Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 10 из 10   [ Сообщений: 146 ]
На страницу Пред.  1 ... 6, 7, 8, 9, 10
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 02 мар 2020, 12:08 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Այս ճակատամարտի մասին շատերս գիտենք, դրա համար երկար նախաբան չեմ գրի։ Ուղղակի ֆիքսենք, որ սա կանոնավոր բանակի կողմից «սկյութական մարտաձևի» կիրառման գործնականում առաջին օրինակն է :)

Եվ այսպես...


Մ.թ.ա. 68 սեպտեմբերի 15 – Արածանիի ճ-մ (Արարատ, Բագրևանդ գավառ, Արածանի գետի 3 ակունքային վտակների միավորման տեղից մի քանի կմ արևելք, արևելյան ակունքային վտակի հյուսիսային ափին)

Ծանր արշավանքից հետո Լուցիոս Լուկոլլոսի գլխավորած Հռոմեական Հանրապետության բանակին (մոտ 110.000, այդ թվում Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալաթական, թրակիական և բյութանիական հեծյալներ) սեպտեմբերի 14-ի երեկոյան, այնուամենայնիվ, հաջողվեց հասնել Արածանի գետի ակունքներին, որի հետևանքով ուղղակի սպառնալիք կախվեց Արտաշատի (Արարատ, Ոստան Հայոց գավառ, Արաքսի և Մեծամորի միախառնման վայրում) վրա: Արդյունքում, նպատակ ունենալով հեռացնել երկրի երկրորդ քաղաքի վրա կախված վտանգը, Արածանիի ակունքներում թշնամու բանակին դիմավորեց Տիգրան II Մեծի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 40.000 ռազմիկ, որից 23.000 ծանր հեծյալ, այդ թվում Մաղխազական գունդը (6.000 ռազմիկ), 17.000 թեթև հեծյալ, այդ թվում Մարդպետական գունդը), ինչպես նաև Ատրպատականի (մոտ 8.000) և Իբերիայի (մոտ 7.000) թագավորությունների միացյալ հեծելազորային բանակը, ընդ որում Հայոց արքան իր հետևազորը (70.000) թողել էր թիկունքում` Արտաշատի շրջակայքում, քանի որ նախատեսել էր կիրառել մարտավարման սկյութական ձևը և թշնամու բանակին ջախջախել միայն հեծելազորային ուժերով: Արդյունքում սեպտեմբերի 15-ի առավոտյան մարտադաշտում Հայկական բանակի բացակայության պայմաններում Հռոմեական Հանրապետության բանակը դուրս եկավ ամրացված ճամբարից և մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը, իսկ երկրորդ շարքում՝ հետևակը:

I փուլ – Մարդպետական գնդի, ինչպես նաև Իբերիայի և Ատրպատականի թագավորությունների միացյալ բանակի թեթև հեծյալները, դուրս գալով ավելի արևելք տեղաբաշխված բլուրների հետևից, հարձակվեցին թշնամու բանակի հեծելազորի վրա: Կարճատև մարտից հետո, սակայն, իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, դաշնակից թեթև հեծելազորը, ցրվելով ճակատից աջ ու ձախ ուղղությամբ, սկսեց փախուստ ձևացնելով կանխամտածված հետ քաշվել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Իր հերթին, խանդավառված այս կեղծ հաջողությունից, Հռոմեական Հանրապետության բանակի հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին, ինչի արդյունքում շուտով հեռացավ և կտրվեց իր հիմնական բանակից:
II փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց` ազատված տարածության վրա, Տիգրան II Մեծի անձնական ղեկավարությամբ հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամու հեծելազորին՝ ըստ էության ոչնչացնելով այն:
III փուլ – Լեգեոնները փորձեցին օգնության հասնել սեփական ոչնչացվող հեծելազորին, սակայն, մինչ նրանք ընդհարման վայր կհասնեին, վերջինս, որպես մարտավարական որակ, ըստ էության արդեն դադարեց գոյություն ունենալ:
IV փուլ – Օրվա երկրորդ կեսին Տիգրան II Մեծի ծանր հեծյալները, թողնելով նիզակները, թրերն և տապարները ու անցնելով նետերին և աղեղներին, շեղընթաց գրոհ սկսեցին նոր վայրում դիրքավորված լեգեոնների վրա, ինչի ընթացքում նրանց միացավ նաև մարտադաշտ վերադարձած թեթև հեծելազորը: Դաշնակից բանակի հեծյալները սկսեցին շեղընթաց սուրալ թշնամու բանակի շարքերի առջևից` նետերի տարափ տեղալով վերջինիս վրա։ Արդյունքում թշնամու մարտակարգում ռազմիկների հոծ շարքերի առկայությունն ինքնին հնարավորություն չէր թողնում վրիպելու, ընդ որում թշնամու ռազմիկներին չէր փրկում նույնիսկ հզոր վահանափակը, քանի որ արձակված նետերը հաճախ միջաթափանց ծակում էին վերջիններիս վահաններն ու զրահները և, բացի այդ, դրանք թեքված ճանկերով էին ու թունավոր, որի հետևանքով նույնիսկ վիրավորները, թեև մի քիչ ուշ, սակայն դեպքերի մեծ մասում անխուսափելիորեն մահանում էին: Իր հերթին հեծելազորի լիակատար բացակայությունը թշնամու բանակին հնարավորություն չէր թողնում որևէ ակտիվ դիմադրություն կազմակերպել և լեգեոններին փաստորեն ոչինչ չէր մնում անելու, քան, պասիվ դիմադրելով ու աստիճանաբար նահանջելով, վերադառնալ սեփական ճամբար: Այս նահանջի ընթացքում ևս Տիգրան II Մեծի հեծելազորը բազմիցս կրկնեց իր շեղընթացը և, այն բանից հետո, երբ թշնամին պատսպարվեց ճամբարում, հեռացավ մարտադաշտից:

Մեծ Հայքի թագավորության բանակը կորցրեց մոտ 500, դաշնակիցները` մոտ 100, թշնամին` մոտ 30.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 25 авг 2020, 21:55 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հայ-Հռոմեական պատերազմ: Արածանի: Մաս 2: Հայ-Հռոմեական պատերազմի երկրորդ փուլը՝ Արածանիի ճակատամարտ և պայքարը Արտաշատի համար:

Արման Բայրամյանի հետ շարունակում ենք դիտարկել մեր պատմական ճակատամարտերը: Այս ճակատամարտի մասին համեմատաբար քիչ է խոսվել, ինչը լուրջ բացթողում է: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ սա նստակյաց ժողովրդի ռազմական մեքենայի կողմից «սկյութական մարտաձևի» կիրառման առաջին և փայլուն օրինակն է: Սրանից 15 տարի հետո նույն այս բանը Մարկոս Կրասոսի գլխին արդեն պարթևներն արեցին Խառանի պատերի տակ...

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 14 сен 2020, 10:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
…Մ.թ.ա. 69 թ-ի աշնանը Տիգրանակերտի համար մղվող մարտերը ավարտվեցին անհաջողությամբ և քաղաքն ի վերջո ընկավ, սակայն մի կողմից դա ԷԺԱՆ ԳԻՆ ՉԱՐԺԵՑԱՎ հակառակորդին, իսկ մյուս կողմից էլ Հայոց արքայի ձեռնարկած միջոցառումները նույն այս ժամանակ այնուհանդերձ տվեցին իրենց սպասելի պտուղները, ինչի արդյունքում, չնայած դաշտային բաց ճակատամարտում կրած անհաջողությանը ու մայրաքաղաքի կորստին, արդեն տարվա վերջին Տիգրան II Մեծի հրամանի տակ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ ԷՐ 100.000 ռազմիկի կազմով մարտունակ և բավականին ուժեղ մի բանակ։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև սկիզբ առնող ձմեռը՝ Լուցիոս Լուկուլլոսը պատերազմական գործողությունների հետագա վարումը հետաձգեց մյուս տարվան, ընդ որում հայերը ևս, որոնք հստակորեն գիտակցում էին, որ ժամանակն արդեն իրենց օգտին է աշխատում, չվերսկսեցին դրանք։

Այս առումով հարկ է նշել, որ իր իսկ կողմից շահած հաղթանակից հետո Լուցիոս Լուկուլլոսն ակնհայտորեն հույս ուներ ձեռքում ունենալ մի իրավիճակ, երբ կրած անհաջողությունից հետո Հայոց արքան բանակցությունների կսկսի, սակայն այդ հույսերն Ի ՎԵՐՋՈ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ։ Արդյունքում, ստիպված լինելով շարունակել սկսած գործը, մ.թ.ա. արդեն 68 թվականի գարնան սկզբին, ոտքի հանելով Տիգրանակերտի մոտակայքում տեղակայված սեփական ռազմական մեքենան, Լուցիոս Լուկուլլոսը նպատակ դրեց գրավել Մեծ Հայքի թագավորության մյուս մայրաքաղաքն ի դեմս Արտաշատի՝ ցանկանալով գոնե այդ ճանապարհով կոտրել Հայոց արքայի համառությունը և ստիպել վերջինիս բանակցել։ Ի պատասխան սրա՝ Տիգրան II Մեծը որդեգրեց անկանոն մարտերով հակառակորդին հյուծելու և հետո նոր միայն վճռական մարտ տալու մարտավարություն, որն արդյունքում իրեն լիովին արդարացրեց՝ էականորեն դանդաղեցնելով հակառակորդի բանակի առաջխաղացման ընթացքը և զգալի կորուստներ արժենալով վերջինիս։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

68 մայիս – Տարոնի ճ-մ

Մ.թ.ա 68 թ-ի մարտին Լուցիոս Լուկուլլոսի գլխավորությամբ Տիգրանակերտից դեպի արևելք, իսկ հետո արդեն դեպի հյուսիս-արևելք արշավող Հռոմեական հանրապետության բանակը (մոտ 135.000, այդ թվում Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալլական, թրակիական և բյութանիական հեծյալներ) Բաղեշ (Աղձնիք, Սոլնոձոր գավառ, Ձորա պահակ լեռնանցքում, Վանա լճից մոտ 18 կմ հարավ-արևմուտք) -Տարոն երթուղով մոտեցավ Միհրդատ VI Եվպատորի գլխավորած Հայկական ծանր հետևակի և հեծելազորի բանակատեղիին (մոտ 20.000)՝ ի վերջո պաշարելով այն:
I փուլ – Հռոմեական հանրապետության բանակը անցավ հարձակման, սակայն Հայկական բանակը համառորեն հետ մղեց վերջինիս բոլոր գրոհները:
II փուլ – Տիգրան II Մեծի գլխավորած Հայկական թեթև հետևակը և հեծելազորը թիկունքից հարվածեցին Հռոմեական հանրապետության բանակին և, խուճապի մատնելով վերջինիս, հնարավորություն ընձեռեցին պաշարվածներին հեռանալ:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 2.000 զինվոր:

Անհաջողություն կրելով Տարոնում՝ մ.թ.ա. 68 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր Հռոմեական հանրապետության բանակը շարունակեց իր ԴԱՆԴԱՂ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ Տարոն-Հարք-Կորի-Ապահունիք-Արածանի գետի հուն-Բագրևանդ երթուղով` ողջ երթուղու երկայնքով թողնելով կայազորներ և ենթարկվելով Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 30.000) անկանոն հարվածներին: Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ խորհրդահայ պատմագիտության կողմից համարյա ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, որ, մայիսին մտնելով Տարոն, Հռոմեական հանրապետության բանակը միայն սեպտեմբերի կեսերին հասավ Բագրևանդ։

Խնդիրը կայանում է նրանում, որ, փաստորեն, Հռոմեական հանրապետության բանակը արդյունքում մոտ չորս ու կես ամսում անցավ ընդամենը միայն մոտ 220 կմ, ինչը իր ժամանակվա Հռոմեական հանրապետության բանակի համար մարտարշավի ԽԻՍՏ ՑԱԾՐ ՏԵՄՊ ԷՐ, քանի որ այդ ժամանակաշրջանում վերջինս ի վիճակի էր շարժվել միջինը օրական 25, արագացված երթով` 30, իսկ սրընթաց երթով` 45 կմ արագությամբ: Այս հանգամանքը մեզ համար կարևորվում է նախ նրանով, որ ցույց է տալիս, թե Մեծ Հայքի թագավորության բանակը ինչ աստիճանի համառ դիմադրություն էր ցույց տալիս հակառակորդին, և հետո մեզ հիմք է տալիս ենթադրություն անելու առ այն, որ գուցե Հռոմեական հանրապետության բանակը, կրելով կորուստներ, ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ ԿԱՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐՋԻՆՍ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՐԻՑ Է ՍԿՍԵԼ ԱՐՇԱՎԱՆՔԸ՝ մի հանգամանք, որի մասին հռոմեական գոռոզ զորավարի զեկուցագրերի վրա հիմնվող հունահռոմեական պատմիչներն ուղղակի «մոռացել» են նշել: Այսպես թե այնպես, սակայն արդեն աշնան սկզբին Մեծ Հայքի թագավորության տարածքում խորացող Հռոմեական հանրապետության բանակը հասավ Արարատ նահանգի կենտրոնական հատվածին, որտեղից արդեն հեռու չէր նաև Արտաշատը։ Արդյունքում Տիգրան II Մեծը որոշեց ի վերջո վճռական մարտ տալ հակառակորդին։

Մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 14-ի աշնանային օրը վերջանում էր և լեգեոներները տեղավորվում էին իրենց ճամբարում: Առջևում մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 15-ն էր, որին վիճակված էր լինելու ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ գրվել հայ ժողովրդի ռազմական պատմության մեջ՝ պարտության հազվադեպ օրերից մեկը դառնալով ուշ հանրապետական շրջանի Հռոմի պատմության մեջ…

Изображение
Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 19 сен 2020, 17:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 15-ի Արածանիի ճակատամարտը միակը չէր, որտեղ Հայոց բանակը կիրառեց «սկյութական մարտավարությունը»: Ահա ևս մեկ օրինակ, ավելի քան 100 տարի անց՝ խոսքը վերաբերում է դեպի Մեծ Հայքի թագավորության տարածք Դոմիցիանոս Կորբուլոնի արշավանքի ամենասկզբում տեղի ունեցած իրադարձությանը:

58 գարուն – Բասենի ճ-մ

Մեծ Հայքի թագավորության գահին Տրդատ I-ի հաստատվելը խորը անհանգստություն առաջացրեց պաշտոնական Հռոմում, որը, չկարողանալով իրավիճակը փոխել «դաշնակից և բարեկամ»-ների ուժերով, դիմեց ավելի լուրջ միջոցների: Արդյունքում Դոմիցիանոս Կորբուլոնի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 100.000) Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Դերջան երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով նահանջող Հայկական բանակի (մոտ 30.000, այդ թվում Մարդպետական գունդը) անկանոն հարվածներին, ճամբարեց Բասենի դաշտում: Տեղեկանալով այդ մասին՝ Տրդատ I-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի հեծելազորը (մոտ 30.000) մոտեցավ թշնամու բանակի ճամբարին:
I փուլ – Հայկական բանակի թեթև հեծյալ նետաձիգները հարձակվեցին թշնամու բանակի հեծելազորի վրա: Կարճատև մարտից հետո, սակայն, իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, Հայկական թեթև հեծելազորը, ցրվելով ճակատից աջ ու ձախ ուղղությամբ, սկսեց փախուստ ձևացնելով կանխամտածված հետ քաշվել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Իր հերթին, խանդավառված այս կեղծ հաջողությունից, Հռոմեական հանրապետության բանակի հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին, ինչի արդյունքում շուտով հեռացավ և կտրվեց իր հիմնական բանակից:
II փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց` ազատված տարածության վրա, հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամու հեծելազորին՝ ըստ էության ոչնչացնելով այն:
III փուլ – Հռոմեական կայսրության բանակի լեգեոնները, զգուշանալով առաջ շարժվել և օգնության հասնել սեփական հեծելազորին, արագորեն վերադարձան սեփական ճամբար:

Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 5.000 զինվոր:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 07 дек 2021, 12:58 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Изображение
Ход битвы

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 12 июл 2022, 10:44 
Аватара пользователя

Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Сообщений: 7517
Lion писал(а):
герцог фридландский писал(а):
Лукулл отступил совсем по другим причинам и если на то уж пошло, то Митридат сыграл в этом свою роль.


Сильное сопротивление армян не в счет, лишенное своего царства действия Митрдата, который вышел в тыл Лукулла с войсками того же Тиграна... внезапно в счет?

Цитата:
Ни одно из описаний этого сражения не дает нам права считать его разгромным для римлян.


Учите матчасть -

Кассий Дион,2 кн. 36, гл. 4-5:

Поход свой Лукулл предпринял в середине лета того же года (так как наступать весною на неприятельскую страну было невозможно из-за холодов) и разорил известные части страны, чтобы заставить варваров оказать сопротивление и вступить с ним в войну. Когда же они вовсе не двинулись с места, то он сам пошел на них.

Во время этого наступления неприятельская конница сильно потеснила римскую, но никто из них не вступал в рукопашный бой с пехотинцами, а, наоборот, они тотчас же отступали каждый раз, как только Лукулл в помощь своим всадникам высылал щитоносцев. Несмотря на это, враги не понесли никакого ущерба и, поворачиваясь, стреляли из луков в преследовавших их врагов, многих тут же убивали, многим же наносили ранения. Раны были тяжелые и с трудом поддавались лечению, так как стрелы были с двумя концами, причем оба эти конца примыкали друг к другу таким образом, что причиняли быструю смерть как в том случае, если они оставались в ране, так и в том случае, если их извлекали. Происходило же это от того, что второй железный конец стрелы, который никак нельзя было вынуть, оставался в теле
".

Это Вам Карры за 15 лет до этого и лишь счастье Лукулла, или его ум, что он решил отступить, пряму из ворот Арташата.
Ну, Митридата Вы напрасно принизили, и никакого разгрома там нет. Армяне избегали ближнего боя, так как после тумаков полученных у Тигранокерта хорошо знали, что им с римлянами не совладать.

_________________
"Однажды ночью мы внезапно обрушимся на вас!"
Р.Т. Эрдоган


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 12 июл 2022, 11:09 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
В указанный период армия Рима составляло ок. 600.000 человек, 200.000 человек было на востоке и ок.150.000 приняло участие в походе Лукулла. После неудачной битвы у Тигранокерта армия Тиграна составляло максимум 100.000 человек, при том римская армия была более универсальной. С этой точки зрения думаю стратегия была выбрана верна, что в итоге привела к отступлению Лукулла.

Что касается Митрдата - к времени похода Лукулла он уже был царем без царства и всецело зависел от военных поставок Тиграна. Свое царство-то он отбил с помощью армян,ч то уж говорить.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 12 июл 2022, 11:22 
Аватара пользователя

Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Сообщений: 7517
Lion писал(а):
В указанный период армия Рима составляло ок. 600.000 человек, 200.000 человек было на востоке и ок.150.000 приняло участие в походе Лукулла. После неудачной битвы у Тигранокерта армия Тиграна составляло максимум 100.000 человек, при том римская армия была более универсальной. С этой точки зрения думаю стратегия была выбрана верна, что в итоге привела к отступлению Лукулла.

Что касается Митрдата - к времени похода Лукулла он уже был царем без царства и всецело зависел от военных поставок Тиграна. Свое царство-то он отбил с помощью армян,ч то уж говорить.
Факт что разгрома то и не было. Армяне опасались вступать в ближний бой с Римом.

_________________
"Однажды ночью мы внезапно обрушимся на вас!"
Р.Т. Эрдоган


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 12 июл 2022, 11:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
А кто говорил, что изюминка именно в "ближнем бою", важен разгром - потомку селджуков мне это ли говорить?! Тигран создал условия, путем активной обороны и стратегических маневров, заставить Лукулла отступить, при том Лукулл в общем еще сохранял численный перевес.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 12 июл 2022, 14:05 
Аватара пользователя

Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Сообщений: 7517
Lion писал(а):
А кто говорил, что изюминка именно в "ближнем бою", важен разгром - потомку селджуков мне это ли говорить?! Тигран создал условия, путем активной обороны и стратегических маневров, заставить Лукулла отступить, при том Лукулл в общем еще сохранял численный перевес.
Ни одно сражение не заканчивалось обстрелом. В конце всегда следовал таранный удар. На что катафрактам тяжелые доспехи и копья?

_________________
"Однажды ночью мы внезапно обрушимся на вас!"
Р.Т. Эрдоган


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва у Арацани: О чем не любили говорить римские историки
СообщениеДобавлено: 12 июл 2022, 20:49 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Скифы заставили отступить Дария I без "таранного удара".

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 10 из 10   [ Сообщений: 146 ]
На страницу Пред.  1 ... 6, 7, 8, 9, 10



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB