Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 55 из 78   [ Сообщений: 1159 ]
На страницу Пред.  1 ... 52, 53, 54, 55, 56, 57, 58 ... 78  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:32 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Իրականում Պարսից թագավորության բանակը ոչ միայն ավելի մեծաքանակ է եղել, քան կարծում են վերը նշված տեսակետի կողմնակիցները, այլև նրա թիվը որոշակիորեն գերազանցել է նույնիսկ Եղիշեի բերածը: Այս պնդումը հենվում է հետևյալ փաստարկների վրա.

ա) եթե ընդունենք, որ Պարսից թագավորության բանակը եղել են 90.000 կամ 80.000, ապա դա ամենևին էլ չի կազմի այն գերակշիռ առավելությունը, որ Վարդանին կստիպեր դիմել իր յուրահատուկ և պատմության մեջ նախադեպը չունեցող մարտավարությանը: Հակառակորդի մոտ 20.000-ի առավելությունը թեև լուրջ է, սակայն Հայկական բանակի համար այն երբեք էլ ճգնաժամ չի եղել: Եվ հինգերորդ դարում, և դրանից առաջ ու հետո Հայկական բանակը բազմիցս հաղթել է նմանաչափ, իսկ հաճախ նաև ավելի գերակշիռ թշնամուն,

բ) պետք չէ մոռանալ, որ Հայոց Մարզպանությունը Պարսից թագավորությունում առաջնային տեղ, իսկ Հայոց այրուձին էլ մեծ հեղինակություն ունեին, ուստի հաղթելու համար պարսից արքան պետք է ուղարկեր ոչ միայն լավագույն, այլև գերակշիռ ուժեր,

գ) պետք է հաշվի առնել, որ Հազկերտ II-ը Բյուզանդիայի հետ հաշտություն էր կնքել, հարաբերական խաղաղություն էր հաստատել հեփթաղական սահմանում և կայունացրել էր իր երկրի վիճակը: Այս պայմաններում վերջինս անկասկած ի վիճակի էր տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո Պարսից թագավորության մոտ 300.000-անոց բանակի մեծագույն մասը կենտրոնացնել Հայաստանի ուղղությամբ և չի կարելի նշել որևէ պատճառ, որը կդրդեր այս բռնկուն, ատելությամբ լցված և խիստ ինքնասեր արքային այդ կերպ չվարվել:

դ) Եղիշեն, խոսելով պարսկական մարտական փղերի մասին, հայտնում է, որ Մուշկան Նիսալվուրտը. <…գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ 3.000 սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից... և այսպես Մատյան գունդը ամրացրեց…>[48]: Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարսից ողջ զորքին, ինչպես սխալմամբ կարծում են որոշ ուսումնասիրողներ[49] այլ միայն վերջինիս պահեստազորին: Պարսից թագավորության բանակը Ավարայրում պահեստազորում ունեցել է, ըստ Հեղինակի իսկ հաշվարկների, 16 մարտական փիղ: Այս հաշվարկով առաջնորդվելու դեպքում Պարսից թագավորության բանակի պահեստազորը կազմում է 48.000 զինվոր, իսկ այս դեպքում 120.000, 90.000, և առավել ևս, 80.000-անոց բանակը մարտադաշտում հաստատ 48.000-անոց միայն պահեստազոր չէր պահի:

ե) ամենայն հավանականությամբ Պարսից թագավորության բանակի կազմում չեն նշվում վայրենի ցեղերի այն ռազմիկները, որոնք հանդես էին գալիս Պարսից թագավորության բանակի <ոչ հաստիքային> կազմում և որոնց ընդհանուր թիվը (յուրաքանչյուր ցեղի համար միջինը հաշվելով 1.000 ռազմիկ[50]) կարելի է տալ մոտ 20.000-ի շրջանակում:

զ) Հեղինակը, իրավացիորեն մատնանշելով Պարսից թագավորության ռազմա-տեսական դոկտրինալ այն դրույթը (էջ 120), որ, մարտից խուսափելու հնարավորության պարագայում չպետք է մարտի մեջ մտնել հակառակորդի դեմ, եթե առկա չէ վերջինիս նկատմամբ երեքից չորս անգամ ավել քանակական գերակշռություն, տարօրինակ կերպով դրանից հետո այնուհանդերձ չի անում նաև հաջորդ քայլը, քանզի այս պարագայում անտրամաբանական է դառնում, թե ինչո՞ւ սեփական դոկտրինալ դրույթին անկասկած հիանալի ծանոթ Մուշկան Նիսալվուրտը, որը բոլոր հնարավորություններն ուներ ձգձգել մարտի սկիզբը և ստանալ նորանոր համալրումներ, ըստ Հեղինակի իսկ տվյալների չունենալով Հայկական բանակի նկատմամբ թվական նույնիսկ կրկնակի առավելություն (120.000-ը ընդդեմ 66.000-ի), այնուհանդերձ որոշեց ճակատամարտի մեջ մտնել հակառակորդի դեմ և հենց ինքը սկիզբ դրեց ակտիվ ռազմական գործողություններին:

Այսպիսով, հաշվի առնելով նաև վայրենի ցեղերի ռազմիկներին, գալիս ենք հետևության, որ Պարսից թագավորության բանակը կարող էր կազմել առնվազն 218.000 ռազմիկ, սակայն սա էլ դեռ ամենը չէր, քանզի այս թվին պետք է գումարել նաև մոտ 6.500 հոգանոց ուրացողներին` քաղաքական յուրահատուկ, իսկ ավելի ճիշտ` դավաճանական, դիրքորոշում արտահայտած հայկական ռազմա-ֆեոդալական ավագանու այն ներկայացուցիչներին, որոնցից յուրաքանչյուրն ինքնին մի ռազմիկ էր: Արդյունքում Մարզպանական Հայաստանի վրա հարձակման անցած բանակի կազմում կարելի է հաշվել մոտ 225.000 ռազմիկ: Այս առումով կարևոր է ընդգծել, որ Պարսից թագավորության բանակի հետ ստեղծված ուժերի այս հարաբերակցությունը բավականին լուրջ էր, քանի որ, նախ թշնամին ընդհանուր թվաքանակով ավելի քան կրկնակի գերազանցում էր հայերին և, բացի այդ, թեև Հայկական բանակը կազմում էր մոտ 100.000 ռազմիկ, սակայն պրոֆեսիոնալ զինվորականների թիվը հազիվ կազմում էր մոտ 40.000 հոգի, իսկ մնացած մասը կազմում էր ռազմական գործին անսովոր աշխարհազորը: Այսինքն պրոֆեսիոնալ զինվորականների ընդհանուր հարաբերակցության տեսանկյունից Պարսից թագավորության բանակը Հայկականին գերազանցում էր ավելի քան 5,5 անգամ: Այսպիսով, հաշվի առնելով նաև Առանձար Ամատունու ջոկատի գործողությունները, վերջնականապես կարելի է սահմանել, որ բուն Ավարայրի ճակատամարտին մասնակցել են Պարսից թագավորության բանակը ներկայացնող 220.000 ռազմիկներ:

_________________________
[48] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[49] Տես օրինակ՝ Սարգսյան Ս. Վ. <Հայ ռազմական արվեստի պատմություն> Երևան 1969, էջ 188-189:
[50] Այս թիվն ընդունում է օրինակ Վ. Խաչատրյանը լփինների պարագայում (տես՝ Хачатурян, В. Н. ՞Вопросы военного искусства в книге Егише ,О Вардане и войне армянской՞, էջ ԼՀԲ 192, N 1, էջ 132 ):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:35 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ավարայրի <թվային գաղտնիքը>, սակայն, միայն սրանով չի սահմանափակվում և պետք է անդրադառնալ նաև այլ հարցերի: Այն, որ Պարսից թագավորության բանակում եղել են հայկական ուժեր Վասակ Սյունու մասին խոսելիս ուղղակիորեն վկայում է Եղիշեն: Բացի այդ վերջինս տալիս է նաև մի շատ ուշագրավ տեղեկություն, որը կարևոր է ոչ միայն թշնամու կողմում կռված հայերի առկայությունը պարզելու, այլ նաև մեկ այլ հանգամանք ևս հստակեցնելու համար: Եվ այսպես, ըստ Եղիշեի. <Իսկ ուրացողների կողմից այն օրն ընկան 3.544> ռազմիկ, այն դեպքում, երբ <քաջ նահատակներ>-ը կորցրին 1.036 ռազմիկ[51]:

Արտահայտությունը այս տեսքն ունի Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <Վարդանի և Հայոց պատերազմի մասին> Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակությունում (որից ի դեպ, մեծապես օգտվել է նաև Հեղինակը), որտեղ աշխարհաբարին զուգահեռ տրվող գրաբար կրկնօրինակում հիշատակված բառերը համապատասխանաբար հնչում են. <իսկ ի կողմանե ուրացելոցն…> ձևով: Վիճակը նույնն է նաև 1980 թ-ին հրատարակված <Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>-ում, ինչպես նաև մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում:

Հետաքրքիր է, սակայն, որ մի քիչ այլ տեսք ունի Եղիշեի գրվածքի այդ մասը մեկ միակ հրատարակության մեջ` նույն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <Վարդանի և Հայոց պատերազմի մասին> 1946 թ-ի հրատարակությունում և այս մասին հայտնում է նաև Հեղինակը (էջ 312, տողատակի ծանոթագրությունը): Այստեղ արտահայտությունն ունի. <Իսկ ուրացողների և հեթանոսների կողմից…> տեսքը: Այս առումով խիստ զարմանալի է, որ այլ պարագայում իրոք մեծարժեք ջանքեր ներդնելով իրականացնելով պրպտումներ և համեմատելով տարբեր հրատարակություններ ու ձեռագրեր, սույն կարևոր հարցում հեղինակն ընդամենը բավարարվում է զուտ միայն փաստը ֆիքսելով: Այսպիսով կարծում եմ, որ այս դեպքում խնդիրը միանշանակ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, ընդ որում ընթացքում հնարավորություն կառաջանա պարզաբանել նաև այլ հարցեր:

Այն թեզին կողմ, որ Եղիշեի երկում խոսքը գնում է միայն <ուրացողներ>-ի մասին և դրա տակ պետք չէ հասկանալ Պարսից թագավորության բանակին, խոսում են հետևյալ փաստարկները.

ա) Երևանի պետական համալսարանի 1989 թ-ի հրատարակության աշխարհաբար տարբերակում ուղղակիորեն նշված է միայն <ուրացողներ>-ի մասին,

բ) նույն հրատարակության գրաբար տարբերակում կրկին խոսքը ուղղակիորեն գնում է միայն <ուրացողներ>-ի մասին,

գ) 1980 թ-ին հրատարակված <Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա>-ն, մեջբերելով Եղիշեի երկի համապատասխան հատվածը, կրկին պահպանում է. <Իսկ ուրացողների կողմից…> ձևը,

դ) մեկ տասնյակից ավել այլ հրատարակություններում խոսքը միայն <ուրացողների> մասին է,

ե) Եղիշեն, լինելով կրոնական պատմիչ, առաջին հերթին պետք է նշեր 3.544 ուրացողի և 1.036 նահատակի մասին՝ բնականաբար հակադրելով առաջինների սրբապղծությունը և վերջինների սրբակրոնությունը միմյանց,

զ) 220.000 և 100.000-անոց բանակները մոտ տասնչորս ժամ ընդհարվելով այնպիսի կատաղի ճակատամարտում, ինչպիսին Ավարայրը եղավ, չէին կարող ընդհանուր հաշվով տալ 4.580 զոհ (սրա մասին մանրամասն` ստորև):

Նույն թեզին դեմ կարելի է բերել.

ա) Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակությունը,

բ) Ղազար Փարպեցու տեղեկությունը, որտեղ <3.544>-ը վերագրված է Պարսից թագավորության բանակին:

Իմ կարծիքով վերը բերված փաստարկների համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ.

ա) Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած 1946 թ-ի հրատարակության մեջ տեղի է ունեցել այս կամ այն կերպ բացատրելի թյուրիմացություն, քանի որ վերջինիս համապատասխան տողի նույն տեղում խոսվում է նախ <ուրացողներ>-ի և միայն դրանից հետո` <հեթհանոսներ>-ի մասին: Այս կապակցությամբ պետք է նշել, որ Եղիշեի երկի 1946 թ-ի հրատարակությունը հիմք է ընդունել Եղիշեի բնօրինակի այսպես կոչված <Անձևյաց օրինակ>-ը` հանդիսանալով ըստ էության ընդամենը Եղիշեի ձեռագրի տարբերակներից մեկի աշխարհաբար թարգմանություն և այնտեղ արտահայտության նման տեսք ունենալը կարող է բացատրվել ամենատարբեր կերպ, սկսած հենց Եղիշեի երկը կրկնակողների անփութությունից:

բ) Ղազար Փարպեցու տեղեկությունը հակադրվում է Եղիշեի տեղեկությանը: Երկուսն էլ պատմիչներ են, սակայն Եղիշեն հանդիսացել է ականատես և այժմ անկասկած ընդունվում է, որ Փարպեցին մեծապես օգտվել է Եղիշեից: Այս միտքը կարմիր թելի նման անցնում է նաև ողջ Գրքով: Այս պայմաններում, երբ մի պատմիչի խոսքը հակադրվում է մյուսին, ես, հաշվի առնելով վերևում բերված և ներքևում դեռևս բերվելիք փաստարկների ամբողջությունը, միանշանակ հակված եմ ընդունելու Եղիշեի տեղեկության ճշմարտացիությունը, սակայն ոչ այն տեսքով, որ առկա է <Անձևյաց օրինակ>-ում:

Այսպիսով բոլոր կողմ և դեմ փաստարկները վերլուծելուց և ի մի բերելուց հետո գալիս ենք միանշանակ հետևության, այն է` <ուրացող> բառով Եղիշեն կարող էր կոչել միայն և միայն Պարսից թագավորության բանակի կողմում կռվող հայերին և այստեղ երկու կարծիք լինել ուղղակի չի կարող:

Վերը նշվածի ֆոնի վրա նոր տեսք են ստանում նաև Ավարայրի ճակատամարտում կողմերի կորուստների վերաբերյալ ավանդականորեն ընդունվող թվերը: Արդեն հիմնավորվեց, որ ավանդականորեն ընդունվող <3.544>-ը իրականում վերաբերվում է միայն թշնամու կողմում գտնվող ուրացողներին: Սակայն ավելի զարմանալի արդյունք է ստացվում, երբ սկսում ենք ուսումնասիրել <1.036>-ը:

Ուշադիր ուսումնասիրողը հեշտությամբ կարող է նկատել, որ Եղիշեն Ավարայրի ճակատամարտի նկարագրման վերջում նշում է միայն նախարարական տոհմերը և տալիս է միայն նրանց, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի տված զոհերի թվերը (օրինակ` Մամիկոնյան ցեղից` 133 ռազմիկ): Այսպիսով Եղիշեն փաստորեն խոսում է միայն նախարարական տոհմերի տված զոհերի մասին, այն դեպքում, երբ հասարակ ռազմիկների և աշխարհազորի տված կորուստները նա չի նշել, ընդ որում, հաշվի առնելով ճակատամարտին հաջորդած բուռն իրադարձությունները, նա կարող էր նաև չիմանալ էլ դրանց նույնիսկ մոտավոր թվերը: Իրոք, եթե նախարարական տոհմերի կորուստները թեկուզ և ճակատամարտից զգալի ժամանակ անց պարզելը հեշտ էր, քանի որ զոհվածները հայտնի անձիք էին հայտնի տոհմերից, իսկ շատ ռազմիկներ էլ գրանցված էին կոնկրետ զորագնդերում, ապա նույն ձևով համարյա անհնար էր պարզել հասարակ ռազմիկների և աշխարհազորի կորուստները: Եղիշեն հաստատ չէր քայլի ճակատամարտի գիշերը և հաջորդ օրը մարտի դաշտում ու հատ-հատ հաշվի սպանվածներին: Իր հերթին բացառված էլ է, որ Պարսից թագավորության բանակի կորուստը նա կճշտեր Նիսալվուրտից: Բացի այդ, և սա հատկապես կարևոր է արձանագրել, այնպիսի նպատակ, ինչպիսին ռազմական մանրամասների լուսաբանումն է, Եղիշեն իր աշխատանքում սկզբունքորեն չի էլ դրել: Այսպիսով կարելի է գալ ևս մեկ խիստ կարևոր հետևության՝ Եղիշեն չի խոսում ոչ միայն Պարսից թագավորության բանակի, այլև Հայկական բանակի հասարակ ռազմիկների կորստի մասին:

Այնուհանդերձ բնական հարց է ծագում, թե, եթե վերը բերված թվերը վերաբերվում են միայն պարսկական կողմում գտնվող ուրացողներին և հայկական կողմում գտնվող նախարարական տոհմերին, ապա այնուհանդերձ ինչքա՞ն կորուստ տվեցին հակամարտող բանակները:

Սա հասարակ հարց չէ և սխալվել են մեր բոլոր այն ուսումնասիրողները, որոնք, մեխանիկորեն վերցնելով <3.544> և <1.036> թվերը որպես համապատասխանաբար Պարսից թագավորության և Հայկական բանակի կորուստներն արտացոլող տվյալներ, հարցը համարել են լուծված: Նախ արդեն հիմնավորվեց, որ այս թվերը վերաբերվում են ընդամենը հակամարտող բանակների միայն մի մասին՝ Պարսից թագավորության բանակի կազմում հանդես եկող ուրացողներին, ինչպես նաև Հայկական բանակի ազնվականական հատվածին: Բացի այդ, և թող ներվի մեզ այս խոսքերը, հարցը ուսումնասիրող մեր հարգարժան պատմաբանների բացարձակ մեծամասնությունը (այս խոսքերը բնականաբար Հեղինակին չեն վերաբերվում), լինելով փայլուն պատմաբաններ, գրաբարագետներ, գրականագետներ, բանասերներ, փիլիսոփաներ և այլն, միաժամանակ գրեթե ոչ մի գիտելիք չուներ ռազմական պատմությունից:

Ասվածի ապացույցը մենք տեսնում ենք հենց այս օրինակի վրա, երբ ավելի քան երկու հարյուրամյակի ընթացքում ոչ ոքի, և նույնիսկ ոլորտի այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են Լեոն, Մանանդյանը, Ադոնցը և այլն, հարց չի առաջացել, թե ինչպե՞ս է հնարավոր 14 ժամում այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդամենը միայն… 4.580 զոհ: Իսկ իրականում բացատրությունը ակնհայտ է, քանզի բոլոր մասնագետները ուսումնասիրել են Եղիշեի երկը լեզվաբանական, բանասիրական, գեղագիտական, քաղաքական, կրոնական, բարոյական, փիլիսոփայական և բազում այլ տեսակետներից, սակայն երբեք այն չեն քննել զուտ ռազմական պատմության դիրքերից: Չունենալով բավարար գիտելիքներ այս ոլորտում` ուսումնասիրողները ուղղակի չեն պատկերացրել ճակատամարտի իրական էությունը և պարզապես չեն կարողացել մոդելավորել մերձամարտի ու հեռամարտի պայմաններում տեղի ունեցած միջնադարյան ճակատամարտը: Հարցը վերջնականապես պարզաբանելու համար փորձենք միասին անել դա:
_________________________
[51] Տես՝ Եղիշե (գլուխ 5):

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:52 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Եվ այսպես պատկերացրեք Արտազ գավառում ձգվող մի լայնարձակ և համեմատականորեն հարթ տարածության, որը ամենակոպիտ հաշվարկով ունի ոչ պակաս, քան 10 կմ լայնություն: Խնդիրը հստակեցնել օգնում է լանդշաֆտային քարտեզը, որի օգնությամբ ակնհայտ է դառնում, որ Տղմուտ գետի ափերին տարածվող ու մի քիչ աջ թեքված մոտավորապես հորիզոնական օվալի կոպիտ ձև ունեցող Ավարայրի դաշտը արևելքից արևմուտք ունի առավելագույնը մոտ 10, իսկ հյուսիսից հարավ` միջինը մոտ 4 կմ լայնություն:

Մինչև հրազենի ի հայտ գալը հարթ և թևերից չսահմանափակված դաշտում շարված մարտակարգերը 100.000 և ավել ռազմիկ հաշվվելու դեպքում ունենում էին ոչ ավել, քան 10 կմ ճակատային լայնություն: Այս հանգամանքը, ի դեպ, համոզիչ օրինակներով հաստատում է նաև Հեղինակը (էջեր 222, 223): Իրոք, 10 կմ-ը կարելի է ասել առավելագույնն էր, քանի որ սրանից ավել կազմելու դեպքում գրեթե անհնար էր դառնում արդեն իսկ այս պայմաններում խիստ բարդացող բանակի կառավարման գործը: Բացի այդ ճակատի երկարացումը սկսում էր իր հերթին լրջորեն սպառնալ նաև մարտակարգի խորությանը: Մարտնչող ուժերի հարաբերակցության տեսակետից Ավարայրի ճակատամարտին առավել մոտ և միաժամանակ ռազմական պատմության ամենահայտնի ճակատամարտերից մեկում` մ.թ.ա. 547 թ-ի Սարդեսի ճակատամարտում, Լյուդիական թագավորության 360.000-անոց բանակը, որը, ի հաշիվ ճակատի լայնության, դասավորված էր մեծ խորությամբ, ճակատից կազմում էր մոտ 7,4 կմ լայնություն[52], այն դեպքում, երբ վերջինիս հակառակորդ, Աքեմենյանների տերության 254.000-անոց բանակի մարտակարգի լայնությունը ճակատից կազմում էր մոտ 9 կմ: Մեկ այլ օրինակ` 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճակատամարտում իրար դեմ կանգնած Պարսից թագավորության 82.000-անոց և Արևմտյան Թյուրքական խաքանության 300.000-անոց բանակները լայնքով զբաղեցրել էին Հերաթի ողջ հովիտը, որն ունի 12 կմ լայնություն: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ենթադրել, որ մեր կողմից ուսումնասիրվող դեպքում պարսկական 220.000-անոց բանակը ձգվել է ամենակոպիտ հաշվարկով ոչ ավել, քան 10 կմ: Իր հերթին Հայկական բանակ ևս, թևերից չշրջանցվելու համար, բնականաբար, նույնիսկ ի հաշիվ մարտակարգի խտության նոսրացման, պետք է իր կողմից անպայման ապահովեր ճակատի մոտավորապես նույն երկարությունը: Այս հարցում Հեղինակի հետ ևս տարակարծություն չկա:

Այսպիսով պատկերացրեք՝ Տղմուտ գետի հյուսիսային և հարավային ափերին իրար դեմ հանդիման 10 կմ երկարությամբ ձգվող և իրարից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող զուգահեռ շարքերով կանգնած են փոխադարձաբար միմյանց ոչնչացնել ձգտող 220.000 և 100.000-անոց կազմով երկու բանակներ: 10 կմ, ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա, և այդ 10 կմ տարածքի վրա ողջ ճակատի երկարությամբ յուրաքանչյուր կողմից իրար դեմ կանգնած 220.000 ու 100.000 ռազմիկներ` մարտիկներ, որոնք անսահմանորեն ատում են միմյանց, պատկանում են տարբեր ազգերի, մինչ այդ բազմիցս ընդհարվել են մեկ մեկու հետ և, մեղմ ասած, լրջորեն չեն սիրում իրար, մեկը մյուսին հեթանոս, հետևաբար նաև այն ժամանակվա պատկերացումներով <ոչ մարդ> են համարում ու 14 ժամ շարունակ ամենայն անկեղծությամբ ձգտում են սպանել իրար, սակայն արդյունքում հանկարծ զոհվում է ընդամենը միայն… 4.580 մարդ, բայց չէ՞ որ, եթե որպես ճշմարտություն ենք ընդունում այս թիվը, ապա ստացվում է, որ 14 ժամ տևած մարտի ամեն մի ժամում սպանվել է միջինը ընդամենը 327 ռազմիկ, այսինք 1 րոպեում զոհվել է միջինը մոտ 6 մարդ:

Իսկ այժմ նաև պատկերացրեք, որ 10 կմ, այսինքն 10.000 մետր, երկարություն ունեցող ողջ ճակատով իրար դեմ, հաշվի առնելով միջշարքային տարածությանները ջոկատների միջև և ամեն ռազմիկի համար միջինը ընդունելով առավելագույնը 1 մետր տարածք, միաժամանակ կարող են մարտնչել յուրաքանչյուր կողմից ամենակոպիտ հաշվարկներով մոտ 7.000-ական ռազմիկ: Այսինքն մարտը սկսվելուն պես ամեն մի կողմից ճակատի ողջ լայնությամբ իրար են մոտենում փոխադարձաբար իրար անկեղծորեն ոչնչացնել փորձող մոտ 7.000-ական մարդ ու սկսում են սպանել իրար, սակայն այս պայմաններում մեկ րոպեում սպանվում է ընդամենը միայն 6 մարդ, իսկ մեկ ամբողջ ժամ մարտնչելուց հետո` միայն 327՞-ը: Համաձայնեք, որ դա իրական չէ, քանի որ յուրաքանչյուր կողմից 7.000-ական մարդու կատաղի ընդհարումում, երբ մեկ րոպեի ընթացքում սպանելու դիտավորությամբ կհասցվեր առնվազն 20.000 հարված, 6 զոհը ուղղակի ծիծաղելիության աստիճան քիչ է[53]:

Վերջնականապես ասածը հաստատելու համար բերենք Ավարայրի ճակարատամարտին իրենց հիմնական չափանիշներով մոտ մի քանի այլ ճակատամարտեր, որտեղ կողմերից գոնե մեկի կրած կորուստների թիվը հաստատապես հայտնի է կամ, այսպես ասենք, մասնագիտական գրականության մեջ էական վեճերի տեղիք չի տվել.

ա) 451 թ-ի հուլիսի կեսի Կատալաունյան դաշտի ճ-մ: Ընդհարվեցին Աթիլլայի գլխավորած հոների ու նրանց դաշնակիցների 500.000-անոց և Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների համարյա նույնաթիվ բանակները: Մոտ 10 ժամ տևած կատաղի ճակատամարտի արդյունքում կողմերը կորցրին 165.000-ական զինվոր,

բ) մ.թ.ա. 218 թ-ի դեկտեմբերի Տրեբիա գետի ճ-մ: Իրար հանդիպեցին 40.000-անոց կարթագենյան և 32.000-անոց հռոմեական բանակները: Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 22.000 զինվոր,

գ) մ.թ.ա. 216 թ-ի օգոստոսի 2-ի Կաննի ճ-մ: Ընդհարվեցին 50.000-անոց կարթագենյան և 86.000-անոց հռոմեական բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում պարտություն կրած հռոմեական բանակը կորցրեց 48.000 զինվոր,

դ) մ.թ.ա. 190 թ-ի դեկտեմբերի 22-ի Մագնեսիայի ճ-մ: Մարտի դաշտում հանդիպեցին 70.000-անոց հռոմեական և 75.000-անոց Սելևկյան բանակները: Ողջ օրը տևած մարտի արդյունքում ի վերջո պարտություն կրած Սելևկյան բանակը կորցրեց 50.000 զինվոր:

ե) 589 թ-ի օգոստոսի Հերաթի ճ-մ: Կատաղի բախումում իրար եկան Արևմտյան Թյուրքական խաքանության 300.000-անոց և Հերաթի հովտում վերջինիս վարպետորեն շրջափակած ու կիրճի ելքի մոտ մարտակարգ ընդունած 82.000-անոց պարսկական բանակները: Ողջ օրը տևած համառ մարտի արդյունքում պարտություն կրած Արևմտյան Թյուրքական խաքանության բանակը կորցրեց 200.000 զինվոր:

զ) կարելի է բերել նաև այլ օրինակներ:

_________________________
[52] Տես՝ Քսենոփոն <Կյուրոպեդիա>, գիրք 6, գլուխ 3:
[53] Ի դեպ ասած, այս տողերը կարդացող յուրաքանչյուր ոք, ով երբևէ մասնակցել է խմբակային տուրուդմփոցի, կհաստատի, որ իրականում նման դեպքերում իրադարձությունները զարգանում են չափազանց դինամիկ, իսկ փոխադարձ հարվածները հասցվում են մեծ հաճախականությամբ, ատելությամբ ու հարվածային ուժով: Ու թեև հիշատակված տուրուդմփոցների ժամանակ կողմերը որպես կանոն չեն ունենում թրեր, նիզակներ, դաշույններ, տապարներ, աղեղներ կամ գուրզեր և ըստ էության չեն էլ ձգտում լուրջ մարմնական վնասվածք հասցնել հակառակորդ կողմին, սակայն նույնիսկ այդ դեպքում ընդհարման առաջին իսկ վայրկյաններից ի հայտ են գալիս ուղեղի ցնցում ստացած, ինչպես նաև ջարդված գլխով, քթով և վերջույթներով մարդիկ:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:57 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Իսկ այժմ, երբ կրկին վերադառնում ենք Եղիշեի գրվածքին և այն ուսումնասիրում արդեն այս ամենի լույսի տակ, ի հայտ ենք բերում նաև նոր հանգամանքներ, որոնք մնացել են ստվերում: Այսպես, <հանկարծ> պարզվում է, որ Մուշկան Նիսալվուրտը, <ստացել էր սաստիկ հարվածներ>[54] և <նրա ուժն ու զորությունը կոտրվել էր ու սիրտը չէր հանգստանում>[55], իսկ Հազկերտի. <…ուժն ու զորությունը ևս շատ կոտրվեց>[56]:

Պատկերացնո՞ւմ եք, 3.544, այն էլ օտարազգի, զոհը 220.000-անոց բանակով զորավարի ու առավել ևս մոտ 300.000-անոց բանակ ունեցող արքայի համար համարվում է <ծանր, սիրտը չհանգստացնող և զորությունը կոտրող հարված>, բայց չէ՞ որ դա ընդամենը մի շարքային ճակատամարտում կրած կորստի չափ կորուստ է, որն, ի դեպ ասած <սաստիկ հարված> չի կարող համարվել նույնիսկ 120.000-անոց զորքով զորավարի համար և ոչ մի կերպ չի կարող կոտրել վերջինիս <ուժն ու զորությունը>[57]:

Պետք է անել ևս մեկ կարևոր դիտարկում: Պարսից թագավորությունը, սկսած Վահրամ V-ի (421-439) գահակալումից և Հազկերտ II-ի գահակալման հիմնական մասում, լուրջ վերելք էր ապրում, սակայն արդեն 451 թ-ից հետո վերելքի այս փուլը ընդհատվում է և վերջինս թևակոխում է լուրջ դժվարությունների ու ներքին ցնցումների մի դարաշրջան: 451-480-ական թվականներին Պարսից թագավորությունը դժվարությամբ էր պահպանում ոչ միայն իր ներքին կայունությունը (Պերոզ I-ի (459-484) պայքարը Որմիզդ III-ի (457-459) դեմ), այլև` արևելյան ու հյուսիսային սահմանների պաշտպանությունը (հոների ներխուժումը Ատրպատական և անհաջող նվաճողական պատերազմը Հեփթաղական թագավորության դեմ): Վիճակն ավելի բարդարձավ 480-500-ական թվականներին, երբ սկսվեցին ավելի լուրջ արտաքին պարտությունները (լիակատար ջախջախմամբ ավարտված արշավանքը հեփթաղների դեմ), ներքին գահակալական պատերազմները (Վաղարշը (484-488) ընդդեմ Զարեհի, Ջամասպը (496-498) ընդեմ Կավատ I-ի (488-496, 498-531), քաղաքացիական ընդհարումները (Մազդակյան շարժում) և ապստամբությունները (Մարզպանական Հայաստանի II (459-460), III (481-485), IV (491-499) ապստամբություններ և այլն): Այս կապակցությամբ կարելի է գալ համարձակ հետևության, որ այլ նախապայմանների թվում գուցե նաև հենց Ավարայրի ճակատամարտում տված հսկայական զոհերն ու Տղմուտի արյունոտ ափերին ընկած Պարսից թագավորության բանակի ընտրանու լուրջ կորուստն էր, որ ընդհատեց այս թագավորության վերելքի դարաշրջանը և սկիզբ դրեց ճգնաժամի երկար տարիներին, իսկ այս անուղղակի դիտարկումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Պարսից թագավորության բանակը Ավարայրի ճակատամարտում աննախադեպորեն ծանր կորուստներ է կրել:

Այսպիսով, ընդհանրացնելով վերը շարադրվածը և մոռանալով <3.544> և <1.036>-ի` որպես կողմերի կորուստներն արտահայտող բացարձակ ցուցանիշների, մասին, փորձենք ի վերջո պարզել կողմերի իրական կորուստները` դա անելով հետևյալ կերպ.

ա) ճակատամարտին նախորդող իրադարձություններում որոշակի կորուստներ կրած և արդյունքում մոտ 6.000 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 հոգու կորուստ, այսինք կորցրեցին իրենց կազմի մոտ 59 %-ը,

բ) ուրացողների կորուստների տոկոսային հարաբերությունը, համեմատած իրենց ընդհանուր թվի հետ, թերևս կարելի է տարածել ողջ Պարսից թագավորության բանակի վրա, քանի որ, ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից[58], ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին, այսինքն նրանց միջին մարտական ծանրաբեռնվածությունը այլ ռազմիկների հետ համեմատած ավելի բարձր է եղել` միաժամանակ մարտական ավելի բարձր ծանրաբեռնվածության հաշվին, կոպիտ հաշվարկներով, հակակշռելով այն հանգամանքին, որ նրանք մարտի մասնակցել են միայն մեկ հատվածում:

գ) ուրացողները, այլ խոսքերով ասած` պարսից կողմում ներկայացված V դարի հայ հասարակության բարձր և միջին խավի այդ ներկայացուցիչները, տվեցին մոտ 3.4 անգամ ավել զոհ, քան հայկական կողմի իշխող դասի հավասարաստիճան ներկայացուցիչները, իսկ բարձր և միջին հրամկազմի կրած կորուստները կարող են տոկոսային առումով արտահայտել նաև հասարակ ռազմիկների կորուստները, այսինքն Պարսից թագավորության ողջ բանակը, կոպիտ հաշվարկներով, տվել է 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:

Վերջնականապես ընդհանրացնելով վերը շարադրվածը` կարելի է գալ կողմերի իրական կորուստը արտացոլող թվերի և ամրագրել, որ 220.000 ռազմիկ կազմող Պարսից թագավորության բանակը ու նրա կազում գտնվող ուրացողները կորցրին իրենց կազմի 59 %-ը, այսինքն մոտ 130.000 ռազմիկ (այդ թվում` 3.544 ռազմիկ ուրացողներից), իսկ 100.000 ռազմիկ կազմող Հայկական բանակի կորուստները նախորդից 3,4 անգամ պակաս էին և կազմում էին մոտ 38.000 ռազմիկ (այդ թվում` 1.036 ռազմիկ նախարարական տոհմերից)[59]: Ահա հենց նման կորուստներն էին, որ իրոք կարող էին ստիպել Հայկական բանակին հրաժարվել հաջորդ օրը ճակատամարտը շարունակելու, իսկ Պարսից թագավորության բանակին էլ` անմիջականորեն հայերին հետապնդելու մտադրությունից: Իրոք, Պարսից թագավորության բանակը նույնիսկ 120.000 ընդունելու պարագայում էլ 3.544, այն էլ օտարազգի, ռազմիկի կորուստը ոչ մի կերպ չէր կարող այն աստիճան կաթվածահար անել այս բանակի մարտունակությունը, որ վերջինս հրաժարվեր անմիջական ռազմական ակտիվությունից, իսկ, նույնիսկ 66.000 հաշվվելու պարագայում էլ, 1.036 ազնվականների կորուստը իր հերթին ոչ մի կերպ չէր կարող ազդել Հայկական բանակի վճռականության և հատկապես ռազմական հնարավորությունների վրա շարունակել նույնամասշտաբ ճակատամարտը մյուս օրը: Սրան հակառակ, 130.000 ռազմիկի այս կամ այն կերպ շարքից դուրս գալը անչափ ծանր վիճակի մեջ կարող է դնել նույնիսկ 220.000-անոց բանակին, իսկ 38.000 ռազմիկի շարքից դուրս գալն էլ իր հերթին կարող է ստեղծել բոլոր պայմանները, որ 100.000-անոց բանակը հրաժարվի հետագա նույնամասշտաբ գործողությունները շարունակելուց:

_________________________
[54] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[55] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[56] Տես՝ Եղիշե (գլուխ 5):
[57] Ի դեպ ասած, մոտավորապես դրա չափ, այն էլ յուրայինների, կորուստ Պարսից թագավորության բանակը կրեց միայն Ավարայրի ճակատամարտից մի քանի օր առաջ տեղի ունեցած ճակատամարտ(եր)ում Առանձար Ամատունու ջոկատի փայլուն գործողություննեի արդյունքում, սակայն պարսից զորավարն ու արքան կարծես նույնիսկ չնկատեցին էլ դա:
[58] Պարզ է, որ Պարսից թագավորության բանակի համար <էժան արյուն> հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին` մի կողմից ի խնայումն Պարսից թագավորության բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել հենց ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար:
[59] Այստեղ կարևոր է անել մեկ էական ընդգծում՝ <կորցրին> տերմինի տակ տողերիս հեղինակը նկատի ունի ոչ միայն սպանվածներին, այլև մարտունակությունը զգալի ժամանակահատվածով կորցրած ծանր վիրավորներին, դրա, ինչպես նաև այլ վերքերի արդյունքում հետագայում մահացածներին կամ զգալի ժամանակով շարքից դուրս եկածներին, գերիներին, դասալիքներին, ինչպես նաև բուն ճակատամարտի իրադարձությունների հետ կապված որևէ այլ պատճառով (հոգեկան տրավմա, խելագարություն, անձնական մոտիվներ և այլն) զգալի ժամանակահատվածով շարքից դուրս եկածներին:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 11:59 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
*

Ահա այսպիսին էին այն դիտարկումները, որոնք վեր հառնեցին Արմեն Այվազյանի արժեքավոր մենագրությունն ուսումնասիրելիս, ընդ որում եթե մի կողմից տողերիս հեղինակը ոչ մի կերպ չի հավակնում բացարձակ ճշմարտության, ապա մյուս կողմից էլ դիտարկումներն արվել են թեմայի առավել զարգացման, ինչպես նաև օբյեկտիվ իրականությանն ավելի մոտ պատկեր ստանալու մտայնությամբ:

Վերջում մնում է ամենայն հաջողություն ցանկանալ հարգելի պարոն Այվազյանին՝ հույսով, որ նրա պրպտուն մտքի քննարկման առարկան կդառնան առայժմ դեռևս դժբախտաբար բավարար ուսումնասիրության չարժանացած հայ ժողովրդի ռազմական պատմության նաև այլ դրվագներ:

Մհեր Հակոբյան 03.02.2016 թ.

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 23 мар 2016, 13:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
В армянском разделе я разместил мою рецензию на книгу Армена Айвазяна, которая подверглась обсуждению на форуме не давно. У меня нет времени переводить все на русский, но - я вот проверил, Гугл переводчик в общем понятно все переводит на русский. Кто интересуется, может почитать этим способом, а те части, которые все же не будут понятны или останутся вопросы, подвергнуть обсуждению здесь ;)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 24 май 2016, 03:59 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 фев 2014, 03:47
Сообщений: 4751
Битва Аварайра похожа на "Четырехдневную Войну", в исполнение христианизированного армянского официоза....

Просрали. И не хотят возращать, ибо религия не та...

_________________
Мы все - Великая Армения!


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 24 май 2016, 09:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
И опять необоснованные заявления :)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 26 май 2016, 10:30 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Поздравляю с Аварайрским утром всем, армянам и не армянам, которым близка дело армян.

1565 лет назад, в это утро, армяне вышли на поле брани против превосходящих втрое сил Сасанидской державы и отстояли свое право быть и оставаться армянами :) В лице героев Аварайра - слава и вечная память всем павшим за землю армянскую...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Царство Ани: Слава венценосных Багратуни
СообщениеДобавлено: 12 июн 2016, 01:50 
Аватара пользователя

Зарегистрирован: 09 фев 2014, 03:47
Сообщений: 4751
Ardzan писал(а):
"Просто" даше кошки не сношаются...
Речь конкретно о ВОССТАНОВЛЕНИЕ престола Великой Армении при юридическом содействии Халифата, как правоприемника Сасанидов (кстати, эта приемственность была символически обозначена водружением короны Сасанидов в Мекке).
А вовсе не о типа волюнтаристком по моему хотению, по щучьему велению "создание" некого нового престола "Анийского цартва"...


Lion писал(а):
Ну да, какие проблемы?


Проблема в специфической оценке некоторыми действий Васака Сюни.

_________________
Мы все - Великая Армения!


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 12 июн 2016, 12:54 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Что Вы имеете ввиду?

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 13 июл 2016, 12:38 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Այսօր երեկոյան, 22:30-22:50-ից սկսած՝ պատմության դասերը - Ավարայր:

Ես Մերուժան Տեր-Գուլանյանը, Աշոտ Ներսիսյանն ու հայր սուրբ Կոմիտասը քննարկում ենք Ավարայրի դասերը...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 14 июл 2016, 01:23 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Ժողովուրդ, մի քանի դիտարկում հենց նոր նայածս հաղորդման վերաբերյալ: Իհարկե, հենց Շանթը յութուբում այս նյութը դրեց, այստեղ ևս կդնեմ, բայց այժմ մի քիչ առաջ անցնելով ասեմ հետևյալը:

Հայտնի հրահանգ-նամակի մասին, որտեղ հարգարժան դոկտոր-պրոֆեսորն ու պ-ն Տեր-Գուլանյանը Կոմիտաս վարդապետին մեղադրեցին իբր կեղծարարության մեջ, իբր այն հատվածը, որ հայրը պետք է ամուսնանա աղջկա հետ, մայրը՝ որդու և այլն, նամակում չկա: Խնդրեմ, տեսեք, ահա Եղիշեից համապատասխան հատվածը -

Դարձեալ եւ կանայք նախարարացն կալցին զուսումն վարդապետութեան մոգացն ։ 305 Ուստերք եւ դստերք ազատաց եւ շինականաց կրթեսցին ի հրահանգս նոցուն մոգաց ։ 306 Կարճեսցին եւ արգելցին աւրէնք սուրբ ամուսնութեան , զոր ունէին ի նախնեաց ըստ կարգի քրիստոնէութեանն . այլ * փոխանակ ընդ կնոջ միոյ՝ բազում կանայս * արասցեն. զի աճեցեալ բազմասցին ազգք Հայոց։ 307 Դստերք հարանց լինիցին , եւ քորք ՝ եղբարց. մարք մի՛ ելցեն յորդւոց , այլ եւ թոռունք ելցեն յանկողինս հաւուց

Ահա նույն տեքստի աշխարհաբար տարբերակը

Изображение


իսկ ահա ռուսերեն տարբերակը -

Далее, и жены нахараров да постигнут учение могов. Сыновья и дочери азатов и шинаканов да поучаются в наставлениях тех же могов. Да будут расторгнуты и воспрещены обряды святого [225] брака, которые они имели от предков по христианскому чину, а вместо одной жены пусть заведут много жен, чтобы, плодясь, размножался народ армянский. Дочери да принадлежат отцам и сестры братьям, матери пусть не устраняются от сыновей, да и внучки пусть восходят на ложа дедов!

Սա ուղղակի ներկայացնում եմ որպես փաստ, որպեսզի էկրանից, որտեղ գրքեր չկան ձեռքի տակ և ժամանակ էլ չկա որևէ բան ստուգելու, պատասխանատու, բայց նաև սխալ հայտարարություններ չարվեն: Պ-ն Ներսիսյանը սխալ էր, իսկ վարդապետ Կոմիտասի մեջբերումը լիովին ճիշտ էր, արտացոլում էր Եղիշեի տեքստը և արտահայտում էր նաև իմ այն միտքը, որ ես վաղուց եմ ասել - կրոնափոխությամբ ոտնահարվում էին հայերի կյանքի բոլոր ասպեկտները՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, բայց այդ թվում նաև որ ոչ պակաս կարևոր էր, ընտանեկան ոլորտները, ինչը, պարզ է, ցանկացած նորմալ հայի համար եղել ու մնում է անընդունելի:

Ու մեկ դիտարկում ևս - հաղորդումում ասվեց, թե իբր Խորենացին ինչ որ տեղ գրել է, թե խոստացել է իր պատումը հասցնել մինչև Զենոն կայսեր ժամանակները: Ես չգտա նման բան, եթե որևէ մեկը գիտի, թող հուշի, իմանամ: Իսկ ողջ աբսուրդը հանգում էր նրան, որ, չունենալով այլևս ասելու որևէ բան, արհեստականորեն փորձում են Մովսես Խորենացու ավարտուն, կուռ ու հստակ կառուցվածք ունեցող երկը համարել անավարտ, ելնում են ենթադրությունից, թե իբր Խորենացին գրել է Ավարայրի մասին ու, շարունակելով ենթադրել, հանգում են այն անհիմն հետևությանը, թե իբր Խորենացին Ավարայրի մասին բաներ է ասել, ըստ իրենց՝ իրենց տեսակետի օգտին, որը չար տերտերների մեղքով մեզ չի հասել - աբսուրդ, դուք միայն նայեք, թե ուր են հասնում իրենց աբսուրդում մեր որոշ մտավորականներ...

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 20 июл 2016, 10:47 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Խփելով Ավարայրին, մեր ազգի ԹՇՆԱՄԻՆԵՐԸ խփում են հայի արժեքային համակարգին: Հին, ծեծված ճշմարտություն է - ուզում ես հաղթել որևէ ազգի, խփիր նրա արժեքային համակարգին, դավաճանին հերոս ասա, հերոսին՝ դավաճան, ստեղծիր խառնաշփոթ: Մեր ազգի թշնամիները այդ հարվածն են դրել Ավարայրին խփելու մեջ, ցարիզմը, ԽՍՀՄ--ը և այլոք՝ ես վճռականորեն դեմ եմ դուրս գալիս հենց այդ մոտեցմանը, այս հաղորդումն էլ այդ ուղղությամբ իմ հերթական քայլերից մեկն էր:
Մի խոսքով, պատմության դասերը - 2

Վիդեո

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Битва на Аварайрском поле: Первая война за христианскую веру
СообщениеДобавлено: 11 авг 2016, 00:33 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46679
Откуда: Армения, Ереван
Распятый росчерком пера

Հոդված-հարցազրույցին ծանոթացեք հղումով, իսկ ահա իմ կարծիքը:

Ծանոթ եմ այս հոդվածին և այնտեղ, բարձրագոչ վերնագրից ու առաջին տողերից բացի ոչինչ չկա: Այսպես, ասվում է, թե Վասակին հետո մեղադրեցին այն բանում, որ մոգերի ջարդին ինքն էլ էր ձեռք զարկել ու դրանից արվում են հետևություններ: Կրկնակի աբսուրդ, քանզի, նախ իրոք, Զարևանդի իրադարձությունների ժամանակ Վասակը դեռևս չէր դավաճանել և մոգերի ջարդում իրոք իր մասն ուներ և հետո՝ այդ կերպ հայերը վրեժ էին լուծում դավաճանից՝ պարսիկների ձեռքով:


Խոսվում է Վարդանի ու Վասակի գաղտնի համագործակցության մասին: Ավելորդ էլ է ասել, որ այդ մասին ոչ միայն որևէ պատմական փաստ չկա, այլև դա նաև քիչ հավանական է: Էս դարձավ Մերուժան Տեր-Գուլանյանի հայտնի հորինվածքը մեր վերջին հաղորդման ժամանակ: Խոսքը զուտ պ-ն Տեր-Գուլանյանին բնորոշ. <Ես նույնիսկ վստահ եմ, նրանք հանդիպել են Ավարայրի ճակատամարտից առաջ և նույնիսկ… ողջագուրվելել են>-ի մասին է - լավ էլի, նման հիպոթեզների վրա պատմություն կառուցել չի կարելի:


Հեղինակն ասում է՝ 30 նախադասություններ կորել են և այդ 30 նախադասություններում, ենթադրում է, Վասակին արդարացնող տողեր կարող էին լինել: Կրկին աբսուրդ՝ Եղիշեի ողջ երկը ներծծված է հակավասակյան, հակաուրացյալ շեշտադրումներով, այդ ինչպես կարող էին հիշատակված 30 նախադասությունները բացառություն կազմել? ՔԻչ հետո ևս՝ կորել են 146 նախադասություններ և… դրա հիման վրա՝ Վասակը դառնում է պ-ն Բանուչյանի համար միանշանակ հերոս: Կրկին հարց՝ իսկ հիմքերը?


<Васак Сюни — герой> - կտրուկ ասում է հեղինակը, իսկ… հիմնավորումները, կրկին հարցնում եմ ես? Պ-ն Բանուչյան, իր ազգին ու Հայրենիքին դավաճանելը և ասենք պատերազմող երկրում թիկունքում դիվերսիա անելը կամ ռազմական բնույթի տեղեկությունները հակառակորդին հանձնողը... Ձեզ համար հերոս է? Է էլ ինչ եք հապաղում, ձեռք բերեք և Ադրբեջանին հանձնեք ՀՀ ռազմական բնույթի տեղեկություններ կամ, օրինակ, պայթեցրեք պաշտպանական շրջաններից մեկի զինապահեստներից մեկը: Վասակը սկզբունքորեն նույնն արեց ու... Ձեզ համար հերոս է, է հերոսացեք նաև ինքներդ!


Կորյունի պահով՝ ծիծաղելի մի փաստարկ որ անվերջ կրկնվում է: Հաղորդման մեջ էլ ասվեց ու ես պատասխանեցի՝ հարգելիներս, Կորյունի գրելու ժամանակ Վասակը ԴԵՌԵՎՍ չէր արել իր դավաճանական քայլերը: Դա նույնն է, որ, ասենք, վերցնենք հայտնի գեներալ Վլասովին տրված մինչպատերազմական բնութագրերը և, մի կողմ թողնելով այն, որ սա Հայրենականի տարիներին ամենահայտնի ռուս դավաճանն էր, ասենք, Վլասովը… հերոս էր: Կրկնում եմ, Կորյունը գրել է ՄԻՆՉԵՎ ապստամբությունը և ՄԻՆՉԵՎ Վասակի դավաճանական քայլերը:


Ադոնցի երկի մասին ասվեց՝ քաղաքական պատվերի ցավալի կատարում հայտնի գիտնականի կողմից: 1904 թվական, Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավվման վտանգի տակ է, ցարիզմը նպատակ ունի հարվածել Հայ առաքելական եկեղեցուն այդ թվում նաև գաղափարապես: Իսկ այդ պարագայում վարվում են այնպես, ինչպես դժբախտաբար վարվեց Ադոնցը՝ խփում են կառույցի գաղափարական հիմքերին: Հրանդ Արմենի աշխատանքներին մանրամասն ծանոթ եմ և ասեմ, որ, գուցե արևմտյան չափանիշներով նա <մեծ> գիտնական է, բայց հայաստանյան և նույնիսկ սովետահայ չափանիշներով՝ սովորականից էլ ցածր մի մասնագետ – համենայն դեպս նրա աշխատանքները մակերեսային են և Տիգրան Մեծին նվիված նրա աշխատանքի և օրինակ Մանադյանի <Տիգրան Մեծ>-ի մեջ սարերի ու ձորերի տարբերություն է Մանանդյանի օգտին:

Ու վերջում անհիմն ընդհանրացում՝ պ-ն Բանուչյանին անհագստացնում է այն, որ այլախոհությունը հայերը, դե սովորություն է, էլի, մշտապես ներկայացնում են որպես դավաճանություն: Այ քեզ աբսուրդ??? Վասակը արեց կոնկրետ դավաճանական քայլեր, որոնց մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ և ոչ միայն ես, սակայն նրան… այլախոհ են ներկայացնում: Կասեի մի երկու բան ավել, բայց չեմ ուզում դուրս գալ գիտական դիսկուրսի շրջանակներից:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 55 из 78   [ Сообщений: 1159 ]
На страницу Пред.  1 ... 52, 53, 54, 55, 56, 57, 58 ... 78  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB