հսկողության տակ պահել Շարուքենին` մեր ցեղի վաղեմի թշնամուն, որը դեռևս իր թաթի տակ էր պահում Հայոց Միջագետքը և Կոմագենեն: Ճիշտ է, այս տարածքները նա չէր համարձակվում կառավարել իրեն բնորոշ դաժանությամբ և ամենաթողությամբ, քանզի հենց կողքին էր գտնվում հզոր Արարտան, սակայն ամեն դեպքում այնտեղի բնակչությունը զրկանքներ էր կրում օտարի տիրապետության տակ: Տեղի Արշաների [3] իշխանական տոհմը անընդհատ հայացքը սևեռում էր թիկունքում խոյացող Արարտային, հույսով, որ մի օր կվերամիավորվի իր Հայրենիքին, սակայն այդ հույսերը առայժմ անիրականանալի էին:

Մի քանի տարի առաջ մահացավ այս չարիքների հիմքը դրած Մեծ քուրմ Արեգ Սլկունին և այժմ Արարտան ղեկավարում է նրա որդի Մեծ քուրմ Ռիշիադադ Սլկունին [4]: Սա միայն սկզբում իբր հետաքրքրվեց երկրի կառավարման հարցերով, սակայն հետո սառելով դրանից` այժմ իրեն լրիվ նվիրել է աստղագիտությանը ու հոր նման հեռու է կանգնել ամեն ինչից: Ինչպես և առաջ` երկիրը իրապես կառավարում էին երկու մարդ` Վահեի մահից հետո նրան հաջորդած որդին` սպարապետ Արամը, և հազարապետ Վահանի մահից հետո նրան հաջորդած որդին` հազարապետ Արտակը:

Ես ու Վահագնը առավելապես շփվում էինք սպարապետ Արամի հետ: Սա կարծես իր հոր շարունակությունը լիներ, սակայն միայն ավելի երիտասարդ: Նույն Վահեի վճռականությունն էր, քաջասրտությունը և ազնվությունը: Առաջվա պես մենք ուշադրության կենտրոնում էինք պահում Արարտայի բանակը, քանի որ Շարուքենը, որը թեև իրեն շատ հանգիստ էր պահում, իրականում նման էր մի հրաբխի, որը կարող էր ժայթքել ամեն պահ:

Սակայն փոփոխություններ էին եղել նաև Միջագետքում: Շարուքենին կույր հնազանդությամբ նվիրված ու նրան պաշտող ցեղակիցների մոտ նրա հեղինակությունը տարիների հետ սկսել էր նվազել, քանզի նա արդեն, ինչպես առաջ, չէր իրականացնում ռազմական արշավանքներ ու արդեն շեշտը դնում էր իր երկրի տնտեսական զարգացման վրա: Շարուքենը կառուցել էր ոռոգման նոր համակարգեր, մտցրել էր չափ ու կշռի միասնական համակարգ և բացի այդ էլ զարկ էր տվել առևտրին: Իր պետությանը գոնե մասնակի պետության տեսք տալու համար սա նաև պետական կառավարման համակարգում էր աստիճանաբար սկսել ընդգրկել Միջագետքի նախկին բնակիչներին, քանզի Անապատի որդիները պետական կառուցաշինության գործում միանգամայն անընդունակ գտնվեցին: Արդյունքում Անապատի որդիները զրկվել էին թալանի ու ամենաթողության հարմար առիթներից և այս ամենի հետևանքով նրանց մոտ սկսվել էր մի խորը հիասթափություն, որի մասնակի դրսևորումն էլ նաև այն էր, որ այժմ Մեծ Անապատի խորքերում գտնվող տոհմապետերը դժկամությամբ էին ենթարկվում Շարուքենին, իսկ հաճախ էլ ականջի հետև էին գցում նրա հրամանները:

Ինքը Շարուքենն էլ էր փոխվել: Մի անգամ ես ծպտված երևացի Աքքադում ու տեսա նրան: Ճիշտ է, էլի առաջվա հաղթանդամ ու մկանոտ մարմինն էր, որը այժմ, այս ծեր տարիքում էլ կգերազանցեր շատ երիտասարդների, սակայն շարժումներում արդեն չկար նախկին ժրաջան ճարպկությունն ու ուժը, իսկ կարծես հենց աչքերից սկսվող ու մինչև գոտիկն հասնող երկար մորուքի մեջ արդեն շատ քիչ էին սև մազերը…

Այս ամենն էր իրար հաջորդող երթականությամբ անցնում գլխովս` երբ ես սենյակիս պատուհանի մոտ կանգնած դիտում էին հեռու-հեռվում անձրևների մեջ կորած հորիզոնը…

____________________
[1] Այստեղ տրվում է Կորճայք նահանգի տարածքում մ.թ.ա. երրորդ-առաջին հազարամյակներում "կուտիներ" անունով հիշատակվող հայ ժողովրդի մի մասի այս անվանման կամային ստուգաբանումը:
[2] Այստեղ տրվում է Ջլմայր ամրոցի անվանման կամային ստուգաբանումը որպես “Ճժերի (երեխաների) մայր”:
[3] Արշաներ: Իշխանական տոհմ Հայոց Միջագետք նահանգում, որի ներկայացուցիչ Տիգրանը մոտ մ.թ.ա. 2100 թվականների մոտակայքում նահանգի տարածքում ստեղծեց անկախ Հայկական թագավորություն: Այն հետագայում ընդունեց Ուրի III գահատոհմի պետության գերիշխանությունը, իսկ մ.թ.ա. 2000 թ-ին կործանվեց ամորիացիների արշավանքների հետևանքով:
[4] Ռիշիադադ (մ.թ.ա. մոտ 2270- 2233): Արարտայի Մեծ քուրմ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Սակայն այդ օրը կարծես պետք է շրջադարձային լիներ և կոչված էր փոփոխություններ մտցնել արդեն ծերունական տեսքի մեջ մտած իմ կարծրացած կյանքում: Բավականին դիտելով մռայլ հորիզոնը` ես հանդերձավորվեցի ու պատրաստվեցի իջնել ամրոցի մեծ սենյակ: Սակայն հենց այդ պահին դուռը բացվեց և սենյակ մտավ Վահագնս.
- Բարի լույս, հայր,- ողջունեց նա:
- Լույս բարին,- ժպտացի ես` չկարողանալով այնուհանդերձ մտքիս ծայրով չանցկացնել, որ ինձ հայր կոչող մարդն ինձնից արդեն մեծ է տասնհինգ տարով:
- Հայր,- շարունակեց Վահագնը,- կարևոր լուրերը ստիպեցին ինձ խանգարել քո հանգիստը…
- Ոչինչ, Վահագն ջան, արդեն ես էլ էի ներքև իջնում,- որդուս հանգստացրի ես:
- Հայր, կարևոր լուրեր ունենք Աքքադից, սակայն սուրհանդակը մերոնցից չէ,- հայտնեց Վահագնը:
- Ո՞վ է,- հետաքրքվեցի ես:
- Անծանոթ մի օտարական է` կարծես վաճառական լինի…: Երեկ մտել է Կորճայք ու մեր պահապաններին տեղեկացրել, որ իշխան Հայկի համար կարևոր լուրերով ուղևորվում է Ալկիքար: Շուտով նա ամրոցում կլինի:
- Վահագն ջան, ինձ թվում է ես ճանաչում եմ այդ մարդուն: Ասա, թող մի լավ սեղան գցեն ու ժամանելուն պես անմիջապես մոտս բերեն այդ օտարականին…

Վահագնը դուրս եկավ անհրաժեշտ հրամաններ տալու, որից հետո մեկնեց Կուտիների գունդ: Մոտ մեկ ժամից զարկեց ամրոցի մեծ թմբուկը և ես դուրս եկա աստիճանահարթակ: Բացվեց ամրոցի փոքրիկ դռնակը ու ես ծանոթ սուր զգացումն ունեցա…
- Հը՞, Հայկ, այս ի՞նչ օրի ես հասել,- թեթևակի քմծիծաղով ակնարկելով ծերունական կերպարանքս, հարցրեց կենսախինդ Մենեսը, երբ մի լավ ճաշելուց հետո մենք տեղավորվեցինք գահվորակների վրա:
- Էհ՜, էհ՜, է, Մենես ջան, այնքան կատակով ասացի ծեր եմ, որ կարծես իսկականից ծերացա,- պատասխանեցի ես:
- Դեհ լա՜վ, վերջ տուր, ես վստահ եմ, որ եթե հիմա էլ թուրը վերցնես ձեռքդ, բավականին կնեղես իմ պես երիտասարդին,- ծիծաղեց Մենեսը:
- Գուցե և, Մենես եղբայր, գուցե և… սակայն ես էլ արդեն այնը չեմ: Նունեն չկա,- չկարողանալով ինձ զսպել` վիշտս կիսեցի վաղեմի բարեկամիս հետ:

Մենեսի դեմքը միանգամից լրջացավ: Նա լռեց, հետո ոտքի կանգնեց և սկսեց պատուհանից դուրս նայել: Կարծես մի անհաղթահարելի ուժով արցունքները սկսեցին գլորվել աչքերիցս ցած: Քիչ այց Մենեսը հայացքը կտրեց դրսից և կրկին ինձ նայեց.
- Գիտե՞ս, Հայկ, դա էլ մեր անեծքն է, երբ մենք հերթով կորցնում ենք մեր հարազատ մարդկանց, որոնց կորուստը կարծես անամոք մի վերք է թողնում մեր սրտում: Ես էլ եմ անցել դրանով, եղբայր,- հառաչեց Մենեսը ու նրա հայացքում ես տեսա անսահման կարոտ ու թախիծ վաղուց կորցրածների նկատմամբ,- սակայն իմացիր, Հայկ, քանի դեռ մենք հիշում ենք մեր թանկագիններին, ուրեմն նրանք դեռ ողջ են, կենդանի են մեր սրտում, հասկանո՞ւմ ես: Մխիթարվիր, եղբայր Հայկ, մխիթարվիր նրանով, որ այժմ ու հավետ Նունեն քեզ հետ է…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Վաղուց զսպված արցունքներս կարծես թե մեղմեցին վիշտս ու թեթևացրին ինձ: Ես դարձա Մենեսին.
- Քեզնից պատմիր, բարեկամս, ի՞նչ կա, ի՞նչ նորություն, դո՞ւ ինչ ես արել այսքան ժամանակ:
- Ես ինչպես և առաջ, Եգիպտոսի համար եմ աշխատում,- գլխի մի կտրուկ շարժումով կարծես ցանկանալով ազատվել թախիծից ու կարոտից` պատասխանեց բարեկամս,- չորս տարի առաջ հեռացավ Պեպիի որդի Անտեմսաֆը [1] և այժմ Եգիպտոսի գլխին է կանգնած մի երեխա` Պեպիի մյուս որդի Պեպին [2]: Մնացած տեսանկյունից մեր երկրում ամեն ինչ նորմալ է:
- Էլի առաջվա պես չեք ուզում, չէ՞, խառնվել այս կողմերի գործերին:
- Չէ՜է,- ձեռքը թափ տվեց բարեկամս,- առայժմ մեզ Լիբիան, Նումիբիան ու Քուշն էլ է հերիք: Հա, ի դեպ, կարծես այս կողմերի գործերը մոտիկ ժամանակներս նորից են խառնվելու:
- Դու նկատի ունես հարկահանության ավելացումը Հայոց Միջագետքում, Կոմագենեում ու նրանից հարավ գտնվող տարածքներո՞ւմ,- հարցրի ես:
- Ըհը,- գլխով արեց բարեկամս,- ձերոնք կարծես թե կռվելու ցանկություն ունեն:
- Տեղյակ եմ: Մենք էլ ենք սպարապետ Արամի հետ քննարկել այդ հարցերը: Բայց դե մեր Մեծ քուրմը… է՜է՜է՜,- ձեռքս թափ տվի ես,- մեկ էլ տեսար սա էլ ողջ Ծոփքը զիջեց…
- Լսիր, Հայկ, գիտե՞ս որ Հայոց Միջագետքի Արշաները երեք օր առաջ վերջնական համաձայնության են եկել իրենց հարավային հարևանների հետ ու պատրաստվում են ապստամբել Աքքադի դեմ:
- Բանակցությունների մասին տեղյակ էի, սակայն թե դրանք ինչով են վերջացել, այդ դու ասացիր: Ամեն դեպքում նման բան կարելի էր ենթադրել, դրա համար էլ, ինչպես մի ժամանակ, ես իմ թրերն ու նիզակածայրերն եմ սրում,- հիշեցի անցած ժամանակները:
- Սրիր, սրիր, դրանից վնաս չկա:
- Իհարկե վնաս չկա: Ես կասկածում եմ, որ Արարտան կօգնի մերոնց, բայց ես ու Արամը ամեն դեպքում որոշել ենք, որ նույնիսկ եթե Արարտան պաշտոնապես չօգնի էլ, ապա ոչ պաշտոնապես մեր զորքը կմասնակցի: Վերջը նույն հայն է, հիմա Շարուքենը ի՞նչ պիտի իմանա, Հայոց Միջագետքից է թե ասենք Կորճայքից:
- Դե իհարկե,- համաձայնեց ընկերս,- մանավանդ, որ Կորճայքի բանակն էլ, չհաշված նույնիսկ աշխարհազորը, քիչ չէ: Ասում են իմ ծանոթներից մեկը կուտ տալով է զբաղված…
- Այ դու քուրմ…, դա էլ ես, հա՞, իմացել…
- Է՜լ չիմանամ…, չնայած ինչքան հասկացա, դու դրանից առանձնապես գաղտնիք չես էլ սարքել,- ծիծաղեց Մենեսը,- իմ կարծիքով քո տղերքը պետք եղած դեպքում պիտի որ վատը չլինեն:
- Կերևա,- ծիծաղեցի ես,- պետք եղած դեպքում կերևա:
- Լսիր Հայկ, իսկ դո՞ւ ինչ պիտի անես, այսպես հո չի՞ կարող երկար շարունակվել,- ակնարկելով ծերունական վիճակս` հարցրեց Մենեսը:
- Ամեն ինչ արդեն որոշված է, Մենես ջան: Արդեն շատ երկար ժամանակ է, որ բոլորն ինձ տեսել ու հիշում են այսպես: Ես Վահագնին ամեն ինչ բացատրել եմ ու նա ինձ կօգնի, միայն հարմար առիթն է պակասում:
- Եվ ինչ պիտի անե՞ք:
- Առանձնապես ոչինչ, ուղղակի եթե հանկարծ պատերազմ լինի, Կորճայքի ծերունի իշխանը բնականաբար կմեկնի մարտի ու մարտերից մեկում, կատարելով որևէ մի հերոսություն, անհետ կկորչի, իսկ որոշ ժամանակ անց էլ Կորճայքի իշխան հռչակված Վահագնը հոգեորդու կարգով իր մոտ կընդունի չգիտես որտեղից հայտնված երիտասարդ մի զորականի, այսքան մի բան: Որդիս դա կանի, հաստատ կանի:
- Վատ չի՜, դրանով դու կշահես ևս մի քանի տասնյակ տարի, իսկ հետո՜…
- … հետոն հետո կերևա,- ընդհատեցի ընկերոջս,- գիտե՞ս Մենես, իրոք այս ծերունական կյանքն ինձ արդեն բավականին ձանձրացրել է և ես գործունեության ու ազատության կարիք ունեմ:
- Վեր կաց, վե՜ր,- զվարթացավ Մենեսը,- ժամանակն է վրայիդ փոշին թափ տալու, այ ծերուկ…

________________
[1] Անտեմսաֆ I (մ.թ.ա. 2283-2269): Եգիպտոսի VI գահատոհմի փարավոն:
[2] Պեպի II (մ.թ.ա. 2269-2175): Եգիպտոսի VI գահատոհմի փարավոն

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 6 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9 ... 29  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB