Зарегистрирован: 09 июл 2013, 14:19 Сообщений: 9575
|
370 թվական. Հայոց աշխարհում ձմեռ էր: Շապուհը, նվա- ճելով Հայաստանը, ետ էր քաշվել Պարսկաստան՝ գրավված բերդաքաղաքներում թողնելով պարսկական կայազորներ: Մեծ Հայքի թագավորությունից անջատված հայ նախարար- ներն ու կուսակալները, մտնելով Շապուհի ծառայության տակ, իրենց իշխանությունները վեր էին ածել մանր արքա- յությունների՝ ուր տեր ու տնօրինություն էին անում պարսկ- ական վերակացուներն ու ... եկեղեցին: Այո, Հայաստանյայց առաքելական եկեղեցին ամենաքիչը տուժվեց պարսկական այս արշավանքից: Չնայած տասնյակ և հարյուրավոր կրոն- ական երևելի գործիչների աքսորին, եկեղեցական թեմերն առաջվա պես կանգուն ու բարգավաճ էին: Եկեղեցին միշտ էլ կարողանում էր կրած մարդկային կորուստներն առավելա- գույնս օգտագործել՝ սեփական դիրքերն ու հեղինակությունն էլ ավելի ամրապնդելու համար: Պատմիչների թողած այն տեղեկությունները, որ հայոց քաղաքներում տեղադրված էին ատրուշաններ, իհարկե, համապատասխանում են իրա- կանությանը: Բայց այդ քաղաքներում տեղակայված էին պարսիկ զինվորներ: Միջնաշխարհում նստող Զիկ և Կարեն զորավարներն երկիրը վերահսկում էին իրենց շուրջ համա- խմբված պարսիկ ազնվականների օգնությամբ, և հասկանալի էր ատրուշանների ու զրադաշտական մոգերի առկայու- թյունը Հայաստանում: Թեպետ, ինչպես Արշակ արքայի ձերբակալությունից հետո Հայաստան ներխուժած պարսիկ զորահրամանատարներին, այնպես էլ՝ Արտագերսի երկրորդ պաշարման ժամանակ Հայոց երկիրն ավերող իր իշխաննե- րին Շապուհը հրամայել էր ձերբակալել ու տանջել հայ նախարարների ընտանիքներն ու կանանց, սակայն, մեր մատենագիրների կողմից՝ հավատափոխության հարկադր- անքը, որպես դրա բուն պատճառ ներկայացնելը, մտացածին է: Իշխանական կանանց գերելով՝ Շապուհը փորձում էր իր մոտ բերել տալ այն նախարարներին, ովքեր, թողնելով իրենց ընտանիքները՝ փախել էին բյուզանդական տիրույթ- ներ: Ասվածի պարզ վկայությունն է այն, որ հետագայում, ճակատամարտերից մեկի ժամանակ, հայ հասարակ մի զինվոր, չանսալով Համազասպ Մամիկոնյանի հրամանին, անպատիժ կերպով սպանում է վիրավոր Գարեգին Ռշտու- նուն՝ սոսկ նրա համար, որ սա թողել էր իր կին Համազաս- պուհուն և փախել: Եկեղեցին, իհարկե, փորձել է Համա- զասպուհու և մյուս հայ իշխանուհիների գերությունն ու մահը կապել Մեհրուժանի անվան հետ՝ մոռանալով, որ Արծրունյաց իշխանն իրավասու չէր սպանելու Շապուհի հրամանով գերեվարվածներին: Մեհրուժանի անվան շահարկումը միայն նպատակ է ունեցել հիմնավորելու գերիների՝ հանուն հավատքի նահա- տակվելու թեզը: Այն կարելի է նախադեպ համարել 450-ական թվականների ապստամբության կրոնականացման, որ օդի պես անհրաժեշտ էր եկեղեցուն՝ քրիստոնեական հավատքին մի նոր փայլ ու սրբության զգացում ավելացնելու համար: Սա է պատճառը, որ պարսկական ներխուժումների մասին խոսե- լիս, մեր պատմիչները երբեք չեն մոռացել ողբաձայն աղա- ղակելու՝ իբր համատարած հավատափոխության պարտա- դրանքների մասին: Օրմանյանը նույնիսկ ափսոսում է, որ եկե- ղեցին տիկին Համազասպուհուն չի դասել սրբերի շարքը: Իսկ առավել բարոյական չէ՞ր լինի, արդյոք, հրապարակավ քերել պարսավանքի ու նզովքի այն մուրը, որ դարեր շարու- նակ եկեղեցին քսել է իր հավատքի հետ որևէ կապ չունեցող հայ արքաների, թագուհիների ու իշխանների երեսին: Համազասպուհին և իր բախտակից ազնվազարմ մյուս տիկնայք սպանվեցին, որովհետև լքվել էին «ազնվական» կոչվող իրենց ամուսինների կողմից և հանձնված էին թշնամու ողորմածությանը: Շապուհը, կրկնում եմ, չէր պատրաստվում նվաճված երկրից իսպառ վերացնել այն ուժը, որն իրեն ձեռք մեկնեց ամենադժվարին պահին, և որը, ինչպես բազմիցս արդեն համոզվել էր փորձառու արքան, այսուհետ էլ կանգ չէր առնի ոչ մի բանի առջև՝ սեփական կրոնապետությունը Հայոց աշխարհում ամրապնդելու համար: Եկեղեցին ծաղկում էր և պարսիկ վերակացուներին զուգահեռ շարունակում հավաքել իր բաժին հարկը՝ հայոց գավառներից: Հուսալքված էր Հայոց աշխարհը: Արտագերսի անկումից ու Սյունյաց աշխարհի ամայացումից հետո, մի քանի՝ թվով աննշան բերդեր էին շարունակում դիմադրել պարսից ասպա- տակություններին: Դրանցից էր Կոգովիտի Դարոյնք բերդը, ուր ժամանակին Տիկին Փառանձեմը հասցրեց թաքցնել արքունի գանձարանի մի մասը: Իրենց լեռներում ծվարած իշխաններն, հիմնականում, սպասում էին ինչ որ մի հրաշքի: Ասպետ Բագարատի որդին միայն՝ Սմբատը, իր շուրջը համախմբելով արիության ու ազնվական վարք ու բարքի մասին մոռացած հայ իշխանների որդիներին, գավառից գավառ անցնելով, ջանում էր կրկին երկրում բորբոքել դիմա- դրության կրակը: Մուշեղ Մամիկոնյանը՝ Վասակի որդին, ինչպես արդեն նշել եմ, դեռևս Արտագերսի պաշարման օրե- րին, իր հավաքած ջոկատներով, Ներսեսի ու կայսերական արքունիքի հրամանին էր սպասում՝ ռազմական գործողու- թյուններ սկսելու համար: Եվ հրամանն իջավ: Կատարվել էր այն, ինչին այդպես սպասում էին արևմուտքում: Արտագերսն ընկած էր, թագուհին՝ սպանված, Սյունյաց տոհմը՝ ցրված ու թուլացած: Այժմ կարելի էր անցնել գործի: Վերջապես, Վաղես կայսրը որոշեց արքայազն Պապին ուղարկել Հայաստան: Պարսից արքունիքը, բնականաբար, չէր կարող հրա- ժարվել Հայաստանը ձեռքից բաց թողնելու մտքից: Պապը սպասում էր Շապուհի արշավանքներին և տենդորեն պատրաստվում բախման: 371թ. տեղի է ունենում առաջին մեծ բախումը հայերի և պարսիկների միջև: Շապուհը հսկա- յական բանակով մտնում է Ատրպատական՝ ամրանալով Թավրիզում: Փավստոսի վկայությամբ, պարսկական մի առանձին գունդ՝ Մեհրուժան Արծրունու գլխավորությամբ, առանձնանում է նրանից: Այս ուշագրավ տեղեկությունը երբեք ուշադրության չի արժանացվել ուսումնասիրողների կողմից: Մեհրուժանն առաջին անգամ չէ, որ պարսից արշա- վանքների ժամանակ ստանձնում էր առաջապահ-հետա- խույզի կամ բանագնացի պարտավորությունը: Ըստ երևույթին, այս անգամ էլ տեղի է ունեցել նույնատիպ մի բան: Մեհրու- ժանին վստահված գունդն, իրականում, նրա սեփական զորաջոկատն էր, որի առկայությունը փաստվում է նաև Արծրունյաց իշխանի մասին հետագա տեղեկություններով: Ինչպես արդեն գիտենք, Ատրպատականի սահմանը հսկվում էր Մուշեղ Մամիկոնյանի կողմից: Մուշեղի տրամադրու- թյան տակ Պապը դրել էր 40.000-ոց լավ կազմակերպված մի բանակ: Դա հայոց հարավ-արևելյան ուղղությամբ գործող մարտական ուժն էր, որն այդ շրջանում վստահված էր Մուշեղ Մամիկոնյանին: Եվ ահա, Մեհրուժան Արծրունին, գնդով անցնելով սահմանը՝ մտնում է Հայաստան: Ենթադրել, թե այդ անցումը կարող էր աննկատ մնալ Մուշեղի կողմից՝ պարզապես անհավանական է: Ի՞նչն է այդ դեպքում պատ- ճառը, որ Արծրունյաց իշխանն, առանց տատանվելու, դիմում է նման քայլի: Ավելին, Հայոց հողում նրա գնդի հետ կապված որևէ խնդիր կամ միջադեպ չի առաջանում: Եվ որ պակաս կարևոր չէ, այդ անցումից հետո կայացած հայ-պարսկական ընդհարմանը Մեհրուժանի անձը չի հիշատակվում: Նրա գնդի՝ Հայաստան ոտք դնելուն պես, նույն օրն իսկ, Մուշեղ Մամիկոնյանն, ընտրելով իր զորաբանակից միայն հեծելա- զորը, ներխուժում է Ատրպատական՝ սակայն, բոլորովին այլ՝ գաղտնի ճանապարհով: Սրա մասին է վկայում այն փաստը, որ հարձակվելով Թավրիզի մատույցներում ամրա- ցած պարսից բանակի վրա՝ նա հանկարծակիի է բերում Շապուհին: Մինչև Թավրիզ ընկած ճանապարհն հայոց հեծելազորն անցել էր աննկատ: Սա կարող էր տեղի ունենալ միայն Հայոց երկիր անվախորեն մտած և անվնաս դուրս եկած Մեհրուժանի շնորհիվ: Պապը դեռևս Արտագերսի պա- շարումից էր տեղյակ Արծրունյաց իշխանի դերին և միայն լսելով չէ, որ գիտեր, թե ինչ փայլուն հնարամտությամբ և համարձակությամբ է նա կատարում պարտավորությունները: Մեհրուժանից ստացված տեղեկությունների արժանահավա- տությանը նա չէր կարող կասկածել: Եվ ահա, Մեհրուժանի՝ հայոց սահմանը հատելուն պես, արդեն համապատասխան հրահանգներ ստացած Մուշեղը նրա հետ միասին կազմում է Թավրիզ արշավելու հանդուգն ծրագիրը:
|
|