Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 2 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5 ... 29  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:52 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

- Գիտե՞ս Մենես, իմ կարծիքով այս ամենի գաղտնիքը անցյալում պետք է փնտրել: Մենք երկար ճանապարհ ենք անցել, սակայն չենք նկատել այն, ափսոս…
- Համաձայն եմ Հայկ, բայց ի՞նչը և որտե՞ղ բաց թողեցինք:
- Չգիտեմ, բայց մի բան պարզ է… եթե վերջաբանից այսքան կարճ ժամանակ առաջ մենք այսքան քիչ բան գիտենք, ուրեմն մի տեղ սխալվել ենք:
- Մինչև քեզ մոտ գալը ես եղա նաև Դունկան Մակ-Լաուդի մոտ, շնորհավորեցի նրա տարեդարձը: Վերջը 414 տարին էլ քիչ բան չէ: Նրան էլ էր որոշ բաներ հասել ու նա իրեն շատ զգույշ էր պահում:
- Աա՜ա, հետաքրքիր է… ինչպե՞ս է մեր շոտլանդացի բարեկամը: Ժամանակին շատ էր թագուհիների հետևից վազվզում,- ժպտալով հիշեցի ես: Չէ, իսկականից կանանց մոտ հաջողակ տղամարդ էր: Բարձրահասակ, առնական, ասես եվրոպական միջնադարյան ասքերից վերադարձած ասպետ լիներ: Դքսուհինեն ու բարոնուհիները իրենց բարձ ու պատիվը թողած՝ վազում էին նրա հետևից, նույնիսկ մի թագուհի…
- Լսիր,- հուշերից կտրեց ինձ Մենեսը,- գիտե՞ս նրան որտեղ հանդիպեցի. Տիբեթում, ամենաբարձր լեռներից մեկի վրա հիմնված մենաստանում:
- Այ քեզ բա՜ն, ի՞նչ էր կորցրել Մակ-Լաուդը այդ հեռաստաններում,- զարմացա ես:
- Ես էլ նրան այդ հարցը տվեցի ու նա ինձ ասաց, որ այդտեղ նա իրեն ազատ է զգում անցյալում ճամփորդելիս: Նա ինձ ցույց տվեց տիբեթյան մի գեղեցիկ երգող բաժակ: Դու պիտի որ այդ բաժակների մասին լսած լինես: Կարծես անձը սկսում է նորից ապրել իր անցած կյանքը: Նա ինքն էլ է մեզ նման անցյալում փնտրում իր պատասխանները… իր ասելով դա նրան օգնում է:
- Դու փորձեցի՞ր այդ բաժակը:
- Մի քիչ, շատ կարճ ժամանակ… ողջ նախորդ տարին աչքիս առջևով անցավ, իր ամենայն մանրամասներով: Ու հետաքրքիրը այն էր, Հայկ, որ ես ապրեցի մի ամբողջ տարի, սակայն իրականում անցել էր ընդամենը մի քանի րոպե:
- Խնդիրը երևի հոգեբանական ներշնչման մեջ է…
- Հնարավոր է, սակայն ամեն դեպքում այն օգնում է վերապրել անցյալը: Լսիր, հնարավոր է չհավատաս: Մինչև Մակի մոտ մեկնելը ես կորցրել էի իմ թանկարժեք մատանիներիցս մեկը: Այնքան փնտրեցի ու այդպես էլ չգտա: Ուրեմն այդ մի քանի րոպեի ընթացքում, որ ես ապրեցի իմ մի տարվա կյանքը, ես պարզ կերպով զգացի այն պահը, երբ մատանին ընկավ իմ սենյակի անկողնուս դոշակի մեջ՝ բացված կարից ներս: Բնականաբար տուն վերադառնալուց հետո ես առաջին հերթին քրքրեցի դոշակս ու պատկերցրու՝ գտա այն…: Հետաքրքիր էր նաև այն, որ ես ամբողջովին, այո Հայկ՝ ամբողջովին, ապրեցի այդ մեկ տարվա կյանքը՝ իր հույզերով, տրամադրության փոփոխություններով, զգացմունքներով ու ժամանակի զգացողությամբ…: Միայն ցավալին այն էր, որ այդ մեկ տարին ապրեցի որպես մի մարդ, որը չգիտեր, որ ինքը ապրում է ըստ էության ոչ իրական կյանքում, որը չուներ ապագայում ձեռք բերած կյանքի ողջ փորձը, իմաստությունը և այլ հմտությունները: Դու հենց այնպես ես, ինչպիսին էիր այդ տարի, այդ օրը և այդ ժամին… ոչ ավել և ոչ պակաս:
- Հետաքրքի՜ր է…
- Ես էլ հետաքրքրվեցի ու կարողացա իմանալ դա օգտագործելու նրբությունները:
- Ահա թե ինչ, Մենես, եթե քո ասածը ճիշտ է, ուրեմն մենք մեկ-կամ երկու օրում կկարողանանք վերապրել մեր ողջ երկար կյանքը:
- Պատկերացրու ես էլ այդ հույսը ունեմ, ուղղակի չհամարձակվեցի միայնակ փորձել: Մտածեցի, որ մենաստանում ես ինձ կաշկանդված կզգամ, իսկ տանը՝ չափազանց ազատ: Բացի դրանից, ցանկանում էի սա այնպիսի մի վայրում փորձել, որ պաշտպանված լինեմ անակնկալներից: Ինչ էլ չլինի՝ բավականին ժամանակ անջատված ենք լինելու: Դրա համար էլ ցանկացա գտնել քեզ: Գիտեի, որ ձեր Քարահունջի մոտակայքի անձեռնամխելի տարածքում մի լավ տուն ունես…: Մանավանդ Մահմեդի հետ կապված այս պատմությունից հետո՝ հետաքրքիր, նույնիսկ օգտակար կլինի փորփրել անցյալը՝ իր բոլոր նրբություններով:
- Հետաքրքիր միտք է, Մենես կարելի է մտածել…
- Մի վայրկյան, երկուսով հավաքվեցիք ու որոշեցիք, էլի… բա որ մի բան հակառակ ստացվեց, ասենք քնեցիք ու չարթնացաք…,- միջամտեց Վահեն:
- Դե չէ, Վահե ջան,- ժպտաց Մենեսը,- ես ինձ վրա արդեն փորձել եմ: Այստեղ ուղղակի մի նրբություն կա, որ հանկարծ այնքան խորը չքնենք ու հետ չգնանք, երբ դեռ ծնված չենք եղել,- ժպտաց Մենեսը:
- Դե կարելի է մոտավորապես վերցնել Քրիստոսից առաջ 2300-ական թվականները… ինձ թվում է, բավականին ճշգրտությամբ կարելի է հաշվարկել…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Հաջորդ առավոտ ես և Մենեսը դիտարկում էինք Տիբեթից բերված Երգող բաժակը: Արտաքինից կարծես թե սովորական ոսկեզօծ շաքարաման լիներ, որի ներսում սևին էր տալիս “T”-աձև մի հիերոգլիֆ: Բաժակի հետ կար նաև թիականման փոքրիկ մի գդալ: Մենեսը երկար ինչ-որ հաշվումներ կատարեց, ստուգեց դրանք ու դարձավ ինձ…
- Ահա, ըստ իմ հաշվարկների՝ մենք "կհայտնվենք" Քրիստոսից առաջ 2350-ական թվականների մոտերքում… ինձ թվում է վատ չի, հը՞,- հարցական նայեց ինձ ու ժպտաց,- հիշո՞ւմ ես ինչ տարիներ էինք ապրում Ուրուկում:
- Է՞լ չհիշեմ, այնտեղի աղջիկները…
- Լավ, լա՜վ, պետք չէ երիտասարդներին ապակողմնորոշել,- լուրջ տեսքով ընդհատեց Մենեսը, նայեց Վահեին, ու ինքն էլ չկարողանալով պահել իր լրջությունը՝ ծիծաղեց,- չէ, Վահե ջան, կատակ եմ անում, բայց դու պիտի տեսնեիր այդ ժամանակ Հայկին, է՜: Ի՞նչ լրջություն, ի՞նչ բան, այդ հիմա է լուրջ կուլ տվել…, իսկ այն ժամանակ դարձել էր Ուրուկի ամենանրբակիրթ երիտասարդներից մեկը, ժամանակակից լեզվով ասած՝ շրջապատի տղա…
- Լավ, Մենես, հերիք է գաղտնիքներս բացես, կգնանք, կտեսնենք ով-ով էր…
- Բա ե՞ս ինչ պիտի անեմ,- հարցրեց Վահեն:
- Պրակտիկորեն ոչինչ: Հաշվիր, թե երկու ծերուկները հանդիպել են, տեղավորվել բազկաթոռների վրա և մի քանի բառ փոխանակելուց հետո մեղմ երաժշտություն են լսել ու քնով են անցել: Ուղղակի հսկիր մեր քունը և վերջ: Ըստ իմ հաշվարկների, շատ չէ, մենք պետք է արթնանանք վաղը չէ մյուս օրը՝ առավոտյան:
- Իսկ եթե չարթնանաք, կամ ձեզ հետ որևէ մի բա՞ն պատահի:
- Նման բան չպիտի լինի, բայց համենայն դեպս վերցրու բլոկնոտս, այստեղ իմ բոլոր տվյալներն են, ֆինանսական բոլոր հաշիվներս և այլն: Այստեղ են նաև Դունկան Մակ-Լաուդի տվյալները: Վերջին տարբերակում նա հաստատ մի բան կկարողանա անել: Բայց կրկնում եմ, այս ամենը՝ պրակտիկորեն պետք չի գա:
- Դե ես էլ, Վահե ջան, քեզ ասելու բան առանձնապես չունեմ…: Մենք իրար հետ ապրել ենք եղբայրների պես, դու ամեն ինչ գիտես իմ մասին: Վատ թե լավ՝ ապրելու նրբությունները կարողացել եմ տալ քեզ: Քեզ լավ նայիր, ծերուկներիդ էլ չմոռանաս,- ծիծաղելով վերջացրի հորդորներս:
- Լավ, լավ ծերուկներ, քնե՜ք… լավ է գոնե նոթբուկս հետս բերել եմ, թե չէ մինչև դուք քնած լինեիք, ես պարապությունից կգժվեի,- ծիծաղեց Վահեն, իսկ հետո լրջացավ,- բայց դուք հանգիստ եղեք, ես ձեզ լավ կնայեմ:
Մենք պառկեցինք բազկաթոռներին՝ իրար կողքի: Մենեսը սկսեց թիանման գդալը քսել բաժակի եզրին և Երգող բաժակը սկսեց իր մեղմ ու անկրկնելի երաժշտությունը: Աստիճանաբար իրերը սկսեցին կորցնել իրենց հստակ գծագրերը: Հետո զգացի, թե ինչպես Վահեն երկուսիս էլ զգուշորեն ծածկեց թեթև վերմակով…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Մենեսը շուկայից տուն վերադարձավ կեսօրին: Նրա դեմքի արտահայտությունից ես գուշակեցի, որ կարևոր լուրեր ունի:
- Հը՞, եղբայր, ի՞նչ նորություններ ունես, - հարցրեցի ես:
- Նորություններ կան ու բավականին հետաքրքիր, - Մենեսը քննախույզ հայացք գցեց վրաս ու տեղավորվեց սեղանի մոտ:
Ես գիտեի իմ բարեկամի սովորությունը, դրա համար էլ կանչեցի իմ ծառային` Էնենիին, և պատվիրեցի սեղան բացել: Արդեն ճաշի սեղանի շուրջն էր, որ մեր խոսակցությունը վերսկսվեց:
- Ասում ես շուկայում ինչ կա՞,- հարցրեցի ես:
- Հայկ ջան, կարծես թե մեր հանգիստ ժամանակները վերջանում են: Մեր փառահեղ Լուգալզագիսը [1] հաղթել է Քիշին [2]: Քիշի լուգալ [3] Ուր-Զաբաբան [4] հնազանդություն է հայտնել…
- Ուր-Զաբաբա՞ն,- հարցրեցի ես,- Մենես, դա հո մեր այն լուգալը չի՞, որ մի անգամ Քիշում մեզ այնպես սիրալիր ընդունեց ու ընտիր քեֆ կազմակերպեց: Հիշո՞ւմ ես` ինչ լավ ու պարզ մարդ էր: Հեչ նման չէր այլ լուգալների: Քանի ժամ իրար հետ նստեցինք ու խմեցինք: Դրանից հետո էլ դեռ էշերի այն հիանալի զույգը նվեր տվեց…
- Հա, Հայկ ջան, հենց ինքն է որ կա: Դրանից հետո ես նրա հետ պարբերաբար կապ եմ պահպանում, բայց հիմա ամեն ինչ փոխվեց:
- Կարևորը, որ Ուր-Զաբաբային չեն սպանել: Մնացած հաշվով մե՞զ ինչ,- զարմացա ես,- կհաղթեն, կպարտվեն… մեզ ի՞նչ են վերաբերվում հարավի այս գործերը, Մենես ջան: Ախր սրանց տիրակալները, չէ՞, սրանց քաղաքներն ու տիրույթները իմ հարազատ Հայաստանի մի գավառի չափ են: Գիտե՞ս, երբեմն նույնիսկ ինքս ինձ ծիծաղում եմ սրանց լուգալների փառասիրությունների ու հավակնությունների վրա:

Մենեսը ընդհատեց ուտելը, տակից մի սուր հայացք գցեց վրաս, հետո քմծիծաղ տվեց.
- Տո այ լեռնեցի, դե արի ու մի ասա… քո կարծիքով իմ աչքին երևում են, հա՞: Դու մեր բուրգերը հիշո՞ւմ ես: Հիշո՞ւմ ես ոնց էիր բերանդ բաց կանգնել դրանց առաջ ու լեզուդ կապ էր ընկել…
- Հ՜ա՜ա, Մենես, այ դրանք գործ էին,- զարմանալի հուշերից ոգևորվեցի ես,- չէ իրոք, Մենես, դրանք հրաշքի պես մի բան էին…: Բայց ինձ հատկապես սֆինքսը դուր եկավ: Ու գիտե՞ս, ես նրա հայացքում ինչ-որ մի գաղտնի խորհուրդ տեսա ու մինչև հիմա էլ, երբ հիշում եմ նրան, այդ հայացքն է աչքիս առաջ: Ինչ-որ մի գաղտնախորհուրդ բան կար դրա մեջ…
- Դե լա՜վ, ասեցիր էլի…: Գիտե՞ս քանի հարյուրամյակ է, որ մտածում եմ դրա հայացքի մասին ու դեռ բան չեմ հասկացել…: Բայց հիմա խոսքն այդ մասին չէ,- նախկին թեմային վերադառնալով` ասաց Մենեսը,- խոսքն այն մասին է, որ մեր լուգալը կարծես թե շատ է հզորանում: Քիշին հաղթելուց հետո հյուսիսում այլևս ոչ մի էական ուժ չի մնում: Իսկ հարավն արդեն նրանն է…
- Լավ մե՞նք ինչ կապ ունենք դրա հետ,- հարցրի ես:

Մենեսը հեռացավ սեղանից ու անցավ մյուս սենյակ: Ես հետևեցի նրան ու մենք հարմար մեկնվեցինք ցածրաոտք թախտերի վրա:
- Ինչ կապ ունեն՞ք: Լավ հարց տվեցիր, Հայկ: Այ որ Ուրուկի գեղեցկուհիների հետևից վազվզելու փոխարեն մի քիչ շուրջդ նայեիր, շատ բան կտեսնեիր, որ հիմա չես տեսնում:
- Լսիր, Մենես, հեշտ է ասել…: Հլը մի փորձիր, է՜, Բառնամատռայի կողքից հանգիստ անցնել: Ա՜յ քեզ կի՜ն, տեսնում ես թե չէ, արյունդ սկսում է եռալ…

Մենեսը հայացք նետեց վրաս, հետո ավելի հարմար տեղավորվեց իր թախտի վրա ու շարունակեց.
- Կինը իրոք վատը չէ…: Հայկ, հիշում ե՞ս, մենք ե՞րբ ծանոթացանք:
- Կոնկրետ ժամանակը չեմ հիշում, բայց երևի սրանից մոտ 170-180 տարի առաջ էր, հա՞…: Ինչի ես հարցնո՞ւմ, որ:
- Հայկ ջան, մենք ծանոթացել ենք սրանից ուղիղ 176 տարի առաջ` աշնանը:
- Լավ է…,- զարմացա ես,- ինչ էլ ճիշտ ես հիշում: Դու ի՞նչ է, նշե՞լ էիր մի տեղ:
- Չէ, չէի նշել,- ծիծաղեց Մենեսը,- ուղղակի հենց մեր հանդիպումից առաջ տեղի էին ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնց ժամանակը տպվել է մեջս: Չնայած քեզ էլ մեղադրել չի կարելի…: Դու այն ժամանակ քեզ դեռ մի քիչ կորցրած էիր…
- Կորցրած էի՜ր…: Լա՜վ ասեցիր: Ախր հենց այդ ժամանակ էր, որ ես…: Մի խոսքով, ասել եմ, էլի…,- կնճռոտվեցի ես,- հենց այդ ժամանակ էր, որ ես…, դե գիտես, էլի, ասել եմ:

___________________

[1] Լուգալզագիս (մ.թ.ա. 2336-2311): Քաղաք-պետություն Ումմայի տիրակալը: Նա իր տիրապետության տակ միավորեց ողջ հարավային Միջագետքը և ստեղծեց խոշոր մի պետություն, որը սակայն չդարձավ միասնական մի իշխանություն:
[2] Մ.թ.ա. XVVIII-XXIV դդ քաղաք պետություն միջին Միջագետքում, ներկայիս Բաղդատի մոտ, Եփրատի աջ ափին:
[3] Շումերի քաղաքներում քաղաքի ավագանու կողմից ընտրվող կառավարիչ-զորավար, որն ուներ լայն կառավարչական և ռազմական լիազորություններ:
[4] Ուր-Զաբաբա (մ.թ.ա. մոտ 2330 - ուղ. 2316): Քիշի լուգալը, որը որը պարտություն կրելով հնազանդվեց Լուգալզագիսին, իսկ հետո սպանվեց իր այգեպանի կողմից, որը զավթեց իշխանությունը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:53 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
- Հիշում եմ, հիշո՜ւմ եմ,- ժպտաց Մենեսը,- քեզ կորցրած էիր ու դրա համար էլ երևի քեզ հեչ հարց չտվեցիր, թե հետդ այդքան սիրալիր այն վաճառականը, որ չգիտես ինչի առևտուր էր անում, ինչի՞ համար էր այդքան մանրամասն քեզ հարցուփորձ անում ինչ-որ տեղ հեռավոր հյուսիսում` լեռների մեջ տեղի ունեցած մի ճակատամարտի ու հատկապես Մեսիլիմի մահվան մասին,- ծիծաղեց Մենեսը:
- Իրոք Մենես, ես հիշում եմ, որ այն ժամանակ դու շատ, ինչ որ չափազա՜նց շատ էիր հետաքրքրվում այդ ճակատամարտով: Այն ժամանակ ես դա վերագրեցի պարզ մարդկային հետաքրքրությանը, որ ունի ամեն մի մարդ, երբ լսում է նման մի իրադարձության և տիրակալի մահվան մասին: Իսկ հետո էլ արդեն դրան անդրադառնալու ժամանակ, համ էլ առիթ չկար:
- Հայկ ջան, դու իմ բարեկամն ես, իսկ ինչ-որ իմաստով` նաև աշակերտը: Դրա համար էլ քեզ մի խորհուրդ: Միշտ աշխատիր տեսնել իրերի խորքը: Միշտ աշխատիր նայել մարդու դեմք կոչվող դիմակի տակ ու տեսնել նրա հոգի կոչվող իրական բնույթը: Սա իմիջայլոց…: Գիտե՞ս, Հայկ, ժամանակն է, որ դու իմ մասին իրականությունն իմանաս: Ես առաջ քեզ հետ չէի կիսվում, քանի որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկար ու քեզ էլ պետք չէր: Բայց հիմա արդեն ժամանակն է ու բացի այդ ես քեզ արդեն բավականին ճանաչում եմ: Հայկ ջան, ես իրականում վաճառական չեմ, որ իր տեղում նստած առևտուր է անում շրջակա երկրների հետ: Իրականում ես Եգիպտոսի փարավոնների մշտական ու գաղտնի ներկայացուցիչն եմ Անդրանապատյան տարածքներում և կանոնավոր կերպով հայտնում եմ նրանց այն ամենի մասին, ինչ կատարվում է այստեղ` հատկապես Միջագետքում: Այդ ճանապարհով ես, այսպես ասած, ծառայում եմ իմ երկրին,- ժպտալով ավելացրեց Մենեսը:

Վերջին խոսքերն ինձ խիստ զարմացրել էին: Իհարկե, ես զգում էի, որ իմ բարեկամի հոգին ավելի խորն է, քան երևում է, բայց նման մի բան չէի սպասում: Նկատելով զարմանքս` Մենեսը շարունակեց.
- Գիտե՞ս, երկու հարյուրամյակ անհոգ ու իմ հաճույքների համար ապրելուց հետո այդ ամենն ինձ ձանձրացրեց և ես որոշեցի մի օգտակար գործով զբաղվել: Ու հենց այդ ժամանակ էլ ես, որ այն ժամանակ արդեն Հարավային Եգիպտոսի ամենախոշոր նոմարքոսներից մեկն էի ու կառավարում էի հայրենի Տինա [1] քաղաքում, հանդիպեցի իմ կյանքի ամենահիանալի աղջկան,- Մենեսի հայացքը մի պահ մթնեց անհուն կարոտից ու երբ նա շարունակեց խոսել, կարծես թե բառերն ուղղում էր արդեն ոչ թե ինձ, այլ դրանց միջոցով նա ուղղակի վերապրում էր իր երբեմնի կյանքը, տեսնում էր վաղուց մահացած սիրելիներին ու իր կորցրած երջանկությունը,- Հարավային Եգիպտոսի Նարմեր [2] փարավոնի միակ զավակին` աննման գեղեցկության, խելքի ու հմայքի տեր աղջկան: Ես անհուն սիրով սիրեցի նրան, իսկ նա էլ` ինձ: Մենք ամուսնացանք, ի վերջո ես ժառանգեցի աներոջս ու դարձա Հարավային Եգիպտոսի փարավոն` կոչվելով Մենես Գոռախա [3] ` թարգմանաբար Մենես` Աստվածային Ռազմիկ: Այո՜,- հոգոց հանելով շարունակեց բարեկամս,- այն ժամանակ ես ուրիշ էի և ինձ թվում էր, որ մի հոգին շատ բան կարող է անել: Դրա համար էլ ես խտրականություն չէի դնում միջոցների մեջ…: Մոտ քսանամյա իմ նպատակամղված գործունեության ադյունքում ես ի վերջո հասա նրան, որ Հարավային ու Հյուսիսային Եգիպտոսները միավորվեցին, ես դարձա այդ միացյալ երկրի փարավոն ու սկսեցի իշխել արդեն հիմնադարածս նոր քաղաքում` Մեմֆիսում` [4] իմ աննման Սպիտակ քաղաքում: Դրանից հետո ես իշխեցի գրեթե վաթսուն տարի: Սակայն անապատի ավազի պես անվերջ ու ամենակուլ ժամանակն անցավ, սիրելիս հեռացավ ինձնից, քաղաքն աստիճանաբար կորցրեց իր սպիտակությունը ու ես գտա, որ արդեն ժամանակն է նաև իմ հեռանալուն…: Մի քանի հարյուրամյակ հետո ես վերադարձա իմ հայրենիք,- հառաչելով շարունակեց արդեն կրկին սովորական տրամադրությանը վերադարձած բարեկամս,- և Սանախտե փարավոնին [5] կից ստեղծեցի մի կառույց, որը մշտական տեղեկություններ կապահովեր տիրակալին շրջակա երկրներում տիրող իրավիճակի մասին: Այն ժամանակից ի վեր ես անփոփոխ ղեկավարում եմ այն: Բայց ղեկավարելով իմ կառույցը` ես ավելի հաճախ լինում եմ Եգիպտոսից դուրս` առավել վտանգավոր ուղղություններում: Եվ ահա երկար ժամանակ է արդեն, որ ես Անդրանապատյան երկրներում եմ:

_________________
[1] Հնագույն քաղաք Հարավային Եգիպտոսում:
[2] Նարմեր (մ.թ.ա. մոտ 3220 – ուղ. 3200): Հարավային Եգիպտոսի վերջին փարավոնը:
[3] Մենես Գոռախա (մ.թ.ա. 3200-3140): Եգիպտոսի I գահատոհմի առաջին փարավոնը:
[4] Հնագույն քաղաք Հյուսիսային Եգիպտոսում` միացյալ Եգիպտոսի մայրաքաղաքը:
[5] Սանախտե (մ.թ.ա. 2686-2667): Եգիպտոսի III գահատոհմի առաջին փարավոնը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
- Այո՜, Մենես: Ես նորովի ճանաչեցի քեզ: Դու ապրել ես մի կյանք, որը ես դեռ չեմ էլ պատկերացնում: Բայց ի վերջո չասացիր` ե՞ս ինչ կապ ունեի այդ ամենի հետ:
Մենեսը ծիծաղեց:
- Ուրեմն դեռ պարզ չեղա՞վ: Այն ժամանակ Էլամի արքա Մեսիլիմին հաջողվել էր իր տիրապետության տակ միավորել ողջ Միջագետքը: Եթե դրան գումարեինք նաև Էլամը, դառնում էր գրեթե մեր Եգիպտոսին հավասար մի երկիր: Մենք վտանգ տեսանք այդ կողմից: Ես արագորեն եկա Միջագետք ու մինչ մտմտում էի, թե ինչ կերպ կանգնեցնեմ Մեսիլիմի երկրի թափ առնող հզորությունը, այդ փառասեր ապուշը պատերազմ սկսեց հյուսիսային սրբազան երկրի դեմ: Մեր մեջ ասած ես այն ժամանակ դեռ շատ քիչ բան գիտեի լեռներին թառած ձեր երկրի մասին: Պահպանված աղոտ տեղեկություններից հայտնի էր միայն, որ դրանից մոտ հարյուր տարի առաջ Ուրուկի լուգալ Էնմերքարը [1] երկարատև բանակցություններով փորձել էր հպատակեցնել ձեզ, բայց դրա փոխարեն դուք, ընդառաջ գնալով Համազի կործանված երկրի պատգամաբերների խնդրանքերին, Արարտայի Մեծ քուրմ Էնսուխքեշդանայի [2] գլխավորությամբ Էրեշ քաղաքի[3] մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում անորոշ ելքով ընդհարվել եք նրա բանակի հետ, որից հետո նա փորձել է գրավել Մեծամոր անունով ձեր մայրաքաղաքը [4] , սակայն մեկ տարվա պաշարումից հետո կորուստներով հետ է շպրտվել: Իսկ դրանից մի քանի տասնամյակ հետո էլ ձերոնք, վրեժ լուծելով այդ ամենի համար, Արարտայի Մեծ քուրմ Դումուզիի [5] գլխավորությամբ գրավել էին Ուրուկը, բայց իրենց հերթին չէին ամրացել այդ քաղաքում և ավարով նահանջել էին…: Սակայն այս ամենը չափազանց քիչ էր և անորոշ, դրա համար էլ ես սկզբում չհավատացի, որ դուք ոչ միայն հաղթել եք Մեսիլիմի բանակին, այլև սպանել եք հենց իրեն` Էլամի և Միջագետքի հզոր այդ արքային…

Հիշողությունները պատեցին ինձ: Չէ, այս երկու հարյուրամյակի ընթացքում ես չէի մոռացել Հայաստանը ու հաճախ էի կարոտում նրան: Սակայն սկզբում ես չէի կարող վերադառնալ, քանզի չափազանց շատ էին դեռևս կենդանի մարդիկ, որոնք ինձ ճանաչում էին: Բավարարվում էի նրանով, որ երբեմն, հեռվից հեռու, փչովի նավակներով Եփրատով իջնող ու երկաթի և այլ բարիքների առևտուր անող առևտրականներից տեղեկություններ էի ստանում Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Ե՞րբ էր, որ մի միջագետքցի վաճառականի անտարբեր շուրթերից լսեցի, որ հյուսիսում գտնվող բարձր երկրում մահացել է այնտեղի տիրակալը` քուրմ-արքան, որին այդ երկրի բնակիչներն իր կենդանության օրոք արդեն աստվածացրել էին: Ես նույնիսկ հիշում եմ, թե ինչպես նրա հետ գտնվող մյուս վաճառականը, ծիծաղելով, երեկոյան երկնքում ինձ ցույց տվեց առանձին տեղավորված աստղերի մի կույտ և ասաց, որ Արարտայի բնակիչները սկսել են այն նմանեցնել իրենց մահացած աղեղնավոր տիրակալին` իրենց կենդանի աստծուն` միաժամանակ իր իսկական անունից բացի նրան տալով նաև մեկ այլ անուն` Արիան [6] , որպես արիների գերագույն աստված: Հորս մահը ծանր տարա և սգացի բավականին երկար, իսկ հաջորդ վաճառականի հետ արդեն լուր եկավ, որ հյուսիսային երկրի քուրմ-արքա է դարձել տեղի տիրակալի թոռը` Կադմոս անունով, քանզի ահագին առաջ տեղի ունեցած ինչ-որ մի մարտում նա մեծ հերոսություններ էր կատարել և ցեղակիցները նրան ևս շատ էին սիրում…

Ես չկարողացա պառկած մնալ թախտին և ոտքի կանգնելով սկսեցի լուռ անց ու դարձ անել սենյակում: Կարծես խիղճս սկսեց տանջել: Ուրեմն իրոք էլի, ըստ էության ես իզուր եմ ապրել այսքան ժամանակ: Ահա իմ բարեկամը իրեն այնքան սիրելի իր Եգիպտոսը թողել է և եկել այս հեռաստաններում նրան է ծառայում, դաշինքներ է կառուցում ու փլուզում` ի շահ իր երկրի, իսկ ե՞ս: Դիմացս կարծես հառնեց հորս կերպարը և անցյալի մի հեռու հեռավոր ձայն անլսելի շշնջաց. “… Ու եթե կարիք լինի, Հայկ, առանց երկմտելու զոհիր քո ազատությունը հանուն Հայրենիքի ու ցեղի ազատության…: Ծառայիր քո ցեղին ու հավատարիմ եղիր նրան՝ ուր էլ որ լինես…”: Բառնամատռայի կերպարը սրտումս կարծես միանգամից խունացավ…

_____________________

[1] Էնմերքար (մ.թ.ա. մոտ 2620-2580): Ուրուկի լուգալ:
[2] Էնսուխքեշդանա (մ.թ.ա. մոտ 2610-2560): Արարտայի Մեծ քուրմ, որը Էրեշ քաղաքի ճ-մ-ում ընդհարվեց Ուրուկի բանակի հետ, իսկ հետո մեկ տարի նրանից հաջողությամբ պաշտպանեց Մեծամորը` ի վերջո ստիպելով Արարտա ներխուժած զավթիչներին նահանջել:
[3] Քաղաք Հյուսիսային Ասորիքում` Եփրատի ափին:
[4] Արարտայի քրմապետության առաջին մայրաքաղաքը` մ.թ.ա. մոտ 3000-2492 թթ., որը գտնվում էր Արարատ նահանգի Արագածոտն գավառում` Քասախ գետ աջ վտակ Մեծամորի ափերին:
[5] Դումուզի (մ.թ.ա. մոտ 2550 - ուղ. 2492): Արարտայի Մեծ քուրմ, որը գրավեց Ուրուկը, սակայն չամրացավ այնտեղ: Նրա մահից հետո իշխանությունն անցավ իր սպարապետ Հայկ Նահապետին:
[6] Նույն Օրիոնն է, որը իր այս անվանումը ստացել է միայն հետագա աղավաղումների արդյունքում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
… Մենեսի զրնգուն ծիծաղն ինձ իրականություն վերադարձրեց:
- Հը՞, Հայկազունի Հայկ, տարա՞ն քեզ հիշողությունները, եղբայր, կտրեցի՞ն քեզ իրականությունից:
- Ինչ-որ իմաստով` այո: Ես քեզ նորովի ճանաչեցի, այսինքն թերևս ինձ էլ…: Մենես, ես զգում եմ, որ արդեն նախկինի պես ապրել չեմ կարող: Մի խոսքով, ոնց որ մի ժամանակ դու էիր Եգիպտոսում ձանձրանում: Իրոք, ժամանակն է, որ ես գործեմ…
- Գործելը կգործես, բայց նախ անհրաժեշտ է պարզել, թե ինչ ես ուզում: Դրանից հետո պետք է ծրագիր ունենալ, իսկ ծրագիր ունենալու համար էլ անհրաժեշտ է պատկերացնել իրավիճակը:
Ես զարմացած նայեցի Մենեսին: Իրոք, իմ բարեկամը չափազանց հստակ էր խոսում:

- Լավ, այդպես մի նայիր,- ծիծաղեց նա,- առանձնապես բան չասացի: Ուղղակի կիսվեցի իմ աշխատանքային սկզբունքներից մեկով…: Ի դեպ հենց այս ամենը հաշվի առնելով էր, էլի, որ ես խոսք բացեցի մեր Լուգալզագիսի մասին: Նա ինչ-որ իրեն արդեն շատ մեծ է սկսել երևակայել…
- Ահ՜ա՜, հասկացա...: Դու երևի ուզում ես մի ձևով թուլացնե՞լ նրան:
- Իհարկե, սակայն, Հայկ ջան, գլխավորը այդ չէ: Ողջ Միջագետքում տիրող վիճակի վերլուծությունն ինձ ավելի տագնապալի հետևությունների է բերում:
- Ինչ է եղե՞լ, որ,- զարմացա ես:

- Հասկանո՞ւմ ես, Հայկ, այս Լուգալզագիսի բարձրանալը պատահական չէ: Սա ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում մարդիկ փոփոխություններ են ուզում: Բոլոր քաղաքներում աճում է դժգոհությունը տեղի լուգալների դեմ: Բնակիչները նաև ծայրահեղ դժգոհ են տեղի քրմերից, քանզի սրանք առանց որևէ օրենք հաշվի առնելու պլոկում են հասարակից ինչ հնարավոր է: Առևտուրն անկում է ապրում միացյալ չափ ու կշռի բացակայության, համատարած ապօրինի հարկերի և անօրինականության պայմաններում: Սա անկման է հասցնում նաև արհեստները: Իսկ բնակչությունը շատանում է,- շարունակեց Մենեսը,- և, որ ամենագլխավորը,- Մենեսը ձայնն իջեցրեց,- Միջագետքում շատանում են Անապատի որդիները, որոնք չունեն տեղացիների հոգևոր մակարդակը, սակայն դրա փոխարեն կորցնելու էլ քիչ բան ունեն, ավելի ուժեղ են, վճռական ու ամեն ինչ պատրաստ…: Ունիսիի [1] օրոք Անապատի որդիների հսկայական, թեև անկազմակերպ հորդան փորձեց ներխուժել Եգիպտոս: Ու թեև փարավոնը մի լավ ջարդեց նրանց ու հետ շպրտեց, սակայն ինքն էլ կարճ ժամանակ անց մահացավ կատաղի մարտում ստացած վերքերից: Դրանցից վրեժ լուծելու համար Պեպիին [2] իր հերթին վերջերս մի խոշոր արշավանք ձեռնարկեց դեպի Մեծ Անապատի հյուսիս-արևմտյան եզրերը: Մենք արշավի էինք հանել մեր ողջ մշտական բանակը, աշխարհազորը, Քուշի [3] վարձկաններին, ընդհանուր առմամբ մոտ տաս բյուր ռազմիկ, ու թեև հաջողությունը ի վերջո մեր կողմում եղավ, սակայն պետք է ասել նաև, որ դա մեզ վրա էլ էժան չնստեց, քանի որ Անապատի որդիները մարտի մեջ խիստ կատաղի են և ուժեղ: Հատկապես այդ արշավանքի ընթացքում ես կարողացա մոտիկից ճանաչել դրանց ու կարող եմ ասել, որ միջագետքիցիները այս պայմաններում դժվար թե կարողանան Անապատի որդիների դեմ դուրս գալ, չհաշված դեռ այն, որ դրանք իրենց թվով արդեն երևի չեն էլ զիջում տեղացիներին: Հեռու գնալ պետք չէ, դու միայն դուրս արի փողոց ու շուրջդ նայիր: Ահա,- գլխով արեց բարեկամս,- այս ամենն է ինձ անհանգստացնում:

- Լավ, ես չհասկացա քո անհանգստության հիմքը: Քո ասածի հիման վրա հետևություններ անելով պետք է ենթադրել, որ հենց Լուգալզագիսի բարձրացումն է, որ քեզ ձեռք է տալիս: Առնվազն ձեռք է տալիս որոշ ժամանակ: Չէ՞ որ նա Ումմայի ժառանգական և տոհմիկ ազնվականներից է, պաշտպանում է տեղացիների շահերն ու հզորացնելով իր պետությունը, ինչ-որ տեղ պայքարում է նաև Անապատի որդիների դեմ: Դու ինքն էլ գիտես, թե նրա իշխանության սահմաններում Անապատի որդիներին ինչպես են հալածում և բոլոր պայմանները ստեղծում, որ նրանք վերադառնան Անապատ:
- Դու մասսամբ ճիշտ ես: Հենց այդ պատճառով է, որ ես դեռևս ակտիվ չեմ գործում: Եթե նույնիսկ նա վերջնական հաջողության էլ հասնի, նրա պետությունը չափազանց թույլ կլինի և այնքան տարված կլինի իր ներքին պրոբլեմներով, որ ի վիճակի չի լինի արտաքին որևէ սպառնալիքի: Սակայն ես ավելի հավանական եմ համարում, որ նրա պետությունը երկար կյանք չի ունենա և շուտով կկործանվի, քանի որ Լուգալզագիսը որևէ մի էական փոփոխություն չի կատարում երկրում: Նա ընդամենը մի հերթական լուգալ է, որը օգտվում է մյուսների թուլությունից, բայց ինքն էլ ուժեղ չէ…
- Ասացիր էլի, հենց նոր Քիշին հաղթեց, իսկ դո՞ւ…,- զարմացա ես:
- Հաղթելը հաղթեց, բայց նվաճե՞ց: Ահա սա է հարցը: Քիշում Անապատի որդիները թվով ամենաշատն էին ու հենց դրա համար էլ Քիշի բնակիչների բանակը պարտվեց: Սակայն այնտեղ լիակատար տիրելու համար պետք է տիրել Անապատի որդիներին…: Իսկ դա արդեն բարդ գործ է:

Ես սկսեցի զգալ, թե Մենեսն իրոք ինչ խորն է տիրապետում իրավիճակին ու ծառայեցնում այն իր երկրի շահերին: Հանկարծ մտքովս անցավ, որ ինչ-որ տեղ դա նաև Հայաստանի շահերից էլ է բխում և Մենեսը պայքարում է նաև Հայաստանի համար, քանզի ուժեղ Միջագետքը ձեռք չի տալիս նաև իմ երկրին: Մեսիլիմի օրինակը վկա: Այս ամենի լույսի տակ ես ինքս ուզեցի օգնած լինել Մենեսին…
- Լավ այս ամենը պարզ է,- ասացի ես,- իսկ հիմա ի՞նչ ես առաջարկում անել:
- Ամենից առաջ շատ տեղեկություններ ունենալ: Սա այնպես, որպես մի ընդհանուր նպատակ: Ավելի կոնկրետ…: Այ իմ մտքով անցնում է, որ Լուգալզագիսը, որ առաջ էլ էր մոտիկ ինձ հետ, Ուրուկ վերադառնալուց հետո կանխիկ միջոցների մեծ կարիք կունենա և կցանկանա դրանք թեկուզ և պարտքով, վերցնել իմ նմաններից ու հատկապես ինձնից: Այս ամենի քողի տակ ես ավելի կմտերմանամ նրա հետ և իրադարձությունների զարկերակը մատներիս տակ կպահեմ: Դեռևս միայն այսքանը: Մնացածը հետո կերևա: Հա, մոռացա ասել: Հայկ ջան, հատկապես հիմա մեզ պետք է անձնապես լավ մարտական վիճակում լինել, քանի որ առջևում փոթորկալից ժամանակներ են: Դու ո՞նց ես:
- Հիանալի, ի՞նչ է, մոռացել ե՞ս մեր վերջին խաղամարտը,- ընկերոջս գոնե թեթևակի զայրացնելու հույսով սկսեցի գլուխ գովել ես:
- Հիշում եմ, հիշում եմ,- ծիծաղեց Մենեսը,- ծեր մարդ էիր տեսել, հա՞:
- Իհարկե, ժամանակն է, որ ծերուկներդ ճանապարհ տաք երիտասարդներին:
- Կտանք, կտա՜նք…,- ուրախ աչքով արեց Մենեսը, իսկ հետո անակնկալ լրջանալով ավելացրեց,- հա, մոռացա ասել, Հայկ, Անապատի որդիների մեջ մեր նման մեկը կա…: Դեռ չեմ պարզել ով և ինչ,- ժպտաց նա,- …բայց սա հենց այնպես…, իմիջայլոց:

Այդ պահին դուռը թակեցին: Մի րոպեից Էնենին մտավ մեր սենյակ.
- Տեր իմ,- դառնալով ինձ` ասաց նա,- հենց նոր սուրհանդակ եկավ Էնլիլիի մեծն էնսի [4] Լուգալզագիսից և հայտնեց, որ վաղն իր տերը կլինի քաղաքում և հրավիրում է ձեզ իր պալատ` խնջույքով նշելու իր հաղթանակը:

_____________________

[1] Ունիսի (մ.թ.ա. 2396-2345): Եգիպտոսի V գահատոհմի վերջին փարավոնը:
[2] Պեպի I (մ.թ.ա. 2332-2283): Եգիպտոսի VI գահատոհմի փարավոն:
[3] Մեր նկարագրած ժամանակներում` Եթովպիայի անվանումը:
[4] Լուգալզագիսի պաշտոնական տիտղոսը: Էնլիլին շումերների գլխավոր աստվածն է, իսկ “էնսի” կոչել են կառավարիչներին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Հաջորդ օրն առավոտյան ես ու Մենեսը շքեղ հագնվեցինք, զարդարվեցինք մեր ամենալավ զարդերով և, գոտիներիցս կապելով թրերս, դուրս եկանք Ուրուկի կենտրոնական փողոցը` դիմավորելու քաղաք մտնող Լուգալզագիսին: Շուտով երևաց նրա շքեղ թափորը: Սկզբում քայլում էին թեթև զինված հետևակային-աշխարհազորայինները` ուսերից գցած տեգերով ու հատուկենտ աղեղներով: Նրանց հետևում էր էշերից կազմված քարավանը` Քիշից վերցված բարիքներով: Դրանից հետո համաչափ քայլերով սկսեցին անցնել ծանր հետևակայինների ստորաբաժանումները, որի ռազմիկները հագել էին վրան թեփուկների նման երկաթե կտորներ կարած պարկանման երկար հանդերձներ, իսկ գլխներին դրել էին կոնաձև սաղավարտներ: Նրանք զինված էին թրերով, իսկ մի մասն էլ դրանցից բացի կրում էր նաև երկար նիզակներ: Առանձնապես աչքի էին զարնում սրանց հետևից հատկապես դրա համար ընտրված մի քանի հաղթանդամ ռազմիկների կողմից տարվող հսկայական ուղղանկյուն վահանները: Դրանք կուրացուցիչ կերպով փայլեցված էին և ամեն մի ստորաբաժանման համար յուրօրինակ սրբազան դրոշի պես մի բան էին: Սրանց հետևից գլխահակ, առանց շուրջը նայելու, շղթայակապ քայլում էր Քիշի պարտված լուգալ Ուր-Զաբաբան: Այս բոլորից հետո գալիս էր հատուկ ընտրված հաղթանդամ ստրուկների կողմից տարվող մի լայն պատգարակ, վրան` պատգարակի ամպհովանու տակ մեկնված Լուգալզագիսը, որն իր այս վերջին հաղթանակից հետո հատկապես էր փքվել ու գոռոզացել: Նա անորոշ կերպով նայում էր չգիտես թե ուր և նույնիսկ ունքն էլ չէր շարժում` ողջունելու համար հավաքված քաղաքացիներին: Թափորի վերջում` առանձնացված ու փակ պատգարակների վրա, ստրուկները տանում էին նրա կանանց: Թափորի վերջում իրենց ամբողջական և ծանր անիվների վրա օրորվելով գալիս էին քառանիվ մարտակառքերը, որոնցից յուրաքանչյուրի վրա կար երեք ռազմիկ` վարողը, տեգեր նետողը և նետաձիգը, և որոնց լծված էին զույգ էշեր: Ողջ այս փքուն թափորը, թմբուկների և ծնծղաների անտանելի աղմուկի տակ քաղաք մտավ մեկ ժամվա ընթացքում:

Նույն օրը երեկոյան այլ հրավիրվածների հետ ես ու Մենեսը ուղևորվեցինք դեպի լուգալի պալատ: Պալատի ընդունելության սրահում բավականին երկար սպասելուց հետո դռներից ներս մտավ արարողապետը և հայտարարեց.
- Աշխարհի չորս կողմի տիրակալ, լայնահուն և հորդառատ գետերի արքա, հազարավոր քաղաքների գերագույն լուգալ, Էնլիլիի մեծն էնսի Լուգալզագիսը:
Մենք ուշադրություններս բևեռեցինք դռանը, որից ներս մտավ վերոհիշյալ տիտղոսներն ինքն իրեն շնորհած անձնավորությունը և, ուշադրություն չդարձնելով մեզ վրա, անցավ մարդկանց միջև բացված միջանցքով ու տեղավորվեց մի քանի աստիճանների վերևում տեղավորված իր գահվորակի վրա: Դրանից հետո միայն նա գլխի թեթևակի շարժումով ողջունեց մեզ: Լուգալզագիսը կլիներ մոտ քառասունհինգ տարեկան, միջին բոյի էր և բավականին լիքը: Այս ընթացքում արարողապետը կրկին առաջ եկավ և հայտարարեց.
- Էնլիլիի գերագույն աստծո կամեցողությամբ և մեծն Ինաննայի [1] առաջնորդությամբ Էնլիլիի մեծն էնսի Լուգալզագիսը հաղթանակ տարավ անարժան Քիշի նկատմամբ:
Դրանից հետո պահապան ռազմիկներն առաջ հրեցին տապալված լուգալ Ուր-Զաբաբանին, որը ծնկաչոք մոտեցավ Լուգալզագիսի գահին և նրանից ներում ու կյանք հայցեց: Վերջինս ոչ մի որոշակի բան չասաց և ձեռքի թեթևակի շարժումով հրամայեց հեռու տանել նրան:

Ես ճիշտն ասած զարմացել էի հանդիսության նման կարճատևությունից, քանզի հենց դրանից անմիջապես հետո ծառաները ներս բերեցին երկար սեղանները և սկսեցին դրանց վրա արագորեն շարել ընտիր խորտիկներ և գինի: Սակայն հետո հասկացա, որ այդ կարճատևությունով Լուգալզագիսը ցանկանում էր ընդգծել պարտվողների ոչնչությունը: Իսկ այդ ընթացքում հյուրերը և անվանի զորավարները տեղավորվեցին սեղանների շուրջը և սկսվեց ճաշկերույթը: Մի ժամից արդեն լեռներից բերված ընտիր գինին բացել էր բոլորի բերանները: Իմ կողքին տեղավորված Մենեսը, որի վրա գինին կարծես թե ազդեցություն չուներ, սկսեց խոսեցնել իր կողքին տեղավորված ու արդեն բավականին հարբած Լուգալզագիսի գլխավոր զորավար Էտնանային:
- Հասկանո՞ւմ ես,- ձեռքը Մենեսի ուսին գցած հարբած թոթովում էր նա,- իմ վահանավորների դեմ ախր ոչ-ոք չի կարող կանգնել, է՜…: Հարվածում ու անցնում են դիմացինի շարքերի միջով, հարվածում ու անցնում, ինչպես իմ դաշույնը խոզի այս ազդրի… հետաքիքիր բաներ են էլի այս խոզերը…, ինչո՞ւ են իրենց ազդրերը դնում դաշույնիս տակ: Ախր դաշույնս սրված է, իսկ… սրանք որտեղի՞ց են…: Հա, ինչ էի ասում, ախր վահանավորներս խփում, դանակի պես անցնում են ազդրերի… չէ, այսինքն թշնամու ազդրերի,- Էտնանան մի պահ ընդհատեց խոսքը, հետո մատը դնելով կրծքին, փորձեց կենտրոնանալ ու շարունակել,- ես այսինքն ուզում էի ասել… ի՞նչ էի ուզում ասել…: Հա, ասում եմ թշնամու շարքերի միջով…
Մինչ Մենեսը փորձում էր հարբած Էտնանայի թոթավանքից վերծանել մարտի իրական պատկերը, ես շուրջս էի նայում: Հանկարծ աչքս ընկավ Ուր-Զաբաբայի վրա, որը կուչ էր եկել սեղանի ամենավերջում և գետնին նստած գետնից հաց էր ուտում: Ես խղճացի նրան…

Սակայն հենց նույն պահին սենյակ մտան պալատի ամենաընտիր գեղեցկուհիները, որոնց Լուգալզագիսը պահում էր հենց նման դեպքերի համար: Բոլորի, նույնիսկ լուլ հարբած Էտնանայի ուշադրությունը բևեռվեց կիսամերկ պարող գեղեցկուհիների վրա: Վերջիններս գրգռիչ երաժշտության տակտի տակ ավելի ու ավելի տաքանալով, սկսեցին աստիճանաբար լիովին հանվել: Բոլորի, ինչ մեղքս թաքցնեմ, նաև իմ հայացքը բևեռվեց նրանց վրա: Այդ պահին Մենեսը կիպ մոտեցավ ինձ և ականջիս շշնջաց.
- Հենց նոր ինձ կանչեցին…: Հա, հենց ինքը: Ես պիտի գնամ: Սկզբունքորեն ամեն ինչ արդեն պարզ էլ է: Դու ուշադիր եղիր, աշխատիր շատ չտարվել սրանցով: Շուտով Լուգալզագիսը դուրս կգա սրահից, իսկ սրանք կսկսեն սեղանների վրա պարել: Այդ ժամանակ աշխատիր աննկատ հեռանալ:

Մենեսը ոտքի կանգնեց և աննկատ դուրս եկավ դահլիճից: Ճիշտն ասած մերկ պարող գեղեցկուհիներն ինձ այնքան էին կլանել, որ նույնիսկ լավ չնկատեցի նրա հեռանալը: Երաժշտությունը դառնում էր ավելի ու ավելի ուժեղ, գինին հոսում էր ջրի պես, իսկ սեղանների վրա արդեն սկսել էին պարել խելքամաղ անող գեղեցկուհիները…

_________________
[1] Շումերների պատերազմի աստվածը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

… Փողոցից եկող երեխաների ուժեղ ձայներն արթնացրեցին ինձ: Ես փորձեցի աչքերս բացել, սակայն դրանք ասես ձյութով կպցրած լինեին: Միաժամանակ զգացի, որ գլուխս ուժեղ ցավում է: Աստիճանաբար ուղեղումս սկսեցին վերականգնվել գիշերվա իրադարձությունները և ես սկսեցի դժվարությամբ բացել աչքերս…
- Հը՞, քեֆջի ջան, խելքդ տեղն եկա՞վ,- ծիծաղելով ներս մտնելով հարցրեց Մենեսը:
- Ըհը,- չորացած բերանս հազիվ բացելով պատասխանեցի ես,- ես երեկ երեկոյան…,- մի պահ խորը շունչ քաշեցի և կենտրոնանալով շարունակեցի,- Մենես, ես ինձ լավ չե՞մ պահել:
- Չէ, չէ, լավ ես պահել, ի՞նչ ես ասում,- կեղծ չքմեղացավ Մենեսը,- ուղղակի հասկանո՞ւմ ես…: Ոնց քեզ ասեմ…,- լուրջ տոնով ասաց Մենեսը, հետո չկարողանալով պահել իր լրջությունը` ծիծաղելով շարունակեց,- մի խոսքով էլի, ասեմ այսպես: Քեզ երեկ մեկ գեղեցկուհին չհերիքեց: Լա՜վ, տենց մի նայիր վրաս, երկու գեղեցկուհի…: Պա՜, պա՜, պա՜…, դա էլ քո համար հաստատ քիչ կլիներ:
- Է հետո՞,- ակամա ծիծաղելով հարցրեցի ես:
- Է ի՞նչ հետո, խեղճ գեղեցկուհիները երևի մի շաբաթ տղամարդ չեն ուզենա: Մեր մեջ ասած ես չէի իմանա էլ, թե դու պալատի որ սենյակում ես, բայց խնջույքի դահլիճ վերադառնալիս դրանց բարձր ու ուրախ ծիծաղը ուշադրությունս գրավեց և ես քեզ գտա: Մի խոսքով, երբ ներս մտա, արդեն բոլոր գեղեցկուհիներդ էլ պատրաստ էին ու անուժ թափվել էին գահավորակների վրա, իսկ դու փնթփնթալով դեռևս կին էիր փնտրում…: Դե ես էլ իմ անառակին վերցրի ու տուն եկա:
- Ու… վե՞րջ,- հույսով հարցրի ես:
- Վերջ…: Սրա՜ն տեսեք, ուրիշի համար դա ամենահարմար տեղը կլիներ վերջի համար, բայց մենակ ոչ քո: Ուրեմն դու լինես Հայկազունի Հայկն ու` վե՞րջ,- ծիծաղեց Մենեսը,- չես կարծո՞ւմ, որ երեկոյի նման ավարտը քեզ համար չի:
- Է՞լ ինչ եմ արել,- անհանգստացած հարցրեցի ես:
- Պատկերացրու անձամբ քո տեսանկյունից շատ քիչ բան…: Ուղղակի պալատի պահապան զինվորներից մեկի ծնոտն ես դուրս գցել, մյուսի քիթն ես ջարդել, մեկը բռի մեջ հավաքած ատամներն էր հաշվում, դե իսկ մի հինգ հոգի էլ երևի մի քանի օր մարմնի տարբեր մասերում տարբեր ուժգնության ցավեր կունենան,- ծիծաղելով պատմելը վերջացրեց Մենեսը:

Ես փորձեցի ոտքի կանգնել: Սկզբունքորեն վատ չստացվեց այդ հասարակ շարժումը: Սկսեցի դանդաղ հագնվել: Այդ ընթացքում Մենեսը պատուհանից ուշադիր դուրս էր նայում:
- Ինձ խմել է պետք,- չորացած բերանս հազիվ բացելով ասացի ես,- Մենես ջան, Էնենիին կանչիր, թող խմելու մի բան բերի, էլի:
- Պետք չի, ահա ես ամեն ինչ բերել եմ,- ասաց Մենեսը:

Միայն այդ պահին ես անդրադարձա, որ սեղանին թարմ բանջարեղեն է դրված ու մի քանի կուժ է շարված: Ես մոտեցա սեղանին, մի վարունգ կերա, հետո զգուշորեն ակնարկելով կժերը, հարցրի.
- Իսկ դրանց մեջ ի՞նչ է, հո գինի՞ չի:
- Գինի…, էդ էր պակաս, դու մի քանի ամիս դեպի ապագա քո ողջ գինին խմել ես,- պատասխանեց Մենեսը:

Ես արագորեն վերցրեցի կժերից մեկն ու առանց մեջը նայելու այն քաշեցի գլխիս: Սակայն այն գլխիս քաշելն ու փղձկալս մեկ եղավ: Նայելով իմ հազացող ու թքող կերպարանքին` Մենեսը բռնկվեց անզուսպ քրքիջով:
- Այ կորես քո բուրգերի մեջ,- մի կերպ տեղը գալով ու ինքս էլ ակամա ծիծաղելով, գոռացի ես,- սա ի՞նչ էր…
- Դա,- աչքերի արցունքները սրբելով ու դժվարությամբ իրեն հավաքելով, ասաց Մենեսը,- դա դեռևս անուն չունի…: Կամ էլ ես չգիտեմ նրան անունը: Գիտեմ միայն, որ իմ առևտրական գործակալները վերջերս դա հանդիպել ու գնել են Արարտայում: Սկզբում դա նրանց թվացել է գինու մի տեսակ, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դա գինի չի: Գիտեմ միայն այն, որ այն պատրաստում են գարու կորեկից, պահում են գետնի մեջ, սառը մնալու համար, և, որ ամենագլխավորը, այն անփոխարինելի է քեզ նման քեֆջի տղերքի համար… քեֆի հաջորդ առավոտյան,- ծիծաղեց Մենեսը:
- Ասում ես Արարտայո՞ւմ,- ուրախացա ես,- կեցցեք տղերք, ինչ էլ լավ բան եք սարքել: Գիտես, ինչ-որ յուրօրինակ համ ունի…: Ես նույնիսկ կասեի, որ շատ համեղ է:
- Ուրեմն ես քեզ վատ ու անհամ բան կտա՞մ,- կեղծ նեղացավ Մենեսը:
- Չէ, չէ, Մենես ջան... ուղղակի ծիծաղելու տրամադրություն ունեիր, չէ՞:
- Ճիշտն ասած այնքան էլ չէ,- լրջանալով պատասխանեց ընկերս,- ծիծաղելու ժամանակը չէ: Իրավիճակը ավելի քան լուրջ է:
- Ի՞նչ է եղել,- սկսեցի անհանգստանալ ես:
- Հագնվիր, հագնվիր…: Ջուրն արդեն տաքացրել եմ: Էնենին կլողացնի քեզ, իսկ ես հյուրասենյակում կլինեմ: Դուրս կգաս` կխոսենք:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:56 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Լայն տաշտից դուրս գալուց ու նուրբ սրբիչի մեջ փաթաթվելուց հետո ես ինձ կարծես վերածնված զգացի: Դրանից հետո աննկատ մտա սենյակս, կիսատ թողած կուժը լրիվ քաշեցի գլուխս, ու այս անգամ արդեն լիովին վայելելով նրա համը, սկսեցի հագնվել: Դրանից հետո Էնենիին եկավ և սկսեց կարգի բերել սենյակս, իսկ ես դուրս եկա և մտա ճաշասենյակ: Մենեսը մեջքով դեպի ինձ, հարմար տեղավորվել էր գահավորակին և, ծնոտը ձեռքերին հենած, կենտրոնացած ինչ-որ բան էր մտածում: Ես փորձեցի հետևի կողմից զգուշորեն մոտենալ նրան և անակնկալի բերել, սակայն մի քայլ էլ չարած լսեցի ընկերոջս ուրախ ծիծաղը.

- Ըհը, լավ է, մեր քեֆջին կարծես թե տեղն է եկել:
- Լսիր, Մենես,- արագորեն տեղավորվելով նրա դիմաց` զարմացա ես,- երբեմն ինձ թվում է, թե դու կախարդ ես: Ախր ես կարող եմ այնքան անաղմուկ քայլել, որ ժամանակին եղնիկներին էի մոտենում, իսկ նրանք դա չէին նկատում: Ես չեմ հասկանո՞ւմ, դու ծոծրակիդ վրա աչքեր ունե՞ս:
- Չէ, Հայկ ջան, ես ընդհամենը մի զույգ աչք ունեմ, այն էլ լավ գիտես թե որտեղ` ճակատիցս մի քիչ ներքև, ուղղակի հասկանում ես, երբ պառկած ես ու դիմացդ դրված է լավ փայլեցված պղնձե այս կուժը…
Ես ծիծաղեցի, հարմար տեղավորվեցի գահավորակին ու շարունակեցի զրույցը.
- Լավ է…, ես միշտ էլ ասել եմ, որ կժերի հարցով դեռ քեզնից շատ սովորելու բան ունեմ: Բայց դա հետո…: Իսկ հիմա պատմիր, թե ի՞նչ խոսեց քեզ հետ մեր լուգալը:
- Ինչ-որ սպասում էի: Խնդրեց իրեն պարտքով մի մեծ խմբաքանակ ցորեն ու երկաթ տամ:
- Ուրի՞շ:
- Ուրիշ առաջարկեց մի փոքրիկ ճամփորդություն կատարել դեպի Քիշ: Հասկանո՞ւմ ես, նա որոշել է Ուր-Զաբաբային թողնել Քիշում իշխելու, բայց որ լրիվ վստահ լինի, խնդրեց, որ մի քանի օրից ես մենկեմ Քիշ և, որոշ ժամանակ այնտեղ մնալով, շոշափեմ բնակիչների տրամադրություններն ու տեսադաշտից բաց չթողնեմ Ուր-Զաբաբային:
- Իսկ դո՞ւ:
- Է ես ի՞նչ, ես իհարկե համաձայնվեցի: Դրանից էլ լավ առի՞թ իրադարձություններին տեղյակ լինելու: Քիշը հիմա նման է եռացող հրաբխի…
- Ու հիմա ի՞նչ ենք անելու:
- Դու չգիտեմ, բայց ես վաղը մենկում եմ Քիշ: Սակայն չէ, սպասիր,- Մենեսը խորամանկ ծիծաղեց, նայեց ինձ ու կարծես ոչինչ չի եղել, ասաց,- գիտե՞ս Ուր-Զաբաբայի հետ ով է Քիշ մենկելու:

Ես ձեռքերս պարզեցի ու ուսերս թոթվեցի` ե՞ս որտեղից իմանամ:
- Ուր-Զաբաբայի հետ Քիշ է մեկնելու ինձ շատ լավ ծանոթ մի լեռնականին անչափ դուր եկող մի անձնավորություն: Ը՜ը՜ը՜… անունն եմ մոռացել,- տակից ինձ նայելով քմծիծաղեց Մենեսը,- Ո՞նց էր…: Մի խոսքով այդ անձնավորությունը նշանակվել է Ուր-Զաբաբայի պաշտոնական կին…: Չէ, բայց անունը ո՞նց էր, կարծես "Բ"-ով էր սկսվում: Չէ՜է՜է, էս ծերությունն էլ մի բան չէ:
- Մենես,- անհանգստացած նրան նայեցի ես,- ինձ չգիտես ինչու թվում է, որ դու քո այս փոքրիկ ճամփորդության ժամանակ քեզ շատ լավ ծանոթ մի լեռնականի ուղեկցությունից չես հրաժարվի, չէ՞: Ախր չես պատկերացնի, թե ոնց եմ երազում Քիշում լինել: Ինչ քաղաք է…
Մենեսը հասկացող ժպտաց: Չէ ինչ ուզում ես ասա, իմ բարեկամը լավ մարդ է:
- Լավ, Հայկ ջան, ուրեմն եթե այդքան ուզում ես Քիշը տեսնել, քեզ կես օր ժամանակ: Այսօր ես ժամանակ քիչ ունեմ, ճանապարհին կխոսենք: Այսօր բոլոր գործերը կարգի կբերենք, իսկ վաղն առավոտյան շուտ դուրս կգանք…
Մենեսը ոտքի կանգնեց և գնաց շուկա, իր գործերը կարգի բերելու, իսկ ես սկսեցի հավաքել ճամփորդության համար անհրաժեշտ իրերը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Հաջորդ օրը վաղ առավոտյան ես ու Մենեսը հարմար տեղավորվեցինք մեր լավ կերակրված էշերի վրա և արագորեն դուրս եկանք քաղաքից` Եփրատի աջ ափով ուղղություն վերցնելով դեպի հյուսիս: Կես ժամ արագ վարգելուց հետո հեռվում երևաց Ուր-Զաբաբային տանող քարավանը` մի խոշոր հետևակ ջոկատի ուղեկցությամբ: Մենք դանդաղեցրեցինք ընթացքը և որոշ հեռավորության վրա սկսեցինք հետևել նրան: Ես անդրադարձա երեկվա թեմային.

- Լսիր, Մենես, երեկ դու ինչ-որ շատ անհանգիստ էիր ու վիճակը շատ մռայլ էիր տեսնում: Ի՞նչ էր եղել:
- Գիտե՞ս, Հայկ ջան, նույնիսկ այդ բթամիտ Լուգալզագիսին ուղեղին է կարծես որոշ բաներ հասնում: Նա շատ անհանգիստ է: Սկսել է վտանգ տեսնել Անապատի որդիներից: Ես կարծում եմ, որ նա ամեն դեպքում այնքան էլ խորը չի պատկերացնում վտանգը, սակայն այն քիչը, որ հասել է ուղեղին, ստիպել է ներել Ուր-Զաբաբային ու նրան վերանշանակել իր պաշտոնում: Հույս ունի դրանով Քիշում ուժեղացնել տեղացիների դիրքերը:
- Հնարավոր է…: Գիտե՞ս, Մենես, վերջին օրերի իրադարձությունները ինձ շատ խորհելու առիթ տվեցին: Ես կարծում եմ, որ քո այս վազվզոցով դու ինչ-որ տեղ նաև մեր Հայաստանի համար էլ ես տանջվում: Հ՞ը:

Մենեսն ուշադիր նայեց ինձ և հառաչելով պատասխանեց.
- Ավա՜ղ, Հայկ, ես զգում եմ, որ գալիս են նոր ժամանակներ, և ոչ իմ, ոչ էլ քո ուժը չի պատի դրանց առաջն առնելու: Առջևում լուրջ, չափազանց լուրջ փոփոխություններ են: Աշխարհն այլևս երբեք չի լինի այնպես, ինչպես հիմա է: Հինը շատ շուտով կվերջանա, իսկ նորը…: Չգիտեմ, Հայկ, չգիտեմ թե ինչ կբերի այդ նորը: Գիտե՞ս, եղբայր, ես ու դու էլ այլևս չենք լինի այնպիսին, ինչպիսին հիմա ենք: Մենք նորովի կապրենք: Վատ կլինի դա թե լավ, չգիտեմ, բայց այլևս չի լինի այնպես, ինչպես այս հարյուրամյակներին: Գուցե և մենք ստիպված կլինենք բաժանվել, գուցե և կկորցնենք իրար կյանքի այս թոհուբոհում: Ես առջևում մեծ փոթորիկներ եմ տեսնում, Հայկ, ու պետք է փորձեմ դրանցից հնարավորինս զերծ պահել իմ Եգիպտոսը…: Դու դժվար թե ցանկանաս հետևել ինձ ու գալ Եգիպտոս…
- … քանի որ ես էլ, Մենես ջան, պետք է փորձեմ փոթորիկներից հեռու պահել իմ Հայաստանը,- ընդհատեցի բարեկամիս ու նրա միտքը վերջացրեցի ես,- այո Մենես, այս օրերին ես շատ եմ մտածել, շատ եմ քննարկել արարքներս, շատ եմ հիշել…: Հիշել եմ ու մասամբ էլ ամաչել: Հա, հա, այդպես զարմացած մի նայիր, իրոք ամաչել եմ, քանի որ այս օրերին ես պարզորեն զգացի, թե ինչ աստիճանի դատարկ եմ ապրել այսքան ժամանակ: Դրա համար էլ ես արդեն մի փոքրիկ ծրագիր ունեմ կազմած և շատ շուտով, հենց տեսնեմ, թե այս թոհուբոհը ինչով է վերջանում, կսկսեմ այն կյանքի կոչել:

- Հա՞յկ, այդ դու ե՞ս, թե քեզ փոխել են,- զարմացավ ընկերս:
- Ես եմ, Մենես ջան, ես եմ,- նայեցի նրան ու ծիծաղեցի,- համ էլ ինձ փոխել են…
Մենք խթանեցինք մեր էշերին ու շարունակեցինք հետևել Ուր-Զաբաբայի քարավանին, որն այդ ընթացքում բավականին առաջ էր անցել:
Մայրամուտին քարավանը մտավ Իսինա: Մենք էլ հետևեցինք նրան ու քաղաք մտանք դարպասները փակվելուց անմիջապես առաջ: Մենք քաղաքի փողոցով հետևեցինք Ուր-Զաբաբայի քարավանին, որը հյուրընկալվեց տեղի լուգալի երկհարկանի պալատում, որից հետո ուղևորվեցինք դեպի մոտակա պանդոկը:

________________
[1] Քաղաք Եփրատի աջ ափին` ներկայիս Բաղդատից մոտ 50 կմ հարավ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Մենեսն արդեն պատրաստվում էր քնել, սակայն ես այդ գիշեր այլ ծրագրեր ունեի: Տեսնելով, որ ես չեմ հանվում` նա զարմացած նայեց ինձ.
- Մենես ջան, դու քնի, ես գնամ մի քիչ քաղաքը նայեմ,- ասացի ես:
- Ինչ կա այս քաղաքում նայելու, է՞,- զարմացավ Մենեսը,- քաղաք է էլի, սովորական քաղաք, հազար անգամ տեսել ենք:
- Համաձայն եմ, եղբայր, բայց այս քաղաք վերջերս մի կնոջ արձան են բերել, ասում են շատ գեղեցիկ է, եթե այս գիշեր չտեսնեմ, վաղը չեմ տեսնի ու չեմ տեսնի, քանի որ շուտ ենք դուրս գալու:
- Ի՞նչ արձան, ի՞նչ բան,- հորանջելով ասաց Մենեսը,- պառկիր հանգստացիր:
- Դե ո՞նց ասեմ ինչ արձան…: Հակառակի պես էլ անունը մոռացել եմ: Ը՜ը՜ը… թու, չէ, չեմ հիշում, էս ջահելությունն էլ մի բան չի…: Անունը կարծես "Բ"-ով էր սկսվում,- տակից նայեցի Մենեսին:
- Այ քո ինչն եմ ասել,- ծիծաղեց Մենեսը,- գնա, գնա, բայց զգույշ եղիր:

Ես փաթաթվեցի երկար թիկնոցիս մեջ և ստուգելով, որ թուրս հեշտ է դուրս գալիս պատյանից, դուրս եկա պանդոկից: Արևմուտքից սառը քամի էր փչում: Քաղաք մտնելիս ես արդեն հասցրել էի բավականին դիտարկել տեղի լուգալի պալատը, որը առանձնապես մի բարձր պարիսպներ էլ չուներ, և որոշել էի, թե որտեղից եմ ներս մտնելու: Բարձրանալով մոտակա տան տափակ կտուրը, ես արագորեն անցա մյուսի վրա և մի երկար թռիչքով իջա մոտակա արմավենուն: Եվս մի թռիչքով ես արդեն պարսպի վրա էի, որից հետո զգուշորեն իջա բակ: Սակավաթիվ պահապանները կուչ էին եկել տաք պահակատանը և ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում պարիսպներին: Ես պատի վրայով բարձրացա դեպի մոտական պատուհանը և, զգուշորեն կանգնելով քիվի վրա, պինդ վրա բերած փեղկերի արանքից ներս նայեցի: Տեսածս չնայած այն չէր, ինչ սպասում էի, բայց և զուրկ չէր հետաքրքրությունից: Ուր-Զաբաբան ինչ-որ մեկի հետ նստած էր սեղանի մոտ և նրանք քեֆ էին անում: Ընդ որում ուտել-խմելն արդեն վերջացրել էին և այժմ, շոյելով կլորացած փորերը, նրանք զրուցում էին: Անծանոթը ոգևորված ինչ որ բան էր ասում, իսկ Ուր-Զաբաբան բավականին ցրված տեսքով լսում էր նրան: Ես ոչ մի կերպ չկարողացա լսել, թե նրանք ինչ են խոսում: Մտովի ձեռքս թափ տալով, ես սկսեցի քիվի վրայով զգուշորեն առաջանալ: Մի քանի պատուհան այն կողմ ինձ ավելի հետաքրքիր տեսարան էր սպասում: Պարզվեց, որ ես հասել եմ կանացի սենյակների պատուհաններին: Պինդ վրա բերած հենց առաջին փեղկերի արանքից ներս նայելով` ես տեսա Բառնամատռային, որն իր նաժիշտների օգնությամբ հանվում էր: Ես որոշ ժամանակ հիացա այդ տեսարանով, ըմբոշխեցի նրա մարմնի համաչափ ու խելքամաղ անող գծերը, սակայն դա կարճ տևեց, քանի որ շուտով նաժիշտները գնացին և Բառնամատռան անկողին մտավ: Ես զգուշորեն թակեցի պատուհանի փեղկը: Բառնամատռան նստեց անկողնու մեջ, սակայն երբ ես կրկնեցի թակոցը մեր պայմանավորված ձևով, նա վեր կացավ, ներսից փակեց իր սենյակի դուռը և, մոտենալով փեղկին, բացեց այն: Ես արագորեն ներս մտա և սիրածս կնոջը առա գրկիս մեջ:

- Այ դու խելառ,- անհանգիստ շուրջը նայելով`շշնջաց նա,- ես գիտեի, որ դու ինձ հանգիստ չես թողնի:
- Այդ էր պակաս, որ քեզ հանգիստ թողնեի…: Դու այդքան հեշտ չես պրծնի իմ ձեռքից,-ծիծաղելով նրա ուսը շոյեցի ես:
- Հայկ, ինձ արդեն տվել են այդ հաստափոր ապուշին,- մի քիչ տխրած ասաց Բառնամատռան,- ու սրանից հետո ես նրանն եմ: Առաջ Լուգալզագիսինն էի, հիմա` նրանը…
- Է՜է՜է, առաջ իմն էիր, հիմա էլ իմը կլինես,- ծիծաղեցի ես, նրա թեթև մարմինն առա ձեռքերիս և իջեցրի անկողնուն:
Ես համբույրներով ծածկեցի Բառնամատռայի ուսը, հետո բարձրացա դեպի վեր և սկսեցի շոյել նրա չքնաղ վիզը: Բառնամատռան հաճույքից դողղաց և փակեց աչքերը…
… Երկու ժամից մենք հանգիստ պառկած էինք անկողնուն: Բառնամատռան գլուխը դրել էր կրծքիս և մենք զրուցում էինք:
- Գիտե՞ս, Հայկ, դու որպես տղամարդ աննման ես, սակայն հոգով դու շատ վատն ես…, վատն ես,- հանկարծ հայտարարեց նա:
Ես զարմացած նայեցի Բառնամատռային, իսկ նա շարունակեց:
- Հա, ճիշտ եմ ասում, ու դու ինձ սկի չես էլ սիրում, գիտես չգիտեմ հա՞, թե այն օրը պալատում, խնջույքից հետո ինչ օյիններ ես բերել,- Բառնամատռան նեղացած նայեց ինձ:
- Սիրելիս,- հիշելով այդ հաճելի պահերը` այնուհանդերձ փորձեցի արդարանալ ես,- դրանք բոլորն ի՞նչ կապ ունեն քեզ հետ…: Դա հենց այնպես, զվարճալիքի պես մի բան էր: Դու հո գիտես, չէ՞, որ իմ միակ ու ցանկալի կինը դու ես:
- Ցանկալի, հա…,- նեղացած շրթունքներն ուռեցրեց Բառնամատռան,- գիտե՞ս, թե երեկ ողջ օրն ինչեր էին պատմում դրանք, այդ պարուհի կոչվածները: Պատմում էին իրար, պատմում էին ողջ պալատին և չէին կարողանում հաճելի հուշերից ուշքի գալ…: Զվարճալիք, բա տենց զվարճանում ե՞ն, էն էլ դրանց հետ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
- Լավ, լավ,- ծիծաղեցի ես,- այդ բոլորը դատարկ բաներ են:
- Հեչ դատարկ բաներ էլ չեն,- գրկիցս փախավ Բառնամատռան,- դու ինձ չես սիրում:
- Անուշիկս, քեզ ի՞նչ պատահեց,- զարմացա ես,- ես քեզ եմ սիրում, քեզ ու միայն քեզ:
- Չես սիրում,- նեղացած ինձ նայեց Բառնամատռան ու հետո հանկարծ ասաց,- ապացուցիր, որ սիրում ես:
- Ես էլ ինչպե՞ս կարող եմ ապացուցել քեզ, որ սիրում եմ,- զարմացա ես,- այս ամենը ապացույց չէ՞:
Բառնամատռան նորից նետվեց գիրկս և սկսեց լաց լինել:
- Հայկ, ես հենց իմացա, որ ինձ ամուսնացնում են էս ապուշի հետ, դրանից հետո բոլոր գիշերները լաց եմ եղել: Ես չեմ ուզում նրանը լինել: Ես չեմ ուզում Քիշում լինել,- Բառնամատռան նայեց երեսիս,- ախ, եթե մեկն ինձ ազատեր այդ ապուշից…
Միայն այստեղ զգացի, թե ուր է թեքում Բառնամատռան:
- Դե լա՜վ, թանկագինս,- ինձ չհասկացողի տեղ դնելով` փորձեցի մխիթարել նրան,- պատկերացրու լուգալի առաջին կինը լինելն էլ վատ բան չէ…: Հետո Ուր-Զաբաբան այնքան կին ունի, որ քեզ հանգիստ կթողնի: Դե իսկ ես էլ շուտ-շուտ…
- Հայկ,- ընդհատեց նա ինձ,- ես չեմ ուզում ոչինչ: Հայկ, դու ասում ես, որ սիրում ես ինձ, չէ՞, ապացուցիր դա, ապացուցիր, որ ես հավատամ: Էդ ապուշ Ուր-Զաբաբան…
- Լսիր, թանկագինս,- ընդհատեցի ես նրան,- գուցե և Ուր-Զաբաբան ապուշ է, բայց ժամանակին նա բավականին սիրալիր է եղել ինձ հետ, մենք իրար հետ կերել-խմել, նույնիսկ ընկերություն ենք արել: Ես չեմ կարող այդ ամենը մոռանալ: Բացի այդ, ես հո մարդասպան չե՞մ,- վերջացրի ես:
- Դու ուղղակի վախենում ես,- կրկին գրկիցս հեռանալով ու ոտքի կանգնելով` գրգռիչ նետեց Բառնամատռան,- լեռնեցի հսկա ու այսքան վախկոտ: Ես սխալվել եմ քո հարցում:

Ես սկսեցի զայրանալ:
- Լսիր, Բառնամատռա, դու լավ գիտես, որ ես վախկոտ չեմ…, շատ լավ գիտես: Բայց դու երևի չգիտես, որ ես այնքան ազնվություն ունեմ, որ չմոռանամ մարդու հետ կիսածս հացը…
Բառնամատռան զայրացած նայեց իմ կողմը և ասաց.
- Հեռացիր, Հայկ, հեռացիր ինձանից ու այլևս իմ անունը չտաս…: Ես չեմ ուզում քո պես տղամարդ տեսնել իմ կողքին: Քո պես վախկոտի մեկն ինձ պետք չի…
Չնայած իրավիճակի լրոջւթյանը, ինչ-որ տեղ ծիծաղս եկավ: Այս կինը փորձում է իր սպառնալիքներով ինձ ստիպել, որ ես դառնամ իր կամակատարը: Ես արագորեն վեր կացա անկողնուց, վրաս քաշեցի շորերս և կապելով թուրս ու փաթաթվելով թիկնոցիս մեջ, սկսեցի հրաժեշտ տալ: Մոտեցա պատուհանին ու հետ նայեցի:
- Հաջողություն, սիրելիս, ես հավետ կհիշեմ այն լավ պահերը, որ դու պարգևեցիր ինձ,- ասացի ես ու դուրս գալով պատուհանից, կանգեցի քիվի վրա,- փորձիր ավելի քաջ մեկին գտնել,- ժպտացի ես ու սկսեցի քիվի վրայով անցել` հետ գնալով եկած ճանապարհով:
Վերջին պահին աչքս ընկավ Բառնամատռայի զայրույթից աղճատված դեմքին ու ես հանկարծ զգացի, որ իրոք էլի, ես կանանց դեռ լավ չեմ ճանաչում…
- Վախկոտ,- հետևիցս նետեց Բառնամատռան,- ստոր վախկոտ…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
*

Արևածագը մեզ գտավ ճանապարհի վրա: Մենեսը մի քանի անգամ հայացք գցեց վրաս, սակայն տեսնելով, որ ես տրամադիր չեմ զրուցելու, հանձնվեց իր խոհերին և մենք լուռ շարունակեցինք մեր ուղին: Ես իրոք տրամադրություն չունեի զրուցելու: Չնայած մազաչափ իսկ չէի զղջում Բառնամատռային մերժելուս համար, սակայն նրա հետ բաժանումը մի տեսակ ազդել էր վրաս: Կարճատև հանգստից հետո մենք կրկին էշերի վրա էինք, և երեկոյան մոտեցանք Քիշին: Հանկարծ Մենեսը ինձ նայեց.
- Տես Հայկ, վերջերս տեղի ունեցած ճակատամարտը եղել է հենց այստեղ: Քիշի բնակիչներն արդեն հասցրել են թաղել բոլոր սպանվածներին, սակայն ուշադրություն դարձրու, թե գետինը ինչ մածուցիկ է` ներծծված արյունով:
Միայն այդ ժամանակ ես ուշադրություն դարձրի շրջապատիս և տես, որ իրոք, գետինը գրեթե ամեն տեղ կարմիր է թափված արյունից: Մենք խթանեցինք էշերը և արագորեն հեռացանք այդ չարագուշակ վայրից:

Քիշը մեզ դիմավորեց սգավոր, կարելի է նույնիսկ ասել մեռելային լռությամբ: Ուր-Զաբաբայի թափորը ներս մտավ քաղաք բնակիչների լուռ հայացնքների տակ: Այդ ժամանակ էլ հիշեցի Մենեսի ասածները Անապատի որդիների մասին: Իրոք, ամբոխի մեջ չափազանց շատ էին թխադեմ, օվալաձև դեմքով, ուղիղ մազերով, արևահարված մաշկով ու անծանոթ լեզվով խոսող բավականին բարձրահասակ ու ջլոտ մարդիկ, որոնք էականորեն տարբերվում էին միջին բոյի, լիքը մարմնով, գանգուր մազերով և թուխ, սակայն չարևահարված մաշկով բնիկներից:

Տպավորություններս ուժեղացան հատկապես հաջորդ օրը, երբ ես ու Մենեսը դուրս եկանք այդ գիշեր մեզ օթևանած պանդոկից և սկսեցինք վարձով տուն փնտրել: Ի վերջո մենք գտանք հարմար մի տուն` Ուր-Զաբաբայի պալատից ոչ այնքան հեռու: Սակայն տուն փնտրելու այս թափառումների ընթացքում մենք հասցրեցինք բավականին ուսումնասիրել քաղաքը և նրա բնակիչներին: Մեր վերջին այցելությունից հետո քաղաքը քիչ էր փոխվել, սակայն նրա բնակիչները…: Քաղաքում արդեն լիովին այլ բարքեր էին: Երեկոյան նկատածս Անապատի որդիները իրենց անսպառ եռանդով արդեն իրենց քաղաքի լիակատար տերեր էին զգում, այն դեպքում, երբ բնիկները, հատկապես վերջերս կրած ծանր պարտությունից հետո, երբ քաղաքի տղամարդկանց մեծ մասը սպանված էր կամ վիրավոր, կարծես մի կողմ էին քաշվել քաղաքի առօրյայից: Ես զարմացած էի նաև Անապատի որդիների զվարճալիքներից, որոնք ընդհանրապես նման չէին օրինակ Ուրուկում տիրող զվարճալիքներին: Ահա շուկայի մոտ արհեստականորեն ստեղծված մի շրջանի մեջ էին մտել երկու հաղթանդամ տղամարդիկ և, բավականին փոքրիկ մի գումար ունենալով որպես խաղագումար, անգթորեն իրար էին քացահարում և բռնցքահարում: Մեկ այլ տեղ էլ իրենց բավականին ազատ զգացող թեթևամիտ կանայք տառացիորեն իրենց գիրկն առան ինձ ու Մենեսին և մենք միայն մեծ դժվարությամբ պոկվեցինք նրանց կպչուն սիրային առաջարկներից: Ես տպավորություններով կիսվեցի Մենեսի հետ:
- Դու ճիշտ ես, Հայկ, ես էլ եմ այս ամենը նկատում,- տխուր ժպտաց նա,- սակայն տես նաև մեկ այլ բան: Մեզ հանդիպած երեխաների մեծ մասը Անապատի ոդիների երեխաներն են: Տեղացիները մինչ այդ էլ էին երեխաներ քիչ ունենանում, իսկ այժմ նրանց երեխաները բացահայտ փոքրամասնություն են կազմում Անապատից եկածների երեխաների համեմատ: Շուտով այս քաղաքը լիովին կդառնա Անապատի որդիներինը,- փնթփնթաց Մենեսը,- հետաքիքիր է` այդ դեպքում ի՞նչ է անելու Ուր-Զաբաբան…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մինչ ես բերանս կբացեի մի բան ասելու համար, երկու իրար հետևից վազող և մեկը մյուսին հետապնդող երեխաներ, տարված դրանով ու կարծե թե չնկատելով մեզ, ողջ թափով հարվածեցին ինձ ու Մենեսին: Նրանցից մեկը խճճվեց իմ թիկնոցի մեջ: Մինչ ես ճգնում էի ազատվել, առաջինն արդեն հեռացել էր Մենեսից, իսկ մյուսը` չարաճճի հայացքը գցելով վրաս, պատրաստվեց հետևել նրան: Ես հանկարծ զգացի, որ գոտիկս միանգամից թեթևացավ: Վայրկենապես տանելով ձեռքս գոտիկիս` ես փորձեցի շոշափել քսակս, սակայն այն արդեն տեղում չէր, իսկ երեխաները վազելով հեռանում էին: Ամեն ինչ մոռացած` ես սկսեցի վազել նրանց հետևից` փորձելով հայացքիցս չկորցնել տների միջով ոլորվող նեղլիկ ու խառնիխուռն փողոցով վազող թիկնոցիս մեջ խճճված ճստիկին: Այդ ընթացքում մյուսը կորավ աչքիցս, սակայն իմ նպատակը նա չէր: Իմ թիկնոցի մեջ խճճված ճստիկը թեև բավականին արագ էր վազում, բայց դե ուր էր, թե ինձնից արագ: Ի վերջո նա մտավ տների առաջացրած մի փակուղի, փորձեց մագլցել դիմացի պատը, սակայն քարերը ճանկռելով ներքև սահեց: Ես սկսեցի հանգիստ մոտենալ ճստիկին, որը մեջքով պատին սեղմված սկսեց անհանգիստ հայացքով հետևել ինձ: Ես կանգնեցի նրա դիմաց, ձեռքս մեկնեցի ու հանգիստ ասացի.
- Քսակս:
- Թող երեխային,- հանկարծ մի խռպոտ ձայն լսեցի հետևիցս:

Ճստիկի ձեռքից խլելով քսակս` արագորեն շուռ եկա և տեսա, որ հաղթանդամ ու հսկայական մահակով զինված մեկի առաջնորդությամբ հաստ մահակներով զինված մեկ տասնյակից ավելի Անապատի որդիներ են մտնում փակուղի: Ես վայրկենապես մերկացրեցի թուրս: Օգտվելով դրանից` ճստիկը փախավ: Ես զգացի, որ իրավիճակը շատ լուրջ է: Այ քեզ բան…: Մի՞թե մեր քաղաք գալը պետք է նշանավորվեր մի արյունոտ ընդհարումով և Անապատի որդիների հետ անհաշտ ատելությամբ: Իսկ վերջիններս իրենց հերթին, նկատելով փայլող թուրս, զգուշացան առաջ գալ և անվճռականորեն կանգ առան: Հանկարծ նրանք միանգամից խոնհարվեցին և տեղ բացեցին: Բացված միջանցքով առաջ եկավ դիմակով դեմքը ծածկած և ինձնից երևի մի գլուխ բարձր, հաղթանդամ, խիստ մկանոտ և հաստաբազուկ մի անձնավորություն: Թեթև հանդերձները կարծես ավելի էին ընդգծում նրա մկանոտ կառուցվածքը: Ընդ որում այն թեթևությունը, որով նա քայլում էր, ասում էր այն մասին, որ հսկայական ուժից բացի նա նաև շատ ճարպիկ է և ճկուն: Միակ զենքը, որ նա ուներ, կողքից կախված երկար և կեռ թուրն էր: Դիմակով անծանոթն առաջ եկավ և, իր կողմնակիցների ոգևորված հայացների տակ, կրճատ պահանջեց:
- Քսակը:
- Է՞լ ինչ,- ասացի ես,- քսակն իմն է:
- Լսիր,- շարունակեց դիմակով անծանոթը,- ասում եմ այստեղ տուր քսակը:

Ես արագորեն քսակը կապեցի գոտուցս: Այդպես ամեն դեպքում այն ավելի ապահով կլիներ…
- Ախ այդպե՜ս,- մռնչաց դիմակավորված հսկան,- ուրեմն լավով չես ուզում, հա՞,- նրա ձեռքում վայրկենապես շողաց կեռ թուրը:

Սկզբունքորեն իրավիճակը այնքան էլ վտանգավոր չէր, քանի որ ես վստահ էի, որ այս հսկային արագորեն կտապալեի: Դժվար էլի` նա իմ նման թրամարտել կարողանար: Խնդիրը միայն մահակներով զինված նրա կողմնակիցներն էին, որոնք աստիճանաբար շատանում էին: Հանկարծ դիմակով հսկան մի քայլ առաջ արեց և փորձեց իր թրով հարվածել ուղիղ գլխիս: Ես պաշտպանվեցի թրով ու հետ մղեցի նրա հարվածը: Դրանից հետո նա մի քանի ուղղությամբ էլ փորձեց հարվածել ինձ, սակայն ես բոլոր հարվածներն էլ հետ մղեցի և, մի հարմար պահ որսալով ու հետ մղելով նրա կտրող հարվածը, ինքս մի ծանր հարված իջեցրի վերևից: Հակառակորդս պաշտպանվեց իր թրով, սակայն այն կոտրվեց և հարվածս, մասսամբ կորցնելով իր ուղղությունը ու խորը քերծելով նրա ձախ այտը, իջավ սալահատակին: Խոցված հակառակորդս մռնչյունով հետ ընկավ, իսկ նրա կողմնակիցները ավելի մոտեցան և փորձեցին մահակներով հարվածել ինձ: Իրադրությունն արդեն դառնում էր վտանգավոր: Հենց այդ պահին.
- Հայկ,- լսեցի կարծես ուղիղ երկնքից և մի պարան իջավ ուղիղ դիմացս:

Ես վայրկենապես նայեցի վերև և տեսա Մենեսին, որը պարանի մի ծայրը կապելով գերանից, մյուսը նետել էր ինձ: Ես մի կտրուկ հարձակումով ցրեցի ինձ շրջապատողներին և մինչև նրանք ուշքի կգային, թուրս խրեցի պատյանը և արագորեն, պատով մագլցեցի վերև: Մենք տների տանիքների վրայով անցնելով` արագորեն հեռացանք: Միայն վերջին պահին էր, որ աչքս ընկավ իր կողմնակիցների կողմից ոտքի կանգնեցված և չարությամբ ինձ նայող դիմակավոր հսկային, որի դեմքը լիովին արյունոտ էր…
- Վատ չես սկսում, Հայկ,- երբ տուն հասանք` ասաց Մենեսը,- ու ի՞նչ ես հիմա պատրաստվում անել:
- Ի՞նչ պիտի անեմ,- ուսերս թոթվեցի ես,- մի քանի օր տանը կնստեմ, հետո կերևա, կարևորն այն է,- շարունակեցի ես,- քեզ կարծես չնկատեցին ու հետո էլ չեն ճանաչի…
Մենեսը գլուխն օրորեց և մենք սկսեցին սեղան պատրաստել ճաշելու համար…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 22:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հաջորդ օրն առավոտյան Մենեսը մտավ իմ սենյակ և ասաց.
- Դու մնա տանը, դուրս չգաս…: Ես գնում եմ Ուր-Զաբաբայի պալատ: Ուզում եմ տեսնել մեր հին ծանոթին, շոշափել տրամադրությունը:
- Գնա, գնա…,- հորանջեցի ես ու շուռ գալով պատի կողմը, շարունակեցի քունս:

Կեսօրին արթնացա, հագնվեցի ու սկսեցի սպասել Մենեսին: Պարապությունից սկսեցի թրամարտային վարժություններով զբաղվել: Երկար զբաղվեցի այդ գործով: Միայն երեկոյան կողմ Մենեսը վերադարձավ: Ընդ որում` վերադարձավ բավականին մռայլ.
- Ի՞նչ նորություն ունես,- հարցրեց ես:
- Մի քանի նորություններ կան, քեզ որտեղի՞ց սկսեմ,- տան տափակ կտուրում տեղավորվելով ընթրելու` վրաս նայեց Մենեսը:
- Սկսիր ամենասկզբից,- կատակի տվեցի ես:
- Դե սկզբում աստված ստեղծեց տիեզերքը…
- Այ եղբայր, չասացի այդքան սկզբից,- ծիծաղեցի ես,- կարելի է մի քիչ ավելի ուշ ժամանակներից…
- Հա՜ա՜ա, բա ասա է՜, թե չէ ամենասկզբից: Ավելի ուշ ժամանակներից…: Գիտե՞ս երեկ ում ես տենց ճարպկորեն քերծել,- ուղիղ վրաս նայելով հարցրեց Մենեսը:
- Պատկերացում չունեմ:
- Ուր-Զաբաբայի անձնական մատռվակ-այգեպանին, չնչին ծագում ունեցող Անապատի մի զավակի, որը սակայն շատ մեծ ազդեցություն ունի պալատում և հատկապես քաղաքում: Ասում են նույնիսկ, որ,- Մենեսը ձայնն իջեցրեց,- նրա մայրը Անապատի զավակների սրբազան քրմուհիներից մեկն է, իսկ հայրը` Ուր-Զաբաբան: Չնայած բացառված չէ,- սալաթ լցնելով իր ափսեն` ավելացրեց Մենեսը,- որ հոր հետ կապված այս վերջին շշուկը տարածել է հենց ինքը, որ բարձրացնի իր հեղինակությունը, քանի որ հաստատապես հայտնի է միայն այն, որ նրան, բարուրի երեխա եղած ժամանակ, գտել են գետում լողացող կուպրապատ մի զամբյուղի մեջ և հենց այդ անսովոր հանգամանքն է Ուր-Զաբաբային հրապուրել երեխային վերցնել իր մոտ: Բա՜ա:
- Ո՞նց իմացար,- զարմացա ես:
- Շատ պարզ…: Ուր-Զաբաբայի հետ քեֆ անելիս մեզ սպասարկում էր երեկվա հսկային շատ նման մի հսկա` ձախ այտին մի թարմ վերք, որը նա, ի դեպ, բացատրեց նրանով, որ իբր իր սափրիչն է դեմքը սափրելուց կտրել:
- Պահո՜ո՜ո, այ քեզ պատմությո՜ւն,- շվարեցի ես,- ուրեմն ինձ ոչ մի կերպ չի կարելի այս քաղաքում մնալ:
- Ես էլ եմ այդ կարծիքին,- գլուխն օրորեց Մենեսը,- հո չե՞ս կարող օրերով տանը նստել: Հետո էլ դա կասկածելի կերևա…: Մյուս կողմից էլ ես չեմ կարող հեռանալ քաղաքից: Գիտե՞ս, այստեղ իրավիճակն ավելի քան լուրջ է: Ես հանդիպեցի իմ գործակալներից մեկին ու նա ինձ շատ հետաքրքիր բաներ պատմեց: Պարզվում է, որ այս քաղաքում կա մի ամբողջ կազմակերպված բանակ, ընդ որում բանակ, նկատի առ այս հանգամանքը, որ չի ենթարկվում Ուր-Զաբաբային,- Մենեսը ժպտալով նայեց ինձ,- քո կարծիքով ո՞ւմ է այն ենթարկվում, հը՞:
- Էլ ու՞մ, մեր փառահեղ մատռվակ-այգեպանին,- տխրորեն փաստն արձանագրեցի ես,- բայց Մենես, գուցե դու չափազանցեցնո՞ւմ ես:
- Էխ Հայկ, Հա՜յկ…,- հառաչեց բարեկամս,- ոնց որ դու կիսահեգնական ասացիր մեր այդ փառահեղ մատռվակ-այգեպանը, ըստ իմ գործակալի տվյալների, բացառիկ խելքի ու ճկուն մտքի տեր մի անձնավորություն է, որն իր հսկայական ուժից բացի նաև մեծ հեղինակություն ունի Անապատի որդիների մեջ, որոնք նրան համարում են իրենց առաջնորդը: Վերջը քո համար է նա մի մարդ, որի հայրը հայտնի չէ: Նրանց համար նա իրենց սրբազան քրմուհու զավակն է: Բա՜ա՜, ու հենց նա է քաղաքը լցրել իր ցեղակիցներով ու ամեն կերպ հովանավորում է նրանց: Ու գիտե՞ս, ինձ մոտ արդեն լրիվ այն տպավորությունն է, որ այս քաղաքի իրական տերը նա է…
- Հա, ի դեպ, հա ասացինք ու չասացինք, ինչպես է՞ այդ մատռվակ-այգեպանի անունը:
- Պալատում նրան կոչում են պարզ` Մատռվակ, իսկ գիտե՞ս ոնց են նրան կոչում իր ցեղակիցները, Հայկ, ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա: Իր ցեղակիցների համար նա Շարուքենն [1] է, որը Անապատի որդիների լեզվից թարգմանած շատ հատկանշական իմաստ ունի,- Մենեսը հոգոց հանեց ու շարունակեց,- թարգմանաբար այն նշանակում է “հիրավի արքա”: Բա, Հայկ, հիմա հասկացա՞ր, թե ով է այս քաղաքի հիրավի արքան…

Դրսից լսվում էին երեխաների ուրախ ձայները, իսկ քաղաքի վրա իջնում էր խաղաղ և գեղեցիկ մայրամուտը: Չգիտես ինչու հանկարծ մտքովս անցավ, որ այս քաղաքի բնակիչներին արդեն շատ քիչ այսպիսի խաղաղ ու գեղեցիկ մայրամուտներ է վիճակված տեսնելու…

___________________
[1] Շարուքեն (գրականության մեջ ավելի հայտնի է որպես Սարգոն Աքքադացի) (մ.թ.ա. 2316-2261): Աքքադական թագավորության հիմնադիրը և առաջին արքան: Անհայտ ծագումով այս անձնավորությունը, որը սկզբնապես Քիշ քաղաքի լուգալ Ուր-Զաբաբայի մատռվակ-այգեպանն էր, հետագայումմ տապալեց նրան և հիմնվելով սեմիտական տարրի վրա ու իրականացնելով հսկայական նվաճումներ, ստեղծեց իր ժամանակի համար նախադեպը չունեցող մի լայնածավալ ու նախկին բոլոր Միջագետքյան պետություններից էապես տարբերվող կենտրոնացված-դեսպոտիկ պետություն:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 2 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5 ... 29  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB