Воин301 писал(а):
Մի կողմից իրավացի եք, բայց դե տասեք ինչի հանգեցրեց պետականության բացակայությունը:
Նախ իրոք, ինչի հանգցրեց որ? Երկրորդ, արդյոք դրա գլխավոր մեղավորը հենց դա էր? Նույն վրացիք կորցրին իրենց պետականությունը մեզնից 142 տարի հետո` 570 թ-ին, իսկ հիմա նայենք ասենք 900 թվականի վիճակով, թե ով էր ավելի լավ վիճակում, մենք, թե իրենք?
Цитата:
Բայց մի հարց ևս. ինչո՞ւ նույն հայերը որոշեցին վերականգնել իրենց պետականությունը ի դեմս Բագրատունիների գլխավորությամբ:
Ըստ իս, կրկին պետք է դիտարկել սոցիալ-տնտեսական հարթությունում - IX դարի վերջի վիճակով արդեն մեր այն, վերևոմս նշած "ֆեոդալական" պետական միավորներն այնքան էին հզորացել, իսկ թշնամիներն էլ` համեմատականորեն թուլացել, որ ուղղակի չէր կարող այլ կերպ լինել: Իրոք, ասենք դիտարկենք Աշոտ I-ին մինչև 885-ը ու դրանից հետո, որ գլխին թագ դրեց, ուժն էականորեն ավելացավ? Իհարկե ոչ, ոնց կար, մեծ հաշվով այդպես էլ մնաց: Նույնն ի դեպ, Կիլիկիայի Լևոնի I-ի պարագայում - ասենք 1198 թ-ի հունվարի 7-ին նա էականորեն ավելի ուժեղ էր, քան 1187 թ-ին Ռավինի ճ-մ-ում սելջուկներին փշրելիս?
Դժվար թե...Իրականում թագը չի որոշում, այլ
իրական ռազմա-քաղաքական հզորությունը: Նույն Լոռիի թագավորության արքաների հետնորդները դեռևս մինչև XII դարի երկրորդ կեսը
դողդողալով հազիվ պահում էին թագը գլխներին, իսկ նույն այդ ժամանակ ասենք Թորոս Ռուբինյանը կամ Մլեհ Ռուբինյանը թագ չունեին, հիմի ինչ, ասենք որ առաջիններն ավելի հզոր էին??
Цитата:
Իմ կարծիքով դա Բագրատունիների ճկուն ներքին և արտաքին քաղաքականության հետևանքն է, որին չէին տիրապետում նույն Մամիկոնյանները:
Իսկ ես սենց մի բան կասեմ - գուցե Մամիկոնյաններն իրականում ավելի ճկուն էին, քան հենց նույն Բագրատունիները - աբսուրդա թվում չէ? Ասեմ բայց,
տեսեք, Մամիկոնյանների "հիմնական ճյուղի" վերջին ներկայացուցիչը Գրիգորն է, որն իր տոհմը գլխավորել է Տարոնում գտնվող հիմնական տիրույթները կորցնելուց հետո մինչև 856 թ-ը, սրանից հետո, ահա, երբ հիմնական ճյուղի մասին տեղեկությունները վերանում են (մի պահ մոռանանք ըստ իսկ երկրորդական ճյուղ հանդիսացած Թոռնիկյաններին)... անմիջապես էլ Մամիկոնյանների ըստ էության հիմնական ճյուղը "
ծլում է" Գուգարքի արևելքում ի դեմս
Օրբելյանների` առաջին Օրբելյանը, որը ֆիքսվել է որպես "հասարակական-քաղաքական" երևույթ, Լիպարտին է: Ահա ուրեմն, կարծում եմ, որ Մամիկոնյաններն ուղղակի, քանի որ իրենց անունը մի քիչ շատ էր վտանգավոր դարձել արաբական տիրապետության շրջանում, ուղղակի
փոխեցին այն և դարձան Օրբելյաններ, Օրբեթ ամրոցի անունով: Այս առումով հետաքրքիր է, որ 1177 թ-ից հետո, երբ այս անգամ արդեն Քարթլիի թագավորությունում վտանգավոր դարձավ լինել Օրբելյան և այս տոհմի կողային ճյուղերն էլ աստիճանաբար հանգան (բացառությամբ Սյունիքի Օրբելյանների), Լոռիում կրկին
ծլեցին... Մամիկոնյանները
Սենց բաներ ել են երբեմն լինում, ուղղակի այս ամենը հիմնավորելը դժվար է, դե իսկ սովետահայ պատմագիտությունն էլ չէր սիրում խորանալ "իշխող դասակարգի" նման վայրիվերումների մեջ...