Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
Վաղ քրիստոնեական եկեղեցին հատուկ օրենքներ էր սահմանելի աղվեսադրոշմ դնել այն մարդու ճակատին, որը կմեղադրվի աղանդավորության մեջ, կտրել այդպիսիների ձեռքի և ոտքի ջլերը։ Նման դաժանության պայմաններում այլևս անկարելի էր հեթանոսական որևէ բան պահել։
Հարց է առաջանում, եթե իրոք եղել են նախամաշտոցյան գրեր, ապա ի՞նչ տեսակի գրեր են եղել նրանք գաղափարագրեր, սեպագրեր, թե ներկայիս գրի այլ տեսակներ։ Այս հարցին հայագիտության մեջ տարբեր պատասխան է տրվել։
Պրոֆ. Ք. Պաականյանը գտնում է, որ Մեսրոպ Մաշտոցից առաջ գործ են ածվել դանիելյան կոչվող գրերը, որոնք, ինչպես հայտնի է, բերվեցին Վռամշապուհի ցուցմունքով և Մաշտոցի դպրոցում երկու տարի (կամ երկու ամիս) պարապեցին նրանով։ Մովսես Կաղանկաավացու «Պատմության» թարգմանության ծանոթագրություններից մեկում պրոֆ. Պատկանյանն այս մասին հետևյալն է գրում. «Ճիշտ է այն կարծիքր, որի համեմատ Մաշտոցը ոչ թե գտավ հայկական այբուբենը, այլ արդեն եղածը, բայց ընդհանուրի կողմիը չօգտագործված դանիելյան հայկական այբուբենը կաւոարելագործեց»։ Նույն կարծիքն են հայտնել նաև ակադ. Մ, Բրոսեն, պրոֆ, Հ. Հյուբշմանը, Լ, Մելիքսեթ–Բեկը և ուրիշներ։
Կորյունը՝ Մաշտոցի աշակերտը, դանիելյան գրերի ծագման մասին խոսելիս, հետևյալ տեղեկությունն է տալիս։ Այդ գրերը, ասում է նա, «Յայլոց դպրութեանց թաղեալ և յարուցեալ դիպեցան», այսինքն՝ «ուրիշի դպրություններից թաղված և հարություն առած գտնվեցին»։ Բնագրային ուսումնասիրությունները պարզել են, որ վերև բերված Կորյունի բնագրում գրչական երկու սխալ գոյություն ունի. «թաղեալ» բառն ուղղվում է «քաղեալ» և «յարուցեալ»–ը՝ «յանկուցեալ», որով բոլորովին այլ նշանակություն է ստանում այս նախադասությունը: Նոր իմաստով այն կարելի է թարգմանել՝ դանիելյան գրերը «քաղված էին այլ դպրությունից և հարմարեցված», այլ խոսքով ասած հայկական գրեր չէին։
Ինչ վերաբերում է մաշտոցյան գրերի ծագման հարցին, ապա անվիճելի է, որ նրանք ինքնատիպ գրեր են, ստեղծված մասնավորապես իր ժամանակի ամենից զարգացած հունական գրերի ձևով և սկզբունքով։ Այսպիսով, հին հայկական գրերը դանիելյան գրեր համարելու վարկածը չի հիմնավորվում։
Մկրտիչ էմինն իր «Об армянском алфавите» խորագրով հոդվածում այն կարծիքն հայտնել, որ Մաշտոցից առաջ Հայաստանում գործ է ածվել հիերոգլիֆ գրություն, որի նշանագրերի մի մասը մնացել է քերականական բովանդակությամբ ձեռագրերու՝ «Նշանագիրք իմաստնոց» ընդհանուր վերնագրի տակ: Հ. էմինը այդ նշաններից 84-ը հրատարակել է նշված հոդվածի հավելվածում։ Այդ նշանագրերը հետագայում հրատարակել են ուրիշները:
Հանգուցյալ պրոֆ. Հ. Աճառյանը հանգամանորեն ուսումնասիրելով հայկական ձեռագրերում ընդօրինակված այդ նշանագրերը, ցույց է տվել, որ նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստեղծված են ուշ դարերում մաշտոցյան գրերի հիման վրա: Տարիներ առաջ մենք ևս բաժանել էինք Աճառյանի այս կարծիքը՝, սակայն հետագայում մեզ հայտնի դարձավ «Նշանագիրք իմաստնոց» այնպիսի մի ցանկ, որի պարունակած նշանագրերի մեջ մեծ թիվ են կազմում գաղափարանշանները և զգալի տարբերվում են «Նշանագիրք իմաստնոցի» մյուս՝ Կիլիկյան ցանկում եղածներից։ Հետագայում մենք վերանայեցինք մեր նախ֊կին տեսակետը և հնարավոր համարեցինք, որ ցանկի որոշ գաղափարանշաններ կարող են լինել հայ մեհենական գրության նշանագրերից։ Այս մասին մանրամասը կխսվի «Նշանագիրք իմաստնոց» գլխում։ Ակադ. Հ. Օրբելին ենթադրում էր, որ հայկական ներկա գրերից առաջ Հայաստանում գործ են ածվել արամեական նշանագրերը։ Նրա կարծիքով, Սևանա լճի մոտ գտնված արամեական երկու արձանագրությունները գրված են արամեական գրերով, բայց հայերեն լեզվով։ Գտնված այդ երկու արձանագրությունները, գրում է նա, որոնք «գրված են արամեական նշանագրերով, պիտի կարդացվի հայերեն»։ Նշված արձանադրությունների վերծանությունը, սակայն, չհաստատեց մեծանուն ակադեմիկոսի ենթադրությունը, պարզվեց, որ և գիրն է անրամերեն, և լեզուն։
Ենթադրություններ են եղել, որ նախամաշտոցյան կարող է լինել մի քանդակապատկերի պարունակած գրությունը, որ հրատարակել է Գ. Լևոնյանը։ Քանդակապատկերում երևում է պատվանդան վրան դրված եզան գլուխ, որը լիզում է իր կաշին։ Պատվանդանի երկու կողմերում պատկերված է մի թագավոր և մի թագուհի, որոնք երկրպագում են եզանը։ Նրանց ձեռքում կան կապուկներ, որ նվեր են բերել աստծուն։ Թագավորի և թագուհու կողքերին շարված են իրենց վեց երեխաները։ Չորս փոքրիկ կճուճներ դրված են արկղաձև պատվանդանի վրա։ Ահա այս քանդակապատկերի ներքին կողմում բերված է երկու տող դրություն, որի տառերի մեծ մասը հայերեն է։ Պարզ կարելի է տեսնել ուղղագիծ դրված մեծատառ «Ա», «Մ» «Ս» տառերը ու անծանոթ այլ տառեր։ Եզան պաշտամունքը, թագավորի առկայությունը հիմք են աալիս կարծելու, որ այդ գրերը կարող են և լինել հայկական հեթանոսական շրջանի։ Սակայն հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է. կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն, և այդ էլ մատնում է իրեն։ Ենթադրություններ են եղել նաև մեհենական գրության նմուշ լինի Ցոլակերտի ( Դաշբուռունի) քառաժայռի վրա քանդակված նշանագրերը, որը հրատարակել է պրոֆ. Խ. Սամուելյանը։ Այդ նշանագրերն իրենց ձևերով շատ են նմանվում Սյունքրի ժայռապատկերներին։
Մենք այն կարծիքն ունենք, որ Հայաստանում նախաքրիստոնեական շրջանում գոյություն է ունեցել մեհենական մատենագրություն գաղափարագիր նշանագրերով։ Դարեր շարունակ Հայաստանում գործ է ածվել այդ գիրը և նրանով ստեղծվել հին հայկական մատենագրությունը։ Քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնական ճանաչում գտնելուց հետո վերացվել է մեհենական դպրությունը և ասպարեզ տրվել հունական և ասորական նշանագրությանը։
Նախամեսրոպյան շրջանի Հայաստանում եղել է դպրոց և մատենագրություն։ Այդ անվիճելի է։ Փավստոսը վկայում է, որ Ներսես Մեծը (353—373 թթ.) դպրոցներ էր բաց անում Հայաստանում, ուր դասավանդում էին հունարեն և. ասորերեն (հավանական է՝ հունարեն և ասորերեն տառանիշերով), «Կարգէր ի տեղիս տեղիս դպրոցս յունարէն և ասորերէն գաւառս Հայոց»։
Մեր ընդդիմախոսներից ոմանք իրենց աշխատությունների մեջ անարդարացի քննադատել են մեզ, որ իբրև, թե մենք խոսելով նախամաշտոցյան մատենագրության մասին, ասել ենք, որ այն «շատ զարգացած է եղել»: Իրականում, մեր գնահատականը նախամաշտոցյան մատենագրության մասին եղել է չափավոր։ Ավելորդ չենք համարում բերել տարիներ առաշ մեր տված գնահատականը «Նախամեսրոպյան հայկական գրականության հարցը» հոդվածից, որը հաճախակի հղում են մեր քննադատները. «Համարձակ կարելի է պնդել, որ Հայաստանում 5-րդ դարից շատ առաջ գոյություն է ունեցել հայերեն գրականություն։ Այդ գրականությունը մեհյանների տակ թաղվեց: Նա քրիստոնեություն մեծ զոհերից մեկն է» Այստեղ, ինչպես կարելի է տեսնել, ոչ մի խոսք չկա հեթանոսական մատենագրությանը շատ զարգացած լինելու մասին։
Քննադատելով այն մարդկանց, որոնք հայոց վաղ շրջանի մատենագրության բացակայությունը բացատրում են հաճախ կրկնվող պատերազմներով և նշանագրերի բացակայությամբ, Խորենացին համարում է այդ անարդարացի, քանի որ «...զտանին և միջոցք լեալ պատերազմացն, և գիր Պարսից և Յունաց, որովք այժմ գիւղից և. գաւառաց, ևս և իւրաքանչիւր տանց աոանձնականութեանց, և հանուրց հակառակաթեանց և դաշանց այժմ առ մեզ գտանին անբաւ զրուցած մատեանք, մանաւանդ որ ի սեպհական ազատութեան պայազատութիւն»։ Խորենացին, ինչպես տեսնում ենք, նշում է ոչ թե որոշ մատյանների, այլ «անթիւ զրուցած մատեանների» մասին։ Դիոդորոս Սիկիլիացին (մ. թ. ա I դար.) հայանում Է, որ Հայաստանի թագավոր Երվանդը (Օրոնտեսը) Եվմենին ուղարկած նամակը գրածէ եղել ասորերեն:
Այս տեսակետից ուշագրավ Է հունատառ հայերեն մի գրություն, որ պահպանվել Է Երուսաղեմի պատրիարքարանի մատենադարանի N 1297 ձեռագրում։ Այս բնագրում հայոց լեզվի հնչական արժեքներին համապատասխանող այնպիսի տառեր են ստեղծվել, ինչպիսիք չկան հունարենում։ Բերում ենք այղ բնագիրր մեր վերծանությամբ։ Այս գրությունը, որի մասին հանգամանորեն խոսելու ենք ներկա աշխատության «Ծածկագրությունն գլխում առիթ, Է տալիս մտածելու, թե արղյոք այն նախամաշտոցյան շրջանում հունարեն տառերի գործածության ավանդույթ չէ, որ հանգես է գալիս հետագայում մաշտոցյան գրերի ստեղծումից հետո։ Սեզ հայտնի է նաև Եզր կաթողիկոսի թողած արձանագրության մեջ հայկական տառերի հետ միասին հունարեն տառերի գործածությունը, ինչպես և Սամուել Անեցու ինքնագիր ձեռագրում, որը գտնվում է Զմմառի ձեռագրական հավաքածուում, հունատառ հայերեն գրությունները և այլն։ Ավելորդ չենք համարում այստեղ բերել Երուսաղեմի պատրիարքարանի մի ձեռագրի հունատառ հայերեն հիշատակագրությունը, որը գրված է 1281 թվականին։
Այստեղ ուշագրավ է աչն, որ հայկական «Ղ» տառը հունարեն տրված է գամմայով, «աւ» հայկական «0» նշանակությամբ գործածված տառանիշը արված է ոչ թե օմիկրոնով, այլ օմեգայով։ Եվ, վերջապես, հայերեն «Յ» տառը տրված է հունական զետտա տառի մի տարբերակով։
Սիսիանի Սյունի վանքի 6—7-րդ դարերի հայկական արձանագրություններից մեկի վրա հունատառ հայերեն փորագրված Է հետևյալ արձանագրությունը. Բոլոր տառերն էլ հունարեն են, բացառությամբ «օ» տառից, որը բացակայում Է հունարենում։ Եթե հունական ազդեցությունից շատ հեռու Սյունյաց լեռնաշխարհում գտնվում Էին մարդիկ, որոնք իրենց հայերեն խոսքը գրի Էին առնում հունարեն տառերով, ապա այդ ավելի սովորական աետք Է լիներ Հայաստանի այն երկրամասերում, ուր նկատելի էր հունական ազդեցությունը։
Խորենացու տեղեկությունից հայտնի Է, որ Արշակի ձերբակալությունից հետո, երբ պարսից զորքը մտավ Հայաստան, Մերուժանը հրամայեց վառել Հայաստանում եղած հունարեն ձեռագրերը, որոնք, նրա կարծիքով, հայերին կապում էին հույների հետ: «Եւ զորս միանգամ գիրս գտանէր՝ այրէր, և. հրաման տայր մի ուսանել զդպրութիւն յունարէն, այլ զպարսիկ, և մի ոք իշխեսցէ յոյն խօսել կամ թարգմանել, այնպիսի ինչ պաաճառաւ, զի ամենևին մի, լիցի Հայոց ընդ Յունաց ծանօթութիւն և հաղորդութիւն»:
Այսպիսով, եթե մենք հանրագումարի բերելու լինենք վերը հիշված փաստերը, ապա կարող ենք ասել, որ 5-րդ դարի հայկական հարուստ մատենագրությունն ամայի անդաստանում չի ստեղծվել, այլ հիմնված է եղել հին հայերեն մշակված գրական լեզվի և անցյալի հարուստ մշակութային ժառանգության վրա: Հեթանոսական Հայաստանում գոյություն է ունեցել հայկական մեհենական գիր և գրականություն. իսկ քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվելուց հետո մի դար շարունակ գործ են ածել հունարեն և ասորերեն տառանիշերը։
Ա. Գ. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973, էջ13-26:
|
|