Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 29 из 30   [ Сообщений: 438 ]
На страницу Пред.  1 ... 26, 27, 28, 29, 30  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 23 ноя 2018, 23:48 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
777sergey777 писал(а):
Кто докажет эту истину?Хоренский и его колеги не в счёт.


А почему вдруг так? Что за дискриминация? Чем Хоренаци плох и не подходит по теме?

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 24 ноя 2018, 11:08 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 7990
Никакой дискриминации.Просто читаешь церковников и их описания о мученьях св.Грикора,св.Геворика,св.Шушаник и диву даёшься как человек не умирал от этих пыток((((

На лицо в них наглая и безбожная ложь)))
Путь к Богу через ложь это дух лукавого)))

Поэтому им верить нельзя)))
Поэтому у Хоренского Мамикон это китаец,Арцруни это ассириец,Багратуни это еврей,Аршакуни это парфян-иранец с Туранских степей)))

Вы ,Лион можете им верить,в я не верю .Это моё право.Для меня это сказульники-мешают 50% правды с 50% своих сказулек.Поэтому они не в курсе о завоеваниях Тиграна второго и его победителе ромейца Помпеее.
Только неграмотный сказульник мог не знать имени Помпей.(((

Он вообще не читал серьёзных эллинских,ромейских авторов по древней истории.Это сразу бросается в глаза.

У Хоренского даже нету уровня Амиан Марцелин -ромея жившего в 4 веке н.э.

Читаешь Марцелина и удивляешься грамотности и реальности его писанины.А у Хоренского всё не так.Марцелин вояка выходяший из дому и многое повидавший по жизни.А Хоренский видно это чел не выходящий из своего монастыря дальше радиуса 10-20 км.

Этот страный чел даже ни словом не обмолвился о восстаниях 420-450 годы н.э.
Короче сказульник без серьёзных академических знаний географии и истории для своего времени.

Был бы он уровня по способностям писателя и знаниям истории и географии Марцелино,можно было б верить его писанине.А так -сказулек 50% и всему верить нельзя.
Пишет как неуч без академических знаний-одним словом сказульник.
Нету никакой дискриминации-чисто профессиональный подход.)))

Кто прочтёт Аммиан Марцелино ,а потом Хоренского тот поймёт чем реальный историк отличается от сказульника((((

Лион верьте Хоренскому сколько Вам хочется,а меня увольте от этой пытки -верить сказульникам от лукавого .Бог не любит лукавых сказульников-ему более по душе Марцелинские честные писанины)))


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 24 ноя 2018, 11:47 

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 280
777sergey777 писал(а):
Лион верьте Хоренскому сколько Вам хочется,а меня увольте от этой пытки -верить сказульникам от лукавого .Бог не любит лукавых сказульников-ему более по душе Марцелинские честные писанины)))



Подобно многим другим авторам античной эпохи, Аммиан Марцеллин оставил о себе достаточно скудную информацию, содержащуюся в его единственном дошедшем до нас сочинении. Другими источниками, из которых можно извлечь сведения о жизни и творчестве Аммиана, являются письма двух его современников — известного греческого ритора Либания[3] и римского общественного деятеля и оратора Квинта Аврелия Симмаха[4].


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 01 июн 2019, 23:18 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
Реконструкция цитадели арцахского Тигранокерта, находится у развалин современного Агдама.

Не путать с столицей Тигранa II Великого. Армянский владыка, как в свое время Алесандр Великий, основал ряд городов в своей империи под своим именем

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 25 авг 2019, 11:10 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
Изображение
Цитадель Арташата

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 28 авг 2019, 02:59 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 398
Это за Хор Вирапом?


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 29 авг 2019, 02:15 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
Да.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Империя Тиграна Великого
СообщениеДобавлено: 24 фев 2020, 12:52 

Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Сообщений: 280
Империя Тиграна 2 Великого (70 год д.н.э.)Изображение


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 27 июн 2020, 12:44 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
Մ.թ.ա. 95 թվականին իր մահկանացուն կնքեց Մեծ Հայքի թագավորության արքա Տիրան I-ը (մ.թ.ա. 116-95), որի խաղաղ և ռազմաքաղաքական էական իրադարձություններից գործնականում զուրկ գահակալման շրջանը, կարծես, լուռ նախերգանքն էր բուռն իրադարձություններով լի գահակալման այն շրջանին, որը բաժին էր ընկնելու նրա որդի և հաջորդ Տիգրան II Մեծին։

Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան II Մեծը նույնիսկ ամենևին էլ մեծամասշտաբ անձանց պակաս չունեցող մեր պատմության մեջ իսկ բացառիկ մի անձնավորություն է, ընդ որում վերջինիս ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ պայմանավորվում է այս տիրակալի ամենից առաջ ռազմաքաղաքական ձեռքբերումներով, սակայն ամենևին էլ չի սահմանափակվում դրանով։ Տիգրան II Մեծն իրենից ներկայացնում էր բացառիկ խելքի և խորաթափանցության, քաղաքական զարգացումների գնահատման անչափ սուր ընկալման, զորավարական առաջնակարգ ունակությունների, հսկայական եռանդի, երկաթյա կամքի, ինչպես նաև կազմակերպչական մեծ ունակությունների տեր մի անձնավորություն։ Հայոց բացառիկ այս տիրակալը, որը, կարծես թե ԿՐԿՆԵԼՈՎ, իսկ ինչ-որ իմաստով էլ նույնիսկ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՎ Արա III Մեծին, արդյունքում ոչ միայն հսկայական ռազմաքաղաքական վերելքի ապահովեց Մեծ Հայքի թագավորությանը և հայ ժողովրդին, այլև, որ, թերևս, ավելի կարևոր էր, վերջիններիս ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՈՒԺ ԱՊԱՀՈՎԵՑ, ինչը անչափ կարևոր նշանակություն ունեցավ հետագայի համար՝ ըստ էության մեծապես պայմանավորելով հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։

Տիգրան II Մեծի կողմից Մեծ Հայքի թագավորության ԳԱՀԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ երկրի առաջ ծառացած էին մի շարք արտաքին և ներքին հիմնախնդիրներ, որոնք իրենց լուծումներն էին պահանջում։ Իրոք, նույն այս ժամանակ խիստ սրվել էին Իբերիայի թագավորության զառամյալ արքա Փառանջոմի (մ.թ.ա.160-95) հարաբերությունները սեփական իշխանների հետ, ընդ որում վերջինիս ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ԷՐ ամենից առաջ հենց մշակութային կամ նույնիսկ քաղաքակրթական դիմակայության տեսք ստացած քաղաքական հակամարտությունը, երբ երկրում աստիճանաբար ուժեղացող Մեծ Հայքի Արշակունիների ազդեցությունն արտահայտում էին Փառանջոմի դեմ դուրս եկած իշխաններն ի դեմս ավանդականի, իսկ Փառանջոմն ինքն էլ կանգնած էր ավելի հելլենական մշակութային հենքի վրա՝ որոշակիորեն վայելելով Պարթևական թագավորության աջակցությունը։ Իբերիայի թագավորությունում առկա ներքին ներհակությունների որոշակի կրկնությունն էլ նույն այս ժամանակ պետք է որ առկա լիներ նաև Աղվանքի թագավորությունում, սակայն այս մասին մենք որևէ կոնկրետ տեղեկություն առայժմ ՉՈՒՆԵՆՔ։ Ուշագրավ էր դրությունը նաև Մեծ Հայքի թագավորության արևմտյան սահմաններում, որտեղ հասունանում էր Պոնտոսի թագավորության հսկայածավալ պայքարը Հռոմեական հանրապետության դեմ, իսկ ՆԵՐՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ էլ առաջնայինը Ծոփքի թագավորության ժառանգության հարցն էր, քանի որ հենց նույն այս ժամանակ իր մահկանացուն էր կնքել Ծոփքի թագավորության արքա Արտանեսը։ Միաժամանակ, սակայն, առկա էր նաև Կոմագենեի թագավորության խնդիրը, որը սկսել էր աստիճանաբար ենթարկվել Հյուսիսային Միջագետքին մոտեցող Պարթևական թագավորության սպառնալիքներին, ընդ որում հեռավոր հեռանկարում կար նաև Կիլիկիայի խնդիրը, որի լուծումը, զուտ հայկական հողերը միավորելու տեսանկյունից զատ, Մեծ Հայքի թագավորությանը դեպի Միջերկրական ծով նաև ԵԼՔ կապահովեր։ Եվ վերջապես ոչ պակաս կարևոր էր նաև Սելևկյանների թագավորության քաղաքական ժառանգությանը տիրելու հարցը, քանի որ նույն այս ժամանակ թերևս արդեն բոլորի համար պարզ էր, որ այս թագավորության կործանումը մոտ է։

Արդյունքում Մեծ Հայքի թագավորության արքան որոշեց խնդիրների լուծումը սկսել հյուսիսից, մանավանդ օգտվելով այն բանից, որ նույն այս ժամանակ Իբերիայի թագավորության մի շարք առաջատար իշխաններ, գահընկեց հայտարարելով Փառանջոմ արքային, աջակցության համար դիմել էին իրեն՝ Հայոց արքայից խնդրելով իրենց թագավոր կարգել իբերական արքայադստեր հետ ամուսնացած նրա որդի Արշակին։ Որպես հետևանք այս ամենի՝ մ.թ.ա. 95 թվականին Տաշիրի ճ-մ-ում (Գուգարք, Լոռի ամրոցի մոտակայքում) Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 50.000) համառ մարտում ջախջախեց Փառանջոմ արքայի գլխավորած Իբերիայի և Պարթևական թագավորությունների միացյալ բանակին (մոտ 50.000): Արդյունքում Փառանջոմը սպանվեց, Իբերիայի թագավորության ԱՐՔԱ ՀՌՉԱԿՎԵՑ Արշակը` Արշակ I Հայը (մ.թ.ա. 95-68), և Իբերիայի թագավորությունը ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: ՍԿՍՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որի սահմանները հյուսիսում հասան մինչև Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական ու արևելյան հատվածներ:

Մ.թ.ա. 86 թվականի աշնանը Տիգրան II Մեծի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 120.000) և Իբերիայի (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակը Պարթևական թագավորության բանակից (մոտ 50.000) ԳՐԱՎԵՑ Ատրպատականը, Արբելան Նինվեն և Ադրաբանա ամրոցը։ Արդյունքում Պարսկահայք և Փայտակարան նահանգները, ինչպես նաև Վասպուրական նահանգի արևելյան գավառները միացվեցին Մեծ Հայքի թագավորությանը, որից հետո Մեծ Հայքի թագավորությունը սկսեց ընդգրկել Հայաստանի 14 նահանգ և Ծոփք նահանգի գերակշիռ մասը, բացառությամբ Կոմագենե ու Գավրենե գավառների: Միաժամանակ Պարթևական, Ադիաբենեի, Ատրպատականի և Աղվանքի թագավորությունները ընկան Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Հայկական Հինգերորդ գերիշխանության սահմանները արևելքում հասան մինչև Կասպից ծովի արևմտյան, հարավային և արևելյան ափեր, ինչպես նաև Քուշանական թագավորության արևմտյան սահման: Շարունակելով նվաճումները արդեն հաջորդ տարի՝ մ.թ.ա. 85 թվականի գարնանը Հայոց ռազմական մեքենան մտավ նաև Հայոց Միջագետք և Կոմագենե, ինչի արդյունքում Հայոց Միջագետքի ու Կոմագենեի թագավորություններում ամրապնդվեց Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը: Այսպիսով՝ ընդհանուր առմամբ մեկ տարի էլ չտևած հաջող և ոչ այնքան համառ ռազմական գործողությունների արդյունքում Մերձավոր Արևելքում ԱՌԱՋԻՆ ԴԵՐԵՐԻ ՎՐԱ ՀԱՅՏՆՎԵՑ Մեծ Հայքի թագավորությունը, ընդ որում կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ Պարթևական թագավորության նկատմամբ առավելությունն ակնհայտ էր, իսկ հենց վերջերս պաշտոնական Հռոմի դեմ ծանր պատերազմն ավարտած և զգալի կորուստներ կրած Պոնտոսի թագավորությունն ինքն էլ մեծ հաշվով ևս զիջում էր Հայոց թագավորությանը։

«Ասորիքը ազատ շունչ քաշեց…: Նա ունեցավ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ»,- այսպես է բնորոշում քննարկվող ժամանակաշրջանում Հայկական Հինգերորդ գերիշխանության հաստատման հետևանքները և նրա էությունը արևմտյան ծայրահեղ սուբյեկտիվ ու «եվրոպակենտրոնության» ախտով տառապող պատմաբանների մեջ որոշակիորեն երջանիկ բացառություն հանդիսացող Ռեյնաքը` տալով մի գնահատական, որի հետ դժվար է չհամաձայնել:

Ինչպես հարկն է կարգավորելով գործերն Ասորիքում՝ մ.թ.ա. 83 թվականի ամռանը Հայոց տիրակալը դուրս մղեց Հռոմեական հանրապետության կայազորին Սոլեից, որից հետո Հայկական Հինգերորդ գերիշխանության սահմանները արևմուտքում հասան մինչև Պամֆիլիայի արևելք և Կապադովկիայի հարավ։ Ավելին, այդուհետ ընդհուպ մինչև մ.թ.ա. 66 թվականը Կիլիկիայի ծովահենական նավատորմի (1.000 նավ) կազմում գործող ծովահենները (մոտ 30.000) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000), ամուր խարսխակայաններ ունենալով Կիլիկիայում, Միջերկրական ծովում և հարակից ափաշերտում լայն գործունեություն ծավալեցին՝ կողոպտելով 400 քաղաք ու մեծ քանակությամբ նավեր` հսկայական վնաս հասցնելով Հռոմեական հանրապետությանը:

Մ.թ.ա. 66 թվականի ամռանը Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 10.000) անկանոն հարվածների ենթարկվող Պարթևական թագավորության բանակը (մոտ 50.000) գրավեց Կորճայքը, սակայն իրապես ամրանալ Հայոց հինավուրց այս նահանգում Հրահատ III-ի ռազմական մեքենան որևէ կերպ ի վիճակի չեղավ։ Այս ընթացքում մ.թ.ա. 66 թվականի ամռանը Տիգրան II Մեծի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 60.000), Հայոց Միջագետքի (մոտ 5.000), Կոմագենեի (մոտ 5.000), Իբերիայի (մոտ 10.000) և Աղվանքի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը արշավեց դեպի Հյուսիսային Ասորիք, սակայն շուտով սկսվեցին բանակցություններ։ Արդյունքում Մեծ Հայքի թագավորության և Հռոմի միջև Արտաշատում հաշտության պայմանագիր կնքվեց, ըստ որի Հռոմեական հանրապետությունն ու Մեծ Հայքի թագավորությունը ճանաչվեցին միմյանց «դաշնակից և բարեկամ»: Հայկական Հինգերորդ գերիշխանությունը ՎԵՐՋԱՑԱՎ և Մեծ Հայքի թագավորությունից անջատվեցին նրա գերիշխանությունն ընդունած բոլոր երկրները, սակայն Մեծ Հայքի թագավորության կազմում մնացին Հայաստանի 14 նահանգ ու Ծոփք նահանգի գերակշիռ մասը՝ բացառությամբ Մելիտե, Կոմագենե և Գավրենե գավառների:

30 տարի տևած այս ժամանակաշրջանում տեղի ունեցավ Սելևկյանների թագավորության կործանումը, Փոքր Ասիայի հելլենիստական պետությունների անկումը, Պոնտոսի թագավորության հսկայական ձեռքբերումը, ջախջախումը և ոչնչացումը, իսկ Մերձավոր և Միջին Արևելքում առավել ակտիվ սկսեցին գործել գիշատիչ-զավթողական քաղաքականություն վարող Հռոմը, ինչպես նաև ավելի հավասարակշռված վարքագիծ դրսևորող Պարթևական թագավորությունը: Այս պայմաններում ստեղծվեց և անկում ապրեց Հայկական Հինգերորդ գերիշխանությունը, որից հետո Հայաստանը, չնայած արտաքին բացառիկ բարդ քաղաքական զարգացումների, ընդհանուր առմամբ շարունակեց իր բնականոն գոյությունը, իսկ Մեծ Հայքի թագավորությունը շարունակեց մնալ տարածաշրջանային առաջատար ուժերից մեկը:

Այս առումով Տիգրան II Մեծին լավագույններից մեկը բնորոշում է Ռենե Գրոսեն, որը նշում է. «Տիգրանը՝ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՅԴ ՄԵԾ ՏԻՐԱԿԱԼԸ…, անշուշտ, շատ ավելի է արժանի պատմության հիացմունքին, քան նրա ժամանակակից Միհրդատ Եվպատորը, եթե ցանկանաք նկատել, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության հասցրեց իր երկիրը», մինչդեռ Տիգրանն ապահովեց սեփական ժողովրդի հավերժական հարատևումը»…

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 06 сен 2020, 18:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հիմնական խաղացողների ռազմական մեքենաների բնութագիրը «Տիգրանյան դարաշրջանի» սկզբում:

Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում ՊԱՐԹևԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ռազմական մեքենան իր մեջ, ըստ էության, ներառել էր ողջ այն դրականը, որը հասցրել էին մշակել Մեծ տափաստանում միմյանց հետևողականորեն փոխարինող պետական միավորների ռազմական համակարգերը, ընդ որում սրա հետ միաժամանակ նաև պարթևական ռազմական մեքենան, գտնվելով Մեծ տափաստանի և նստակյաց քաղաքակրթությունների հատման յուրօրինակ մի սահմանակետում, իր մեջ ներառել էր բավականին դրական տարրեր նաև նստակյաց պետական միավորների ռազմական համակարգերից։ Արդյունքում Պարթևական թագավորության ռազմական մեքենան, թեև քոչվոր ռազմական մեքենաներին բնորոշ տարրերի զգալի գերակշռությամբ, բայց իր մեջ ՈՒՆԵՐ ՏԱՐՐԵՐ նաև վերջինիս հակոտնյայից, ինչը վերջինիս զգալի ունիվերսալություն էր ապահովում՝ ի համեմատ ինչ-որ տեղ գուցե ավելի հզոր, բայց, ըստ էության, միակողմանի զարգացում ունեցող օրինակ Քուշանական թագավորության ռազմական մեքենայի, որտեղ բնականաբար գերակշռում էր քոչվոր տարրին բնորոշ վարքագիծը։ Պարթևական թագավորության բանակը իդեալում իր կազմում ուներ մոտ 150.000 ռազմիկ, սակայն, հաշվի առնելով այս թագավորության կառուցվածքային թերությունները, կենտրոնական իշխանության ավանդական թուլությունը և տեղայնականության ուժեղ կենտրոնախույս ձգտումները, այս թիվը իրապես մարտադաշտում գործնականում անչափ հազվադեպ էր հաջողվում ապահովել։

ՊՈՆՏՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, որի ռազմական մեքենայում, համադրված արևելյան պայմանների հետ, իր հետագա զարգացումը ստացավ հելլենական ռազմական մեքենան, ի սկզբանե տարածքային բավականին սահմանափակ հնարավորություններ ուներ և, արդյունքում, բնականաբար սահմանափակ էին նաև բանակային թվաքանակ ապահովելու վերջինիս հնարավորությունները։ Այնուհանդերձ կոնկրետ հենց մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Միհրդատ VI Եվպատորը, գործի դնելով նյութական զգալի միջոցներ, ի վիճակի էր մարտադաշտ հանել իր կազմի ճնշող մեծամասնությամբ Պոնտոսի թագավորության սահմաններից դուրս վարձած վարձկան ռազմիկների զգալի մի քանակություն՝ որոշ դեպքերում ապահովելով մոտ 300.000 ռազմիկի առկայությունը։ Այս ամենով հանդերձ հարկ է նշել, սակայն, որ նման թվաքանակ ապահովելը Պոնտոսի տիրակալի համար ամեն դեպքում հնարավոր էր լինում ՄԻԱՅՆ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՎ և պատերազմի համեմատականորեն սահմանափակ թատերաբեմում, ընդ որում իր հիմնական մասով վարձկաններից կազմված բանակը բնականաբար ուներ իրեն բնորոշ թերությունները, որոնցից գլխավորն այն էր, որ առանձնակի եռանդ չդրսևորող վարձկանները հավատարիմ էին միայն հաջողության պարագայում, իսկ ռազմական գործողության վերջնարդյունքն էլ նրանց մեծապես չէր հետաքրքրում: Այսպիսով՝ Միհրդատ VI Եվպատորի ռազմական մեքենան ԲԻԶՆԵՍ-ՊԱՏԵՐԱԶՄԻ հելլենականացված մոդելի բյուրեղացված ներկայացումն էր՝ իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ։ Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նաև ավելացնել, որ Պոնտոսի թագավորության ռազմական մեքենայի կազմում իր ուրույն, իսկ սեփական մարտական հատկանիշներով էլ նույնիսկ անկրկնելի դեր ուներ Փոքր Հայքի թագավորության բանակը և վերջինիս հատկապես հեծելազորը, ընդ որում վերջինս, բանակային ընդհանուր համակարգում լինելով համեմատականորեն փոքրաթիվ, զուտ նյութական օգուտի համար պայքարող վարձկաններին հաջողությամբ հակադրում էր սեփական ավանդական հավատարմությունը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 06 сен 2020, 18:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ռազմական մեքենայի կապակցությամբ վերևում արդեն նշվեց, որ վերջինիս բանակային մեխանիզմը հաջողությամբ կիրառում էր ֆալանգային մարտավարության հետագա և ավելի զարգացած տարատեսակը հանդիսացող լեգեոնային մարտավարությունը, որն ավելի ճկուն և ունիվերսալ մի երևույթ էր: Միաժամանակ հարկ է նշել, որ նույն այս ժամանակաշրջանում, հավասար համեմատական նոր տարածքների նվաճման, անշեղորեն աճում էր նաև Հռոմեական հանրապետության բանակի թվաքանակը և, եթե մ.թ.ա. II դարի սկզբում այն իր կազմում ուներ մոտավորապես 200.000 ռազմիկ, ապա արդեն դարի վերջում այս թիվը սկսեց մոտենալ 300.000-ի, հաջորդ դարում այն ավելի էր աճելու՝ հասնելով 400.000-ի, իսկ դարի երրորդ քառորդում էլ ընդհուպ մոտենալու էր 600.000-ի։ Իրոք, այն բանից հետո, երբ ավարտվեց Դաշնակցային պատերազմը (մ.թ.ա. 91-88), որի արդյունքում Ապենինյան թերակղզու բնակչությունն, ըստ էության, ստացավ նույն այն իրավունքները, ինչ բուն Հռոմ քաղաքի բնակչությունը, հնարավորություն առաջացավ Հռոմեական հանրապետության բանակային մեքենայի կազմում մասսայականորեն ընդգրկել նաև վերջինիս ներկայացուցիչներին, ինչը կտրուկ ավելացրեց հանրապետության ռազմական մեքենայի թվակազմը։ Պարզության համար նշենք, որ Դաշնակցային պատերազմում Հռոմի դեմ ելած դաշնակիցների ուժերն ընդհանուր առմամբ ընդգրկում էին 200.000 ռազմիկ, այն դեպքում, երբ նույն այս ժամանակաշրջանում 200.000 ռազմիկ էլ ընդգրկում էր բուն Հռոմի ռազմական մեքենան, իսկ այժմ, վերջնարդյունքում, այս թվերն, ըստ էության, գումարվեցին իրար։ Խնդիրը, սակայն, սրանով ևս չսահմանափակվեց, քանի որ Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան այժմ ևս պահպանեց մարտական գործողություններում տարաբնույթ կարգավիճակ ունեցող դաշնակիցների ռազմուժի կիրառումը։ Արդյունքում, եթե մինչև Դաշնակցային պատերազմը Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան կազմող լեգեոնները համալրվում էին բացառապես միայն Հռոմեական հանրապետության քաղաքացիներ հանդիսացող անձանցից, իսկ Հռոմեական հանրապետության ազդեցության ոլորտում գտնվող այլ տարածքներից էլ հավաքվում էր ընդամենը միայն կոնկրետ ռազմագործողությանը մասնակցող լեգեոներներին քանակապես կրկնող նույն քանակի դաշնակից ուժ, ապա այժմ իրավիճակը փոխվեց։ Արդյունքում Դաշնակցային պատերազմի ավարտից հետո որպես լեգեոնների համալրման բազա սկսեց ծառայել ողջ Ապենինյան թերակղզին, իսկ նույն այն դերակատարությունն էլ, որ նախկինում կրում էին Ապենինյան թերակղզու ոչ Հռոմի քաղաքացի հանդիսացող բնակիչները, այժմ տեղափոխվեց Ապենինյան թերակղզուց դուրս գտնվող Հռոմեական հանրապետության պրովինցիաների վրա։ Մ.թ.ա. II դարի վերջին և մ.թ.ա. I դարի առաջին կեսին Հռոմեական հանրապետության, ըստ էության, պրովինցիայի կարգավիճակ ունեին Պիրենյան թերակղզին, Հյուսիսային Աֆրիկայի արևմտյան և կենտրոնական հատվածները, Բալկանյան թերակղզին ու Փոքր Ասիայի արևմուտքը, որի բնակչությունը համալրում էր Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան այսպես կոչված «ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԱՇՆԱԿՑԻ» կարգավիճակով՝ որպես Հռոմեական հանրապետությանը ենթակա, բայց ոչ վերջինիս քաղաքացիներ։ Մարտավարական մակարդակում «առաջնային դաշնակիցներից» հավաքագրված ռազմիկները ներկայանում էին որպես օժանդակ ուժեր, որոնք գործում էին լեգեոնի մարտավարական կարգում՝ չընդգրկվելով նրա կազմում, սակայն աջակցելով վերջինիս։ Նույն այս ժամանակ, սակայն, առկա էին նաև այսպես կոչված «ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԻ» կարգավիճակ ունեցող անձիք, որոնք հավաքվում էին Հռոմեական հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սակայն վերջինիս այս կամ այն չափով ենթակա պետական միավորներից, ցեղերից կամ ժողովուրդներից, ինչպիսիք էին օրինակ Բյութանիայի թագավորությունը, Գալաթական տետրարխությունը, թրակիացիները, իլիրիացիները և այլն։ Մարտավարական մակարդակում «երկրորդական դաշնակիցները» բավականին մեծ ազատություն ունեին և սովորաբար մարտնչում էին իրենց բնորոշ ու իրենց համար սովորական մարտավարական եղանակներով՝ արդյունքում լրացնելով լեգեոնական մարտավարական սխեմաներն արդեն ավելի ընդհանուր իմաստով։ Այս առումով կարևոր է նշել և կրկնել, որ Դաշնակցային պատերազմի ավարտից հետո ևս պահպանվեց ընդհանուր կանոնը՝ ռազմագործողությունում պետք է իր մասնակցությունը բերի այնքան քանակի «առաջնային» կամ «երկրորդական» դաշնակից ռազմիկ, ինչքան ռազմիկ ներկայացնում էին լեգեոնները։ Ողջ վերոգրյալը անչափ կարևոր է և հետագան հասկանալու համար։

Ինչ վերաբերում է Մեծ Հայքի թագավորությանը, ապա վերջինիս ռազմական մեքենան իրենից ներկայացնում էր ՀԵՆՑ ՆՍՏԱԿՅԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ և ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻ ՏԵՍԱԿ, ընդ որում, եթե նույն Պարթևական թագավորության ռազմական մեքենան, թեև քոչվոր ռազմական մեքենաներին բնորոշ տարրերի զգալի գերակշռությամբ, բայց իր մեջ ուներ տարրեր նաև վերջինիս հակոտնյայից, ապա նույն այս ժամանակվա Հայոց ռազմական մեքենան իրենից ներկայացնում էր սրա ուղիղ հակառակ պատկերը՝ ԱՅՆ ՆՍՏԱԿՅԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ ԷՐ, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ ՈՐՈՇ ՏԱՐՐԵՐ ՈՒՆԵՐ ՆԱև ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱԿՈՏՆՅԱՅԻՑ։ Այս պատկերը բնականաբար ամենից առաջ հենց Պարթևական թագավորության հետ շփման արդյունք էր, ընդ որում գործընթացի հիմքը դրել էր դեռևս Վաղարշակ I-ը։ Ինչպես և բոլոր այն ժամանակներում, երբ Հայոց պետականությունն իր սահմաններում է ընդգրկում Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը, Մեծ Հայքի թագավորության ռազմական հնարավորությունները կազմում էին մոտ 120.000 ռազմիկ, թեև գործնականում մեկ ուղղությամբ մարտադաշտ էր հնարավոր հանել բնականաբար միայն մոտ 100.000 ռազմիկ։ Այս առումով մինչը առաջ անցնելը կարևոր է նշել նաև Մեծ Հայքի թագավորության դաշնակից ուժերի մասին, որոնց առկայությունը կամ բացակայությունը բնականաբար ամենից առաջ պայմանավորված էր քաղաքական հանգամանքներով։ Որպես կանոն, սակայն, Մեծ Հայքի թագավորության հետ դաշնակցում էին ամենից առաջ ԻԲԵՐԻԱՅԻ և ԱՂՎԱՆՔԻ թագավորությունները։ Վերջիններիս ռազմական հնարավորությունները կազմում էին առավելագույնը մոտ 40.000 ռազմիկ, ընդ որում, որպես դաշնակից, նրանք ներկայացնում էին բնականաբար ավելի սահմանափակ քանակի ռազմիկներ։ Իբերիայի թագավորության մասին արդեն իսկ բավականին խոսվել է և սոցիալական առումով այն, ըստ էության, Մեծ Հայքի թագավորության ավելի փոքր մի տարբերակն էր՝ կովկասյան ավելի ընդգծված տարրերով։ Ինչ վերաբերում է Աղվանքի թագավորությանը, ապա ընդունված է համարել, որ այն հիմնադրվել է մ.թ.ա. 331 թվականին, սակայն, ի տարբերություն օրինակ Իբերիայի թագավորության, Աղվանքի թագավորությունը այդպես էլ չկարողացավ հանդես գալ որպես մեկ կուռ քաղաքական միասնական մի համակարգ:
ԸՆԴՀԱՆՐԱՑՆԵԼՈՎ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Պարթևական և Պոնտոսի թագավորությունների, Հռոմեական հանրապետությունը, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությունների ռազմական հնարավորությունների մասին ողջ վերոշարադրյալը, թերևս կարող ենք փաստել, որ իրականացված համեմատության մեջ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ պատկանում էր հենց Հռոմեական հանրապետությանը, ընդ որում այդ առավելության հիմքում ամենից առաջ հենց քանակական գերակշռությունն էր, թեև առաջնային էր նաև ռազմական թրծված, առաջադեմ, իսկ որոշ դեպքերում նաև ավելի ունիվերսալ համակարգը։ Իր հերթին վերևում նշված նույն այդ առավելությունը որոշակիորեն չեզոքացվում էր այն բանի հաշվին, որ մյուս երեք պետական միավորները մարտական գործողությունների թատերաբեմին ավելի մոտ էին, իսկ Հռոմեական հանրապետությունն էլ, բնականաբար, ստիպված էր զգալի բանակային ուժեր պահել նաև այլ սահմաններում։ Այս առումով լիակատար պարզության համար այնուհանդերձ փաստենք, որ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆ ԻՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ էլ Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան մ.թ.ա. I դարում քանակապես, ըստ էության, գործնականում գերազանցում էր իր հիմնական հակառակորդներին, իսկ այն դեպքերում էլ, երբ հնարավորություն էր լինում հանրապետության այլ հատվածներից նոր ուժեր տեղափոխել Արևելք, այդ գերակշռությունն ավելի էր ընդգծվում։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 07 сен 2020, 00:35 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9300
Մհեր ջան, թվաքանակով շատ փոքրաթիվ քոչվորները կարողացան ոչնչացնել Հռոմը, որովհետև վրա հասան ճիշտ պահին և ժամանակի ընթացքում, ապրելով Հռոմեական կայսրությանում, կարողացան ապահովել դեմոգրաֆիական մեծ աճ, ընդորում՝ մնացին հավատարիմ իրենց սկզբունքներին։
Արտաշեսյանների գահատոհմը կայացրեց մի քանի սխալ որոշում՝ «ճկուն» քաղաքականություն վարելու հետևանքով ինքը մասնատեց Հայքը և նպաստեց հռոմեամետների և պարթևամետների ճամբարմերի ստեղծմանը և զարգացմանը։ Այս քաղաքականության պատճառը տրամաբանական է՝ գահատոհմը չէր համարում իրան այն ուժը, որը մենակ կարող է դիմակայել Հռոմին, հետևաբար, որպեսզի գահատոհմը չվերանա Հռոմի հարվածներից՝ նա իրականացնում էր անկայուն քաղաքականություն։ Իհարկե այդպիսի քաղաքականությունը դուր չէր գալիս Մեծ Հայքի տոհմերից շատերին և, վերջին հաշվով, դա հանգեցրեց Արտաշեսյանների ոչնչացմանը և պարթև Արշակունիների գահակալմանը։ Այսինքն՝ պերթև Արշակունիներին հայոց գահին բերեցին հենց այն իշխանները, որոնք հասկանում էին, որ Հռոմը շատ արագ կբռնագանձի իրենց կալվածքները։ Եթե Արտաշեսյանների, իսկ հետագայում նաև Արշակունիների, համար կարևորը գահն էր, ապա իշխանական տոհմերի համար կարևորը կալվածքներն էին։

Եզրակացությունը շատ հստակ է՝ Հայաստանը չպետք է վարեր և չպետք է վարի և՛ և՛ քաղաքականություն։ Ես համոզված եմ, որ այդ քաղաքականություն պատճառով Սերժին գահընկեց արեցին։


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 08 сен 2020, 23:43 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
Բարդ հարց է, շատ բարդ հարց է, եղբայր...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 10 сен 2020, 00:14 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 июл 2013, 14:19
Сообщений: 9300
Էհ․․․


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Армянский царь Тигран Второй
СообщениеДобавлено: 11 сен 2020, 18:48 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 26611
Откуда: Армения, Ереван
Ավանդականորեն ընդունված է կարծել, որ Տիգրան II Մեծը մահացել է մ.թ.ա. 55 թվականին, ընդ որում, ուղղակի տվյալների բացակայության պայմաններում, այս մասին հետևությունն արվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՅՆ այն բանի ազդեցության ներքո, որ, համաձայն Ցիցերոնի ճառերից մեկի (Ցիցերոն «Ի պաշտպանություն Պուբլիոս Սեստիոսի»), մ.թ.ա. 56 թվականին Տիգրան II Մեծը դեռ կենդանի էր, իսկ մ.թ.ա. 54 թվականին էլ, երբ Հռոմեական հանրապետության եռապետ Մարկոս Կրասոսը ժամանեց Արևելք, նրա հետ բանակցություններ էր վարում արդեն Տիգրան II Մեծի որդի Արտավազդը: Ահա ՀԵՆՑ ՍՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ էլ արվել է հետևություն, որ Տիգրան II Մեծը մահացած պետք է լիներ մ.թ.ա. 55 թվականին: Ողջ այս սխեման, սակայն, հիմք ունի, ըստ էության, միայն հունա-հռոմեական աղբյուրների ԱՆՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐՆ և, ինչն է ցավալին, կրկին տուրք տալով չարաբաստիկ եվրոպակենտրոնությանը, վերջինս լիովին անտեսում է այն հաղորդումները, որոնք առկա են Մովսես Խորենացու մոտ: Հայոց Պատմահայրը, սակայն, ուղղակիորեն հայտնում է, որ, Տիգրան II Մեծը կենդանի էր մ.թ.ա. դեռևս 40-ական թվականներին և մահացել է միայն դեպի Սամոսատ Մարկոս Անտոնիոս արշավանքից քիչ առաջ, այսինքն՝ մ.թ.ա. 38 թվականի ամռանը (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 22):

Արդեն մի քանի անգամ ասել եմ այն մասին, որ խիստ հավանական է համարել այն հանգամանքը, որ մ.թ.ա. 116 թվականի իրադարձությունների ժամանակ ապագա արքա Տիգրան II Մեծը դեռևս 6-7 տարեկան մի երեխա էր, ընդ որում արվեց պնդում, որ Հայոց այս գահակալը պետք է որ ծնված լինի մ.թ.ա. 123 թվականին: Այս առումով նշենք, որ վերևում բերված այս սխեման հետաքրքիր կերպով իր հաստատումն է գտնում նաև Տիգրան II Մեծի մահվան թվականի հետ կապված, քանի որ, համաձայն Լուկիանոսի (Լուկիանոս «Երկարակյացների մասին», գլուխ 15), ԵՐԲ մեր այս մեծագույն արքան մահացավ, նա 85 տարեկան էր: Ինչպես արդեն ասվեց, դեպի Արշամաշատ Մարկոս Անտոնիոս արշավանքը թվագրվում է մ.թ.ա. 38 թվականի աշունով, իսկ դրան էլ նախորդել էր Հայոց ութսունհինգամյա արքայի մահը, այսինքն` ակնհայտ է, որ Տիգրան II Մեծը պետք է ծնված լիներ մ.թ.ա. 123 թվականին:

Այսպիսով՝ կարելի է կատարել մի պնդում, որ Տիգրան II Մեծը ԾՆՎԵԼ Է մ.թ.ա. 123 թվականին, իսկ վախճանվել՝ մ.թ.ա. 38 թվականի ամռանը՝ 85 տարեկան հասակում, ընդ որում մ.թ.ա. 55 թ-ից հետո երկրի կառավարման գործում, որպես հորը գահակից, առաջնային դերերի վրա է եղել նրա որդի Արտավազդը, որը սկսել է ինքնուրույն իշխել մ.թ.ա. միայն 38 թ-ից՝ հոր մահից, հետո:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 29 из 30   [ Сообщений: 438 ]
На страницу Пред.  1 ... 26, 27, 28, 29, 30  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB