Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 20 сен 2018, 18:25

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 33 ]  На страницу Пред.  1, 2, 3  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:17 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
… Մրցավարը երկու մարտիկներին հրավիրեց ռինգի կենտրոն և նրանք, մոտենալով իրար, սկսեցին նայել մեկ-մեկու աչքերի մեջ: Հաղթանդամ մարտիկը, ինքնավստահությունը և չարությունը աչքերում, թունոտ, բայց ցածր, այնպես, որ միայն հակառակորդը լսի, նետեց.
- Դու ինչպե՞ս համարձակվեցիր իմ մարտահրավերն ընդունել և իմ դեմ դուրս գալ, լակոտ: Ես քեզ կփոշիացնեմ…
Երիտասարդ մարտիկը ոչինչ չասաց, սակայն սկսեց կենտրոնանալ ու հավաքել ուժերը: Մարտը խոստանում էր լինել երկարատև ու համառ: Գուցե նույնիսկ ավելի երկարատև ու համառ՝ քան ինքն էր ենթադրում…
… Հակառակորդ շենքի տղաները չէին սպասում այդպիսի հանդգնության: Նրանցից մեկը անմիջապես նետվեց իր ընկերներին տեղեկացնելու: Սակայն նրանք շուտով հասկացան, որ շտապել պետք չէ. դու չէիր պատրաստվում հեռանալ: Իսկ հետո դու տեսար նրանց խմբի մոտենալը, որից հետո նույնիսկ քեզ համար անսպասելի նետվեցիր նրանց ընդառաջ, մտար նրանց մեջ և ցրեցիր նրանց: Որոշ ժամանակ անց հակառակորդներիցդ մի քանիսը փախել էին, իսկ մյուսները պատի մոտ դժվարությամբ դիմանում էին: Սակայն նրանց ողջ դիմադրական կորովը կոտրվեց այն բանից հետո, երբ իրենց առաջնորդը, չդիմանալով քո հարվածներին, սկսեց լաց լինել…: Հիշո՞ւմ ես այդ լացը, հակառակորդներիդ առաջնորդի այդ սովորական ու մանկական լացը, որը միանգամից թեթևություն բերեց հոգուդ: Ասե՞մ, որ դրանից հետո դու արդեն երբեք հարձակման չես ենթարկվի այդ շենքի բակում, թեև դեռ երկար տարիներ դրանից հետո, այդ բակով անցնելիս դու կարագացնես քայլերդ, իսկ երբեմն էլ անհանգստությամբ շուրջդ կնայես… Շնորհավորում եմ քեզ, մարդ: Դու հաղթեցիր, դու տարար քո կյանքի առաջին հաղթանակը, քանզի ուժ գտար քեզ մեջ վերցնելու կյանքի նետած ձեռնոցը: Սակայն միաժամանակ և ցավում եմ քեզ համար, մարդ, քանզի դու առաջին քայլն արեցիր այն փշոտ ճանապարհին, որը քեզ կտանի դեպի նորանոր ձեռնոցներ…

… Այդ ե՞րբ էր, մարդ, որ դու զգացիր քեզ վրա Ճակատագրի շնչառությունը: Այդ ի՞նչի վրա հենվելով հանկարծ քեզ մեջ ուժ գտար ուղիղ նայելու նրա աչքերին: Երևի քո բնույթն էր այդպիսին, երևի դու ինքնդ ուղղակի չէիր կարող այլ կերպ: Դու քեզ մեջ հանկարծ ուժ տեսար վերագրելու քո ճակատագիրը: Դու ինքդ սեփական ձեռքերովդ ցանկացար գրել քո ճակատագիրը, դու ինքդ ցանկացար ստեղծել քեզ: Եվ դրա համար էլ դու չցանկացար դպրոցը վերջացնելուց հետո ընդունվել ոչինչ չխոստացող ինստիտուտի ամենասովորական մի ֆակուլտետ, այլ առաջին անգամ, կյանքիդ միակ և անկրկնելի այդ պահին ուղիղ նայեցիր Ճակատագրի աչքերին և սկսեցիր Կամքդ լարած ու ատամներդ սեղմած պարապել այնտեղ ընդունվելու և անվճար սովորելու համար, որտեղ քեզ պես մեկը չէր կարող ընդունվել նույնիսկ երազների մեջ…: Գիտեմ, մի ասա, իհարկե տեղյակ եմ, թե ինչպես էիր օրական տասնչորս ժամ, անտեսած ամեն ինչ, համառորեն հաղթահարում քեզ համար այնքան անտանելի դարձած առարկաները…

… Հնչեց գոնգը և մարտը սկսվեց: Առաջին ռաունդում հաղթանդամ մարտիկը մարտը սկսեց զգուշորեն, կարելի է ասել նույնիսկ աննկատ: Նրա հակառակորդը ևս չշտապեց սկսել ընդհարումը: Սակայն մի կարճ ժամանակ անց հաղթանդամ մարտիկը սկսեց ավելի փոքրացնել իր և հակառակորդի միջև եղած տարածությունը, ճնշել նրան իր մարմնով և աստիճանաբար սեղմել ռինգի ցանցերին: Նրա հաճախակի հարվածները դեմ էին առնում հակառակորդի ամուր պաշտպանությանը և առանձնակի արդյունք չէին տալիս: Այդպես էլ ավարտվեց ոչինչ չասող այդ ռաունդը: Երկրորդ ռաունդը սկսեց անցնել ավելի լարված: Հաղթանդամ մարտիկը կրկին սկսեց սեղմել հակառակորդին, որից հետո մի հարմար պահ որսալով՝ ճարպիկ հնարքով քաշեց նրան գետին և գցեց իր տակը: Կողմերը սկսեցին համառորեն պայքարել: Հաղթանդամ մարտիկը փորձում էր կաշկանդել հակառակորդի ձեռքերը, իր մարմնով կտրել նրա շնչառությունը և կոտրել Կամքը: Սակայն երիտասարդ մարտիկն ատամները սեղմած դիմադրում էր և ետ մղում հարվածները՝ երբեմն ինքն էլ հարվածելով, որը սակայն առանձնակի օգուտ չէր տալիս: Գոնգի հարվածը ազդարարեց ռաունդի ավարտի մասին: Երրորդ ռաունդը սկսվեց անսպասելի…
… Մարդը մոտեցավ պատին, որտեղ ամրացված էին ընդունելության քննության արդյունքները և, առանձնակի հույս չունենալով, աչքը հառեց ցուցակին ու սկսեց փնտրել իր անունը, ազգանունը և հայրանունը: Այն գտնվում էր երազանքի այդ երկարատև ցուցակի ամենավերջում: Չէ, իրոք` ամենավերջում… Մարդը չհավատաց իր աչքերին և կրկին տառ առ տառ կարդաց իր տվյալները…

… Այն անսպասելի էր բոլորի համար: Երբ հակառակորդները դեռ նոր էին մոտեցել իրար, տեղի ունեցավ մի անհավատալի բան: Միջակ զարգացած մկանների տեր երիտասարդը մոտեցավ հակառակորդին և իրար հետևից երեք հետևողական հարված հասցրեց նրան՝ ձախով, աջով և վերջում ոտքով: Հարվածների այդ հեղեղի հետևանքով հաղթանդամ մարտիկը հայտնվեց գետնին: Դահլիճում մեռելային լռություն տիրեց: Մրցավարը արագորեն մոտեցավ երիտասարդ մարտիկին և հեռացրեց նրան հակառակորդից: Հանդիսականների մեջ սկսվեցին լսվել հատուկենտ հիացական բացականչություններ, որոնք աստիճանաբար ուժեղացան: Սակայն միաժամանակ շատ-շատերն էլ սկսեցին ատամները սեղմած հայհոյել երիտասարդին…

… Տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթը կողանց մի հայացք գցեց իր գորշ ծանոթի վրա, որին վերջինս պատասխանեց ինքնավստահ քմծիծաղով…

… Հաղթանդամ մարտիկը խելքը գլուխը հավաքեց և սկսեց դանդաղ ոտքի կանգնել: Իր համար անսպասելի այսպիսի իրադարձությունից հետո նա արագորեն ուշքի եկավ: Սակայն այս անգամ նա արդեն սկսել էր այլ կերպ վերաբերվել հակառակորդին: Եվ եթե առաջ նա որոշել էր իր հաղթանակը վերածել մի փքուն հաղթահանդեսի, ապա այժմ հասկացավ, որ Ճակատագիրը իրեն մարտի է հանել մեկի դեմ, որին օգնում է Կամքը: Դրա համար էլ նա կենտրոնացրեց իր բոլոր ուժերը, փորձն ու զգուշությունը և սկսեց խելամտորեն վարել մարտը: Առավելությունը կրկին սկսեց աստիճանաբար անցնել նրա կողմը: Իր հերթին երիտասարդ մարտիկն էլ իրեն չկորցրեց: Հակառակորդին տապալելուց հետո նրան տիրած ոգևորությունը շարունակվեց շատ կարճ, քանզի նա հասկացավ, որ դա դեռևս ոչինչ չի նշանակում, որ մարտը դեռ նոր է սկսվում, իսկ վերջնական հաղթանակը, եթե նույնիսկ այն կա էլ, դեռևս շատ ու շատ հեռու է…

… Ամուր եղիր, մարդ, ու չբողոքես քո ընտրությունից: Գիտեմ, ինչպես չիմանամ, որ երազանքի այդ ֆակուլտետ ընդունվելը քեզ համար բացեց փորձությունների բազում դռներ: Իհարկե տեղյակ եմ, որ դու դասի էիր գնում ծիծաղելիորեն փոքրիկ մի այնպիսի գումարով, որը կուրսեցիներիցդ շատերը, եթե գետնին ընկած լիներ, երևի թե կալարեին էլ կռանալ ու վերցնել: Գիտեմ, որ դու ատամներդ սեղմած ու աշխատելով չնկատել, թե օտար այդ երամում գտնվելը ինչ աստիճանի չի ընդունվում ընկերներիդ կողմից, շարունակում էիր նույն համառությամբ պարապել: Գիտեմ, գիտեմ, մի ասա, գիտեմ…: Գիտեմ, որ դու մեկ այլ նպատակ էլ ունեիր, քանզի եթե ցանկանում էիր շարունակել սովորել այդտեղ, դու, նախկին բոլոր արդյունքները ձեռքումդ բռնած, մի քանի տարի հետո կրկին պիտի քննություն հանձնեիր և դու պատրաստվում էիր դրան: Այնուհանդերձ դա էր քո ընտրությունը, մարդ: Դու ինքդ ընտրեցիր այդ ուղին…, հիշո՞ւմ ես հեռու հեռավոր այն բակը…, ընտրեցիր երևի այն պատճառով, որ այլ նյութից էիր ստեղծված, այնպես որ շարունակիր ընթացքդ… Ուշադիր, մարտը շարունակվում է…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:18 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
… Հաջորդ չորս ռաունդները անցան միօրինակ: Հաղթանդամ մարտիկը, արդեն ոչ այնքան ուղղամտորեն ուժեղ, որքան առաջին երկու ռաունդներում, այնուհանդերձ շարունակում էր ճնշումը և առավելությունը պահում իր ձեռքում: Սակայն նրա հակառակորդն արդեն ավելի ազատ ու համարձակ, շարունակում էր պաշտպանվել, սպասելով հարմար պահի և կենտրոնանալով, որ առիթը բաց չթողնի: Արդեն այս չորս ռաունդներից վերջինի վերջում հաղթանդամ մարտիկը սկսեց հոգնածության նշաններ ցույց տալ…

… Իհարկե, մարդ, դու կարողացար շարունակել ուսումդ: Շրջապատումդ շատերը դա օրինաչափ համարեցին, իսկ մի քանիսն էլ սկսեցին բացատրությունը փնտրել պատահականությունների երկար շարանում: Սակայն դու, մեն միայնակ դու գիտեիր իսկական բացատրությունը և երկարատև ու ցուրտ գիշերներին գրքերիդ հետ անցկացրած տառապանքդ: Միայն դու էիր զգում, թե արտաքին այդ թեթևությունը ինչ է նստում քեզ վրա, որ սեղանատամդ հակառակորդի հարվածներից արդեն նվվում է, քիթդ ցավում է, իսկ աչքերդ էլ սկսում են կասկածելիորեն մշուշապատվել…: Ինչ արած, մարդ, դու պետք է շարունակես մարտդ, դու ինքդ ընտրեցիր այդ ուղին… Զգուշ եղիր, հակառակորդդ մոտենում է…

… Հաջորդ ռաունդի հենց սկզբում երիտասարդ մարտիկն ինքն առաջինը շարժվեց մոտեցող հակառակորդին ընդառաջ և անցավ հարձակման: Հարվածների վստահ հեղեղը սկսեց իջնել հակառակորդի վրա: Վերջինս սեղմվեց ռինգի ցանցերին և պաշտպանական դիրք ընդունեց: Ու թեև այս անգամ նա չտապալվեց, սակայն միայն ռաունդի կեսերում, բավականին ծեծ ուտելուց հետո միայն, նրան հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը…

… Դու սկսեցիր աշխատել ուսմանդ հետ միաժամանակ: Սկսեցիր աշխատել այնպիսի մի հիմնարկում, որտեղ աշխատելու համար շատ շատերն էին մազերը սպիտակեցնում, սակայն այդպես էլ դրան չէին հասնում: Դա չտրվեց քեզ հեշտությամբ, թեև կողքից դիտողին կարող էր այդպես թվալ: Աշխատանքի ընդունվելդ քո երկարամյա ջանքերի արդյունքն էր…: Հիշում եմ, իհարկե հիշում եմ, թե այդ օրը որքան էիր ուրախացել: Իհարկե պատկերացնում եմ, որ մի պահ, միայն մի պահ քեզ կարող էր թվալ, թե դա վերջնական հաղթանակն է: Սակայն գիտեմ նաև, որ դու շատ շուտ վանեցիր քեզանից այդ միտքը…

… Երիտասարդ մարտիկը թույլ չտվեց հակառակորդին խելքի գալ: Աջ ոտքի թաթով հարվածելով հակառակորդի ծնկի հետևի կողմին ու երկնելով այն կողերին հասցված բռունցքի հարվածների շարանով, նա հակառակորդին նետեց գետին և, տեղավորվելով նրա վրա, սկսեց հարվածներ հասցնել: Սակայն հաղթանդամ հակառակորդը բավականին փորձառու էր նման դիրքում մարտը վարելու համար: Նա սկսեց պառկած դիրքից ոտքի միջակ ուժի, սակայն մեթոդիկ հարվածներ հասցնել երիտասարդի կողին, քանզի նա գիտեր, որ թեև այդ հարվածները առանձին վերցրած այնքան էլ ցավոտ չեն, սակայն դրանք բազում անգամ կրկնելիս բավականին վնաս են հասցնում հակառակորդի կողին: Գոնգի հնչելուց հետո հակառակորդները բաժանվեցին իրարից: Հանդիսականների մեջ սկսվեցին ավելի ու ավելի ուժեղ լսվել երիտասարդին խրախուսող բացականչություններ, թեև առանձնակի չարությամբ լցված մի քանիսն էլ սկսեցին սուլել և ռինգի ուղղությամբ նետել ինչ պատահի…

… Աշխատանքային առօրյան սկսեց կլանել քեզ: Սկզբում այնքան գրավիչ թվալով՝ այն աստիճանաբար կորցրեց գույները, գորշացավ և զրկվեց հեռանկարից: Դու սկսեցիր հասկանալ, որ ճշմարտությունն այստեղ չէ, որ տարիներով այդ աթոռին նստելու, առաջընթաց չունենալու և աստիճանաբար գիրանալու հեռանկարը քեզ չի գայթակղում: Դու ինքդ սկսեցիր զգալ, որ սա քեզ համար չէ: Սակայն որտե՞ղ փնտրել ճշմարտությունը, ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Տիրեցին քեզ այդ հարցերը, մարդ, տիրեցին քեզ դրանք երկա՜ր օրերի ընթացքում, տիրեցին քեզ ամբողջովին… և սկսեցին տանել քեզ հեռո՜ւ-հեռու…

… Մյուս ռաունդի արդեն կեսում երիտասարդ մարտիկը սկսեց զգալ, որ իր ուժերը սկսում են սպառվել: Շնչելը դառնում էր ավելի ու ավելի դժվար, ատամի ցավն ավելի էր ուժեղացել, իսկ քթի ցավին միացել էր կողի ուժեղ ծակոցը: Ու թեև հանդիսականների համար դրանք դեռևս աննկատելի էին, սակայն կարճատև հանգստի ընթացքում իր ուժերը վերստացած հաղթանդամ մարտիկը զգաց դա և կրկին վստահություն ձեռք բերեց: Նա ուժեղացրեց ճնշումը և սկսեց անխնա հարվածներ հասցնել իր հակառակորդին, որին վերջինս կարողացավ պատասխանել միայն պաշտպանական դիրքում կուչ գալով և ռինգի ցանցերին սեղմվելով: Հակառակորդի հարվածների շարանը դառնում էր ավելի ու ավելի ուժեղ: Ծանր ստացվեց հատկապես հաջորդ ռաունդը: Նրա կեսերում եղավ նույնիսկ մի պահ, երբ երիտասարդը հայտնվեց գետնին: Սակայն բոլոր ուժերը հավաքելով՝ նա ոտքի կանգնեց և ուղղեց մեջքը: Արդեն ռաունդի վերջում էր, երբ մոտալուտ հաղթանակի շնչից զգուշությունը կորցրած նրա հակառակորդ մի քիչ շատ բացվեց, որից էլ օգտվելով երիտասարդ մարտիկը ոտքով մի ծանր հարված հասցրեց նրան: Հաղթանդամ մարտիկը հարվածի ուժից և ցավից ետ ընկավ, սակայն գոնգի զանգը ընդհատեց մարտը…

… Բոլորի համար անսպասելի եղավ բանակում ծառայելու քո որոշումը: Քո որոշումը՝ թողնել աշխատանքդ, ծալել, մի կողմ դնել փայլուն ուսմանդ արդյունքները, թողնել այն շարունակելու իրական հեռանկարը և գնալ ծառայելու հայրենիքիդ որպես մի սովորական զինվոր: Իհարկե տեղյակ եմ, որ դու դրան հանգեցիր երկարատև մտածումներից և ուղեղիդ բոլոր ծալքերով այդ որոշումը անցկացնելուց հետո: Լավ, լավ, ես քեզ լավ եմ ճանաչում, պետք չէ ասել: Իհարկե ես գիտեմ, ու դրա համար գաղտնորեն հպարտանում եմ քեզնով, որ դու ամաչեցիր ծանոթներիդ ասել, որ ցանկանում ես բանակում ծառայել նաև այն պատճառով, որ այդպես ես գտնում ճիշտ, որ խիղճդ դրանից հետո հանգիստ կլինի և, որ դրանից հետո դու կկարողանաս բաց ճակատով նայել երկրիդ: Դու ուրախացար, որ ծառայելու ես մեկնում այն զորամաս, որտեղ վաղուց էիր երազում ծառայել: Եվ նորից ընդունեցիր հակառակորդիդ մարտահրավերն ու չդավաճանեցիր քեզ: Գիտեմ, մի ասա այդ բանը: Դա միայն ես ու դու կիմանանք: Ոչինչ, դրա փոխարեն խիղճդ հանգիստ կլինի ու դու պարզ ճակատ կունենաս: Թող ուրիշները չիմանան այդ մասին, մարդ, թող նրանք մտածեն, որ դու ստիպված բանակ գնացիր, որ դու այլ ելք չունեիր, ոչինչ, բայց մենք ինքներս, բոլորից գաղտնի, ինքներս մեր մեջ կիմանանք ճշմարտությունը…

… Հաջորդ ռաունդը եղավ բացառիկ ծանր: Ըստ երևույթին հաղթանդամ մարտիկը որոշել էր հենց այդ ռաունդում վերջացնել մարտը: Հենց սկզբից նա չտեսնված ճնշում սկսեց: Հարվածները՝ ոտքով ու ձեռքով, սկսեցին կարկուտի պես թափվել երիտասարդ մարտիկի վրա: Վերջինս սկսեց պաշտպանվել ուժերի գերլարումով և ուշադրության կենտրոնացումով՝ փորձելով բաց չթողնել հարվածները: Սակայն նրանք հեղեղի պես թափվում էին իրար հետևից, թափվում էին ծառերին հարվածող կարկտի ողջ ուժով և չարությամբ: Երիտասարդ մարտիկի քիթը կոտրվեց, ավելի կարմրեց և ուռեց, իսկ հոնքը ջնջխվեց ու նրանից եկող արյունը սկսեց հոսել դեմքն ի վար: Հանկարծ նա անդրադարձավ, որ իր կողն արդեն չի զգում: Զգացվում էր միայն մի պարզ, սուր և ուժեղ ծակոց, կարծես այնտեղ դաշույն խրած լինեին: Սակայն երիտասարդ մարտիկը դիմացավ, այդ ամենին, ատամները սեղմած տարավ այդ ամենը, թեև ռաունդի վերջն ազդարարող գոնգի հարվածն ընկալեց որպես մի փրկարար ձայն…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:19 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
… Մի տխրիր, մարդ: Մի օր ես կգամ քեզ մոտ և մենք ինքներս մեզ, առանձնացած բոլորից և առանձնապես էլ չհպարտանալով, կխոսնեք իրար հետ քո ծառայության մասին, կհիշենք ձեր զորանոցը. կհիշենք, անպայման կհիշենք, ինչպես կարող ենք չհիշել, թե ինչպես մեզ ծանոթ, կարծես հենց նոր գրքերից կտրված մի երիտասարդ ըմբոստացել էր մի փոքրիկ ու չնչին մարդուկի գլխավորած իր նմանների մի ոհմակի առջև, չկարողանալով տանել լիովին անտեղի ու անարդար նրանց վիրավորանքները և, մեջքը դեմ տված պատին, համառորեն դիմադրում: Նա դիմադրում էր իր վրա թափվող հարվածների հեղեղին ու չէր ընկնում: Իհարկե չէր ընկնում, կեցցե նա, քանզի պետք չէր ընկնել և հնազանդ հարվածները տանել, այլ պետք էր պայքարել: Հիշո՞ւմ ես, թե ինչպես էր քո կյանքի հեքիաթի կախարդական այն ծերունին պատմում քեզ, որ նույնիսկ, երբ մրջյունն է կծելով տրորվում, դա ստիպում է նրան երկրորդ անգամ տրորողին խուսափել դրանից: Երևի հենց այդ պատճառով էլ նա չէր ընկնում, այլ շարունակում էր դիմադրել: Մի անհանգստացիր, քեզնից էլ լավ եմ հիշում, թե ինչպես անկյունում դրված աթոռակը հանկարծ հայտնվեց ձեռքումդ, և թե ինչպես դրանից հետո քեզ վրա հարձակվող ողջ այդ ոհմակը վախից ետ ընկրկեց ու ինքը սկսեց պաշտպանվել: Պատկերացնո՞ւմ ես, պաշտպանվել, պաշտպանվել թեկուզ և աթոռակով զինված, սակայն ընդամենը մեկ, մեկ, միայնակ ու զորանոցի նեղ պատերի մեջ սեղմված և կարծես հենց նոր գրքերից կտրված մի երիտասարդից ու դողղալ նրա ամեն մի շարժումից: Հիշո՞ւմ ես, թե դրանից մի քանի օր հետո ոնց ինքդ քեզ գաղտնի հպարտացար, երբ ականջիդ հասավ, որ փոքրիկ ու չնչին մարդուկը խստորեն հրամայում է իր ոհմակին հեռու մնալ քեզանից…
…Հաջորդ ռաունդը սկսվեց փոթորիկով: Հաղթանդամ մարտիկը արագորեն մոտեցավ երիտասարդին և մի քանի ծանր հարվածներ հասցրեց: Դրանից հետո օրորվող երիտասարդին նա հարվածեց ոտքով, որի արդյունքում վերջինս ետ ընկավ ցանցերի վրա: Երիտասարդի համար ամենի ինչ հայտնվեց մշուշի մեջ: Սակայն հակառակորդդ այս անգամ էլ չխնայեց: Թափով մոտենալով և իր ողջ ուժն ու չարությունը դնելով բռունցքի մեջ, նա մի հզոր հարված հասցրեց ուղիղ դեմքիդ: Դու օրորվեցի, իջար մի ծնկիդ վրա, սակայն պահպանեցիր հավասարակշռությունդ և, մեջքդ ցանցերին հենած, հսկայական ջանքեր թափելով այնուհանդերձ չընկար…:

… Հակառակորդդ վերջին հարվածները հասցնելուց հետո մի պահ հեռացավ և կես պտույտ կատարեց ռինգում` մի դաժան ու ինքնավստահ քմծիծաղով պարզելով ձեռքերը օդում և ցույց տալով խելագարված հանդիսատեսներին, որ իր հաղթանակը մոտ է…

…”Ընկիր”,- տնքում էր մեկ մարդու պես ոտքի կանգնած դահլիճը,- “ի սեր աստծո ընկիր, մի կանգնիր ոտքերիդ վրա, ընկիր, ընկիր ու էլ ոտքի մի կանգնիր”,- քարացել էր օդում,- “… ընկիր, ի սեր աստծո, ու թող իր վերջը գտնի այս դաժան մարտը”…

… Տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթը նայեց մի ծնկի վրա իջած, մեջքը ցանցերին հենած և միայն հսկայական ջանքեր թափելով հավասարակշռությունը պահպանող ու չընկնող երիտասարդ մարտիկին, տխրությամբ օրորեց գլուխը, վերցրեց սպիտակ սրբիչը և պատրաստվեց նետել այն ռինգ: Նա պատրաստվեց ազդարարել իրենց հանձնվելը, հայտարարել, որ վերջ, վերջացավ մարտը, հայտնել, որ վերջ, իրենք պարտվեցին: Իրենք պարտվեցին…, երևի թե ճիշտ էր ասում իր գորշ եղբայրը, որ իրենից ուժեղ այս աշխարհում ոչ ոք չկա …

… Մանկական դույլը ձեռքին հող բերող փոքրիկ երեխան տարօրինակ՝ ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով մի անծանոթի ձեռքը բռնած մտավ դահլիճ: Նրանք անցան հանդիսականների միջով, հանգիստ քայլերով մտան ռինգ և սկսեցին մոտենալ երիտասարդ մարտիկին: Այսինքն ոչ, իրականում նրանք չմտան և չէին էլ կարող ռինգ մտնել: Սակայն երիտասարդին այդպես թվաց, նրան, միայն նրան ընդամենը մեկ, մի պահ թվաց, թե իր մանկության երազներից եկած փոքրիկ երեխան մանկական դույլը ձեռքին մոտենում է իրեն: Երեխան մոտեցավ երիտասարդ մարտիկին, հայացքը հառեց նրա դեմքին և խաղաղ ու շատ հանգիստ սկսեց դույլի պարունակությունը ցույց տալ նրան: Այնտեղ կար ուսում ոչինչ չխոստացող ինստիտուտի ամենասովորական մի ֆակուլտետում, մի ինժեներ, աննկատ մնացած մի մարդ, որն ամուսնացել էր, ուներ երեխաներ, ուներ իր փոքրիկ երջանկություններն ու ուրախությունները, և որը, սակայն, մեծ հաջողություններն ու փառքը պահում էր իր երազներում…, հեռու-հեռու՝ դարակներին շարված ու վաղուց փոշոտված իր գրքերում: Այդ տեսարանը մի պահ հրապուրեց երիտասարդ մարտիկին: Իսկ երեխան շարունակում էր դույլի պարունակությունը ի ցույց դնել: Երիտասարդ մարտիկը շուտով տեսավ շատ ծանոթ մի թաղամաս ու մի բակ, որով անցնելիս ինքը միշտ անհանգստությամբ շուրջն էր նայում և արագացնում էր քայլերը: Տեսավ գյուղից վերադարձող մի երեխա, զարմանքով հետևեց նրա ուղուն, որը հացի խանութ գնալու համար վախը սրտում արագորեն սլանում էր հակառակորդի բակի միջով, իսկ վերադարձին անցնում էր գաղտնի, սակայն վտանգավոր ճանապարհով: Տեսավ նաև իրենց զորանոցում գտնվող մեկ այլ երիտասարդի, որը անմռունչ կռացել էր մի փոքրիկ ու չնչին մարդուկի առջև, և տանելով լիովին անտեղի ու անարդար նրա վիրավորանքները, հնազանդորեն գետինն էր լվանում: Չգիտես ինչու, այդ պահին նրա աչքն ընկավ աթոռակին, զորանոցի անկյունում իր համար հանգիստ դրված աթոռակին…

… Մարդը դանդաղորեն ուղղեց մեջքը: Երեխան կարծես մի հրաշքով անհետացավ: Դրա փոխարեն նրա առջև կանգնեց ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով անծանոթը և լուռ առաջարկեց կատարել իր ընտրությունը: Սակայն երիտասարդ մարտիկը հասկացավ, կարծես տղամարդկային մի վեցերորդ զգայարանով այդ պահին զգաց, որ իր ընտրությունն ինքը վաղուց է կատարել, որ հակառակ դեպքում նա առմիշտ կկորցնի հարգանքն իր նկատմամբ: Նա պոկեց մեջքը ցանցից, չնայած ծնկի սուր ցավին ուղղվեց ոտքերի վրա, նայեց գորշ անծանոթին և… ոչինչ չասաց: Չէ, իրոք, ոչինչ չասաց, այլ մի սովորական, շա՜տ սովորական, սակայն, վստահ, իր ընտրությունը կատարած և իր ապրած կյանքին վստահ մարդու անհաղթահարելի ուժով ու հանգստությամբ տոգորված շարժումով նշան արեց տարօրինակ գլխարկով ու երկար, սև վերարկույով անծանոթին՝ պատվիրելով նրան հանգիստ թողնել սպիտակ սրբիչը…

…- Ես հիմա քեզ կջնջխեմ, լակոտ,- զգալով երիտասարդ մարտիկի ուղղվելն ու մեջքը ցանցերից պոկելը, նետեց հաղթանդամ մարտիկը և սկսեց մոտենալ,- պատրաստվիր, ահա և վերջը…

- Դե գնա, քու…,- մի առանձնահատուկ վստահությամբ ու հեգնանքով նետեց երիտասարդ մարտիկը, քաշեց հանեց ցավող ատամն ու այն արյունախառն թքեց գետնին,- ես ինչ-որ չեմ լսում վերջի գոնգի ձայնը…

… Ո՞վ ես դու, մարդ: Այս հարցն ինձ այլևս չի անհանգստացնի: Ես ճանաչեցի, ես զգացի ու հասկացա քեզ: Կեցցես մարդ, պարզվեց, որ դու ուժեղ ես ինձնից: Դու դեռ երկար կապրես և կպայքարես, սակայն դա արդեն ինձ չի անհանգստացի: Բարի ճանապարհ քեզ, մարդ, ու հաջողություն քեզ քո դժվարին ճանապարհին: Ու երբ հետագայում մենք կրկին կհանդիպենք, թույլ տուր ինձ ուղղակի նստել քո կողքին և ուշադիր լսել քեզ, քանզի ես քեզնից իրոք որ սովորելու շատ բան կունենամ…

… Իսկ հաջորդ րոպեներն արդեն գաղտնիք չեն լինի: Ես հիացմունքով կհետևեմ քո մարտի շարունակությանը և ինձ համար իհարկե արդեն անակնկալ չի լինի, երբ դրա ավարտից հետո, անտեսելով խենթացած հանդիսատեսներին և ճողոմ ու նրբագեղ մեկնաբանին, դու կմոտենաս ռինգի մոտ գտնվող հենց առաջին շարքերին, կնայես ինձ վրա քո հանգիստ ու վստահ հայացքով, կողանց հայացք կնետես ոտքից գլուխ գորշ հագնված ու բավականին տարիքով իմ եղբոր վրա և, ակնարկելով իր տեղում հանգիստ ընկած սպիտակ սրբիչը, խաղաղ կժպտաս.
- Կյանքում տղամարդն իր ընտրությունը կատարում է մեկ անգամ: Մեկ, հիշիր, մեկ, ընդամենը մեկ, մի եզակի անգամ…

Երևան
23.09.2006

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:21 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ի՞նչ բան է մենակությունը… Եղե՞լ է դեպք, երբ լրջորեն մտածել եք դրա մասին: Չգիտեմ, եղել է, թե չէ: Բայց երբ պտտվոմ ես odnaklassnik-ի անիմատ էջերով ու փորձում ես գտնել միակ ու հարազատ հայցաքը, բայց ամեն անգամ հանդիպում ես ոչինչ չասող և ժպտացող դեմքերին, սկսում ես հասկանալ, թե ինչ է մենակությունը:

Իսկ հետո գալիս է մի պահ երբ նույնիսկ չես էլ ուզում հերթական էջը բացել և գրել հերթական աղջկան… այո, հենց այդպես - ուղղակի չես ուզում: Բայց ամենացավալին այն է, որ չգրել էլ չի լինի, քանի որ այդ դեպքում ստիպված կլինես վեր կենալ մոնիտորի առջևից և գնալ տուն: Նորից ու նորից նայել հայկական հիմար սերիալները, լուրջ տեսքով ապրել ուրիշների կյանքով, հետո քնել, իսկ առավոտ... Դե իսկ առավոտ մի քանի ժամ շարունակ ապրում ես ոչ քո կյանքով, ապրում ես հարկադրված ռեժիմով, իսկ երեկոյան կրկին հանդիպում ես մոնիտրոին, որի առջևից չես հեռանում ընդամենը նրա համար, որ մենակությանը չհանդիպես:

Երևի հենց սա է մենակությունը, ո՞վ գիտի...

11.02.2009
Երևան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:22 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Չջարդվես, ապեր, պետք չի...

...Ի՞նչ է տղամարդը: Մի շտապեք եզրակացնել, քանիզ ֆիզիկապես տղամարդկային հատկանիշներ կրելը դեռ չի նշանակում իրապես պատկանել այդ ցեղին:

Չկոտրվես, ախպերս, դա քո համար չի...

...Լինում են դեպքեր, բոլորի մոտ էլ լինում են, երբ մի հարվածը հետևում է մյուսին, երբ չես կարողանում ուշքի գալ մեկից, իսկ հարվածում է մյուսը: Կարծես ռինգում ես և մի անողոք բռնցքամարտիկ հարվածների հեղեղ է տեղում վրադ: Դու նույիսկ արդեն չես էլ հասցնում ընկալել հերթական հարվածը ու զգալ նրա հետևանքները, երբ դրան հաջորդում է մյուսը...

Չչոքես, եղբայրս, դա քո հագով չի...

... Ու այդ պահերին մարդու մեջ ամենամեծ ցանկությունը, որ մնում է, դա... ընկնելն ու մեռնելն է: Ուղղակի ու հենց այդպես - ընկնելն ու մեռնելը և հարվածներին գոնե այդ ճանապարհով վերջ դնելը: Ո՞վ է տղամարդը... բայց դա երևի աղջիկներն էլ չեն իմանա...

... Դու դեռ ծիծաղու՞մ ես, գրողը քեզ տանի...

... Ի՞նչ է տղամարդը - ընկնելը հեշտ է... կանգնած մնալն է դժվար...

03.04.2009
Երևան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:23 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ճակատագրի շունչը



- Բալի՜կ ջա՜ն, արի հա՜ց ուտելու,- ճաշասենյակից լսվեց երեխայի մոր ձայնը,- ձվաձեղն արդեն պատրաստ է...

Երեխան դժգոհ տեսքով ոտքի կանգնեց: Բանն այն էր, որ նա հենց վերջերս էր սովորել շախմատ խաղալ և այժմ իր ողջ ազատ ժամանակը անց էր կացնում տախտակի առաջ` անվերջանալի շարանով իրար հետևից ուսումնասիրելով մեկը մյուսից հետաքրքիր պարտիաները, որը խաղացել են մեծ-մեծ ու շատ ուժեղ շախմատիստները, խաղացել են՝ առաջնորդվելով շախմատի բոլոր կանոններով...: Երեխան մեկ անգամ էլ հայացք գցեց խաղատախտակին, որի վրա մնացել էին ընդամենը մի քանի խաղաքարեր...: <<Կարծես թե վատ չստացվեց վերջին պարտիան>>,- արագորեն անցավ նրա մտքով, որից հետո նա սկսեց արագորեն դասավորել խաղաքարերը սկզբնական դիրքով. այս էլ արդեն քանի օր էր, որ նա սովորություն էր դարձրել. առանց խաղաքարերը իրենց սկզբնական դիրքով չդասավորելու չհեռանալ տախտակից: Ընդ որում նա շարում էր միայն սպիտակ գույնի խաղաքարերը, շարում էր հատուկ խնամքով և զգուշությամբ, կարծես դրանով ցանկանալով ընդգծել, թե ինքը ինչ մեծ տեղ է տալիս սպիտակներին և ինչ աստիճան չի սիրում սևերին:

Երեխան սկսեց արագորեն դասավորել սպիտակ խաղաքարերը: Դրեց նավակը, նրանից հետո ձին ու փիղը, իսկ հետո խաղատախտակի վրա տեղադրեց նաև թագուհուն ու արքային: Դրանից հետո նա դարձավ զինվորներին և մի պահ մտահոգ կանգ առավ: Ախր ինչու՞ են բոլոր այս զինվորներն այսքան նման իրար, կարող էին, չէ՞, գոնե մի քիչ իրարից տարբերվել: Այ ձիերը. առիթի դեպքում կարելի է գլուխները տարբեր կողմ շուռ տված դնել և վերջ, կա արդեն երկու տարբեր ձի, արքան ու թագուհին ի սկզբանե միակն են ու միակը, սրանց հաստատ չես շփոթի, դե իսկ փղերն էլ ընդհանրապես տարբերության գագաթնակետն են. սրանք իրարից այնքան են տարբերվում, որ չնայած խաղացողների բոլոր ջանքերին, այդպես էլ իրար չեն հանդիպում ողջ խաղի ընթացքում: <<Դուք ու այս դանդալոշ նավակները>>,- քթի տակ փնթփնթաց երեխան, սակայն միանգամից էլ բավարարված ժպտաց, քանի որ հիշեց, թե ինչպես ոչ ուշ, քան երեկ ինքը կարողացավ այնուհանդերձ տարբերակել իր դանդալոշ նավակներին, քանի որ նրանցից մեկի ծայրը մի փոքր տեղ քերծված էր...

- Շարվեք այսպե՜ս, իրար կողքի՜,- ինքն իրեն խոսելով սկսեց շարել զինվորների արձանացած խաղաքարերի հաջորդ շարքում և հանկարծ գյուտ արածի պես ուրախացավ,- ու քանի որ դուք այսքան իրար նման եք, ապա այսօրվանց ամեն մեկդ կունենաք ձեր ղեկավարը: Դու կլինես նավակի զինվորը,- բավարարված տեսքով առաջին զինվորին տեղադրելով խաղատախտակի ամենածայրի գծի վրա, ասաց նա,- դու՝ ձիու, դու փղի, դե իսկ ձեզ,- երեխան հանդիսավոր տեսքով ձեռքը վերցրեց վերջին երկու զինվորներին,- հատուկ պատիվ է սպասվում. դուք կլինեք արքայի և թագուհու զինվորները...

- Բալի՜կ ջա՜ն, հացը սառե՜ց,- ճաշասենյակից կրկին լսվեց երեխայի մոր ձայնը:
- Գալիս եմ, մա՜մ,- պատասխանեց երեխան և, կիսատ թողնելով գործը՝ վազեց ճաշասենյակ...

...Քամին սուլում էր փողոցում և ինչ անկարգություն ասես, որ չեր անում: Նա իհարկե կուզենար ավելին անել, բայց դե դա նրան արդեն հետաքրքիր չէր: Քամուն վաղուց արդեն ձանձրացրել էր պարաններից նոր լվացած շորերը ցած գցելը կամ էլ մի երկու թեթևամիտ աղբաման գլորելը: <<Այ թե կարողանայի ներս մտնել այս փակ պատուհաններից>>,- արդեն քանիերորդ անգամ անցավ նրա չարաճճի ուղեղով,- <<ինչ հիանալի խառնաշփոթ կարելի կլիներ ստեղծել ներսում>>,- դժգոհ սուլեց քամին, համենայն դեպս պոկեց պարանին թույլ ամրացված հերթական մի զգեստ, սակայն միանգամից էլ քարացավ, քանի որ աչքն ընկավ մի պատուհանին...

...Խաղատախտակին շարված էին խաղաքարերը: Շարված էին անշարժ, սովորական, տխուր ու ձանձրացող տեսքով: Սակայն, երբ ներս մտավ քամին, նրանք կարծես թե աշխուժացան...: Քամին ճանկեց խաղատախտակի մոտ դված վերջին պարտիայի գրառումը, դժգոհ տեսքով գցեց այն այս ու այն կողմ, հրեց ու տախտակի վրայից գցեց թագուհու կողմում տեղադրված նավակին, ձիուն, փղին ու նրանց առջև տեղադրված զինվորներին և, այդպես էլ բան չհասկանալով իր արածից, դուրս եկավ պատուհանից: Այդպիսին էր նրա բնույթը` բռնկվող ու փոփոխական:

Սակայն քամին չգիտեր, որ ներս մտնելով սենյակ, նա իր հետ բերել էր Ճակատագրի շունչը, շունչը այն մեծ արարիչի, որը կարող էր...այսինքն նա շատ բան կարող էր և խնդիրն իհարկե դա չէր...

- Եկեք մի քիչ խաղանք,- ուրախ քչփչացին գեղեցիկ ու հավասար շարքով կանգնած զինվորիկները, իսկ նրանց հետևում շարված խաղաքարերը զուսպ կերպով գլխով արեցին. դե թող խաղան իրենց զավակները, իրե՞նց ինչ: Իրենք կարող են միայն հետևել նրանց խաղին, դե երբեմն էլ, ինչո՞ւ չէ, օգնել ու առաջ մղել նրանց: Ձին, որ բոլոր ծնող-խաղաքարերից երևի ամենաանզուսպն էին, չարողացավ զսպել իր հրճվանքը ու մի քանի ճարպիկ թռիչքներ չկատարել իր զավակի շուրջը: Դրա փոխարեն փղերը, ծանր ու մեծ տեսքով, պատրաստեցին իրենց զավակներին մոտական փորձությանը, իսկ թագավորն ու թագուհին այնքան վեհաշուք տեսքով ձգվեցին իրենց զավակ-զինվորիկների հետևում, որ սկսեցին երևալ նույնիսկ ամենահեռվից. արդեն պարզից էլ պարզ էր, որ սրանց զինվորիկ-զավակները իրենց ողջ երկար ուղու ընթացքում, թեկուզ և եթե ստացվի էլ այնպես, որ չտեսնեն ծնողներին, անպայման կզգան նրանց ստվերն ու հովանավորությունը: Միայն նավակն էր, որ կարծես թե չխառնվեց այս ամենին, ասես դա իրեն չէր վերաբերվում: Նա մի պահ նայեց հարևաններին, հետո իր զինվորիկ-զավակին և կրկին անշարժացավ: Իսկ սրա զինվորիկ-զավակը վառվում էր անհանգստությունից, քանի որ զգում էր. մյուս զինվորիկները ակտիվ նախապատրաստությունների մեջ են և, հենց որ սկսվի խաղը, նրանք մեծ առավելություն կունենան...

Ճակատագրի շնչից ոգևորված քամին կրկին ներս ընկավ բաց լուսամուտից: Նա մի պահ շունչը պահեց ու այն է, արդեն պատրաստվում էր քարուքանդ անել սենյակը, երբ աչքն ընկավ խաղատախտակին ու նա մի պահ հանդարտվեց: Պարզվեց, որ արքայի և թագուհու զինվորիկ-զավակներն արդեն առաջին քայլերն էին արել: Արել էին՝ զարմանալի թեթևությամբ և հաջող: Նրանք երկու հորիզոնական առաջ էին եկել և այժմ, ոգևորված իրենց այդ մեծ հաջողությունից, այն բացառապես իրենց վերագրած ու մի քիչ էլ իրենք իրենց մեջ դրանից ուռած, կանգ էին առել ու հանգստանում էին:

Հաջորդը քայլել էր փղի զինվորիկ-զավակը: Սա նախկինների համեմատ սկզբում իրեն այնքան էլ վստահ չզգաց, սակայն, երբ ետ նայեց և տեսավ, թե ինչպես է իր ծնողը բազմանշանակ քչփչում արքայի հետ, հանգստացավ և, զգուշորեն մի քայլ ևս անելով, կանգնեց արքայի զինվոր-զավակից մեկ քայլ հետ: Ձին չուզեց, որ իր զավակը զրկվի այս ամենից: Նա ճարպիկ թռիչքներ գործեց, պտտվեց փղի շուրջբոլորը, մի պահ ժպտաց թագուհուն և ի վերջո հաջողացրեց իր այդ ճարպկությամբ շահել արքայի հավանության ժպիտը: Սա արդեն բավական էր, որ հորից ոչ պակաս ճարպիկ նրա զավակը հասներ փղի զինվորիկ-զավակին ու ետ չմնար նրանից: Զինվորիկ-զավակները սկսեցին քայլել: Քայլել իրար հետ, հաճախ մեկը մյուսին օգնելով ու մեկը մյուսի վրա հենվելով: Երբեմն նրանց նույնիսկ հաջողվում էր քայլ անել աջ կամ ձախ և դրանով իսկ ավելի հեշտացնել իրենց առաջխաղացումը:

Զբաղված լինելով այս հրապուրիչ գործով՝ նրանք սկզբում կարծես թե չնկատեցին էլ, որ նավակի զինվորիկ-զավակը ևս գալիս է իրենց հետ: Սրան, թեև սկզբում հաջողվել էր մեծագույն ճիգերով ու դժվարությամբ մի քանի քայլ անել և ետ չմնալ մյուսներից, սակայն նա արդեն զգում էր, որ ինքը շուտով անխուսափելիորեն ետ կմնա: Այն, ինչին նա հասել էր ջանքերի մեծագույն լարումով և ինչին հասնելու համար նա ներդրել էր իր բոլոր ճիգերը, մյուսներին հաջողվել էր թեթևությամբ, կարծես նույնիսկ իմիջայլոց: Արքայի ու թագուհու զինվոր-զավակները շարժվում էին շատ հեշտությամբ, փղինը՝ քայլում էր նրանց հետքերով, դե իսկ ձիու զավակը, որը ճարպկությամբ նման էր իր հորը և ամեն կերպ ծառայում էր մյուսներին, ևս ետ չէր մնում իր տերերից: Բոլորը խաղում էին նախապես գծված կանոններով: Ու հենց նախապես էլ գծված էր, որ ամենաքիչ հաջողության հնարավորությունը պետք է ունենա նավակի զինվորը: Չէ, ոչ միայն այն պատճառով, որ նրա ծնող-նավակը այդքան անպատեհ պահին դանդաղում էր, այլ հենց ճակատագրի բերումով. չէ՞ որ ամենածայրի զինվորը կարծես ի սկզբանե դատապարտված էր երկրորդական դերի և եթե մյուսները կարող էին քայլել աջ, ձախ, կամ էլ ուղիղ, ապա ինքը...դե ի՞նչ ինքը. պետք էր ուշադիր լինել ու չընկնել տախտակից, չէ՞ որ նա քայլում էր տախտակի ամենաեզրով:

Խաղի սկզբից անցել էր բավականին ժամանակ: Արքայի զինվորիկ-զավակը դադարեցրել էր առաջխաղացումը և, հանգիստ կանգնած իր տեղում, վայելում էր իր առաջխաղացման պտուղները թագուհու զինվորիկ-զավակի հետ: Փղի ու ձիու զինվորիկ-զավակները սպասարկում էին նրանց ու կարծես թե իրենք էլ էին գոհ ու նրանց ավելին պետք չէր:

Իսկ ծայրի, խաղատախտակի ամենածայրի զինվորը արդեն ետ էր մնացել նրանցից: Չէ, ոչ թե նրա համար, որ թույլ էր, չէ...: Ուղղակի դեմ էր առել մի պարզ ու հասարակ խոչնդոտի և չէր կարողանում առաջ շարժվել: Դիմացը փակել էր արքայի զինվորը, ընդ որում փակել էր այնքան հեշտությամբ և իմիջայլոց, որ կարծես չէր էլ նկատել դա: Ուղղակի իր համար հանգիստ կանգնած զրուցում էր թագուհու զինվորիկ-զավակի հետ և վերջ: Պարզ, հասարակ ու սովորական մի զրույց, որը անհաղթահարելի խոչնդոտ էր դարձել նավակի զինվորիկ-զավակի համար...

...Քամին թեթևամիտ էր և հանդուգն, սակայն նա կարող էր լինել նաև փիլիսոփայորեն խորամիտ ու լրջախոհ: Չնայած այս վերջինը նրան այնքան էլ դուր չէր գալիս: Ու թեև ուղղակի իր բնույթին էր դեմ մի տեղում հանգիստ մնալը և հենց այդ պատճառով նրան թեթևամտի տեղ էին դնում, բայց դե քամին… ինչպես արդեն ասացինք` քամին նաև խորամիտ էր ու լրջախոհ: Թեթևորեն ծիծաղելով զինվորիկների ջանքերի վրա` վերջինիս, մի պահ անցնելով խաղատախտակի վրայով, դուրս թռավ պատուհանից:

…Երեխան վերադարձավ իր սենյակ` կշտացած և գոհ: Նա կարծես չնկատեց էլ, որ խաղատախտակի վրա գտնվող խաղաքարերը այլևս այն դիրքում չեն, որոնցում նա թողել էր դրանք: Ու, տարված խաղաքարերը կրկին դասավորելու կարևոր իր գործով, նա չնկատեց էլ, որ նավակի դիմաց գտնվող զինվորիկը, փոքրիկ ու կարծես աննկատ այդ խաղաքարը, հաղթահարել է իր առջև ծառացած խոչնդոտը, կարծես մի հրաշքով թռիչք է գործել մյուս բոլոր խաղաքարերի վրայով և այժմ արդեն տեղավորված է խաղատախտակի ամենածայրում…

Երևան
08.05.2009 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:25 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հատուցում


Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են, ուղղակի չեմ կարողանում համակերպվել թույլ մարդկանց գոյության հետ: Ասում են, երբ քեզ նույնիսկ մարդակերն է կուլ տվել... ցանկացած դեպքում երկու ելք ունես...

Պատերը կկրծեի, թեկուզ և փիղ կտրորեի... Կանեյի այդ բոլորը ու... սրտիս ծանրությունը չէի զգա: Բայց ստիպված ես քեզ ուրախ տեսք տալ և ծիծաղել կատակների վրա, կատակներ, որ իրականում քեզ չեն ուրախացնում: Իրականում նույնիսկ ժպիտ չեն առաջացնում: Բայց պետք է, ծիծաղել - մոտիկ մարդկանց պետք չէ վշտացնել...

Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ», բայց հիմա... արդեն մի քանի օր է, կրցքավանդակիս ձախ կողմում տարօրինակ ծանրություն եմ զգում: Երևի տենց պետք է լիներ... կամ չլիներ: Բայց եղավ...

Դրսում շոգ ամառ է, բայց ես մրսում եմ: Ընկերներս խմբերով գնում են Սևան՝ «ժամանակ անցկացնելու»: Ես չեմ գնում, քանի որ դա ինձ չի տաքացնում, ես մրսում եմ: Ուզենամ, հենց հիմա վեր կկենամ մոնիտորի մոտից և մեկ ժամից կհիանամ Սևանի անկրկնելի լազուրով: Բայց... կրցքիս ձախ կողմի ծանրությունը ինձ չի լքում: Իսկ ծանրություն զգալու դեպքում պետք է ջրից հեռու մնալ...

Արթուր Մեսչյանի երգերն եմ հիշում… Բայց դա առաջ էր, որ տխրության պահերին լսում էի դրանք: Հիմա իրենք-իրենց են մտքիս գալիս: Երևի ծերացել եմ, արյունն էլ չի խաղում երակներիս մեջ - երևի...

Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են... երևի իրենք էլ ինձ չեն սիրել: Բայց դե այլ կերպ չես կարող - կոտրվելը, խելագար ձայնով ոռնալն ու պատերը կրծելը... ինձ համար չեն: Ես ինձ չեմ հարգի, իսկ ինքդ քո նկատմամբ հարգանքի կորուստը կործանման սկիզբն է:

«Ամեն ինչի համար վճարել է պետք»,- կասեր իմաստուն ընկերներիցս մեկը: Վճարում եմ՝ լիուլի: Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ»...

Երևան
18.07.2009 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:27 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Անվերադարձ երազ


Էջ, թղթի մի կտոր, անարժեք մի բան, կամ էլ համակարգչի էկրանին երևացող սպիտակ մի տարածք: Ինչքա՞ն խոհեր ու մտքեր եմ հանձնել քեզ, ինչքան ենք կիսվել: Այսօր էլի մոտդ եմ եկել էջ, այդպես է ստացվել...

Վերջերս ես սկսել եմ վախենալ: Ծիծաղեցի՞ր - ասենք դու ծիծաղելու ունակություն երևի չունես էլ: Բայց երևի ինձ ճանաչողները իրոք ծիծաղեցին - ծիծաղեք, սիրելի իմ ընկերներ - ծիծաղեք, որ ձեր ճանաչած ընկերը սկսել է վախենալ: Դեհ, ինչ արած, դա էլ այդպես ստացվեց: Բայց դե թող ծիծաղեն իմ ընկերները, էջ, ծիծաղը, ասում են, օգտակար է: Համենայն դեպս օգտակար է՝ առողջ ծիծաղը...

Բայց ես իրոք վախենում էմ, էջ, ու ես ուրախ եմ, որ դու չես ծիծաղում ինձ վրա: Գիտե՞ս, ընկերներիս նույնիսկ ամենաազնիվ ու բարեսիրտ ծիծաղն էլ կխանգարի նրանց ասել այն, ինչ ես կասեմ քեզ: Այո, վերջերս ես սկսել եմ վախենալ...

Իսկ դու գիտե՞իր, էջ, որ ամեն մի մարդ, կամ էլ, գոնե ամեն մի ինձ նման մարդ, իր կյանքում ունի գեղեցիկ մի երազ, գողտրիկ մի անկյուն, որի մուտքի գաղտնաբառը միայն ինքը գիտի: Չգիտեիր, քանի որ սովորաբար դժվար է լինում նայել դիմակ կոչվող արհեստական ծածկույթի տակ ու տեսնել մարդու իրական դեմքը: Բայց այդ երազը կա, էջ, համենայն դեպս, պետք է որ լինի: Ծիծաղու՞մ ես, էջ, ես քեզ էլ զվարճացրի՞: Բայց կարծես թե ոչ - դա հոսանքի տատանում է կնճռոտում քո դեմքը, իսկ իրականում դու հանգիստ ես - դու երևի չես էլ կարող անհանգիստ լինել...

Դու երբևէ կորցրե՞լ ես երազդ, էջ, զգացե՞լ ես, թե ինչպես է այն սլանում կողքիցդ ու հեռանում, գոնե մեկ անգամ զգացե՞լ ես կողքիցդ անցնող ու սլացող երազի անվերադարձությունը, մի՞թե գոնե մեկ անգամ քեզ չի այցելել պարտվելու, սեփական երազը կորցնելու ու այն այլևս երբեք չգտնելու վախը...

Մի ծիծաղիր, էջ, վերջերս ես սկսել եմ վախենալ - այդպես էլ է պատահում...

Երևան
05.08.2009 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:28 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Lion писал(а):
Հատուցում


Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են, ուղղակի չեմ կարողանում համակերպվել թույլ մարդկանց գոյության հետ: Ասում են, երբ քեզ նույնիսկ մարդակերն է կուլ տվել... ցանկացած դեպքում երկու ելք ունես...

Պատերը կկրծեի, թեկուզ և փիղ կտրորեի... Կանեյի այդ բոլորը ու... սրտիս ծանրությունը չէի զգա: Բայց ստիպված ես քեզ ուրախ տեսք տալ և ծիծաղել կատակների վրա, կատակներ, որ իրականում քեզ չեն ուրախացնում: Իրականում նույնիսկ ժպիտ չեն առաջացնում: Բայց պետք է, ծիծաղել - մոտիկ մարդկանց պետք չէ վշտացնել...

Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ», բայց հիմա... արդեն մի քանի օր է, կրցքավանդակիս ձախ կողմում տարօրինակ ծանրություն եմ զգում: Երևի տենց պետք է լիներ... կամ չլիներ: Բայց եղավ...

Դրսում շոգ ամառ է, բայց ես մրսում եմ: Ընկերներս խմբերով գնում են Սևան՝ «ժամանակ անցկացնելու»: Ես չեմ գնում, քանի որ դա ինձ չի տաքացնում, ես մրսում եմ: Ուզենամ, հենց հիմա վեր կկենամ մոնիտորի մոտից և մեկ ժամից կհիանամ Սևանի անկրկնելի լազուրով: Բայց... կրցքիս ձախ կողմի ծանրությունը ինձ չի լքում: Իսկ ծանրություն զգալու դեպքում պետք է ջրից հեռու մնալ...

Արթուր Մեսչյանի երգերն եմ հիշում… Բայց դա առաջ էր, որ տխրության պահերին լսում էի դրանք: Հիմա իրենք-իրենց են մտքիս գալիս: Երևի ծերացել եմ, արյունն էլ չի խաղում երակներիս մեջ - երևի...

Չեմ սիրել թույլ մարդկանց: Նյարդերիս վրա միշտ ազդել են... երևի իրենք էլ ինձ չեն սիրել: Բայց դե այլ կերպ չես կարող - կոտրվելը, խելագար ձայնով ոռնալն ու պատերը կրծելը... ինձ համար չեն: Ես ինձ չեմ հարգի, իսկ ինքդ քո նկատմամբ հարգանքի կորուստը կործանման սկիզբն է:

«Ամեն ինչի համար վճարել է պետք»,- կասեր իմաստուն ընկերներիցս մեկը: Վճարում եմ՝ լիուլի: Սիրտս ծանրացած է. զարմանալի է, այսքան տարի է, չէի զգացել, որ «սիրտ ունեմ»...

Երևան
18.07.2009 թ.


Հատուցում-2


Երբեք այսքան տարօրինակ կերպով հերթական ասելիքս սկսած չկայի, բայց դե - թող այս անգամ էլ այսպես լինի: Վերջերս մի հայտնագործություն էի արել - պարզվել էր, որ ես... «սիրտ ունեմ»: Չգիտեմ, թե դուք ինչքանով զարմացաք, ձեզնից ոմանք էլ գուցե ծիծաղեցին, բայց դե...

... Վերջերս սկսել եմ խիստ ուժեղացնել ծանրամարտիս պարապմունքները - շտանգիս ձողը ձեռքս կրակն է ընկել, մարմինս էլ մյուս կողմից: Անընդհատ տանջում ու տանջում եմ, երկաթներին էլ, մարմնիս էլ. այնքան եմ պարապում, մինչև մկաններս հրաժարվում են ինձ ենթարկվել: Ու դա դե հերիք չէ, սկսել եմ հաճախակի ջրավազան այցելել...

Բայց ես շեղվեցի թեմայից: Ի՞նչ էի ասում...: Հա, ուրեմն պարզվել էր, որ ես «սիրտ ունեմ» ու... այդ սիրտը սկսել էր իրեն վատ զգալ: Դեհ, սիրտ է, եթե ինքը վատ չզգա... ես պիտի՞ վատ զգամ: Մի խոսքով, սիրտն իր ասածն ասում էր և ուզածն անում էր...

...Ասում են, պետք չէ խոզերի առաջ մարգարիտիներ շաղ տալ: Հա, ի դեպ, դա ես չեմ ասել. դա մի իմաստուն մարդ է ասել, մարդ, որը ամենալավն է ուսումնասիրել մարդկային հոգեբանությունը կամ էլ գուցե... չափազանց շատ է տառապել: Բայց դե հիմա... խոսքն ասվել է: Ու երբ սիրտս սկսեց ինձ շատ անհանգստացնել, ես, մի անգամ զայրանալով, թույլ տվեցի ինձ օգտագործել այդ խոսքը: Այսպես ասած նետեցի այն պետքական հասցեով, թեև գրեթե վստահ էի, որ նրան, ում այդ խոսքերը ուղղված էին, դրանք չէին էլ հասնի: Իսկ իմ դաստիարակված ընկերները միանգամից սկսեցին պարսավել ինձ դրա համար, թե իբր ես վատն եմ... ու որ շատ վատն եմ: Դեհ - վատն եմ, թող վատը լինեմ - վերջը իրոք էլի, հո հրեշտակ չե՞մ:

Բայց ես էլի շեղվեցի թեմայից - ազնիվ խոսք խմած չեմ, ես ընդհանրապես չեմ խմում, բայց դե այսօր... շեղվում եմ: Դեհ, խոսք էր, նետեցի - գուցե նեղսրտված էի, գուցե ափսոսում էի կորցրած երազս... երևի այդպիսի մի բան, չգիտեմ, որ տարբերակն էր. դեհ, մարդ ենք էլի, վերջը: Ու այդպես խոսքն ու խոզը խառնեցի իրար, չէ, այսինքն... խոզերը, խոսքն ու մարգարիտները... մեկ էլ նեղսրտվածությունս ու կորցրածս երազը...

... Ընկերներիցս մեկը դաս է տալիս մեր առաջատար ԲՈՒՀ-երից մեկում, կարևոր, լուրջ դասախոս է: Այս փոքրիկ քաղաքում էլ ահագին ծանոթություն ունի - Անթալիա էր գնացել - էդ ոչինչ, որ ես հոգին ուտում էի, թե թուրքերին մի հարստացրու - մարդը լավ էլ ժամանակ էր անցկացրել, մինչ ես քրքրում ու փորձում էի պետքական հերթականությամբ շարել կորցրածս երազը, շաղ տված խոզերին ու... թանկարժեք քարերը:

Երեկ գրեթե մեկամսյա ընդմիջումից հետո հանդիպեցինք - մարդա մի հատ պիցցա կերանք, էն էլ որ իմանաք որտեղ... բայց չեմ ասի: Հա, ու մի էլ հարցրեք, քանի որ դա կարևոր չի: Դե պիցցա էր, էլի: Ու իմ այս ընկերը, որի վրա կուրորտը որոշակիորեն լավ ազդեցություն էր գործել, հանկարծ զգաց, որ իր ընկերը... կորցրած խոզերի ու թանկարժեք երազների փնտրտուքների մեջ շատ է խառնվել ու անհուսալիորեն խճճվել է: Դե ընկերս է, էնքան բան ենք իրար հետ տեսել, էնքան բան, որ հանկարծ սկսեմ պատմել... իր ընտանիքը կկործանվի, իմ երազս էլ, եթե հանկարծ գտնեմ, հետևից կգնա: Բայց դե ես լուրջ տղա եմ, հավատարիմ ընկեր ու ոչինչ էլ չեմ պատմի: Համ էլ դա կարևոր չի...

Բայց ես էլի շեղվեցի: Հա, ուրեմն ինչ էի ասում... երբ իմ ընկերը շատ զոռեց, ես իրեն պատմեցի շաղ տված երազների, թանկարժեք խոզերի ու կորցրած մարգարիտների մասին: Ասեմ, պիցցան ահագին համով էր ու ընկերս այն ագահ կերպով էր ներս լցնում, բայց երբ իմացավ, թե ով է երազիս հերոսը... պիցցա ուտելը առժամանակ թարգեց: Վրաս էր նայում Անթալիայում հանգստացած իր աչքերով ու ճպճպացնում էր դրանք... Դե հիմի, դասախոս է, ոնց որ ինքը ասաց ուշքի գալուց ու կրկին պիցցային անդրադառնալուց հետո, դասախոս է, լավ է ճանաչում իր ուսանողներին և, որ հատկապես կարևոր է, իր ուսանողուհիներին... ու նրանց բարոյական նկարագիրը - վերջը արդեն մի քանի տարի է, այդ ԲՈՒՀ-ում է: Ու հետաքրքիրն այն էր, որ նրա հոգեբանական դիտողունակությունը ուղղակի կապ ուներ խոզերի, կորցրած երազի ու շաղ տված մարգարիտների խճճված պատմության հետ...

... Հա, ինչի՞ց սկսվեց այս ամենը: Հիշեցի, կարծես թե վերջերս պարզել էի, թե «սիրտ ունեմ»: Չնայած էս հալիս, հոգուս մի անկյունում նույնիսկ ուրախացելել էի. հանաք բան չի, բա, «սիրտ ունեմ»: Բայց երեկ պարզվեց, որ ես իրոք ծանրամարտին չափից դուրս եմ զոռ տալիս , իսկ կրցքավանդակիս ծանրությունն էլ... գրողը տանի, մկան էի ձգել:

Սովորական, պարզ ու հասարակ կրցքամկան: Ու սիրտն այստեղ ոչ մի կապ չուներ: Երևի ծանրամարտիս պարապմունքները քչացնեմ, իսկ ջրավազանում լողալիս էլ այսուհետ ինձ քիչ տանջեմ - հանաք բան չի, մեկ էլ տեսար նորից մկան կձգեմ ու կսկսեմ ինքս ինձ ապացուցել, որ... «սիրտ ունեմ»:

Երևան
07.08.2009թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:34 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Անցյալի ուրվականը


Ես եմ, էլի ես եմ... եկել: Այդպես ստացվեց, անցյալի ուրվականը, ի՞նչ կարող ես անել: «Պետք չէ քաձ լինել»,- շատ եմ ասել այս խոսքերը: Պետք չէ, իհարկե պետք չէ: Պետք չէ հոգով ջարդվել ու դառնալ քաձի պես նվնվան: Դա կործանում է, դա տղամարդկության ու տղամարդու վերջն է: Ավելի լավ է գլխով պատերը փշրել, կամ... փորձել փշրել, թեկուզ և վերջում փշրես գլուխդ... Բայց երևի այսօր մի քիչ շատ զբոսնեցի Օպերայի շրջակայքում...

... Քայլում ես փողոցում և ամեն անգամ, երբ հեռվից նկատում ես որևէ մեկի սիլուետը, որը նման է Նրան, հեռվից, նման է, անցյալի ուրվականին, լարում ես տեսողությունդ, որ տեսնես Նրան: Իսկ հետո մոտենում է սիլուետը և ամեն մի քայլի հետ պարզվում է, այս անգամ էլ դա նա չէ, այս անգամ էլ... նա չէ: Բայց զարմանալի մի համառությամբ էլ ամեն անգամ, երբ հեռվից նկատում ես նման սիլուետ, գաղտնի մի հույսով նայում ես... ու տենչում, որ դա չլինի Նա, որ դու չհանդիպես անցյալի ուրվականին:

Ասում են մեկ գետը երկրորդ անգամ մտնել չի լինի, ես էլ միշտ ավելացնում եմ - մեկ կնոջն էլ հնարավոր չէ սիրել երկրորդ անգամ: Կյանքը չի կրկնվում, սերը նույնպես: Եվ այն, ինչ մենք երբեմն փորձում ենք կցմցել իրար և վերականգնել, նման է լինում անցյալ գեղեցիկին ուղիղ այնքան, ինչքան փշրված սափորը, սոսնձելուց հետո նույն այդ սափորին... մինչև փշրվելը: Կինը մեկ անգամ է գալիս ու մեկ անգամ է գնում: Այդպես է, կյանքի օրենքն է: Ու եթե մենք չենք պահում նրան, նա գնում է, անվերադարձ և... ուրվականային:

Իսկ ուրվականները երբեմն վերադառնալու սովորություն ունեն: Երևի ծիծաղեցիք, երբ մի անգամ ասացի, որ անցյալի ուրվականն ինձ օրերից մի օր հյուր եկավ զորամասի պատից ցատկած զինվորի տեսքով: Բայց իզուր ծիծաղեցիք, ամենահամառ ուրվականները հենց նրանք են, որոնք գալիս են մեր անցյալից: Տխուր ու զարմանալի բան է անցյալը, ըստ էության մարդու ապրած կյանքի մի աղբանոց, որտեղ նույնիսկ ամենագեղեցիկ հուշերը ի վերջո վերածվում են ծանր բեռի՝ հիշողության անտանելի ու ծանր բեռի:

«Պետք չէ քաձ լինել»,- շատ եմ ասել այս խոսքերը, ասել եմ ու անվերջ կրկնել: Պատերն եմ կրծել այս խոսքերը ասելիս, սեղաններն եմ փշրել ու... հոգիս եմ պայթեցրել: Բայց մի բան չեմ կարողացել անել՝ սիրտս չեմ կարողացել պոկել տեղից... և անիծյալ, սակայն այնքան անհրաժեշտ մարդկային մարմնի այդ մասը պահել է իր մեջ անցյալի ուրվականին՝ Նրա ուրվականի: Սա էլ այդպես ստացվեց և զգացած անհուն երջանկության համար այժմ պետք է վճարել: Կյանքի օրենքն է...

«Պետք չէ քաձ լինել»,- կպոկեմ սիրտս ու դեն կշպրտեմ, եթե այն պետք է կասկածի տակ դնի տղամարդկային էությունն իմ: Ու նա միայն մի պայմանով կմնա կրցքավանդակիս տակ, եթե չփորձի անել դա... Օպերայի շրջակայքում... զբոսնեցի: Հետո էլ երեկոյան փորձեցի սիրտս պոկել: Չստացվե՞ց: Երևի չէ... բայց այնուհանդերձ...

... «Պետք չէ քաձ լինել»,- կասեմ, երևի արդեն վաղը, երբ հեռվից հեռու կհանդիպեմ նման սիլուետի ու ինքս էլ վերջնականապես չեմ հասկանա - ուզում եմ հանդիպել նրան, թե ոչ: Բայց ես կամ, ես ապրում եմ ու ես չեմ հանձնվել: Ու քանի դեռ չեմ հանձնվել, կարող եմ մաքուր սրտով ատամներիս արանքից նետել. «Կորիր գրողի ծոցը»...

Իսկ դրանից հետո, մի քիչ հետո, երբ ինքս էլ կզարմանամ իմ անակնկալ պոռթքումից ու կլիցքաթափվեմ... սովորությանս համաձայն մանր կծիծաղեմ քթիս տակ և, հընթացս որսալով կողքիս անցորդների զարմացական հայացքները, կավելացնեմ. «Պետք չէ քաձ լինել, դե պետք չէ... էլի»...

15.09.2009
Երևան

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:35 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Դատարկությունն ու խլուրդը


Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են…

Դե, դուք իմ ընկերներն եք, ինչ-որ տեղ նույնիսկ ավելին եք, քան ընկերներ, դրա համար էլ այս ամենը ես կկիսեմ Ձեր հետ: Ու ես նույնիսկ վստահ եմ, որ Ձեր մեջ նման տխուր ինդիվիդներ չկան, ուղղակի չեն կարող լինել, բայց դե դուք ու Ձեր պես մտածողները քանակական առումով դժբախտաբար մեր ժողովրդի չնչին տոկոսն եք կազմում ու դրա համար էլ…

… Էս ռուսները մարդու հավես են բերում: Չէ, հանկարծ բան չմտածեք, վերջը ինչքան էլ պտտվեմ, էլի հայ աղջկա հետ եմ կյանքս կապելու, բայց դե… դե կարո՞ղ ես ասել, որ ռուսները տխուր են: Չես կարող, լեզուդ չի պտտվի, քանի որ… տխուր չեն: Պարզ բան, մտնում են “Օդնակլասսնիկ”-իդ էջն ու էնքան համով են 5-եր շարում ու կոմենտներ գրում, որ… դե արի, ու դրանից հետո սրանց տխրության մեջ մեղադրիր:

… Մի անգամ մեր երգիծաբաններից մեկն ասեց` ահագին զվարճացրեց: Ասում էր, թե հայ կնոջ հետ հարաբերությունները նման են ծանր հրետանիով կրակելուն` գըգըըըմփ: Ու դրանից հետո… կանտուզիա, վերջում էլ ոչ դու ես բան հասկանում, ոչ ինքը…

… Ու դրան գումարվում է միջակությունը: Ու ես ուրախ եմ, որ թույլ սեռի իմ ընկերուհիների մեջ նման միջակություններ չկան, փառք աստծո` չկան: Բայց դե սովորաբար էդ տիպը հաճախ է հանդիպում: Տեսնում ես աղջկան, դուրդ գալիս է: Մի երկու բան էլ իմանում ես, նորմալ է…: Ըհը, մտածում ես, կարծես թե լավ աղջիկ է, կարելի է հետը կյանք կապել: Դե, նորմալ է, ո՞վ այդպես չի մտածում: Հետո մոտենում ես ու… բարևում:

Ու ստեղ սկսվում է մի գործընթաց, որի վերջում մնում է պառավական “Յախք”-ի պես մի հիմարություն: Ասեմ, պառավական խոսք է, բայց երբեմն` խիստ տեղին: Բանակային մի ընկեր ունեի, երբեմն այնքան կատակախառն-հավեսով ու յուրօրինակ ձգելով էր այդ “Յախք” կոչվածն ասում, որ միանգամից բացում էր…

Հիմա նստած այս տողերն եմ հիշում ու… թող գրողը ինձ տանի, բայց այդ ձգված “Յախք”-ից բացի այլ բան չեմ հիշում… կարծես պատահաբար նմշած պոպոք եմ կերել ու բերանումս տհաճ համ է մնացել: Դե գիտեք, էլի, էդ համը…

…Քայլում է փողոցում մի միջակություն, գեղեցիկ պատյանով ու դատարկ և… նեղմիտ: Բայց դե այդ պահին դու դեռ չգիտես, որ նեղմիտ է... ու, որ միջակություն է: Էդ մի քանի րոպեից է երևալու: Իսկ առայժմ քայլում է… կարծես թե ոչինչ: Կողքից էլ` մի խլուրդ, էն որ լինում են, է, մանր, պսպղացող ու բների մեջ պտտվող աչքերով, կարճահասակ… մի խոսքով` տգեղ արտաքինով ու… մեծ քթով. մեկ էլ գյուղական քամուց ու արևից ծեծված դեմքով: Բայց սկզբում դու դեռ չգիտես, որ այս խլուրդի կողքինի գեղեցիկ պատյանի մեջ դատարկություն է, իսկ կողքինն էլ` ոչ միայն արտաքինով է խլուրդ, այլև` հոգով` էն որ լինում են, է, մանր, կենցաղային խորամանկներ, որ իրականում ուղղակի խելք չունեն…: Հա, բայց դու դեռ դա չգիտես…

Մոտենում ես, բարևում… ու աստիճանաբար զգում ես դիմացիններիդ ով լինելը: Գեղեցիկ դատարկությունը, որին լավ մարդիկ մի թեթև ակնարկել են, թե ով ես դու այս կյանքում և ինչ ես քեզնից ներկայացնում, այնուհանդերձ միանգամից անհասանելի-գոռոզ մի տեսք է ընդունում, այնպիսի մի տեսք, որ նույնիսկ բարևդ չի ընդունում. Կարծես բոմժ լինես ու մոտեցել ես փող մուրալու… ու այդ պահին առաջին անգամ է, որ սկսում է ծիծաղդ գալ, ծիծաղդ գալիս է ու ցավ ես ապրում, դիմացինիդ դաստիարակության… կամ ավելի ճիշտ դրա բացակայության համար: Նման պահերին սովորաբար ավելի բարձր եմ բարևում և գեղեցիկ դատարկությունը ի վերջո ստիպված է լինում կեսբերան ու վրաս չնայելով, այնուհանդերձ բարևել: Իսկ խլուրդը, էն, որ սովորաբար նման գեղեցիկ դատարկությունների կողքին է լինում ընդհանուր ֆոնի համար, քիթը աջ ու ձախ շարժելով, ֆսֆսացնելով ու աչքերը նախանձից բնում պտտացնելով, սկսում է ընդհուպ քայլել Ձեր կողքից` հանկարծ մի բառ բաց չթողնի: Ու չեն օգնի ոչ ուղղակի ակնարկները, որ խլուրդն այդտեղ ավելորդ է, ոչ այն, որ դու առաջ ես անցնում, հետո թափով դանդաղեցնում ես քայլդ, հավասարվում դատարկ միջակությանը և… հետ թողնում խլուրդին: Չի օգնի, փորձած բան եմ ասում, հավատացեք – մի պահ կֆսֆսա ու, շարժելով քիթը, մյուս կողմից ընդհուպ կկպնի ընկերուհուն: Ու կփայլեցնի աչքերը, երբ կլսի ընկերուհու հերթական դատարկությունը իր անհասանելիության մասին և ակնարկներն առ այն, որ ինքը, աշխարհի կենտրոնն է, ամենագեղեցիկն է ու ամենալավը… ու վերևի շրթունքը կցցի ու իր հազիվ երկու տասնամյակը բոլորած հիմար ուղեղով կսկսի այնպիսի իրավիճակ ստեղծել, թե իբր դու, կյանքիդ երրորդ տասնամյակի վերջին մոտեցող ու այս կյանքում կայացած տղամարդդ, դու, որին հազար ու մի կին է սիրել… մի խոսքով, դու էլի… ոչինչ ես, ոչինչ չարժես – ու դաժե փափախով սելջուկ-թուրքի էլ չես ձգում:

Ու ստեղ աստիճանաբար մեջդ հառնում է այդ ամենակուլ “Յախք”-ը: Խլուրդին ուզում ես գետնի տակը կոխել, իսկ դատարկ միջակությունը, որը այդ մի քանի րոպեում իրոք որ դադարում է դուրդ գալ… սկսում է զզվանքախառը ծիծաղ հարուցել… Դե վերջն էլ պարզ է – մի ինչ-որ աննկատ վայրկյանի հրաժեշտ ես տալիս, որսում ես դատարկության հաղթականորեն ապուշ հայացքը, աչքի պոչով տեսնում ես խլուրդի նախանձից փայլող աչքերը… ու հեռանում:

Ուրախացած և թեթևացած… ընկերուհիներս կհասկանան, թե ինչու ուրախացած ու թեթևացած – դե մնացածներն էլ, թող գլխի ընկնեն… կամ հարցնեն, գուցե ասեմ…

Ա, դե տխուր են, էլի էս մեր հայ աղջիկները, տխուր են: Ինչ ուզում ես արա, ուզում ես մեռի` տխուր են… հետո էլ կասեն ու անվերջ կբանբասեն, թե հայ տղամարդիկ ռուսների գիրկն են վազում… Յախք:

Երևան
16.11.2009 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:41 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Հավի ուղեղը


Պատմություններիս վերնագիր դնելը մի տեսակ ինքնաբերաբար է ստացվում, ուղղակի վայրկյանի ինչ-որ տասներորդական մասում ուղեղումս փայլատակում են պետքական բառերը և արդյունքում… ստեղծվում է վերնագիր: Այս անգամ էլ փայլատակեցին հենց այս բառերը ու… կարծես թե դրանք ճշտորեն գտան իրենց տեղը: Դեհ, այս անգամ էլ այսպես ստացվեց ու թող այսպես էլ մնա…

Մի քանի օր առաջ հետս զարմանալի մի դեպք տեղի ունեցավ: Քայլում էի Աբովյան փողոցով դեպի վեր` Երիտասարդականի ուղղությամբ, մեկ էլ մի աղջիկ տեսա, գալիս էր ուղիղ դեպի ինձ, ընկերուհու թևն ընկած: Վատը չէր, նուրբ, սիրունիկ աղջիկ էր: Անելիք առանձնապես չունեի, դրա համար էլ փոխեցի ուղղությունս և սկսեցի քայլել իրենց հետևից - դեհ, ինչ էլ չլինի, գոնե կպարզեմ, թե ուր է գնում: Սրանք իհարկե նկատեցին ինձ, բայց շարունակեցին իրենց ընթացքը. ես էլ հետևներից` տենց մի տաս-քսան մետր հեռավորություն պահպանելով:

Աղջիկները Աբովյանի վրայի խանութները մտան ու դուրս եկան, իսկ հետո էլ ուղղություն վերցրին Ամիրյան փողոցով` բանկերից մեկի ուղղությամբ: Արդեն պարզ էր, որ բանկում են աշխատում: Ու ես իրոք չէի սխալվել` հասնելով Բանկին, աղջիկները տնավար ներս մտան: Մի քիչ հետո ներս մտա նաև ես ու աչքի պոչով հասցրեցի նկատել, որ աղջիկները, հանելով վերարկուները, արդեն անցել են Բանկի աշխատանքային մասը` կասսայի հետևում:
Այդ պահին Ճակատագրի ու Պատահականության պես դատարակ բաներ անցան ուղեղովս, դրա համար էլ որոշեցի պահը չկորցնել. միանգամից մոտեցա Բանկի պահակին, որ ջահել մի տղա էր, ու սկսեցի հետաքրքրվել հենց նոր Բանկ մտած աղջիկներով: Պահակը շատ սիրալիր կերպով լսեց ինձ և շուտով ես արդեն գիտեի այդ աղջկա անունը… ավելիին այդ պահին հասնել հնարավոր, դեհ, ինչու չէ, նաև պետք էլ չէր. ես դուրս եկա Բանկից ու վերադարձա Հիմնարկ…

Աշխատանքային օրվա ամենավերջում սենյակ մտավ կոլեգաս ու ընկերս` Հարութը, որի հետ մի սենյակում ենք նստում. զգացի, որ մի քիչ նյարդացած է, քանի որ մոտեցավ համակարգչին և միանգամից սկսեց “Պոկեր” “գցել”: Զգացի, որ մի բան հուզում է ընկերոջս, դրա համար էլ որոշեցի շեղել թեման.
- Ապեր, թե իմանաս էսօր մի հատ ինչ աղջիկ եմ տեսել պերերիվին,- թեթևակի ծիծաղելով ու հաճելի հուշերով պատվելով` սկսեցի ես,- հեսա սպասի մի հատ ծանոթ գտնեմ Բանկում…
- Ապե, կարողա՞ դու էսօր Բանկում ես եղել,- հանկարծակի հարցրեց Հարութը:
- Հա,- մի քիչ անակնկալի եկա ես,- բայց ինչի՞ ես հարցնում, որ…
- Դու էսօր Բանկ գնացել, ախռաննիկի հետ խոսել ե՞ս…
- Հա, հետո՞,- ես սկեցի աստիճանաբար լրջանալ:
- Ներկայացել ես որպես մեր Հիմնարկի աշխատող ու հարցրել ես մի հատ աղջկա մասին,- շարունակեց Հարութը:
- Հա, էդ էլա եղել: Ի՞նչ,- պատասխանեցի ես:
Հարութը, շարունակելով նյարդային ձևով կտկտացնել “Պոկերը”, բան չասաց:
- Հարութ,- վեր կացա տեղիցս ու մոտեցա ընկերոջս սեղանին,- Հարութ, ինչա՞ եղել:
Գիտեի Հարութի բնավորությունը, չի դիմանա ու կասի, ուղղակի պետք է մի թեթև դրդեի.
- Արա, դե եսիմ,- չդիմացավ Հարութը ու դադարեցրեց “Պոկեր” կտկտացնելը,- նոր մանկությանս ընկերը զանգեց` Արմենը, էն որ Բանկումա աշխատում: Ասում էր, թե իր նշանածի հետևից մի հատ ջանով տղա է Բանկ եկել, խոսելա ախռանայի հետ, ներկայացելա որպես մեր Հիմնարկի աշխատակից: Երեկ էլ փողոցում մոտեցելա իրա նշանածին: Էս աղջիկն ասել է, որ ինքը նշանվածա, որ նշանած ունի, էս տղեն էլ ասելա, թե ասա նշանածդ ովա, գնամ տենամ… Հետո էլ Արուսիկի հետևից մինչև Բանկա եկել ու ախռաննիկին ներկայացելա որպես մեր Հիմնարկի աշխատակից…

Հարութը լռեց ու մի տեսակ սպասողական նայեց վրաս: Զգացի մտքի անցածը: Ես վերադարձա սեղանիս մոտ, նստեցի աթոռիս ու դարձա Հարութին.
- Հարութ, լսիր, թե քեզ ինչ կասեմ: Այո, ես այսօր հանդիպել եմ մի աղջկա ու նրա հետևից իրոք էլ Բանկ եմ գնացել, բայց, տղավարի բան եմ ասում քեզ ու դու ինձ լավ գիտես, ես այդ աղջկան չեմ մոտեցել, նույնիսկ մեկ բառ էլ չեմ փոխնակել հետը, հասկանո՞ւմ ես:

Հարութը չպատասխանեց ու կրկին սկսեց կտկտացնել “Պոկերը”:
- Լսիր, Հարութ,- շարունակեցի ես,- ինչ իրար հետ աշխատում ենք, դու ինձ պետք է, որ լավ ճանաչած լինես, քեզ ասում եմ, որ ես այդ աղջկա հետ նույնիսկ մեկ բառ իսկ չեմ փոխանակել: Բայց շարունակությունը եղել է հենց այնպես, ինչպես ասացիր: Ու դրա համար էլ ես քեզ հետ անկեղծ եղա: Ես կարող էի քեզ ընդհանրապես բան չասել, բայց ես զգում եմ, որ այստեղ մի բան այն չէ: Այս պատմությունը պարզաբանման կարիք ունի և դրա համար էլ ես քեզ ասացի այն, ինչ ասացի: Ես աղջկան տեսել ու նրա հետևից Բանկ եմ գնացել, ախռաննիկի հետ խոսել եմ, ուղիղ այսքանը, ոչ մի բան ավել,- հայացքս հառեցի մոնիտորին նայող ու կտկտացնող Հարութի դեմքին:

Հարութը զգաց տոնիս փոփոխությունն ու լռությանս երկարելը: Նա մի պահ դադարեցրեց “Պոկեր”-ը ու նայեց ինձ.
- Այդքանը, Հարութ,- ես արդեն սկսեցի զայրանալ,- ուղիղ այդքանը, որքան ասացի, ոչ մի բան ավել…

Մի պահ, ընդամենը աննկատ մի պահ պայքար գնաց Հարութի մեջ: Նա դա ցույց չտվեց, բայց ես զգացի: Ու զգացի նաև, որ Հարութը հավատաց ինձ.
- Չէ, ապեր, հավատում եմ,- արագ-արագ վրա բերեց նա,- հավատում եմ, ապեր, կարողա ես քեզ չեմ ճանաչում…
- Լսիր, Հարութ,- ընդհատեցի կոլեգայիս,- այստեղ տեղի է ունեցել ինչ-որ կերպ բացատրելի շփոթմունք: Ինձ թվում է, թե ինչ-որ մեկի պատմությունը կպել է իմ պատմությանը և միահյուսվել:
- Արմենն ասում էր, թե պտի գտնի էդ տղին,- Հարութը փակեց “Պոկեր”-ը ու նայեց ինձ,- Արուսիկը ասել էր Արմենին այդ մասին: Արմենը փորձել էր այդ տղային գտնել, բայց չէր ստացվել: Նոր էլ, երբ Արմենը Բանկա վերադարձել, ախռաննիկը ասելա, թե մի տղա` մեր Հիմնարկի աշխատակից, Արուսիկինա հարցրել: Արմենն էլ ինձա խաբար արել, որ իմանանք` ովա…
- Լսիր, Հարութ, տենց բան հաճախ չի պատահում, բայց լինումա: Ինձ թվումա, որ ես ուրիշի պատմության մեջ եմ խառնվել: Դու Արմենին ասա ասածիս մասին, եթե պետք է, կհանդիպենք, Արուսիկին էլ կտենանք: Ամեն ինչ պետք է, որ պարզվի ու պռոբլեմներ չեն առաջանա…
- Ապե, դե պռոբլեմ սենց թե ընենց չի լինի: Դու ինձ համար օտար չես, Արմենն էլ մանկությանս ընկերնա:
- Հասկացա, Հարութ,- նայեցի երեսին ու շարունակեցի,- ես գիտեմ, որ պռոբլեմ չի լինի: Դու ու քո մոտիկներն էլ չեն կարող ինձ համար օտար լինել…
- Լավ, ապեր,- սկսեցինք կոմպերը անջատել ու դուրս գալ սենյակից,- ես Արմենի հետ կխոսամ, քեզ խաբար կանեմ:
- Խոսա, Հարութ ջան,- ժպտացի ես,- վաղը ամեն ինչ կպարզվի…

Եվ իրոք, որ հաջորդ օրը ամեն ինչ պարզվեց: Ինչպես ինձ հետո պատմեց Հարութը, իրոք որ եղել է հենց այնպես, ինչպես և ես կասկածում էի: Մեր հիմնարկից Մեկը մոտեցել էր Արուսիկին, հաջորդ օրն էլ ես էի “միացել” պատմությանը: Ախռաննիկը կարգին տեղը չէր բերել ինձ, բայց որ նույն Հիմնարկի աշխատող ենք եղել, ասել էր Արմենի: Դե իսկ սա էլ, ջղայնացած վիճակում լսելով ախռաննիկին կիսատ-պռատ, սկսել էր գործել…

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:44 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Երեկ ընդմիջմանը բարձրանում էի Աբովյանով դեպի Երիտասարդական, հենց այն նույն ժամին, ինչ այն օրը: Տարված էի մտքերով, ուղեղովս հազար բան էր անցնում ու ես նույնիսկ ճանապարհն ու անցորդների դեմքերը չէի նկատում: Աշխատանքային հոգսերը մի կողմից, Ամանորյա տոներն ու տնեցիքի հիվանդությունը` մյուս: Ջերմություն ու անգինա կոչված ախտը պատել է մեր ընտանիքը ու չորս հոգուցս միայն ես եմ ոտքի վրա: Պետք է դեղեր գնեի, բժշկին զանգահարեի, ուտելիք առնեի…: Այս մտքերով էի տարված ու անելիքս էի պլանավորում, երբ, ամենավերջին պահին, արդեն կողքովս անցնելիս, նկատեցի դիմացիցս եկող Արուսիկին և ընկերուհուն: Մենք կողանց մի հայացք գցեցինք իրար վրա և շարունակեցինք ճանապարհը` ամեն մեկս մեր ուղղությամբ: Այդ պահին` վայրկյանի տասնորդական մասում, ուղեղումս վերականգնվեց Հարութի հետ տեղի ունեցած խոսակցությունը ու ես որոշեցի վերջնական պարզաբանում մտցնել այդ խճճված պատմության մեջ: Հետ վերադարձա ու սկսեցի արագ քայլելով հասնել Արուսիկին և ընկերուհուն: Սրանք, որ իհարկե ինձ տեսել էին, մի տեսակ իրար խառնվեցին: Բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց ու ես հավասարվեցի Արուսիկին և ընկերուհուն.
- Բարև Ձեզ,- ասացի ես:

Ի պատասխան` գոռոզ-արհամարհական լռություն: Հետո էլ կասեք, թե ինչու եմ պատմվածքիս վերնագիրը հենց սա դրել – հավի ուղեղները, որ իրենց աշխարհի կենտրոնն էին երևակայում, իհարկե միանգամից մտածել էին, թե ես իրենց “խոսացնում” եմ: Միայն այդ մտքից արդեն որոշակի զայրույթ եկավ վրաս. դեհ իհարկե, իրենք, աշխարհի կենտրոնն են, ամենագեղեցիկն են ու միակը, ես էլ էլ բան ու գործ չունեմ, հազար հոգսի ու ցավի մեջ խրված, պիտի դասավորեի, Աբովյան փողոցի վրա դեմ դիմաց դուրս գայի իրենց… ու “խոսացնեի”: Զայրացա… ու դրա համար էլ միանգամից անցա գործի.
- Ես Ձեզ չեմ խոսացնում,- դարձա Արուսիկին ու շարունակեցի,- բայց Դուք պետք է, որ ինձ հիշեք, մի քանի օր առաջ, Աբովյան փողոցի վրա ես Ձեզ հանդիպեցի ու եկա Ձեր հետևից մինչև Բանկ…

Ընկերուհին, առաջ եկավ ու կանգնեց դիմացս, բնականաբար, իր վրա վերցնելով ընկերուհուն “պաշտպանելու” “սուրբ” գործը:
- Ինքը չի ուզում Ձեզ հետ խոսալ,- դասական ու ամենաչսիրածս ձևով սկսեց նա:

Ես մի հայացք գցեցի ընկերուհու վրա, որի արդյունքում նույնիսկ նրան հասու եղավ այն պարզ ճշմարտությունը, որ ինքը լրիվ անիմաստ է իրեն առաջ գցում: Նա հետ գնաց:
- Լսեք,- կրկին դարձա ես Արուսիկին,- ես գիտեմ, որ Դուք Բանկում եք աշխատում, որ նշանած ունեք ու նրա անունը Արմեն է: Արմենը իմ ընկերոջ` Հարութի մանկության ընկերն է:

Արուսիկը շարունակեց պահպանել գոռոզ-արհամարհական լռությունը, ինչը ինձ ավելի զայրացրեց: Բայց ես դա ցույց չտվեցի ու հանգիստ տոնով շարունակեցի.
- Ես գիտեմ, որ ինչ-որ մի տղա մեր Հիմնարկից ինձնից մեկ օր առաջ մոտեցել է Ձեզ և իրեն մի քիչ անքաղաքավարի է պահել: Բայց հիմա, երբ Դուք կրկին տեսաք ինձ, հուսով եմ զգացիք, որ ես այդ տղան չեմ: Սա կարող եք փոխանցել Արմենին, իսկ եթե պետք է, ինքն իմ տվյալները գիտի, թող զանգահարի ինձ ու մենք կհանդիպենք…

Այս խոսքերից ողջ ընթացքում Արուսիկը թաքնվում էր ընկերուհու թիկունքում, դեմքի արհամարհական արտահայտությամբ վրաս չէր նայում ու ամեն կերպ ցույց էր տալիս, որ ինքը ինձ հետ “չի խոսելու”. ի վերջո Արուսիկը հասավ այն բանին, որ ընկերուհին կրկին առաջ եկավ.
- Ինքը չի ուզում Ձեր հետ խոսա, վաայ,- վերսկսեց ընկերուհին,- մի շարունակեք…
- Ես էլ առանձնապես ցանկություն չունեմ Ձեզ հետ զրուցելու,- ու չնայած արդեն կատաղել էի հերթական այս հավերի ուղեղի մակարդակի վրա, բայց ժպտացի և, դառնալով Արուսիկին ավելացրեցի,- հուսով եմ ամեն ինչ պարզվեց և Դուք կփոխանցեք Արմենին այս ամենը: Ցտեսություն:

Առանց լսելու` հաջողություն ասացին թե, ոչ (վստահ եմ, որ չասացին)` ես թողեցի նրանց ու շարունակեցի ուղիս դեպի Երիտասարդական: Իրենք էլ իջան Աբովյանով ներքև: Ես սկսեցի քայլել իմ սիրած այգում ու մտքումս սկսեց պտտվել ողջ այս պատմությունը: Դե հավի ուղեղներ, ի՞նչ ասես, մի՞թե այդպես են սիրում տղամարդուն ու մի՞թե կարելի է հանուն աղջկական դատարկ փառասիրության, հանուն սեփական կարևորությունը զգացնել տալու, հանուն տղային քո վրա “տաքացնելու” ու լավ զգալու քո սիրած տղամարդուն հարվածի տակ դնել…

Չէ՞, որ իմ տեղը կարող էր մի ինչ-որ հանցագործ ու կամ էլ անկայուն մեկը լիներ ու հենց այս պարզ ու ոչինչ չարժեցող պատմության պատճառով քո Արմենի գլուխը ուտեր: Կամ էլ, կարող էի չէ՞, ես այնպիսի մեկը լինեի, որ մի լավ ծեծ կտայի քո Արմենին, հետո էլ, շնորհիվ կապերիս ու փողիս, “ճիշտ ու հաղթանակած” դուրս կգայի այս պատմությունից: Կամ էլ կարող էր ուրիշ բան էլ լինել - Արմենն ինձ կդանակարարեր, կդադարեր երիտասարդ մի կյանք, իսկ Արմենն էլ կգնար իր երիտասարդ ու խոստումնալից տարիները բանտում անցկացնելու: Ու Արուսիկը երկար ժամանակ արդեն չէր էլ տեսնի Արմենին, գուցե նունիսկ չէր էլ սպասի, մինչև Արմենը կազատվեր: Կամ էլ, երբ Արմենը կազատվեր երկար տարիներ անց, նրանք ի վերջո կամուսնանային, բայց ոչինչ այլևս նախկինը չէր լինի: Կամ էլ իմ մոտիկները Արմենի գլուխը կուտեին, կամ էլ…
- Էս ո՞ւր,- մտքերիցս կտրեց ինձ մոտս արգելակած փոքրիկ “Օպել”-ից եկող ձայնը:

Ես կտրվեցի մտքերիցս ու նոր տեսա, որ, ուրախությամբ ինձ ձեռքով անելով, ղեկի մոտից ինձ ժպտում է Լուսինեն` իմ տարիքի, ուրախ ու կենսախինդ մի աղջիկ, որի հետ ես անցած տարի նույն սենյակում աշխատել եմ մի քանի ամիս: Ու թեև մենք աշխատեցինք միմյանց հետ կարճ ժամանակ, բայց դա էլ հերիք եղավ, որ ես հասցնեմ գնահատել Լուսինեի կենսախինդությունը, պարզությունը, նվիրվածությունն ու անկեղծությունը: Արդեն երկար տարիներ էր, որ Լուսինեն ընկերություն էր անում նույն սենյակում աշխատող մեր կոլեգայի` Ռուբենի, հետ: Այնպես որ Լուսինեն ոչ մի դեպքում ինձ համար չէր, էլ չասած, որ… դե ես ուղղակի սիրում ու գնահատում էի նրան, որպես ընկեր ու կոլեգա, որպես լավ բնավորության տեր մի մարդ, այլ ոչ թե որպես կին կամ աղջիկ:
- Եսի՞մ, Լուս ջան,- ժպտացի ես,- պերերիվի էի դուրս եկել, հիմա էլ Հիմնարկ եմ գնում:
- Նստիր, կտանեմ,- հրավիրեց Լուսինեն` մի կողմ հրելով կողքի նստատեղին գցված տղամարդու վերարկուն:

Մենք պոկվեցինք տեղից, բայց ես դեռ չէի վերսկսել խոսակցությունը, երբ մի “Ջիպ” աջից սկսեց մանևրել` մեզնից վտանգավոր հեռավորության վրա:
- Հոպ, արա, կարողա մի հատ էլ խփես,- միանգամից իր սովորական հումորին անցավ Լուսինեն. էդ “Հոպ, արա”-ն, երբ մենք դեռ իրար հետ էինք աշխատում ու գործի բերումով շատ էինք շփվում քաղաքացիների հետ, առօրյա խոսակցականում մեր ամենասիրած կատակն էր ու հանդիսանում էր զվարճանքի անսպառ թեմա…
- Կարողա, Լուս ջան,- օդում բռնեցի կատակը ես,- կարողա և խփի: Քշածդ “Օպել”-իկ չի՞,- ծիծաղեցի ես հայտնի գովազդի մոտիվներով ու շարունակեցի,- իսկ ինքը “Ջիպ”-ա: Ու էն էլ պռոստը “Ջիպ” չի, է՜, այլ “Առմադա” “Ջիպ”-ա: Հլը մի ասա, տես ոնցա հնչում. “Առմաա՜դդդաա”…
- Իհհհ, այ փիլիսոփա, դու որտեղից գլխիս եկար,- արագ-արագ ու կեղծ նեղացած վրա տվեց Լուսինեն,- դու քեզնից ասա, այ Ռոմեո, երբ ենք գնում աղջիկ ուզելու…

Միանգամից մտքումս հառնեց վերջին օրվա պատմությունը: Էհհհ, Լուս ջան, հիմի ես քեզ ոնց ասեմ, որ ամեն աղջիկ չի, որ ուզելու բանա ու ամեն աղջիկ չի, որ…
- Էհհհ, Լուս ջան, Ջուլյետա չկա, Ջուլյետա: Իսկ առանց Ջուլյետայի էլ ի՞նչ Ռոմեո,- ծիծաղեցի ես:
- Դեհ լավ, որ Ջուլոյին գտնես, ձեն կհանես: Տե՜ես, հա,- մատ թափ տվեց վրաս ու կատակեց Լուսինեն:
- Եղավ,- ժպտացի ես ու փորձեցի փոխել թեման,- Ռուբո՞ն ոնցա, Լուս ջան, հարյուր տարա, չեմ տեսել:
- Ոչինչ,- մի պահ լրջացավ Լուսինեն ու շարունակեց,- լավա: Պռոստո առավոտ սղղացելա սառույցի վրա ու ընկել: Թևը ահագին ցավա առել…
- Հո չի ճաքել,- հարցրեցի ես:
- Չէ, չէ, բան չկա արդեն ռենտգետն ենք գցել,- հանգստացրեց ինձ Լուսինեն,- ուղղակի ցավա առել: Որ Հիմնարկ եկավ, չէ՞, ցավից վրեն գույն չկար, վերարկուն էլ սաղ ցեխ էր: Ես նոր իրեն մուրաբայով թեյ տվեցի ու… ճղեցի արանքը:
Լուսինեն ինձ աչքով արեց ու շարունակեց.
- Ռուբենիս վերարկուն լրիվ ցեխ էր: Դրա համար էլ, հենց տեսա, որ մի քիչ ուշադրությունը շեղվեց ու անցավ աշխատանքին, աննկատ ցրեցի վերարկուն կախիչից ու հիմի տանում եմ արագ քիմմաքրման: Պատկերացնո՞ւմ ես, ինչքան կզարմանա, երբ երեկոյան տեսնի մաքուր վերարկուն,- ծիծաղեց Լուսինեն:

Մենք արդեն մոտենում էինք Հիմնարկին: Ես հրաժեշտ տվեցի Լուսինեին ու այս կենսախինդ և անկեղծ աղջիկը իր փոքրի “Օպել”-ով կորավ Երևանյան երթևեկության մեջ…

Դրսում մի տեսակ սառն էր: Ես փաթաթվեցի բաճկոնիս մեջ և ուղղություն վերցրեցի դեպի հիմնարկ: Կողքիցս սկսեց հոսել կյանքը` զարմանալի այդ նկարիչը, որ միաժամանակ կարող է լինել և գեղեցիկ, և թե տգեղ, և ուրախ, և թե տխուր, կյանքը` մարդկային ճակատագրերի այդ անկրկնելի վարպետը, կյանքը` իր Արուսիկներով, Արմեններով, Լուսինեներով ու Ռուբոներով…

Երևան
11.12.2009

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:46 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Դուռը


Ես հեռանում եմ Ձեզանից,
Ամեն տեսակ սուտ խաղերից,
Էլ չեմ խաղում, բարով մնաք...

Արթուր Մեսչյան


Հոգնածություն, անսահման հոգնածություն ու… հիասթափություն: Վերջերս մի պատմվածք էի սկսել ու ոչ մի կերպ չէր հաջողվում այն վերջացնել: Այդ պատմվածքը վերջացնելը դարձել էր կարևոր, կարևոր ու գլխավոր մի հարց, իսկական մի գերնպատակ: Թվում էր, թե, եթե այն վերջացնեմ, կհասնեմ ինչ-որ մի հանգրվանի, կլուծեմ ինչ-որ մի կարևոր խնդիր:

Հիմա, վերջացրել եմ: Բայց ես ցնծություն չեմ զգում… և նույնիսկ չեմ էլ ուրախանում: Չկար, այստեղ էլ ոչինչ չկար: Նույնն է, ամեն ինչ նույնն է, նույն դատարկությունը: Բացեցի երկար սպասված դուռը ու զգացի, որ սա էլ էր խաբկանք, այդ դռան հետևում ևս ոչինչ չկար: Դատարկ, ընդամենը ծիծաղելիության աստիճանի դատարկ մի սենյակ էր, որի ամենահեռավոր անկյունում կրկին… փակ մի դուռ:

Հոգնել եմ, հոգնել եմ ու… այլևս ցանկություն էլ չկա նոր դռներ բացելու: Երբեմն այնքան ես պայքարում, որ նույն այդ պայքարը դառնում է կյանք: Ու կլանում է էությունդ… ու հետո, երբ հետ ես նայում անցածդ ուղուն, ցավով նկատում ես, որ պայքարից, այդ անվերջ ու անսկիզբ պայքարից բացի ուրիշ բան այդպես էլ չես տեսել: Դռներ, անվերջ ու անսկիզբ դռներ…

Կարծես ծիծաղում էլ եմ, բայց հոգնած ու հիասթափված ծիծաղ է սա: Նույն այդ ծիծաղն է, որ երբեմն ստիպում ոտքդ չվերցնել մեքենայիդ արագության ոտնակից ու անցնել թույլատրելիի սահմանը: Ու երևի հենց դա է, որ ստիպում է չթեքել մեքենայիդ ղեկը կործանարար անդունդից: Կորուստ, ևս մեկ կորուստ, ու հերթակ մի դուռ` անսկիզբ ու անվերջ, անպտուղ ու անիմաստ:

Հոգնել եմ… նոր դռներ բացելու ցանկություն այլևս չունեմ…

Երևան
26.04.2010

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
 Заголовок сообщения: Re: Про любовь... и не только...
СообщениеДобавлено: 08 авг 2013, 10:50 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 24179
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Մեկ ժամ


Մեկ ժամ, շատ է ու քիչ, կարճ է ու… երկար: Մեկ ժամ, զարմանալի մի ժամանակահատված, որը մեկ ակնթարթի պես կարող է թռչել սիրածդ կնոջ գրկում, բայց միաժամանակ կարող է նաև դաժան անվերջություն պես կախվել վրադ` նույն այդ կնոջը սպասելիս: Ժամ, մեկ ժամ, մարդկային օրվա չափման սովորական մի միավոր, ժամ, մեկ ժամ, ինչքան բան կա ու… ինչքան բան չկա քո մեջ…

15:55 (“Մեկ ժամ”-ի սկիզբ)

- Վա¯ա¯ա¯յ,- հանկարծ տեղում ուղղվեց կոլեգաս ու ընկերս` Կարենը,- ո՞նց էի մոռացել,- Կարենը սկսեց տենդագին կերպով թղթերը քչփորել, հետո էլ ձեռքը տարավ գրպանը ու դարձավ ինձ,- ապեր, ավտոս տանն եմ թողել, ինձ շտապ Նախարարություն կտանե ՞ս…
- Իհարկե,- վեր կացա տեղիցս ու հագա կոստյումս,- գնացինք…

16:05

- Մի րոպե, ընդամենը մի րոպե սպասիր, մտնում եմ, Թուղթը վերցնում ու դուրս եմ գալիս,- դարձավ ինձ Կարենը, երբ ես կայանեցի մեքենաս Նախարարության դիմաց:
- Գնա, կսպասեմ,- պատասխանեցի ես ու սկսեցի քչփորել մեքենայիս մագնիտաֆոնը` մի կարգին երգ գտնելու հույսով: Բայց հակառակի պես դիսկի վրայի բոլոր երգերն էլ ինձ արդեն հասցրել էին ձանձրացնել: Անցա ռադիոյին, բայց այն էլ ոչ մի բան չտվեց…

16:06 – 16:10

Ձանձրույթ, մատների թմբկահարում ղեկին, ներքին ընդվզում տոթի դեմ, օրվա անցուդարձի հիշողություն, Նախարարություն, Նախարարության կառուցվածքի վերլուծություն, մի սենյակ, սենյակում` Շուշանիկը...

16:10 – 16:12

“Ինչ լավ ու նուրբ աղջիկ է, համեստության տիպար”,- անցավ մտքովս ու հակառակի պես էլ հիշեցի վերջերս նայած “Աֆոնյա” ֆիլմը, երբ գլխավոր հերոսը չի նկատում իրեն անկեղծորեն սիրող գեղեցիկ ու համեստ աղջկան, այլ դրա փոխարեն տարվում է չգիտես ինչով,- “հազիվ 23-24 տարեկան կլինի, վատ աղջիկ չի, հետս խոսելիս կարծես նույնիսկ շիկնում էլ է ու իրար խառնվում: Իրոք որ համեստ, իսկական տնական աղջիկ է, տղերքն էլ են լավ կարծիքի: Իսկ որ մեր դուրսընկածները որևէ մի աղջկա մասին լավ կարծիքի են լինում, էդ ահագին բան արժի: Իրոք էլի, ի՞նչ եմ ընկել աջ ու ձախ, աղջիկը հենց կողքիս է, կարծես ինձնից էլ չի խուսափում”…

16:12 (րոպեի մնացած մասը)

Տոթը դառնում է անտանելի. ես դուրս եմ գալիս մեքենայից: Կարենը ուշանում է: Ի վերջո որոշումս կայացնելով` մտնում եմ Նախարարություն: Ոչինչ, Կարենը որ գա ու տեսնի, որ ես մեքենայի մեջ չեմ, թող ձեռքիս զանգահարի կամ էլ մի քիչ սպասի…

16:15 – 16:20

Հաճելի ու գեղեցիկ զրույց Շուշանիկի հետ: Սկսեցինք աշխատանքային թեմաներով, վերջացրեցինք նրանով, որ նա, շատ սիրալիր տոնով պատասխանելով իմ հարցերին ու ընթացքում շիկնելով և կարծես թե շփոթվելով ու վրաս չնայելով, մանրամասն պատմեց, թե երբ է դպրոցը վերջացրել, երբ և որ ԲՈՒՀ-ն է ավարտել, ինչ պլաններ ունի ապագայի վեաբերյալ:

16:20 – 16:21

Գեղեցիկ տրամադրությամբ վերադարձ մեքենայիս մոտ, գրեթե միանգամից էլ ինձ միացավ Կարենը:

16:21 – 16:31

Վերադարձ Աշխատանքի վայր: Ճանապարհին հասցրեցի պարզել նաև Շուշանիկին ինձնից ավելի շուտ ճանաչած Կարենի կարծիքը այս աղջկա մասին: Կարծիքը միանշանակ լավն էր` համեստ, գեղեցիկ բնավորության տեր, իսկական տան աղջիկ: “Ապե, ես որ ամուսնացած չլինեի…”,- մոտավորապես այս միտքն էր պտտվում ընկերոջս խճճված խոսքերում: Իմացա նաև Շուշանիկի հեռախոսահամարը…

16:35

SMS N 1
“Նորից բարև, Շուշանիկ ջան: Ես եմ, նոր մենք զրուցում էինք Բլանկի գործով: Բայց հարցը Բլանկը չէր, կամ… էդքան էլ էդ չէր: Շուշանիկ ջան, մենք կարող ե՞նք հանդիպել”

16:37
SMS N 2

“Գիտե՞ս, ուզում էի այս ամենը դեմ առ դեմ ասել, բայց մտածեցի` կշփոթվես: Կարող եմ դեմ առ դեմ էլ կրկնել, խնդիր չկա, կարող եմ նաև քո ուզած ժամին Նախարարության շենքում կամ դրա դիմացը լինել…”

16:39
SMS N 3

“Մեծ մարդիկ ենք, գուցե սա էլ ճակատագիր է, ո՞վ գիտի: Համենայն դեպս, ճակատագիր է սա, թե ոչ, մենք կիմանանք, երբ հանդիպենք, ճիշտ չի՞”

16:45
SMS N 4

“Շուշանիկ ջան, եթե այս կամ այն պատճառով “չէ”-ի կողմն ես, ուղղակի, ասա թեկուզ SMS-ով: Ազնիվ խոսք, խնդիր չկա, հո լակոտ չե՞մ”

16:47
SMS N 5

“Ի դեպ, Շուշանիկ ջան, երդվում եմ մորս արևով, որ “հա”-ի դեպքում “տեսար ինչ շուտ համաձայնեց”-ի պես տափակ բաներ մտքովս չեն անցնի: Վերջը հո մանկապարտեզ չի՞”

16:52 – 16:53
SMS N 6

“Ուղղակի դու ինձ դուր ես եկել, կողքից էլ լիքը լավ բաներ եմ լսել քո…”: SMS-ի գրառումը ընդհատվեց, քանի որ հեռախոսիս վրա զանգ եկավ: Ինքն էր…

16:53 – 16:54 (Խոսակցություն Շուշանիկի հետ)

- Լսում եմ, Շուշանիկ ջան:
- Ուրեմն լսի, թե քեզ ինչ եմ ասում, եթե մյուս անգամ էլ զանգել ես, ես քեզ գիտե՞ս ինչ կանեմ…,- լսեցի մի չար ու ճղճղան ձայն:
- Հա, բայց էդ ե՞րբ էիր արգելել զանգելը, որ հիմա էլ նման տոնով ես խոսում,- ծիծաղեցի ես, քանի որ դեռևս գտնվում էի գեղեցիկ տրամադրության մեջ:
- Լսի ինչ եմ ասում, դու չես էլ պատկերացնում, թե ում հետ ես խոսում…-, շարունակեց չար ու կոպիտ ձայնը,- եթե մյուս անգամ ինձ զանգել ես, ես սաղին ոտի կհանեմ: Դու չես էլ պատկերացնում, թե քեզ հետ ինչ կլինի…

Ստեղ մի պահ ստոպ-կադր.
… Ուրեմն ասեմ, որ ես երբեք տանել չեմ կարողացել, երբ ինձ սպառնացել են, առավել ևս, երբ փորձել են վախեցնել: Նման դեպքերում հոգիս կարծես քոր է գալիս ու մի սատանա կարծես ասում է` տո իրանց մեխն էլ, իրանք էլ, հենց պտի էդ մեխին էլ ձեռքով խփեմ: Նման դեպքերում սովորաբար բռնցքահարություն է սկսվում, բայց դե այս անգամ դիմացս աղջիկ էր, այնպես որ ինձ զսպեցի: Ավելորդ էլ է ասել, որ գեղեցիկ տրամադրությունս միանգամից հօդս ցնդեց ու ես մեկեն սթափվեցի…
Ստոպ-կադրի ավարտ:

…- Լավ, լավ, հաշվի վախեցա, էլ չեմ զանգի,- թեթևակի ծիծաղելով զարգացող իրավիճակի վրա` շարունակեցի խոսակցությունը ես:
- Սա¯ա¯ա¯ղին ոտի կհանեմ,- չէր հանգստանում ձայնը հեռախոսի մյուս կողմում,- սա¯ա¯ղին… դու դաժե չես պատկերացնում` ինչ կլինի…
- Արդեն պատկերացնում եմ, Շուշանիկ ջան, պատկերացնում եմ, էլ չեմ զանգի, խոստանում եմ,- մի պահ պատկերացրեցի այն նուրբ ու հմայիչ դիմագծերը, որոնք հիմա աղճատվել էին նեղմիտ ուղեղից, բացարձակ անդաստիարակությունից ու դատարկ փառասիրությունից, ինձնից անկախ մռայլվեցի հերթական այս պատրանքի ցրման կապակցությամբ ու շարունակեցի,- չեմ զանգի, խոստանում եմ, չեմ զանգի, հաշվի՝ վախեցա…

16:55 (“Մեկ ժամ”-ի ավարտը)

- Բանա եղե՞լ, ապե,- հարցրեց Կարենը, որը հեռախոսս անջատելու հենց վերջին պահին մտավ սենյակ ու տեսավ մռայլված դեմքս:
- Չէ¯է,- ծիծաղեցի ես,- ուղղակի գրպանիս անկյունում մի հատիկ արևածաղիկ էր մնացել, որոշել էի չրթել: Չես էլ պատկերացնի՝ ինչ զզվելի էր: Մինչև հիմա բերանումս նմշահամ է մնացել: Իսկ արտաքինից ինչ լավն էր, է, հեչ կասեի՞ր…

Մեկ ժամ, շատ է ու քիչ, կարճ է ու… երկար: Մեկ ժամ, զարմանալի մի ժամանակահատված, որը մեկ ակնթարթի պես կարող է թռչել սիրածդ կնոջ գրկում, բայց միաժամանակ կարող է նաև դաժան անվերջություն պես կախվել վրադ` նույն այդ կնոջը սպասելիս: Ժամ, մեկ ժամ, մարդկային օրվա չափման սովորական մի միավոր, ժամ, մեկ ժամ... երբեմն դու հերիք ես նույնիսկ մեկ ամբողջ մարդ ճանաչելու համար…

Երևան
11.05.2010 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 33 ]  На страницу Пред.  1, 2, 3  След.

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB