Изменить размер шрифта


Начать новую темуНаписать комментарии Страница 22 из 22   [ Сообщений: 320 ]
На страницу Пред.  1 ... 18, 19, 20, 21, 22
Автор Сообщение
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 03 дек 2018, 10:56 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 7991
Армения тоже была большой страной.Ну и что.Но беспокойный и эмоциональный характер всё развалил.
Как семья людей рушатся от ненормальной психики супругов ,так и большие людские сообщества-государства,если общество духовно-морально и физически не здорово.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 03 дек 2018, 10:58 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 7991
Психическое и физическое здоровье населения государства всегда должно беспокоить властей страны.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 03 дек 2018, 11:00 

Зарегистрирован: 05 янв 2014, 22:26
Сообщений: 7991
В Китае таким вещам в правительстве всегда уделяют особое внимание.
Поэтому Китай за 3000 лет не развалился и не уменьшился демографический.


Вернуться к началу
 Не в сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 24 фев 2019, 12:07 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25550
Откуда: Армения, Ереван
Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն մեծ դեր է խաղացել Հայ ժողովրդի կյանքում, մոտավորապես այնպես, ինչպես կաթոլիկ եկեղեցին Իսպանիայում կամ Իտալիայում: Եվ, ինչպես այնտեղ, այնպես էլ ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրվել է, որ. "1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:": Եվ այսպես, ճանաչելով ՀԱԵ-ն՝ պետությունն ամեն ինչ անում է նրա պահպանման ու զարգացման համար և գերտոլեռանտությունն այստեղ տեղ չունի:

Գիտե՞ք ինչից է ցավս գալիս - մեր մշակույթը, մեր անցյալն այնքան հարուստ է, որ, կներեք արտահայտությանս, հաբռգել ենք այդ հարստությունից: Պարզ բան ասեմ - հլը պատկերացրեք, ասենք, չեչենները Վարդան Մամիկոնյան ունենային՝ հանաք բան չի, 42 ճակատամարտերի մասնակից, Սասանյանների ռազմական համակարգի փառավոր զորավար, իրենց հաղթած, Հռոմի կողմից ընդունված... ու սենց կարող եմ դեռ շատ շարունակել, մի խոսքով հանաք բան չի: Չեչեններն էդ չունեն, էդ վայրենիների պատմությունը նույնիսկ 17-րդ դարից հին հայտնի չէ: Ահա ուրեմն, մենք դրած մերը քլնգում ենք, քանի որ Վարդանի նման շատ լավագույն կերպարներ ենք ունենում, նույնիսկ մեզ թույլ ենք տալիս իրեն դավաճան համարել, իսկ չեչենները մանրադիտակը վերցրած փոփփրում են մեր իսկ մատենադարանը, որ իրենց մի հերոսի գտնեն, ու չեն կարում գտնեն: Ու իրենք իրենց չեղածը հերոսացնում են, իսկ մենք մեր ունեցածը... արժեզրկում:

Ախր որ դու քոնը արժեզրկեցիր, ուրիշն իր լավը քեզ չի տա, ուրիշը չի արժեվորի քո ունեցածը, այ էս չենք հասկանում: Ուրիշը նույնիսկ կթփթփացնի ուսիդ ու կքաջալերի, երբ դու քո Վարդանին հայհոյում ես, բայց շուռ կգա ու կծիծաղի վրադ, կհեգնի ու իր հերոսին առաջ կմղի՝ քոնին տրորելով: Հայեր, թարգեք, դուք որ ձերը չգնահատեցիք, ուրիշ ոչ մեկ չի գա ու գնահատի...

Հիմի, ժողովուրդ, եկեղեցու պահով՝ տո Ներսես Մեծ ու եկեղեցական ժողովներ ենք ունեցել, որ վաղ միջնադարի համար այնպիս կանոններ էին դնում, որ նոր ժամանակների Եվրոպայում դրան հազիվ կհասնեին, տո Շիրակացի ենք ունեցել, որ մութ միջնադարում երկրագնդի կլորության մասին էր խոսում, տո ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ սուրբ ենք ունեցել ի դեմս Գրիգոր ԼՈւսավրչի, որից հենց նույն ռուսները չունեն, տո Նարեկացի ենք ունեցել, որին Վատիկանում հիմա ընդունում են, տո Մխիթար Գոշ ենք ունեցել, իր առաջադեմ օրենքներով, որին ներկայիս շատ վայրենիներ դեռ չեն հասել, տո Եսայի-Հասան Ջալալյան ենք ունեցել, որ գրիչի ու խաչի հետ սուր էր կրում, տո անվերջ մարդասեր Խրիմյան Հայրիկ ու շենացնող Վազգեն I ենք ունեցել ու էս հլը շատ փոքր մասնա, ինչ մեր եկեղեցին տվել է, էլ չասած մեր Պատմահայր Խորենացուն: Տո էս սաղ մի կողմ թողած, դրել ենք, մի հատ վիճահարույց, նամյոկոտ բան ենք գտնում, դնում ենք ՖԲ ստատուս ու հիանում եեենննքքք, ոգևորվոււււմմմ եեենննքքք, եկեղեցիի ենք հայհոյոոուււմմմ, մեզ լավ ենք զգոոոււմմմ, օրն օգտակար անցկացրած ենք համարուոումմմ.... Լաավ էլի, հարգելիի գերքննադատ հակաեկեղեցականներ, ժողովուրդ, թարգեք:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
 Заголовок сообщения: Re: Принятие христианства в Армении: Великий Айк и религия...
СообщениеДобавлено: 04 июн 2019, 20:50 
Администратор
Аватара пользователя

Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Сообщений: 25550
Откуда: Армения, Ереван


- Դուք եզրակացրել եք, որ Հողմիկի հեթանոսական տաճարը կոնսերվացվել է՝ հետագայում այնտեղ վերադառնալու միտումով: Արդյո՞ք Հողմիկի հեթանոսական տաճարի բացահայտումը ամբողջովին նոր կետ է բացում այն վարկածների համատեքստում, որ քրիստոնեությունը վերացրել է հեթանոսական մշակույթը:

Նախ ասեմ, որ կարողանալով որոշակիորեն թվագրել հնավայրը՝ ցույց տվեցինք, որ այն ապրել է բավական երկար՝ մ.թ. ա 2-րդ դարից մինչև մեր թվականության 3-րդ դարի ավարտը – 4-րդ դարի սկիզբը, այն սահմանագլուխը, երբ Հայաստանում ընդունված էր քրիստոնեությունը: Հեթանոսական տաճարները, ելնելով Ագաթանգեղոսից, ուղղակի ավերվել են, սակայն իրականում աստիճանաբար ծածկվում էին, փակվում, պահածոյացվում: Մեր ուսումնասիրությունները և հայագիտական գրականության պրպտումը, խոշոր հայագետների՝ Ադոնցի, Աբեղյանի կարծիքը հաշվի առնելը՝ ցույց տվեցին, որ հեթանոսական հայկական տաճարներ ընդհանրապես չեն ոչնչացվել: Նման բան տեղի չի ունեցել. տաճարները ուղղակի ծածկվել են, որպեսզի այլևս չգործեն, որովհետև պետականորեն աշխարհայացքը փոխվում էր, երկիրն անցնում էր մի նոր գաղափարախոսության՝ քրիստոնեության, սակայն նման ագրեսիա նախկինների սրբավայրերի նկատմամբ չկար, նույնիսկ գոյություն չունի հայոց մեջ մինչև հիմա: Այո, մենք քրիստոնյա ազգ ենք, քրիստոնեությունը մեր ինքնության կարևոր սյուներից մեկն է, բայց միաժամանակ մենք հարգել և հարգում ենք մեր անցյալը և չենք ոչնչացնում այդ անցյալը, այլ հնարավորին չափ՝ պահպանում: Որքան սեպագրեր, հունարեն ու լատիներեն վիմագրեր փրկվել են ու հասել մեր օրերը՝ նաև ագուցված լինելով եկեղեցիների պատերի մեջ: Նույն ճակատագրին է արժանացել նաև Հողմիկը: Հողմիկի համալիրում հետաքրքիր մի հին ծես է բացահայտվում: Հնավայրի տարբեր անկյուններում, տարբեր սենյակներում, երբ տաճարի դուռը շարվում-փակվում էր քարերով (տաճարի դուռը փակվում է, որպեսզի ներսում այլևս գործողություն, ծես չիրականացվի), դռան առաջ կառուցվում էր քարից սեղան, որի վրա զոհ է մատուցված: Այս իրողությունը մենք գտնում ենք պեղումների ժամանակ՝ սեղանի վրա մնացած մոխրի, կենդանիների ոսկորների միջոցով: Քուրմերը, դուրս գալով մի սենյակից հաջորդ սենյակը` համալիրի արտաքին հատվածին ավելի մոտ, նրա դուռն էլ էին նույնությամբ փակում և նրա առաջ կառուցապատում: Համազոր մի հետաքրքիր ծես մենք տեսել ենք նաև Հռոմում, երբ Կոնստանտին Մեծի հրահանգով այստեղ փակվեցին միթրեյոնները՝ Միթրային նվիրված տաճարները: Ի դեպ, սրանցից մեկին սլավոնական ազգերի տարբեր ներկայացուցիչներ ամեն տարի գալիս են հարգանքի տուրք մուծելու: Նրա նկուղային հարկը՝ գետնափոր մասը, անաղարտ մնացած միթրեյոն է, վերևի երկու հարկերը՝ եկեղեցական, քրիստոնեական շինություն են՝ նվիրված Կիրիլին և Մեթոդիոսին՝ սլավոնական այբուբենը ստեղծողներին: Նման մի բան մենք ունենք Հայաստանում. Էջմիածնի տաճարի ավագ խորանի տակ պեղումների ժամանակ բացվեց հեթանոսական կրակարան: Մեր նախնիները շատ լավ հասկանում էին՝ դա ինչ է, բայց չէին վերացրել, որովհետև շենքի կարգավիճակը ավելի է բարձրանում, եթե նույն տեղում առկա է ավելի հին սրբազան մի շինություն: Տաճարների վայրենի կործանման տեսակետը, որը ոչնչով չի հաստատված հնագիտորեն և տեսականորեն, վաղուց հերքված է մեր և մեր հետնորդների կողմից և ներկայումս ճանաչված հայագիտության մեջ: Այսպիսով՝ հայոց հին տաճարները չեն քանդվել, այլ փակվել են, որն անցյալում, ըստ էության, ծիսական առումով գուցե նույն բանն է նշանակել, սակայն՝ արված ավելի քաղաքակիրթ մեթոդներով: Պարսիկները սասանյան շրջանում, օրինակ, քարով էին լցնում տաճարները, որպեսզի դրանք չգործեին, բայց վախենում էին քանդել՝ խուսափելով աստվածների պատժից: Սա, իհարկե, չխանգարեց Շապուհ Երկարակյացին չորրորդ դարում քանդել Հայաստանի և՛ հեթանոսական շենքեր, և՛ նոր հիմնած կամ հնի հիմքերի վրա վերակառուցած քրիստոնեական մատուռներ ու եկեղեցիներ, միառժամանակ վերացնել Հայաստանի քաղաքային կյանքը:

-Այսինքն՝ դա բացառի՞կ դեպք չէր, և կարելի է նույնը ասել մյուս տաճարների մասին և՞ս:

-Այո, դա կարելի է տարածել բոլորի վրա: Ամպագոռգոռ կհնչեր, եթե կատեգորիկ և դեկլարատիվ եղանակով, առանց փաստեր բերելու հայտարավեր սրա մասին, սակայն բերված փաստարկները, որոնք հիմնավորել ենք հենց շնորհիվ Ագաթանգեղոսի Հայոց պատմության տվյալների (և՛ հին հունարեն, և՛ արաբերեն, և՛ ավելի ուշ վերախմբագրված ու այժմ լայն ընթերցողին առավել հայտնի հայերեն խմբագրությունների հիման վրա), ինչպես նաև հնագիտական նյութի ճշտմամբ, դա լիովին լուսաբանվում է: Հակառակ դեպքում՝ նման հայտարարությունը կլիներ ժամանակավրեպ, որ մեր գործելաձևին հարիր չէ երբեք: Իհարկե, Հայաստանի տաճարական միավորումներին վերաբերող մեր ուսումնասիրությունները լույս կտեսնեն ապագայում՝ մենագրության տեսքով, որտեղ լրացուչիչ հիմնավորումներ կլինեն նաև տարբեր հնավայրերի նյութերով: Առայժմ հետաքրքրվողներին կառաջարկեմ մեր գիտական ուսումնասիրությունը, որը որոշ՝ ձևաչափի պահանջներով թելադրված կրճատումներով լույս է տեսել 2001 թ.` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հաստատելու 1700-ամյակի առթիվ: (Տե'ս Հայկ Հակոբյան, «Մեհյանների կործանման և Հայոց դարձի պատմության որոշ մանրամասներ»:- Հայոց սրբերը և սրբավայրերը. ակունքները, տիպերը, պաշտամունքը, հոդվածների ժողովածու, Երևան, «Հայաստան» հրատ, 2001, էջ 145-156:) Ավելացնեմ, որ այս աշխատությունը ենթարկվել է միջազգային գիտաժողովի շատ մասնակիցների քննությանը և հայագիտության մեջ ստացել ընդունելություն: Հիշյալ աշխատանքը լույս է տեսել այս տարի Վաշինգտոնում անգլերեն` հայ-իռլանդական մշակութային առնչություններին նվիրված հեղինակավոր գիտական ժողովածում:

_________________
Приходите в мой дом...


Вернуться к началу
 В сетиПрофиль  
 
Показать сообщения за:  Поле сортировки  
Начать новую темуНаписать комментарии Страница 22 из 22   [ Сообщений: 320 ]
На страницу Пред.  1 ... 18, 19, 20, 21, 22



Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете добавлять вложения

Найти:
Перейти:  


Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
610nm Style by Daniel St. Jules of Gamexe.net

Вы можете создать форум бесплатно PHPBB3 на Getbb.Ru, Также возможно сделать готовый форум PHPBB2 на Mybb2.ru
Русская поддержка phpBB