Փավստոսը Պապի ներքին և արտաքին
քաղաքականություն մասին
Պատմություն Հայոց
Դպր 5, գլ. Բ. Ապա Վասակի որդի Մուշեղը՝ Մեծ Հայքի սպարապետ, ընտրեց քառասուն հազար ընտիր և հավատարիմ մարդիկ ազնվականներից ու ազգականներից, միաբան և միակամ, պատրաստեց նրանց համար ձի, զենք ուտեստ և իր հետ առնելով գնաց Ատրպատականի սահմանում նստեց՝ Հայոց աշխարհը պահպանելու համար: Նույն ժամանակ Պարսից Շապուհ թագավորն էլ իր զորքով ամենայն պատրաստությամբ եկավ Ատրպատական աշխարը. և նրա բանակի մի գնդին առաջնորդ էր Մերուժանը, իսկ թագավորի բուն գունդը մնաց թավշերում: --- вы должны быть зарегистрированным пользователем, чтобы прочитать это содержимое ---
--- вы должны быть зарегистрированным пользователем, чтобы прочитать это содержимое ---
--- вы должны быть зарегистрированным пользователем, чтобы прочитать это содержимое ---
--- вы должны быть зарегистрированным пользователем, чтобы прочитать это содержимое ---
Цитата:
Եվ Հայոց զորավար ու սպարապետ Մուշեղը իր քառասուն հազարով գալիս հարձակվում է Շապուհի բանակի վրա ու կոտորում է բոլորին:
Ո՞նց: Ո՞նց Մուշեղը իմացավ կամ հասկացավ Շապուհի տեղը, լավ ո՜՞նց Մուշեղը այդքան մեծ ճշտությամբ գտավ նրանց, ձեզ չի թվո՞ւմ, որ այստեղ Մերուժանի[/list] մատը խառն է, ո՞ւր կորավ այդ կեղտոտ Մերուժանը, ոչ ավերում եղավ, ոչ մի բան չեղավ, Մերուժանը առանձնացավ, գնաց հետո էլ ետ վերադարձավ Պարսկաստան, ո՞նց:
Անցնենք Մուշեղին: Նա բռնում է պարսիկների իշխանների մի մեծ հոտ ու ի՞նչ է անում նրանց հետ՝ բոլորին սպանում է ու ուղղարկում է Պապ թագավորին, այս պետական դավաճանությունը պատմիչները տարբեր ձևելով ուզում են արդարացնել, դեռ քիչ չի միհատ էլ Մուշեղը արարքը խրախուսում են, գովում են, բայց ԴՈՒ՛Ք հասկանո՞ւմ էք թե դա ինչ մեծ սխալ էր, պատկերացրեք վաղը չէ մյուս օրը հայ-թուրքական պատերազմ սկսվի ու մենք բռնենք 600 հայտնի գործիչների, որոնք Թուրքիաի արքունիկում պատիվ են վայելում, ի՞նչ կանենք մենք նրանց հետ, կսպանենք թե նրանցից տարածք, փող կամ մեկ ուրիշ բան կուզենք, երևի մի լավ բան կպոկենք չէ՞:
Բայց Պարսից Շապուհ թագավորի կանանց որևէ անարգանք հասցնել թույլ չտվեց Հայոց Մուշես զորավարը, այլ հրամայեց բոլորի համար ժանվարներ պատրաստել և նրաց բոլորին ազատ արձակել իրենց ամուսնու՝ Շապուհ թագավորի ետևից: Պարսիկներից էլ մարդիկ արձակեց, որ ողջ և անարատ գնան Պարսից Շապուհ թագավորի մոտ, իսկ պարսից թագավորը զարմացավ Մուշեղի բարության, քաջության և ազնվության վրա, որ իրեն ոչ մի անարգանք չհասցրեց կանանց վերաբերմամբ: Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը, երբ գինում գավաթը ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. "ճերմակաձին թող գինի խմի": Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձի հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարուակ նույն բանն էր կրկնում՝ "ճերմակաձին թող գինի խմի":Цитата:
հրամայեց բոլորի համար ժանվարներ պատրաստել և նրաց բոլորին ազատ արձակել իրենց ամուսնու՝ Շապուհ թագավորի ետևից:
Հետո մենք կտեսնենք, որ Պապ թագավորը այս Մուշեղի արարքից շատ էր վիրավորվել և այդ արարքը վեճի պատճառ դարձավ Պապի և Մուշեղի միջև: Հարց է ծագում՝ ի՞նչու, ի՞նչու էր Պապը ազդվել Մուշեղի այդ արարքից, գուցե նրա համար, որ Մուշեղը չէ՞ր սպանել այդ կանանց, իհարկե ոչ, Պապը ազդվել էր, որովհետև նա գիտակցում էր, որ ինքը այդ կանանոցով կարող է ետ բերել իր կորցրած հորը՝ Արշակին, ոնց որ Արշակին հաջողվեց կռվի ժամանակ կանանոցը հափշտակելով և դրանով իր հորը վերադարձնել: Արդյոք սպարապետը իրավունք ո՞ւներ գնալ այդպիսի քայլի առանց թագավորի թույլատվությունը ստանալու, իհարկե ոչ՛, դուք գի՞տենք այդպիսի մեկ դեպք որտեղ սպաևապետը առանց թագավորին զգուշացնելու գործում է այդպիսի մեծ սխալ: Ես չգիդեմ, բայց եթե իմանամ էլ դա բան չի փոխի:
Цитата:
Պարսիկներից էլ մարդիկ արձակեց, որ ողջ և անարատ գնան Պարսից Շապուհ թագավորի մոտ, իսկ պարսից թագավորը զարմացավ Մուշեղի բարության,քաջության և ազնվության վրա
Ուրեմն Մուշեղը պարսիկներից մի քանիսին ազատում է, որ նրանք գնան Պարսկաստան, ի՞նչու, մենակ գնա՞ն, թե՞ մեկ ուրիշ բան էլ կար, որ մեզ չեն փոխանցել պատմիչները: Եթե ուշադիր կարդանք կհասկանանք, որ Շապուհը տեղյակ չէր կանանոցը վերադարձնելու Մուշեղի արարքին, դուրս է գալիս, որ հենց այդ բայց թողնված պարսիկներն էին լուրը հայտնել Շապուհին: Ի՞նչ քաջություն գործեց Մուշեղը կանանոցը ազատելով: Շատ մեծ քաջություն, նա ձեռնոց նետեց Պապ թագավորին իր այդ արարքով, նա տրորեց Պապին, ցույց տվեց իր անկախ լինելը, իր անկախ գործելու քաջությունը, իր արհամարանքը, սրանից հետո ո՞նց Պապը վստահեր Մուշեղին: Ձիրավի ճակատամարտը դեռ արջևում է և իմ կարծիքով Խորենացին չի խաբում մեզ նշելով Սմբատին որպես սպարապետ, պետք չի մոռանալ Սմբատի գործունեությունը Արտագեսի պաշարման ժամանակ: Նաև իմ մոտ կասկածներ են առաջանում, որ սպարապետի տիտղոսը ժառանգական էր, որովհետև Վաչե Մամիկոնյանի մահից հետո, երբ որ Հայաստանը որոշ ժամանակով զրկվեց սպարապետությունից, Արշակ 2 Մեծը գնաց Տայք և այնտեղ տվեց Մամիկոնյաներից ամենալավերին տիտղոսներ, մեծին նահապետի, Վասակին սպարապետի իսկ ամենափոքրին տվեց զորավարի տիտղոսը: ԶՈ՞ՐԱՎԱՐ, եթե ուշադիր կարդաք Մուշեղը շատ ժամանակ հիշատակվում է որպես ԶՈՐԱՎԱՐ, կամ ԶԱՐԱՎԱՐ ՍՊԱՐԱՊԵՏ, ես չգիդեմ թե դա ինչ է նշանակում, տարբերություն կա՞ Զարավար Սպարապետի ու Սպարապետի միջև, թե չէ՞, բայց երևի կա: