Военно-исторический форум

Добро пожаловать на форум военной истории
Текущее время: 23 апр 2018, 05:07

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]


google-site-verification: googled222e2bf1c5c3655.html

Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 136 ]  На страницу Пред.  1 ... 6, 7, 8, 9, 10
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 10 сен 2016, 23:03 
Не в сети
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 23538
Откуда: Армения, Ереван
Очков репутации: 13

Добавить очки репутацииУменьшить очки репутации
Ниже предлагается отрывок из книги "Военная Летопись армянского народа, Книга 1", посвященной битве у Арацани 68 года д.н.э.

68 սեպտեմբերի 15 – Արածանու ճ-մ (Արարատ, Բագրևանդ գավառ, Արածանի գետի 3 ակունքային վտակների միավորման տեղից մի քանի կմ արևելք, արևելյան ակունքային վտակի հյուսիսային ափին)

Ծանր արշավանքից հետո Լուցիոս Լուկոլլոսի գլխավորած հռոմեական բանակին (մոտ 100.000) սեպտեմբերի 14-ին այնուամենայնիվ հաջողվեց հասնել Արածանի գետի ակունքներին, որի հետևանքով ուղղակի սպառնալիք կախվեց Արտաշատի (Արարատ, Ոստան Հայոց գավառ, Արաքսի և Մեծամորի միախառնման վայրում) վրա։ Երկրի երկրորդ քաղաքի վրա կախված վտանգը հեռացնելու նպատակով արդեն Արածանիի ակունքներում թշնամուն դիմավորեց արքայից-արքա Տիգրան II Մեծի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 40.000, որից 23.000 ծանր հեծյալ, այդ թվում Մաղխազական գունդը (6.000), 17.000 թեթև հեծյալ, այդ թվում Մարդպետական գունդը (մոտ 10.000)), Ատրպատականի (մոտ 8.000) և Իբերիայի (մոտ 7.000) թագավորությունների միացյալ հեծելազորային բանակը։ Ընդ որում Հայոց արքան իր հետևազորը (70.000) թողել էր թիկունքում` Արտաշատի շրջակայքում, քանի որ նախատեսել էր կիրառել մարտավարման սկյութական ձևը և թշնամուն ջախջախել միայն հեծելազորային ուժերով։

Սեպտեմբերի 15-ի առավոտյան մարտադաշտում Հայկական բանակի բացակայության պայմաններում հռոմեական բանակը դուրս եկավ իր ամրացված ճամբարից և ընդունեց հետևյալ մարտակարգը։ Աջում և կենտրոնում տեղավորվեցին լեգեոներները` շախմատաձև դասավորված կահորտներից կազմված երեք իրար հաջորդող շարքերով, ձախի առաջին շարքում տեղաբաշխվեցին Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը, իսկ ձախի երկրորդ շարքում դիրքեր գրավեց դաշնակիցների հետևազորը։

I փուլ – Մարդպետական գնդի, ինչպես նաև իբերական և ատրպատականական թեթև հեծյալ նետաձիգները, դուրս գալով բլուրների հետևից, հարձակվեցին թշնամու կենտրոնի լեգեոներների, ինչպես նաև ձախում տեղավորված գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորի վրա։ Սակայն կարճատև մարտից հետո, իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, Մեծ Հայքի և դաշնակից թեթև հեծելազորը, ցրվելով ճակատից աջ ու ձախ ուղղությամբ, սկսեց կանխամտածված փախուստ իրականացնել` իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը։ Խանդավառված իր այս կեղծ հաջողությունից` հռոմեական հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին և շուտով հեռացավ ու կտրվեց իր հիմնական բանակից։

II փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց` ազատված տարածության վրա, իր 72-ամյա արքա-զորապետ Տիգրանի անձնական ղեկավարությամբ հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամուն և լիովին ոչնչացրեց նրան։

III փուլ – Հռոմեական լեգեոնները փորձեցին օգնության հասնել իրենց ջախջախվող հեծելազորին, սակայն, մինչ նրանք կհասնեին ընդհարման վայր, վերջինս, որպես մարտավարական որակ, արդեն դադարեց գոյություն ունենալ։

IV փուլ – Հայոց ծանր հեծյալները, թողնելով նիզակները, թրերն ու տապարները և անցնելով նետ ու աղեղի, շեղընթաց գրոհ սկսեցին նոր վայրում դիրքավորված լեգեոնների վրա, որի ընթացքում նրանց միացավ նաև մարտադաշտ վերադարձած թեթև հեծելազորը։ Մեծ Հայքի թագավորության և դաշնակից բանակի հեծյալները սկսեցին շեղընթաց սուրալ թշնամու առջևից` նետերի տարափ տեղալով վերջինիս վրա։ Ընդ որում թշնամու ռազմիկների հոծ շարքերի առկայությունը հնարավորություն չէր թողնում վրիպելու և վերջիններիս չէր փրկում նույնիսկ հզոր վահանափակը, քանի որ նետերը հաճախ միջնաթափանց ծակում էին վահաններն ու զրահները։ Բացի այդ արձակված նետերը թեքված ճանկերով էին և թունավոր, որի հետևանքով նույնիսկ վիրավորները, թեև մի քիչ ուշ, սակայն անխուսափելիորեն մահանում էին։ Իր հերթին հեծելազորի լիակատար բացակայությունը թշնամու բանակին հնարավորություն չէր թողնում որևէ ակտիվ դիմադրություն կազմակերպել և լեգեոներներին փաստորեն ոչինչ չէր մնում անելու, քան, պասիվ դիմադրելով ու աստիճանաբար նահանջելով, վերադառնալ սեփական ճամբարը։ Այս նահանջի ընթացքում Տիգրան Մեծի հեծելազորը բազմիցս կրկնեց իր շեղընթացը և, այն բանից հետո, երբ թշնամին պատսպարվեց ճամբարում, հեռացավ մարտադաշտից։

Մեծ Հայքի թագավորության բանակը կորցրեց մոտ 500, դաշնակիցները` մոտ 100, թշնամին` մոտ 20.000 զինվոր։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Профиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую тему Ответить на тему  [ Сообщений: 136 ]  На страницу Пред.  1 ... 6, 7, 8, 9, 10

Часовой пояс: UTC + 4 часа [ Летнее время ]



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB