Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 7 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1 ... 4, 5, 6, 7, 8, 9, 10 ... 29  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Մի պահ առանձին մնալով` ես մոտս կանչեցի Հրաչին: Մենեսի հայտնածի վրա գումարելով Հրաչի տեղեկությունները, վերջնականապես պարզեցի իրավիճակը: Ըստ ամենայնի ամեն ինչ ավելի քան լուրջ էր: Միջագետքում ու Մեծ Անապատում արդեն սկսվել էր զորահավաք: Ինչպես միշտ` Շարուքենի Հատուկ գունդը կազմ ու պատրաստ էր ցանկացած պահի մարտի նետվելու, սակայն այս անգամ լավն այն էր, որ ընդհանուր զորահավաքի գործը ձգձգվում էր: Շատ տոհմապետեր չէին ցանկանում մասնակցել այս ամենին, իսկ շատերն էլ սակավաթիվ տոհմակիցներով էին ներկայացել:
- Տեր իշխան,- ավելացրեց Հրաչը,- այս անգամ կարծես վիճակն այնքան էլ վտագավոր չէ: Հազիվ հավաքվի երեք-չորս բյուր:
- Նախկինի համեմատ իհարկե քիչ է,- համաձայնվեցի ես,- սակայն հաշվի առ, որ այս անգամ էլ նրա հակառակորդն է ոչ թե ողջ Արարտան, այլ միայն Հայոց Միջագետքը և Կոմագենեն: Դե իսկ սրանց դաշնակիցները…: Դրանք առանձնապես մի կռվող չեն…: Սակայն Հրաչ,- նայեցի ես հավատարիմ հետախույզիս,- այս անգամ էլ է Կորճայքը մասնակցելու: Բայց հաշվի առ մի կարևոր պահ: Մենք մասնակցելու ենք որպես Հայոց Միջագետքի բանակ: Պա՞րզ է: Ոչ մի տեղ պաշտոնապես չպիտի երևա, որ սա Արարտայի բանակն է, ոչ մի դրոշ, ոչ մի բան: Երեկոյան Հազարապետ Հայկին ու Կորճայքի Մթերապետ Մաղաքին կկանչես ամրոց: Կարևոր խոսելիք կա…

Երեկոյան Վահագն ու օգնականներս արդեն հավաքվել էին ամրոցում: Մեր հետ էր նաև Մենեսը:
- Տղերք,- դառնալով հավաքվածներին` սկսեցի ես,- օտարի լծի տակ գտնվող մեր հայրենակիցները շուտով մարտի մեջ են մտնելու հենց այդ օտարի դեմ: Ժամանակին Շարուքեն կոչեցյալ անապատի ստոր իժը մեզնից գողացավ մեր հաղթանակը ու տիրեց Հայկ Նահապետի թողած երկրի մի լայն հատվածին: Այժմ ես ու սպարապետ Արամը պատրաստվում ենք վերադարձնել այն, ինչ ի սկզբանե մեզ է պատկանել: Հայկ, ինչպե՞ս են Կուտիները:
- Տեր իշխան,- ոտքի կանգնեց Հազարապետ Հայկը ու ես հերթական անգամ զարմացա` լավ որդին էլի թող իր հորը նման լինի, բայց այսքա՞ն,- գունդը մշտապես մարզվում է, գտնվում է բարձր մարտական պատրաստվածության վիճակում և տղերքը պատրաստ են ամեն ինչի,- իրենից անկախ հոր խոսքերը կրկնելով սեղմ զեկուցեց նա:
- Իսկ "Դաշույն"-ն ու "Աղվե՞ս"-ը:
- "Դաշույն"-ը մշտապես մարզվում է ու նրա ամեն մի ռազմիկը թշնամու մի քանիսին արժե, իսկ "Աղվես"-ի մասին դու տեղյակ ես, քանի որ մշտապես տեսնում ես նրա աշխատանքը: Այն իր տրամադրության տակ ունի ամենալավագույն ու արագավազ էշերը, որ մենք կարողացել ենք գտնել և պատրաստ է կատարել քո ցանկացած հանձնարարությունը:
- Լա՜վ, օրերս Վահանգնը կգա ստուգայցի, ինչ թերություն ունես` վերացրու: Մենք գտնվում ենք պատերազմի շեմին և ես թույլ չեմ տա որևէ մի թերացում: Մթերապետ Մաղաք, ինչ վիճակում են պահեստարաններդ:
- Տեր իշխան,- ոտքի կանգնեց Վրույրի որդին,- ամեն ինչ ըստ արժանավույնի է: Ունենք կուտակած երկու տարվա ցորեն հինգ հազար ռազմիկի կերակրման համար:
- Լավ, քո մոտ էլ շուտով Վահանգը կերևա: Իսկ այժմ լսեք թե ինչ կասեմ: Եթե Հայոց Միջագետքում աղմուկ սկսվի` մենք մասնակցելու ենք: Մասնակցելու ենք առանց աշխարհազորի` միայն Կուտիների գնդով: Սա թող լինի տղերքի մարտական մկրտությունը, որը կկատարվի մեր վաղեմի թշնամու ատամների ջարդի խշրտոցի տակ: Պա՞րզ է: Մեկ էլ մի բան, չնայած դա արդեն բոլորդ գիտեք էլ… պատերազմ լինի թե խաղաղություն, եթե ես մահանամ, Կորճայքի իշխանի պաշտոնում ինձ հաջորդելու է որդիս` Վահագնը: Դուք բոլորդ նրան շատ լավ ծանոթ եք, դրա համար էլ ավելորդ խոսքեր չեմ ասում: Մեկնեք ձեր տեղերը և պատրաստ եղեք հրամաններիս…
Օգնականներիս Վահանգնի հետ բաց թողնելով` ես դարձա Մենեսին.
- Դո՞ւ ինչ պիտի անես:
- Առանձնապես ոչինչ, երևի մի քանի օրից կվերադառնամ Միջագետք: Ձեր մոտից արդեն հանգիստ եմ:
- Իհարկե, հերթական անգամ մեր ձեռքով թուլացնում ես Շարուքենին,- ծիծաղեցի ես,- ամեն դեպքում հարգանքի արժանի է քո խելքը:
- Դե իմ կարծիքով դուք ինքներդ էլ դեմ չեք կռվին և ես միայն որոշ չափով օժանդակում եմ: Բացի այդ ամեն ազգ իր կռիվը ինքը պիտի կռվի, դե դուք էլ կռվում եք ձեր տարածքների համար…
- Երբեմն դրանով օժանդակելով մի ուրիշ ազգի, չէ՞,- աչքով արեցի ես:
- Իհարկե, դա էլ է կյանքի օրենքը: Այ օրինակ քեզ ընդհանրապես չի հուզում, չէ՞, թե ինչքան ժամանակ է Եգիպտոսը պայքարում Լիբիայի, Նումիբիայի և Քուշի կատաղի վայրենիների դեմ: Իսկ մենք պահում ենք նրանց ու թույլ չենք տալիս արևմուտքից ներխուժել Միջագետք: Մենք էլ կռվում ենք մեր տարածքների համար` դրանով օժանդակելով ձեզ,- սիրալիր ժպտաց բարեկամս:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:34 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Ես Մենեսին ճանապարհեցի, իսկ մի քանի օրից Ալկիքար եկավ սպարապետ Արամը: Ես ու Վահագնը պատշաճ կերպով դիմավորեցինք սպարապետին, որից հետո հավաքվեցինք որոշելու մեր անելիքը.
- Իշխան Հայկ,- առաջինը խոսեց սպարապետը,- ուր որ է Հայոց Միջագետքում, Կոմագենեում ու հարակից տարածքներում կպայթի մի հզոր ապստամբություն: Շուտով հարկահանները կգան, մերոնք դրանց մի լավ ջարդ կտան ու ամեն ինչ կսկսվի: Սակայն այս անգամ Արարտան պաշտոնապես չի մասնակցելու: Դե գիտես էլի, մեր Մեծ քուրմը աստղերի ինչ-որ շարժումներից որոշման է հանգել…: Մի խոսքով: Սակայն ես ճիշտ չեմ գտնում, որ մենք անօգնական թողնենք մեր հայրենակիցներին` Հայկ Նահապետի երկրի մի լայն հատվածում ապրող արիներին, թեև նրանք այժմ օտարի տիրապետության տակ են: Դրա համար էլ որոշվել է այսպես ասած մասնավոր կարգով մասնակցել այս պատերազմին: Ես քո տրամադրության տակ կդնեմ մեկ բյուր ռազմիկ, որոնք որպես կամավորներ, առանց որևէ դրոշի կամ տարբերանշանի, քո հրամանատարության տակ քոնոնց հետ կմասնակցեն այս տուրուդմփոցին: Ինձ թվում է քո և ապստամբների ուժերը պիտի բավարար լինեն Շարուքենի ծերունի մորուքը մի լավ փիտտելու համար: Ի՞նչ կարծիքի ես:
- Տեր սպարապետ,- ոտքի կանգնեցի ես ու կարծես մեջս զգացի վաղուց մարած համարած ուժերս և վրաս եկավ մի թարմություն ու եռանդ,- ես, իմ որդի և հաջորդ, Կորճայքի բանակի հրամանատար Վահանգնը ու ողջ Կորճայքի բանակը պատրաստ ենք կատարելու քո հրամանը:
- Լա՜վ է,- ծիծաղեց սպարապետը,- տեսնում եմ, որ հայրս իզուր չէր, որ միշտ շատ բարձր էր արտահայտվում քո մասին, իշխան: Ուրախ եմ նաև, որ չնայած տարիքիդ` ուժդ ու կորովդ չես կորցրել:
- Ի՞նչ ես ասում, տեր սպարապետ, այսպիսի գործի համար ես մեռած տեղից էլ կելնեի կգայի: Չես պատկերացնի, թե ինչքան եմ ես այս պահին սպասել: Ես ու հայրդ ժամանակին Շարուքենին մի թեթև պարտք ենք մնացել: Սպարապետ Վահեն այն աշխարհից ինձ չի ների, եթե ես այդ ամենն առանց հատուցման թողնեմ…
- Բայց սա դեռ բոլորը չէ,- գոհ ժպտաց սպարապետը,- գիտե՞ք մի քանի օր առաջ ում դեսպանությունն էր Հայկաշենում: Չեք կռահի:
- Թույլ տուր, տեր սպարապետ,- խոսք վերցրի ես,- վերջերս կարծես Էլամցիք են անցել Կորճայքով ու ուղղություն վերցրել դեպի Հայկաշեն, այնպես որ կարելի է ենթադրել, որ դուք դեսպանություն եք ընդունել Էլամից:
- Ապրես, իշխան, լավ ես աշխատում: Մեր գլխավոր Հետախույզն էլ արդեն հայտնել էր, որ այժմ Էլամը բաժանված է երկու թագավորությունների, դրա համար էլ մենք չզարմացանք, երբ մի քանի օր առաջ Էլամից Հայկաշեն ժամանեց միանգամից երկու դեսպանություն: Մեկը եկել էր Էլամի հիմնական մասի արքա Խիշեպրատեպից [1] ու նրա գահակից որդի Խելուից [2], մյուսը` Էլամի մյուս մասի արքա, Վարասխայում [3] նստող Աբալգամեշից [4]: Դեսպանությունները հայտնում են, որ Էլամի երկու թագավորությունները դաշինք են կնքել իրար հետ ընդդեմ Շարուքենի և այժմ մեզ էլ են առաջարկում միանալ իրենց դաշինքին:
- Ինչպես ժամանակին մենք իրենց առաջարկեցինք,- մռայլ հիշողություններից կնճռոտվեցի ես,- այն ժամանակ մեր Մեծ քուրմը հավատարիմ չմնաց դաշնակցին և էլամցիք ահագին տուժվեցին…
- Դե հիմա իրենք են առաջարկում: Պատկերացնո՞ւմ ես, Հայկ, եթե գլխավոր Հետախույզը չզեկուցեր դրանց դեսպանության գալու մասին, այն ստիպված կլիներ ամիսներով մնալ Հայկաշենում, քանի որ Մեծ քուրմը ժամանակ չէր գտել նրանց ընդունելու համար: Լավ էր, որ ես իմացա: Ինձ համար դժվար չեղավ ստանալ Մեծ քրմի համաձայնությունը և ընդունել դեսպաններին: Այժմ մենք պայմավորվածություն ունենք Էլամի հետ, որ հենց Հայոց Միջագետքում աղմուկ սկսվի, մենք հնարավորինս շատ ուժեր քաշենք մեզ վրա ու տեղեկացնենք իրենց: Այդ դեպքում իրենք պարտավորվում են հարվածել իրենց կողմից:
- Վատ չի, տեր սպարապետ, սակայն ինձ ինչ-որ դուր չի գալիս դրանց պատրաստակամությունը: Չնայած մյուս կողմից էլ Շարուքենը ըստ իմ տվյալների կրկին սկսել է նաև նրանց սպառնալ, այնպես որ գուցե և ամեն ինչ ավելի պարզ է…
- Ամեն դեպքում, իշխան Հայկ, դաշինքը նորից է կնքված ու այս անգամ ամեն ինչ պետք է արվի պատշաճ կերպով,- սպարապետը ոտքի կանգնեց և ինձ տվեց Էլամի երկու արքաների մատանիները,- նրանք պարտավորվել են այս մատանիները ստանալուն պես ելնել արշավի:
Մենք ոտքի կանգնեցինք.
- Դե ձեզ տեսնեմ, տղերք, գործեք: Վահագնի մասին իհարկե չեմ էլ ասում, քանի որ վերջին տարիների նավասարդյան մրցումներին ես եմ սեփական ձեռքով անընդհատ պարգևատրում նրան: Հը՞, Վահագն, կկարողանանք գետնել սրանց:
- Ես միայն դրան եմ էլի սպասում, տեր սպարապետ,- լուրջ տեսքով ձեռքը տարավ մեջքից կախված թրին որդիս,- վաղուց է, որ արդեն ձանձրացել եմ մանր-մունր ավազակներ կախ տալուց, ժամանակն է, որ մի ծերունի երկարամորուքի քարշ տամ կախաղանի մոտ…
Սպարապետին ճամփեցինք, իսկ երեք օրից Ալկիքար ներկայացավ բյուրավոր Հայկազունի Արբակը, որին հետևեց նաև նրա բյուրը:

________________
[1] Խիշեպրատեպ (մ.թ.ա. մոտ 2295-2260): Էլամի մի մասի արքան:
[2] Խելու (մ.թ.ա. մոտ 2280-2250): Խիշեպրատեպի որդին և գահակիցը, իսկ հոր մահից հետո Էլամի մի մասի միանձնյա արքան:
[3] Քաղաք և համանուն մարզ Էլամի հյուսիս-արևմուտքում: Մեր նկարագրված ժամանակ երկրի մի մասի մայրաքաղաքը:
[4] Աբալգամեշ (մ.թ.ա. մոտ 2280-2260): Էլամի մի մասի արքա:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:34 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Ինչպես պետքն է տեղավորելով Կորճայք մտած բյուրը, ես ինձ մոտ հավաքեցի Հայկազունի Արբակին, Վահագնին, Հազարապետ Հայկին ու Հրաչին, որը կարևոր լուրեր ուներ:
- Քո թույլտվությամբ, տեր իշխան,- ոտքի կանգնեց Հրաչը,- սուրհանդակները հենց նոր հայտնեցին, որ հարկահաններն արդեն մտել են Հայոց Միջագետք ու նրանց դեմ սկսվել են տարերային ըմբոստություններ:
- Դեհ ինչ, իմ զորականներ, կարելի է ասել, որ սկսվեց: Մի քանի օրից հարկահաններին վերջնականապես կջարդեն ու մինչ այդ լուրը հասնի Շարուքենին, մինչ նա իր թերլրացված բանակը հավաքի ու դնի շարժման մեջ, կանցնի մոտ կես ամիս: Ի՞նչ առաջարկներ ունեք:
- Քո թույլտվությամբ, հայր,- ոտքի կանգնեց Վահագնը,- ես առաջարկում դանդաղ շարժվել դեպի Կորճայքի ծայր հարավ-արևելք` Զագրոշյան լեռներ, մեր մոտով բաց թողնել դեպի Հայոց Միջագետք արշավող Շարուքենի հիմնական ուժերը, որից հետո սրընթաց երթով իջնել ուղիղ դեպի Աքքադ: Այսպես թե այնպես մեր ապստամբները կկարողանան կանգնեցնել Շարուքենի բանակին, իսկ այդ ընթացքում մենք էլամցիների հետ մի լավ թափ կտանք նրա մայրաքաղաքը ու մեկ էլ տեսար բռնեցինք հենց իրեն ու վերջ տվեցինք այս ամենին:
- Իսկ դու վստա՞հ ես, որ մեր ապստամբները կդիմանան մեր բաց թողած Շարուքենի բանակին:
- Հայր, ես արդեն խոսել եմ Հրաչի հետ ու նա հայտնում է, որ Շարուքենը դեպի հյուսիս կարող է շարժել միայն իր Հատուկ գունդը և հազիվ երեք բյուր Անապատի որդի: Սրանց մեր ապստամբները պետք է որ դիմանան, քանի որ իրենք էլ են մոտավորապես այդքան:
- Իսկ ի՞նչ կարծիքի են մյուսները,- դարձա ես իմ զորականներին:
- Կարծում եմ ճիշտ ձև է,- ոտքի կանգնեց Հայկազունի Արբակը,- մեկ էլ տեսար այդ անապատի իժը ընկավ ձեռքներս: Բացի դրանից մենք մի լավ թափ կտանք Շարուքենի հիմնական տիրույթները և նա ստիպված կլինի ապստամբների դեմ ուղարկած իր բանակը, եթե այն նույնիսկ այդ ժամանակ պարտված էլ չլինի, հետ, այսինքն մեր դեմ ուղարկել: Իսկ մեր ապստամբների թիկունքում ամեն դեպքում գտնվում է Արարտան, որի` Աղձնիքում գտնվող բանակը ամեն դեպքում կօժանդակի նրանց:
- Ես էլ եմ այդ կարծիքին, տեր իշխան,- ոտքի կանգնեց Հազարապետ Հայկը,- եթե մենք նույնիսկ ջարդենք էլ ապստամբների դեմ ուղարկվող Շարուքենի բանակը, ապա ստիպված կլինենք այսպես թե այնպես շարժվել դեպի Աքքադ, իսկ այդ ընթացքում Անապատի որդիների մի նոր բանակ ի հայտ կգա: Ավելի լավ է օգտվենք Շարուքենի զորահավաքային դանդաղկոտությունից:
- Դե լավ, ես էլ եմ այդ կերպ մտածում, քանի որ այդ դեպքում մենք նաև էլամցիներից ապահով կլինենք, որ մեր գլխին հանկարխ խաղեր չխաղան: Դրա համար էլ համարենք, որ որոշումը ընդունված է: Հրաչ, քո լրտեսները թող մշտապես հետախուզեն ապստամբների դեմ շարժվող Շարուքենի բանակը, որ մենք հարմար պահը բաց չթողնենք: Իր հերթին կիրառիր բոլոր միջոցները, որ թշնամու լրտեսները հոտ չքաշեն մեր բանակի երթին մասին: Բացի այդ հենց հիմա սուրհանդակ ուղարկիր Արշանների մոտ և տեղեկացրու մեր որոշման մասին: Մի սուրհանդակ էլ սպարապետին ուղարկիր և տեղեկացրու այս ամենի մասին, իսկ մի քանի սուրհանդակ էլ անմիջապես Էլամ ուղարկիր այս մատանիներով,- ես Հրաչին տվեցի Էլամի արքաների մատանիները,- և տեղեկացրու, որ ժամանակն է իրենց արշավելու: Իսկ այժմ հայտարարվում է ընդհանուր մարտարշավ դեպի Զագրոշյան լեռներ: Այստեղից մենք մոտիկ կլինենք և Էլամին, և Աքքադին:

Ես անմիջապես ոտքի հանեցի Կուտիների գունդը, որը միանալով Հայկազունի Արբակի բյուրին, սկսեց մարտարշավը դեպի հարավ-արևելք: Ինչպես և նախկինում` "Աղվես"-ի իր լրտեսների ու սուրհանդակների հետ էր եռանդուն Հրաչը, որը ապահովում էր բանակի անվտանգ երթն ու մշտապես լրացնում էր թշնամու մասին տեղեկատվության պակասը: Մի քանի օրից իմ տասնյոթ հազարանոց բանակը ճամբարեց Կորճայքի ծայր հարավ-արևելյան Մահկերտ տուն գավառում` Զագրոշյան լեռների փեշերին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:34 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Մի քանի օրից սկսեցին հոսել տեղեկությունները: Ապստամբներին իհարկե հաջողվեց առանց դժվարությունների ջարդել հարկահաններին ու նրանց մնացորդներին դուրս շպրտել իրենց տարածքներից: Դրան ի պատասխան Շարուքենը, որի Հատուկ գունդը և երեք բյուրանոց բանակը կենտրոնացված էր Աքքադում, հռչակեց արշավանք դեպի հյուսիս: Սակայն այդ ընթացքում մեր սուրհանդակները արդեն հասել էին Էլամ ու ոտքի էին հանել նրանց: Երբ Շարուքենի հիմնական բանակը սկսեց ուղղություն վերցնել դեպի հյուսիս-արևմուտք` դեպի Հայոց Միջագետք, իմ բանակը սկսեց Միջագետքը արևելքից եզերող լեռների փեշերով գիշերային մարտարշավ իրականացնել դեպի հարավ: Ընդ որում բանակի առջևից անփոփոխ կերպով ընթանում էր “Դաշույն”-ը, որը ոչ միայն արագորեն ներխուժում էր գրեթե չդիմադրող քաղաքները, այլև ոչնչացնում էր լիովին անակնկալի մատնված թշնամու հատուկենտ զորականների: Նման կերպ առաջ ընթանալով մենք մտանք Առապխա [1], հետո նրանից հարավ գտնվող Նուզու քաղաքը [2], որից հետո կրկին լեռներով շարունակեցինք արշավը դեպի հարավ: Այդ ընթացքում վերադարձան Էլամ մեկնած սուրհանդակները և հայտնեցին, որ Էլամի երկու թագավորությունների բանակներն իրենք էլ արդեն արշավի են ելել ու մի քանի օրից կմոտենան Էշնունային [3]:

Պետք է ասել, որ այս քաղաքներում դեռևս մեծամասնություն կազմող Միջագետքի նախկին բնակիչները առանձնապես հակված էլ չէին մեզ դիմադրելու ու իրենց հերթին էլ չափազանց զզված էին Շարուքենից: Այնպես որ շատ տեղերում մեր հաջողությունները ձեռք էին բերվում չափազանց հեշտորեն: Ես վերականգնում էին նախկին տեղական կառավարման լուգալական համակարգը և անցնում առաջ: Միաժամանակ լուրեր եկան հյուսիս-արևմուտքից` հայտնելով, որ ապստամբների կենտրոնացված ուժերի դեմ շարժվող Շարուքենի բանակը արդեն կենտրոնանում է Մարի քաղաքի մոտակայքում: Ամեն ինչ ընթանում էր մեր ցանկացած կերպով, քանզի Հրաչի սուրհանդակները նաև հայտնում էին, որ Աքքադում ընդհանրապես չեն սպասում մեր երևալուն ու այնտեղ զորական ուժեր գրեթե չկան: Քաղաքում է միայն Շարուքենը` իր Հատուկ գնդի չորս հարյուրյակների հետ: Ընդ որում, ցանկանալով ընթացքում օժանդակել ապստամբների դեմ շարժվող իր բանակին, Շարուքենը հրամայել է Մեծ Անապատից իր հրամանով դուրս եկած ուժերին Աքքադ ներկայանալու փոխարեն շարժվել ուղիղ դեպի հյուսիս:

Իմ բանակը արագ, սակայն աննկատ կերպով շարունակում էր արշավանքը դեպի հարավ: Շուտով Հրաչը հայտնեց, որ այս ձևով շարունակելու դեպքում երկու օրից մենք կմիանանք հարավից դեպի Էշնունա շարժվող Էլամի բանակին: Ես գիշերային խորհրդակցության հավաքեցի բանակիս ղեկավարությանը.
- Տղերք,- դարձա ես նրանց,- երկու օրից մենք կմտնենք Էշնունա, քանի որ քաղաքում ոչ մի էական ուժ չկա: Սակայն իր հերթին հարավից դեպի քաղաք է շարժվում Էլամի բանակը: Հրաչը հայտնում է, որ նրա կազմում կա մոտ երկուսուկես բյուր ռազմիկ: Մենք երբեք էլ առանձնապես բարեկամական հարաբերությունների մեջ չենք եղել էլամցիների հետ, իսկ վերջին պատերազմից հետո նրանք մեզ առանձնապես սիրելու հիմքեր չպիտի էլ որ ունենան: Դրա համար ես բոլորիդ խստորեն պատվիրում եմ` լինել ծայրահեղ ուշադիր ու զգոն: Մեր դաշնակցի հետ եղեք հարգալից, սակայն ուշադիր:
- Տեր իշխան,- ոտքի կանգնեց Հազարապետ Հայկը,- քո հրամանները հենց այսօր կհասցվեն Կուտիների գնդի մարտիկներին:
- Իսկ ես կտեղեկացնեմ իմոնց,- Հազարապետիս լրացրեց բյուրավոր Հայկազունի Արբակը:
- Լավ…, Հրաչ, իսկ ի՞նչ տրամադրություն է տիրում էլամցիների ղեկավարության մեջ,- դարձա ես Հետախույզիս:
- Տեր իշխան,- ոտքի կանգնեց Հրաչը,- մեզ ընդառաջ է շարժվում Էլամի միացյալ բանակը` իր արքաների ղեկավարությամբ: Սակայն Էլամի երկու թագավորությունների մեջ կան ներքին հակասություններ: Խիշեպրատեպը ու նրա գահակից որդի Խելուն իրենց համարում են Էլամի իսկական արքաներ և չեն ընդունում Վարասխայում նստող Աբալգամեշին, որը ժամանակին ապստամբել է իրենց դեմ և Շարուքենի օգնությամբ հասել Էլամի կիսմանը ու իր թագավորության հիմնադրմանը: Սրանց միավորել են ժամանակավոր շահերը, սակայն պարզ է, որ Շարուքենի պարտության դեպքում Աբալգամեշի դիրքերը կթուլանան: Ասեմ նաև, որ Աբալգամեշը մի տեսակ չկամորեն է մասնակցում այս արշավանքին, իսկ նրա տակավին երեխա, սակայն արդեն խիստ փառասեր որդի Կուտիկ-Ինշուշինակը [4] բացահայտորեն դեմ է արտահայտվում Շարուքենի դեմ պատերազմին, չնայած գտնվում է արշավող բանակի կազմում` հոր կողքին: Իսկ այժմ մեր դաշնակիցների բանակի մասին: Սրանք իրենց սովորության համաձայն մարտի են ներկայացել տոհմերով: Մարտի ժամանակ Էլամի բանակի կարգապահությունը բավականին թույլ է և տոհմապետերը թողնված են իրենց քմհաճույքին: Տոհմական ջոկատների ներսում ևս կարգապահություն առանձնապես չկա: Դրա փոխարեն սրանք կատաղի են ու սրանց մեջ մեծ է մարտի ժամանակ փոխադարձ փոխօգնությունը: Զինված են միջակ` ավելի լավ, քան Անապատի որդիները, բայց հաստատ ավելի վատ, քան ասենք մեր Կուտիների կամ Շարուքենի Հատուկ գունդը: Հատկապես թույլ է զրահավորումը, իսկ զենքերի մեջ գերակշռում են կարճ սրերը ու քարե ծայրակալներով նիզակները: Ռազմիկների միայն քիչ մասն է զինված երկար թրերով կամ տապարներով: Թեև կան բավարար թվով աղեղնավորներ, սակայն նրանց աղեղները մերինին չի հասնի, իսկ նետերի ծայրակալերի էլ շատ քիչ մասն է երկաթից:
- Լավ, այս ամենը մենք հաշվի կառնենք: Ի՞նչ եք կարծում Էշնունայի վերաբերյալ:
- Հայր,- ոտքի կանգնեց Վահագնը,- “Դաշույն”-ի ռազմիկները արդեն քաղաքում են և մեր մոտենալուն պես ներսից կհարվածեն: Դա տեղի կունենա վաղը` օրվա վերջում: Իսկ հաջորդ օրը մենք այնտեղ կդիմավորենք էլամցիներին:
- Դեհ, կարծես թե ամեն ինչ խոսեցինք: Գործեք,- ազատ արձակեցի օգնականներս:

… Հաջորդ օրվա վերջին իմ բանակը, շնորհիվ “Դաշույն”-ի գործողությունների, հեշտորեն թափանցեց Էշնունա և գրավեց այն, իսկ մյուս օրը սուրհանդակներս հայտնեցին, որ Էլամի բանակը մոտենում է քաղաքին: Իմ բանակին անհրաժեշտ հրահանգներ տալուց ու Էլամի բանակի ճամբարելուց հետո ես էլամցիների առաջնորդներին հրավիրեցի իմ նստավայր` խորհրդակցության համար:

________________
[1] Քաղաք հյուսիս-արևելյան Միջագետքում` Աշշուրից մոտ 100 կմ արևելք:
[2] Քաղաք հյուսիս-արևելյան Միջագետքում` Առապխայից մոտ 20 կմ հարավ-արևմուտք:
[3] Քաղաք Միջագետքում ներկայիս Բաղդատից մոտ 100 կմ հյուսիս-արևելք:
[4] Կուտիկ-Ինշուշինակ` մ.թ.ա. մոտ 2260-2250` Վարասխայի կառավարիչ, 2250-2175` Էլամի արքա:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Հաջորդ օրն առավոտյան արդեն իմ նստավայրում էին Խիշեպրատեպը ու նրա գահակից որդի Խելուն, ինչպես նաև Աբալգամեշն ու նրա մանկահասակ որդի Կուտիկ-Ինշուշինակը, որին հենց իր հայրն էր շատ տեղ տալիս և այդ տարիքից էլ մասնակից դարձնում պետական կառավարման հարցերին: Ես ու իմ զորականները մի լավ հյուրասիրեցինք հյուրերին, որից հետո հարմար գահվորակների վրա տեղավորվելով` անցանք ընդհանուր հարցերի քննարկմանը: Առաջինը խոսք վերցրի ես:

- Էլամի հարգարժան արքաներ, Հայկ Նահապետի ռազմիկները ողջունում են քաջարի լեռնեցիներին ու նրանց հաջողություն մաղթում ապագա միացյալ գործողություններում: Մենք մեր սրերի շաչյունն ու նետերի թռիչքը կմիավորենք ձերինի հետ ու հույս ունենք, որ դա կհանգեցնի մեր ընդհանուր թշնամու` ատելի Շարուքենի կործանմանը:

Իմ դիտավորյալ ասված այս խոսքերից, որոնցով ես պարզում էի կողմերի դիրքերը, Աբալգամեշը մի պահ մռայլվեց, իսկ նրա որդին անհանգիստ շարժում արեց: Դրա փոխարեն Խիշեպրատեպը ու նրա գահակից որդի Խելուն բավարարված իրար նայեցին:
- Ես հույս ունեմ,- կարծես չնակատելով այդ ամենը` շարունակեցի ես,- որ հենց վաղը մենք կարշավենք դեպի հարավ ու կհարվածենք Աքքադին` վերջ տալով մեր ընդհանուր թշնամուն: Դո՞ւք ինչ կարծիքի եք:
- Մենք համամիտ ենք քեզ հետ, Հայկ Նահապետի զորական,- իրենց տեսակետը ներկայացրեց Խելուն,- և դա ինչքան շուտ լինի, այնքան լավ:
- Իսկ ինչպե՞ս պիտի տիրենք Աքքադից ձեռք բերված ավարը,- հանկարծ հարցրեց Աբալգամեշը,- եկեք հենց հիմա պայմանավորվենք:
- Ըստ պատերազմի օրենքների,- պատասխանեցի ես:

Կուտիկ-Ինշուշինակը կամակոր տեսքով ոտքի կանգնեց.
- Դա արդար չի,- ասաց տակավին երեխան ու նայեց մեզ,- էլամցիք ավելի շատ են ու հետևաբար ավելի շատ էլ կռվելու են: Ես պահանջում եմ ավարի ավելի մեծ բաժին: Բացի այդ ձեր պատճառով մենք մի անգամ արդեն տուժվել ենք, դրա համար էլ իրավունք ունենք այսպես խոսելու: Ես պահանջում եմ Էլամի բանակի համար ավարի կեսը և մյուս կեսի կեսը, հակառակ դեպքում մենք հետ կգնանք:
Հանուն ընդհանուր գործի զիջեցի ու, փորձեցելով չնկատել ասվածի կոպիտ տոնը, համաձայնության եզրեր առաջարկեցի.
- Կռվին մասնակցում են երեք բանակներ, ավարն էլ կկիսվի երեք մասի: Դուք պետք է որ բավարարված լինեք,- սիրալիր ժպտացի ես:
- Ոչ, մենք պահանջում ենք ավարի կեսը և մյուս կեսի կեսը,- որդու համառությունը պաշտպանեց Աբելգամեշը,- հակառակ դեպքում ես հենց հիմա իմոնց հետ եմ տանում:
- Դրանով դուք կվնասեք Էլամին,- փորձեց իր հայրենակիցներին խելքի բերել միջամտած Խիշեպրատեպը,- չի կարելի դաշնակցի հետ այդպես…
- Մենք նրանց երեսից մի անգամ արդեն տուժվել ենք և իրավունք ունենք,- համառ տոնով խոսողին ընդհատեց Կուտիկ-Ինշուշինակը,- ու ընդհանրապես, սա մեր կռիվը չէ:
Ես զգացի որ նման ձևով շարունակվելու դեպքում կարող է շատ հեռուն գնանք:
- Դուք կստանաք ողջ ավարը,- բառերը հատ-հատ շեշտելով ասացի ես,- ողջ ավարը բաժին կհասնի Էլամի բանակին:

Այս խոսքերիցս նույնիսկ Խիշեպրատեպի ու նրա գահակից որդի Խելուի աչքերը փայլեցին, իսկ Աբալգամեշն ու իր որդին, այլևս ասելու բան չունենալով, լռեցին:
- Իսկ այժմ ես առաջարկում եմ քննարկել, թե ինչպես ձեռք բերել այդ ավարը,- փորձեցի գործին անցնել ես,- ըստ մեր տեղեկությունների Աքքադում քիչ ուժեր կան, որոնք հազիվ կհերիքեն քաղաքի պարիսպները պաշտպանելու համար: Դրա համար էլ առաջարկում եմ, ինչքան շուտ, այդքան լավ, արագորեն շարժվել Աքքադի վրա: Սանդուղքներ ու պաշարողական այլ միջոցներ կպատրաստենք տեղում:
- Մենք համաձայն ենք,- բոլորի փոխարեն պատասխանեց Խիշեպրատեպը,- քաղաքի գրավումից հետո մենք հետ ենք վերադառնում, իսկ մնացածը ձեր գործն է:
- Ինչպես կցանկանաք,- խոնհարվեցի ես:

Խորհրդակցությունը վերջացավ ու էլամցիք հեռացան պալատից` ուղևորվելով քաղաքից դուրս ճամաբարած իրենց բանակ:
- Տեր իշխան,- էլամցիների հեռանալուց հետո ինձ դարձավ Հրաչը,- ավարի հարցով արված զիջումը կարծես թե մի քիչ հարթեցրեց վիճակը:
- Չէ՜է՜, Հրաչ ջան, ոչինչ էլ չհարթեցրեց,- ձեռքս թափ տվեցի ես,- սրանց հոգսը ավարը չէր ու դրանով սրանք ուզում էին միայն առիթ գտնել ու հեռանալ: Դա նրանց չհաջողվեց, սակայն Աբալգամեշն ու նրա երես տված լակոտը ինձ հեչ դուր չեկան: Դրանցից պիտի զգույշ լինենք: Հրաչ, հենց հիմա լրտեսներ ուղարկիր ու թող ուշադիր հետևեն էլամի բանակին: Եթե Խիշեպրատեպին ու նրա գահակից որդուն դեռ կարելի է վստահել, քանի որ սրանց շահերը մեր հետ ընդհանուր են, ապա այն երկուսը խիստ կասկածելի են: Ձեզ բոլորիդ,- դառնալով զորականներիս` ասացի ես,- մոտակա գործողություններում եղեք ծայրահեղ զգույշ: Ի՞նչ եք ձեռնարկել:
- Հայր,- ոտքի կանգնեց Վահանգնը,- "Դաշույն"-ն արդեն պատրաստ է: Հենց այս գիշեր իմ գլխավորությամբ այն կմեկնի հարավ և նրա ծպտված ռազմիկները վաճառականների, մուրացիկների ու թափառականների տեսքով կմտնեն քաղաք: Ձեր մոտենալուն պես մենք ներսից կհարվածենք քաղաքին:
- Լավ է, որդիս, դու պետք է որ կարողանաս դա անել:
- Իմ բյուրը տեղավորվել է հանգստի, սակայն ուժեղ հսկողություն եմ սահմանել` համենայն դեպս,- հայտնեց բյուրավոր Հայկազունի Արբակը:
- Կուտիների գունդը նույնպես հանգստանում է` ուժեղ հսկողության պայմաններում,- հայտնեց Հազարապետ Հայկը:
- Ես էլ տեղեկություններ եմ հավաքել Աքքադի մասին,- խոսք վերցրեց Հրաչը,- ինչպես և առաջ, քաղաքում կա Հատուկ գնդի միայն չորս հարյուրյակ: Իհարկե առիթի դեպքում Շարուքենը զենքի տակ կդնի նաև քաղաքի տղամարդկանց մի մասին, սակայն նույնիսկ այդ դեպքում հազիվ ունենա հազարից-հազարհինգհարյուր ռազմիկ: Եթե հաշվի առնենք նաև "Դաշույն"-ի գործողությունները, ապա պետք է որ կարողանանք քաղաքը գրավել: Որոշակի սպառնալիք է նաև Անապատի զավակների շղթան, որը շարժվում է դեպի հյուսիս, սակայն առիթի դեպքում կփոխի իր ուղղությունը ու կգա մեզ վրա: Ապստամբների դեմ շարժվող Շարուքենի բանակին նույնպես չի կարելի հաշվից հանել…
- Լավ: Դա մենք հաշվի կառնենք: Լսեք ինչ եմ ասում: Հենց հիմա հայտարարեք ողջ բանակին, որ այն ռազմիկը, ով կբռնի Շարուքենին, իմ կողմից կարժանանա առանձնահատուկ պարգևի: Ընդ որում կենդանի բռնելու դեպքում պարգևը կկրկնապատկվի: Դեհ ձեզ տեսնեմ, այս անգամ մենք պետք է, որ այդ "հիրավի արքայի" հախիցը գանք…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Հաջորդ օրը վաղ առավոտյան իմ ու Էլամի բանակը դուրս եկավ Էշնունայից ու ճանապարհ ընկավ դեպի հարավ-արևմուտք: Սակայն անմիջապես էլ ինձ ներկայացավ Հրաչը, որը խիստ մտահոգ տեսք ուներ:
- Տեր իշխան,- հայտնեց նա,- երեկ ուշ գիշերով էլամի բանակատեղիից արագավազ էշերի վրա սուրհանդակներ են հեռացել: Ըստ բռնած ուղղության կարելի էր ենթադրել, որ ուղղվել են դեպի Աքքադ: Սակայն իմոնք գիշերով կորցրել են հեռացողների հետքը, իսկ մինչ այժմ էլ շարունակվող որոնումները արդյունք չեն տվել: Ներիր այս թերացումը,- գլուխը կախեց բազմափորձ հետախույզս:
- Ո՞վ է ուղարկել դրանց,- մռայլվեցի ես:
- Դա կարող եմ ճշգրիտ ասել, քանի որ վաճառականի արտաքնի տակ ծպտված իմ գործակալին հաջողվել է լսել ամեն ինչ: Մեր մոտից հեռանալուց հետո Աբալգամեշն ու Կուտիկ-Ինշուշինակը առանձնացել են իրենց վրանում ու որոշել են իրենց խաղը խաղալ: Սրանք ուզում են հասնել նրան, որ Շարուքենի ձեռքով ջարդվեն նախ և առաջ իրենց մրցակիցները, իսկ հետո` նաև մենք: Դրանով նրանք մի կողմից կազատվեն իրենց մրցակիցներից և կտիրեն ողջ Էլամին, մյուս կողմից էլ հարվածելով մեզ, համ Շարուքենին կապացուցեն իրենց հավատարմությունը, համ էլ մեր ճաշը կհարամեն:
- Անպետքներ, ուրեմն դրանց հերիք չէր ողջ ավարը, դեռ ուզում են մեր գլխին էլ օյի՞ն խաղալ: Թյո՜ւ սենց զորականներին…,- չդիմացա ես,- իսկ քո տվյալները հաստա՞տ են:
- Իմ գործակալն իր ականջով է լսել, տեր իշխան: Նա իմ հավատարիմ ու փորձառու հետախույզներից է ու ես նրան հավատում եմ:
- Լա՜վ, այդպես հա՞, լկստված լակոտ ու երեխային երես տված հայր…

Ես մի պահ լռեցի, որից հետո դարձա Հրաչին.
- Լավ, Հրաչ, ուրեմն իրավիճակն այսպիսին է: Մենք արդեն չենք հասցնի խանգարել Շարուքենին ու նա կտեղեկացնի իր բանակներին, որից հետո և Մարիի մոտ գտնվող ու ապստամբների դեմ շարժվել պատրաստվող բանակը, և Մեծ Անապատից դեպի հյուսիս շարժվող տոհմերը շուռ կգան մեր դեմ: Կարելի է իհարկե հենց հիմա հետ դառնալ, սակայն դրանով մենք նախ կվարկաբեկենք մեզ, որ ևս մեկ անգամ հետ կանգնեցինք դաշինքից ու բացի այդ ես չեմ էլ կարող իմ նախաձեռնությամբ նման բան անել: Հետո դրանով մենք նաև կօժանդակենք մեր դավադիրներին ու նրանք հասած կլինեն իրենց նպատակին: Ասեմ նաև, որ ես ինքս էլ չեմ ուզում հանգիստ թողնել Շարուքենին, եթե այսպիսի առիթ կա: Դրա համար մենք խիստ գաղտնի պահելով այն, ինչ դու հենց նոր հայտնեցիր, կշարունակենք արշավանքը, սակայն հսկողության տակ կպահենք մեր դեմ շարժվող թշնամիներին: Ինձ թվում է պետք է որ կարողանանք խորամանկությամբ գերազանցել սրանց: Հենց հիմա քո “Աղվես”-ից մարդիկ ուղարկիր, որոնք պետք է անդադար հսկողության տակ պահեն Մարիի ուղղությունը և անմիջապես տեղեկացնեն այդ բանակի մոտենալու մասին` մշտական կապի մեջ լինելով շուտով այդ ուղղությամբ հայտնվող Արբակի բյուր հետ: Մարդիկ ուղարկիր նաև, որ հսկեն Աքքադից արևմուտք` դեպի Մեծ Անապատ ընկած տարածքները: Այժմ ազատ ես, գնա և ինձ մոտ կանչիր Հայկազունի Արբակին:

Հրաչը գնաց, իսկ կարճ ժամանակ անց ինձ ներկայացավ բյուրավորը:
- Արբակ,- դարձա ես նրան,- ի՞նչ վիճակում է բյուրդ, դիմանո՞ւմ է արշավին:
- Բյուրս արշավը հիանալի է տանում,- զվարթ տեսքով պատասխանեց վերջինս:
- Ահա թե ինչ, Արբակ, ինձ պետք է որ քո բյուրը աննկատ դանդաղեցի իր ընթացքը, շուտ-շուտ հանգստի նստի, իբր ձերոնք հիվանդանում են, չեն դիմանում և այլն: Մի խոսքով, ինչ ուզում ես արա, բայց էլամցիների մոտ այդ տպավորությունը պետք է ստեղծվի: Դուք հետ կմնաք մեզնից, իսկ հետո, երբ մենք արդեն բավականին հեռացած կլինենք, իբր մոլորված վիճակում կշարժվեք դեպի արևմուտք ու կճամբարեք Աքքադից մեկ օրվա հեռավորության ճանապարհի վրա` Եփրատի ափին: Այդ կողմից հնարավոր է, որ մեզ հարված գա և դուք պարտավորվում եք պահել այն: Դուք դիմադրելու եք Մարիից ձեզ վրա շարժվող Շարուքենի Հատուկ գնդին և Անապատի որդիների երեք բյուրին` հնարավոր է մեկ ամբողջ օր: Դիմադրելու եք ու մանր մարտերով նահանջելու եք դեպի մեզ, հասկանո՞ւմ ես: Մեզ պետք չէ, որ դուք կանգնեցնեք թշնամուն, այլ պետք է միայն, որ թշնամու ընթացքը ենթարկվի մեր կամքին ու նա Աքքադի պատերի տակ լինի այն ժամանակ, երբ մութ կլինի: Սա է կարևոր և քո խնդիրը սա է: Կրկնում եմ, թշնամին պետք է Աքքադ հասնի,- ես խիստ նայեցի Արբակին,- սակայն հասնի միայն այն ժամանակ, երբ մութ կլինի: Զգալով, որ դա արդեն այդպես կլինի, քո բյուրը արագորեն պետք է հեռանա թշնամու ճանապարհից` թողնելով, որ այն շարժվի դեպի Աքքադ: Սա պետք է ճշգրտորեն կատարել: Ոչ մի ավելորդ հերոսություն, ոչ մի այլ բան, պա՞րզ է: Զգուշացնում եմ, քո բյուրը մասնակցում է ողջ Միջագետքում ծավալվող մեկ այլ մեծ գործողության և քո առջև դրված խնդրի ճշգրիտ կատարումից շատ բան է կախված լինելու:
- Կկատարվի տեր իշխան,- ձգվեց Հայկազունիների խստավարժ մարտական ավանդություններով դաստիարակված զորականը,- հյուսիսից Աքքադի վրա եկող բանակը նրա պատերի տակ կլինի միայն մթնով:
- Ավելորդ էլ է ասել, Արբակ, որ սա մի գաղտնի գործողություն է և հատկապես կարևոր է, որ էլամցիք ոչինչ չիմանան: Հետախուզիր թշնամուդ և բացի այդ կապի մեջ եղիր արդեն իսկ այդ ուղղությամբ ուղարկված իմ “Աղվես”-ի հետախույզներիս հետ: Ինձ հետ ևս մշտապես սուրհանդակային կապի մեջ եղիր ու շուտ-շուտ սուրհանդակներ ուղարկելով տեղեկացրու վիճակիդ մասին: Զգուշացնում եմ, սուրհանդակներիդ հարյուրյակը չխնայես: Նույնն էլ ես եմ անելու: Իսկ հիմա ազատ ես:
- Հրամանդ ի կատար,- կրկին ձգվեց Արբակը և հեռացավ:

Որոշ ժամանակ անց Արբակի բյուրում այնքան շատացան կաղացողները, ծարավից ուժասպառ և շոգից ուշագնաց լինողները, որ այն կողքից անցնող էլամցի ռազմիկների հեգնական հայացքների տակ սկսեց շուտ-շուտ հանգստի նստել: Օրվա վերջում մենք արդեն տեսադաշտից կորցրել էինք Արբակի բյուրը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Հաջորդ օրը` օրվա վերջին մենք Աքքադի պատերի տակ էինք: Իրենց սովորությանը հավատարիմ էլամցիք հենց անմիջապես էլ անզսպորեն գրոհի նետվեցին, փորձելով ձեռքի տակ եղած իրերն օգտագործելով մագլցել պարիսպները, սակայն քաղաքի կայազորը հետ շպրտեց նրանց: Ի վերջո էլամի արքաներին հաջողվեց կարգի բերել մի քիչ տրորված իրենց զորքը ու այն տեղավորել բանակատեղիներում:

Մեր բանակները տեղավորվեցին հենց այնպես, ինչպես որ պայմանավորվել էինք: Ընդ որում ես Կուտիների գունդը հատուկ հրամանով տեղավորեցի վրանների տակ, այն դեպքում երբ անտանելի շոգի պայմաններում էլամցիք տեղավորվեցին ուղղակի գետնին: Այդ ընթացքում հերթական անգամ ինձ ներկայացավ Հրաչը և հայտնեց, որ Մարիի մոտի բանակն ու Մեծ Անապատով դեպի հյուսիս ուղղություն վերցրած տոհմերն արդեն շարժվում են քաղաքի ուղղությամբ և վաղը չէ մյուս օրը կլինեն քաղաքի պատերի տակ:

Ողջ հաջորդ օրը մեր բանակները զբաղված էին ելարանները ու խոյեր պատրաստելով: Էլամցիք իհարկե առիթը չկորցին նաև շրջապատը մի լավ ասպատակելու ու բնակչությանը թալանելու` այդ գործում արդեն լրիվ ավազակախմբերի պետերի վերածված իրենց արքաների գլխավորությամբ: Ողջ օրը Աքքադի շրջակայքը կորած էր փոշու ու ծխի ամպերի մեջ, իսկ օրվա վերջում արդեն էլամի բանակում սկսվեց մի անզուսպ խնջույք` գերի վերցված կանանց վախեցած ճիչերի, էլամցիների անզուսպ ձայների ու խարույկների լույսի տակ: Սրան հակառակ այս ընթացքում իմ Կուտիների գունդը հանգիստ բանակած էր իր տեղում և իր ողջ գործունեությամբ ցույց էր տալիս, թե իբր լիովին զբաղված է պաշարողական գործինքեր պատրաստելով: Միաժամանակ ես անդադար սուրհանդակներ էի ստանում ու ուղարկում` դրանով տիրապետելով շրջակայքում ստեղծվող իրավիճակին: Ինձ պարզ դարձավ, որ Մեծ Անապատի կողմից շարժվող տոհմերը դանդաղեցնում են իրենց ընթացքը, կենտրոնանալու և միացյալ ու հզոր հարված հասցնելու համար, այն դեպքում, երբ դրան հակառակ Մարիի կողմից շարժվող բանակն ընթանում է մեր նախատեսածից արագ ու արդեն վաղը օրվա առաջին կեսին պետք է որ դեմ առնի Արբակի բյուրին…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:37 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

…Արդեն օրը կես էր ընկնում, սակայն մեր բանակները չէին կարողացել նույնիսկ մի կարգին մոտենալ էլ պարիսպներին: Ես իմոնց առանձնապես հարձակման չէի էլ տանում, այլ ուղղակի հարձակման պատրանք էի ստեղծում, միաժամանակ ռազմիկներին վարժեցնելով մարտի թոհուբոհին: Իսկ էլամցիք, ու հատկապես Խիշեպրատեպի ու նրա որդի Խելուի բանակը, անզսպորեն առաջ էին նետվում, գրկած իրենց ելերանները, իսկ մի մասն էլ փորձում էր հսկայական խոյերով տապալել դարպասները: Սակայն քաղաքի պարիսպների վրա հավասարաչափ տեղաբաշխված Շարուքենի Հատուկ գնդի հարյուրյակների վարժ ռազմիկները նետերի տարափով էին ծածկում հարձակվողներին: Իր հերթին աշխարհազորայիններն էլ եռացրած յուղ ու կուպր էին լցնում պարիսպներից ներքև, երբեմն էլ պաշարողների հոծ շարքերի վրա թափելով քարեր կամ գերաններ:

Այս ընթացքում սուրհանդակներս հայտնեցին, որ Արբակի բյուրն արդեն մարտի մեջ է մտել հյուսիսից ճնշող թշնամու հետ և մանր մարտերով դանդաղ նահանջում է դեպի հարավ: Մեծ Անապատից էլ վերադարձած սուրհանդակներս իրենց հերթին հայտնեցին, որ արդեն կենտրոնացումը վերջացրած Անապատի որդիների մի բանակ էլ, մեկ բյուրի կազմով, մոտենում է արևմուտքից:

Էլամցի արքաները ճաշի համար մի կարճատև հանգիստ տվեցին իրենց ռազմիկներին, որից հետո կրկին նրանց տարան իրենց անարդյունավետ հարձակումներին: Կուտիների գունդը ողջ օրը լավ վահանափակ կազմած մոտենալով քաղաքին հյուսիսից ու նահանջելով, գրեթե կորուստներ չէր կրել: Սակայն երբ արդեն արեգակը սկսեց թեքվել դեպի հորիզոն, ես զգացի, որ վճռական պահը մոտենում է: Արբակից անընդհատ սուրհանդակներ էի ստանում: Ի վերջո նրանցից մեկը հայտնեց.
- Տեր իշխան, բյուրավոր Հայկազունի Արբակը հրամայեց հայտնել, որ ինքը մի վերջին հարձակումով հետ է շպրտել թշնամուն, որից հետո իր բյուրը արագորեն շարժել է դեպի արևելք` բացելով թշնամու ճանապարհը: Թշնամին մթնով արդեն այստեղ կլինի:
Ես Հրաչին հրամայեցի ավելի խստացնել հսկողությունը հյուսիսային ուղղությամբ, որից հետո մոտս կանչեցի նաև Հազարապետ Հայկին:
- Դեհ, տղերք, ժամանակն եկավ, գործեք ինչպես պայմանավորվել ենք…

Կուտիների գունդը հզոր վահանափակ կազմելով ու իր կազմում ունենալով ելարաններ, միանգամից շարվեց: “Աստղիկ” հազարյակը պատրաստվեց մոտենալ պարիսպներին ու նետերի տարափ թափել: Նույն պահին էլ իմ բանակատեղիում մի երկար նիզակի վրա ծածանվեց դրոշս` կապույտ լազուր` վրան ատամներով նետը բռնած կարմիր մի առյուծ: Դրանից անմիջապես էլ հետո իմ ու Հազարապետիս գլխավորությամբ Կուտիների գունդը գնաց վճռական հարձակման:

Սակայն այս անգամ նետերի սովորական տարափի փոխարեն տեղի ունեցավ մի տարօրինակ բան: Թշնամու ռազմիկները սկսեցին հասած խնձորների պես ներքև ընկնել պարիսպներից: Այդ Վահագնս ու իր “Դաշույն”-ն էր, որը մարտի թոհուբոհում աննկատ կենտրոնանալով մեր ուղղությամբ ու մեր նշանը ստանալով, անակնկալ կերպով հետևից հարվածել էին պարիսպների վրա մարտնչող թշնամու ռազմիկներին ու այժմ առանց լուրջ դիմադրության պարիսպների վրայից ցած էր նետում թշնամու խուճապահար ռազմիկներին:
Կուտիներիս գունդն էլ, սակայն, հետ չմնաց: Երկար վահաններով պաշտպանվելով ու վազելով իմ հետևից` նրա ռազմիկները արագորեն ելարանները դեմ տվեցին պարիսպներին: Կարճ ժամանակ անց ես, Հազարապետ Հայկն ու իմ ռազմիկների մի մասն արդեն պարիսպների վրա էինք: Ռազմիկներիցս մի քանիսն արագորեն մյուս կողմից ներքև թռան ու բացեցին դարպասը, որի հետևանքով ողջ գունդս արագորեն քաղաք մտավ:

Պետք է ասել, որ մերոնք իմ հրամանով գործում էին լրիվ լռության մեջ, որի պատճառով որոշ ժամանակ պարիսպների այլ հատվածներում մարտնչողները, արդեն կիսամթի, համատարած ծխի և փոշու մեջ նույնիսկ կարգին չնկատեցին էլ, թե ինչ է եղել:
- Հայկ,- արագորեն մոտս կանչեցի Հազարապետիս,- Կուտիների գնդի կեսի կազմով անմիջապես շրջանաձև պաշտպանություն կազմակերպիր պարսպի այս հատվածում, թևերով հենվելով այն երկու աշտարակներին,- թրովս ցույց տվի աշտարակները,- իսկ թիկունքով` պարսպին, ու հսկողության տակ պահիր մոտակա փողոցները:

Հազարապետս նետվեց հրամանս կատարելու: Այդ պահին ի վերջո մոտեցավ արդեն սովորականի պես զինված ու զրահավորված Վահագնս, որի հետևից գալիս էր գրեթե կորուստներ չկրած ու նույն կերպ հանդերձավորված “Դաշույն”-ը:
- Որդիս, անմիջապես հավաքիր Կուտիների գնդի կեսը, քո “Դաշույն”-ը ու իմ հետևից: Դու ցույց կտաս, որտեղ է այդ իժը…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Կարճ ժամանակ անց մերոնք արդեն իմ առաջնորդությամբ սլանում էին արդեն մթի մեջ գտնվող և հատ ու կենտ կրակներից լուսավորվող Աքքադի փողոցներում: Մենք ուղղություն էինք վերցրել դեպի Շարուքենի պալատ, սակայն այս անգամ կարծես թե բախտը հովանավորեց մեզ: Շարուքենին ի վերջո տեղեկացրել էին պարսպի հյուսիսային հատվածում տիրող իրավիճակի մասին, ու արդեն պալատին մոտենալիս փողոցներից մեկի անկյունում ես, որ վազում էի մերոնց առաջին շարքերում, անակնկալ կերպով դեմ առա Աքքադի աշխարհազորայինների մի ջոկատի: Թվական ու որակական առավելությունը մեր կողմում էր, դրա համար էլ մենք արագորեն սրատեցինք սրանց: Հենց այդ պահին աչքս ընկավ, որ Հատուկ գնդի մի հարյուրյակ փորձում է արագորեն հեռանալ: Ես շրջակա փողոցներով նրան ճանապարհը կտրելու ուղարկեցի վեց հարյուրյակներ, իսկ ինքս մնացածով հետապնդեցի հեռացողներին փողոցով: Ի վերջո մի հրապարակում Կուտիների գունդը շրջապատեց թշնամու նահանջող հարյուրյակը, որի կատաղի, ոտքից գլուխ ընտիր զրահավորված ու մինչև ատամները զինված ռազմիկները գետնին հենեցին իրենց երկար վահանները և, դուրս ցցելով նիզակները, շրջանաձև պաշտպանություն կազմեցին: Այդ շրջանի մեջ աչքի էր զարնում իր ռազմիկների նման ընտիր կերպով զինված մեկը, որի միայն հսկայական հասակն ու երկար մորուքն էր մատնում ով լինելը: Ես առաջ եկա.

- Կրկին ես եմ քեզ հյուր եկել, Շարուքեն, ես, Հայկազունի Հայկս,- ես մերկացրեցի թուրս, նետեցի վահանս, առաջ անցա ու կանգնեցի լիովին վահանափակ կազմած գնդիս առջև,- ողջույն քեզ…: Բայց միայն այդքանը: Քեզ այստեղից արդեն կտանեն,- չկարողանալով ինձ զսպել` հին խոսքերը հիշեցրի Շարուքենին:
- Ա՜ա՜ա, վախկոտ լեռնեցի՜ն,- իր վահանափակի միջից նետեց Շարուքենը, որը ինձ լավ էր հիշում,- լեռնեցին, որը պատուհանից թռավ երկչոտ աղավնու պե՜ս…,- ծոր տվեց նա:
- Հենց ինքը, Շարուքեն, հենց ինքը…, բայց մի տարբերությամբ, որ այդ աղավնին քո այտերին երկու դրոշմ է թողել, իսկ այժմ էլ պատրաստվում է քո ականջները կտրել: Հենց հիմա ցած նետիր զենքդ ու հանձնվիր, հակառակ դեպքում…

Սրան ի պատասխան Շարուքենը Անապատի զավակների լեզվով ինչ-որ բան ոռնաց, որից ոգևորված նրա հարյուրյակը հենց շրջանաձև էլ եկավ ուղիղ ինձ վրա: Սակայն արյունն արդեն իմ գլխին էլ էր խփել, ու լավ էր, որ Վահագնս հանգիստ էր ու աչքից բաց չէր թողնում ինձ: Ես ինքս վազեցի Շարուքենի հարյուրյակին ընդառաջ: Վահագնիս հրամանով Կուտիները բոլոր կողմերից հետևեցին ինձ` միայն մի պահ ետ մնալով: Այդ մի պահը սակայն հերիք եղավ, որ ես հենց ընթացքից մի բարձր ու երկար թռիչք կատարեի և իջնեի ուղիղ թշնամու վահանների վրա: Մի քանիսին տապալեցի ինձ հետ, թրով կիսեցի մեկի գլուխը, մյուսի վիզը կտրեցի դաշույնով և այս ամենով խախտեցի թշնամու վահանափակի շարքը: Սակայն արդեն ուշքի եկած թշնամին միանգամից էլ սկսեց հարվածել ու դեռ լավ էր, որ զրահներս սկզբում դիմացան: Արդեն հաջորդ պահին իմ բացած ճեղքվածքով առաջ եկան Կուտիները, որոնք մի քանի ակնթարթում վերջնականապես ջնջեցին Շարուքենի հարյուրյակը: Այդ պահին աչքս ընկավ, որ Վահագնս մորուքից բռնած քարշ տալով բերում է սաղավարտը և զենքերը կորցրած ու իր հսկայական հասակով մեկ գալարվող մեկին:
- Իժի ծնունդի սաղավարտը ինչ էլ պինդ էր,- շփելով ուժեղ հարվածից ցավացած բռունցքը` Վահագնս ոտքերիս տակ նետեց Շարուքենին:
- Արագ, Վահագն, դրան կապիր, հավաքիր բանակն ու դեպի դարպասները` Հայկի մոտ:

Կուտիները արագորեն սկսեցին նահանջել: Ես հետևում էի նրանց վերջին շարքերում` աջում բռնած մերկացրած թուրս, իսկ ձախով մորուքից քարշ տալով հետս բերելով լիովին կապկպված ու կարծես արդեն խելագարված Շարուքենին: Շուտով մենք նորից քաղաքի հյուսիսային պարսպի մոտ էինք: Մենք մի պահ կանգ առանք հետ մնացած ռազմիկներին հավաքելու համար: Այդ ընթացքում մի քանի սուրհանդակ արագորեն մոտեցան ինձ:
- Տեր իշխան, շատ շուտով Մարիի բանակն այստեղ կլինի,- հայտնեց մեկը:
- Տեր իշխան, պարիսպների մյուս հատվածներում էլամցիք կորուստներով ետ են շպրտվել ու արդեն տեղավորվել են հանգստի…,- հայտնեց մյուսը:
- Վահագն, վերցրու քո “Դաշույն”-ը ու արագորեն վերադարձիր մեր ճամբար: Ճամբարից դուրս տար “Աստղիկ”-ը ու մոտակա բլրի վրա դիրքավորիր: Թշնամու մոտենալուց անմիջապես առաջ այրիր վրանները և պատրանք ստեղծելով, թե իբր առաջին շարքերն արդեն կոտորել են մեզ, տար դրանց քո հետևից դեպի արևելք` Աբալգամեշի բանակատեղիի վրա:

Այդ պահին մոտեցավ ևս մի սուրհանդակ.
- Տեր իշխան, Մեծ Անապատից շարժվող բանակը շատ շուտով արևմուտքից կմոտենա:
- Հրաչ,- դարձա ես հետախույզիս,- անմիջապես մի քանի արագ սուրհանդակներ ուղարկիր Խիշեպրատեպի կամ Խելունի մոտ ու զգուշացրու արևմուտքից սպառնացող վտանգի մասին:
- Հայկ,- դարձա ես Հազարապետիս,- անմիջապես հավաքիր գունդդ: Մենք հեռանում ենք: Ուղղությունը դեպի հյուսիս-արևելք: Հայտնիր հարյուրապետերիդ այդ մասին ու խստորեն հրամայիր իրենց հարյուրյակներով հետևել մեզ: Եթե մոլորվեն կամ մեզ կորցնեն, թող առաջ շարժվեն իրենք իրենց, որպես ընդհանուր ուղղություն ունենալով սկզբում հյուսիս-արևելքը, իսկ հետո հյուսիսը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Մի պահ հանգիստ մնալով ու դիտելով, թե ինչպես են հրամաններս կատարվում, ես անդրադարձա Շարուքենին, որի մորուքը բաց չէի թողել ձեռքիցս:
- Հը՞, անապատի իժ, ժամանակն եկա՞վ, որ պատասխան տաս ամեն ինչի համար:

Շարուքենն արդեն հավաքել էր իրեն: Իր բարձրունքից նայելով ինձ` նա մռթմռթաց.
- Գողի պես եկար, գողի պես էլ գնում ես: Սակայն դու դեռ սպասի՜ր, եթե ոչ ես, ապա որդիներս քո հաշիվը կտեսնեն: Ռիմուշս [1] արդեն մոտենում է Մարիի կողմից, իսկ Մանիշտուսուս [2] բերում է Մեծ Անապատի տոհմերին:
- Կբերեն, իհարկե կբերեն,- ժպտացի ես,- սակայն դու դա արդեն չես տեսնի…

Ես քարշ տալով սկսեցի քաղաքից դուրս տանել կրկին իրեն կորցրած “հիրավի արքային”: Դիտելով, թե Կուտիներիս գունդը ինչպես է հեռանում քաղաքից` ես Շարուքենին մոտեցրի քաղաքից կեղտաջրերն ու քաղաքային կկղանքը հեռացնելու համար նախատեսված մի գարշահոտ և ոչ այնքան խորը ջրանցքի ու ստիպեցի ծնկի գալ:
- Մի սպանիր ինձ, Հա՜ա՜յկ,- ամենաողորմելի տեսքով սկսեց խնդրել Շարուքենը,- մի սպանի՜ր, երդվում եմ Անապատի Մեծ քրմուհու անունով, երդվում եմ Աքքադի բոլոր սրբություններով, որ ես ոչինչ չեմ ձեռնարկի ձեր դեմ: Մի սպանի՜ր, միայն թող ապրե՜մ…,- սկսեց ոռնալ երբեմնի “հիրավի արքա”:

Ես Շարուքենին ծնկի իջեցրի ու ձախով մորուքը բռնած, աջով թուրս դեմ տվեցի արդեն իրոք աչքիս մի թուլակազմ, կարծես իր հասակի տակ կքած ու ծերունի դարձած Շարուքենի կրծքին: Նրա աչքերը անասնական սարսափից կլորացան ու նրանց մեջ կարծես թե մարեց գիտակցությունը, իսկ իմ մեջ մի պահ հառնեց պարզ մարդկային խիղճը: Հենց այդ պահին Հրաչը վազելով մոտեցավ ինձ.
- Տեր իշխան, Մարիի կողմից թշնամին ուր որ է կերևա, Վահագնը արդեն այրել է վրանները,- արագորեն վրա տվեց հետախույզս:
Ես մի պահ շեղվեցի ու հայացք նետեցի արդեն այրվող վրանների ուղղությամբ, որոնց հետևում բարձրանում էր անորոշ մի դոփյուն ու գվվոց:

Օգտվելով պահի դադարից` Շարուքենը մի հզոր շարժումով հետ ընկավ ու չլմփաց գարշահոտ ջրանցքը: Օ՜ զարմանալի բան, Շարուքենը ձեռքիս մեջ էր թողել իր մորուքը և, ես նման բան չէի տեսել, երեսի մի մեծ հատվածը: Հենց միանգամից էլ ջրանցքից բարձրացավ անհուն ցավից ու սարսափից ծնված խելագար մի ոռնոց …
- Գնանք, տեր իշխան, գնանք,- շտապեցրեց Հրաչը,- շուտով այստեղ կլինեն թշնամու հսկայական ուժեր:
- Գնանք,- անսահմանորեն թեթևացած ծիծաղեցի ես,- թու,- թքեցի ես գարշահոտ ջրանցքի մեջ,- իրոք էլի, գտար քո տեղը…: Այդտեղ էլ մնա, անասուն…

Ես ու Հրաչը վազելով հասանք արդեն թշնամու բանակի առջևից հեռացած ու բարձր բլրակի վրա հավաքված Կուտիների գնդին: Հազարապետ Սևակը անմիջապես մոտեցավ և զեկուցեց.
- Տեր իշխան, Կուտիների գնդում սպանվել է տաս, վիրավորվել` քսանյոթ ռազմիկ…

Այդ պահին շնչասպառ տեղ հասավ Վահագնը իր “Դաշույն”-ի ռազմիկների հետ ու փորձեց ինչ որ բան ասել, սակայն ես այնքան էի տարվել ներքևում բացվող գործողություններով, որ Վահանգնը, իսկ նրան հետևելով նաև Հայկն ու իմ Կուտիները նայեցին ներքև…

Մարիից մոտեցող ու ռազմիկների` ձեռքներին վարվող մարխեր ունեցող բանակը, արագորեն անցնելով մեր այրվող վրանների միջով ու վայրենի կատաղության մեջ շարունակելով երթը, հենց ընթացքից ընկավ քաղաքի արևելքում արդեն հանգստի տեղավորված Աբալգամեշի և Կուտիկ-Ինշուշինակիի էլամցիների վրա: Արդեն տաքացած ու անզսպորեն կատաղած` սրանք սկսեցին մարտին անպատրաստ էլամցիների մի կատաղի ջարդ: Այդ ընթացքում հայացքս ընկավ դեպի արևմուտք ու ես նկատեցի, որ ջահերի մի լայնատարած ու երկար շարան էլ շարժվում է այդ կողմից:
- Տեղներդ,- առաջինն ուշքի գալով հրամայեցի ես ու բոլորը զգաստացան,- Կորճայքի բանակի հրամանատար, իշխան Վահագն, Կուտիների գնդի հրամանատար, Հազարապետ Հայկ, հրամայում եմ ձեզ անմիջապես մարտարշավ սկսել դեպի հյուսիս-արևելք,- ասացի ես, ու, չկարողանալով զսպել հոգումս կուտակված հրճվանքը, թափ տվեցի Շարուքենի արյունաթաթախ մորուքը,- տղե՜րք, մենք տո՜ւն ենք գնում…

_____________________
[1] Ռիմուշ (մ.թ.ա. 2261-2252): Սարգոն Աքքադացու փոքր որդին և Աքքադի հաջորդ արքան:
[2] Մանիշտուսու (մ.թ.ա. 2252-2237): Սարգոն Աքքադացու ավագ որդին, որը հաջորդեց իր եղբորը և բազմեց Աքքադի գահին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

- Չէ՜է՜, Հա՜յ՜կ, դու իրո՜ք որ անուղղե՜լ՜ի՜ ե՜ս,- մի լավ հռհռալուց հետո մի կերպ արտաբերեց դժվարությամբ խելքը գլուխը հավաքած Մենեսը,- ախր… իի՜ի՜… թո՜ւ, ես քու…, ասում եմ… ը՜ը՜ը… չի՜, չի՜, չի՜ի՜ի կարելի արքաների հետ այդպե՜ե՜ե՜ս՜,- նորից անզուսպ հռհռոցով պայթեց բարեկամս, երբ մեկ ամիս անց ես նրան հյուրընկալեցի իմ ամրոցում ու պատմելով ամեն ինչ, վերջում էլ ցույց տվեցի Շարուքենի մորուքը:
- Ի՞նչ անեմ, Մենես ջան,- ժպտացի ես,- էդ իժը տիրել էր մեր հողերին ու դրանք հետ բերելուց հետո, ի՞նչ է, մի ավել բան էլ ես չբերե՞ի, հ՞ը:
- Ավել բա՜ն, սրա՜ն տեսեք…: Գիտե՞ս, որ քո գնալուց հետո Շարուքենը լրիվ խելագարվել է ու չի հասկանում, թե շրջապատում ինչ է կատարվում: Նա մի լայն ծածկոցով փակել է դեմքն ու անընդհատ ոռնում է: Իսկ երկիրը կառավարում են նրա որդիները, բայց դե սրանք էլ արդեն սկսել են գզվռտվել այն բանի շուրջ, թե ուր է անհետացել Աքքադում գտնվող պետական գանձարանը: Մեկը մյուսի վրա են գցում…: Հա, ի դեպ, Հայկ, դու պատահաբար տեղյակ չե՞ս, հը՞, ո՞ւր կարող է այն կորած լինել,- խորամանկորեն վրաս նայեց Մենեսը:
- Ո՞վ, ե՞ս, ի՞նչ ես ասում, Մենես ջան: Ես ու՜ր, Շարուքենի գանձարանն ու՜ր: Երդվում եմ դրանց Մեծ քրմուհու անունով, որ ես տեղյակ չեմ,- ծիծաղեցի ես,- այ “Դաշույն”-իս ռազմիկները գուցե պատահաբար…, խնդրում եմ ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա, հա… ասում եմ գուցե իմ տղերքը, պատահաբար, էլի…, երբ իրենց համար խաղաղ զբոսնում էին Աքքադում, գտել են այն ու հիմա մի լավ քեֆ են կազմակերպել Կուտիներիս ողջ գնդի հետ, հը՞: Սա հնարավոր է, բայց դե որ ե՜ս, Շարուքենի գանձարա՜նը…, լա՜վ չի՜, Մենես, լավ չի՜…,- իբր տխուր կերպով գլուխս օրորեցի ես,- լավագույն բարեկամիդ նման բաներում ես կասկածում…
- Այ դու լեռնեցի արջ,- ծիծաղեց Մենեսը,- իմ դպրոցն է, է՜…,- հպարտորեն ձգվեց նա ու մենք շարունակեցինք հռհռալ:
- Նման բաներ, եղբայր,- ի վերջո լրջացա ես,- Աքքադի գանձարանն այժմ ապահով վայրում է, ռազմիկներս դրա միջոցներով լիուլի պարգևատրվել են, իսկ մնացած միջոցներն էլ ուղղվել են Արարտայի ռազմական ծախսերին ու Կորճայքի ամրապնդմանը: Ինձ թվում է` ամեն ինչ արդար է…
- Իհարկե, ես դեմ չեմ,- ձեռքերը թափահարեց Մենեսը,- էլամցիներին էլ քիչ չի թվա, մեկ բյուր միայն սպանված, մեծաթիվ գերիներ…: Դեռ չհաշված էլ, որ այժմ Աքքադը, որ ինքն էլ կես բյուր սպանված է տվել, մշտապես սպառնում է Էլամին…
- Դրանց տեղն է, իրենք դաշինք են առաջարկում, իրենք էլ դավում են: Դե հիմա թող պատասխան տան իրենց նենգության համար:

Ես ոտքի կանգնեցի, մոտեցա իմ մեծ արկղին ու այնտեղից հանեցի վրան սեպագրեր դրոշմած մի սալիկ:
- Ի դեպ, այդ միջագետքցիք, Մենես, զարմանալի սովորություն ունեն ամեն մի իրադարձություն անմիջապես դրոշմելու իրենց կավե սալիկների վրա: Ահա թե ինչ են ձեռք բերել իմ հետախույզները: Այս անգամ դրանք գրված է Շարուքենի որդիների թելադրանքով, դրա համար էլ խնդրում եմ շատ պահանջկոտ չլինել…, այնուհանդերձ…,- ծիծաղեցի ես ու կարդացի,- “այնուհետև նրա ծեր տարիքում բոլոր երկրներն ապստամբեցին նրա դեմ, և նրանք պաշարեցին նրան Աքքադում” [1], սա մեր մասին է…, բայց լսիր, դու շարունակությո՜ւնը լսիր… սրանց ստախոսությունն էլ մի բան արժե…. “Շարուքենը պատրաստեց ընտրյալ բանակ և ոչնչացրեց նրանց` հարվածելով նրանց ու ճզմելով նրանց մեծաթիվ բանակը": Բա՜ա՜, Մենես: Պարզվում է, որ ես ճզմված եմ, ու մինչ այժմ չգիտեմ այդ մասին,- ծիծաղեցի ես:

Սակայն այս անգամ էլ աննման Մենեսը տակ չմնաց: Նա անմիջապես պայուսակից հանեց իր հետախույզների ձեռք բերած սալիկը և գիտակ տեսքով նայեց վրաս.
- Իսկ իմ ձեռք բերած սալիկը հայտնում է ավելին: Վերջ, Հայկ, այսուհետ ու հավերժ դու մնացիր պատմության մեջ, քանի որ ըստ իմ սալիկի` քո հայտնի ու խիստ անքաղաքավարի արարքի ժամանակ Շարուքենը ստիպված է եղել թաքնվել մի հոտած ջրանցքում [2],- չդիմանալով իր լուրջ տեսքին` կրկին ծիծաղով պայթեց բարեկամս:
- Վերջին հաշվով այս ամենը կարևոր էլ չէ, եղբայր,- ես սեղանին նետեցի իմ սալիկը,- այս ողջ պատմության մեջ կարևոր է մի բան: Հայոց Միջագետքն ու Կոմագենեն այժմ պատկանում են Արարտային, իսկ մնացածը…,- ես թափ տվեցի ձեռքս ու շուռ եկա:

Հենց այդ պահին էլ, կարծես ի հաստատումն իմ խոսքերի, սեղանին նետած իմ սալիկը ընկավ գետնին և, փշուր-փշուր լինելով, բաժանվեց մանրագույն մասերի…

________________________
[1] Այս և հաջորդ մեջբերում տրվում է, հաշվի առնելով ավելի ուշ ժամանակներում վաղեմի աղբյուրների կրկնակման հիման վրա կազմված “Սարգոնյան ժամանակագրություն” արձանագրություն` ըստ Լ. Ա. Օպպենհայմի վերլուծությամբ և Ա. Ե. Մովսիսյանի “Հայաստանը Քիրստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)” (Երևան 2005) գրքի փոխանցման:
[2] Այս տվյալները տրվում են ըստ ավելի ուշ շրջանում կազմված ժամանակագրությունների և գուշակությունների բնագրերի, որոնք ի մի են հավաքված King L.W. ,Chronicles Concerning Early Babylonian Kingsե I-II, London, 1907, Дьяконов И. М., “Общественный и государственный строй древнего Двуречья”, Москва 1959 և այլ աշխատություններում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Ձգվեցի էշիս վրա` փորձելով տեսնել ուր որ է երևացող Ուրուկի պարիսպները: Սակայն հակառակ ջանքերիս` դրանք տեսա միայն մի որոշ ժամանակ անցնելուց հետո: Ընդ որում վերջիններս ամենևին էլ չէին հիշեցնում քաղաքի նախկին շքեղությունները: Այժմ դրանք մասսամբ քանդված էին, տեղ-տեղ էլ կրակից սևացած: Բացի այդ աչքի էր զարնում նաև աշտարակների անխնամությունը, ինչպես նաև պարիսպների միջև բացված փլվացքներն ու ճեղքերը: Ամեն ինչից երևում էր, որ Ուրուկի լավ օրերը մնացել են անցյալում: Դե իհարկե, երբ ես վերջին անգամ եղել էի Ուրուկում, սրանից ուղիղ ութանասունմեկ տարի առաջ, շատ ջրեր էին հոսել: Այն ժամանակ Ուրուկը Միջագետքի առաջնային քաղաքներից էր: Սակայն դրան հաջորդող ժամանկներում քաղաքի գլխով շատ փորձանքներ էին անցել: Մի քանի անգամ միայն այն վերագրավել էր Շարուքենը` արյան մեջ խեղդելով քաղաքի բնակիչների ապստամբությունները: Բացի այդ, դրանից հետո նա քաղաքից վտարել էր նախկին բնակիչների մեծ մասին, դե իսկ նրանց փոխարեն բնակեցված Անապատի զավակների հոգսն էլ հաստատ քաղաքի կառուցապատումը չէր: Մի քանի անգամ էլ իրադարձությունների բուռն հորձանուտում քաղաքը հայտնվել էր Շարուքենին հաջորդած նրա որդի Ռիմուշի, ինչպես նաև վերջինիս հաջորդած, նրա ավագ եղբայր Մանիշտուսուի օրոք: Քաղաքի վերջին գրավումը տեղի էր ունեցել անցյալ տարի ու հենց դրա հետքերն էին, որ իրենց վրա պահպանել էին քաղաքի պարիսպները…: Այո՜, խեղճ միջագետքցիներ, երևի ես ճիշտ գուշակեցի սրանից տասնամյակներ առաջ, երբ մտքովս անցավ, որ Շարուքենը ձեզ օր ու արև չի տա…

Այս մտքերով էի տարված, երբ էշիս վրա հանգիստ օրորվելով ներս մտա քաղաքի դարպասներից: Պահապանները նույնիսկ ուշադրություն էլ չդարձրին ինձ վրա` ակնհայտորեն միայն հանդերձներիցս ելնելով ինձ դնելով մանր առևտրականի տեղ: Քաղաքի ներքին հատակագիծը քիչ էր փոխվել, միայն, ինչպես և պարիսպների պարագայում, այս անգամ էլ տներն էին մեծ մասսամբ կիսափուլ կամ էլ խարխլված պատերով: Չկային նաև քաղաքի նախկին բնակիչները, որոնք իրենց կենսախինդ ու արագաշարժ բնավորությանը տուրք տալով խռնվում էին փողոցներում: Այժմ փողոցներում ընդհարնապես քիչ մարդ կար, իսկ հատուկենտ անցորդներն էլ մեծամասսամբ Անապատի որդիներն էին:

Ես առանց դժվարության գտա Ուրուկի շուկան ու թակեցի ինձ լավ ծանոթ ու պինդ փակված վաճառատան դուռը: Մենեսը պետք է որ այստեղ լիներ…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

- Բարի գալու՜ստ, ողջո՜ւյն քեզ, այ կորած-մոլորած,- ինչպես միշտ ջերմությունը սրտում ու ժպիտը դեմքին ինձ գրկեց բարեկամս,- ինչքա՜ն կլինի չենք տեսնվել: Ես արդեն կարծում էի, թե դու կորել ես:
Մենեսը անմիջապես տեղավորեց ինձ իր հյուրասենյակի հարմարավետ գահավորակի վրա, իսկ ինքը դուրս եկավ: Կարճ ժամանակ անց ներս մտան ծառաները և ցածրաոտք սեղանը միանգամից լցրեցին ընտիր ուտելիքներով, մրգերով ու խմիչքով: Ի վերջո ներս եկավ նաև Մենեսը, իսկ ծառաները դուրս եկան: Բարեկամս տեղավորվեց իմ դիմացի գահվորակի վրա և անխոս լցրեց գավաթները.
- Դեհ, Հայկ եղբայր, բարով տեսանք իրար:
Ես ու Մենեսը, չրխկացնելով մեր կավե գավերը, դատարկեցինք Արարտայի ընտիր գինին, որից հետո անցանք խորտիկներին: Որոշ ժամանակ անց մենք արդեն մեկնվել էինք մեր գահվորակներին.
- Իսկ հիմա, պատմիր Հայկ ջան, ինչի՞ց սկսեցիր, ո՞ւր եղար, ի՞նչ հետաքրքիր բաներ անցան գլխովդ…
- Դե սկսեցի նրանից, որ ինձ ծնեցին, ծնեցին սրանից ուղիղ երկուհարյուր ութանասունհինգ տարի առաջ: Հայրս…,- հիշելով բարեկամիս` ժամանակին Քիշում ասած խոսքերը` կատակեցի ես:
- Լավ, այ տղա, չասեցի տենց,- Մենեսը ինքն էլ ծիծաղեց,- ավելի լուրջ կարո՞ղ ես:
- Լավ, հաշվի առնելով, որ դու իմ լավագույն բարեկամն ես…
- Ըհը,- խրախուսաբար գլխով արեց Մենեսը:
- Հա, ուրեմն ինչ էի ասում… հաշվի առնելով, որ դու իմ լավագույն բարեկամն ես, քեզ կպատմեմ ոչ այդքան մանրամասն:
- Լսում եմ:
- Հիշում ես, չէ՞, թե ինչ վիճակում դու ինձ գտար սրանից երեսուն տարի առաջ Ալկիքարում: Այն ժամանակ ես չթաքցրեցի էլ, որ այդ վիճակը ինձ բավականին ձանձրացնում է…
- Իհա՜րկե, է՜լ ինչ…, լրիվ ծերուկի կերպարի մեջ էիր մտել, չնայած որ խեղճ “հիրավի ծերունուն” կյանքի վերջին օրերին առանց մորուքի ու դեմքի թողեցիր…,- ծիծաղելով հիշեցրեց բարեկամս,- դեմքը կորցրած մարդ…, վատ չի հնչում “հիրավի արքայի” համար…
- Ըհը, ես էլ հենց այդ եմ ասում: Ես այնքան էի ոգևորվել մեր այդ վերջին արկածի ժամանակ, որ մոռացել էի իմ մյուս նպատակը` անհետ կորչել մարտի բովում: Սակայն հետո ես սկսեցի ափսոսալ, որ այդպիսի հարմար առիթը ձեռքիցս բաց եմ թողել:
- Ու դու ստիպված շարունակեցիր քարշ տալ քո ծերունական օրերը, խե՜ղճ տղա,- հազիվ զսպելով ծիծաղը` իբր կարեկցաբար գլխով արեց բարեկամս:
- Ոչ երկար, բարեկամս, բարեբախտաբար ոչ երկար…: Դա երկար չտևեց ու շուտով ձեռքումս մի հարմար առիթ հայտնվեց:
- Դու նկատի ունես Շարուքենի ու նրա որդիների վերջին արշավանքը դեպի Կորճա՞յք:
- Հենց դա,- գլխով արեցի ես,- կեղտաջրերի հոտած ջրանցքում լինելն այնքան էր կատաղեցրել այդ անասունին, որ նա որոշել էր, ինչ գնով էլ լինի, հասնել ինձ: Դրա համար էլ այդ դեպքերից երեք տարի անց, երբ նրա պետության գործերը մի քիչ կարգի ընկան, մեր “հիրավի արքան” զորահավաք հայտարարեց ու շարժվեց ուղիղ դեպի Կորճայք` իր Հատուկ գնդով և երեք բյուր Անապատի որդիների կազմով: Ես իհարկե նախապես հեռացրել էի բնակչությանը այդ տարածքներից, ինչպես նաև տեղեկացրել էի Հայկաշեն: Դրա համար էլ Զագրոսյան լեռների հարավային փեշերը ներխուժած Շարուքենի ոհմակը ոչ միայն կրծելու ոչինչ չգտավ ու սկսեց սովից զկռտալ, այլև նրա մոտ վախից մեկ այլ ինքնաբուխ գործողություն էլ սկսվեց, քանի որ հյուսիսից իմ Կուտիների գունդը, միացած Սպարապետ Արամի բյուրերի հետ, գալիս էին ուղիղ նրա վրա:
- Այո՜ո՜, այ ես միշտ էլ զարմանում եմ ձեզ վրա…: Ահագին հզոր պետություն ունեք, առիթի դեպքում էլ Շարուքենի նմանների մռութին կարողանում եք մի լավ հագցնել, սակայն ոչ մի անգամ նվաճումների ուղին չեք բռնում: Իրոք, էլի, հետաքրքիր ժողովուրդ եք, ես նույնիսկ կասեի անհասկանալի…
- Անհասկանալի ոչինչ չկա, Մենես ջան, ուղղակի դու մոռանում ես մեր արիական պատգամները,- ես աչքերս փակեցի, հետ ընկա գահվորակին ու շրթունքներս կարծես իրենք իրենց սկսեցին արտաբերել շատ վաղուց լսած, սակայն մի իմաստուն հորդորի պես հավերժ հոգումս տպված խոսքերը,- “Աստվածներն ասացին, որ արիները ընտրյալ ցեղ են և պարտավոր են մարդկությանը տանել լույս, փոխանցել այլ ցեղերին իրենց գիտելիքները՝ հանուն համընդհանուր ու համաշխարհային բարօրության: Սակայն հիշիր, որդիս, մենք ոչ ավելին ենք այլ ցեղերից և ոչ էլ հատկապես՝ պակաս: Բոլոր ցեղերն էլ իրավունք ունեն ապրելու այս հողի վրա: Ոչ ոք առաջնություն չունի մյուսի նկատմամբ և իրավունք չունի իրեն մյուսից բարձր դասելու…”…
- “… Մենք՝ արիներս, առաջ ենք անցել այլ ազգերից բնության գաղտնիքների ճանաչման գործում, սակայն դա պետք է ծառայի միայն համընդհանուր ու համաշխարհային բարօրությանը…”,- ժպտալով ինձ լրացրեց Մենեսը,- այո, Հայկ, ես շատ եմ քեզնից լսել այդ խոսքերը, որ ժամանակին քեզ պատգամ է թողել հայրդ` արիների հզոր Նահապետը: Սակայն միայն ժամանակի հետ եմ ես հասկանում, որ դրանք միայն դատարկ խոսքեր չեն, որ դրանք հզոր գաղափարախոսության պես մի բան են…
-… որին դավանում են բոլոր արիները,- ժպտալով բարեկամիցս կրկին խոսք վերցրեցի ես,- ահա հենց այդ պատճառով է, որ արիական հայերը չեն սիրում ոտք դնել Հայկ Նահապետի նախանշած սահմաններից դուրս, իսկ այլ ազգերի վրա տիրելն էլ համարում են կործանարար բոլորի, սակայն առաջին հերթին հենց իրենց համար:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:39 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
- Հետաքրքի՜ր է՜…,- մտածկոտ ծոր տվեց Մենեսը,- լավ, իսկ քե՞զ հետ ինչ պատահեց, այդ չասացիր:
- Այ դա ուշագրավ պատմություն էր,- կրկին աշխուժացա ես,- մեր արշավանքի հոտն առնելու պես Շարուքենը պատրաստվեց նահանջել: Սակայն նա ամեն դեպքում որոշել էր ինձ իր թակարդը գցել: Դրա համար էլ հավաքելով իրենց բռնած սակավաթիվ գերիներին, նրա որդիները դեսպանների միջոցով տեղեկացրին մեզ, որ բոլորին տեղն ու տեղը կսրատեն, եթե ես չներկայանամ փրկագնով ու հետ չվերցնեմ նրանց: Ես էլ իմ “Դաշույն”-ով ու Կուտիներիս հինգ հարյուրյակներով նրանց նշած ժամանակ ներկայացա նախապես որոշված վայրը` լեռների մեջ կորած մի կիրճ: Սակայն հետախուզությունս արդեն տեղեկացրել էր, որ Շարուքենի Հատուկ գնդի մի քանի հարյուրյակներ դարանել են հենց այն վայրում, որտեղ պետք էր տեղի ունենար փոխանակումը, ու պատրաստվում են բռնել ինձ: Ես էլ հենց այդ վայրում քարերի հոսք նախապատրաստեցի, իմոնց թողեցի թիկունքումս, իսկ ինքս առաջ անցա: Դրանից հետո մնացածը արդեն պետք էր միայն ճիշտ խաղարկել: Դարանակալներին տեսնելուն պես ես սկսեցի վազել դեպի նախապես պատրաստված թակարդը, սրանք` իմ հետևից ու արդեն ինձ բռնելու վրա էին, երբ ես մի քանի նախապես պատրաստված քարեր տեղահանելու միջոցով քարահոսք կազմակերպեցի, որը ինձ ու թշնամիներիս մեծ մասին հենց ռազմիկներիս աչքի առաջ սրբեց դեպի անդունդը: Ճիշտ է, ես էլ մի քիչ ճխլվեցի, բայց դե ոչինչ, ամեն ինչ նորմալ անցավ…: Հենց նույն գիշեր ես երևացի որդուս, տեսա, թե հավատարիմ հպատակներս ինչպես են սգում մահս, որից հետո հեռացա նահանգից: Այսքան մի բան:
- Իհարկե, դու քեզ հավատարիմ ես մնացել…: Նույնիսկ մեռնելուց էլ Շարուքենի ճաշը մի լավ հարամել ես ու կորուստներ ես պատճառել նրա հավատարիմ ռազմիկներին,- ծիծաղեց Մենեսը:
- Ինչ անե՞մ,- կեղծ չքմեղացա ես,- մեղք չունեմ, սովորության հարց է:
- Այստեղ խոսում էին Կորճայքի հարավ-արևելյան մասերն ասպատակելու մասին: Նույնիսկ մի քանի սալիկներ են գրվել [1]: Սակայն հաշվի առնելով, որ դրանցում ոչ մի մանրամասն չկա ու իմանալով գրողների սովորությունը,- քմծիծաղեց Մենեսը,- ես էլ էի ենթադրում, որ առանձնակի մի արդյունք չի եղել:
- Ոչ մի արդյունք, Մենես ջան,- ձեռքս թափ տվեցի ես,- եկան, հետո վախկոտ շնագայլերի պես փախան, մի քանի հոտած դիակ թողնելով մեր լեռներում…
- Այո՜…, ասեմ, որ խեղճ “հիրավի անդեմք”-ն էլ շատ չձգեց դրանից հետո ու Միջագետք վերադառնալուց կարճ ժամանակ անց քոչեց այս աշխարհից,- ծիծաղեց Մենեսը,- երևի հույս ուներ այն աշխարհում գտնել իր դեմքն ու մորուքը…
- Երևի,- ծիծաղեցի ես:
- Է լա՜վ…, իսկ հետո՞:
- Հետո նախապես պատրաստված թաքստոցիցս վերցրեցի պահ տված միջոցներս ու ելա ճամփորդության: Ուր ասես, որ չեղա այս տարիներին: Սկզբնական տարիներին թափառեցի արևելքում: Շրջիկ վաճառականի տեսքով եղա հեռո՜ւ-հեռավոր երկրներում: Երևի նույնիսկ դու այդ տեղերում եղած չես լինի: Բավականին հետաքրքիր բաներ տեսա ու իմացա: Հասա մինչև Երկնահաս լեռներ…: Ճիշտն ասած ավելի հեռու ուղղակի վախեցա գնալ, թեև այնտեղի ժողովուրդը խոսում էր իրենցից էլ էլ ավելի արևելք, հեռո՜ւ հեռավոր արևելքում, հսկայական բարձրություն ունեցող լեռներից հետո սկսվող մի բարեբեր, Եփրատի ու Տիգրիսի պես գետերով ոռոգվող հովտում գոյություն ունեցող Ու-Դի, թարգմանաբար` Հինգ արքաների երկրի [2] մասին, բայց դե ես որոշեցի այն տեսնելը հետաձգել մի ուրիշ անգամի: Դրանից հետո որոշ ժամանակ եղա Արևելյան Մեծ գետից հյուսիս ընկած քոչվորների մեջ, որից հետո ճանապարհորդելով Արևելյան Մեծ ծովի հյուսիսային ափերով, Կովկասի լեռների հյուսիսային փեշերով ու Հյուսիսային Մեծ ծովի հյուսիսային ափերով, պտույտ տվեցի նրա շուրջը և արևմուտքից մտա Խաթթի: Վերջին տարիներն անցկացրել եմ այնտեղ: Խաթթիում ինչպես միշտ շատ հանգիստ է ու ծաղկում է առևտուրը: Կան նաև մեծաթիվ հայեր, որոնք ակտիվ առևտրական գործունեությամբ են զբաղված ու արդեն բավականին կտրվել են իրենց արմատներից: Սա մտահոգիչ էր…: Մտահոգիչ էր գոնե ինձ համար: Իսկ մնացած ամեն ինչ նորմալ էր: Այնտեղի բնակիչները կարծես ոչնչի մասին չեն էլ ուզում մտածել: Դեհ ի՞նչ մտածեն: Հարավից Արարտան է նրանց պաշտպանում Աքքադից, ձեր Եգիպտոսը նույնիսկ չի էլ մտածում այդ կողմերը երևալու մասին, իսկ ուրիշ թշնամի պետություն ուղղակի չկա: Մանր-մունր ցեղեր են, որոնք լուրջ սպառնալիք չեն ներկայացնում…: Այնտեղ հիմա, հաջորդելով Նուր-Դագանին, թագավորում է Պամբան [3], որը հիմնվում է հիմնականում օտարերկրացիներից հավաքված վարձկանների բանակի վրա ու չնայած բավականին անպետք մարդ է, ես ինքս եմ ականատես եղել նրա դաժանություններին ու անիմաստ հրամաններին, սակայն առայժմ ոչ մի լուրջ սպառնալիք ի վիճակի չէ ներկայացնելու, իսկ վարձկանների նրա առաջնորդը` լուլլուբեցի Անուբանիին [4], մի փառահեղ ու ազնվագույն մարդ է, որը մի տեսակ հավասարակշռում է իր անպետք տիրոջը: Պուրուշխանդայում ապրեցի մի քանի տարի, սակայն հետո ականջիս լուր հասավ, որ Աքքադի նոր արքա է դարձել Մանիշտուսուի բավականին երիտասարդ որդի Նարամ-Սուենը [5]: Սա մի քանի կտրուկ ու մեր մեջ ասած խելոք քայլերով այնպես վարպետորեն ու արագ ճնշեց իր դեմ ծագած հերթական ապստամբությունը, որ դա ինձ մոտ կասկած ծնեց, որ սա, ի տարբերություն իր երկու անխելք ու անճարակ նախորդների, կարող է հասնել իր պապ Շարուքենի մակարդակին: Դրա համար էլ որոշեցի, որ ժամանակն է վերադառնալու Կորճայք, մանավանդ, որ ես ինքս էլ արդեն վաղուց ձգտում էի վերադառնալ: Սակայն մինչ այդ որոշեցի այցելել քեզ: Եվ ահա հիմա ես այստեղ եմ ու սպասում եմ, որ դու էլ քո հերթին ինձ հետաքրքիր բաներ պատմես:

________________________
[1] Խոսքը իրականում գոյություն ունեցած իրադարձություններն արտացոլող սալիկների մասին է:
[2] Խոսքը հնագույն Չինաստանի մասին է:
[3] Պամբա (մ.թ.ա. մոտ 2280-2210): Խաթթիի արքան:
[4] Անուբանի (մ.թ.ա. մոտ 2240-2200): Արևմտյան Մարաստանում գտնվող Լուլլուբիի արքա:
[5] Նարամ-Սուեն (մ.թ.ա. 2237-2200): Աքքադի չորրորդ արքան` Մանիշտուսուի որդին և Սարգոն Աքքադացու թոռը:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Пленник вечности: сага о вечном путнике...
СообщениеДобавлено: 21 июн 2012, 23:40 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
- Վատ չի՜, վատ չի՜,- ժպտաց Մենեսը,- իմ պատմություն էլ պակաս ուշագրավ չի լինի: Աքքադում քո եփած ճաշը Միջագետքում դեռ շատ ջուր վերցրեց: Նույնիսկ մինչև հիմա էլ դրա հետևանքները մնում են:
- Իրո՞ք:
- Ըհը: Շարուքենը այդպես էլ չկարողացավ լիովին խաղաղեցնել իր պետությունն ու իր կրտսեր որդի և հաջորդ Ռիմուշին թողեց չլուծված բազում հարցեր, որոնց գումարվեց նաև մեծ եղբոր` Մանիշտուսուի հետ անհաշտ թշնամությունը:
- Գանձարա՜նը…,- ծիծաղելով հիշեցի ես:
- Մեծապես այո, սակայն ոչ միայն…: Շնագայլի այս ձագերը սարսափելի չէին սիրում իրար հենց սկզբից, քանի որ մեկը վախենում էր իշխանությունը կորցնել, իսկ մյուսն էլ տառապում էր դրա բացակայությունից,- ծիծաղեց Մենեսը, հետո լրջացավ,- չէ, բայց իրոք, Ռիմուշի կառավարման հենց սկզբից իրավիճակը շատ լարված էր ու անկայուն: Ապստամբության հրով էր բռնված սովից խենթացած ողջ Միջագետքը, իսկ Ուրուկը, Ումման, Լագաշը, Քիշը և Ադաբը` հինգ հիմնական քաղաքները, ուղղակիորեն հրաժարվեցին ճանաչել նոր արքային, քանի որ Ռիմուշը հորից վաստակել էր միայն նրա վատ գծերը` դաժանությունն ու դյուրաբորբոքությունը, իսկ խելքն ու փորձառությունը կարծես նրա կողքով էին անցել: Ռիմուշը սկսեց հետևողականորեն գրավել ապստամբած քաղաքները, ավերել դրանք ու դաժան հաշվեհարդար տեսնել նրանց բնակչության հետ: Մի քանի տարի տևած այս իրադարձությունների ժամանակ ամենահամեստ հաշվարկներով սպանվեց մոտ տասներեք հազար տեղացի, իսկ մոտ երկու բյուր մարդ էլ քշվեց անվերադարձ ստրկության: Ի վերջո նա շարժվեց Ուրուկի վրա, որտեղ ապստամբները, քաջասիրտ ու ազնիվ, սակայն ուղղամիտ Կաազագի [1] գլխավորությամբ հատկապես անզիջում դիրք էին գրավել: Ռիմուշը Ուրուկի բանակը հիմնովին ջախջախեց հենց քաղաքի պատերի տակ: Կաազագը սպանվեց ճակատամարտի սկզբում, իսկ նրա բանակը գլխովին ոչնչացավ` կորցնելով ութ հազար սպանված և ավելի քան հինգ հազար գերի: Դրանից հետո,- մռայլ հիշողություններից կնճռոտվելով` շարունակեց բարեկամս,- թշնամին առանց լուրջ դիմադրության մտավ քաղաք ու դաժան հաշվեհարդար տեսավ բնակչության հետ: Սրանով կարծես թե ամեն ինչ վերջացավ, չհաշված իհարկե այն, որ դրանից հետո մի քանի տարի ողջ Միջագետքում փոթորկում էր դաժան սովը, որին էլ զոհ գնաց պատերազմից ու ավերներից փրկվածների մի մեծ մասը:
- Այո՜ո՜, իրոք դաժան դասավորվեց Միջագետքի ճակատագիրը,- ես ինքս էլ էի մռայլվել այս ամենից, - իսկ հետո՞:
- Հետո՜…: Հետո Ռիմուշը որոշեց անդրադառնալ Էլամին, որն արդեն երկու անգամ է, որ վճռական պահին թիկունքից հարվածում է Աքքադին: Որոշակի չափով կայունացնելով իր երկրի վիճակը, Ռիմուշը մեծ զորահավաք հայտարարեց ու շարժվեց Էլամի երկու թագավորությունների վրա: Կերխի գետի հովտում էլամիցները պարտություն կրեցին, որից հետո նրանց հետապնդող Ռիմուշը երկրորդ անգամ էլամցիներին ճակատամարտ պարտադրեց Սուզայի [2] պատերի տակ: Այս անգամ էլ էլամցիք պարտվեցին, ընդ որում ոչ առանց Կուտիկ-Ինշուշինակի ստոր ու դավաճանական մասնակցության: Արդյունքում Խիշեպրատեպը սպանվեց, իսկ նրա գահակից որդի Խելուն ընդունեց Աքքադի գերիշխանությունն ու ծանր նյութական հատուցում տվեց:
- Բացի այդ,- բարեկամիս լրացրեցի ես,- դրանով ավելի ուժեղացան Վարասխայի արքաների դիրքերը, իսկ Կուտիկ-Ինշուշինակը հսկայական հեղինակության հասավ: Մի քանի տարի դրանից հետո նա հաջորդեց կրկին ոչ առանց իր մասնակցության կյանքից հեռացած իր հորը և այժմ իրեն բավականին վստահ է զգում…
- Այո, սակայն Շարուքենի շնագայլ ձագն էլ չվայելեց: Այդ դեպքերից հինգ տարի հետո հենց իր գրագիրները սպանեցին նրան` ծեծելով ծանրաքաշ քարե կնիքներով:
- Ա՜յ քե՜զ մա՜հ,- զարմացա ես,- երևի երբևէ ոչ մի տիրակալ նման մահ չէր ունեցել,- ինձնից անկախ ծիծաղեցի ես:
- Սա էլ չէր ունենա, եթե այդ գործին ձեռք չմեկներ հարազատ եղբայրը: Ռիմուշը մահվան սպառնալիքով արգելել էր որևէ մեկին զենքով երևալ պալատում, դե Մանիշտուսուն էլ, որը խենթանալու չափ ուզում էր հասնել բարձրագույն իշխանության, սպանել տվեց եղբորը քարե կնքիներով ու գրավեց նրա տեղը: Սրա օրոք կրկին բռնկվեցին ապստամբություններ Միջագետքում, որոնք նա ճնշեց հորն ու եղբորը հատուկ դաժանությամբ: Էլամի Խելուի թագավորության հետ վերսկսված պատերազմում հաջողությունը այս անգամ էլ դավաճանեց էլամցիներին ու նրանք պարտվեցին: Խելուն ընկավ մարտում, իսկ նրան հաջորդած որդին` Խիտան [3], ստիպված Աքքադին զիջեց իր պետության հարավային ծովափնյա մասերը և նույնիսկ Անշանը [4]…
- Բա ո՞նց եղավ, որ Մանիշտուսուն ամեն դեպքում խնայեց Խիտային ու վերջնականապես չոչնչացրեց նրան:
- Հասկանո՞ւմ ես, Հայկ ջան, սա մի այնպիսի դաժանությամբ էր ոչնչացնում ամենքին, որ ի վերջո բոլորին իր դեմ հանեց: Հատկապես նրան ատում էին քրմերը: Դրա համար էլ նա մի պահ որոշեց փոխել իր քաղաքականությունը` շոյել Էլամին ու քրմերին: Վերջիններիս նա թողեց իրենց փոքրիկ թագավորությունը, իսկ քրմերի գլխին, ինչպես առատության եղջյուրից, սկսեց տարաբնույթ շնորհներ թափել:
- Այս պատմության մեջ Էլամում հատկապես շահեց Կուտիկ-Ինշուշինակի թագավորությունը, որն այժմ միանշանակ ավելի ուժեղ է, քան Խիտան: Երևի հենց այդ պաճառով էր, որ վերջինս մեծապես ուրախացավ, երբ Մանիշտուսուն իր որդի Նարամ-Սուեին համար որպես կին ընտրեց նրա աղջկան: Դրանով խեղճ մարդը հույս ուներ երկարաձգել իր իշխանությունը, սակայն ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, նա դաժանորեն սխալվել էր,- բարեկամիս լրացրեցի ես:
- Իհարկե, այստեղ այդպես է,- պատասխանեց Մենեսը,- թույլերին ոչ-ոք հաշվի չի առնում: Երևի թուլացել էր նաև Մանիշտուսուն, դրա համար էլ իր իսկ ձագը իրեն կերավ:
- Նարամ-Սուե՞նը,- հարցրի ես:
- Հենց ինքը,- գլխով արեց բարեկամս,- սրանից երկու տարի առաջ Նարամ-Սուենի մարդիկ հենց պալատում հարձակվեցին Մանիշտուսուի վրա, իսկ արդեն երեկոյան նրա դիակը քարշ էին տալիս Աքքադի փողոցներով…: Հո ընտանիք չի՜,- գլուխն օրորեց Մենեսը:
- Իրոք,- ծիծաղեց ես,- “հիրավի արքայի” ընտանիքը մի առանձնահատուկ սիրով է ոչնչացնում հենց ինքն իրեն: Սակայն խնամիներին էլ չեն խնայում,- ծիծաղեց ես:
- Իհարկե…: Ի՜նչ խնամի, ի՜նչ բան…: Մեկ տարի առաջ էր, որ Նարամ-Սուենը, որ արդեն հասցրել էր իրեն հռչակել “Աշխարհի չորս կողմի արքա”, Կուտիկ-Ինշուշինակիի միջոցով սպանել տվեց Խիտային, իսկ ինքն էլ մահապատժի ենթարկեց նրա աղջկան, որից անմիջապես հետո փոխօգնության դաշինք կնքեց Կուտիկ-Ինշուշինակի հետ ու կնության վերցրեց նրա աղջկան: Դրանով սա հույս ունի ամրապնդել իր դիրքերն այստեղ, քանի որ էլամի բանակն այժմ կայազորային ուժեր է տեղադրել շատ քաղաքներում և Նարամ-Սուենը մասնակիորեն նաև նրանց հավատարմության վրա է հենվում: Դե իսկ նրա դաշնակիցն էլ շահեց նրանով, որ այժմ վերամիավորված Էլամում կա մեկ թագավորություն և մեկ արքա` Կուտիկ-Ինշուշինակը:

________________________
[1] Կաազագ: Ուրուկում մ.թ.ա. 2261-2260 թվականներին բռնկված ապստամբության ղեկավար:
[2] Էլամի գլխավոր քաղաքներից մեկը:
[3] Խիտա (մ.թ.ա. մոտ 2250-2236): Խելուի որդին և Էլամի մի մասի միանձնյա արքան:
[4] Անշան: Քաղաք և համանուն մարզ Էլամի հարավ-արևելքում` Պարսից ծոցի հյուսիսային մասում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 7 из 29   [ Сообщений: 422 ]
На страницу Пред.  1 ... 4, 5, 6, 7, 8, 9, 10 ... 29  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB