Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 22 из 32   [ Сообщений: 476 ]
На страницу Пред.  1 ... 19, 20, 21, 22, 23, 24, 25 ... 32  След.
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 03 дек 2018, 10:56 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Армения тоже была большой страной.Ну и что.Но беспокойный и эмоциональный характер всё развалил.
Как семья людей рушатся от ненормальной психики супругов ,так и большие людские сообщества-государства,если общество духовно-морально и физически не здорово.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 03 дек 2018, 10:58 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
Психическое и физическое здоровье населения государства всегда должно беспокоить властей страны.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 03 дек 2018, 11:00 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 9300
В Китае таким вещам в правительстве всегда уделяют особое внимание.
Поэтому Китай за 3000 лет не развалился и не уменьшился демографический.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 24 фев 2019, 12:07 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն մեծ դեր է խաղացել Հայ ժողովրդի կյանքում, մոտավորապես այնպես, ինչպես կաթոլիկ եկեղեցին Իսպանիայում կամ Իտալիայում: Եվ, ինչպես այնտեղ, այնպես էլ ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրվել է, որ. "1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:": Եվ այսպես, ճանաչելով ՀԱԵ-ն՝ պետությունն ամեն ինչ անում է նրա պահպանման ու զարգացման համար և գերտոլեռանտությունն այստեղ տեղ չունի:

Գիտե՞ք ինչից է ցավս գալիս - մեր մշակույթը, մեր անցյալն այնքան հարուստ է, որ, կներեք արտահայտությանս, հաբռգել ենք այդ հարստությունից: Պարզ բան ասեմ - հլը պատկերացրեք, ասենք, չեչենները Վարդան Մամիկոնյան ունենային՝ հանաք բան չի, 42 ճակատամարտերի մասնակից, Սասանյանների ռազմական համակարգի փառավոր զորավար, իրենց հաղթած, Հռոմի կողմից ընդունված... ու սենց կարող եմ դեռ շատ շարունակել, մի խոսքով հանաք բան չի: Չեչեններն էդ չունեն, էդ վայրենիների պատմությունը նույնիսկ 17-րդ դարից հին հայտնի չէ: Ահա ուրեմն, մենք դրած մերը քլնգում ենք, քանի որ Վարդանի նման շատ լավագույն կերպարներ ենք ունենում, նույնիսկ մեզ թույլ ենք տալիս իրեն դավաճան համարել, իսկ չեչենները մանրադիտակը վերցրած փոփփրում են մեր իսկ մատենադարանը, որ իրենց մի հերոսի գտնեն, ու չեն կարում գտնեն: Ու իրենք իրենց չեղածը հերոսացնում են, իսկ մենք մեր ունեցածը... արժեզրկում:

Ախր որ դու քոնը արժեզրկեցիր, ուրիշն իր լավը քեզ չի տա, ուրիշը չի արժեվորի քո ունեցածը, այ էս չենք հասկանում: Ուրիշը նույնիսկ կթփթփացնի ուսիդ ու կքաջալերի, երբ դու քո Վարդանին հայհոյում ես, բայց շուռ կգա ու կծիծաղի վրադ, կհեգնի ու իր հերոսին առաջ կմղի՝ քոնին տրորելով: Հայեր, թարգեք, դուք որ ձերը չգնահատեցիք, ուրիշ ոչ մեկ չի գա ու գնահատի...

Հիմի, ժողովուրդ, եկեղեցու պահով՝ տո Ներսես Մեծ ու եկեղեցական ժողովներ ենք ունեցել, որ վաղ միջնադարի համար այնպիս կանոններ էին դնում, որ նոր ժամանակների Եվրոպայում դրան հազիվ կհասնեին, տո Շիրակացի ենք ունեցել, որ մութ միջնադարում երկրագնդի կլորության մասին էր խոսում, տո ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ սուրբ ենք ունեցել ի դեմս Գրիգոր ԼՈւսավրչի, որից հենց նույն ռուսները չունեն, տո Նարեկացի ենք ունեցել, որին Վատիկանում հիմա ընդունում են, տո Մխիթար Գոշ ենք ունեցել, իր առաջադեմ օրենքներով, որին ներկայիս շատ վայրենիներ դեռ չեն հասել, տո Եսայի-Հասան Ջալալյան ենք ունեցել, որ գրիչի ու խաչի հետ սուր էր կրում, տո անվերջ մարդասեր Խրիմյան Հայրիկ ու շենացնող Վազգեն I ենք ունեցել ու էս հլը շատ փոքր մասնա, ինչ մեր եկեղեցին տվել է, էլ չասած մեր Պատմահայր Խորենացուն: Տո էս սաղ մի կողմ թողած, դրել ենք, մի հատ վիճահարույց, նամյոկոտ բան ենք գտնում, դնում ենք ՖԲ ստատուս ու հիանում եեենննքքք, ոգևորվոււււմմմ եեենննքքք, եկեղեցիի ենք հայհոյոոուււմմմ, մեզ լավ ենք զգոոոււմմմ, օրն օգտակար անցկացրած ենք համարուոումմմ.... Լաավ էլի, հարգելիի գերքննադատ հակաեկեղեցականներ, ժողովուրդ, թարգեք:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 04 июн 2019, 20:50 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван


- Դուք եզրակացրել եք, որ Հողմիկի հեթանոսական տաճարը կոնսերվացվել է՝ հետագայում այնտեղ վերադառնալու միտումով: Արդյո՞ք Հողմիկի հեթանոսական տաճարի բացահայտումը ամբողջովին նոր կետ է բացում այն վարկածների համատեքստում, որ քրիստոնեությունը վերացրել է հեթանոսական մշակույթը:

Նախ ասեմ, որ կարողանալով որոշակիորեն թվագրել հնավայրը՝ ցույց տվեցինք, որ այն ապրել է բավական երկար՝ մ.թ. ա 2-րդ դարից մինչև մեր թվականության 3-րդ դարի ավարտը – 4-րդ դարի սկիզբը, այն սահմանագլուխը, երբ Հայաստանում ընդունված էր քրիստոնեությունը: Հեթանոսական տաճարները, ելնելով Ագաթանգեղոսից, ուղղակի ավերվել են, սակայն իրականում աստիճանաբար ծածկվում էին, փակվում, պահածոյացվում: Մեր ուսումնասիրությունները և հայագիտական գրականության պրպտումը, խոշոր հայագետների՝ Ադոնցի, Աբեղյանի կարծիքը հաշվի առնելը՝ ցույց տվեցին, որ հեթանոսական հայկական տաճարներ ընդհանրապես չեն ոչնչացվել: Նման բան տեղի չի ունեցել. տաճարները ուղղակի ծածկվել են, որպեսզի այլևս չգործեն, որովհետև պետականորեն աշխարհայացքը փոխվում էր, երկիրն անցնում էր մի նոր գաղափարախոսության՝ քրիստոնեության, սակայն նման ագրեսիա նախկինների սրբավայրերի նկատմամբ չկար, նույնիսկ գոյություն չունի հայոց մեջ մինչև հիմա: Այո, մենք քրիստոնյա ազգ ենք, քրիստոնեությունը մեր ինքնության կարևոր սյուներից մեկն է, բայց միաժամանակ մենք հարգել և հարգում ենք մեր անցյալը և չենք ոչնչացնում այդ անցյալը, այլ հնարավորին չափ՝ պահպանում: Որքան սեպագրեր, հունարեն ու լատիներեն վիմագրեր փրկվել են ու հասել մեր օրերը՝ նաև ագուցված լինելով եկեղեցիների պատերի մեջ: Նույն ճակատագրին է արժանացել նաև Հողմիկը: Հողմիկի համալիրում հետաքրքիր մի հին ծես է բացահայտվում: Հնավայրի տարբեր անկյուններում, տարբեր սենյակներում, երբ տաճարի դուռը շարվում-փակվում էր քարերով (տաճարի դուռը փակվում է, որպեսզի ներսում այլևս գործողություն, ծես չիրականացվի), դռան առաջ կառուցվում էր քարից սեղան, որի վրա զոհ է մատուցված: Այս իրողությունը մենք գտնում ենք պեղումների ժամանակ՝ սեղանի վրա մնացած մոխրի, կենդանիների ոսկորների միջոցով: Քուրմերը, դուրս գալով մի սենյակից հաջորդ սենյակը` համալիրի արտաքին հատվածին ավելի մոտ, նրա դուռն էլ էին նույնությամբ փակում և նրա առաջ կառուցապատում: Համազոր մի հետաքրքիր ծես մենք տեսել ենք նաև Հռոմում, երբ Կոնստանտին Մեծի հրահանգով այստեղ փակվեցին միթրեյոնները՝ Միթրային նվիրված տաճարները: Ի դեպ, սրանցից մեկին սլավոնական ազգերի տարբեր ներկայացուցիչներ ամեն տարի գալիս են հարգանքի տուրք մուծելու: Նրա նկուղային հարկը՝ գետնափոր մասը, անաղարտ մնացած միթրեյոն է, վերևի երկու հարկերը՝ եկեղեցական, քրիստոնեական շինություն են՝ նվիրված Կիրիլին և Մեթոդիոսին՝ սլավոնական այբուբենը ստեղծողներին: Նման մի բան մենք ունենք Հայաստանում. Էջմիածնի տաճարի ավագ խորանի տակ պեղումների ժամանակ բացվեց հեթանոսական կրակարան: Մեր նախնիները շատ լավ հասկանում էին՝ դա ինչ է, բայց չէին վերացրել, որովհետև շենքի կարգավիճակը ավելի է բարձրանում, եթե նույն տեղում առկա է ավելի հին սրբազան մի շինություն: Տաճարների վայրենի կործանման տեսակետը, որը ոչնչով չի հաստատված հնագիտորեն և տեսականորեն, վաղուց հերքված է մեր և մեր հետնորդների կողմից և ներկայումս ճանաչված հայագիտության մեջ: Այսպիսով՝ հայոց հին տաճարները չեն քանդվել, այլ փակվել են, որն անցյալում, ըստ էության, ծիսական առումով գուցե նույն բանն է նշանակել, սակայն՝ արված ավելի քաղաքակիրթ մեթոդներով: Պարսիկները սասանյան շրջանում, օրինակ, քարով էին լցնում տաճարները, որպեսզի դրանք չգործեին, բայց վախենում էին քանդել՝ խուսափելով աստվածների պատժից: Սա, իհարկե, չխանգարեց Շապուհ Երկարակյացին չորրորդ դարում քանդել Հայաստանի և՛ հեթանոսական շենքեր, և՛ նոր հիմնած կամ հնի հիմքերի վրա վերակառուցած քրիստոնեական մատուռներ ու եկեղեցիներ, միառժամանակ վերացնել Հայաստանի քաղաքային կյանքը:

-Այսինքն՝ դա բացառի՞կ դեպք չէր, և կարելի է նույնը ասել մյուս տաճարների մասին և՞ս:

-Այո, դա կարելի է տարածել բոլորի վրա: Ամպագոռգոռ կհնչեր, եթե կատեգորիկ և դեկլարատիվ եղանակով, առանց փաստեր բերելու հայտարավեր սրա մասին, սակայն բերված փաստարկները, որոնք հիմնավորել ենք հենց շնորհիվ Ագաթանգեղոսի Հայոց պատմության տվյալների (և՛ հին հունարեն, և՛ արաբերեն, և՛ ավելի ուշ վերախմբագրված ու այժմ լայն ընթերցողին առավել հայտնի հայերեն խմբագրությունների հիման վրա), ինչպես նաև հնագիտական նյութի ճշտմամբ, դա լիովին լուսաբանվում է: Հակառակ դեպքում՝ նման հայտարարությունը կլիներ ժամանակավրեպ, որ մեր գործելաձևին հարիր չէ երբեք: Իհարկե, Հայաստանի տաճարական միավորումներին վերաբերող մեր ուսումնասիրությունները լույս կտեսնեն ապագայում՝ մենագրության տեսքով, որտեղ լրացուչիչ հիմնավորումներ կլինեն նաև տարբեր հնավայրերի նյութերով: Առայժմ հետաքրքրվողներին կառաջարկեմ մեր գիտական ուսումնասիրությունը, որը որոշ՝ ձևաչափի պահանջներով թելադրված կրճատումներով լույս է տեսել 2001 թ.` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հաստատելու 1700-ամյակի առթիվ: (Տե'ս Հայկ Հակոբյան, «Մեհյանների կործանման և Հայոց դարձի պատմության որոշ մանրամասներ»:- Հայոց սրբերը և սրբավայրերը. ակունքները, տիպերը, պաշտամունքը, հոդվածների ժողովածու, Երևան, «Հայաստան» հրատ, 2001, էջ 145-156:) Ավելացնեմ, որ այս աշխատությունը ենթարկվել է միջազգային գիտաժողովի շատ մասնակիցների քննությանը և հայագիտության մեջ ստացել ընդունելություն: Հիշյալ աշխատանքը լույս է տեսել այս տարի Վաշինգտոնում անգլերեն` հայ-իռլանդական մշակութային առնչություններին նվիրված հեղինակավոր գիտական ժողովածում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 07 июл 2020, 01:25 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Քրիստոնեականը ՄԻԱՅՆ կրոնականը չէ, քրիստոնեականը մի ամբողջ մշակույթ է, աշխարհայացք է, կենցաղ է, կենսակերպ է, մտածողություն է, հոգեբանություն է, ճարտարապետություն է, երաժշտություն է։

Քրիստոնեություն ասող մարդիկ հասկանում են միայն աղոթել՝ ծնկաչոք, սարսափած, հասկանո՞ւմ եք։ Քրիստոնեությունը ծնկաչոք, սարսափած աղոթքի կրոն չէ։ Եվ քրիստոնեությունը ՄԻԱՅՆ կրոն չէ։

Քրիստոնեությունը ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է։ Քրիստոնեությունը մարդու, Արարչի, բնության, քաղաքի, երկրի նկատմամբ հարգանքի ուսուցում է։ Այս ամենը քրիստոնեություն է։

Դուք քրիստոնեություն ասելով միայն Տերունական աղոթքն եք հասկանում և «ալելուիա, տեր, ողորմյա»-ն։ Բայց էդպես չէ։ Իհարկե, դա էլ է քրիստոնեություն, բայց ՄԻԱՅՆ ԴԱ ՉԷ։

Առաջին քրիստոնյա պետությունը պետք է ունենա քրիստոնյա հասարակություն, այլապես դադարեք օգտագործել առաջին քրիստոնյա պետություն տերմինը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան:


Օրվա իշխանություններ և այլոք, ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵք Հայ առաքելական եկեղեցին, մի գնացեք մեր ազգի թշնամիների ընտրած ճանապարհով, ՊԱՀԵՔ, ՓԱՅՓԱՅԵՔ և ՈՒԺԵՂԱՑՐԵՔ մեր ազգային այս հիանալի արժեքը, իսկ ցավալի առիթի դեպքում էլ՝ Հայոց պետականության պահեստային հարթակը: Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի համար անչափ կարևոր հոգևոր, մշակութային և սոցիալական կառույց է:

Изображение

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 07 июл 2020, 04:36 

Зарегистрирован: 29 авг 2017, 17:14
Сообщений: 719
Байц


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 10 июл 2020, 16:03 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Ապա, ապա... ;)

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 17 фев 2022, 14:19 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Քրիստոնեության ընդունման նախադրյալները Հայաստանում
Մհեր Հակոբյան


Հայերն ապրել են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե` մարդկության գիտակցական պատմության սկզբից։ Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում էլ աքքադական ու էբլայական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի, ինչպես նաև հայերի առաջին պետության` իր բնույթով աստվածապետական պետություն հանդիսացած Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին։ Նույնաբովանդակ տեղեկատվություն են փոխանցում մեզ նաև հայկական աղբյուրները` Մովսես Խորենացին, վերջինիս համար սկզբնաղբյուր հանդիսացած պատմիչները , ինչպես նաև բաբելոնյան, հունական, ասորական, պարսկական (պահլավական) և այլ աղբյուրները ։ Այսպիսով հինարևելյան, ինչպես նաև անտիկ և միջնադարյան պատմական ավանդույթը հայերին ավանդաբար համարել է ապրած Հայկական լեռնաշխարհում մարդկության արարումից անմիջապես հետո, ժամանակակից լեզվով ասած` մարդկության գիտակցական պատմության սկզբից։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ հայերի, որպես առանձին էթնոսի ամենահին հիշատակությունը վերաբերվում է մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսին։

Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազում հանգամանքներով պայմանավորված` ներկայումս դժբախտաբար մենք ունենք մի իրավիճակ, երբ հայ ժողովրդի կրոնական պատմության մինչքրիստոնեական շրջանը չափազանց քիչ է ուսումնասիրված: Թեպետ այս հարցին անդրադարձել են բազմաթիվ հայազգի և օտարազգի հեղինակներ, այնուհանդերձ տեղեկությունները հայերի մինչքրիստոնեական հավատալիքների մասին չափազանց քիչ են, իսկ առկա հետևություններ էլ հաճախ չեն կրում միանշանակ բնույթ: Վերոշարադրյալի կապակցությամբ և քննարկվող թեմայի տեսանկյունից հատկապես կարևոր է ընդգծել, որ. «…հայոց հոգևոր զարգացումները եղել են շարունակական»։

Հայոց հին կրոնում պահպանված մի շարք տարրեր հիմք են տալիս ասելու, որ այն իր բնույթով զգալիորեն մոտիկ է եղել միաստվածությանը: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ հնագույն հայոց հավատալիքներում բազմաստվածային պանթեոնի ղեկավար կամ գլխավոր աստված Արամազդը իր արմատներով սերում է դեռևս մ.թ.ա. III հազարամյակում Հայկական լեռնաշխարհում գլխավոր և, ըստ էության, գրեթե միաստվածության աստիճանի բարձրացված Ար գլխավոր աստծուց։ Այսպես, մի շարք ուսումնասիրողներ, ի դեմս մասնավորապես Գ. Ղափանցյանի, Ա. Գավուքչյանի, Կ. Սուքիասյանի, Ա. Տերյանի և այլոց, պնդում են, որ, ի դեմս հայերենում այդքան հարգի «Ար» նախածանցի, մենք գործ ունենք ընդհանուր հնդեվրոպական մի աստվածության հետ։

Այսպիսով, եթե այլ ժողովուրդների պարագայում միաստվածության բնույթ ունեցող քրիստոնեությունը ընդունելը դժվար էր այդ թվում նաև հոգեբանական և կրոնա-մշակութային տեսակետից, ապա հայերի պարագայում այս խոչընդոտը մեծապես բացակայում էր։ «Նոր կրոնում հայ-արիները` հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի կրկին ճանաչեցին հարազատ սկզբունքները…»,- այսպես է բնորոշում քրիստոնեության ընդունման կրոնաքաղաքական և հոգեբանական բովանդակությունը հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի ուսումնասիրությանը նոր լիցք հաղորդած ու նրա վերաիմաստավորման գործում հսկայական ավանդ ներդրած Ալեքսանդր Վարպետյանը` տալով տեղի ունեցած փոփոխությունների սեղմ և միաժամանակ համընդգրկուն մի բնորոշում:

Հոգեբանական խորընդոտների բացակայության առումով գոյություն ուներ ևս մեկ կարևոր հանգամանք։ Ինչպես նշվում է նույն Ալեքսանդր Վարպետյանի կողմից, քրիստոնեությունը ըստ էության ներառել է իր մեջ արևելքի ողջ իմաստնությունը։ Սույն պնդումը ներկայումս ըստ էության չի էլ վիճարկվում գիտության մեջ, քանի որ քրիստոնեության անառարկելի կապը մինչ այդ Մերձավոր Արևելքում գոյություն ունեցած այլ կրոնական համակարգերի հետ ակնհայտ է։ Այստեղ են և հայտնի պատումների շարքը «Համաշխարհային ջրհեղեղ»-ի մասին, և խաչն ու լուսապսակը, և հավատը երկնքի արեգակնային որդու նկատմամբ, և մի շարք այլ հանգամանքներ։ Այսպիսով, ինչպես իրավացիորեն մատնանշվում է Ռաֆայել Պապայանի կողմից. «…Այդ տարրերը դիտվում են որպես ավելի հին, սկզբնական ընկալումներ, որոնց հետագայում գումարվել են որոշակի պոլիթեիստական շերտավորումներ: Ուստի Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն չի կարող ընկալվել իբրև օտարամուտ գաղափարների պարտադրանք: 301թ. հայոց դարձն ունեցել է լուրջ նախադրյալներ հայ մինչքրիստոնեական հավատալիքներում»:

Այսպիսով Հայաստանում 301 թվականին տեղի ունեցած իրադարձությունը՝ քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, ունենալով դրա բոլոր հոգեբանական ու կրոնա-մշակութային նախադրյալները, ոչ միայն ունեցավ սկզբունքորեն այլ ընթացք և տարբերվեց օրինակ Բյուզանդիայում 312-ին տեղի ունեցածից՝ քրիստոնեության պաշտոնականացումից, այլև մեծապես անցավ առանց հոգեբանական զգալի ճգնաժամի:
Վերևում նկարագրված ու հիմնավորված հոգեբանական հարազատության հանգամանքը այնուհանդերձ բավարար չէր լինի 301 թ-ին Հայաստանում տեղի ունեցած քրիստոնեության հաղթարշավի համար, եթե դրա համար վաղուց արդեն պատրաստված չլինեին սոցիալ-տնտեսական խորը արմատներ ունեցող հասարակական փոփոխությունները։

Մ.թ.ա. 331 թ-ին տեղի ունեցած Աքեմենյանների տերության անկումն ու վերջինիս հաջորդած հելլենիզմի դարաշրջանը կարծես յուրօրինակ մի ջրբաժան հանդիսացան Հին աշխարհի պատմության մեջ։ Հենց այս ժամանակներում, իսկ ավելի կոնկրետ մ.թ.ա. III դարի կեսերին էր, որ պատմության ասպարեզ իջավ Պարթևական թագավորությունը։ Զարգացման լիովին նոր փուլում հայտնվեց նաև Հայոց թագավորությունը։
Պարթևական թագավորությունը իրենից ըստ էության ներկայացնում էր 17 թագավորությունների յուրօրինակ մի կոնֆեդերացիա, որտեղ Հյուրկանիայում իշխող և միայն հետագայում Միջագետքում հաստատված Արշակունի արքաները ընդամենը առաջինն էին հավասարների մեջ։ Պատահական չէ, որ ներկայումս արևմտյան մի շարք մասնագետներ Պարթևական թագավորությունը բնորոշում են որպես վաղֆեոդալական տիպի մի պետություն։ Նույնատիպ կարծիք է արտահայտվել նաև այդ ժամանակաշրջանում գոյություն ունեցած Մեծ Հայքի թագավորության վերաբերյալ, որտեղ, համաձայն Ն. Ադոնցի հեղինակավոր կարծիքի, դրվեցին ֆեոդալիզմի առաջին ծիլերը։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 17 фев 2022, 14:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Այս կարծիքը այնուհանդերձ թվում է որոշակիորեն ծայրահեղական, քանի որ հասարակական-տնտեսական ֆորմացիաները դասակարգվում են ոչ թե պետության կառուցվածքային բաղադրիչներով, այլ` տնտեսական արտադրաեղանակների տեսակներով։ Խնդիրը այս տեսակետից դիտարկելիս պարզվում է, որ Պարթևական ու Մեծ Հայքի թագավորությունների պարագայում մենք գործ ունենք ըստ էության մի իրավիճակի հետ, երբ առկա է ոչ դասական տիպի ստրկատիրական համակարգ, ինչպես ասենք Հին Հունաստանում կամ Հռոմում, սակայն տնտեսաձևը այնուհանդերձ ստրկատիրական էր։ Չնայած սրան, սակայն, թեև հասարակական-տնտեսական ֆորմացիան այնուհանդերձ ստրկատիրական էր, սակայն, ինչպես արդեն ասվեց, կային նաև մի շարք այլ տարրեր, որոնք պարարտ հող էին ստեղծում քրիստոնեության տարածման համար։ Խոսքը ամենից առաջ վերաբերվում է Արևելքի երկու հզոր թագավորությունների կառուցվածքին, երբ արքան ընդամենը առաջինն էր հավասարների մեջ։ Այս հանգամանքը Արևելքի գահակալներին անշեղորեն ստիպում էր փնտրել մի գաղափարախոսություն, որը միանշանակորեն կհիմնավորեր իրենց առաջինը լինելու բարոյական իրավունքը։ Շուտով պարզվեց, որ քրիստոնեությունը ավելին, քան հարմար էր այդ դերին։

Մերձավոր Արևելքում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես գոյություն ունեցած նյութական կամ մատերիալիստական նախապայմանների մեջ գոյություն ուներ քրիստոնեության հաղթանակը կանխորոշող ևս մեկ հանգամանք։ Մ.թ.ա. I դարի վերջերից սկսած Հռոմեական կայսրությունը ամուր կերպով հաստատվեց Միջերկրական ծովի ավազանում և վերջինս փաստորեն վերածվեց կայսրության «ներքին ծով»-ի։ Այս հանգամանքը մեծապես խթանեց ոչ միայն Հռոմեական կայսրության, այլև հարակից երկրների տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը։ Հռոմում գոյություն ունեցող ստրկատիրական հասարակարգի պայմաններում դա կարող էր նշանակել միայն մեկ բան` ազատ համայնական գյուղացիության աստիճանական վերացում և ստրուկների թվի կտրուկ ավելացում։ Արդյունքում արդեն I-II դարերում Մերձավոր Արևելքը և հատկապես Ասորիքն ու Պաղեստինը հայտնվեցին տնտեսական ճգնաժամի մեջ, ինչն իր հետ բերեց հոգևոր անկումը։ Այս զարգացումները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա։ Պատահական չէ, որ հայերի առնչությունները քրիստոնեության հետ սկիզբ են առնում հենց Ասորիքին առավել մոտ գտնվող տարածքներից` Հայոց Միջագետք նահանգում գոյություն ունեցած Հայոց Միջագետքի թագավորությունից։

Այսպես, ըստ եկեղեցական ավանդության, որը մեզ է փոխանցում Մովսես Խորենացին, Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծը (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) իր ժամանակին դարձել է քրիստոնյա։ Ու թեև մասնագետների մեծ մասը հակված չէ լուրջ ընդունելու այս հանգամանքը, սակայն փաստի հիշատակությունն ինքնին ոչ մի կերպ չի կարելի անտեսել։ Սովետահայ պատմական տրադիցիան այս փաստի ժխտողական մոտեցումը իրականացրել է հիմնականում հասկանալի կրոնա-քաղաքական մոտիվներով, այն ենթատեքստով, որ, ժխտելով փաստի գոյությունը կամ վերջինիս մասին եղած բոլոր հիմնական տեղեկությունները հայտարարելով «հնարովի ու վիպական», ժխտվի նաև այդ կապակցությամբ հիշատակվող Հիսուս Քրիստոսի մասին հիշատակությունը և վերջինիս հետ կայացած Աբգար V Մեծի ունեցած նամակագրության փաստը։ Վերջին փաստը գուցե և իրոք չի եղել, իսկ գուցե և եղել է, սույն հարցը ներկայումս քննարկման առարկա չէ, բայց մի բան համենայն դեպս պարզ է, որ զուտ միայն այս հիմքով մնացած փաստերը ժխտելը ճիշտ չէ։
Կարելի է, ենթադրել, որ Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծը, որը անկասկած լայնախոհ քաղաքական մի գործիչ էր, ճիշտ ժամանակին է զգացել ժամանակի շունչը և, ի տարբերության նույն Հռոմի կայսրերի, հովանավորել է քրիստոնյաներին։ Կարելի է կարծել, որ հենց այս հանգամանքն է հիմք տվել ասելու, ար այս արքան եղել է քրիստոնյա։ Հետաքրքիր է, որ քրիստոնյաներին հովանավորելու այս քաղաքականությունը շարունակվում է նաև նույն թագավորության այլ գահակալների կողմից։ Այսպես, հայտնի է, որ Աբգար VIII-ի (177-212) գահակալության օրոք Եդեսիայում եղել է եկեղեցի, որ կործանվել է 201 թ-ին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ։ Հատկանշական իրավիճակ է նաև Աբգար IX-ի (212-216) պարագայում։ Այսպես, ըստ վաղքրիստոնեական հույն գրող Հուլիոս Աֆրիկացու (մոտ 160-240) այս արքան. «բարեպաշտ մարդ էր»։ Իր հերթին, ըստ վաղքրիստոնեական ասորի գրող Վարդեսան Բար-Դարցանի (154-225), Հայոց Միջագետքի թագավորության արքան. «սուրբ և շատ կրթված մի մարդ էր»։ Այս արքան ըստ զգայուն վաղքրիստոնյաների կարող էր «բարեպաշտ» և «սուրբ» լինել միայն և միայն նրա համար, որ, եթե այլ վայրերում քրիստոնյաների հետ վարվում էին շատ դաժան, ապա Հայոց Միջագետքի թագավորությունում այս արքան ըստ երևույթին թույլ էր տալիս քրստոնյաներին վայելել մեծ ազատություններ։ Այսպիսով Հայոց Միջագետքի թագավորությունը, որը այնուհանդերձ կազմում էր Հայաստանի ընդամենը մի մասը, ավանդականորեն բարեմիտ վերաբերմունք ուներ քրիստոնյաների նկատմամբ։ Հետաքրիր է, սակայն, որ նույն ժամանակներում հակառակն էր վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ համահայկական նշանակություն ունեցող Մեծ Հայքի թագավորությունում։ Պատճառը երևի թե պարզ էր` Ասորիքին ավելի մոտ գտնվող տիրակալները ի դեմս Եդեսիայի արքաների ավելի լավ էին զգում ժամանակի շունչն ու զարգացումները։

Համաձայն բազում վկայությունների և հայ եկեղեցական ավանդույթի, դեռևս I դարում Սուրբ Բարդուղիմեոս և Սուրբ Թադեոս առաքյալները Հայաստանում քարոզել են քրիստոնեական ուսմունքը և հիմնադրել Հայ Եկեղեցին։ Նոր հիմնադրված եկեղեցին, որը այդ ժամանակներից սկսված էլ ավանդականորեն սկսվեց կոչվել Առաքելական, ուներ բազում հետևորդներ։ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների շարքում կային նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներ։ Չնայած այս հանգամանքին, Մեծ Հայքի արքա Սանատրուկը (75-110) դաժան հալածանքներ կիրառեց քրիստոնյաների նկատմամբ։ Իրավիճակը չփոխվեց նաև հաջորդ գահակալների օրոք, ընդհուպ մինչև Տրդատ II Մեծը (274-276, 287-298՝ Արևմտան Մեծ Հայքում, 298-330)։ Արդյունքում կոնկրետ-քաղաքական տեսակետից ստեղծվեց մի իրավիճակ, երբ հայաստանյան քրիստոնյաները սկսեցին իրենց համեմատաբար ապահով զգալ Հայոց Միջագետքի թագավորությունում։ Ինչպես արդեն ասվեց, իրավիճակը արմատապես փոխվեց միայն IV դարի ամենասկզբում։

I-II դարերը բնորոշվում են որպես Հռոմեական կայսրության փառքի, սակայն նաև անկման դարաշրջաններ։ «Տրայանոսի արևելյան նվաճումները լուսավորեցին Հռոմեական կայսրության մռայլ մայրամուտը այնպես, ինչպես կայծակն է մի ակնթարթ ցրում խավարը գիշերվա։ Բայց, ի տարբերություն վերջինիս, նոր արշալույսի նախագուշակներ արդեն չկային»,- այսպես է բնորոշում քննարկվող ժամանակաշրջանը կայսրության պատմության մեծագույն գիտակներից մեկը համարվող Թ. Մոմզենը ։ III դարում կայսրության վիճակն ավելի ծանրացավ։ Արդյունքում ճգնաժամի մեջ հայտնվեցին նաև կայսրության հետ տնտեսական բազմաթիվ թելերով կապված հարակից երկրները։ Ստրկատիրությունը, որպես արտադրաեղանակ, իրեն վաղուց արդեն սպառել էր և սա աստիճանաբար սկսեցին գիտակցել նույնիսկ ժամանակակիցները։ Արդյունքում Հռոմում սկիզբ առավ «կոլոնիստական շարժում»-ը։ «Կոլոն»-ը իրենից ըստ էության ներկայացնում էր հողին ամրացված մի գյուղացի, ինչն էլ սկիզբ դրեց ֆեոդալիզմի։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 17 фев 2022, 14:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Այլ նախապայմաններով, սակայն նույն արդյունքով գործընթաց տեղի ունեցավ նաև Արևելքում։ 224 թ-ի ապրիլ 27-ին Որմզդականի ճակատամարտում Պարթևական թագավորության արքա Արտավան V-ի բանակը ծանր պարտություն կրեց Պարսքի տիրակալ, ապստամբություն բարձրացրած Արտաշիր I-ի (226-240) բանակից։ Արդյունքում Պարթևական թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա ողջ տարածքում իշխանությունն անցավ Սասանյանների տոհմի կողմից գլխավորվող Պարսից թագավորությանը։

Տեղի ունեցած փոփոխության արդյունքում Իրանական բարձրավանդակում ստեղծվեց նոր մի պետություն, որը, ի տարբերություն նախորդի, ավելի կենտրոնացված էր։ Այս հանգամանքը բերեց նրան, որ Մերձավոր Արևելքի զգալի մասում մարդկանց շահագործման աստիճանը ավելի բարձրացավ, իսկ նրանց սոցիալական վիճակը վատացավ։ Պարսից թագավորության պարագայում մեծապես հենց սրանով է պայմանավորված հետագա դարերում այստեղ քրիստոնեության մեծապես տարածված լինելը։ Նույնաբովանդակ գործընթաց տեղի ունեցավ նաև Մեծ Հայքի թագավորությունում, որը III դարի վերջի վիճակով արդեն իսկ գործնականում մուտք էր գործել ֆեոդալիզմի դարաշրջան։ Պատահական չէ, որ արդեն հենց IV դարի առաջին կեսին մենք տեսնում ենք գրեթե միջնադարյան մակարդակով ձևավորված ֆեոդալական հասարակարգ։ Իսկ հասարակարգի ձևավորումը բարդ ու երկարատև մի գործընթաց է, որը տեղի չի ունենում հաճախ նույնիսկ մեկ հարյուրամյակի ընթացքում։ Այսպիսով մարդկային շահագործման, իսկ հետևաբար նաև դժգոհների, «մխիթարություն» փնտրողների տեսակարար կշիռը ողջ Մերձավոր Արևելքում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես III դարի վերջին և IV դարի սկզբին էականորեն մեծացել էր, ինչը ստեղծել էր քրիստոնեության առաջացման կարևոր նախադրյլանրեից ևս մեկը` սոցիալ-տնտեսական նախադրյալը։

Վերևում արդեն քննարկվեցին քրիստոնեության ընդունման հոգեբանական-մշակութային, ինչպես նաև սոցիալ-տնտեսական նախադրյալները։ Սակայն կար մի կարևոր նախադրյալ ևս, որը մեծ դեր խաղաց քրիստոնեության ընդունման գործում։ Ընդ որում ժամանակակիցները հիանալի էին գիտակցում իրավիճակը և պետք է արժանին մատուցել IV դարի սկզբին Մեծ Հայքի թագավորության ղեկին հայտնված արքայի և քաղաքական զգայունությանը, և հեռատեսությանը։ Խոսքն այն մասին է, որ նոր ասպարեզ իջած Պարսից թագավորությունը, ի տարբերություն նույն Պարթևական թագավորության, ավելի լուրջ չափով էր սպառնում Մեծ Հայքի ինքնիշխանությանը։ Ավելին, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ աստիճանաբար կարող էին առաջանալ նաև ժողովրդագրական խնդիրներ։

Ինչպես հայտնի է, Հայոց հեթանոսական կրոնը և զրադաշտականությունը միմյանց բավականին մոտիկ էին և սա զարմանալի չէ։ Երկու կրոններն էլ իրենց հիմքում ունեին հին արիական հավատալիքները և սկզբնապես գործնականում նույնն էին, եթե նույնիսկ չէին էլ պատկանում նույն ժողովրդին։ Մ.թ.ա. VI դարում Զրադաշտի կողմից իրականացված բարեփոխումների արդյունքում պարսիկների կրոնը զգալիորեն հեռացավ հայերի կրոնից` ձեռք բերելով այն զարմանալի վերացական գեղեցկությունը, որը մինչև հիմա էլ զարմացնում է ուսումնասիրողներին։ Սրան հակառակ` Հայոց հեթանոսական կրոնը պահպանեց իր ավելի իրական գծերը։ Այս տարբերություններով հանդերձ, սակայն, երկու կրոններն էլ միմյանց դեռևս բավականին մոտ էին, ինչը Պարսից թագավորության քաղաքական գերիշխանության, կամ նույնիսկ քաղաքական զգալի ազդեցության պարագայում հայ ժողովրդի համար առաջացնում էր ասիմիլյացիայի զգալի վտանգ։ Բարեբախտաբար, ինչպես արդեն ասվեց, քննարկվող ժամանակաշրջանում հայ ժողովրդի ճակատագրի տնօրինողների դերում հանդիսացած մարդիկ գիտակցեցին այս վտանգը և գործուն միջոցներ ձեռք առան։ Ամենագործուն միջոցներից մեկն էլ եղավ քրիստոնեության ընդունումը, որով հայ ժողովուրդը մեկընդմիշտ դրեց իր ազգային յուրօրինակության ամենամեծ տարբերության հիմքը։

Այսպիսով 301 թ-ին Հայաստանում ստեղծվել էին լուրջ նախադրյալներ քրիստոնեության ընդունման համար, որոնք էին.
1. Հոգեբանական և մշակութային նախադրյալը,
2. սոցիալ-տնտեսական նախադրյալը,
3. քաղաքական նախադրյալը։

Եվ այսպես, 301 թ-ին Հայաստանում կային քրիստոնեության ընդունման բոլոր կարևոր նախադրյալները, ինչն էլ բերեց նրան, որ քրիստոնեությունը, չնայած սկզբնական և որոշակիորեն նույնիսկ անխուսափելի որոշ դժվարությունների, մեծ հաշվով այնուհանդերձ հեշտորեն և առանց հոգեբանական լուրջ ցնցումների ընդունվեց հայ ժողովրդի կողմից։ Այս առումով պատահական չի կարելի համարել այն հանգամանքը, որ արդեն նույն դարի կեսերին և հաջորդ դարերում հայ ժողովուրդը հանդես եկավ որպես քրիստոնեության ամենաեռանդուն կողմնակիցներից մեկը և պատրաստ եղավ ծանր զոհողությունների` քրիստոնյա լինելու և մնալու համար։

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 17 фев 2022, 14:22 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Գրականության ցանկ

1. Աբեղյան Մ. «Հայոց հին գրականության պատմություն», Երևան 1975
2. Ագաթանգեղոս «Հայոց պատմություն», Երևան 1983
3. Ադոնց Ն. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Երևան 1987
4. Ալիշան Ղեւոնդ, Հին հաւատք Հայոց, Վենետիկ, 1895
5. Դանիելյան Է. «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները և պատմական նշանակությունը», Երևան 1997
6. Զարբհանալյան Գ. «Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց», Վենետիկ 1889
7. Լեո «Հայ ժողովրդի պատմություն», երկերի ժողովածու 10 հատորով, Երևան 1960-1989
8. Ղափանցյան Կ. «Հայոց հեթանոսական կրոնը», Վաղարշապատ 1879
9. Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1-8, Երևան 1968-84
10. Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն», Երևան 1989
11. Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», Երևան 1945-1957
12. Մելիք-Բախշյան Ս. Տ. «Հայ ժողովրդի պատմություն», Երևան 1963
13. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Երևան 1997
14. Պապայան Ռ. «Հայաստանում քրիստոնեության ընդունման հոգևոր նախադրյալները», http://www.noravank.am

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Ваша любимая музика
СообщениеДобавлено: 25 ноя 2022, 19:21 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 46682
Откуда: Армения, Ереван
Отсюда

герцог фридландский писал(а):
Lion писал(а):
Не верю, герцог, Вы и... музыка неверных!?
Христиане - это люди Писания, кроме разных еретиков вроде армян, разумеется.


А как это стало, что первые в мире христиане вдруг оказались... еретиками. Они же первыми приняли христианство, то есть кононическая версия именно у них, по логике, другие откололись от канонов - не так?

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Ваша любимая музика
СообщениеДобавлено: 28 ноя 2022, 12:15 
Аватара пользователя

Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Сообщений: 7517
Lion писал(а):
герцог фридландский писал(а):
Lion писал(а):
Не верю, герцог, Вы и... музыка неверных!?
Христиане - это люди Писания, кроме разных еретиков вроде армян, разумеется.


А как это стало, что первые в мире христиане вдруг оказались... еретиками. Они же первыми приняли христианство, то есть кононическая версия именно у них, по логике, другие откололись от канонов - не так?
Во первых, первые в мире христиане - это евреи. И несколько сотен лет прошло, прежде чем среди армян хоть какие-то христиане появились. Истинные изначальные церкви о которых упоминается в Писании не в Армении, а в Греции, Риме, Иерусалиме. А где первоначальные армянские церкви? Когда у вас церковь как организация сохраняющая истинное толкование Писания появилась? Есть например в Евангелии упоминание о ара-христианах? Нет. А в последующие первые сотни лет была в Армении какая-то церковная организация? А в Риме и Константинополе христианская церковь от апостолов Христа была поставлена.Теперь о ара-еретиках. Как может быть, что 99 % христиан принимают Халкедон, а армяне, эфиопы и еще несколько жалких остатков христианства на Ближнем Востоке - не принимают? Все остальные тупые, а армяне с эфиопами одни умные? Скорее наоборот, вы, армяне, постоянно находившиеся под иноверным владычеством уклонились в неправославное и еретическое учение, а истинное христианство сохранилось там, где оно иноверцами не утеснялось, а пребывало в первозданном виде.

_________________
"Однажды ночью мы внезапно обрушимся на вас!"
Р.Т. Эрдоган


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Ваша любимая музика
СообщениеДобавлено: 28 ноя 2022, 12:17 
Аватара пользователя

Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Сообщений: 7517
Gitunik писал(а):
герцог фридландский писал(а):
Gitunik писал(а):
Гел это волк
Такая жалобная песня про волка с горы?

Дурацкая песня
Так зачем же ты ее приармянить хочешь?

_________________
"Однажды ночью мы внезапно обрушимся на вас!"
Р.Т. Эрдоган


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 22 из 32   [ Сообщений: 476 ]
На страницу Пред.  1 ... 19, 20, 21, 22, 23, 24, 25 ... 32  След.



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  
cron


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB