Վերջին ժամանակներս հաճախ եմ հանդիպում տեսակետ, թե <Հայաստան> բառը ունի թյուրքական ծագում և իրականում ճիշտ է, որ մեր երկիրը <Հայք> կոչենք:
Մեր երկիրն ու Հայրենիքը, հարգելիներս, կոչվել է տարբեր կերպ, բայց մի բան փաստ է, որ ցանկացած տարբերակի հիմքում հայերը դրել են <Հայ> արմատը՝ Հայոց աշխարհ, Հայս, Հայք ու նաև… Հայաստան:
Այո, <Հայաստան> բառի <ստան>-ը ամենևին էլ թյուրքական ծագում չունի, այն ի սկզբանե հայկական, իսկ հետո՝ արիական, դարձած լեզվի մի մասնիկ է, որը նշանակում է <երկիր>: Այդ հենց թյուրքերն են այս <ստան>-ը վերցրել հայերենից ու նրա հիմքի վրա ստեղծված արիական այլ լեզուներից:
Կարող եմ բազմաթիվ ապացույցներ բերել, բայց ընդամենը կբերեմ պարզ մի քանի ապացույցներ: Մեր Պատմահայր Մովսես Խորենացին, ստեղծագործելով V դարում, երբ թյուրքերը դեռևս չէին ծնվել, վստահորեն մեզ փոխանցում է մեր սրտին հաճելի <Հայաստան> ձևը:
<Այլ ասիցէ ոք արդեօք. վասն ոչ լինելոյ գիր և դպրութիւն ի ժամանակին, կամ վասն պէս պատերազմացն, որ կուռ զմիմեանց զկնի ի վերայ գային։ Այլ ոչ արդարև այսոքիկ կարծեցեալ լինի. քանզի գտանին և միջոցք լեալ պատերազմացն, և գիր Պարսից և Յունաց, որովք այժմ գիւղից և գաւառաց, ևս և իւրաքանչիւր տանց առանձնականութեանց, և հանուրց հակառակութեանց և դաշանց այժմ առ մեզ գտանին անբաւ գրուցաց մատեանք, մանաւանդ որ ի սեպհական ազատութեան պայազատութիւն։ Այլ ինձ թուի, որպէս այժմ՝ և առ հինսն ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑՍ լեալ անսիրելութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց։ Վասն որոյ աւելորդ է մեզ և այլ յաղագս արանց անրանից, թուլամտաց վայրենեաց ճառել> Գիրք 1, գլուխ 3 <Այս Հայկ որդի Թորգոմայ, որդւոյ Թիրասայ, որդւոյ Գամերայ, որդւոյ Յաբեթի, նախնի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ. և այս ազգք նորա և ծնունդ և աշխարհ բնակութեան նոցա. և յայսմ հետէ սկսան, ասէ, բազմանալ և լնուլ զերկիրն։> Գիրք 1, գլուխ 12
<Իսկ թագաւորն Տրդատայ ամենայն ՀԱՅԱՍՏԱՆՕՔ իջեալ ի դաշտն Գարգարացւոց> Գիրք 2, գլուխ 85
< Իսկ արքայն Պարսից Շապուհ իբրև լուաւ զմահն Խոսրովու, և եթէ որդի նորա Տիրան առ կայսր գնաց՝ գումարէ զօրս բազումս ի ձեռն Ներսեհի եղբօր իւրոյ, որպէս թէ թագաւորեցուցանել զնա Հայոց խորհեցեալ, և առաքէ յաշխարհս մեր, իբրև անառաջնորդ զսա վարկուցեալ։ Որոց պատահեալ քաջին Արշաւրի Կամսարականի հանդերձ ամենայն ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ զօրու, ճակատ տուեալ ի Մռուղն անուանեալ դաշտի։ Եւ թէպէտ և բազումք ի մեծամեծ նախարարացն անկան ի պատերազմին, սակայն յաղթեալ Հայոց գնդին՝ փախստական առնեն զզօրս Պարսից, և պահեն զաշխարհս մինչև զգալն Տիրանայ։> Գիրք 3, գլուխ 10
<Ողորմիմ քեզ, եկեղեցի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ> Ողբ
Այնպես որ, հարգելի իմ ընկերներ ու բարեկամներ, եկեք վերջ տանք թուրքերի կողմից վերջերս բավականին հաջողությամբ մեր ազգի վզին փաթաթվող այս կեղծ տեսությանը, ավելացնենք մեր գիտելիքներն ու առավել զինված հանդես գանք տեղեկատվական պատերազմում:
_________________ Приходите в мой дом...
|